Վերջին թարմացում 22 Հուլիսի 2013, 17:21

Շվեյկը եկեղեցական գինի է գնում

Շվեյկը եկեղեցական գինի է գնում

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Դաշտային առաքելական տեղապահ դոկտոր Կոլոմոն Բելոպոտոցկին Տրիենտի կայազորի քահանա նշանակեց Ավգուստին Քլելնշրոդտին։ Սովորական քաղաքացիական քահանայի և զինվորական քահանայի միջև հսկայական տարբերաթյան ա։ Վերջինիս մեջ միաձուլված են կրոնն ու ռազմատենչությունը, նա երկու տարբեր կաստաների միացման մարմնացումն է։ Այս երկու հոգևորականների միջև այնպիսի տարբերություն կա, ինչպիսին կա, ասենք, ռազմական ակադեմիայում հեծելազորային գործ դասավանդող դրագուների լեյտենանտի ու ձիարշավարանի տիրոջ միջև։
Զինվորական քահանան ռոճիկ է ստանում պետությունից։ Նա որոշակի դասի զինվորական աստիճանավոր է, նա սուսեր կրելու և մենամարտ վարելու իրավունք ունի։ Քաղաքացիական քահանան էլ պետաթյունից պարգևատրություն է ստանում, բայց լիության մեջ ապրելու համար ստիպված է որոշ բան վերցնել նաև հավատացյալներից։
Սովորական քահանային զինվորը պարտավոր չէ ողջունել, իսկ զինվորական քահանային ձերբակալման սպառնալիքի տակ պարտավոր է պատիվ տալ։ Այսպիսով, աստված երկու տեսակ ներկայացուցիչներ ունի՝ քաղաքացիական և զինվորական։ Քաղաքացիականը պարտավոր է քաղաքական ագիտացիա անել, իսկ զինվորականը խոստովանեցնում է ինվորներին և բանտարկում, որ, իհարկե, աստված նկատի էր առել դեռ այն ժամանակ, երբ արարում էր մեր մեղսալի աշխարհը, և ավելի ուշ, երբ արարում էր Ավգուստին Քլեյնշրոդտին։
Անցնելով Տրիենտի փողոցով, այս պատվարժան քահանան հեռվից որպես աստվածային պատիժ չարաբաստիկ քաղաքն ուղարկված գիսաստղի տպավորաթյուն էր թողնում։ Նա սարսափելի էր իր մեծաթյան մեջ։ Խոսակցություններ կային, որ իբր թե Հունգարիայամ երեք մենամարտ է ունեցել, որոնք ավարտվել էին այն բանով, որ կտրել էր իր հակառակորդների քթերը։ Իսկ հակառակորդները եղել էին անդամները այն նույն ակումբի, որտեղ չափազանց քիչ են կրոնական ջերմեռանդություն հանդես բերում։
Այդպիսի միջոցով անհավատությանը հարված հասցնելուց հետո նրան տեղափոխեցին Տրիենտ հենց այն ժամանակ, երբ քաջ զինվոր Շվեյկը, դուրս գալով կայազորային բանտից, հայրենիքի հետագա պաշտպանության համար վերադառնում էր զորամաս։
Այդ ժամանակ Տրիենտի կայազորի հոգևոր հայրը իրեն համար սպասյակ էր փնտրում և որոշել էր անձամբ ընտրել հարմար մի զինվոր։ Եվ զարմանալի ոչինչ չկա, որ, անցնելով զորանոցի մոտով, նա նկատեց զինվոր Շվեյկի բարեսիրտ կերպարանքը, շրմփացրեց ուսին ւ ասաց.
_ Հետևիր ինձ։
Քաջ զինվոր Շվեյկը ուզում էր արդարանալ, հավատացնել, թե ինքը ոչ մի վատ բան չի արել, բայց կապրալը հրեց մեջքը և տարավգրասենյակ։
Այնտեղ երկարատև ներողություններից հետո ենթասպան քահանայի ուշադրությունը հրավիրեց այն պարագային, որ Շվեյկը «ist ein Mistvien» [1], սակայն պատվարժան հայր Քլեյնշրոդտը առարկեց, որ «ein Mistvien Kann doch qutes Hezz haben» [2]։
Այդ խոսքի վրա զինվոր Շվեյկը գլխով համաձայնության նշան արեց։ Նրա ժպտացող կլորիկ երեսին, միամիտ աչքերին նայելուց հետո կայազորի քահանան հարկ չհամարեց ծանոթանալ պատիժների այն ցուցակին, որ դրանց քաջ զինվոր Շվեյկն արժանացել էր ծառայաթյան ժամանակ։
Այդ պահից Շվեյկը փառահեղ կյանք սկսեց վարել, կամաց-կամաց կոնծում էր եկեղեցական գինին և այնպես էր մաքրում իր պետի ձին, որ հայր Քլեյնշրոդտը նայնիսկ գովեց նրան։
_ Համարձակվում եմ զեկուցել,_ պատասխանեց քաջ զինվոր Շվեյկը,_ ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի ձին նույնքան գեղեցիկ լինի, որքան ձերդ բարեծնությունը։
Վրա հասավ զինվորական մասերը Կաստել-Նուովո ռազմական ճամբար տեղափոխելու հանդիսավոր օրը. այդ կապակցությամբ անհրաժեշտ էր սպասարկել դաշտում տեղի ունեցող կերուխումը։
Եկեղեցու կարիքների համար Ավգուստին Քլեյնշրոդտը օգտագործամ էր միմիայն ստորինավստրիական գինի։ Իտալական գինիները նա տանել անգամ չէր կարողանում։ Եվ ահա հենց այդ ժամանակ խմիչքի պաշարը սպառվեց, և քահանան ասաց քաջ զինվոր Շվեյկին.
_ Վաղն առավոտյան կգնաս Ֆեսլաուի՝ ստորինավստրիական գինի բերելու։ Փողը կստանաս գրասենյակում և կլցնես 8 լիտրանոց տակառիկը։ Եվ անմիջապես կվերադառնաս։ Լավ հիշիր՝ Ստորին Ավստրիա, Ֆեսլաու։ Մա՛րշ:
Մյուս օրը Շվեյկն առձեռն ստացավ քսան կրոն։ Եվ որպեսզի ճամբար վերադառնալիս պարեկը չկալանի, նրան այսպիսի վկայական տրվեց.
«Գործուղվում է՝ գինի բերելու»։
Ճամբարից դուրս գնալիս և քաղաքում քայլելիս, քաջ զինվոր Շվեյկն անընդհատ կրկնում էր. «Ֆեսլաու, Ստորին Ավստրիա»։
Այս զբաղմանքը շարանակեց նաև կայարանում։ Եվ մի ժամ էլ չէր անցել, երբ արդեն հանգիստ նստած էր Ստորին Ավստրիա մեկնող գնացքում։
Այդ օրը հանդիսավոր պատարագի հոյակապաթյունը մթագնվեց լոկ այն պատճառով, որ գավաթը իտալական գինով էր լցվել։
Երեկոյան կողմ Ավգուստին Քլեյնշրոդտը վերջնականապես համոզվեց, որ քաջ զինվոր Շվեյկը իր զինվորական պարտականություններում զլացող սրիկա է։
Ճամբարը ցնցված էր Ավգուստին Քլեյնշրոդտի կատաղի գոռգռոցից։ Նրա ձայնը, բարձրանալով Ալպերի գագաթները, իջնում էր Ադիջե հովտով Մերանո, որտեղից մի քանի ժամ աոաջ խաղաղ ժպիտը շուրթերին և պարտականաթյունները կատարողի ուրախ տրամադրությամբ մեկնել էր քաջ զինվոր Շվեյկը։
Գնացքն ընթանամ էր հովտով, մտնում թունելները, իսկ նա ամեն կայարանամ հետաքրքրվում էր.
_ Սա հո Ֆեսլաուն չէ՞, սա հո Ստորին Ավստրիան չէ՞։
Վերջապես զինվոր Շվեյկի բարեսիրտ կերպարանքի առջև հայտնվեց Ֆեսլաու կայարանը։ Այստեղ քաջ զինվոր Շվեյկն աստիճանավորի գլխարկով մարդուն ներկայացրեց զինվորական պաշտոնական վկայականը՝ «Գործուղվում է՝ գինի գնելու»։ Եվ սիրալիր ժպիտով հարցրեց, թե որտեղ են գտնվում զորանոցները։
Գլխարկով մարդը հետաքրքրվեց՝ գործուղման գրավոր հրաման ունի։ Քաջ զինվոր Շվեյկը պատասխանեց, որ նույնիսկ չգիտե, թե դա ինչ բան է։
Այդ ժամանակ մոտեցան ևս երկու գլխարկավոր և Շվեյկին հայտնեցին, որ ամենամոտ զորանոցները գտնվում են Կորնեյբուրգամ։
Քաջ զինվոր Շվեյկը Կորնեյբուրգ մեկնող գնացքի տոմս վերցրեց ու գնաց։
Կորնեյբուրգում էր գտնվում երկաթուղային գունդը։ Զորանոցներում սարսափելի զարմացան, երբ քաջ զինվոր Շվեյկը գիշերով հայտնվեց այստեղ և ժամապահներին ցույց տվեց վկայականը՝ «Գործուղվում է՝ գինի գնելու»։
_ Ստիպված եք մինչև առավոտ սպասել,_ ասաց պահակային զինվորը։ _ Պարոն պետը հենց նոր պարկեց քնելու։
Քաջ զինվոր Շվեյկը պարկեց թախտին՝ այն երանավետ գիտակցաթյամբ, որ պետաթյան համար անում է իրենից կախված ամեն ինչ և հանգիստ քնեց։
Առավոտյան նրան պահեստի գրասենյակ տարան։ Այնտեղ ենթասպայի աստիճանով հաշվապահին ցույց տվեց իր վկայականը՝ «Գործուղվում է՝ գինի գնելու», որի վրա երևում էր կնիքը՝ «Կաստել-Նուովոյի դաշտային ճամբար» 102-րդ գունդ, 3-րդ գումարտակ» և հերթապահ սպայի ստորագրությունը։ Ենթսապան, ապշելով, Շվեյկին տարավ գնդի գրասենյակ, ուր գնդապետը հարցաքննեց նրան։
_ Այնպես որ սուրբ հայր կայազորի քահանա Ավգուստին Քլեյնշրոդտի կարգադրությունով եկել եմ Տրիենտից,– բացատրեց
քաջ զինվոր Շվեյկը։ _ Հրամայված է Ֆեսլաուից ութ լիտրանոց տակառիկով գինի տանել եկեղեցու համար։
Հրավիրվեց խորհրդակցություն։ Շվելկի պարզսիրտ, միամիտ կերպարանքը, զինվորական կեցվածքը, ներկայացված «Գործուղվում է՝ գինի գնելու» կնիքով ու ստորագրությունով հաստատված վկայականը, այդ ամենը շատ նպաստավոր տպավորաթյուն թողեց՝ միաժամանակ ծայրահեղորեն խճճելով գործը։
Իսկական բանավեճ ծավալվեց։ Վերջ ի վերջո այն եզրակացության հանգեցին, որ կայազորի քահանա սուրբ հայր Ավգուստին Քլեյնշրոդտը, ըստ երևույթին, խելքը կորցրել է, և ոչինչ չի մնում, բացի քաջ զինվոր Շվեյկին հետ ուղարկելուց՝ այդ կապակցությամբ նրան տալով գործուղման գրավոր հրաման։
Ենթասպան պատրաստեց գրավոր հրամանը։ Սա մեղմաբարո մարդ էր և կիլոմետրերի հարցում գծուծություն չարեց։ Նա նըշել էր երթուղին՝ Վիենա, Շտեյչ, Զագրեբ, Տրիեստ, Տրիենտ։ Երկու օրվա ճանապարհածախսը Շվեյկին հանձնեցին առձեռն՝ մեկ կրոն վաթսանհինգ հելլեր։ Բացի այդ, ենթասպան նրա համար տոմս գնեց, իսկ խոհարարը հոգու բարությունից գնդի փռից նրան տվեց երեք բոքոն։
Իսկ նույն պահին կայազորի քահանա Ավգուստին Քլեյնշրոդտը ման էր գալիս Կաստել-Նուովո ճամբարում և, ատամները կրճտացնելով, կրկնում.
_ Ձերբակալել, կապկպել, գնդակահարել։
Բոլորր կարծում էին, թե քաջ զինվոր Շվեյկը դասալիք է։ Ինչպիսին էր համընդհանուր զարմանքը, երբ չորրորդ օրը գիշերով նա հայտնվեց ճամբարի մուտքի մոտ և, ժպտալով, պահակային զինվորին մեկնեց Կորնեյբուրգում տրված գործուղման հրամանը, ինչպես նաև իր անմիջական պետի վկայականը՝ «Գործուղված է՝ գինի գնելու»։
Անմիջապես բռնեցին, ի զարմանս իրեն, ձեռնակապեր դրեցին, տարան բարաք և դուռը կողպեքով փակեցին։
Իսկ առավոտյան տարան քաղաք, զորանոց։
Հենց այդ ժամանակ Կորնեյբուրգի երկաթուղային գնդի հրամանատարից հարցում եկավ, որով ուզում էին պարզել, թե նորին բարեծնության կայազորի քահանա Ավգուստին Քլեյնշրոդտին հատկապես ինչն է դրդել զինվոր Շվեյկին ուղարկել Կորնեյբուրգ՝ Ֆեսլաուի եկեղեցական գինի գնելու։
Զինվոր Շվելկին հարցաքննեցին։ Նա երանավետ ժպիտով պատմեց, թե այդ ամենը ինչպես է տեղի ունեցել։ Հրավիրվեց խորհրդակցության, որից հետո հարգարժան հայր Քլեյնշրոդտն այցի գնաց կալանված զինվոր Շվեյկին։
_ Լավ կլինի, տավարի ցավ, դիմում գրես հանձնաժողովին։ Խնդրիր, որ քեզ առողջության վատթարացման պատճառով ազատեն, ու ռաղ եղիր այստեղից։
_ Համարձակվամ եմ զեկուցել, քանի դեռ բաբախում է սիրտս, ուզում եմ ծառայել մեր սիրելի արքա կայսրին,_ առարկեց քաջ զինվոր Շվեյկը՝ իր ազնիվ աչքերր հառելով ուղիղ հոգևոր ղեկամարության աչքերին։
  1. Կեղտոտ անասուն է (գերմ.)։
  2. Կեղտոտ անասունն էլ կարդող է բարի սիրտ ունենալ (գերմ.):