«Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Հետ է շրջվում 13490 խմբագրումը, որի հեղինակն է՝ Թոբիաս (քննարկում) մասնակիցը)
Տող 236. Տող 236.
  
Աչքերը բացվեցին, հոնքերի կամարով շրջանակի մեջ առնելով կանաչ ծովը։ Որոշ ժամանակ աչքերը նայում էին, տպավորություններ ծծելով՝ առանց տեսնելու։ Հանկարծ մարմինը վեր թռավ։ Կայծը թեժացավ, ամբողջ իրանը պրկվեց, ճկվեց, ձեռքը գրպանից դուրս թռավ ու կառչեց ժայռից։ Աչքերն անթարթ առաջ էին նայում։ Մինչև աչքերը նայում էին, ալիքը ծածկեց դիմացի ժայռը հնարավոր դարձնելով տեսնել խորքի դարչնագույն ջրիմուռները։ Ոտքերի տակ գլաքարերով ֆշշաց փրփուրի շերտը։
 
 +
 +
Փրփուրը ներս ծծվեց, գլաքարերն ատամների պես կրճտացնելով։ Ալիքն ալիքի հետևից նա դիտում էր, թե ինչպես փրփուրի ամեն պոռթկում ավելի ու ավելի գլաքարեր էր ընդգրկում, հետ դառնալիս տեսադաշտում պակասը թողնելով։ Դիմացի ժայռն այլևս անջրպետ չէր, այլ՝ սոսկ ձևական պատնեշ։ Խոռոչը գնալով ավելի ուղղակի էր կապվում ծխացող կանաչ ծովի անողոք առաջընթացին։ Նա ջրից ետ ընկրկեց ու դարձավ դեպի ժայռը։ Կաթկթող ջրիմուռներով, տաղտուկ ու անմիտ խեցիներով ու դոնդողներով բնակեցված խավար, արտաքնոցակերպ խոռոչը լուսնի արտոնությամբ ցամաք էր դառնում լոկ օրական երկու անգամ։ Այն ապահովության պատարանք էր ստեղծել, սակայն իրականում ծովի որոգայթ էր, նույնքան խորթ շնչավոր կյանքին, որքան նախորդ գիշերվա հեղհեղուկ տարերքն ու ուղղաձիգ մղոնը։
 +
 +
Ճայը ճչաց նրա հետ միասին, և նա ուշքի եկավ։ Գլուխը հենելով ժայռին, նա սպասեց, որ սիրտը հանդարտվի։ Փրփուրը քսվեց ոտքերին։ Կանգնելու համար շատ քիչ տեղ էր մնացել, իսկ այն գլաքարերը, որոնց նա կառչել էր ցամաք շպրտվելիս, հիմա կանաչ էին ու դեղին թռվռուն ջրի կես մետրանոց խորքում։ Նա նորից շրջվեց ժայռի կողմն ու բարձրաձայն ասաց․
 +
 +
― Վերև՛։
 +
 +
Նա նայեց շուրջը, հենակետեր փնտրելով։ Ելուստների ընտրությունը բավական մեծ էր։ Նրանց թաց ուրվագծերի դիմաց ձեռքերը տկար էին ու լպրծուն։ Մի պահ նա, ժայռին հենված, հավաքագրում էր մարմնի վերջին ուժերը։ Ապա աջ ոտքը վեր քաշեց ու դրեց մոխրաման հիշեցնող բացվածքի մեջ։ Մոխրամանը եզր ուներ, բայց՝ ոչ սուր, և ոտքը ոչինչ չզգաց։ Նա դեմքը մամռոտ պատից հեռացրեց ու ուժ տվեց, մինչև որ աջ ոտքն ուղղվի։ Ձախ ոտքը ճոճվում ու դեսուդեն էր բախվում։ Նա ձախն էլ հարմարեցրեց մի ելուստի ու մնաց խաչված, գլաքարերից ընդամենը մի քանի մատնաչափ բարձր։ Նա նայեց դեմքի առջև, անկյունը պատած, քարացած կաթիլներին, ասես նախանձելով նրանց անդորրին։ Ժամանակը կաթիլ֊կաթիլ անցնում էր։ Տեսադաշտը նորից կիսվեց։
 +
 +
Ներքևում անձավի վերջին գլաքարերը խշխշալով անձնատուր եղան ջրին։ Փրկագոտու վրայով, մոմլաթե բաճկոնի բացված փեշի միջով նա նայեց անկյան տակի թաց գլաքարերին։ Տեսավ իր հաստ գուլպաները և մտովի ոտքերը տեղադրեց նրան մեջ։
 +
 +
<b>Երանի՜ կոշիկները հանած չլինեի։</b>
 +
 +
Նա զգուշորեն փոխեց աջ ոտքի դիրքն ու ձախ ծունկը շտկեց, ծանրությունը տեղափոխելով նրա վրա։ Ոտքերը զարմանալի խտրություն էին ցուցաբերում։ Նրանք հրաժարվում էին ընկալել քարը, եթե այն սուր չէր։ Ոտքերը նրա մասն էին դառնում միայն այն դեպքում, երբ ցավ էին պատճառում կամ երևում էին։
 +
 +
Հերթական ալիքը հասավա անկյանը և չլմփաց ճիշտ դրա գագաթում, ոտքերի ու փրկագոտու արանքով ջրափոշին ցայտելով նա դեմքին։ Նա ձայն հանեց և նոր միայն հասկացավ, թե ինչ ստվար մսեղեն հավելում է քարշ տալիս իր հետ։ Ձայնը ծագեց կոկորդում, կլթկլթաց ու լռվեց։ Բերանը անմասն էր, բայց՝ բաց։ Ծնոտը թուլակամ ընկած էր բրեզենտի կոշտ օձիքին։ Կլթկլթոցը սաստկացավ, և նա ատամները չրխկոցով իրար բերեց։ Խոսքերը գալարվեցին ատամների ու վերևի սառած շրթունքի արանքով․
 +
 +
― Ոնց որ մեռել։
 +
 +
Նոր ալիքը կրկին փոշի ցանցեց նրա դեմքին։ Նա սկսեց մագլցեց։ Խորդուբորդ մակերեսով վեր սողաց այնքան, մինչև որ խեցիներն ու միդիաները վերացան և ժայռից այլևս ոչինչ չէր կառչում, բացի իրենից ու ջրիմուռների աննշան կանաչ մնացորդներից։ Ամբողջ ընթացքում քամին նրան ծեփում էր պատին, իսկ ծովը խառնաշփոթ ձայներ էր հանում։
 +
 +
Անձավը գնալով նեղանում էր, մինչև որ նրա գլուխը դուրս ցցվեց վերևի անցքից, որը մարմնից առանձնապես լայն չէր։ Նա երկու կողմից պնդացրեց արմունկները և վեր նայեց։
 +
 +
Անձավի ամենանեղ մասից վեր ժայռը դեմքի առջև ձագարաձև լայնանում էր։ Ձագարի պատերը բավականաչափ հարթ էին, համենայն դեպս սոսկ շփման ուժով մարմինը չէին պահի։ Նրանք կտուրի պես բարձրանում էին դեպի ժայռի կատարը։ Դեմքից մինչև ձագարի վերին եզրն ընկած հեռավորությունը մոտ երկու մարդաբոյ կլիներ։ Նա սկսեց դանդաղ պտտել գլուխը, բնվելու տեղ փնտրելով, բայց ոչինչ չգտավ։ Ճանապարհի կեսին մի փոքր փոս կար, բայց չափից սաղր՝ բռնվելու համար։ Նրա ողորկ եզրն ապահով չէր թվում մատների համար։
 +
 +
Անձավի ներսից շրմփոց եկավ։ Անկյան մեջ ջրի արդեն ստվար զանգված լցվեց, պոռթկաց ու քաշվեց հետ։ Փրկագոտու վրայով նա աչքի տակով նայեց ցած, ոտքերի միջև։ Գլաքարերի աղոտ պատկերը մի պահ մաքրվեց, ապա նոից չքացավ կանաչ ջրի ներխուժման տակ։ Մարմնի ու ժայռի միջև ջրափոշի ցայտեց։
 +
 +
Նա վեր քաշվեց և գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին։ Ապա ոտքերով գտավ արմունկների օգտագործված անցքերը։ Ծնկները դանդաղ շտկվեցին, մինչև նա, շունչը կտրվելով, աջ ձեռքը պարզում էր առաջ։ Մատները հասան ու կառչեցին փոսի հարթ եզրից։
 +
 +
Նա մի ոտքը հենակետից պոկեց և ծունկն առաջ հրեց։ Ապա վեր քաշեց նաև մյուսը։
 +
 +
Նա մնաց անցքից քիչ վեր կախված, ապավինելով մի ձեռքին ու շփմանը։ Սակայն մատները թրթռացին ու տեղի տվեցին, սայթաքելով փոսորակի եզրից։ Մարմինը ցած սահեց և նորից հայտնվեց անցքի վրա։ Մնաց պառկած, աջ ձեռքը վեր պարզած ու ոչինչ չտեսնելով։
 +
 +
Ծովը հափշտակում էր անձավը։ Մի քանի վայրկյանը մեկ ներքևից լսվում էր ալիքի շրմփոցն ու նահանջի ձայնը։ Ջրի ծանր կաթիլներն ընկնում էին դեմքի առաջ ու ցած գլորվում ձագարի լանջով։ Հերթական մի ալիք ուժգին պոռթկաց, ջրով ողողելով նրա ոտքեը։ Նա դեմքը ժայռից բարձրացրեց և գոտեմարտեց անհանզանդ մկանների հետ։
 +
 +
― Ոնց որ խեցի։
 +
 +
Որոշ ժամանակ մնաց անցքի վրա կքված։ Անկյունում այլևս գլաքարեր չէին երևում։ Ջրափոշու ցայտումների ընդմիջումներում մնացել էր լոկ դրանց երերուն հուշը։ Ապա դա էլ չքացավ ժայռի հետ  միասին, և հաջորդ պոռթկումից նա ոտքից գլուխ հեղեղվեց ջրով։ Ապա գլուխը թոթափեց ու հայացքը հառեց ցած, ասես ջուրը կարևորություն չունենար։
 +
 +
Գոռաց․
 +
 +
― Ոնց որ խեցի՜։
 +
 +
Նա ոտքերը ցած դրեց ու հենակետ փնտրեց, վճռաբար իջնելով ներքև, ջրի ասպատակնումներից ծեփվելով պատին։ Ամեն ալիքից նա շունչը պահում ու դուրս էր թքում բերանը լցված ջուրը։ Ջուրն այլևս սառը չէր, բայց հուժկու էր։ Ինչքան նա մոտենում էր գլաքարերին, ջրի հարվածն այնքան ուժեղանում էր, ետ գնալուց ամեն անգամ նրան ցած քաշելով։ Նա հենակետը կորցրեց ու վերջին մի քանի մատնաչափը վայր ընկավ, և ալիքն իսկույն ևեթ նրան հափշտակեց, անգթորեն բախելով անկյանն ու փորձելով ետ պոկել։ Երբ նա կանգնեց, ալիքների ընդմիջումներում ջուրը հասնում էր ծնկներին, իսկ գլաքարերը ոտքերի տակ տեղի էին տալիս։ Նա չորեքթաթ ընկավ, և մնաց հետևից հարձակված կանաչ զանգվածի տակ, որը, բախվելով անկյանը, ջրափոշու ծառով մագլցեց վեր։ Նա խցկվեց անկյունն ու երկու ձեռքով կառչեց պատերից։ Ջուրը ձգտում էր նրան անկյունից պատռել, բայց նա տեղի չէր տալիս։ Նա հանեց իր դանակն ու սայրը բացեց։ Ապա ցած իջավ, և աչքերի առաջ իսկույն հայտնվեցին ջրիմուների հեղհեղուկ պատկերները։ Ծովի շառաչը սմքեց և վերածվեց ականջների միջի գվվոցի։ Քիչ անց նա ոտքի կանգնեց, ձեռքին երկու խեցի, դանակը մնաց կախված։ Ծովը նրան ցած գցեց ու գլխիվայր շուռ տվեց։ Նա գտավ պատն ու կառչեց դրանից, որ ջրի հետ չքշվի։ Ամեն ալիքից հետո բերանը լայն բացած օդ էր կուլ տալիս, ասես տարածություն շահելով։ Երբ պատերում հարմար անցքեր գտավ, ծովի պոռթկումը նրան վեր մղեց, և այս անգամ նրա ճիգերի նպատակն էր հենակետը ձեռքից բաց չթողնելը և մնալ ներքևում։ Ամեն ալիքից առաջ նա սեղմվում էր պատին, որ ջրի հետ չքշվի֊գնա։ Նրա բարձրանալու հետ մեկտեղ ծովը կորցրեց իր կապարե թափը, բայց միևնույն ժամանակ ավելի քինոտ ու հիշաչար դարձավ։ Ջուրը սկսեց քաշքշել հագուստը, խփել ամորձիքին, բրեզենտի փեշերը վեր թռցնել։ Ներքև նայելիս, ջուրը շփում էր ուղիղ նրա դեմքին, կամ հարվածում փորին ու նրան վեր մղում։
 +
 +
Նա հասավ անցիքն ու խցկվեց վեր։ Ապա, ջուրն իջնելուն պես, աչքերը բացեց ու շունչ քաշեց, մինչև փրփուրը դեմքով ցած էր ծորում։ Մի մազափունջ ծեփվել էր ճիշտ քթարմատին, և նա տեսավ դրա ծայրը՝ կրկնակի պատկերմամբ։ Նոր հորփանքը հարձակվեց ու ջրվեժ դառած անցավ, բայց նա մնաց տեղում, անձավի ամենանեղ մասում սեփական կշռով լռված, մարմնով մեկ դողալով։ Նա գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին ու սկսեց ոտքերը շտկե։ Դեմքը քարի վրայով սահեց վեր, մինչև հաջորդ հեղեղը նրա վրայով գլորվեց ցած։ Նա քրքեց բաճկոնի ծալքերը, մի խեցի հանեց ու գոտկատեղի մակարդակին կպցրեց քարին։ Ջուրը նորից եկավ ու գնաց։ Նա դանակի կոթով թխկթխկացրեց խեցու պատյանին։ Խեցին թեթևակի մի կողմ սահեց ու սոսնձվեց ժայռին։ Ջրի նոր զանգվածը մարդուն ու խեցին միասին սեղմեց լանջին։
 +
 +
Ոտքերն ուղիղ էին ու քարացած, բայց աչքերը փակ էին։ Աջ ձեռքը գլխի վրա բարձրացնելով, նա սկսեց շոշափել և ի վերջո գտավ կառչելու համար չափից դուրս ողորկ փոսորակը։ Ձեռքը վերադարձավ, դիմակայեց ջրհեղեղին, ու սկսեց տնտղել բրեզենտը։ Երբ այն սկսեց նորից վեր բարձրանալ, մատները ևս մի խեցի էին սեղմում։ Մարդը նայում էր քթի տակի ժայռին, բայց՝ առանց հետաքրքրության։ Կենսուժի ամբողջ պաշարն անմնացորդ կենտրոնացած էր վեր սողացող աջ ձեռքի մեջ։ Ձեռքը գտավ ողորկ փոսորակն ու խեցին խցկեց մեջը։ Մարմինը փոքր֊ինչ վեր ձգվեց և մնաց այդպես, սպասելով ջրի վերադարձին։ Երբ հորձանքն անցավ, ձեռքը հետ եկավ, վերցրեց դանակը և, վեր գնալով, սկսեց կուրորեն թխկթխկացնել ժայռին։ Վերջապես փայտացած մատները խեցին գտան և դանակի կոթով հարվածեցին պատյանին։
 +
 +
Նա դեմքը թեքեց, դիմացավ ևս մի ալիքի և մռայլ նայեց գլխավերևի խեցուն։ Ձեռքը բաց թողեց դանակը, որը թխկթխկոցով սահեց ցած ու կախվեց գոտկատեղի մոտ։ Նա վերցրեց փրկագոտու պտուկն ու պտտեց֊բացեց կափարիչը։ Օդը դուրս մղվեց, և մարմինը ձագարի մեջ փոքր֊ինչ տափակեց։ Նա գլուխն իջեցրեց ուսին ու մնաց անշարժ։ Բերանի առջև ժայռի թաց մակերեսի աղոտ պատկերն էր, որը պարբերաբար ջնջվում էր ջրի հերթական վիժումից։ Ժամանակ առ ժամանակ չխկչխկում էր կախ տրված դանակը։
 +
 +
Նա նորից շրջեց դեմքը և վեր նայեց։ Մատները փակվեցին խեցու վրա։ Աջ ոտքը սկսեց շարժվել։ Ոտքի մատներն անձկագին փնտրում էին առաջին խեցին, ինչպես մինչ այդ ձեռքեինը՝ երկրորդը։ Նրանք խեցին չգտա, բայց ծունկը գտավ։ Ձեռքն իջավ ցած ու ոտքը վեր քաշեց։ Փայտացած դեմքի տակ գռմռացող կերպարը խեցին ընկալեց որպես ծնկի միջի ցավը։ Ատամներն իրար միացան։ Մարմինը սկսեց գալարվել, ձեռքը վերադարձավ վերևի խեցուն ու քաշեց։ Մարդը լանջովն ի վեր կողքի թեքված բարձրացավ։ Ձախ ոտքը վեր քաշվեց, և հաստ գուլպան մի կողմ հրեց առաջին ոտքը։ Ոտնաթաթը մնաց խեցու կողին կախված։ Մյուս ոտքը շտկվեց։ Եվս մի փորձանք հարձակվեց ու անցավ֊գնաց։
 +
 +
Մի ոտքը խեցու վրա, մարդը մնաց լանջին պառկած, մեծ մասամբ շնորհիվ շփման ուժի։ Մյուս ոտքն աչքերի առաջ էր։ Նա ձեռքը վեր պարզեց և կարծես թե կառչելու պիտանի բան գտավ, եթե միայն բաց չթողներ դեմքի մոտ բռնած խեցին։ Նա մղվեց վեր, վեր, էլի՛ վեր, և ահա՛, մատները հասան ու կառչեցին ձագարի պռունկից։ Նա ոտքերով հրվեց և երկու ձեռքով ձգվեց վեր։ Նա տեսավ ժայռի մակերեսի ակոսը, ծովը ու քարերի սպիտակին տվող խառը կուտակումները։ Նա առաջ ընկավ։ 
 +
 +
==3==
 +
 +
Նա պառկած էր ակոսի մեջ։ Տեսնում էր հողմահարված քարափն ու ջրով լի երկար փոսը, որ սկսվում էր աչքերի տակ։ Մարմինն ուրիշ տեղ էր փռված և չէր առնչվում այդ բնապատկերին։ Այն ծեփված, շաղ էր տրված նրա տակ՝ ամեն մի ոտք տարբեր մի աշխարհում, վիզը ոլորված։ Աջ ձեռքը մնացել էր մարմնի տակ, ափը ներս էր ծալված։ Նա զգում էր այդ ձեռքը, ինչպես նաև՝ կողերը խրվող մատների հոդերը, բայց նրանց պատճառած ցավն այնքան ուժեղ չէր, որ արտոներ շարժվելու տիեզերական ճիգը։ Ձախ ձեռքը մեկնված էր ակոսի երկայնքով և կիսով չափ մնացել էր ջրի տակ։ Աջ աչքն այն աստիճան մոտ էր ակոսին, որ թարթիչները, ջրի թաղանթին քսվելով, բացվելուց ստիպված էին հաղթահարել մակերեսային լարումը։ Երբ նա առաջին անգամ գիտակցաբար նայեց ջրին, մակերևույթն արդեն խաղաղվել էր, բայց ջրի տակ մնացած աջ այտն ու բերանի անկյունը որոշ թրթռում էին առաջացնում։ Մյուս աչքը ջրից վեր էր և նայում էր ակոսի երկայնքով։ Ակոսի ներսն անբացատրելի սպիտակ գույնի էր, աղոտ, բայց ավելի սպիտակ, քան պիտի որ լիներ երկնքի փայլուն արտացոլումից։ Բերանի անկյունը թրթռաց։ Ժամանակ առ ժամանակ ջրի վրա փոսիկներ էին հայտնվում, մակերեսին փոխկապակցված շրջաններ թողնելով։ Ձախ աչքը դիտում էր դրանք, նայելով մի մութ կամարի միջով, որը կազմում էր ակնակապիճի կողքով թեքվող գանգը։ Ներքևում, համարյա ուղիղ, անցնում էր քթի մարմնագույն գիծը։ Կամարը լցված էր ջրի փայլուն մակերեսով։
 +
 +
Նա սկսեց դանդաղ մտածել։
 +
 +
<b>Գլորվել եմ փոսի մեջ։ Գլուխս դեմ է առել դիմացի պատին, վիզս էլ ոլորվել է։ Ոտքերս պիտի որ հակառակ կողմից վեր ցցված լինեն։ Կոնքերս ցավում են, քանի որ ոտքերս փոսի ծայրից լծակի պես ցած են քաշում։ Ձախ ոտքիս մատները մնացած մասերից շատ են վնասվել։ Ձեռքս ծալվել է տակս, դրա համար էլ կողերիս տակ ցավ եմ զգում։ Մատներս փայտացել են։ Ջրի միջի անհասկանալի սպիտակը սուզված ձեռքս է։</b>
 +
 +
Օդից ցած սավառնող ճիչ լսվեց, ապա՝ կռնչուն ու թևերի թփթփոց։ Ակոսի հեռավոր ծայրին մի ճայ, թաթերն ու ճանկերը լայն բաց, կատաղի փորձում էր արգելակել։ Ճայը զայրացած ճվճվում էր ջրափոսի վրա, վերջապես նրա լայն թևերը հենակետ գտան, և թռչունը կանգ առավ ընդհուպ ակոսի պռունկի մոտ, շարունակելով թևահարել։ Այտը սառեց օդի շարժումից։ Ճայը թևերը ծալեց, և, թաղանթավոր թաթերը կողքի գցելով, տեսադաշտից դուրս եկավ։ Նրա հայտնությունն ուղեկցած ալիքները խփվեցին այտին, փակ աչքին, բերանի անկյունին։ Ցավի խայթոցները սաստկացան։
 +
 +
Սակայն ցավն այնքան սուր չէր, որ գործողություն պարտադրեր։ Ձախ աչքը դիտում էր ջրի տակ մնացած ձեռքի անբնական սպիտակը։ Հուշապատկերները սկսեցին վերադառնալ։ Մի մարդ մագլցում էր ժայռն ի վեր ու խեցիներ էր փակցնում։
 +
 +
Պատկերներն ավելի ազդեցիկ դուրս եկան, քան ցավի խայթոցները։ Ձախ ձեռքը նրանցից ցնցվեց, բրեզենտե թևը ջրի տակ շուռ եկավ։ Շնչառությունը հանկարծ սաստկացավ, ջրափոսով հետ ու առաջ ալիքներ ուղարկելով։ Դրանցից մեկը լցվեց բերանը։
 +
 +
Իսկույն ևեթ նա ջղաձգվեց ու սկսեց պայքարել։ Գլուխը, քարին քսվելով, շտկվեց։ Երկու ձեռքով սպիտակ ջրի մեջ խարխափելով, նա ինքն իրեն վեր քաշեց։ Նա զգաց դեմքով ծորացող խոնավ փափկությունն ու ցավի սաստիկ ծակոցն աջ աչքի անկյունում։ Նա թքեց ու ծամածռվեց։ Ապա նկատեց պղտոր սպիտակի հաստ շերտերով ու բանտարկված լուծույթով մյուս ակոսները ու նաև՝ կանաչ ծովի վրա ճախրող ճային։ Հետո իրեն ստիպեց առաջ գնալ։ Նա ընկավ հաջորդ ակոսի մեջ, դուրս ձգվեց, կանգնեց, տեսակ ժայռաբեկորների անկանոն կուտակումները, սայթաքեց ու վար գնաց, տեղ֊տեղ գլորվելով։ Ճանապարհին տափակ ապռաժների կողքից ջուր էր հոսում, բազմատեսակ մամուռներ կային։ Քամին զուգահեռ իջնում էր, առաջ մղելով նրան։ Քանի դեռ նա շարժվում էր, քամին առարկություն չուներ, բայց հերիք էր, որ նա մի պահ զգուշանար ու կանգներ, և քամին վայր էր գցում նրա հավասարակշռությունից զուրկ մարմինը, այն քարեքար խփելով։ Ծովը, երկինքը կամ ժայռը նա համարյա չէր տեսնում, այլ սոսկ՝ պատահական պատառներ, ճեղքեր ու կետեր, դեղնավուն մակերեսի մի կտոր, որն ուր որ է պիտի հարվածեր, կամ քարե անողորմ ու անդեմ բռունցքներ, որոնք ծեծում էին նրան, մարմնից լույսի պայծառ փայլատակումներ կորզելով։ Աչքի անկյան ցավը գահավիժում էր նրա հետ միասին։ Այն բոլոր ցավերից ամենակարևորն էր, որովհետև ասեղ էր խրում ճիշտ խավարի գանգատուփի մեջ, ուր նա ապրում էր։ Այդ ցավից հնարավոր չէր խուսափել՝ մարմինը դրա շուրջն էր գլորվում։ Հետո նա ձեռքի մեջ դարչնագույն ջրիմուռներ հայտնաբերե ու զգաց, որ գլուխն ու ուսերը ջրի տակ են։ Նա վեր մղվեց, պառկեց տափակ ժայռաբեկորի վրայի ջրափոսում ու սկսեց դեմքի մի կողմն ու աչքը ջրի մեջ տարուբերել, ջուրը ձեռքերով մոտ քշելով։ Ապա ձեռքերը դուրս հանեց ու կողքից կանաչ ջրիմուռներ հավաքեց։
 +
 +
Նա շունկի եկավ ու կանաչ փունջը սեղմեց դեմքի աջ կողմին ու աչքին։ Հետո մեջքի վրա հոգնած փռվեց ժայռին, բազմատեսակ դոնդողների ու խեցիների կույտի մեջ, թողնելով, որ կոշտ պատյաններն ուզածների պես իրեն խոցեն։ Նա ձախ ձեռքը զգուշորեն հպեց ազդրին ու աչքի տակով նայեց վրան։ Մատները կիսով չափ ծալված էին։ Մաշկը սպիտակ էր, տակից թափանցող կապույտով, ամբողջ մակերեսը ծածվկված էր կանոնավոր կնճիռներով։ Գանգի մեջ մութ կամարի տակ ասեղը կրկին հարձակվեց վրան։ Աչքը շարժելիս ասեղը նույնպես շարժվում էր։ Նա աչքը բացեց, և կանաչ կույտի տակ այն անմիջապես ողողվեց ջրով։
 +
 +
Նա սկսեց խռխռացնել ու կրծքավանդակի խորքից ձայներ հանել։ Ձայնի կոշտ պատառները, դուրս գալիս, սաստիկ ցնցում էին նրան։ Աչքերից աղաջուր էր հոսում, պառնվելով այտերի վրայի լուծույթին։ Մարմինը սրթսրթաց։
 +
 +
Ցածում գտնվող քարե ելուստներից մեկում ավելի խորը մի ջրափոս կար։ Նա դանդաղ ու դժվարությամբ սողաց ներքև, հարմարվեց ջրափոսի եզրին ու նորից ընկղմեց աջ այտը։ Ապա սկսեց աչքը բացուխուփ անել, որ ջուրը լվանա ասեղի անկյունը։ Հուշապատկերներն այն աստիճան հեռու էին, որ նրանց կարելի էր անտեսել։ նա ջրի մեջ իջեցրեց նաև ձեռքերը։ Ժամանակ առ ժամանակ մարմինը ցնցվում էր կոշտ ձայներից։
 +
 +
Ճայը վերադարձավ, հետն ուրիշներին բերելով՝ գլխավերևի իրար մատնված ճիչերը հետաձգեցին նրանց թռիչքը։ Ծովից էլ էին ձայներ գալիս՝ ականջի տակի խոնավ կլթկլթոցն ու ծփանքի գլորվող թմփոցը, որն ընդհատվում էր ժայռի կարծրությամբ, բայց և այնպես սպրդում էր մանր֊մունր ճեղքերն ու հավելյալ ալիքներ ծնում։ Ցավն անտեսելու անհրաժեշտության գաղափարը եկավ ու թառեց նրա խավարի կենտրոնում, որտեղ դրանից այլևս հնարավոր չէր խուսափել։ Չնայած ասեղի խլվլոցին, նա աչքերը բացեց, նայեց իր սփրթնած ձեռքերին ու մրմնջաց․
 +
 +
― Ապաստան է պետք։ Թե չէ կմեռնեմ։
 +
 +
Նա զգուշությամբ գլուխը շրջեց ու նայեց վեր, որտեղից որ իջել էր։ Ցած գլորվելիս նրան ծեծած ցաքուցրիվ հատվածներն այժմ ձուլվեցին միասնական մի պատկերի մեջ։ Աչքերը պատկերն ընկալում էին մետր առ մետր, լղոզված, քանի որ ասեղն աչքից ջուր էր քամում։ Նա որոշեց հետ բարձրանալ։ Քամին թուլացել էր, բայց անձրևը շարունակում էր մաղել։ Նա մագլցեց մի ելուստ, որը պարզած ձեռքերի լայնքից բարձր չէր, բայց և այնպես խոչընդոտի հաղթահարումը մանրամասն բանակցություններ պահանջեց բոլոր վերջույթների հետ։ Որոշ ժամանակ մնաց այդ ելուստի վրա պառկած, հեղհեղուկ դրվագներով ուսումնասիրելով մինչև գագաթը մնացած մասը։ Արևն ընկած էր ճիշտ նրան դարանակալած ակոսի վերևում։ Նրա լույսը պայքարում էր ամպերի ու անձրևախառը մշուշի հետ, ժայռի շուրջը թռչուններ էին պտտվում։ Արևը պայծառ չէր, բայց աչքերից ավելի ջուր քամեց, և նա կոպերն իրար սեղմեց ու հանկարծ գոռաց ասեղի ցավից։ Ստիպված շոշափելով առաջ մագլցեց, հետո՝ մի աչքը բաց, հաղթահարեց նորանոր փոսեր ու ակոսներ, այս անգամ՝ առանց սպիտակի։ Ոտքերն այնպես էր բարձրացնում փոսերի վրա, կարծես նրանք մի ուրիշ մարմնի պատկանեին։ Հանկարծ, աչքի ցավը թուլանալու հետ մեկտեղ, վերադարձան ցուրտն ու ուժասպառությունը։ Նա փռվեց հերթական փոսի մեջ ու մարմինն ազատ արձակեց։ Սարսուռը համակեց նրան, մտավ հագուստի, մաշկի տակ։
 +
 +
Ուժասպառությունն ու սարսուռը նրան պարզ ասելիք ունեին։ «Հանձնվի՛ր», ասում էին նրանք, «հանգիստ վեր ընկիր։ Հրաժարվիր վերադառնալու, ապրելո՛ւ մտքից։ Թա՛րգ տուր, հոգ մի տար։ Այդ ճերմակ մարմինները երկրանք չեն պատճառում ու գրավիչ չեն, բոլոր այդ դեմքերը, խոսքերը․․․ դրանք ուրիշ մարդու են պատահել բոլորովին այլ վայրերում։ Այս ժայռի վրա մի ժամն ամբողջ կյանք արժե։ Կորցնելու ի՜նչ ունես։ Տանջանքից բացի այստեղ բան չկա։ Հանձնվի՛ր։ Հոգ մի՜ տար»։
 +
 +
Մարմինը նորից սկսեց մագլցել։ Պատճառն այն չէր, որ նրա մեջ ինչ֊որ մկանային կամ նյարդային ուժ էր մնացել, որը դիմադրում էր ու տեղի չէր տալիս, պարզապես ցավի կանչերն այժմ նման էին ալիքների, որոնք անընդհատ բախվում են նավի իրանին։ Պատկերների, ցավերի, ձայների մեջտեղում պողպատյա սյան պես տնկված էր մի բան, որն այն աստիճան ամենի կենտրոնն էր, որ անգամ ի վիճակի չէր ինքն իրեն զննել։ Ինքնապարփակ ու անկործանելի, այն գոյատևում էր գանգատուփի խավարի մեջ՝ ավելի մութ, քան խավարն ինքը։
 +
 +
― Ապաստա՛ն։ Ի՜նչ գնով լինի։
 +
 +
Կենտրոնը գործի անցավ։ Ասեղին դիմանալով, այն նայեց մի կողմ, իրար կցելով մտքի պատառները։ Ապա եզրակացրեց, որ ուղիներից մեկը մյուսից նախընտրելի է։ Տասնյակ հնարավորություններ տնտղելով ու մերժելով, այն ընթանում էր սողացող մարմնի առջևում։ Բարձրացնում էր կամարի լուսամուտը, նոր տերև փնտրող թրթուրի նման մի կողմից մյուսը շարժելով գանգի բացվածքը։ Երբ մարմինը մոտենում էր ապաստանի համար պիտանի մի տեղի, գլուխը չէր դադարում դես ու դեն շրջվել, շարժվելով ավելի արագ, քան ներսի մտքերը։
 +
 +
Ակոսներից մեկի պատից պոկվել ու ցած էր ընկել քարե մի սալ, հակառակ կողմի, հատակի ու իր միջև եռանկյունաձև բացվածք թողնելով։ Այդ ակոսում անձրևաջուրը շատ քիչ էր, իսկ սպիտակ շերտն ընդհանրապես չկար։ Բացվածքը հետևում էր ակոսի թեքությանը և ներսում մութ էր։ Այն անգամ ավելի չոր էր թվում, քան մնացած ժայռը։ Գլուխը վերջապես դադարեց շարժվել, և նա պառկեց խոռոչի առաջ։ Արևը տեսադաշտից դուրս գնաց։ Նա սկսեց մարմինն ակոսի մեջ շրջել, հաղթահարելով ջրաթաթախ հագուստի դիմադրությունը։ Նա ձայն չէր հանում, բերանը բաց ծանր շնչելով ու շարունակելով շրջվել, մինչև որ սպիտակ հաստ գուլպաները հայտնվեցին խոռոչի առաջ։ Նա հետ սողաց ու ոտքերը մտցրեց եռանկյունաձև բացվածքի մեջ։ Ապա փորով սեղմվեց գետնին ու սկսեց թույլ գալարվել, կաշին հանել փորձող օձի պես։ Աչքերը բաց էին ու ֆոկուսից զուրկ։ Նա ձեռքերը հետ պարզեց և բրեզենտն ու քեչան երկու կողմից խցկեց ներս։ Բրեզենտը չէր ենթարկվում, նա անհամար մանր շարժումներով շարունակում էր խցկվել հետ, ջրի խորքում իր բունը մտնող խեցգետին հիշեցնելով։ Ժայռը նրան ուսերից վեր ներս չթողեց։ Նա փրկագոտին քաշեց առաջ, մինչև որ փափուկ ռետինը հասավ մարմնի վերին կեսին։ Ծանրաշարժ մտքերը մեկ նվազում էին, մեկ՝ աճում, աչքերը դատարկ էին, չհաշված ասեղի աջից քամած ջուրը։ Աջ ձեռքը գտավ պտուկը, և նա նորից սկսեց դանդաղ փչել, մինչև որ ռետինը պինդ գրկեց իրանը։ Ապա ձեռքերը ծալեց իր առջև՝ ամեն կողմից սպիտակ մի ձեռք։ Նա թողեց, որ դեմքի մի կողմն ընկնի բրեզենտե թևքի վրա և աչքերը ծածկեց՝ չփակեց, պարզապես կոպերն իրար բերեց։ Բերանը դեռ բաց էր, ծնոտը մի կողմ ընկած։ Մեկ֊մեկ խոռոչի խորքից սրթսրթոց էր գալիս, ցնցելով գլուխն ու ձեռքերը։ Թևքերից, մազերից, քթից, վզի շուրջ շալմլված հագուստից դանդաղ ջուր էր ծորում։ Աչքերը բերանի օրինակով բացվեցին, քանի որ այդպես ասեղն ավելի հնազանդ էր։ Այն խրվում էր նրա ապրած տեղը միայն այն դեպքում, երբ նա ստիպված էր ջուրը քշելու համար թարթել։
 +
 +
Ժայռի վերևում ճայերը ոլորապտույտ ճախրում էին ցած։ Նրանք նստում էին բարձր ապառաժներին ու կռնչում, կտուցները լայն բաց, գլուխներն ու լեզուներն առաջ տնկելով։ Երկինքը դարձավ մոխրագույն, ծովի ծուխը սկսեց հալվել։ Թռչունները զրուցում էին ու թևերը թափահարում։ Հետո թևերը ծալեցին իրար վրա, սպիտակ գլաքարերի պես հարմարվեցին ժայռին ու գլուխները խցկեցին ներս։ Մոխրագույնը խտացավ ու դարձավ խավար, որի մեջ ճայերի ու թռչնաղբի սպիտակ կետերը նման էին ծովի փրփրած բաշերին։ Ակոսը խավարով լի էր, քանի որ հայտնի չէ ինչու, ապաստանի մոտ կեղտոտ սպիտակ շերտ չկար։ Ապառաժները երևում էին որպես աղոտ մութ ուրվագծեր։ Սառը ու մեղմ քամու անտեսանելի ընթացքը հազիվ լսելի անդադար սվսվոց էր առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ ալիքը խուժում էր ներքևի անձավի անկյունը։ Այդ դեպքում, երկար ընդմիջումից հետո, լսվում էր ձագարով ցած հոսող ջրի խշշոցը։
 +
 +
Մարդը պառկած էր, կծկված իր խոռոչում, աջ այտը հենած սև բրեզենտին։ Երկու կողմից շողշողում էին ձեռքերի բծերը։ Մերթընդմերթ, երբ մարմինև սըրթսրթում էր, լսվում էր բրեզենտի թույլ ճռճռոցը։
 +
 +
==4==
 +
 +
Մարդը երկու խոռոչի ներսում էր։ Առաջինը քարից էր՝ փակ ու սառը, բայց՝ ոչ օդի կամ ծովի սառնությամբ։ Քարը մերժող էր։ Այն զսպում էր մարմինը, տեղ֊տեղ խլացնելով սարսուռը, սակայն ոչ թե ամոքելով, այլ ներս մղելով այն։ Մարմնի մեծ մասը ցավում էր հեռավոր մի ցավով, որը երբեմն կարելի էր կրակի տեղ դնել։ Ոտնաթաթերի կրակը բութ էր, ծնկներինը՝ ավելի սուր։ Նրա միտքն ի վիճակի էր տեսնել կրակը, որովհետև մարմինն այն երկրորդ խոռոչն էր տեսնել կրակը, որովհետև մարմինն այն երկրորդ խոռոչն էր, որում ինքն ապրում էր։ Ամեն ծնկի տակ խաչաձևված փայտիկներից փոքրիկ ու աշխույժ մի խարույկ էր վառվում, նման այն խարույկներին, որ վառում են մեռնող ուղտի տակ։ Սակայն մարդը ողջամիտ էր։ Նա հանդուրժող էր այդ խարույկները, չնայած դրանք ոչ թե ջերմացնում, այլ ցավ էին պատճառում։ Ուրիշ ճար չկար, քանի որ կանգնելը կամ շարժվելը կնշանակեր ցավը սաստկացնել՝ փայտ ավելացնել, խարույկը մարմնով մեկ տարածելով։ Նա ինքը մսեղեն այդ խոռոչի հեռավոր ծայրում էր գտնվում։ Խարույկնեից հեռու այդ ծայրում նրա մի զանգվածը հենված էր շնչառությունից օրորվող փրկագոտու վրա։ Զանգվածից այն կողմ կլոր ոսկրագնդի աշխարհն էր, որի կենտրոնում կախված էր ինքը։ Այդ աշխարհի կեսը մեկ սառչում էր, մեկ վառում, բայց՝ անփոփոխ ու տանելի ցավով։ Աշխարհի վերին մասում երբեմն կտրուկ մխրճվում էր նրան հետապնդող ասեղը։ Նման դեպքերում նա երկրաշարժի պես ջղաձգում էր այդ կողմի բոլոր մայրցամաքները, որից հարվածներն ավելի հաճախակի, բայց պակաս խորն էին դառնում, և գնդի այդ մասում նոր փոփոխություններ էին կատարվում։ Տարածության մեջ հայտնվում էին խավար ու գորշ ուրվագծեր, ու նաև՝ տիեզերական սպիտակ մի կուտակում, որը նա աղոտ գիտակցում էր որպես իրեն կցված ձեռք։ Գնդի մյուս կողմը մութ էր և նեղություն չէր պատճառում։ Այն կախված էր այդ մթության կենտրոնում ջրաթաթախ, հազիվ լողացող մարմնի պես։ Որպես գոյության աքսիոմ, նա գիտեր, որ նման վիճակում պիտի բավարարվի փոքրագույն իսկ ողորմածությամբ։ Նրան կցված բոլոր հավելումները, դրանց մարմանդ խարույկներն ու գելարանները գոնե բավականաչափ հեռու էին։ Եթե նա գտներ անգոյության որոշակի ձևը, ներքին ներդաշնակության նրբին մի հաշվեկշիռ, ապա, թերևս, երկրորդ խոռոչի բնույթից ելնելով, հնարավորություն ստանար հանգիստ ճոճվել գնդի կենտրոնում՝ ցավազուրկ ու անվրդով։
 +
 +
Երբեմն նա համարյա հասնում էր դրան։ Նա կծկվում էր, նվազում, իսկ գունդն՝ աճում, մինչև որ մորմոքող հավելումները դուրս էին մնում մոլորակից։ Բայց այդ աշխարհն էլ էր ենթակա հեռավոր տիեզերքից ալիքների պես եկող ջղաձգումներին։ Դրանցից հետո նա կրկին աճում էր, լցնելով ոլորանների ամեն անկյունը, ճչացող ջղերով սփռվելով խարույկների վրա, գնդի մեջ տարածվելով այնքան, մինչև որ ասեղն աջ աչքի անկյունից խայթում էր ճիշտ գլխի խավարի խորիզը։ Խայթոցների ընդմիջումներում աղոտ երևում էր սպիտակ ձեռքերից մեկը։ Ապա նա դանդաղ հետ էր սմքում գնդի կենտրոն ու նորից կախվում խավար աշխարհի մեջտեղում։ Դա արդեն վերածվել էր մի կշռույթի, որը գալիս էր դարերի խորքից և այդպես էլ պիտի շարունակվեր։
 +
 +
Կշռույթը շտկվում, բայց էապես չէր փոխվում այն պատկերներից, որոնք ժամանակին նրան էին պատկանել, իսկ երբեմն՝ նաև ուրիշի։ Խարույկների համեմատ պատկերները շատ ավելի պայծառ էին։ Տիեզերքից մեծ ալիքներ, որ խաղում են ապակե նավաստիով։ Լուսավոր նեոնե հրաման։ Կին, այս անգամ ոչ թե մանրամասն, սպիտակ մարմնով, այլ՝ դեմք ունեցող։ Նավի գիշերային մռայլ մթնոլորտը, տախտակամածի օրորը, միալար գվվոցն ու թխկթխկոցը։ Նա կամրջակով գնում էր կողմնացույցի աղոտ լուսավորված վահանակի կողմը։ Ապա լսեց, թե ինչպես Նաթը ձախակողմյան դետի իր դիտակետը լքեց ու սանդուղքով ցած իջավ։ Ոտնաձայներից լսվում էր, որ Նաթը ոչ թե համազգեստի, այլ սովորական կոշիկներով է։ Նաթն իր անշնորհք, սարդաճկուն մարմինը սանդուղքով ցած էր իջեցնում կանացի զգուշավորությամբ, ամիսների ընացքում այդպես էլ չսովորելով ճիշտ հագնվել կամ սանդուղքի հետ նավաստու պես լեզու գտնել։ Լուսաբացին նա սովորաբար դողացնում էր անհամապատասխան հագուստի պատճառով, նավաստիների լեզուն նրան վիրավորում էր, Նաթը բանի պետք չէր և բոլորի ծաղրի առարկան էր՝ խոնարհ ու հլու։
 +
 +
Նա մի պահ նայեց աջակողմյան հորիզոնին, ապա հայացքը դարձրեց իրենց ուղեկցած փոխադրանավերին, որոնց իրանները նոր էին ուրվագծվում այգաբացի լույսի տակ։ Նրանք ընդմիջում էին հորիզոնը երկաթյա անգույն պատերի պես՝ ժանգի լայն, պղտոր բծերն արդեն աղոտ երևում էին։
 +
 +
նաթը գնում էր խելի կողմը, հինգ րոպեով բազրիքի մոտ առանձնանալու, որ շփվի հավերժությանը։ Հիմա նա հողդողդ քայլերով մոտենում էր ցռուկի աջ կողմի ռմբանետին, բայց ոչ թե որովհետև այն ձախ բազրիքից նախընտրելի էր, այլ որովհետև միշտ էլ այդտեղ էր գնում։ Նա հանդուրժում էր քամին ու շարժիչից եկող գարշահոտությունը, պատերազմական ականակրի յուրահատուկ փոշեխառը կեղտն ու քոսոտությունը, քանի որ կյանքն իր հպումներով, համերով, պատկերներով, ձայներով ու հոտերով վաղուց մնացել էր հեռվում։ նա արդեն այնքան էր համակերպվել, որ այդ ամենին սովորել ու անտարբեր էր դարձել։ Նա երբեք ոտքը նավատորմում չէր պնդացնի, որովհետև նրա հսկա ոտքերը մնացել էին այնտեղ, հեռվում, իսկ պատահաբար այստեղ խարսխված մարմնի մեջ ամփոփված մարդն աղոթում էր ու ակնկալում հավերժությանն առնչվելու պահերը։
 +
 +
Վահանակի ժամացույցն ուր որ է նշելու էր հաջորդ շրջադարձի պահը։ Նա ուշադիր հետևում էր երկար սլաքին։
 +
 +
― Տասնհինգ աջ։
 +
 +
Դիմացի աջ կողմում Wildebeeste֊ն նույնպես շրջվում էր։ Գորշ լույսի տակ երևաց ղեկի կտրուկ պտույտից նրա ցռուկի մոտ առաջացած ալիքը։ Մինչև ներքևում գվվում էր կամրջակը, Wildebeeste֊ն կարծես թե իր նախորդ դիրքից հետ մնաց ու այժմ փոքր֊ինչ առաջ ընկած ընթանում էր նրանց զուգահեռ։
 +
 +
― Ուղիղ։

00:35, 29 Մայիսի 2017-ի տարբերակ

Քրիսթըֆըր Մարթինի երկու մահը

հեղինակ՝ Վիլյամ Գոլդինգ
թարգմանիչ՝ Ա․ Էմին
աղբյուր՝ «Ճանճերի տերը։ Քրիսթըֆըր Մարթինի երկու մահը»

Բովանդակություն

1

Նա մաքառում էր բոլոր ուղղություններով՝ նա մի մարմնի գալարվող ու ջղաձգվող կծիկի կենտրոնն էր։ Վերև ու նքրեև չկար, չկար ոչ լույս, ոչ օդ։ Նա զգաց, թե ինչպես բերանից ինքն իրեն պայթեց ճիչը․

― Օգնե՜ք։

Օդը խոսքի հետ դուրս պրծավ, տեղը հորդեց ջուրը՝ այրող ու կոշտ, քարի պես քերելով բերանն ու կոկորդը։ Նա մղվեց այնտեղ, ուր օդ էր եղել՝ բայց այժմ խավար ու խեղդող քաոս էր միայն։ Մարմինը խուճապի մատնվեց, բերանը ձգվեց, մինչև որ ծնոտի առանցքը սկսեց ցավել։ Ջուրն անգթորեն խուժեց ներս՝ ներքև։ Մի կում օդ կուլ տալով, նա կարծես թե գտավ ճիշտ ուղղությունը։ Բայց ջրի շրջապտույտը նորից հափշտակեց նրան, կողոպտելով օդի հավանական դիրքի իմացությունը։ Ականջներում տուրբիններ էին ոռնում, կենտրոնից, լուսածիր կրակոցների պես, կանաչ կայծեր էին ցրվում։ Մխոցավոր շարժիչ էր աշխատում, անսանձ թափ առնելով ու ցնցելով ամբողջ տիեզերքը։ Ապա, սառը դիմակի պես, դեմքին քսվեց օդը, որը նա իսկույն կծեց։ Օդն ու ջուրը միասին խճաքարերի պես գլորվեցին որովայնով ցած։ Մկանները, ջղերը, արյունը, մաքառող թոքերը, գլխի մեջ աշխատող մեքենան՝ բոլորը մի պահ ձուլվեցին վաղնջական հևքի մեջ։ Ջրի կոշտ պատառները ցնցվում էին կերակրափողում, շուրթերը սեղմվում էին ու բաժանվում, լեզուն՝ ճկվում, ուղեղում նեոնի սլաքներ էին փայլատակում։

― Մա՜յ․․․

Բայց և այնպես մարդը տարածության մեջ փռված էր խառնաշփոթից անջատ՝ անհաղորդ իր գալարվող մարմնին։ Առջևում վխտացող լուսաթաթախ պատկերրին նա ուշադրություն չէր դարձնում։ Եթե տիրապետեր դեմքի նյարդերին ավելի շուտ, եթե դեմքը համապատասխաներ կյանքի ու մահու միջև կախված նրա գիտակցության վիճակին, ապա այն գռմռացող շան երախի պես կլիներ։ Բայց իրական ծնոտը հեռու էր ու ջղաձգված, իսկ բերանը հեղեղված էր ջրով։ Կենտրոնից առկայծող կանաչ գիծը սկսեց փաթաթվել ու վերածվել սկավառակի։ Հեռո՜ւ֊հեռվում կոկորդը փղձկում էր ու նորից կուլ տալիս։ Ջրի կոշտ պատառներն այլևս ցավ չէին պատճառում։ Մի տեսակ զինադադար էր սկսվել, մարմնի քննություն։ Դեմքի փոխարեն գռմռացող երախ էր։

Պատկերն առարկայացավ, և մարդը դրան ուշադրություն դարձրեց։ Նա այնքան վաղուց նման բան չէր տեսել, որ գռմռացող դեմքը փոքր֊ինչ մեղմացավ և սկսեց զննել պատկերը։

Սեղանին աջից պայծառ լուսավորված մուրաբայի պուլիկ էր դրված։ Այն կարող էր բեմի կենտրոնում գտնվող հսկա անոթ լինել կամ դեմքին համարյա քսվող չնչին մի սրվակ, բայց նրա հետաքրքրությունը կայանում էր ներսում երևացող միանգամայն առանձնացած աշխարհում, որը կարելի էր տնօրինել։ Անոթը համարյա բերնեբերան լի էր մաքուր ջրով, որի մեջ ուղղաձիգ լող էր տալիս ապակյա փոքրիկ մի տիկնիկ։ Անոթի բերանը ծածկված էր ռետինե բարակ սպիտակ թաղանթով։ Առանց շարժվելու կամ մտածելու, մինչև ընդարմացած մարմինը կհանդարտվեր, մարդը դիտում էր անոթը։ Վերջինիս հմայքը նրանում էր, որ ապակյա փոքրիկ տիկնիկը կախված էր դիմակայող ուժերի ներբին հավասարակշռության սահմանին։ Բավական էր մատը հպել թաղանթին, և նրա տակի օդը, սեղմվելով, բազմապատկված ուժով կճնշեր ջուրը, որն իր հերթին վեր կմղվեր տիկնիկի միջի նեղ խողովակով, ստիպելով նրան ավելի խորն ընկղմվել։ Փոխելով թաղանթին գործադրված ուժը, ապակյա մարդուկի հետ կարելի էր ինչ ասես անել, նրա հանդեպ կատարյալ իշխանություն վայելելով։ Կարելի էր ասել՝ «սուզվի՛ր», և նա տեղնուտեղը կսկսեր դանդաղ ընկղմվել, կարելի էր խնայել նրան ու կանգնեցնել։ Կարելի էր նրան թույլ տալ մաքառել վեր, ջրի մակերեսը, մի ումպ օդ ընծայել և նորից՝ ցա՛ծ, դանդա՜ղ ու անգութ, անշեղորեն ցա՛ծ։

Ապակյա տիկնիկի խախուտ հավասարակշռությունը հարաբերվեց նրա մարմնին։ Անբարբառ հայտնության այդ պահին նա տեսավ, թե ինչպես ճիշտ նույն վտանգավոր երկընտրանքի մեջ է գտնվում իր մարմինը՝ սուզվելու և մակերեսին մնալու միջև։ Գռմռացող կերպարը բառեր մտածեց։ Բառերն անհոդաբաշխ էին, բայց շողշողում էին որպես հայտնություն․

Իհա՜րկե՝ փրկագոտին։

Գոտին թևերի տակից ամրացված էր ուսերի վրայով անցնող փոկերով, նա նույնիսկ զգում էր դրանց հպումը, որոնք գրկում էին կուրծքը և իրար միանում բրեզենտի ու քեչայի տակ։ Այն համարյա դատարկ էր, համաձայն հրահանգի, քանի որ պինդ փչած փրկագոտին, ջրին զարկվելով, կարող էր պայթել։ Հանձնարարվում էր նավից որքան կարելի է հեռանալ և ապա փչել գոտին։

Փրկագոտու հայտնությունն ուղեկցվեց կապակցված պատկերների հեղեղով՝ բացատրություններով լաքապատ ցուցատախտակը, ինքը գոտին, փոկերի միջով անցկացված խողովակն ու մետաղյա պտուկը։ Նա հանկարծ գիտակցեց, թե ով է և որտեղ է գտնվում։ Ապակյա տիկնիկի պես, նա խվածք էր ջրի մեջ՝ թմրած ու անձնատուր։

Բերանը նորից ջուր լցվեց, և նա փղձկաց։ Ապա զգաց, որ մի ծանրություն իրեն ցած է քաշում։ Գռմռացող կերպարի առջև հայտնվեց զինվորական ծանր ճտքավոր կոշիկների պատկերը, և նա սկսեց ոտքերը շարժել։ Մի ոտքի թաթով հրեց մյուսը, բայց կոշիկը դուրս չեկավ։ Նա ինքն իրեն ի մի բերեց և գտավ ձեռքերը՝ հեռավոր, բայց պիտանի։ Բերանը փակելով, նա անշնորհք թավալ եկավ ջրի մեջ, և կանաչ կայծերը նորից փայլատակեցին։ Լսեց սրտի բաբախոցը, և որոշ ժամանակ դա անձև խավարի միջի միակ մեկնակետն էր։ Նա աջ ոտքի թաթը հասցրեց ձախ ազդրին և լպրծուն ձեռքով քաշեց կոշիկը։ Սրունքի վրայով սահելով, կոշիկը դուրս պրծավ, և նա ոտքով այն մի կողմ շպրտեց։ Ռետինե փողքը մի անգամ էլ դիպավ ոտքի մատներին և չքվեց։ Նա մոտ քաշեց ձախ ոտքը, գոտեմարտեց երկրորդ կոշիկի հետ և վերջապես այդ ոտքն էլ ազատեց։ Երկու կոշիկն էլ այլևս չկային։ Նրա մարմինը շտկվեց ու փռվեց ջրին։

Բերանը խելացի էր։ Այն բացվում էր օդի հանդեպ և փակվում՝ ջրին դեմ առնելով։ Մարմինը նույնպես գիտակցում էր։ Ժամանակ առ ժամանակ այն ուժգին կծկում էր ստամոքսը, և ծովաջուրը լեզվի վրայով դուրս էր ժայթքում։ Նա կրկին սկսեց վախենալ՝ այս անգամ դա ոչ թե կենդանական խուճապ էր, այլ՝ միայնակ ու երկար մեռնելու խորին սարսուռը։ Գռմռացող կերպարը նորից հայտնվեց, բայց այժմ նա կարող էր բանեցնել դեմքը և օդի մատույց ուներ։ Գռմռացող դիմակի տակ հիմա իմաստ կար, որն արդեն չէր հանդուրժի օդը շռայլել աղմուկի վրա։ Հայտնվել էր մի նպատակ, որը դեռ ժամանակ ու փորձ չէր ունեցել իր անողորմությունը գիտակցելու համար։ Այն դեռ ի վիճակի չէր համապատասխան օրգանները գործածել կանոնավոր շնչառության համար, բայց ջրում թաղվելու ընդմիջումներում կանոնավոր կլանում էր օդը։

Նա սկսեց օդին զուգահեռ կում֊կում մտածել։ Ապա վերհիշեց իր ձեռքերը և հայտնաբերեց նրանց հեռավոր խավարում։ Հետո ձեռքերը ժողովեց և սկսեց տնտղել կոշտ բրեզենտը։ Կոճակը մատները ցավեցնում էր և հրաժարվում էր անցիքց դուրս գալ, բայց վերջապես նա հանգույցից արձակեց նաև քեչայի ճարմանդը։ Համարյա անշարժ պառկած՝ նա հասկացավ, որ ծովն իրեն անտեսում է, նավաստուն ապակյա տիկնիկի պես է վերաբերում, կամ՝ մի գերանի, որն ուր որ է պիտի խորտակվի, բայց դեռևս մի քանի պահ դիմանում է։ Ծփանքի ընդմիջումներում պարբերաբար օդ էր հայտնվում։

Նա գտավ ռետինե խողովակն ու փոկերի տակից այն դուրս քաշեց։ Փուքսն իջած, սմքած գոտին նրան համարյա չէր պահում։ Նա ատամներով սեղմեց պտուկն ու երկու մատով պտտեց֊հանեց կափարիչը, մյուսներով անցքը ծածկելով։ Ապա սկսեց ալիքների արանքից քիչ֊քիչ օդ կորզել ու մղել խողովակի մեջ։ Ալիքների անթիվ ընդմիջումներում նա մաքս էր գանձում թոքերին հասանալիք օդից, մինչև որ սիրտը սկսեց վիրավոր զինվորի պես կաղալ, իսկ կանաչ կայծերը դիվային շուրջպար բռնեցին։ Փրկագոտին սկսեց գրկել կուրծքը, բայց այնքան դանդաղ, որ նա չնկատեց, թե երբ կատարվեց փոփոխությունը։ Հանկարծ ալիքներն այլևս նրան իրենց տակ չէին թաղում, այլ՝ ուսերին քսվելով, դեմքին խոնավ ապտակ հասցնում ու անցնում։ Օդի հետևից ընկնելու կարիք այլևս չկար։ Նա սկսեց կանոնավոր ու խորը փչել խողովակի մեջ, մինչև գոտին ուռեց ու սեղմեց հագուստը։ Չնայած դրան, նա փչելն իսկույն չդադարեց և սկսեց օդի հետ խաղալ, մի քիչ բաց թողնելով ու նորից փչելով, ասես վախենար իրեն օգնելու կոչված միակ արդյունավետ գործողությունն ընդհատելուց։ Գլուխը, վիզն ու ուսերն արդեն բավական երկար ընդմիջումներում ջրից վեր էին մնում։ Նրանք ավելի սառն էին, քան մնացած մարմինը և, օդից փշաքաղվելով, սկսեցին դողալ։

Նա բերանը խողովակից կտրեց։

― Օգնությո՜ւն։ Օգնեցե՜ք։

Օդը սկսեց փախչել, և նա հարձակվեց պտուկի վրա, խողովակը ծալեց ու բանտարկեց շիթը։ Ապա ձայնը կտրեց, ու, փորձելով մի բան տեսնել, հայացքը հառեց խավարին, որն ընդհուպ աչքերին էր քսվում։ Հետո ձեռքը մոտեցրեց աչքին, բայց ոչինչ չտեսավ։ Միայնության ու խեղդվելու արհավիրքներին իսկույն գումարվեց կուրանալու սարսափը։ Նա սկսեց ջրի մեջ վեր մագլցել։

― Օգնությո՜ւն։ Հե՜յ, ո՜վ կա, օգնե՜ք։ Ես այստե՜ղ եմ։

Որոշ ժամանակ նա ջրին փռված շարունակում էր դողդողալ, ականջ դնելով պատասխանի, բայց շրջապատի միակ ձայնն իրեն բախվող ալիքների շրմփոցն էր։ Գլուխն առաջ թեքվեց։

Նա շուրթերից լիզեց աղաջուրը։

― Մարզա՛նք։

Նա սկսեց ջուրը կամացուկ շարժել։ Բերանը մրթմրթաց․

― Իզուր էլ կոշիկներս հանեցի։ Ի՜նչ օգուտ ստացա։― Գլուխը նորից առաջ ընկավ։

― Ցուրտ է։ Հանկարծ չսառեմ։ Կոշիկները որ լինեին, հա՜ կհանեի֊կհագնեի։

Հանկարծ նա պատկերացրեց նավի խորտակումը։ Ծովի հատակը երևի մմի մողնից էլ խորը լիներ։ Այդ մտքից ամբողջ ահռելի զանգվածը միանգամից մամլեց մարմինը, ասես նա սոսկալի խորության տակ լիներ։ Շխկշխկացող ատամներն իրար միացան, դեմքը ծամածռվեց։ Նա ջրի մեջ կծկվեց, ոտքերը վեր քաշելով լպրծուն, մածուցիկ անդունդից։

― Օգնե՜ք։ Օգնությո՜ւն։

Նա սկեց ձեռքերը թափահարել ու ջրի մեջ պտույտ տալ, աչքերը սևեռած շուրջը, բայց մթան մեջ չկար գեթ մի բան, որը հուշեր, թե երբ էին լրանում պտույտները։ Խավարն անթափանց էր ու միաձույլ։ Նավաբեկության հետքեր չկային, ոչ մի փրկված մարդ ջրում չէր թպրտում՝ միայն ինքը։ Խավարն ընդհուպ քսվում էր նրա աչքերին։ Ջուրը ոչ մի տեղ չէր խռովվում։

Նա սկսեց կանչել մյուսներին, որևէ մեկին։

― Նաթ, Նաթանե՜լ։ Աստվա՜ծ սիրես, Նաթանե՜լ։ Օգնությո՜ւն։

Նրա ձայնը մարեց, դեմքի լարումը պարպվեց։ Նա թուլակամ կախվեց փրկագոտուց, անձնատուր լինելով ալիքների քմայքին։ Ատամները նորից էին չխկչխկում, և այդ ցնցումը պարբերաբար տարածվում էր ամբողջ մարմնով մեկ։ Ներքևում ոտքերը ոչ այնքան մրսում էին, որքան՝ ճմլվում, նրանք դիմակայում էին ոչ թե ցրտին, այլ՝ իրենց մամլել ու փշրել ձգտող անողորմ ճնշմանը։ Նա փորձեց ձեռքերը հարմարեցնելու մի տեղ գտնել, բայց ցավը նրանց ոչ մի դիրքում չէր լքում։ Ծոծրակի տակ նույնպես սկսեց ցավել, և այն էլ՝ հանկարծակի, դանակի հարվածի պես, այնպես որ կզակը կրծքից պոկելն անհնար դարձավ։ Դրանից դեմքն ընկղմվեց խովի մեջ, և ջուրը, անախորժ ճողփյունով, խեղդելով քաշվեց քթի մեջ։ Նա ջուրը դուրս թքեց և որոշ ժամանակ փորձեց ցավը հանդուրժել։ Այնուհետև ձեռքերը խցկեց կզակի ու փրկագոտու միջև, և մի երկու ալիքի ընթացքում ցավը թուլացավ, բայց հետո կրկին բռնեց։ Նա թողեց, որ ձեռքերն իջնեն ցած, և դեմքը նորից թաղվեց ջրի մեջ։ Ապա հետ ընկավ, գլուխը սեղմելով ցավին ընդառաջ այնպես, որ աչքերը, եթե բաց լինեին, կնայեին երկնքին։ Ոտքերը սեղմող ճնշումը տանելի դարձավ։ Նրանք այլևս մարմնեղեն չէին՝ վերածվել էին ինչ֊որ ուրիշ նյութի, կարծր ու հանգստավետ։

Մարմնի այն մասը, որին ծովը դեռ լիովին չէր հնազանդեցրել, պարբերաբար ջղաձգվում էր։ Ժամանակն էր ապրելու և զգալու ցավից անքակտելի հավերժությունը։ Գռմռացող կերպարզը չէր վերացել։ Գռմռացողը կերպարը չէր վերացել։ Նա մտածում էր։ Մտքերը տքնագին էին ու անկապացված, բայց՝ կենսական։

Լույսն ուր որ է կբացվի։
Պետք է մի ուղղությամբ շարժվել։
Գոմե մի քայլ առաջ տեսնեմ։
Լույսն ուր որ է կբացվի։
Նավաբեկության մնացորդները կերևան։
Չեմ մեռնի։
Չեմ կարող մեռնել։
․․․ բացի ինձնից։
Անգի՜ն։

Նա ընկրկեց ծովի հետ կապ չունեցող ապրումների հանկարծակի պոռթկումից։ Աչքերից աղաջուր էր հորդում։ Նա քիթը քաշեց և կուլ տվեց։

― Օգնությո՜ւն, մարդի՜կ, օգնե՜ք։

Մարմինը կամացուկ տարուբերվում էր։

Եթե ներքևում լինեի, գուցե նույնիսկ նավակ ձեռք գցեի։ Կամ թեկուզ՝ լաստ։ Թարսի պես հենց իմ հերթապահության ժամանակ պիտի պատահեր։ Քշեց֊տարավ անիծյալ կամրջակից։ Եթե հրամանը ժամանակին տայի, գուցե դեռ հասցընեինք աջ խույս տալ, բայց հիմա նավը երևի խորտակվել կամ շուռ է եկել։ Ով գիտի հիմա մի տեղ մթության մեջ են՝ յուղի ու բեկորների միջև ցրված հատիկ֊հատիկ գլուխներ։ Խմբվում են ու իրար սիրտ տալիս։ Լույսը բացվելուն պես նրանց կգտնեմ, ամեն գնով կգտնեմ։ Թե չէ նրանց կփրկեն, իսկ ես կմնամ էստեղ ճոճանակի պես վերուվար անելով։ Աստվա՜ծ։

― Օգնե՜ք։ Նաթանե՜լ։ Օգնե՜ք․․․

Բայց ես սխալ հրահանգ չեմ տվել։ Եթե նույնը մի տասը վայրկյան շուտ անեի, հիմա հերոս կլինեի՝ «կտրո՛ւկ աջ, աստվա՜ծ սիրեք»։

Երևի հարվածը հենց կամրջակի տակ եղավ։ Բայց ես ճիշտ հրահանգ տվի։ Ու գրողի ծոցն ընկա։

Գռմռացող կերպարը ճգնեց, ուժ տվեց փայտացած դեմքին, և վերջին շուրթը բարձրացավ, մերկացնելով շխկշխկացող ատամները։ Զայրույթի ջերմությունն արյունը քշեց այտերի մեջ և աչքերի հետևը։ Աչքերը բացվեցին։

Նույն պահին նա սկսեց ծեծել ջուրը, թպրտալ ու վեր նայել։ Խավարի մանվածքը փոխվել էր, տեղ֊տեղ լաքաներ ու բծեր էին հայտնվել, որոնք արդեն աչքին չէին պատկանում։ Մի պահ, նախքան նա կհիշեր աչքերը գործածելու ձևը, այդ բծերը, խավարի պես, քսվում էին ակնագնդերին։ Բայց նա աչքերը սանձեց ու տեղափոխվեց գլխի մեջ, գանգատուփի կամարներից նայելով դուրս, աղոտ լույսի ու մշուշիկամայական կուտակումներին։ Ինչքան էլ աչքերը թարթեր ու կկոցեր, բծերը մնում էին այնտեղ՝ դրսում։ Գլուն առաջ թեքեոլվ, դժվարությամբ նշմարեց իրեն բարձրացնող ալիքի թրթռուն պատառոտված եզրը։ Մյուս ակնթարթին նա արդեն խոյանում էր վեր, հաջորդ ալիքին ընդառաջ։ Սկսեց լողորդի շարժումներ անել։ Ջրի մեջ առկայծեցին ձեռքերի պղտոր բծերը, ոտքերի քարե ծանրությունը շարժումից փշրվեց։ Կցկտուր մտքերը շարունակում էին վխտալ։

Երբ ես հրաման տվի, մենք հյուսիս֊արևելք էինք գնում։ Եթե նա հասցրեց ղեկը շրջել, ուրեմն նավը կարող է արևելքի ուղղությամբ որտեղ ասես լինել։ Քամին այն ժամանակ արևմտյան էր։ Այսինքն՝ ալիքները հիմա արևելք են գլորվում։

Նրա շարժումները կատաղի թափ ստացան, շնչառությունն արագացավ։ Փրկագոտուց կախված, նա որոշ ժամանակ մի տեսակ անշնորհք գորտնալող էր տալիս, բայց շուտով կանգ առավ ու փռվեց ջրին։ Ատամները սեղմելով, նա վերցրեց փրկագոտու պտուկն ու օդ դուրս եկավ, փոքր֊ինչ ավելի ընկղմվելով ջրի մեջ։ Ապա նորից սկսեց լողալ, ծանր հեևալով։ Գանգի կամարների տակից նա ակնապիշ ու անձկագին հետևում էր ամեն անցնող ալիքին։ Ոտքերի շարժումը դանդաղեց ու ընդհատվեց, թևերը թուլացան։ Խավար գանգում պարփակված ուղեղը դեռ երկար լողալու շարժումներ էր անում, մինչդեռ մարմինն արդեն անշարժ պառկած էր ջրին։

Երկնքի շաղախն ավելի հստակ էր դարձել։ Անփափանց խավարից մշուշոտ երանգներն աստիճանաբար անցնում էին գորշի, մոխրագույնի։ Արդեն տարբերվում էին ջրի մակերեսի փոքրիկ բլրակները։ Միտքը շարունակում էր լողալու շարժումներ անել։

Խառնիճաղանջ պատկերները ողողեցին նրա ուղեղը, փորձելով մխրճվել նրա և արևելքի կողմը լողալու հրատապ պահանջմունքի միջև։ Նորից հայտնվեց, այս անգամ իմաստը պարպած մուրաբայի պուլիկը։ Ապա՝ մի մարդ՝ կարճ հարցազրույց, սեղանի փայլեցրած մակերեսը, որում ժպտտացող ատամներ են արտացոլվում։ Չորանալու կախված հսկա դիմակների շարանը։ Արտացոլված ատամների տիրոջ ձայնը հարցնում է․

― Ձեր կարծիքով Քրիսթըֆըրին ո՞րը կվայելի։

Հերթապահ լույսը հազիվ է նշմարվում կողմանցույցի վահանակին․․․ Հանկարծ, ի տես երկնքի ու երկրի, նեոնե գրության պես կայծակում է բարձրաձայն հրահանգը․

― Կտրո՛ւկ աջ, աստվա՜ծ սիրեք։

Բերանը ջուր լցվեց, և նա, կիսախեղդ, ուշքի գալով, ընկրկեց։ Ցերեկվա անգութ ներկայությունը վկայում էին կանաչն ու մոխարգույնը։ Ծովը մտերմիկ էր և միաժամանակ ահագնատես։ Ջուրը ծխում էր։ Խոյանալով հսկա ուռուցիկ բաշի վրա, նա տեսնում էր ևս երկու ծխացող գագաթ՝ մնացածը պարուրված էր աղոտ շղարշով, որը կարող էր ցող, եղյամ, կամ անձրև լինել։ Նա հայացքը հառեց այդ աղոտ օղակին, պտույտ տալով և ուսումնասիրելով դրա ամեն մի հատվածը՝ ուղղությունը գնահատելով ալիքների սահքով։ Որովայնի մարմանդ կրակը, հանուն դիմակայության պրկված, այժմ ասպատակվել ու անպաշտպան մխում էր հագուստի ու ջրաթաթախ մարմնի պարույրում։

― Չե՛մ մեռնի։ Չէ՛։

Մշուշի օղակն ամենուր նույնն էր։ Ալիքների ծավալուն բաշերն ուրվագծվում էին մի կողմից, ծառանում նրա վրա, մի պահ վեր հանում, իջեցնում ու անցնում։ Իսկույն վրա էր հասնում մյուսն ու նորից նրան վեր հանում, հասցնելով ցույց տալ, թե ինչպես է նախորդը հալվում մշուշում։ Ապա նա կրկին ցած էր իջնում՝ ծառացող հաջորդ բաշին ընդառաջ։

Նա սկսեց հայհոյել ու սպիտակ ձեռքերի ափերով ծեծել ջուրը։ Բայց նրա մաքառող բերանի ու մարմնի ձայները կլանվում ու ձուլվում էին գլորվող ջրի անհամար շշուկներում։ Նա հանդարտվեց ու մնաց գոտուց կախված, զգալով, թե ցուրտն ինչպես է մատներով խուզարկում իր որովայնը։ Գլուխն ընկավ կրծքին, սմքած ռետինը սկսեց թեթևակի, բայց անդադար չլմփալ դեմքին։

Մտածի՛ր։ Թե չէ բուրդ կլինի։ Տես ինչ կարելի է անել։

Նավը խորտակվեց Ատլանտյանում, ցամաքից հարյուրավոր մղոններ հեռու։ Ռադիոլռությունը խախտելու նպատակով նրանց հիմնական խմբից ուղարկել էին դեպի հյուսիս֊արևելք և թողել մենակ։ Հավանաբար գերմանական սուզանավը մոտակայքում թրև էր գալիս, որ փրկվածներից մի երկու հոգու վերցնի հարցաքննելու։ Կամ էլ՝ որ փրկվածներին ժողովելու համար ուղարկված նավը գնդակոծի։ Սուզանավն ամեն վայրկյան կարող էր ջրի երես դուրս գալ, իր ահարկու իրանով ժայռի պես փշրելով ալիքները։ նրա շրջադիտակը երևի դաղում էր ջրի մակերեսը հենց մոտակայքում՝ ծովի կշռույթն ու թելադրանքը հաղթահարած երկրային էակի աչքի պես։

Գուցե նրա գայլաձկան նման ստվերը հիմա հենց իմ տակո՞վ է անցնում, կամ փայտացած ոտքերիս տակ, ասես բարձին, պառկած է ծովի աղի գրկում, մինչև անձնակազմը քնած է։ Փրկվածներն ով գիտի հենց քթիս տակ են՝ լաստով, նավակով, մակույկով կամ բեկորներից կառչած։ Մառախուղով ծածկված, մերոնք են սպասում՝ նրանք գոնե պահածո ունեն, եթե ոչ՝ խմիչք։

Նա նորից սկսեց ջրի մեջ պտույտներ անել, աչքերը կկոցելով առաստաղի պես կախված երկնքին, ապա պղտոր հայացքը դարձրեց շուրջբոլորը՝ գլուխներ կամ նավաբեկորներ փնտրելով։ Ոչինչ չկար։ Նավն անհետացել էր, ասես հսկա մի ձեռք մղոնանոց խորքից նրան մի ակնթարթում ցած էր քաշել։ Տակի մղոնը հիշելուց նրա դեմքն այլայլվեց ու սկսեց գոռալ․

― Օգնե՜ք․․․ գրողը տանի, անիծվե՜ս դու, հարամ լինի, ես քո․․․ Օգնությո՜ւն։

Խոսքերը վերածվեցին հեկեկոցի, նա սրթսրթաց՝ նավը հափշտակած սառը ձեռքը սկսեց սեղմել իրանը։ Նա դանդաղ զկռտաց լռության մեջ ու նորից սկսեց պտույտներ անել ծխացող կանաչ քաոսում։

Շրջանի մի կողմը մյուսից լուսավոր էր։ Ալիքները գլորվում էին դեպի այդ աղոտ փայլի ձախ կողմը, որի ուղղությամբ մշուշն անգամ ավելի անթափանց էր, քան՝ հակառակ։ Նա մնաց դեմքով դեպի լուսավոր կողմը ոչ թե որովհետև ինչ֊որ բան էր ակնկալում, այլ՝ որովհետև այն կոտրում էր շրջանի միօրինակությունը և ավելի ջերմ էր թվում։ Առանց իրեն հաշիվ տալու, նա սկսեց լողալ, ասես բացվող լույսի ուղղությունը բռնելն ինքնըստինքյան անխուսափելի լիներ։ Լույսի տակ ծովի ծուխն իրեղեն էր թվում։ Այն ընդհուպ քսվում էր ջրին, անհանգիստ բլրակների կատարների և իր միջև մնացող տարածքը շշի ապակու կանաչով լցնելով։ Ալիքներն անցնելուն պես նրանց մեջ դեռ մեկ֊երկու պահ կարելի էր նայել, բայց նրանք սոսկ ջուր էին՝ ոչ ջրիմուռ կար, ոչ՝ պինդ մի նշույլ, լողացող ոչ մի բան, բացի անընդհատ շարժվող կանաչ ջրից՝ սառը, համառ, ապուշ ջուր։ Ձեռքերը ստույգ էին, սև մոմլաթի թևերը նույնպես, ու նաև՝ շնչելու, հևալու ձայները։ Այդ ապուշությունն էլ էր ձայներ հանում՝ փսփսում, ծալվում իրար վրա, մանր կնճիռներով կարկաչում ականջի մոտ, հետո հանկարծ ֆսսոց էր գալիս, քրթմնջոց, մոլտոցներ ու կիսավարտ վանկեր լսվում, ու նաև՝ քամու հանդարտ շրշյունը։ Լուսավոր կողմում ձեռքերը կարևոր էին, բայց կառչելու ոչինչ չունեին։ Մաքառող, մեռնող մարմնի տակ սառը, անծայրածիր կակղությունն էր։

Խորության մտքից փորի մոտ քաշեց անկենդան ոտքերը, ասես նրանց օվկիանոսից կտրելով։ Նա ճկվեց ու օդ կուլ տվեց, ալիքի կատարին խոյանալով անդնդախոր ծովի վրա։ Բերանը բացվեց, որ գոռա լույսի կողմը։

Ու մնաց բաց։ Ապա ատամների շրխկոցով փակվեց, և ձեռքերը սկսեցին ջուր ետ հրել։ Նա մաքառեց առաջ։

― Հե՜յ, աստծո՜ւ սիրուն․․․ ես այստե՜ղ եմ․․․ ճիշտ ձեր քթի տակ, աջի՜ց․․․

Թափահարեց ձեռքերն ու ոտքերը, անշնորհք շուռումուռ գալով ջրի մեջ։ Ալիքը ծածկեց նրան, և նա մղվեց վեր, ջրից մինչև կուծքը դուրս թռչելով։

― Օգնությո՜ւն, օգնե՜ք։ Ջրում մարդ կա․․․ Աստվա՜ծ սիրեք։

Ոստյունի թափից նա նորից ընկղմվեց, բայց մագլցեց վեր, ու ալիքը գլխից թափ տվեց։ Որովայնի կրակը տարածվել էր, սիրտը մարմնով մեկ ցավագին ճիգով էր մղում մածուցիկ արյունը։ Լուսավոր բծից աջ մշուշի մեջ նավ կար։ Նա նավի քթից աջ էր ընկած, կամ էլ․․․ և այդ մտքից սկսեց փրփուր ծեծել․․․ կամ էլ՝ խելից ձախ, և նավը հեռանում էր։ Անգամ կատաղի շարժվելով, նա հասկացավ այդ մտքի անհեթեթությունը, քանի որ այդ դեպքում նավը քիչ առաջ անցած կլիներ կողքով։ Ուրեմն նավն իր կողմն էր գալիս և տեսանելիության օղակը պիտի կտրեր ճիշտ իր կողքին։

Կամ էլ կանգ էր առել։

Այդ մտքից ինքն էլ կանգ առավ և մնաց ջրին պառկած։ Նավն այդ աստիճան աղոտ էր երևում՝ խտացած խավարի պես մի բան, որ նա անկարող էր ոչ չափը դատել, ոչ՝ հեռավորությունը։ Հիմա նավն անշուշտ ավելի մոտ էր, քան առաջին անգամ տեսնելիս, և երևում էր, անգամ երբ նա ալիքների միջև էր մնում։ Նորից սկսեց լողալ, ամեն ալիքի կատարին գոռալով․

― Օգնությո՜ւն, մա՜րդ կա։

Բայց ո՞ր նավը կարող է այդքան ծուռ լինել։ Ավիակի՞րը։ Ամայի, լքված, ուր որ է խորտակվող ավիակիրը։ Այդ դեպքում այն վաղուց պիտի տորպեդային համազարկից կործանված լիներ։ Լքված զբոսանա՞վ։ Որ այդպես է, ուրեմն, մեծությունից ելնելով, «Թագուհիներից» մեկն էր, բայց ինչո՞ւ՝ ծուռ։ Արևն ու մշուշը հավասարակշռության մեջ էին։ Արևը լուսավորում էր մշուշը, բայց չէր խոցում այն։ Արևամուժի միջից ծառանում էր նավ֊ոչ֊նավի խավար ուրվագիծը այնտեղ, ուր միայն նավ կարող էր լինել։

Նա նորից սկսեց լողալ, հանկարծ զգալով իր մարմնի կատարյալ ուժասպառությունը։ Նավը տեսնելու առաջին, ցնծագին հրճվանքը կլանեց ամբողջ վառելիքը, և կրակն այժմ կրկին մարմանդ էր։ Նա խոժոռ լողում էր, թևերը սեղմելով ջրի մեջ, հայացքը կամարների տակից առաջ նետելով, ասես այն կարող էր իրեն խարսխել ապահովությանը։ Ուրվագիծը շարժվում էր՝ մոտենում, բայց ավելի հստակ չէր դառնում։ Նրա ստորոտում մեկ֊մեկ նավի կտրած ալիքի պես մի բան էր երևում։ Նա դադարեց նայել այդ կողմն ու շարունակեց մեկ լողալ, մեկ գոռալ, մարմնի վերջին ուժերը սպառելով։ Շուրջբոլորը շարունակ աճող, կողոպտել ջանացող կանաչ սաստկություն էր, նա պարուրված էր մուժով ու ցոլքով, աչքերի առջև կարմիր էր տրոփում՝ ի վերջո մարմինն անձնատուր եղավ ու փռվեց ալիքներին, և մութ ստվերը ծառացավ նրա վրա։ Սեփական պայքարի ձայների միջից նա լսեց փշրվող ալիքների աղմուկը։ Ապա գլուխը բարձրացրեց, և ահա՝ երկնքի մեջ մխրճված ժայռը, վրան ճախրող ճայով։ Նա ջրի մեջ վեր մղվեց ու տեսավ, թե ինչպես էր ամեն ալիք մի պահ սմքում, հետո վեր նետում փրփրած ձեռքն ու անէանում, ասես ժայռը նրան կուլ էր տվել։ Սկսեց լողալու շարժումներ մտածել, բայց արդեն գիտեր, որ մարմինն այլևս իրեն չի ենթարկվում։ Նրա ու ժայռի միջև մնացած ալիքի կատարը հարթվեց, տարակուսած փափկեց ու կտրուկ ցայտեց վեր։ Նա սուզվեց ու առանց գիտակցելու տեսավ, որ կանաչ ջուրն այլևս դատարկ չէ։ Դեղին ու դարչնագույն էր հայտնվել։ Անսանձ ջրի խենթ ու անձև քրթմնջոցի փոխարեն նա հանկարծակի շառաչ լսեց։ Հետո ընկղմվեց երգող աշխարհի գիրկը՝ ինչ֊որ մազմզուկներ սկսեցին հպվել դեմքին, հանկարծ նշմարվեցին քարի ու ջրիմուռների խառնաշփոթ մերձությունը վկայող մանրամասերը։ Դեմքին քսվեցին դարչնագույն շոշափուկները, ապա, կործանարար ցնցումով, նա բախվեց կարծրությանը։ Տարբերությունը կատարյալ էր, այն զգացվում էր մարմնի տակ, ծնկների ու դեմքի վրա, նա կարող էր մատները փակել վրան, մի պահ՝ անգամ կառչել դրանից։ Բերանն առանց կարիքի բաց էր մնացել, աչքերն էլ էին բաց՝ նա սևեռուն ու մտերիմ շփման մի պահ ապրեց դեմքին համարյա քսվող երեք խեցու հետ, երկուսը՝ փոքր, մեկը՝ մեծ։ Բայց և այնպես հեղհեղուկ խոնավության աշխարհից հետո այդ կարծրությունն ահարկու էր ու օրհասական։ Այն ոչ թե թրթռուն էր, ինչպես նավի իրանը կարող էր լինել, այլ՝ անողորմ ու խուճապազդու։ Աննպատակ գլորվող ջրի հազարավոր մղոններից հետո այն հանկարծակի գոտեմարտի էր բռնվում։ Նա զգաց, թե ինչպես է ինքը խեցիներից անջատվում ու հեռացվում, գլխիվայր շուռ տրվում, ու շպրտվում ջրիմուռների ու խավարի գիրկը։ Նա խճճվեց լպրծուն ճոպանների մեջ, բայց դուրս պրծավ։ Ապա նշմարեց լույսն ու մի բերան օդ ու փրփուր կուլ տվեց։ Նա տեսավ ժայռի պատառոտված եզրովն ի վեր ծառացող ջրափոշու սյուները, և Ատլանտյանի մեջտեղում ցցված ժայռի տեսքն այն աստիճան նրան ահաբեկեց, որ նա վայրի գազանի պես ոռնաց, շռայլելով օդի պաշարը։ Նա ընկղմվեց կանաչ անդորրի գիրկը, ապա նորից ետ մղվեց ու շպրտվեց մի կողմ։ Ծովը նրանով այլևս չէր խաղում։ Այն զսպել էր իր կատաղությունը և որսկան շան պես նրան հանդարտ ու զգույշ առաջ էր տանում։ Ոտնաթաթեին ու ծնկներին կարծր բաներ էին քսվում։ Ծովը նրան մեղմիկ ցած դրեց ու նահանջեց։ Նրա կուրծքը և դեմքը, ճակատի մի կողմը հպվում էր կարծրությանը։ Ծովը վերադարձավ ու քսմսվեց նրա դեմքին, լպստելով այն։ Նա շարժումներ մտածեց, որոնք չիրականացան։ Ծովը նորից հետ եկավ, և նա կրկին շարժումներ մտածեց, որոնք այս անգամ իրագործվեցին, քանի որ ջուրն իր վրա էր վերցրել նրա ծանրության մեծ մասը։ Կարծր բաների վրայով նա շարժվեց առաջ։ Ամեն ալիք նրան փոքր֊ինչ առաջ էր մղում։ Նա զգաց, թե ինչպես ծովը հոտոտեց իր ոտքերը, ապա՝ քիթը սեղմեց թևատակին։ Այն այլևս դեմքը չէր լպստում։ Առջևում մի պատկեր էր, որ զբաղեցնում էր կամարների տակի ամբողջ տարածքը։ Այն իմաստ չուներ։ Ծովը նորից հպվեց նրա թևատակին։

Նա անշարժ պառկած էր։

2

Պատկերը սպիտակ ու սև էր, բայց մեծ մասամբ՝ սպիտակ։ Այն երկշերտ էր, մեկը մյուսի հետևից, ամեն աչքի համար՝ առանձին։ Նա ոչ մտածում էր, ոչ՝ շարժվում, մինչև պատկերը փոքր֊ինչ փոխվեց ու աննշան ձայներ հանեց։ Այտի տակի կոշտուկները սկսեցին նեղել։ Դրանք այլևս չէին ճնշում, այլ, խտացած ցավի կղզյակներով, այրում էին առանց ջերմության։ Ատամնացավի քինոտ համառությամբ դրանք ի մի էին բերում նրան, կազմակերպում որպես հավաք մի էակ։

Բայց և այնպես ցավը չէր, և ոչ էլ՝ սպիտակ ու սև պատկերը, որ առաջինը նրան կյանքի կոչեցին, այլ՝ ձայները։ Չնայած ծովը նրան խնամքով էր վերաբերվել, այլուր այն շարունակում էր մռլտալ, ոռնալ ու պոռթկալ։ Քամին նույնպես, կամակատար ջրից տարբեր դիմակայելու առարկա ստանալով, սվսվում էր ժայռի շուրջն ու ֆշշում ճեղքերում։ Այդ ձայների հանրագումարը տալիս էր մի լեզու, որը մխրճվում էր խավար, անտարբեր գլխի մեջ ու հավաստիացնում, որ գլուխն ինչ֊որ տեղ գոյություն ունի․․․ մինչև որ քամու ու ջրի ձայների վրայից հնչած ճայի ճիչը խարխափող գիտակցությանն ազդարարեց՝ ուր էլ որ լինես, այստե՛ղ ես։

Նա հանկարծակի հայտնվեց այդտեղ, դիմանալով ցավին ու ընդհուպ հաղորդակցվելով մարմինը պահող կարծրությանը։ Նա վերհիշեց աչքերը գործածելու ձևն ու տեսողության երկու դաշտերն իրար բերեց այնպես, որ պատկերները ձուլվեցին և հեռավորություն տվին լաքարերը դեմքի մոտ էին, սեղմվելով նրա այտին ու ծնոտին։ Դրանք սպիտակ կվացից էին, ողորկ ու կլորավուն, կարտոֆիլաձև։ Դրանց սպիտակությունն ընդգծվում էր դեղին բծերով ու մուգ նյութի հատիկներով։ Դրանց հետևում ավելի սպիտակ մի բան կար։ Նա առանց հետաքրքրության ուսումնասիրեց այդ, նշմարելով գունատ ծալքերը, եղունգների կապտած հիմքերն ու մատների ծայրի կնճռոտվածությունը։ Առանց գլուխը շարժելու, նա մոմլաթն ի վեր հետևեց թևքի գծին մինչև ուսի սկզբնավորումը։ Աչքերը վերադարձան գլաքարերին ու սկսեցին ծուլորեն դիտել, ասես վերջիններս ուր որ է պիտի մի բան ձեռնարկեին, որը նա ակնկալում էր առանց որոշակի հետաքրքրության։ Ձեռքը չէր շարժվում։

Գլաքարերի արանքում ջուր էր հայտնվում։ Այն թեթևակի շարժում էր դրանց, մի պահ դադար առնում ու նորից ներս ծծվում, մինչև գլաքարերը կտկտում էին ու խշխշում։ Ջուրը լվանում֊իջնում էր մարմնով մեկ ու կամացուկ ձգում գուլպայավոր ոտնաթաթերից։ Ջրի վերադառնալուն պես նա նորից նայեց գլաքարերին, և այս անգամ ծովի վերջին ճիգը լցրեց նաև բաց մնացած բերանը։ Դեմքի արտահայտությունն անփոփոխ, նա սկսեց մարմնով մեկ սրթսրթալ։ Գլխի միջից թվում էր, որ սրթսրթում են գլաքարերը, քանի որ սպիտակ ձեռքը դողում էր մարմնին համաչափ։ Դեմքի տակի գլաքարերը շարունակում էին համը հանել։

Գլխում ներս ու դուրս անող պատկերները նրան չէին անհանգստացնում, որովհետև փոքր էին ու հեռավոր։ Կանացի սպիտակ ու մանրամասն մի մարմին էր, տղայի մարմին, տոմսարկղ, նավը, կամրջակ, նեոնե գրությամբ հեռավոր երկինքը կտրող հրահանգ, տախտակամած տանող աստիճանի ծայրին խոնարհ կանգնած բարձրահասակ ու նիհար մի մարդ, կար նաև պուլիկի նավաստու պես ծովում կախ տրված մարդը։ Նախապատվություն չէին ստանում ոչ գլաքարերը, ոչ՝ պատկերները։ Երբեմն մեկն էր գերիշխում, երբեմն՝ մյուսը։ Ամեն մի առանձին գլաքար որևէ պատկերից մեծ չէր։ Երբեմն պատկերը զբաղեցնում էր մի ամբողջ գլաքար, ասես այն մի ուրիշ աշխարհի կամ այլ չափման մեջ բացվող լուսամուտ լիներ։ Երբեմն, բարձրաձայն հրահանի պես, երևում էին նաև խոսքերն ու ձայները։ Նրանք ոչ թրթռում էին, ոչ՝ անհետանում։ Գոյանալով, նրանք գլաքարերի պես շարունակում էին մնալ որպես կարծր, հարատև իրեր։ Դրանցից ոմանք գանգի ներսում էին, հոնքերի կամարի ու քթի ստվերի տակ։ Դրանք ճիշտ այրող կոշտուկների վրա գտնվող անորոշ խավարի մեջ էին։ Առաջ նայելով, կարելի էր տեսնել դրանցից այն կողմ։

Նրա մարմինը մի նոր սառնություն համակեց։ Հագուստի պարույրների միջև այն դանդաղ սողում էր մեջքովն ի վար։ Մարմանդ կրակի պես այրողը օդն էր։ Հազիվ էր նա այդ նկատել, երբ վերադարձող ալիքը խեղդելով լցրեց բերանը, ընդհատելով սրթսրթալու կշռույթը։

Նա սկսեց փորձեր անել։ Հայտնաբերեց, որ կարող է վեր քաշել մի ոտքը, ապա՝ մյուսը։ Ձեռքը վեր սողաց գլխի վրա։ Նա կշռադատեց, որ հակառակ կողմում մի տեղ ևս մի ձեռք պիտի լինի, և դրան լուր ուղարկեց։ Ապա գտավ այդ ձեռքն ու ափը շարժեց։ Մատներն առայժմ տեղում էին, ոչ թե որովհետև շարժվում էին, այլ՝ որովհետև սեղմելիս նրանց փայտացած ծայրերը հպվում էին անտեսանելի գլաքարերին։ Նա մոտ քաշեց ձեռքերն ու ոտքերը և սկսեց լողլու շարժումներ անել։ Ցրտի սարսուռներն օգնում էին։ Շնչառությունն արագացավ, սիրտը սկսեց տրոփել։ Անկապ պատկերներն անհետացան, մնացին միայն լաքարերը, նրանց ձայնն ու սրտի բաբախոցը։ Նա մի արժեքավոր միտք ունեցավ, արժեքավոր ոչ թե իր պիտանիությամբ, այլ՝ որովհետև այն ետ էր ընծայում իր անհատականության մի մասնիկը։ Նա բառեր կազմեց միտքն արտահայտելու համար, բայց դրանք չհաղթահարեցին ատամների անջրպետը։

Երևի Յուպիտերի վրա ես սրա պես ծանր կլինեի։

Հետո միանգամից տիրացավ իրավիճակին։ Հասկացավ, որ իր մարմինը ճիշտ առաջվա չափ է կշռում, որ ինքն ուժասպառ է, որ փորձում է վեր մագլցել գլաքարերի փոքրիկ լանջով։ Նա դեմքի ակոսները հեռացրեց դրանք դրոշմած գլաքարերից ու ծնկները ետ հրեց։ Ատամներն իրար բախվեցին ու կրճտացին։ Նա այնպես ձևեց կրծքավանդակի ծավալումն ու մարմնի դողը, որ դրանք չխանգարեն իր արճճաքարշ առաջընթացին։ Նա զգաց, թե ինչպես ամեն հերթական ալիք ոտքերն ի վար ավելի ու ավելի ցած է ավարտվում։ Անկարող լինելով շարունակել, նա շնչակտուր դադար է առնում, սպասելով, որ աշխարհն իր տեղն ընկնի։ Ջուրն այլևս ոտքերին չէր քսվում։

Ձախ ձեռքը՝ ծպտվածը, հպվեց մի բանի, որը չկտկտաց և տեղի չտվեց։ Նա գլուխը պտտեց և կամարի տակից վեր նայեց։ Դեմքի առջև դեղնամոխրագույն ինչ֊որ բան կար։ Այն չեչոտ էր ու ծակոտկեն ու տեղ֊տեղ ծածկված էր կարմիր դոնդողների պատառներով։ Խեցիների դեղին կոնաձև վրանները կառչած էին ամեն անցքից։ Դրանցից կախված էին ջրիմուռների դարչնագույն տերևներն ու կանաչ թելերը։ Ներքևում սպիտակ գլաքարերը դեմ էին առնում մի մուգ խոչընդոտի։ Ամեն ինչ պատված էր ջրի բարակ փայլուն թաղանթով, որը կաթկթում էր, փոքրիկ թրթռուն լճակներ կազմում, կամ ջրիմուռներով ծորում ցած։ Նա սկսեց գլաքարերի վրա շուռ գալ, մեջքը դեմ տալով ժայռին ու ոտքերը վեր քաշելով։ Վերջապես առաջին անգամ տեսավ դրանք՝ հեռավոր ուրվագծեր, սպիտակ ծովային գուլպաների պատճառով բրդոտ ու հաստ։ Նա անձի մի մասնիկ էլ վերագտավ։ Ձախ ձեռքը բերելով ականջի տակ, սկսեց ուժ տալ։ Ուսը մի փոքր բարձրացավ։ Նա ետ հրեց ոտքերն ու ձեռքերը քաշեց։ Մեջքը սկսեց հենվել անկյունին, որից ջուր էր կաթում։ Գլուխը բարձրացավ։ Նա երկու ձեռքով բռնեց մի ազդրն ու այն մոտ քաշեց կրծքին, ապա՝ մյուսը։ Նա մարմինը հարմարացրեց անկյանը և ծնկների վրայով ցած նայեց գլաքարերին։ Բերանը նորից բաց էր։

Ի վերջո գլաքարերն այնքան էլ շատ չէին։ Ժայռի ստվերի տակ նրանց զբաղեցրած եռանկյունու կողմերը հազիվ մարդու երկայնքի չափ լինեին։ Նրանք կարծր էին ու լցնում էին ժայռի պատերի միջև գոյացած խոռոչի հատակը։

Նա հայացքը գլաքարերից կտրեց և սկսեց ուսումնասիրել ջուրը։ Արձակ ծովի համեմատ ջուրը համարյա հանդարտ էր՝ պատճառն այն ժայռն էր, որի կողքով նրան քշել֊բերել էին ալիքները։ Նա արդեն տեսնում էր այդ ժայռը։ Այն նույն նյութից էր, ինչ որ այս մեկը՝ խեցիների ու փրփուրի շնորհիվ մոխրադեղնագույն։ Ալիքները դեմ են առնում այդ ժայռին, ու չնայած նեղուցի երկու կողմում ծովը շարունակում էր մոլեգնել, երկու ժայռի միջև մաքուր կանաչ ջրի մի քանի մետր էր մնում։ Ժայռից այն կողմ արևի հեղհեղուկ լույսը պատճենող ծովի ծխացող տարածքն էր միայն։

Նա թողեց, որ աչքերը փակվեն և անուշադրության մատնեց նրանց տակ իսկույն հայտնված տարափոփոխ պատկերները։ Մտքի դանդաղ շարժումը կենտրոնացավ մի գաղափարի վրա։ Մարմնի մեջ թույլ, համարյա մարող կրակ կար, որը դեռ անհավատալիորեն ծխում էր ի հեճուկս Ալտանտյանի։ Նա գիտակցաբար մարմինը ծալեց այդ կրակի շուրջն ու սկսեց այն խնամել։ Կրակը կայծի չափ էլ չկար։ Անիմաստ բառերի ու պատկերների հոսքը շարունակվում էր։

Քամու հետ վերևից իջավ ծովային թռչունի երկար ճիչը։ Նա ուշադրությունը կայծից շեղեց և կրկին բացեց աչքերը։ Այս անգամ ինքնությունն այն աստիճան էր գտնվել, որ նա ի վիճակի էր տեսածն ընկալել ամբողջությամբ։ Առջևի լուսավոր պատկերը երկու կողմից շրջանակում էին ժայռի մութ պատկերը։ Դիմացի ժայռին արև էր ընկնում, խաղալով շուրջը գլորվող ալիքների բարձրացրած ջրափոշում։ Նա գլուխը թեքեց և նայեց վեր։

Խեցիներից և ջրիմուռներից վեր ժայռի պատերն ավելի ողորկ էին և գնալով իրար էին միանում։ Վերևում լույս թողնող մի բացվածք կար, որի մեջ ամպի պես մի բան էր երևում։ Մինչ նա նայում էր, բացվածքի վրայով մի ճայ սպրդեց, քամու մեջ ճչալով։ Վեր նայելու ճգիը ցավ էր պատճառում, և նա դարձավ իր մարմնին, զննելով մոմլաթի ու քեչայի տակի ելուստները, որ իր ծնկներն էին։ Ապա մոտիկից նայեց մի կոճակի։

Բերանը բացուխուփ արեց, ձայներ հանելով։ Նա ձայները վերադասավորեց, վերածելով երերուն խոսքերի․

― Ես քեզ գիտեմ։ Քեզ Նաթանելն է կարել։ Ինքս էի խնդրել։ Ասեցի լավ պատրվակ կլինի նրան տախտակամածից ազատել, որ մի քիչ շունչ քաշի։

Աչքերը նորից փակվեցին։ Նա անվարժ շոշափեց կոճակը։

― Էս բաճկոնը որ ունեցա, դեռ շարքային էի։ Նաթանելից առաջ կոճակները Լաֆթին էր կարում։

Գլուխն ընկավ ծնկներին։

― Գիշերային հերթապահությունն էր պատճառը։

Խռմփոցն ընդհատեց պատկերների շարանը։ Դողը թուլացել էր, բայց և այնպես կլանում էր թևերի ուժը, և նրանք ի վերջո ծնկներից ցած ընկան ու փռվեցին գլաքարերին։ Գլուխը ցնցվում էր։ Խռմփոցների ընդմիջումներում գլաքարերը ցավեցնում էին գարշապարը, մեջքի ցավն ավելացավ, երբ ոտքերը դանդաղ սողացին ցած։ Պատկերներն այն աստիճան խառնիճաղանջ էին, որ հաջողությամբ կարող էին ավերել և՛ ինքնությունը, և՛ առկայծող կրակը։ Դժվարությամբ դրանց միջև խուսանավելով, նա կոպերն իրարից անջատեց և նայեց դուրս։

Ներքևում, ջրի գալուն պես, օրորվում էին գլաքարերը։ Ավելի վեր նրան փրկած ժայռը փրփրում էր ալիքների ոստյուններից։ Դրսում ցերեկային պայծառություն էր, բայց ժայռի խոռոչը նամոտ էր ու հոտած՝ նավահանգստի արտաքնոցի պես։ Նրա բերանը բադի ձայներ հանեց։ Մտքում կազմված բառերը հետևյալն էին․ «Ո՞ր գրողի ծոցն է էս անիծյալ ժայռը»։ Սակայն դա կարող էր վտանգել նրա վիճակը, վիրավորական լինելով մութ խոռոչի համար, և կոկորդի մեջ նա բառերը փոխեց։

― Էս ո՞ւր եմ ընկել, անտեր մնամ։

Մենավոր մի ապառաժ, լեռնաշղթայի ծերպ, խորտակված աշծարհի հինավուրց, ծնոտի միակ ատամը՝ ով գիտի քանի՜ մղոն ցամաքից հեռու։ Նա համակվեց հոռի մի զգացումով՝ ոչ թե ջրի միջի առաջին պահերի խուճապահար հոգեվարքը, այլ՝ խորը և համընդհանուր մի սարսափ նրան մղեց բթացած մատներով կառչել ժայռից։ Նույնիսկ կիսով չափ վեր կացավ և սեղմվեց ջրիմուռների ու դոնդողների մնացորդներին։

Մտածի՛ր, բո՛ւթ, մտածի՛ր։

Մառախլապատ ծովի հորիզոնը չէր հեռանում, ջուրը ցատկում էր ժայռից ցած, գլաքարերն օրորվում էին։

Մտածի՛ր։

Նա պպզեց, հայացքը հառած ժայռին, անշարժ, բայց շարունակ սրթսրթալով։ Նշմարեց, թե ինչպես, արտաքին ժայռին բախվելով, սանձվում էին ալիքները, խոռոչի առջև թողնելով լոկ անքեն ճողփացող ջուրը։ Նա դանդաղ հարմարեցրեց մարմինը նույն անկյունում։ Կայծը չէր մարել, սիրտը հոգում էր նրա պետքերը։ Նա հայացքը հառեց դրսի ժայռին, որը համարյա չէր երևում։ Պակասում էր անունը։ Անունը քարտեզի վրա էր, Ատլանտյանի մեջտեղում, արտառոց մեկուսության մեջ, այնպես որ քամին ու եղանակը որոշ չափով ծաղրելու ընդունակ նավաստիները ժայռը կատակի էին վերածել։ Նա տեսավ, թե ինչպես հածանավի նավավարը նավապետի հետ միասին կռացել են քարտեզի վրա, իրեն էլ տեսավ, որպես նավավարի զգաստ կանգնած օգնական, մինչ նրանք իրար քմծիծաղ էին տալիս։ Նավապետը ծիծաղեց, ու իր դարթմուտյան առոգանությամբ ասաց․

― Ըստ իս այդ անունը համարյա դիպուկ էր։

Ինչ էլ որ լիներ, համարյա դիպուկ էր։ Դե գնա ու համարյա դիպուկի վրա սթրվի Հեբրիդներից չգիտես ինչքան հեռու։ Եվ ո՞ւմ էր պետք կայծը, եթե այն պիտի տեղի տար զավեշտական մեկուսացման ճնշման տակ։ Նա խոսքերը թքեց նավապետի պատկերի վրա․

― Վիճակս առաջվանից մի բանով լավ չի։

Նա ժայռն ի վար ցած սահեց, ոսկորները ծռելով։ Գլուխն ընկավ ճիշտ անկյան հիմքում։ Սկսեց խռմփալ։

Սակայն ներսում, որի համեմատ խռմփոցն արտաքին էր, նրա գիտակցությունը շարունակում էր շարժվել ու տնտղել պատկերներն ու հայտնությունները, իր վանդակն անդադար զննող գազանի պես։ Այն մերժում էր կանանց մանրամասն մարմիններն ու խնամքով դասավորում ցաքուցրիվ բառերը, անտեսելով ցավը և մարմնի համառ դողը։ Այն միտք էր փնտրում։ Վերջապես գտավ, ավելորդություններից զտեց, վերցրեց և մարմնի ընձեռած զորությունը գործածեց մտքին ուժ ու կարողություն հաղորդելու համար։

Ես ողջամիտ եմ։

Խռմփոցների տակ սև անզգայության մի միջոց անցավ։ Ապա աջ ձեռքը, հնազանդվելով հրահանգին, սկսեց տնտղել մոմլաթե բաճկոնը, բացեց գրպանի կափույրն ու ներս սողաց։ Մատները ճոպանին ամրացված ծալովի մի դանակ գտան և մնացին ներսում։

Աչքերը բացվեցին, հոնքերի կամարով շրջանակի մեջ առնելով կանաչ ծովը։ Որոշ ժամանակ աչքերը նայում էին, տպավորություններ ծծելով՝ առանց տեսնելու։ Հանկարծ մարմինը վեր թռավ։ Կայծը թեժացավ, ամբողջ իրանը պրկվեց, ճկվեց, ձեռքը գրպանից դուրս թռավ ու կառչեց ժայռից։ Աչքերն անթարթ առաջ էին նայում։ Մինչև աչքերը նայում էին, ալիքը ծածկեց դիմացի ժայռը հնարավոր դարձնելով տեսնել խորքի դարչնագույն ջրիմուռները։ Ոտքերի տակ գլաքարերով ֆշշաց փրփուրի շերտը։

Փրփուրը ներս ծծվեց, գլաքարերն ատամների պես կրճտացնելով։ Ալիքն ալիքի հետևից նա դիտում էր, թե ինչպես փրփուրի ամեն պոռթկում ավելի ու ավելի գլաքարեր էր ընդգրկում, հետ դառնալիս տեսադաշտում պակասը թողնելով։ Դիմացի ժայռն այլևս անջրպետ չէր, այլ՝ սոսկ ձևական պատնեշ։ Խոռոչը գնալով ավելի ուղղակի էր կապվում ծխացող կանաչ ծովի անողոք առաջընթացին։ Նա ջրից ետ ընկրկեց ու դարձավ դեպի ժայռը։ Կաթկթող ջրիմուռներով, տաղտուկ ու անմիտ խեցիներով ու դոնդողներով բնակեցված խավար, արտաքնոցակերպ խոռոչը լուսնի արտոնությամբ ցամաք էր դառնում լոկ օրական երկու անգամ։ Այն ապահովության պատարանք էր ստեղծել, սակայն իրականում ծովի որոգայթ էր, նույնքան խորթ շնչավոր կյանքին, որքան նախորդ գիշերվա հեղհեղուկ տարերքն ու ուղղաձիգ մղոնը։

Ճայը ճչաց նրա հետ միասին, և նա ուշքի եկավ։ Գլուխը հենելով ժայռին, նա սպասեց, որ սիրտը հանդարտվի։ Փրփուրը քսվեց ոտքերին։ Կանգնելու համար շատ քիչ տեղ էր մնացել, իսկ այն գլաքարերը, որոնց նա կառչել էր ցամաք շպրտվելիս, հիմա կանաչ էին ու դեղին թռվռուն ջրի կես մետրանոց խորքում։ Նա նորից շրջվեց ժայռի կողմն ու բարձրաձայն ասաց․

― Վերև՛։

Նա նայեց շուրջը, հենակետեր փնտրելով։ Ելուստների ընտրությունը բավական մեծ էր։ Նրանց թաց ուրվագծերի դիմաց ձեռքերը տկար էին ու լպրծուն։ Մի պահ նա, ժայռին հենված, հավաքագրում էր մարմնի վերջին ուժերը։ Ապա աջ ոտքը վեր քաշեց ու դրեց մոխրաման հիշեցնող բացվածքի մեջ։ Մոխրամանը եզր ուներ, բայց՝ ոչ սուր, և ոտքը ոչինչ չզգաց։ Նա դեմքը մամռոտ պատից հեռացրեց ու ուժ տվեց, մինչև որ աջ ոտքն ուղղվի։ Ձախ ոտքը ճոճվում ու դեսուդեն էր բախվում։ Նա ձախն էլ հարմարեցրեց մի ելուստի ու մնաց խաչված, գլաքարերից ընդամենը մի քանի մատնաչափ բարձր։ Նա նայեց դեմքի առջև, անկյունը պատած, քարացած կաթիլներին, ասես նախանձելով նրանց անդորրին։ Ժամանակը կաթիլ֊կաթիլ անցնում էր։ Տեսադաշտը նորից կիսվեց։

Ներքևում անձավի վերջին գլաքարերը խշխշալով անձնատուր եղան ջրին։ Փրկագոտու վրայով, մոմլաթե բաճկոնի բացված փեշի միջով նա նայեց անկյան տակի թաց գլաքարերին։ Տեսավ իր հաստ գուլպաները և մտովի ոտքերը տեղադրեց նրան մեջ։

Երանի՜ կոշիկները հանած չլինեի։

Նա զգուշորեն փոխեց աջ ոտքի դիրքն ու ձախ ծունկը շտկեց, ծանրությունը տեղափոխելով նրա վրա։ Ոտքերը զարմանալի խտրություն էին ցուցաբերում։ Նրանք հրաժարվում էին ընկալել քարը, եթե այն սուր չէր։ Ոտքերը նրա մասն էին դառնում միայն այն դեպքում, երբ ցավ էին պատճառում կամ երևում էին։

Հերթական ալիքը հասավա անկյանը և չլմփաց ճիշտ դրա գագաթում, ոտքերի ու փրկագոտու արանքով ջրափոշին ցայտելով նա դեմքին։ Նա ձայն հանեց և նոր միայն հասկացավ, թե ինչ ստվար մսեղեն հավելում է քարշ տալիս իր հետ։ Ձայնը ծագեց կոկորդում, կլթկլթաց ու լռվեց։ Բերանը անմասն էր, բայց՝ բաց։ Ծնոտը թուլակամ ընկած էր բրեզենտի կոշտ օձիքին։ Կլթկլթոցը սաստկացավ, և նա ատամները չրխկոցով իրար բերեց։ Խոսքերը գալարվեցին ատամների ու վերևի սառած շրթունքի արանքով․

― Ոնց որ մեռել։

Նոր ալիքը կրկին փոշի ցանցեց նրա դեմքին։ Նա սկսեց մագլցեց։ Խորդուբորդ մակերեսով վեր սողաց այնքան, մինչև որ խեցիներն ու միդիաները վերացան և ժայռից այլևս ոչինչ չէր կառչում, բացի իրենից ու ջրիմուռների աննշան կանաչ մնացորդներից։ Ամբողջ ընթացքում քամին նրան ծեփում էր պատին, իսկ ծովը խառնաշփոթ ձայներ էր հանում։

Անձավը գնալով նեղանում էր, մինչև որ նրա գլուխը դուրս ցցվեց վերևի անցքից, որը մարմնից առանձնապես լայն չէր։ Նա երկու կողմից պնդացրեց արմունկները և վեր նայեց։

Անձավի ամենանեղ մասից վեր ժայռը դեմքի առջև ձագարաձև լայնանում էր։ Ձագարի պատերը բավականաչափ հարթ էին, համենայն դեպս սոսկ շփման ուժով մարմինը չէին պահի։ Նրանք կտուրի պես բարձրանում էին դեպի ժայռի կատարը։ Դեմքից մինչև ձագարի վերին եզրն ընկած հեռավորությունը մոտ երկու մարդաբոյ կլիներ։ Նա սկսեց դանդաղ պտտել գլուխը, բնվելու տեղ փնտրելով, բայց ոչինչ չգտավ։ Ճանապարհի կեսին մի փոքր փոս կար, բայց չափից սաղր՝ բռնվելու համար։ Նրա ողորկ եզրն ապահով չէր թվում մատների համար։

Անձավի ներսից շրմփոց եկավ։ Անկյան մեջ ջրի արդեն ստվար զանգված լցվեց, պոռթկաց ու քաշվեց հետ։ Փրկագոտու վրայով նա աչքի տակով նայեց ցած, ոտքերի միջև։ Գլաքարերի աղոտ պատկերը մի պահ մաքրվեց, ապա նոից չքացավ կանաչ ջրի ներխուժման տակ։ Մարմնի ու ժայռի միջև ջրափոշի ցայտեց։

Նա վեր քաշվեց և գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին։ Ապա ոտքերով գտավ արմունկների օգտագործված անցքերը։ Ծնկները դանդաղ շտկվեցին, մինչև նա, շունչը կտրվելով, աջ ձեռքը պարզում էր առաջ։ Մատները հասան ու կառչեցին փոսի հարթ եզրից։

Նա մի ոտքը հենակետից պոկեց և ծունկն առաջ հրեց։ Ապա վեր քաշեց նաև մյուսը։

Նա մնաց անցքից քիչ վեր կախված, ապավինելով մի ձեռքին ու շփմանը։ Սակայն մատները թրթռացին ու տեղի տվեցին, սայթաքելով փոսորակի եզրից։ Մարմինը ցած սահեց և նորից հայտնվեց անցքի վրա։ Մնաց պառկած, աջ ձեռքը վեր պարզած ու ոչինչ չտեսնելով։

Ծովը հափշտակում էր անձավը։ Մի քանի վայրկյանը մեկ ներքևից լսվում էր ալիքի շրմփոցն ու նահանջի ձայնը։ Ջրի ծանր կաթիլներն ընկնում էին դեմքի առաջ ու ցած գլորվում ձագարի լանջով։ Հերթական մի ալիք ուժգին պոռթկաց, ջրով ողողելով նրա ոտքեը։ Նա դեմքը ժայռից բարձրացրեց և գոտեմարտեց անհանզանդ մկանների հետ։

― Ոնց որ խեցի։

Որոշ ժամանակ մնաց անցքի վրա կքված։ Անկյունում այլևս գլաքարեր չէին երևում։ Ջրափոշու ցայտումների ընդմիջումներում մնացել էր լոկ դրանց երերուն հուշը։ Ապա դա էլ չքացավ ժայռի հետ միասին, և հաջորդ պոռթկումից նա ոտքից գլուխ հեղեղվեց ջրով։ Ապա գլուխը թոթափեց ու հայացքը հառեց ցած, ասես ջուրը կարևորություն չունենար։

Գոռաց․

― Ոնց որ խեցի՜։

Նա ոտքերը ցած դրեց ու հենակետ փնտրեց, վճռաբար իջնելով ներքև, ջրի ասպատակնումներից ծեփվելով պատին։ Ամեն ալիքից նա շունչը պահում ու դուրս էր թքում բերանը լցված ջուրը։ Ջուրն այլևս սառը չէր, բայց հուժկու էր։ Ինչքան նա մոտենում էր գլաքարերին, ջրի հարվածն այնքան ուժեղանում էր, ետ գնալուց ամեն անգամ նրան ցած քաշելով։ Նա հենակետը կորցրեց ու վերջին մի քանի մատնաչափը վայր ընկավ, և ալիքն իսկույն ևեթ նրան հափշտակեց, անգթորեն բախելով անկյանն ու փորձելով ետ պոկել։ Երբ նա կանգնեց, ալիքների ընդմիջումներում ջուրը հասնում էր ծնկներին, իսկ գլաքարերը ոտքերի տակ տեղի էին տալիս։ Նա չորեքթաթ ընկավ, և մնաց հետևից հարձակված կանաչ զանգվածի տակ, որը, բախվելով անկյանը, ջրափոշու ծառով մագլցեց վեր։ Նա խցկվեց անկյունն ու երկու ձեռքով կառչեց պատերից։ Ջուրը ձգտում էր նրան անկյունից պատռել, բայց նա տեղի չէր տալիս։ Նա հանեց իր դանակն ու սայրը բացեց։ Ապա ցած իջավ, և աչքերի առաջ իսկույն հայտնվեցին ջրիմուների հեղհեղուկ պատկերները։ Ծովի շառաչը սմքեց և վերածվեց ականջների միջի գվվոցի։ Քիչ անց նա ոտքի կանգնեց, ձեռքին երկու խեցի, դանակը մնաց կախված։ Ծովը նրան ցած գցեց ու գլխիվայր շուռ տվեց։ Նա գտավ պատն ու կառչեց դրանից, որ ջրի հետ չքշվի։ Ամեն ալիքից հետո բերանը լայն բացած օդ էր կուլ տալիս, ասես տարածություն շահելով։ Երբ պատերում հարմար անցքեր գտավ, ծովի պոռթկումը նրան վեր մղեց, և այս անգամ նրա ճիգերի նպատակն էր հենակետը ձեռքից բաց չթողնելը և մնալ ներքևում։ Ամեն ալիքից առաջ նա սեղմվում էր պատին, որ ջրի հետ չքշվի֊գնա։ Նրա բարձրանալու հետ մեկտեղ ծովը կորցրեց իր կապարե թափը, բայց միևնույն ժամանակ ավելի քինոտ ու հիշաչար դարձավ։ Ջուրը սկսեց քաշքշել հագուստը, խփել ամորձիքին, բրեզենտի փեշերը վեր թռցնել։ Ներքև նայելիս, ջուրը շփում էր ուղիղ նրա դեմքին, կամ հարվածում փորին ու նրան վեր մղում։

Նա հասավ անցիքն ու խցկվեց վեր։ Ապա, ջուրն իջնելուն պես, աչքերը բացեց ու շունչ քաշեց, մինչև փրփուրը դեմքով ցած էր ծորում։ Մի մազափունջ ծեփվել էր ճիշտ քթարմատին, և նա տեսավ դրա ծայրը՝ կրկնակի պատկերմամբ։ Նոր հորփանքը հարձակվեց ու ջրվեժ դառած անցավ, բայց նա մնաց տեղում, անձավի ամենանեղ մասում սեփական կշռով լռված, մարմնով մեկ դողալով։ Նա գոտկատեղից վեր պառկեց ձագարի լանջին ու սկսեց ոտքերը շտկե։ Դեմքը քարի վրայով սահեց վեր, մինչև հաջորդ հեղեղը նրա վրայով գլորվեց ցած։ Նա քրքեց բաճկոնի ծալքերը, մի խեցի հանեց ու գոտկատեղի մակարդակին կպցրեց քարին։ Ջուրը նորից եկավ ու գնաց։ Նա դանակի կոթով թխկթխկացրեց խեցու պատյանին։ Խեցին թեթևակի մի կողմ սահեց ու սոսնձվեց ժայռին։ Ջրի նոր զանգվածը մարդուն ու խեցին միասին սեղմեց լանջին։

Ոտքերն ուղիղ էին ու քարացած, բայց աչքերը փակ էին։ Աջ ձեռքը գլխի վրա բարձրացնելով, նա սկսեց շոշափել և ի վերջո գտավ կառչելու համար չափից դուրս ողորկ փոսորակը։ Ձեռքը վերադարձավ, դիմակայեց ջրհեղեղին, ու սկսեց տնտղել բրեզենտը։ Երբ այն սկսեց նորից վեր բարձրանալ, մատները ևս մի խեցի էին սեղմում։ Մարդը նայում էր քթի տակի ժայռին, բայց՝ առանց հետաքրքրության։ Կենսուժի ամբողջ պաշարն անմնացորդ կենտրոնացած էր վեր սողացող աջ ձեռքի մեջ։ Ձեռքը գտավ ողորկ փոսորակն ու խեցին խցկեց մեջը։ Մարմինը փոքր֊ինչ վեր ձգվեց և մնաց այդպես, սպասելով ջրի վերադարձին։ Երբ հորձանքն անցավ, ձեռքը հետ եկավ, վերցրեց դանակը և, վեր գնալով, սկսեց կուրորեն թխկթխկացնել ժայռին։ Վերջապես փայտացած մատները խեցին գտան և դանակի կոթով հարվածեցին պատյանին։

Նա դեմքը թեքեց, դիմացավ ևս մի ալիքի և մռայլ նայեց գլխավերևի խեցուն։ Ձեռքը բաց թողեց դանակը, որը թխկթխկոցով սահեց ցած ու կախվեց գոտկատեղի մոտ։ Նա վերցրեց փրկագոտու պտուկն ու պտտեց֊բացեց կափարիչը։ Օդը դուրս մղվեց, և մարմինը ձագարի մեջ փոքր֊ինչ տափակեց։ Նա գլուխն իջեցրեց ուսին ու մնաց անշարժ։ Բերանի առջև ժայռի թաց մակերեսի աղոտ պատկերն էր, որը պարբերաբար ջնջվում էր ջրի հերթական վիժումից։ Ժամանակ առ ժամանակ չխկչխկում էր կախ տրված դանակը։

Նա նորից շրջեց դեմքը և վեր նայեց։ Մատները փակվեցին խեցու վրա։ Աջ ոտքը սկսեց շարժվել։ Ոտքի մատներն անձկագին փնտրում էին առաջին խեցին, ինչպես մինչ այդ ձեռքեինը՝ երկրորդը։ Նրանք խեցին չգտա, բայց ծունկը գտավ։ Ձեռքն իջավ ցած ու ոտքը վեր քաշեց։ Փայտացած դեմքի տակ գռմռացող կերպարը խեցին ընկալեց որպես ծնկի միջի ցավը։ Ատամներն իրար միացան։ Մարմինը սկսեց գալարվել, ձեռքը վերադարձավ վերևի խեցուն ու քաշեց։ Մարդը լանջովն ի վեր կողքի թեքված բարձրացավ։ Ձախ ոտքը վեր քաշվեց, և հաստ գուլպան մի կողմ հրեց առաջին ոտքը։ Ոտնաթաթը մնաց խեցու կողին կախված։ Մյուս ոտքը շտկվեց։ Եվս մի փորձանք հարձակվեց ու անցավ֊գնաց։

Մի ոտքը խեցու վրա, մարդը մնաց լանջին պառկած, մեծ մասամբ շնորհիվ շփման ուժի։ Մյուս ոտքն աչքերի առաջ էր։ Նա ձեռքը վեր պարզեց և կարծես թե կառչելու պիտանի բան գտավ, եթե միայն բաց չթողներ դեմքի մոտ բռնած խեցին։ Նա մղվեց վեր, վեր, էլի՛ վեր, և ահա՛, մատները հասան ու կառչեցին ձագարի պռունկից։ Նա ոտքերով հրվեց և երկու ձեռքով ձգվեց վեր։ Նա տեսավ ժայռի մակերեսի ակոսը, ծովը ու քարերի սպիտակին տվող խառը կուտակումները։ Նա առաջ ընկավ։

3

Նա պառկած էր ակոսի մեջ։ Տեսնում էր հողմահարված քարափն ու ջրով լի երկար փոսը, որ սկսվում էր աչքերի տակ։ Մարմինն ուրիշ տեղ էր փռված և չէր առնչվում այդ բնապատկերին։ Այն ծեփված, շաղ էր տրված նրա տակ՝ ամեն մի ոտք տարբեր մի աշխարհում, վիզը ոլորված։ Աջ ձեռքը մնացել էր մարմնի տակ, ափը ներս էր ծալված։ Նա զգում էր այդ ձեռքը, ինչպես նաև՝ կողերը խրվող մատների հոդերը, բայց նրանց պատճառած ցավն այնքան ուժեղ չէր, որ արտոներ շարժվելու տիեզերական ճիգը։ Ձախ ձեռքը մեկնված էր ակոսի երկայնքով և կիսով չափ մնացել էր ջրի տակ։ Աջ աչքն այն աստիճան մոտ էր ակոսին, որ թարթիչները, ջրի թաղանթին քսվելով, բացվելուց ստիպված էին հաղթահարել մակերեսային լարումը։ Երբ նա առաջին անգամ գիտակցաբար նայեց ջրին, մակերևույթն արդեն խաղաղվել էր, բայց ջրի տակ մնացած աջ այտն ու բերանի անկյունը որոշ թրթռում էին առաջացնում։ Մյուս աչքը ջրից վեր էր և նայում էր ակոսի երկայնքով։ Ակոսի ներսն անբացատրելի սպիտակ գույնի էր, աղոտ, բայց ավելի սպիտակ, քան պիտի որ լիներ երկնքի փայլուն արտացոլումից։ Բերանի անկյունը թրթռաց։ Ժամանակ առ ժամանակ ջրի վրա փոսիկներ էին հայտնվում, մակերեսին փոխկապակցված շրջաններ թողնելով։ Ձախ աչքը դիտում էր դրանք, նայելով մի մութ կամարի միջով, որը կազմում էր ակնակապիճի կողքով թեքվող գանգը։ Ներքևում, համարյա ուղիղ, անցնում էր քթի մարմնագույն գիծը։ Կամարը լցված էր ջրի փայլուն մակերեսով։

Նա սկսեց դանդաղ մտածել։

Գլորվել եմ փոսի մեջ։ Գլուխս դեմ է առել դիմացի պատին, վիզս էլ ոլորվել է։ Ոտքերս պիտի որ հակառակ կողմից վեր ցցված լինեն։ Կոնքերս ցավում են, քանի որ ոտքերս փոսի ծայրից լծակի պես ցած են քաշում։ Ձախ ոտքիս մատները մնացած մասերից շատ են վնասվել։ Ձեռքս ծալվել է տակս, դրա համար էլ կողերիս տակ ցավ եմ զգում։ Մատներս փայտացել են։ Ջրի միջի անհասկանալի սպիտակը սուզված ձեռքս է։

Օդից ցած սավառնող ճիչ լսվեց, ապա՝ կռնչուն ու թևերի թփթփոց։ Ակոսի հեռավոր ծայրին մի ճայ, թաթերն ու ճանկերը լայն բաց, կատաղի փորձում էր արգելակել։ Ճայը զայրացած ճվճվում էր ջրափոսի վրա, վերջապես նրա լայն թևերը հենակետ գտան, և թռչունը կանգ առավ ընդհուպ ակոսի պռունկի մոտ, շարունակելով թևահարել։ Այտը սառեց օդի շարժումից։ Ճայը թևերը ծալեց, և, թաղանթավոր թաթերը կողքի գցելով, տեսադաշտից դուրս եկավ։ Նրա հայտնությունն ուղեկցած ալիքները խփվեցին այտին, փակ աչքին, բերանի անկյունին։ Ցավի խայթոցները սաստկացան։

Սակայն ցավն այնքան սուր չէր, որ գործողություն պարտադրեր։ Ձախ աչքը դիտում էր ջրի տակ մնացած ձեռքի անբնական սպիտակը։ Հուշապատկերները սկսեցին վերադառնալ։ Մի մարդ մագլցում էր ժայռն ի վեր ու խեցիներ էր փակցնում։

Պատկերներն ավելի ազդեցիկ դուրս եկան, քան ցավի խայթոցները։ Ձախ ձեռքը նրանցից ցնցվեց, բրեզենտե թևը ջրի տակ շուռ եկավ։ Շնչառությունը հանկարծ սաստկացավ, ջրափոսով հետ ու առաջ ալիքներ ուղարկելով։ Դրանցից մեկը լցվեց բերանը։

Իսկույն ևեթ նա ջղաձգվեց ու սկսեց պայքարել։ Գլուխը, քարին քսվելով, շտկվեց։ Երկու ձեռքով սպիտակ ջրի մեջ խարխափելով, նա ինքն իրեն վեր քաշեց։ Նա զգաց դեմքով ծորացող խոնավ փափկությունն ու ցավի սաստիկ ծակոցն աջ աչքի անկյունում։ Նա թքեց ու ծամածռվեց։ Ապա նկատեց պղտոր սպիտակի հաստ շերտերով ու բանտարկված լուծույթով մյուս ակոսները ու նաև՝ կանաչ ծովի վրա ճախրող ճային։ Հետո իրեն ստիպեց առաջ գնալ։ Նա ընկավ հաջորդ ակոսի մեջ, դուրս ձգվեց, կանգնեց, տեսակ ժայռաբեկորների անկանոն կուտակումները, սայթաքեց ու վար գնաց, տեղ֊տեղ գլորվելով։ Ճանապարհին տափակ ապռաժների կողքից ջուր էր հոսում, բազմատեսակ մամուռներ կային։ Քամին զուգահեռ իջնում էր, առաջ մղելով նրան։ Քանի դեռ նա շարժվում էր, քամին առարկություն չուներ, բայց հերիք էր, որ նա մի պահ զգուշանար ու կանգներ, և քամին վայր էր գցում նրա հավասարակշռությունից զուրկ մարմինը, այն քարեքար խփելով։ Ծովը, երկինքը կամ ժայռը նա համարյա չէր տեսնում, այլ սոսկ՝ պատահական պատառներ, ճեղքեր ու կետեր, դեղնավուն մակերեսի մի կտոր, որն ուր որ է պիտի հարվածեր, կամ քարե անողորմ ու անդեմ բռունցքներ, որոնք ծեծում էին նրան, մարմնից լույսի պայծառ փայլատակումներ կորզելով։ Աչքի անկյան ցավը գահավիժում էր նրա հետ միասին։ Այն բոլոր ցավերից ամենակարևորն էր, որովհետև ասեղ էր խրում ճիշտ խավարի գանգատուփի մեջ, ուր նա ապրում էր։ Այդ ցավից հնարավոր չէր խուսափել՝ մարմինը դրա շուրջն էր գլորվում։ Հետո նա ձեռքի մեջ դարչնագույն ջրիմուռներ հայտնաբերե ու զգաց, որ գլուխն ու ուսերը ջրի տակ են։ Նա վեր մղվեց, պառկեց տափակ ժայռաբեկորի վրայի ջրափոսում ու սկսեց դեմքի մի կողմն ու աչքը ջրի մեջ տարուբերել, ջուրը ձեռքերով մոտ քշելով։ Ապա ձեռքերը դուրս հանեց ու կողքից կանաչ ջրիմուռներ հավաքեց։

Նա շունկի եկավ ու կանաչ փունջը սեղմեց դեմքի աջ կողմին ու աչքին։ Հետո մեջքի վրա հոգնած փռվեց ժայռին, բազմատեսակ դոնդողների ու խեցիների կույտի մեջ, թողնելով, որ կոշտ պատյաններն ուզածների պես իրեն խոցեն։ Նա ձախ ձեռքը զգուշորեն հպեց ազդրին ու աչքի տակով նայեց վրան։ Մատները կիսով չափ ծալված էին։ Մաշկը սպիտակ էր, տակից թափանցող կապույտով, ամբողջ մակերեսը ծածվկված էր կանոնավոր կնճիռներով։ Գանգի մեջ մութ կամարի տակ ասեղը կրկին հարձակվեց վրան։ Աչքը շարժելիս ասեղը նույնպես շարժվում էր։ Նա աչքը բացեց, և կանաչ կույտի տակ այն անմիջապես ողողվեց ջրով։

Նա սկսեց խռխռացնել ու կրծքավանդակի խորքից ձայներ հանել։ Ձայնի կոշտ պատառները, դուրս գալիս, սաստիկ ցնցում էին նրան։ Աչքերից աղաջուր էր հոսում, պառնվելով այտերի վրայի լուծույթին։ Մարմինը սրթսրթաց։

Ցածում գտնվող քարե ելուստներից մեկում ավելի խորը մի ջրափոս կար։ Նա դանդաղ ու դժվարությամբ սողաց ներքև, հարմարվեց ջրափոսի եզրին ու նորից ընկղմեց աջ այտը։ Ապա սկսեց աչքը բացուխուփ անել, որ ջուրը լվանա ասեղի անկյունը։ Հուշապատկերներն այն աստիճան հեռու էին, որ նրանց կարելի էր անտեսել։ նա ջրի մեջ իջեցրեց նաև ձեռքերը։ Ժամանակ առ ժամանակ մարմինը ցնցվում էր կոշտ ձայներից։

Ճայը վերադարձավ, հետն ուրիշներին բերելով՝ գլխավերևի իրար մատնված ճիչերը հետաձգեցին նրանց թռիչքը։ Ծովից էլ էին ձայներ գալիս՝ ականջի տակի խոնավ կլթկլթոցն ու ծփանքի գլորվող թմփոցը, որն ընդհատվում էր ժայռի կարծրությամբ, բայց և այնպես սպրդում էր մանր֊մունր ճեղքերն ու հավելյալ ալիքներ ծնում։ Ցավն անտեսելու անհրաժեշտության գաղափարը եկավ ու թառեց նրա խավարի կենտրոնում, որտեղ դրանից այլևս հնարավոր չէր խուսափել։ Չնայած ասեղի խլվլոցին, նա աչքերը բացեց, նայեց իր սփրթնած ձեռքերին ու մրմնջաց․

― Ապաստան է պետք։ Թե չէ կմեռնեմ։

Նա զգուշությամբ գլուխը շրջեց ու նայեց վեր, որտեղից որ իջել էր։ Ցած գլորվելիս նրան ծեծած ցաքուցրիվ հատվածներն այժմ ձուլվեցին միասնական մի պատկերի մեջ։ Աչքերը պատկերն ընկալում էին մետր առ մետր, լղոզված, քանի որ ասեղն աչքից ջուր էր քամում։ Նա որոշեց հետ բարձրանալ։ Քամին թուլացել էր, բայց անձրևը շարունակում էր մաղել։ Նա մագլցեց մի ելուստ, որը պարզած ձեռքերի լայնքից բարձր չէր, բայց և այնպես խոչընդոտի հաղթահարումը մանրամասն բանակցություններ պահանջեց բոլոր վերջույթների հետ։ Որոշ ժամանակ մնաց այդ ելուստի վրա պառկած, հեղհեղուկ դրվագներով ուսումնասիրելով մինչև գագաթը մնացած մասը։ Արևն ընկած էր ճիշտ նրան դարանակալած ակոսի վերևում։ Նրա լույսը պայքարում էր ամպերի ու անձրևախառը մշուշի հետ, ժայռի շուրջը թռչուններ էին պտտվում։ Արևը պայծառ չէր, բայց աչքերից ավելի ջուր քամեց, և նա կոպերն իրար սեղմեց ու հանկարծ գոռաց ասեղի ցավից։ Ստիպված շոշափելով առաջ մագլցեց, հետո՝ մի աչքը բաց, հաղթահարեց նորանոր փոսեր ու ակոսներ, այս անգամ՝ առանց սպիտակի։ Ոտքերն այնպես էր բարձրացնում փոսերի վրա, կարծես նրանք մի ուրիշ մարմնի պատկանեին։ Հանկարծ, աչքի ցավը թուլանալու հետ մեկտեղ, վերադարձան ցուրտն ու ուժասպառությունը։ Նա փռվեց հերթական փոսի մեջ ու մարմինն ազատ արձակեց։ Սարսուռը համակեց նրան, մտավ հագուստի, մաշկի տակ։

Ուժասպառությունն ու սարսուռը նրան պարզ ասելիք ունեին։ «Հանձնվի՛ր», ասում էին նրանք, «հանգիստ վեր ընկիր։ Հրաժարվիր վերադառնալու, ապրելո՛ւ մտքից։ Թա՛րգ տուր, հոգ մի տար։ Այդ ճերմակ մարմինները երկրանք չեն պատճառում ու գրավիչ չեն, բոլոր այդ դեմքերը, խոսքերը․․․ դրանք ուրիշ մարդու են պատահել բոլորովին այլ վայրերում։ Այս ժայռի վրա մի ժամն ամբողջ կյանք արժե։ Կորցնելու ի՜նչ ունես։ Տանջանքից բացի այստեղ բան չկա։ Հանձնվի՛ր։ Հոգ մի՜ տար»։

Մարմինը նորից սկսեց մագլցել։ Պատճառն այն չէր, որ նրա մեջ ինչ֊որ մկանային կամ նյարդային ուժ էր մնացել, որը դիմադրում էր ու տեղի չէր տալիս, պարզապես ցավի կանչերն այժմ նման էին ալիքների, որոնք անընդհատ բախվում են նավի իրանին։ Պատկերների, ցավերի, ձայների մեջտեղում պողպատյա սյան պես տնկված էր մի բան, որն այն աստիճան ամենի կենտրոնն էր, որ անգամ ի վիճակի չէր ինքն իրեն զննել։ Ինքնապարփակ ու անկործանելի, այն գոյատևում էր գանգատուփի խավարի մեջ՝ ավելի մութ, քան խավարն ինքը։

― Ապաստա՛ն։ Ի՜նչ գնով լինի։

Կենտրոնը գործի անցավ։ Ասեղին դիմանալով, այն նայեց մի կողմ, իրար կցելով մտքի պատառները։ Ապա եզրակացրեց, որ ուղիներից մեկը մյուսից նախընտրելի է։ Տասնյակ հնարավորություններ տնտղելով ու մերժելով, այն ընթանում էր սողացող մարմնի առջևում։ Բարձրացնում էր կամարի լուսամուտը, նոր տերև փնտրող թրթուրի նման մի կողմից մյուսը շարժելով գանգի բացվածքը։ Երբ մարմինը մոտենում էր ապաստանի համար պիտանի մի տեղի, գլուխը չէր դադարում դես ու դեն շրջվել, շարժվելով ավելի արագ, քան ներսի մտքերը։

Ակոսներից մեկի պատից պոկվել ու ցած էր ընկել քարե մի սալ, հակառակ կողմի, հատակի ու իր միջև եռանկյունաձև բացվածք թողնելով։ Այդ ակոսում անձրևաջուրը շատ քիչ էր, իսկ սպիտակ շերտն ընդհանրապես չկար։ Բացվածքը հետևում էր ակոսի թեքությանը և ներսում մութ էր։ Այն անգամ ավելի չոր էր թվում, քան մնացած ժայռը։ Գլուխը վերջապես դադարեց շարժվել, և նա պառկեց խոռոչի առաջ։ Արևը տեսադաշտից դուրս գնաց։ Նա սկսեց մարմինն ակոսի մեջ շրջել, հաղթահարելով ջրաթաթախ հագուստի դիմադրությունը։ Նա ձայն չէր հանում, բերանը բաց ծանր շնչելով ու շարունակելով շրջվել, մինչև որ սպիտակ հաստ գուլպաները հայտնվեցին խոռոչի առաջ։ Նա հետ սողաց ու ոտքերը մտցրեց եռանկյունաձև բացվածքի մեջ։ Ապա փորով սեղմվեց գետնին ու սկսեց թույլ գալարվել, կաշին հանել փորձող օձի պես։ Աչքերը բաց էին ու ֆոկուսից զուրկ։ Նա ձեռքերը հետ պարզեց և բրեզենտն ու քեչան երկու կողմից խցկեց ներս։ Բրեզենտը չէր ենթարկվում, նա անհամար մանր շարժումներով շարունակում էր խցկվել հետ, ջրի խորքում իր բունը մտնող խեցգետին հիշեցնելով։ Ժայռը նրան ուսերից վեր ներս չթողեց։ Նա փրկագոտին քաշեց առաջ, մինչև որ փափուկ ռետինը հասավ մարմնի վերին կեսին։ Ծանրաշարժ մտքերը մեկ նվազում էին, մեկ՝ աճում, աչքերը դատարկ էին, չհաշված ասեղի աջից քամած ջուրը։ Աջ ձեռքը գտավ պտուկը, և նա նորից սկսեց դանդաղ փչել, մինչև որ ռետինը պինդ գրկեց իրանը։ Ապա ձեռքերը ծալեց իր առջև՝ ամեն կողմից սպիտակ մի ձեռք։ Նա թողեց, որ դեմքի մի կողմն ընկնի բրեզենտե թևքի վրա և աչքերը ծածկեց՝ չփակեց, պարզապես կոպերն իրար բերեց։ Բերանը դեռ բաց էր, ծնոտը մի կողմ ընկած։ Մեկ֊մեկ խոռոչի խորքից սրթսրթոց էր գալիս, ցնցելով գլուխն ու ձեռքերը։ Թևքերից, մազերից, քթից, վզի շուրջ շալմլված հագուստից դանդաղ ջուր էր ծորում։ Աչքերը բերանի օրինակով բացվեցին, քանի որ այդպես ասեղն ավելի հնազանդ էր։ Այն խրվում էր նրա ապրած տեղը միայն այն դեպքում, երբ նա ստիպված էր ջուրը քշելու համար թարթել։

Ժայռի վերևում ճայերը ոլորապտույտ ճախրում էին ցած։ Նրանք նստում էին բարձր ապառաժներին ու կռնչում, կտուցները լայն բաց, գլուխներն ու լեզուներն առաջ տնկելով։ Երկինքը դարձավ մոխրագույն, ծովի ծուխը սկսեց հալվել։ Թռչունները զրուցում էին ու թևերը թափահարում։ Հետո թևերը ծալեցին իրար վրա, սպիտակ գլաքարերի պես հարմարվեցին ժայռին ու գլուխները խցկեցին ներս։ Մոխրագույնը խտացավ ու դարձավ խավար, որի մեջ ճայերի ու թռչնաղբի սպիտակ կետերը նման էին ծովի փրփրած բաշերին։ Ակոսը խավարով լի էր, քանի որ հայտնի չէ ինչու, ապաստանի մոտ կեղտոտ սպիտակ շերտ չկար։ Ապառաժները երևում էին որպես աղոտ մութ ուրվագծեր։ Սառը ու մեղմ քամու անտեսանելի ընթացքը հազիվ լսելի անդադար սվսվոց էր առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ ալիքը խուժում էր ներքևի անձավի անկյունը։ Այդ դեպքում, երկար ընդմիջումից հետո, լսվում էր ձագարով ցած հոսող ջրի խշշոցը։

Մարդը պառկած էր, կծկված իր խոռոչում, աջ այտը հենած սև բրեզենտին։ Երկու կողմից շողշողում էին ձեռքերի բծերը։ Մերթընդմերթ, երբ մարմինև սըրթսրթում էր, լսվում էր բրեզենտի թույլ ճռճռոցը։

4