«Սարյակ մի սպանիր․․․»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ 10)
չ
 
(28 intermediate revisions by the same user not shown)
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Հարպեր Լի]]
 
|հեղինակ = [[Հարպեր Լի]]
 
|թարգմանիչ = Օլգա Սանահյան (ռուսերենից)
 
|թարգմանիչ = Օլգա Սանահյան (ռուսերենից)
|աղբյուր = «Հայաստան» հրատ․, Երևան, 1965
+
|աղբյուր = [[«Սարյակ մի սպանիր․․․»]]
 
}}
 
}}
 
{{անավարտ}}
 
  
 
= Առաջին մաս =
 
= Առաջին մաս =
Տող 3018. Տող 3016.
  
 
== Գլուխ 11 ==
 
== Գլուխ 11 ==
 +
 +
Երբ ես և Ջիմը փոքր էինք, տնից հեռու չէինք գնում, բայց երբ արդեն սովորում էի երկրորդ դասարանում ու արդեն վաղուց դադարել էինք Զարզանդ Ռեդլիին չարչարելոց, մեզ սկսեց գրավել քաղաքի կենտրոնը, իսկ քաղաք տանող ճանապարհը անցնում էր միսիս Հենրի Լաֆայետ Դյուբոզի տան մոտով։ Երբեք հնարավոր չէր խուսափել և նրա տան կողքով չանցնել, որովհետև մեկ մղոն պիտի շրջանցեիր։ Ես միսիս Դյուբոզի հետ արդեն որոշ ընդհարումներ ունեցել էի, և ինձ բնավ ցանկալի չէր նրա հետ ավելի մոտիկ ծանոթություն ունենալը, բայց Ջիմը ասաց՝ ախր մի օր, չէ՞, մի օր պիտի մեծանանք։
 +
 +
Միսիս Դյոբոզն ապրում էր մենակ, իր նեգր աղախնու հետ, մեզնից երկու տուն այն կողմ, իր բաց պատշգամբով տնակում, պատշգամբը կարելի էր բարձրանալ թեք, չափազանց թեք սանդուղքով։
 +
 +
Միսիս Դյուբոզը մի զառամյալ պառավ էր, ամբողջ օրը անց էր կացնում անկողնում կամ անիվավոր բազկաթոռում։ Ասում էին՝ իր անհամար շալերի և վերմակների արանքում նա թաքցնում էր մի հնամենի ատրճանակ, որով նրա հարազատներից ինչ֊որ մեկը կռվել էր Հարավային բանակում։
 +
 +
Ես և Ջիմը ատելով ատում էինք նրան։ Անցնում ես մոտով, իսկ նա, պատշգամբում նստած, ուղղակի քեզ ուտում է իր չար հայացքով ու հնար չկա, որ չկպչի՝ հապա տեսնեմ, թե ինչպես եք դուք ձեզ պահում, և կսկսի կռռալ, թե արդյոք ի՛նչ դուրս կգա մեզանից, երբ մեծանանք, դե, իհարկե, փուչ անբաններ։
 +
 +
Իսկ թե փողոցի մյուս ծայրից անցնես նրա մոտով, դարձյալ միտք չունի, կսկսի ճղավել ամբողջ թաղով մեկ։
 +
 +
Նրան երբեք չէիր կարող գոհացնել։ Թե ամենազվարթ ձայնով ասես՝ «ողջույն, միսիս Դյուբոզ», նա ի պատասխան կասի՝ «չհամարձակվես ինձ ասել «ողջույն», զզվելի աղջիկ։ Պետք է ասել բարի օր, միսիս Դյուբոզ»։
 +
 +
Նա այնքան չարն էր, որ ասել չեմ կարող։ Մեկ անգամ լսելով, որ Ջիմը իր հորը պարզապես անունով է կոչում, քիչ մնաց կաթվածահար լիներ. աշխարհը չի տեսել դրանց նման սանձարձակ, գռեհիկ տխմարներ, ինչպիսին մենք ենք, ասաց նա, և շատ ցավալի է, որ մեր հայրը մորս մահից հետո երկրորդ անգամ չի ամուսնացել։ Մեր մայրը սը֊քան֊չելի կին էր, և ուղղակի վիրավորական է տեսնելը, թե Ատտիկուս Ֆինչը ոնց է բարձիթող արել իր երեխաներին։ Ես մորս չէի հիշում, բայց Ջիմը հիշում էր, և նա մորս մասին երբեմն պատմում էր ինձ, միսիս Դյուբոզի այդպիսի խոսքերից հետո նա ամբողջովին գունատվեց։
 +
 +
Զարզանդ Ռեդլիից, կատաղած շնից և տեսակ֊տեսակ սարսափներից հետո Ջիմը որոշեց, որ այլևս բավական է ինչքան կանգնում մնում ենք միսս Ռեյչելի տան մոտ, մենք վախլուկնե՞ր ենք, ինչ ենք։
 +
 +
Ամեն երեկո մենք կվազենք փոստի անկյունը և այնտեղ կդիմավորենք Ատտիկուսին։ Եվ արդեն քանի֊քանի անգամ միսիս Դյուբոզը ինչեր ասես որ չէր ասել, երբ մենք անցնում էինք նրա տան մոտով, և Ջիմը դիմավորում էր Ատտիկուսին դևի պես կատաղած։
 +
 +
― Հանդարտ, որդիս,— ասում էր այդ ժամանակ Ատտիկուսը։— Նա մի հիվանդ, ծեր կին է։ Իսկ դու միշտ էլ գլուխդ վեր բռնիր և եղիր ջենտլմեն։ Թեկուզ ինչ էլ որ քեզ ասի, քո գործը ինքնատիրապետումն է։
 +
 +
Ջիմն ասում էր՝ նա այնքան էլ հիվանդ չէ, հիվանդները այդպես չեն ճչում։ Հետո մենք երեքով մոտենում կինք նրա տանը, Ատտիկուսը քաղաքավարությամբ գլխարկը հանում էր, գլուխ տալիս և ասում.
 +
 +
― Բարի երեկո, միսիս Դյուբոզ։ Այսօր ձեր տեսքը ոնց որ պատկեր լինի։
 +
 +
Ատտիկուսը երբեք չէր ասում, թե ինչպիսի պատկեր։ Նա միսիս Դյուբոզին պատմում էր դատարանի նորություններից և հույս հայտնում, որ վաղը նա իրեն ավելի լավ կզգա։ Հետո դնում էր գլխարկը ուղիղ միսիս Դյուբոզի քթի առջև, ինձ նստեցնում ուսին, և մենք մթնշաղի միջով քայլում էինք տուն։ Ահա այդպիսի երեկոներին ես մտածում էի՝ չնայած իմ հայրը ատելով ատում է զենքը և երբեք պատերազմ չի գնացել, բայց, միևնույն է, նա աշխարհի ամենաքաջ մարդն է։
 +
 +
Երբ լրացավ Ջիմի տասներկու տարին, նրան փող նվիրեցին, դրանք ասես այրում էին նրա գրպանը, և մյուս օրն ևեթ մենք ուղևորվեցինք քաղաք։ Ջիմը մտածում էր, թե փողը հերիք կաներ շոգեշարժիչի մոդել և ինձ համար ավագ թմբկահարի փայտիկ գնելուն։
 +
 +
Ես վաղուց էի աչք դրել այդ փայտիկին, որը դրված էր Էլմորի ցուցափեղկում և զարդարված էր ոսկեվուն դրամներով ու թելերով և արժեր տասնյոթ ցենտ։ Ա՜խ, ես որքան էի երազում շուտով մեծանալ ու դիրիժորություն անել Մեյկոմբ շրջանի միջնակարգ դպրոցների նվագախմբում։ Ես վաղուցվանից արդեն դիրիժորական արվեստին տիրապետելու վարժություններ էի անում և սովորել էի փայտիկը գցել օդը և համարյա բռնել։ Կելպուրնիան հենց որ փայտիկ էր տեսնում ձեռքիս, տուն չէր թողնում։ Բայց ես գիտեի, եթե իմ ձեռքին իսկական դիրիժորական ձողիկ լիներ, ես այն չէի գցի, և Ջիմի կողմից դա մի ազնիվ քայլ էր, որ ուզում էր ինձ մի այդպիսի նվեր գնել։
 +
 +
Այդ օրը երբ մենք անցնում էինք միսիս Դյուբոզի տան մոտով, նա նստած էր պատշգամբում։
 +
 +
― Դուք այս ժամին ո՞ւր եք այդպես պատրաստվել ճչաց նա,— երևի ծուլություն անելներդ բռնել է, հա՞։ Ես հենց հիմա կզանգահարեմ դպրոցի դիրեկտորին։
 +
 +
Նրա դեմքը դարձավ այնպիսին, ասես մենք աստված գիտե, թե ինչ էինք արել, և նա արդեն պատրաստվում էր բազկաթոռը գլորելու դեպի հեռախոսը։
 +
 +
― Ախր այսօր շաբաթ է, միսիս Դյուբոզ,— ասաց Ջիմը։
 +
 +
― Թեկուզև շաբաթ է,— մշուշապատ պատասխանեց նա։— Հետաքրքիր է, արդյոք ձեր հայրը գիտե՞, թե դուք ուր եք այդպես աճապարում։
 +
 +
― Միսիս Դյուբոզ, մենք առանց մեծերի քաղաք գնում էինք դեռևս այն ժամանակներից, երբ, ա՜յ, այսքան էինք,— Ջիմը ափով ցույց տվեց գետնից երկու ֆուտ բարձրություն։
 +
 +
― Ինձ ստեր մի՛ ասա, Ջերեմի Ֆինչ,— ծղրտաց նա։ Մոդի Էտկինսոնը ինձ հայտնեց, որ դու այսօր ջարդել ես նրա խաղողի վազը։ Նա կգանգատվի քո հորը, և այն ժամանակ կափսոսես, որ աշխարհ ես եկել։ Ես ես չլինեմ՝ եթե քեզ մեկ շաբաթ հետո ուղղիչ տուն չուղարկեն։
 +
 +
Ջիմը ամառվանից նույնիսկ մոտ էլ չէր գնացել միսս Մոդիի խաղողի վազին, իսկ եթե նույնիսկ վազը ջարդած էլ լիներ, գիտեր, որ միսս Մոդին Ատտիկուսին չի գանգատվի, և Ջիմը այդպես էլ ասաց, որ այդ բոլորը սուտ է։
 +
 +
― Չհամարձակվե՛ս ինձ հակաճառել,— ճչաց միսիս Դյուբոզը։— Իսկ դո՛ւ,— նա իմ կողմը ցցեց իր կեռ մատը,— դու այդ ի՞նչ ես պոլթի տալիս՝ տղայի շալվար հագած։ Երիտասարդ լեդին պետք է շրջի սեղմիրանով և շրջազգեստով։ Եթե մեկնումեկը լրջորեն չզբաղվի քո դաստիարակությամբ, քեզնից դուրս կգա ոչ այլ ինչ> եթե, ոչ աղախին։ Ֆինչի դուստրը կսպասարկի խորտկարանում, խե՛, խե՜։
 +
 +
Ես սարսափից սառեցի։ Խորտկարանը դա գաղտնի մի հիմնարկություն էր՝ քաղաքային հրապարակի հյուսիսային ծայրին։ Ես կառչեցի Ջիմի թևից, բայց նա թափով ազատվեց։
 +
 +
― Դե՛, դե՛, Մեծաչքանի,— շշնջաց նա։— Ուշադրություն մի դարձնի նրա վրա, գլուխդ բարձր բռնիր, եղիր ջենտլմեն։
 +
 +
Բայց միսիս Դյուբոզը մեզ թույլ չտվեց անցնել։
 +
 +
― Ահա թե մինչև ուր գլորվեցին Ֆինչերը։ Բավական չէ, որ մեկը ծառայություն է անում խորտկարանում, մյուսն էլ դատարանում սևամորթներին է պաշտպանում։
 +
 +
Ջիմը ձգվեց և տեղում անշարժացավ։ Միսիս Դյուբոզը դիպավ մեր ամենացավոտ տեղին, և ինքն այդ գիտեր։
 +
 +
― Այո՛, այո՛, ահա թե բանը ուր հասավ, Ֆինչը ոտնատակ է տալիս ընտանիքի բոլոր սովորույթները։— Նա ձեռքը մոտեցրեց բերանին, հետո հեռացրեց, ձեռքի հետ ձգվեց փսլինքի երկար թելը։— Ահա թե ես ինչ կասեմ քեզ, քո հայրը ոչնչով լավը չէ սևամորթներից և ամեն տեսակի սպիտակ տականքներից, որոնց նա ծառայում է։
 +
 +
Ջիմը խեցգետնի նման կարմրատակեց։ Ես քաշեցի նրա թևքից, մենք գնացինք, իսկ մեր հետևից շանթ ու որոտ էր թափվում՝ մեր ընտանիքը այլասերվել է և այնքան է ընկել, որ աստված հեռու տանի, Ֆինչերի կեսը ընդհանրապես գժանոցներում են, բայց եթե մեր մայրը կենդանի լիներ, մենք այսպես չէինք փչանա։
 +
 +
Չգիտեմ թե ամենից շատ ինչն էր վշտացրել Ջիմին, բայց ես սաստիկ վիրավորված էի միսիս Դյուբոզից․ ինչո՞ւ է նա մեզ բոլորիս խելագար համարում։ Ատտիկուսին անվերջ հայհոյում էին, և ես համարյա վարժվել էի։ Բայց առաջին անգամն էր պատահում, որ իմ ներկայությամբ նրան հայհոյեր չափահաս մի մարդ։ Եթե Ատտիկուսին չհայհոյեր, մենք նրա բղավոցները բանի տեղ չէինք դնի, առաջին անգամը չէր։ Օդում զգացվում էր ամռան բույրը, ստվերում դեռևս ցուրտ էր, բայց արեգակը տաքացնում էր, նշանակում է մոտենում են լավ ժամանակները՝ դպրոցը կարձակեն, կգա Դիլլը։
 +
 +
Ջիմը գնեց առաջին շարժիչի մոդելը, և մենք գնացինք Էլմորի մոտ՝ իմ ձողի համար։ Մեքենան Ջիմին ոչ մի բավականություն չպատճառեց, նա այդ խոթեց գրպանը և լուռումունջ քայլում էր կողքիցս դեպի տուն։ Ճանապարհին քիչ մնաց հասցնեի միստեր Լինկ Դիզին, չկարողացա ձողը ընկնելիս բռնել, և միստեր Լինկ Դիզն ասաց․
 +
 +
― Զգույշ պետք է լինել, Մեծաչքանի։
 +
 +
Երբ մենք մոտեցանք միսիս Դյուբոզի տանը, իմ ձողն արդեն ամբողջովին սևացել էր, որովհետև արդեն մի քանի անգամ դուրս էի քաշել ցեխի միջից։
 +
 +
Միսիս Դյուբոզը պատշգամբում չէր։
 +
 +
Հետո շատ անգամներ ես ինձ հարց էի տալիս, թե ի՞նչը ստիպեց Ջիմին անտեսելու հորս ասածը՝ «Եղիր ջենտլմեն, որդիս», և զանց առնելու երկչոտ ազնվության կանոնները, որոնք նա վերջին ժամանակներս այնպես եռանդով պահպանում էր։ Հավանաբար, ինչպես ես, Ջիմն էլ քիչ բան չէր քաշել չար լեզուների ձեռքից, որոնք անվանարկում էին Ատտիկուսին այն բանի համար, որ պաշտպանում էր սևամորթին, բայց ես վարժվել էի, որ եղբայրս անփոփոխ պահպաներ սառնասրտությունը, նա միշտ հանդարտաբարո էր և երբեք բռնկվող։ Կարծում եմ՝ այն ժամանակ տեղի ունեցածի միակ բացատրությունը այս է, զայրույթից մի պահ իրեն կորցրեց։
 +
 +
Այն, ինչ արեց Ջիմը, ես էլ կանեի առանց քաշվելու, եթե Ատտիկուսի արգելքը չլիներ։ Մեզ, ինչ խոսք, վայել չէր կռվել գարշելի պառավների հետ։ Ահա ուրեմն, մենք հազիվ էինք հավասարվել միսիս Դյուբոզի դռանը, որ Ջիմը խլեց իմ ձողը և գազազած թափահարելով, ներս խուժեց նրա բակը։ Ջիմը մոռացել էր Ատտիկուսի բոլոր խրատները, մոռացել, որ իր շալվարի տակ միսիս Դյուբոզը ատրճանակ ունի և եթե նա կարող է վրիպել, ապա աղախինը՝ Ջեսսին, հավանաբար, չի վրիպի։
 +
 +
Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ միսիս Դյուբոզի բոլոր կամելիաների գագաթները պռճոկեց, այնպես, որ ամբողջ բակը ծածկվեց կանաչ կոկոններով ու տերևներով։ Այդ ժամանակ նա իմ ձողը խփեց ծնկանը, կոտրեց և շպրտեց գետնին։
 +
 +
Ես այդ ժամանակ ծղրտացի՝ ինչքան ուժ ունեի, Ջիմը մազերս քաշեց և ասաց՝ թքել է ամեն ինչի վրա, որ առիթի դեպքում դարձյալ այս նույն բանը կանի, իսկ եթե ես ձայնս չկտրեմ, ամբողջ մազերս քոքահան կանի։ Ես չլռեցի, և նա տակնահան ոտքով խփեց։ Ես չկարողացա ինձ պահել և բերանքսիվայր ընկա մայթին։ Ջիմը թափով ոտքի հանեց, բայց, կարծում եմ, որ մեղքն եկա։ Խոսելու ոչինչ չունեինք։
 +
 +
Այդ երեկո մենք նախընտրում էինք Ատտիկուսին չհանդիպել։ Մենք քարշ էինք գալիս խոհանոցում, մինչև որ Կելպուրնիան մեզ քշեց։ Նա, երևի, կախարդի նման արդեն ամեն ինչ գուշակել էր։ Նրա ձեռքից մխիթարանք չէր գալիս, բայց և այնպես Ջիմին մի կտոր կարմրացրած հաց տվեց յուղը վրան քսած, իսկ Ջիմը կտրեց և կեսը տվեց ինձ։ Ոչ մի համ չզգացի։
 +
 +
Մենք գնացինք հյուրասենյակ։ Ես վերցրի ֆուտբոլի հանդեսը, գտա Դիկսի Հոուելի դիմանկարը և ցույց տվի Ջիմին։
 +
 +
― Քեզ շատ նման է։
 +
 +
Կարծում եմ, որ նրա համար դրանից ավելի հաճելի բան չէր կարելի հորինել։ Բայց այդ չօգնեց։ Նա նստել էր լուսամուտի առջև, ճլորթուն, ամբողջովին կռացել էր, մռայլվել և սպասողական վիճակում էր։ Մթնում էր։
 +
 +
Անցան երկու գեոլոգիական դարաշրջաններ, և արտասանդուղքին լսվեց Ատտիկուսի ոտնաձայնը։ Փակվեց ապակյա դուռը, և մի պահ ամեն ինչ լռեց, Ատտիկուսը մոտեցավ նախասենյակի կախարանին, հետո ձայն տվեց․
 +
 +
― Ջի՛մ։
 +
 +
Նրա ձայնը ասես ձմեռային քամի լիներ։
 +
 +
Ատտիկուսը պտտեց հյուրասենյակի լույսի կոճակը և նայեց մեզ, իսկ մենք քարացել էինք և չէինք շարժվում։ Նրա մի ձեռքում իմ ձողի կտորտանքն էր․ կեղտոտված դեղին դաստակը գլորվեց գորգի վրա։ Ատտիկուսը մեկնեց մյուս ձեռքը, այնտեղ կամելիայի ուռուցիկ կոկոններն էին։
 +
 +
― Ջի՛մ,― ասաց Ատտիկուսը,— սա քո՞ շնորհքն է։
 +
 +
― Այո՛, սըր։
 +
 +
― Ինչո՞ւ այդպես արեցիր։
 +
 +
Ջիմը միանգամայն ցածրաձայն ասաց․
 +
 +
― Նա ասաց, որ դու պաշտպանում ես սևամորթներին և տականքներին։
 +
 +
― Եվ դրա համա՞ր այդպես արեցիր։
 +
 +
Ջիմը անշշուկ շրթունքները շարժեց․ դա նշանակում էր «այո, սըր»։
 +
 +
― Ես հասկանում եմ, որդիս, քո հակառակորդները հոգիդ հանում են, որ ես «պաշտպանում եմ սևամորթներին», ինչպես դու ես ասում,— խոսեց Ատտիկուսը,— բայց այդպես վարվել մի հիվանդ ու ծեր կնոջ հետ, դա աններելի է։ Քեզ հատկապես խորհուրդ եմ տալիս գնալ և խոսել միսիս Դյուբոզի հետ։ Դրանից հետո անմիջապես վերադարձիր տուն։
 +
 +
Ջիմը տեղից չշարժվեց։
 +
 +
― Գնա՛, քեզ ասացի։
 +
 +
Ես Ջիմի ետևից վեր կացա, որ գնամ հյուրասենյակ։
 +
 +
― Մնա այստեղ,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Ես մնացի։
 +
 +
Ատտիկուսը օրաթերթը վերցրեց, նստեց ճոճաթոռին, որի վրա նախքան այդ նստել էր Ջիմը։ Սատկեմ, թե նրան հասկանում էի․ հանգիստ, իրեն համար նստել ու կարդում է, իսկ նրա միակ որդուն հիմա, իհարկե, կգնդակահարեն հին, ժանգոտ ատրճանակով։ Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ Ջիմն ինձ այնպես է զայրացրել, որ ուզեցել եմ ես ինքս նրան սպանել, բայց ախր, որ մտածում եմ, տեսնում եմ, որ նրանից բացի ոչ ոք չունեմ։ Երևում է Ատտիկուսը դա չի հասկանում կամ էլ նրա համար բոլորը մեկ է։
 +
 +
Դա նրա կողմից զազրելի բան էր։ Բայց երբ մի որևէ դժբախտություն ես ունենում, շուտ ես հոգնում, և ես արդեն կծկվել էի նրա ծնկների վրա, և նա ինձ գրկեց։
 +
 +
― Դու արդեն բավականին մեծ ես, որպեսզի քեզ գրկեն և օրորեն,— ասաց նա։
 +
 +
― Քեզ համար ամեն ինչ մեկ է,— ասացի ես։— Ջիմին ուղարկեցիր մահվան դուռ, իսկ նա չէ՞ որ քեզ էր պաշտպանել։
 +
 +
Ատտիկուսը ինձ ավելի ամուր սեղմեց իրեն, և ես չտեսա նրա դեմքը։
 +
 +
― Մի շտապիր հուզվել,— ասաց նա։— Մտքովս չէր անցնի, որ Ջիմը այդ պատճառով կկորցնի ինքնատիրապետումը... Ես կարծում էի, որ դու ավելի շատ հոգս կպատճառես։
 +
 +
Ես ասացի՝ ինչու ուրիշ երեխաների իսկի էլ պետք չէ ինքնատիրապետում, հենց միայն մենք ենք, որ դա չպիտի կորցնենք։
 +
 +
― Լսի՛ր, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը,— շուտով ամառը կգա, և դու պետք է դիմանաս ավելի ծանր հանգամանքների և դարձյալ ինքնատիրապետումդ չկորցնես... Գիտեմ, որ ձեր երկուսի համար չափազանց ծանր է, բայց երբեմն պատահում է այնպես, որ պետք է հավաքես ամբողջ արիությունդ, և նրանից, թե ինչպես ենք մեզ պահում դժվարին րոպեին, կախված է... Մի խոսքով, ահա թե ինչ կասեմ՝ երբ դու և Ջիմը մեծանաք, գուցե այս ամենը հիշեք բարությամբ և հասկանաք, որ ես ձեզ չեմ դավաճանել։ Այս գործը՝ Թոմ Ռոբինսոնի գործը, մեր խղճի դատն է... Եթե ես չջանամ օգնել այդ մարդուն, Մեծաչքանի, ես չեմ կարողանա այլևս գնալ եկեղեցի և աղոթել։
 +
 +
― Ատտիկուս, դու երևի ճիշտ չես։
 +
 +
― Ինչպես թե։
 +
 +
― Դե, ախր համարյա բոլորն էլ կարծում են, որ իրենք ճիշտ են, իսկ դու՝ ոչ...
 +
 +
― Նրանք ունեն իրավունք այդպես կարծելու, և նրանց կարծիքը անպայման պետք է հարգել,— ասաց Ատտիկուսը։— Բայց որպեսզի ես կարողանամ հաշտությամբ ապրել մարդկանց հետ, ամենից առաջ ես պետք է հաշտ ապրեմ ինքս ինձ հետ։ Մարդը ունի ինչ-որ բաներ, որոնք չեն ենթարկվում մեծամասնությանը, դա նրա խիղճն է։
 +
 +
Երբ Ջիմը վերադարձավ, ես դեռևս նստած էի նրա ծնկներին։
 +
 +
― Դե, ի՞նչ կասես, որդիս,— խոսեց Ատտիկուսը։
 +
 +
Նա ինձ իջեցրեց ծնկներից, և ես աչքիս տակով նայեցի Ջիմին։ Ողջ էր, անվնաս, միայն թե դեմքը ինչ-որ տարօրինակ էր։ Միգուցե միսիս Դյուբոզը ստիպել էր նրան լուծողական ընդունել։
 +
 +
― Ես նրա բակում ամեն ինչ հավաքեցի և ներողություն խնդրեցի, բայց ես, միևնույն է, մեղավոր չեմ։ Եվ ես պետք է ամեն շաբաթ օր աշխատեմ նրա պարտեզում, խնամեմ այդ կամելիաները, որպեսզի նորից աճեն։
 +
 +
― Եթե դու կարծում ես, որ մեղավոր չես, ներողություն խնդրելու կարիք չկար,— ասաց Ատտիկուսը։— Ջիմ, նա ծեր է և հիվանդ։ Նա միշտ չէ, որ կարող է պատասխանատու լինել իր խոսքերի և քայլերի համար։ Իհարկե, ես կնախընտրեի, որ նա այդ ասեր ինձ և ոչ թե քեզ և Մեծաչքանուն, բայց կայնքում ամեն բան այնպես չի լինում, ինչպես մենք ենք ցանկանում։
 +
 +
Ջիմը ոչ մի կերպ չէր կարողանում աչքը կտրել գորգի վրա թափված վարդերից, ապա ասաց․
 +
 +
― Ատտիկուս, նա ցանկանում է, որ ես իր համար կարդամ։
 +
 +
― Կարդա՞ս։
 +
 +
― Այո, սըր։ Որ ես ամեն օր, դասերից հետո գնամ և դեռ շաբաթ օրն էլ, ու երկու ժամ բարձրաձայն կարդամ։ Ատտիկուս, միթե՞ դա անհրաժեշտ է։
 +
 +
― Անշո՛ւշտ։
 +
 +
― Բայց նա ցանկանում է, որ ես գնամ մի ամբողջ ամիս։
 +
 +
― Նշան ակում է՝ պետք է գնաս մի ամբողջ ամիս։
 +
 +
Ջիմը կոշիկի քիթը խնամքով դրեց վարդի ուղիղ մեջտեղը և տրորեց։ Հետո, վերջապես, ասաց․
 +
 +
― Գիտես ինչ, Ատտիկուս, որ փողոցից նայում ես, դեռ ոչինչ, իսկ ներսից... ամեն տեղ մութն է, նույնիսկ սարսափելի է։ Եվ ամեն տեղ ստվերներ և նույնիսկ առաստաղին...
 +
 +
Ատտիկուսը մռայլ ժպտաց։
 +
 +
― Այդ պետք է, որ քեզ դուր գա, չէ որ դու այնպիսի հարուստ երևակայություն ունես։ Պատկերացրու, որ Ռեդլիների տանն ես։
 +
 +
 +
Երկուշաբթի օրը ես և Ջիմը թեք աստիճաններով բարձբացանք միսիս Դյուբոզի պատշգամբը։ Ջիմը զինված «Այվենհո»֊ի հատորով և հպարտ, որ արդեն ամեն ինչ այստեղ գիտի, ծեծեց ձախակողմյան երկրորդ դուռը։
 +
 +
― Միսիս Դյուբո՜զ,— ձայն տվեց նա։
 +
 +
Ջեսսին բացեց մուտքի դուռը, ետ տարավ երկրորդ ապակյա դռան սողնակը։
 +
 +
― Այդ դո՞ւք եք, Ջիմ Ֆինչ,— ասաց նա։— Քրո՞ջդ էլ եք բերել։ Այդ արդեն չգիտեմ․․․
 +
 +
― Երկուսին էլ բաց թող,— ասաց միսիս Դյուբոզը։
 +
 +
Ջեսսին մեզ ներս թողեց և գնաց խոհանոց։
 +
 +
Հազիվ էինք ոտք դրել շեմքը, երբ մեզ վրա փչեց մի ծանր, խեղդուկ հոտ, այդպիսի հոտ գալիս է հին, խոնավությունից մգլած տներում, ուր վառում են նավթի ճրագներ, ջուրը չանից վերցնում են շերեփով և քնում չսպիտակեցված կտավե սավաններով։ Այդ հոտը ինձ միշտ վախեցնում և զգուշանալու զգացում էր արթնացնում։
 +
 +
Սենյակի անկյունում դրված էր երկաթե մահճակալ, որի վրա պառկած էր միսիս Դյուբոզը։ Թերևս նա պառկած էր Ջիմի պատճառով։ Մի պահ ես նույնիսկ նրան խղճացի․ նա ծածկված էր մի կույտ փետուրե վերմակներով և նայում էր գրեթե բարեկամաբար։
 +
 +
Մահճակալի մոտ կար մարմարե լվացարան֊սեղան, իսկ նրա վրա՝ բաժակ, թեյի գդալով, ականջը դեղ կաթեցնելու կարմիր ռետինե խողովակ, տուփով բամբակ և եռոտանի պողպատե զարթուցիչ ժամացույց։
 +
 +
― Նշանակում է դու քո զզվելի քրո՞ջն էլ ես բերել, հա՞։— Այսպես ողջունեց Ջիմին միսիս Դյուբոզը։
 +
 +
― Իմ քույրը զզվելի չէ, և ես ձեզանից չեմ վախենում,— հանդարտ ասաց Ջիմը, բայց ծնկները դողում էին, ես տեսա։
 +
 +
Ես կարծում էի, որ միսիս Դյուբոզը կսկսի հայհոյել, բայց նա միայն ասաց․
 +
 +
― Կարող ես սկսել, Ջերեմի։
 +
 +
Ջիմը նստեց հյուսված բազկաթոռին և բացեց «Այվենհոն»։ Ես մոտեցրի երկրորդ բազկաթոռը և նստեցի Ջիմի կողքին։
 +
 +
― Մոտիկ նստիր,— ասաց Ջիմին միսիս Դյուբոզը,— ահա՛, այստեղ, մահճակալի մոտ։
 +
 +
Մենք մոտեցանք։ Դեռ երբեք ես նրան այդքան մոտիկից չէի տեսել, և աշխարհում ամեն բանից առավել ցանկանում էի ետ քաշվել։
 +
 +
Նա զարհուրելի էր։ Դեմքը գորշ, ասես կեղտոտ բարձի երես լիներ, շրթունքների անկյուններում փայլում է փսլինքը և սառցակույտի նման դանդաղ հոսում երկու խորունկ կիրճերը, որոնք գտնվում են ծնոտի երկու կողմերում։ Զառամությունից այտերի վրա լաքաներ կան և անգույն աչքերում փոքրիկ, սուր, ասեղանման բիբեր։ Ձեռքերը կոշտոտ, անհարթ, եղունգները՝ երկարած։ Նա ներքևի ծնոտը չէր դրել, և վերին շրթունքը առաջ էր ցցվում․ մերթ ընդ մերթ նա ձգում էր ներքևի շրթունքը ու վերևի դնռվի ծնոտը շոշափում։ Այդ ժամանակ ծնոտը առաջ էր ընկնում, և թուքը սկսում էր արագ հոսել։
 +
 +
Ես աշխատում էի նրան չնայել։ Ջիմը բացեց «Այվենհոն» և սկսեց կարդալ։ Ես փորձեցի աչքերով հետևել, բայց նա բավականին արագ էր կարդում։ Եթե անծանոթ բառ էր հանդիպում, Ջիմը թռչում էր, բայց միսիս Դյուբոզը նրան բռնեցնում էր և ստիպում տառ առ տառ կարդալ։ Ջիմը երևի կարդում էր արդեն քսան րոպե, իսկ ես մերթ նայում էի ծխոտ բուխարիկին, մերթ լուսամուտին՝ ուր ասես, միայն թե չտեսնեի միսիս Դյուբոզին։ Նա հետզհետե ավելի սակավ էր ուղղում Ջիմին, մեկ անգամ Ջիմը նախադասությունը մինչև վերջ չկարդաց, իսկ նա չնկատեց։ Նա այլևս չէր լսում։
 +
 +
Ես նայեցի մահճակալին։
 +
 +
Միսիս Դյուբոզին ինչ֊որ բան էր պատահել։ Նա պառկած էր մեջքի վրա, վերմակները քաշած մինչև ծնոտը։ Երևում էին միայն գլուխն ու ուսերը։ Գլուխը դանդաղ շրջվում էր մեկ աջ, մեկ՝ ձախ։ Երբեմն միսիս Դյուբոզը լայն բացում էր բերանը, և երևում էր, թե ինչպես է լեզուն շարժվում բեբանում։ Շրթունքների վրա թուք էր հավաքվել, միսիս Դյուբոզը ներս էր քաշում և նորից բերանը բացում։ Կարծես թե նրա բերանը ապրում էր ինքնուրույն, առանձին, բացվելով ու փակվելով ինչպես երկփեղկ խեցին ալեբախության ժամանակ։ Երբեմն նա շրթունքները պտտացնում էր, կարծես նրա ներսում շիլա էր եռում։
 +
 +
Ես քաշեցի Ջիմի թևքից։
 +
 +
Նա նայեց ինձ, հետո մահճակալին։ Միսիս Դյուբոզի գլուխը նորից շրջվեց մեր կողմը, և Ջիմն ասաց․
 +
 +
― Միսիս Դյուբոզ, դուք վա՞տ եք զգում։
 +
 +
Նա չլսեց։
 +
 +
Հանկարծ զարթուցիչը զարկեց, մենք սարսափից քարացանք։ Մեկ րոպե հետո՝ դեռևս փշաքաղված, մենք արդեն քայլում էինք դեպի տուն։ Մենք չէինք փախչում, մեզ տուն ուղարկեց Ջեսսին, դեռ ժամացույցը զնգալուց չէր դադարել, երբ նա արդեն սենյակումն էր և համարյա դուրս հրեց մեզ.
 +
 +
― Գնացե՛ք, գնացե՛ք,— ասաց նա։— Տուն գնալու ժամանակն է։
 +
 +
Դռների մեջ Ջիմը ոտքր քաշ գցեց։
 +
 +
― Դեղ ընդունելու ժամանակն է,— ասաց Ջեսսին։
 +
 +
Դուռը մեր ետևից ծածկվեց, բայց ես հարցրի նայել։ Ջեսսին աճապարեց դեպի մահճակալը։
 +
 +
Մենք վերադարձանք տուն. ժամը ընդամենը երեքն անց քառորդ էր, և մենք ետնաբակում ֆուտբոլի գնդակն էինք չլում, մինչև որ հասավ Ատտիկուսին դիմավորելու ժամը։ Նա ինձ համար երկու դեղին մատիտ էր բերել, իսկ Ջիմին՝ ֆուտբոլի հանդես, նա ոչինչ չասաց, և իմ կարծիքով, բերածները միսիս Դյուբոզի մոտ գնալու հատուցումն էին։ Ջիմը պատմում էր Ատտիկուսին, թե ոնց էինք նրա մոտ գնացել։
 +
 +
— Նա ձեզ վախեցրե՞ց,— հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Ոչ, սըր,— ասաց Ջիմը,— բայց նա այնքան զզվելի է։ Նա ինչ-որ նոպաներ է ունենում, թե ինչ։ Նրա բերանից ամբողջ ժամանակ փսլինք է վազում։
 +
 +
― Նա մեղավոր չէ։ Երբ մարդ հիվանդ է, նրան նայելը միշտ չէ, որ հաճելի է։
 +
 +
― Նա շատ սարսափելի է,— ասացի ես։
 +
 +
Ատտիկուսը ակնոցի վրայից նայեց ինձ.
 +
 +
― Բայց չէ՞ որ քեզ համար պարտադիր չէ Ջիմի հետ գնալը։
 +
 +
Մյուս օրը միսիս Դյուբոզի մոտ դարձյալ նույնն էր, նույնն էր և երրորդ օրը, ու կամաց֊կամաց վարժվեցինք. ամեն ինչ գնում էր իր կարգով, սկզբում միսիս Դյուբոզը Ջիմի հոգին հանում էր իր կամելիաների մասին խոսելով և այն մասին, որ մեր հայրը պաշտում է սևամորթներին, նրա լեզուն հետզհետե սկսում է ծանրանալ, նա լռում է, հետո մեզ բոլորովին մոռանում։ Զրնգում է զարթուցիչը, Ջեսսին շտապով մեզ դուրս է անում, և դրանից հետո մենք կարող ենք անել, ինչ քեֆներս ուղի։
 +
 +
― Ատտիկուս,— հարցրի ես մեկ անգամ երեկոյան,― ի՞նչ է նշանակում նեգրասեր։
 +
 +
Ատտիկուսի դեմքը լրջացավ։
 +
 +
― Երևի որևէ մեկը քեզ այդպե՞ս է անվանում։
 +
 +
― Ո՛չ, սըր։ Այդ միսիս Դյուբոզն է քեզ այդպես անվանում։ Նա ամեն օր քեզ անվանում է նեգրասեր և գազազում։ Իսկ ծնունդին Ֆրենսիսը ինձ այդպես ասաց, մինչ այդ, ես այդ բառը իսկի չէի էլ լսել։
 +
 +
― Եվ դրա համա՞ր այն ժամանակ հարձակվեցիր նրա վրա,— հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Այո, սըր...
 +
 +
― Հապա էլ ինչո՞ւ ես հարցնում, թե ինչ կնշանակի։
 +
 +
Ես սկսեցի բացատրել, որ ինձ ոչ թե այդ բառն է զայրացրել, այլ Ֆրենսիսի ասելու ձևը։
 +
 +
― Կարծես թե ասեր՝ խլնքոտ կամ դրա նման մի բան։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը,— «նեգրասեր» բառը նույնպիսի մի հիմար բառ է, ինչպես և «խլնքոտ» բառը, քեզ ինչպես բացատրեմ... Վատ, անկիրթ մարդիկ նեգրասեր են անվանում նրանց, որոնք իրենց կարծիքով նեգրերին չափից դուրս լավ են վերաբերվում, ավելի լավ, քան իրենց։ Այդպես են անվանում մեզ նման մարդկանց, երբ աշխատում են որքան կարելի է գռեհիկ, վիրավորական ածականներ հորինել։
 +
 +
― Բայց դու իրականում մի՞թե նեգրասեր ես։
 +
 +
— Իհարկե, ես նեգրասեր եմ։ Ես աշխատում եմ բոլոր մարդկանց սիրել․․․ Երբեմն իմ մասին շատ վատ են խոսում... Հասկանո՞ւմ ես, պստլիկս, եթե որևէ մեկը քեզ այնպիսի բան է ասում, որն իրեն թվում է վիրավորական, դա հենց ցույց է տալիս, թե այդ մարդը որքա՜ն խղճուկ է։ Այնպես որ մի վշտանա, եթե միսիս Դյուբոզը հայհոյում է։ Նրա դժբախտությունները առանց այն էլ քիչ չեն։
 +
 +
Մի անգամ, համարյա մեկ ամիս հետո, երբ Ջիմը հաղթահարում էր սըր Վալտեր Սկաուտին (նա այդպես էր Սկոտին կնքել), իսկ միսիս Դյուբոզը անվերջ կպչում էր ու նրան ուղղում ամեն մի բառը, երբ հանկարծ դուռը թակեցին։
 +
 +
― Ներս մտեք,— ծղրաաց նա։
 +
 +
Դա Ատտիկուսն էր։ Նա մոտեցավ մահճակալին և միսիս Դյուբոզի ձեռքը զգույշ սեղմեց։
 +
 +
― Ես աշխատանքից վերադառնում էի, տեսնում եմ, երեխաները ինձ չեն դիմավորում,— ասաց նա։— Ես այդպես էլ մտածեցի, որ նրանք, հավանաբար, դեռ այստեղ են։
 +
 +
Միսիս Դյուբոզը նրան ժպտաց։ Ես ինձ կորցրի, այդ ինչպե՞ս է միսիս Դյուբոզը Ատտիկուսի հետ խոսում, երբ նրան տանել չի կարողանում։
 +
 +
― Գիտե՞ք Ժամը քանիսն է, Ատտիկուս,— ասաց նա։— Ուղիղ հինգն անց է տասնչորս րոպե։ Զարթուցիչը լարված է հինգ և կեսի համար։ Նկատի ունեցեք։
 +
 +
Ես հանկարծ գխի ընկա, որ ախր ամեն օր մենք մի քիչ ավելի ենք մնում միսիս Դյուբոզի մոտ, ամեն օր զարթուցիչը հինգ րոպեով ուշ է խփում, քան խփել էր նախորդ օրը, և այդ ժամանակ նրա մոտ արդեն սկսվում է նոպան։ Այսօր նա համարյա երկու ժամ շարունակ ձեռք էր առնում Ջիմին, բայց նոպան չէր սկսվում, այս ի՞նչ ծուղակ էինք մենք ընկել, հանկարծ վրա հասնի մի այնպիսի օր, երբ զարթուցիչը երբեք էլ չզարկի, այն ժամանակ մենք ի՞նչ ենք անելու։
 +
 +
― Ինձ թվում է, թե Ջիմը պետք է կարդա ուղիղ մեկ ամիս,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Վատ չէր լինի մի շաբաթ ևս,— սրսաց նա։— Վստահ լինելուս համար։
 +
 +
Ջիմը վեր ցատկեց։
 +
 +
― Բայց․․․
 +
 +
Ատտիկուսը ձեռքը բարձրացրեց, և Ջիմը սսկվեց։ Տուն գնալիս Ջիմը ճանապարհին ասաց՝ պայմանը այսպես էր, կարդալ ուղիղ մեկ ամիս, իսկ ամիսը անցել է, դա ազնի՞վ բան է։
 +
 +
― Մի շաբաթ ևս, որդիս,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Ո՛չ,— ասաց Ջիմը։
 +
 +
— Այո՛,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Հաջորդ շաբաթ մենք դարձյալ գնացինք միսիս Դյուբոզի մոտ։ Զարթուցիչը այլևս երբեք չզարկեց, միսիս Դյուբոզը պարզապես ասաց՝ բավական է, մեզ արձակեց և, երբ մենք վերադառնում էինք տուն, Ատտիկուսը արդեն նստած էր ճլորթուն և թերթ էր կարդում։ Չնայած միսիս Դյուբոզի նոպաները արդեն անցել էին, բայց նա նույն անտանելի պառավն էր, երբ սըր Վալտեր Սկոտը եռանդով սկսում էր ամրոցների ու բերդախանդակների անվերջանալի նկարագրությունները, պառավը ձանձրանում էր և սկսում էր մեզ շշպռել։
 +
 +
― Ախր, քեզ ասում էի, չէ՞, Ջերեմի Ֆինչ, դու դեռ շա՜տ կզղջաս, որ ջարդեցիր իմ կամելիաները։ Հիմա իրոք որ զղջում ես, չէ՞։
 +
 +
Ջիմը պատասխանեց — զղջում է, այն էլ ո՜նց։
 +
 +
― Դու կարծում էիր, թե փչացրիր իմ «լեռնային ձյունը», հա՞։ Ահա՝ ուրեմն, իմացիր, Ջեսսին ասում է, թուփը նորից է ծածկվել կոկոններով։ Հաջորդ անգամ արդեն կիմանաս, թե գործդ ոնց բռնես, չէ՞։ Թուփը արմատից պիտի դուրս քաշես, չէ՞։
 +
 +
Եվ Ջիմը պատասխանեց՝ այո, անպատճառ։
 +
 +
― Քթիդ տակ մի մրթմրթա։ Նայիր աչքերիս և պատասխանիր այսպես՝ «այո, մեմ»։ Չնայած, մի՞թե դու կարող ես մարդկանց աչքերին նայել, երբ որ այդպիսի մի հայր ունես։
 +
 +
Ջիմը գլուխը բարձրացրեց և նրա հայացքը հանդիպեց միսիս Դյուբոզի հայացքին, և բնավ չէր երևում, որ Ջիմը զայրանում է։ Այդ շաբաթվա ընթացքում նա վարժվել էր, որ միսիս Դյուբոզի ամենասարսափելի և աներևակայելի հնարանքները լսեր ահա այսպիսի հարգալից և անվրդով տեսքով։
 +
 +
Եվ վերջապես հասավ ցանկալի օրը։ Մեկ անգամ միսիս Դյոլբոզն ասաց․
 +
 +
― Հերիք է,— և ավելացրեց։— Ահա և բոլորը։ Ցտեսություն։
 +
 +
Բեռը շալակներիցս գցեցինք։ Մենք սլացանք տուն, մենք թռչկոտում էինք, ցատկոտում և հրճվանքից ոռնում։
 +
 +
 +
Հրաշալի էր այդ գարունը, օրերը հետզհետե երկարում էին, և մենք շատ ժամանակ էինք ունենում խաղալու համար։ Ջիմը անդադար զբաղվում էր ահագին կարևորություն ունեցող հաշվարկով, նա բերանացի դիտեր ամբողջ Ամերիկայի բոլոր ուսանողական թիմերի բոլոր ֆուտբոլիստներին։ Ամեն երեկո Ատտիկուսը բարձրաձայն կարդում էր մեզ համար լրագրերի սպորտային էջերը։ Դատելով սահմանված կազմից (խաղացողների անունները մենք արտասանել անգամ չէինք կարողանում), Ալաբամա նահանգի թիմը թերևս այս տարի էլ նորից նվաճեր վարդագույն գավաթը։ Մեկ անգամ երեկոյան, երբ Ատտիկուսը ընթերցել էր Ուինդի Սիտոնի սպորտային տեսության կեսը, հեռախոսը զանգահարեց։
 +
 +
Ատտիկուսը հեռախոսով խոսեց, դուրս եկավ նախասենյակ, կախարանից վերցրեց գլխարկը։
 +
 +
— Ես գնում եմ միսիս Դյուբոզի մոտ,— ասաց նա։— Շուտով կվերադառնամ։
 +
 +
Բայց վաղուց արդեն մեր քնելու ժամն էր, իսկ նա չէր գալիս։ Ու երբ վերադարձավ, նրա ձեռքին կոնֆետի տուփ կար։ Նա անցավ հյուրասենյակով, նստեց և տուփը դրեց հատակին, իր աթոռի մոտ։
 +
 +
― Ուզածն ի՞նչ էր,— հարցրեց Ջիմը։
 +
 +
Ես ու Ջիմը ամսից ավելի կլիներ, ինչ միսիս Դյուբոզին չէինք տեսել։ Շատ անգամ էինք անցել նրա տան մոտով, բայց նա պատշգամբում այլևս նստած չէր լինում։
 +
 +
― Նա մեռավ, որդիս,— ասաց Ատտիկուսը։— Հենց հիմա։
 +
 +
— Բայց...— ասաց Ջիմը,— լա՛վ եղավ։
 +
 +
― Դու իրավացի ես, այդ լավ եղավ,— ասաց Ատտիկուսը։— Նա այլևս չի տանջվի։ Նա շատ վաղուցվանից էր հիվանդ։ Գիտե՞ս դրանք ինչ նոպաներ էին։
 +
 +
Ջիմը գլուխն օրորեց։
 +
 +
― Միսիս Դյուբոզը մորֆի էր ընդունում,— ասաց Ատտիկուսը։— Երկար տարիներ նա մորֆի էր ընդունում, որպեսզի ցավերը մեղմացնի։ Բժիշկն, էր նշանակել։ Նա կարող էր մորֆի ընդունել մինչև իր կյանքի վերջին օրերը և կմեռներ ոչ այդպիսի տանջանքներ քաշելով, բայց դրա համար նրա բնավորությունը չափից դուրս անկախ էր...
 +
 +
― Ինչպես թե,— հարցրեց Ջիմը։
 +
 +
Ատաիկուսն ասաց.
 +
 +
― Քո այն քայլից ոչ շատ առաջ, նա ինձ խնդրել էր իր կտակը գրել։ Բժիշկ Ռեյնոլդսը ասել էր, որ նրան մնում է ապրել ընդամենը երկու֊երեք ամիս։ Նրա դրամական բոլոր գործերը միանգամայն օրինավոր վիճակումն էին, բայց միսիս Դյուբոզն ասել է. «Մի բան դեռ կարգավորված չէ»։
 +
 +
― Այդ ի՞նչը,— տարակուսած հարցրեց Ջիմը։
 +
 +
― Միսիս Դյուբոզն ասել է՝ ցանկանում է կյանքից հեռանալ ոչ ոքի հանդեպ պարտք չունենալով։ Երբ մի մարդ այդպես ծանր հիվանդ է, Ջիմ, նա իրավունք ունի դիմելու ամեն միջոցի, որպեսզի թեթևացնի իր տանջանքները, բայց նա այլ կերպ որոշեց։ Նա ասաց, որ մահվանից առաջ կթողնի այդ սովորությունը, և թողեց։
 +
 +
Ջիմն ասաց.
 +
 +
― Նշանակում է դրանի՞ց էին նրա նոպաները։
 +
 +
— Այո, դրանից։ Երբ դու նրան բարձրաձայն կարդում էիր, նա երկար ժամանակ ոչ մի խոսք չէր կարողանում լսել։ Իր ողջ էությամբ նա սպասելիս է եղել, թե երբ, վերջապես, կզրնգա զարթուցիչը։ Եթե նա քեզ չուզենար դաս տալ, միևնույն է, ես ինքս կուղարկեի, որպեսզի նրա համար բարձրաձայն կարդայիր։ Թերևս այդ նրան մի քիչ մոռացնել է տվել ցավը։ Կար մի պատճառ ևս․․․
 +
 +
― Եվ նա մահացավ ազա՞տ,— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Ինչպես քամին,— ասաց Ատտիկուսը։— Եվ համարյա մինչև վերջ գիտակցությունը չկորցրեց,— Ատտիկուսը Ժպտաց։— Եվ չդադարեց հայհոյելուց։ Ամեն կերպ ինձ կշտամբում էր, գուշակում, որ դու մեծանում ես որպես ապագա կալանավոր, և ես մինչև կյանքիս վերջը ստիպված եմ լինելու երաշխավորելով քեզ բանտերից ազատել։ Նա պատվիրեց Ջեսսիին այդ տուփը պատրաստել քեզ համար...
 +
 +
Ատտիկուսը կռացավ, բարձրացրեց կոնֆետի տուփը և տվեց Ջիմին։
 +
 +
Ջիմը տուփը բացեց։ Այնտեղ խոնավ բամբակի վրա դրված էր ձյունաճերմակ, թափանցիկ, հրաշալի մի կամելիա՝ «լեռնային ձյուն»։
 +
 +
Ջիմի աչքերը քիչ մնաց թռնեն ճակատը։ Նա ծաղիկը շպրտեց։
 +
 +
― Պառա՛վ դև,— աղաղակեց նա։— Ախր ինչո՞ւ էր կպել ինձանից։
 +
 +
Ատտիկուսը մի ակնթարթում տեղից ելավ և խոնարհվեց Ջիմի վրա։ Ջիմը սեղմվեց նրա կրծքին։
 +
 +
― Շը՜շ, սուս արա,— ասաց Ատտիկուսը։— Իմ կարծիքով, նա դրանով ցանկացել է քեզ ասել հիմա ամեն ինչ լավ է, Ջիմ, հիմա շատ լավ է։ Գիտե՞ս, նա մի իսկական լեդի էր։
 +
 +
― Լեդի՞,— Ջիմը բարձրացրեց գլուխը։ Նա կարմրել էր խեցգետնի նման։— Նա քո մասին այնպիսի բաներ է ասել և այդքանից հետո, քո կարծիքով, նա լեդի՞ է։
 +
 +
― Այո։ Նա շատ բաների նայում էր յուրովի, կարող է պատահել, որ միանգամայն ոչ այնպես, ինչպես ես... Որդի՛ս, ես արդեն քեզ ասացի, որ եթե այն ժամանակ դու գլուխդ չկորցնեիր, ես, միևնույն է, քեզ կուղարկեի նրա համար կարդալու։ Ես ցանկանում էի, որ դու նրան այս կամ այն չափով հասկանաս, ցանկանում էի, որ դու տեսնեիր իսկական արիությունը, և չպատկերացնեիր, թե արիությունը այն է, երբ մարդու ձեռքին զենք կա։ Արիությունը այն է, երբ նախապես գիտես, որ դու գործը տանուլ ես տալու, բայց և այնպես պայքարում ես հանուն գործի և հակառակ աշխարհում եղած ամեն ինչի՝ գնում մինչև վերջ։ Հաղթում ես շատ հազվադեպ, բայց երբեմն, համենայն դեպս, հաղթում ես։ Միսիս Դյուբոզը հաղթել է։ Ըստ իր համոզմունքի, նա մեռավ ոչ ոքի հանդեպ և ոչ մի բանով պարտք չունենալով։ Ես երբեք չեմ հանդիպել այդքան քաջակորով անձնավորության։
 +
 +
Ջիմը հատակից բարձրացրեց տուփը և գցեց բուխարիկը։ Բարձրացրեց կամելիան, և երբ ես գնացի քնելու, նա նստել էր և զգուշությամբ ուղղում էր նրա լայն բացված թերթիկները։ Ատտիկուսը օրաթերթն էր կարդում։
 +
 +
= Երկրորդ մաս =
  
 
== Գլուխ 12 ==
 
== Գլուխ 12 ==
 +
 +
Ջիմն արդեն տասներկու տարեկան էր։ Նրա հետ յոլա գնալը դժվարացել էր, մեկ տեսար զայրանում էր, մեկ տեսար քիթը կախում, նրա տրամադրությունը օրվա մեջ տասնհինգ անգամ փոխվում էր։ Նա ուտում էր այնքան շատ և այնքան ագահաբար, որ նայողը կվախենար և անվերջ գռմռում էր՝ ինձնից հեռու կաց, այնպես որ ես այլևս չդիմացա և Ատտիկուսին հարցրի․
 +
 +
― Միգուցե նրա փորում երիզո՞րդ կա։
 +
 +
Ատտիկուսն ասաց՝ որ Ջիմը պարզապես հասակ է քաշում, և պետք է համբերատար լինել ու նրան քիչ ձանձրացնել։
 +
 +
Բայց չէ՞ որ նա փոխվում էր ընդամենը մի ինչ֊որ ամսվա ընթացքում։
 +
 +
Միսիս Դյուբոզին հենց վերջերս էին թաղել, իսկ մինչ այդ, երբ Ջիմը գնում էր նրա համար գիրք կարդալու, նա կարծես շատ էլ գոհ էր, որ ես էլ եմ իրեն հետ գնում։ Եվ հանկարծ, թերևս, մի գիշերվա ընթացքում նրա մոտ երևան էին եկել նոր, անհասկանալի համոզմունքներ, և նա դրանք սկսել էր փաթաթել իմ վզին, երբեմն նույնիսկ սկսում էր խրատել՝ այս արա, այն մի արա։ Մեկ անգամ մենք վիճեցինք, և նա գոռաց.
 +
 +
― Սովորիր քեզ պահել այնպես, ինչպես վայել է աղջկան։ Արդեն ժամանակն է։
 +
 +
Ես հեծկլտալով վազեցի Կելպուրնիայի մոտ։
 +
 +
― Դու այնքան էլ մի հուզվիր միստեր Ջիմի պատճառով,— սկսեց նա։
 +
 +
― Միս֊տե֊ե՜ր։
 +
 +
― Այո, նա արդեն համարյա միստեր է։
 +
 +
— Նա դեռ շատ ունի, որ միստեր դառնա,— ասացի ես։― Պարզապես նրան հարկավոր է զխկել, իսկ ես չեմ կարողանում, ես դեռ այդքան մեծ չեմ։
 +
 +
― Միստեր Ջիմը արդեն չափահաս է դառնում, ոչինչ չես կարող անել, պստլիկս,— ասաց Կելպուրնիան։— Հիմա նա ցանկանում է լինել ինքնուրույն, և արդեն ունի իր գործերը, բոլոր տղաներն էլ այդպես են։ Իսկ դու, երբ կտխրես, արի այստեղ։ Ինձ և քեզ համար այստեղ քեֆդ ուզածին չափ աշխատանք կճարվի։
 +
 +
Ամառը կարծես այնքան էլ վատ չպիտի լիներ, թող Ջիմը ինչ ուզում է անի, մինչև Դիլլի գալը Կելպուրնիայի հետ մի կերպ կապրեմ։ Նա կարծես թե նույնիսկ ուրախացավ, որ գնացի խոհանոց, և երբ նայեցի, թե նա ինչպես է չարչարվում, մտածեցի՝ աղջիկ լինելը, թերևս, այնքան էլ հեշտ բան չէ։
 +
 +
Բայց ահա և ամառը, իսկ Դիլլը չկա ոի չկա։ Միայն մի նամակ ուղարկեց և լուսանկարը։ Նա հիմա նոր հայրիկ ունի, լուսանկարը հոր լուսանկարն է, և Դիլլը պետք է ամռանը մնա Մերիդիանում, որովհետև նրանց խելքին փչել է ձուկ որսալու համար նավակ սարքել։ Դիլլի նոր հայրիկը իրավաբան է, ինչպես և Ատտիկուսը, միայն թե այդպես ծեր չէ։ Լուսանկարում Դիլլի հայրը սքանչելի էր, լավ է որ այդպիսին էր բաժին ընկել, բայց ես հուսահատության մեջ էի։ Վերջում Դիլլը գրել էր, որ ինձ հավիտյան սիրելու է, և թող ես չտխրեմ, նա փող կհավաքի, կգա և ինձ հետ կամուսնանա այնպես որ, խնդրում էր նամակ գրել։
 +
 +
Դե ինչ խոսք, ես, ինչ էլ լինի, Դիլլի հարսնացուն եմ, բայց դրանից ուրախություն քիչ կա, եթե Դիլլը այստեղ չէ։ Առաջ ես չէի նկատում, թե ամառ, այդ ասել է՝ լճակի ափին նստած է Դիլլը և պարանից սարքած սիգարետ է ծխում, աչքերը փայլում են, իսկույն երևում է, նորից ինչոր բան է մտածում, թե տնից ոնց դուրս բերի Զարզանդ Ռեդլիին. ամառ, այդ նշանակում է, բավական է Ջիմը երեսը թեքի, որ Դիլլը իսկույն ևեթ թուշս համբուրի, իսկ երբեմն մենք մի րոպե անգամ չենք կարողանում մնալ միմյանցից հեռու։ Դիլլի հետ կյանքը պարզ էր և հասկանալի, առանց նրա կյանքը դարձավ անտանելի։ Ամբողջ երկու օր ես թշվառ էի։
 +
 +
Ի լրումն ամենի, նահանգի օրենսդրական ժողովը հավաքվեց մի ինչ֊որ արտահերթ նստաշրջանի, իսկ Ատտիկուսը երկու շաբաթով մեկնեց։ Նահանգապետը մտքին դրել էր մաքրություն կատարել և ազատվել որոշ խեցիներից, որոնք կպել էին պետական նավի հատակին, Բիրմինգհեմում սկսվեցին նստած գործադուլները. քաղաքներում անվերջ աճում էին հացի հերթերը․ ֆերմերները շարունակում էին աղքատանալ։ Բայց այդ իրադարձությունները տեղի էին ունենում մի աշխարհում, որը շատ հեռու էր ինձնից ու Ջիմից։
 +
 +
Մեկ անգամ երեկոյան մենք ապշեցինք, «Մոնտգոմերի էդվերթայզերում» տեսնելով մի ծաղրանկար, որի տակ գրված էր. «Մեյկոմբի Ֆինչը»։ Ատտիկուսը բոբիկ, կարճ վարտիքով նստարանին շղթայված, ջանասիրությամբ ինչ-որ բան է գրում քարե տախտակի վրա, իսկ շուրջը կանգնած թեթևամիտ աղջիկները կապկություններ են անում ու ծաղրում։
 +
 +
― Դա կոմպլիմենտ է,— բացատրեց Ջիմը։— Ատտիկուսը միշտ էլ հանձն է առնում այնպիսի գործեր, որոնք նրանից բացի ոչ ոք չի վերցնում։
 +
 +
― Այդ ինչպե՞ս հասկանալ։
 +
 +
Իր բոլոր նոր հատկությունների հետ միասին Ջիմը նաև այնպես էր երևակայում, կարծես իրենից բացի աշխարհում ոչ մի խելացի մարդ չկա, ուղղակի հերսերս գալիս էին։
 +
 +
― Դե, ինչպես ասեմ, Մեծաչքանի, դա նման է նահանգի հարկային սիստեմի վերակառուցմանը և նման բաներ։ Մարդկանց մեծ մասը դրանով չի հետաքրքրվում։
 +
 +
— Իսկ որտեղի՞ց գիտես։
 +
 +
― Ա՜խ, ձեռք քաշիր ինձանից, չե՞ս տեսնում, թերթ եմ կարդում։
 +
 +
― Դե լավ, թող քո ասածր լինի։— Ես նրանից հեռացա և գնացի խոհանոց, Կելպուրնիայի մոտ, որը սիսեռ էր կեղևահան անում, և հանկարծ ասացի.
 +
 +
― Ես ի՞նչ պետք է անեմ կիրակի օրը, երբ դուք եկեղեցի գնաք։
 +
 +
― Շատ պարզ։ Եկեղեցու գանձանակի համար Ատտիկուսը մեզ փող թողել է։
 +
 +
Կելպուրնիան աչքերը կկոցեց, և ես իսկույն նրա միտքը գուշակեցի։
 +
 +
― Կե՛լ,- ասացի ես,— դու հո գիտես, մենք մեզ լավ կպահենք։ Արդեն քանի տարի է մենք եկեղեցում երես չենք առնում։
 +
 +
Անշուշտ Կելպուրնիան հիշել էր այն անձրևոտ կիրակին, մենք այն ժամանակ եկեղեցում մնացել էինք մենակ, ոչ հայրս էր մեզ հետ, ոչ ուսուցչուհին։ Երեխաները ամբողջ դասարանով Յունիս Էնն Սիմպսոնին տարան կաթսայատուն և կապեցին նստարանին։ Իսկ հետո այդ աղջկան մոռացան, բարձրացան վեր և խելոք ու հանգիստ քարոզ էին լսում, երբ հանկարծ լսվեց որոտ ու շառաչ, ինչ֊որ մի տեղ, ինչ֊որ բանով զարկում էին ջեռուցման խողովակներին. վերջապես մեկը գնաց իմանալու, թե ինչ է պատահել և լույս աշխարհ դուրս բերեց Յունիս Էննին, որը հայտարարեց, թե չի ցանկանում այլևս նահատակ խաղալ, Ջիմ Ֆինչն ասաց, որ եթե Էննը բավականաչափ աստվածապաշտ լինի, չի այրվի, բայց ցածում շատ շոգ է։
 +
 +
― Եվ հետո, Կել, չէ որ Ատտիկուսը առաջքին անգամը չէ, որ մեզ մենակ թողնում է գնալ,— բողոքեցի ես։
 +
 +
― Այո, երբ հաստատ իմանում է, որ ձեր ուսուցչուհին եկեղեցում է լինելու։ Իսկ այս անգամ նա ոչինչ չասաց, հավանաբար մոռացել է։
 +
 +
Կելպուրնիան մտահոգված ծոծրակը քորեց։ Եվ հանկարծ ժպտաց։
 +
 +
― Իսկ միգուցե դու և միստեր Ջիմը վաղը ինձ հետ կգաք եկեղեցի։
 +
 +
― Օհ, ճիշտ է։
 +
 +
― Երևում է դու դեմ չես,— ծիծաղեց Կելպուրնիան։
 +
 +
Շաբաթ օրը, երեկոյան, Կելը ինչպես միշտ հոգիս հանում էր, բայց այդ օրը ինքն իրեն գերազանցեց։ Երկու անգամ օճառ քսեց և ամեն անգամ ջուրը փոխում էր, որպեսզի օճառը տաներ, գլուխս խրում էր թասը և շամպունով լվանում։ Նա արդեն մի քանի տարի էր ինչ վստահում էր Ջիմի ինքնուրույնությանը, բայց այդ երեկո գնաց նրան ստուգելու, այնպես որ Ջիմը զայրացավ.
 +
 +
― Այս տանը չեն էլ թողնում, որ մի հանգիստ լողանաս, ամեն մեկն ուզւմ է քիթը խոթել լոգարան։
 +
 +
Հաջորդ առավոտյան Կելպուրնիան սովորականից վաղ «զբաղվեց մեր արդուզարդով»։ Երբ նա գիշերում էր մեր տանը, միշտ քնում էր խոհանոցում, ծալովի մահճակալի վրա. այդ առավոտ մահճակալով մեկ թափված էին մեր կիրակնօրյա զգեստները։ Իմ շրջազգեստը Կելպուրնիան այնպես էր օսլայել, որ զանգի նման կանգնում էր։ Նա ինձ ստիպեց հագնել տակի փեշ և գոտու փոխարեն մեջքիս վարդագույն ժապավեն կապեց։ Իմ լաքե տուֆլիները քարթու հացով այնքան էր տրորել, որ կարող էի նրա մեջ ինձ տեսնել ինչպես հայելու մեջ։
 +
 +
― Մենք կարծես թե պարահանդեսի ենք պատրաստվում,— ասաց Ջիմը։— Սա ինչի՞ համար է, Կել։
 +
 +
― Ապա թող որևէ մեկը փորձի ասել, թե ես վատ եմ նայում իմ երեխեքին,— քրթմնջաց Կելպուրնիան։— Միստեր Ջիմ, դուք այս փողկապը չպետք է կապեք այս կոստյումի հետ։ Կանաչ է։
 +
 +
― Հետո ինչ։
 +
 +
― Իսկ կոստյումը կապույտ է։ Դուք մի՞թե չեք տեսնում։
 +
 +
― Է՜,— գոչեցի ես։— Ջիմը գույները չի ջոկում։
 +
 +
Ջիմը զայրացած կարմրեց, բայց Կելպուրնիան ասաց.
 +
 +
― Դե հերիք է։ Եթե գնում եք «Առաջփն վաստակ», պետք է ոչ թե քիթը կախել, այլ ժպտալ։
 +
 +
«Առաջին վաստակ» աֆրիկական մեթոդիստական աղոթատունը գտնվում էր քաղաքից դուրս, նեգրական թաղամասում, սղոցարանի ճանապարհից քիչ այն կողմ։ Այդ խարխուլ փայտե շինությունը, որից ամբողջ ներկը թափվել էր, Մեյկոմբի միակ եկեղեցին էր, որ զանգ ուներ։ Նա այդպես էր կոչվում, որովհետև կառուցվել էր ազատագրված ճորտերի առաջին վաստակով։ Կիրակի օրերը այնտեղ աղոթում էին նեգրերը, իսկ մյուս օրերը սպիտակները հավաքվում էին ու զառ խաղում։
 +
 +
Եկեղեցու բակում, ինչպես և մոտիկ գտնվող գերեզմանատանը, կավե հողը քարի նման ամուր էր։ Եթե շոգ ժամանակ որևէ մեկը մեռնում էր, աճյունը պահում էին սառույցում այնքան, մինչև անձրևներ էին գալիս և հողը փափկում էր։ Ոչ բոլոր գերեզմաններին կարելի էր տեսնել գերեզմանաքար, քանի որ այդ էլ էր փշրվում. թարմ գերեզմանները եզրերում ծածկված էին լինում վառ գունավոր մանր ապակիներով և կոկա֊կոլայի շշերի կտորտանքներով։ Մի ուրիշ գերեզմանի վրա հսկում էր շանթարգելը, ըստ երևույթին, ննջեցյալը անհանգիստ բնավորության տեր էր եղել․ երեխաների գերեզմաններին ցցված էին կիսայրված մոմեր։ Դա շքեղ գերեզմանատուն էր։
 +
 +
Մենք մտանք բակը և մեր դեմքին դիպավ զուգված-զարդարված նեգրերի գաղջ, դառնաքաղցրահամ հոտը. մազերի քսուքի, ծամոնի, քթախոտի, այ դը֊կոլոնի, օճառի, յասամանի պուդրայի և անանուխի կոնֆետի։
 +
 +
Կելպուրնիայի կողքին տեսնելով ինձ և Ջիմին, տղամարդիկ մի կողմ քաշվեցին և գլխարկները հանեցին. կանայք ձեռքները դարսեցին փորներին, ինչպես միշտ անում էին լի օրերը՝ ի նշան հարգալից ուշադրության։ Բոլորը ետ քաշվեցին և մեզ ճանապարհ տվեցին։ Կելպուրնիան քայլում էր իմ և Ջիմի մեջտեղով և աջ ու ձախ խոնարհվելով, պատասխանում էր տոնական հագուստներով պճնված հարևաններին ու ծանոթներին։
 +
 +
― Այդ ի՞նչ է փչել խելքիդ, միսիս Կել,— լսվեց մի ձայն մեր ետևից։
 +
 +
Կելպուրնիան ձեռքերը դրեց մեր ուսերին, մենք կանգ առանք և ետ նայեցինք, երկշարք կանգնած մարդկանց միջև եղած նեղ անցուղիում կանգնել էր մի բարձրահասակ նեգրուհի։ Նա մի ոտքը առաջ էր դրել, ձախ ձեռքը կանթել էր կողքին և ափը մեկնած, ցույց էր տալիս մեզ։ Նա ուներ վարունգանման գլուխ, արտառոց նշաձև աչքեր, ուղիղ քիթ և խիստ ընդգծված բերան։ Նա ինձ մի հսկա թվաց։
 +
 +
Կելպուրնիայի ձեռքը ամուր սեղմեց ուսս։
 +
 +
― Ուզածդ ի՞նչ է, Լուլա,— հարցրեց նա։
 +
 +
Ես առաջ երբեք չէի լսել, որ նա այդպիսի ձայն ունենար։ Նա խոսում էր ցածրաձայն, արհամարհանքով։
 +
 +
― Իսկ ինչի՞ համար ես դու սպիտակ երեխեքին բերում եկեղեցի, սևամորթների մոտ։
 +
 +
― Նրանք իմ հյուրն են,— ասաց Կելպուրնիան, և նորից ես մտածեցի, թե նրա ձայնը որքան տարօրինակ դարձավ․ նա խոսում էր ճիշտ մյուս նեգրերի պես։
 +
 +
― Ըհը՜, իհա՜րկե, ամբողջ շաբաթն էլ դու ես Ֆինչերի հյուրը։
 +
 +
Ամբոխի մեջ շշուկ անցավ։
 +
 +
― Մի՛ վախեցիր,— ասաց ինձ Կելպուրնիան, բայց նրա փոքրիկ գլխարկի վարդերը զայրագին ցնցվեցին։
 +
 +
Հանդիսատեսների երկու շարքերի միջով Լուլան պատրաստվում էր գալու դեպի մեզ, Կելպուրնիան ասաց․
 +
 +
― Չմոտենաս, սևամորթ։
 +
 +
Լուլան կանգ առավ։
 +
 +
― Կարիք չկա սպիտակ երեխաներին բերելու այստեղ,— ասաց նա։— Նրանք իրենց եկեղեցին ունեն, մենք՝ մերը։ Սա մեր եկեղեցին է, ճի՞շտ է, միսիս Կել։
 +
 +
Կելպուրնիան ասաց,
 +
 +
― Իսկ աստված մեկ է, ճի՞շտ է։
 +
 +
― Գնանք տուն, Կել,— ասաց Ջիմը,— իզուր ենք մնում։
 +
 +
Ես էլ տեսա, որ, իսկապես, մենք ավելորդ ենք այդտեղ. ես զգացի, որ ամբոխը սկսում էր սեղմել։ Մեզ ավելի ու ավելի էին շրջապատում, բայց ես նայեցի Կելպուրնիային և տեսա, որ նրա աչքերը ծիծաղում էին։ Ես նորից նայեցի այնտեղ, որտեղ երկշարք կանգնած մարդկանց արանքում ճանապարհ կար, բայց Լուլան անհետացել էր։ Այդ նույն տեղում պատի նման կանգնած էին նեգրերը։
 +
 +
Նրանցից մեկը առաջ եկավ։ Դա քաղաքի աղբահավաք Ջիբոն էր։
 +
 +
― Միստեր Ջիմ,— ասաց նա,— մենք շատ շնորհակալ ենք, որ եկել եք։ Դուք այդ Լուլային ականջ մի կախեք, նա չարանում է, որովհետև արժանապատիվ Սայքսը սպառնաց ամբողջ ազնիվ ժողովրդի ներկայությամբ նրան պարսավելt Մենք նրան լավ գիտենք, հայտնի խառնակիչ է և գոռոզ, աստված գիտե, թե ինչեր է դուրս տալիս, իսկ ձեզ բոլորիդ համար մենք շատ ուրախ ենք։
 +
 +
Եվ Կելպուրնիան մեզ տարավ աղոթատուն, իսկ դռների մոտ հանդիպեց արժանապատիվ Սայքսը և տարավ ու նստեցրեց առաջին նստարանին։
 +
 +
«Առաջին վաստակը» ներսից ոչ սվաղած էր, ոչ էլ ներկած։ Պատերին՝ երկաթյա կեռերից կախված էին նավթի մարած լամպարներ, եկեղեցական նստարանների փոխարեն կանգնած էին սոճենու կոպփտ իշոտնուկներ։ Ետևում, հասարակ կաղնե ամբիոնից կախված էր վարդագույն խունացած մետաքսի մի կտոր, որի վրա գրված էր՝ «Աստված՝ այդ սեր է», բացի դրանից, աղոթատունը զարդարում էր ևս Հանտի «Աշխարհի լուսատուն» նկարի վիմատիպը։ Ես շուրջս նայեցի․ որտե՞ղ են դաշնամուրը կամ երգեհոնը, սաղմոսագրքերը և պատարագի ծրագրերը, այսինքն՝ այն ամենը, ինչ մենք սովոր էինք ամեն կիրակի եկեղեցում տեսնել, բայց այդպիսիք չկային։ Կիսախավար էր, ցուրտ ու խոնավ, բայց աստիճանաբար ժողովուրդը շատացավ և օդը տաքացավ։ Նստարանների վրա, ծխի ամեն մի անդամի համար դրված էր էժանագին ստվարաթղթե հովհար՝ Գեթսեմանի այգու անճաշակ պատկերով.— Տինդելի Մետաղյա առարկաների ընկերության նվերը («Ամեն տեսակի և ճաշակի ապրանքներ»)։
 +
 +
Կելպուրնիան ինձ և Ջիմին հրեց շարքի վերջը և նստեց մեր միջև։ Քսակից դուրս բերեց թաշկինակը, քանդեց նրա ծայրի ամուր հանգույցը և ինձ ու Ջիմին մեկնեց տասը ցենտանոց մեկական դրամ։
 +
 +
― Մենք ունենք,— շշնջաց Ջիմը։
 +
 +
― Վերցրեք,— ասաց Կելպուրնիան։— Դուք իմ հյուրն եք։
 +
 +
Ջիմը, երևում է, կասկածում էր, թե արդյոք ազնվություն կլինե՞ր իր փողը պահելը, բայց բնածին բարեկրթությունը վեր բռնեց, և նա դրամը դրեց գրպանը։ Առանց խղճի խայթ զգալու նույնը արեցի և ես։
 +
 +
― Կե՛լ,— շշնջացի ես,— իսկ ո՞րտեղ է սաղմոսագիրքը։
 +
 +
― Մենք չունենք,— պատասխանեց նա։
 +
 +
― Հապա ինչպե՞ս պիտի․․․
 +
 +
― Շը՜շ,― ասաց Կելպուրնիան։
 +
 +
Ամբիոնի վրա կանգնած էր արժանապատիվ Սայքսը և հայացքով կոչ էր անում իր հոտին՝ լռություն պահպանել։ Նա բարձրահասակ չէր, ամրակազմ էր, սև կոստյումով, սպիտակ վերնաշապկի վրայից կապել էր սև փողկապ․ փայլատ ապակու միջից ծորացող լույսի տակ փայլում էր ժամացույցի ոսկե շղթան։
 +
 +
― Եղբայրնե՜ր և քույրե՜ր,— ասաց նա,— մենք չափազանց ուրախ ենք, որ այսօր առավոտյան հյուրեր ունենք՝ միստեր և միսս Ֆինչերը։ Դուք բոլորդ ճանաչում եք նրա հորը։ Նախքան քարոզն սկսելը, ես ձեզ մի քանի լուրեր կկարդամ։
 +
 +
Արժանապատիվ Սայքսը ինչ-որ թղթեր թերթեց, ընտրեց նրանցից մեկը, բռնեց աչքերից հեռու և կարդաց․
 +
 +
«Միսիոներական ընկերության ժողովը կկայանա երեքշաբթի օրը քույր Էննետ Ռիվզի բնակարանում։ Ջեզ հետ բերեք կարուձև»։
 +
 +
Հետո սկսեց կարդալ ուրիշ թղթից․
 +
 +
«Դուք բոլորդ գիտեք, թե ինչպիսի փորձանք է պատահել եղբայր Թոմ Ռոբինսոնին։ Նա դեռ փոքրուց էլ «Առաջին վաստակ»֊ի բարի ծխականն էր։ Այսօր հավաքված ամբողջ դրամը կգնա Էլենին, նրա կնոջը, որպեսզի կարողանա կերակրել երեխաներին»։
 +
 +
Ես հրեցի Ջիմի կողը։
 +
 +
― Դա այն Ռոբինսո՞նն է, որին Ատտիկուսը պետք է պաշտպա․․․
 +
 +
― Շը՜շ․․․
 +
 +
Ես դարձա Կելպուրնիային, բայց բերանս չհասցրի էլ բանալ, որ նա արդեն ինձ սսկեցրեց։ Ստիպված էի ենթարկվել, և ես սկսեցի նայել արժանապատիվ Սայքսին, նա կարծեմ սպասում էր, որ ես հանդարտվեմ։
 +
 +
― Խնդրենք մեր խմբավարին սկսելու առաջին սաղմոսը։
 +
 +
Իր նստարանից Զիբոն վեր կացավ, անցավ շարքերի միջով, կանգ առավ մեր առջև և դեմքը դարձրեց համայնքին։ Նրա ձեռքին մի քրքրված սաղմոսագիրք կար։ Զիբոն բացեց և ասաց.
 +
 +
— Մենք կերգենք երկու հարյուր յոթանասուներեք համարը։
 +
 +
Դրան այլևս ես չդիմացա։
 +
 +
― Մենք ինչպե՞ս պիտի երգենք, եթե բառերը չունենք։
 +
 +
Կելպուրնիան ժպտաց․
 +
 +
— Սուս արա, պստլիկս,― շշնջաց նա։— հիմա կտեսնես։
 +
 +
Զիբոն հազաց և այնպիսի մի թնդուն ձայնով, ասես հեռու֊հեռու թնդանոթ էին կրակում, երգաձայն կարդաց․
 +
 +
― Յանկոյս գետոյն երկի՜րն գտանի․․․
 +
 +
Եվ հրաշքով, արտասովոր ներդաշնակ հարյուրավոր ձայներով երգչախումբը Զիբոյից հետո կրկնեց այդ խոսքերը։ Երկարաձիգ որոտով մարեց վերջին վանկը, և ահա Զիբոն արդեն ասում է․
 +
 +
― Հաւիտեանս բաղձալի հոգւոյն մերոյ․․․
 +
 +
Եվ դարձյալ մեր շուրջր բարձր հնչեց երգչախումբը․ երկար ղողանջեց վերջին հնչյունը և, մինչ այն կմարեր, Զիբոն կարդաց հաջորդ տողը։
 +
 +
― Միայն հավատը առաջնորդե առափն Աւետեա՜ց․․․
 +
 +
Այս անգամ համայնքը ուշացավ, Զիբոն հստակորեն տողը կրկնեց, և խումբը երգեց։ Հենց որ խումբը սկսեց, Զիբոն գիրքը փակեց, դա նշան էր բոլորին, որ շարունակելու են առանց իր օգնության։
 +
 +
Եվ արդեն մարող հանդիսավոր հնչյունների տակ Զիբոն ծոր տվեց․
 +
 +
― Յանկոյս գետոյն Աւետեա՜ց, սպասէ մեզ խաղաղութիւ՜ն...
 +
 +
Տող առ տող նրա ետևից կրկնում էր երգչախումբը, ներդաշնակ կատարելով պարզունակ եղանակը և, վերջապես, սաղմոսը ավարտվեց հազիվ լսելի վշտահար և տևական հնչումով։
 +
 +
Ես նայեցի Ջիմին, նա աչքի տակով նայեց Զիբոյին։ Ես նույնպես անկարող էի ուշքի գալ զարմանքից, բայց այդ ամենը մենք լսեցինք մեր ականջներով։
 +
 +
Հետո արժանապատիվ Սայքսը սկսեց աղոթել տառապյալների և տկարների համար, այդպես աղոթում էին նաև մեր եկեղեցում, միայն թե միստեր Սայքսը մի քանի հիվանդների համար տեր աստծուց խնդրեց աոանձին հոգատարություն։
 +
 +
Իր քարոզի մեջ նա բացահայտեց մեղքը և շատ խստությամբ կրկնեց այն ամենը, ինչ գրված էր իր ետևում, պատի վրա՝ համայնքը հեռու պահել ոգելից խմիչքներից, մոլի խաղերից և վատ կանանցից։ Սպիրտի ծածուկ առևտուրը նեգրական թաղամասի պատուհասն է, բայց կանայք, դրանից էլ վատ են։ Դարձյալ, ինչպես և մեր եկեղեցում, ես լսեցի, որ կանայք մեղսավոր են և անմաքուր, երևում է, բոլոր հոգևորականները հենց միայն այդ մասին էին մտածում։
 +
 +
Այդ նույն բանը ես և Ջիմը լսում էինք յուրաքանչյուր կիրակի, տարբերությունը միայն մի բանում էր՝ արժանապատիվ Սայքսը եկեղեցական ամբիոնից ազատ կերպով արտահայտում էր իր կարծիքը ամեն մի մեղսավորի մասին առանձին-առանձին՝ Ջիմ Հարդին իրար ետևից արդեն հինգ կիրակի է, որ եկեղեցում չի երևում, իսկ նա հիվանդ չէ։ Կոնստենս Ջոնսոնը պետք է որքան կարող է ուշադիր լինի, որպեսզի իր մերձավորների հետ չգժտվի, որովհետև թաղամասի ամբողջ գոյության ընթացքում, մինչ այդ, ոչ ոքի խելքին չի փչել, որ ի հեճուկս հարևանի, հողամասը ցանկապատի։
 +
 +
Քարոզը վերջացավ։ Արժանապատիվ Սայքսը կանգնեց ամբիոնի մոտի փոքրիկ սեղանի առջև և կոչ արեց գանձանակը նվիրատվություններ գցել, այդ բանը ես և Ջիմը առաջին անգամն էինք տեսնում։ Ծխականները մեկ առ մեկ առաջ էին անցնում և սուրճի սև, էմալե արկղի մեջ հինգ կամ տասը ցենտ էին գցում։ Ես և Ջիմը նույն պես գնացինք, մեր դրամները զրնգացին արկղի մեջ, և մեզ կամացուկ ասացին․
 +
 +
― Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն։
 +
 +
Ի զարմանս մեր, արժանապատիվ Սայքսը արկղի փողերը թափեց սեղանին և հաշվեց։ Հետո ուղղվեց և ասաց․
 +
 +
― Սա բավական չէ։ Մենք պետք է տասը դոլար հավաքենք։
 +
 +
Ծխականները հուզվեցին․
 +
 +
― Դուք ամենքդ էլ գիտեք, թե դա ինչի համար է. քանի Թոմը բանտումն է, Էլենը չի կարող երեխաներին թողնել և աշխատելու գնալ։ Եթե ամեն մեկդ տասը ցենտ ևս տաք, արդեն կբավարարի․․․— Արժանապատիվ Սայքսը ձեռքը թափահարեց և աղոթատան միջով ինչ֊որ մեկին բղավեց։— Փակի՛ր դռները, Ալեք։ Մինչև տասը դոլարը չհավաքենք, ոչ ոք այստեղից դուրս չի գա։
 +
 +
Կելպուրնիան փնտրեց պայուսակը, դուրս քաշեց կաշվե քրքրված քսակը, Ջիմին մեկնեց մի փայլուն քառորդ դոլարանոց։
 +
 +
― Ո՛չ, Կել,— շշնջաց Ջիմը,— մենք ինքներս կտանք։ Ո՞ւր է քո տասը ցենտը, Մեծաչքանի։
 +
 +
Եկեղեցում տոթը նեղեց, և ես մտածեցի՝ թեկուզ ծխականների հոգին էլ դուրս գա, միևնույն է, միստեր Սայքսը պիտի հավաքի․ հովհարների ճռճռոց, ոտների քստքստոց․ ծխախոտ ծամողների համբերությունը հատնում էր։
 +
 +
Ես անսպասելիությունից ցնցվեցի, արժանապատիվ Սայքսը հանկարծ խստաձայն ասաց.
 +
 +
― Կառլոու Ռիչարդսոն, ես դեռևս քեզ այդ սեղանի մոտ չեմ տեսել։
 +
 +
Նիհար մի մարդ, խակի գույնի շալվարով առաջ եկավ և արկղի մեջ դրամ գցեց։ Համայնքը գոհունակ թառանչեց։ Հետո արժանապատիվ Սայքսը ասաց.
 +
 +
― Թող ձեզանից յուրաքանչյուրը, ով երեխաներ չունի, ևս տասը ցենտ նվիրաբերի։ Եվ այն ժամանակ բավական կլինի։
 +
 +
Դանդաղ, դժվարությամբ հավաքվեց տասը դոլարը։ Դռները բացվեցին, փչեց տաք զեփյուռը, և մենք թեթևացած շունչ քաշեցինք։ Զիբոն տուն առ տուն կարդում էր «Յափունս ալեկոծեալ Յորդանանա», և կիրակնօրյա պատարագը վերջացավ։
 +
 +
Ես ցանկանում էի մնալ և դիտել, բայց Կելպուրնիան ինձ տարավ կողմնասեղանի մոտ։ Դռների մոտ նա կանգ առավ, որպեսզի խոսի Զիբոյի և նրա գերդաստանի հետ, իսկ ես և Ջիմը շատախոսում էինք միստեր Սայքսի հետ։ Լեզվիս վրա հարյուր հարց էր պտտվում, բայց ես որոշեցի, որ հետո Կելպուրնիային կհարցնեմ։
 +
 +
― Մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր շնորհ բերեցիք մեզ,— ասաց արժանապատիվ Սայքսը։— Ձեր հայրը մեր համայնքի լավ բարեկամն է։
 +
 +
Հետաքրքրությունը համենայն դեպս ինձ հաղթեց․
 +
 +
― Իսկ ինչո՞ւ դուք Թոմ Ռոբինսոնի կնոջ համար փող հավաքեցիք։
 +
 +
― Դուք մի՞թե չլսեցիք,— հարցրեց արժանապատիվ Սայքսը։— Էլենը երեք երեխա ունի և բոլորն էլ փոքր, նա չի կարող աշխատել․․․
 +
 +
― Իսկ ինչո՞ւ իր հետ չի տանում, ձերդ արժանապատվություն,— հարցրի ես։
 +
 +
Բամբակի պլանտացիաներում աշխատող նեգրուհիները միշտ պստիկներին տանում էին իրենց հետ և նստեցնում մհ հով տեղում, սովորաբար երկշարք թփուտների մեջտեղում։ Նրանք, որոնք դեռ նստել չէին կարողանում, մայրերը հնդկական ձևով նրանց կապում էին իրենց թիկունքին կամ էլ փաթաթում բամբակի դատարկ պարկերի մեջ և դնում գետնին։
 +
 +
Արժանապատիվ Սայքսի լեզուն կապ ընկավ․
 +
 +
― Ճշմարիտն ասած, միսս Ջին Լուիզա, հիմա Էլենի համար աշխատանք գտնելը հեշտ չէ․․․ Երբ բամբակաքաղը ժամանակը գա, ես կարծում եմ, նրան միստեր Լինկ Դիզը կվերցնի։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ Էլենը հիմա ևեթ աշխատանք չգտնի։
 +
 +
Արժանապատիվ Սայքսը դեռ չէր հասցրել պատասխանել, որ Կելպուրնիան ձեռքը դրեց ուսիս։ Ես հնազանդ ասացի․
 +
 +
― Շնորհակալություն, որ դուք մեզ թույլատրեցիք մնալ։
 +
 +
Ջիմն էլ կրկնեց նույնը, և մենք գնացինք տուն։
 +
 +
― Կել, ես գիտեմ, Թոմ Ռոբինսոնին բանտարկել են, նա մի ինչ֊որ սարսափելի վատ բան է արել, իսկ Էլենին ինչո՞ւ չեն վերցնում աշխատանքի,— հարցրի ես։
 +
 +
Կելպուրնիան մուգ֊կապույտ մարմաշե հագուստով և բարձր լայնեզր գլխարկով գնում էր իմ և Ջիմի մեջտեղով։
 +
 +
— Որովհետև մարդիկ ասում են, որ Թոմը վատ քայլ է կատարել,— ասաց նա։— Ոչ ոքի ցանկալի չէ․․․ ցանկալի չէ գործ ունենալ այդ ընտանիքի հետ։
 +
 +
― Իսկ նա ի՞նչ է արել։
 +
 +
Կելպուրնիան հառաչեց․
 +
 +
― Ծեր միստեր Բոբ Յուելը հայտարարել է, որ Թոմը բռնաբարել է իր աղջկան, և Թոմին ահա կալանավորել են ու բանտ նստեցրել։
 +
 +
― Միստեր Յուե՞լը։— Ես ինչ֊որ բան հիշեցի։— Այդ Յուելների մեջ այսպիսիներն էլ կան, նրանք ամեն տարի առաջին օրը գալիս են դպրոց, իսկ հետո այլևս չեն գալիս։ Դա նրանցի՞ց է, հա՞։ Եվ Ատտիկուսն ասել է, որ նրանք իսկական տականքներ են․․․ Ատտիկուսը երբեք և ոչ ոքի մասին այդպես չի խոսում։ Նա ասաց․
 +
 +
― Ա՛յ, հենց դրանք են որ կան։
 +
 +
— Բայց եթե ամբողջ Մեյկոմբը գիտե, թե ինչ պտուղ են այդ Յուելները, ուրեմն բոլորն էլ ուրախ պիտի լինեն Էլենին աշխատանքի վերցնելու համար․․․ Կել, իսկ ի՞նչ կնշանակի բռնաբարել․․․
 +
 +
― Մի ստեր Ֆինչին հարցրու, նա քեզ ավելի լավ կբացատրի։ Դու, իսկապես, երևի քաղցած ես։ Արժանապատիվ հայրը այսօր ինչ֊որ երկար քարոզեց, երբեք այսպես ձանձրալի չէր խոսել։
 +
 +
― Նա ոնց որ իսկական մեր քարոզիչը լինի,— ասաց Ջիմը։— Իսկ ինչո՞ւ եք դուք սաղմոսը այդպես տարօրինակ ձևով երգում։
 +
 +
― Դու կրկներգի մասի՞ն ես ասում,— հարցրեց Կելպուրնիան։
 +
 +
― Դա կոչվում է կրկնե՞րգ։
 +
 +
― Այո, մենք այդպես ենք ասում։ Որքան որ ինձ հիշում եմ, սաղմոսը այդպես են երգում։
 +
 +
Ջիմն ասաց՝ եկեղեցական հանգանակություններից մի տարի փող ետ գցեիք և սաղմոսագրքեր առնեիք։
 +
 +
Կելպուրնիան ծիծաղեց․
 +
 +
— Իսկ ի՞նչ օգուտ կա դրանցից։ Միևնույն է, ոչ ոք էլ կարդալ չգիտե։
 +
 +
― Ինչպե՞ս թե,— հարցրի ես։— Այդքան ժողովուրդ կա և ոչ ոք կարդալ չգիտե՞։
 +
 +
Կելպուրնիան գլխով արեց։
 +
 +
― Այո, այդպես է։ «Առաջին վաստակում» կարդալ գիտեն թերևս չորս հոգի․․․ այդ թվում և ես․․․
 +
 +
― Դու ո՞ր դպրոցում ես սովորել, Կել,— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Ոչ մի։ Սպասիր հիշեմ, այդ ո՞վ էր, որ ինձ գրագիտություն սովորեցրեց։ Հա՜, իհարկե, պառավ միսս Բյուֆորդսը, մեր միսս Մոդի Էտկինսոնի մորաքույրը։
 +
 +
― Բայց մի՞թե դու այդքան ծեր ես։
 +
 +
― Ես նույնիսկ միստեր Ֆինչից էլ եմ մեծ,— քմծիծաղեց Կելպուրնիան։— Միայն չգիտեմ՝ արդյոք շա՞տ։ Ես և նա մեկ անգամ սկսեցինք վերհիշել ու հաշվել, թե ես քանի՞ տարեկա եմ... Ես նրանից մի քիչ ավելի վաղուցվա բաներ եմ հիշում, ուրեմն նրանից մի փոքր մեծ եմ, կանանց հիշողությունը տղամարդկանց հիշողությունից ուժեղ է։
 +
 +
― Իսկ քո ծննդյան օրը ե՞րբ է, Կել։
 +
 +
― Ես ծննդին եմ կատարում, այդպես հեշտ է հիշելը․․․ Իսկական ծննդյան օր ես չունեմ։
 +
 +
― Բայց տեսքով դու այնպես ծեր չես, ինչպես Ատտիկուսը,— բողոքեց Ջիմը։
 +
 +
― Գունավոր մարդիկ այնպես շուտ չեն ծերանում, ինչպես սպիտակները, նրանց տարիքը չի հասկացվում։
 +
 +
― Միգուցե այդ նրանից է, որ կարդալ չգիտեն։ Կել, այդ դու՞ ես Զիբոյին գրագիտություն սովորեցրել։
 +
 +
― Այո, միստեր Ջիմ։ Երբ նա դեռ փոքր տղա էր, այստեղ դպրոց չկար։ Բայց ես, համենայն դեպս, նրան ստիպեցի սովորել։
 +
 +
Զիբոն Կելպուրնիայի ավագ որդին էր։ Եթե ես այդ վաղուց գուշակած լինեի, գլխի կընկնեի, որ Կելը արդեն բավականին մեծ է, քանի որ Զիբոյի երեխաներն էլ համարյա չափահաս էին, բայց այդ ինչպես էր եղել, որ մտքովս անգամ չէր անցել։
 +
 +
— Դու նրան այբբենարանո՞վ ես սովորեցրել,― հարցրի ես։
 +
 +
― Ոչ, ես նրան պատվիրում էի ամեն օր սուրբ գրքից մի էջ սովորել, հետո մի գիրք էլ կար, այն, որով ինձ սովորեցրել էր միսս Բյուֆորդը, դուք չե՞ք կարող գուշակել, թե ես որտեղից եմ դա վերցրել։
 +
 +
Մենք ոչ էլ գուշակեցինք։ Կելպուրնիան ասաց․
 +
 +
― Դա ինձ տվել է ձեր պապիկ Ֆինչը։
 +
 +
― Բայց մի՞թե դու «Նավահանգստից» ես,— զարմացավ Ջիմը։— Դու մեզ երբեք չես ասել։
 +
 +
― Պարզ է, որ «Նավահանգստից», միստեր Ջիմ։ Հենց այնտեղ էլ մեծացել եմ՝ «Նավահանգստի» և Բյուֆորդների կալվածքի արանքում։ Կլոր տարին աշխատում էի կամ Բյուֆորդների համար, կամ Ֆինչերի համար, իսկ հետո ձեր հայրն ու մայրը ամուսնացան, և ես նրանց հետ տեղափոխվեցի Մեյկոմբ։
 +
 +
― Իսկ դա ի՞նչ գիրք էր, Կել,— հարցրի ես։
 +
 +
― Բլեքստոունի «Ծանոթագրությունները»։
 +
 +
Ջիմը շշմեց։
 +
 +
― Եվ դու այդ գրքո՞վ ես Ջիբոյին գրաճանաչություն սովորեցրել։
 +
 +
― Այո, սըր, միստեր Ջիմ։— Կելպուրնիան ամաչկոտ ձեռքով ծածկեց բերանը։— Դրանից բացի, ուրիշ գիրք չունեի։ Ձեր պապն ասաց, որ միստեր Բլեքստոունը գրել է հրաշալի լեզվով։
 +
 +
― Ահա, ուրեմն, թե ինչու ես դու խոսում ոչ այնպես, ինչպես բոլորը,— ասաց Ջիմը։
 +
 +
― Ովքե՞ր, բոլորը։
 +
 +
― Բոլոր գունավորները, Կել, բայց դու եկեղեցում խոսում էիր ճիշտ այնպես, ինչպես նրանք․․․
 +
 +
Մտքովս անգամ չէր անցել, որ մեր Կելպուրնիան մի ուրիշ կյանք ևս ունի։ Բանից պարզվում է, որ նա կարող է և գոյություն ունենալ ինչ֊որ առանձին, մեր տնից դուրս և նույնիսկ գիտենալ երկու լեզու․․․
 +
 +
― Կել,— ասացի ես,— հապա ինչո՞ւ ես ձերոնց հետ խոսում այնպես, ինչպես․․․ Ինչպես խոսում են գունավորները, դու չէ՞ որ գիտես, որ այդ լեզուն ճիշտ չէ։
 +
 +
— Դե, որովհետև ես ինքս էլ եմ սևամորթ․․․
 +
 +
― Միևնույն է, ինչ կարիք ունես լեզուդ ջարդելու, երբ դու կարողանում ես ճիշտ խոսել,— ասաց Ջիմը։
 +
 +
Կելպուրնիան գլխարկը ծռեց կողքի և ծոծրակը քորեց, հետո ջանասիրությամբ գլխարկը ուղղեց․
 +
 +
― Դա ձեզ ինչպես բացատրեմ,— ասաց նա։— Ասենք թե դու և Մեծաչքանին սկսեք տանը սևամորթների նման խոսել, դա միանգամայն անտեղի բան կլիներ, ճի՞շտ է։ Իսկ եթե ես եկեղեցում կամ իմ հարևանների հետ սկսեմ խոսել ինչպես մի սպիտակամորթ, մարդիկ կմտածեն, որ ես ինձ երևակայում եմ։
 +
 +
― Բայց դու գիտես, թե ճիշտը որն է,— ասացի ես։
 +
 +
― Պարտադիր չէ, որ քո ողջ գիտեցածը մարդկանց ի ցույց դնես։ Դա կնոջը նույնիսկ չի էլ սազում։ Եվ երկրորդ, երբեք մարդկանց դուրը չի գալիս, երբ ինչ֊որ մեկը խելացի է իրենցից։ Նրանք ջղայնանում են։ Թեկուզ և ինքդ ճիշտ էլ խոսես, նրանց չես փոխի, դրա համար հարկավոր է, որ իրենք սովորեն, իսկ եթե չեն ցանկանում, ոչինչ չես կարող անել, կամ լեզուդ պահիր ատամներիդ ետևում, կամ խոսիր ինչպես նրանք են խոսում։
 +
 +
— Կե՛լ, իսկ կարելի՞ է երբեմն քեզ հետ տեսնվել։
 +
 +
Կելպուրնիան վարանումով նայեց ինձ։
 +
 +
― Տեսնվե՞լ, բարեկամս։ Ախր ես և դու ամեն օր տեսնվում ենք։
 +
 +
— Ո՛չ, կարելի՞ է քեզ մոտ հյուր գալ։ Երբևէ, աշխատանքից հետո։ Ատտիկուսը ինձ կուղեկցի։
 +
 +
― Խնդրե՜մ, երբ որ կուզես,— ասաց Կելպուրնիան։— Մենք շատ ուրախ կլինենք։
 +
 +
Մենք անցնում էինք Ռեդլիների տան մոտով։
 +
 +
― Ապա նայեցեք պատշգամբին,— ասաց Ջիմը։
 +
 +
Ես նայեցի Ռեդլիների տանը, հանկարծ ու նրա խորհրդավոր բնակիչը դուրս եկած լինի թարմ օդ շնչելու։ Բայց պատշգամբում ոչ ոք չկար։
 +
 +
― Ախր չէ, մեր պատշգամբին նայիր,— ասաց Ջիմը։
 +
 +
Ես նայեցի։ Ճլորթու վրա, ուղղաձիգ, անհողդողդ և անմատչելի, մի այնպիսի տեսքով, ասես նա իր ողջ կյանքը այդտեղ էր անցրել, նստած էր Ալեքսանդրա հորաքույրը։
  
 
== Գլուխ 13 ==
 
== Գլուխ 13 ==
 +
 +
― Կելպո՛ւրնիա, իմ ճամպրուկը տար այն ննջարանը, որի պատուհանները նայում են փողոցին,— սրանք էին Ալեքսանդրա հորաքրոջս առաջին խոսքերը։ Իսկ հետևյալ խոսքերն էին,— Ջին Լուիզա, բավական է ծոծրակդ քորես։
 +
 +
― Ես կտանեմ,— ասաց Ջիմը և Կելպուրնիայից ճամպբուկը խլեց։
 +
 +
Լսելի եղավ, թե ճամպրուկը ինչպես դրմփաց ննջարանհ հատակին։ Եվ դեռ բավական ժամանակ չէր դադարում խուլ թնդյունը։
 +
 +
― Դուք հյո՞ւր եք եկելմ հորաքույր,— հարցրի ես։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը հազվադեպ էր մեկնում «Նավահանգստից» և եթե մեկնում էր, ապա ճամփորդում էր շուքով։ Նա ուներ անձնական վառ կանաչ պատկառելի մի «բյուբիկիկ» և սևամորթ վարորդ, երկուսն էլ փայլում էին այնպիսի մաքրությամբ, որ նայելիս մարդու սիրտ խառնում էր, բայց հիմա դրանք ոչ մի տեղ չէին երևում։
 +
 +
― Մի՞թե ձեր հայրը ոչինչ չի ասել,— հարցրեց Ալեքսանդրա հորաքույրը։
 +
 +
Ես և Ջիմը գլուխներս օրորեցինք։
 +
 +
― Երևի մոռացել է։ Նա դեռ տուն չի՞ եկել։
 +
 +
― Ոչ, նա սովորաբար վերադառնում է միայն իրիկնամուտին,— ասաց Ջիմը։
 +
 +
― Ահա ուրեմն, ձեր հայրը և ես խորհուրդ ենք արել ու որոշել, որ ժամանակն է արդեն, որ ես մի քիչ ձեզ մոտ ապրեմ։
 +
 +
«Մի քիչ» բառը Մեյկոմբում կարող է նշանակել և երեք օր, և երեսուն տարի։ Ես և Ջիմը միմյանց նայեցինք։
 +
 +
― Ջիմն արդեն մեծանում է, և դու նույնպես հասակ ես առնում,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Մենք որոշեցինք, որ քեզ համար օգտակար է կանանց ազդեցությունը։ Կանցնեն չափազանց քիչ տարիներ, Ջին Լուիզա, և դու կսկսես տարվել արդուզարդով և երիտասարդ մարդկանցով․․․
 +
 +
Ես դրան շատ պատասխան ունեի․ Կելպուրնիան նույնպես կին է, դեռ շատ տարիներ կան, որ ես սկսեմ հետաքրքրվել երիտասարդ մարդկանցով, իսկ արդուզարդով ես ընդհանրապես երբեք չեմ հետաքրքրվելու․․․ Բայց ես լռեցի։
 +
 +
― Հապա քեռի Ջիմմի՞ն,— հարցրեց Ջիմը։— Նա է՞լ է գալու։
 +
 +
― Օ՜, ոչ, նա մնաց «Նավահանգստում»։ Նա պետք է ֆերմային հսկի։
 +
 +
― Իսկ դուք առանց նրա չե՞ք տխրի,— հարցրի ես և իսկույն սթափվեցի. այդ իմ կողմից աննրբանկատություն էր։ Քեռի Ջիմմին այստեղ կլինի, թե այստեղ չի լինի, տարբերությունը մեծ չէ, միևնույն է, նրա բերանից մի խոսք անգամ չես լսի։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը իմ հարցը չլսելու տվեց։
 +
 +
Ես չէի կարողանում գտնել, թե նրա հետ էլ ինչ խոսեմ։ Անկեղծ ասած, ես երբեք չեմ իմացել, թե նրա հետ ինչ խոսեմ, և հիմա ես նստել ու հիշում էի անցյալի ճնշող զրույցները. «Ինչպե՞ս ես, Ջին Լուիզա», «Շատ լավ եմ» շնորհակալություն, մեմ։ Իսկ դո՞ւք ինչպես եք», «Լավ, շնորհակալ եմ»։ «Իսկ այս ընթացքում դու ինչո՞վ ես զբաղվել»։ «Ոչ մի բանով»։ «Ինչպես, մի՞թե դու ոչինչ չես անում»։ «Ոչինչ»։ «Բայց դու, հավանական է, բարեկամներ ունես»։ «Այո, մեմ»։ «Ուրեմն ինչո՞վ եք դուք ամենքդ զբաղվում»։ «Ոչնչով»։
 +
 +
Հորաքույրս, իհարկե, ինձ համարում էր ոտքից գլուխ հիմարի մեկը՝ մեկ անգամ ես լսեցի, նա Ատտիկուսին ասաց, որ ես հետամնաց եմ։
 +
 +
Ինչ֊որ մի բան այնպես չէր, բայց հարցնել չէի ցանկանում, որովհետև կիրակի օրերը Ալեքսանդրա հորաքույրը միշտ էլ բարկացած էր լինում։ Երևի սեղմիրանի պատճառով։ Նա գեր չէր, բայց շատ վեհատեսիլ էր և խիստ ձգված, կուրծքը այնքան մեծ էր ստացվում, որ վախենում էիր նայել, մեջքը բարակ, ետևից ամեն ինչ շատ փարթամ էր, նայելով նրա կերպարանքին, ակամա մտածում էի, որ առաջ երևի Ալեքսանդրա հորաքույրը ավազի ժամացույց է եղել։ Որ կողմից էլ թեկուզ նայեիր, շատ ազդեցիկ էր։
 +
 +
Օրվ ամնացորդը անցավ թեթև վհատությամբ, այդպես է լինում միշտ, երբ գալիս են ազգականները, իսկ հետո մենք լսեցինք ավտոմոբիլի ձայն և անմիջապես աշխուժացանք։ Այդ Ատտիկուսն էր վերադառնում Մոնտգոմերիից։ Ջիմը մոռացավ իր լրջությունը և ինձ հետ վազ տվեց նրան դիմավորելու։ Ջիմը Ատտիկուսի ձեռքից խլեց ճամպրուկն ու պորտֆելը, իսկ ես կախվեցի նրա վզից․ նա իսկույն համբուրեց ինձ, և ես հարցրի․
 +
 +
― Իսկ ինձ համար գիրք բերե՞լ ես։ Իսկ գիտե՞ս, որ հորաքույրը եկել է։
 +
 +
Ատտիկուսն ասաց՝ բերել է և գիտե։
 +
 +
― Հորաքույրը մեզ մոտ պետք է ապրի, դու ուրա՞խ ես։
 +
 +
Ես ասացի՝ շատ ուրախ եմ, դա ճիշտ չէր, բայց լինում են այնպիսի հանգամանքներ, որ ստիպված ես նաև ստել, երբ միևնույն է, ոչ մի ճար չունես։
 +
 +
― Մենք որոշեցինք, որ հասել է ժամանակը, երբ երեխաներին անհրաժեշտ է․․․ մի խոսքով, ահա թե ինչ, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը,— հորաքույրդ մեծ զիջողություն է անում ինձ, և ձեր երկուսին նույնպես։ Ես չեմ կարող ամբողջ օրը ձեզ հետ նստել տանը, մանավանդ որ այս ամառ մենք շատ դժվարություններ ենք ունենալու։
 +
 +
—— Այո, սըր,— ասացի ես։
 +
 +
Ես ոչինչ չհասկացա։ Ինձ միայն թվաց, որ Ատտիկուսը հորաքրոջս այնքան էլ չի կանչել, այդ ամենը ինքն է հնարել, նա մի այսպիսի սովորություն ուներ։ Նա հայտարարել է՝ ընտանիքի համար այդպես լավ կլինի, և ահա, հենց այդ պատճառով էլ, հավանաբար, եկել է։
 +
 +
Մեյկոմբը Ալեքսանդրա հորաքրոջը դիմավորեց շատ սիրալիր։ Միսս Մոդի Էտկինսոնը թխեց իր սիրելի տորթը, թրմօղին այնքան առատ էր լցրել, որ ես սկսեցի հարբել, միսս Ստիվենի Կրոուֆորդը հյուր եկավ և ժամերով նստեց, ընդ որում արածն այն էր, որ տմբտմբացնում էր գլուխն ու ասում՝ «հը՛մ, հը՛մ»։ Միսս Ռեյչելը ցերեկը հորաքրոջս կանչեց սուրճ խմելու, և նույնիսկ միստեր Նաթան Ռեդլին էլ մեկ անգամ բակից նայեց ներս և ասաց, որ ուրախ է նրան տեսնելու համար։
 +
 +
Հետո Ալեքսանդրա հորաքույրը տեղավորվեց մեզ մոտ ինչպես իր տանը և ամեն ինչ գնաց իր կարգով, և կարելի էր կարծել, որ նա իր ամբողջ կյանքում այդտեղ էր ապրել։ Նրա՝ որպես անզուգական տնտեսուհու, համբավը է՛լ ավելի ամրապնդեցին միսիոներական ընկերության հյուրասիրությունները (հորաքույրս Կելպուրնիային չէր վստահում դելիկատեսների թխելն ու պատրաստելը, որոնք պետք է պահպանեին ունկնդիրների ուժերը Արևելքում քրիստոնեություն տարածողների ընկերության երկարատև զեկուցումների ժամանակ)։ Հորաքույրս մտավ Մեյկոմբի կանանց ընկերության մեջ և դարձավ նրա քարտուղարը։ Մեյկոմբի բարձրագույն հասարակության աչքում Ալեքսանդրա հորաքույրը արիստոկրատիայի վերջին ներկայացուցիչն էր, նա տիրապետում էր այնպիսի բծախնդիր նիստուկացի, որը ձեռք է բերվում միայն լավագույն փակ դպրոցներում և պանսիոններում։ Օրինակ և հեղինակության էր ծառայում բարոյականության հարցերում, վարպետորեն տիրապետում էր ակնարկ անելու արվեստին և հավասարը չուներ բամբասանքի մեջ։ Երբ նա սովորելիս է եղել դպրոցում, ներքին կասկածանքների մասին և ոչ մի քրեստոմատիայում խոսք անգամ չի եղել, և Ալեքսանդրա հորաքույրը այդ մասին նույնիսկ գաղափար չուներ։ Նա չգիտեր ինչ է անձկությունը և առիթը բաց չէր թողնում հանդես գալու գլխավոր տեսաբանի դերում, հաստատում էր կարգ ու կանոն, խորհուրդներ էր տալիս, կանխում էր և նախազգուշացնում։
 +
 +
Նա երբեք չէր մոռանում հիշելու ուզածդ տոհմի ու ցեղի թուլությունները, որպեսզի բարձրացնի Ֆինչերի փառավոր տոհմը, այդ սովորությունը երբեմն զայրացնում էր Ջիմին, բայց դրանից ավելի զվարճացնում էր։
 +
 +
― Հորաքույրը պետք է զգույշ լինի խոսելիս, նա ամբողջ Մեյկոմբը քննադատության տակ է առել, բայց չէ՞ որ քաղաքի կեսը մեր ազգականներն են։
 +
 +
Երիտասարդ Սեմ Մերրիուեզերը անձնասպանություն գործեց, իսկ Ալեքսանդրա հորաքույրը դաստիարակչուհու տոնով ասաց՝ ինքնասպանության հակումը նրանց մոտ ցեղական է։ Բավական էր տասնվեցամյա մի աղջնակ եկեղեցու երգչախմբում մի անգամ ծիծաղեր, որ Ալեքսանդրա հորաքույրը նկատեր.
 +
 +
― Ա՛յ, տեսնո՞ւմ եք, Պենֆիլդների գերդաստանի բոլոր կանայք թեթևսոլիկ են։
 +
 +
Կարծում եմ, որ Մեյկոմբի ամեն ընտանիք աչքի էր ընկնում մի որևէ հակումով՝ հարբեցողությամբ, խաղամոլությամբ, գծուծությամբ, խելառությամբ։
 +
 +
Մեկ անգամ հորաքույրը սկսեց մեզ հավատացնել, որ ուրիշի գործերի մեջ քիթը խոթելը միսս Կրոուֆորդի մոտ ժառանգական է, և Ատտիկուսն ասաց․
 +
 +
― Իսկ դու գիտե՞ս, քույր, եթե խորը մտածենք, մինչև մեր սերունդը, Ֆինչերի ցեղում ազգակցական ամուսնություններ են եղել։ Ուրեմն դու պիտի ասես, որ Ֆինչերը արյունապղծության հակո՞ւմ ունեն։
 +
 +
Հորաքույրն ասաց՝ ոչ, դրանից պարզապես մեր ցեղում բոլորը միայն փոքրիկ ձեռքեր ու ոտքեր ունեն։
 +
 +
Եվ ինչո՞ւ է նրան անվերջ ժառանգականությունը մտահոգում։ Չգիտեմ ինչու, ես այսպես էի պատկերացնում. ազնիվ մարդիկ այդ նրանք են, ում խելքից ու տաղանդից ուրիշներն ամենից շատ են օգուտ ստանում, իսկ Ալեքսանդրա հորաքրոջ մոտ այսպես է ստացվում, չնայած նա որոշակի չէր ասում, որ տվյալ ընտանիքի ազնվաբարոյությունը կախված է այն բանից, թե որքան երկար է ապրում նույն տեղում։
 +
 +
― Այդ դեպքում Յուելները նույնպես ազնվաբարո են,— ասաց Ջիմը։
 +
 +
Գերդաստանը, որին պատկանում էին Բարրիս Յուելը և նրա եղբայրները, արդեն երրորդ սերունդն էր ապրում քաղաքային աղբանոցի ետևը գտնվող նույն հողակտորի վրա և աճում ու սնվում էր քաղաքի բարեգործություններով։
 +
 +
Բայց և այնպես Ալեքսանդրա հորաքրոջ թեորիայում մի որոշ ճշմարտություն կար։ Մեյկոմբը հին քաղաք էր, այն տեղավորված էր «Ֆինչի նավահանգստից» քսան կիլոմետր դեպի արևելք, գետից բավականին հեռու, վայրը շատ անհարմար և տարօրինակ էր մի այդպիսի հին քաղաքի համար։ Սակայն քաղաքը կարող էր լինել ուղղակի ափին, եթե չլիներ Սինկֆիլդ ազգանունով ճարպիկ մի մարդ։ Վաղ ժամանակներում այդ Սինկֆիլդը հյուրանոց էր ունեցել երկու ճանապարհների խաչմերուկում, և դա գավառի միակ իջևանատունն էր։ Սինկֆիլդը հայրենասեր չէր, նա հավասարապես ծառայություն էր մատուցել և փամփուշտ վաճառել թե՛ հնդկացիներին, թե՛ սպիտակամորթ նորաբնակներին, և ամենևին հոգը չէր, որ իր իջևանատունը գտնվում է Ալաբամայի տերիտորիայում, թե՞ Վտակ ցեղի տիրապետությունում, միայն թե գործը օգուտ բերեր։ Իսկ գործը ծաղկում էր, և հենց այդ ժամանակ քաղաքագլուխը՝ Ոիլյամ Ուայտ Բիբբը, որոշեց ամրապնդել նորաստեղծ գավառի հանգստությունն ու բարեկեցությունդ և հողաչափեր ուղարկեց՝ ճշտորեն որոշելու, թե որտե՞ղ է գտնվում գավառի կենտրոնը, որպեսզի այնտեղ կենտրոնանային տեղական իշխանությունները։
 +
 +
Հողաչափերը կանգ առան Սինկֆիլդի մոտ և ասացին, որ նրա իջևանատունը ընկնում է Մեյկոմբ գավառի տերիտորիայի մեջ, և ցույց տվեցին, թե ամենայն հավանականումթյամբ որտեղ է տեղավորվելու գավառի վարչական կենտրոնը։ Եթե Սինկֆիլդը այդ հանդուգն քայլը չկատարեր, որպեսզի մնար բանուկ տեղում, այդ կենտրոնը տեղավորված կլիներ անձուկ, աչքի ընկնող ոչինչ չունեցող Ուինստոնյան ճահիճներում։ Իսկ դրա փոխարեն այն առանցքը, որի շուրջը բարձրացավ ու ընդարձակվեց Մեյկոմբ գավառը, դարձավ Սինկֆիլդի իջևանատունը, քանզի հնարամիտ տերը մի սքանչելի երեկո, իր կենվորներին խմեցնելով այնքան, որ աչքների առջև ամեն ինչ խառնվում ու պտտվում էր, համոզեց դուրս բերել նախագծերն ու քարտեզները՝ մի քիչ կտրել այստեղից, մի քիչ ավելացնել այնտեղ, և գավառի կենտրոնը մղել այն վայրը, որտեղ Սինկֆիլդը ամենից հարմարը կտեսներ։ Իսկ առավոտյան հողաչափերը հևիհև ճամփա ընկան, իրենց հետ քարտեզներից բացի ուսապարկերի մեջ տանելով նաև հինգ քվարտ թրմօղի, երկուական շիշ իրենց համար և մեկն էլ՝ նահանգապետի։
 +
 +
Քանի որ Մեյկոմբը հիմնադրվեց որպես վարչական կենտրոն, նա արդեն այնքան փնթի քաղաք չէր, ինչպիսին Ալաբամա նահանգի նույն մեծության մյուս բոլոր քաղաքները։ Ամենից առաջ տները կառուցեցին պատկառաշուք, դատարանի շենքը չափազանց ազդեցիկ տեսք ուներ, փողոցները լայն էին։ Մեյկոմբի բնակիչների մեջ քիչ չէին զանազան տիպի մասնագետներ․ այստեղ գալիս էին հեռուներից, երբ անհրաժեշտ էր լինում դուրս քաշել հիվանդ ատամը, գանգատվելու սրտի խփոցից, նորոգել կառքը, փողը դնել բանկը, հոգին մաքրել մեդքերից, անասնաբույժին ցույց տալ ջորիները, բայց վերջ ի վերջո դեռ հարց էր, թե արդյոք իր ժամանակին Սինկֆիլդը ճի՞շտ էր վարվել։ Նրա ողորմածությամբ երիտասարդ քաղաքը չափից ավելի հեռու էր գտնվում այդ ժամանակներում միակ հասարակական հաղորդակցության միջոցներից՝ գետային նավագնացությունից, և գավառի հյուսիսային մասի բնակիչը անհրաժեշտ գնումներ կատարելու համար ստիպված էր երկու օր կորցնել, որպեսզի հասներ Մեյկոմբ քաղաքը։ Ահա թե ինչու հարյուր տարվա ընթացքում քաղաքը չէր աճել, այլ մնացել էր բամբակի պլանտացիաների և խիտ անտառների հովում որպես մի կղզի, ինչպես որ եղել էր։
 +
 +
Հյուսիսի և Հարավի միջև տեղի ունեցող պատերագմը անցել էր Մեյկոմբի կողքով, բայց Հարավի վերակառուցումը և տնտեսական ճգնաժամը ազդակ հանդիսացան քաղաքի աճելուն։ Քաղաքն աճում էր ոչ ընդարձակվելու իմաստով։ Նոր մարդիկ հազվադեպ էին երևում․ ամուսնությունները տեղի էին ունենում միևնույն նշանավոր ընտանիքների միջև, այնպես որ բոլոր մեյկոմբցիները կամաց-կամաց սկսեցին նմանվել միմյանց։ Հազվադեպ ինչ-որ մեկը բացակայությունից հետո վերադառնում էր՝ հետը բերելով կնոջը՝ ծնյալ ի Մոնտգումերի կամ Մոբիլ, բայց նույնիսկ դրանից էլ թեթև ալեբախություն էր առաջանում ընտանեկան նմանությունների խաղաղ մակերևույթի վրա։ Իմ մանկության տարիներին կյանքը հոսում էր գրեթե առանց փոփոխությունների։
 +
 +
Հասկանալի է, Մեյկոմբի բնակիչները բաժանվում էին դասերի, բայց ինձ այդ պատկերանում էր այսպես․ չափահաս մարդիկ, Մեյկոմբի ժամանակակից սերնդի ներկայացուցիչները, որ կողք֊կողքի ապրում են շատ ու շատ տարիներ, հինգ մատի պես գիտեն միմյանց և ոչ մեկը մյուսին զարմացնել չի կարող. կեցվածքը, բնավորությունր, մազերի գույնը, նույնիսկ շարժուձևը ընդունվում են որպես ինքնին հասկանալի մի բան, որ անցնում է սերնդից-սերունդ և միայն կատարելագործվում է ժամանակի ընթացքում։ Եվ առօրյա կյանքում հուսալի ուղեցույց են ծառայում ահա այսպիսի ճշմարտություններր. «Բոլոր Կրոուֆորդները քթները խոթում են ուրիշի գործերի մեջ», «Մերրիուեզերներից երեքից մեկը անպայման մելամաղձոտ է», «Դելաֆիլդները ճշմարտություն չեն սիրում», «Բոլոր Բյուֆորդներն էլ այդպես են քայլում», և հետևաբար, եթե Դելաֆիլդներից որևէ մեկից չեք ես վերցնում, նախ և առաջ ծածուկ գնա բանկ և տեղեկացիր, միսս Մոդի Էտկինսոնը մեջքը կռացնում է, որովհետև Բյուֆորդներից է, և եթե միսիս Գրեյս Մերրիուեզերը սուսուփուս ջին է կոնծում օշարակի շշից, զարմանալու ոչինչ չկա, նույն բանն էլ նրա մայրն էր անում։
 +
 +
Մեյկոմբը, հանձին Ալեքսանդրա հորաքրոջ, անմիջապես զգաց իր հարազատին, բայց ո՛չ ես և Ջիմը։ Ես միայն զարմանում էի, մի՞թե նա Ատտիկուսի և հորեղբայր Ջեկի հարազատ քույրն է, և նույնիսկ հիշում էի հին հեքիաթները՝ երեխաներ փոխելու և թմրախոտի մասին, որով անհիշելի ժամանակներից Ջիմը վախեցնում էր ինձ։
 +
 +
Ալեքսանդրա հորաքրոջս մեր տանն ապրած առաջին ամսին այդ ամենը պարզապես վերացական դատողություններ էին, Ալեքսանդրա հորաքույրը ինձ և Ջիմի հետ համարյա չէր խոսում, մենք նրան տեսնում էինք միայն ուտելու ժամերին և մեկ էլ քնից առաջ։ Չէ որ ամառ էր, և մենք ամբողջ օրը անց էինք կացնում փողոցում։ Իհարկե, երբեմն պատահում է տուն ես վազում ջուր խմելու, իսկ հյուրասենյակում էիքը լցված են Մեյկոմբի կանայք, թեյ են ֆռթացնում, փսփսում, հովհարներն օրորում, և ես հանկարծ լսում եմ.
 +
 +
― Ջի՛ն Լուիզա, արի այստեղ, բարևիր մեր հյուրերին։
 +
 +
Ես ներս եմ մտնում, և հորաքրոջս դեմքը այնպիսի արտահայտություն է ստանում, կարծես փոշմանում է, որ ինձ կանչել է, ախր ես միշտ կամ կավոտ էի լինում, կամ ավազի մեջ թաթախված։
 +
 +
― Բարևիր մեր ազգականուհի Լիլիին,— ասաց մի այդպիսի օր Ալեքսանդրա հորաքույրը, ինձ բռնելով հաշտում։
 +
 +
― Ո՞ւմ,— հարցրի ես։
 +
 +
― Քո ազգականուհի Լիլի Բրուկին։
 +
 +
— Նա մի՞թե մեր ազգականուհին է։ Ես իսկի չեմ էլ իմացել։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը այնպես ժպտաց է որ իսկույն հայտնի եղավ, որ նա նրբանկատորեն ներողություն է խնդրում ազգականուհի Լիլիից և խստորեն դատապարտում ինձ։ Իսկ երբ ազդականու Լիլի Բրուկը գնաց, ես արդեն գիտեի, որ հորաքույրը ճաշս կեփի։
 +
 +
Չափազանց ողբալի է, որ մեր հայրը նեղություն չի՛ քաշել, և ինձ չի՛ պատմել Ֆինչ գերդաստանի մասին և իր զավակներին չի՛ ներշնչել հպարտության զգացում։ Հորաքույրը Ջիմին էլ կանչեց, նա նստեց օթոցին, իմ կողքին և զգասստացավ։ Հորաքույրը դուրս եկավ սենյակից և մուգ կանաչավուն կազմ ունեցող մի գիրք ձեռքին վերադարձավ, գրքի վրա, ոսկե տառերով խորագրած էր՝ «Ջոշուա Սենտ֊Կլեր։ Խորհրդածումներ»։
 +
 +
― Այդ գիրքը գրել է մեր ազգականը,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Նա նշանավոր մարդ էր։
 +
 +
Ջիմն ուշադիր նայեց գրքին։
 +
 +
— Դա այն ազգական Ջոշուա՞ն է, որը այնքան տարի գժանոցում է եղել։
 +
 +
― Որտեղի՞ց գիտես,— հարցրեց Ալեքսանդրա հորաքույրը։
 +
 +
― Դե, ախր Ատտիկուսն է ասում, որ մեր այդ աղգական Ջոշուան եղել է ուսանող և խելքը թռցրել է։ Ատտիկուսն ասում է՝ նա ուզեցել է կրակել ռեկտորի վրա։ Ատտիկուսն ասում է՝ ազգական Ջոշուան ասել է, թե ռեկտորը պարզապես աղբահավաք է, և ուզեցել է նրան մի հին ատրճանակով սպանել, իսկ ատրճանակը նրա ձեռքերի մեջ պայթել է։ Ատտիկուսն ասում է՝ հարազատները ստիպված հինգ հարյուր դոլար են տվել, որպեսզի նրան ազատեն․․․
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրր ձգվեց և անշարժացավ ինչպես արագիլը տանիքի վրա։
 +
 +
― Բավակա՛ն է,— ասաց նա։— Դրան մենք դեռևս կանդրադառնանք։
 +
 +
Քնելուց առաջ ես մտա Ջիմի սենյակը կարդալու համար մի բան խնդրելու, այդ ժամանակ նրա դուռը ծեծեց Ատտիկուսը։ Ներս մտավ, նստեց մահճակալի ծայրին, անվրդով նայեց մեզ և հանկարծ ժպտաց։
 +
 +
― Հհը՛մ․․․― սկսեց նա։ Վերջին ժամանակները նա խոսելուց առաջ մի տեսակ հազում էր, և ես արդեն մտածում էի, որ նա վերջնականապես ծերացել է, բայց տեսքով նա նույնն էր որ կար։— Ճիշտն ասած, չգիտեմ, թե ձեզ ինչպես ասեմ․․․
 +
 +
― Հենց ինչպես որ է, այնպես էլ ասա,— խորհուրդ տվեց Ջիմը։— Մենք ինչ֊որ բա՞ն ենք արել։
 +
 +
Պարզ երևում էր, որ հորս տրամադրությունը տեղը չէր։
 +
 +
― Ո՛չ, պարզապես ես ուզում էի ձեզ բացատրել․․․ Ալեքսանդրա հորաքույրը ինձ հարցրեց... Որդիս, չէ՞ որ գիտես, որ դու Ֆինչ ես, ճի՞շտ է։
 +
 +
― Այո, այդպես են ասել։— Ջիմը աչքի տակով զննում էր հորը և, հավանաբար, ինքն էլ չզգալով արածը, ձայնը բարձրացրեց։— Ատտիկո՛ւս, բանն ինչո՞ւմն է։
 +
 +
Ատտիկուսը ոտքը գցեց ոտքին, ձեռքերը խաչեց կրծքին։
 +
 +
― Ես կփորձեմ ձեզ ծանոթացնել ձեր ծագման հանգամանքներին։
 +
 +
Ջիմը ավելի կնճռեց դեմքը։
 +
 +
― Ես այդ հիմարությունը գիտե՜մ,— ասաց նա։
 +
 +
Ատտիկուսը հանկարծ լրջացավ։ Նա սկսեց խոսել իր իրավաբանական ձայնով․
 +
 +
― Ձեր հորաքույրը ինձ խնդրել է հնարավորին չափ քո և Ջին Լուիզայի գիտակցությանը հասցնել, որ դուք երկուսդ էլ ունեք տոհմիկ ծագում, ձեզնից առաջ եղել են մի քանի սերունդներ, որոնք անբասիր դաստիարակություն են ստացել․․․
 +
 +
Այդ պահին ոտքիս վրայով մի մրջյուն վազեց, ես կռացա նրան բռնելու, և Ատտիկուսը լռեց։ Ես քորեցի կծած տեղը։
 +
 +
― ․․․ անբասիր դաստիարակությո՜ւն,— կրկնեց Ատտիկուսը,— և դուք պետք է ապրեք այնպես, որպեսզի արժանի լինեք ձեր անվանը։ Ալեքսանդրա հորաքույրը ինձ խնդրել է ձեզ ասել, որ դուք պետք է ձեզ պահեք այնպես, ինչպես վայել է փոքրիկ Լեդիին և պատանի ջենտլմենին։ Նա մտադրություն ունի զրուցելու ձեզ հետ մեր ընտանիքի մասին և այն մասին, թե Ֆինչերը ինչպիսի դեր են խաղացել Մեյկոմբի կյանքում շատ ու շատ տարիներ և այդ ժամանակ դուք արդեն պատկերացում կունենաք, թե ովքեր եք դուք, և միգուցե կաշխատեք ձեզ պահել համապատասխանորեն,— շուտասելուկի պես վերջացրեց նա։
 +
 +
Ես և Ջիմը շշմել էինք և բերաններս բաց նայում էինք միմյանց, հետո՝ Ատտիկուսին, նրան, ինչպես երևում է, օձիքը սկսեց նեղել։ Եվ ոչինչ չպատասխանեցինք։
 +
 +
Քիչ սպասելով, ես սեղանից վերցրի Ջիմի փոքրիկ սանրը և ատամների կողմով սկսեցի տանել ու բերել տախտակի եզրով
 +
 +
― Հերի՛ք է խզզացնես,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Ասաց խիստ և շատ վիրավորական։ Ես սանրը չհասցրի մինչև ծայրը տանել և շպրտեցի հատակին։ Հայտնի չէ, թե ինչու հանկարծ հեծկլտացի և ոչ մի կերպ չէի կարողանում հանդարտվել։ Դա իմ հայրը չէր։ Իմ հայրը երբեք այդպես չէր մտածում։ Եվ երբեք այդպես չէր խոսում։ Այդ նրան Ալեքսանդրա հորաքույրն էր ստիպել։ Արցունքներիս միջից ես տեսնում էի Ջիմին, նա էլ էր կանգնած հուսահատ ու միայնակ և գլուխը թեքել էր մի կողմ։
 +
 +
Գնալու տեղ չկար, բայց ես շրջվեցի, ուզում էի դուրս պրծնել, որ իմ առջև հայտնվեց Ատտիկուսի բաճկոնակը։ Ես փարվեցի դրան և բաց կապույտ կտորի ետևից լսեցի ծանոթ մեղմ ձայները. տկտկում էր ժամացույցը, խշխշում օսլայած շապիկը, ցածրաձայն, համաչափ խփում էր սիրտը։
 +
 +
— Քո փորը գռգռում է,— ասացի ես։
 +
 +
― Գիտեմ,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Իսկ դու սոդա խմիի։
 +
 +
― Կխմեմ։
 +
 +
― Ատտիկուս, հիմա մենք ինչպե՞ս պիտի ապրենք։ Ամեն ինչ փոխվում է, և դու էլ․․․
 +
 +
Նա շոյեց ծոծրակս։
 +
 +
― Մի՛ հուզվիր,— ասաց նա։— Մի շտապիր հուզվել։
 +
 +
Եվ այդտեղ ես հասկացա, որ նա դարձյալ մեզ հետ է։
 +
 +
Ոտքերս կարծես նորից գետնին առան, և ես գլուխս բարձրացրի։
 +
 +
― Դու իսկապե՞ս ուզում ես, որ մենք նրանց նման լինենք։ Ես ոչինչ չեմ հիշում, թե այդ Ֆինչերին ինչու է արտոնվում իրենց պահել հատուկ ձևով․․․
 +
 +
― Եվ պետք էլ չէ հիշել։ Թողնենք այդ։
 +
 +
Նա դուրս եկավ։ Նա քիչ մնաց դուռը շրխկացներ, բայց վերջին րոպեին սթափվեց և հանդարտ ծածկեց։ Ես և Ջիմը դեռ նայում էինք նրա ետևից, և հանկարծ դուռը նորից բացվեց, Ատտիկուսո նայեց ներս։ Նա վեր բարձրացրեց հոնքերը, ակնոցը սահեց քթի ծայրը։
 +
 +
― Կարծեմ հետզհետե նմանվում եմ իմ ազգական Ջոշուային։ Դուք ի՞նչ կասեք, թերևս ես էլ մեր ընտանիքին հինգ հարյուր դոլար նստեմ։
 +
 +
Հիմա ես հասկանում եմ, որ Ատտիկուսը մեզ մոտ ոչնչի չհասավ, բայց չէ որ նա տղամարդ էր։ Իսկ դաստիարակության նրբություններից կարող են գլուխ հանել միայն կանայք։
  
 
== Գլուխ 14 ==
 
== Գլուխ 14 ==
 +
 +
Ալեքս անդրա հորաքույրից մենք այլևս չլսեցինք Ֆինչերի տոհմի մասին, բայց դրա փոխարեն փողոցում լսում էինք հարկ եղածից շատ ավելի։ Շաբաթ օրերը, եթե միայն Ջիմը թույլ տալիս էր իր հետ գնալ (նա հիմա տանել չէր կարողանում, որ ես իր հետ մարդամեջ դուրս գամ), մենք, պատահում էր, վերցնում էինք մեր հինգ ցենտանոցները և երբ ճանապարհ բացելով գնում էինք շոգից կակղած ամբոխի միջով, մեկ էլ տեսար հետևներիցս լսում էինք․
 +
 +
― Հրեն նրա երեխաները։
 +
 +
Կամ.
 +
 +
― Ֆինչերին տեսա՞ր։
 +
 +
Ետ ես նայում, ոչ ոք չկա, միայն մի ինչ֊որ ֆերմեր իր կնոջ հետ դեղատան ցուցափեղկի հոգնաներն է զննում։ Կամ ծղոտե լայնեզր գլխարկներով երկու հաղթանդամ ագարակատիրուհիներ նստած են երկանիվ սայլակում։
 +
 +
Իսկ մի ոսկրոտ մարդ էլ նայեց ուղիղ երեսներիս և շատ անհասկանալի մի բան ասաց։
 +
 +
― Մեր քաղաքի ղեկավարներին ի՞նչ, ում կուզես բռնաբարի, նրանց շա՞տ հոգն է։
 +
 +
Այդ ժամանակ ես հիշեցի, որ վաղուց ուզում էի Ատտիկուսին մի հարց տալ։ Եվ հենց այդ երեկո հարցրի.
 +
 +
― Ի՞նչ է նշանակում բռնաբարել։
 +
 +
Ատտիկուսը լրագրի ետևից նայեց։ Նա նստել էր իր բազկաթոռին, լուսամուտի առջև։ Այն ժամանակվանից, ինչ մի քիչ մեծացել էինք, ես և Ջիմը մեծահոգությամբ որոշել էինք, որ ընթրիքից հետո կես ժամ նրանից հեռու մնանք, թող հանգստանա։
 +
 +
Նա հառաչեց և ասաց՝ բռնաբարելը, դա կնոջ մարմնի ճանաչումն է ուժով, առանց նրա համաձայնության։
 +
 +
― Հենց այդքա՞ն։ Իսկ ինչո՞ւ, երբ ես Կելպուրնիային հարցրի, նա ինձ չուզեց պատասխաննել։
 +
 +
Ատտիկուսն ուշադրությամբ նայեց․
 +
 +
― Այդ երբվա՞ մասին ես ասում։
 +
 +
― Այն ժամանակվա, էլի, երբ մենք գալիս էինք եկեղեցուց, և ես Կելպուրնիային հարցրի, թե դա ի՞նչ է նշանակում, նա ասաց, որ այդ մասին քեզ հարցնենք, բայց ես մոռացա, իսկ հիմա հարցրի։
 +
 +
Ատտիկուսը լրագիրր դրեց ծնկներին։
 +
 +
— Խնդրում եմ, մեկ էլ բացատրիր,— ասաց նա։
 +
 +
Եվ ես նրան բացատրեցի, թե ինչպես էինք Կելպուրնիայի հետ գնացել եկեղեցի։ Ատտիկուսին, իմ կարծիքով, դա շատ դուր եկավ, բայց Ալեքսանդրա հորաքույրը, որ մինչ այդ իր անկյունում հանգիստ զբաղված էր ձեռագործով, իսկույն ձեռագործը մի կողմ դրեց և աչքերը լայն բացած նայեց մեզ։
 +
 +
― Նշանակում է, այն ժամանակ, կիրակի օրը Կելպուրնիայի հետ նրա աղոթատնի՞ց էիք վերադառնում։
 +
 +
― Այո՛, մեմ,— ասաց Ջիմը։— Նա մեզ էլ էր տարել իր հետ։
 +
 +
Ես ինչ֊որ բաներ էլ հիշեցի։
 +
 +
― Այո՛, մեմ, և նա խոստացավ, որ ինձ մի օր հյուր տանի իրենց տուն։ Ատտիկուս, ես հենց կիրակի օրն էլ կգնամ, լա՞վ։ Կելն ասաց՝ եթե հայրդ որևէ տեղ կունենա գնալու, ապա ինքը կգա ինձ կտանի։
 +
 +
― Ո՛չ մի դեպքում։
 +
 +
Այդ ասաց Ալեքսանդրա հորաքույրը։ Ես նույնիսկ ցնցվեցի, կտրուկ շուռ եկա դեպի նա, հետո նորից դեպի Ատտիկուսը և նկատեցի, թե ինչպես նա արագ նայեց հորաքրոջս, բայց արդեն ուշ էր։ Ես ասացի․
 +
 +
― Ես ձեզ չեմ հարցնում։
 +
 +
Ատտիկուսն այնքան խոշոր է, բայց բազկաթոռից ցատկում է մի ակնթարթում, նույնիսկ զարմանքդ գալիս է։ Նա արդեն կանգն ած էր ամբղջ հասակով։
 +
 +
― Ներողությո՛ւն խնդրիր հորաքրոջից,— ասաց նա։
 +
 +
― Ես նրան չէի հարցնում, ես քեզ էի հարցնում․․․
 +
 +
Ատտիկուսը գլուխը շրջեց և այնպես նայեց առողջ աչքով, որ ոտներս սառեցին կպան հատակին։ Եվ ասաց անողոք ձայնով․
 +
 +
― Նախ և առաջ ներողություն խնդրիր հորաքրոջիցդ։
 +
 +
― Ներեցեք ինձ, հորաքույր,— քրթմնջացի ես։
 +
 +
― Ահա ուրեմն,— ասաց Ատտիկուսը։— Մեկընդմիշտ իմացի՛ր, դու պետք է լսես Կելպուրնիային, դու պետք է լսես ինձ, և քանի դեռ մեզ մոտ ապրում է հորաքույրը, դու պետք է լսես նրան։ Հասկացա՞ր։
 +
 +
Ես հասկացա, մի պահ միտք արեցի, միայն մի միջոց գտա՝ նահանջել ոչ այնքան խայտառակված, և գնացի զուգարան, վերադառնալ չէի շտապում, թող մտածեն, որ իսկապես, կարիք ունեի սենյակից դուրս գալու։ Վերջապես ոտներս քարշ տալով դուրս եկա և հաշտից լսեցի, որ հյուրասենյակում վիճում են, այն էլ ինչպե՜ս։ Կիսաբաց դռնից երևում էին գահավորակը և Ջիմը, նա ծածկվել էր ֆուտբոլի ամսագրով և գլուխն այնպես արագ֊արագ էր պտտեցնում, մեկ աջ, մեկ՝ ձախ, կարծես էջերի վրա սարսափելի արագությամբ թենիս էին խաղում։
 +
 +
― Դու պետք է նրան ինչ֊որ բան անես,— ասում է հորաքույրը։— Դու ամեն ինչ չափից դուրս երկար ես թողել բախտի քմահաճույքին, Ատտիկուս, չափից դուրս։
 +
 +
― Նրան միանգամայն կարելի է թույլ տալ, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Կելը նրան այնտեղ կնայի նույնքան լավ, որքան որ այստեղ է նայում։
 +
 +
Այդ ո՞ւմ մասին են խոսում․․․ Լեղիս վախից ջուր կտրեց։ Ի՛մ մասին է։ Ես արդեն ինձ վրա զգացի կոշտ, վարդագույն մոմլաթը, ես տեսել էի, որ այդպիսի հագուստով էին աղջիկներին տանում ուղղիչ տնից, և կյանքումս երկրորդ անգամ մտածեցի՝ պետք է փախչե՛լ, փրկվե՛լ։ Մի՛ ուշացնի և ոչ մի րոպե։
 +
 +
― Ատտիկուս, այդ շատ լավ է, որ դու բարեսիրտ ես և զիջող, բայց դու պետք է մտածես աղջկադ մասին։ Նա մեծանում է։
 +
 +
― Հենց նրա մասին էլ մտածում եմ։
 +
 +
― Մի աշխատիր խույս տալ դրանից։ Ուշ թե շուտ պետք է այդ վճռել, ուրեմն ինչո՞ւ ոչ այսօր։ Նա այլևս մեզ պետք չէ։
 +
 +
Ատտիկուսը հաստատուն ձայնով ասաց.
 +
 +
― Կելպուրնիան մեր տնից չի գնա, մինչև ինքը չցանկանա գնալ։ Դու կարող ես քո կարծիքին մնալ, Ալեքսանդրա, բայց առանց նրա, ես երբեք չեմ կարողանա այս տարիների ընթացքում գլուխ հանել։ Նա մեր ընտանիքի նվիրված անդամն է, և քեզ մնում է հաշտվել գոյություն ունեցող դրության հետ։ Եվ իսկապես, քո՛ւյր, ես չեմ ուզում, որ մեզ համար չարչարվես, ուժերդ սպառես, դրա համար ոչ մի պատճառ չկա։ Մենք հենց հիմա էլ առանց Կելպուրնիայի անկարող ենք յոլա գնալ։
 +
 +
― Սակայն, Ատտիկուս․․․
 +
 +
― Բացի այդ, ես երբեք չեմ կարծում, թե նրա դաստիարակությունը երեխաներին որևէ վնաս է բերել։ Նա երեխաներին վերաբերվել է շատ ավելի պահանջկոտությամբ, քան այդ կարող էր հարազատ մայրը․․․ Նա ոչ մի բան բարձիթող չի արել, մատների արանքով չի նայել, ինչպես սովորաբար անում են գունավոր դայակները։ Նա աշխատել է նրանց դաստիարակել իր ուժերը ներածին և կարողությունների չափով, իսկ երեւխաները բոլորովին էլ վատը չեն․․․ Մի բան էլ՝ երեխաները նրան սիրում են։
 +
 +
Ես ազատ շունչ քաշեցի, նրանք իմ մասին չեն խոսում, նրանք Կելպուրնիայի մասին են խոսում։ Հանգստացած, ես վերադարձա հյուրասենյակ։ Ատտիկուսը ծածկվել էր թերթի ետևում, իսկ Ալեքսանդրա հորաքույրը չարչարում էր իր ձեռագործը, խը՜զ, խը՜զ, խը՜զ․․․ ասեղը աղմուկով ցցվում էր մատի վրա պիրկ ձգված կտորի մեջ։ Ալեքսանդրա հորաքույրը մի պահ դադարեց, կտորը ավելի ձգեց և դարձյալ խը՜զ, խը՜զ, խը՜զ։ Հորաքույրն իրեն ուտում էր։
 +
 +
Ջիմը վեր կացավ և հանդարտ քայլելով գորգի վրայով, եկավ ինձ ընդառաջ։ Գլխով արեց, որպեսզի իր ետևից դուրս գամ, տարավ իր սենյակը և դուռը ծածկեց։ Նրա դեմքը լուրջ էր։
 +
 +
― Նրանք կռվեցին, Մեծաչքանի։
 +
 +
Ես և Ջիմը այդ օրերին հաճախ էինք կռվում, բայց որպեսզի Ատտիկուսը վիճեր որևէ մեկի հետ, այդպիսի բան ոչ տեսել էիք ոչ լսել։ Այդ բանին ականատես լինելը և խորթ էր, և անհանգստացնող։
 +
 +
― Աշխատիր հորաքրոջը չջղայնացնել, լսո՞ւմ ես, Մեծաչքանի։
 +
 +
Ես տակավին տխուր էի Ատտիկուսի նկատողությունից հետո, ասես կատուները հոգիս առել էին իրենց ճանկերի մեջ, և մանավանդ որ Ջիմի ձայնի մեջ լսեցի խնդրանք։ Եվ նորից գազազեցի։
 +
 +
― Միգուցե հիմա էլ դո՞ւ կսկսես ինձ խրատներ կարդալ։
 +
 +
― Դե, չէ, պարզապես․․․ հիմա առանց այն էլ Ատտիկուսը շատ հոգսեր ունի։
 +
 +
― Ինչպիսի՞։
 +
 +
Ես երբեք չէի նկատել, որ Ատտիկուսը ինչ֊որ առանձնահատուկ հոգսեր ունենար։
 +
 +
― Այդ Ռոբինսոնի գործի պատճառով նրա հոգին ուղղակի դուրս է գալիս․․․
 +
 +
Ես ասացի՝ Ատտիկուսի հոգին ոչ մի բանի համար էլ դուրս չի գալիս։ Իսկ դատական գործերի համար մենք շաբաթվա մեջ միայն մեկ օր ենք անհանգստանում, հետո ամեն ինչ անցնում է։
 +
 +
― Այդ միայն դու ես այդպես շուտ մոռանում,— ասաց Ջիմը։— Մեծահասակները․․․ Նրանց բանն ուրիշ է, մենք․․․
 +
 +
Նա սկսել էր անտանելի գոռոզանալ, ուղղակի հերսերս բերում էր։ Եվ ոչինչ չէր ճանաչում, արածն այն էր, որ անվերջ կարդում էր կամ թափառում միայնակ։ Ճիշտ է, այդ բոլոր գրքերը ինչպես միշտ նրանից անցնում էին ինձ, բայց առաջ նա ինձ տալիս էր, որովհետև մտածում էր, որ ինձ համար էլ հետաքրքիր կլինի կարդալը, իսկ հիմա նա ինձ սովորեցնում էր ու դաստիարակում։
 +
 +
― Թող հենց այստեղ գետինը մտնեմ, Ջիմ։ Ախր ի՞նչ ես քեզ երևակայում։
 +
 +
― Ա՛յ թե ինչ, Մեծաչքանի, ես քեզ լուրջ եմ ասում՝ եթե հորաքրոջը բարկացնես, ես․․․ ես քո կաշին կքերթեմ։
 +
 +
Այդտեղ ես այլևս չդիմացա․
 +
 +
― Ա՛խ դու գրողի տարած մոֆրոդիտ, ես քո գլուխը կկտրեմ։
 +
 +
Ջիմը նստած էր մահճակալին, այնպես որ ես հեշտությամբ ճանկեցի ճակատին ընկած մազափունջը և բռունցքով հասցրի ատամներին։ Նա շրխկացրեց թշիս, ես ձախ ձեռքս թափով վրա բերեցի, բայց նա, որ փորիս չբոթե՜ց, ես մի կողմ թռա ու փռվեցի հատակին։ Ես հազիվ էի կարողանում շնչել, բայց դա հեչ բան էր, չէ որ նա կռվում էր, նա խփեց ի պատասխան իմ հարվածի։ Նշանակում է, համենայն դեպս մենք հավասար էինք։
 +
 +
—— Ըհը՛, քեզ երևակայում ես, թե մեծ ես, այնինչ կռիվ ես անում,— հեծեծացի ես և նորից վրա պրծա։
 +
 +
Նա դեռևս նստած էր մահճակալին, ես հենարան չունեի, ես ուղղակի հարձակվեցի և ամբողջ ուժով սկսեցի նրան խփել, քաշել, ճմկտել, չանգռել, հասցնել այն ամենով, ինչ ձեռքս ընկնում էր։ Ազնիվ բռնցքակռիվը դարձավ շատ սովորական ծեծկռտոց։ Մենք դեռևս շարունակում էինք, երբ ներս մտավ Ատտիկուսը և մեզ բաժանեց։
 +
 +
― Բավակա՛ն է,— ասաց նա։— Երկուսով էլ անմիջապես դեպի անկողին։
 +
 +
― Է, է,— ասացի ես։ Ջիմին էլ նույն ժամին էին ուղարկում քնելու։
 +
 +
― Ո՞վ սկսեց,— հնազանդ և հոգնած հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Բոլորի պատճառը Ջիմն է։ Նա սկսեց գլխիս խրատ կարդալ։ Մի՞թե դեռ նրան էլ պետք է ենթարկվեմ։
 +
 +
Ատտիկուսր ժպտաց․
 +
 +
― Եկ պայմանավորվենք այսպես, դու միշտ պետք է Ջիմին լսես, եթե նա կարողանա քեզ ստիպել։ Արդարամի՞տ է։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը լուռ նայում էր մեզ, բայց երբ Ատտիկուսի հետ դուրս եկավ, նախասենյակից լսվեցին նրա այս խոսքերը․
 +
 +
— ․․․ ախր ես ասում էի, չէ, ահա, մի օրինակ ևս․․․
 +
 +
Եվ դրանից հետո մենք նորից հաշտ էինք։
 +
 +
Մեր սենյակները միջանցուկ էին, երբ ես դուռը բացեցի, Ջիմն ասաց․
 +
 +
― Բարի գիշեր, Մեծաչքանի։
 +
 +
― Բարի գիշեր,— քրթմնջացի ես և խարխափելով գնացի դեպի լույսի կոճակը։
 +
 +
Իմ մահճակալի մոտ ես ինչ֊որ տաք, առաձգական և բավականին հարթ մի բան տրորեցի։ Դա մի քիչ նման էր ամուր ռետինի, և ինձ թվաց, որ կենդանի է։ Եվ ես լսեցի, որ շարժվում է։
 +
 +
Ես լույսը վառեցի ու նայեցի մահճակալի առջև, հատակին։ Այնտեղ այլևս ոչինչ չկար։ Ես Ջիմի դուռը ծեծեցի։
 +
 +
― Ի՞նչ կա,— ասաց նա։
 +
 +
― Օձերն ի՞նչ տեսակ են, երբ շոշափում ես։
 +
 +
― Դե ինչպես ասեմ։ Չոր են։ Սառը։ Փոշոտ։ Իսկ ինչո՞ւ ես հարցնում
 +
 +
― Ինձ թվում է դրանցից մեկը մտել է մահճակալիս տակը։ Միգուցե դու կնայե՞ս։
 +
 +
― Ինչ է, հանա՞ք ես անկում։— Ջիմը դուռը բացեց։ Նա պիժամայի շալվարով էր։ Նրա բերանը ուռել էր, համմեն այն դեպս լավ էի հասցրել։ Նա իսկույն հասկացավ, որ ես լուրջ եմ ասում։
 +
 +
― Բայց եթե դու կարծում ես, որ ես հենց այսպես կռիվ կմտնեմ օձերի հետ, սխալվում ես։
 +
 +
Նա վազեց խոհանոց և բերեց հատակը մաքրելու շորի փայտը։
 +
 +
― Թռիր մահճակալին,— ասաց նա։
 +
 +
― Դու կարծում ես, որ այնտեղ իսկապե՞ս օձ կա,— հարցրի ես։
 +
 +
Սա արդեն փոքր բան չէր։ Մեր տները նկուղներ չունեն, տները կանգնած էին գետնից մի քանի ֆուտ բարձրության քարե հենարանների վրա, և օձերը չնայած երբեմն բարձրանում էին տները, բայց դա սակավ էր պատահում։ Իսկ միսս Ռեյչել Հեյվերֆորդը, որն ամեն առավոտ մի թաս զուտ վիսկի էր խմում, ի արդարացումն դրա, ասում էր, որ իր ապրած սարսափից դեռ ուշքը գլուխը չի գալիս․ մեկ անգամ նա բաց է անում ննջարանի սպիտակեղենի պահարանը, ցանկանալով խալաթը կախել, և տեսնում է,որ լվանալու համար առանձնացված սպիտակեղենի վրա, իր համար հանգիստ կոլոլվել նստել է շառաչուն օձը։
 +
 +
Ջիմը փորձի համար մահճակալի տակ փայտը թափահարեց։ Ես կռացա և նայեցի, թե օձը արդյոք դուրս չի՞ սողա։
 +
 +
― Օձերը մի՞թե շառաչում են,— հարցրի ես։
 +
 +
― Այդ օձ չէ,— ասաց Ջիմը։— Մարդ է։
 +
 +
Եվ հանկարծ մահճակալի տակից դուրս թռավ մի ինչ֊որ գզգզված կապոց։ Ջիմը փայտը թափահարեց և մազ մնաց, որ խփեր Դիլլի գլխին։
 +
 +
― Ողորմա՜ծ աստված,— հարգալից ասաց Ջիմը։
 +
 +
Դիլլը դանդաղ դուրս սողաց մահճակալի տակից։ Հասկանալ անհնար էր, թե նա ոնց էր տեղավորվել այնտեղ, նա ոտքի ելավ, ուսերը ուղղեց, շոշափեց ոտնաթաթերը, հո դուրս չե՞ն ընկել, տրորեց վիզը։ Վերջապես երևի ընդարմացած ձեռքերն ու ոտքերը մի քիչ հանգստացան, և նա ասաց․
 +
 +
― Ողջո՛ւյն։
 +
 +
Ջիմը կրկին սկսեց ճախրել եթերում։ Իմ լեզուն համրացել էր։
 +
 +
― Հիմա կսատկեմ,— ասաց Դիլլը,— ուտելու մի բան կճարվի՞։
 +
 +
Ինչպես երազում, ես գնացի խոհանոց։ Բերեցի կաթ և եգիպտացորենի ալյուրով թխած կես բլիթ, որ մնացել էր ընթրիքից։ Դիլլը մի ակնթարթում կուլ տվեց, ինչպես և առաջ նա ծամում էր առջևի ատամներով։
 +
 +
Վերջապես ես խոսելու ընդունակությունս վեր ստացա։
 +
 +
― Ինչպե՞ս ընկար այստեղ։
 +
 +
― Շատ բարդ ճամփաներով,— Դիլլը մի քիչ ուժ հավաքեց և սկսեց պատմել․ նոր հայրը նրան չէր սիրել, նրան փակել էր նկուղում (Մերիդիանում բոլոր տները նկուղներ ունեն) և սովամահության մատնել, բայց նրան գաղտնի ազատում է մի ֆերմեր, որը մոտակայքով անցնելիս լսում է նրա աղաղակը, որով օգնություն էր աղերսում, բարի մարդը օդանցքի միջով ներս է նետում մի ամբողջ պարկ սիսեռ՝ մեկ առ մեկ, և Դիլլը սնվում է հում սիսեռով, հետո կամաց֊կամաց պատի միջից շղթան քաշելով հանում է և նկուղից դուրս գալիս։ Դեռևս բազկապաններով, նա փախչում է քաղաքից, երկու մղոն ոտքով անցնում և հանդիպում է մի փոքրիկ շրջիկ գազանանոցի, նրան անմիջապես վարձում են, որպեսզի ուղտերին լողացնի։ Այդ գազանանոցի հետ նա ճամփորդում է ամբողջ Միսսիսիպիի երկարությամբ, և, վերջապես, նրա անսխալ զգացողությունը հուշում է, որ ինքը գտնվում է Ալաբամա նահանգի Էբբոտ գավառում, և հարկավոր է միայն կտրել անցնել գետը, որպեսզի հասնի Մեյկոմբ։ Ճանապարհի մնացյալ մասը անցել է ոտքով։
 +
 +
― Ինչպե՞ս ընկար այստեղ,— հարցրեց Ջիմը։
 +
 +
Նա մոր քսակից վերցրել է տասներեք դոլար, Մերիդիանում նստել գնացք, որը ինը ժամից հասցրել է Մեյկոմբ կայարանը։ Մինչև Մեյկոմբ, տասնչորս մղոնի տասը կամ տասնմեկը եկել է ոտքով, և այն էլ ոչ թե խճուղիով, այլ գաղտագողի՝ թփերի միջով, որովհետև վախենում է, թե ոստիկանությունը իրեն փնտրում է, իսկ ճանապարհի մնացորդը եկել է բամբակ բարձած սայլի ետևին կպած։ Իմ մահճակալի տակ նա, հավանաբար, պառկել է երկու ժամ. նա լսել է, թե մենք ինչպես ենք ընթրում, և քիչ է մնացել խելքը գցի ափսեին դիպած պատառաքաղի չխկչխկոցից․ նրան թվացել է, թե ես և Ջիմը երբեք չենք քնելու. նա հենց ուզել է մահճակալի տակից դուրս գալ և ինձ օգնել, որպեսզի Ջիմին քոթակեի, չէ՞ որ Ջիմը շատ ավելի մեծ է ինձնից և հասակով բարձր ու տարիքով էլ, բայց պարզ է, որ միստեր Ֆինչը շուտով պիտի գար մեզ բաժանելու, և ահա նա էլ դուրս չի եկել, նա չափազանց հոգնած էր, աներևակայելի կեղտոտ և, հիմա, վերջապես, իրեն զգում է, ինչպես տանը։
 +
 +
― Հարազատներդ, իհարկե, չգիտեն, որ դու այստեղ ես,— ասաց Ջիմը։— Եթե քեզ փնտրելիս լինեին, մենք իմացած կլինեինք․․․
 +
 +
― Նրանք, հավանաբար, մինչև այժմ ինձ փնտրում են Մերիդիանի քնձռոտ կինոներում,— քմծիծաղեց Դիլլը։
 +
 +
― Անպայման մորդ հայտնիր,— ասաց Ջիմը։— Պետք է տեղեկացնել, որ դու այստեղ ես․․․
 +
 +
Դիլլը շտապ նայեց նրան, Ջիմը հայացքը խոնարհեց։ Հետո Ջիմը վեր կացավ և ոտքի տակ տվեց ազնվության վերջին օրենքը, որը մանկությունից սրբորեն պահպանվում էր մեզ մոտ։ Նա դուրս եկավ սենյակից։
 +
 +
― Ատտիկուս,— լսվեց նրա ձայնը նախասենյակից,— մի րոպե կարելի՞ է։
 +
 +
Քրտինքից և փոշուց սևացված Դիլլի դեմքը հանկարծ գունատվեց։ Ես ուղղակի գետինը մտա։ Դռների մեջ հայտնվեց Ատտիկուսը։
 +
 +
Նա գնաց սենյակի կենտրոնը՝ ձեռքերը գրպանում, կանգ առավ և վերից վար Դիլլին զննեց։
 +
 +
Ես կրկին ստացա խոսելու ընդունակությունս․
 +
 +
― Ոչինչ, Դիլլ։ Եթե նա մի որևէ բան մտադրվի, քեզ հենց ուղղակի կասի։
 +
 +
Ֆիլլը լուռ նայեց ինձ։
 +
 +
― Ճի՛շտ եմ ասում, ճի՛շտ եմ ասում, դա ոչինչ,— ասացի ես։— Դու չէ՞ որ գիտես, Ատտիկուսը քեզնից չի կպչի, նրանից վախենալու կարիք չկա։
 +
 +
― Ես իսկի էլ չեմ վախենում,— քթի տակ ասաց Դիլլը։
 +
 +
― Գրազ կգամ, որ դու ուղղակի քաղցած ես,— ասաց Ատտիկուսը ինչպես միշտ չոր, բայց բարեհամբույր։— Մի՞թե մեզ մոտ բացի եգիպտացորենի սառած բլիթից ավելի լավ բան չի գտնվի։ Մեծաչքանի, այդ կտրիճին մի կուշտ կերակրիր, իսկ հետո ես կգամ և այն ժամանակ կտեսնենք։
 +
 +
― Միստեր Ֆինչ, Ռեյչել մորաքրոջը չասե՜ք, ինձ ետ չուղարկե՜ք, խնդրո՛ւմ եմ, սըր։ Ես դարձյալ կփախչեմ․․․
 +
 +
― Հանդա՛րտ, հանդա՛րտ, որդիս,— ասաց Ատտիկուսը։— Քեզ ոչ ոք և ոչ մի տեղ չի ուղարկի, թերևս միայն անկողին և այն էլ շուտով։ Ես միայն կգնամ և միսս Ռեյչելին կասեմ, որ դու այստեղ ես և թույլտվություն կխնդրեմ, որպեսզի դու այստեղ գիշերես, դու դեմ չես, ճի՞շտ է։ Եվ շնորհ արա, վերադարձրու մեր գավառի տերիտորիայի թեկուզ մի մասը՝ ըստ պատկանելույն, հողի էրոզիան առանց այն էլ մի իսկական աղետ է դարձել։
 +
 +
Դիլլը բացելով բերանը նայեց նրա ետևից։
 +
 +
― Նա կատակ է անում,— բացատրեցի ես։— նա ցանկանում է ասել՝ լողացիր։ Տեսնո՞ւմ ես, որ ասացի՝ նա քեզ չի կպչի։
 +
 +
Ջիմը կանգնած էր անկյունում, սուսուփուս, ամոթահար, դրան հենց տեղն էր, դավաճանի մեկը։
 +
 +
― Ես չէի կարող նրան չասել, Դի՛լլ,— խոսեց նա,— հո չի՞ կարելի տնից փախչել երեք հարյուր կիլոմետր հեռու և այն էլ մորիցդ գաղտնի։
 +
 +
Մենք դուրս եկանք, նրան ոչ մի խոսք չասելով։
 +
 +
Դիլլը ուտում էր, ուտում, ուտում․․․ Երեկ երեկոյից նա բերանը նշխարք անգամ չէր դրել։ Իր ունեցած ամբողջ փողը տվել էր տոմսի, նստել գնացք, դա նրա համար առաջին անգամը չէր, միանգամայն հանգիստ շատախոսել կոնդուկտորի հետ, որը վաղուցվանից գիտեր նրան, բայց Դիլլին պակասել է համարձակությունը դիմելու այն օրենքին, որը գոյություն ուներ միայնակ ճամփորդող երեխաների համար — եթե փողդ կորցնում ես, կոնդուկտորը ճաշի փող է տալիս, իսկ ճամփորդության վերջում հայրդ նրան հատուցում է պարտքդ։
 +
 +
Դիլլը իրար ետևից կուլ տվեց այն ամենը, ինչ մնացել էր ընթրիքից, և ձեռքը տարավ պահարանը՝ լոբիով ապուխտը վերցնելու, բայց այդ պահին հաշտից լսվեց Ռեյչելի ձայնը․
 +
 +
― Օհ, ողորմա՜ծ աստված։
 +
 +
Դիլլը դողաց ինչպես նապաստակ։
 +
 +
Նա տղամարդավարի դիմացավ՝ քանի դեռ լսվում էր․ «Հապա սպասիր, թե քեզ ո՛նց կուղարկեմ տուն։ Ծնողները խելագարվում են, անհանգստանում են»․ հետո հանգիստ լսեց՝ «Տեղովդ Հարրիսներին ես քաշել, նրանց արյունն է մեջդ, ի՛նչ պիտի լինի»․ ժպտաց՝ ներողամիտ ասված՝ «Թո՛ղ այդպես լինի, այսօր այստեղ քնիր», և, երբ նրան, վերջապես, արժանի համարեցին գրկելու և համբուրելու, պատասխանեց նույն ձևով։
 +
 +
Ատտիկուսը ակնոցը տարավ ճակատը և դեմքը ափով ամուր տրորեց։
 +
 +
― Ձեր հայրը հոգնել է,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը (թվում էր նա մի ամբողջ հավիտենություն ոչ մի բառ չէր ասել։ Նա ամբողջ ժամանակ այդտեղ էր, բայց, երևի, զարմանքից համրացել էր)։— Ձեր քնելու ժամանակն է, երեխանե՛ր։
 +
 +
Մենք գնացինք, իսկ նրանք մնացին սեղանատանը։ Ատտիկուսը դեռևս ճակատն ու այտերն էր տրորում։
 +
 +
― Բռնությո՜ւն, ծեծկռտո՜ւք, փախստականնե՜ր,— լսեցինք նրա ծիծաղկոտ ձայնը։— Մի ժամից հետո ինչ֊որ մի բան կլինի․․․
 +
 +
Կարծես թե ամեն ինչ անցավ ավելի բարեհաջող, քան կարելի էր սպասել, և ես ու Դիլլը որոշեցինք, որ Ջիմի հետ քաղաքավարությամբ կվարվենք։ Եվ մանավանդ, որ Դիլլը քնելու էր նրա սենյակում, այնպես որ չարժեր նրանից երես դարձնել։
 +
 +
Ես հագա պիժամաս, մի քիչ կարդացի, և պարզվեց, որ աչքերս իրենք իրենց փակվում են։ Դիլլի և Ջիմի ձայները չէին լսվում, ես սեղանի վրայի լամպը մարեցի և Ջիմի դռան տակից նույնպես չտեսա լույսի շերտեր։
 +
 +
Երևի ես երկար էի քնել, երբ մեկը կողքս հրեց, սենյակում ամեն ինչ լուսավորել էր ամպի տակից ելնող լուսնյակը։
 +
 +
― Քիչ այն կողմ գնա, Մեծաչքանի։
 +
 +
― Նա կարծում էր, թե չի կարելի չասել,— քնաթաթախ ասացի ես։— Դու Ջիմի վրա մի չարանա։
 +
 +
Դիլլը մտավ անկողինս։
 +
 +
― Ես չեմ էլ չարանում,— ասաց նա։— Ուղղակի ուզում եմ քնել այստեղ, քեզ մոտ։ Դու արթնացե՞լ ես։
 +
 +
Այդ ժամանակ արթնացել էի, համենայն դեպս, կիսով չափ։
 +
 +
― Դու այդ ինչո՞ւ,— ծուլորեն հարցրի ես։
 +
 +
Ոչ մի պատասխան։
 +
 +
― Ես ասում եմ՝ դու ինչո՞ւ տնից փախար։ Քո հայրացուն իսկապե՞ս այդքան չարն է։
 +
 +
― Ո-ո-ոչ․․․
 +
 +
― Իսկ դու հիշո՞ւմ ես, որ գրել էիր, թե նավակ պետք է սարքեք։ Չսարքեցի՞ք։
 +
 +
― Ոչինչ էլ չսարքեցինք։ Նա միայն խոստացավ։
 +
 +
Ես հենվեցի արմունկիս վրա և կիսախավարում նայեցի Դիլլին,
 +
 +
― Դրա համար փախչել չարժեր։ Մեծերը շատ բան են խոստանում, բայց չեն կատարում․․․
 +
 +
― Ախր չէ, ես այդ պատճառով չեմ փախել, հայրացուս, պարզապես․․․ նրանք պարզապես ինձնով զբաղվելու ժամանակ չունեն․․․
 +
 +
Ես դեռ երբեք չէի լսել, որ տնից փախչեն մի այդպիսի տարօրինակ պատճառով։
 +
 +
― Ինչպե՞ս թե։
 +
 +
― Դե նրանք ամբողջ ժամանակ տեղ են գնում, իսկ երբ վերադառնում են, միևնույն է, իրար հետ նստում են սենյակում։
 +
 +
― Եվ ի՞նչ են անում այնտեղ։
 +
 +
― Հե՛չ, պարզապես նստում են ու կարդում․․․ և ես նրանց իսկի պետքներն էլ չեմ․․․
 +
 +
Ես բարձր հրեցի դեպի մահճակալի ճաղերը և նստեցի։
 +
 +
― Գիտե՞ս ինչ, Դիլլ։ Ես այսօր ինքս էլ էի ուզում փախչել, որովհետև մերոնք բոլորն էլ այստեղ էին։ Նրանք նույնպես ամբողջ ժամանակ մեզ պետք չեն․․․
 +
 +
Դիլլը հոգնած հառաչեց։
 +
 +
― Բարի գիշեր․․․ գիտե՞ս ինչ, Ատտիկուսը օրեր շարունակ տանը չի լինում, իսկ հաճախ նաև երեկոները․ մեկ օրենսդիր ժողովում է, մեկ չգիտեմ թե ուր․․․ Նրանք նույնպես ամբողջ ժամանակ մեզ պետք չեն, Դիլլ, եթե ամբողջ ժամանակ այստեղ լինեն, ոչինչ անել հնարավոր չի լինի։
 +
 +
― Ես դրա համար չեմ ասում։
 +
 +
Դիլլը սկսեց բացատրել, և ես մտածեցի՝ ի՞նչ կլիներ իմ կյանքը, եթե Ջիմը ուրիշ տեսակ լիներ, նույնիսկ ոչ այնպես, ինչպես դարձել է հիմա, կամ էլ հանկարծ Ատտիկուսի պետքն էլ չլիներ, որ ես լինեի միշտ այստեղ, որպեսզի օգնեի և խորհուրդ տայի, այն ժամանակ ինչպե՞ս կլիներ։ Չէ՛, առանց ինձ նա մի օր էլ չի կարող ապրել։ Նույնիսկ Կելպուրնիան էլ չի կարող մնալ առանց ինձ։ Ես նրանց պետք եմ։
 +
 +
― Դիլլ, դու ինչ-որ այլ բան ես ասում․․․ Ձերոնք առանց քեզ չեն կտրող մնալ։ Պարզապես նրանք երևի քեզ վրա չարանում են։ Ա՛յ, ես քեզ հիմա կասեմ, թե ինչ անես․․․
 +
 +
Մթության մեջ Դիլլը նորից համառորեն պնդեց․
 +
 +
― Ո՛չ, դու հասկացիր է, ես քեզ ահա թե ինչ եմ ասում․ նրանց համար շատ ավելի լավ է առանց ինձ, ես ոչնչով էլ նրանց չեմ օգնում։ Նրանք չար չեն։ Եվ ինչ որ ուզում եմ, ինձ համար առնում են։ Իսկ հետո ասում են՝ ահա, վերցրու և գնա խաղա։ Իմ սենյակում արդեն ինչ ասես որ չկա, լիքը լցվել է։ Միայն այս եմ լսում, ահա՝ այս գիրքը վերցրու և գնա կարդա։— Դիլլը աշխատում էր խոսել բասով։— Դու այդ ի՞նչ տեսակ տղա ես։ Ուրիշ տղաներ վազվզում են, բեյսբոլ խաղում և ոչ թե նստում տանը ու մեծերին ձանձրացնում։— Այստեղ Դիլլը նորից խոսեց իր սովորական ձայնով։— Ո՛չ, նրանք չար չեն։ Նրանք ինձ համբուրում էլ են, գրկում էլ են, և ասում են՝ բարի գիշեր, և՛ բարի առավոտ, և՛ ցտեսություն, և՛ սիրում են․․․ Գիտես ինչ, Մեծաչքանի, թող մեզ երեխա, լինի։
 +
 +
― Իսկ որտեղի՞ց վերցնենք։
 +
 +
Դիլլը լսել էր, որ մի մարդ կա, որը նավակ ունի, նա թիավարում է, գնում ինչ֊որ կղզի, ուր մշտական մշուշ է, այնտեղ ինչքան ասես փոքրիկ մանկիկներ կան և կարելի է նավավարին պատվիրել, որպեսզի մի երեխա բերի․․․
 +
 +
― Իսկի էլ չէ, սուտ է։ Հորաքույրն ասում է, որ աստված ուղղակի գցում է բուխարիկի ծխնելույզից, հա՛, կարծում եմ, որ նա հենց այդպես էլ ասաց։
 +
 +
(Այդ անգամ հորաքույրը խոսում էր ոչ այնքան հասկանալի ձևով)։
 +
 +
― Դե ոչ էլ այդպես։ Երեխաները ծնվում են մարդկանցից։ Բայց այդ նավավարից էլ կարելի է վերցնել․․․ Նրա կղզում ինչքան ասես կան, միայն պետք է նրանց արթնացնել, նա հենց որ փչում է, մանկիկները իսկույն ևեթ արթնանում են․․․
 +
 +
Դիլլը նորից սկսեց երազել։ Նա միշտ էլ արտառոց բաներ էր հորինում։ Նա հասցնում էր կարդալ երկու գիրքք մինչդեռ ես մեկն էի կարդում, այնուամենայնիվ, ավելի շատ սիրում էր, որ ինքը հորիներ ինչ֊որ զարմանահրաշ պատմություններ։ Նա հաշվում էր կայծակի արագությամբ, հանումով և բազմապատկումով խնդիրներ էր լուծում, բայց ավելի շատ սիրում էր իր այն մշուշապատ աշխարհը, ուր քնած են մանկիկները և միայն սպասում են, որ իրենց հավաքեն, ինչպես ծաղիկներին են հավաքում վաղ լուսաբացին։ Նա անվերջ խոսում էր, խոսում, մինչև որ ինքը իրեն օրորեց և ինձ էլ նույնպես մշուշի մեջ նշմարվեց մի խաղաղ կղզի, և հանկարծ աղոտ կերպով երևաց մի տխուր տուն, անբարեհամբույր, գորշացած դռներով։
 +
 +
― Դի՛լլ․․․
 +
 +
― Հը՛մ֊մ․․․
 +
 +
― Ի՞նչ կասես, ինչո՞ւ Զարզանդ Ռեդլին չի փախչում տնից։
 +
 +
Դիլլը երկար ու ձիգ հառաչեց և շուռ եկավ կողքին։ Եվ ուսի վրայով ասաց.
 +
 +
— Միգուցե տեղ չունի փախչելու․․․
 +
 +
 +
== Գլուխ 15 ==
 +
 +
Շատ հեռախոսային զանգեր եղան, շատ ճառեր եղան ի պաշտպանություն հանցագործի, հետո նրա մորից ստացվեց մի երկար նամակ ներման հետ միասին, և, վերջապես, որոշեցին, որ Դիլլը մնա։ Մեկ շաբաթ ապրեցինք հանգիստ։ Դրանից հետո, թվում է, մենք արդեն հանգստություն չունեինք։ Ամեն ինչ դարձավ այնպես, ինչպես լինում է ծանր երազում։
 +
 +
Այդ սկսվեց մի իրիկնամուտ, ընթրիքից հետո։ Դիլլը դեռևս մեզ մոտ էր. Ալեքսանդրա հորաքույրը նստած էր անկյունտւմ իր բազկաթոռին, Ատտիկուսն էլ՝ իր․ ես և Ջիմը մեկնվել էինք հատակին և կարդում էինք։ Շաբաթն անցել էր հաշտ ու խաղաղ, ես հնազանդ էի հորաքրոջս. Ջիմը չնայած որ արդեն բավականաչափ մեծ էր չինարու վրայի մեր տնակի համար, բայց ինձ և Դիլլին օգնում էր, որ տնակի համար թոկից նոր սանդուղք հյուսենք։ Դիլլը Զարզանդ Ռեդլիին դուրս գրավելու և ինքն էլ անվնաս մնալու վստահելի միջոց էր հորինել. հարկավոր էր պարզապես լիմոնի սառնաշաքար ցանել ճանապարհին, Ռեդլիների ետնամուտքից մինչև շքամուտքը և Ռեդլին՝ ինքը մրջյունի նման սառնաշաքարի համար կգնա։ Դուռը ծեծեցին։ Ջիմը գնաց բանալու, հետո վերադարձավ և ասաց, որ այդ միստեր Հեկ Թեյթն է։
 +
 +
― Դե ուրեմն ներս հրավիրիր,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Արդեն հրավիրել եմ։ Այնտեղ, բակում ինչ-որ ուրիշ մարդիկ էլ կան, նրանք ուզում են, որ դու գնաս իրենց մոտ։
 +
 +
Մեյկոմբում չափահաս մարդիկ դռան ետևն են մնում միայն երկու դեպքում՝ երբ այդ տանը հանգուցյալ կա, կամ էլ երբ ոստիկանության մատը խառն է լինում։ Ես մտածեցի այդ ո՞վ է մահացել։ Ես և Ջիմը ուզեցինք գնալ դեպի դուռը, բայց Ատտիկուսը գոչեց․
 +
 +
— Նստեցե՛ք տեղներդ։
 +
 +
Ջիմը հյուրասենյակի լույսը հանգցրեց և քիթը կպցրեց լուասմուտի ապակուն։ Ալեքսանդրա հորաքույրը բողոքեց.
 +
 +
― Մի՛ րոպե, հորաքույր, ես միայն տեսնեմ, թե ովքեր են եկել։
 +
 +
Ես և Դիլլը սկսեցինք նայել ուրիշ պատուհանից։ Ատտիկուսին ինչ֊որ մարդիկ էին շրջապատել։ Թվում էր, թե նրանք բոլորը խոսում էին միասին։
 +
 +
― ․․․ վաղը նրան կտեղափոխենք շրջանային բանտը,— ասաց միստեր Թեյթը։— Ես ոչ մի անախորժություն չեմ, ցանկանում, որ լինի, բայց չեմ կարող երաշխավորել, որ այդ տեղի չի ունենա։
 +
 +
― Թող հիմարությունդ, Հեկ,— ասաց Ատտիկուսը։— Մենք գտնվում ենք Մեյկոմբում և ոչ թե մի ինչ֊որ տեղում։
 +
 +
— ․․․ ասում եմ, որ ես ուղղակի անհանգստանում եմ։
 +
 +
― Հեկ, հենց դրա համար էլ հետաձգել են, որպեսզի ոչ մի անհանգստության առիթ չունենանք,— ասաց Ատտիկուսը։— Այսօր շաբաթ է։ Դատը հավանաբար տեղի կունենա երկուշաբթի։ Մի՞թե մեկ գիշեր դուք չեք կարող նրան պահել այստեղ։ Մեյկոմբում դժվար գտնվի որևէ մեկը, որ ինձ մեղադրի, թե ինչու չեմ հրաժարվում այդ դատի պաշտպանությունից, ամենքն էլ գիտեն, որ ծանր ժամանակներ են հիմա։
 +
 +
Բոլորը հանկարծ ինչ֊որ զվարթացան, բայց իսկույն ևեթ հանդարտվեցին, որովհետև միստեր Լինկ Դիզը ասաց.
 +
 +
― Տեղացիներից ոչ ոք ոչինչ չի անի, ինձ անհանգստացնողը Հին Սարեմայի այդ շրջմոլիկն է․․․ Իսկ դուք չե՞ք կարող հասնել այն բանին, որ․․․ Ինչպես է դա կոչվում, Հեկ։
 +
 +
― Գործի տեղափոխություն ուրիշ շրջան,— հուշեց միստեր Թեյթը։— Հիմա դրանից, թվում է, օգուտ չի էլ լինի։
 +
 +
Ատտիկուսը ինչ֊որ բան ասաց, ես չլսեցի։ Դարձա դեպի Ջիմը, բայց նա ձեռքը թափահարեց՝ սուս արա։
 +
 +
― ․․․ և հետո,— շարունակեց Ատտիկուսը ավելի բարձրաձայն,— դուք, իհարկե, չեք վախենում այդ մարդկանցից, ճի՞շտ է։
 +
 +
― ․․․ Գիտե՞ք, թե ինչ են դառնում, երբ լակում են։
 +
 +
— Կիրակի օրերը սովորաբար չեն խմում, օրվա կեսը անց են կացնում եկեղեցիում,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Բայց այս դեպքը արտակարգ դեպք է,— ասաց ինչ-որ մեկը։
 +
 +
Նրանք անվերջ աղմկում էին և կարծիքներ փոխանակում, վերջապես հորաքույրն ասաց, որ եթե Ջիմը հյուրասենյակի լույսը չվառի, դա մեծ խայտառակություն է ամբողջ ընտանիքի համար։ Բայց Ջիմը չլսեց։
 +
 +
— ․․․ չեմ հասկանում, նախ և առաջ ասացեք՝ հանուն ինչի՞ հանձն առաք այդ գործը, Ատտիկուս,— ասաց միստեր Հինկ Դիզը։— Դուք այդ գործում կարող եք ամեն ինչ կորցնել։ Ամե՛ն ինչ։
 +
 +
― Դուք լրջորե՞ն եք այդպես կարծում։
 +
 +
Երբ Ատտիկուսը այդ հարցը տալիս է, զգույշ կաց։ «Մեծաչքանի, դու լրջորե՞ն ուզում ես այդ քայլը կատարել», հո՛պ, հո՛պ, հո՛պ, և տախտակի վրա շաշկիի քարերիցս ոչ մեկը չկա։ «Դու լրջորե՞ն ես այդպես կարծում, որդիս։ Այդ դեպքում կարդա, ահա այս»։ Եվ ամբողջ երեկո Ջիմի հոգին դուրս է գալիս Հենրի Ու. Գրեյդիի ճառերը մարսելու համար։
 +
 +
― Լսեցե՛ք, Լինկ, այդ մարդը նստելու է էլեկտրական աթոռին, բայց թող բոլորը ճշմարտությունն իմանան,— անհողդողդ ձայնով ասաց Ատտիկուսը։— Իսկ ճշմարտությունը դուք գիտեք։
 +
 +
Բարձրացավ քրթմնջյուն։ Ատտիկուսը ցատկեց ետ, դեպի դուռը, բայց ամեն կողմից մոտեցան, և աղմուկը դարձավ չարագուշակ։
 +
 +
― Ատտիկուս,— հանկարծ գոչեց Ջիմը,— հեռախոսը զանգահարում է։
 +
 +
Բոլորը հանկարծակիի գալով, ցնցվեցին ու ետ քաշվեցին․ այդ մարդկանց մենք ամեն օր տեսնում էինք, այդտեղ կային և խանութպաններ, և Մեյկոմբի ֆերմերներից ոմանք, այդտեղ էին նաև բժիշկ Ռեյնոլդսը և Էյվերին։
 +
 +
― Որ այդպես է դու մոտեցիր հեռախոսին,— պատասխանեց Ատտիկուսը։
 +
 +
Բոլորը ծիծաղեցին և ցրվեցին։ Ատտիկուսը մտավ հյուրասենյակ, չխկացրեց լույսի կոճակը և տեսավ, որ Ջիմը նստած է լուսամուտի մոտ ամբողջապես սփրթնած, քթի ծայրը կարմրած, որովհետև սեղմել էր ապակուն։
 +
 +
― Ի՞նչ եք այստեղ մթան մեջ նստել,— զարմացավ Ատտիկուսը։
 +
 +
Ջիմը նայեց, թե նա ինչպես նստեց բազկաթոռին՝ ձեռքըն առնելով երեկոյան լրագիրը։ Երբեմն ինձ թվում է, որ Ատտիկուսը իր կյանքի ամենակարևոր իրադարձությունների մասին խորհրդածում է հանգստի ժամին՝ ծածկվելով «Մոբիլ ռեջիստերի», «Բիրմինգհեմ նյուսի» և «Մոնտգոմերի էդվերթայզերի» էջերի ետևում։
 +
 +
Ջիմը մոտեցավ Ատտիկուսին։
 +
 +
― Նրանք քեզ համար էին եկել, հա՞։ Նրանք ուզում էին քեզ հետ հաշի՞վ տեսնել։
 +
 +
Ատտիկուսը թերթը իջեցրեց և նայեց Ջիմին։
 +
 +
― Այդ ինչո՞ւ կարդալդ թողեցիր, արդեն կշտացա՞ր,— հարցրեց նա։ Հետո բարեհամբույր ձայնով ասաց,— ո՛չ, որդիս, այդ մեր բարեկամներն էին։
 +
 +
― Այդ մի․․․ մի հրոսախումբ չէ՞ր։— Ջիմը խեթ֊խեթ նայեց։
 +
 +
Ատտիկուսը ուզեց ժպիտը զսպել, բայց չկարողացավ։
 +
 +
― Ո՛չ, մեզ մոտ, Մեյկոմբում գազազած ամբոխ և նման հիմարություններ չկան։ Ես երբեք չեմ լսել, որ այստեղ մոլեգնեին զանազան հրոսախմբեր։
 +
 +
― Մի ժամանակ Կու֊կլուկս֊կլանը հետապնդել է կաթոլիկներին։
 +
 +
― Եվ կաթոլիկների մասին էլ երբեք ոչինչ չեմ լսել,— ասաց Ատտիկուսը։— Դու ինչ֊որ խառնում ես։ Շատ վաղուց, մոտավորապես ինը հարյուր քսան թվականին այստեղ գոյռւթյուն է ունեցել Կու-կլուկս-կլան, բայց դա եղել է առավելապես քաղաքական կազմակերպություն։ Եվ նրանք ո՞ւմ պիտի վախեցնեին։ Մեկ անգամ նրանք միստեր Սեմ Լիվի տան մոտ ցույց են սարքում, բայց Սեմը դուրս է գալիս արտասանղուղքը և ասում՝ երևում է ձեր գործերը վատ են գնում, եթե պտտվում եք շուրջս հենց իմ կտավից կարված բալախոնները հագներիդ։ Նրանց այնպես է ամաչեցնում, որ հեռանում են։
 +
 +
Լիվիների տոհմը համապատասխանում էր Մեյկոմբում ազնվաբարո մարդկանց ներկայացվող բոլոր պահանջներին․ նրանք իրենց խելքը և ընդունակությունները ի սպաս էին դնում օգտակարությամբ և արդեն հինգ սերունդ ապրում էին մեր քաղաքում, միևնույն տեղում։
 +
 +
― Կու֊կլուկս֊կլանը մեռել է և այլևս երբե՛ք հարություն չի առնի,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Ես գնացի Դիլլին ուղեկցելու, հետո վերադարձա և դռան ետևից լսեցի, թե ինչպես Ատտիկուսը ասում էր Ալեքսանդրա հորաքրոջը․
 +
 +
― ․․․ բոլորի հետ հավասարապես պատրաստ եմ պատշաճը մատուցանելու Հարավի կանանց, բայց երբեք մարդկային կյանքը չզոհելով հանուն միֆի, պաշտպանելով նրանց մի վտանգից, որը նրանց երբեք չի սպառնում։
 +
 +
Նրա ձայնն այնպիսին էր, որ ես մտածեցի՝ նորից պիտի վիճեն։
 +
 +
Ես գնացի Ջիմին փնտրելու, նա իր սենյակումն էր, պառկել էր մահճակալին ու մտածում էր։
 +
 +
― Նրանք կռվեցի՞ն,— հարցրի ես։
 +
 +
― Ոնց որ թե։ Նա Ատտիկուսին հանգիստ չի տալիս Թոմ Ռոբինսոնի պատճառով։ Նա համարյա թե Ատտիկուսին ասաց, որ խայտառակում է մեր ամբողջ գերդաստանը։ Ես․․․ վախենում եմ, Մեծաչքանի։
 +
 +
― Ինչի՞ց ես վախենում։
 +
 +
― Ատտիկուսի համար։ Հանկարծ նրան մի բան պատահի։
 +
 +
Ես սկսեցի նրան հարցուփորձ անել, բայց Ջիմը վրան խորհրդավոր հովեր առավ և նրանից միայն այս լսեցի՝ ձե՛ռք քաշիր, ի՞նչ ես կպել։
 +
 +
Հաջորդ օրը կիրակի էր։ Կիրակնօրյա դասերի և պատարագի արանքում բոլորը դուրս եկան թմրությունից փոքր֊ինչ ազատվելու, և ես բակում տեսա Ատտիկուսին. նրան ինչ֊որ մարդիկ էին շրջապատել։ Այդտեղ էր և միստեր Հեկ Թեյթը, և ես մտածեցի՝ միգուցե սկսել է խելքի գալ և աստծուն հավատալ։ Առաջ նա երբեք եկեղեցի չէր գալիս։ Այդտեղ էր նույնիսկ միստեր Անդերվուդը։ Միստեր Անդերվուդը երբեք ոչ մի տեղ չէր գնում և ոչնչով չէր զբաղվում, բացի իր «Մեյկոմբ տրիբյուն» թերթից, նա այդ թերթի և տնօրենն էր, և խմբագիրը, և շարողը։ Առավոտից մինչև գիշեր նա իր լինոտիպի մոտից չէր հեռանում և միայն, որպեսզի թարմանար, մի կում բալի թրմօղի էր կուլ տալիս, որը նրա մոտ դրված էր լինում սափորով։ Նա հազվադեպ էր դուրս գալիս նորություններ լսելու, մարդիկ իրենք էին նրա մոտ գնում և պատմում։ Ասում էին՝ թերթի ամբողջ համարը ինքն էր հորինում և ինքն էլ տպագրում էր իր լինոտիպով։ Եվ այդ շատ ճշմարտանման էր։ Հավանաբար մի շատ արտառոց դեպք էր տեղի ունեցել, եթե միստեր Անդերվուդը դուրս էր եկել լույս աշխարհ։
 +
 +
Ես Ատաիկուսին բռնեցրի շեմքին, և նա ասաց, որ Թոմ Ռոբինսոնին փոխադրում են Մեյկոմբի բանտը։ Եվ ասաց նաև, թերևս ոչ ինձ, այլ իրեն՝ եթե նրան հենց սկզբից այդտեղ պահեինք ոչինչ էլ չէր լինի, ամեն ինչ կընթանար խաղաղ։ Նա նստեց երրորդ կարգի իր տեղում և երգեց․ «Մերձենամ զքեզ, տեր աստված», նա մի փոքր ետ էր մնում մյուսներից, և նրա թավ ձայնը հնչում էր միանգամայն առանձին։ Նա երբեք մեզ հետ միասին չէր նստում։ Եկեղեցում նա սիրում էր լինել ինքն իր հետ։
 +
 +
Կիրակի օրերը բոլորն էլ այնպիսի տեսք էին ընդունում, որպես թե տանը ամեն ինչ հրաշալի է, բայց այն օրվանից, ինչ Ալեքսանդրա հորաքույրը տեղափոխվել է մեզ մոտ, ավելի անտանելի է դարձել։ Ճաշից հետո անմիջապես Ատտիկուսը ճողոպրում է իր առանձնասենյակը, երբեմն մենք գնում ենք նրա մոտ, իսկ նա նստած է պտտվող բազկաթոռի մեջ ու թիկն տված կարդում է։ Ալեքսանդրա հորաքույրը պառկում է երկու ժամ ննջելու, սպառնալով, թե հապա թող մենք համարձակվենք բակում աղմկել, երբ բոլոր հարևանները հանգստանում են։ Ջիմն էլ հասել էր այն հասակին, երբ մի ամբողջ կապոց ֆուտբոլի հանդեսներ թևի տակ, գնում էր իր սենյակը։ Ինձ և Դիլլին կիրակի օրերը մնում էր միայն, որ սուսուփուս խաղայինք Պախրայի մարգագետնում։
 +
 +
Կիրակի օրերը փողավոր զենքից կրակել չէր թույլաարրվում, և ես ու Դիլլը մարգագետնում Ջիմի ֆուտբոլի գնդակն էինք մի քիչ դես ու դեն քշում, բայց դա ձանձրալի էր։ Դիլլն ասաց՝ արի գնանք, միգուցե հաջոաղվի Զարզանդ Ռեդլիին տեսնել։ Ես ասացի՝ թերևս լավ բան չէ նրան անհանգստացնելը, և սկսեցի Դիլլին պատմել այն ամենը, ինչ պատահել էր այդ ձմռանը։ Նա լսեց ու զարմնացավ։
 +
 +
Ընթրիքի ժամին մենք գնացինք մեր տները, իսկ ընթրիքից հետո ես և Ջիմը պատրաստվում էինք, ինչպես միշտ, ամբողջ երեկո ընթերցել, բայց այդտեղ Ատտիկուսը մեգ զարմացրեց, նա դուրս եկավ հյուրասենյակ, նրա ձեռքին մի երկար էլեկտրական լար կար։ Եվ ծայրին լամպ։
 +
 +
― Ես մի կարճ ժամանակով գնում եմ,— ասաց նա։— Երբ վերադառնամ, դուք բոլորդ արդեն անկողնում կլինեք, այնպես որ՝ բարի գիշեր եմ մաղթում։
 +
 +
Գլխարկը դրեց և ետնամուտքից դուրս եկավ։
 +
 +
— Նա մեքենա է նստում,— ասաց Ջիմը։
 +
 +
Մեր հայրը իր տարօրինակություններն ուներ․ առաջին՝ երբեք քաղցրավենիք չէր ուտում, երկրորդ՝ սիրում էր ոտքով քայլել։ Որքան որ ինձ հիշում եմ, գարաժում միշտ կանգնած էր մաքուր կոկիկ «Շևրոլե» մեքենան, և Ատտիկուսը նրանով գնում էր միայն գործով, բայց Մեյկոմբում օրական երկու անգամ իր գրասենյակն էր գնում և վերադառնում ոտքով, իսկ այդ նշանակում էր՝ մոտ երկու մղոն։ Նա ասում էր՝ քայլելը իր միակ սպորտն է։ Իսկ Մեյկոմբում այսպիսի կարծիք կա․ եթե մարդ քայլում է հենց այնպես, առանց որոշակի նպատակի, նշանակում է նա պարզապես այդպիսին է՝ ոչ մի բանի չի ձգտում և երբեք էլ ոչինչի չի հասնի։
 +
 +
Հետո ես հորաքրոջս և եղբորս բարի գիշեր մաղթեցի և վաղուց արդեն պառկել ու կարդում էի, երբ հանկարծ Ջիմի սենյակում մի ինչ֊որ անհասկանալի աղմուկ սկսվեց։ Սովորաբար քնելիս նա այդպես չէր նախապատրաստվում, ես ամեն մի ձայն որոշակի գիտեի, և ես նրա դուռը ծեծեցի։
 +
 +
― Դու ինչո՞ւ չես պառկում։
 +
 +
― Մի հատ քաղաք վազ տամ ու շուտ վերադառնամ։— Նա շալվարն էր վրան քաշում։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ։ Ժամը համարյա տասն է։
 +
 +
Նա այդ գիտեր, բայց և այնպես պատրաստվում էր գնալու։
 +
 +
― Այդ դեպքում ես էլ հետդ կգամ։ Եվ եթե դու ասես մի դա, միևնույն է, կգամ, լսո՞ւմ ես։
 +
 +
Ջիմը հասկացավ, որ ես հեշտությամբ տանը մնացողը չեմ, ստիպված պիտի լինի հետս կռվել, իսկ այդ նշանակում էր զայրացնել հորաքրոջը, և ակամա զիջեց։
 +
 +
Ես շտապով հագնվեցի։ Մենք սպասեցինք, մինչև որ հորաքրոջս մոտ լույսը հանգավ, և կամացուկ դուրս եկանք ետնամուտքից։ Խավար, անլուսին գիշեր էր։
 +
 +
― Դիլլ էլ կցանկանար մեզ հետ գալ,— շշնջացի ես։
 +
 +
― Թող գա,— մռայլ պատասխանեց Ջիմը։
 +
 +
Մենք թռանք ցածրիկ ցանկապատի վրայով, անցանք միսս Ռեյչելի բակը և կանգնեցինք Դիլլի պատուհանի տակ։ Ջիմը լորի նման կվկվաց։ Ապակու ետևում հայտնվեց Դիլլի դեմքը, իսկույն անհետացավ, հինգ րոպեից հետո նա բաց արեց պատուհանը և դուրս եկավ։ Որպես մի փորձառու մարդ նա մեզ ոչինչ չհարցրեց, մինչև որ դուրս եկանք փողոց։
 +
 +
― Ի՞նչ է պատահել։
 +
 +
― Ջիմի թափառելու ցավը բռնել է։
 +
 +
Կելպուրնիան ասում էր՝ նրա տարիքի բոլոր տղաներն էլ թափառելու հիվանդություն ունեն։
 +
 +
― Հենց այնպես, ուղղակի սիրտս ուզեց,— ասաց Ջիմը։— Հենց այնպես։
 +
 +
Անցանք միսիս Դյուբոզի տան մոտով, այն կանգնած էր ամայի, փեղկերը՝ փակ, լեռնավարդերը հազիվ էին նշմարվում բարձրացած եղնջաթփերի ու օշինդրի միջից։ Մինչև անկյունը, այսինքն՝ մինչև փոստը մնում էր անցնել ևս ութ տուն։
 +
 +
Հրապարակի հարավային մասը ամայի էր։ Յուրաքանչյուր անկյունում ասես փշաքաղված կանգնած էին հսկայական արաուկաբիները, նրանց արանքում փողոցային լապտերների շողքերի տակ փայլփլում էին երկաթյա հարմարանքները, որոնցից կապում էին ձիերին։ Լույս կար նաև հասարակական զուգարանում, և այդ կողմից դատարանի շենքը այլևս ոչ մի տեղից չէր լուսավորվում։ Դատարանի առջևում հրապարակը քառակուսի էր, բոլոր կողմերից խանութներ էին, նրանցից մեկում, ավելի խորքում ինչ-որ տեղ, նույնպես աղոտ լույս էր երևում։
 +
 +
Երբ Ատտիկուսը նոր էր սկսել որպես փաստաբան աշխատել, նրա գրասենյակը տեղավորված էր հենց դատարանի շենքում, բայց մի քանի տարուց հետո Ատտիկուսը տեղափոխվեց քաղաքային բանկի շենքը, այնտեղ ավելի հանգիստ էր ու խաղաղ։ Մենք շրջվեցինք անկյունը և բակի առջև տեսանք մեր «Շևրոլեն»։
 +
 +
― Նա այստեղ է,— ասաց Ջիմը։
 +
 +
Բայց Ատտիկուսն այդտեղ չէր։ Նրա գրասենյակը կարելի էր գնալ մի երկար միջանցքով։ Եթե դռանը լույս լիներ, մենք կտեսնեինք փոքրիկ ցուցանակը մանր, հստակ տառերով՝ _Ատտիկուս Ֆինչ, փաստաբան_։ Հիմա այնտեղ մութ էր։
 +
 +
Ջիմը մի անգամ ևս բակի ապակյա դռան ետևից նայեց դեպի խավարը։ Սեղմեց դռան բռնակը, փակ էր։
 +
 +
― Գնանք փողոցով։ Միգուցե նա գնացել է միստեր Անդերվուդի մոտ։
 +
 +
Միստեր Անդերվուդը ոչ միայն հրատարակում էր «Մեյկոմբ տրիբյուն» թերթը, նա նաև ապրում էր խմբագրությունում։ Ավելի ճիշտ, նրա գլխին։ Թե ինչ էր կատարվում դատարանում և բանտում, նա իմանում էր, նայելով պարզապես իր երկրորդ հարկի պատտւհանից։ Նրա տունը գտնվում էր հրապարակի հյուսիս-արևմտյան անկյունում, ուր կարելի էր գնալ բանտի մոտով։
 +
 +
Բանտը ամբողջ Մեյկոմբի ամենապատվավոր և ամենաարտառոց շենքն էր։ Ատտիկուսն ասում էր, այդպիսի բան կարող էր հորինել միայն մեր ազգական Ջոշուա Սենտ֊Կլերը։ Եվ իսկապես, դա մի անհեթեթ բան էր․ քաղաքի բոլոր տները պարզ, սովորական տներ էին՝ ուղիղ, լայն ճակատով ու թեք տանիքով, և հանկարծ ոչ այս, ոչ այն ցցվել կանգնել է մի փոքրիկ գոթական տաճար՝ լայնքը մեկ խցիկ, բարձրությունը՝ երկու խցիկ, և այդ ամենը լրացվում է որմնահեցերով և ատամնավոր երկու փոքրիկ աշտարակներով։ Եվ որովհետև շենքի ճակատը կարմիր աղյուսից էր, և լուսամուտներում, ինչպիսիք ունենում են միայն եկեղեցիները, երևում էին հաստ, երկաթյա ճաղաշարեր, այդ ամենը թվում էր միանգամայն ոչ իրական։ Եվ գոնե այդ անհեթեթությունը գտնվեր որևէ միայնակ բլուրի վրա։ բայց ոչ, այն սեղմված էր Տինդելի «Մետաղյա առարկաների»֊ի և «Մեյկոմբ տրիբյուն»֊ի խմբագրության միջև։ Բանտը մեզ մոտ, Մեյկոմբում, միշտ էլ վիճաբանություններ էր հարուցում, պարսավողները ասում էին՝ դա իսկ և իսկ Վիկտորիա թագուհու ժամանակների զուգարան է, իսկ նրանց հակառակորդները հավատացնում էին՝ այդ շենքը քաղաքին տալիս է պատկառելի, ազնվաբարո տեսք, և անցորդը երբեք չի կարողանա գուշակել, թե այն լեփ֊լեցուն է սևամորթներով։
 +
 +
Մենք քայլում էինք մայթով և հանկարծ քիչ հեռվում տեսանք միայնակ մի լույս։
 +
 +
― Տարօրինակ է,— ասաց Ջիմը,— բանտը գրսից լապտեր չունի։
 +
 +
― Կարծես գռան վրա երևացողը էլեկտրական լամպ է,— ասաց Դիլլը։
 +
 +
Երկրորդ հարկի պատուհանի ճաղաշարի արանքում կախված էր մի երկար էլեկտրալար։ Մերկ, լուսամփոփից զուրկ լամպի տակ, մուտքի առջև նստած էր Ատտիկուսը։ Նա, հավանաբար, իր գրասենյակից աթոռ էր բերել դրել դռան առջև և այժմ կարդում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով թիթեռնիկներին ու գիշերային ամեն տեսակի մժղուկներին, որոնք պարս էին բռնել նրա գլխավերևում։
 +
 +
Ես ուզեցի վազել, բայց Ջիմը թևիցս քաշեց։
 +
 +
— Նրա մոտ չգնա՛ս,― ասաց Ջիմը,— կզայրանա։ Նա այստեղ է, նշանակում է՝ ամեն ինչ կարգին է, գնանք տուն։ Ես միայն ուզում էի իմանալ, թե նա որտեղ է։
 +
 +
Մենք սկսեցինք շեղակի կտրել հրապարակը, և այդտեղ, Մերիդիանի խճուղիով դանդաղ, մեկը մյուսի ետևից մոտեցան չորս փոշոտ ավտոմեքենաներ։ Նրանք շրջանցեցին հրապարակը, անցան բանկը և կանգ առան բանտի առջև։
 +
 +
Մեքենայից ոչ ոք դուրս չեկավ։ Ատտիկուսը գլուխը բարձրացրեց։ Լրագիրը կանոնավոր ծալեց, դրեց ծնկներին, գլխարկը ետ մղեց դեպի ծոծրակը։ Երևում է, գիտեր, որ սրանք կգան։
 +
 +
― Գնանք,— շշնջաց Ջիմը։
 +
 +
Մենք վազեցինք հրապարակի միջով, հետո փողոցով և թաքնվեցինք կրպակի ետևը։ Ջիմը զգուշությամբ թաքստոցից նայեց։
 +
 +
― Կարելի է ավելի մոտենալ,— ասաց նա։
 +
 +
Մենք վազեցինք դեպի Տինդելի խանութը, բանտը այդտեղից չափազանց մոտ էր, ամեն ինչ տեսնում էինք, իսկ մեզ ոչ ոք չէր նկատի։
 +
 +
Եկվորները մեկ֊մեկ, երկու֊երկու դուրս էին գալիս մեքենաներից։ Սկզբում ասես ստվերներ լինեին, հետո շարժվեցին դեպի բանտը, և լույսի տակ տեսանելի դարձավ, որ նրանք ամենքն էլ խոշոր են, ամրակազմ։ Ատտիկուսը տեղից չշարժվեց։ Լայն թիկունքները նրան ծածկեցին մեր աչքից։
 +
 +
― Նա այստե՞ղ է, միստեր Ֆինչ,— հարցրեց նրանցից մեկը։
 +
 +
― Այստեղ է,— պատասխանեց Ատտիկուսը։— Նա քնած է, չարթնացնեք։
 +
 +
Ես բավականաչափ ուշ հասկացա, թե այդ խոսքերը որքան սոսկալի և ծիծաղելի էին նման բնավ ոչ զվարճալի հանգամանքներում, բայց հորս լսեցին. մարդիկ սկսեցին խոսել կիսանձայն։
 +
 +
― Դուք գիտե՞ք, թե ինչու ենք մենք եկել,— ասաց մի ուրիշը։— Դռնից հեռու գնացեք, միստեր Ֆինչ։
 +
 +
― Վերադարձեք տուն, Ուոլտեր,— հարգալից ասաց Ատտիկուսը։— Հեկ Թեյթը այստեղ մոտերքում է։
 +
 +
― Ինչպե՜ս չէ,— ասաց հիմա էլ մի ուրիշը։— Հեկը իր ստորադրյալներով անտառում թափառում է, մինչև առավոտ այնտեղից դուրս չի գա։
 +
 +
— Ոնց թե։ Ի՞նչ բանի է այնտեղ։
 +
 +
― Քամի է կուլ տալիս,— եղավ կարճ պատասխանը։— Այս բանը ձեր մտքով չէ՞ր անցել, միստեր Ֆինչ։
 +
 +
― Անցել էր, բայց չէի հավատացել։— Հորս ձայնը հնչում էր միշտ հավասարաչափ հանդարտ։— Դա գործը փոխում է, այդպես չէ՞։
 +
 +
― Դե, պարզ է,— ասաց մեկի բասը։ Խոսողը չէր երևում։
 +
 +
― Դուք լո՞ւրջ եք այդպես կարծում։
 +
 +
Երկու օրվա ընթացքում արդեն երկու անգամ Ատտիկուսից լսում էի այդ հարցը, նշանակում էր, հիմա ինչ֊որ մեկի հերը կանիծեն։ Այդ տեսարանը արժի տեսնել։ Ես դուրս պրծա Ջիմի թևի տակից և ամբողջ թափով վազեցի Ատտիկուսի մոտ։
 +
 +
Ջիմը ծղրտաց ու սլացավ իմ ետևից, բայց նա և Դիլլը ինձ չհասան։ Մութ կերպարանքների արանքում բոթբոթելով, որոնցից ծանր հոտ էր գալիս, ես դուրս վազեցի դեպի լույսի շրջանագիծը։
 +
 +
― Ատտիկուս, ողջույն։
 +
 +
Ես մտածում էի, թե նա կուրախանա, բայց նրա դեմքը այնպիսի արտահայտություն ընդունեց, որ իմ ողջ զվարթությունը կորավ։ Նրա աչքերը պարզապես դարձան վախվորած, բայց այդ իսկույն անցավ, հենց որ ամբոխի միջով ճամփա բացելով երևացին Ջիմն ու Դիլլը։
 +
 +
Սպիրտի հոտ էր գալիս և գոմի, ես շուրջս նայեցի, չորս կողմ օտար մարդիկ էին։ Սրանք ուրիշ էին, նրանք չէին, որ եկել էին երեկ երեկոյան։ Շփոթմունքից տաքություն տվեց վրաս. ես այնպես հաղթական ներս ցատկեցի, բայց ինձ նայում էին միանգամայն անծանոթ մարդիկ։
 +
 +
Ատտիկուսը աթոռից բարձրացավ, նա քայլում էր դանդաղ, ծերուկի նման։ Նա տեղը տեղին ծալքերի տեղով լրագիրը ձեռքով հարթեց և խնամքով ծալեց։ Մատները մի թեթև դողում էին։
 +
 +
― Գնա՛ տուն, Ջիմ,— ասաց նա։— Քույրիկիդ և Դիլլին ուղեկցիր տուն։
 +
 +
Մենք վարժվել էինք, Ատտիկուսը երբ մի որևէ բան էր ասում, միգուցե միշտ չէ, որ հաճույքով, բայց անմիջապես կատարում էինք, իսկ այդտեղ Ջիմը կանգնել էր այնպիսի տեսքով, կարծես միտք էլ չուներ տեղից շարժվելու։
 +
 +
― Գնա տուն, ես ասացի։
 +
 +
Ջիմը գլուխն օրորեց։ Ատտիկուսը բռունցքները սեղմեց կողքերին, և Ջիմը, նույնպես, և այդպես նրանք կանգնել էին դեմ առ դեմ, միմյանցից միանգամայն տարբեր. Ջիմի մազերը փափուկ էին, շագանակավուն, մուգ դարչնագույն աչքեր, երկարուկ դեմք, ականջները կպած գլխին՝ նա ամբոդջովին մայրիկին է քաշել, իսկ Ատտիկուսի մազերը սև են, տեղ֊տեղ ալեխառն, դիմագծերը ուղիղ, խիստ, բայց և այնպես ինձ թվաց, որ նրանք նման են։ Երևի այն պատճառով, որ միմյանց նայում էին հանդգնաբար։
 +
 +
― Որդիս, ես ասացի՝ գնա տուն։
 +
 +
Ջիմը գլուխն օրորեց։
 +
 +
― Ա՛յ, հիմա ես նրան տուն կուղարկեմ,— ասաց լողլողի մեկը, բռնեց Ջիմի օձիքից և այնպես շպրտեց, որ Ջիմը հազիվ մնաց ոտքի վրա։
 +
 +
― Ձեռք չտա՛ս նրան։
 +
 +
Եվ ես դրան, այդ քեռուն ոտքովս հասցրի։ Ես բոբիկ էի, և շատ զարմացա, որ նա դեմքը ամբողջովին կնճռոտեց, վախ արեց և ետ քաշվեց։ Ես ուզում էի նրա ծնկանը հասցնել, բայց բավականին բարձր խփեցի։
 +
 +
― Հերի՛ք է, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը, ուսս բռնելով։— Համառություն մի արա և քացով մի խփիր։ Լռի՛ր,— ընդհատեց նա ինձ, երբ ուզում էի մի բան ասել ինձ արդարացնելու համար։
 +
 +
― Թող նրանք Ջիմին ձեռք չտա՛ն,— ասացի ես։
 +
 +
― Դե լավ, միստեր Ֆինչ, դրանց այստեղից տարեք,— քրթմնջաց ինչ֊որ մեկը։— Դրա համար մենք ձեզ տալիս ենք տասնհինգ վայրկյան։
 +
 +
Ատտիկուսը կանգնել էր այդ անհասկանալի մարդկանց մեջ և աշխատում էր Ջիմին համոզել, որ իրեն լսի։ Նա սպառնում էր, համոզում, վերջում նույնիսկ ասաց։
 +
 +
— Ես քեզ խնդրում եմ, Ջիմ, սրանց տար։
 +
 +
Իսկ Ջիմը որպես պատասխան համառորեն կրկնում էր․
 +
 +
― Չե՛մ գնա։
 +
 +
Այդ ամենը ինձ սկսեց ձանձրացնել, բայց ես զգում էի՝ Ջիմը անտեղի չէ, որ համառում է, ախր լավ գիտե, որ Ատտիկուսը հետո նրա հախից կգա, երբ մենք արդեն տուն գնանք։
 +
 +
Ես սկսեցի շուրջս նայել։ Տաք, ամառային գիշեր էր, բայց համարյա այդ բոլոր մարդիկ հագել էին կոմբինեզոններ և կոպիտ, բամբակյա վերնաշապիկներ, որոնք կոճկված էին ընդհուպ մինչև կզակը։ Երևի նրանք ամենքն էլ վախեցել էին, թե կմրսեն, մտածեցի ես, ահա թևքերն էլ ծալված չեն, և նույնիսկ բազկակալներն էլ կոճկված են։ Նրանք, ովքեր լայնեզր գլխարկներով էին, քաշել էին մինչև հոնքերը։ Եվ բոլորը մի տեսակ մռայլ էին, նայում էին քնահար, կարծես նրանց համար անսովոր էր, որ այդպիսի ուշ ժամին ոտքի վրա էին։ Ես մի անգամ էլ փնտրեցի, չկա՞ արդյոք գոնե մի ծանոթ դեմք, նրանք կանգնած էին կիսաշրջանաձև, և նրան, ով կանգնած էր մեջտեղում, ես հանկարծ ճանաչեցի։
 +
 +
― Ողջո՛ւյն, միստեր Կանինգհեմ։
 +
 +
Նա կարծես իսկի չլսեց էլ։
 +
 +
― Ողջո՛ւյն, միստեր Կանինգհեմ։ Ինչպես է ձեզ մոտ, իրավունքների սահմանափակումը դարձյա՞լ շարունակվում է։— Ուոլտեր Կանինգհեմ ավագի գործերի վիճակին ես քաջ ծանոթ էի, Ատտիկուսը ինչ֊որ ժամանակ այդ ամենը մանրամասն բացատրել էր։ Պարթևահասակ, ամրակազմ, նա ինչ-որ շփոթված, աչքերն էր բաց ու խուփ անում՝ բթամատերը խրած կոմբինեզոնի ուսափոկի տակ։ Թվում էր տրամադրոաթյունը տեղը չէ, նա հազում էր ու նայում շուրջը։ Իմ բարեկամական ողջույնը մնաց անպատասխան։
 +
 +
Միստեր Կանինգհեմը կանգնած էր անգլխարկ, ճակատը թվում էր չափազանց ճերմակ, իսկ ամբողջ դեմքը, որ արևակեզ էր, արտասովոր թուխ էր, հավանաբար, նա միշտ լայնեզր գլխարկ էր դնում։ Նա մի ոտքից մյուսին էր հենվում, ոանամանները խոշոր էին և կոպիտ։
 +
 +
― Դուք ինձ չե՞ք ճանաչում, միստեր Կանինգհեմ։ Ես Ջին Լուիզա Ֆինչն եմ։ Դուք մի անգամ մեզ ընկույզ էիք բերել, հիշո՞ւմ եք։
 +
 +
Կարծես թե ջանքերս ապարդյուն էին, անտանելի բան է, երբ պատահական ծանոթը քեզ հետո չի ճանաչում։
 +
 +
― Ես Ուոլտերի հետ եմ սովորում,— մի նոր փորձ արեցի ես։— Նա չէ՞ որ ձեր տղան է, ճի՞շտ է։ Ճի՞շտ է, սը՛ր։
 +
 +
Միստեր Կանինգհեմը հազիվ նկատելի գլխով արեց, համենալն դեպս ինձ ճանաչեց։
 +
 +
― Ես և Ուոլտերը նույն դասարանումն ենք,— շարունակեցի ես,— նա շատ լավ է սովորում։ Ե՛վ հրաշալի տղա է,— ավելացրի ես,— ճի՛շտ է, ճի՛շտ է, նա հրաշալի տղա է։ Նա մի օր եկավ մեզ մոտ ճաշելու։ Միգուցե նա ձեզ պատմել է իմ մասին, մեկ անգամ ես նրան քոթակել եմ, իսկ նա՝ հեչ, ոչինչ էլ չարեց, իսկապես որ հրաշալի տղա է։ Դուք նրան բարևեցեք իմ կողմից, լա՞վ։
 +
 +
Ատտիկուսը մի ժամանակ ինձ բացատրել էր, որ եթե դու քաղաքավարի մարդ ես, ուրիշների հետ խոսիր ոչ թե այն մասին, ինչ քեզ է հետաքրքիր, այլ այն մասին, ինչ հետաքրքիր է նրանց։ Միստեր Կանինգհեմին, երևում է, իսկի էլ չէր հետաքրքրում իր տղայի մասին լսելը, իսկ ինձ այնքան ցանկալի էր, որ դա նրան ձանձրույթ չպատճառեր, և ես հուսահատությունից վերջին փորձս արեցի, համենայն դեպս, գուցե իրավունքների սահմանափակումը նրան ավելի հետաքրքրի։
 +
 +
― Սահմանափակումը շատ վատ բան է,— սկսեցի նրան բացատրել ես։
 +
 +
Եվ այդտեղ, վերջապես, ես նկատեցի, որ ճառով դիմում եմ մի ամբողջ խումբ մարդկանց։ Նրանք բոլորը նայում էին ինձ, ոմանք նույնիսկ բացել էին բերանները։ Ատտիկուսն այլևս Ջիմին չէր ստիպում գնալ, նրանք երկուսով կանգնած էին Դիլլի կողքին։ Եվ նրանք էլ էին կախարդվածի նման ինձ լսում։ Ատտիկուսը նույնիսկ բերանը կիսաբաց էր արել, իսկ նա միշտ ասում էր, որ դա այնքան էլ գեղեցիկ բան չէ։ Մեր հայացքները հանդիպեցին միմյանց, և նա բերանը փակեց։
 +
 +
― Գիտե՞ս, Ատտիկուս, ես ահա միստեր Կանինգհեմին ասում եմ, իհարկե, երբ իրավունքները սահմանափակում են, դա շատ վատ բան է, բայց դու չէ՞ որ ասել ես, որ պետք չէ վրդովվել, այդպիսի բաները երբեմն երկար են տևում․․․ և դուք ընդհանուր ուժերով մի կերպ դուրս կպրծնեք․․․
 +
 +
Եվ ես վերջնականապես լռեցի, միայն այս էի մտածում, թե որքա՜ն հիմարն եմ։ Երևում է, իրավունքների սահմանափակման մասին լավ է խոսել միայն հյուրասենյակում։
 +
 +
Իմ գլուխը նույնիսկ քրտնել էր. վատ եմ լինում, երբ մի ամբողջ խումբ մարդիկ նայում են ինձ։ Բոլորը կանգնել էին, բերանները ջուր առել։
 +
 +
— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես։
 +
 +
Ատտիկուսը չպատասխանեց, ես նայեցի միստեր Կանինգհեմին, նրա դեմքը նույնպես անվրդով էր։ Իսկ հետո նա չափազանց տարօրինակ վարվեց։ Պպզեց և երկու ձեռքով ուսերս բռնեց։
 +
 +
― Ես նրան կբարևեմ քո կողմից, փոքրիկ լեդի,— ասաց նա։
 +
 +
Վեր կացավ, ուղղվեց և հսկա ձեռքը թափ տվեց։
 +
 +
― Գնացի՛նք այստեղից,— գոչեց նա։— Գնա՛նք, տղաներ։
 +
 +
Եվ այնպես, ինչպես որ եկել էին երկու֊երկու, մեկ֊մեկ, շարժվեցին՝ քարշ տալով ոտները դեպի իրենց խարխուլ մեքենաները։ Շրխկացրին դռները, մոտորները փռշտացին, և բոլորով մեկնեցին։
 +
 +
Ես դարձա Ատտիկուսին, իսկ նա, պարզվեց, որ հեռացել է և ճակատը հենել բանտի պատին։ Ես մոտեցա և նրա թևքից քաշեցի։
 +
 +
― Հիմա մենք կգնանք տո՞ւն։
 +
 +
Նա գլխով արեց, դուրս քաշեց թաշկինակը, դեմքը մաքրեց և քիթը աղմուկով սրբեց։
 +
 +
― Միստեր Ֆինչ,— խավարի մեջ, ինչ֊որ տեղից լսվեց մի բարակ, խզված ձայն,— նրանք գնացի՞ն։
 +
 +
Ատտիկուսը պատից հեռացավ և գլուխը բարձրացրեց։
 +
 +
― Գնացին,— ասաց նա։— Քնիր մի քիչ, Թո՛մ։ Նրանք չեն վերադառնա։
 +
 +
Մյուս կողմից, մթության մեջ լսվեց մի ձայն ևս․
 +
 +
― Վստահ եղեք, որ այլևս չեն վերադառնա, ես ամբողջ ժամանակ պատրաստ կանգնած էի, Ատտիկուս։
 +
 +
«Մեյկոմբ տրիբյուն»֊ի խմբագրության վերևի պատուհանում երևաց միստեր Անդերվուդը՝ երկփողանի հրացանը ձեռքին։
 +
 +
Արդեն ուշ էր, ես հոգնել էի, աչքերս փակվում էին. թվում էր Ատտիկուսն ու միստեր Անդերվուդը երևի խոսեն մինչև առավոտ՝ մեկը լուսամուտից կիսովին դուրս եկած, մյուսը՝ ցածից գլուխը վեր ցցած։ Վերջապես Ատտիկուսը մոտեցավ մեզ, բանտի դռան վերևի լապտերը հանգցրեց և վերցրեց աթոռը։
 +
 +
― Թույլ տվեք ես տանեմ, կարելի՞ է, միստեր Ֆինչ,— խնդրեց Դիլլը։
 +
 +
Այդ ամբողջ ընթացքում նա առաջին անգամ էր խոսում։
 +
 +
― Շնորհակալությո՛ւն, բարեկամս։
 +
 +
Եվ մենք գնացինք դեպի բանկը՝ Ատտիկուսն ու Ջիմը առջևից, ես և Դիլլը նրանց ետևից։ Դիլլը տանում էր աթոռը, ուստի ավելի դանդաղ էր քայլում։ Ատտիկուսն ու Ջիմը առաջ անցան, և ես մտածեցի, որ Ատտիկուսը հիմա Ջիմի հոգին հանում է, թե ինչու տուն չգնաց, բայց սխավում էի։ Նրանք հենց այդ միջոցին հավասարվեցին լապտերին և ես տեսա, թե ինչպես Ատտիկուսը ձեռքը բարձրացրեց ու խառնեց Ջիմի մազերը, նա դրանից բացի ուրիշ փայփայանք չգիտեր։
 +
 +
== Գլուխ 16 ==
 +
 +
Ջիմը ինձ լսեց։ Դռնից նայեց։ Իսկ երբ մոտեցավ իմ մահճակալին, Ատտիկուսի սենյակում լույսը վառվեց։ Մենք տեղներումս քարացանք և չշարժվեցինք, մինչև որ լույսը չհանգավ, մենք լսում էինք, թե Ատտիկուսը ինչպես է շուռումուռ գալիս, և սպասում էինք։ Վերջապես, նորից լռություն տիրեց։
 +
 +
Ջիմը ինձ տարավ իր մոտ և պառկեցրեց.
 +
 +
― Աշխատիր քնել,— ասաց նա։— Վաղը չէ մյուս օրը միգուցե ամեն բան արդեն վերջանա։
 +
 +
Մենք ստիպված էինք վերադառնալ չափազանց կամացուկ, որպեսզի Ալեքսանդրա հորաքրոջը չարթնացնեինք։ Ատտիկուսը մոտորը մարեց դեռևս բակամիջի անցուղում, և մենք ետնամուտքից ներս մտանք, շտապով գնացինք մեր սենյակները։ Ես շատ էի հոգնել և արդեն քունս տարել էր, երբ հանկարծ երազումս երևաց Ատտիկուսը, նա ծալում է լրագիրը, գլխարկը ետ է տարել դեպի ծոծրակը, իսկ հետո՝ Ատտիկուսը ամայի, սպասումով քարացած փողոցի մեջտեղում նստած, ակնոցը տանում է ճակատը։ Ես ասես կաթվածահար եղա, ես միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ էր կատարվել այդ երեկո, և լաց եղա։ Ջիմը կեցցե, նա մի բառ էլ չասաց, չասաց, որ երբ քիչ է մնում ինը տարեկան դառնաս, ողբալն արդեն անհարմար է։
 +
 +
Առավոտյան ոչ ոք ախորժակ չուներ, միայն Ջիմը հուպ տվեց երեք ձու իրար ետևից։ Ատտիկուսը նայեց նրան ակնհայտ հիացմունքով. Ալեքսանդրա հորաքույրը մանրիկ կումերով սուրճ էր խմում, նրանից, ինչպես միշտ, ցրտություն էր փչում։ Երեխաները, որոնք գիշերները թաքուն ծլկում են տնից, խայտառակություն են ամբողջ ընտանիքի համար։ Ատտիկուսը ասաց՝ ինքր շատ ուրախ է, որ այդ խայտառակությունը վրա հասավ ճիշտ ժամանակին, բայց Ալեքսանդրա հորաքույրը ասաց.
 +
 +
― Հիմարություններ են դրանք, միստեր Անդերվուդը միշտ էլ պատրաստ կանգնած է եղել։
 +
 +
― Բայց, գիտե՞ս ինչ, դա շատ հետաքրքիր է,— ասաց Ատտիկուսը։— Ախր Բրակստոնը ատելով ատում է նեգրերին, նույնիսկ մոտիկ չի թողնում։
 +
 +
Մեյկոմբում միստեր Անդերվուդին համարում էին մի անուղղելի պիղծ մարդ. հայրը նրա գլխին չար օյին էր խաղացել՝ որդուն կնքել էր՝ Բրակստոն Բրեզդ, նա իր ամբողջ կյանքում շատ էր չարչարվել, որպեսզի շրջապատի մարդկանց ստիպի մոռացության տալու այդ բանը։ Ատտիկուսն ասում էր՝ ում անուն են դնում ի պատիվ Հարավային բանակի գեներալների, նա վաղ թե ուշ դառնում է մի թշվառ գինեմոլ։
 +
 +
Կելպուրնիան Ալեքսանդրա հորաքրոջը մի գավաթ սուրճ ևս մատուցեց, ես Կելպուրնիային նայեցի որքան կարելի է աղերսալի և համոզող հայացքով, բայց նա միայն գլուխն օրորեց.
 +
 +
― Դու սուրճ խմելու համար դեռ փոքր ես,— ասաց նա,— երբ որ մեծանաս, առանց աղաչելու էլ քեզ կտամ։
 +
 +
Ես ասացի՝ միգուցե սուրճը օգուտ է ստամոքսի համար։
 +
 +
― Դե լավ,— ասաց Կելպուրնիան և պահարանից մի գավաթ վերցրեց։ Նրա մեջ մի ճաշի գդալ սուրճ գցելով, պռնկե֊պռունկ կաթ լցրեց։
 +
 +
Որպես շնորհակալություն, ես գավաթին լեզու ցույց տվի, հայացքս բարձրացրի և հորաքրոջս հոնքերի միջև տեսա նախազգուշացնող կնճիռ։ Բայց նա Ատտիկուսի վրա էր նոթերը կիտել։ Նա սպասեց, մինչև Կելպուրնիան գնաց խոհանոց, և այդ ժամանակ միայն ասաց.
 +
 +
― Այդպես մի խոսիր նրա ներկայությամբ։
 +
 +
― Ինչպե՞ս, և ո՞ւմ մոտ,— հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Կելպուրնիայի։ Դու նրա մոտ ասացիր, որ Բրակստոն Անդերվուդը ատելով ատում է նեգրերին։
 +
 +
― Հելը, անշուշտ, ինքն էլ այդ գիտե։ Դա ամբողջ Մեյկոմբը գիտե։
 +
 +
Այդ օրերին ես սկսեցի հորս մոտ նկատել մի անորսալի փոփոխություն․ այդ զգացվում էր այն ժամանակ, երբ նա խոսում էր Ալեքսանդրա հորաքրոջ հետ։ Նա չէր զայրանում, բայց, այնուամենայնիվ, նրան լռեցնում էր։ Ահա հենց հիմա էլ նրա ձայնի մեջ լսվեց մի չոր շեշտ։
 +
 +
― Այն ամենը, ինչ կարելի է ասել այստեղ, սեղանի շուրջը, կարելի է ասել Կելպուրնիայի ներկայությամբ,— կտրեց նա։— Նա լավ գիտե, թե ինքը ինչ արժե մեր ընտանիքի համար։
 +
 +
― Ես կարծում եմ, որ դա վատ սովորություն է, Ատտիկուս։ Դա նրանց կխրախուսի։ Դու հո ինքդ էլ գիտես, թե նրանք ինչպիսի բացբերաններն են։ Այն ամենը, ինչ օրվա ընթացքում տեղի է ունենում քաղաքում, դեռ երեկո չեղած հայտնի է լինում ամբողջ նեգրական թաղամասին։
 +
 +
Հայրս դանակը դրեց ցած։
 +
 +
― Ես չգիտեմ այնպիսի մի օրենք, որը նրանց արգելեր խոսել։ Թերևս, եթե մենք այսքան խոսակցությունների առիթներ չտայինք, նրանք գուցե և չխոսեին։ Ինչո՞ւ սուրճդ չես խմում, Մեծաչքանի։
 +
 +
Ես գդալով խառնում էի գավաթս։
 +
 +
― Ես էլ հենց իմանում էի, թե միստեր Կանինգհեմը մեր բարեկամն է, դու մի ժամանակ ինձ այդպես ես ասել։
 +
 +
― Նա մեր բարեկամն է։
 +
 +
― Բայց երեկ երեկոյան ուզում էր քեզ ծեծել։
 +
 +
Ատտիկուսը պատառաքաղը դրեց դանակի կողքին և ափսեն հրեց։
 +
 +
― Մի ստեր Կանինգհեմը ընդհանրապես լավ մարդ է,— ասաց նա։— Պարզապես նա, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը, ունի իր թուլությունները։
 +
 +
― Մի՞թե դա թուլություն է,— հանկարծ ասաց Ջիմը։― Երեկ երեկոյան, հենց որ եկան, պատրաստ էր քեզ սպանել։
 +
 +
― Թերևս այդպես էլ լիներ,— համաձայնեց Ատտիկուսը։— Բայց տեսնո՞ւմ ես, որդիս, երբ որ դու մեծանաս, այն ժամանակ ավելի լավ կհասկանաս մարդկանց։ Ինչ էլ որ լինի, ամեն մի ամբոխ բաղկացած է մարդկանցից։ Երեկ երեկոյան միստեր Կանինգհեմը ամբոխի մի մասնիկն էր, բայց և այնպես մնաց որպես մարդ։ Յուրաքանչյուր հարավային փոքրիկ քաղաքում, ամեն մի ամբոխ բաղկացած է մարդկանցից, որոնց մենք գիտենք, ամենասովորական մարդկանցից, և այդ նրանց համար այնքան էլ ցանկալի չէ, այդպես չէ՞ միթե։
 +
 +
― Թերևս․․․— ասաց Ջիմը։
 +
 +
― Եվ այդ պատճառով էլ հարկ եղավ, որ ութ տարեկան երեխան միջամտեր, որոպեսզի նրանք ուշքի գային, այդպե՞ս է,— շարունակեց Ատտիկուսը։— Իսկ դա մի բան նշանակում է, եթե վայրի գազանների ոհմակը այդուհանդերձ կարելի է կանգնեցնել, նշանակում է վերջին հաշվով նրանք, համենայն դեպս, մարդ են։ Ը՜մ, այո, միգուցե մեզ պետք են ոստիկան-երեխաներ․․․ Երեկ երեկոյան դուք, զավակներս, Ուոլտեր Կանինգհեմին ստիպեցիք մի պահ մտնել իմ կաշվի մեջ։ Եվ այդ բավական էր։
 +
 +
Չգիտեմ, գուցե Ջիմը երբ մեծանա, իսկապես, ավելի լավ հասկանա մարդկանց, իսկ ես չեմ հասկանա։
 +
 +
― Հապա թող հիմա Ուոլտերը դպրոց գա, իմ ձեռքից չի պրծնի,— ասացի ես։
 +
 +
― Դու նրան մատով էլ չես դիպչի,— վճռաբար ասաց Ատտիկուսը։— Թեկուզ ինչ էլ որ լինի, ես չեմ ցանկանում, որպեսզի դու կամ Դիլլը երեկվա դեպքից հետո որևէ մեկի դեմ քեն պահեք։
 +
 +
― Ահա, տեսնո՞ւմ ես, թե ինչի է հանգեցնում այդ բոլորը,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Հիշի՛ր, ես քեզ նախազգուշացնում եմ։
 +
 +
Ատտիկուսն ասաց, որ կհիշի, աթոռը կտրուկ հրեց և տեղից ելավ։
 +
 +
― Այսօր ինձ համար ծանր օր է, այնպես որ, խնդրում եմ ներել։ Ջի՛մ, ես շատ կցանկանայի, որպեսզի դու և Մեծաչքանին այսօր քաղաք չգնայիք։
 +
 +
Հազիվ էր Ատտիկուսը դուրս գնացել, որ ցատկռտելով սեղանատուն վազեց Դիլլը։
 +
 +
― Այսօր ամբողջ քաղաքը այդ մասին է խոսում,— հայտարարեց նա։— Բոլորը զարմանում են, թե մենք ինչպես ենք դուրս պրծել հարյուր մարդու ձեռքից։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը այնպես նայեց նրան, որ Դիլլը իսկույն լեզուն կծեց։
 +
 +
― Այնտեղ հարյուր մարդ չի եղել,— ասաց հորաքույրը,— և ոչ ոք էլ ոչ ոքի ձեռքից դուրս չի պրծել։ Այնտեղ պարզապես այդ հարբած, սանձարձակ Կանինգհեմների խումբն է եղել։
 +
 +
― Ուշադրություն մի՛ դարձրեք, հորաքույր, Դիլլը միշտ էլ չափազանցնում է,— ասաց Ջիմը և գլխով նշան արեց, որ մենք ետևից գնանք։
 +
 +
― Բակից ոչ մի տեղ չգնաք,— զգուշացրեց հորաքույրը, երբ մենք դուրս եկանք պատշգամբ։
 +
 +
Կարելի էր կարծել, թե այսօր շաբաթ էր․ մեր տան մոտով անշտապ, բայց անընդհատ շարժվում էր մարդկային հոսանքը, որը գալիս էր Մեյկոմբ շրջանի հարավային մասից։
 +
 +
Իր ցեղական փոքրիկ ձիու վրա պարկի նման նստած, գալիս էր միստեր Դոլֆուս Ռեյմոնդը։
 +
 +
― Չեմ հասկանում, թե նա ոնց է կարողանում թամբին մնալ,— քրթմնջաց Ջիմը։— Եվ թե ինչպես է հասցրել առավոտյան դեռ ութը չեղած կոնծել։
 +
 +
Մի սայլ անցավ օրորվելով, այնտեղ խիտ նստած էին գլխներին կտորից կարված պանամաներ դրած կանայք՝ դեմքները պահպանելով արևից և հագած երկար թևերով շրջազգեստներ։ Սայլը քշում էր թաղիքե գլխարկով մի մորաքույր։
 +
 +
― Նայիր, մենոնականներն են,— ասաց Ջիմը Դիլլին։— Նրանց ամբողջ հագուստը անկոճակ է։
 +
 +
Մենոնականներն ապրում էին անտառներում, իրենց հարկավոր ամեն ինչ առնում ու ծախում էին գետի մյուս ափին և Մեյկոմբ գրեթե չէին գալիս։ Դիլլը նրանց նայում էր հետաքրքրությամբ։
 +
 +
― Նրանք բոլորն էլ կապույտ աչքեր ունեն,— բացատրեց Ջիմը,— և տղամարդիկ հարսանիքից հետո չպետք է սափրվեն։ Նրանց կանանց դուր է գալիս, որ մորուքը խուտուտ տա իրենց։
 +
 +
Ջորուն նստած անցավ միստեր Իքս Բիլլապսը և մեզ ձեռքով արեց։
 +
 +
― Նա շատ հետաքրքիր մարդ է,— ասաց Ջիմը։— Իքսը ոչ թե նրա անվան առաջին տառն է, այլ հենց այդպես էլ նրան կոչում են։ Մեկ անգամ նրան որպես վկա կանչում են դատարան և հարցնում՝ ինչպե՞ս է ձեր անունը։ Նա ասում է՝ Իքս Բիլլապս։ Քարտուղարը խնդրում է՝ լրիվ ասացեք, իսկ նա նորից ասում է Իքս։ Նրան նորից հարցնում են, նա դարձյալ նույնը։ Վերջ ի վերջո թղթի վրա գրում է «Իքս» և բարձրացնում վեր, որպեսզի բոլորը տեսնեն։ Նրան հարցնում են, թե այդ ի՛նչ անուն է, նա ասում է՝ այդպես են հայրն ու մայրը գրանցել տվել, երբ ծնվել է։
 +
 +
Գավառի բնակիչները անվերջ անցնում ու անցնում էին մեր մոտով, և Ջիմը Դիլլին պատմում էր առավել աչքի ընկնող մարդկանց մասին՝ միստեր Թենսոու Ջոնսը քվեարկել է հօգուտ «չոր» օրենքի, միսս Էմիլի Դեյվիսը ծածուկ քթախոտ է քաշում, միստեր Բայրոն Ուոլտերը ջութակ է նվագում, միստեր Ջեյկ Սլեյդի ատամները այս էլ երեք անգամ է տաշում են։
 +
 +
Անկյունից մի սայլ ևս հայտնվեց, նրա ուղևորները նայում էին մի տեսակ չափից դուրս խստությամբ։ Նրանք հավասարվեցին միսս Մոդի Էտկինսոնի տանը, նրա պարտեգոսմ վառ գույներով հուրհրատին էին տալիս ամառային ծաղիկները, և այդտեղ արտասանդուղք դուրս եկավ ինքը՝ միսս Մոդին։ Զարմանալի բան է, երբ միսս Մոդին կանգնում է արտասանդուղքի վրա՝ մեզնից բավականին հեռու, դեմքը չենք տեսնում, բայց միևնույն է, իսկույն երևում է, թե ինչպիսի տրամադրության մեջ է։ Ահա նա կանգնած է մի փոքր թեքված առաջ, ձեռքերը՝ կողքին, գլուխն էլ է թեքել կողքի, ակնոցը փայլատակում է արևի տակ։ Եվ մենք արդեն գիտենք՝ նրա ժպիտը հիմա ամենաթունոտն է։
 +
 +
Սայլը քշող կինը ջորիներին ետ պահեց և այնտեղ նստած կանանցից մեկը ծղրտաց․
 +
 +
― Սնափառին սպասէ խաւա՜րն հաւերժական։
 +
 +
Եվ միսս Մոդին պատասխանեց․
 +
 +
― Որոյ սիրտը լի է ուրախությամբ, դեմք նորա պայծա՜ռ լինի։
 +
 +
Հավանաբար այդ ոտնալվայի սիրահարները մտածեցին՝ սատանան սուրբ գիրքն էլ է իր ձևով մեկնում, որովհետև սայլը քշող կինը ջորիներին արագ մտրակեց։ Եվ նրանց ինչո՞ւ պետք է դուր գա միսս Մոդիի պարտեզը։ Ուղղակի անկարելի է հսկանալ, մանավանդ, որ միսս Մոդին չնայած ամբողջ օրն այնտեղ հող էր փորփրում, բայց սուրբ գիրքը բերանացի գիտեր։
 +
 +
Մենք մոտեցանք նրա ցանկապատին։
 +
 +
― Դուք դատարան գնալո՞ւ եք,— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Ոչ,— ասաց միսս Մոդին։— Դատարանում այժմ անելիք չունեմ։
 +
 +
― Իսկ նայել չե՞ք ուզում,— հարցրեց Դիլլը։
 +
 +
― Ոչ։ Դա չափազանց դժվար բան է՝ նստես նայես ու մեկ էլ լսես, որ խեղճին մահվան են դատապարտում։ Այնինչ ժողովուրդը այնպես է գալիս, կարծես տոն է։
 +
 +
― Բայց չէ՞ որ նրան պետք է դատել մարդկանց ներկայությամբ, միսս Մոդի,— ասացի ես։— Այլապես սխալ կլինի։
 +
 +
― Դա ինձ հայտնի է,— ասաց միսս Մոդին։— Հենց այն պատճառով, որ մեզ մոտ դատավարությունը կատարվում է հրապարակով, մարդկանց ներկայությամբ, այնտեղ գնալը ինձ համար արդեն պարտադիր չէ. այդպե՞ս է։
 +
 +
Մեր մոտով անցնում էր միսս Ստիվենի Կրոուֆորդը։ Նա լայնեզր գլխարկով էր և ձեռնոցով։
 +
 +
― Պա՛հ, պա՛հ,— ասաց նա։— Ժողովուրդ է, որ գալիս է, ասողը կասի, թե ինքը՝ Ուիլյամ Ջենինգս Բրայանն է ճառ ասելու։
 +
 +
― Իսկ դո՞ւ ուր ես պատրաստվել, Ստիվենի,— ձայն տվեց միսս Մոդին։
 +
 +
― Գնումներ կատարելու։
 +
 +
Միսս Մոդին ասաց՝ երբեք չեմ տեսել, որ Ստիվենին գնումների գնալիս լայնեզր գլխարկ դներ։
 +
 +
— Դե գուցե մի րոպեով էլ դատարան մտնեմ, տեսնեմ, թե ոնց է մեր Ատտիկուսը,— ասաց միսս Ստիվենին։
 +
 +
— Զգույշ մնա, որ հանկարծ քեզ էլ ծանուցագիր չտա,— ասաց միսս Մոդին։
 +
 +
Մենք ոչինչ չհասկացանք և խնդրեցինք բացատրել, և միսս Մոդին ասաց՝ միսս Ստիվենին, ինչպես երևում է, շատ բան գիտե այդ գործից, ինչու, ուրեմն, դատարանին ցուցմունքներ չտա։
 +
 +
Մենք մինչև կեսօր դիմացանք։ Ատտիկուսը տուն եկավ ճաշելու և ասաց՝ առավոտից ի վեր զբաղված են եղել ատենակալներ ընտրելով։ Ճաշից հետո մենք Դիլլին կանչեցինք և միասին գնացինք քաղաք։
 +
 +
Հիրավի դա մեծ օր էր։ Ձիակապարանի մոտ անկարելի էր այլևս մի հատ ձի անգամ խցկել, ծառերի տակ վխտում էին ջորիներ ու սայլեր։ Դատարանի առջևի հրապարակը ինչպես պիկնիկների ժամանակ լեփ-լեցուն էր մարդկանց խմբերով ու առանձին ընտանիքներով. նստոտում էին ուղղակի գետնին՝ տակները լրագիր փռելով, ուտում էին թխվածքներ, վրայից խմում մրգահյութ կամ տաք կաթ՝ ուղղակի սափորներից։ Ոմանք կրծում էին սառը հավ կամ խոզի կիսածեծած միս։ Իսկ ով ավելի հարուստ էր, ուտելիքի վրայից սոդաջրի բաժակով խմում էր կոկա-կոլա, որ գնել էր դեղատանը։ Սևամորթ տղաները ամբոխի մեջ ընկնում էին միմյանց ետևից, մայրերը կերակրում էին մանկիկներին։
 +
 +
Հրապարակի հեռավոր ծայրում հանդարտ նստած արևկող էին արել նեգրերը, նրանք ուտում էին սարդինա, չոր խմորեղեն, խմում էին բուրավետ նիխի֊կոլա։ Նրանց հետ նստած էր միստեր Դոլֆուս Ռեյմոնդը։
 +
 +
― Ջիմ,— ասաց Դիլլը,— նա տոպրակի միջից է խմում։
 +
 +
Եվ ճիշտ որ, միստեր Դոլֆուս Ռեյմոնդը բերանով բռնել էր երկու ծղոտ, ինչպիսիք տալիս են դեղատներում, ծղոտների մյուս ծայրերը գտնվում էին թղթե շագանակավուն տոպրակի մեջ։
 +
 +
― Առաջին անգամն եմ այդպիսի բան տեսնում,— քրթմնջաց Դիլլը,— այդ ի՞նչ կա տոպրակի մեջ։ Եվ ինչպե՞ս է, որ չի թափվում։
 +
 +
Ջիմը փռթկաց.
 +
 +
― Տոպրակի մեջ կոկա֊կոլայի շիշ կա, իսկ շշի մեշ՝ վիսկի։ Այդպես է արել, որպեսզի կանայք չիմանան։ Ա՛յ, կտեսնես, նա ամբողջ օրը այդպես կծծի, հետո կգնա, շիշը նորից կլցնի և նորից կխմի։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ է սևամորթների հետ նստած։
 +
 +
― Նա միշտ այդպես է։ Երևի նրանք իրեն ավելի են դուր գալիս, քան մենք։ Նա ապրում է մեկուսի, մեր գավառի ծայրամասում։ Եվ նրա հետ ապրում է սևամորթ կին և մի տուն լիքը մուլատ երեխաներ։ Եթե նրանք այստեղ լինեն, քեզ ցույց կտամ։
 +
 +
― Տեսքով նա իսկի տականքի նման չէ,— ասաց Դիլլը։
 +
 +
― Նա ամենևին էլ տականք չէ, նա ունի իր հողաբաժինը, ընդարձակ հողաբաժին՝ գետի երկայնքով և ինքն էլ ծագումով շատ լավ ընտանիքից է։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ է այդ ձևով ապրում։
 +
 +
― Պարզապես նրան այդպես ավելի է դուր գալիս,— ասաց Ջիմը։— Ասում են՝ նրա ուշքը գլուխը չի գալիս իր հարսանիքից հետո։
 +
 +
Նա պետք է ամուսնանար․․․ Սպենդերների դուստրերից ինչ֊որ մեկի հետ, թե ինչ։ Ցանկացել էին հարսանիքը շատ շքեղ անել, բայց ավա՜ղ․․․ Եկեղեցում հայտարարելուց հետո հարսնացուն բարձրանում է իր սենյակը և որսորդական հրացանով անձնասպան լինում։ Հրացանի շնիկը սեղմել է բոբիկ ոտքով։
 +
 +
― Իսկ ինչու, չիմացա՞ն։
 +
 +
― Ոչ,— ասաց Ջիմը,— ոչ ոք էլ ոչինչ չգիտեր, բացի միստեր Դոլֆուսից։ Ասում են հարսնացուն իմանում է նրա այդ նեգրուհու մասին, իսկ Դուլֆուսը մտադրված է լինում և՛ նեգրուհուն պահել, և՛ ամուսնանալ։ Ահա, դրանից հետո նա միշտ հարբած է։ Իսկ այդ երեխաների հետ նա շատ բարի է․․․
 +
 +
― Ջիմ,— հարցրի ես,— իսկ ի՞նչ ասել է մուլատ։
 +
 +
― Կիսով չափ սպիտակ, կիսով չափ գունավոր։ Ախր դու նրա երեխեքին տեսել ես, Մեծաչքանի։ Դու դեղատան ցրիչին գիտես, նա այնպես շիկամազն է, այնպես գանգրամազ։ Ա՛յ, նա էլ է կիսովին սպիտակ։ Նրանք ամենքն էլ դժբախտ են։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ։
 +
 +
― Ախր նրանք ոչ ձուկ են, ոչ միս։ Գունավորները նրանց յուրային չեն համարում, որովհետև կիսով չափ սպիտակ են, և սպիտակներն էլ չեն ընդունում, որովհետև նրանք գունավոր են, ահա այդ պատճառով էլ մուլատները չափազանց անհանգիստ են՝ ոչ այնտեղ, ոչ այստեղ։ Իսկ միստեր Դոլֆուսը, ասում են, իր երկու տղաներին ուղարկել է հյուսիս։ Հյուսիսում մարդիկ գունավորներին դեմ չեն։ Տեսեք, ահա այդպիսիներից մեկը։
 +
 +
Մեր կողմն էր գալիս մի նեգրուհի, նրա ձեռքից կախ էր ընկել մի փտքրիկ տղա։ Ինձ թվաց, որ դա մի իսկական նեգր երեխա է, միանգամայն շոկոլադավուն, լայն ընչացքներով, փայլուն ատամներով։ Նա անդադար ուրախ, զվարթ պտտվում էր, իսկ նեգրուհին քաշում էր նրա ձեռքից, որպեսզի դադարեր։
 +
 +
Ջիմը սպասեց, մինչև նրանք մեր մոտով անցան։
 +
 +
— Այս տղան էլ է նրա մուլատներից,— ասաց նա։
 +
 +
― Որտեղի՞ց գիտես,— հարցրեց Դիլլը։— Իմ կարծիքով, նա պարզապես սևամորթ է։
 +
 +
― Երբեմն միայն տեսքը բավական չէ, հարկավոր է իմանալ, թե նա ով է։ Սա կիսով չափ Ռեյմոնդ է, ճիշտ եմ ասում։
 +
 +
― Ախր որտեղի՞ց գիտես,— հարցրի ես։
 +
 +
― Դե ասում եմ էլի, որ ես պարզապես գիտեմ։
 +
 +
― Այդ դեպքում դու ի՞նչ գիտես, որ մենք էլ նեգր չենք։
 +
 +
― Հորեղբայր Ջեկ Ֆինչը ասում է, մենք էլ հաստատ չգիտենք։ Նա ասում է, որքան որ գիտե՝ մեր պապերն ու նախապապերը եղել են սպիտակներ, իսկ ընդհանրապես, միգուցե անհիշելի ժամանակներից մեր նախնիները գաղթել են Եթովպիայից։
 +
 +
― Դե, եթե անհիշելի ժամանակներից է, դա այնքան վաղեմի բան է, որ հաշիվ չէ։
 +
 +
— Իմ կարծիքով էլ,— ասաց Ջիմը,— բայց Մեյկոմբում կարծում են, եթե արյանդ մեջ թեկուզ մի կաթիլ նեգրական արյուն կա, միևնույն է, դու սևամորթ ես։ Է՜յ, հապա նայեցեք․․․
 +
 +
Կարծես մի գաղտնի ազդանշանով մարդիկ հրապարակում վեր կացան տեղներից, նետեցին լրագրերը, ուտելեղենի թղթե և ցելոֆոնե տոպրակները։ Երեխեքը վազեցին դեպի մայրերը, փոքրիկներին թևերի վրա առան տղամարդիկ, որոնց գլխարկները թրջվել էին քրտինքից, հավաքեցին իրենց ընտանիքները և հովիվների նման առաջնորդեցին դեպի դատարանի դուռը։ Հրապարակի հեռավոր ծայրում նեգրերը և միստեր Դոլֆուս Ռեյմոնդը նույնպես վեր կացան՝ շալվարների փոշին թափ տալով։ Նրանց հետ գրեթե կանայք ու երեխեք չկային, ուստի չէր զգացվում, թե ուրիշների նման նրանք էլ են եկել տոնախմբության։ Նրանք դռների մոտ համբերությամբ սպասեցին մինչև որ սպիտակները իրենց ընտանիքներով ներս անցան։
 +
 +
― Գնանք ներս,— ասաց Դիլլը։
 +
 +
― Ո՛չ, սպասենք մինչև բոլորը մտնեն,— ասաց Ջիմը։— Ատտիկուսը հավանաբար գոհ չի մնա, եթե մեզ տեսնի։
 +
 +
Մեյկոմբի գավառային դատարանը մի փոքր հիշեցնում էր Արլինգտոնի ռադիոկայանը, նրա սյունաշարը, որին հենվում էր տանիքր, շատ ծանրակշիռ էր իր թեթև բեռան համար։ Դատարանի հին շենքից, որ այրել էին 1856 թվականին, միայն սյունաշարն էր փրկվել։ Հրդեհից հետո նրան կից կառուցել էին նոր շենք։ Ավելի ճիշտ, այն կառուցել էին անտեսելով այդ սյուները։ Չհաշվելով հարավային ճակատը՝ գլխավոր մուտքի հետ, Մեյկոմբի գավառային դատարանը, հյուսիսից պահպանելով վաղ վիկտորիանական ոգին, համեստ և անվտանգ տեսք ուներ։ Բայց, ա՛յ, եթե մոտենում էիք հարավից, հռոմեական սյունաշարը ուղղակի աչքդ ծակում էր, այնքան, որ չէր սազում տասնիններորդ դարի աշտարակի հետ, ուր բնակալել էր ժանգոտ, մշտապես ստող ժամացույցը։ Բայց այդ ամենը միասին վերցրած խոսում էր այն մասին, որ Մեյկոմբի բնակիչները լի էին վճռականությամբ՝ սրբությամբ պահպանելու անցյալի յուրաքանչյուր բեկորը։
 +
 +
Որպեսզի գնայիր դատարանի դահլիճը, որը գտնվում էր երկրորդ հարկում, պետք է անցնեիր ամեն տեսակի մութ որջերով ու ծակուծուկերով, գավառական հարկային հսկիչ, հարկահավաք, գավառային վարչություն, քարտուղար, երդվյալ հավատարմատար, շրջագայող քարտուղար, ժառանգական գործերի դատավոր․ այս բոլորը ծվարել էին ցուրտ խուցերում, ուր արև չէր ընկնում, ուր կանգնած էր մգլած թղթի, խոնավության, զուգարանի հոտ, այստեղ ցերեկն էլ էին էլեկտրական լամպեր վառում, և տախտակամած հատակները միշտ ծածկված էին փոշու շերտով։ Եվ այդ խուցերի մարդիկ էլ խիստ համապատասխան էին՝ գորշ դեմքերով մարդուկներ, որոնք, թվում է, իրենց կյանքում ոչ արև էին տեսել, ոչ քամի։
 +
 +
Մենք հասկանտւմ էինք, որ ժողովուրդ շատ կլինի, բայց մտքներովս չէր անցնում, թե ինչպիսի ամբոխ է լցվելու միջանցքները։ Ինձ բաժանեցին Ջիմից ու Դիլլից, բայց համենայն դեպս հասա սանդուղքին, ես գիտեի, որ Ջիմը ինձ կփնտրի հենց այդտեղ։ Բայց այդտեղ ես հայտնվեցի Անբանների Ակումբի անդամների մեջ։ Դրանք ծերունիներ էին՝ սպիտակ վերնաշապիկներով և խաքի գույնի անդրավարտիքներով, որոնք պահվում էին ուսակալներով։ Նրանք ասես իրենց ամբողջ կյանքում ոչինչ չէին արել և այժմ կյանքի տարեմուտին նստոտելով հրապարակում, փայտե նստարաններին, վիրգինյան կաղնիների ստվերում, անձնատուր էին լինում նույն զբաղմունքին։ Դրանք դատարանի մշտական հաճախորդներն էին, ուշադիր լսում էին, մանրախնդրորեն քննադատում։ Ատտիկուսն ասում էր՝ նրանք տարիներ շարունակ այնքան դատավարություն են լսել, որ օրենքները գլխավոր դատավորից վատ չեն հասկանում։ Սովորաբար, բացի նրանցից, դատարանում հասարակություն չէր լինում, և այժմ նրանց, երևի, դուր չէր գալիս, որ իրենց սովորական անդորրը խանգարված է։ Նրանք որպես լավատեղյակներ խոսում էին լրջորեն և ներողամտորեն։ Խոսակցությունը գնում էր իմ հոր շուրջը։
 +
 +
― ․․․ Ը՜, կարծում եմ՝ նա գիտե, թե ինչ է անում,— ասաց նրանցից մեկը։
 +
 +
— Չէ՛, մի ասեք,— առարկեց մի ուրիշը։— Ատտիկուս Ֆինչը գիտուն մարդ է, առավոտից իրիկուն օրենքներ է կարդում։
 +
 +
― Կարդալը կարդում է, բայց թե ձեռքից միայն այդ է գալիս։― Բոլորը քրքջացին։
 +
 +
― Ահա՛ թե քեզ ինչ կասեմ, Բիլլի,— մեջ խառնվեց մի ուրիշը ևս։— Ախր դատավորն է նրան նշանակել սևամորթի դատը պաշտպանելու։
 +
 +
― Այո, բայց նա իրոք պատրաստվում է պաշտպանելու։ Ա՛յ, այդ է, որ դուրս չի գալիս։
 +
 +
Դա նորություն էր, դա ամեն ինչ փոխում էր․ նշանակում է, Ատտիկուսին չեն հարցրել, թե նա ցանկանո՞ւմ է նեգրին պաշտպանել, թե չի ցանկանում, նա ուղղակի պարտավոր է։ Տարօրինակ է, ինչու նա մեզ այդ մասին չի ասել, մենք ասելու բան կունենայինք թե՛ իր և թե՛ Թոմի պաշտպանության օգտին։ Ատտիկուսը պարտավոր է եղել այդ գործը հանձն առնել, ահա և հանձն է առել, եթե մենք այդ փաստարկը ունենայինք, երեխեքի հետ շատ ավելի քիչ կկռվեինք ու կծեծվեինք։ Հապա ինչո՞ւ է նրա վրա ամբողջ քաղաքը գազազած։ Դատավորը Ատտիկուսին նշանակել է նեգրի դատապաշտպան։ Ատտիկուսը հանձն է առել նրան իսկապես պաշտպանել։ Եվ դա նրանց դուր չի գալիս։ Ոչինչ չես հաականա։
 +
 +
Սպասելով այնքան, մինչև որ բոլոր սպիտակները սանդուդքով բարձրանան, նեգրերն էլ ցանկացան մտնել դատարանի դահլիճը։
 +
 +
― Է՛յ, հապա մի սպասեցեք,— ասաց Անբաններից մեկը և ձեռնափայտը բարձրացրեց։— Դեռ կհասցնե՛ք։
 +
 +
Ծերունիները սկսեցին իրենց չծալվող ոտքերով դանդաղ բարձրանալ սանդուղքով և դիպան Դիլլին ու Ջիմին, որոնք վազում էին ինձ գտնելու։ Տղաները սեղմվել էին ծերունիների արանքը, երբ այդ միջոցին Դիլլը գոչեց.
 +
 +
― Գնա՛նք, Մեծաչքանի, այնտեղ արդեն նստելու տեղ չկա։ Ստիպված ենք լինելու կանգնել․․․ է՛խ, մի փոքր զգույշ,— ավելացրեց նա դժգոհ։
 +
 +
Սանդուղքով դեպի վեր էին բարձրանում նեգրերը; Ծերունիները, որ նրանցից առաջ էին ընկել, գրավեցին համարյա բոլոր ազատ տեղերը, ուր դեռ կարելի էր կանգնել։
 +
 +
— Մեր բախտը չբերեց, և դրանում Մեծաչքանին է մեղավոր,— ասաց Ջիմը։
 +
 +
Վրդովված, մենք կանգնեցինք պատի տակ։
 +
 +
― Դուք չե՞ք կարողանում անցնել։
 +
 +
Մեր առջև կանգնած էր արժանապատիվ Սայքսը՝ սև, լայնեզր գլխարկը ձեռքին։
 +
 +
— Ողջույն, ձերդ արժանապատվություն,— ասաց Ջիմը։— Մենք ահա սրա պատճառով ուշացանք։
 +
 +
― Ինչ արած, կփորձենք օգնել։
 +
 +
Եվ արժանապատիվ Սայքսը գնաց վեր։ Մի քանի րոպեից նա վերադարձավ։
 +
 +
― Դահլիճում ոչ մի ազատ տեղ չկա։ Բայց թերևս դուք ցանկանայիք ինձ հետ գնալ վերնասրահը։
 +
 +
― Ինչ խոսք, ցանկանչում ենք,— ասաց Ջիմը։
 +
 +
Մենք ուրախացանք և լայն սանդուղքով վազեցինք վեր, հետո մի նեղլիկ աստիճանով՝ դարձյալ վեր։ Այստեղ, վերնասրահի մուտքի մոտ մենք կանգ առանք։ Արժանապատիվ Սայքսը փնչացնելով հասավ մեզ և նեգրերի ամբոխի միջով զգուշորեն տարավ։ Չորս նեգր վեր կացան և առաջին շարքում տեղները զիջեցին մեզ։
 +
 +
Սևամորթների այդ վերնասրահը բռնել էր դահլիճի երեք պատերը, ոնց որ պատշգամբ լիներ, և այդտեղից մենք ամեն ինչ լավ տեսնտւմ էինք։
 +
 +
Ատենակալները նստել էին ձախ կողմում, բարձր պատուհանների տակ։ Հավանաբար նրանք բոլորն էլ ֆերմերներ էին՝ նիհար, արևկեզ, և դա ինքնըստինքյան հասկանալի էր․ քաղաքացիներից երբեք ատենակալ չէին նշանակում, կամ նրանց մերժում էին, կամ իրենք էին խնդրում, որ ազատեն։ Ատենակալներից երկուսը մի փոքր նման էին հագուստները փոխած, հագած-կապած Կանինգհեմների։ Այժմ նրանք բոլորը նստած էին ուղիղ և ուշադիր լսում էին։
 +
 +
Գավառային դատախազը և մի մարդ ևս, Ատտիկուսը և Թոմ Ռոբինսոնը նստած էին փոքրիկ սեղանների առջև, թիկունքները դեպի մեզ։ Դատախազի սեղանին կար շագանակավուն կազմով մի դիրք և ինչ-որ դեղին թղթեր, Ատտիկուսի սեղանը դատարկ էր։
 +
 +
Միջնորմի ուղղակի ետևում, որը դատարանը բաժանում էր հասարակությունից, կաշվե աթոռներին նստած էին վկաները՝ նույնպես թիկունքները դեպի մեզ։
 +
 +
Դատավոր Թեյլորը նստած էր մի բարձր տեղում, նա նման էր քնատ, պառաված շնաձկան, իսկ նրա առջևում, ավելի ցածում, նրա ձուկ-լոցմանը ինչ-որ բան էր գրում։ Դատավոր Թեյլորը ընդհանուր առմամբ այնպիսին էր, ինչպիսին լինում են բոլոր դատավորները, որոնց երբևէ տեսել էի՝ բարեհոգի, ճերմակած և կարմիր երեսով։ Նա իրեն պահում էր միանգամայն անկաշկանդ՝ ոտքերը դնում էր սեղանի վրա, եղունգներն էր մաքրում մատիտ սրելու դանակով։ Կողմերի անվերջանալի վիճաբանությունների ժամանակ, մանավանդ ճաշից հետո, կարող էր թվալ, թե նինջը վրա է տվել, բայց այդ խայծին այլևս ոչ ոք չէր խաբվում այն ժամանակվանից ի վեր, երբ մի փաստաբան դիտավորյալ մի կույտ գրքեր սեղանից գցեց հատակին, որպեսզի նրան արթնացնի։ Այդպես էլ աչքերը չբացելով, դատավոր Թեյլորը գռմռացել էր․
 +
 +
― Միստեր Ուիտլի, մյուս անգամ նմանօրինակ քայլը ձեզ վրա կնստի հարյուր դոլար։
 +
 +
Նա քաջատեղյակ էր օրենքներին, և չնայած հեռվից կարող էր թվալ, թե նա ցրված է և անուշադիր, բայց իրականում նա ամեն մի դատավարություն վարում էր ամուր և հաստատուն ձեռքով։ Մեկ անգամ միայն դատավոր Թեյլորը փակուղու մեջ ընկավ, և այդ արեցին Կանինգհեմները։ Հին Սարեմում, նրանց մշտական տերիտորիայում, մի ժամանակ բնակություն էին հաստատել երկու տարբեր ընտանիքներ։ Բայց թարսի նման ազգանունները նույնն էին։ Կանինգհեմներն ու Կոնինգհեմները աղջիկ էին ուզում միմյանցից, ամուսնանում և այն բանը, թե որ ազգանունը ինչպես էր գրվում, արդեն ոչ ոքի չէր հետաքրքրում։ Իսկ հետո ինչ-որ Կանինգհեմ հողային վեճ ունեցավ Կոնինդհեմներից մեկի հետ և գործը տվեց դատարան։ Դատարանում Ջիմս Կանինգհեմը ապացուցեց, որ իր մայրը բոլոր փաստաթղթերում ստորագրել է Կանինգհեմ, բայց իրականում նա եղել է Կոնինգհեմ, պարզապես նա ուղղագրության մեջ թույլ է եղել և քիչ էլ կարդում էր, կպատահեր, երեկոյան կնստեր շեմքին և անվերջ կնայեր մի կետի։ Ինը ժամ անընդհատ դատավոր Թեյլորը ցուցմունքներ էր լսում Հին Սարեմի բնակիչների տարօրինակությունների ու քմահաճույքների մասին, իսկ հետո հայտարարեց, որ գործը կարճվում է։ Նրան հարցրին, թե ինչի հիման վրա, նա ասաց՝ կողմերի համաձայնության, և ինքը հույս ունի, որ դատվող կողմերը լիովին բավարարված են արդեն նրանով, որ սրտները ուզածին չափ դուրս թափեցին։ Եվ այդպես էլ էր։ Նրանք գլխավորապես հենց այդ էին ուզում։
 +
 +
Դատավոր Թեյլորը մի ծիծաղելի սովորություն ուներ։ Նա դատարանի դահլիճում թույլ տալիս էր ծխել, բայց ինքը երբեք չէր ծխում, սակայն, երբեմն, եթե բախտդ բերեր, կհաջողվեր տեսնել, թե նա ոնց է ատամների արանքը խրում մի երկար, չկպցրած սիգարետ և սկսում դանդաղ ծամել։ Կամաց֊կամաց ամբողջ սիգարետը անհետանում էր բերանում, իսկ մի քանի ժամ հետո դատավոր Թեյլորը այն դուրս էր թքում՝ ծամծմած, խյուս դարձրած։ Մեկ անգամ ես Ատտիկուսին հարցրի, թե այդ ո՞նց է կարողանում միսիս Թեյլորը նրա հետ համբուրվել, բայց Ատտիկուսն ասաց՝ նրանք այնքան էլ հաճախ չեն համբուրվում։
 +
 +
Վկաների պատվանդանը, որտեղից նրանք ցուցմունք էին տալիս, գտնվում էր դատավոր Թեյլորի աջ կողմում, և երբ հասանք մեր տեղերը ու նստեցինք, նրա վրա բարձրացել էր արդեն միստեր Հեկ Թեյթը։
 +
 +
== Գլուխ 17 ==
 +
 +
― Ջի՛մ,― ասացի ես,― ահա այնտեղ նստողները Յուելները չե՞ն։
 +
 +
― Շը՜շ,― ասաց Ջիմը։― Միստեր Թեյթը ցուցմունք է տալիս։
 +
 +
Միստեր Թեյթը այսպիսի օրվա համար զուգվել-զարդարվել էր։ Նրա հագին մի շատ սովորական կոստյում էր, այնպես որ նա նմանվել էր այդտեղ գտնվող մյուս մարդկանց․ ո՛չ երկարաճիտք կոշիկներ, ո՛չ կաշվե բաճկոն, ո՛չ էլ փամփշտակալներով գոտի։ Այդ պահից արդեն ես դադարեցի վախենալ նրանից։ Նա նստել էր վկաների թիկնաթոռին, քիչ առաջ կռացած, ձեռքերը սեղմած ծնկների արանքը և ուշադիր լսում էր գավառային դատախազին։
 +
 +
Այդ դատախազին՝ միստեր Ջիլմերին, մենք գրեթե չգիտեիք։ Նա Էբբոտսվիլից էր․ մենք նրան տեսնում էինք միայն դատական նստաշրջանների ժամանակ, այն էլ հազվադեպ, որովհետև սովորաբար ինձ և Ջիմին դատարանը քիչ էր հետաքրքրում։ Միստեր Ջիլմերը ճաղատ էր, հարթ սափրված դեմքով, նրան կարելի էր համարել և՛ քառասուն տարեկան, և՛ վաթսուն։ Այժմ նա կանգնած էր թիկունքը մեզ արած, բայց մենք գիտեինք, որ նրա մի աչքը շիլ էր, և նա հմտորեն օգտագործում էր այդ։ Նա քեզ իսկի չի էլ նայում, բայց թվում է հայացքով ծակում է, և այդ պատճառով ատենակալներն ու վկաները նրանից վախենում են։ Ատենակալները ենթադրում են, թե նա խստորեն իրենց է հետևում և ջանում են ուշադիր լսել, և վկաները նույնպես։
 +
 +
― ․․․ սեփական խոսքերով, միստեր Թեյթ,— ասաց նա։
 +
 +
— Այսպես ուրեմն,— ասաց միստեր Թեյթը, նայելով ծնկներին և շոշափեց ակնոցը,— ինձ կանչեցին․․․
 +
 +
― Միգուցե դուք ցանկանայիք դիմել ատենակալներին, միստեր Թեյթ։ Շնորհակալություն։ Ձեզ ո՞վ կանչեց։
 +
 +
— Ինձ կանչեց Բոբը․․․ այսինքն, հա՛, ինչ էի ասում, ահա՛ նա՝ միստեր Բոբ Յուելը, դա երեկոյան էր․․․
 +
 +
― Այդ ե՞րբ, սըր։
 +
 +
― Երեկոյան, նոյեմբերի քսանմեկին,— ասաց միստեր Թեյթը,։— Ես հենց այդ ժամանակ պատրաստվում էի տուն գնալ, երբ ինձ մոտ մտավ Բո․․․ միստեր Յուելը, իրեն կորցրած, և ասաց՝ շուտ գնանք, մի սևամորթ բռնաբարել է աղջկաս։
 +
 +
― Եվ դուք գնացի՞ք։
 +
 +
― Դե, իհարկե։ Թռա մեքենան և սլացա։
 +
 +
― Եվ ի՞նչ տեսաք դեպքի վայրում։
 +
 +
— Աղջիկը պառկած էր առջևի սենյակի հատակին՝ որ ներս ես մտնվում՝ դեպի աջ։ Նա կարգին ծեծված՝ էր, ես օգնեցի նրան ոտքի ելնելու, և նա դեմքը ջրով ողողեց, այնտեղ, անկյունում դույլ կար դրված, և ասաց, որ արդեն մի փոքր լավ է զգում։ Ես հարցրի՝ ո՞վ է նրան վիրավորել, նա ասաց Թոմ Ռոբինսոնը․․․
 +
 +
Դատավոր Թեյլորը, որ մինչ այդ ուշադրությամբ եղունգներին էր նայում, գլուխը բարձրացրեց, ասես առարկության սպասելով, բայց Ատտիկուսը լռեց։
 +
 +
― Ես հարցրի՝ այդ Ռոբինսո՞նն է նրան այդպես ծեծել։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Ես հարցրի՝ դու չկարողացա՞ր դիմադրել, նա պատասխանեց՝ ոչ։ Այդ ժամանակ ես գնացի Ռոբինսոնի ետևից և նրան բերեցի Յուելների մոտ։ Աղջիկը ճանաչեց ու ասաց՝ հենց նա է, որ կա, ես էլ Ռոբինսոնին ձերբակալեցի։ Ահա և բոլորը։
 +
 +
― Շնորհակալություն,— ասաց միստեր Ջիլմերը։
 +
 +
Դատավոր Թեյլորը ասաց․
 +
 +
― Հարցեր կա՞ն, Ատտիկուս։
 +
 +
― Այո՛,— ասաց իմ հայրը։
 +
 +
Նա նստել էր իր սեղանի մոտ, ոչ թե մեջտեղում, այլ մի կողմում, ոտքը գցած ոտքին, նա մի ձեռքը դրել էր աթոռի թիկնակին։
 +
 +
― Իսկ դուք բժիշկ կանչեցի՞ք, շերիֆ,— հարցրեց Ատտիկուսը։— Կամ էլ գուցե մեկ ուրիշն է կանչել։
 +
 +
― Ո՛չ, սըր,— ասաց միստեր Թեյթը։
 +
 +
― Ոչ ոք բժիշկ չկանչե՞ց։
 +
 +
― Ո՛չ, սըր,— կրկնեց միստեր Թեյթը։
 +
 +
― Ինչո՞ւ,— հարցրեց Ատտիկուսը ձայնը մի փոքր բարձրացնելով։
 +
 +
― Շատ պարզ։ Դա պետք չէր, միստեր Ֆինչ։ Նա կարգին ծեծված էր։ Իսկույն երևում էր, որ բանը բանից անցել էր։
 +
 +
― Բայց դուք բժիշկ չկանչեցի՞ք։ Եվ մինչդեռ դուք այնտեղ էիք, որևէ մեկը չգնա՞ց բժշկին կանչելու և բժիշկ չբերե՞ց, և ոչ էլ աղջկա՞ն տարավ բժիշկի մոտ։
 +
 +
― Ո՛չ, սըր․․․
 +
 +
Այդտեղ միջամտեց դատավոր Թեյլորը։
 +
 +
― Նա արդեն երեք անգամ ձեր հարցին պատասխանեց, Ատտիկուս։ Նա բժիշկ չի կանչել։
 +
 +
― Ես միայն ուզում էի համոզվել,— ասաց Ատտիկուսը, և դատավորը ժպտաց։
 +
 +
Ջիմի ձեռքը, որ մինչև այդ հանդարտ, վերնասրահի բազրիքին էր, այդ միջոցին հանկարծ կառչեց բազրիքից, և Ջիմը աղմուկով շնչեց։ Ես նայեցի ցած, դահլիճին, այնտեղ առանձնապես ոչ ոք չէր հուզվել, և մտածեցի, որ Ջիմը չեղած տեղից ողբերգություն է սարքում։ Դիլլը լսում էր հանդարտ, և արժանապատիվ Սայքսը նրա կողքին՝ նույնպես։
 +
 +
― Ի՞նչ պատահեց,— շշուկով հարցրի ես, բայց Ջիմը միայն հերսոտ ֆշշաց։
 +
 +
― Շերի՛ֆ,— ասաց Ատտիկուսը,— դուք ասում եք, որ աղջիկը խիստ ծեծված էր։ Այսինքն՝ ինչպե՞ս։
 +
 +
― Ինչպե՞ս թե․․․
 +
 +
― Դուք պարզապես նկարագրեցե՛ք, Հեկ, դուք ինչպիսի՞ վնասվածքներ նկատեցիք։
 +
 +
― Դեմքը վնասված էր։ Եվ ձեռքերին էլ արմունկից վեր կապտած տեղեր կային, չէ՞ որ կես ժամ անցել էր արդեն։
 +
 +
― Որտեղի՞ց գիտեք։
 +
 +
Միստեր Թեյթը քթի տակ ծիծաղեց․
 +
 +
― Ներեցեք, ես այդ նրանց ասածի համաձայն․․․ հապմենայն դեպս, նա կարգին ծեծված էր, երբ ես այնտեղ գնացի։ Եվ աչքի տակին էլ մեծ, կապտած ուռուցք։
 +
 +
― Որ աչքի տակ։
 +
 +
Միստեր Թեյթը աչքով արեց ու երկու ձեռքով մազերը շփեց․
 +
 +
― Թողեք մտածեմ,— ասաց նա ոչ բարձր և նայեց Ատտիկուսին, ասես զարմացած, թե ինչպիսի մանրուքներ է հարցնում։
 +
 +
― Թերևս հիշեք,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Միստեր Թեյթը մատը մեկնեց ուղիղ իր առջև գտնվող ինչ֊որ աներևույթ մեկին և ասաց․
 +
 +
― Ձախ աչքը։
 +
 +
― Մի րոպե, շերիֆ,— ասաց Ատտիկուսը։— Ձախ աչքը՝ այդ այն դեպքում, երբ նա կանգնած է ձեր առջև՞, թե երբ նայում է նույն կողմը ինչ որ դուք։
 +
 +
― Հը՜մ, այո, ճիշտ է,— ասաց միստեր Թեյթը,— ուրեմն այդ աջն էր։ Նրա աջ աչքն էր քերծված, միստեր Ֆինչ։ Հիմա հիշեցի, և այտը, և այդ կողմը ամբողջովին ճմլված էր և ուռած։
 +
 +
Միստեր Թեյթը նորից աչքը թարթեց, ասես հանկարծ ինչ֊որ բանում գլխի ընկավ։ Շրջվեց և նայեց Թոմ Ռոբինսոնին։ Թոմ Ռոբինսոնը ասես զգալով նրա հայացքը, գլուխը բարձրացրեց։
 +
 +
Ատտիկուսը, երևում է, նույնպես ինչ֊որ հասկացավ, և կտրուկ տեղից ելավ։
 +
 +
— Շերիֆ, կրկնեցեք, խնդրեմ, այն, ինչ ասացիք։
 +
 +
— Ես ասացի՝ նրա աջ աչքն էր քերծված։
 +
 +
― Այդ չէ․․․
 +
 +
Ատտիկուսը մոտեցավ քարտուղարի սեղանին, կռացավ և սկսեց նայել, թե ինչպես էր նրա ձեռքը արագությամբ սահում թդթի վրայով։ Քարտուղարը կանգ առավ, թերթեց սղագրած ծոցատետրը և կարդաց․
 +
 +
«Միստեր Ֆինչ, հիմա հիշեցի, և այտը, և այդ կողմը ամբողջովին ճմլված էր և ուռած»։
 +
 +
Ատտիկուսը ուղղվեց և նայեց միստեր Թեյթին։
 +
 +
― Կրկնեցեք, խնդրեմ, Հեկ, ո՞ր կողմը։
 +
 +
― Աջ կողմը, միստեր Ֆինչ։ Բայց կապտած տեղեր էլ կային, այդ մասին նույնպե՞ս ասեմ։
 +
 +
Ատտիկուսը, երևում է, արդեն ուզում էր նոր հարց տալ, բայց միտքը փոխեց և ասաց․
 +
 +
― Այո, ուրեմն էլի՞ ինչ կապտած տեղեր կային։
 +
 +
Եվ մինչդեռ միստեր Թեյթը պատասխանում էր, Ատտիկուսը դարձավ Թոմ Ռոբինսոնին, ասես ցանկանալով ասել՝ սա ի՞նչ նորություն է։
 +
 +
― ․․․ ձեռքերը ամբողջովին կապտած էին և քերծված, և պարանոցն էլ ցույց տվեց։ Կոկորդի վրա մատների տեղը դրոշմված մնացել էր․․․
 +
 +
― Կոկորդի վրա։ Եվ ետևի կողմից նույնպե՞ս։
 +
 +
— Բոլոր կողմերից, միստեր Ֆինչ, և զարմանալի էլ չէ։
 +
 +
― Ահա թե ինչ։
 +
 +
— Դե, իհարկե, սըր, նրա պարանոցը բարակ է, ով էլ ասես կարող է հուպ տալ և․․․
 +
 +
― Խնդրեմ հարցերին պատասխանել՝ «այո» կամ «ոչ», շերիֆ,— չոր ասաց Ատտիկուսը, և միստեր Թեյթը լռեց։
 +
 +
Ատտիկուսը նստեց իր տեղը և նշան արեց դատախազին, սա էլ գլխով արեց դատավորի կողմը, դատավորն էլ միստեր Թեյթին, և նա անշնորհք տեղից վեր կացավ, վկաների տեղից իջավ։
 +
 +
Ցածը, դահլիճում մարդիկ շարժում էին գլուխները, ոտները քստքստացնում, մանկիկներին բռնում ավելի վեր, իսկ մի քանի փոքրիկների վազեցնելով դուրս տարան դահլիճից։ Մեր ետևում նեգրերը կամացուկ փսփսում էին։ Դիլլը արժանապատիվ Սայքսին հարցրեց, բանն ինչո՞ւմն է, բայց նա ասաց՝ չգիտե։ Առայժմ որ չափազանց ձանձրալի էր, ոչ ոք չէր բղավում և չէր սպառնում, դատավորները միմյանց հետ չէին վիճում, ամեն ինչ ընթանում էր այնքան պարզ ու առօրյա, ես կասեի՝ ի հիասթափություն բոլոր հավաքվածների։ Ատտիկուսը իրեն պահում էր այնքան խաղաղ և բարյացակամ, կարծես դատավարությունը գնում էր մի ինչ֊որ դատարկ բանի շուրջը։ Նա մի առանձնահատուկ շնորհք ուներ հանդարտեցնելու տաքացած կրքերը, այնպես, որ բռնաբարության այս գործը ևս ստացվեց չոր, ձանձրալի որպես քարոզ։ Ես այլևս սարսափով չէի հիշում գոմի և օղու տհաճ հոտերը, քնատ, մռայլ անծանոթ մարդկանց, խավարում հնչող խռպոտ ձայնը՝ «Միստեր Ֆինչ։ Նրանք գնացի՞ն»։ Ցերեկվա լույսի տակ մեր ծանր երազը ցրվեց, ամեն ինչ կվերջանա բարեհաջող։
 +
 +
Ժողովրդի մեջ բոլորն էլ իրենց զգում էին նույնքան անբռնազբոսիկ, որքան և դատավոր Թեյլորը, բոլորը, բացի Ջիմից, նա բազմանշանակալից քմծիծաղ տվեց, նայեց շուրջը և ինչ-որ բան ասաց ուղղակի և անյուղղակի հանցանշանների մասին— ա՜յ թե զարմացնում է իրեն,― ասացի մտքումս։
 +
 +
― Ռոբերտ Լի Յուել,— բարձր կանչեց դատարանի քարտուղարը։
 +
 +
Տեղից ցատկեց բենտամյան աքաղաղի նման մեկը, հպարտ տեսքով, հանդիսավոր քայլեց դեպի վկաների տեղը, նրա վիզը նույնիսկ կարմրեց, երբ որ լսեց իր անունը։ Եվ երբ նա շրջվեց և սկսեց սուրբ գրքի վրա երդվել, մենք տեսանք, որ նրա դեմքն էլ էր ամբողջովին կարմիր։ Եվ մազաչափ անգամ նման չէ գեներալին, ի պատիվ որի նրան անուն էին դրել։ Ճակատի վրա ցցված է ցանցառ, նոր լվացած մազերի փունջը, քիթը բարակ, սուր և փայլում է, իսկ կզակ գրեթե չի երևում, այն բոլորովին ձուլվում է բարակ, կնճռոտ վզին։
 +
 +
― ․․․ և թող ինձ օգնական լինի աստված,— խռպոտ կռկռաց նա։
 +
 +
Մեյկոմբի նման փոքրիկ քաղաքները միշտ էլ ունեն իրենց Յուելները։ Քաղաքական և ոչ մի մակընթացություն կամ տեղատվություն չեն փոխում նրանց վիճակը, այդպիսի ընտանիքները իրենց գավառում ապրում են հյուրի նման, նրանց համար բոլորը մեկ է՝ գավառը բարգավաճում է, թե խոր անկում ապրում։ Դպրոցական ամենախիստ տեսուչն անգամ անկարող է ստիպելնրանց բազմաթիվ շառավիղներին, որ դպրոց հաճախեն։ Եվ ոչ մի սանիտարական հսկիչ չի կարող նրանց ազատել այլասերության հետքերից, ամեն տեսակի միջատներից ու հիվանդություններից, որոնք միշտ ծունկի են բերում նրան, ով ապրում է կեղտի մեջ։
 +
 +
Մեյկոմբի Յուելները ապրում էին քաղաքային աղբանոցից այն կողմ, նախկին նեգրական խրճիթում։ Փայտաշեն պատերը ամբողջովին կարկատված էին թիթեղի կտորտանքով, տանիքը կղմինդրի փոխարեն ծածկված էր պահածոների տափակեցրած բանկաներով, և միայն ընդհանուր գծերով կարելի էր գուշակել, թե այդ հյուղակը ինչպիսին էր եղել նախկինում— չորս քառակուսի, փոքրիկ խուցեր, որոնք բոլորը բացվում էին մի երկար ու նեղ հաշտի վրա, խրճիթը անճոռնի ձևով կանգնած էր չորս անհավասար ավազաքարի գուղձերի վրա։ Լուսամուտները լուսամուտներ չէին, այլ պարզապես ծակեր, ամռանը դրանց վրա քաշում էին կեղտոտ շղարշներ, որպեսզի աղբակույտերի վրա վխտացող ճանճերը ներս չլցվեն։
 +
 +
Ճանճերի բանը լավ չէր, որովհետ և Յուելները ամեն օր տակնուվրա էին անում աղբակույտերը և այն, ինչ այնտեղ գտնում էին (ինչ որ ուտել հնարավոր չէր), կրում էին դեպի հյուղակը։ Թվում էր, թե այդտեղ խաղ էր անում մի խելառ երեխա, ցանկապատի փոխարեն ցցված էին ծառի ճյուղեր, մաշված ցախավելի պոչեր, և զանազան նման բաներ, ու այդ ամենը պսակված էին ժանգոտ մուրճերով, ծռված փոցխերով, կոտրված բահերով, կացիններով, բրիչներով, ձողերին փաթաթված փշալարի կտորտանքով։ Այդ ցանկապատի ետևում երևում էր կեղտոտ բակը, ուր կոճղերի ու քարերի վրա տեղավորված ու շարված էին հինավուրց «ֆորդի» խղճուկ մնացորդներ, ջարդված ատամնաբուժական թիկնաթոռ, Նոյի տարվա սառցարան և ամեն, ամեն ինչ՝ պատառոտված ոտնաման, իր դարն ապրած ռադիոընդունիչ, նկարի շրջանակներ, պահածոյի տուփեր, և շուրջը ամենուր փութաջան քուջուջ անող լղար, շիկավուն հավեր։
 +
 +
Ի միջի այլոց, այդ բակի մի անկյունը իր տեսքով ամբողջ Մեյկումբը տարակուսանքի մեջ էր գցել։ Ցանկապատի երկարությամբ իրար կողքի շարված էին վեց էմալե դույլեր, որոնց էմալը ամբողջովին թափված էր, իսկ դրանց մեջ փարթամորեն աճել էին ալ խորդենիներ, այնպես հոգածու խնամված, կարծես նրանք պատկանելիս լինեին միսս Մոդի Էտկինսոնին (եթե, իհարկե, միսս Մոդին արժանի համարեր պարտեզում ունենալ ինչ֊որ խղճուկ խորդենի)։ Ասում էին, որ դրանք աճեցրել էր Մեյելլա Յուելը։
 +
 +
Ոչ ոք կարգին չգիտեր, թե այդ տանը որքան երեխա կար։ Ոմանք ասում էին՝ վեց, ոմանք՝ ինը. երբ որևէ մեկը անցնում էր մոտակայքով, պատուհաններում միշտ մրոտ, կեղտոտ կերպարանքներ հին ցցված լինում։ Ասենք, մոտակայքով ոչ ոք չէր էլ անցնում, թերևս միայն ծննդին, երբ ծխական խորհուրդը նվերներ էր բաժանում աղքատներին, իսկ քաղաքագլուխը խնդրում էր մեզ մի փոքր օգնել քաղաքային աղբահավաքին, և մենք ինքներս էինք դեպի աղբանոց կրում արդեն թափվող տոնածառերը և ամեն տեսակի անպետքություններ, որ մնացած էին լինում տոնից հետո։
 +
 +
Անցյալ տարվա ծննդին Ատտիկուսը մեզ էլ տարավ իր հետ։ Ճանապարհը խճուղուց բաժանվելով, վազում էր աղբանոցի մոտով դեպի նեգրական փոքրիկ ավանը, որը սկսվում էր Յուելների տան ետևից, հարյուր յարդ հեռավորությունից։ Աղբանոցը կարելի էր գնալ խճուղով, կամ էլ գնալ մինչև ավանը և արդեն դրանից հետո թեքվել․ համարյա բոլորն էլ այդ ճանապարհն էին ընտրում, այսինքն այն, որն անցնում էր նեգրական տնակների մոտով։ Դեկտեմբերյան ցուրտ աղջամուղջին նեգրական այդ տնակները թվում էին մաքուր, կոկլիկ, կապտավուն բարակ ծուխը բարձրանում էր ծխնելույզներից, դռները բաց էին, և թեժ կրակից, որ բոցկլտում էր օջախում, վառ ցոլքեր էին ընկնում շուրջը։ Ցրտաշունչ օդում տարածվել էր այնքան դուրալի տապակվող հավի հոտը, որ կարմրեցնում էին խրթխրթալու աստիճանի տժտժացող խոզաճարպով։ Ես և Ջիմը տարբերում էինք նաև տապակած սկյուռի հոտը, իսկ մեր հայրը՝ նաև ճագարի և պարկամկան հոտը, քաղաքից հեռու մեծանալը իզուր չէր անցել, սակայն այդ բոլոր բույրերը ցրվում էին, երբ մենք վերադառնում էինք Յուելների տան մոտով։
 +
 +
Մարդը, որ այժմ կանգնած էր վկաների պատվանդանին, իր մերձավոր հարևանների համեմատությամբ միայն մի առավելություն ուներ՝ եթե նրան երկար տրորեին կպրե օճառով և եռման ջրով, նրա մաշկը կսպիտակեր։
 +
 +
― Դուք միստեր Ռոբերտ Յուե՞լն եք,— հարցրեց միստեր Ջիլմերը։
 +
 +
― Իբրև թե ինքներդ չգիտեք,— պատասխանեց վկան։
 +
 +
Միստեր Ջիլմերը ուշադրությունը լարած ուղղվեց, և ես նրան խղճացի։ Երևի ժամանակն է որոշ բաներ բացատրելու։ Ես լսել էի, որ դատավորների երեխաները տեսնելով, թե իրենց ծնողները դաաարանում ինչպիսի համառությամբ են վիճում, սկսում էին մտածել, թե հակառակ կողմի փաստաբանը իրենց հոր անձնական թշնամին է, և ծանր ապրումներ էին ունենում, կողմերի կատաղի հարձակումները տեսնելով, իսկ հետո նրանց զարմանքին չափ ու սահման չէր լինում, երբ առաջին իսկ ընդմիջումին հայրը դուրս էր գալիս՝ թև֊թևի տված այն մարդու հետ, որը քիչ առաջ նրան չարչարում էր։ Ես և Ջիմը այդ հարցում մոլորություններ չունեինք։ Մեր հայրը գործը շահեր, թե տանուլ տար, դա մեզ համար ողբերգություն չէր։ Ցավոք սրտի, ես չեմ կարող նկարագրել այդ թեմայով տեղի ունեցած մեր ծանր ապրումները, քանի որ չեն եղել, իսկ եթե փորձեմ էլ, սուտ կլինի։ Մենք, իհարկե, իսկույն նկատեցինք, որ եթե վեճը դառնում էր բավականաչափ թունոտ, քան պահաջվում էր պրոֆեսիոնալ էթիկան, այդպես լինում է այն դեպքում, երբ ելույթ է ունենում ուրիշ փաստաբան և ոչ մեր հայրը։ Ես իմ կյանքում չեմ լսել, որ Ատտիկուսը ձայնը բարձրացներ, եթե միայն վկայի ականջները ծանր չէին։ Միստեր Ջիլմերը իր գործն էր անում, Ատտիկուսը՝ իր։ Ի լրումն դրա, Յուելը Ջիլմերի վկան էր և կարող էր պատասխանել նրան քիչ ավելի հարգանքով։
 +
 +
― Դուք Մեյելլա Յուելի հա՞յրն եք,— դիմեց միստեր Ջիլմերը հաջորդ հարցով։
 +
 +
― Միգուցե և ոչ, միայն թե հիմա արդեն դա չես կարող իմանալ, չէ որ մայրը մեռել է,— եղավ պատասխանը։
 +
 +
Դատավոր Թեյլորը տեղում շարժվեց, նա դանդաղ շրջեց իր պտտվող թիկնաթոռը և բարեհոգությամբ նայեց վկային։
 +
 +
― Դուք Մեյելլա Յուելի հա՞յրն եք,— կրկնեց նա հարցը, բայց այնպիսի ձայնով, որ դահլիճում դադարեցին ծիծաղելուց։
 +
 +
― Այո, սը՛ր,— հեզ պատասխանեց Յուելը։
 +
 +
Դատավոր Թեյլորը մի քիչ մեղմացած հարցրեց․
 +
 +
― Այսօր դուք առաջին անգա՞մն եք դատարանում լինում։ Կարծեմ առաջներում ձեզ այստեղ չեմ տեսել։— Յուելը գլխով արեց, այսինքն՝ այո, առաջին անգամն է, և դատավորը շարունակեց,— այսպես ուրեմն, եկեք պայմանավորվենք։ Քանի դեռ ես եմ այստեղ դատավոր, այս դահլիճում ոչ ոք չպիտի արտասանի որևէ անվայել արտահայտություն և ոչ մի առիթով։ Հասկանալի՞ է։
 +
 +
Յուելը գլխով արեց, բայց ես հավատացած չէի, թե նա իսկապես հասկացավ։ Դատավորը հառաչեց և ասաց․
 +
 +
― Շարունակեցեք, միստեր Ջիլմեր։
 +
 +
― Շնորհակալություն, սըր։ Միստեր Յուել, դուք այնքան բարի չէի՞ք գտնվի, որպեսզի մեզ ձեր խոսքերով պատմեիք, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի քսանմեկի երեկոյան։
 +
 +
Ջիմը քմծիծաղ տվեց և ճակատի մազափունջը ետ գցեց, «Ձեր խոսքերով», դա միստեր Ջիլմերի մշտական նախաբանն էր։ Մենք հաճախ մտածում էինք, թե նրա կարծիքով էլ ո՞ւմ խոսքերով կարող է վկան խոսել։
 +
 +
― Էսպես ուրեմս, քսանմեկի երեկոյան գալիս եմ անտառից չռփու կապոցով, հասա ցանկապատին, մեկ էլ լսում եմ՝ Մեյելլան տանը վժժում է, ոնց որ մորթվող խոզ․․․
 +
 +
Այստեղ դատավոր Թեյլորր շեշտակի նայեց վկային, բայց երևում է, որոշեց, որ այդ խոսքերը դիտավորյալ չէին ասված, քնահար ձայնով միայն հարցրեց․
 +
 +
― Օրվա ո՞ր ժամն էր, միստեր Յուել։
 +
 +
― Հենց մայրամուտից առաջ։ Ուրեմս, լսում եմ, որ Մ եյելլան վժժում է էնպես, որ սատանեն անգամ կխլանա․․․— և միստեր Յուելի լեզուն կապ ընկավ դատավորի սպառնալի հայացքի տակ։
 +
 +
― Եվ այսպես, նա բարձր բղավում էր,— հուշեց միստեր Ջիլմերը։
 +
 +
Մի ստեր Յուելը շփոթված նայեց դատավորին։
 +
 +
― Դե, ես էլ լսելով, թե նա ոնց է ճղավում, չոփին թափեցի ու ինչքան ուժ ունեի վազեցի, թռա ցանկապատի վրայով, մի կերպ փշալարից պոկվեցի, վազեցի դեպի լուսամուտը և տեսա․․․ — Յուելը ամբողջովին կարմրատակեց, ուղղվեց, մատը մեկնեց դեպի Ռոբինսոնը,— տեսա, որ էդ սևամորթը տակն է դրել իմ Մեյելլային․․․
 +
 +
Միստեր Թեյլորի ներկայությամբ դատարանի դահլիճում միշտ լռություն էր տիրում և հազվադեպ էր պատահում, որ նա գործի դներ իր մրճիկը, բայց այդտեղ նա սեղանը թակում էր ամբողջ հինգ րոպե։ Ատտիկուսը մոտեցավ Թեյլորին և նրան ինչ-որ բան ասաց, միստեր Հեկ Թեյթը՝ շրջանի առաջին պաշտոնական դեմքը, կանգնած էր նստարանների միջև և լեփ-լեցուն դահլիճին կարգի էր հրավիրում։ Մեր ետևում նստած նեգրերի մեջ խուլ քրթմնջյուն անցավ։
 +
 +
Արժանապատիվ Սայքսը իմ և Դիլլի վրայով կռացավ դեպի Ջիմը, բռնեց նրա թևքից։
 +
 +
― Մի ստեր Ջիմ,— ասաց նա,— լավ կլիներ, որ դուք միսս Ջին Լուիզային տանեիք տուն։ Միստեր Ջիմ, դուք ինձ լսո՞ւմ եք։
 +
 +
Ջիմը գլուխը շրջեց իմ կողմը։
 +
 +
― Գնա տուն, Մեծաչքանի։ Դիլլ, նրան տուն տար։
 +
 +
― Հապա փորձի՛ր ինձ ստիպել,— ասացի ես, ուրախությամբ հիշելով Ատտիկուսի փրկարար բացատրությունը։
 +
 +
Ջիմը կատաղած նայեց ինձ։
 +
 +
― Ես կարծում եմ վնաս չունի, ձերդ արժանապատվություն։ Նա, միևնույն է, ոչինչ չի հասկանում։
 +
 +
Ես մահացու վիրավորված էի․
 +
 +
― Խնդրեմ, շատ չփքվես։ Ես ամեն ինչ էլ հասկանում եմ և քեզանից ոչ պակաս։
 +
 +
― Դե լավ, հերիք է խոսես։ Նա այդ չի հասկանում, ձերդ արժանապատվություն, նա դեռ ինը տարեկան էլ չկա։
 +
 +
Արժանապատիվ Սայքսի սև աչքերում տագնապ կար։
 +
 +
― Իսկ միստեր Ֆինչը գիտե՞, որ դուք բոլորդ այստեղ եք։ Միսս Ջին Լուիզայի համար սա անհամապատասխան գործ է, և հենց ձեզ համար էլ, երիտասարդներ։
 +
 +
Ջիմը գլուխն օրորեց.
 +
 +
― Մենք շատ հեռու ենք, նա մեզ չի տեսնի։ Եվ դուք էլ մի անհանգստացեք, ձերդ արժանապատվություն։
 +
 +
Ես գիտեի՝ Ջիմը կհաղթի, նրան այժմ և ոչ մի ուժ չի կարող ստիպել, որ դուրս գա դահլիճից։ Մի որոշ ժամանակ ես և Դիլլը կարող էինք ապահով լինել, բայց եթե Ատտիկուսը գլուխը բարձրացնի, մեզ կարող է նկատել։
 +
 +
Դատավոր Թեյլորը անողոք խփում էր մրճիկով, իսկ միստեր Յուելը ինքնագոհ տեղավորվեց վկաների թիկնաթոռին և հիանում էր իր սարքած տեսարանով։ Բավական էր երկու խոսք ասեր, որ այդ անհոգ հասարակությունը, որը եկել էր այստեղ զվարճանալու, փոխվեր մռայլ, լարված ամբոխի, որը քրթմնջում էր՝ դանդաղ հանդարտվելով, ասես հիպնոսանալով հետզհետե թուլացող մրճիկի հարվածներից, և, վերջապես, դատարանի դահլիճում լսելի էր միայն կամացուկ՝ տը՛կ, տը՛կ, տը՛կ, կարծես դատավորը աթոռին թեթևակի խփելիս լիներ մատիտով։
 +
 +
Դատավոր Թեյլորը համոզվեց, որ հասարակությունը նորից հնազանդվեց, թիկն տվեց աթոռին։ Հանկարծ ակնհայտ դարձավ, որ նա հոգնել է, և որ արդեն շատ տարիներ ունի կռնակին, իզուր չէ Ատտիկուսն ասել, թե նա և միսիս Թեյլորը այնքան էլ հաճախ չեն համբուրվում, երևի Թեյլորն արդեն յոթանասունին մոտ է։
 +
 +
― Ինձ խնդրեցին՝ դահլիճն ազատել հասարակությունից կամ ծայրահեղ դեպքում կանանց ու երեխաներին,— ասաց դատավոր Թեյլորը։— Ես առժամանակ այդ խնդրանքը հետաձգեցի։ Մարդիկ սովորաբար տեսնում և լսում են այն, ինչ իրենց ցանկալի է, և եթե նրանք գոհ են, որ մի այսպիսի տեսարանի հանդիսատես են դարձնում իրենց երեխաներին, դա իրենց գործն է։ Սակայն ես մի բան հաստատ կասեմ, որ դուք պետք է նայեք և լսեք լռությամբ, այլապես ստիպված կլինեք այս դահլիճը թողնել, բայց դրանից առաջ ես այս ամբողջ խառնաժողովը կենթարկեմ պատասխանատվության՝ դատարանը անարգելու համար։ Միստեր Յուել, բարեհաճեցեք ցուցմունքներ տալ՝ հնարավորին չափ դուրս չգալով պատշաճության սահմաններից։ Շարունակեցե՛ք, միստեր Ջիլմեր։
 +
 +
Միստեր Յուելը նման էր խուլուհամրի։ Ես հավատացած էի, որ նա դրանից առաջ երբեք չէր լսել նման խոսքեր, որոնցով դիմում էր նրան դատավոր Թեյլորը և չէր կարողանա դրանք կրկնել, չնայած անձայն շարժում էր շրթունքները, սակայն միտքը, այնուամենայնիվ, հասկացել էր։ Ինքնագոհ արտահայտությունը նրա դեմքից չքացավ և փոխարինվեց բութ լարվածությամբ, Բայց այդ բանը դատավոր Թեյլորին չխաբեց՝ ամբողջ ժամանակ, քանի դեռ Յուելը վկաների պատվանդանի վրա էր, դատավորը աչքը չէր կտրում նրանից, ասես սպառնալով՝ ապա փորձիր որևէ բան անել ոչ այնպես։
 +
 +
Միստեր Ջիլմերը և Ատտիկուսը հայացքներ փոխանակեցին. Ատտիկուսը դարձյալ նստած էր իր տեղում, բռունցքը հենած այտին, և նրա դեմքը մեզ տեսանելի չէր։ Միստեր Ջիլմերը ակնհայտորեն տրտմել էր։ Նա աշխուժացավ այն ժամանակ, երբ լսեց, որ դատավոր Թեյլորը հարց է տալիս։
 +
 +
― Միստեր Յուել, դուք տեսա՞ք, որ մեղադրյալը սեռական հարաբերության մեջ է ձեր աղջկա հետ։
 +
 +
― Տեսա։
 +
 +
Հասարակությունը լռություն պահպանեց, բայց մեղադրյալը կամաց ինչ-որ բան ասաց։ Ատտիկուսը նրա ականջին շշնջաց, և Թոմ Ռոբինսոնը լռեց։
 +
 +
― Դուք ասացիք՝ մոտեցել էիք լուսամուտի՞ն,— հարցրեց միստեր Ջիլմերը։
 +
 +
― Այո, սըր։
 +
 +
― Որքա՞ն է գետնից բարձր։
 +
 +
― Երեք ֆուտ։
 +
 +
― Եվ դուք լավ տեսնո՞ւմ էիք սենյակի ներսը։
 +
 +
― Այո, սըր։
 +
 +
― Ի՞նչ վիճակի մեջ էր սենյակը։
 +
 +
― Դե, ուրեմս, նշանակում է, ամեն ինչ շուռ էր եկած, ինչպես լինում է տուրուդմփոցից հետո։
 +
 +
― Դուք ինչպե՞ս վարվեցիք, երբ մեղադրյալին տեսաք։
 +
 +
― Ուրեմս, վազեցի, պտույտ տվեցի դեպի դուռը, բայց չհասցրի, նա ինձանից շուտ դուրս թռավ տնից։ Ես նրան լավ տեսա։ Բայց ետևից չվազեցի, ախր Մեյելլայի համար խիստ էի վախեցած։ Վազում եմ տուն, իսկ նա հատակին փռված, ձայնը գլուխը գցած՝ ոռնում է․․․
 +
 +
― Եվ այդ ժամանակ դուք ինչպե՞ս վարվեցիք։
 +
 +
― Ուրեմս, ես շնչակտուր վազեցի Թեյթի ետևից։ Սևամորթին, դե իսկույն ճանաչել էի, նա այն կողմում կրետի բնում է ապրում, մեր տան մոտով ամեն օր անցուդարձ է անում։ Ահա թե քեզ ինչ կասեմ, դատավոր, ես արդեն տասնհինգ տարի է մեր գավառային իշխանություններից պահանջում եմ՝ դուրս քշեցեք սևամորթներին իրենց բներից, թող կորչեն գնան այս տեղերից, դրանց հարևանությամբ ապրելը վտանգավոր է և իմ կալվածքին էլ փորձանք ու վնաս․․․
 +
 +
― Շնորհակալությո՛ւն, միստեր Յուել,— շտապով ընդհատեց նրան միստեր Ջիլմերը։
 +
 +
Վկան պատվանդանից համարյա վազքով իջավ և դեմ առավ Ատտիկուսին, որը կանգնեց, որպեսզի նրան հարցեր տա։ Դատավոր Թեյլորը բոլոր ներկաներին թույլ տվեց մի քիչ ծիծաղել։
 +
 +
― Մի րոպե, սըր,— բարեհամբույր ասաց Ատտիկուսը։— Թույլ կտա՞ք ձեզ մի երկու֊երեք հարց տալ։
 +
 +
Միստեր Յուելը ետ ընկրկեց դեպի վկաների թիկնաթոռը, նստեց և աչքը գցեց Ատտիկուսին՝ նայելով գոռոզությամբ ու կասկածանքով, Մեյկոմբ գավառում վկաները միշտ այդպես են նայում հակառակ կողմի փաստաբանին։
 +
 +
― Միստեր Յուել,— սկսեց Ատտիկուսը,— այդ երեկո, ըստ երևույթին, դուք շատ եք վազվզել։ Որքան հիշում եմ, դուք ասացիք, որ վազել եք դեպի տուն, վազել եք պատուհանի մոտ, ներս եք վազել տուն, վազել եք Մեյելլայի մոտ, վազել եք միստեր Թեյթի ետևից։ Իսկ միաժամանակ բժշկի ետևից չե՞ք վազել։
 +
 +
― Իսկ դա ինչի՞ս էր պետք։ Ես ինքս էլ տեսա, թե ինչն ինչոց է։
 +
 +
― Մի բան, համենայն դեպս, ես չեմ հասկանում,— ասաց Ատտիկուսը,— մի՞թե ձեզ չէր անհանգստացնում Մեյելլայի վիճակը։
 +
 +
― Այն էլ ո՜նց,— ասաց միստեր Յուելը։— Բայց չէ՞ որ աչքովս տեսել էի, թե ով է հանցավորը։
 +
 +
― Ո՛չ, ես այդ մասին չեմ ասում։ Դուք չմտածեցի՞ք, թե ձեր աղջկան հասցված վնասվածքները պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն։
 +
 +
― Դա ի՞նչ բան է։
 +
 +
― Դուք չմտածեցի՞ք, որ անմիջապես բժիշկ է հարկավոր կանչել։
 +
 +
Վկան պատասխանեց՝ ոչ, չեմ մտածել, նա իր կյանքում բժիշկ չի կանչել, իսկ թե կանչում ես՝ հինգ դոլար ցնծա։
 +
 +
― Սա՞ էր բոլորը,— հարցրեց նա։
 +
 +
― Ոչ բոլորը,— անփույթ պատասխանեց Ատտիկուսը,— միստեր Յուել, դուք շերիֆի ցուցմունքը լսեցիք, այն պես չէ՞։
 +
 +
― Դա ի՞նչ բան է։
 +
 +
― Դուք գտնվում էիք դատարանի դահլիճում, երբ միստեր Հեկ Թեյթը նստած էր ձեր այժմյան տեղում, այնպես չէ՞։ Եվ դուք լսեցիք այն ամենը, ինչ նա ասաց։ Այնպես չէ՞։
 +
 +
Միստեր Յուելը մտածեց, մտածեց, և ըստ երևույթին որոշեց, որ այդ հարցում ոչ մի վտանգավոր բան չկա։
 +
 +
― Այո՛, լսել եմ։
 +
 +
― Դուք համաձա՞յն եք, որ նա ճշտորեն նկարագրեց վնասվածքները, որ հասցված էին Մեյելլային։
 +
 +
― Դա ի՞նչ բան է։
 +
 +
Ատտիկուսը դարձավ միստեր Ջիլմերին և ժպտաց։ Միստեր Յուելը, երևում է, որոշել էր Ռոբինսոնի դատապաշտպանին երես չտալ քաղաքավարի վարվեցողությամբ։
 +
 +
― Միստեր Թեյթն ասաց, որ Մեյելլայի աջ աչքն էր վիրավորված և դեմքը․․․
 +
 +
― Դե, հա՛, էլի,— ասաց վկան։— Թեյթը ճիշտ ասաց, ես բոլորի հետ համաձայն եմ։
 +
 +
― Նշանակում է համաձայն եք,— մեղմ ասաց Ատտիկուսը։— Ես միայն ցանկացա համոզվել։
 +
 +
Նա մոտեցավ քարտուղարին, ինչ֊որ բան ասաց, և քարտուղարը մի քանի րոպե շարունակ մեզ զվարճացրեց միստեր Թեյթի ցուցումներով, նա կարդում էր այնքան արտահայտիչ, ասես այդ բորսայի բյուլետենի թվեր լինեին։
 +
 +
«․․․ որ աչքը․․․ ձախ․․․ հըմ, այո, ճիշտ է, ուրեմն այդ աջն էր, նրա աջ աչքն էր կապտած, միստեր Ֆինչ, հիմա ես հիշեցի, և այտը, և այդ (քարտուղարը էջը շրջեց) կողմը ամբողջովին ճմլված էր և ուռած․․․ շերիֆ, կրկնեց եք խնդրեմ այն, ինչ ասացիք․․․ Ես ասացի՝ նրա աջ աչքն էր կապտած․․․»։
 +
 +
― Շնորհակալություն, Բերտ,— ասաց Ատտիկուսը։― Դուք այդ կրկին լսեցիք, միստեր Յուել։ Լրացուցիչ որևէ բան ունե՞ք ասելու։ Համաձա՞յն եք շերիֆի ցուցմունքի հետ։
 +
 +
― Թեյթը ճիշտ է ասում։ Նրա աչքի աակ կապտած փուչիկ կար և մարմնի վրա էլ ողջ տեղ չուներ։
 +
 +
Այդ մարդուկը երևում է արդեն մոռացել էր, թե սկզբում ինչպես էր դատավորը նրան ամաչեցրել։ Նա ակներև որոշել էր, որ Ատտիկուսը վտանգավոր հակառակորդ չէ։ Նա նորից կարմրատակեց, փքվեց, կուրծքը անիվի նման կլորացրած դուրս գցեց և առաջվանից էլ ավելի նմանվեց շիկակարմիր աքաղաղի։ Ինձ թվաց, թե ուր֊որ է գոռոզությունից կպայթի և այդտեղ Ատտիկուսը հարցրեց.
 +
 +
― Միստեր Յուել, դուք կարդալ և գրել գիտե՞ք։
 +
 +
― Բողոքո՛ւմ եմ,— ընդհատեց միստեր Ջիլմերը։— Չեմ հասկանում, այդտեղ ի՞նչ գործ ունի վկայի գրագիտությունը, հարցը էական չէ և գործին չի վերաբերում։
 +
 +
Դատավոր Թեյլորր ցանկացավ ինչ֊որ բան ասել, բայց Ատտիկուսը նրանից առաջ ընկավ։
 +
 +
― Ձերդ գերապատվություն, եթե դուք թույլատրեք այդ հարցը, և մի հարց ևս, դուք ամեն ինչ կհասկանաք։
 +
 +
― Լա՛վ, փորձենք,— ասաց դատավոր Թեյլորը,— բայց տեսեք, որպեսզի մենք իսկապես հասկանայինք, Ատտիկուս։ Բողոքարկվելը արգելվում է։
 +
 +
Մի ստեր Ջիլմերը, թվում է, նույնպիսի հետաքրքրությամբ սպասում էր պատասխանին, ինչպես և մենք, իսկապես, այդտեղ ի՞նչ գործ ուներ միստեր Յուելի կրթությունը։
 +
 +
― Կրկնում եմ հարցը,— ասաց Ատտիկուսը։— Դուք կարդալ և գրել գիտե՞ք։
 +
 +
― Պարզ է, գիտեմ։
 +
 +
― Արդյոք բարի չէի՞ք գտնվի ապացուցելու այդ և գրելու ձեր ազգանունը։
 +
 +
― Պարզ է, կապացուցեմ։ Հապա ձեր կարծիքով ինչպես եմ ստորագրում, երբ նպաստ եմ ստանում։
 +
 +
Միստեր Յուելի պատասխանը նրա համաքաղաքացիների սրտին դուր եկավ։ Ցածում քչփչում էին, հռհռում, երևում է հիանում էին նրա քաջությամբ։
 +
 +
Ես անհանգստացա։ Ատտիկուսը թվում է՝ գիտե, թե ինչ է անում, բայց, համենայն դեպս, ինձ թվաց, որ նա վրիպեց։ Երբեք, երբեք ու երբեք խաչաձև հարցաքննության ժամանակ վկային մի՛ տուր այնպիսի հարց, եթե նախապես չգիտես, թե ինչ է լինելու պատասխանը, այդ կանոնը ես յուրացրել էի օրորոցից։ Թե չէ այդ հարցից կարող է ստացվել բոլորովին էլ ոչ այն, ինչ պետք է, և ամբողջ գործը կփչանա։
 +
 +
Ատտիկուսը ձեռքը տարավ ներսի գրպանը և մի ծրար հանեց, հետո ժիլետի գրպանից դուրս բերեց ինքնահոս գրիչը։ Նրա շարժումները դանդաղ էին, ալարկոտ, և նա շրջվեց այնպես, որպեսզի բոլոր ատենակալները իրեն տեսնեն։ Նա հանեց ինքնահոսի ագույցը և խնամքով դրեց սեղանին։ Գրիչը թեթևակի ցնցեց և ծրարի հետ միասին տվեց վկային։
 +
 +
― Արդյոք այնքան բարի չէի՞ք գտնվի, որպեսզի ստորագրեիք, ա՛յ այստեղ,— ասաց նա։— Եվ խնդրում եմ, որպեսզի բոլոր ատենակալները տեսնեն, թե այդ ինչպես եք անում։
 +
 +
Միստեր Յուելը ստորագրեց ծրարի հակառակ կողմում, իրենից չափազանց գոհ, գլուխը բարձրացրեց և հանդիպեց դատավոր Թեյլորի ապշահար հայացքին. դատավորը այնպես էր նայում նրան, կարծես վկայի տեղում հանկարծ փարթամորեն փթթեց գարդենիայի մի թուփ․ միստեր Ջիլմերը նույնպես զարմանքով նայեց, և նույնիսկ տեղից ելավ։ Եվ ատենակալները բոլորը նայեցին Յուելին, մեկը նույնիսկ մղվեց առաջ և երկու ձեռքով բռնեց միջնորմից։
 +
 +
― Ի՞նչ է, չե՞ք տեսել,— հարցրեց վկան։
 +
 +
― Երևում է, դուք ձախլիկ եք, միստեր Յուել,— ասաց դատավոր Թեյլորը։
 +
 +
Միստեր Յուելը զարմացած դարձավ նրան և ասաց՝ ձախլիկ լինելն այստեղ ինչ կարևոր է, նա աստվածավախ մարդ է, և Ատտիկուս Ֆինչը իրավունք չունի ծաղրուծանակի ենթարկելու իրեն։ Ֆինչի նման պատահական ամեն մի խղճուկ փաստաբան իրեն ձեռք է առել և խաբխբել։ Նա արդեն ասել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, և քառասուն անգամ էլ նույն բանը կասի։ Այդպես էլ արեց։ Ատտիկուսի հաջորդ հարցերին նա նույն բանն էր կրկնում․ նայում էր պատուհանին, հետո կպավ սևամորթներին, հետո կառչեց շերիֆից։ Ի վերջո Ատտիկուսը նրան արձակեց։
 +
 +
Միստեր Ջիլմերը նրան մի հարց ևս տվեց։
 +
 +
― Ի դեպ, այն մասին, որ դուք ստորագրում եք ձախ ձեռքով․ կարո՞ղ է պատահել, որ դուք հավասարապես օգտվեք երկու ձեռքով էլ, միստեր Յուել։
 +
 +
― Պարզ է, որ ոչ։ Ես հենց ձախ ձեռքով էլ ավելի վատ չեմ յոլա գնում, քան որևէ մեկը։ Ուրիշներից ոչ վատ,— կրկնեց նա՝ ցասկոտ նայելով դատապաշտպանի կողմը։
 +
 +
Ջիմը թաքուն սաստիկ ուրախացավ։ Նա կամացուկ բռունցքով խփում էր բազրիքին և մեկ անգամ շշնջաց․
 +
 +
― Հիմա արդեն նրան պատին դեմ արինք։
 +
 +
Ես բոլորովին էլ այդպես չէի մտածում։ Իմ կարծիքով Ատտիկուսը ջանում էր ապացուցել, որ հենց միստեր Յուելն է ծեծել Մեյելլային։ Դա ես հասկացել էի։ Եթե նրա աջ աչքն է վնասված ու աջ կողմն է կապտած և ուռած, նշանակում է նրան ծեծել է ձախլիկ մարդ։ Շերլոկ Հոլմսը և Ջիմ Ֆինչն էլ այդպես կմտածեին։ Բայց միգուցե Թոմ Ռոբինսոնն էլ է ձախլիկ։ Միստեր Հեկ Թեյթի նման ես էլ պատկերացրի, որ իմ առջև նույնպես մարդ կա կանգնած, պատկերացրի թունդ գոտեմարտը և որոշեցի՝ հավանաբար Թոմ Ռոբինսոնը Մեյելլային բռնել է աջ ձեռքով և ծեծել՝ ձախով։ Ես վերևից նայեցի Ռոբինսոնին։ Նա նստած էր մեջքը դեպի մեզ, բայց երևում էր, թե ինչպիսի լայն թիկունք և ամուր վիզ ունի։ Դե, իհարկե, նա առանց մի դժվարության Մեյելլայի հախից կգար։ Իզուր է Ջիմը ջուրը չտեսած ոտները հանում։
 +
 +
== Գլուխ 18 ==
 +
 +
Բայց այդ ժամանակ մեկը բզզաց․
 +
 +
― Մեյելլա Վայոլետ Յուե՜լ։
 +
 +
Վկաների տեղը բարձրացավ մի ջահել աղջիկ։ Մինչ նա ձեռքը բարձրացրած երդվում էր, որ կասի ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ, ճշմարտությունից բացի, և թող նրան օգնական լինի աստված, նա թվում էր բարակիրան, փխրուն, բայց երբ նստեց թիկնաթոռին՝ դեմքը դեպի մեզ, երևաց, որ նա ամրակազմ է և, հավանաբար, ծանր աշխատանքի սովոր։ Մեզ մոտ, գավառում իսկույն կիմանաս, թե ով է շուտ֊շուտ լողանում և ով տարին մեկ անգամ։ Միստեր Յուելը ասես ամբողջովին խաշված լիներ, կարծես նրա կաշին դարձել էր խիստ զգայուն և անպաշտպան, երբ նրանից շերտ առ շերտ սկսել էր պոկվել ամբողջ կեղտը։ Իսկ Մեյելլան թվում է, ուզում էր մաքրասեր երևալ, և ես հիշեցի Յուելների բակի խորդենիները։
 +
 +
Միստեր Ջիլմերը Մեյելլային խնդրեց՝ ձեր խոսքերով ատենակալներին պատմեք, թե ինչ է տեղի ունեցել անցյալ տարվա նոյեմբերի քսանմեկի երեկոյան, ձեր խոսքերով, խնդրում եմ։
 +
 +
Մեյելլան նստել ու լռում էր։
 +
 +
― Դուք որտե՞ղ էիք այդ երեկոյան մթնշաղին,— համբերատարությամբ սկսեց միստեր Ջիլմերը։
 +
 +
― Արտասանդուղքին։
 +
 +
― Ո՞ր արտասանդուղքին։
 +
 +
― Մենք միայն մի արտասանդուղք ունենք, շքամուտքի։
 +
 +
― Ինչո՞վ էիք զբաղված։
 +
 +
― Ոչնչով։
 +
 +
Դատավոր Թեյլորը միջամտեց․
 +
 +
― Դուք պարզապես մեզ պատմեցեք տեղի ունեցածի մասին։ Դուք մի՞թե չեք կարող պատմել։
 +
 +
Մեյելլան աչքերը չռեց նրա վրա և հանկարծ լաց եղավ։ Նա ձեռքերը սեղմել էր բերանին և հեծկլտում էր՝ ձայնը հետզհետե բարձրացնելով։ Դատավոր Թեյլորը թույլ տվեց, որ նա լաց լինի, հետո ասաց.
 +
 +
― Դե բավական է։ Դու միայն ճշմարտությունն ասա և ոչ ոքից էլ մի վախեցիր։ Ես հասկանում եմ, քեզ համար այս բոլորը անսովոր բան է, բայց ամաչելու ոչինչ չկա և սարսափելի՝ նույնպես։ Ինչի՞ց այդպես վախեցար։
 +
 +
Մեյելլան ինչ֊որ բան ասաց իր ափի մեջ։
 +
 +
― Ինչ ասացի՞ր,— նորից հարցրեց դատավորը։
 +
 +
― Նա հրե՛ն,— հեծեծաց աղջիկը և ցույց տվեց Ատտիկուսին։
 +
 +
― Միստեր Ֆի՞նչը։
 +
 +
Նա գլխով արեց թափով։
 +
 +
— Չեմ ուզում ես։ Նա ինձ կվառի, ոնց որ, ա՛յ, հորս վառեց՝ ձախլիկ, հա՝ ձախլիկ․․․
 +
 +
Դատավոր Թեյլորը քորեց ճերմակ գլուխը։ Երևում է նա դեռ երբեք առիթ չէր ունեցել հանդիպելու մի այսպիսի ծանր խնդրի։
 +
 +
― Քանի՞ տարեկան ես,— հարցրեց նա։
 +
 +
― Տասնինը և կես,— ասաց Մեյելլան։
 +
 +
Դատավոր Թեյլորը հազաց և անհաջող կերպով փորձեց ձայնը մեղմացնել։
 +
 +
― Միստեր Ֆինչը քեզ վախեցնելու ցանկություն չի ունեցել, իսկ եթե ցանկանար էլ, ես թույլ չէի տա։ Հենց դրա համար էլ ես այստեղ նստած եմ։ Դու արդեն չափահաս աղջիկ ես, ուղիղ նստիր և պատմիր, թե․․․ մեզ պատմիր, թե ի՛նչ պատահեց քեզ հետ։ Պարզապես սկսիր պատմել, պա՞րզ է։
 +
 +
― Այդ աղջիկը խելա՞ռ է,— շշնջացի ես Ջիմին։
 +
 +
Ջիմը խեթ նայեց ցած, վկայություն տվող աղջկան։
 +
 +
― Ո՞վ է դրան հասկանում,— ասաց Ջիմը։— Դատավորի մոտ խղճահարություն առաջացնելուն խելքը հասնում է, բայց գուցե և պարզապես․․․ Դե, ես չգիտեմ։
 +
 +
Մեյելլան հանդարտվեց, մի անգամ ևս վախվորած նայեց Ատտիկուսին և դեմքը դարձրեց միստեր Ջիլմերի կողմը։
 +
 +
― Ուրեմն, սըր, ես արտասանդուղքի վրա էի, և․․․ և այդ միջոցին նա անցնում էր մեր տան մոտով, իսկ մեր բակում մի հին պահարան կար, հերս առել էր կպչանի համար․․․ հերս ինձ պատվփրել էր ջարդել ու ինքը գնացել էր անտառ, իսկ ես ինչ֊որ վատ զգացի, և այդ րոպեին տեսա, որ նա գալիս է․․․
 +
 +
― Այդ ո՞վ։
 +
 +
Մեյելլան մատը ցցեց Թոմ Ռոբինսոնի կողմը։
 +
 +
― Ես ձեզ խնդրեցի արտահայտվել պարզորոշ,— ասաց միստեր Ջիլմերը։— Քարտուղարի համար դժվար է ձեր շարժումները արձանագրության մեջ գրի առնել։
 +
 +
― Հրե՛ս, սա,— ասաց Մեյելլան,— Ռոբինսոնը։
 +
 +
― Հետո ի՞նչ եղավ։
 +
 +
― Ես նրան ասում եմ՝ արի այստեղ, ա՛յ սևամորթ, պահարանը ջարդիր, ես քեզ հինգ ցենտ կտամ։ Դե, նրա համար հեշտ է, ոնց որ մի անգամ թքի։ Նա մտավ բակը, ես էլ գնացի ներս, որ փողը բերեմ, ետ եմ գալիս, սա վրա է քշում ինձ։ Նա իմ ետևից ներս էր մտել, ա՛յ թե ինչ։ Ու որ բկիցս չբռնեց, հայհոյանքներն էլ հետը, ինչ կեղտ ասես որ բերանից չի թափում։ Ես սկսեցի դիմադրել ու գոռալ, իսկ նա ինձ խեղդում է։ Ու տո՛ւր թե կտաս․․․
 +
 +
Միստեր Ջիլմերը Մեյելլային թողեց, որ մի քիչ ուշքը գլուխը գա․ նա անվերջ ձեռքի թաշկինակը պարանի նման ոլորում էր, ապա բաց արեց և սկսեց դեմքը սրբել, թաշկինակը թրջվել, ջուր էր դարձել նրա քրտնած ձեռքերի մեջ։ Նա սպասում էր, որ միստեր Ջիլմերը նորից հարց կտա, բայց ոչինչ չհարցրեց, և նա ասաց.
 +
 +
― Դե հետո էլ ինձ բոթում է, գցում հատակին ու խեղդում է․․․ ու ինձ հաղթեց։
 +
 +
― Իսկ դուք բղավո՞ւմ էիք,— հարցրեց միստեր Ջիլմերը։— Գոռում և դիմադրո՞ւմ էիք։
 +
 +
― Այն էլ ո՜նց էի բղավում, ամբողջ կոկորդով, և քացի էի տալիս և ճվում ինչքան ուժ ունեի։
 +
 +
― Իսկ հետո ի՞նչ եղավ։
 +
 +
― Հետո ես այնքան էլ լավ չեմ հիշում, իսկ հետո տեսնում եմ՝ հերս կանգնած է մոտս ու գոռում է. «Այդ ո՞վ է քեզ։ Այդ ո՞վ է քեզ»։ Հետո կարծես թե սիրտս մարեց, իսկ հետո ուշքի եկա, միստեր Թեյթը ինձ բարձրացնում է հատակից և տանում դույլի մոտ։
 +
 +
Մինչդեռ Մեյելլան պատմում էր, կարծես թե ինքնավստահ էր զգում, բայց ոչ այնպես, ինչպես հայրը, հայրը լկտի էր, իսկ աղջիկը իր բանը լավ գիտեր, կատուն, որ նստած աչքերն է կկոցում ու իրեն համար պոչը պտտեցնում, հենց դա էր, որ կար։
 +
 +
― Ուրեմն դուք ասում եք՝ դիմադրում էիք որքան որ կարողանում էիք։ Դիմադրում էիք ամբողջ ուժո՞վ,— հարցրեց միստեր Ջիլմերը։
 +
 +
― Պարզ բան է,— ասաց նա հաստատ, ինչպես ասում էր հայրը։
 +
 +
― Իսկ դուք վստա՞հ եք, որ նա բայց և այնպես ձեզ հաղթեց։
 +
 +
Մեյելլայի դեմքը ծամածռվեց, և ես վախեցա, որ նա դարձյալ լաց կլինի, բայց նա ասաց․
 +
 +
― Նա ինչ որ ուզում էր, այն էլ արեց։
 +
 +
Միստեր Ջիլմերը ափով շփեց լերկ գագաթը և դրանով հիշեցրեց, որ շոգ օր էր։
 +
 +
― Առայժմ բավական է,— ասաց նա սիրալիր,— բայց դուք մնացեք այդտեղ։ Ես կարծում եմ՝ սարսափելի, ժանիքավոր միստեր Ֆինչը նույնպես կցանկանա ձեզ որոշ բաներ հարցնել։
 +
 +
― Մեղադրողին չի վերապահվում վկաներին գրգռել դատապաշտպանի դեմ,— չոր ասաց դատավոր Թեյլորը։― Համենայն դեպս, այսօր դա անտեղի է։
 +
 +
Ատտիկուսը տեղից ելավ, ժպտաց, բայց չմոտեցավ վկաների պատվանդանին, այլ սերթուկի կոճակները քանդեց, բթամատերը խրեց ժիլետի թևատեղերը և դանդաղ ուղղվեց դեպի պատուհանը։ Նայեց փողոց, բայց, երևում է, այնտեղ ոչինչ հետաքրքիր չտեսավ, ետ դարձավ և մոտեցավ վկային։
 +
 +
Շատ տարիների փորձից ես հասկացա, որ նա լուռ ինչ-որ բան էր որոշում։
 +
 +
― Միսս Մեյելլա,— ասաց նա ժպտալով,— ես առայժմ բնավ չեմ ցանկանում ձեզ վախեցնել։ Եկեք ավելի լավ է ձանոթանանք։ Քանի՞ տարեկան եք։
 +
 +
― Ես արդեն ասել եմ, տասնինը, ա՛յ այն դատավորին եմ ասել։― Մեյելլան հերսոտ գլխով արավ դատավոր Թեյլորի կողմը։
 +
 +
― Այո՛, այո՛, մեմ, միանգամ այն ճիշտ է։ Դուք ներողամիտ եղեք իմ նկատմամբ, միսս Մեյելլա, իմ հիշողությունը այլևս նախկինը չէ, ծերությունս մոտենում է, և եթե ես հանկարծ հարցնեմ այնպիսի բաներ, որոնց մասին դուք արդեն ասել եք, այդուհանդերձ ինձ կպատասխանեք, այնպես չէ՞։ Շա՜տ լավ։
 +
 +
Մեյելլայի դեմքից ես չկարողացա հասկանալ, Ատտիկուսը այդ որտեղի՞ց հնարեց, թե նա համաձայն է պատասխանելու։ Մեյելլան նայում էր նրան թունալից։
 +
 +
― Մի բառ էլ անգամ չեմ ասի, երբ որ ինձ ծաղրուծանակ եք անում,— հայտարարեց նա։
 +
 +
― Ինչպես ասացի՞ք, մեմ,— հարցրեց Ատտիկուսը շփոթված։
 +
 +
― Երբ որ ինձ ծաղրում եք։
 +
 +
Դատավոր Թեյլորը ասաց.
 +
 +
― Միստեր Ֆինչը ձեզ երբեք չի ծաղրել։ Այդ որտեղի՞ց հնարեցիր։
 +
 +
Մեյելլան աչքի տակով նայեց Ատտիկուսին։
 +
 +
― Բա ի՞նչ է մի գլուխ ինձ անվանում «մեմ Մեյելլա, միսս Մեյելլա»։ Կարծես ինձ վարձել եք, որ գամ ու ձեր ծաղրուծանակը քաշեմ, եղածն էլ հերիք է։
 +
 +
Ատտիկուսը դարձյալ անշտապ քայլեց դեպի պատուհանները, դատավոր Թեյլորին թողնելով, որ ինքը տակից դուրս գա։ Դատավոր Թեյլորը այնպիսի մարդ չէր, որ մեղքդ գար, բայց ես շատ խղճացի նրան, նա այնպես էր չարչարվում Մեյելլային բացատրելու, թե ինչը ինչոց է․
 +
 +
― Դա պարզապես միստեր Ֆինչի սովորությունն է։ Ես և նա ահա քանի-քանի տարի է ծառայում ենք այստեղ միասին, և միստեր Ֆինչը միշտ էլ ամենքի հետ խոսել է քաղաքավարությամբ։ Նա քեզ չի ցանկանում ծաղրել։ Նա միայն ցանկանում է լինել քաղաքավարի։ Այդպես է նրա սովորությունը։
 +
 +
Դատավորը հենվեց աթոռի թիկնակին։
 +
 +
— Շարունակեցե՛ք, Ատտիկուս, և թող արձանագրությունից երևա, որ վկային ոչ ոք ծաղրի չի ենթարկել, չնայած նա այլ կերպ է մտածում։
 +
 +
Հետաքրքիր է, արդյոք որևէ մեկը որևէ ժամանակ նրան մեմ և միսս Մեյելլա անվանե՞լ էր։ Հավանաբար ոչ, եթե նա վիրավորվում էր ամենասովորական հարգալից դիմումից։ Այդ ինչ կյանք էր եղել նրա կյանքը։ Շատ շուտով ես այդ հասկացա։
 +
 +
― Այսպես ուրեմն, դուք ասում եք՝ տասնինը տարեկան եք,— ասաց Ատտիկուսը։— Քանի՞ եղբայր և քույր ունեք։
 +
 +
Նա հեռացավ պատուհանից և մոտեցավ վկաների պատվանդանին։
 +
 +
― Յոթ,— ասաց Մեյելլան, և ես մտածեցի՝ մի՞թե նրանք բոլորն էլ հենց այնպիսին են, ինչպիսին այն մեկն է, որին ես տեսա դպրոց գնալուս առաջին օրը։
 +
 +
― Դուք ավա՞գն եք։ Բոլորից մե՞ծը։
 +
 +
― Այո՛։
 +
 +
― Ձեր մայրը վաղո՞ւց է մեռել։
 +
 +
― Չգիտեմ․․․ վաղուց։
 +
 +
― Դուք դպրոց երբևէ գնացե՞լ եք։
 +
 +
― Կարդում և գրում եմ հորիցս ոչ վատ։
 +
 +
Մեյելլան խոսում էր ճիշտ այնպես, ինչպես միստեր Ջինգլը, որի մասին կարդացել էի գրքում։
 +
 +
― Երկա՞ր ժամանակ եք դպրոց հաճախել։
 +
 +
― Երկու ձմեռ․․․ Գուցե երեք․․․ ես չգիտեմ։
 +
 +
Դանդաղ, բայց ճշտորեն ես սկսեցի հասկանալ, թե ինչ է Ատտիկուսի մտադրությունը․ տալով այնպիսի հարցեր, որոնք միստեր Ջիլմերը չէր կարող համարել այնքան անկարևոր և գործին չվերաբերող, որ բողոքաբկեր, նա կամաց-կամաց և ակնառու ցույց էր տալիս ատենակալներին, թե ինչպիսի վիճակ էր տիրում Յուելների տանը։ Ահա թե ինչ իմացան ատենակալները. ընտանիքը տրված նպաստով հնարավորություն չունի գոյությունը պահելու, ավելի ճիշտ, եղած փողն էլ հայրը ամբողջովին խմելու է տալիս․․․ Երբեմն գընում է ճահիճները և մի քանի օր շարունակ մնում այնտեղ, վերադառնում է հարբած, ընդհանրապես ցրտեր սակավ են լինում, կարելի է բոբիկ էլ վազել, բայց եթե ցուրտը նեղում է, հին ավտոդողից կարելի է մի շքեղ ոտնաման սարքել, ջուր բերում են առվակից, որը հոսում է աղբանոցի մոտով․․․ տան մոտը աղբ չեն թափում․․․ Դե, ինչ վերաբերում է մաքրությանը, ամեն մեկը իր գլխի ճարը տեսնում է. ուզում ես լողանալ, ջուր կրիր․ փոքրիկները չմրսելու համար տնից դուրս չեն գալիս, նրանք բոլորն էլ քոսոտել են. մի լեդի կար, նա միշտ գալիս ու հարցնում էր, թե ինչու եմ դպրոցը թողել, և ինչ որ պատասխանում էի, բոլորը գրում էր։ Տանը երկու հոգի կարդալ-գրել գիտեն, էլ ինչու համար մյուսներն էլ սովորեն․․․ Նրանք տանն էլ են հորս պետք․․․
 +
 +
― Միսս Մեյելլա,— ասես հակառակ իր կամքի, ասաց Ատտիկուսը,— երիտասարդ մի աղջիկ, ինչպիսին դուք եք, հավանաբար բարեկամներ ու ընկերուհիներ ունի։ Ո՞ւմ հետ եք դուք մտերմություն անում։
 +
 +
― Մտերմությո՞ւն։
 +
 +
― Այո։ Դուք իսկի չե՞ք հանդիպում ձեր հասակակիցներին կամ որևէ մեկին՝ լինի դա ձեզանից մեծ կամ փոքր։ Դուք ծանոթ աղջիկներ կամ տղաներ ունե՞ք։ Ամենասովորական ընկերներ։
 +
 +
Մինչ այդ Մեյելլան պատասխանում էր անբարյացակամ, բայց հանդարտ, իսկ այդտեղ նա հանկարծ գազազեց․
 +
 +
― Նորի՞ց սկսեցիք ծաղրուծանակը, միստեր Ֆինչ։
 +
 +
Ատտիկուսը դա բավականին հասկանալի պատասխան համարեց իր հարցին։
 +
 +
― Դուք սիրո՞ւմ եք ձեր հորը, միսս Մեյելլա,— հարցրեց նա։
 +
 +
― Այսինքն՝ ոնց թե սիրում եմ։
 +
 +
― Ես ուզում եմ ասել նա բարի՞ է, ձեզ համար հե՞շտ է նրա հետ ապրելը։
 +
 +
― Հա՛, ոչինչ, յոլա գնացող է, բայց ա՛յ, երբ որ․․․
 +
 +
― Երբ որ՝ ի՞նչ։
 +
 +
Մեյելլան հայացքը գցեց հորը, նա ամբողջ ժամանակ նստած օրորվում էր աթոռի վրա այնպես, որ աթոռի թիկնակը դիպչում էր միջնորմին։ Իսկ հիմա նա ուղղվեց, սպասելով, թե աղջիկը ինչ կասի։
 +
 +
― Այն ժամանակ ոչինչ,— ասաց Մեյելլան,— ես ախր ասացի, որ յոլա գնացող է։
 +
 +
Միստեր Յուելը նորից սկսեց աթոռի վրա օրորվել։
 +
 +
― Միայն այն ժամանակ այնքան էլ յոլա գնացող չի, երբ հարբո՞ւմ է,— հարցրեց Ատտիկուսը այնքան մեղմ, որ Մեյելլան գլխով արեց։
 +
 +
― Նա երբևէ ձեզ հետապնդե՞լ է։
 +
 +
― Այդ ի՞նչ էր։
 +
 +
― Երբ նա եղել է․․․ զայրացած, նա ձեզ երբե՞ք չի ծեծել։
 +
 +
Մեյելլան նայեց շուրջը, հետո ցած՝ դատարանի քարտուղարին, ապա հայացքը բարձրացրեց ու նայեց դատավորին։
 +
 +
― Պատասխանեցեք հարցին, միսս Մեյելլա,— ասաց դատավոր Թեյլորը։
 +
 +
― Նա ինձ ծնվածս օրից մատով անգամ չի դիպել,― վճռաբար պատասխանեց Մեյելլան։— Նույնիսկ մատով էլ չի դիպել։
 +
 +
Ատտիկուսի ակնոցը սողաց դեպի քթի ծայրը, նա ակնոցը ետ տարավ իր տեղը։
 +
 +
― Ես և դուք շատ հաճելի զրույց ունեցանք, միսս Մեյելլա, իսկ հիմա, ես կարծում եմ, ժամանակն է անդրադառնալու գործին։ Դուք ասացիք՝ խնդրել եք Թոմ Ռոբինսոնին ջարդելու․․․ ջարդելու ի՞նչ։
 +
 +
― Պահարանը, մի հին կոմոդ, կողքից դարակներով։
 +
 +
― Թոմ Ռոբինսոնին դուք լավ ճանաչո՞ւմ էիք։
 +
 +
― Ա՛յդ ինչ էր։
 +
 +
― Ես ասում եմ՝ դուք գիտեի՞ք, թե նա ով է, որտեղ է ապրում։
 +
 +
Մեյելլան գլխով արեց,
 +
 +
― Թե ով էր, գիտեի, նա մեր տան մոտով ամեն օր անցնում էր։
 +
 +
― Եվ այդ օրը դուք առաջին անգամ խնդրեցիք գալ ձեր բակը։
 +
 +
Այդ հարցից Մեյելլան նույնիսկ մի թեթև վեր թռավ։ Ատտիկուսը դարձյալ ճամփորդում էր դեպի պատուհանը, նա ամբողջ Ժամանակ այդպես էր անում՝ հարցը տալիս էր, հեռանում, նայում պատուհանից դուրս և կանգ առնում, սպասում պատասխանի։ Նա չտեսավ, թե Մեյելլան ինչպես վեր թռավ, բայց կարծում եմ, գուշակեց։ Դարձավ նրան և հոնքերը բարձրացրեց։ Եվ նորից սկսեց։
 +
 +
― Եվ այդ ժամանակ․․․
 +
 +
― Հա՛, առաջին անգամ։
 +
 +
― Իսկ նախքան այդ, դուք նրան երբեք չե՞ք խնդրել գալ ձեր բակը։
 +
 +
Այժմ նա այլևս Մեյելլային անակնկալի չբերեց։
 +
 +
― Պարզ է, չեմ խնդրել, երբեք չեմ խնդրել։
 +
 +
― Մեկ անգամ պատասխանեցեք և բավական է,— հանդարտ նկատեց Ատտիկուսը։— Եվ դուք նրան որևէ պատահական աշխատանք չե՞ք հանձնարարել։
 +
 +
― Կարելի է և հանձնարարել եմ,— ավելի ներողամիտ պատասխանեց Մեյելլան։— Ինչ է, դրա նման սևերեսներ քի՞չ կան։
 +
 +
― Դուք չե՞ք հիշում մի այդպիսի դեպք ևս։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
― Դե լավ, անցնենք այդ երեկո տեղի ունեցած դեպքերին։ Դուք ասացիք՝ երբ դուք մտաք սենյակը և շրջվեցիք, Թոմ Ռոբինսոնը կանգնած էր ձեր ետևում, այդպե՞ս է։
 +
 +
― Այո։
 +
 +
― Եվ դուք ասացիք, որ նա բռնեց ձեր կոկորդից, սկսեց հայհոյել և գարշելի խոսքեր ասել, այդպե՞ս է։
 +
 +
― Այդպես է։
 +
 +
Հանկարծ պարզվեց, որ Ատտիկուսի հիշողոլթյունր իսկի էլ վատը չէ։
 +
 +
― Դուք ասացիք՝ նա բռնեց ինձ և սկսեց խեղդել, և հաղթեց։ Այդպե՞ս է։
 +
 +
― Այդպես էլ ասել եմ։
 +
 +
― Եվ դուք հիշո՞ւմ եք, որ նա խփեր ձեր դեմքին։
 +
 +
Վկան կարկամեց․
 +
 +
― Դուք կարծես թե լավ եք հիշում, որ նա ձեզ խեղդում էր։ Եվ դուք ամբողջ ժամանակ դիմադրում էիք, այդպե՞ս է։ Դուք «քացի էիք տալիս» և «գոռում ամբողջ ուժով»։ Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե նա ինչպես էր խփում ձեր դեմքին։
 +
 +
Մեյելլան լռում էր, թվում էր, նա աշխատում էր կողմնորոշվել։ Ես նույնիսկ մտածում էի, որ նա թերևս միստեր Թեյթի նման ջանում է պատկերացնել, թե ինչպես է դիմացի մարդը կանգնած լինում։ Հետո նա նայեց միստեր Ջիլմերին։
 +
 +
― Դա չէ՞ որ շատ հասարակ հարց է, միսս Մեյելլա, ապա մի անգամ ևս լսեցեք։ Հիշո՞ւմ եք, թե մեղադրյալը ինչպես էր ձեր դեմքին խփում։— Այժմ Ատտիկուսը այլևս այնպես մեղմ և բարեհամբույր չէր խոսում. նրա ձայնը դարձավ իրավաբանական՝ չոր, անկիրք։— Հիշո՞ւմ եք, թե նա ինչպես էր ձեր դեմքին խփում։
 +
 +
― Որ նա խփած լինի, ոչ, չեմ հիշում։ Այո, թո՛ւ, այո, խփել է։
 +
 +
― Վերջին խոսքը կարելի է համարել ձեր վերջնական պատասխա՞նը։
 +
 +
― Հը՞։ Դե հա, խփել է․․․ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում ես․․․ ամեն ինչ այնքան արագ ստացվեց․․․
 +
 +
Դատավոր Թեյլորը խստադեմ նայեց Մեյելլային։
 +
 +
― Հարկավոր չէ արտասվել, օրիորդ․․․— սկսեց նա։
 +
 +
Բայց Ատտիկուսն ասաց.
 +
 +
― Թույլ տվեք լաց լինի, թե որ ցանկանում է, ձերդ գերապատվություն։ Մենք ինչքան ասեք ժամանակ ունենք։
 +
 +
Մեյելլան զայրացած քիթը վեր քաշեց և նայեց Ատտիկուսին։
 +
 +
― Ես բոլոր հարցերին կպատասխանեմ․․․ Ինձ քաշել բերել է այստեղ, դեռ ծաղրում էլ է։ Ես բոլոր հարցերին կպատասխանեմ․․․
 +
 +
― Հրաշալի՜ է,— ասաց Ատտիկուսը։— Մանավանդ որ այնքան էլ շատ հարցեր չեն մնացել։ Այսպես ուրեմն, միսս Մեյելլա, դուք վկայություն եք տալիս, որ մեղադրյալը ձեզ խփել է, բռնել է ձեր պարանոցը, խեղդել և ձեզ հաղթահարել։ Ես կցանկանայի իմանալ, դուք լրիվ հավատացա՞ծ եք, թե մատնացույց եք անում իսկական հանցավորին։ Դուք կճանաչե՞ք ձեր առջև կանգնած այն մարդուն, որը բռնություն է գործադրել ձեզ վրա։
 +
 +
― Իհարկե, ահա՛, հենց նա է որ կա։
 +
 +
Ատտիկուսը դարձավ իր պաշտպանյալին։
 +
 +
― Կանգնեցեք, Թոմ։ Թող միսս Մեյելլան մի լավ ձեզ նայի։ Դա ա՞յն մարդն է, միսս Մեյելլա։
 +
 +
Թոմ Ռոբինսոնը թափահարեց լայն ուսերը, որոնց վրա պիրկ ձգված էր հասարակ բամբակյա վերնաշապիկը։ Կանգնեց և աջ ձեռքով հենվեց աթոռի թիկնակին։ Նրա տեսքը մի տեսակ տարօրինակ էր, կարծես նա կռացած էր մի կողմի վրա, բայց այդ նրանից չէր, որ ծուռն էր կանգնել։ Ձախ ձեռքը մի ամբողջ ֆուտ կարճ էր աջից և կախված էր ինչպես անշունչ իր։ Ձեռքի թաթը փոքրիկ էր, չոր, նույնիսկ վերնասրահից էլ երևում էր, որ նա այդ ձեռքով ոչինչ չի կարող անել։
 +
 +
― Նայի՛ր, մեծաչքանի,— շնչասպառ ասաց Ջիմը։― Նայի՛ր։ Ձերդ արժանապատվություն, այո, նա հաշմանդամ է։
 +
 +
Արժանապատիվ Սայքսը իմ վրայով կռացավ և շշուկով սաց Ջիմին․
 +
 +
― Նրա ձեռքը մեքենայի տակն է մնացել, դեռ փոքր տղա էր, միստեր Դոլֆուս Ռեյմոնդի պլանտացիայում բամբակ էր հավաքում, որ ձեռքը ընկավ մեքենայի տակ․․․ Նա այն ժամանակ քիչ մնաց, որ արյունաքամ լիներ․․․ Ամբողջ միսը ոսկորից պոկել էր։
 +
 +
― Սա այն նույն մա՞րդն է, որ ձեզ բռնաբարել է, միսս Մեյելլա։
 +
 +
― Պարզ է, նա է որ կա։
 +
 +
Ատտիկուսը մի հարց ևս տվեց, միայն մի խոսք։
 +
 +
― Ինչպե՞ս։
 +
 +
Մեյելլան գազազեց․
 +
 +
― Ես չգիտեմ ինչպես, բայց բռնաբարել է․․․ Ես ասացի չէ՞, որ ամեն ինչ շատ արագ ստացվեց․․․
 +
 +
― Եկեք քննենք հանգիստ,— սկսեց Ատտիկուսը, բայց միստեր Ջիլմերը նրան ընդհատեց, այս անդամ ինքը բողոքում է ոչ այն բանի համար, որ հարցը էական չէ և գործին չի վերաբերում, այլ որ Ատտիկուսը ահաբեկում է վկային։
 +
 +
Դատավոր Թեյլորը ծիծաղեց.
 +
 +
― Թողեք այդ, Հորեյս, նստեցեք և ձեզնից բաներ մի հնարեք։ Եթե որևէ մեկը ահաբեկում է, այդ ավելի շուտ վկան է ահաբեկում Ատտիկուսին։
 +
 +
Բացի դատավոր Թեյլորից, դահլիճում ոչ ոք չծիծաղեց, նույնիսկ մանկիկներն էլ էին սսկվել, ես հանկարծ մտածեցի, որ միգուցե նրանք խեղդվել էին մայրերի կրծքերին։
 +
 +
― Այսպե՜ս, միսս Մեյելլա,― ասաց Ատտիկուսը դուք վկայում եք, որ մեղադրյալը ձեզ խփել է և խեղդել է․․․ Դուք ասացիք, որ նա գաղտագողի ձեր ետևից մոտեցել է և ձեզ հարվածել այնպես, որ դուք կորցրել եք ձեր գիտակցությունը, դուք ասել եք, որ երբ դուք շրջվել եք, նա կանգնած է եղել ձեր ետևում․․․— Ատտիկուսը հեռացավ դեպի իր սեղանը և այժմ չոր մատներով թմբկահարում էր սեղանը իր խոսքերի տակտին համապատասխան։— Չէի՞ք ցանկանա վերանայել ձեր ցուցմունքի որևէ մասը։
 +
 +
― Դուք ուզում եք, որ ասեմ այն, ինչ չի՞ եղել։
 +
 +
― Ո՛չ, մեմ, ես ուզում եմ, որ դուք ասեք այն, ինչ եղել է։ Խնդրում եմ, մեզ նորից ասացեք, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։
 +
 +
― Ես արդեն ասել եմ։
 +
 +
― Դուք ասացիք, որ շրջվեցիք և տեսաք, որ նա կանգնած է ձեր ետևում։ Եվ այդ ժամանակ նա սկսեց ձեզ խեղդե՞լ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ հետո դադարեց խեղդելուց և սկսեց հարվածել ձեր դեմքի՞ն։
 +
 +
― Դե հա՛, ես արդեն ասել եմ։
 +
 +
― Եվ խփեց ձեր աչքին՝ աջ ձեռքի բռունցքո՞վ։
 +
 +
― Ես կռացա և․․․ նրա բռունցքը վրիպեց, ա՛յ, այսպես եղավ։ Ես կռացա, բռունցքը վրիպեց։
 +
 +
Մեյելլան վերջապես հասկացավ, թե բանն ինչումն է։
 +
 +
― Դուք հանկարծ այդ ամենը շատ պարզ հիշեցիք։ Հենց քիչ առաջ ձեր հիշողությունները այդքան հստակ չէին, այդպես չէ՞։
 +
 +
― Ես ասել եմ՝ նա ինձ խփեց։
 +
 +
― Դե լավ։ Նա ձեզ խեղդել է, խփել, հետո բռնաբարե՞լ, այդպե՞ս է։
 +
 +
— Դե պարզ է։
 +
 +
― Դուք ամրակազմ աղջիկ եք, դուք ի՞նչ էիք անում այդ ամբողջ ընթացքում։
 +
 +
― Ես ախր ձեզ ասել եմ, ես բղավում էի ամբողջ ուժով, և՛ քացով խփում, և՛ դիմադրում․․․
 +
 +
Ատտիկուսը դանդաղ ակնոցը հանեց, առողջ աչքով անթարթ նայելով Մեյելլային, սկսեց իրար ետևից հարցեր տեղալ։ Դատավոր Թեյլորր նրան ընդհատեց։
 +
 +
― Հարցերը մեկ֊մեկ տվեք, Ատտիկուս։ Հնարավորություն տվեք, որ վկան պատասխանի։
 +
 +
― Շատ լավ։ Դուք ինչո՞ւ չփախաք։
 +
 +
― Ես աշխատում էի, բայց․․․
 +
 +
― Աշխատո՞ւմ էիք, իսկ ի՞նչն էր ձեզ խանգարում։
 +
 +
― Ես․․․ Նա ինձ գցեց գետին։ Ա՛յ թե ինչ, նա ինձ գցեց գետին և ընկավ վրաս։
 +
 +
― Եվ դուք ամբողջ ժամանակ բղավո՞ւմ էիք։
 +
 +
― Պարզ է, բղավում էի։
 +
 +
― Հապա ինչպե՞ս եղա վ, որ ձեր եղբայրներն ու քույրերը չլսեցին։ Նրանք որտե՞ղ էին։ Աղբանոցո՞ւմ։
 +
 +
Ոչ մի պատասխան
 +
 +
― Կամ միգուցե դուք բղավել եք միայն այն ժամանակ, երբ եկել է ձեր հայրը։ Իսկ մինչ այդ, մտքներովդ էլ չի անցել բղավել, ճի՞շտ է։
 +
 +
Ոչ մի պատասխան։
 +
 +
― Միգուցե դուք բղավել եք ոչ թե Թոմ Ռոբինսոնի պաաճառով, այլ ձեր հոր։ Այդպես չէ՞ միթե։
 +
 +
Ոչ մի պատասխան։
 +
 +
― Ձեզ ո՞վ է ծեծել։ Թոմ Ռոբինսո՞նը, թե՞ ձեր հայրը։
 +
 +
Ոչ մի պատասխան։
 +
 +
― Զեր հայրը պատուհանից ի՞նչ տեսավ, հանցավոր բռնաբարությո՞ւն, թե այդ կատարելու ցանկության բացակայություն։ Ինչո՞ւ ճշմարտությունը չասել, աղջի՛կ, միթե Բոբ Յուելը չէ ձեզ ծեծել։
 +
 +
Ատտիկուսը երեսը շրջեց Մեյելլայից, նրա դեմքը այնպիսի արտահայտություն ուներ, կարծես փորի ցավը բռնել էր, իսկ Մեյելլայի դեմքը վախվորած էր և չարությամբ լի։ Ատտիկուսը նստեց իր տեղը և սկսեց թաշկինակով ակնոցը սրբել։
 +
 +
Հանկարծ Մեյելլան վերստացավ խոսելու ընդունակությունը։
 +
 +
― Ես ուզում եմ բան ասել․․․
 +
 +
Ատտիկուսը գլուխը բարձրացրեց։
 +
 +
― Դուք ուզում եք մեզ պատմել, թե իրականում ինչպես է եղել։
 +
 +
Բայց աղջիկը նրա ձայնում ցավակցություն չլսեց։
 +
 +
— Ես բան ունեմ ասելու, իսկ հետո ես մի հատիկ բառ էլ չեմ ասի։ Այդ սևամորթը իմ հախից եկավ, և եթե դուք՝ այդ բոլոր ազնիվ պարոններդ, այդ բանը նրան կներեք, ուրեմն, դուք ամենքդ պարզապես գարշահոտ, ստոր վախկոտներ եք, ահա՛ ձեզ ամբողջ ասելիքս, ստո՛ր վախկոտներ և ձեր ամբողջ թայֆան էլ։ Եվ իզուր այստեղ ազնվություն խաղացիք, միստեր Ֆինչ, և իզուր ինձ անվանեցիք «մեմ» և «միսս Մեյելլա», և ամեն տեսակ․․․
 +
 +
Այստեղ նա իսկականից լաց եղավ։ Նրա ուսերը ցնցվում էին զայրալից հեկեկանքից։ Նա այլևս ոչ մի հարցի չպատասխանեց, նույնիսկ միստեր Ջիլմերի, որը փորձում էր թեկուզ մի բան դուրս քաշել նրանից։ Ես կարծում եմ, եթե Մեյելլան այդքան աղքատ ու հետամնաց չլիներ, դատավոր Թելորը նրան կբանտարկեր հասարակության ներկայությամբ դատարանին վիրավորանք հասցնելու համար։ Ատտիկուսը ինչ-որ կերպ, ես շատ էլ չեմ հասկանում, թե հատկապես ինչպես, նրան խիստ նեղն էր գցել, բայց այդ բանը Ատտիկուսին և ոչ մի բավականություն չէր պատճառում։ Նա նստած էր իր սեղանի շուրջը, գլուխը խոնարհած, իսկ Մեյելլան իջավ պատվանդանից և նրա մոտով գնաց իր տեղը՝ նայելով Ատտիկուսին այնպիսի ոխակալությամբ ու ատելությամբ, որ ես երբեք կյանքումս չէի տեսել՝ մեկն ու մեկը այդպես նայեր։
 +
 +
Միստեր Ջիլմերը դատավորին հայտնեց, որ առայժմ հարցեր չունի, և դատավոր Թեյլորը ասաց․
 +
 +
― Ժամանակն է, որ հանգստանանք։ Տասը րոպեով ընդմիջում կանենք։
 +
 +
Ատտիկուսը և միստեր Ջիլմերը դատավորի թիկնաթոռի առաջ մոտեցան միմյանց, մի բան շշնջացին և վկաների պատվանդանի ետևում գտնվող դռնով դուրս եկան, դրանից հայտնի եղավ, որ մենք բոլորս կարող էինք ընդարմացումից ազատվել։ Միայն այդ միջոցին ես նկատեցի, որ նստած եմ եղել նստարանի հենց ծայրին և ոտքերս անզգայացել են։ Ջիմը տեղից ելավ, ձգվեց և հորանջեց, նրա ետևից էլ Դիլլը, իսկ արժանապատիվ Սայքսը սկսեց դեմքը գլխարկով սրբել։ Անտանելի շոգ է, ասաց նա։
 +
 +
Միստեր Բրակստոն Անդերվուդը, որը ամբողջ ժամանակ զգաստ նստած էր մամուլի ներկայացուցչի համար դրված բազկաթոռում և սպունգի նման ծծում էր վկաների ցուցմունքները, այժմ հայացքը բարկացած պտտեց սևամորթների վերնասրահով մեկ և հանդիպեց իմ հայացքին։ Փնչացրեց ու երեսը շրջեց։
 +
 +
― Ջի՛մ,— ասացի ես,— միստեր Անդերվուդը մեզ տեսավ։
 +
 +
― Դա ոչինչ, Ատտիկուսին չի ասի, նա պարզապես այդ մասին կտպի իր «Տրիբյունի» խրոնիկայում։
 +
 +
Ջիմը նորից սկսեց ինչ֊որ բացատրել Դիլլին, հավանաբար այն, ինչ մինչև այժմ ամենահետաքրքիրն էր եղել, իսկ ինձ թվում էր հակառակը։ Ատտիկուսը և Ջիլմերը միմյանց հետ երկար վեճեր չունեցան, միստեր Ջիլմերը կարծես չուզենալով էր հանձն առել մեղադրողի դերը, վկաները պատասխանում էին հնազանդ և չէին ընդդիմանում։ Բայց Ատտիկուսը մի ժամանակ ինձ ասել էր, որ ամեն մի իրավաբան, որի խելքին փչում է իր ուզածով մեկնաբանել վկաների ցուցմունքները, վերջ ի վերջո դատավոր Թեյլորից խիստ նկատողություն է ստանում։ Ատտիկուսը ցանկանում էր, որպեսզի ես հասկանամ՝ արտաքուստ դատավոր Թեյլորը ծույլ և քնատ մարդու տպավորություն է թողնում, բայց նրա աչքին թող չես փչի։ Շուտով դատավոր Թեյլորը վերադարձավ և նորից տեղավորվեց իր պտտվող բազկաթոռին։ Ժիլետի գրպանից մի սիգարետ հանեց և սկսեց մտախոհ զննել։ Ես արմունկով հրեցի Ջիմի կողը։ Զննելով սիգարետը, դատավորը կատաղի կծեց։
 +
 +
― Մենք երբեմն գալիս ենք հատկապես նրան դիտելու,— բացատրեցի ես Դիլլին։— Հիմա մինչև երեկո դա նրան հերիք է։ Հապա նայիր։
 +
 +
Չկասկածելով, որ իրեն վերնասրահից նայում են, դատավոր Թեյլորը շրթունքներով ճարպկորեն առաջ տարավ սիգարետի կծած ծայրը․․․ Հո՛պ, և այն թռավ թքամանը, մենք նույնիսկ լսեցինք, թե «արկը» ինչպես թրխկաց ուղիղ մեջը։
 +
 +
― Գրազ կգամ, որ դիպուկ թքելու մեջ նրան ոչ ոք չի հասնի,— քրթմնջաց Դիլլը։
 +
 +
Սովորաբար, ընդմիջումի ժամանակ հասարակությունը դահլիճից դուրս էր գալիս, իսկ այսօր տեղից ոչ ոք չշարժվեց։ Նույնիսկ Անբաններն էլ էին մնացել, չնայած նրանց չհաջողվեց ամաչեցնել ջահելներին, որպեսզի նրանք տեղները տային իրենց, և ստիպված էին ամբողջ ժամանակ պատի տակ կանգնել։ Միստեր Թեյթը, կարծեմ, կարգադրել էր ոչ ոքի թույլ չտալ ընդհանուր զուգարանից օգտվել, բացի դատական կազմից։
 +
 +
Ատտիկուսը և միստեր Ջիլմերը վերադարձան, և միստեր Թեյլորը նայեց իր ժամացույցին։
 +
 +
― Շուտով չորսը կլինի,— ասաց նա։
 +
 +
Հանելուկային էր ու անհասկանալի, դատարանի շենքի ժամացույցը այդ ընթացքում պետք է, որ առնվազն երկու անգամ խփած լիներ, այնինչ ոչ մի անգամ չէի լսել։
 +
 +
― Կփորձենք այսօր ևեթ վերջացնե՞լ,— հարցրեց դատավոր Թեյլորը։— Ինչպես է ձեր կարծիքը, Ատտիկուս։
 +
 +
― Թերևս կարելի է և վերջացնել,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Քանի՞ վկա ունեք։
 +
 +
― Մեկ։
 +
 +
― Դե ինչ, լսենք նրան։
 +
 +
== Գլուխ 19 ==
 +
 +
Թոմաս Ռոբինսոնը մոտեցավ այն տեղին, ուր կանգնում էին վկաները և աջ ձեռքով բարձրացրեց ձախը։ Նա այդ անկենդան ձեռքը դրեց աստվածաշնչի վրա։ Բայց հազիվ էր աջ ձեռքը հեռացրել, որ անդամալույծ ձախ ձեռքը սահեց աստվածաշնչի վրայից և դիպավ քարտուղարի սեղանին։ Թոմը նորից ուզեց բարձրացնել, բայց դատավոր Թեյլորը քրթմնջաց․
 +
 +
― Այդպես էլ լավ է, Թոմ։
 +
 +
Թոմը երդում տվեց և գրավեց վկաներին հատկացված տեղը։ Ատտիկուսը արագ֊արագ սկսեց նրան հարցաքննել, և ահա, թե ինչ իմացանք. Թոմը քսանհինգ տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա․ դատված է․ մեկ անգամ դատապարտվել է մեկ ամսվա բանտարկության՝ հասարակական կարգը խանգարելու համար։
 +
 +
― Նշանակում է, կարգի խանգարում եղել է,— ասաց Ատտիկուսը։— Ինչո՞վ է այդ արտահայտվել։
 +
 +
― Մի մարդու հետ կռվեցի, նա ուզում էր դանակով խփել։
 +
 +
― Եվ նրան այդ հաջողվե՞ց։
 +
 +
— Այո՛, սըր։ Բայց շատ քիչ։ Դուք տեսնում եք, ես․․․— Թոմը ձախ ուսը անհարմար ձևով շարժեց։
 +
 +
― Տեսնում եմ,— ասաց Ատտիկուսը։— Երկուսիդ էլ դատեցի՞ն։
 +
 +
― Այո՛, սըր, և ես ստիպված էի սահմանված ժամկետը նստել, տուգանքը չէի կարող վճարել։ Իսկ նա վճարեց։
 +
 +
Դիլլը իմ գլխի վրայով ձգվեց դեպի Ջիմը և նրան հարցրեց, թե այդ ինչ է անում Ատտիկուսը։ Ջիմը ասաց՝ Ատտիկուսը ցույց է տալիս ատենակալներին, որ Թոմը թաքցնելու ոչինչ չունի։
 +
 +
― Դուք ծանո՞թ եք Մեյելլա Վայոլետ Յուելի հետ,— հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Այո՛, սըր։ Ես ամեն օր նրանց տան մոտով եմ գնում պլանտացիա և ետ վերադառնում։
 +
 +
― Ո՞ւմ պլանտացիան։
 +
 +
― Ես միստեր Լինկ Դիզի մոտ բամբակ եմ հավաքում։
 +
 +
― Դուք նոյեմբերին է՞լ էիք բամբակ հավաքում։
 +
 +
― Ոչ, սըր, աշնանը և ձմռանը ես միստեր Դիզի մոտ աշխատում եմ այգում։ Ես նրա մոտ աշխատում եմ կլոր տարին։ Այնտեղ և պեկանի ծառեր կան, և ինչքան ասեք ամեն տեսակի աշխատանք։
 +
 +
― Դուք ասացիք, որ դուք ամեն օր աշխատանքի գնալիս և վերադառնալիս ստիպված եք անցնել Յուելների տան մոտով։ Իսկ ուրիշ ճանապարհ չկա՞։
 +
 +
― Ո՛չ, սըր, ուրիշ ճանապարհ ես չգիտեմ։
 +
 +
― Միսս Յուելը ձեզ հետ երբևէ խոսե՞լ է, Թոմ։
 +
 +
― Ինչպես չէ, սը՛ր։ Ես երբ անցնում եմ նրանց տան մոտով, միշտ էլ բարևում եմ, իսկ մեկ անգամ նա, այսինքն՝ Մեյելլան, հանձնարարեց ներս մտնել բակը և պահարանը ջարդել։
 +
 +
― Նա ե՞րբ է ձեզ հանձնարարել ջարդել այդ․․․ պահարանը։
 +
 +
― Անցյալ տարի, միստեր Ֆինչ, գարնանը, ես հիշում եմ, որովհետև բամբակի բուկլիցի ժամանակն էր, և հետս թաքուջակ կար։ Ես ասում եմ՝ ինձ մոտ ուրիշ գործիք չկա, միայն թաքուջակն է, իսկ նա ասում է՝ քեզ կացին կտամ։ Նա ինձ կացին տվեց, ես էլ պահարանը ջարդեցի։ Այն ժամանակ նա ասաց՝ «Էհ, ինչ արած, ստիպված եմ քեզ հինգ ցենտանոց տալ, հը՞»։ Իսկ ես ասում եմ՝ ոչ, մեմ, ինձ ոչինչ պետք չէ։ Եվ գնացի տուն։ Դա անցյալ գարնանն էր, միստեր Ֆինչ, տարուց ավելի է անցել։
 +
 +
― Դրանից հետո երբևէ դուք այնտեղ գնացե՞լ եք։
 +
 +
— Այո՛, սըր։
 +
 +
― Ե՞րբ։
 +
 +
― Շատ անգամ։
 +
 +
Դաշտավոր Թեյլորը ձեռքը մեկնեց մրճիկին, բայց այդպես էլ բարձրացրեց։ Դահլիճի քրթմնջյունը ինքն իրեն դադարեց։
 +
 +
― Ինչպիսի՞ հանգամանքներում է այդ եղել։
 +
 +
— Չեմ հասկանում, սըր։
 +
 +
― Դուք ինչո՞ւ էիք այդքան գնում նրանց բակը։
 +
 +
Թոմ Ռոբինսոնի ճակատը հարթվեց։
 +
 +
― Նա էր ինձ կանչում, սը՛ր։ Ես տան մոտով անցնում եմ, իսկ նա ինձ համար մշտական մի որևէ աշխատանք ունի՝ մեկ փայտ ջարդել, մեկ կպչան ջարդել, մեկ ջուր կրել, իրենց կարմիր ծաղիկները նա ամեն օր ջրում էր։
 +
 +
― Այդ ծառայությունների համար ձեզ վարձատրո՞ւմ էին։
 +
 +
― Ոչ, սըր, միայն այն առաջին անգամն էր, որ ուզեց հինգ ցենտ տալ։ Դե հո ես փողի համա՞ր չէի անում։ Երևում է, միստեր Յուելը նրան այնքան էլ չէր օգնում, և երեխեքն էլ նույնպես, իսկ մի ավելորդ հինգ ցենտանոց նա որտեղի՞ց պիտի ունենար։
 +
 +
― Իսկ ո՞ւր էին մյուս երեխաները։
 +
 +
― Հենց բակում, միշտ էլ այդտեղ էին լինում։ Ես աշխատում եմ, իսկ նրանք նայում են, մի քանիսը այդտեղ են, մնացածներն էլ պատուհանից են նայում։
 +
 +
― Միսս Մեյելլան ձեզ հետ խոսու՞մ էր։
 +
 +
― Այո, խոսում էր։
 +
 +
Թոմ Ռոբինսոնը ցուցմունք էր տալիս, իսկ ես հանկարծ մտածեցի՝ ինչպես երևում է, այդ Մեյելլա Յուելը մենակ է ամբողջ աշխարհում։ Զարզանդ Ռեդլին էլ նույնիսկ այդքան մենակ չէ, չնայած քսանհինգ տարի նստած է դուռը երեսին փակ։ Երբ Ատտիկուսը Մեյելլային հարցրեց, թե նա բաբեկամներ ունի՞, նա իսկի չհասկացավ էլ, իսկ հետո մտածեց, որ Ատտիկուսը իրեն ծաղրում է։ Մեյելլան այնքան թշվառ է, ճիշտ, ինչպես մուլատները, որոնց մասին Ջիմը ասել է՝ սպիտակները Մեյելլայի հետ չեն ուզում շփվել, որովհետև խոզերի հետ է ապրում, իսկ նեգրերն էլ՝ որովհետև սպիտակ է։ Նա չի կարող շփվել նեգրերի հետ, ինչպես Դոլֆուս Ռեյմոնդը, չէ որ Մեյելլան չունի իր սեփական հողաբաժինը՝ գետի ափին, մանավանդ որ լավ ընտանիքից էլ չէ։ Յուելների մասին ոչ ոք չի ասի՝ «Դա նրանց մոտ ցեղական է»։ Մեյկոմբը նրանց նպաստ է տալիս, ծննդյան նվերներ, և թիկյունքը ցույց տալիս։ Հավանաբար միայն Թոմ Ռոբինսոնն է նրա հետ մարդավարի վարվել։ Իսկ Մեյելլան ասում է՝ նա իմ հախից եկավ, և երբ ցուցմունք էր տալիս, նայում էր Թոմին որպես մի գարշելի աղտեղության։ Այդ րոպեին ես լսեցի Ատտիկուսի ձայնը.
 +
 +
― Թո՛մ, պատահե՞լ է, որ դուք երբևէ ներս խուժեք Յուելների հողաբաժինը։ Երբևէ գնացե՞լ եք այնտեղ, առանց տերերից որևէ մեկի հատուկ հրավիրման։
 +
 +
— Ո՛չ, սըր, երբե՛ք, միստեր Ֆինչ։ Ինչպե՛ս կարելի է, սը՛ր։
 +
 +
Ատտիկուսը մեզ շատ անգամ էր բացատրել, թե ինչպես հասկանալ վկան ճիշտ է ասում, թե՞ ստում է. այդտեղ գլխավորը ոչ թե նրան նայելն է, այլ լսելը։ Ես այդպես էլ արեցի՝ մեկ հարցին Թոմը երեք անգամ ասաց՝ «ոչ», բայց ասաց հանդարտ, առանց նվնվալու, առանց մղկտալու, և ես նրան հավատացի, չնայած նա ասաց ավելի, քան պետք էր։ Երևում էր, որ նա օրինավոր նեգր էր, իսկ օրինավոր նեգրը երբեք չի մտնի ուրիշի բակը, եթե նրան չեն կանչել։
 +
 +
― Ի՞նչ տեղի ունեցավ ձեզ հետ, Թոմ, անցյալ տարվա նոյեմբերի քսանմեկի երեկոյան։
 +
 +
Ցածում՝ դահլիճում բոլորը մեկ անգամից հոգոց քաշեցին, հակվեցին առաջ։ Եվ նեգրերը նույնպես՝ մեր ետևում։
 +
 +
Թոմի մաշկը միանգամայն սև էր, բայց ոչ փայլուն, այլ ինչպես գորշ թավիշը։ Մուգ դեմքի վրա փայլատակում էին աչքերի սպիտակուցները, և երբ նա խոսում էր, ատամները անվերջ պսպղում էին։ Եթե հաշմ չլիներ, նա ուղղակի գեղեցիկ կլիներ։
 +
 +
― Այդ երեկո տուն եմ գնում, միստեր Ֆինչ,— սկսեց նա,— տեսնեմ միսս Մեյելլան կանգնած է արտասանդուղքին, նա ձեզ այդպես էլ ասաց։ Նրանց մոտ միանգամայն լռություն էր տիրում, թե ինչու, ես չգիտեի։ Ես գնում եմ ու զարմանում, այդ ինչպես է, որ լռություն է տիրում, իսկ նա ինձ ձայն է տալիս, հրամայում է՝ գալ և օգնել։ Ես էլ գնացի բակը, շուրջս նայեցի, մտածեցի՝ երևի փայտ պետք է ջարդել, իսկ երեխեքը չեն երևում, իսկ նա ասում է՝ ոչ, ասում է, գործը տանն է, դուռը ծխնիներից դուրս է ընկել, այնինչ ձմեռը քթներիս տակին է։ Ես միսս Մեյելլայից պտուտակահան խնդրեցի։ Իսկ նա ասում է՝ պտուտակահան կգտնվի։ Դե, ես բարձրացա արտասանդուղքը, իսկ նա ասում է՝ ներս արի։ Գնացի, նայեցի դռանը և ասացի՝ միսս Մեյելլա, դուռը ոնց որ թե սարքին է։ Բացեցի, փակեցի, ծխնիներն էլ են սարքին։ Բայց նա վերցրեց ու դուռը փակեց։ Ես միշտ մտածում էի, միստեր Ֆինչ, թե ինչու է այդպես լռություն տիրում, և այդտեղ հասկացա, որ երեխաներից ոչ մեկն էլ չկա, և հարցրի՝ միսս Մեյելլա, այդ ո՞ւր են կորել բոլոր երեխեքը։
 +
 +
Թոմի սև դեմքը սկսեց փայլել, և նա ճակատը շփեց։
 +
 +
― Ես հարցնում եմ, այդ ո՞ւր են կորել բոլոր երեխեքը,— կրկնեց Թոմը։— Իսկ նա մի տեսակ ծիծաղեց․․․ և ասաց՝ գնացել են քաղաք պաղպաղակ ուտելու։ Կլոր տարին ես նրանց համար փող եմ հավաքել, համենայն դեպս, հավաքեցի։ Բոլորը գնացել են քաղաք։
 +
 +
Թոմը ակնհայտորեն իրեն վատ էր զգում, և դա ոչ այն պատճառով, որ քրտնել էր։
 +
 +
― Իսկ դուք նրան ի՞նչ պատասխանեցիք, Թոմ,— հարցրեց Ատտիկուսը։
 +
 +
― Ես պատասխանեցի մոտավորապես այսպես, որ դուք լավ եք հաջողացրել, միսս Մեյելլա։ Իսկ նա ասում է՝ դու այդպե՞ս ես կարծում։ Բայց երևում էր, որ նա ինձ չհասկացավ․․․ Ես մտածում էի, նա ինչքան ճարպիկն է, որ կարողացել է փող հավաքել, և թե ինչքան բարի է երեխեքի նկատմամբ։
 +
 +
― Հասկանում եմ ձեզ, Թոմ,— ասաց Ատտիկուսը,— շարունակեցեք։
 +
 +
― Դե, ես էլ ուրեմն ասացի՝ գնում եմ, քանի որ ինձ անելու գործ չկա, իսկ նա ասում է՝ կա։ Ես հարցրի՝ ինչպիսի, իսկ նա հրամայում է՝ բարձրացիր այ այն աթոռին և պահարանի վրայից արկղը իջեցրու։
 +
 +
― Ո՞ր պահարանից, ա՛յն, որը դուք ջարդեցիք վառելու համա՞ր,— հարցրեց Ատտհկուսը։
 +
 +
Թոմը ծիծաղեց։
 +
 +
― Ո՛չ, սըր, դա ուրիշ է։ Բարձր էր, քիչ էր մնում առաստաղին հասներ։ Ես արկղը վերցրի ու իջնում եմ, իսկ նա․․․, նա հանկարծ վերցրեց ու․․․ ու ինձ գրկեց, միստեր Ֆինչ։ Ես այն աստիճան վախեցա, որ թռա, աթոռն էլ շրջվեց․․․ Միայն այդ մի հատիկ աթոռն էր, որ շրջվեց, իսկ մյուսները բոլորը իրենց տեղում կանգնած էին, երբ ես դուրս եկա, միստեր Ֆինչ։ Աստվա՛ծ վկա։
 +
 +
― Իսկ դրանից հետո, երբ աթոռը շրջեցիք, ի՞նչ տեղի ունեցավ։
 +
 +
Կարծես Թոմի լեզուն բռնվեց։ Նա նայեց Ատտիկուսին, հետո ատենակալներին, հետո միստեր Անգերվուդին, որ նստած էր նրա դիմաց։
 +
 +
― Թո՛մ, դու երդվել ես ամեն բան ճիշտն ասել։ Մենք սպասում ենք։
 +
 +
Թոմը շփոթված ձեռքը տարավ շրթունքներին։
 +
 +
― Ի՞նչ կատարվեց հետո։
 +
 +
― Պատասխանիր հարցին,— ասաց դատավոր Թեյլորը։ Նա արդեն իր սիգարի մեկ երրորդը ծամել էր։
 +
 +
― Ես աթոռից թռա, միստեր Ֆինչ, շուռ եկա մի կողմ, իսկ նա հարձակվեց ինձ վրա․․․
 +
 +
― Հարձակվեց ձեզ վրա բռունցքներո՞վ։
 +
 +
― Ոչ, սըր, նա․․․ Ինձ գրկեց։ Երկու ձեռքով։
 +
 +
Այս անգամ դատավոր Թեյլորը իր մրճիկով ամուր խփեց և նույն րոպեին դահլիճի լույսերը վառվեցին։ Դեռ մութը չէր ընկել, բայց արեգակը այլևս չէր լուսավորում պատուհաններից։ Դատավոր Թեյլորը արագորեն դահլիճում կարգ ու կանոն վերահաստատեց։
 +
 +
― Իսկ հետո նա ի՞նչ արեց։
 +
 +
Թոմը ուժ գործադրելով, խոսքը կուլ տվեց։
 +
 +
― Նա կանգնեց ոտնաթաթերին և այտս համբուրեց։ Եվ ասում է՝ կյանքումս ոչ ոքի չեմ համբուրել, գոնե սևամորթի համբուրեմ։ Իսկ թե հայրը ինչ է անում իր հետ, դա, որպես թե, հաշիվ չէ։ Դու էլ ինձ համբուրիր, սևամորթ, ասում է։ Ես ասում եմ՝ բաց թողեք ինձ, միսս Մեյելլա, և ուզում եմ փախչել, իսկ նա դռան առաջը փակեց, հո նրան չէի՞ հրելու։ Ես չուզեցի նրան հրել, միստեր Ֆինչ, և ասացի՝ թողեք գնամ։ Եվ այդտեղ, հենց այդ միջոցին միստեր Յուելը նայեց պատուհանից և սկսեց բղավել։
 +
 +
― Նա ի՞նչ բղավեց։
 +
 +
Թոմ Ռոբինսոնը նորից թուքը կուլ տվեց և աչքերը չռեց։
 +
 +
— Չեմ կարող ասել․․․ չեմ կարող․․․ այստեղ ժողովուրդ կա նստած, երեխաներ․․․
 +
 +
― Նա ի՞նչ ասաց՝ Թոմ։ Դուք պարտավոր եք կրկնել, որպեսզի ատենակալները լսեն, թե նա ինչ է ասել։
 +
 +
Թոմ Ռոբինսոնը աչքերը համարյա փակեց։
 +
 +
― Նա ասաց՝ «Քածի մեկը, ես քեզ կսպանեմ»։
 +
 +
― Իսկ հետո ի՞նչ եղավ։
 +
 +
― Ես իսկույն փախա, միստեր Ֆինչ, ես չգիտեմ, թե հետո ինչ եղավ։
 +
 +
― Թոմ, դուք բռնաբարե՞լ եք Մեյելլա Յուելին։
 +
 +
― Ո՛չ, սըր։
 +
 +
― Որևէ կերպ հարվածե՞լ եք։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
― Դուք դիմադրե՞լ եք նրա սիրատածումին։
 +
 +
― Ես ջանում էի, միստեր Ֆինչ։ Ես ջանում էի, միայն թե չեմ ցանկացել կոպիտ լինել։ Չեմ ցանկացել, չեմ ցանկացել նրան հրել։
 +
 +
Այստեղ ես մտածեցի, որ Թոմը շատ բարեկիրթ մարդ է, ճիշտ այնպես է, ինչպես Ատտիկուսն է։ Միայն հետո հայրս բացատրեց, և ես հասկացա, թե ինչպիսի ծանր դրության մեջ է ընկել Թոմը. թեկուզ ինչ էլ որ եղել է, նա չի համարձակվել հարվածել սպիտակ կնոջը, այլապես նրա հաշիվը պարզ էր, և ահա նա էլ գլխապատառ փախել է, և եթե փախել է, նշանակում է հանցավոր է։
 +
 +
— Եկեք անդրադառնանք միստեր Յուելին, Թոմ,— ասաց Ատտիկուսը։— Նա ձեզ որևէ բան ասե՞լ է։
 +
 +
― Ո՛չ, սըր։ Միգուցե և ասել է, բայց ես արդեն հեռու եմ եղել․․․
 +
 +
― Բավական է,— ընդհատեց Ատտիկուսը,— իսկ այն, որ դուք լսել եք, ո՞ւմ էր ասում։
 +
 +
― Նա ասում էր միսս Մեյելլային, միստեր Ֆինչ, և նրան էր նայում։
 +
 +
― Եվ հետո դուք փախաք։
 +
 +
― Այո, սըր։
 +
 +
― Դուք ինչո՞ւ փախաք։
 +
 +
― Վախեցա, սըր։
 +
 +
― Ինչո՞ւ վախեցաք։
 +
 +
― Դուք էլ սևամորթ լինեիք, միստեր Ֆինչ, դուք էլ կվախենայիք։
 +
 +
Ատտիկուսը նստեց։ Վկաների տեղը գնաց միստեր Ջիլմերը, բայց այդ ժամանակ դահլիճում տեղից ելավ միստեր Լինկ Դիզը և ասաց․
 +
 +
― Ահա թե ձեզ ինչ կասեմ։ Այդ տղան ութ տարի է աշխատում է ինձ մոտ և ո՛չ մի անգամ և ո՛չ մի բանում որևէ վատ արարք չեմ նկատել։ Ո՛չ մի անգամ։
 +
 +
— Ձեզ քաշեցեք ձեր լեզուն, սը՛ր,— որոտաց դատավոր Թեյլորր։ Այժմ նա բոլորովին էլ քնահար չէր և ամբողջովին կարմրել էր։ Զարմանալի բան էր, չնայած սիգարետին, նա շատ հստակ էր խոսում։— Լինկ Դիզ,— բղավեց նա,— եթե դուք որևէ ասելիք ունեք, շնորհ արեք այդ բանր ասել իր ժամանակին և երդում տալուց հետո, իսկ հիմա այլևս ձեր իղութոզն անգամ այստեղ չլինի։ Հասկանալի՞ է։ Այդ էր պակաս, որ ես լսեմ, թե ինչ է ասում այդ արարածը։
 +
 +
Դատավոր Թեյլորը մոլեգին նայեց Ատտիկուսին, այսինքն՝ հապա փորձիր մի խոսք անգամ ասել, բայց Ատտիկուսը գլուխը խոնարհեց և ինքն իրեն ծիծաղեց։ Ատտիկուսը մի ժամանակ ասել էր, թե դատավոր Թեյլորը շատ է սիրում շուրջը շանթ ու որոտ տարածել, երբեմն նույնիսկ չափն անց է կացնում, բայց փաստաբանները նրա սպառնալից ճառերը ականջի ետևն են գցում։ Ես նայեցի Ջիմին, իսկ նա միայն գլուխն օրորեց.
 +
 +
― Դա նույնը չէ, ինչ-որ ատենակալը վեր կենա ու խոսի,— ասաց նա։— Այդ դեպքում դատավորը այդպես չէր գազազի։ Իսկ միստեր Լինկը պարզապես կարգն է խանգարում։
 +
 +
Դատավոր Թեյլորը քարտուղարին հրամայեց արձանագրությունից ջնջել այն ամենը, որ ասված էին՝ «Դուք էլ սևամորթ լինեիք, միստեր Ֆինչ, դուք էլ կվախենայիք» նախադասությունից հետո, իսկ ատենակալներին ասաց՝ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի անտեղի բացականչությունների վրա։ Նա բարկությամբ նայեց ցած, դահլիճի նստարանների մեջ եղած անցուղիներին և հավանաբար սպասում էր, որ միստեր Լինկ Դիզն իր ետևից դուռը ծածկեր, հետո ասաց․
 +
 +
― Սկսեցեք, միստեր Ջիլմեր։
 +
 +
― Հասարակական կարգը խանգարելու համար դու դատապարտված եղե՞լ ես մեկ ամիս բանտարկության, Ռոբինստոն,— հարցրեց միստեր Ջիլմերը։
 +
 +
― Այո, սըր։
 +
 +
― Եվ լավ էիր նախշել այն սևամորթին։
 +
 +
― Նա ինձ ծեծեց, միստեր Ջիլմեր։
 +
 +
― Այո, բայց հենց քեզ դատեցին, ճի՞շտ է։
 +
 +
Ատտիկուսը գլուխ բարձրացրեց։
 +
 +
― Դա մանր զանցանք է և արդեն արձանագրության մեջ նշված է, ձերդ գերապատվություն։— Ինձ թվաց, որ նրա ձայնում հոգնածություն կար։
 +
 +
― Միևնույն է, թող վկան պատասխանի,― ասաց դատավոր Թեյլորը նույնպես հոգնած ձայնով։
 +
 +
― Այո, սըր, ինձ մեկ ամիս բանտարկել են։
 +
 +
Հիմա միստեր Ջիլմերը կսկսի ատենակալներին հավատացնել, թե քանի որ Թոմը դատված է եղել հասարակական կարգը խանգարելու համար, նշանակում է նրա գլխում կարող էր ծագել նաև Մեյելլա Յուելի վրա բռնություն գործադրելու միտքը, հենց դրա համար էլ միստեր Ջիլմերն այդ խոսակցությունն սկսեց։ Այդպիսի փաստարկները միշտ էլ կարող են պետք գալ։
 +
 +
― Ռոբինսոն, դու հրաշալի կարողանում ես մեկ ձեռքով և պահարան ջարդել, և փայտ կոտորել, ճի՞շտ է։
 +
 +
― Այո, սըր, կարծում եմ, որ այդպես է։
 +
 +
― Ուժդ պատում է, որ կին խեղդես և գլորես գետին։
 +
 +
― Ես երբեք այդպիսի բան չեմ արել, սը՛ր։
 +
 +
― Բայց ուժ դրա համար բավականաչափ ունես։
 +
 +
― Կարծում եմ, որ այդպես է, սըր։
 +
 +
― Վաղո՞ւց էիր աղջկան աչք գցել, հը՞, տղա՛։
 +
 +
― Ո՛չ, սըր, ես երբեք նրան չեմ նայել։
 +
 +
― Հապա ինչ, դու միայն սիրալիրությունից դրդվա՞ծ ես նրա համար պահարան ջարդել, իրեր տեղափոխել, հը՞, տղա՛։
 +
 +
― Ես աշխատում էի նրան օգնել, սը՛ր։
 +
 +
― Տես է, ինչպիսի՜ ազնվություն։ Չէ՞ որ դու և ագարակում էիր աշխատում, և տանն էլ, մշտական գործեր կգտնվեին, հը՞։
 +
 +
― Այո՛, սըր։
 +
 +
― Ինչո՞ւ դու քո գործերը թողած միսս Յուելի համար էիր աշխատում։
 +
 +
― Ես իմ գործերն էլ էի անում, սըր։
 +
 +
― Հոգսեր, նշանակում է, ինչքան ասես։ Բայց հանուն ինչի՞։
 +
 +
― Ի՞նչը «հանուն ինչի», սըր։
 +
 +
― Հանուն ինչի՞ էիր դու նրա համար չարչարվում։
 +
 +
Թոմ Ռոբինսոնը իսկույն չպատասխանեց։
 +
 +
― Ահա թե ինչ, ես արդեն ասել եմ, որ նրան, կարծես թե, ոչ ոք էլ չէր օգնում,— ասաց նա անվստահ։
 +
 +
― Իսկ միստեր Յուելը, իսկ յոթ երեխաները։
 +
 +
― Այո, նրան կարծես թե ոչ ոք էլ չէր օգնում․․․
 +
 +
― Եվ դու նրա համար փայտ էիր կոտորում, և ամեն տեսակի գործեր անում հենց այնպես, բարի սրտի թելադրանքով, հը՞, տղա։
 +
 +
― Պարզապես ուզեցել եմ նրան օգնել․․․
 +
 +
Միստեր Ջիլմերր ծուռը քմծիծաղ տվեց և նայեց ատենակալներին։
 +
 +
― Տեսեք թե ինչ բարեսի՜րտն է․․․ այդքան աշխատել ես և բոլորը ձրի՞։
 +
 +
― Այո, սըր։ Ես նրան խղճում էի, նա ոնց որ թե մեն-մենակ աշխատում էր բոլորի համար, բոլորի փոխարեն․․․
 +
 +
― Ահա՜ թե ինչ, խղճացե՜լ է։ Այդ դո՞ւ ես նրան խղճացել։— Միստեր Ջիլմերը քիչ մնաց թռչեր մինչև առաստաղը։
 +
 +
Վկան հասկացավ, որ ասաց ոչ այն և անհանգստացած մի ոտքից մյուսին էր հենվում։ Բայց ոչինչ ուղղել հնարավոր չէր։ Ցածը նստածներին Թոմի պատասխանը բոլորովին դուր չէր եկել։ Բայց որպեսզի դա լավ հիշեին, միստեր Ջիլմերը երկար ժամանակ հետևյալ հարցը չէր տալիս։
 +
 +
― Եվ այսպե՛ս,— խոսեց նա վերջապես,— նոյեմբերի քսանմեկին դու, ինչպես միշտ, անցել ես Յուելների տան մոտով, նա քեզ կանչել է և խնդրել ջարդել պահարանը։
 +
 +
― Ո՛չ, սըր,
 +
 +
― Դու ժխտո՞ւմ ես, որ անցել ես տան մոտով։
 +
 +
― Ո՛չ, սըր․․․ նա ասաց, որ տանը գործ կա ինձ համար․․․
 +
 +
― Միսս Մեյելլան ասում է, որ ձեզ խնդրել է պահարանը ջարդել, այդպե՞ս է։
 +
 +
― Ո՛չ, սըր, այդպես չէ։
 +
 +
― Նշանակում է, դու ասում ես, որ նա ստո՞ւմ է։
 +
 +
Ատտիկուսը տեղից ցատկեց, բայց Թոմը առանց նրա օգնության տակից դուրս եկավ։
 +
 +
― Ես չեմ ասում, թե նա ստում է։ Միստեր Ջիլմեր, պարզապես նա սխալվում է։
 +
 +
Միստեր Ջիլմերը մի տասնյակ հարցեր ևս տվեց, նա ցանկանում էր, որպեսզի Թոմը հաստատեր Մեյելլայի ասածները։ Բայց Թոմը իրենը պնդեց. միսս Մեյելլան սխալվում է։
 +
 +
― Բայց մի՞թե միստեր Յուելը չէ քեզ տնից դուրս արել, տղա։
 +
 +
― Ոչ, սըր, չեմ կարծում։
 +
 +
― Ի՞նչ է նշանակում՝ «չեմ կարծում»։
 +
 +
― Նա չհասցրեց ինձ դուրս անել, ես ինքս իսկույն փախա։
 +
 +
— Այդ հարցում դու շատ անկեղծ ես։ Բայց ինչո՞ւ դու այդպես իսկույն փախար։
 +
 +
― Ահա թե ինչ, սըր, ես վախեցա։
 +
 +
― Ինչի՞ց պիտի վախենայիր, եթե խիղճդ մաքուր էր։
 +
 +
― Ես արդեն ասել եմ, սըր, սևամորթի համար վտանգավոր բան է այսպիսի․․․ այսպիսի հոգսի մեջ ընկնելը։
 +
 +
― Բայց չէ՞ որ դու հոգսի մեջ չես ընկել, դու պնդում ես, որ անդրդվելի ես մնացել միսս Յուեյի հանդեպ։ Կամ գուցե դու փախել ես վախից, որ նա քեզ նման մի հսկա երիտասարդին կծեծի։
 +
 +
― Ո՛չ, սըր, ես վախենում էի դատարան ընկնելուց, բայց, միևնույն է, ընկա։
 +
 +
― Վախենում էիր, թե կբանտարկեն, վախենում էիր, թե ստիպված կլինես պատասխան տալ քո կատարածի համար։
 +
 +
― Ո՛չ, սըր, վախենում էի, թե ստիպված պիտի լինեմ պատասխան տալ այն բանի համար, ինչ չեմ արել։
 +
 +
― Ինչ է, տղա, դու դեռ փորձում ես հանդգնե՞լ։
 +
 +
― Ո՛չ, սըր, ի՞նչ եք ասում։
 +
 +
Դրանից հետո ես չլսեցի միստեր Ջիլմերի հարցերը, Ջիմը ինձ ասաց, որ Դիլլին տանեմ տուն։ Դիլլը, չգիտես ինչու, սկսեց լաց լինել և ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։ Սկզբում նա հեկեկում էր կամացուկ, հետո ավելի բարձր, ավելի բարձր և չորս կողմը բոլորը լսեցին։ Ջիմը ասաց՝ եթե ես Դիլլին չտանեմ, միևնույն է, նա ինձ անպայման կստիպի, և արժանապատիվ Սայքսը նույնպես ասաց, որ ես պետք է գնամ, և ես գնացի։ Դիլլն այդ օրը կարծես թե առողջ էր, ոչ մի տեղը չէր ցավում, պարզապես, իր կատարած փախուստից հետո դեռ խելքը գլուխը չէր եկել։
 +
 +
― Ինչ է, հիվանդացե՞լ ես,— հարցրի ես, երբ մենը իջանք ցած։
 +
 +
Մենք դուրս եկանք արտասանդուղքը։ Դիլլը ամեն կերպ աշխատում էր իրեն ձեռքը հավաքել։ Դռանը միայնակ նստած էր Լինկ Դիզը։
 +
 +
― Մի որևէ բա՞ն է պատահել, Մեծաչքանի,— հարցրեց նա, երբ մենք անցնում էինք նրա մոտով։
 +
 +
― Ո՛չ, սըր,— ասացի ես, կանգ չառնելով,— միայն թե Դիլլը հրես ինչ֊որ քիթը կախել է։
 +
 +
― Գնանք ծառի տակ,— ասացի ես Դիլլին։— Դու երևի շոգից այդպես նեղվեցիր։
 +
 +
Մենք ընտրեցինք վիրգինյան ամենաստվերոտ կաղնին և նստեցինք նրա տակ։
 +
 +
― Ո՛չ, պարզապես չկարողացա նրան լսել,— ասաց Դիլլը։
 +
 +
― Ում, Թոմի՞ն։
 +
 +
— Դե չէ, այդ գարշելի Ջիլմերին, թե ոնց էր կպել Թոմից։
 +
 +
― Բայց չէ՞ որ այդ նրա աշխատանքն է, Դիլլ։ Եթե մեզ մոտ մեղադրողներ չլինեին, հավանաբար պաշտպաններ էլ չէին լինի։
 +
 +
Դիլլը համբերությամբ հառաչեց։
 +
 +
― Գիտեմ, Մեծաչքանի։ Բայց նա արդեն չափը այնքան անցկացրեց, ուղղակի զզվեցրեց։
 +
 +
― Դա նրա իրավունքն է, Դիլլ, նա խաչաձև հարցաքննության էր ենթարկում․․․
 +
 +
― Բայց չէ որ մյուսների հետ այդպես չվարվեց․․․
 +
 +
— Նրանք իր վկաներն էին, դրա համար։
 +
 +
― Միևնույն է, միստեր Ֆինչը Մեյելլային և ծեր Ցուելին այդպես չհարցաքննեց։ Իսկ սա ամբողջ ժամանակ Թոմին ասում է՝ «տղա» և քմծիծաղ տալիս, և Թոմը ինչ որ ասում է, նա շրջվում նայում է ատենակալներին՝ հապա տեսեք, ո՜նց է ստում։
 +
 +
― Դե գիտես ինչ, Դիլլ, վերջ ի վերջո Թոմը չէ՞ որ նեգր է։
 +
 +
― Ես թքել եմ դրա վրա։ Ինչ ուզում է լինի, դա անազնիվ բան է։ Նրա հետ այդպես վարվելն անազնվություն է։ Մարդու հետ այդ ձևով խոսել չի կարելի․․․ Սիրտս ուղղակի խառնում է։
 +
 +
― Այո, միստեր Ջիլմերը ընդհանրապես այդպես է, բոլորի հետ էլ նույն ձևով է վարվում, Դիլլ։ Դու դեռ չգիտես, թե նա ինչպես է գազազում, իսկ այստեղ․․․ գիտե՛ս ինչ, միստեր Ջիլմերը, իմ կարծիքով, բոլորովին էլ այդքան չէր ճգնում։ Ո՛չ, նրանք բոլորն էլ այդպես են, բոլոր իրավաբանները։
 +
 +
― Միստեր Ֆինչը այդպես չէ։
 +
 +
― Նրան չհաշված, Դիլլ, նա․․․― Ես աշխատեցի հիշել, թե այն ժամանակ որքա՜ն լավ ասաց միսս Մոդի Էտկինսոնը։ Ըհը, հիշեցի՝ նա միշտ միատեսակ է, թեկուզ դատարանում, թեկուզ փողոցում։
 +
 +
― Ես այդ մասին չեմ ասում,— ասաց Դիլլը։
 +
 +
― Ես հասկանում եմ ինչի մասին ես ասում, փոքրի՛կ,— ասաց ինչ-որ մեկը մեր ետևում։
 +
 +
Մեզ թվաց, որ կաղնին խոսեց, բայց այդ Դոլֆուս Ռեյմոնդն էր։ Նա դուրս եկավ ծառի ետևից։
 +
 +
― Դու լալկան չես, այլ ուղղակի այդ ամենից դառնացար, ճիշտ չե՞մ ասում։
 +
 +
== Գլուխ 20 ==
 +
 +
― Արի, այստեղ, տղա՛ս, ես մի դեղ ունեմ։ որը քեզ կօգնի։
 +
 +
Միստեր Դոլֆուս Ռեյմոնդը լավ մարդ չէր, և նրա հրավերն ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց ես, այնուամենայնիվ, գնա ցի Դիլլի ետևից։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, որ Ատտիկուսը գոհ չի լինի, եթե մենք բարեկամություն հաստատենք միստ եր Ռեյմոնդի հետ, իսկ ինչ վերաբերում է Ալեքսանդրա հորաքրոջը, ապա խոսք անգամ լինել չէր կարող։
 +
 +
― Վերցրու,— ասաց նա և Դիլլին մեկնեց իր ձեռքի թղթե տոպրակը, որից դուրս էին ցցված երկու փոքր ծղոտ։― Հապա մի կուլ տուր տեսնեմ, դու անմիջապես թեթևություն կզգաս։
 +
 +
Դիլլը ծծեց ծղոտը, ժպտաց և սկսեց ամբողջ ուժով ներս քաշել։
 +
 +
― Խե՛, խե՛,— ասաց միստեր Ռեյմոնդը, երևում է, նրան դուր էր գալիս երեխային գայթակղեցնելը։
 +
 +
― Զգույշ եղիր, Դիլլ,— ասացի ես նրան։
 +
 +
Դիլլը բաց թոդեց ծղոտիկը և քմծիծաղ տվեց։
 +
 +
― Դա պարզապես կոկա֊կոլա է, Մեծաչքանի։
 +
 +
Միստեր Ռեյմոնդը նստեց՝ մեջքը հենելով կաղնուն։ Դրանից առաջ նա պառկած էր խոտի վրա։
 +
 +
― Միայն թե տեսեք, հա՛, երեխեք, որ ինձ չմատնեք, լա՞վ։ Այլապես կորած է իմ ազնիվ անունը։
 +
 +
― Ուրեմն ինչ, այդ ծրարից դուք պարզապես կոկա-կոլա՞ եք խմում։ Ամենասովորական կոկա֊կո՞լա։
 +
 +
― Միանգամայն ճիշտ է,— ասաց միստեր Ռեյմոնդը։ Նրանից լավ հոտ էր գալիս՝ կաշվի, ձիու, բամբակի սերմի։ Նա հագել էր բարձր ճտքավոր կոշիկներ, այդպիսի կոշիկ Մեյկոմբում ուրիշ ոչ ոք չէր հագնում։— Եվ ես միայն այդ եմ խմում․․․ որպես կանոն։
 +
 +
― Նշանակում է դուք պարզապես ձևանում եք հարբ․․․— ես լեզուս կծեցի։— Խնդրում եմ, ներեք, սը՛ր։ Ես չէի ցանկանա լինել անքաղա․․․
 +
 +
Միստեր Ռեյմոնդը փռթկաց, նա ամենևին էլ չնեղացավ, և ես աշխատեցի գտնել ավելի պատշաճ բառեր.
 +
 +
— Հապա ինչո՞ւ դուք ամեն ինչ անում եք ոչ այնպես, ինչպես հարկն է։
 +
 +
― Ինչո՞ւ․․․ Իսկ դու կուզե՞ս իմանալ, թե ես ինչու եմ ձևանում։ Դեհ ինչ կա որ, դա շատ հասարակ բան է,— ասաց նա։— Ոմանց դուր չի գալիս իմ ապրելակերպը։ Իհարկե, ես կարող եմ նրանց ուղարկել գրողի ծոցը, դուր չի՞ գալիս՝ թող չգա, թքել եմ դրանց վրա։ Եվ իրոք, որ թքել եմ։ Բայց ես նրանց գրողի ծոցը չեմ ուղարկում, հասկանալի՞ է։
 +
 +
― Ո՛չ, պարոն, հասկանալի չէ,— ասացինք ես և Դիլլը միասին։
 +
 +
― Ես աշխատում եմ նրանց համար առիթներ ստեղծել, որ իզուր տեղը չհայհոյեն, հասկանո՞ւմ ես։ Մարդկանց համար շատ ավելի հաճելի է, երբ հայհոյելու համար առիթ ունենում են։ Գալիս ես քաղաք, իսկ ես հաճախ չէ, որ գալիս եմ, պատահում է՝ քայլում ես ու օրորվում, ու մեկ էլ ահա մի քիչ խմում ես, ա՛յ, այս տոպրակից, էհ, մարդիկ էլ տեսնում են ու ասում՝ ըհը, էլի Դոլֆուս Ռեյմոնդը կոնծել է, դե, ով է տեսել, որ հարբեցողը կարողանա իր սովորությանը թարկ տալ։ Էլ նո՞ր պիտի նա իրեն հավաքի, հենց դրա համար էլ մարդավայել չի ապրում։
 +
 +
― Դա ազնիվ բան չէ, միստեր Ռեյմոնդ, որ դուք ձևանում եք ավելի վատ, քան կաք իրականում
 +
 +
― Ճիշտ է, դա անազնվություն է, բայց չէ՞ որ մարդկանց համար շատ ավելի ձեռնտու է այդպես։ Ես քեզ գաղտնի կասեմ, միսս Ֆինչ, ես այնքան էլ հարբեցող չեմ, բայց նրանք երբեք էլ չեն կարող հասկանալ, որ ես ապրում եմ այսպես, պարզապես այն պատճառով, որովհետև ինձ այդպես է դուր գալիս։
 +
 +
Երևի ես չպետք է լսեի այդ մեղսավոր մարդուն, չէ որ նրա երեխաները մուլատ են, և նա դրանից նույնիսկ չի էլ ամաչում, բայց դա ինձ շատ հետաքրքրեց։ Ես երբեք չէի հանդիպել մի մարդու, որը դիտավորյալ ցանկանար, որպեսզի ուրիշներն իր հասցեին կեղծ մեղադրանքներ բարդեն։ Բայց ինչու նա մեզ վստահեց իր ամենամեծ գաղտնիքր։ Ես հենց այդպես էլ հարցրի։
 +
 +
― Որավհետև դուք երեխաներ եք և դա կարող եք հասկանալ,— ասաց նա,— և որովհետև ես լսեցի ա՛յ նրան․․․
 +
 +
Նա գլխով արեց Դիլլի կողմը։
 +
 +
― Նա հիմա անտարբերությամբ չի կարողանում նայել մեկ ուրիշի դժբախտությանը։ Իսկ երբ մեծանա, նա այդ բանից այլևս լաց չի լինի և ոչ էլ կվշտանա։ Թերևս նրան մի որևէ բան, ասենք, անարդարացի թվա, բայց լաց չի լինի, ևս մի քանի տարի, և այլևս լաց չի լինի։
 +
 +
― Ինչի համար լաց լինել, միստեր Ռեյմոնդ։― Դիլլը հիշեց, որ ինքը տղամարդ է։
 +
 +
― Այն բանի համար, թե ինչպես են մարդիկ միմյանց ծաղրուծանակի առարկա դարձնում և այդ նույնիսկ իրենք էլ չեն նկատում։ Այն բանի համար, թե ինչպես են սպիտակները ծաղրուծանակի ենթարկում սևամորթներին և նույնիսկ մտքներովն էլ չի անցնում, թե նրանք էլ են մարդ։
 +
 +
― Ատտիկուսն ասում է, որ սևամորթներին խաբելը տասն անգամ ավելի վատ է, քան սպիտակներին խաբելը,— քրթմնջացի ես։— Ասում է՝ աշխարհի երեսին դրանից վատ բան չկա։
 +
 +
― Էհ, չեմ կարծում․․․— ասաց միստեր Ռեյմոնդը։— Միսս Ջին Լուիզա, քո հայրը մյուսների նման չէ, դու դեռևս այդ չես հասկանում, դու դեռ կյանքումդ շա՜տ քիչ բան ես տեսել։ Դու նույնիսկ մեր քաղաքն էլ ինչպես հարկն է չես տեսել, բայց դրա համար բավական է, որ հիմա վերադառնաս դատարանի գահլիճը։
 +
 +
Եվ այդտեղ ես սթափվեցի, չէ որ միստեր Ջիլմերը երևի արդեն բոլորին հարցաքննեց։ Ես նայեցի արևին, այն արագ ցած էր սահում հրապարակի արևմտյան կողմում՝ խանութների տանիքների ետևում։ Ես ինքս էլ չգիտեի, որը ընտրել, ինչն է ավելի հետաքրքիր՝ միստեր Ռեյմոնդը, թե գավառային դատարանի հինգերորդ նստաշրջանը։
 +
 +
― Գնա՛նք, Դիլլ,— ասացի ես վերջապես։— Դու արդեն ոչինչ, հը՞, լավ ես։
 +
 +
― Ը՛հը։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, միստեր Ռեյմոնդ, շնորհակալություն խմիչքի համար, շատ լավ օգնեց։
 +
 +
Մենք վազելով անցանք հրապարակը, թռանք առմուտքը, հետո սանդուղքներով բարձրացանք վերնասրահ։ Արժանապատիվ Սայքսը մեր տեղերը պահել էր։
 +
 +
Դահլիճում լռություն էր տիրում, և ես նորից մտածեցի՝ հապա ո՞ւր են կորել բոլոր երեխաները։ Դատավոր Թեյլորի գլանակի միայն ծայրն էր երևում. միստեր Ջիլմերն իր սեղանի առջև նստած ինչ֊որ բան էր գրում դեղին թերթիկների վրա, կարծես նա ուզում էր առաջ անցնել իր քարտուղարից, որի ձեռքն արագ֊արագ սահում էր թղթի վրա։
 +
 +
― Ա՛խ, քո ինչն եմ ասել,— փնթփնթացի ես։— Ուշացանք։
 +
 +
Ատտիկուսն արդեն հասել էր իր ճառի կեսին։ Նրա սեղանի վրա թղթեր կային, որոնք հավանաբար հանել էր իր թղթապանակից, այն դրված էր հատակին՝ աթոռի մոտ։ Եվ Թոմ Ռոբինսոնը ջոկջկում էր դրանք։
 +
 +
― ․․․ և, չնայած ուղղակի փաստանշանների բացակայությանը, այս մարդը մեղադրվում է մի հանցանքում, որի համար ենթակա է մահապատժի, և կանգնում դատարանի առաջ․․․
 +
 +
Ես բոթեցի Ջիմի կողը։
 +
 +
― Վաղո՞ւց է խոսում։
 +
 +
― Միայն փաստանշաններն է քննարկել,— շշնջաց Ջիմը։— Այ, կտեսնես, Մեծաչքանի, մենք գործը կշահենք։ Անպայման կշահենք։ Նա հինգ րոպեում քարը քարին չթողեց։ Նա ամեն ինչ այնպես պարզորոշ բացատրեց, այ․․․ ինչպես ես քեզ բացատրեի։ Նույնիսկ դու էլ կհասկանայիր։
 +
 +
― Իսկ միստր Ջիլմե՞րը․․․
 +
 +
― Սը՜ս․․․ Ո՛չ մի նոր բան, շարունակ նույնը։ Հիմա լռիր։
 +
 +
Մենք նորից սկսեցինք նայել ներքև։ Ատտիկուսը խոսում էր հանգիստ, անվրդով, սովորաբար նա այդպես թելադրում էր նամակները։ Նա դանդաղ գնում ու գալիս էր երդվյալ ատենակալների նստարանների առաջ, և նրանք թվում էր, թե լսում էին ուշադրությամբ, որովհետև շարունակ Ատտիկուսին էին նայում և, ըստ իս, ներքուստ համամիտ էին։ Երևի այն պատճառով, որ Ատտիկուսը չէր բղավում։
 +
 +
Ատտիկուսը մի րոպե լռեց և հանկարծ մի շատ տարօրինակ բան արեց։ Նա իր շղթայով ժամացույցը դրեց սեղանին և ասաց․
 +
 +
— Եթե թույլ կտաք, ձերդ գերապատվություն․․․
 +
 +
Դատավոր Թեյլորը գլխով նշան արեց, և այդ ժամանակ Ատտիկուսն արեց այն, ինչ երբեք չէր արել ոչ առաջ, ոչ հետո, ոչ ուրիշների ներկայությամբ և ոչ էլ տանը․ արձակեց ժիլետի կոճակները, արձակեց շապկի օձիքը, քանդեց փողկապը և հանեց սերթուկր։ Տանը, մինչև քնելու ժամը չգար, նա ոչ մի կոճակ չէր արձակում, իսկ այժմ ինձ և Ջիմին թվաց, թե նա մերկ է։ Մենք սարսափած իրար նայեցինք։
 +
 +
Ատտիկուսը ձեռքերը գրպաններր դրեց և գնաց դեպի ատենակալները։ Լույսի տակ փայլփլում էին թևքի ոսկյա ճարմանդը և ինքնահոս գրչի և մատիտի ծայրապանակները։
 +
 +
― Ջենտլմեննե՛ր,— ասաց նա։ Եվ ես ու Ջիմը նորից իրար նայեցինք․ նա ճիշտ այդպես էր տանն ասում՝ Մեծաչքանի։
 +
 +
Այժմ նրա ձայնը չոր չէր և ոչ էլ անտարբեր, նա խոսում էր ատենակալների հետ այնպես, կարծես իր ծանոթներին էր հանդիպել փոստի անկյունում։
 +
 +
― Ջենտլմեններ,— ասաց նա,— ես կարճ կխոսեմ, բայց ես կուզեի իմ տրամադրության տակ եղած ժամանակը օգտագործել, որպեսզի ձեզ հիշեցնեի, որ այս գործը բարդ գործ չէ, դուք կարիք չունեք թափանցելու խճճված պարագաների մեջ, ձեզ հարկավոր է մի այլ բան․ ձեզ համար պարզել, թե արդյոք մեղադրյալը հանցավո՞ր է, պարզեք այն չափով, որ կասկածի ստվեր անգամ չմնա։ Պետք է սկսել այն բանից, որ այս գործն ընդհանրապես դատարանին հանձնելու հարկ չկար։ Այս գործը պարզ է և հասարակ, ինչպես երկու անգամ երկուս։
 +
 +
Մեղադրող կողմը չի ներկայացրել ոչ մի բժշկական ապացույց, թե այն հանցագործությունը, որի մեջ մեղադրում են Թոմ Ռոբինսոնին, ընդհանրապես տեղի է ունեցել։ Մեղադրողը հենվում է միայն երկու վկաների վրա, իսկ նրանց ցուցմունքներր լուրջ կասկածներ են հարուցում, կասկածներ, որոնք ի հայտ եկան խաչաձև հարցաքննության ժամանակ։ Առավել ևս, որ մեղադրյալը դրանք վճռականապես հերքում է։ Մեղադրյալը հանցավոր չէ, բայց այս դահլիճում ներկա է այն անձնավորությունը, որն իրոք հանցավոր է։
 +
 +
Ես խորապես կարեկցում եմ մեղադրական գործի գլխավոր վկային՝ միսս Մեյելլա Յուելին, բայց որքան էլ որ խորը լինի այդ կարեկցությունը, այն ունի սահման, քանի որ ես չեմ կարող արդարացնել վկային, երբ նա ջանում է իր մեղքը բարդել մեկ ուրիշի վրա, քաջ գիտենալով, որ դրանով խլում է նրա կյանքը։
 +
 +
Ես ասում եմ «մեղք», ջենտլմեններ, որովհետև վկան մեղավոր է։ Նա հանցանք չի գործել, նա պարզապես խախտել է դաժան, դարերի ընթացքում սրբագործված մեր հասարակության օրենքը, մի այնպիսի անխախտ օրենք, որ ամեն ոք, ով էլ որ խախտի, ենթակա է արտաքսման մեր միջավայրից, որպես մի անարժան անձնավորություն։ Նա զոհ է անողոք կարիքի ու տգիտության, բայց ես չեմ կարող նրան խղճալ։ Նա սպիտակամորթ է։ Նա շատ լավ գիտեր, թե որքան անթույլատրելի է այն, ինչ նա կատարում է, սակայն նրա մոտ ցանկությունը վեր բռնեց օրենքից և համառելով իր ցանկության մեջ, խախտեց օրենքը։ Նա տեղի է տվել իր ցանկությանը, իսկ հետո վարվել է այնպես, ինչպես ամեն մեկը գեթ մեկ անգամ թույլ է տալիս իր կյանքում։ Նա արել է այնպես, ինչպես անում են երեխաները՝ փորձել է ազատվել իրեն մերկացնող հանցանշանից։ Բայց չէ՞ որ մեր առաջ կանգնած է ոչ թե երեխա, որը թաքցնում է իր գողացած քաղցրեղենը․ նա իր զոհին հասցրել է կործանիչ հարված, նրան անհրաժեշտ էր ազատվել այն մարդուց, որն ամեն ինչ գիտեր։ Այդ մարդը այլևս չպետք է երևար նրա աչքին, նա պետք է դադարեր գոյություն ունենալուց, որպեսզի վերանար նաև հանցանշանը։
 +
 +
Այդ ի՞նչ հանցանշան է։ Դա Թոմ Ռոբինսոնն է, կենդանի մարդ։ Նա պետք է ազատվի Թոմ Ռոբինսոնից։ Թոմ Ռոբինսոնն իր գոյությամբ հիշեցնում էր նրան այն, ինչ ինքը կատարել էր։ Իսկ նա ի՞նչ է կատարել։ Նա ցանկացել էր գայթակղեցնել նեգրին։ Նա կատարել էր այնպիսի արարք, որպիսին մեր հասարակությունը չի ներում— համբուրել է նեգրին։ Եվ ոչ թե մի ինչ-որ ծեր նեգրի, այլ երիտասարդ, լիարժեք տղամարդու։ Մինչ այդ րոպեն, նրա համար օրենքը գոյություն չուներ, բայց հենց որ խախտեց օրենքը, այն անողոքաբար ծանրացավ նրա վրա։
 +
 +
Նրա հայրը տեսել է այդ։ Ի՞նչ ասաց նա այդ առթիվ, մենք գիտենք մեղադրյալի ցուցմունքից։ Ի՞նչ է արել նրա հայրը։ Մենք այդ չգիտենք, բայց կան կողմնակի փաստանշաններ, որ Մեյելլա Յուելը գազանաբար ծեծվել է մի անձնավորության կողմից, որը գործադրել է բացառապես ձախ ձեռքը։ Մենք մասամբ գիտենք, թե ինչ է արել միստեր Յուելը. նա վարվել է այնպես, ինչպես կվարվեր ամեն մի աստվածավախ քրիստոնյա, ամեն մի պատվարժան սպիտակամորթ։ Նա կարողանում է բանտ դնել Թոմ Ռոբինսոնին, տալով համապատասխան ցուցմունքներ, որոնք, անկասկած, նա ստորագրել է ձախ ձեռքով, և ահա ստացվեց այն, որ Թոմ Ռոբինսոնը նստեց մեղադրական աթոռին, և դուք բոլորդ տեսաք, որ նա երդվեց ավետարանի վրա, դնելով իր միակ առողջ ձեռքը՝ աջը։
 +
 +
Այսպիսով, խաղաղ, օրինավոր, համեստ նեգրը, որն այնքան անզգույշ գտնվեց, որ թույլ տվեց իրեն խղճալ սպիտակամորթ մի կնոջ, այսօր ստիպված է հերքել երկու սպիտակամորթ մարդկանց խոսքերը։ Ես ձեզ չեմ հիշեցնի, ինչ տեսք ունեին նրանք և ինչպես էին պահում իրենց ցուցմունք տալու ժամանակ, այդ ինքներդ տեսաք։ Մեղադրող կողմի վկաները, բացի Մեյկոմբ նահանգի շերիֆից, կանգնեցին ձեր առաջ, ջենտլմեններ, դատարանի առաջ անամոթ վստահությամբ, որ նրանց ցուցմունքների ճշտության մեջ ոչ ոք չի կասկածի, մի համոզմունքով, որ դուք, ջենտլմեններ, ինչպես և նրանք, ելնում են այն ենթադրությունից, արատավոր ենթադրությունից՝ միանգամայն բնական նման տիպի մարդկանց համար, թե _բոլոր_ նեգրերը ստում են, _բոլոր_ նեգրերը ի ծնե անբարոյական են, _բոլոր_ նեգրերից պետք է մեր կանայք զգուշանան։ Իսկ դա իր բուն էությամբ, ջենտլմեններ, սուտ է, սև, ինչպես Թոմ Ռոբինսոնի մաշկը, և դուք ինձանից ոչ պակաս համոզված եք, որ դա սուտ է։ Դրա հետ մեկտեղ ձեզ հայտնի է նաև ճշմարտությունը, ահա այն. նեգրերից ոմանք ստում են, նեգրերից ոմանք անբարոյական են, ոմանցից պետք է երկյուղ կրեն՝ թե՛ սպիտակները և թե՛ սևերը։ Բայց այդ նույնը կարելի է ասել ամբողջ մարդկության համար, այլ ոչ թե միայն մի ցեղի համար։ Այս դահլիճում չեք գտնի որևէ մի մարդ, որն իր կյանքի ընթացքում և ոչ մի անգամ սուտ խոսած չլինի, ոչ բարոյական քայլ արած չլինի, ամբողջ աշխարհում չեք գտնի մի տղամարդ, որը գեթ մի անգամ կնոջ վրա ցանկասիրությամբ նայած չլինի։
 +
 +
Ատտիկուսը լռեց և գրպանից հանեց թաշկինակը։ Հետո հանեց ակնոցը ու մաքրեց, և մենք արինք ևս մի հայտնություն. մինչ այդ րոպեն մենք չէինք տեսել, որ նա քրտնի, նա այն մարդկանցից էր, որոնց երեսին երբեք քրտինք չես տեսնի, իսկ այժմ նրա դեմքը փայլում էր, ինչպես արևայրուկից։
 +
 +
― Եվս մի բան, ջենտլմեններ, և ես իմ խոսքը կավարտեմ։ Թոմաս Ջեֆերսոնը մի անգամ ասել է՝ բոլոր մարդիկ ստեղծված են ազատ և հավասար․ յանկիները և բարոյախոսները վաշինգտոնյան դեպարտամենտներից այդ առթիվ մշտապես մեզ կշտամբում են։ Այժմ, հազար ինը հարյուր երեսունհինգ թվականին, կան մարդիկ, որոնք հակված են կրկնելու այդ բառերը տեղի֊անտեղի ամեն մի առիթով։ Ահա ձեզ ամենաանհեթեթ օրինակներից մեկը․ մանկավարժները ընդունակների հետ միասին դասարանից դասարան են փոխադրում նաև բթամիտներին ու ծույլերին և ամենայն լրջությամբ բացատրում են, որ այլ կերպ չի կարելի, քանի որ բոլոր երեխաները ստեղծված են հավասար, և այն երեխաները, որոնց թողնում են նույն դասարանում երկրորդ տարին, անչափ վշտանում են իրենց անլիարժեքության գիտակցությունից։ Բայց մենք գիտենք, որ մարդիկ հավասար չեն ծնվում այն իմաստով, ինչպես որոշ մարդիկ ուզում են մեզ հավատացնել. ոմանք աչքի են ընկնում իրենց խելքով, ոմանք բախտի բերումով ավելի շատ հնարավորություններ ունեն, ոմանք կարողանում են լավ վաստակել, որոշ կանանց լավ հաջողվում է կարկանդակ թխել, կարճ ասած՝ որոշ մարդիկ ծնվում են զգալիորեն ավելի ընդունակ, քան մնացածները։
 +
 +
Բայց մի տեսակետից մեր երկրում բոլոր մարդիկ համահավասար են, մենք ունենք մի օրենք, մի հաստատություն, որի առաջ բոլորը հավասար են, լինի դա մուրացիկը թե Ռոկֆելլերը, բթամիտը թե Էյնշտեյնը, տգետը թե համալսարանի ռեկտորը։ Այդ հաստատությունը, ջենտլմեններ, ոչ այլ ինչ է, եթե ոչ դատարանը։ Միևնույն է, լինի դա միացյալ նահանգների գերագույն դատարանը, թե մի խուլ անկյունում ընկած որևէ հաշտարար դատարան, կամ թե այս հարգարժան դատարանը, ուր դուք հիմա նիստի եք հրավիրված։ Մեր դատարաններն ունեն որոշ թերություններ, ինչպես որ ունեն մարդկային բոլոր հաստատությունները, սակայն մեր երկրում դատարանը մի մեծ հավասարեցնող է, որի առաջ, հիրավի, բոլոր մարդիկ հավասար են։
 +
 +
Ես իդեալիստ չեմ և ամենևին էլ երդվյալների դատարանը չեմ համարում դատարաններից ամենալավը, ինձ համար սա իդեալ չէ, սակայն գոյություն ունեցող, գործող իրողություն է։ Դատարանն իր ամբողջությամբ, ջենտլմեններ, ավելի լավ չէ, քան ատենակալներիցդ ամեն մեկը։ Դատարանը բանական է սոսկ այն չափով, ինչ չափով բանական են իրենք՝ ատենակալները, իսկ ատենակալներն իրենց ամբողջությամբ վերցրած բանական են սոսկ այն չափով, ինչ չափով բանական է նրանցից յուրաքանչյուրը։ Ես համոզված եմ, ջենտլմեններ, որ դուք անաչառորեն կքննարկեք ձեր այստեղ լսած ցուցմունքները, որոշում կհանեք և մեղադրյալին կվերադարձնեք իր ընտանիքին։ Ի սեր աստծո, կատարեցե՛ք ձեր պարտքը։
 +
 +
Ատտիկուսն իր վերջին խոսքերն արտասանեց հազիվ լսելի և արդեն շուռ գալով ատենակալներից, մի բան էլ ասաց, բայց ես պարզ չլսեցի։ Կարծես թե նա ասաց ոչ թե դատարանին, այլ ինքն իրեն։ Ես հրեցի Ջիմի կողքը։
 +
 +
― Նա ի՞նչ ասաց։
 +
 +
― Իմ կարծիքով, նա ասաց՝ ի սեր աստծո, հավատացեք նրան։
 +
 +
Այդ պահին իմ ծնկների վրայով Դիլլը կռացավ և քաշեց Ջիմի թևից։
 +
 +
― Հապա մի նայիր,— և ցույց տվեց մատով։
 +
 +
Մենք նայեցինք և սրտաճաք եղանք։ Դահլիճի միջին անցուղիով ուղիղ դեպի Ատտիկուսն էր գնում Կելպուրնիան։
 +
 +
== Գլուխ 21 ==
 +
 +
Նա ամոթխածությամբ կանգ առավ միջնորմի մոտ և սպասեց, մինչև իրեն կնկատեր դատավոր Թեյլորը։ Նա կապել էր մաքուր գոգնոց, ձեռքին ուներ ծրար։
 +
 +
Վերջապես դատավոր Թեյլորր նրան տեսավ և ասաց․
 +
 +
― Այդ կարծես Կելպուրնիան է։
 +
 +
― Ես ինքս եմ, սըր,— ասաց նա։— Խնդրում եմ, սըր, կարելի՞ է այս երկտողը հանձնել միստեր Ֆինչին։ Սա գործի հետ․․․ այս գործի հետ ոչ մի առնչություն չունի․․․
 +
 +
Դատավոր Թեյլորը գլխով նշան արեց, և Ատտիկուսը Կելպուրնիայից վերցրեց ծրարը։ Բացեց, կարդաց և ասաց.
 +
 +
― Ձերդ գերապատվություն, ես․․․ սա քրոջիցս է։ Նա գրում է, որ իմ երեխաները կորել են, ժամը տասներկուսից չկան․․․ Ես․․․ թույլ տվեք․․․
 +
 +
― Ես գիտեմ, թե նրանք որտեղ են, Ատտիկուս,— ընդհատեց նրան միստեր Անդերվուդը։— Ահա նրանք, սևամորթների վերնասրահում են․․․ նրանք այնտեղ են ուղիղ մեկն անց տասնութ րոպեից։
 +
 +
Հայրս շուռ եկավ և նայեց վերև։
 +
 +
― Ջի՛մ,― կանչեց նա,— իջիր ցած։
 +
 +
Հետո ինչ֊որ մի բան ասաց դատավորին, բայց մենք պարզ չլսեցինք։ Մենք արժանապատիվ Սայքսի մոտով, մարդկանց բազմությունը ճեղքելով անցանք և գնացինք դեպի սանդուղքը։ Ներքևում մեզ սպասում էին Ատտիկուսը և Կելպուրնիան։ Կելպուրնիայի դեմքը բարկացկոտ էր, իսկ Ատտիկուսինը ծայրաստիճան խոնջանք էր արտահայտում։
 +
 +
― Մենք շահեցինք, ճի՞շտ է։— Ջիմը նույնիսկ ուրախությունից թռչկոտեց։
 +
 +
― Չգիտեմ,— կարճ պատասխանեց Ատտիկուսը։― Դուք ամբողջ ժամանակ այստե՞ղ եք եղել։ Կելպուրնիայի հետ գնացեք, ընթրեցեք և մնացեք տանը։
 +
 +
― Օ՛հ, Ատտիկուս, թույլ տուր վերադառնալ,— աղերսեց Ջիմը։— Խնդրում ենք, թույլ տուր դատավճիռը լսել։ Դեհ, խնդրում ենք, սըր։
 +
 +
― Հայտնի չէ դատավճիռը երբ կլինի, ատենակալները կարող են ամեն րոպե վերադառնալ։— Բայց մենք արդեն զգացինք, որ Ատտիկուսը մի փոքր փափկեց։— Դեհ, ինչ կա որ, դուք արդեն այդքանը լսել եք, այժմ կարող եք լսել մինչև վերջ։ Ահա թե ինչ, գնացեք ընթրեցեք, որից հետո կարող եք վերադառնալ։ Միայն թե կերեք առանց աճապարելու, ոչ մի կարևոր բան դուք բաց չեք թողնի, և, եթե ատենակալները դեռ խորհրդակցելու լինեն, դուք նրանց կսպասեք մեզ հետ միասին։ Բայց կարծում եմ, որ նախքան ձեր վերադառնալը ամեն ինչ վերջացած կլինի։
 +
 +
― Դու կարծում ես նրան այդպես շուտ կարդարացնե՞ն,— ասաց Ջիմը։
 +
 +
Ատտիկուսն ուզում էր բերանը բացել, բայց այդպես էլ ոչինչ չասաց, շուռ եկավ և հեռացավ։
 +
 +
Ես սկսեցի աղոթել աստծուն, որպեսզի արժանապատիվ Սայքսը պահեր մեր տեղերը, բայց հիշեցի, որ երբ ատենակալները հեռացան, բազմությունը դուրս թափվեց դատարանի դահլիճից, և աղոթելը թողեցի. հիմա բոլորը, հավանաբար, կհավաքվեն դեղատանը, խորտկարանում, հյուրանոցում, հազիվ թե նրանք իրենց հետ ընթրիք վերցրած լինեն։
 +
 +
Կելպուրնիան մեզ տարավ տուն։
 +
 +
― Ձեզ բոլորիդ պետք է ինչպես հարկն է քոթակել։ Լսվա՞ծ բան է, երեխաներն ի՜նչ, այդպիսի բաներ լսելն ի՜նչ։ Միստեր Ջիմ, դուք ի՞նչ մտածեցիք, որ ձեր փոքր քրոջը այդպիսի մի դատավարության տարաք։ Եթե միսիս Ալեքսանդրան իմանա, տեղնուտեղը կաթվածահար կլինի։ Մի՞թե երեխաներին կարելի է նման բաներ լսել...
 +
 +
Փողոցներում արդեն վառվում էին լապտերները, և լապտեր լապտերի ետևից հերթով լուսավորում էին Կելպուրնիայի զայրացկոտ պրոֆիլը։
 +
 +
― Իսկ ես կարծում էի, միստեր Ջիմ, որ ձեր ուսերին ոչ թե մի ինչ֊որ գլուխ է, այլ խելացի գլուխ։ Ո՞վ է լսել փոքրիկ քրոջը քարշ տան տանեն նման մի տեղ։ Ո՞վ է լսել, սը՛ր։ Եվ դուք չե՞ք ամաչում, մի՞թե դուք ոչ մի բան կշռադատելու ընդունակություն չունեք։
 +
 +
Ես ցնծում էի։ Այս մի օրվա ընթացքում այնքա՜ն բան կատարվեց, որ չես կարող միանգամից հասկանալ, իսկ հիմա էլ Կելպուրնիան է շշպռում իր թանկագին Ջիմին, է՞լ ինչպիսի հրաշքներ են սպասում մեզ այսօր։
 +
 +
Ջիմը քթի տակ հռհռաց։
 +
 +
― Կել, իսկ քեզ անձամբ չի՞ հետաքրքրում, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ։
 +
 +
― Ձե՛զ պահեցեք ձեր լեզուն, սը՛ր։ Դուք ամոթից մարդու երես անգամ չպիտի կարողանաք նայել, այնինչ հա՛ հռհռում եք, հա՛ քրքրջում...— Կելպուրնիան նորից հարձակվեց Ջիմի վրա՝ սպառնալով ամենասոսկալի պատիժներով, բայց Ջիմը իսկի բանի տեղ չէր դնում։— Բարեհաճեք տուն գնալ, սըր։ Եթե միստեր Ֆինչը ձեզ չքոթակի, ապա ես հենց ինքս կքոթակեմ,— իր սովորության համաձայն ավարտեց նա և բարձրացավ արտասանդուղքը։
 +
 +
Ջիմը ժպտաց, մտավ տուն, և Կելպուրնիան լուռ գլխով արեց, ի նշան այն բանի, որ Դիլլն էլ կարող է մեզ հետ ընթրել։— Միայն թե անմիջապես զանգահարիր միսս Ռեյչելին։ Նա այսօր հալից ընկել է, ուր ասես որ չի վազել, քեզ փնտրելով հոգին դուրս է եկել... Տես, որ առավոտյան չվերցնի ու քեզ ետ ուղարկի Մերիդիան։
 +
 +
Մեր դեմ ելավ Ալեքսանդրա հորաքույրր և քիչ մնաց սիրտը մարեր, երբ Կելպուրնիան նրան ասաց, թե որտեղ ենք եղել։ Մենք ասացինք, որ Ատտիկուսը մեզ թույլատրել է վերադառնալ, և նա ընթրիքի ընթացքում ոչ մի բառ չասաց, հավանաբար Ատտիկուսի վրա շատ էր բարկացած։ Նա վհատված, հայացքը հառել էր իր ափսեին և պատառաքաղով քչփորում էր ընթրիքը։ Իսկ Կելպուրնիան առատորեն Ջիմին, Դիլլին և ինձ խոզապուխտով կարտոֆիլի սալաթ տվեց, կաթ լցրեց և այդ ամբողջ ժամանակ քթի տակ փընթփընթում էր՝ «գոնե ամաչեի՜ք․․․»։
 +
 +
― Դե լավ, հանգիստ կերեք, մի շտապեք,— հրամայեց նա վերջում։
 +
 +
Արժանապատիվ Սայքսը մեզ համար տեղ էր պահել, զարմանալի բան՝ մենք մի ամբողջ ժամ ընթրել էինք, իսկ ամենից զարմանալին այն էր, որ դատարանի դահլիճում համարյա ոչինչ չէր փոխվել, միայն ատենակալների նստարանները դատարկ էին և հետո մեղադրյալ չկար։ Դատավոր Թեյլորը նույնպես գնացել էր, բայց հենց այդ միջոցին, երբ մենք նստեցինք, նա վերադարձավ։
 +
 +
— Համարյա ոչ ոք տեղից չի շարժվել,— ասաց Ջիմը։
 +
 +
― Երբ ատենակալները գնացին, դահլիճից մի քանի հոգի ևս դուրս եկան,— ասաց արժանապատիվ Սայքսը։― Տղամարդիկ իրենց կանանց համար ուտելիք բերին, իսկ մայրերը կերակրեցին երեխաներին։
 +
 +
― Իսկ ատենակալները վաղո՞ւց են գնացել,— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Կես ժամ կլինի։ Միստեր Ֆինչը և միստեր Ջիլմերը էլի մի փոքր խոսեցին, իսկ հետո դատավոր Թեյլորը ողջերթի խոսք ասաց ատենակալներին։
 +
 +
― Դե, իսկ ինչպե՞ս․․․— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Նա ինչ ասա՞ց։ Օ՛հ, նա հրաշալի խոսեց։ Ես մազաչափ անգամ դժգոհ չեմ նրանից, նա ամեն ինչ ասաց արդարամտորեն։ Ստացվում էր այսպես՝ եթե դուք հավատում եք մի բանի, ապա պետք է հանեք այսպիսի դատավճիռ, իսկ եթե մի այլ բանի, նշանակում է՝ այդպիսի։ Ինձ թվում է, որ նա մի փոքր թեքվեց մեր կողմը․․․— Արժանապատիվ Սայքսը ծոծրակը քորեց։
 +
 +
Ջիմը ժպտաց։
 +
 +
― Նա իրավասու չէ հակվելու այս կամ այն կողմին, ձերդ արժանապատվություն, բայց մի անհանգստացեք, միևնույն է, մենք գործը շահելու ենք,— ասաց նա որպես մի լավագիտակ մարդ։— Ատենակալների ինչպիսի կազմ էլ թեկուզ լինի, չեն կարողանա այդպիսի ցուցմունքները հիմք ընդունելով մեղադրել․․․
 +
 +
― Այդքան էլ վստահ մի լինեք, միստեր Ջիմ, ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ տեսել, որ ատենակալները որոշեն հօգուտ սևամորթի՝ ընդդեմ սպիտակի։
 +
 +
Բայց Ջիմը վեճի մեջ մտավ և սկսեց իր սեփական հայացքների լույսի տակ մեկիկ-մեկիկ վերլուծել բոլոր ցուցմունքները՝ ելնելով բռնաբարության վերաբերյալ օրենքից․ եթե կինը դեմ չի եղել, դա արդեն բռնաբարություն չէ, բայց անհրաժեշտ է, որպեսզի կնոջ տասնութ տարին լրացած լինի (դա մեզ մոտ՝ Ալաբամայում), իսկ Մեյելլան տասնինը տարեկան է։ Իսկ եթե դու դեմ ես, ապա քացով խփիր ու բղավիր, այդ դեպքում արդեն պետք է քեզ հաղթեն, ուժ գործադրեն կամ ավելին՝ այնպես խփեն, որ գետին գլորվես գիտակցությունդ կորցրած։ Իսկ եթե դու տասնութ տարեկան չկաս, այդ դեպքում առանց այդ էլ կդատեն։
 +
 +
― Մի ստեր Ջիմ,— անհամարձակ նրան ընդհատեց արժանապատիվ Սայքսը,— չարժե, որ երիտասարդ լեդին լսի նման բաներ․․․
 +
 +
― Դե նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը,— առարկեց Ջիմը։— Այդ բոլորը մեծերին վերաբերող բաներ են։ Ճի՞շտ է, Մեծաչքանի։
 +
 +
― Ամենևին էլ ոչ, ես ամեն ինչ հրաշալի հասկանում եմ։— Հավանաբար, ես այդ ասացի չափազանց համոզված, քանի որ Ջիմը լռեց և այդ մասին այլևս չխոսեց։
 +
 +
― Ժամը քանի՞սն է, միստեր Սայքս,— հարցրեց նա։
 +
 +
— Շուտով կլինի ութը։
 +
 +
Ես նայեցի ներքև և տեսա Ատտիկուսին, նա քայլում էր լուսամուտների երկարությամբ, հետո գնաց միջնորմի երկարությամբ դեպի ատենակալների նստարանները։ Նայեց նստարաններին, նայեց դատավոր Թեյլորին և նորից գնաց դեպի պատուհանները։ Ես որսացի նրա հայացքը և ձեռքով արեցի։ Նա գլխի շարժումով պատասխանեց և գնաց իր ճանապարհով։
 +
 +
Լուսամուտի մոտ միստեր Ջիլմերը խոսակցում էր միստեր Անդերվուդի հետ։ Բերտը՝ դատարանի քարտուղարը, ծխում էր ծխախոտ ծխախոտի ետևից։ Նա ետ էր ընկել աթոռի թիկնակին և ոտները հուպ տվել սեղանին։ Եվ միայն Ատտիկուսը, միստեր Ջիլմերը, Բերտը և խոր քուն մտած դատավոր Թեյլորը իրենց պահում էին սովորականի նման։ Ես երբեք չէի տեսել, որ դատարանի լեփ֊լեցուն դահլիճում այդպիսի լռություն տիրեր։ Երբեմն մի որևէ մանկիկ բղավում ու կամակորություն էր անում կամ երեխաներից մեկնումեկը սկսում էր վազվզել, բայց հասակավորներից ծպտուն անգամ դուրս չէր գալիս, կարծես եկեղեցում լինեին։ Վերնասրահում մեր շուրջը գտնվող նեգրերը անշարժ նստած սպասում էին՝ մի կատարյալ բիբլիական համբերությամբ լցված։
 +
 +
Խարխուլ ժամացույցը մի կերպ ուժ առնելով խփեց ութ դղրդալի հարվածներ, որոնք արձագանք տվին մեր բոլորի մեջ։
 +
 +
Երբ խփեց տասնմեկը, ես ոչինչ չէի զգում, ես վաղուց էի հոգնել քնի դեմ պայքարելուց, հենվել էի արժան ապատիվ Սայքսի հարմարավետ կողին և ննջում էի։ Բայց այդտեղ վեր թռա և, որպեսզի նորից չքնեմ, սկսեցի եռանդուն համրել ներքևում եղած գլուխները, վերջում ստացվեց հետևյալը՝ տասնվեց ճաղատ, տասնչորսին կարելի էր դասել շիկակարմիրների շարքին, քառասուն՝ սև ու շագանակագույն և․․․ այդտեղ ես հիշեցի, որ մի անգամ, երբ Ջիմը մի կարճատև ժամանակով տարվել էր հոգեբանական փորձերով, ասաց՝ երբ մի տեղ հավաքված է մեծ բազմություն, ասենք թե՝ լեփ֊լեցուն ստադիոն, և այդ ժողովուրդն իր ամբողջ ուժով մտածի միևնույն բանը, ասենք թե՝ ծառ այրվի անտառում, այդ ծառը հենց ինքն իրեն կսկսի այրվել։ Ես հանկարծ ուրախացա, ա՜յ, եթե, խնդրեինք բոլորին, ովքեր նստած են ներքևում, իրենց ամբողջ ուժով մտածեն Թոմ Ռոբինսոնին ազատելու մասին... Բայց հետո գլխի ընկա՝ եթե բոլորն էլ հոգնել են այնպես, ինչպես ես, ապա մեր ջանքերից ոչինչ չի ստացվի։
 +
 +
Դիլլը գլուխը դրել էր Ջիմի ուսին և քնել էր խոր քնով, և Ջիմն էլ նստած էր բոլորովին լուռ։
 +
 +
― Ինչ երկար տևեց, ճի՞շտ է,— ասացի ես։
 +
 +
― Պարզ է, որ երկար, Մեծաչքանի,— ուրախ պատասխանեց Ջիմը։
 +
 +
― Իսկ քո հաշվով ստացվում էր այնպես, որ նրանք ամեն բան կլուծեն հինգ րոպեում։
 +
 +
Ջիմը հոնքերը բարձրացրեց։
 +
 +
― Կան բաներ, որ դու չես հասկանում,— ասաց նա, իսկ ես այնքան հոգնած էի, որ նույնիսկ չուզեցի նրա հետ վիճել։
 +
 +
Բայց հավանաբար, այնքան էլ թմրած չէի, քանի որ սկսեցի ինձ մի տեսակ տարօրինակ զգալ։ Ճիշտ այնպես, ինչպես անցյալ ձմռանը, ես նույնիսկ սկսեցի դողալ, բայց չէ՞ որ շոգ էր։ Այդ գգացումը քանի գնաց, այնքան ուժեղացավ և, վերջապես, դատարանի դահլիճում տիրեց ճիշտ այնպիսի սառնություն, ինչպես փետրվարյան այն ցուրտ արշալույսին, երբ լռեցին սարյակները, հյուսները, որոնք միսս Մոդիի համար նոր տուն էին կառուցում, դադարեցին մուրճերով թխկթխկացնել, և մեր բոլոր հարևանների բոլոր դռները ամուր փակվեցին, ճիշտ այնպես, ինչպես Ռեդլիների տան դուռը։ Դատարկ, ամայի, սպասողական դրության մեջ անշարժացած փողոց, և լեփ-լեցուն դատարանի դահլիճ։ Այդ հեղձուցիչ ամառային երեկոն կարծես թե ձմեռային առավոտ լիներ։ Ներս է մտնում միստեր Հեկ Թեյթը և խոսում է Ատտիկուսի հետ, ու ինձ թվում է, թե նա հագել է երկարաճիտք կոշիկներ և որսորդական բաճկոն։ Ատտիկուսն այլևս ետ ու առաջ չի քայլում դահլիճում, նա ոտքը գրել է աթոռի միջնաձողին, լսում է միստեր Թեյթին և դանդաղ շոյում է ծունկը։ Հիմա ուր որ է միստեր Թեյթը կասի.
 +
 +
― Կրակեցե՛ք, միստեր Ֆինչ․․․
 +
 +
Բայց դրա փոխարեն նա հրամայաբար բղավեց.
 +
 +
― Կարգի՛ եմ հրավիրում։
 +
 +
Եվ բոլորն արագությամբ գլուխները բարձրացրին։ Միստեր Թեյթը դուրս եկավ դահլիճից և վերադարձավ Թոմ Ռոբինսոնի հետ։ Նա Թոմին տարավ Ատտիկուսի մոտ եղած ազատ տեղը և կանգնեց նրա կողքին։ Դատավոր Թեյլորն արթնացավ, ուղղվեց և լարված ուշադրությամբ հայացք ձգեց ատենակալների դատարկ նստարաններին։
 +
 +
Այնուհետև ամեն ինչ կատարվեց ինչպես երազում․ ատենակալները վերադարձան, նրանք շարժվում էին դանդաղ, ինչպես լողորդները ջրի տակ, և դատավոր Թեյլորի ձայնը հասնում էր կամաց, ասես հեռվից։ Եվ այդտեղ ես տեսա այն, ինչ կարող ես նկատել, ինչի վրա կարող ես ուշադրություն դարձնել, եթե միայն քո հայրը փաստաբան է, և այդ նույնն էր, թե տեսնեի ինչպես է Ատտիկուսր դուրս գալիս փողոցի մեջտեղը, արագ բարձրացնում հրացանը, քաշում ձանը... երբ հենց սկզբից գիտեի, որ հրացանը լցված չէ։
 +
 +
Ատենակալները երբեք չեն նայում դատապարտյալին, եթե նրանք արդեն կայացրել են մեղադրական դատավճիռը, երբ այդ ատենակալները վերադարձան դահլիճ, նրանցից ոչ մեկը չնայեց Թոմ Ռոբինսոնին։ Ավագը միստեր Թեյթին հանձնեց մի թերթ թուղթ, միստեր Թեյթն այն տվեց քարտուղարին, իսկ նա՝ դատավորին։
 +
 +
Ես աչքերս փակեցի։ Դատավոր Թեյլորր կարդաց, «Հանցավոր է... հանցավոր է․․․ հանցավոր է․․․ հանցավոր է»։ Ես թաքուն նայեցի Ջիմին, նա այնպես էր կառչել բազրիքին, որ մատները ճերմակել էին, և ամեն մի «հանցավոր է» խոսքից նրա ուսերը ցնցվում էին, ինչպես հարվածից։
 +
 +
Դատավոր Թեյլորը ինչ֊որ բան էր ասում։ Նա, չգիտես ինչու, ձեռքում սեղմել էր մրճիկը, բայց չէր թխկացնում։ Ինչպես մշուշում ես տեսա, որ Ատտիկուսը սեղանից հավաքեց իր թղթերը և խրեց պորտֆելը։ Չխկացրեց փականը, մոտեցավ դատարանի քարտուղարին, բան ասաց նրան, գլխով արեց միստեր Ջիլմերին, հետո մոտեցավ Թոմ Ռոբինսոնին և նրան ինչ֊որ բան շշնջաց։ Եվ ձեռքը դրեց նրա ուսին։ Հետո աթոռի թիկնակից վերցրեց սերթուկը, ձգեց իր վրա։ Եվ դուրս եկավ դահլիճից, բայց ոչ այն դռնով, ինչպես որ միշտ դուրս էր գալիս։ Նա դահլիճի երկարությամբ արագ անցավ դեպի հարավային դուռը, երևում է նա ուզում էր շուտ տուն հասնել։ Ես ամբողջ ժամանակ նայում էի նրան։ Նա այդպես էլ վերև չնայեց։
 +
 +
Ինչ֊որ մեկը թույլ բոթեց ինձ, բայց ես չուզեցի շուռ գալ, անթարթ նայում էի ներքևի մարդկանց, Ատաիկուսին՝ որը միայնակ գնում էր։
 +
 +
― Միսս Ջին Լուիզա։
 +
 +
Ես հայացքս ուղղեցի ձայնի կողմը։ Բոլորր կանգնել էին։ Մեր շուրջը ինչպես և ամբողջ վերնասրահում նեգրերը տեղներից ելան։
 +
 +
Արժանապատիվ Սայքսի ձայնը գալիս էր հեռվից, ինչպես դրանից առաջ դատավոր Թեյլորի ձայնը։
 +
 +
― Վեր կացեք, միսս Ջին Լուիզա։ Ձեր հայրը գնում է։
 +
 +
== Գլուխ 22 ==
 +
 +
Հասավ Ջիմի լաց լինելու հերթը։ Մենք ճեղքելով դուրս եկանք աղմկոտ ուրախ ամբոխի միջով, իսկ նրա երեսով հոսում էին դառն արցունքները։ Անարդարացի է, պնդում էր նա ամբողջ ճանապարհին, մինչև հրապարակի անկյունը հասնելը, որտեղ մեղ սպասում էր Ատտիկուսը։ Ատտիկուսը կանգնած էր փողոցի լապտերի տակ, նրա դեմքն այնպիսին էր, ասես ոչինչ չէր պատահել ժիլետը կոճկած, օձիքը և փողկապը տեղը-տեղին, ժամացույցի շղթան փայլում էր, նա միանգամայն հանգիստ էր, անվրդով՝ ինչպես միշտ։
 +
 +
— Դա անարդարացի՛ է, Ատտիկուս,― ասաց Ջիմը։
 +
 +
― Այո, որդիս, անարդարացի է։
 +
 +
Մենք գնացինք տուն։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը դեռ չէր պառկել։ Նա խալաթով էր, և, ազնիվ խոսք, սեղմիրանն անգամ չէր հանել։
 +
 +
― Ես շատ եմ ցավում, եղբայր,— ոչ բարձր ասաց նա։
 +
 +
Նա դեռ երբեք Ատտիկուսին եղբայր չէր անվանել, և ես հայացքս ուղղեցի Ջիմին, բայց նա չէր լռել։ Նա մեկ նայում էր Ատտիկուսին, մեկ հատակին, գուցե նա մտածում էր, թե Ատտիկուսն էլ է մեղավոր, որ Թոմ Ռոբինսոնին դատապարտեցին։
 +
 +
― Ի՞նչ է պատահել նրան,— հարցրեց հորաքույրը Ջիմի մասին։
 +
 +
― Ոչինչ, նա շուտով կհանգստանա,― պատասխանեց Ատտիկուսը։― Այդ բանը նրա վրա ծանր նստեց։— Հայրս հառաչեց։— Ես գնում եմ քնելու։ Եթե առավոտյան նախաճաշելու չգամ, ինձ չարթնացնեք։
 +
 +
― Նախ և առաջ պետք է ասել, որ խելացի բան չէր, թույլ տալ երեխաներին․․․
 +
 +
― Սա է նրանց հարազատ տունը, քո՛ւյր,— ասաց Ատտիկուսը։— Այսպես ենք նրանց համար կառուցել մենք, թող սովորեն ապրել այդ տան մեջ։
 +
 +
― Սակայն ոչ մի անհրաժեշտություն չկա, որ նրանք դատարան գնան և կեղտոտվեն այդ․․․
 +
 +
― Դա նույնքան բնորոշ է Մեյկոմբ շրջանի համար, որքան և բողոքականների համայնքի ժողովները։
 +
 +
― Ատտիկո՛ւս,— հորաքրոջ աչքերը ահաբեկվեցին,— ես չէի կարծում, որ դու ընդունակ ես դրա հետևանքով դաժան դառնալ։
 +
 +
― Ես դաժան չեմ դարձել, այլ ուղղակի հոգնել եմ։ Ես գնում եմ քնելու։
 +
 +
― Ատտիկո՛ւս․․․— մռայլ ասաց Ջիմը։
 +
 +
― Ի՞նչ է, որդիս։
 +
 +
― Այդ ի՞նչ արին նրանք, ինչպե՞ս կարողացան․․․
 +
 +
― Չգիտեմ ինչպես, բայց կարողացան։ Նրանք այդպես անում էին առաջ և կանեն դեռ շատ անգամ, և այդ դեպքում լալիս են, հավանաբար, միայն երեխաները։ Բարի գիշեր։
 +
 +
Բայց առավոտյան միշտ էլ ամեն ինչ թվում է ոչ այնքան սոսկալի։ Ատտիկուսը սովորականի նման ելավ վաղ առավոտյան, և երբ մենք վհատ տեսքով մտանք հյուրասենյակ, նա արդեն նստած էր խորասուզված «Մոբիլ ռեջիստեր» թերթի ընթերցանությամբ։ Ջիմի քնահար դեմքին դրոշմված էր մի հարց, որը նա դեռ կարգին չէր կարողանում արտահայտել։
 +
 +
― Պետք չկա առայժմ հուզվելու,— հանգստացրեց նրան Ատտիկուսը, երբ մենք մտանք սեղանատուն։— Մենք դեռ կկռվենք։ Մենք դեռ բողոքարկելու ենք, դեռ ամեն ինչ կորած չէ։ Տեր իմ աստված, Կել, այս ի՞նչ բան է։
 +
 +
Ատտիկուսը հայացքը սևեռել էր իր ափսեին։
 +
 +
― Թոմ Ռոբինսոնի հայրն այսօր ձեզ հավի ճուտ էր ուղարկել, ես էլ տապակեցի։
 +
 +
― Ասա նրան, որ դա ինձ համար մեծ պատիվ է, չէ՞ որ, հավանաբար, առավոտյան նախաճաշին պրեզիդենտին անգամ ճուտ չեն մատուցում։ Իսկ սա ի՞նչ է։
 +
 +
― Դա էլ թխվածք է,— ասաց Կելպուրնիան։— Էսթելլան է ուղարկել, նա, որ հյուրանոցում խոհարարուհի է։
 +
 +
Ատտիկուսը նայեց նրան տարակուսանքով, որին ի պատասխան Կելպուրնիան ասաց․
 +
 +
― Հապա դուք մի խոհանոց գնացեք ու տեսեք, թե է կատարվում, միստեր Ֆինչ։
 +
 +
Մենք նույնպես գնացինք։ Խոհանոցի սեղանը ջարդվում էր ամեն տեսակի ուտելիքների ծանրության տակ։ Ինչ ասես որ չկար այնտեղ․ է՛լ ապխտած խոզի մսի խոշոր կտորներ, է՛լ պոմիդոր, բակլա, նույնիսկ խաղող։ Ատտիկուսը նկատեց մի պուտուկ աղը դրած խոզի տոտիկներ և քմծիծաղ տվեց։
 +
 +
― Ինչ եք կարծում, հորաքույրը թույլ կտա՞, որ ես այդ ուտեմ սեղանատանը։
 +
 +
― Առավոտյան գալիս եմ, և ինչ եմ տեսնում՝ տան ետևի արտասանդուղքի վրա տեղ ու դադար չկա։ Նրանք... նրանք շատ երախտապարտ են ձեզ այն ամենի համար, ինչ դուք արեցիք, միստեր Ֆինչ։ Դա... դա չէ՞ որ նրանց կողմից չի կարելի համարել մեծ հանդգնություն։
 +
 +
Ատտիկուսի աչքերը արցունքով լցվեցին։ Նա անմիջապես չկարողացավ պատասխանել։
 +
 +
― Հաղորդիր նրանց, որ ես շատ երախտապարտ եմ,— վերջապես ասաց նա։— Հաղորդիր նրանց... հաղորդիր, որ նրանք այլևս երբեք այդպիսի բան չանեն։ Ժամանակները շա՜տ ծանր են...
 +
 +
Նա ներս նայեց սեղանատուն, ներողություն խնդրեց հորաքույր Ալեքսանդրայից, գլխարկը դրեց և մեկնեց քաղաք։
 +
 +
Նախասենյակում լսվեց Դիլլի քայլերի ձայնը, և Կելպուրնիան սեղանից չհավաքեց նախաճաշը, որին Ատտիկուսն այդպես էլ ձեռք չէր տվել։ Դիլլը, որն ինչպես միշտ, ծամում էր առջևի ատամներով, ինձ պատմեց, թե երեկվա երեկոյից հետո ինչ է ասել միսս Ռեյչելը։ Նա ասել է՝ Ատտիկուս Ֆինչը ցանկանում է ճակատով պատը փշրել, է՛հ, թող անի, ճակատը հո իրենն է, ուրիշինը չէ։
 +
 +
― Ես նրան, իհարկե, կպատասխանեի,— փնթփնթաց Դիլլը՝ կրծելով հավի բուդը,— բայց այսօր նրա հետ չարժեր վիճել։ Ասում է՝ իմ պատճառով մինչև կեսգիշեր անհանգստացել է, ուզեցել է շերիֆին հայտնել, որ ինձ որոնեն, բայց նա եղել է դատարանում։
 +
 +
― Դու այլևս ոչ մի տեղ մի գնա առանց նրան ասելու։ Դու նրան ավելի ես չարացնում,— ասաց Ջիմը։
 +
 +
― Դե, ես նրան քառասուն անգամ ասել եմ, թե ուր եմ գնում․․․ Պարզապես նրա աչքին օձեր են երևում պահարանում։ Արի գրազ գանք, նա ամեն օր նախաճաշին մի պինտա խմում է՝ երկու լիքը բաժակ, հաստատ գիտեմ։ Աչքովս եմ տեսել։
 +
 +
— Այդպես մի ասա, Դիլլ,— խոսեց Ալեքսանդրա հորաքույրը։— Երեխաներին վայել չէ այդպես խոսել։ Դա․․․ դա անամոթություն է։
 +
 +
― Ես անամոթ չեմ, միսիս Ալեքսանդրա։ Մի՞թե ճշմարտությունն ասելը անամոթություն է։
 +
 +
― Այնպես, ինչպես դու ես խոսում, անամոթություն է։
 +
 +
Ջիմը զայրացած նայեց հորաքրոջը, բայց միայն Դիլլին ասաց․
 +
 +
— Գնա՛նք։ Խաղող վերցրու հետդ։
 +
 +
Երբ մենք դուրս եկանք պատշգամբ, միսս Ստիվենի Կրոուֆորդը միստեր Էյվերիին և միսս Էտկինսոնին շնչակտուր պատմում էր երեկվա դատավարության մասին։ Նրանք մի պահ նայեցին մեզ և նորից շարունակեցին խոսել։ Ջիմը մի ռազմատենչ բացականչություն արձակեց, իսկ ես շատ ցավեցի, որ մոտս զենք չունեի։
 +
 +
― Ատելով ատո՛ւմ եմ, երբ մեծերը նայում են ինձ,— ասաց Դիլլը։— Անմիջապես ինձ թվում է, թե մի վատ բան եմ արել։
 +
 +
― Արի այստեղ, Ջիմ Ֆինչ,— ձայն տվեց միսս Մոդին։
 +
 +
Ծանր հոգոց քաշելով, Ջիմն իջավ ճլորթուց։
 +
 +
― Մենք էլ կգանք,― ասաց Դիլլը։
 +
 +
Միսս Ստիվենին տեղն ու տեղը մեզ վրա նշան բռնեց իր հետաքրքիր քթով։ Այդ ո՞վ է մեզ թույլ տվել, որ դատարան գնանք։ Ինքը, ճիշտ է, մեզ չի տեսել, բայց այսօր առավոտից սկսած հենց միայն այդ մասին են խոսում, որ մենք նստած ենք եղել նեգրերի վերնասրահում։ Այդ ինչ է, Ատտիկուսը նրա համար է մեզ այնտեղ նստեցրել, որ... Այնտեղ, ճիշտ է շնչել անգամ չի կարելի այդ բոլոր տեսակի... Եվ մի՞թե Մեծաչքանին այդ ամենը հասկացել է․․․ Եվ, իհարկե, մեզ ցավ է պատճառել, որ մեր հայրիկի բուրդը այդպես քամուն են տվել․․․
 +
 +
― Լռի՛ր, Ստիվենի,— սառցային ձայնով ասաց միսս Մոդին։— Ես մտադիր չեմ ամբողջ առավոտը ցցվել արտասանդուղքին... Ջիմ Ֆինչ, ես քեզ կանչեցի, որպեսզի իմանամ, արդյոք, չե՞ս ցանկանա դու և քո ընկերակիցները կարկանդակ անուշ անել։ Ես այսօր վեր եմ կացել առավոտյան ժամը հնգին, որպեսզի թխեմ, այնպես որ, ավելի լավ է համաձայնվիր։ Խնդրում եմ մեզ ներել, Ստիվենի։ Ցտեսությո՛ւն, միստեր Էյվերի։
 +
 +
Միսս Մոդիի խոհանոցի սեղանի վրա փայլում էր մի մեծ կարկանդակ, իսկ կողքին երկու փոքրերը։ Փոքրերից հարկավոր էր երեք հատ։ Հազիվ թե կարելի լիներ կարծել, որ միսս Մոդին մոռացած լիներ Դիլլին, և, հավանաբար, մեր դեմքերին զարմանք նշմարվեց։ Բայց հենց այդ ժամանակ, նա մեծ կարկանդակից կտրեց մի կտոր և մեկնեց Ջիմին։
 +
 +
Մենք ուտում էինք և հասկանում, որ միսս Մոդին ուզում է մեզ ասել, որ նրա վերաբերմունքը մեր նկատմամբ մազաչափ անգամ չի փոխվել։ Նա լուռ նստել էր աթոռին և նայում էր մեզ։
 +
 +
Եվ հանկարծ ասաց․
 +
 +
― Մի՛ վշտանա, Ջիմ։ Կյանքում ամեն ինչ այնպես վատ չէ, ինչպես թվում է։
 +
 +
երբ տանը, ոչ թե փողոցում, միսս Մոդին պատրաստվում էր ընդարձակ ճառ արտասանել, նա ձեռքի ափերով հենվում էր ծնկներին և լեզվով ուղղում էր արհեստական ատամները։ Այդպես վարվեց նաև հիմա, իսկ մենք նստել ու սպասում էինք։
 +
 +
― Ահա թե ինչ եմ ուզում ձեզ ասել։ Աշխարհում մարդիկ կան, որոնք ծնվել են հենց այն բանի համար, որպեսզի մեր փոխարեն կատարեն ամենաանշնորհակալ աշխատանքը։ Ձեր հայրը նույնպես այդպիսին է։
 +
 +
― Լա՛վ, բավական է,— վհատ ձայնով ասաց Ջիմը։
 +
 +
― Ո՛չ մի «լավ, բավական է», սը՛ր,— ասաց միսս Մnդին։— Դու դեռ այնքան հասունացած չես, որպեսզի հասկանաս իմ խոսքերը։
 +
 +
Ջիմը հայացքը սևեռել էր իր կարկանդակի մնացորդին։
 +
 +
― Քեզ զգում ես ինչպես թրթուրը բոժոժի մեջ, ահա թև ինչ,— ասաց նա։— Կարծես ընել ես բարուրված մի տաք անկյունում և քամի անգամ չի փչել վրադ։ Ես կարծել եմ, որ մեյկոմբցիներն ամենալավ մարդիկն են աշխարհի երեսին, համենայն դեպս գոնե տեսքով այդպիսին են։
 +
 +
― Աշխարհում մենք ամենաբարեբախտ մարդիկն ենք,— ասաց միսս Մոգին։— Հաճախակի չէ, որ պարագաները մեզ կոչում են ապացուցելու, որ մենք, իրոք, քրիստոնյա ենք, բայց երբ այդ պահանջվում է, դրա համար մենք ունենք մարդիկ ինչպիսին Ատտիկուսն է։
 +
 +
Ջիմը դառը ժպտաց։
 +
 +
— Լավ կլիներ, եթե բոլորը մեր շրջանում այդպես մտածեին։
 +
 +
― Դուք չե՜ք կարող ենթադրել, թե որքան շատ են մեզ նմանները։
 +
 +
― Մի՞թե,— ձայնը բարձրացրեց Ջիմը,— գեթ որևէ մեկը օգնե՞ց Թոմ Ռոբինսոնին, դե՛հ, ասացեք, ո՞վ։
 +
 +
― Ամենից առաջ նրա սևամորթ բարեկամները և մեզ նման մարդիկ, ինչպես դատավոր Թեյլորը, ինչպես միստեր Հեկ Թեյթը։ Դադարիր ծամելուց, Ջիմ Ֆինչ, և ուղեղդ աշխատեցրու։ Դու երբեք չե՞ս մտածել, որ դատավոր Թեյլորը պատահաբար չի Ատտիկուսին նշանակել Թոմին դատապաշտպան։ Դատավոր Թեյլորը ի՞նչ պատճառներից դրդված կարող էր այդ անել։
 +
 +
― Ա՛յ, դա խելքի բան է։ Եթե մեղադրյալը չի կարողանում փաստաբան վարձել, ապա սովորաբար դատապաշտպան նշանակում են Մաքսվել Գրինին՝ մեյկոմբցի փաստաբաններից ամենից երիտասարդին, քանի որ նրան հարկավոր է փորձ ձեռք բերել։ Եվ, նշանակում է, Թոմ Ռոբինսոնին նույնպես պետք է պաշտպաներ Մաքսվել Գրինը։
 +
 +
― Հապա մի փոքր մտածիր այդ մասին,— շարունակեց միսս Մոդին։— Դա հո պատահակա՞ն չէ։ Ես երեկ դռանը նստած սպասում էի։ Ես շարունակ սպասում էի, թե երբ կգաք դատարանից, սպասում էի և մտածում՝ Ատտիկուս Ֆինչը տանուլ կտա գործը, չի կարող շահել, սակայն նա մեր կողմերում միակ մարդն է, որ ընդունակ է ստիպելու ատենակալներին այդքան երկար ժամանակ գլուխ կոտրելու մի այդպիսի գործի վրա։ Եվ ինքս ինձ ասում էի՝ դեհ, ինչ կա որ, մենք առաջ ենք գնում․․․ Դա մի քայլ է միայն, աննշան, մանկական, բայց այդուհանդերձ մի քայլ առաջ։
 +
 +
— Դրանք լոկ խոսակցություններ են․․․ Բայց մի՞թե մեր լուսավորված դատավորները և փաստաբանները չեն կարող այդ վայրենի ատենակալների հախից գալ,— փնթփնթաց Ջիմը։— Ա՛յ, ես կմեծանամ․․․
 +
 +
― Այդ մասին դու ավելի շուտ հորդ հետ խոսիր,— ասաց միսս Մոդին։
 +
 +
Մենք իջանք զովասուն նոր սանդուղքներով, դուրս եկանք արևին և տեսանք, որ միստեր Էյվերին և միսս Ստիվենի Կրոուֆորդը դեռ կանգնած զրուցում են։ Նրանք անցան մայթով և այժմ էլ կանգնեցին միսս Ստիվենիի տան մոտ։ Նրանց մոտ գնաց նաև միսս Ռեյչելը։
 +
 +
― Իսկ երբ ես մեծանամ, հավանաբար ծաղրածու կդառնամ,— ասաց Դիլլը։
 +
 +
Ես և Ջիմը զարմանքից տեղում քար կտրեցինք։
 +
 +
― Այո՛, հենց ծաղրածու,— ասաց նա։— Ես մարդկանց հետ չեմ կարողանում յոլա գնալ, ոչինչ չի ստացվում, ես միայն կարողանում եմ նրանց վրա ծիծաղել, ահա, ես էլ կգնամ կրկես և կծիծաղեմ այնքա՜ն մինչև ուշագնաց լինեմ։
 +
 +
― Դու ամեն ինչ իրար խառնեցիր, Դիլլ,— ասաց Ջիմը։— Ծաղրածուները տխուր են լինում, և բոլորը ծիծաղում են հենց նրանց վրա։
 +
 +
― Էհ, թող այդպես լինի իսկ ես ուրիշ տեսակ ծաղրածու կլինեմ։ Կկանգնեմ բեմի մեջտեղը և կծիծաղեմ բոլորի երեսին։ Հապա մի նայիր այն կողմը,— գլխով արեց նա։― Նրանք մի՞թե մարդիկ են։ Դրանց մնում է միայն հեծնեն ցախավելին ու թռչեն։ Ռեյչել մորաքույրն ահա արդեն թռչում է։
 +
 +
Միսս Ստիվենին և միսս Ռեյչելը ձեռքները թափահարելով անհամբերությամբ կանչում էին մեզ, ճիշտ ասաց Դիիլը, իսկական վհուկներ էին, որ կային։
 +
 +
― Էհ, ձեր ինչն եմ ասել,— հառաչեց Ջիմը։— Չգնալ էլ չի լինի, անքաղաքավարություն է։
 +
 +
Ինչ֊որ բան էր պատահել։ Միստեր Էյվերին կաս-կարմիր էր կտրել, նա այնպես փռշտաց, որ քիչ մնաց մեզ գետին գլորեր, երբ անցնում էինք մոտով։ Միսս Ստիվենին ամբողջովին դողում էր, միսս Ռեյչելը հասավ ու Դիլլի ուսից բռնեց։
 +
 +
― Անմիջապես գնա տուն և քիթդ անգամ դուրս չհանես, փողոցում վտանգավոր է,— ասաց նա։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ,— հարցրի ես։
 +
 +
― Դուք ինչ է, չե՞ք լսել։ Ամբողջ քաղաքը միայն այդ մասին է խոսում․․․
 +
 +
Այդ Ժամանակ շեմքի վրա երևաց Ալեքսանդրա հորաքույրը և կանչեց մեզ, բայց արդեն ուշ էր։ Միսս Ստիվենին շնչասպառ լինելով մեզ ասաց, որ այսօր առավոտյան միստեր Բոբ Յուելը փոստի անկյունում կանգնեցրել է Ատտիկուսին, թքել է երեսին և ասել՝ թող ժամանակը գա, նա այդ քնձռոտ փաստաբանի հախից էլ կգա։
 +
 +
== Գլուխ 23 ==
 +
 +
― Ես կնախընտրեի, որպեսզի Բոբ Յուելը ծխախոտ չծծեր,— այդ առթիվ Ատտիկուսը միայն այս ասաց։
 +
 +
Միսս Ստիվենի Կրոուֆորդի ասելով բանն եղել է այսպես։ Ատտիկուսը դուրս է գալիս փոստից, նրան է մոտենում միստեր Յուելը, հայհոյում է, թքում երեսին և սպառնում սպանել։ Միսս Ստիվենին ասաց (իսկ երբ նա այս բանը պատմում էր երկրորդ անգամ, ստացվում էր, որ իբր ինքն իր աչքերով տեսել էր, ճանապարհին, նպարեղենի խանութից գալիս), որ Ատտիկուսը հոնքն անգամ չշարժեց, այլ միայն հանեց թաշկինակը, սրբեց երեսը և հանգիստ կանգնած շարունակեց լսել Յուելի հայհոյանքները, և այն էլ ի՜նչ հայհոյանքներ, ինքը ոչ մի դեպքում չի կրկնի, ավելի շուտ լեզուն կկծի։ Միստեր Յուելը սովոր չէ այդպես բացեիբաց կռվելու, նա ուղղակի գազազել է, և քանի որ Ատտիկուսը նրա հայհոյանքին ոչ մի կերպ չպատասխանեց, վերցրեց ու ասաց, ինչ է, ասաց, սևամորթների կրունկները լիզելիս հպարտություն չես անում, այսպիսի ժամանա՞կ ես հպարտություն անում։ Չէ՛, ասաց Ատտիկուսը, ուղղակի ծեր եմ, ձեռքերը դրեց գրպանը և հեռացավ, պատմում էր միսս Ստիվենին։ Այդ բանում արդեն Ատտիկուս Ֆինչի նմանը չկա, երբեմն նա այնպե՜ս է կտրում․․․
 +
 +
Բայց ես և Ջիմը այս ամենը լսեցինք առանց որևէ բավականության։
 +
 +
― Այդուհանդերձ մի ժամանակ նա ամբողջ գավառում համարվել է անվրեպ նշանառու,— ասացի ես։— նա կարող էր․․․
 +
 +
― Նա հո զենքը հետն առած ման չի՞ գա, Մեծաչքանի,— ասաց Ջիմը։— Բացի այդ, նա զենք էլ չունի․․․ Չէ որ դու գիտես, նա բանտի մոտ էլ էր առանց հրացանի հսկում։ Նա ինձ ասաց՝ զենքով շրջել, նշանակում է գրգռել, որպեսզի քեզ վրա կրակեն։
 +
 +
― Հիմա այլ բան է,— ասացի ես։— Արի նրան խնդրենք, թող որևէ մեկից զենք վերցնի։
 +
 +
Մենք խնդրեցինք, բայց Ատտիկուսն ասաց՝ դատարկ բան է։
 +
 +
Դիլլն ասաց, որ մենք պետք է դիմենք Ատտիկուսի բարի սրտին, չէ՞ որ եթե միստեր Յուելը նրան սպանի, մենք քաղցից կմեռնենք, և բացի այդ, կընկնենք Ալեքսանդրա հորաքրոջ խնամակալության տակ, իսկ հետո պարզ է, հենց որ Ատտիկուսին թաղեն, Ալեքսանդրա հորաքույրը Կելպուրնիային դուրս կանի։ Ջիմն ասաց՝ գուցե Ատտիկուսի վրա ազդի, եթե ես ողբամ ու գետնին թավալ տամ, չէ՞ որ ես դեռ փոքր եմ, համ էլ աղջիկ։ Դա նույնպես չօգնեց։
 +
 +
Բայց հետո Ատտիկուսը նկատեց, որ մենք հուսալքված թափառում ենք տան շուրջը, չենք ուտում, թողել ենք բոլոր խաղերը և հասկացավ, թե ինչ աստիճանի ենք վախեցած։ Մի անգամ նա Ջիմի համար բերեց ֆուտբոլի նոր պարբերահանդես, սակայն Ջիմը մի կերպ թերթեց և գցեց մի կողմ։ Այդ ժամանակ Ատտիկուսը հարցրեց.
 +
 +
― Ի՞նչն է քեզ անհանգստացնում, որդիս։
 +
 +
― Միստեր Յուելը,— ուղղակի պատասխանեց Ջիմը։
 +
 +
― Իսկ ի՞նչ է պատահել։
 +
 +
― Ոչի՛նչ։ Մենք վախենում ենք քեզ համար, պետք է որ դու նրան մի որևէ բան անես։
 +
 +
Ատտիկուսը անուրախ քմծիծաղ տվեց.
 +
 +
― Իսկ ինչ անեմ նրան։ Ստիպեմ, որ չհարձակման պայմանագի՞ր ստորագրի։
 +
 +
― Երբ այդ մարդն ասում է, որ քեզ հետ հաշիվ է տեսնելու, դա կատակ չէ։
 +
 +
― Այն օրվա նրա արածը երբեք էլ կատակ չէր,— ասաց Ատտիկուսը։— Ջի՛մ, ապա փորձիր մի րոպեով մտնել Բոբ Յուելի կաշվի մեջ։ Դատարանում ես սպառիչ կերպով ապացուցեցի, որ նրա և ո՛չ մի խոսքին հավատալ չի կարելի, եթե մինչ այդ թեկուզ որևէ մեկը հավատացել է։ Նրան անհրաժեշտ էր, որ այդ բանի համար ինչ֊որ մեկից վրեժխնդիր լիներ, նրա նման մարդիկ այլ կերպ չեն կարող։ Է՛հ, ինչ արած, եթե այն բանի շնորհիվ, որ նա թքեց իմ դեմքին և սպառնաց սպանել, Մեյելլայի բաժին ծեծը ավելի քիչ կլինի, թո՛ղ այդպես լինի։ Չէ՞ որ հարկավոր էր, որ իր սրտի չարությունը որևէ մեկի վրա թափեր, ուրեմն ավելի լավ էր, որ ինձ վրա թափեր, քան իր երեխաների։ Հասկանո՞ւմ ես։
 +
 +
Ջիմը գլխով արեց։
 +
 +
― Մենք Բոբ Յուելից վախենալու կարիք չունենք, նա արդեն իր զայրույթր թափեց,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
Այդ միջոցին ներս մտավ Ալեքսանգրա հորաքույրը։
 +
 +
― Ես այդ բանում բոլորովին էլ այդ կարծիքին չեմ, Ատտիկուս,— ասաց նա։— Նման մարդիկ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, միայն թե վրեժը լուծեն։ Դու հո գիտես այդպիսիներին։
 +
 +
― Բայց նա ի՛նչ մի այնպիսի բան կարող է անել, քո՛ւյր։
 +
 +
― Գաղտնաբար մի որևէ գարշելի արարք,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Դրանում մի կասկածիր։
 +
 +
― Մեյկոմբում դժվար թե կարելի լինի գաղտնաբար մի բան անել,— առարկեց Ատտիկուսը։
 +
 +
Մենք այլևս չէինք վախենում։ Ամառն անցավ, և մենք ժամանակն իզուր չէինք կորցնում։ Ատտիկուսը մեզ բացատրեց, որ Թոմ Ռոբինսոնին վտանգ չի սպառնում, մինչև որ նրա գործը չքննեն հաջորդ ատյանում, և որ նրան ավելի շուտ կազատեն կամ ծայրահեղ դեպքում կնշանակեն մի նոր դատաքննություն։ Իսկ առայժմ նա Էնֆիլդի ֆերմայում է, Չեստերյան շրջանում։ Մեյկոմբց յոթանասուն մղոն հեռավորության վրա։ Ես հարցրի, թե արդյոք թույլ տալի՞ս են, որ Թոմի կինը և երեխաները այցելեն, բայց Ատտիկուսն ասաց, որ թույլ չեն տալիս։
 +
 +
― Իսկ ի՞նչ կլինի նրա վերջը, եթե բողոքարկումը չօգնի,— մի առիթով երեկոյան հարցրի ես։
 +
 +
― Այդ դեպքում նրան կնստեցնեն էլեկտրական աթոռին,— ասաց Ատտիկուսը,— եթե միայն նահանգապետը չմեղմացնի դատավճիռը։ Կարիք չկա հուզվելու, Մեծաչքանի։ Մենք լիովին կարող ենք այդ գործը շահել։
 +
 +
Ջիմը պառկել էր բազմոցին և կարդում էր «Հհանրամատչելի մեխանիկա» պարբերահանդեսը։ Նա գլուխը բարձրացրեց և ասաց․
 +
 +
― Այդ բոլորը անարդարացի է։ Եթե Թոմը նույնիսկ հանցավոր էլ լինի, նա ոչ ոքի չի սպանել։ Նա ոչ ոքի կյանքից չի զրկել։
 +
 +
― Դու չգիտես, Ալաբամա նահանգի օրենքների համաձայն, բռնաբարության համար գոյություն ունի մահապատիժ,— ասաց Ատտիկուսը։
 +
 +
― Այո՛, սըր, բայց, միևնույն է, ատենակալները նրան չպետք է մահվան դատապարտեն․․․ Եթե անգամ որոշել էին, որ նա հանցավոր է, ապա թող դատապարտեին քսան տարի բանտարկության։
 +
 +
― Քսան տարվա,— ուղղեց նրան Ատտիկուսը։— Թոմ Ռոբինսոնը սևամորթ է, Ջիմ։ Մեր կողմերում ատենակալների ոչ մի կազմ նման մի գործ քննելով, չի ասի. «Մենք գտնում ենք, որ դու մեղավոր ես, բայց ոչ շատ»։ Այդտեղ կարող է լինել կամ արդարացում, կամ ամենագազան դատավճիռ։
 +
 +
Ջիմը գլուխը թափահարեց։
 +
 +
― Ո՛չ, այդ բոլորը ճիշտ չէ, բայց ես չեմ հասկանում, ինչո՞ւմն է սխալը․․․ Գուցե բռնաբարությունը չպետք է համարել այդպիսի ծանր հանցագործություն․․․
 +
 +
Ատտիկուսի ձեռքից լրագիրը ցած ընկավ հատակին։ Նա համաձայն է բռնաբարության վերաբերյալ գոյություն ունեցող օրենքին, միանգամայն համաձայն է, բայց խիստ վտանգավոր է, երբ միայն անուղղակի փաստանշանների վրա հիմնվելով, դատախազը պահանջում է մահվան դատավճիռ, և ատենակալներն էլ կայացնում են։ Այդտեղ նա նկատեց, որ ես էլ եմ լսում, ուստի բացատրեց․
 +
 +
― Այլ խոսքով, մարդուն մահվան դատապարտելու համար, ասենք՝ մարդասպանության դեպքում, պահանջվում է մեկ կամ երկու ականատես։ Անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկը ասի՝ «Այո՛, ես այնտեղ եմ եղել, ես ինքս տեսել եմ, թե նա ինչպես կրակեց»։
 +
 +
― Բայց չէ՞ որ շատ-շատերին մահապատժի են ենթարկել հիմք ընդունելով անուղղակի փաստանշանները,— առարկեց Ջիմը։
 +
 +
― Գիտեմ, և նրանցից, հավանաբար, շատերը արժանի են եղել դրան․․․ Բայց երբ ականատես չկա, միշտ կասկածի տեղիք մնում է, ասենք՝ թեկուզ կասկածանքի ստվեր։ Օրենքը դա անվանում է «թույլատրելի կասկածանք», բայց, ըստ իս, մենք իրավունք չունենք ընդունելի համարելու կասկածանքի ստվերն անգամ։ Այլապես միշտ հնարավորություն է լինում թեկուզև փոքր հավանականությամբ, որ դատապարտյալը հանցավոր չէ։
 +
 +
― Նշանակում է, նորից սաացվում է այն, որ ամեն բանում հանցավորը ատենակալներն են։ Այդ դեպքում պետք է նրանց վերջ տալ,— համոզված ասաց Ջիմը։
 +
 +
Ատտիկուսը շատ աշխատեց ժպիտը զսպել, բայց չկարողացավ։
 +
 +
— Դու արդեն չափից դուրս խիստ ես մեզ հետ, որդիս։ Ես կարծում եմ, կարելի է ավելի լավ ելք գտնել՝ փոխել օրենքը։ Այնպես փոխել, որպեսզի ամենածանր հանցանքի դեպքում նույնիսկ պատժի չափը սահմանի միայն ինքը՝ դաաավորը։
 +
 +
— Այդ դեպքում գնա Մոնտգոմերի, թող օրենքը փոխեն։
 +
 +
― Դու նույնիսկ չես էլ կարող պատկերացնել, թե դա որքան դժվար բան է։ Իմ կյանքը չի բավականպցնի, որպեսզի տեսնեմ օրենքի փոփոխությունը, իսկ եթե դու այդ օրվան հասնես, արդեն ծերացած կլինես։
 +
 +
Ջիմին այդ դուր չեկավ։
 +
 +
― Ո՛չ, սըր, ատենակալներին պետք է վերջ տալ։ Հենց թեկուզ վերցնենք այս դեպքը, Թոմը հանցավոր չէ, իսկ նրանք, ասացին՝ հանցավոր է։
 +
 +
― Եթե այդ ատենակալների փոխարեն լինեիր դու և քեզ նման ևս տասնմեկ հոգի, ապա Թոմն արդեն ազատված կլիներ,— ասաց Ատտիկուսը։— Կյանքը դեռևս չի կարողացել քեզ ետ վարժեցնել պարզ և առողջ դատելուց։ Այն տասներկու ատենակալները, որոնք դատապարտեցին Թոմին, առօրյա կյանքում միանգամայն խելահաս մարդիկ են, բայց դու ինքդ տեսար՝ ինչ֊որ մի բան նրանց խանգարում էր, թույլ չէր տալիս ողջախոհ լինել։ Այդ նույն բանը դու տեսար այն գիշերը բանտի առաջ։ Նրանք հեռացան ոչ թե այն պատճառով, որ նրանց մոտ վեր բռնեց բանականությունը, այլ այն պատճառով, որ նրանք հանդիպեցին մեզ։ Մեր կյանքում ինչ֊որ մի բան կա, որից շատերը կորցնում են մարդկային կերպարանքը։ Նրանք կցանկանային լինել արդարամիտ, բայց արի տես, որ չեն կարողանում։ Երբ մեզ մոտ՝ դատարանում սպիտակամորթը դուրս է գալիս սևամորթի դեմ, ամեն դեպքում գործը շահում է սպիտակամորթը։ Այսպես է կյանքի չգունազարդված ճշմարտությունը։
 +
 +
― Միևնո՛ւյն է, անարդարացի է,— համառորեն ասաց Ջիմը։— Բռունցքով նա խփեց իր ծնկին։— Նման փաստանշանների դեպքում չի՛ կարելի մարդուն դատապարտել, չի կարելի, և ուրիշ ոչինչ։
 +
 +
― Ըստ քո դատողության չի կարելի, և դու չէիր դատապարտի, բայց տեսնո՞ւմ ես, նրանք դատապարտեցին։ Եվ որքան մեծանաս, այնքան ավելի կհանդիպես այդպիսի դեպքերի։ Դատարանում, առավել քան որևէ տեղ, մարդու հետ պետք է արդարացի վարվեն, ինչ գույնի էլ թեկուզ նրա մորթը լինի, բայց մարդիկ հնար են գտնում բերելու և ատենակալների աթոռներին իրենց հետ նստեցնելու բոլոր նախապաշարմունքները։ Որքան մեծանաս, այնքան ավելի կնկատես, թե ինչպես են սպիտակները ամեն օր, ամեն քայլափոխում խաբում սևամորթներին։ Ահա՛, լսիր, թե քեզ ինչ կասեմ, որդիս, և այդ լավ հիշիր․ եթե սպիտակամորթն այդպես է վարվում սևամորթի հետ, ապա այդ սպիտակամորթը, ո՛վ, էլ թեկուզ լինի, որքան էլ մեծահարուստ, ինչպիսի լավ ընտանիքից էլ դուրս եկած լինի, միևնույն է, նա տականք է։
 +
 +
Ատտիկուսը խոսում էր միանգամայն հանդարտ, բայց այդ վերջին բառը մեզ խլացրեց։ Ես գլուխս բարձրացրի, նրա աչքերը վառվում էին։
 +
 +
― Մի անարգ սպիտակամորթ, որն օգտվում է նեգրի տգիտությունից, ի՞նչը կարող է դրանից ավելի գարշելի լինել։ Չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել, միևնույն է, հաշիվը աճում է, և վաղ թե ուշ գալու է հատուցման ժամը։ Հույս ունեմ, որ դուք, ձեր սերունդը այս ապրումները չեք ունենա։
 +
 +
Ջիմը քորեց ծոծրակը։ Եվ հանկարծ լայն բացեց աչքերը։
 +
 +
― Ատտիկո՛ւս,— ասաց նա,— ինչո՞ւ մեզ և միսս Մոդիի նման մարդիկ երբեք ատենակալ չեն լինում։ Մեր քաղաքացիներից երբեք չեն լինում, այլ միայն նրանցից, որոնք ապրում են խուլ անկյուններում։
 +
 +
Ատտիկուսը թիկն տվեց իր ճոճաթոռում։ Չգիաես ինչու, նա շատ գոհ էր Ջիմից։
 +
 +
― Ես շարունակ սպասում էի, թե երբ պետք է այդ մտքին հանգես,— ասաց նա։— Դրա համար շատ պատճառներ կան։ Ամենից առաջ միսս Մոդին չի կարող ատենակալ լինել այն պատճառով, որ կին է․․․
 +
 +
Ես վրդովվեցի։
 +
 +
― Մի՞թե Ալաբամայում կանայք չեն կարող․․․
 +
 +
― Հենց այդպես։ Իմ կարծիքով, այդ արված է նրա համար, որպեսզի քնքուշ տիկիններին հեռու պահեն կեղտոտ գործերից, ինչպիսին, ասենք, Թոմի գործն է։ Եվ հետո,— Ատտիկուսը քմծիծաղ տվեց,— վախենում եմ, որ մենք ոչ մի քննություն էլ չկարողանայինք ավարտել. տիկինները ամբողջ ժամանակ հարցեր էին տալու։
 +
 +
Ես և Ջիմը քրքջացինք։ Այ, մի տեսնեինք միսս Մոդիին ատենակալ նստած։ Իսկ միսիս Դյուբոզն էլ իր անիվավոր բազկաթոռին բազմած. «Դադարեցրո՛ւ այդ թխկթխկոցը, Ջոն Թեյլոր, ես բաներ ունեմ հարցնելու այդ մարդուն»։ Պետք է խոստովանել, որ մեր նախնիները խելացի էին մտածել։
 +
 +
― Իսկ ինչ վերաբերում է մեզ նման մարդկանց, ապա մենք էլ նրանց պես մի բան ենք,— շարունակեց Ատտիկուսը։— Մեզ տալիս են այնպիսի ատենակալներ, ինչպիսիներին հենց արժանի ենք։ Նախ՝ մեր քաջարի մեյկոմբցիները չափազանց անտարբեր են։ Երկրորդ՝ վախկոտ, են, հետո՝ նրանք․․․
 +
 +
― Ինչո՞ւ են վախենում,— հարցրեց Ջիմը։
 +
 +
― Ասենք՝ այսպես․․․ ասենք թե միստեր Լինկ Դիզը պետք է որոշեր, թե միսս Ռեյչելը որքան պետք է վճարի միսս Մոդիին, եթե նա, ասենք, մեքենայով խփել վայր է գցել նրան։ Չէ՞ որ Լինկը չի ցանկանա կորցնել իր ոչ մի գնորդուհուն, ճի՞շտ է։ Ահա նա էլ դատավոր Թեյլորին կասի, որ հնարավորություն չունի դատարանի նիստին մասնակցելու, քանի որ խանութը չի կարող ոչ ոքի թողնել։ Եվ դատավոր Թեյլորը նրան ազատում է։ Երբեմն թեկուզ բարկանա էլ, բայց այդուհանդերձ թույլ կտա։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ է միստեր Դիզը կարծում, թե միսս Մոդին կամ միսս Ռեյչելը կդադարեն նրանից գնումներ կատարել,— հարցրի ես։
 +
 +
― Միսս Ռեյչելը կդադարի, իսկ միսս Մոդին՝ ոչ,— ասաց Ջիմը։— Ատտիկուս, բայց չէ որ այդ գաղտնիք է, թե ատենակալներից ով ում օգտին է ձայն տալիս։
 +
 +
Հայրս քմծիծաղ տվեց։
 +
 +
— Դու դեռ շատ բան ունես հասկանալու, որդիս։ Այո, ենթադրվում է, որ դա գաղտնիք է։ Դառնալով ատենակալ, տվյալ անձնավորությունը պարտավոր է որոշումներ ընդունել և այդ մասին ասել։ Մարդիկ այդ չեն սիրում։ Չէ որ միշտ չէ, որ դա հաճելի է։
 +
 +
― Իսկ ինչ վերաբերում է Թոմին, ապա ինչ կասկած, որ ատենակալները որոշումը հապճեպորեն կայացրին,— փնթփնթաց Ջիմը։
 +
 +
Ատտիկուսը մատները խրեց ժամացույցի գրպանիկը։
 +
 +
― Ո՛չ, ո՛չ հապճեպորեն,— ասաց նա համարյա ինքնիրեն։— Հասկանո՞ւմ ես, հենց դրա համար էլ ես մտածում էի՝ գուցե դա, այնուամենայնիվ, սկիզբն է։ Ատենակալների խորհրդակցությունը ժամեր տևեց։ Դատավճիռը, հավանաբար, միևնույն է, կանխորոշված էր, բայց սովորաբար նման գործերը խլում են մի քանի րոպե։ Իսկ այս անգամ․․․— Ատտիկուսը խոսքի կեսին լռեց և նայեց մեզ։— Ձեզ, երևի, հետաքրքիր կլինի գիտենալ, որ այնտեղ մի ատենակալ կար, որին զոռով կոտրեցին․․․ Նա սկզբից ևեթ պահանջում էր անվերապահորեն արդարացնել։
 +
 +
― Այդ ո՞վ է եղել,― զարմացավ Ջիմը։
 +
 +
Ատտիկուսի աչքերն ուրախ փայլեցին։
 +
 +
― Պետք չկար ասելու, բայց, այնուամենայնիվ, ձեզ կասեմ։ Դա ձեր բարեկամներից մեկն է՝ Հին Սարեմից։
 +
 +
― Կանինգհեմների՞ց,— բղավեց Ջիմը։— Նրանցից․․․ Ես ոչ ոքի չեմ տեսել․․․ Չէ՛, դու կատակ ես անում։— Նա աչքի տակով նայեց Ատտիկուսին։
 +
 +
― Դա նրանց ազգականն է։ Ես հենց որ զգացի, չուզեցի հեռացնել։ Երբ զգացի, կարող էի հեռացնել, բայց չարեցի։
 +
 +
― Գժվե՛լ կարելի է,— ապշեց Ջիմը,— մի ժամ առաջ քիչ էր մնում Թոմին սպանեն, իսկ մի ժամ հետո քիչ է մնում ազատեն․․․ Ո՛չ, ես բնավ չեմ հասկանա, թե սա ինչ ժողովուրդ է իսկապես։
 +
 +
Ատտիկուսն ասաց՝ հարկավոր է ուղղակի նրանց ճանաչել։ Նա ավելացրեց՝ այն օրվանից, ինչ Կանինգհեմները գաղթել են Նոր Աշխարհ, նրանք ոչ ոքից ոչինչ ոչ վերցրել են և ոչ էլ փոխ առել։ Եվ մի բան էլ․ բավական է արժանանաս նրանց հարգանքին, որ քեզ համար պատրաստ լինեն իրենց գցելու թեկուզ կրակը, թեկուզ ջուրը։ Իսկ իրեն թվում է, ոչ, ավելի ճիշտ պատկերանում է, ասաց Ատտիկուսը, որ այն գիշերը, երբ նրանք բանտից ետ դարձան, հարգանքով համակվեցին Ֆինչերի նկատմամբ։ Եվ հետո, ասաց նա, Կանինգհեմի համոզմունքը հրաշքը միայն կարող է փոխել, այն էլ, եթե հրաշքին մեկ ուրիշ Կանինգհեմ միանա։
 +
 +
― Եթե այդ կազմում երկու Կանինգհեմ լինեին, ատենակալները ոչ մի դեպքում նման դատավճիռ չէին կայացնի։
 +
 +
― Եվ դու ատենակալների կազմից հեռացնել չտվեցիր մի մարդու, որը դրա նախօրյակին ուզում էր քեզ սպանել,— դանդաղորեն ասաց Ջիմը։— Ինչպե՞ս կարողացար այդպիսի ռիսկի դիմել, ասա, ինչպե՞ս կարողացար։
 +
 +
― Եթե մանրամասն վերլուծենք, ռիսկն այնքան էլ մեծ չէր։ Ի՞նչ տարբերություն երկու մարդկանց միջև, եթե նրանք երկուսն էլ պատրաստ են մեղադրյալին դատապարտել։ Մինչդեռ այդ երկուսի միջև տարբերություն կա մեկը պատրաստ է դատապարտել, իսկ մյուսը մոլորության մեջ է, տարբերություն կա, համաձա՞յն ես։ Եվ ամբողջ ցուցակից ես միայն նրան էի կասկածում, թե ինչպես կքվեարկի։
 +
 +
― Իսկ նա միստեր Ուոլտեր Կանինգհեմին ի՞նչ է գալիս,— հարցրի ես։
 +
 +
Ատտիկուսը վեր կացավ, ձգվեց և հորանջեց։ Նույնիսկ մեզ համար էլ էր վաղ քնելու համար, բայց նա ուզեց լրագիր կարդալ։ Հատակից վերցրեց լրագիրը, ծալեց և նրանով թեթևակի խփեց գագաթիս։
 +
 +
― Հիմա հաշվենք,— խլացուցիչ ձայնով ասաց նա։― Ահա՛, այսպես։ Կրկնակի արյունակից։
 +
 +
― Այդ ինչպե՞ս կլինի։
 +
 +
― Երկու քույրեր ամուսնացել են երկու եղբայրների հետ։ Ուրիշ ոչինչ չեմ ասի, ինքդ կռահիր։
 +
 +
Ես մտածեցի, մտածեցի և եկա հետևյալ եզրակացության․ եթե ես ամուսնանայի Ջիմի հետ, իսկ Դիլլն էլ քույր ունենար, որի հետ էլ նա ամուսնանար, ապա մեր երեխաները կլինեին կրկնակի արյունակից։
 +
 +
― Ահա թե ինչ,— ասացի ես, երբ Ատտիկուսը գնաց։― Ի՜նչ տարօրինակ մարդիկ են այդ Կանինգհեմները։ Հորաքույր, դուք լսեցի՞ք։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը հելունով փոքրիկ գորգ էր հյուսում և մեզ չէր նայում, բայց ականջ էր դնում։ Նա նստած էր իր բազկաթոռում, աշխատանքային զամբյուղը դրված էր նրա կողքին՝ հատակի վրա, իսկ գորգի ծայրերը փռված էին ծնկներին։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու իսկական լեդիները բրդյա փոքրիկ գորգերը հյուսում են տարվա ամենաշոգ ժամանակ։
 +
 +
― Այո, լսեցի,— ասաց նա։
 +
 +
Ես հիշեցի վաղուց պատահած այն չարաբաստիկ պատմությունը, երբ ես նետվեցի փրկելու Ուոլտեր Կանինգհեմ կրտսերին։ Ինչ լավ եղավ, որ այն ժամանակ ես այդպես վարվեցի։
 +
 +
― Այ, երբ դպրոց գնանք, ես Ուոլտերին նույնիսկ կհրավիրեմ մեզ մոտ ճաշի,— հայտարարեցի ես, միանգամայն մոռանալով, որ ես երդվել էի առաջին իսկ հանդիպման ժամանակ դնգսել նրան։— Կարելի է դասերից հետո էլ կանչել մեզ մոտ։ Իսկ երբևիցե մեզ մոտ թերևս գիշերն էլ մնա, այնպես չէ՞, Ջիմ։
 +
 +
― Այդ հետո կտեսնենք,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։
 +
 +
Այդ խոսքերը նրա մոտ միշտ նշանակում էին սպառնալիք, և ոչ բնավ խոստում։ Ես զարմացա։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ ոչ, հորաքույր։ Նրանք լավ մարդիկ են։
 +
 +
նա ինձ վրա նայեց իր աշխատանքային ակնոցի վրայից։
 +
 +
― Ես երբեք չեմ կասկածում, որ նրանք լավ մարդիկ են, Ջին Լուիզա։ Բայց նրանք մեր շրջանի մարդիկ չեն։
 +
 +
― Հորաքույրն ուզում է ասել, որ նրանք անտաշ են, Մեծաչքանի,—— մեկնաբանեց Ջիմը։
 +
 +
― Իսկ աչդ ի՞նչ է նշանակում՝ անտաշ։
 +
 +
— Դե, աչսպես ասած՝ կոպիտ մարդ, որը սիրում է բարձր հնչող երաժշտություն և այլ նման բաներ։
 +
 +
― Մե-ե՜ծ բան է, ես ինքս էլ եմ սիրում։
 +
 +
― Հիմարութչուններ դուրս մի՛ տուր, Ջին Լուիզա,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը։— Բանը նրանումն է, որ եթե Ուոլտեր Կանինգհեմին նույնիսկ փայլեցնելու աստիճանի լվանաս, նոր կոշիկներ հագցնես և նոր զգեստ, միևնույն է, նա չի լինի այնպիսին, ինչպիսին Ջիմն է։ Դրան պետք է ավելացնել նաև այն, որ բոլոր Կանինգհեմները չափազանց հակված են դեպի ոգելից խմիչքները։ Ֆինչերի տոհմից դուրս եկած կանայք չեն հետաքրքրվում նման մարդկանցով։
 +
 +
― Հո֊րա֊քո՜ւյր,— ծոր տալով ասաց Ջիմը,— նրա դեռ ինը տարին չի լրացել։
 +
 +
― Միևնույն է, թող գիտենա։
 +
 +
Ալեքսանդրա հորաքրոջ հետ վիճելն անօգուտ էր։
 +
 +
Ես անմիջապես հիշեցի, ինչպես Ալեքսանդրա հորաքույրը վերջերս ինձ ընդդիմացավ։ Թե ինչու, ես այդպես էլ չհասկացա։ Ես այն ժամանակ երազում էի լինել Կելպուրնիայենց տանը, որն ինձ անչափ հետաքրքրում էր, ես ուզում էի լինել նրա հյուրը, տեսնել, թե ինչպես է նա ապրում, տեսնել նրա բարեկամներին։ Բայց բանից պարզվեց, որ դա նույնքան անհնար է, որքան լուսնի վրա լինելը։
 +
 +
Այս անգամ Ալեքսանդրա հորաքրոջ գործելակերպը այլ էր, բայց նպատակը՝ նույնը։ Գուցե նա փոխադրվել էր մեզ մոտ հենց նրա համար, որպեսզի մեզ օգներ բարեկամների ընտրության գործում։ Ես կարող էի ինչքան ասեք վիճել.
 +
 +
― Դե, քանի որ նրանք լավ մարդիկ են, ապա ինչո՞ւ չեմ կարող լավ վարվել Ուոլտերի հետ։
 +
 +
― Ես քեզ չեմ առաջարկել նրա հետ վատ վարվել։ Եղիր նրա հետ քաղաքավարի և սիրալիր, ամենքի հետ էլ պետք է լինել սիրալիր, անուշիկս։ Բայց բոլորովին անհրաժեշտություն չկա, որ նրան տուն հրավիրես։
 +
 +
― Հորաքո՛ւյր, իսկ եթե նա մեզ ազգական լիներ։
 +
 +
― Բայց նա մեզ ազգական չէ, իսկ եթե նույնիսկ այդպես էլ լիներ, միևնույն է, ես քեզ նույնը կասեի։
 +
 +
― Հորաքույր,— միջամտեց Ջիմը,— Ատտիկուսն ասում է, բարեկամներին ընտրում ես, իսկ ազգականներին էլ հո ընտրել չե՞ս կարող, նրանց ուզում ես ընդունիր, ուզում ես մի րնդունիր, միևնույն է, նրանք ազգականդ են, և նրանց չընդունելը պարզապես հիմարություն է։
 +
 +
― Օ՜, իսկույն երևում է, որ հորդ խոսքերն են,— ասաց Ալեքսանդրա հորաքույրը,— բայց այդուհանդերձ կրկնում եմ՝ հարկ չկա, որ Ջին Լուիզան Ուոլտեր Կանինգհեմին հրավիրի այս տունը։ Թեկուզ նա լինի կրկնակի արյունակից ազգական, միևնույն է, ոչ մի կարիք չկա նրան ընդունելու, այս տունը, եթե միայն նա Ատտիկուսի մոտ գործով չի եկել։ Եվ բավական է այդ մասին խոսեք։
 +
 +
Արգելքը վերջնական էր և անդարձ, բայց, այնուամենայնիվ, այժմ հորաքույրը պետք է բացատրություն տար։
 +
 +
― Հորաքո՛ւյր, իսկ ես ուզում եմ Ուոլտերի հետ խաղալ, ինչո՞ւ չի կարելի։
 +
 +
Ալեքսանդրա հորաքույրը հանեց ակնոցը և շեշտակի նայեց ինձ։
 +
 +
― Ահա թե ինչու,— ասաց նա։— Որովհետև նա տակա՛նք է։ Ահա՛ թե ինչու ես թույլ չեմ տա, որ նրա հետ խաղաս։ Ես չեմ հանդուրժի, որպեսզի դու նրա հետ ընկերակցես և ընդօրինակես նրա սովորությունները, և սովորես նրանից, աստված գիտե, թե ինչ։ Առանց այն էլ հայրդ շատ հոգսեր ունի քեզ հետ կապված։
 +
 +
Ես արդեն չգիտեմ ինչ կանեի, եթե Ջիմը չլիներ։ Նա բռնեց իմ ուսերից, մի ձեռքով գրկեց և տարավ իր մոտ։ Ատտիկուսը լսեց, թե ինչպես եմ հեկեկում զայրույթից, և դռնից նայեց,
 +
 +
― Այդ ոչինչ, սըր,— բարկացած ասաց Ջիմը,— հենց այնպես։
 +
 +
Ատտիկուսը անհետացավ։
 +
 +
― Ահա, վերցրու, Մեծաչքանի,— Ջիմը գրպանում փնտրեց և մի փոքրիկ ծրարով ծամոն հանեց։ Ես դա կամաց֊կամաց ծամեցի, որպեսզի համը լավ զգամ։
 +
 +
Ջիմը սկսեց կարգի բերել իր սեղանը։ Նրա ճակատի և ծոծրակի մազերը ցից-ցից կանգնած էին։ Հավանական է, դրանք երբեք էլ իսկական տղամարդավարի նրա գլխին չէին պառկի, կամ էլ թերևս միայն այն դեպքում, եթե մազերը խուզեր և նոր բուսածները կանոնավոր, ինչպես որ հարկն է, նստեին գլխին։ Նրա հոնքերը խտացել էին, ինքն էլ բարակել էր, երկարել և շարունակ բարձրանում էր, ձգվում վեր։
 +
 +
Նա նայեց ինձ և հավանաբար մտածեց, որ ես նորից ձայնս գլուխս կգցեմ, որովհետև ասաց․
 +
 +
― Ես հիմա քեզ մի բան եմ ցույց տալու։ Բայց ոչ ոքի չասես։— Ես հարցրի՝ իսկ ի՞նչ։ Նա շփոթված ժպտաց և արձակեց շապիկի կոճակները։
 +
 +
― Դե ասա, ի՞նչ։
 +
 +
― Մի՞թե չես տեսնում։
 +
 +
― Ոչինչ չեմ տեսնում։
 +
 +
― Մազերը, էլի։
 +
 +
― Ո՞ւր է։
 +
 +
― Դե հրես, էլի։
 +
 +
Նա հենց նոր ինձ մխիթարել էր, և ես ասացի՝ ի՜նչ հրաշալի բան, բայց ոչինչ չտեսա։
 +
 +
― Ճի՛շտ, շատ լավ է, Ջիմ։
 +
 +
― Եվ թևերիս տակն էլ,— ասաց նա։— Եկող տարի արդեն կարելի է ֆուտբոլ խաղալ։ Մեծաչքանի, հորաքրոջ վրա մի չարացիր։
 +
 +
Կարծեմ հենց երեկ երեկոյան էր, երբ նա ինձ ասաց, որպեսզի հորաքրոջը չչարացնեմ։
 +
 +
― Հասկանո՞ւմ ես, նա աղջիկների հետ վարվել չգիտի։ Համենայն դեպս, այնպիսիների հետ, ինչպիսին դու ես։ Նա ուզում է քեզ դաստիարակել, լեդի դարձնել։ Միգուցե լավ կլիներ, որ դու զբաղվեիր կարով կամ նման մի բանով։
 +
 +
― Ո՜նց չէ։ Նա ուղղակի ինձ տանել չի կարողանում։ Թող այդպես լինի։ Բայց ես Ուոլտեր Կանինգհեմի պատճառով կատաղեցի, որ նրան անվանեց տականք, և ամենևին էլ ոչ այն պատճառով, որ նա ասաց, թե իբր Ատտիկուսը շատ հոգսեր ունի ինձ հետ կապված։ Մի անգամ ես և Ատտիկուսը այդ բոլորը պարզեցինք։ Ես հարցրի, իրո՞ք նա ինձ հետ կապված շատ հոգսեր ունի։ Իսկ նա ասաց, ոչ այնքան շատ, հետո էլ թե՝ քեզանից բաներ մի հնարիր, թե ինձ նեղություն ես պատճառում։ Ո՛չ, այդ Ուոլտերի պատճառով եղավ․․․ Ջի՛մ, Ուոլտերը բոլորովին տականք չէ։ Նա ամենևին էլ այն չէ, ինչ Յուելը։
 +
 +
Ջիմը հանեց կոշիկները և ոտքերը դրեց անկողնու վրա։ Բարձը դրեց մեջքի ետևը ու վառեց իր գլխավերևում կախված լամպիկը։
 +
 +
― Գիտե՞ս ինչ, Մեծաչքանի։ Ես այժմ լավ հասկացել եմ։ Ես անընդհատ մտածում էի, մտածում և ահա հասկացա։ Աշխարհում կան չորս կարգի մարդիկ։ Սովորականներ՝ ահա ինչպես մենք և մեր հարևանները. հետո այնպիսիները, ինչպես Կանինգհեմները՝ անտառաբնակ մարդիկ, հետո այնպիսիները, ինչպես այդ աղբանոցի Յուելներն են,