Changes
: Սա էլ հենց ժողովուրդ հասկացությունն է, և ո՛չ թե երգերը, ո՛չ թե կեչիները, այլ ժողովուրդը, այսինքն` աստվածային ճակատագիրը, որ երկրի վրա դեռ տրվում է ոմանց: Նրանց մեջ բոլոր նրանք են, ովքեր եղել են, ովքեր չկան, ովքեր չեն էլ եղել: Ամենը, ինչ սիրել եմ, ամենը, որ դեռ սիրում եմ իմ մեջ մնացած այն մասով, որ վաճառքի չեմ հանել, ամենը, ինչ ունեցել եմ, և ամենը, որ դեռ մնացել է ինձ. շատ է քիչ, բայց սա այլևս հենց այն է, ինչը ես սիրում եմ:
: Ճակատագիրը ժողովուրդն է, ժողովուրդը` ճակատագիրը: Ես` օտարվածս, կողմնակի մեկն եմ: Քանի դեռ միջիցս դուրս չի թափվել ողջ նախանձս, քանի դեռ ինձնից մնացած շռայլ փշուրը չեմ դրել անկշտում ափի մեջ, երբեք չեմ անցնի, չեմ մտնի այնտեղ, ուր ամեն ինչ երևում է` կարծես ափի մեջ, ուր դռնակը մի՛շտ բաց է կրնկի վրա…
[[Կատեգորիա:Արձակ]]