Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
Քսան տարի առաջ, երբ մեր բավական մեծ ընտանիքում բռնկվեց խոզուկի համաճարակը, իմ կրտսեր քրոջը՝ ՖանիինՖրանիին, իր սայլակով հանդերձ մի երեկո տեղափոխեցին այն սենյակը, որտեղ ապրում էինք ես ու իմ ավագ եղբայր ԱիմորըՍիմորը, և որտեղ, ենթադրվում էր, միկրոբները չէին զարգանում։ Ես տասնհինգ տարեկան էի, Սիմորը՝ տասնյոթ։
Գիշերվա երկուսին ես արթնացա մեր նոր բնակչի լացից։ Մի պահ լուռ ականջ դրի, պահպանելով լիակատար չեզոքություն, իսկ հետո լսեցի, ավելի ճիշտ զգացի, որ կողքիս մահճակալի վրա Սիմորը շարժվեց։ Այն ժամանակ մեր մահճակալների միջև գտնվող գիշերասեղանի վրա էլեկտրական լապտեր կար դրված՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար, թեև որքան հիշում եմ, երբեք այդպիսի առիթ չէր եղել։ Սիմորը չխկացրեց լապտերն ու վեր կացավ։
― Քո բարեկամը խայտառակեց իրեն։ Նա ի վիճակի չէ հովատակը զամբիկից ջոկելու։ Էլ ի՜նչ է հասկանում ձիերից, եթե նույնիսկ տեսակը որոշել չի կարող։
Պո Լոն թեթևացած շունչ քաշեց․ ― Մի՞թե նա իսկապես հասել է այդ բանին։ ― Ուրեմն նա ինձ նման հազարին արժե։ Ես չեմ համարձակվի ինձ համեմատել նրա հետ։ Որոհետև Որովհետև Կաոն կարողանում է թափանցել ոգին։ Հասնելով բուն էությանը՝ նա անուշադրության է մատնում անկարևոր հատկանիշները։ Ըմբռնելով ներքին արժանիքները՝ նա կորցնում է արտաքինի մասին պատկերացումը։ Նա կարողանում է տեսնել ա՛յն, ինչը հարկավոր է տեսնել, և չնկատել անկարևորը։ Նա նայում է այնտե՛ղ, ուր անհրաժեշտ է, ու արհամարհում է այն, ինչն արժանի չէ ուշադրության։ Կաոյի իմաստությունն այնքան մեծ է, որ նա կարող է դատել շատ ավելի կարևոր բաների մասին, քան ձիերի արժանիքներն են։
Ու երբ նժույգը բերին, պարզվեց, որ նա իսկապես անզուգական է։
❊
1942 թվականի մայիսին մենք յոթս էլ՝ Լեսա և Բեսի (ծննյադբ ծննդյամբ Գալլահեր) Գլասների՝ նախկին շրջիկ թատերախմբի կոմիկ դերասանների ժառանգններս, բարձր ոճով ասած, սփռված էինք ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ։ Օրինակ՝ ես, ավագությամբ երկրորդս, պառկած էի Ֆորտ֊Բենինգի, Ջորջիայի նահանգի, զինվորական հոսպիտալում, պլևրիտով՝ ի հիշատակ եռամյա հետևակային գերիմաստության ուսուցման։ Երկվորյակներ Ուոլթը և Ուեյքերը դեռևս մի տարի առաջ էին բաժանվել իրարից։ Ուեյքերին նստեցրել էին Մերիլենդի հրաժարվածների ճամբարում, իսկ Ուոլթը կռվում էր Խաղաղ օվկիանոսում կամ մեկնում էր այնտեղ դաշտային հրետանու զորամասերի հետ։ (Մենք երբեք հաստատ չէինք իմանում որտեղ է գտնվում Ուոլթը։ Նա չէր սիրում նամակներ գրել, իսկ նրա մահից հետո մենք շատ քիչ բան, գրեթե ոչինչ չիմացանք նրա մասին։ Նա զոհվել ար ամենաանհեթեթ պատահականությունից, Ճապոնիայում, 1945 թվականին)։
Ավագ քույրս՝ Բու֊Բուն (ժամանակագրական կարգով իմ և երկվորյակների մեջտեղն էր ընկնում), միչման էր կանանց ծովային օժանդակ զորամասերում, Բրուկլինի ռազմածովային բազայում։ Այդ տարվա ամբողջ գարունն ու ամառը քույրս ապրեց Նյու֊Յորքի մեր փոքրիկ բնակարանում, որը բանակ կանչվելուց հետո էլ դեռևս իմ ու Սիմորի վրա էր գրանցված։ Երկու փոքրերը՝ Զուին և Ֆրանին (աղջիկ), մեր ծնողների հետ ապրում էին Լոս֊Անջելոսում, որտեղ հայրս տաղանդավոր դերասաններ էր որոնում կինոստուդիայի համար։ Զուին տասներեք տարեկան էր, Ֆրանին՝ ութ։ Ամեն շաբաթ երկուսն էլ ելույթ էին ունենում ռադիոյով, մանկական հարց ու պատասխանների հաղորդման մեջ, ամերիկայն ամերիկյան ռադիոյի համար բնորոշ, ծաղրալան ծաղրական «Խելացի երեխաներ» խորագրի տակ։ Այստեղ թերևս պետք է ասել, որ գրեթե միշտ, ավելի ճիշտ տարեցտարի, մեր ընտանիքի բոլոր երեխաները ելույթ էին ունենում «Խելացի երեխաներ» ծրագրով, որպես վճարովի «հյուրեր»։ Ես ու Սիմորը ելույթ ունեցանք առաջին անգամ 1927 թվականին, երբ նա տասը տարեկան էր, ես՝ ութ, և «հաղորդում էինք» «Մառի֊հիլլ» հին հյուրանոցի հյուրասենյակից։ Յոթս էլ, սկսած Սիմորից և վերջացրած Ֆրանիով, ելույթ էինք ունենում կեղծանունով։ Գուցե դա խիստ հակասական է թվում․ չէ որ մենք այսպես թե այնպես, էստրադային արտիստների զավակներ էինք, մարդիկ, որոնք բոլորովին չեն խուսափում ռեկլամից։ Բայց մայրս մի անգամ ամսագրում մի հոդված կարդաց այն մասին, որ փոքրիկ պրոֆեսիոնալները հարկադրված են ծանր խաչ կրելու, երբ որ մեկուսացված են սովորական երեխաներից, որոնց ընկերությունը, անշուշտ, խիստ օգտակար է նրանց համար, և նա երկաթե համառությամբ առաջ տարավ իր խոսքը կեղծանունով հանդես գալու կապակցությամբ ու ոչ մի անգամ չնահանջեց։ (Այստեղ բոլորովին տեղին չէ քննել, թե հարկ կա՞ արդյոք բոլոր «պրոֆեսիոնալ երեխաներին երեխաներին» կամ նրանց մեծ մասին օրենքից դուրս հայտարարել, նրանց շրջապատել խղճահարությամբ կամ առանց ավելորդ քնքշությունների բնաջնել որպես հասարակական հանգիստը խանգարողների։ Նշեմ միայն, որ մեր ընդհանուր աշխատավարձը «Խելացի երեխաներ» ծրագրում, հնարավորություն տվեց մեր վեցին՝ ավարտելու քոլեջը, ինչպես յոթերորդին՝ սովորելու այդ նույն միջոցներով)։
Մեր ավագ եղբայր Սիմորը, այստեղ խոսքը գլխավորապես նրա մասին է լինելու, որպես կապրալ ծառայում էր այն զորամասում, որոնք 1942 թվականին դեռևս կոչվում էին ռազմաօդային ուժեր։ Նա ապրում էր ռմբարկուների Բ―17 բազայում, Կալիֆոռնիայում, և, որքան ինձ հայտնի է, վաշտի գրագրի պարտականություններ էր կատարում։ Ի միջի այլոց, հիշեցնեմ, թեև դա շատ կարևոր է, որ մեր մեջ ամենից քիչ նա էր սիրում նամակ գրել։ Կարծեմ ամբողջ կյանքի ընթացքում նա ընդամենը հինգ նամակ է գրել ինձ։
Բայց ես ոչ միայն քսաներեքամյա երիտասարդ էի, այլև բավական ետ էի մնացել իմ տարիքից։ Հիշում եմ, որ մարդկանց մեքենա նստեցնելիս ես նույնիսկ ամենատարրական ճարպկություն չէի հանդես բերում։ Ընդհակառակը, այդ ամենն անում էի դպրոցականի ցուցադրական ջանադրությամբ, տպավորություն ստեղծելով, թե կարևոր պարտք եմ կատարում։ Անկեղծ ասած, ես մի քանի րոպե անց արդեն հասկացա, որ հարկադրված եմ գործ ունենալ ավելի տարեց, լավ սնված ու ցածրահասակ սերնդի հետ, և արմունկից բռնելու ու դռները փակելու իմ դերը հասավ փքուն ուժի զուտ ցուցադրական արտահայտության։ Ես ինձ պահում էի որպես բացառիկ ազնվական, հմայքով լեցուն, երիտասարդ հսկա՝ հազով բռնված։
Բայց սոսկալի տոթը, մեղմ ասած, ճնշում էր ինձ, և չէր երևում, թե ջանքերիս համար որևէ հատուցում է սպասվում առաջիկայում։ Ու թեև «ամենամտերիմ հարազատների» ամբոխը նոր էր սկսել նվազել, ես հանկարծ խցկվեցի նոր բեռնավորվող մեքենաներից մեկը, որ արդեն շարժվում էր տեղից։ Այդ միջոցին գլուխս ուժգին շրխկոցով խփեցի (երևում է, որպես պատիժ) մեքենայի առաստաղին։ Ուղևորների մեջ նստած էր նաև այն շշնջանը՝ Էլեն Սիլսբերնը, որն անմիջապես իր անսահման կարկեցանքն կարեկցանքն արտահայտեց իմ հանդեպ։ Շրխկոցը, հավանաբար, տարածվեց ամբողջ մեքենայում։ Բայց քսաներեք տարեկանում ես պատկանում էի այն անձանց թվին, որոնք մարդկանց ներկայությամբ, դիմանալով ամեն տեսակ խեղումի, բացի գանգի ջարդվելուց, միայն խուլ քմծիծաղ են արձակում։
Մեքենան շարժվեց դեպի արևմուտք ու ասես մտավ ուղղակի ետկեսօրյա շիկացած վառարանը։ Այդպես գնաց երկու թաղամաս, մինչև Մեդիսոն֊ավենյու, և կտրուկ շրջվեց դեպի հյուսիս։ Ինձ թվաց, թե միայն անհայտ, բայց փորձված վարորդի ճարպկությունը փրկեց մեզ արևային շիկացած հնոցի մեջ այրվելուց։
Առաջին չորս֊հինգ թաղամասը Մեդիսոն֊ավենյուով մենք գնացինք սովորական արտահայտություններ փոխանակելով, ինչպես ասենք՝ «Ես ձեզ շա՞տ եմ սեղմում», կամ «Կյանքումս այսպիսի շոգ չեմ տեսել»։ Կյանքում այդպես շոգ չտեսած տիկինը պարզվեց, ինչպես ճամփեզրին կանգնած ժամանակ լսեցի, հարսի ընկերուհին է։ Դա մի ուժեղ անձնավորություն էր, քսանչորս կամ քսանհինգ տարեկան, վարդագույն մետաքսե զգեստով, արհեստական անմոռուկների պսակը գլխին։ Նրա մեջ որոշակիորեն ինչ֊որ սպորտային բան էլ կար, ասես մի երկու տարի առաջ քննություն հանձնած լիներ քոլեջում ֆիզիկական դաստիարակության հրահանգչի պաշտոն կատարելու համար։ Նույնիսկ ծնկներին դրված ծաղկեփունջը վոլեյբոլի ցած ընկած գնդակ էր հիշեցնում։ Նա նստել էր ետևում՝ սեղմված ամուսնու և ֆրակով ու ցիլինդրով մի ծերուկի միջև, որի ձեռքին հավաննական սպիտակ ծխախատի սիգար կար։ Միսիս Սիլսբերնն ու ես ծնկներով թեթևակիորեն իրար հպված՝ զբաղեցրել էինք ծալովի տեղերը։ Երկու անգամ, առանց որևէ առիթի, պարզապես հիացմունքով ետ նայեցի փոքրամարմին ծերուկին։ Առաջին պահին, երբ նոր էի նստեցնում մեքենա, ու նրա առաջ բացեցի դռնակը, իմ մեջ ցանկություն առաջացավ նրան գրկելու և զգուշորեն նստեցնելու բաց պատուհանից։ Նա այնքան փոքրամարմին էր, հասակը հազիվ թե ավելի լիներ չորս ֆուտից ու ինը֊տասը դյույմից և, այնուամենայնիվ, թզուկի կամ լիլիպուտի տպավորություն չէր թողնում։ Մեքենայում նստել էր ուղիղ և խստությամբ առաջ էր նայում։ Երկրորդ անգամ ետ նայելով, նկատեցի, որ նրա ֆրակի դարձածալի վրա մի բիծ կար, շատ նման յուղոտ սոուսից մնացած հին հետքի։ Նկատեցի նաև, որ նրա ցիլինդրը չորս, գուցեև հինգ դյույում դյույմ ցած էր մնում մեքենայի առաստաղից։ Սակայն ուղևորության առաջին րոպեներին ինձ ավելի շատ իմ առողջական վիճակն էր անհանգստացնում։ Պլևրիտից ու գլխիս ուռուցքից բացի, ինձ անհանգստացնում էր նաև նոր սկսվող անգինայի հոռետեսական նախազգացումը։ Ես թաքուն փորձեցի լեզուս պտտել և ուսումնասիրել կոկորդիս կասկածելի մասերը։ Հիշում եմ, նստել էի ու հայացքս հառել ուղիղ վարորդի ծոծրակին, որը իրենից ներկայացնում էր բուժված չիբանների մի ցայտուն քարտեզ, երբ հանկարծ ծալովի նստարանին նստած իմ հարևանուհին հարցրեց ինձ․
― Իսկ ինչպե՞ս է ձեր սիրելի մայրիկը։ Դուք Դիքի Բրինգանզան եք, չէ՞։
Միսիս Սիլսբերնը կտրուկ շուռ եկավ, որպեսզի ժպտա խոսողին։ Եվ նորից ուղղվեց տեղում։ Մենք գրեթե միաժամանակ էինք շուռ գալիս։ Շրջադարձը ակնթարթային էր լինում։ Եվ ժպիտը, որ պարգևեց նա հարսի ընկերուհուն, չարախաղացության հրաշք էր ուղղակի։ Այդ ժպիտի կենդանության մեջ արտահայտվում էր ամբողջ աշխարհի ամբողջ երիտասարդության հանդեպ նրա ունեցած համակրանքը, հատկապես երիտասարդության տվյալ ներկայացուցչուհու հանդեպ՝ այդպիսի համարձակ, այդպիսի անկեղծ․ ինչևէ, նա դեռ լավ ծանոթ չէր այդ ընկերուհուն։
― Արյունարբո՜ւ էակ, ― ծիծաղելով ասաց տղամարդու ձայնը։ Ես ու միսիս Սիլսբերնը կրկին շրջվեցինք։ Հարսի ընկերուհու ամուսինն էր խոսողը։ Նա նստած էր ուղիղ իմ ետևում, կնոջ ձախ կողմում։ Մենք թռուցիկ, ոչ բարեկամական հայացքներ փոխանակեցինք, ինչպիսին այն չար ժամանակներում, 1942 թվականին, կարող էին փոխանակել միայն սպան ու զինվորը։ Կապի ծառայության այդ ավագ լեյտենանտի գլխին ռազմաօդային ուժերի օդաչուի մի շատ զվարճալի գլխարկ կար՝ երկար հովարով ու գագաթամասով, որից մետաղալար էր դուրս ցցված, մի բան, որ սովորաբար գլխարկի տիրոջը, հավանաբար նախապես մտածված, անհոգ ու խիզախ տպավորություն էր հաղորդում։ Բայց տվայլ տվյալ դեպքում գլխարկը բոլորովին չէր կատարում իր դերը։ Այժմ հիմնականում ծառայում էր այն բանին, որ իմ սեփական համազգեստիս համար նախատեսված և մի քիչ մեծավուն գլխարկը ծաղրածուի աղբարկղից հապշտապ դուրս քաշած թասակի տպավորություն թողներ։
Լեյտենանտը հիվանդոտ ու հոգնած տեսք ուներ։ Նա սոսկալի քրտնում էր, որտեղի՞ց էր այդքան խոնավություն հավաքվում նրա ճակատին, վերին շրթունքին, նույնիսկ քթի ծայրին, ասում են, հենց նման դեպքերում պետք է աղի հաբեր ընդունել։
― Ամուսնացել եմ ամբողջ նահանգների ամենաարյունարբու անձնավորության հետ, ― ասաց նա միսիս Սիլսբերնին՝ որոշակիորեն հասարակության համար նախատեսված մեղմ ծիծաղով։ Նրա կոչման հանդեպ ունեցած բնազդական հարգանքից ես էլ ծիծաղի նման մի բան արձակեցի․ օտարի և կոչումով ցածրի այդ կարճատև անմիտ ծիծաղը ցույց պետք է տար, որ ես նույնպես լեյտենանտի և տաքսու բոլոր ուղևորների կարծիքին եմ, ու ընդհանրապես, ես դեմ չեմ, այլ՝ կողմ եմ։
― Չէ՛, կատակ չեմ անում, ― ասաց հարսի ընկերուհին։ ― Երկո՛ւ րոպեով, եղբայրներ, ընդամենը երկո՛ւ րոպեով։ Օ՛հ, ես իմ սեփական ձեռքերով․․․
― Լավ, լավ, մի՛ աղմկիր, մի՛ հուզվիր, ― ասաց ամուսինը, երևում է՝ օժտված ընտանեկան համբերատարության անսպառ պաշարով։ ― Քիչ հուզվես՝ երկար կապրես։
― Դժբախտաբար, ես շատ քիչ բան գիտեմ այդ երիտասարդի մասին, ― մեղմորեն ասաց միսիս Սիլսբերնը։ ― Կյանքումս չեմ էլ տեսել։ Միայն լսել եմ, որ Մյուրիելը նշանվել է․․․
― Ոչ ոք չի տեսել նրան, ― կտրուկ նետեց հարսի ընկերուհին։ ― Նույնիսկ ե՛ս ծանոթ չեմ նրա հետ։ Երկու անգամ փորձեցինք հարսանեկան արարողություըարարողությունը, և ամեն անգամ Մյուրիելի խեղճ հայրիկը ստիպված եղավ փոխարինել նրան, միայն այն պատճառով, որ նրա հիմար ինքնաթիռը չի կարողացել թռչել։ Իսկ երկուշաբթի նա պետք երեկոյան թռչեր այստեղ մի ինչ֊որ ապուշ ռազմական ինքնաթիռով, բայց մի ինչ֊որ ապուշ տեղ, չգիտեմ Արիզոնայում թե Կոլորադոյում, ինչ֊որ ապուշություններ են տեղի ունեցել, ձյուն է եկել, թե ինչ, և նա եկել է միայն երեկ, գիշերվա մեկին։ Եվ այդ ժամին նա խելագարի պես զանգահարում է Մյուրիելին ինչ֊որ Լոնգ֊Այլենդից և խնդրում է հանդիպել մի ինչ֊որ սոսկալի հյուրանոցի հոլլում, ― գիտեք, նրան անհրաժե՜շտ է խոսել։ ― Հարսի ընկերուհին պերճախոս թոթվեց ուսերը։ ― Բայց դուք հո ճանաչո՞ւմ եք Մյուրիելին, այդպիսի հրեշտակին ամեն մի պատահական մարդ կարող է կպչել։ Ինձ ուղղակի կատաղեցնում է այդ բանը։ Մյուրիելի նմաններին միշտ նեղացնում են․․․ Եվ պատկերացրեք, Մյուրիելը հագնվում է, նետվում է տաքսի և ինչ֊որ մի սոսկալի հոլլում նստած զրուցում է մինչև առավոտյան չորսն անց կես։
Հարսի ընկերուհին ձեռքից գցեց ծաղկեփունջը և բռունցքները սեղմեց ծնկներին․ ― Օ՛հ, ուղղակի կատաղել էի։
― Իսկ այդ մարդն ինչո՞վ է զբաղվում առհասարակ, ― ինձ հարցրեց հարսի ընկերուհին, երբ դադարեց հազիս նոպան։
― Դուք Սիմորի մասի՞ն եք հարցնում, ― ասացի ես։ Սկզբում նրա տոնից ինձ թվաց, թե նա ինչ֊որ ստոր բանի մեջ է կասկածում եղբորս։ Բայց հանկարծ, միանգամայն ենթագիտակցորեն մտածեցի, որ գուցեև գաղտնաբար հազար ու մի տեսակ կենսագրական տվյալներ է հավաքել Սիմորի մասին, այսինքն՝ բոլոր այն մանր, դժբախտաբար, գրամատիկական դրամատիկական փաստերը, որոնք, իմ կարծիքով, միանգամայն կեղծ պատկերացում էին ստեղծում Սիմորի մասին։ Օրինակ, որ նա դեռևս վեց տարեկանում հայտնի էր ամբողջ աշխարհին որպես ռադիոհերոս։ Կամ, մի կողմից էլ, որ նա ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, երբ տասնհինգը նոր էր լրացել։
― Այո, հենց Սիմորի մասին, ― ասաց հարսի ընկերուհին։ ― Ինչո՞վ էր զբաղվում նա մինչև զինվորական ծառայությունը։
Եվ նորից առկայծեց ուղեղումս, որ նա եղբորս մասին շատ ավելի բան գիտեր, քան ինչ֊որ պատճառներով հարմար էր գտնում բացել։ Համենայն դեպս, նրան, օրինակ, հրաշալի հայտնի էր, որ մինչև բանակ կանչվելը, Սիմորը անգլերեն էր դասավանդում քոլեջում։ Եվ ինչ֊որ պահ նայելով նրան, ես մի տհաճ բան զգացի․ գուցե գիտե նաև, որ Սիմորն իմ եղբա՞րն է։ Բայց այդ մասին չարժեր մտածել։ Ու ես միայն նայեցի նրան աչքիս պոչով և ասացի․ ― Նա կոշտուկներ էր վիրահատում։ ― Եվ անմիջապես էլ կտրուկ շուռ եկա ու սկսեցի պատուհանից դուրս նայել։ Մեքենան, արդեն մի քանի րոպե էր, կանգնած էր, բայց ես միայն հիմա լսեցի թմբուկների մարտական թնդյունը, որ գալիս էր հեռվից՝ Լեքսինգտոնյան կամ Երրորդ ավենյուի կողմից։
― Շքերթ է, ― ասաց միսիս Սիլսբերնը։ Նա էլ շուռ եկավ։
Մենք Ութսուներորդ փողոցի շրջակայքում էինք։ Մեդիսոն֊ավենյուի մեջտեղը կանգնել էր ոստիկանը և դադարեցրել ամբողջ շարժումը և՛ դեպի հյուսիս, և՛ դեպի հարավ։ Որքան կարողացա հասկանալ, նա պարզապես դադարեցրել էր ու ճանապարհ չէր տալիս ո՛չ դեպի արևելք, ո՛չ դեպի արևմուտք։
― Անցյալ տարի պատվիրել էինք մի ամբողջ կույտ, ― ասաց լեյտենանտը։ ― Չեք պատկերացնի, թե դա ինչպես է օգնում տնտեսելուն։
Բայց այդ ժամանակ կինը նայեց, ավելի ճիշտ հակվեց նրա վրա։ ― Մենք դրա համար չպատվիրեցինք, ― ասաց նա և, մի հայացք գցելով միսիս Սիլսբերնի վրա, որ նշանակում էր «Օ՜հ, այս տցամարդի՜կ»տղամարդի՜կ», ավելացրեց․ ― Չգիտեմ, ինձ ուղղակի թվաց, թե դա հետաքրքիր է։ Գռեհիկ է, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է։ Ինքս էլ չգիտեմ․․․
― Չէ, սա սքանչելի՜ է իմ կարծիքով, ես ոչ մի տեղ․․․
Միսիս Սիլսբերնի ժպիտը խորհրդավոր էր, միաժամանակ նրբակիրթ և թախծոտ, որքան հիշում եմ դա Ծալովի Նստարանին նստած Ջոկոնդայի ժպիտ էր։
― Այո, ես էլ եմ հաճախ մտածել․․․ ― կիսաձայն ասաց նա։ Իսկ հետո բավական երկիմաստորեն ավելացրեց․ ― Չէ՞ որ Մյուրիելի մայրը հանգուցյալ ամուսնուս կրտսեր քույրն է։
― Ա՜, ― հետաքրքրությամբ ասաց հարսի ընկերուհին։ ― Ուրեմն դուք ինքներդ էլ ամեն ինչ գիտեք։ ― Եվ անբնականորեն երկար ձեռքը մեկնելով ամուսնու վրայով, մոխիրը թափ տվեց դռնակին ամրացված մոխրամանի մեջ։ ― Ազնիվ խոսք, ամբողջ կյանքումս իսկապես այդպիսի հոյակապ մարդիկ չեմ տեսել։ Հասկանո՞ւմ եք, նա կարդացել է աշխարհիս բոլոր գրքերը։ Աստված իմ, եթե ես կարողանայի կարդալ թեկուզ մեկ տասներորդը այն ամենի, որ կարդացել ու մոռացել է նա, ինձ համար երջանկություն կլիներ։ Հասկանո՞ւմ եք, նա և՛ դասավանդել է, և՛ թերթում է աշխատել, նա ինքն է իր համար զգեստներ կարում, ամբողջ տնտեսությունը ինքն է վարում։ Խոսում է ուղղակի ինչպես աստված։ Չէ՛, անկեղծ ասած, ուղղակի հրաշք է, գրողը տանի։
― Է՞լ ինչ էր ասում նա, ― հարցրեց միսիս Սիլսբերնը։ ― Ի՞նչ էր ասում Ռեան։ Նա է՞լի բաներ է ասել։ ― Ես չէի նայում նրան, ես աչքս չէի կտրում հարսի ընկերուհուց, բայց մի պահ ինձ թվաց, թե միսիս Սիլսբերնը պատրաստ է ամբողջ ծանրությամբ նրա վրա ընկնելու։
― Ոչ, թերևս ոչ։ Գրեթե ոչինչ, ― հարսի ընկերուհին մտահոգ տարուբերեց գլուխը։ ― Հասկանո՞ւմ եք, ինչպես արդեն ասացի, նա ընդհանրապես ոչինչ չէր ասի, մանավանդ այդքան մարդկանց ներկայությամբ, եթե խեղճ Մյուրիելը այդպես խելահեղորեն հուզված չլիներ․․․ ― Նորից թափ տվեց սիգարետի մոխիրը։ ― Նա ավելացրեց միայն, որ այդ Սիմորը, անկասկած, մտագարի մեկն է, և եթե ճիշտ ընկալենք իրադրությունը, ապա Մյուրիելի համար նույնիսկ լավ է, որ ամեն ինչ այսպես վերջացավ։ Իհարկե, ինձ համար դա լիովին հասկանալի է, բայց համողված համոզված չեմ, որ Մյուրիելն էլ է այդպես հասկանում։ Սիմորն այնպես է պտտեցրել նրա գլուխը, որ աղջիկը չգիտի ինքը որտեղ է գտնվում։ Ահա թե ինչու է դա ինձ այդպես․․․
― Միսիս Ֆեդերն ինչի՞ց է ենթադրում, որ Սիմորը պոտենցիալ հոմոսեքսուալիստ է և մտագար։
Բոլոր հայացքները, ոչ, բոլոր լուսարձակները՝ հարսի ընկերուհու հայացքը, միսիս Սիլսբերնի հայացքը, նույնիսկ լեյտենանտի հայացքը անմիջապես խաչաձևվեցին ինձ վրա․ ― Ի՜նչ, ― հարցրեց հարսի ընկերուհին չոր, թերևս նույնիսկ թշնամաբար։ Եվ կրկին մի իմ մեջ մի անորոշ, աղոտ զգացում ծնվեց․ նա գիտի, որ ես Սիմորի եղբայրն եմ։
― Միսիս Ֆեդերը ինչո՞ւ է կարծում, որ Սիմորը պոտենցիալ համոսեքսուալիստ է մտագար։
Հարսի ընկերուհին հայացքը հառեց ինձ․ նա խիստ սևեռուն էր նայում, բայց, որքան էլ տարօրինակ լինի, բավական քաղաքավարությամբ․ եթե երեխան հայացքը չի կտրում քեզնից, դա չի կարելի անքաղաքավարություն համարել։ Ապա, դառնալով ամուսնուն և միսիս Սիլբերնին, ասաց․
― Թերևս գնանք։ Այնտեղից գոնե հնարավոր կլինի զանգահարել։ ― Նրանք գլխով արեցին ի նշան համաձայնության։ Միսիս Սիլսբերնը նույնիսկ կանոններ հիշեց լավ վարմունքի դասագրքից՝ ինչպես պատասխանել սրճարանի դռան մոտ արված հրավեին։ հրավերին։ Արևի տակ հալվող գրիմի տակից ինձ ընդառաջ դուրս եկավ միանգամայն լավ վարմունքի մի թույլ ժպիտ։ Հիշում եմ, որ ես շատ ուրախացա դրա համար։
― Դե, գնացինք, հեռանանք այս արևից, ― ասաց մեր առաջնորդուհին։ ― Իսկ սրա՞նք ինչ անեմ։ ― Եվ պատասխանի չսպասելով՝ նա մոտեցավ ճամփեզրին ու առանց ձևականությունների թառամած ծաղկեփունջը նետեց առուն։
― Լա՛վ․ առաջնորդիր մեզ, Մակդուֆ, ― ասաց նա ինձ։ ― Գալիս ենք ձեր ետևից։ Մի բան կասեմ միայն, լավ կլինի եղբայրդ տանը չլինի։ Թե չէ ես կսպանեմ այդ վիժվածքին։ ― Նա նայեց միսիս Սիլսբերնին։ ― Ներեցեք, որ այդպես արտահայտվեցի, բայց կատակ չեմ անում։
Ենթարկվելով հրամանին՝ ես գրեթե ուրախ առաջ անցա։ Մի րոպե անց օդում, իմ ձախ կողմում, և բավական ցածրում նյութականացավ մետաքսե ցիլինցրըցիլինդրը, և իմ անձնական, ոչ պաշտոնական, բայց մշտական ուղեկիցը ժպտաց ինձ ներքևից, առաջին պահ ինձ նույնիսկ թվաց, թե հիմա թաթիկը բռիս մեջ է մտցնելու։
Իմ երեք հյուրերը և միակ բարեկամը սպասում էին սանդղահարթակում, մինչ ես թռուցիկ աչքի էի անցկացնում բնակարանը։ Բոլոր պատուհանները փակ էին։ Երկու օդափոխիչն էլ անջատված էին, ու երբ շնչեցի օդը, թվաց, թե նստած եմ հին մորթե քուրքի գրպանում։ Լռությունը խախտում էր միայն առիթի բերումով գնված հին սառնարանի կցկտուր մռլտոցը։ Իմ քույրիկ Բու֊Բուն իր աղջկական ռազմա֊ծովային ցրվածության պատճառով մոռացել էր այն անջատել։ Բնակարանում տիրող անկարգությունից երևում էր, որ ջահել նավաստի աղջիկ է զբաղեցրել այն։ Կանանց օժանդակ ծառայության միչմանի շքեղ կապույտ կիտելը աստառի վրա ընկած էր թախտին։ Թախտի առջև գտնվող ցածրիկ սեղանին դրված էր շոկոլադի կիսատ մի տուփ՝ եղած֊չեղած կոնֆետեղենը, հավանաբար փորձելու նպատակով մեկի միջուկը մի քիչ դուրս էր մղված։ Գրասեղանի վրա աչքի էր ընկնում բավական վճռական մի երիտասարդի լուսանկար, որը ես առաջ երբեք չէի տեսել։ Ու տանը եղած բոլոր մոխրամանները զարդարվել էին շքեղ գույներով՝ լեփ֊լեցուն շրթնաներկոտ քնթուկներով ու ճմրթված թղթե անձեռոցիկներով։ Ես չմտա խոհանոց, ննջարան ու լոգարան, պարզապես արագ֊արագ բացում էի դռները, ստուգելով, թե Սիմորը որևէ տեղում թաքնված չէ՞ արդյոք։ Նախ ես թալկացել էի, թուլացել։ Երկրորդն էլ՝ ժամանակ չկար, հարկ եղավ բարձրացնել շերտավարագույրները, միացնել օդափոխիչ սիստեմը, դատարկել լեփ լեցուն մոխրամանները։ Եվ բացի դրանից, մնացած ամբողջ խումբը արդեն ներս լցվեց իմ ետևից։
Բայց ձայն հանեց ոչ թե լեյտենանտը, այլ՝ ես։ Բերանս ցամաքել էր, քրտինքը տվել վրաս։ Ասացի, ես թքել եմ այն ամենի վրա, թե միսիս Ֆեդերը ինչ է բարբաջել Սիմորի մասին։ Եվ ընդհանրապես, ինչ֊որ նրա մասին բարբաջում են զանազան պրոֆեսիոնալ դիլետանտուհիներ կամ սիրողներ, ընդհանրապես ամեն տիպի շան աղջիկներ։ Ես ասացի, որ տասը տարեկանից սկսած Սիմորին քննադատում էին բոլորը, սկսած բոլոր նահանգների դիպլոմավոր Մտածողներից մինչև տղամարդկանց զուգարանների Ինետլեկտուալ ծառայողները։ Ասացի, այդ ամենն օրինական կլիներ, եթե Սիմորը քիթը ցցեր այն բանից, որ միջինից բարձր ընդունակություններ ունի։ Բայց նա ատում էր ցուցադրվելը։ Նա չորեքշաբթի օրվա այդ հաղորդումներին գնում էր ինչպես սեփական անձի թաղմանը։ Գնում է քեզ հետ ավտոբուսով կամ մետրոյով և լռում ինչպես անիծված, աստծով եմ երդվում։ Ասացի, բոլոր այդ էժանագին մարդիկ՝ զանազան քննադատներն ու ֆելիետոնիստները, միայն մի բան գիտեին՝ թփթփացնել ուսին, բայց ոչ մեկն այդպես էլ չհասկացավ, թե նա ինչպիսի մարդ է իրականում։ Իսկ նա բանաստեղծ է, գրողը տանի դրանց։ Հասկանո՞ւմ եք, իսկական բանաստեղծ։ Եթե նույնիսկ մի տող էլ չգրեր, դարձյալ բոլորիդ էլ հենց միայն ձախով կծալեր, միայն թե ցանկանար։
Այստեղ ես, փառք աստծո, կանգ առա։ Սիրտս տրոփում էր չգիտեմ թե ինչի նման, ու եթե ես նևրասթենիկ լինեի, սարսափով կմտածեի, որ «հենց այսպիսի խոսքերից են ծնվում ինֆարկտները»։<ref>Շրջափոխված մեջբերում «Համլետից»։</ref> Մինչև հիմա էլ պատկերացում չունեմ, թե հյուրերս ինչպես արձագանքեցին իմ այդ պոռթկմանը, դաժան մեղադրանքների հեղեղին, որ թափեցի ես նրանց գլխին։ Առաջին ձայնը, որ ստիպեց ինձ սթափվել, դա թափվող ջրի հանրածանոթ աղմուկն էր բնակարանի մյուս ծայրից։ Հանկարծ նայեցի շուրջս, հյուրերիս, նրանց կողմը, նույնիսկ նրաց նրանց միջոցով։
― Իսկ ծերուկն ո՞ւր է, ― հարցրի ես, ― ո՞ւր է ծերուկը։ ― Իմ ձայնը դարձավ հրեշտակային քնքուշ։
― Ա֊ա՜, ― ասացի ես։ Մի քիչ շփոթված աչք ածեցի սենյակը։
Չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշել՝ ջանո՞ւմ էի չնկատել հարսի ընկերուհու սպառնալից հայացքները, թե ոչ։ Աթոռներից մեկի վրա ես նկատեցի հարսի հոր հորեղբոր մետաքսե ցիլինդրը։ Քիչ էր մնու մնում բարձրաձայն ասեի․ «Ողջույն»։
― Հիմա մի որևէ սառը բան կբերեմ խմելու, ― ասացի ես, ― մի րոպե։
― Մի՛ անհանգստացեք, ինքս կգամ, ― ասաց նա։ ― Եվ փակեցեք, խնդրեմ, դուռը, եթե չեք առարկում․․․ Ես ուրիշ բանի համար չեմ ասում, ուղղակի չեմ կարողանում խոսել, երբ դուռը բաց է լինում։
Ասացի, որ ես նույնպես չեմ սիրում այդպիսի բաներ, և ուզում էի գնալ։ Բայց մահճակալի մոտից անցնելիս պատուհանի տակ դրված բազմոցի վրա մի պարուսինե պայուսակ նկատեցի։ Առաջին պահին թվաց, թե դա իմ ուղեբեռն է, որ չգիտես ինչպես իր ոտքով այստեղ է հասել Փենսիլվանյան կայարանից։ Հետո մտածեցի, որ Բու֊Բուն է թողել։ Ես մոտեցա պայուսակին։ Կայծակ ճարմանդը բացված էր, և, առաջին իսկ հայացքից նկատելով երեսին դրվածը, հասկացա, ով է դրա օրինական տերը։ Ավելի ուշադիր նայելով, համազգեստի արդուկված երկու վերնաշապիկների վրա դրված տեսա մի բան, որ ոչ մի դեպքում չէր կարելի հարսի ընկերուհու հետ նույն սենյակում թողնել։ Հանեցի այն, դրեցի թևիս տակ, ձեռքի թափահարումով եղբայրաբար հրաժեշտ տվի հարսի ընկերուհուն, որ արդեն մատը ակավռակի սկավառակի առաջին համարի վրա էր դրել, սպասելով, թե վերջապես երբ դուրս կգամ, ու ծածկեցի դուռը։
Ես մի փոքր կանգ առա դռան ետևում, օրհնյալ միայնության մեջ, ու մտածեցի, թե ինչ անեմ Սիմորի օրագիրը, որը և, ― շտապեմ հայտնել, ― պայուսակի մեջ հայտնաբերված իրն էր։ Առաջին գործնական միտքս այս էր՝ հարկավոր է թաքցնել մինչև հյուրերի գնալը։ Հետո մտքովս անցավ տանել լոգարան և թաքցնել կեղտոտ սպտակեղենի զամբյուղում։
Այդ ամբողջ օրը, տեսնում է աստված, որ ոչ միայն ինչ֊որ անսպասելի նախանշանների ու խարհրդանշական երևույթների օր էր, այլև այն կառուցված էր գրավոր խոսքը որպես հաղորդման միջոց լայնորեն կիրառելու հիման վրա։ Քեզ գցում ես լեփ֊լեցուն մեքենան, իսկ ճակատագիրը արդեն կողմնակի ճանապարհով հոգացել է, որպեսզի մոտդ բլոկնոտ ու մատիտ լինի այն դեպքի համար, եթե ուղևորներից մեկը խուլուհամր դուրս գա։ Մտնում ես լոգարան ու անմիջապես նայում թե լվացարանակոնքից վեր որևէ խորհրդավոր կամ պարզ գրավոր խոսք չի՞ հայտնվել արդյոք։
Տարիներ շարունակ մեր բազմանդամ ընտանիքը՝ յոթ երեխա, մի լոգարան ունենալու պայմաններում, ոգտվում օգտվում էր մի փոքր մածուցիկ, բայց շատ հարմար հաղորդակցման միջոցից․ թաց օճառի կտորով հանձնարարականներ էինք գրում մեկմեկու դեղարկղի հայելու վրա։ Սովորաբար մեր գրագրությունը բովանդակում էր խիստ արտահայտիչ խրատներ, երբեմն էլ չքողարկված սպառնալիք․ «Բու֊Բու, լոգանքից հետո չհամարձակվես ճիլոպը հատակին գցել։ Համբուրում եմ․ Սիմոր»։ «Ուոլթ, քո հերթն է Զ֊ի և Ֆ֊ի հետ զբոսնելու։ Ես երեկ եմ զբոսնել։ Գուշակիր ով է գրել»։ «Չորեքշաբթի նրանց հարսանիքի տարեդարձն է։ Մի՛ գնա կինո, հաղորդումից հետո մի՛ տնկվիր ստուդիայում, մի՛ ձգտիր տուգանքի։ Բադի, դա քեզ է վերաբերում»։ «Մայրիկը բողոքում էր, թե Զուին քիչ է մնացել ուտի ամբողջ լուծողականը։ Վնասակար բաները մի՛ թողնիր լվացարանակոնքի մեջ, նա կարող է ձեռքը հասցնել և բոլորն ուտել»։
Սրանք մեր մանկությունից բերված օրինակներն են, բայց ավելի ուշ, երբ ես ու Սիմորը, հանուն անկախության թերևս, առանձնացանք և առանձին սենյակ վարձեցինք, փաստորեն միայն անվանապես կտրվեցինք ընտանեկան հին սորովություններից։ սովորություններից։ Ուզում եմ ասել, որ օճառի կտորտանքը դեն չէինք գցում։
Երբ Սիմորի օրագիրը ձեռքիս մտա լոգարան ու դուռը փակեցի, անմիջապես նկատեցի հայելու վրա գրված ուղերձը։ Սակայն ձեռագիրը Սիմորինը չէր, դա որոշակիորեն գրել էր իմ քույր Բու֊Բուն։ Նրա ձեռագիրը սոսկալի մանրատառ էր, դժվարընթեռնելի, միևնույն է, դա նրա գրածն էր, օճառի կտորով կամ մի որևէ այլ բանով։ Եվ կարողացել էր հայելու վրա տեղավորել մի ամբողջ ուղերձ․ «Ծպեղները բա՜րձր, ատաղձագործնե՛ր։ Գալիս է փեսան Արեոսի նման, որ բարձր է ավելի այրերից ամենաբարձր։<ref>Սաֆոյի բանաստեղծություններից։</ref> Ողջույն։ Ոմն Սաֆո, «Էլիգիում» կինոստուդիայի նախկին սցենարիստ։ Երջանիկ եղիր, երջանի՛կ, երջանի՛կ քո գեղեցկուհի Մյուրեիելի հետ։ Սա հրաման է։ Կոչումով ես բարձր եմ ձեր բոլորից»։
❊
«Իրիկնային ստուգման ժամանակ շատ ցուրտ էր, և այնուամենայնիվ, միայն մեր դասակում վեց հոգի վատ զգացին, մինչ նվագախումբը «Աստաղային «Աստղային դրոշ» էր նվագում։ Հավանաբար, կանոնավոր արյան շրջանառություն ունեցող մարդու համար անտանելի է կանգնել «զգաստ» հրամանի տակ, մանավանդ եթե հրացանը պահում ես պատվի առած։ Ես, հավանաբար, ո՛չ արյան շրջանառություն ունեմ, ո՛չ զարկերակ։ Անշարժության հարցում ես ոնց որ տանը լինեմ։ «Աստդային «Աստղային դրոշի» տեմպը վերին աստիճանի համահնչյուն է ինձ։ Դա ինձ համար ռոմանտիկ վալսի ռիթմ է։
Ստուգումից հետո ազատություն ստացանք մինչև կեսգիշեր։ Ժամը յոթին հանդիպեցի Մյուրիելին, «Բիլթմոր» հյուրանոցում։ Երկու ընպանակ, ձկնով բուֆետային երկու բուտերբրոդ։ Հետո նա ցանկացավ նայել Գրիր Գարսոնի մասնակցությամբ ինչ֊որ մի ֆիլմ։ Մթության մեջ նյում էի նրան, երբ Գրիր Գարսոնի որդու ինքնաթիռը չվերադարձավ բազա։ Բերանը կիսաբաց է։ Կլանված, հուզված։ Լիակատար նույնացում այդ մետրո֊հոլդվին―մայերովյան մետրո֊հոլդվին֊մայերովյան ողբերգության հետ։ Ինձ համար և՛ ուրախալի է, և՛ սահմռկեցուցիչ։ Ինչպե՜ս եմ սիրում նրան, ինչպե՜ս եմ զգում նրա պարզունակ հոգու կարիքը։ Նա նայեց ինձ, երբ ֆիլմում երեխաները կատվի ձագ բերեցին մորը։ Մ֊ն հիանում էր կատվիկով և ուզում էր, որ ես էլ հիանամ։ Նույնիսկ մթության մեջ ես զգում էի նրա սովորական օտարացումը․ միշտ այդպես է լինում, երբ ես չեմ կարողանում անառարկելիորեն հիանալ այն ամենով, ինչով որ նա է հիանում։ Հետո, երբ մենք ինչ֊որ բան էինք խմում կայարանի բուֆետում, նա ինձ հարցրեց․ ― Կատվիկը շատ կավն լավն էր, չէ՞։ Արդեն էլ չէր ասում՝ «սքանչելի էր»։ Ես ե՞րբ հասցրի այդպես վախեցնել նրան, որ փոխեց իր սովորական լեքսիկոնը։ Իսկ ես, ողորմելի տառակերս, սկսեցի բացատրել, ինչպես Ռ․ Գ․ Բլայսն է բնորոշում, թե ինչ բան է սենտիմենտալությունը․ մենք սենտիմենտալ ենք, երբ որևէ էակի շատ ավելի քնքշանք ենք հատկացնում, քան նրան հատկացրել է աստված։ Եվ ես ավելացրի (ուսոցողաբա՞րուսուցողաբա՞ր), որ աստված, անշուշտ, սիրում է կատվի ձագերին, սակայն ամենայն հավանականությամբ, առանց ոտքերին կոշիկներ հագցնելու, ինչպես արվում է գունավոր ֆիլմերում։ Այդ գեղարվեստական հանգամանքը նա թողնում է սցենարիստների հայեցողությանը։ Մ֊ն մտածեց, կարծես թե համաձայնեց ինձ հետ, բայց այդ «իմաստությունը» այնքան էլ նրա սրտովը չէր։ Նա նստած՝ գդալով խառնում էր խմիչքը և իրեն օտարացած էր զգում։ Նա տագնապում է, երբ նրա սերն իմ հանդեպ մեկ գալիս է, մեկ գնում, մեկ հայտնվում է, մեկ չքանում։ Նա կասկածում է իր սիրո ռեալությունը միայն այն պատճառով, որ այդ սերը միշտ չէ, որ ուրախ և հաճելի է, ինչպես կատվիկը։ Միայն աստծուն է հայտնի, թե որքան տխուր է դա ինձ համար։ Մարդ ինչպես է կարողանում խոսքով արժեզրկել կյանքում ամեն բան»։
Այսօր ճաշեցի Ֆեդերների տանը։ Շատ համեղ էր։ Հորթի միս, պյուրե, լորի, քացախով և ձիթապտղի յուղով հրաշալի թարմ սալաթ։ Քաղցրը Մյուրիելն ինքն էր պատրաստել․ ինչ֊որ սերուցքով պլոմբիրի նման մի բան, վրան՝ ազնվամորի։ Աչքերս լցվեցին արցունքով։ (Սայգեն գրում է․ «Չգիտեմ ինչու, բայց երախտագիտությունը միշտ զուլալ արցունքի ձևով է հոսում»)։ Ինձ մոտ սեղանին դրել էին մի շիշ կետչուպ։ Հավանաբար Մյուրիելը միսիս Ֆեդերին պատմել էր, որ ես ամեն ինչի վրա կետչուպ եմ լնցնում։ լցնում։ Ես պատրաստ եմ շատ բան տալու, միայն թե լսեմ Մյուրիելը ինչպես է մարտականորեն հայտնում իր մայրիկին, թե այո, նա նույնիսկ կանաչ ոլոռի վրա կետչուպ է լցնում։ Իմ սիրելի աղջի՜կ»։
«Ճաշից հետո միսիս Ֆեդերը մեզ ստիպեց լսել այն նույն ռադիոհաղորդումը։ Նրա եռանդը, նրա կլանվելը այդ հաղորդումներով, հատկապես թախիծը այն օրերի հանդեպ, երբ ելույթ էինք ունենում ես ու Բադին, ինձ անհարմար վիճակի մեջ է դնում։ Այսօր երեկոյան ծրագիրը հաղորդում էին ինչ֊որ ծովային բազայից, գրեթե Սան֊Դիեգոյից։ Չափից դուրս շատ մանրախնդիր հարց ու պատասխաններ կային։ Ֆրանիի ձայնը հարբուխային էր։ Զուին թեթևակիորեն ցրված, բայց փայլուն էր։ Հաղորդավարը հարկադրեց նրանց խոսել բնակարանային շինարարության մասին, և Բերժերի փոքրիկ դստրիկը ասաց, թե ինքն ատում է միօրինակ տները․ նա խոսում էր ստանդարտ շենքերի այն երկար շարքերի մասին, որ կառուցում են պլանով։ Զուին ասաց, թե դրանք «շատ լավն են»։ Շատ հետաքրքիր կլիներ, որ գնայիր տուն և պարզվեր, որ դա քո տունը չէ։ Ու սխալմամբ ճաշեիր քեզ անծանոթ մարդկանց հետ, քնեիր ոչ քո մահճակալին և առավոտյան հրաժեշտ տայիր բոլորին, կարծելով, թե դա քո ընտանիքն է։ Նա ասաց, թե ինքը կուզեր նույնիսկ, որ աշխարհում բոլոր մարդիկ իրար նման լինեին։ Այն ժամանակ ամեն մեկը կկարծեր, թե եկողը իր կինն է, իր մայրն է, իր հայրն է, ու մարդիկ միշտ կփարվեին իրար, կհամբուրվեին անվերջ, ու դա շատ լավ կլիներ»։
❊
«Այսօր զարմանալիորեն ծիծաղելի նամակ եմ ստացել Բադիից․ նա նոր է ավարտել վերակարգը կամբուզում։ Գրում եմ Մյուրիելի մասին և միշտ մտածում եմ Բադիի մասին։ Բադին կատեր Մյուրիելին այն բանի համար, ինչի համար սա ուզում է ամուսնանալ, ես այդ մասին արդեն գրել եմ։ Բայց մի՞թե, դրա համար կարելի է ատել։ Ինչ֊որ տեսանկյունից, հավանաբար այո, բայց ինձ այդ ամենը այնքան մարդկային, այնքան գեղեցիկ է թվում, որ նույնիսկ հիմա էլ չեմ կարող գրել առանց խորապես, խորապես հուզվելու։ Բադին չէր հավանի նաև Մյուրիելի մայրիկին։ Նա սոսկալի զայրացնում է իր անառարկելիությամբ, իսկ Բադին այդպիսի կանանց տանել չի կարող։ Չգիտեմ, Բադին կհասկանա՞ր, թե նա ինչպիսին է իրականում։ Նա մի մարդ է, որ ընդմիշտ զրկված է ամեն տիպի ըմբռնումից, պոեզիան զգալու ճաշակից։ Հայտնի չէ, նման տիպերն ինչո՞ւ են ապրում աշխարհում։ Իսկ նա ապրում է, վազում է գաստրոնոմները, գնում է իր գոգեվերլուծողի հոգեվերլուծողի մոտ, ամեն երեկո մի վեպ է կարդում, կորսետ է հագնում, հոգ է տանում Մյուրիելի առողջությանը, նրա բարօրությանը։ Ես սիրում եմ Մյուրիելին։ Ես նրան անսահման քաջարի եմ համարում։
❊
«Ամբողջ վաշտն այսօր արձակուրդ չունի։ Մի ամբողջ ժամ հեռախոսի հերթի եմ կանգնել գրասենյակում, որպեսզի զանգահարեմ Մյուրիելին։ Նա կարծես թե ուրախացավ, որ այդ երեկո չեմ գնալու։ Դա ուրախություն ու հիացմունք է պատճառում ինձ։ Ամեն մի աղջիկ, եթե նույնիսկ իսկապես չցանկանա տվայլ տվյալ երեկոն իր փեսացուի հետ անցկացնել, հեռախոսով անպայման ափսոսանք կհայտնի։ Իսկ երբ ես Մյուրիելին ասացի, թե չեմ կարող գնալ, նա ուրախությունից միայն բացականչեց՝ «Աա՜։ Ինչպե՜ս եմ պաշտում այդ պարզությունը, նրա անհավաըալի անհավատալի ազնվությունը։ Ինչպիսի՜ հույսեր եմ կապում նրա հետ։
Հիշում եմ, ինչպես ծածկեցի օրագիրը, նույնիսկ շրխկացրի «երջանիկ» բառի վրա։ Որոշ ժամանակ նստել էի, օրագիրը թևիս տակ դրած, մինչև որ բավական անհարմարություն զգացի վաննայի եզրին երկար նստելուց։ Ելա տեղիցս այնպես տաքացած, ասես վաննայից էի դուրս գալիս, ոչ թե պարզապես եզրին նստած էի եղել։ Մոտեցա կեղտոտ սպիտակեղենով լեցուն կողովին, բարձրացրի կափարիչը և գրեթե կատաղությամբ տառացիորեն այնտեղ նետեցի Սիմորի օրագիրը, կեղտոտ սավանների ու բարձի երեսների մեջ։ Հետո առավել գործնական մտքերի բացակայության հետևանքով նորից նստեցի վաննայի եզրին։ Մի պահ նայեցի դեղարկղիկի հայելուն, կարդալով Բու֊Բուի ուղերձը, հետո վեր կացա ու դուրս գալով լոգարանից, այնպես շրխկացրի դուռը, ասես հնարավոր էր ընդմիշտ փակել այդ շինությունը։
Հաջորդ էտապը խոհանոցն էր։ Բարեբախտաբար խոհանոցի դուռը բացվում էր միջանցքի վրա, և ես կարող էի մտնել այնտեղ առանց հյուրերի երեսը տեսնելու։ Մտնելով խոհանոց և ծածկելով դուռը՝ հանեցի բաճկոնս, այսինքն՝ գիմնաստյորկաս, ու նետեցի ողորկ սեղանի վրա։ Կարծես ամողջ եռանդս գնաց գիմնաստյորկաս հանելու վրա, և ես միայն շապիկով կանգնեցի կոկտեյլ պատրաստելու հերկուլեսյան սխրանքի առջև։ Հետո կտրուկ շարժումով, ասես մեկը հետևում էր ինձ պատի մեջ փորված անտեսանելի անցքից, բացեցի պահարանն ու սառնարանը՝ «Թոմ Կոլինզ» կոկտեյլի անհրաժեշտ բաղադրամասերը որոնելու։ Պարզվեց ամեն ինչ կա ձեռքի տակ, լիմոնի փոխարեն նարինջ գտա, և շուտով պատրաստ էր մի ամբողջ սափոր բավական թունդ խմիչք։ Ես պահարանից հինգ բաժակ հանեցի ու սկսեցի որոնել մատուցարանը։ Իսկ մատուցարան որոնելը բարդ գործ է, ու ես այնքան փնտրեցի, որ վերջում արդեն հազիվ լսելի տնքոցով էի բացում և փակում զանազան պահարաններն ու պահարանիկները։ Բայց այն պահին, երբ, բաճկոնը արդեն հագիս, սափորն ու բաժակները մատուցարանի վրա՝ դուրս էի գալիս խոհանոցից, ասես գլխիս վերևում երևակայական էլեկտրական լամպ վառվեց, ծաղրանկարներում այդպես են պատկերում, որ իբր հերոսի գլխում փայլուն միտք ծագեց։ Մատուցարանը դրի հատակին։ Վերադարձա խմիչքներով լի պահարանիկի մոտ ու ձեռքս առա վիսկու կիսատ շիշը։ Վերցրի բաժակն ու վիսկի լցրի ինձ համար, թերևս, անղգուշաբարանզգուշաբար, չորս մատ բարձրությամբ։ Մի ակնթարթային, թեկուզև կշտամբալից հայացք գցելով բաժակի վրա, ես, որպես կովբոյական ֆիլմերի թրծված հերոս, միանգամից գլխիս քաշեցի։ Ճիշտն ասեմ, որ մինչև հիմա էլ առանց ցնցվելու չեմ կարողանում հիշել այդ բանը։ Իհարկե, ես ընդամենը քսաներեք տարեկան էի, և վարվեցի այնպես, ինչպես իմ փոխարեն կվարվեր ուզածդ քսաներեք տարեկան վիթխարահասակ տխմարը։ Բայց կարևորը բոլորովին էլ դա չէ։ Կարևորն այն է, որ ես, ինչպես ասում են, խմող չեմ։ Մի ունցիա վիսկուց կամ սիրտս տակնուվրա է լինում, կամ սկսում եմ ներկաների մեջ հերետիկներ որոնել։ Պատահել է, որ երկու ունցիայից ես մեռածի պես ընկել եմ։
Բայց այս օրը, մեղմ ասած, սովորական օր չէր, ու հիշում եմ, երբ մատուցարանը վերցրի ու դուրս եկա խոհանոցից, իմ մեջ ոչ մի նշանակալից ձևափոխություն չնկատեցի։ Թվում էր միայն, որ տվայլ տվյալ սուբյեկտի ստամոքսում գերբնական ջերմություն էր արտադրվում ու վերջ։
Երբ մատուցարանը տարա սենյակ, ոչ մի արտակարգ փոփոխություն չնկատեցի նաև հյուրերի վարմունքի մեջ, բացի մի ոգևորիչ փաստից, որ հարսի հոր հորեղբայրը միացլ միացել էր նրանց։ Նա սուզվել էր խոր բազկաթոռի մեջ, որ մի ժամանակ իմ հանգուցյալ բուլդոգի սիրված տեղն էր։ Նրա փոքրիկ ոտքերը խաչաձևված էին, մազերը կոկած, դարձածալի վրայի յուղոտ բիծը նույն ձևով երևում էր և, ― ով հրաշքների հրաշք, ― նրա սիգարը ծխում էր։ Մենք միմյանց ողջունեցինք է՛լ ավելի ջերմորեն, քան սովորաբար, ասես մեր պարբերաբար բաժանումները խիստ երկարատև լինեին և դրանց դիմանալն անիմաստ։
Լեյտենանտը դեռևս կանգնած էր գրադարակների մոտ։ Նա ինչ֊որ գիրք էր թերթում և, երևում է, լիովին կլանված էր դրանով (ես այդպես էլ չիմացա, թե ինչ գիրք էր)։ Միսիս Սիլսբերնը արդեն որոշակիորեն գտել էր իրեն, նրա տեսքը թարմ էր, իսկ գրիմի հաստ շերտը նորից էր քսված։ Նա նստել էր թախտին, հարսի հորեղբորից հեռու քաշված։ Ամսագիր էր թերթում։
Որակավորված օդի համաչափ ու անընդմեջ ազդեցության տակ թարմ շպարված գրիմով նա այլևս չէր նմանվում մոլորված երեխայի, ինչպիսին թվում էր բարկ արևի տակ, սրճարանի դռանը, Յոթանասուներորդ փողոցում։ Այժմ նա ինձ հետ խոսում էր զուսպ հրաշագեղությամբ, որը բնորոշ էր նրան, երբ մեքենա էինք նստում հարսի տատի տան մոտ, այն ժամանակ էր, որ նա հարցրեց, թե ես արդյոք Դիքի Բրիգանզան չե՞մ։
Ես դադարեցի կոկտեյլը խառնելուց և մոտեցա նրան։ Նա իր լաքած եղունգը սեղմել էր մի լուսանկարի, ավելի ճիշտ1929 ճիշտ 1929 թվականին ռադիոյով ելույթ ունեցող խմբից մի աղջկա վրա։ Մենք յոթով նստած էինք կլոր սեղանի շուրջը, յուրաքանչյուրիս առջև մի միկրոֆոն կար դրված։
― Կյանքումս այսպիսի հմայիչ երեխա չեմ տեսել, ― ասաց միսիս Սիլսբերնը։ ― Գիտե՞ք մի քիչ ում է նման։ Հատկապես աչուկներն ու բերանիկը։
― Այո, ― ասաց միսիս Սիլսբերնը։
― Մի անգամ դասերից հետո ես ու Սիմոնը գնդակը տշում էինք տան պատին, և մեկ էլ ինչ֊որ մեկը (հետո պարզվեց, որ դա Շարլոտան է) սկսեց մարամարե մարմարե գնդիկներ նետել մեզ վրա տասներկուերորդ հարկից։ Այսպես էլ ծանոթացանք։ Հենց այդ շաբաթ էլ բերինք նրան ռադիո։ Նույնիսկ չգիտեինք, որ նա երգում է։ Մեզ պարզապես դուր էր գալիս նրա հրաշալի նյույորքյան խոսվածքը։ Նա խոսում էր Լիկման սթրիտի բնակիչների առոգանությամբ։
Միսիս Սիլսբերնը ծիծաղեց այն երաժշտական ծիծաղով, որը տեղնուտեղը սպանում է ուղածդ ուզածդ զգայուն պատմողին, և՛ ապակու պես սթափ մարդուն, և՛ ոչ սթափին։ Հավանաբար, նա սպասում էր, որ ես ավարտեմ խոսքս․ շտապում էր լեյտենանտին հարցնել իրեն տանջող մի բան։
― Ասացեք, ո՞ւմ է նման նա, ― հարցրեց համառորեն։ ― հատկապես բերանն ու աչքերը։ Ո՞ւմ է հիշեցնում։
― Այդ դեպքում պարզապես հավատացեք ինձ, ― և միսիս Սիլսբերնը ցուցամատով բազմանշանակորեն տկտկացրեց լուսանակարին։ ― Այդ աղջիկը կարող էր լինել Մյուրիելի կրկնօրինակը այն տարիներին։ Ինչպես ջրի երկու կաթիլ։
Վիսկին համառորեն հաղթում էր ինձ, և ես ոչ մի կերպ չէի կարողանում լիովին ըմբռնել այդ ինֆորմացիան և, իհարկե, չէի կարող նախագուշակել դրանից արվող բոլոր հնարավոր եզրակացությունները։ Վերջապես սեղանի մոտ, խիստ ջանք թափելով, որպեսզի ուղիղ քայեմքայլեմ, ես նորից սկսեցի խառնել կոկտեյլը։ Երբ հայտնվեցի հարսի հոր հորեղբոր կողքին, նա, ջանալով գրավել իմ ուշադրությունը, ողջունեց իմ մոտենալը, բայց ես այնքան զբաղված էի Մյուրիելի ու Շարլոտայի նմանության մասին արված ենթադրությամբ, որ չպատասխանեցի նրան։ Բացի այդ, գլուխս թեթևակի պտտվում էր։ Կոկտեյլը խառնելու անզուսպ ցանկություն էր արթնացել իմ մեջ։
Երկու րոպե անց, երբ սկսեցի լցնել խմիչքը, միսիս Սիլսբերնը նորից դիմեց ինձ հարցով։ Նա ուղղակի երգեց, այնքան որ երաժշտական հնչեց նրա ձայնը։
― Ո՞վ է միսիս Բերվիկը, ― հարցրի ես։
― Իմ կինը, ― պատասխանեց լեյտենանտը մի էիչ քիչ կցկտուր․ նա ինձ նայում էր ինչպես մի հոգուց բաղկացած հանձնաժողով, որ կոչված է ստուգելու, թե ինչո՞ւմ եմ այդպես դանդաղ լցնում կոկտեյլը։
― Այո, այո, իհարկե, ― ասացի ես։
Լոգարանում մի քիչ կանգնեցի սպիտակեղենի զամբյուղի մոտ․ վերցնե՞մ, թե չվերցնեմ Սիմորի օրագիրը, շարունակե՞մ կարդալ, թե չէ։ Չեմ հիշում, ինչպիսի փաստարկներ էի բերում «հօգուտ» ընթերցման և ինչպիսի՝ դեմ, բայց ի վերջո բացեցի զամբյուղը և օրագիրը հանեցի։ Նորից ձեռքս առած նստեցի վաննայի եզրին ու սկսեցի թերթել մինչև հասա Սիմորի վերջին գրառմանը։
«Զինվորներից մեկը հենց նոր կրկին զանգահարեց օդանավակայանի տեղեկատուին։ Եթե եղանակը շարունակի պարզել, լուսադեմին մենք կարող ենք թռչել։ Օպենհեյմն ասաց․ հարկ չկա նստել, ինչպես ասեղների վրա։ Զանգահարեցի Մյուրիելին, ամեն ինչ բացատրեցի։ Շատ տարօրինակ էր։ Նա մոտեցել էր հեռախոսին և անընդհատ մի բան էր ասում․ «Ալլո՛, ալլո՛»։ Իսկ իմ ձայնը կտրվել էր։ Քիչ էր մնում նա կախի լսափողը։ Գոնե մի քիչ հանգստանայի։ Օպենհեյմը որոշեց մի քիչ քնել, մինչև որ հայտարարեն մեր երթուղին։ Ինձ էլ է անհրաժեշտ քնել, բայց ես շատ եմ լարված։ Ես հիմնականում զանգահարեցի Մյուրիելին, որպեսզի խնդրեմ, աղերսեմ նրան պարզապես երկուսով գնանք մի որևէ տեղ և պսակվենք։ Ես շատ եմ լարվել ու հոգնել, այնպես որ չեմ կարող մարդկանց մեջ երևալ։ Ինձ թվում է, թե հիմա իմ երկրորդ ծնունդն է։ Սուրբ, սրբազան օր։ Այնքան վատ էր լսվում, ես էլ հազվադեպ էի կարողանում խոսել, երբ մեզ միացրին։ Ի՜նչ սարսափելի է, երբ ասում ես՝ ես քեզ սիրում եմ, իսկ մյուս ծայրից ի պատասխան գոռում են՝ «ի՞նչ, ի՞նչ»։ Ամբողջ օրը հատվածներ եմ կարդացել Վեդանտից։ «Ամուսնացողները պետք է ծառայեն մեկմեկու։ Բարձրացնեն, աջակցեն, սովորեցնեն, ամրապնդեն մեկը մյուսին, բայց ամենից շատ ծառայեն մեկը մյուսին։ Երեխաներին դաստիարակեն ազնվորեն, սիրով ու խնամքով։ Երեխան հյուր է տանը, նրան պետք է սիրել և հարգել, բայց չիշխել վրան, որովհետև նա պատկանում է աստծուն»։ Ի՜նչ հոյակապ է, ի՜նչ խեացիխելացի, ի՜նչ դժվար ու գեղեցիկ է, և դրա համար էլ արդարացի։ Կյանքումս առաջին անգամ զգում եմ պատասխանատվության հրճվանքը։ Օպենհեյմն արդեն խռմփացնում է։ Ինձ էլ է անհրաժեշտ քնել։ Չեմ կարողանում, որևէ մեկը պետք է որ արթուն մնա երջանիկ մարդու հետ»։