Changes

Սապատավորը

No change in size, 06:20, 18 Հունվարի 2013
:    Ամուսնությունիցս մի քանի ամիս անց, ամառային մի երեկո, նստել էի բուխարու մոտ և ծխելով վերջին ծխամորճը, ննջում էի մի վեպ ընթերցելիս։ Ամբողջ օրը ոտքի վրա էի եղել և հոգնել ոիշաթափության ուշաթափության աստիճան։ Կինս բարձրացավ վերև՝ ննջարան, սպասավորներն էլ արդեն գնացել էին հանգստանալու, երբ լսեցի, ինչպես բացեցին շքամուտքի դուռը։ Վեր կացա և ուզում էի մաքրել ծխամորճս, երբ դռան զանգը լսվեց։
:    Նայեցի ժամացույցին։ Տասներկուսից քառորդ էր պակաս։ Հյուրերի համար ուշ ժամ էր։ Մտածեցի, որ կանչում են հիվանդի մոտ, և մեկ էլ տեսար ամբողջ գիշեր հարկ լինի նստել նրա անկողնու մոտ։ Դժգոհությամբ ծամածռելով դեմքս, անցա միջանցքն ու բացեցի դուռը։ Եվ սաստիկ զարմացա՝ շեմին կանգնած էր Շերլոկ Հոլմսը։
:    ― Ուոտսոն, ― ասաց նա, ― հուսով էի, որ դեռ քնած չեք։
140
edits