Changes

Չորսի նշանը

157 bytes removed, 12:40, 17 Օգոստոսի 2013
— Շատ ուրախ կլինեմ։ Դա ինձ կփրկի կոկաինի ավելորդ չափաբաժնից։ Ըստ ձեր հայեցողության, տվեք ինձ ցանկացած խնդիրը։
Հիշում եմ, դուք ասում էիք, որ երբ երկար են օգտվում իրերից, դրանց վրա մնում են օգտագործող անձի հետքերը։ Եվ փորձառու աչքը կարող է այդտեղ շատ բան տեսնել։ Ես մի ժամացույց ունեմ, որը վերջերս է ձեռքս անցել։ Խնդրեմ, բարի եղեք ասել, ինչպիսին են դրա նախկին տիրոջ սովորություններն ու բնավորությունը։ Նրան մեկնեցի ժամացույցը, խոստովանում եմ, ոչ առանց գաղտնի բավականության, քանի որ, իմ կարծիքով, խնդիրն անլուծելի էր, իսկ ես ցանկանում էի մի փոքր կոտրել բարեկամիս պարծենկոտությունը․ նրա խրատաբանությունն ու առարկություն չընդունող տոնը ինձ երբեմն զայրացնում էին։ Նա վերցրեց ժամացույցը, ասես կշռելով, ուշադիր նայեց թվացույցին, հետո բացեց կափարիչը և սկսեց զննել մեխանիզմը, սկզբում պարզապես ի միջի այլոց, իսկ հետո զինվելով ուժեղ երկգոգավոր խոշորացույցով։ Հազիվ զսպեցի ժպիտս, երբ Հոլմսը շրխկացրեց կափարիչը և հիասթափված ինձ մեկնեց ժամացույցը։
— Համարյա ոչինչ ասել չի կարելի, ասաց նա։ — Ժամացույցը վերջերս է եղել վարպետի մոտ։ Մանրակրկիտ մաքրվել է։ Այնպես որ, զրկված եմ ինչ-որ բան ստույգ ասելու հնարավորությունից։
==Գլուխ 8 — Բեյքր-սթրիթի ոստիկանության անկանոն զորամասերը==
 
— Հիմա ի՞նչ անենք, — բացականչեցի ես։ — Թոբին կորցրեց իր անսխալական հեղինակությունը։
— Միայն թե մեզ չտանի այնտեղ, որտեղից տակառն են բերել, — նկատեցի ես։
— Մի վախեցեք։ Տեսնում եք, Թոբին հիմա վազում է մայթով, իսկ չէ որ սայլը անցել է փողոցով։ Ոչ, այս անգամ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հետքը թեքվեց դեպի գետափ, ետևում մնացին Բելմոնթ-փլեյսն ու Փրինսիս-սթրիթը։ Բրոդ-սթրիթի վերջում հետքը մոտեցավ ուղիղ ջրին, դեպի ոչ մեծ փայտյա նավակառանին։ Թոբին մեզ տարավ մինչև նավակայանի ծայրը և կանգնեց, կատաղած կաղկանձելով և նայելով ներքևի մուգ, արագահոս ջրին։
— Բախտներս չբերեց, — ասաց Հոլմսը։ — Այստեղ նրանք նավակ են նստել։
— Իմ թանկագին միսիս Սմիթ, — ասաց Հոլմսն ուսերը թոթվելով, — դուք իզուր եք անհանգստանում։ Որտեղի՞ց կարող էիք իմանալ, որ ոչ թե ուրիշ, այլ հենց փայտե ոտքով մարդն է եկել։ Չեմ հասկանում, որտեղից է այդ վստահությունը։
— Իսկ ձա՞յնը, սըր։ Ես լավ եմ հիշում նրա ձայնը՝ խռպոտ, կոպիտ։ Նա ծեծեց պատուհանը, ժամը երեքը կլիներ։ «Ապա, արթնացիր, բարեկամս, խռխռացեց նա, հերթափոխի ժամն է»։ Ծերուկն արթնացրեց Ջիմին, նա մեր առաջնեկն է, և ոչ մի բառ չասելով, երկուսով գնացին։ Գիշերով լավ լսվում էր, թե ինչպես էր գետաքարերի վրա տկտկում փայտե ոտքը։
— Իսկ ինչ է, այդ փայտե ոտքովը մենա՞կ էր։
Նա անկյունից վերցրեց իր ջութակը։ Մեկնվեցի բազմոցին և նա նվագեց ցածր, դանդաղ , քուն հարուցող եղանակ, անկասկած իր սեփականը։ Հոլմսն ուներ հանպատրաստի ստեղծագործողի աննկարագրելի տաղանդ։ Աղոտ կերպով հիշում եմ նրա նուրբ, բարակ ձեռքերը, լուրջ դեմքը և աղեղի տարուբերելը։ Հետո ինձ սկսեց թվալ, որ հնչյունների ծովում խաղաղ լողում եմ ինչ-որ տեղ և արդեն երազների աշխարհում եմ և վրաս խոնարհվել է Մերի Մորսթենի դեմքը։
==Գլուխ 9 Կտրվածք շղթայում== ։
Երբ արթնացա, արդեն մթնշաղ էր։ Ինձ զգում էի կազդուրված և եռանդով լի։ Քունը վերադարձրեց ուժերս։ Շերլոկ Հոլմսը տակավին նստած էր նույն տեղում, միայն ջութակը ձեռքին չէր։ Լսելով, որ շարժվում եմ, նա նայեց իմ կողմը․ դեմքը մթնած էր և տագնապ էր արտահայտում։
։
Այնքան խորն էիք քնել,ասաց նա, իսկ ես վախենում էի, թե մեր խոսակցությամբ կարթնացնենք ձեզ։։
Ոչ, ոչինչ չեմ լսել, պատասխանեցի ես։ Նորություն կա՞։։
Դժբախտաբար, ոչ։ Եվ պետք է խոստովանեմ, որ զարմացած եմ և հիասթափված։ Հույս ունեի այս ընթացքում արդեն որոշակի բան իմանալ։ Հենց նոր ժամանեց Ուիգինսը։ Ասաց, որ ոչ մի տեղ շոգենավակի ոչ մի հետք չկա։ Ցավալի հապաղում, երբ թանկ է ամեն րոպեն։
։
Չե՞մ կարող արդյոք ինչ-որ բանով օգնել։ Ինձ ամբողջովին հանգստացած եմ զգում և պատրաստ եմ մի գիշեր էլ անցկացնել ոտքի վրա։։
Ոչ, հիմա անելու բան չկա։ Սպասել, ահա այն ամենը, ինչ մնում է մեզ։ Եթե գնանք, մեր բացակայության ընթացքում կարող է ստացվել, երկար ակնկալված տեղեկությունը և դարձյալ գործը կձգձգվի։ Զբաղվեք ինչով կուզեք, իսկ ես կմնամ այստեղ, պահակակետում։։
Այդ դեպքում կգնամ Քամբերուել, կայցելեմ միսիս Սեսիլ Ֆորեսթերին։ Երեկ ինձ խնդրեց այցելել։։
Միսիս Սեսիլ Ֆորեսթե՞րը, հարցրեց Հոլմսը, և աչքերում փայլեցին ծիծաղի կայծեր։։
Միսս Մորսթենը ևս, ինքնին հասկանալի է։ Շատ էին ցանկանում, որ գնայի և պատմեի, թե ինչ պատահեց հետո։։
Ես նրանց ամեն ինչ չէի պատմի։ Կանանց երբեք չի կարելի լիովին վստահել , անգամ նրանցից լավագուններին։։լավագույններին։
Չվիճարկեցի այդ աղաղակող հայտարարությունը , այլ միայն հայտնեցի, որ կվերադառնամ երկու ժամից։
։
Հիանալի է։ Բարի ճանապարհ։ Հա, ահա թե ինչ, քանի որ անցնելու եք գետը, հետներդ վերցրեք Թոբիին։ Կարծում եմ, հիմա մեզ պետք չի գա։։
Արեցի, ինչպես ասված էր, և Թոբիին կես սովերենի հետ տվեցի Պինչին-լեյնի ծեր բնախույզին։ Այդտեղից ուղիղ գնացի Քամբերուել։ Միսս Մորսթենը դեռ ուշքի չէր եկել անցյալ գիշերվա ապրումներից, բայց լի էր հետաքրքրասիրությամբ։ Միսիս Ֆորեսթերն էլ ծարավի էր իմանալու իրադարձությունների ընթացքը։ Նրանց պատմեցի այն ամենը, ինչ եղել էր, բաց թողնելով միայն ամենասարսափելի մանրամասները։ Պատմելով միստր Շոլտոյի սպանությունը, լռեցի սպանության մանրամասների մասին։ Բայց, չնայած կրճատումներիս, պատմությունս, այնուամենայնիվ, խորապես ցնցեց, և հուզեց նրանց։
։
Ինչպես վեպերում, բացականչեց միսիս Ֆորեսթերը։ Արքայադուստրն՝ անարդարության զոհ, թանկարժեք գանձ, սևամորթ վայրենի, փայտե ոտքով ավազակ։ Սա՝ ավանդական վիշապի կամ ինչ-որ նենգ կոմսի փոխարեն։։
Եվ երկու թափառական փրկիչ ասպետներ, ավելացրեց միսս Մորսթենը և ջինջ աչքերով նայեց վրաս։։
Լսեցեք, Մերի, չէ որ որոնումների ելքից է կախված ձեր ճակատագիրը։ Ինձ թվում է, որ դուք չեք մտածել այդ մասին և այդ պատճառով եք այդքան անտարբեր։ Միայն պատկերացրեք, ինչ է նշանակում հարուստ լինել և ամբողջ աշխարհն ունենալ ոտքի տակ։։
Սիրտս ուրախությամբ բաբախեց, երբ տեսա, որ միսս Մորսթենը ոչ մի խանդավառություն չցուցաբերեց իր արջև բացվող փայլուն հնարավորությունների հանդեպ։ Ընդհակառակը, անփութորեն շարժեց հպարտ գլուխը, կարծես այդ գանձերն իր հետ ոչ մի կապ չունեին։
։
Ինձ շատ է անհանգստացնում միստր Շոլտոյի ճակատագիրը, ասաց նա։ Մնացածը կարևոր չէ։ Նա այնքան բարի և ազնիվ մարդ է։ Մեր պարտքն է այնպես անել, որ նրա վրայից հանեն այդ սարսափելի, անարդարացի մեղադրանքը։։
Երբ հեռացա միսիս Ֆորեսթերի տնից, արդեն մութն ընկել էր։ Բեյքր-սթրիթ վերադարձա, երբ արդեն բոլորովին մութ էր։ Ընկերոջս գիրքն ու ծխամորճն ընկած էին բազկաթոռին, ինքը չկար։ Երկտող փնտրեցի, բայց չգտա։
։
Ի՞նչ է, միստր Հոլմսը տե՞ղ է գնացել, հարցրեցի տանտիրուհուն, երբ վերջինս սենյակ մտավ վարագույրներն իջեցնելու։։
Ոչ, գնաց իր սենյակը։ Գիտեք, միստր Ուոտսոն, այստեղ նա անցավ բազմանշանակ շշնջոցի, վախենում եմ, որ նա առողջ չէ։։
Ինչու՞ եք այդպես կարծում։։
Այսօր նա շատ տարօրինակ էր։ Հենց որ գնացիք, սկսեց սենյակով մեկ այս ու այն կողմ քայլել, և ես այդ անվերջ քայլերը լսելուց անգամ հոգնեցի։ Հետո սկսեց ինքն իրեն խոսել, ինչ-որ բան փնթփնթալ։ Եվ ամեն անգամ հենց զանգը զնգում էր, հարթակ էր դուրս գալիս և հարցնում․ «Ի՞նչ է պատահել, միսիս Հադսոն»։ Իսկ հետո գնաց իր սենյակը և շրխկացրեց դուռը, բայց այնտեղից էլ ամբողջ ժամանակ լսելի էր, թե ինչպես է քայլում։ Հանկարծ չհիվանդանա։ Հանգստացնող դեղեր առաջարկեցի, բայց այնպես նայեց ինձ, որ չզգացի, թե ինչպես դուրս եկա սենյակից։։
Կարծում եմ, միսիս Հադսոն, անհանգստանալու առանձնապես պատճառ չկա, ասացի ես։ Մեկ անգամ չէ, որ նրան տեսել եմ այդ վիճակում։ Հիմա մի փոքր խնդիր է լուծում և, իհարկե, հուզվում է։։
Մեր տանտիրուհու հետ խոսեցի ամենահանգիստ տոնով, բայց պետք է խոստովանեմ, ինքս էլ սկսեցի անհանգստանալ ընկերոջս վիճակով, երբ գիշերը, մի քանի անգամ արթնանալով, պատի ետևից լսում էի նրա քայլերի խուլ ձայնը։ Հասկացա, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել նրա գործնական ուղեղին այդ հարկադրական անգործությունը։
։
Նախաճաշի ժամանակ Հոլմսը նիհար ու հոգնած երևաց։ Այտերին տենդորեն վառվում էին երկու բիծ։
։
Դուք ձեզ չեք խղճում, Հոլմս, նկատեցի ես։ Լսեցի, չէ, որ ամբողջ գիշեր մի ժամ անգամ չպառկեցիք։։
Չէի կարողանում քնել, պատասխանեց նա։ Այս անիծյալ գործն ինձ տանջամահ է անում։ Տեղում դոփել ինչ-որ փուչ բանի համար, երբ այսքան շատ բան է արված, դա արդեն չափազանց է։ Ես գիտեմ հանցագործներին, գիտեմ նրանց շոգենավակը, ամեն ինչ գիտեմ։ Եվ տեղից ոչ մի քայլ։ Գործի եմ դրել իմ ողջ կարողությունը։ Ամբողջ Թեմզան, երկու ափերը խուզարկված են լայնքով և երկայնքով, ու անիծյալ «Ավրորայի» ոչ մի հետք։ Ոչ նրա, ոչ էլ տիրոջ։ Կարելի է կարծել, որ նրանք խորտակել են նավակը։ Չնայած հակառակն ասող փաստեր կան։։
Կարող է միսիս Սմիթը մեզ կեղծ հետքո՞վ է ուղարկել։։
Ոչ, դա բացառվում է։ Տեղեկություններ հավաքել եմ։ Այդպիսի նշաններով շոգենավակ կա։։
Հնարավո՞ր է, որ հոսանքն ի վեր գնացած լինի։։
Դա էլ եմ հաշվի առել։ Հիմա որոնում են մինչև Ռիչմոնդ։ Եթե այսօր նորություններ չլինեն, վաղը ես ինքս դուրս կգամ։ Եվ կորոնեմ ոչ թե նավակը, այլ մարդկանց։ Բայց, համենայն դեպս, հավատացած եմ, լիովին հավատացած, որ լուրեր կստացվեն։։
Սակայն լուրեր չստացվեցին ոչ Ուիգինսից, ոչ էլ նրա աղբյուրներից։ Թերթերը շարունակում էին լուրեր տպագրել նորվուդյան ողբերգության մասին։ Բոլորն էլ թշնամաբար էին տրամադրված խեղճ Թադեուշ Շոլտոյի նկատմամբ։ Չնայած հետաքննությունը նշանակված էր հաջորդ օրը, սակայն ոչ մի թերթում ոչ մի նորություն չէր հաղորդվում։
։
Երեկոյան դարձյալ եղա Քամբերուելում և պատմեցի մեր անհաջողության մասին։ Վերադառնալով, Հոլմսին գտա ամենամռայլ տրամադրության մեջ։ Հազիվ պատասխանեց հարցերիս և ամբողջ գիշեր քիմիական բարդ փորձեր կատարեց։ Տաքացրեց թորանոթները, թորեց ջուրը և վերջում այնպիսի հոտ տարածեց, որ քիչ մնաց տնից փախչեի։ Մինչև լույս լսում էի, թե ինչպես զբաղվելով իր հոտավետ փորձերով, զրնգացնում էր փորձանոթներն ու սրվակները։
։
Արթնացա առավոտ կանուխ, կարծես ինչ-որ մեկը հրեց ինձ։ Գլխավերևս կանգնած էր Հոլմսը, ի զարմանք ինձ, կոպիտ ծովային հագուստով։ Հագին բուշլատ կար և վզին փաթաթված էր կոպիտ կարմիր շարֆ։
։
Մեկնում եմ որոնումների, գետով ներքև, Ուոտսոն, ասաց նա ինձ։ Շատ եմ մտածել ծրագրիս վրա և կարծում եմ արժե փորձել։։
Կգամ ձեզ հետ։։
Ոչ, դուք ինձ ավելի շատ կօգնեք, եթե այստեղ մնաք։ Դժկամորեն եմ գնում․ ցանկացած րոպեին կարող են ցանկալի լուրեր ստացվել, չնայած Ուիգինսը, ինչպես երեկ երեկո նկատեցի, հոգեպես բոլորովին ընկճվել է․ խնդրում եմ բացել ինձ հասցեագրված հեռագրերն ու նամակները։ Եվ եթե ինչ-որ կարևոր բան կարդաք, գործեք ըստ ձեր հայեցողության։ Կարո՞ղ եմ հույս դնել ձեզ վրա։։
Լիովին։։
Վախենում եմ չկարողանամ հեռագիր ուղարկել, որովհետև ինքս էլ դեռ չգիտեմ, թե որ ժամին որտեղ կլինեմ։ Բայց եթե ինձ հաջողվի, շուտով կվերադառնամ։ Եվ, իհարկե, ոչ դատարկ ձեռքով։։
Ամբողջ առավոտ և նախաճաշի ժամանակ Հոլմսից ոչ մի լուր չկար։ Բացելով «Ստանդարտը», այնուամենայնիվ, գտա նախկինից տարբերվող հաղորդում։ Թերթը գրում էր․ «Ինչ վերաբերվում է Ապպեր-Նորվուդում կատարված ողբերգությանը, ապա գործը կարող է ավելի բարդ և հանելուկային լինել, քան թվում էր սկզբում։ Հենց նոր պարզվեց, որ միստր Թադեուշ Շոլտոն մեղսակից չէ եղբոր սպանությանը։ Նա և տան տնտեսուհին՝ միսիս Բերսթոնը, երեկոյան ազատ են արձակվել։ Ինչպես հաղորդում են, ոստիկանությունն իր տրամադրության տակ ունի իսկական հանցագործների անձը հաստատող տեղեկություններ։ Գործի հետաքննությունը գտնվում է Սկոտլանդ-Յարդի ոստիկանության տեսուչ, իր եռանդով ու խորաթափանցությամբ բոլորին հայտնի միստր Էթելնի Ջոնսի հուսալի ձեռքերում։ Հանցագործներն ամեն վարկյան վայրկյան կարող են ձերբակալվել»։։
«Դե փառք աստծո, մտածեցի ես։ Ծայրահեղ դեպքում մեր բարեկամ Շոլտոն ազատության մեջ է։ Հետաքրքիր է, այդ ինչ «տեղեկություններ» են։ Ի միջի այլոց, միշտ այդպես են գրում, երբ ոստիկանությունը խրվում է»։
Թերթը նետեցի սեղանին և հանկարծ աչքս ընկավ պատահարների սյունակների հայտարարությանը։ Այնտեղ ասվում էր․
«Փնտրվում են անհետացածներ Մորդեկայ Սմիթն ու նրա որդի Ջոնը, որոնք երեքշաբթի, մոտավորապես գիշերվա ժամը երեքին «Ավրորա» շոգենավակով հեռացել են Սմիթի կառանատեղից։ Շոգենավակը սև է, երկու կարմիր շերտերով, խողովակը սև՝ ճերմակ երիզով։ Պարգևատրությունը հինգ ֆունտ, ով կհայտնի վերոհիշյալ Սմիթի և «Ավրորա» շոգենավակի տեղը նրա կնոջը՝ միսիս Սմիթին, Սմիթի կառանատեղ կամ Բեյքր-սթրիթ, 221―բ»։221-բ»։
Հասցեն ասում էր, որ հայտարարությունը տվել է Հոլմսը։ «Խորամանկ է մտածված, մտածեցի ես։ Փախստականները դրա մեջ կտեսնեն միայն ամուսնուն փնտրող կնոջ բնական անհանգստությունը»։
Օրը շատ երկար էր ձգվում։ Ամեն անգամ, երբ դուռը ծեծում էին կամ դրսից լսվում էր ինչ-որ մեկի ոտնաձայնը, լարում էի ուշադրությունս, սպասելով՝ որ դա կամ Հոլմսն է վերադառնում, կամ եկել էին հայտարարության պատասխանով։ Փորձում էի կարդալ, բայց մտքերս անընդհատ պտտվում էին այդ տարօրինակ մասնակիցների շուրջը, որոնց հետապնդում էինք։ Իսկ եթե հանկարծ ընկերոջս դատողություններում սողոսկել է ճակատագրական սխալը և նա դարձել է ինքնախաբեության հրեշավոր զո՞հ։ Հանկարծ նրա ճշգրիտ տրամաբանական միտքը այդ ֆանտաստիկ վարկածը կառուցել է սխալ նախադրույթներո՞վ։ Չէի հիշում մի դեպք, որ Շերլոկ Հոլմսը սխալվեր, բայց չէ որ նույնիսկ ամենաուժեղ ուղեղն անգամ կարող էր մեկ անգամ սխալվել։ Նրան մոլորության մեջ կարող էր գցել հենց բավականին ճկուն տրամաբանությունը։ Նա գերադասում էր արտասովոր, խորամանկ բացատրությունները, դեն նետելով ձեռքի տակ գտնվող ավելի պարզն ու բնականը։ Բայց մյուս կողմից ինքս ներկա էի կատարվածին ու լսել էի Հոլմսի փաստարկները։ Որերորդ անգամ հենց սկզբից հետազոտելով արտասովոր իրադարձությունների երկար շղթան, որոնցից շատերն ինքնին կարող էին մանրուք թվալ, պետք է խոստովանեմ, որ եթե Հոլմսը սխալվում էլ էր, ապա ճշմարտությունն ամեն դեպքում ընկած էր զարմանալիի և անհավանականի ոլորտում։
։
Կեսօրին, ժամը երեքին մոտ, զանգը կտրուկ զնզղնգաց, նախասրահից լսվեց ինչ-որ մեկի տիրական ձայնը և, ի զարմանս ինձ, սենյակ մտավ ոչ այլ ոք, քան ինքը՝ միստր Էթելնի Ջոնսը։ Բայց այսօր բոլորովին նման չէր այն առողջ դատողությամբ մեծամիտ ու աննրբանկատ ջատագովին, որն այնպես անառարկելի ինքնավստահությամբ գործամուխ եղավ նորվուդյան ողբերգության հետաքննությանը։ Դեմքը վհատ էր, կարծես ամբողջովին թառամած, իսկ կեցվածքում հայտնվել էր նույնիսկ ինչ-որ խնդրողականություն։
։
Բարի օր, սըր, բարի օր, ասաց նա։ Ինչպես տեսնում եմ, միստր Հոլմսը տանը չէ՞։։— Ոչ։ Եվ չգիտեմ, թե նա երբ կգա։ Բայց, գուցե, սպասե՞ք։ Նստեք այս բազկաթոռին։ Ահա ձեզ սիգարներ։
― Ոչ։ Եվ չգիտեմ, թե նա երբ կգա։ Բայց, գուցե, սպասե՞ք։ Նստեք այս բազկաթոռին։ Ահա ձեզ սիգարներ։։― Շնորհակալ եմ։ Ես, թերևս, կսպասեմ, ասաց նա դեմքը սրբելով կարմիր վանդակավոր թաշկինակով։։
Սոդայով վիսկի կցանկանայի՞ք։։
Է՜, կես բաժակ։ Սեպտեմբերի համար բավականին շոգ եղանակ է։ Տագնապներին էլ վերջ չկա։ Չէ որ գիտեք իմ նորվուդյան վարկածը։։
Հիշում եմ, դուք գրել էիք։։
Դե ահա, ստիպված էի վերանայել։ Այնպես ճարպկորեն ցանց հյուսեցի միստր Շոլտոյի շուրջը, այնպես ուժգին ձգեցի և հանկարծ՝ հոպ, ցանցը պատռվեց, և նա դուրս պրծավ։ Անվիճելի այլուրեքություն ունի։ Այն րոպեին, երբ ետևից փակվել է եղբոր սենյակի դուռը, նրան տեսել են մեկ այստեղ, մեկ այնտեղ, մի խոսքով, Շոլտոն ոչ մի վարկյան վայրկյան մենակ չի մնացել։ Այդ պատճառով, ոչ կարող էր տանիք մագլցել, ոչ էլ ձեղնահարկի պատուհանից ներս թափանցել։ Սա շատ մութ գործ է, և իմ մասնագիտական հեղինակությունը խաղաքարտի վրա է դրված։ Դեմ չէի լինի մի փոքր օգնություն ստանալ։։
Մենք բոլորս էլ երբեմն օգնության կարիք ենք զգում, նկատեցի ես։։
Ձեր ընկեր միստր Շերլոկ Հոլմսը բացառիկ անձնավորություն է, սըր, խռպոտ ձայնով մտերմաբար ասաց նա։ Նա մի մարդ է, որ չգիտե ինչ է պարտությունը։։
Ինձ հո հայտնի է, թե քանի գործի է մասնակցել նա և նրան միշտ էլ հաջողվել է բացահայտել ճշմարտությունը։ Իր մեթոդներում մի փոքր անհետևողական է և շատ է շտապում հետևություններ անել, բայց, ընդհանրապես, կարծում եմ, կարող է Սկոտլանդ-Յարդում դառնալ ամենանշանավոր խուզարկուն և պատրաստ եմ դա հայտարարել ում ուզես։ Այսօր առավոտյան նրանից հեռագիր ստացա․ պարզվում է, այդ գործով թարմ փաստեր ունի։ Ահա հեռագիրը։
Նա գրպանից հանեց թուղթն ու մեկնեց ինձ։ Հեռագիրն ուղարկված էր Պոպլարից՝ ժամը տասներկուսին։ «Անմիջապես գնացեք Բեյքր-սթրիթ, գրում էր Հոլմսը։ Եթե չհասցնեմ վերադառնալ, սպասեք։ Կրնկակաոխ Կրնկակոխ հետևում եմ նորվուդյան զույգին։ Եթե ցանկանում եք մասնակցել ավարտին, կարող եք միանալ մեզ»։
Լավ լուրեր են։ Ուրեմն, Հոլմսը դարձյալ ընկել է նրանց հետքի վրա, ասացի ես։
Ահա, ուրեմն, նա էլ է վրիպել, բացահայտ բավականությամբ բացականչեց Ջոնսը։ Նույնիսկ մեզնից լավագույնին հատուկ է սխալվելը։ Իհարկե, այս հեռագիրը կարող է կեղծ տագնապ լինել, բայց իմ ՝ Սկոտլանդ-Յարդի տեսուչիս պարտականությունն է թույլ չտալ բաց թողնելու ոչ մի հավանականություն։ Քայլեր եմ լսում։ Գուցե դա Հոլմսն է։
Աստիճանների վրա լսվեց ոտքերի ծանր քստքստոց, ուժեղ հևք ու հազ, կարծես այնպիսի մի մարդ էր անցնում, որի համար շնչելը ուժերից վեր գործ էր։ Մեկ թե երկու անգամ կանգ առավ։ Բայց ահա վերջապես մոտեցավ մեր դռանը և բացեց։ Արտաքինը լիովին համապատասխանում էր մեզ հասած ձայներին։ Ծովային հագուստով ծերունի էր, հին բուշլատը կոճկած էր մինչև կզակը։ Մեջքը կորացած էր, ծնկները դողում էին, իսկ շնչառությունը, ինչպես ասթմատիկինը՝ ծանր էր և հիվանդագին։ Կանգնել էր, հենվելով կաղնե հաստ ձեռնափայտին և ուսերը բարձրանում էին, թոքերում հավաքելով անհնազանդ օդը։ Վզին գունավոր շարֆ կար, երկար ճերմակ քունքամազերով շրջապատված դեմքը համարյա տեսանելի չէր, միայն թավամազ հոնքերի տակից փայլում էին մուգ, խելացի աչքերը։ Մի խոսքով, վրաս թողեց կյանքի մայրամուտին աղքատության մեջ ընկած պատվարժան ծերուկ ծովայինի տպավորություն։
Ինչո՞վ կարող ենք ծառայել, հայրիկ, հարցրեցի ես։
Ծերունական դանդաղ հայացքով նա զննեց սենյակը։
Միստր Շերլոկ Հոլմսը տա՞նն է, հարցրեց նա։
Ոչ, բայց ես փոխարինում եմ նրան։ Կարող եք ձեր ցանկացածը ինձ պատմել։
Իսկ ես ցանկանում եմ տեսնել հենց Շերլոկ Հոլմսին, համառորեն կրկնեց ծերուկը։
Բայց չէ որ ձեզ ասում եմ, որ փոխարինում եմ նրան։ Դուք, իհարկե, եկել եք Սմիթի շոգենավակի առիթո՞վ։
Այո, գիտեմ նաև, թե որտեղ են Հոլմսի փնտրած մարդիք։ Գիտեմ, որտեղ է գանձը։ Ես ամեն ինչ գիտեմ։
Պատմեք ինձ, դա նույնն է, թե պատմել եք Հոլմսին։
Ոչ, ես պետք է պատմեմ միայն անձամբ նրան, պնդեց մեր հյուրը ծերունական համառությամբ ու դժգոհոիթյամբ։դժգոհությամբ։
Այդ դեպքում, սպասեք նրան։
Չեմ ցանկանում սպասել։ Չեմ ցանկանում ոչ մեկի համար օրս կորցնել։ Եթե միստր Հոլմսը չկա, թող անձամբ ինքն ամեն ինչ գտնի, իմանա։ Իսկ ձեզ ոչ մի բան չեմ ասի, ինձ բոլորովին դուր չի գալիս ձեր կերպարանքը։
Նա քարշ գալով գնաց դեպի դուռը, բայց Ջոնսը հասավ նրան։
Սպասեք, բարեկամս, ասաց նա։ Դու կարևոր տեղեկություններ ունես և այստեղից ոչ մի տեղ դուրս չես գա։ Ցանկանում ես, թե ոչ, դու պետք է սպասես մեր ընկեր Հոլմսին։
Ծերուկը նետվեց դեպի դուռը, բայց Էթելնի Ջոնսն այն փակեց իր լայն թիկունքով, և ծերուկն հասկացավ, , որ դիմադրելն անօգուտ է։
Լավ վերաբերմունք է հյուրի նկատմամբ, ասաց նա, ձեռնափայտը խփելով գետնին։ Այստեղ եկա միստր Հոլմսի հետ խոսելու, իսկ դուք երկուսդ հարձակվեցիք վրաս, չնայած ձեզ ճանաչել անգամ չեմ ցանկանում։ Լավ եք վարվում մարդու հետ։
Ձեզ ոչ մի վատ բան չենք անի, ասացի ես։ Նստեք այս բազկաթոռին և սպասեք։ Հոլմսը շատ շուտ կվերադառնա։
Նա մոտեցավ բազմոցին և նստեց, մեծ գլուխը հենելով ձեռքերին։ Ես ու Ջոնսը նորից վերցրինք մեր սիգարները և շարունակեցինք խոսակցությունը։ Հանկարծ Հոլմսի ձայնը ընդհատեց մեր խոսքը։
Ինձ էլ կարող եք սիգար առաջարկել։
Միանգամից վեր թռանք տեղներիցս։ Մեր դիմաց նստած էր Հոլմսը և գոհ ժպտում էր։
Հո՜լմս, բացականչեցի ես։ Դուք այստե՞ղ եք, իսկ ու՞ր է ծերուկը։
Ահա նա, պատասխանեց Հոլմսը, մեկնելով ճերմակ կեղծամը։ Ահա և մնացածը՝ քունքամազերը, հոնքերը։ Գիտեի, որ դիմակահանդեսը հաջող է, բայց չէի ենթադրում, որ կարող է այսպիսի փորձության դիմանալ։
Այ քեզ հրաշք, անկեղծ հիացմունքով բացականչեց Ջոնսը։ Ձեզնից հիանալի դերասան դուրս կգար, առաջին կարգի։ Հազում եք իսկ և իսկ աշխատանքային տան վարձու բանվորի նման։ Իսկ ձեր դողացող ծնկներին կարելի է շաբաթական տասը ֆունտ տալ։ Բայց մեզնից հեռանալ, այնուամենայնիվ, չկարողացաք։
Այս դիմակահանդեսային համազգեստով աշխատեցի ամբողջ օրը, ասաց Հոլմսը՝ վառելով սիգարը։ Գիտեք ինչ, հանցագործ աշխարհն արդեն բավականին լավ գիտե ինձ, հատկապես, երբ հենց այստեղ նստած ընկերս ձեռքն առավ գրիչը։ Այնպես որ, այժմ առաջավոր դիրքերում կարող եմ հայտնվել միայն փոխված տեսքով։ Դուք ստացա՞ք իմ հեռագիրը։
Այո, այդ պատճառով էլ այստեղ եմ։
Ինչպե՞ս է առաջ ընթանում ձեր վարկածը։
Հոդս ցնդեց։ Հարկադրված բաց թողեցի երկու գերիներիս, իսկ մնացած երկուսի դեմ ոչ մի հանցանշան չկա։
Մի սրտնեղեք։ Մենք փոխարենը մի այլ զույգ կտանք։ Միայն խնդրում եմ ձեզ, ժամանակավորապես ամբողջովին ինձ ենթարկվեք, գործեք ըստ նախագծած ծրագրի։ Համաձա՞ն եք։ Իհարկե, այս գործի ողջ վաստակը, պաշտոնապես ձեզ կվերագրվի։
Համաձայն եմ, եթե օգնեք բռնելու այդ երկուսին։
Այդ դեպքում, նախ և առաջ, ինձ անհրաժեշտ է ոստիկանության արագընթաց մոտորանավակ։ Ժամը յոթին՝ Վեստմինսթերյան նավահանգստի մոտ։
Կլինի։ Այնտեղ միշտ հերթապահում է ոստիկանական նավակը։ Բայց հավանաբար, ավելի լավ կլինի անցնեմ փողոցը և հավաստիության համար զանգահարեմ։
Հետո, երկու ուժեղ ոստիկան՝ դիմադրությունը կանխելու համար։
Նավակում միշտ էլ երկու-երեք ոստիկան կա։
― նրանց — Նրանց բռնելու դեպքում մեր ձեռքում կլինի նաև գանձը։ Կարծում եմ, ընկերս շատ ուրախ կլինի արկղը հասցնել մի երիտասարդ լեդիի, որին իրավացիորեն պատկանում է կեսը։ Թող նա առաջինը բացի դա։ Հը՞, Ուոտսոն։
Դա ինձ շատ հաճելի կլինի։
Ընդացակարգի խախտում, բայց գործն այնքան անսովոր է, որ կարելի է աչք փակել։ Սակայն հետո գանձը պետք է հանձնել իշխանություններին, մինչև հետաքննության վերջը։
Իհարկե։ Դա հեշտ կլինի անել։ Մի հանգամանք ևս։ Շատ կուզենայի մի քանի մանրամասներ լսել հենց Ջոնաթան Սմոլի շուրթերից։ Գիտեք, սիրում եմ գործը մինչև վերջ պարզել։ Առարկություն չի՞ լինի, եթե նրա հետ ոչ պաշտոնապես հանդիպեմ այստեղ՝ տանը, կամ ուրիշ տեղ, իհարկե, հուսալի պահակախմբի առկայությամբ։
Դուք դրության տերն եք և խաղաթղթերը ձեր ձեռքին են։ Բայց մինչև հիմա ես ապացույցներ չունեմ անձամբ այդ Ջոնաթան Սմոլի գոյության մասին։ Սակայն եթե դուք նրան ինձ ներկայացնեք, ես չեմ մերժի ձեր խնդրանքը։
Ուրեմն, որոշվա՞ծ է։
Որոշված է։ Ուրիշ ի՞նչ կա։
Եվ վերջինը, ցանկանում եմ, որ դուք մեզ հետ ճաշեք։ Ոստրեներ ունենք, մի զույգ կաքավ և սպիտակ գինու ոչ մեծ ընտրանի։ Ոչ, Ուոտսոն, դուք չեք կարողանում գնահատել իմ խոհարարական արժանիքները։
==Գլուխ 10 Կղզեբնակի վերջը==
Ընթրիքն անցավ շատ աշխույժ։ Հոլմսը, երբ ցանկանում էր, կարող էր բացռիկ հետաքրքրիր զրուցակից լինել։ Իսկ այդ երեկո նա բարձր տրամադրության մեջ էր՝ զգացվում էր ուժեղ նյարդային գրգռվածությունը։ Առաջ նրան երբեկ այդքան շատախոս չէի տեսել։ Խոսում էր միջնադարյան խեցեգործության և միստերիաների, Ստրադիվարիուսի ջութակների, Ցեյլոնի բուդհայականության և զինվորական նավերի ապագայի մասին։ Եվ խոսում էր այնպես, կարծես բոլոր բնագավառների մասնագետ լիներ։ Այդ պայծառ բռնկումը նախօրյակին պատած թախիծի հակազդեցությունն էր կենդանի ուղեղի վրա։ Պարզվեց, որ Էթելնի Ջոնսը գործից դուրս շատ մարդամոտ է և ճաշի ընթացքում ապացուցեց, որ հասկանում է կյանքի հաճույքը։ Զգալով գործի ավարտը, ես էլ բարձր տրամադրության մեջ էի՝ վարակվելով Հոլմսի ուրախությամբ։ Ամբողջ երեկոյի ընթացքում մեզնից ոչ մեկը չհիշեց մեր հավաքվելու պատճառը։
Երբ սեղանը հավաքեցինք, Հոլմսը նայեց ժամացույցին և բաժակները պորտվեյն լցրեց։
Եկեք խմենք, ասաց նա, մեր փոքրիկ հարձակման հաջողության կենացը։ Իսկ այժմ գնալու ժամանակն է։ Դուք զենք ունե՞ք, Ուոտսոն։
Իմ հին մարտական ատրճանակը։ Սեղանի դարակում է։
Վերցրեք ձեզ հետ։ Անհրաժեշտ է։ Տեսնում եմ կառքն արդեն եկել է։ Վեցն անց կեսին էր պատվիրված։
Վեստմինսթերյան նավակայանի մոտ հասանք յոթից մի փոքր անց։ Նավակն արդեն սպասում էր։ Հոլմսը մի քննախույզ հայացք նետեց վրան։
Կա՞ ինչ-որ բան, որը մատնի, թե ոստիկանությանն է պատկանում, հարցրեց նա։
Այո, կողքի կանաչ լապտերը։
Այդ դեպքում, հանեք։
Ամեն ինչ կատարվեց ակնթարթորեն, մենք մտանք նավակ և ափից հեռացանք։ Ջոնսը, Հոլմսն ու ես նստեցինք նավախելին։ Մի ոստիկան կանգնել էր ղեկի մոտ, մյուսը հետևում էր վառելիքին, առջևում տեղավորվել էին երկու դյուժին ոստիկաններ։
Ու՞ր, հարցրեց Ջոնսը։
Դեպի Թաուեր։ Հրամայեք նրանց կանգ առնել Ջեկոբսոն-Յարդի դիմաց։
Պարզվեց, որ մեր նավակը շատ արագնթաց է։ Սուրացինք բեռնված լաստանավերի շարանների կողքով, կարծես նրանք չէին լողում, այլ կանգնած էին տեղում։ Երբ առաջ անցանք և ետևում թողեցինք գետային շոգենավը, Հոլմսը բավարարված ժպտաց։
Կարելի է կարծել, որ մեր նավակն ամենաարագընթացն է գետում, նկատեց նա։
Դժվար թե։ Բայց սրանից արագընթացներ հավանաբար քիչ կգտնվեն։
Մենք պետք է հասնենք «Ավրորային»։ Իսկ նա համարվում է արագընթաց նավ։ Հիմա ձեզ կծանոթացնեմ գործի ընթացքին։ Ուոտսոն։ Հիշու՞մ եք, ինչպես էր ինձ տանջում այդ անհեթեթ հապաղումը։
Հիշում եմ։
Այսպես ուրեմն, որոշեցի ուղեղիս լիակատար հանգիստ տալ և զբաղվել քիմիական փորձերով։ Մեր պետական գործիչներից մեկը մի առիթով ասել է, որ զբաղմունքի փոփոխությունը լավագույն հանգիստն է։ Եվ դա ճիտ է։ Երբ ինձ վերջապես հաջողվեց քայքայել ածխաջրածինը, վերադարձա մեր հանելուկին և ամեն ինչ սկսեցի նորից մտածել։ Տղաներիս խումբը մեկ անգամ չէ, որ տակնուվրա էր արել ամբողջ գետը և անարդյունք։ «Ավրորան» ոչ մի տեղ չկա՝ ոչ նավակայանում, ոչ՝ տանը։ Հետքերը թաքցնելու համար դժվար թե խորտակած լինեին։ Չնայած այդ հնարավորություն էլ էր հարկավոր նկատի առնել, եթե որոնումները ի վերջո ոչ մի բանի չհանգեցնեին։ Գիտեի, որ այդ Սմոլը բավականին խորամանկ է, բայց կարծում էի, թե որևէ հասարակ նրբին խորամանկություն ուժերից վեր է։ Որպես կանոն, դա սպասում ես կրթված մարդուց։ Հետո մեզ հայտնի էր, որ նա մի որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում, հսկողություն սահմանել Պոնդիշերի-Լոջի վրա, իսկ դա նշանակում է, որ նա Լոնդոնը անմիջապես լքել չի կարող․ գործերը հարթելու համար ժամանակ է պետք՝ մեկ օր կամ, ի երջանկություն մեզ, ավելին։ Ծայրահեղ դեպքում, այսպիսին է հետևությունը։
― Հետևվությունը — Հետևությունը բավականին թույլ է, նկատեցի ես։ Նա կարող էր ամեն ինչ հարթել մինչև Պոնդիշերի-Լոջի վրա հարձակվելը։
Ոչ, չեմ կարծում։ Նա շատ թանկ է գնահատում իր ապաստարանը, որտեղ կարելի է վտանգի դեպքում թաքնվել, և դա կլքի միայն այն ժամանակ, երբ միանգամայն հավատացած լինի, որ իրեն ամենևին ոչինչ չի սպառնում։ Ահա թե ինչ էլ է ծագել գլխումս․ Ջոնաթան Սմոլը պետք է հասկանար, որ իր օգնականի արտասովոր արտաքինը, որքան էլ ինքը ջանա քողարկել, կարող է ամեն տեսակի կասկած ծնել և հնարավոր է, ինչ-որ մեկը գլխի ընկնի նրան կապել նորվուդյան ողբերգության հետ։ Նա բավական խելացի է այդ հասկանալու համար։ Եվ այսպես, նրանք իրենց շտաբ-բնակարանը լքել են գիշերը, մթության քողի տակ։ Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ վերադառնալ մինչև լուսաբաց։ Բայց «Ավրորան», միսիս Սմիթի ասելով, նավակայանից հեռացել է, երբ արդեն ժամը չորսը կլիներ։ Այդ ժամանակ լրիվ լույս է, մեկ ժամից փողոցներւմ մարդիկ կհայտնվեն։ Դրանից եզրակացրի, որ հեռու գնացած չպիտի լինեն։ Նրանք վարձել են Սմիթի նավակը, լավ վճարել են, որ լեզուն իրեն քաշած պահի և մինչև վերջնականապես անհետանալը շտապել են իրենց որջը։ Որոշել են մի քանի օր սպասել, որպեսզի թերթերից իմանան, թե ինչ ուղղությամբ է ընթանում հետաքննությունը և իրենց հետապնդում են, թե ոչ։ Եվ այդ ժամանակ, արդեն դարձյալ մթության քողի տակ, գնալ Գրեյվսենդ, կամ Դաունսում ինչ-որ տեղ։ Անկասկած, նրանք նախօրոք հոգացել են տեղ պատվիրել Ամերիկա կամ գաղութներ մեկնող ինչ-որ նավում։
Իսկ շոգենավա՞կը։ Չէ՞ որ իրենց հետ չէին կարող տանել։
Իհարկե, չէին կարող։ Իսկ դա նշանակում է, որ «Ավրորան», չնայած անորսալիությանը, գտնվում է ինչ-որ բոլորովին մոտիկ մի տեղ։ Ինձ դրեցի միստր Սմոլի տեղը և ջանացի գործին նայել նրա աչքերով։ Ամենայն հավանականությամբ, նա որոշել է, որ«Ավրորան» թողնելը կամ մոտիկ նավակառանում կանգնեցնելը վտանգավոր է․ հանկարծ ու ոստիկանությունը , այնուամենայնիվ, ընկել է իրենց հետքի վրա, իսկ որտե՞ղ թաքցնել «Ավրորան», որպեսզի բոլորի համար անտեսանելի լինի, իսկ իր համար ցանկացած րոպեին՝ հասանելի։ Ի՞նչ կանեի ես, եթե հարկ լիներ այդպիսի խնդիր լուծել։ Եվ ես գտա միակ, եզակի հնարավորությունը։ Մանր վերանորոգման համար նավակը կանգնեցնել ինչ-որ նավանորոգարանում։ Այնտեղ հուսալի քողարկված կլինի կողմնակի աչքերից և միշտ լողալու պատրաստ։
Ինչ պարզ է։
Բանն էլ հենց այն է, որ հասարակ բացատրությունը ծագում է վերջում։ Երբ դա հասկացա, որոշեցի անմիջապես գործել և ընդունելով անմեղ ծերուկ նավաստու կերպարանք, ուղևորվեցի Թեմզայով ներքև՝ զննելու նավանորոգարանները։ Դրանցից տասնհինգում «Ավրորայի» մասին ոչ մեկը չէր էլ լսել։ Փոխարենը տասնվեցերորդում պարգևատրվեցի համբերությանս համար՝ ինձ ասացին, «Ավրորան» երկու օր առաջ իրենց մոտ կանգնեցրել է փայտե ոտքով մի մարդ և խնդրել է ղեկը ստուգել։ «Բայց պարզվեց, որ ղեկը միանգամայն կարգին էր, ասաց ինձ վարպետը։ Ահա այնտեղ է կանգնած, սև՝ կարմիր շերտերով։» Հազիվ հասցրեց այդ ասել, երբ նավանորոգարանում հայտնվեց ոչ այլ ոք, քան ինքը՝ Մորդեկայ Սմիթը, կորած «Ավրորայի» տերը։ Իհարկե, ես չէի ճանաչի նրան, բայց նա հիմնավորապես հարբած լինելով, կոկորդով մեկ բղավում էր, որ ինքը «Ավրորայի» տերն է։ Մորդեկայ Սմիթը պահանջում էր, որ իր տաշտակը այսօր ժամը ութին պատրաստ լինի։ «Ուղիղ ժամը ութին կրկնեց նա, ես խոստացել եմ երկու ջենտլմենների , որոնք չեն սիրում սպասել»։ Հավանաբար նրան լավ էին վճարել, որովհետև շիլինգները աջ ու ձախ էր նետում։ Որոշ ժամանակ գնացի ետևից, , բայց նա ծլկեց և մտավ առաջին իսկ պանդոկը։ Այդ ժամանակ վերադարձա նավանորոգարան։ Ճանապարհին պատահականորեն հանդիպեցի տղաներից մեկին և պատվիրեցի «Ավրորան» հսկել։ Տեսնելով, որ «Ավրորան» հեռանում է, նա կսկսի թաշկինակը թափահարել։ Այդ ընթացքում մենք կհսկենք գետի վրա։ Եվ հենց որ դուրս գան նավանորոգարանից, կբռնենք «Ավրորայի» և գանձերի հետ միասին։
Դրանք մեր փնտրած մարդիկ կլինեն թե ոչ, բայց ամեն ինչ անթերի է մտածված, ասած Ջոնսը։ Համենայն դեպս, ես Ջեկոբսոն-Յարդ կուղարկեի ոստիկանական մի ջոկատ և հանգիստ կբռնեի նրանց , հենց որ հայտնվեին։
Իսկ նրանք այնտեղ չէին հայտնվի։ Սմոլը խորամանկ է։ Չեմ կասկածում, որ նախ հետախույզ կուղարկի և եթե վտանգ զգա, որջում կթաքնվի մի շաբաթ ևս։
Բայց կարելի է հետևել Սմիթին և այդ կերպ գտնել նրանց թաքստոցը, ասացի ես։
Այդ դեպքում մի օր էլ կկորցնենք։ Բացի այդ, իննսունինը տոկոսով համոզված եմ, որ Սմիթը չգիտե, թե որտեղ են նրանք թաքնվում։ Նրան լավ են վճարել, վիսկի կա, ինչ իմաստ ունի անհարկի, գործին չվերաբերող հարցեր տալ… Հրամաններն ուղարկում են, դրանք կատարում է… Ոչ, ես մտածել եմ հնարավոր բոլոր ուղիները, սա լավագույնն է։
Մինչ մենք խոսում էինք, մեր նավակն անցավ Թեմզայի վրայով գցված բազմաթիվ կամուրջների տակով։ Արևի վերջին ճառագայթները ոսկեզօծել էին սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի խաչը։ Թաուեր հասանք, երբ արդեն խավար էր։
Ահա Ջեկոբսոն-Յարդը, ասաց Հոլմսը՝ մատնացույց անելով կայմերի ու պարանասարքերի անտառը Սուրեյի ուղղությամբ։
Ետ ու առաջ նավարկեք այս նավատորմի ծածկույթի տակ, ― Հրամայեց — հրամայեց Հոլմսը, աչքերին մոտեցնելով գիշերային ծովային հեռադիտակը և միառժամանակ դիտեց ափը։ Տեսնում եմ իմ հերթապահին, բայց դեռ թաշկինակը չի թափահարում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե անցնենք մի քիչ ներքև և նրանց այնտեղ սպասենք, անհամբերությունից այրվելով առաջարկեց Ջոնսը։
Բոլորս ասես ասեղների վրա նստած լինեինք։ Նույնիսկ ոչինչ չիմացող ոստիկաններն ու ղեկապետը, հնոցապանների հետ միասին վարակվել էին մեր հուզմունքով։
Իրավունք չունենք համարձակության դիմելու, ասաց Հոլմսը։ Տասի դիմաց մեկ հավանականություն կա, որ գետով ներքև կլողան, ոչ թե՝ վերև։ Եվ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք այդ հնարավորությունը ևս։ Այստեղից մեզ լավ տեսանելի է նավանորոգման մուտքը, իսկ մենք համարյա տեսանելի չենք։ Գիշերը խոստանում է լուսավոր լինել և կրակները գետի վրա շատ են։ Պետք է մնանք այնտեղ, որտեղ կանք։ Տեսնում եք, այստեղից գազի լապտերների լույսի ներքո ինչ լավ են երևում շտապող մարդիկ։
Նավանորոգարանում աշխատելուց հետո տուն են վերադառնում։
Ինչ հոգնած ու կեղտոտ են։ Բայց յուրաքանչյուրի մեջ հուրհրատում է անմահ կրակի կայծը։ Նրանց նայելով ոչ մի դեպքում այդ չես ասի։ Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է։ Համենայն դեպս, մարդը տարօրինակ էակ է։
Ինչ-որ մեկը մարդուն համարել է հոգով օժտված կենդանի։
Ուինվուդ Ռիդը լավ է ասել այդ մասին, շարունակեց Հոլմսը։ Նա ասում է, որ մարդն առանձին վերցրած անլուծելի հանելուկ է, բայց ամբողջությամբ մարդիկ իրենցից ներկայացնում են մաթեմատիկական միասնություն և ենթակա են որոշիչ կանոնների։ Օրինակ, միթե հնարավոր է կանխագուշակել առանձին մարդու գործողությունը, իսկ ամբողջ կոլեկտիվի վարքը, պարզվում է, կարելի է գուշակել մեծ ճշտությամբ։ Անհատներն իրարից զանազանվում են, բայց մարդկային բնավորությունների տոկոսային հարաբերությունը ցանկացած կոլեկտիվում մնում է նույնը։ Այդպես է ասում վիճակագրությունը։ Բայց այն ինչ է, թվում է, թաշկինակ է։ Իսկապես, այնտեղ ինչ-որ մեկը ճերմակ բան է թափահարում։
Դա ձեր տղաներից մեկն է։ Պարզ տեսնում եմ նրան, բացականչեցի ես։
Ահա և «Ավրորան», բղավեց Հոլմսը։ Գերազանց ընթացք ունի։ Հեյ, այնտեղ, ներքևում, լրի՛վ առաջ։ Հետևեք դեղին լույսով այդ նավակին։ Ես ինձ չեմ ների, եթե ձեռքից բաց թողնենք։
«Ավրորան» աննկատելիորեն դուրս լողաց նավանորոգարանից և արագություն վերցնելով այնպես անցավ փոքր նավերի ետևից, որ երբ մեզ տեսանելի դարձավ, արդեն սլանում էր ամբողջ թափով։ Նա գնում էր գետն ի վար, հեռու մնալով ափից։ Արագությունը շշմեցուցիչ էր։ Ջոնսը տագնապահար նայեց։
Շատ արագ է գնում, ասաց նա։ Չենք հասնի։
Պետք է հասնենք, ասաց Հոլմսը, ատամները սեղմելով։ Ածուխ չխնայեք։ Մեքենայից քամեք ինչ հնարավոր է։ Ավելի լավ է նավակն այրվի, քան նրանք հեռանան մեզնից։
Այժմ գնում էինք ուղիղ նրանց վրա։ Հնոցում կրակը գվվում էր, հուժկու մեքենան դղրդում էր, ինչպես հսկա մետաղե սիրտ։ Նավակի սուր քիթը դանակի պես ճեղքում էր հանդարտ ջուրը, աջ ու ձախ ուղարկելով երկու օղակաձև երկար ձգված ալիքներ։ Շարժիչի տակտով ամբողջ նավակը ցնցվում էր և դողդողում, ինչպես կենդանի էակ։ Նավաքթի դեղին լապտերը առաջ էր գցում առկայծող լույսի երկար սյուն։ Մեր առջևով լողում էր մութ մի ստվեր՝ «Ավրորան» էր։
Ետևի ճերմակ փրփուրի փոթորիկը վկայում էր նրա արագության մասին։ Սլացանք շոգենավերի, բեռնանավերի, առևվտրական առագաստանավերի կողքով, շրջանցելով նրանց աջից ու ձախից։ Մթության մեջ լսելի էին բարձր ձայներ, «Ավրորան» ավելի ու ավելի առաջ էր ընթանում, և մենք էլ հետապնդում էինք նրան։
Ավելացնել արագությունը, բղավեց Հոլմսը, ղեկավարման մասից ներս նայելով մեքենայական բաժին․ վառ կրակը ներքևից լուսավորել էր նրա լարված, արծվային դեմքը։
Ինձ թվում է , հասնում ենք, ասաց Ջոնսը՝ հայացքը չհեռացնելով «Ավրորայից»։
Ոչ մի կասկած չկա, բացականչեցի ես։ Մի քանի րոպե ևս, և կհասնենք նրանց։
Հենց այդ ակնթարթին ճակատագիրը չարախնդաց մեզ վրա․ մեր ճանապարհը կտրեց երեք բեռնանավ քաշող մի նավ։ Եթե չլիներ ղեկը մինչև վերջ շրջող նավավարը, կմխրճվեինք նրա մեջ։ Երբ վերջապես առաջ անցանք նրանից և դարձյալ բռնեցիցնք ուղղությունը, պարզվեց, որ «Ավրորան» առաջ է անցել ամբողջ երկու յարդով։ Բայց, բարեբախտաբար, դեռ ամեն ինչ լավ տեսանելի էր։ Մեր մեքենան լրիվ հզորություն էր զարգացրել, նուրբ նավակը դողդողում և ճրթճրթում էր մեզ տանող կատաղի էներգիայի ճնշման տակ։ Ետևում թողեցինք Պուլը, անցանք Վեստ-ինդյան նավանորոգարանը, շրջանցեցինք երկար Դեփթ-Ֆորդյան ցամաքալեզվակը և Շան կղզին։ Առջևի անորոշ բիծը սկսեց ընդունել բարեձև «Ավրորայի» տեսքը։ Ջոնսը միացրեց լուսարձակը և նրա տախտակամածին մարդիկ տեսանք։ Մեկը նստել էր նավախելին՝ ոտքերի մոտ դրված ինչ-որ սև առարկայի վրա հակված։ Կողքին դրված էր հսկա նյուֆաունլենդի նման մուգ կույտ։ Կաթսայի կարմիր բոցը լուսավորել էր ավագ Սմիթին։ Նա մինչև գոտկատեղը մերկացած, լարված, կատաղի, ածուխ էր նետում հնոցը, որդին բռնել էր ղեկալծակը։ Փախստականները միանգամից չհասկացան, որ իրենց հետապնդում են, բայց տեսնելով, որ գնում ենք իրենց ետևից, կրկնելով բոլոր ձիգզագներն ու շրջադարձերը, դադարեցին կասկածելուց։ Գրինվիչի մոտ մեզ իրարաից բաժանում էր հարյուր սաժեն, Բլեքուոլի մոտ հեռավորությունը կրճատվեց, հասավ մինչև յոթանասունհինգի։ Զինվորական տարիների իմ ամբողջ արկածային կյանքում մեկ անգամ չէ, որ ինձ հարկ է եղել մասնակցել հետապնդումների, բայց երբեք այդպես այրող անհանգստություն չեմ զգացել, ինչպես Թեմզայով կատաղի վազքի ժամանակ։ Անվերջ մոտենում էինք ու մոտենում։ Գիշերային լռության մեջ լսելի էր նրանց մեքենայի հևքը։ Նավախելի վրայի մարդը դեռ այնտեղ էր՝ տախտակամածի վրա խոնարհված ձեռքերով ինչ-որ բան անելով և րոպեն մեկ գլուխը բարձրացնելով, որպեսզի աչք գցի մեր և «Ավրորայի» միջև եղած տարածությանը։ Արդեն շատ մոտ էինք։ Ջոնսը բղավեց, որ կանգ առնեն։ Մեզ բաժանում էր ընդամենը չորս նավաչափ և երկու նավակները թռչում էին, ասես թևեր ունենային։ Թեմզայի այն մասն ամայի էր։ Մի կողմում ձգվում էր Բարկինգլևելի ցածրավայրը, մյուսում ՝ Պլամստեդյան տխուր ճահիճները։ Լսելով Ջոնսի հրամանը, նավախելի մարդը վեր թռավ և գլխի վերևում սեղմած բռունցքները թափահարելով, սկսեց մեզ հայհոյել կոպիտ և խռպոտ ձայնով։ Ուժեղ, բարձրահասակ մարդ էր, լայն տարածած ոտքերով կանգնել էր տախտակամածին, և ես տեսա, որ ազդրից սկսած, աջ ոտքի տեղ փայտե պրոթեզ ուներ։ Նրա կտրուկ, խռպոտ ձայնից տախտակամածի մուգ կույտը շարժվեց և վերածվեց փոքր, սև մարդուկի, որն ուներ խոշոր, ոչ ճիշտ գլխի ձև՝ գզգզված մազերի դեզով։ Հոլմսը հանեց ատրճանակը, այդ հրեշին տեսնելով ես ևս հանեցի իմը։ Հրեշի վրա ինչ-որ մուգ բան կար, ոչ այն է՝ լայն խալաթ, ոչ այն է՝ ծածկոց, բաց էր մնացել միայն դեմքը, որը կարող էր երևալ միայն մղձավանջային երազներում։ Կյանքում երբեք չէի հանդիպել այդպիսի դաժան և արնախում դեմքի։ Աչքերը խոժոռ, մռայլ փայլ ունեին, իսկ հաստ, դուրս շրջված շրթունքներն անասնական կատաղությունից ծռմռվել էին չար քմծիծաղից՝ մերկացնելով կափկափող ատամները։
Եթե բարձրացնի ձեռքը, կրակեք, հանգիստ ասաց Հոլմսը։
«Ավրորան» արդեն մեկ նավաչափ հեռավորության վրա էր, կարելի է ասել, մեկնած ձեռքի հեռավորությամբ։ Լավ տեսնում էի այդ երկուսին՝ ոտքերը լայն դրած, ընտրովի հայհոյանքներով մեզ անարգող սպիտակ, հաղթանդամ տղամարդուն և սարսափելի գաճաճին՝ նրա նողկալի դեմքն ու մեր լապտերի յույսի ներքո փայլող բացված դեղին ատամները։
Դանդաղ վերադառնում էինք Լոնդոն և ողջ ճանապարհի ընթացքում լուսարձակով խուզարկում էինք գետն ու ափը, բայց այդպես էլ չգտանք փոքրիկ կղզեբնակին։ Թեմզայի հատակին, ինչ-որ տեղ, այդպես էլ մինչև դարավերջ պառկած կմնան մեր մառախլապատ ափերում իրենց վերջը գտած այդ արտասովոր օտարականի ոսկորները։
Նայեք, ցույց տվեց Հոլմսը մեր փայտե դռան փեղկը, նա, այնուամենայնիվ, առաջինը կրակեց։
Իրոք, փայտի մեջ, հենց իմ ու Հոլմսի կանգնած տեղի դիմաց, ցցված էր այն սև փշերից մեկը, որին այնքան լավ ծանոթ էինք։ Պետք է, որ փուշը մեր միջով թռած լիներ հենց այն րոպեին, երբ միաժամանակ արձակեցինք մեր ատրճանակները։ Հոլմսը ժպտաց, իսկ ինձ, պետք է խոստովանեմ, պատեց դողը, երբ պատկերացրի, թե ինչպիսի սարսափելի մահից մազապուրծ եղանք այդ գիշեր։
==Գլուխ 11 Ագրայի գանձերը==
Մեր գերին նստել էր նավախցում, փոքրիկ սնդուկի դիմաց, որին այնպես ձգտում էր և հանուն որի հաղթահարել էր այդքան արգելքներ։ Դեմքը, որ ասես կարմիր փայտից լիներ, հուսահատ հանդգնության հասնող հայացքով և մեծ ու փոքր կնճիռների ցանցով, խոսում էր բաց երկնքի տակ աշխատած կյանքի մասին։ Խիտ բուսականությամբ ծածկված կզակը ուժգին առաջ էր ցցված, ընդգծելով համառ, կամակոր բնավորությունը։ Հավանաբար, կլիներ մոտ հիսուն տարեկան, սև, գանգուր մազերը տեղ-տեղ ալեխառն էին։ Երբ հանգիստ էր, դիմագծերը զուրկ չէին գրավչությունից, փոխարենը բավական է կատաղեր, մենք դա հենց նոր տեսանք, դառնում էր դաժան ու մռայլ՝ կիտած հոնքերով ու առաջ ցցված կզակով։ Այժմ նստած էր անշարժ, շղթայված, խոշոր ձեռքերը ծնկներին դրած և գլուխը կրծքին հակած։ Սուր, փայլատակող հայացքը մերթ ընդ մերթ նետում էր սնդուկին՝ իր հանցագործ արարքների պատճառին։ Ինձ թվաց, որ խիստ, ծածկամիտ դեմքին ավելի շատ վիշտ կար, քան չարություն։ Մի անգամ նա վեր նայեց, և այդ հայացքում ես քմծիծաղ նկատեցի։
Գիտեք, Ջոնաթան Սմոլ, սկսեց Շերլոկ Հոլմսը, շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց։
Ես ևս, սըր, արձագանքեց նա զգացված։ Բայց կարծում եմ, այս անգամ ինձ կախաղան չի սպառնում։ Պատրաստ եմ աստվածաշնչի վրա երդվելու, որ մեղավոր չեմ միստր Շոլտոյի սպանության մեջ։ Այդ փոքրիկ սատանա Տոնգան կրակեց իր անիծյալ նետով։ Ձեռքերս արյունով թաթախված չեն, սըր։ Շատ եմ ցավում այդ Շոլտոյի համար, կարծես հարազատ եղբայրս լիներ։ Ես լավ քոթակեցի Տոնգային պարանով, բայց ինչ օգուտ։ Կատարվածը ետ չես բերի։
Սիգար վերցրեք, ասաց Հոլմսը։ Եվ մի կում խմեք տափաշշիցս, դուք ամբողջովին թրջվել եք։ Բայց ասեք, ինչպե՞ս կարող էիք հուսալ, որ այդ փոքրիկ, թուլակազմ մարդը կհաղթի միստր Շոլտոյին և դեռ կպահի նրան, մինչև դուք պարանով վերև մագլցեիք։
Ինչպես տեսնում եմ, դուք ամեն ինչ գիտեք, սըր, կարծես տեսել եք սեփական աչքերով։ Ես հույս ունեի, որ այդ ժամին աշխատասենյակում ոչ ոք չի լինի։ Ես լավ գիտեի Պոնդիշերի-Լոջի կարգ ու կանոնը։ Սովորաբար, այդ ժամին միստր Շոլտոն իջնում էր ներքև ընթրելու։ Չեմ ցանկանում ոչինչ կոծկել։ Հիմա լավագույն պաշտպանությունը ճիշտ խոսելն է։ Եթե դա ծերուկ մայորը լիներ, հանգիստ սրտով թույլ կտայի ինձ կախաղան բարձրացնել։ Նրան դանակով հարվածելն ինձ համար միևնույն է, թե ծխախոտ ծխել։ Բայց ճակատագրի դաժան խաղ՝ տաժանակրության պիտի գնամ երիտասարդ Շոլտոյի պատճառով, որի հետ նույնիսկ ոչ մի անգամ չեմ վիճել։
Դուք գտնվում եք Սկոտլանդ-Յարդի Էթելնի Ջոնսի ձեռքում, Ընդհատեց Հոլմսը։ Նա խոստացել է ձեզ ինձ մոտ ուղեկցել, և ես կխնդրեմ ամեն ինչ անկեղծորեն պատմել։ Այն ժամանակ հնարավոր է կկարողանամ ձեզ օգնել։ Կփորձեմ ապացուցել, որ այդ թույնն այնքան արագ է ներգործում, որ երբ դուք հայտնվել եք աշխատասեմյակում, միստր Շոլտոն արդեն մեռած էր։
Բայց դա այդպես էլ եղել է։ Երբ պատուհանից ներս սողոսկեցի և տեսա կողքի թեքված դեմքը, հազիվ կաթված չստացա։ Պատրաստ էի խեղդել Տոնգային, բայց նա ձեռքիցս պոկվեց և ձեղնահարկ փախավ։ Այդ ժամանակ էլ մոռացավ մահակը և, ինչպես հետո խոստովանեց, կորցրեց այդ անիծյալ փշերը։ Կարծում եմ, հենց դրանք էլ մեր դեմ եղած գլխավոր հանցանշաններն էին։ Բայց, թեկուզ սպանեք, չեմ հասկանում, թե ինչպես կարողացաք ընկնել մեր հետքի վրա։ Ձեր հանդեպ չարություն չեմ տածում, նա դառը ժպտաց, միայն մի տարօրինակ բան նկատեցի։ Օրինականորեն ունենալով ամբողջ կես միլիոն ֆունտ, պետք է կյանքիս կեսն անցկացնեի ալեհատ կառուցելով Անդամանյան կղզիներում, իսկ երկրորդ կեսը, լավագույն դեպքում, Դարթմորում կնվիրեի հողային աշխատանքներին։ Չարաբաստիկ պահի հանդիպեցի վաճառական Ահմեդին և լսեցի Ագրայի գանձերի մասին, որոնք իրենց բոլոր տերերին, միայն դժբախտություն են բերել։ Ահմեդն այդ պատճառով սպանվեց, մայոր Շոլտոն ողջ կյանքն ապրեց մեղքի ծանրության տակ՝ սարսափից դողալով։ Դրանք ինձ ցմահ բանտարկության կբերեն։
Այդ պահին նավախցի դռնից հայտնվեցին Էթելնի Ջոնսի դեմքն ու հզոր ուսերը։
Ոչ այս, ոչ այն՝ ընտանեկան խնջույք, ասաց նա։ Հոլմս, թույլ տվեք օգտվել ձեր տափաշշից։ դե ինչ, կարծում եմ, մեզ մնում է շնորհավորել իրար։ Միայն ափսոս, որ չկարողացանք երկրորդին կենդանի բռնել։ Բայց, դժբախտաբար, այլ ելք չկար։ Իսկ գիտեք, Հոլմս, պետք է խոստովանեք, որ բավականին մեծ համարձակության դիմեցիք։ Իսկ եթե մենք չհասնեի՞նք նրանց։
Ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, ասաց Հոլմսը։ Բայց ես իսկապես չգիտեի, որ «Ավրորան» այդքան արագաշարժ նավակ է։
Սմիթն ասում է, որ Թեմզայի վրա «Ավրորայից» արագաշարժ շոգենավակ չկա, և եթե ինքը հնոցապան ունենար, երբեք չէինք հասնի իրենց։ Ի միջի այլոց, երդվում է, որ ոչինչ չգիտեր նորվուդյան գործի մասին։
― Բաձարձակ — Բացարձակ ոչինչ, հաստատեց մեր գերին։ Ես ընտրեցի Սմիթի նավակը, որովհետև լսել էի դրա որակի մասին։ Մենք նրան ոչինչ չասացինք, բայց լավ վճարեցինք և խոստացանք ավելին վճարել «Էսմերալդայի» տախտակամածին, որը Գրեյվսենդից ուղեվորվում է Բրազիլիա։
Դե ինչ, քանի որ Սմիթը ոչ մի վատ բան չի արել, մենք էլ նրան ոչինչ չենք անի։ Մենք արագ ենք որսում մեր տղաներին, բայց մեղադրելիս չենք շտապում։
Ծիծաղելի էր տեսնել, թե ինչպես էր սնափառ Ջոնսը փքվում գոռոզությունից՝ ինչպես չէ, այդպիսի թռչնակ է որսացել։ Հոլմսի դեմքին խաղացող թեթև ժպիտից հասկացա, որ նրան էլ է զվարճացնում ոստիկանական տեսուչի պարծենկոտությունը։
Շուտով կլինենք Վոքսհոլյան կամրջի մոտ, ինձ դիմեց Ջոնսը։ Գանձերի հետ միասին ձեզ այնտեղ կիջեցնենք։ Հազիվ թե հարկ կա ասելու, որ մեծ պատասխանատվություն եմ վերցնում վրաս։ Միանգամայն անթույլատրելի է դա։ Բայց ինչպես ասում են, խոսքը փողից թանկ է։ Սակայն ծառայողական պարտականությունից ելնելով, պետք է ձեզ հետ ոստիկան ուղարկեմ, քանի որ այդքան թանկարժեք բեռ եք տանում։ Հուսով եմ, կառք կվարձեք։
Այո։
Ափսոս, որ բանալի չկա, թե չէ արդեն այստեղ կստուգեինք։ Որտե՞ղ է բանալին, երիտասարդ։
Հատակում, կարճ պատասխանեց Սմոլը։
Հըմ։ Ինչ իմաստ ունի մեզ ավերորդ գլխացավանք պատճառել, երբ առանց այդ էլ դրանք քիչ չեն։ Կարծում եմ, դոկտոր, հարկ չկա զգուշացնելու, որքան կարող եք զգույշ եղեք։ Եվ անմիջապես արկղը բերեք Բեյքր-սթրիթ։ Սկզբում կգնանաք այնտեղ, իսկ այնուհետև՝ ոստիկանատուն։
Պարզ և բարեսիրտ ոստիկաններից մեկի հետ ինձ իջեցրին Վոքսհոլյան կամրջի մոտ։ Իսկ քառորդ ժամ անց արդեն միսիս Ֆորեսթերի տան մոտ էինք։ Սպասուհին շատ էր զարմացած այդքան ուշ այցելության համար։ Նա ասաց, որ միսիս Ֆորեսթերը հյուր է գնացել և ուշ կվերադառնա, իսկ միսս Մորսթենը հյուրասենյակում է։ Ոստիկանը սիրալիր համաձայնեց ինձ սպասել կառքի մեջ, իսկ ես վերցրեցի արկղն ու գնացի հյուրասենյակ։
Միսս Մորսթենը նստել էր բաց պատուհանի մոտ՝ սպիտակ ու թեթև շրջազգեստով, պարանոցին ու մեջքին վարդագույն ժապավեն կապած։ Լամպի մեղմ լույսը պարուրել էր հյուսկեն բազկաթոռի մեջ ընկղմված մարմինն ու նուրբ, լուրջ դեմքը և թեթևակի ոսկեզոծել շքեղ ծամերի խիտ խոպոպները։ Ճերմակ ձեռքն անփութորեն հանգչում էր բազկաթոռի հենակին և նրա մտածկոտ կեցվածքից խաղաղ թախիծ էր ծորում։ Քայլերիս ձայնը լսելով նա ցնցվեց և տեղից վեր կացավ, գունատ այտերն ուրախությունից շիկնեցին։
Լսեցի, որ կառք մոտեցավ, բայց մտածեցի, որ միսիս Ֆորեսթերն է այսքան վաղ վերադարձել։ Չէի էլ ենթադրում, որ դուք կլինեք։ Ի՞նչ նորություն եք բերել։
Բերել եմ ավելին, քան նորությունը, արկղը դնելով սեղանին ասացի ես առույգ, ուրախ ձայնով, չնայած սիրտս մղկտում էր։ Բերել եմ այն, ինչ աշխարհում թանկ է ամեն մի նորությունից։ Ձեզ հարստություն եմ բերել։
Միսս Մորսթենը նայեց արկղին։
Գանձը հենց սա՞ է, հարցրեց նա բավականին անտարբեր։
Այո, սա Ագրայի գանձն է։ Կեսը պատկանում է ձեզ, մյուս կեսը՝ միստր Շոլտոյին։ Ձեզնից յուրաքանչյուրին հասնում է մոտավորապես երկու հարյուր հազար։ Տարեկան՝ հարյուր հազար ֆունտ եկամուտ։ Անգլիայում այսպիսի օժիտով աղջիկ քիչ կգտնվի։ Մի՞թե դա հիանալի չէ։
Ըստ իս, մի փոքր խաղացի՝ աշխատելով զգացմունք արտահայտել։ Շնորհավորելու շամանակ ձայնիս մեջ կեղծություն զգալով նա մի փոքր բարձրացրեց հոնքերը և զարմանքով նայեց ինձ։
Եթե նույնիսկ ստացա էլ, ասաց նա, ապա միայն ձեր շնորհիվ։
Ոչ, ոչ, բացականչեցի ես, ոչ թե իմ, այլ ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսի շնորհիվ։ Կյանքումս երբեք չէի կարող լուծել այդ հանելուկը, ընկերոջս հզոր, անալիտիկ ուղեղն անգամ միանգամից չլուծեց այն։ Չէ, որ քիչ մնաց ձեռքից բաց թողնեինք։
Աստծու սիրուն, դոկտոր Ուոտսոն, նստեք և ամեն ինչ պատմեք հերթականությամբ։
Համառոտ պատմեցի այն ամենն, ինչ կատարվել էր մինչ մեր հանդիպումը․ Հոլմսի զգեստափոխության, «Ավրորայի» որոնման, Էթելնի Ջոնսի Բեյքր-սթրիթում հայտնվելու, մեր երեկոյան արշավանքի և, վերջապես, Թեմզայով կատաղի հետապնդման մասին։ Մեր արկածների պատմությունը նա լսեց փայլատակող աչքերով և կիսաբաց շրթունքներով։ Երբ հասա մեզնից մեկ դյույմ հեռավորությամբ թռած թունավորված նետին, այնպես գունատվեց, որ թվաց, թե ուր որ է կկորցնի գիտակցությունը։
Ոչինչ, ասաց նա, երբ շտապեցի նրան մեկնել ջրով բաժակը։ Արդեն ամեն ինչ անցել է։ Պարզապես սոսկացի՝ չէ որ ընկերներս հանուն ինձ իրենց մահվան վտանգի ենթարկեցին։
Ողջ սարսափելին ետևում է, ասացի ես։ Առանձնապես վտանգ էլ չկար։ Այլևս չեմ ցանկանում սարսափների մասին պատմել։ Ավելի լավ է խոսենք հաճելի բաներից։ Տեսնում եք, այս արկղում գանձեր են։ Ինչ հիանալի է։ Հոլմսն ինձ մտածված թողեց, որ արկղը բերեմ և առաջինը դուք բացեք։
Այո, իհարկե, շատ հետաքրքիր կլինի նայելը, ասաց միսս Մորսթենը առանց խանդավառության։ Անկասկած, նա մտածում էր, որ անտակտություն է անտարբեր մնալ այնքան որոնումների ու վտանգների ենթարկված առարկայի նկատմամբ։
Ինչ գեղեցիկ արկղ է, ավելացրեց նա, խոնարհվելով արկղի վրա։ Կարծեմ, իսկական հնդկական աշխատանք է։
Այո, բենարեսյան ձուլող տնայնագործների արտրադրանքն է։
Ինչ ծանր է, փորձեց բարձրացնել։ Հավանաբար, միայն արկղն արդեն քիչ չարժե։ Իսկ որտե՞ղ է բանալին։
Սմոլը նետել է Թեմզան, պատասխանեցի ես։ Հարկ կլինի փորձել միսիս Ֆորեսթերի կրակխառնիչը։
Արկղն ուներ ձուլածո, նստած Բուդդայի տեսքով ծանր փականք։ Կրակխառնիչի պոչը մտցրի փականքի մեջ և սեղմեցի ինչպես լծակ։ Փականքն ուժեղ շրխկաց և բացվեց։ Դողացող ձեռքերով բարձրաձրեցի կափարիչն ու շրջեցի։ Այ թե զարմանք հայտնվեց մեր դեմքերին։ Արկղը դատարկ էր։
Դժվար չէր հասկանալ ծանրության պատճառը։ Հատակը, պատերն ու կափարիչը երեք քառորդով երկաթից էին։ Արկղը գեղեցիկ էր, հուսալի և ամուր, հավանաբար պատրաստված էր թանկարժեք իրեր պահելու համար։ Բայց թանկարժեք իրերը չկային։ Գոնե մարգարիտի մի շարան, ոսկու հատիկ, կամ ադամանդ։ Ոչինչ չկար։ Արկղը ողբալիորեն դատարկ էր։
Գանձն անհետացել է, հանգիստ նկատեց միսս Մորսթենը։
Երբ լսեցի նրա խոսքերը, երբ ինձ հասավ դրանց նշանակությունը, այդ ամբողջ ընթացքում հոգիս մթնեցնող ստվերը հալվեց։ Ազատ շնչելով միայն հասկացա, թե ինչ ծանրությամբ էր սրտիս նստել այդ գանձը։ Դա ստորություն էր, եսասիրություն, բայց գիտեի, տեսել էի, զգում էի միայն մի բան՝ մեր միջև կանգնած ոսկյա արգելապատնեշն այժմ գոյություն չուներ։
Փառք աստծո, սրտանց բացականչեցի ես։
Միսս Մորսթենը զարմացած նայեց ինձ ու ժպտաց։
Ինչու՞ եք այդպես ասում, հարցրեց նա։
Որովհետև հիմա դարձյալ ինձ հասանելի դարձաք, պատասխանեցի ես, բռնելով նրա ձեռքը։ Նա ձեռքը չփախցրեց։ Որովհետև սիրում եմ ձեզ, Մերի, սիրում եմ այնպես, ինչպես աշխարհում ոչ ոք չի սիրել։ Որովհետև այդ գանձը, այդ հսկայական հարստությունը փականք էր դրել իմ շուրթերին։ Բայց այժմ դրանք չկան և կարող եմ ձեզ համարձակ ասել, որ սիրում եմ ձեզ։ Եվ մեկ անգամ էլ կրկնում եմ՝ «Փառք աստծո»։
Այդ ժամանակ ես էլ կասեմ «Փառք աստծո», շշնջաց նա, և ես կրծքիս սեղմեցի նրան։ Հնարավոր է, ինչ-որ մեկն ինչ-որ տեղ գանձ է կորցրել, բայց այդ երեկո ես դարձա աշխարհի ամենահարուստ մարդը։
==Գլուխ12 ― Գլուխ 12 — Ջոնաթան Սմոլի պատմությունը==
Պարզվեց, որ կառքում նստած ոստիկանը շատ համբերատար մարդ էր, որովհետև, ինչպես կարելի է գուշակել, շուտ չլքեցի միսիս Ֆորեսթերի տունը։ Բայց երբ ցույց տվեցի դատարկ արկղը, նա նկատելիորեն տխրեց։
Պարգևը կորավ, հառաչեց նա։ Գանձ չկա, չի լինի նաև պարգև։ Եթե դրանք գտնվեին, Սեմ Բրաունն ու ես գիշերային աշխատանքի համար տասական ֆունտ կստանայինք։
Միստր Թադեուշ Շոլտոն հարուստ մարդ է, ասացի ես, նա ձեզ կպարգևատրի։
Սակայն նա թափահարեց գլուխը։
Վատ են գործերը, վհատ ասաց նա։ Միստր Էթելնի Ջոնսն էլ նույնը կասի։
Ոստիկանի կանխազգացումը կատարվեց, քանի որ Ջոնսի դեմքը ձգվեց, երբ վերադառնալով Բեյքր-սթրիթ նրան ցույց տվի դատարկ արկղը։ Նրանք էլ հենց նոր էին եկել, քանի որ ճանապարհին փոխել էին ծրագիրը և փոխանակ ուղիղ տուն գնալու, մտել էին Սկոտլանդ-Յարդ, և Ջոնսը զեկուցել էր արդյունքների մասին։ Ընկերս նստել էր բազկաթոռին, ինչպես միշտ՝ անթափանց դեմքով։ Սմոլը՝ դիմացը, բազկաթոռին, փայտյա ոտքը դրած առողջ ոտքի վրա։ Երբ սկսեցի ցուցադրել դատարկ արկղը, հանկարծ նա ուժեղ քրքջաց։
Սա քո ձեռքի գործն է, Սմոլ, զայրացած ասաց Էթելնի Ջոնսը։
Այո, իմ։ Գանձերն այնպիսի տեղում են թաքնված, որ երբեք չեք գտնի, հրճվանքով ասաց նա։ Դրանք իմ գանձերն են և եթե ինձ վիճակված չէ տիրել, թող ոչ ոքինն էլ չլինեն։ Ես հոգացել եմ այդ մասին։ Ողջ աշխարհում ոչ մեկն իրավունք չունի դրանց վրա, բացի անդամանյան բանտի երեք տաժանակիրներից և ինձնից։ Գիտեմ, եթե հիմա ես չկարողացա տիրել, նրանք էլ չեն կարող։ Այն ամենն, ինչ արել եմ, արել եմ նաև նրանց անունից։ Մեր չորսի միությունը մինչև կյանքի վերջն է։ Ահա թե ինչ, ես գիտեմ, նրանք ինձ կարդարացնեն։ Ավելի լավ է գանձն ընկած մնա Թեմզայի հատակին, քան հասնի Շոլտոյի կամ Մորսթենի զավակներին։ Հանուն նրանց չէ, որ սպանեցինք Ահմեդին։ Գանձն այնտեղ է, որտեղ բանալին է։ Այնտեղ՝ որտեղ Տոնգան է։ Երբ տեսա, որ մեզ եք հասնում, ավարը պահեցի հուսալի տեղում։ Այս անգամ հաղթանակը ձեզ ոչ մի ռուպի չբերեց։
Խաբում ես մեզ, Սմոլ, խոժոռվեց Ջոնսը։ Եթե որոշել էիր գանձը Թեմզան նետել, սնդուկի հետ կնետեյիր։ Ալդպես կնետեիր։ Այդպես հարմար է։
Հարմար է նետելը, հարմար է գտնելը, ծաղրանքով մեզ նայելով պատասխանեց Սմոլը։ Մարդը, որի ուղեղը հերիքեց հետքս գտնել, գանձը կհանի նաև գետի հատակից։ Հիմա, իհարկե, դժվար կլինի, դրանք նետված են հինգ մղոն շառավիղով։ Սիրտս համարյա պայթեց դրանցից բաժանվելու ժամանակ։ Զգում էի, որ խելագարվում եմ, տեսնելով, որ դուք բոլորովին մոտ եք։ Բայց հիմա գանձերի մասին խոսելուց օգուտ չկա։ Ես կյանքում այնքան բան եմ տեսել, որ սովոր եմ կորցրածի վրա արցունք չթափել։
Դա շատ վատ է, Սմոլ, ասաց Ջոնսը։ Մեզ վրա այդպես ծիծաղելու փոխարեն եթե օգնեք արադարադատությանըարդարադատությանը, ներողամիտ վերաբերմունքի ավելի մեծ հավակնություն կունենայիք։
Արդարադատությու՞ն, բացականչեց նախկին տաժանակիրը։ Լավ արդարադատություն է։ Դրանք իմ գանձերն են։ Իսկ արդարադատությունը պահանջում է գանձերը տալ դրանց հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց։ Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես դրանք իմը դարձան։ Քսան տարի՝ տենդ սփռող ճահիճում։ Ցերեկը ձեռքից բաց չթողնելով բահը, գիշերը զնգզնգացնում ես ձեռնաշխթաներով բանտի հոտած բարաքում։ Մժեղները, տենդը, սև վերակացուների վիրավորանքը, որոնք սիրում են ծանակել սպիտակներին։ Այդպես դարձա Ագրայի գանձերի տերը։ Դուք խոսում եք արդարադատության մասին, իսկ ես չեմ ցանկանում, որ ուրիշներն օգտվեն գանձերից, որոնց համար վճարել եմ կյանքովս։ Թող ինձ կախաղան հանեն, թող ինձ խոցեն Տոնգայի նետերը, բայց ես չեմ ցանկանում փտել բանտախցում, իմանալով, որ ինչ-որ մի ուրիշը լողում է ոսկու մեջ, որն իրավացիորեն ինձ է պատկանում։
Անտարբերության դիմակն ընկավ Սմոլի դեմքից։ Խոսում էր գրգռված, աչքերը վառվում էին, ձեռնաշղթաները զրնգում էին, երբ կատաղությունից սեղմում էր բռունցքները։ Տեսնելով, թե ինչպիսի անսանձ ատելություն է կրծում այդ մարդուն, ես հասկացա, որ նրա հայտնվելու ժամանակ Շոլտոյին համակած սարսափը լիովին հիմնավորված էր։
Դուք մոռանում եք, որ այդ մասին մենք ոչինչ չգիտեինք, մեղմ ասաց Հոլմսը։ Հիմա էլ դեռ չգիտենք, արդյո՞ք օրինական ճանապարհով են ձեզ մոտ հայտնվել այդ գանձերը։
Դուք ինձ հետ խոսում եք ինչպես հավասարի, սըր։ Չնայած հիանալի հասկանում եմ, որ հատկապես ձեզ եմ պարտական այս զարդարանքի համար, Սմոլը ցույց տվեց ձեռնաշղթաները, զայրացած չեմ ձեզ վրա։ Խաղն ազնիվ էր։ Եթե ցանկանում եք լսել, ձեզ կպատմեմ իմ ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ։ Աստված տեսնում է, այդ պատմության ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է։ Շնորհակալ եմ ձեզնից, սըր, և բավականությամբ մի կում էլ կանեմ, եթե շրթունքներս չորանան։
Ծնունդով Վուսթերշիրից եմ, ծնվել եմ Պերշորի մոտակայքում։ Եթե այցելեք մեր կողմերը, կգտնեք բազմաթիվ Սմոլների ընտանիքներ։ Հաճաղ եմ մտածել այնտեղ գնալ, բայց երբեք ընտանիքիս հպարտությունը չեմ եղել և կասկածում եմ, թե ինձնով շատ կուրախանան։ Նրանք բոլորն էլ հարգված մարդիկ են, եկեղեցի են հաճախում, հարգանք են վայելում շրջանում։ Նրանք ֆերմերներ են, իսկ ես միշտ էլ ունեցել եմ հիմար հակումներ։ Երբ դարձա տասնութ տարեկան, մի աղջնակի համար պատմության մեջ ընկա։ Ինձ փրկեց միայն այն, որ ես հավաքագրվեցի և թագուհու զինվոր դարձա Երրորդ գծային հետիոտն գնդում, որը հենց այդ օրերին մեկնում էր Հնդկաստան։
Բայց ծառայությունս շուտ ավարտվեց, սովորեցի միայն կրակել զենքից և «սագային» քայլքով քայլել։ Մի անգամ սատանան տարավ ինձ Գանգեսում լողանալու, լավ էր, որ կողքիս էր մեր սերժանտ Ջոն Հոլդերը։ Իսկ նա մեր գնդում լավագույն լողորդն էր։ Գետի կեսն էի լողացել, մեկ էլ տեսա՝ կոկորդիլոսը։ Ծնկիցս վերև տարավ ոտքս, կարծես դանակով կտրեց։ Կխեղդվեի ցնցակաթվածից և արյան մեծ կորստից, բայց կողքիս հայտնվեց Հոլդերը, ճանկեց ինձ և ափ հանեց։ Հինգ ամիս պառկեցի հոսպիտալում։ Դուրս գրվեցի փայտե որքով, լիովին հաշմանդամ, անընդունակ զինվորական ծառայության և ընհանրապես ուրիշ բանի։
Ինձ բռնող սիկհը ճիշտ կարդաց մտքերս, քանի որ տեսնելով վճռականությունս, ականջիս շշնջաց․ «Աղմուկ մի բարձրացրու։ Ամրոցն անվտանգության մեջ է։ Մեր ափում սրիկա-ապստամբներ չկան»։ Ձայնն անկեղծ հնչեց, բացի այդ գիտեի՝ բավական է ձայն հանեի, երգս երգված էր։ Դա կարդացի շշնջացողի աչքերում։ Այդ պատճառով որոշեցի սպասել և տեսնել, թե նրանք ինչ են ուզում ինձնից։
«Լսիր, սահիբ, ասաց նրանցից մեկը, որն ուներ ավելի կատաղի տեսք և որին կոչում էին Աբդուլա Խան։ Կամ կմիանաս մեզ, կամ հավիտյան կլռես։ Չենք կարող սպասել ․ գործը բավականին կարևոր է։ Կամ հոգով ու մարմնով մերը կլինես և կերդվես քրիստոնեական խաչի վրա, կամ մարմինդ այս գիշեր կնետվի ջրանցքը, իսկ մենք կգնանք այն ափը՝ ապստամբների մոտ։ Ընտրություն չունես։ Դե, ինչ, կյա՞նք, թե մահ։ Որոշելու համար երեք րոպե ենք տալիս։ Ժամանակն անցնում է, հարկավոր է ամեն ինչ վերջացնել մինչև պարեկի վերադարձը։
Ի՞նչ կարող եմ որոշել, ասացի ես։ Չէ որ ինձ ասացիք, թե ինչ պետք է անեմ։ Բայց իմացեք, եթե խաղաքարտի վրա է դրված ամրոցի ճակատագիրը, սպանեք ինձ, և թող ձեր ձեռքը չդողա։
Ամրոցին ոչինչ չի սպառնում, դարձյալ շշնջաց սիկհը։ Ցանկանում ենք անել այն, հանուն ինչի ձեր հայրենակիցները գալիս են այս երկիրը․ ուզում ենք, որ դու հարստանաս։ Եթե այս գիշեր մեզ հետ լինես, ապա երդվում ենք մերկացրած դաշույններով և սիկհի եռակի երդումով, այս երդումը դեռ ոչ մի սիկհ չի խախտել, ձեզ հետ ազնվաբար կիսենք հափշտակված որսը։ Կստանաս ամբողջ գանձի մեկ քառորդը։ Ի՞նչը էլ ավելի արդարացի կլինի։
Ի՞նչ գանձ, հարցրեցի ես։ Ես էլ ձեզ նման հարստանալուն դեմ չեմ։ Բայց ասացեք, ի՞նչ պետք է անեմ։
Նախ երդվիր, պատասխանեցին նրանք, հորդ գերեզմանով, մորդ պատվով, քո հավատի սուրբ խաչով, որ ոչ հիմա, ոչ էլ հետագայում մեր վրա ձեռք չես բարձրացնի և պետք է անխախտ պահես գաղտնիքը։
Երդվում եմ, պատասխանեցի ես, եթե միայն ամրոցին վտանգ չի սպառնա։
Այդ դեպքում մենք էլ ենք երդվում, որ ազնվաբար մեր մեջ կկիսենք գանձերը, և դու կստանաս քո քառորդ մասը։
Բայց չէ որ մենք երեք հոգի ենք, ասացի ես։
Ոչ, չորս ենք։ Դոստ Աքբարը ևս պետք է իրենն ստանա։ Քանի որ պետք է նրանց սպասենք, քեզ ամեն ինչ կպատմեմ։ Մոհամեդ Սինգհը կկանգնի դրսում և նրանց գալուն պես մեզ իմաց կտա։ Ահա թե ինչ, սահիբ, քեզ ամեն ինչ կպատմեմ, որովհետև դու ֆերենգի ես, իսկ նրանք երդումը չեն խախտում։ Եթե դու ստախոս շուն հնդիկ լինեիր, ապա որքան էլ երդվեիր քո անթիվ տաճարների բոլոր սրբերով, արյունդ կհոսեր, իսկ մարմինդ կնետվեր ջրանցքը։ Բայց սիկհերը հավատում են անգլիացիներին, նրանք էլ՝ սիկհերին։ Այնպես որ, լսիր, սահիբ, թե քեզ ինչ կպատմեմ։
Հյուսիսային արվարձաններից մեկում ապրում է մի ռաջա։ Չնայած քիչ հող ունի, բայց շատ հարուստ է։ Մեծ հարստություն է ժառանգել հորից և ավելի շատ կուտակել է ինքը, որովհետև ավելի շատ սիրում է հավաքել, քան ծախսել։ Երբ այս շիլան եփվեծ, նա առյուծի և վագրի՝ սիփայիների և անգլիացիների ընկերն էր։ Բայց ահա նրան լուրեր հասան, որ սպիտակ մարդկանց ամեն տեղից քշում են, սպանում, և նա որոշեց, որ սպիտակների վերջն եկել է։ Զգույշ մարդ լինելով, իրեն այնպես պահեց, որ ցանկացած իրավիճակում իր հարստության գոնե կեսը պահի։ Ոսկին և արծաթը պահեց իր պալատի ներքնահարկում, իսկ ամենաթանկ քարերն ու մարգարիտները լցրեց սնդուկում և հանձնարարեց իր հավատարիմ ծառային առևտրականի տեսքով անցկացնել Ագրայի ամրոցը, որպեսզի մինչև խաղաղվելը այնտեղ մնան։ Եթե հաղթեն խռովորարները, արծաթ ու ոսկի կունենա, իսկ եթե հաղթեն անգլիացիները՝ կփրկվեն թանկարժեք իրերը։ Այդ ձևով բաժանելով հարստությունը, նա միացավ սիփայիններին, որովհետև նրանց հաղթանակն այն ժամանակ ակնառու էր։ Ուրեմն, սահիբ, ուշադրություն դարձրու, այդ թանկարժեք իրերը պիտի հասնեին նրան, ով մինչև վերջ հավատարիմ պիտի մնար իր պարտքին։
Վուսթերշիրում մարդու կյանքը սուրբ է և անձեռնմխելի, բայց բոլորովին այլ է, երբ շուրջդ ամեն քայլափոխի կրակ է, արյուն ու մահ։ Ինձ համար միևնույն էր, կապրի մի ինչ-որ վաճառական Ահմեդ, թե ոչ։ Փոխարենը, գանձերի պատմությունը սիրտս մտավ։ Սկսեցի մտածել, թե ինչ լավ կլինի Անգլիա վերադառնալ այդպիսի հարստությամբ, այ թե հարազատներիս աչքերը կչռվեն, տեսնելով ոսկով լի գրպաններով դատարկապորտ Ջոնաթանին։ Սրանից կարող եք դատել, ինչ ընտրություն կատարեցի։ Սակայն Աբդուլա Խանը կարծեց, թե դեռ տատանվում եմ։
Լսիր, սահիբ, շարունակեց ինձ համոզել նա, եթե այդ մարդը ընկնի կայազորի պետի ձեռքը, միևնույն է կգնդակահարեն կամ կկախեն, իսկ ռաջայի հարստությունը կգնա պետական գանձարան և ոչ մեկին ոչ մի ուրախություն չի պատճառի։ Քանի որ նրա համար դարան ենք պատրաստել, գործը պետք է ավարտել։ Իսկ գանձերը մեզ մոտ իրենց ավելի վատ չեն զգա, քան պետական գանձարանում։ Անմիջապես կհարստանանք և կդառնանաք կարևոր պարոններ։ Այստեղ բոլորովին մենակ ենք և ոչ ոք երբեք չի իմանա այս մասին։ Մեզ համար ամեն ինչ նպաստավոր է։ Մեկ անգամ էլ կրկնիր, սահիբ, մեզ հե՞տ ես, թե մեր դեմ։
Ձեզ հետ եմ ամբողջ սրտով ու հոգով, պատասխանեցի ես։
Լավ, պատասխանեց նա զենքս վերադարձնելով։ Տեսնում ես, քեզ վստահում ենք, որովհետև դու էլ մեզ նման չես կարող խոսքդ դրժել։ Իսկ այժմ պետք է սպասենք։
Եղբայրդ գիտե՞, ինչ եք ձեռնարկել։
Նրա ծրագիրն է։ Ամեն ինչ ինքն է մտածել։ Իսկ այժմ գնանք Մոհամեդ Սինգհի մոտ, կսպասենք այնտեղ։
Անձրևը դեռ շարունակվում էր, որովհետև սկսվել էր անձրևային եղանակը։ Ծանր սև ամպերը ծածկել էին երկինքը և երկու քայլի վրա ոչինչ չէր երևում։ Ուղիղ մեր արջև ընկած էր ծանծաղ մի խանդակ, որը համարյա չոր էր և նրա միջով հեշտությամբ կարելի էր անցնել։ Ինձ պատել էր շատ տարօրինակ զգացողություն, որ ահա երկու վայրենի փենջաբցիների հետ կանգնած այստեղ սպասում եմ իր մահվանն ընդառաջ գնացող մարդու։
Հանկարծ աչքերս մթության մեջ խանդակի մյուս կողմում լապտերի քողարկված աղոտ լույս նշմարեցին։ Լույսը կորավ հողակույտի ետևում, հետո դարձյալ հայտնվեց և սկսեց դանդաղ մոտենալ մեզ։
Գալիս են, ասացի ես։
Ձայն տվեք , սահիբ, ինչպես ընդունված է այդպիսի դեպքերում, շշնջաց Աբդուլան։ Թող ոչինչ չկասկածի։ Մեզ նրան հանձնեք, որպես ուղեկցորդներ, իսկ ինքներդ մնացեք մուտքի մոտ։ Չշփոթելու համար պատրաստեք լապտերը։
Լապտերի լույսը մեկ կանգ էր առնում, մեկ դարձյալ շարժվում մեր կողմը։ Շուտով մյուս կողմում նկատեցի երկու մթին կերպարանք։ Մոտեցան խանդակին և համարյա չորեքթաթ սկսեցին իջնել խանդակի թեք պատով, հետո շրմփացին կպչուն հատակին և սկսեցին մագլցել մեր կողմը։ Այստեղ էլ հենց ձայն տվեցի։
Ո՞վ կա այդտեղ, հարցրի ցածրաձայն։
Բարեկամներ, հետևեց պատասխանը։
Լապտերով լուսավորեցի նրանց։ Առջևից գալիս էր մի հսկա սիկհ՝ համարյա մինչև գոտին հասնող սև մորուքով։ Միայն կրկեսում եմ տեսել նման բարձրահասակ մարդ։ Մյուսը փոքր, կլոր մի հաստլիկ էր՝ դեղին չալմայով, ձեռքին մի կապոց՝ շալով փաթաթված ինչ-որ բան։ Ամբողջովին դողում էր սարսափից, , ձեռքերն այնպես էին ցնցվում, ասես տենդի մեջ լիներ։ Ծակից նայող երկչոտ մկան պես անընդհատ շուրջն էր նայում իր մանր, շագանակագույն փայլող աչքերով։ Ինձ էլ սարսուռ պատեց, երբ մտածեցի, որ այդ մարդը հիմա կմեռնի, բայց հիշեցի գանձերը, և սիրտս քարացավ։ Տեսնելով լուսավորված դեմքս, հաստլիկը ուրախությամբ նետվեց դեպի ինձ։
Փնտրում եմ ձեր պաշտպանությունը , սահիբ, հեվասպառ էր լինում նա։ Ես դժբախտ վաճառական Ահմեդն եմ։ Որպեսզի հասնեմ Ագրայի ամրոցի հուսալի պատերին, անցել եմ ամբողջ Ռաջպուտանը։ Ինձ ճանապարհին կողոպտեցին, ծեծեցին, այպանեցին, որովհետև կառավարության բարեկամն եմ։ Օրհնյալ լինի ինձ փրկություն բերող գիշերը։ Ինձ և իմ խղճալի ունեցվածքին։
Ի՞նչ կա ձեր կապոցում, հարցրի։
Երկաթե արկղիկ, պատասխանեց նա։ Իսկ մեջը բացի ինձնից ուրիշ ոչ մեկի համար արժեք չներկայացնող երկու կամ երեք ընտանեկան սրբություն կա։
Բայց ես աղքատ չեմ, կպարգևատրեմ քեզ, երիտասարդ սահիբ, և քո պետին, եթե թույլ տաս ինձ թաքնվել այս պատերի ետևում։
Զգացի, որ ևս մի քիչ, ու էլ չեմ դիմանա։ Որքան շատ էի նայում նրա ճարպոտ, սարսափից դողացող այտերին, այնքան հրեշավոր էր թվում ինձ այս սառնասրտորեն մտածված սպանությունը։ Գոնե շուտ վերջանար այս բոլորը։
Տարեք նրան կենտրոնական ամրոցը, հրամայեցի ես։
Սիկհերից երկուսը գնացին կողքով, երրորդը՝ ետևից։ Չորսը միասին դանդաղ հեռացան միջանցքով։ Դժբախտ վաճառականը մահվան հետ տառացիորեն հայտնվեց դեմ-դիմաց։ Լապտերովս մնացի մուտքի մոտ։
Նա ընդհատեց և շղթայված ձեռքը մեկնեց Հոլմսի պատրաստած սոդայով վիսկիի բաժակին։ Նայեցի նրան և զգացի, որ սարսափից դողում եմ ոչ միայն այն պատճառով, որ նա մասնակից է եղել այդ նենգ սպանությանը, այլ ինձ ցնցեց այն, թե ինչ թեթևությամբ և ինչ ցինիկորեն է պատմում այդ մասին։ Ինչպիսի պատիժ էլ նախատեսվի, չեմ խղճա նրան։ Նողկանք արտահայտող դեմքով Շերլոկ Հոլմսն ու Ջոնսը նստել էին լուռ, ձեռքները դրած ծնկներին։ Սմոլը, հավանաբար, նկատեց այդ, որովհետև, երբ դարձյալ սկսեց խոսել, ձայնում մարտահրավեր նկատվեց։
Այդ բոլորը, իհարկե, շատ վատ է, ասաց նա։ Բայց կցանկանայի իմանալ, արդյո՞ք շատ մարդիկ կգտնվեն , որոնք իմ տեղը լինելով, այլ կերպ կվարվեին, կհրաժարվեին հարստությունից, իմանալով, որ բարության դիմաց իրենց կոկորդը կկտրեն։ Բացի այդ, երբ Ահմեդն ամրոց մտավ, գործն արդեն այլ ընթացք ստացավ․ ես կամ նա։ Եթե փախչեր, ամեն ինչ կբացվեր, ինձ կդատեին ռազմադաշտային դատարանով և կգնդակահարեին, որովհետև այդպիսի ժամանակներում չի կարելի հույս դնել ներողամտության վրա։
Շարունակեք, կարճ հրամայեց Հոլմսը։
Դե ահա, մենք երեքով՝ Աբդուլան, Աքբարը և ես նրան քարշ տվեցինք ամրոց։ Չնայած թզուկ էր, բայց հալիծ ընկանք։ Մոհամեդ Սինգհը մնաց մուտքի մոտ հսկելու։ Սիկհերը նախօրոք որոշել էին, թե որտեղ կարելի է դիակը թաքցնել։ Երկար շրջադարձերով սրահը մեզ տարավ մի մեծ դատարկ դահլիճ, որի աղյուսե պատերն աստիճանաբար քանդվում էին։ Հողե հատակը ճաքել և նստվածք էր տվել, ստեղծելով բնական գերեզման։ Այստեղ էլ թաքցրինք վաճառական Ահմեդին, գերեզմանը լցնելով պատից պոկված աղյուսներով։ Վերջացնելով Ահմեդի հետ, վերադարձանք դեպի գանձերով լի սնդուկը։
Շուտով նկատեցի, որ զինվորականները միշտ պարտվում էին, չինովնիկները՝ հաղթում։ Չէի ասի, թե նրանք անազնիվ էին խաղում, ոչ։ Բայց այդպես էր ստացվում։ Բանտային այդ առնետները, ընկնելով Անդամանյան կղզիներ, բացի թղթախաղից երբեք ուրիշ բանով չէին զբաղվում, լավ գիտեին իրենց խաղընկերների սովորությունները և խաղում էին լուրջ, իսկ զինվորականները խաղալու էին նստում միայն ժամանակ անցկացնելու համար։ Երեկոյից երեկո զինվորականներն ավելի շատ էին տանուլ տալիս և ավելի շատ էին ցանկանում տանուլ տվածը ետ վերադարձնել։ Ամենավատը մայոր Շոլտոյի վիճակն էր։ Սկզբում նա կանխիկ էր վճարում ՝ ոսկով և դրամաքարտերով, հետո սկսեց մեծ գումարների ստացականներ տալ։ Երբեմն մի փոքր շահում էր, կարծում եմ, դա դիտմամբ էր արվում, որպեսզի քաջալերվեր։ Իսկ հետո անհաջողություններն սկսեցին ավելի դաժանորեն հետապնդել նրան։ Օրերով ման էր գալիս ամպի պես մռայլված, նույնիսկ սկսեց խմել ի վնաս առողջության։ Մի անգամ խիստ պարտվեց։ Նստած էի խրճիթում, երբ մայորը կապիտան Մորսթենի հետ օրորվելով տուն վերադարձավ։ Նրանք բարեկամներ էին և երբեք չէին բաժանվում։ Մայորը սաստիկ վշտացած էր տանուլ տվածի համար։
Ամեն ինչ վերջացած է, Մորսթեն, ասաց նա։ Կորած մարդ եմ։ Ինձ մնում է միայն պաշտոնաթող լինել։
Հիմարություն է, ծերուկ, բացականչեց կապիտանը՝ թփթփացնելով բարեկամի ուսին։ Ինքս էլ պակաս դժվարին կացության մեջ չեմ, բայց…
Ահա այն ամենը, ինչ լսեցի այդ ժամանակ, բայց մայորի բառերը ստիպեցին ինձ խորհել։
Մի երկու օր անց տեսա, թե ինչպես է մայոր Շոլտոն դանդաղ թափառում ափով մեկ և որոշեցի խոսել հետը։
Պետք է խորհրդակցեմ ձեզ հետ, մայոր, ասացի ես։
Լսում եմ, Սմոլ։ Ի՞նչ կա, սիգարը բերանից հանելով պատասխանեց նա։
Դուք չգիտե՞ք, սկսեցի ես, թե որ պաշտոնական անձին պետք է հաղորդեմ պահված գանձերի մասին։ Ինձ հայտնի է, թե որտեղ է թաքնված կես միլիոն ֆունտը և քանի որ ինքս չեմ կարող դրանցից օգտվել, ապա մտածեցի, ավելի լավ չէ՞ դրանք հանձնել իշխանություններին։ Հնարավոր է, դրա համար կրճատեն ժամկետս։
Ասում ես կես միլիո՞ն, Սմոլ, մայորի շունչը նույնիսկ կտրվեց և ակնապիշ նայեց ինձ, որ հասկանա, արդյո՞ք լուրջ եմ խոսում։
Այո, թանկարժեք քարերի ու մարգարիտների տեսքով։ Այնտեղ իրենց համար ընկած են։ Եվ ոչ ոք դրանց մասին չգիտե։ Դրա տերը տաժանակիր է, օրենքից դուրս։ Այնպես որ, դրանք պատկանում են առաջին իսկ գտնողին։
Դրանք պատկանում են կառավարությանը, Սմոլ, փոխված ձայնով խոսեց մայորը, կառավարությանը, և ուրիշ ոչ մեկին։
Բայց այդ բառերն այնքան անվստահ ասաց, կակազելով, որ հասկացա՝ մայորը կուլ տվեց խայծը։
Սըր, ուրեմն խորհուրդ եք տալիս թանկարժեք իրերի մասին հայտնել գեներալ նահանգապետի՞ն, ասացի պարզամիտ ձևանալով։
Որպեսզի հետո չափսոսաք, պետք չէ շտապել, Սմոլ։ Պատմիր մանրամասն։ Ճիշտ խորհուրդ տալու համար պետք է ամեն ինչ իմանամ։
Կատարվածը պատմեցի որոշ փոփոխություններով, որպեսզի չգուշակի, թե որտեղ է դա տեղի ունեցել։ Երբ վերջացրի, քարացածի պես կանգնեց և մտածեց։ Շուրթերի շարժումներից հասկացա, թե մեջն ինչպիսի պայքար է գնում։
Դա շատ կարևոր գործ է, Սմոլ, ասաց նա վերջապես։ Այդ մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Շուտով էլի կգամ քեզ մոտ։ Եվ այն ժամանակ կխոսենք։
Մոտս եկավ երկու օր հետո, գիշերը, կապիտան Մորսթենի հետ։
Սմոլ, կցանկանայի, որպեսզի կապիտան Մորսթենը այդ պատմությունը լսեր քո շուրթերից, ասաց մայորը։
Բառացիորեն կրկնեցի մայորին ասածս։
Ճշմարտանման է հնչում, հը՞, ասաց նա կապիտանին։ Ես, հավանաբար, կհավատայի։
Կապիտան Մորսթենը անխոս գլխով արեց։
Լսիր, Սմոլ, սկսեց մայորը, կապիտանի հետ ամեն ինչ քննարկեցինք և եկանք այն եզրակացության, որ գեներալ նահանգապետն այստեղ գործ չունի։ Դա քո անձնական գործն է և ազատ ես վարվելու ինչպես հարկ համարես։ Բայց ահա թե ինչ կցանկանայի հարցնել․ ի՞նչ գին կառաջարկես գանձերիդ համար։ Մենք կարող ենք գնալ դրանց ետևից կամ ծայրահեղ դեպքում հոգ տանել դրանց ապահովոիթյան մասին։ Եթե, իհարկե, համաձայնության գանք։
Խոսում էր սառը, անտարբեր տոնով, բայց աչքերը փայլում էին հուզմունքից և ընչաքաղցությունից։
Գիտեք ինչ, ջենտլմեններ, ջանալով նույնպես հանգիստ խոսել, պատասխանեցի ոչ պակաս հուզմունք չզգալով։ Իմ պայմաններում գտնվող մարդուն պետք է մի բան՝ ազատություն։ Ազատություն ինձ և ընկերներիս՝ սա է իմ պայմանը։ Այդ ժամանակ ձեզ բաժնետեր կընդունենք և գանձը կբաժանենք հինգ հավասար մասի։ Դուք երկուսով կստանաք հինգերորդ մասը։
Հըմ, հինգերո՞րդ, խոսեց մայորը։ Քիչ է։
Ամեն մեկին հիսուն հազար ֆունտ, ասացի։
Բայց ինչպե՞ս կարող ենք ազատել։ Չէ՞ որ լավ գիտես, որ անհնարինն ես պահանջում։
Ամենևին, պատասխանեցի։ Ամեն ինչ մտածված է մանրամասնորեն։ Փախուստին խանգարում է միայն մի բան՝ հեռավոր նավարկության համար պիտանի նավակ և մի քանի օրվա ուտելիք։ Կալկաթայում կամ Մադրասում հեշտ է համապատասխան նավակ գտնել։ Նավակն այստեղ կհասցնեք։ Գիշերը կբեռնենք, և եթե դուք մեզ ծովով փոխադրեք հնդկական ափի ցանկացած մասը, համարեք, որ դուք ձեր բաժինն աշխատեցիք։
Եթե դուք մենակ լինեիք, նկատեց մայորը։
Չորսս կամ ոչ մեկը, ասացի։ Մենք երդվել ենք մեջք-մեջքի կանգնել և միշտ գործել միասին։
Տեսնում եք, Մորսթեն, ասաց մայորը։ Սմոլն իր խոսքի տերն է։ Չի լքում ընկերներին։ Կարծում եմ, կարող ենք նրա վրա հույս դնել։
Կեղտոտ գործ է, ասաց կապիտանը։ Բայց դուք ճիշտ եք, դրամը կփրկի մեր սպայական պատիվը։
Լավ, Սմոլ, ասաց մայորը։ Մենք կաշխատենք կատարել խնդրածդ։ Բայց սկզբում, բնական է, պետք է համոզվենք, որ պատմածդ հնարովի չէ։ Ասա ինձ, որտեղ է թաքնված գանձը։ Կվերցնեմ միամսյա արձակուրդ և պարենային նավով կմեկնեմ Հնդկաստան։
Սպասեք, սպասեք, ինչքան շատ էր հուզվում նա, այնքան հանգիստ էի դառնում ես։ Պետք է ունենամ ընկերներիս համաձայնությունը։ Չէ որ ասացի՝ չորսս կամ ոչ ոք։
Հիմարություն, բացականչեց մայորը։ Ինչ կապ ունեն այդ սևամորթները մեր ջենտլմենական համաձայնության հետ։
Սև են թե կանաչ, ասացի, բայց իմ ընկերներն են, և երդվել ենք երբեք մեկս մյուսիս չլքել։
Գործը վերջնականապես հարթվեց երկրորդ ժամադրության ժամանակ՝ Մոհամեդ Սինգհի, Աբդուլա Խանի և Դոստ Աքբարի ներկայությամբ։ Մի անգամ էլ ամեն ինչ քննարկեցինք և որոշեցինք՝ մայոր Շոլտոյին և կապիտան Մորսթենին տալիս ենք Ագրայի ամրոցի այն մասի գծագիրը, որտեղ պահված են գանձերը։ Մայոր Շոլտոն մեկնում է Հնդկաստան, համոզվելու պատմածիս ճշմարտացիության մեջ։ Եթե սնդուկը տեղում է, գնում է մի փոքրիկ նավակ, մթերքներ և լողում դեպի Ռաթլենդ կղզի, ուր պետք է մենք սպասենք։ Հետո վերադառնում է իր պարտականություններին։ Մի փոքր անց արձակուրդ է գնում կապիտան Մորսթենը։ Նրան դիմավորում ենք Ագրայում և կիսում գանձերը։ Նա վերցնում է իր և մայորի բաժինը և վերադառնում Անդամանյան կղզիներ։ Կազմելով այսպիսի ծրագիր, երդվեցինք անգամ հավերժական սարսափների տակ չխախտել այն։ Ամբողջ գիշեր նստեցի թուղթ ու թանաքով և առավոտյան կողմ պատրաստ էր երկու գծագիր, ստորագրված «չորսի նշանով», այսինքն Աբդուլայի, Աքբարի, Մոհամեդի և իմ։
Չգիտեմ, ուրիշ ինչ ավելացնեմ պատմությանս։ Լսեցի, թե ինչպես ինչ-որ նավավար գովում էր Սմիթի արագնթաց «Ավրորա» շոգենավակը։ Մտածեցի, որ դա հենց այն է, ինչ պետք է մեզ։ Պայմանավորվեցի ավագ Սմիթի հետ, վարձեցի նավակը և խոստացա լավ վճարել, եթե մեզ ողջ ու անվնաս հասցնի Բրազիլիա մեկնող նավին։ Նա, իհարկե, գուշակեց, որ գործը մաքուր չէ, բայց նորվուդյան սպանության մասին չէր լսել։ Դուք ինձ վատ ծառայություն մատուցեցիք, ջենտլմեններ, և այն ամենը, ինչ պատմեցի ձեզ, զուտ իսկություն է։ Ես դա պատմեցի ոչ թե ձեր ուշադրությունը շեղելու համար, այլ որովհետև իմ փրկությունը ճշմարտությունը պատմելու մեջ է, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես մայոր Շոլտոն խաբեց ինձ, և որ ես ամենևին մեղավոր չեմ նրա որդու սպանության մեջ։
Հիանալի պատմություն է, ասաց Շերլոկ Հոլմսը։ Միանգամայն արժանի վերջաբան՝ ոչ պակաս հիանալի գործի համար։ Ձեր պատմության երկրորդ մասում ինձ համար գաղտնիք չկա, բացի, թերևս, ձեզ հետ բերած պարանից։ Ի միջի այլոց, ես կարծում էի, թե Տոնգան կորցրել էր իր բոլոր փշերը։ Իսկ մեզ վրա մի փուշ կրակեց։
Այն, որ մնացել էր խողովակում։ Մնացածը կորցրել էր։
Հասկանալի է, ասաց Հոլմսը։ Ինչպես չմտածեցի։
Ուրիշ հարցեր կա՞ն, սիրալիր հարցրեց մեր գերին։
Ոչ, շնորհակալ եմ, այլևս չկան, պատասխանեց ընկերս։
Լսեք, Հոլմս, ասաց Էթելնի Ջոնսը, դուք մի մարդ եք, որին պետք է սիրաշահել։ Բոլորին հայտնի է, որ հանցագործություն բացահայտելու ձեզ հավասարը չկա։ Բայց պարտականությունը մնում է պարտականություն, իսկ ես առանց այն էլ շատ խախտումներ թույլ տվեցի, սիրաշահելով ձեզ և ձեր ընկերոջը։ Ավելի հանգիստ կլինեմ, եթե ես մեր պատմողին տեղավորեմ հուսալի տեղում։ Կառքը դեռ մեզ սպասում է, իսկ ներքևում սպասում են երկու ոստիկան։ Շատ պարտական եմ ձեզ և ձեր ընկերոջը օգնության համար։ Ինքնին հասկանալի է, ձեր ներկայությունը դատարանում պարտադիր է։ Բարի գիշեր։
Բարի գիշեր, ջենտլմեններ, ասաց Սմոլը։
Առաջինը դու անցիր, խոսեց շրջահայաց Ջոնսը, երբ նրանք վեր կացան դուրս գալու սենյակից։ Չեմ ցանկանում փայտե ոտքով հարվածես գլխիս, ինչպես արել ես Անդամանյան կղզիներում։
Ահա և վերջ, ասացի ես, մի քանի րոպե լուռ ծխելուց հետո։ Կարծում եմ, Հոլմս, որ ձեր մեթոդը վերջին անգամ ուսումնասիրելու հնարավորություն էր սա։ Միսս Մորսթենը պատիվ արեց՝ համաձայնելով իմ կինը դառնալ։
Հոլմսը հանկարծակիությունից ճչաց։
Ես վախենում էի դրանից, ասաց նա։ Ոչ, չեմ կարող ձեզ շներհավորել։
Ձեզ դուր չի՞ գալիս իմ ընտրությունը, հարցրի թեթևակի խոցված։
Դուր է գալիս։ Պետք է ասեմ, որ միսս Մորսթենը հրապուրիչ օրիորդ է և կարող է իսկական օգնական լինել մեր գործում։ Անվիճելիորեն այդ տվյալներն ունի։ Ուշադրություն դարձրեք, որ հենց առաջին օրը իր հոր թղթերից մեզ բերեց ոչ այլ ինչ, քան Ագրայի ամրոցի նախագիծը։ Բայց սերը էմոցիոնալ զգացմունք է և այդպիսին լինելով հակադիր է մաքուր և բանական մտքին։ Իսկ ես, ինչպես ձեզ հայտնի է, միտքը բոլորից բարձր եմ դասում։ Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք չեմ ամուսնանա, որպեսզի չկորցնեմ մտածողության պայծառությունը։
Հուսով եմ, ծիծաղելով ասացի ես, որ ուղեղս կդիմանա այս փորձությանը։ Բայց դուք, Հոլմս, դարձյալ ճնշված տեսք ունեք։
Այո, սկսվում է հակազդումը։ Ամբողջ շաբաթ քամած լիմոնի նման կլինեմ։
Ինչ տարօրինակ է ձեզ մոտ իրար հաջորդում այն, ինչը, խոսելով ուրիշի մասին, կանվանեի ծուլություն՝ ամենաակտիվ և լարված գործունեության պարբերականությամբ։
Այո, ասաց նա, իմ մեջ ամբարված են և մեծ ծույլի, և տխրահռչակ կռվարարի հատկանիշները։ Հաճախ եմ հիշում Գյոթեի խոսքերը՝ Schade, das die Natur nur einen Menschen aus dir schuf, denn zum wurdigen Mann war und zum Schelmen der Stoff։ (Ափսոս , որ բնությունը քեզնից մեկ մարդ է սարքել․ քո նյութից և՛ բարեպաշտ և՛ սրիկա դուրս կգար)։ Ի դեպ, դառնալով նորվուդյան գործին ասեմ, որ, ինչպես ենթադրում էի, տանը իսկապես օգնական ունեին։ Դա ոչ այլ ոք էր, քան ծառայապետ Լալ Ռառն։ Եվ այսպես, այնուամենայնիվ, Ջոնսին է պատկանում մի խոշոր ձուկ բռնելու պատիվը։
Ինչ անարդարացի բաշխվեց շահումը, նկատեցի ես։ Այս գործում ամեն ինչ դուք արեցիք։ Բայց կին ունեցա ես, իսկ փառքը մնաց Ջոնսին։ Ի՞նչ մնաց ձեզ։
Ի՞նչ, ասաց Հոլմսը։ Իսկ ինձ՝ կոկաինով սրվակը։
Եվ նա իր նեղ ճերմակ ձեռքը մեկնեց պիտույքատուփի
Վստահելի
1396
edits