Changes

Մշտական խնամառուն

Ավելացվել է 47 բայտ, 10:19, 13 Դեկտեմբերի 2015
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]
}}
 [[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Դետեկտիվ]]
Աչքի անցկացնելով չափազանց անհետևողականորեն գրած նոթերս, ուր փորձել էի նկարագրել ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսի մտածողության առանձնահատկությունները, հանկարծ գլխի ընկա, թե որքան դժվար է օրինակներ ընտրել, որոնք համապատասխանեին նպատակներիս։ Չէ որ այն դեպքում, երբ Հոլմսը անալիտիկ մտածողության tour de force էր գործում և ցուցադրում հետաքննության իր հատուկ մեթոդների նշանակությունը, փաստերն հաճախ այնքան աննշան ու սովորական էին, որ ինձ իրավունք չէի վերապահում դրանք հրապարակել։ Մյուս կողմից, հաճախ էր պատահում, որ Հոլմսը զբաղվում էր մի քանի գործերի հետաքննությամբ, որոնք իրենց էությամբ բացառիկ, դրամատիկ, բնույթ ունեին, բայց Հոլմսի դերը դրանց բացահայտման գործում նվազ նշանակալի էր, քան կցանկանայի ես՝ նրա կենսագիրը։ Այն փոքր գործը, որ նկարագրեցի « Էտյուդ արնագույն երանգներով» վերնագրի տակ և ավելի ուշ, դարձյալ մեկը՝ կապված «Գլորիա Սկոտի» անհետացման հետ, կարող են սկիլաների և քարիբդիսների օրինակ ծառայել, որոնք մշտապես սպառնում են պատմաբանին։ Ընկերոջս խաղացած դերն այն գործում, որը պատրաստվում եմ ներկայացնել, գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց, այնուամենայնիվ, գործի հանգամանքներն այնքան նշանավոր են, որ չեմ կարող ինձ թույլ տալ հանել նոթերիցս։