Changes

Դը Դոմյե֊Սմիթի երկնագույն շրջանը

Ավելացվել է 13 բայտ, 15:18, 10 Հունվարի 2016
Բայց պատահում էր ավելի վատ։ Մեկ ուրիշ անգամ մի շաբաթ անց, դուրս գալով «Ռիտց» հյուրանոցից, որտեղ մշտապես բնակվում էինք ես ու Բոբին, հանկարծ պատկերացրի, որ նյույորքյան բոլոր ավտոբուսներից հանել են նստատեղերը, շարել մայթերի վրա, և ամբողջ փողոցը խաղում է «ծովը փոթորկվում է» խաղը։ Ես ինքս էլ կհամաձայնեի խաղալ, եթե միայն երաշխիք ստանայի Մյունհետենյան եկեղեցուց, որ մնացած մյուս մասնակիցները պետք է հարգալիր կանգնեն, սպասեն, մինչև որ ես զբաղեցնեմ իմ տեղը։ Երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չէր էլ ուզում իր տեղը զիջել ինձ, ես ավելի վճռական միջոցներ ձեռք առա։ Սկսեցի աղոթել, որ բոլոր մարդիկ չքվեն քաղաքից, որպեսզի ինձ լիակատար մենություն ընծայվի, այո, մենություն։ Նյու֊Յորքում դա միակ խնդիրն է, որ չեն գնում մահուդի տակ և երկնային գրասենյակներում չեն ուշացնում․ դեռ չէի հասցրել ետ նայել, երբ այն ամենը, ինչ ինձ էր վերաբերում, արդեն շնչում էր անհուսալի միայնությամբ։ Առավոտից մինչև կեսօր ոչ թե հոգով, այլ մարմնով ես ներկա էի լինում Քառասունութերորդ փողոցի և Լեքսինգտոն֊ավենյուի անկյունում գտնվող գեղարվաստական դպրոցի ինձ համար ատելի պարապմունքներին։ (Իմ և Բոբիի Փարիզից դուրս գալուց մի շաբաթ առաջ ես ստացա երեք առաջին մրցանակները Ֆրայբերգի պատկերասրահում կայացած երիտասարդ նկարիչների ազգային ցուցահանդեսում։ Ու երբ վերադառնում էինք Ամերիկա, ես շարունակ նայում էի մեր նավախցի մեծ հայելուն և զարմանում էի Էլ֊Գրեկոյի հետ ունեցած իմ նմանությունից)։ Շաբաթական երեք օր ետկեսօրյա ժամերը ես անց էի կացնում ատամնաբուժական աթոռի վրա։ Մի քանի ամսվա ընթացքում հանեցին իմ ութ ատամները, որոնցից երեքը առջևի ատամներ էին։ Շաբաթական երկու անգամ ես ես շրջում էի պատկերասրահներում, ավելի շատ Հիսունյոթերորդ փողոցում, ու հազիվ էի զսպում ամերիկյան նկարիչների վրա սուլելու ցանկությունս։ Երեկոները սովորաբար կարդում էի։ Ես գնել էի «Գրականության դասականների» հարվարդյան լիակատար հրատարակությունը, հիմնականում Բոբիի կամքին հակառակ, ― նա ասում էր, թե դնելու տեղ չունենք, ― ի հեճուկս բոլորի այդ հիսուն հատորն էլ ծայրից ծայր կարդացի։ Իրիկունները ես նկարակալը համառորեն տեղավորում էի մահճակալների միջև և յուղաներկով նկարում։ Եթե հավատալու լինենք 1939 թվականի իմ օրագրին, հենց միայն մի ամսում ես ավարտեցի տասնութ կտավ։ Ուշագրավն այն էր, որ դրանցից տասնյոթը ինքնանկարներ էին։ Միայն երբեմն, հավանաբար, այն օրերին, երբ մուսաս քմահաճույքներ էր անում, մի կողմ էի դնում ներկերը և ծաղրանկարներ անում։ Դրանցից մեկը մինչև օրս էլ պահպանվել է։ Այդտեղ պատկերված է մի վիթխարի մարդկային բերան, որի վրա աշխատում է ատամնաբույժը։ Լեզվի փոխարեն բերանից կախ է ընկել հարյուր դոլլարանոց մի թղթադրամ, և ատամնաբույժը ֆրանսերեն տխուր ասում է պացիենտին․ «Կարծում եմ սեղանատամը կարելի է թողնել, իսկ, այ, լեզուն, հարկադրված կլինեմ պոկել»։ Ես պաշտում էի այդ ծաղրանկարը։
Ես ու Բոբին համատեղ կյանքի համար համապատասխանում էինք մոտավորապես այնքան, որքան որ ասենք Հարվարդի համալսարանի բացառիկ դաստիարակված, զիջող ավագ կուրսի ուսանողը և բացառիկ գարշելի քեմբրիջյան լրագրավաճառ տղան։ Ու երբ ժամանակի ընթացքում պարզվեց, որ երկուսս էլ մինչև հիմա սիրում ենք միևնույն մահացած կնոջը, դրանից բոլորովին չթեթևացավ վիճակը։ ԸնհայառակըԸնդհակառակը, այդ գյուտից հետո մեր մեջ ստեղծվեց մի անտանելի կեղծ, թունդ քաղաքավարի հարաբերություն։ Կարծես ամեն անգամ «Միայն ձեզնից հետո, Ալֆոնս» էինք ասում մեկմեկու՝ հանդիպելով լոգարանի շեմին։
Մի անգամ 1939 թվականի մայիսին (մենք մոտ տասն ամիս ապրում էինք «Ռիտց» հյուրանոցում) քվեբեկյան մի թերթում (ես տասնվեց թերթ ու ամսագիր էի բաժանորդագրվում ֆրանսերեն լեզվով) քառորդ սյունականոց մի հայտարարություն կարդացի, որ տպագրել էր Մոնռեալի գեղարվեստի հեռակա դասընթացների դիրեկցիան։ Հայտարարությունը կոչ էր անում, նույնիսկ ընդգծում էր, որ կոչ է անում միանգամայն fortement,<ref>Համառորեն</ref> բոլոր որակավորված մանկավարժներին՝ մանկավարժի տեղի համար անհապաղ դիմում ներկայացնել Կանադայի ամենանոր, ամենաառաջադեմ գեղարվեստական հեռակա դասընթացներին։ Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզուներին, և միմիայն անբասիր համբավի ու օրինակելի վարքի տեր անձինք կարող են մասնակցել այդ մրցույթին։ «Les Amis des Vieux Maltres»֊ի<ref>«Մեծ վարպետների սիրահարներ»։</ref> ամառային կիսամյակը պաշտոնապես բացվում է հունիսի տասին։ Աշխատանքի նմուշները, ինչպես զուտ արվեստի, այնպես էլ ռեկլամի ասպարեզում, հարկավոր է ուղարկել դասընթացների դիրեկտոր, Տոկիոյի գեղարվեստի կայսերական ակադեմիայի նախկին անդամ մոսյո Յոշոտայի անունով։
Անմիջապես համակվեցի մի անհաղթահարելի համոզմունքով, որ ինձնից լավ թեկնածու չի ճարվի։ Ես դուրս քաշեցի Բոբիի ձեռքի գրամեքենան և ֆրանսերեն մի երկա՜ր֊երկար անչափ հուզիչ նամակ գրեցի մոսյո Յոշոտային, և դրա պատճառով, իհարկե, բացակայեցի իմ դպրոցի առավոտյան պարապմունքներից։ Նախաբանից սկսած (ամբողջ երեք էջ) ուղղակի շիլաշփոթ սարքեցի։
Գրեցի, որ քսանինը տարեկան եմ, որ Օնորե Դոմյեի երրորդ պորտի զարմիկն եմ։ Գրեցի, որ հենց նոր եմ հեռացել, կնոջս մահից հետո, Ֆրանսիայի հարավում գտնվող իմ ոչ մեծ տոհմական կալվածքից և ժամանակավորապես, սա հատուկ ընդգծեցի, հյուրընկալվում եմ Ամերիկայում, զառամյալ հարազատիս մոտ։ Նկարում եմ վաղ մանկուց, բայց մեր ընտանիքի հին և սիրելի բարեկամ Պաբլո Պիկասոյի խորհրդով ոչ մի անգամ չեմ ցուցադրել աշխատանքներս։ Սակայն իմ բազմաթիվ կտավները՝ յուղաներկ և ջրաներկ, ներկա դեպքում զարդարում են Փարիզի լավագույն տները, ըստ որում ոչ ինչ֊որ նորահարուստների, և արդեն gagne<ref>Գրավել են։</ref> մեր ժամանակի ամենաականավոր քննադատների ուշադրությունը։ Տիկնոջս անժամանակ և ողբերգական մահից հետո, որ տեղի ունեցավ ulceration cancereuse֊ի<ref>Քաղցկեղ։</ref> հետևանքով, ես խորապես համոզված էի, որ եբեք երբեք այլևս ձեռքս չեմ առնի վրձինը։ Բայց վերջերս գրեթե սնանկացա, և դա հարկադրեց ինձ վերանայել իմ լուրջ resolution֊ը։<ref>Որոշում։</ref> Ես գրեցի, որ պատիվ կհամարեմ սեփական աշխատանքներիս նմուշները ներկայացնել «Մեծ վարպետների սիրահարներին», հենց որ դրանք ուղարկի փարիզցի իմ գործակալը, որին ես, իհարկե, կգրեմ tres presse:presse։<ref>Շտապ։</ref> Եվ ստորագրություն․ «Խորին հարգանքով՝ Ժան դը Դոմյե֊Սմիթ»։
Այդ ծածկանունը հորինելու համար ես ավելի երկար մտածեցի, քան կշարադրեի նամակս։
― Իսկ ես մտադիր էլ չեմ, ― ասաց Բոբին, ― սակայն դեմ չեմ լինի ամեն ինչ ավելի մանրամասն լսել։
Բայց ես նրա տոնից անմիջապես հասկացա, որ նա մտովի արդեն եկու երկու տոմսը փոխում է առանձին կուպեում մի ներքևի տեղի հետ։
― Ինձ թվում է, թե դա շատ ջերմ ու շատ հաճելի հրավեր է, ― ջերմորեն ասաց ինձ միսիս Իքսը։
Ի դեպ, ընտրել էի Պիկասոյին, նկատի ունենալով, որ ԱՄՆ֊ում ֆրանսիական նկարիչներից ամենից լավ նրան էին ճանաչում, իսկ ես Կանադան ևս միացնում էի ԱՄՆ֊ին։ Բացառապես մոսյո Յոշոտոյին լուսավորելու համար ես տապալված հսկայի հանդեպ ընդգծված կարեկցանքով հիշատակեցի, թե քանի անգամ եմ ասել մեր բարեկամին․ «Maitre Picasso, ou allez vous»։<ref>Այդ ո՞ւր, մետր Պիկասո»։</ref> Եվ թե ինչպես ի պատասխան այդ սրտահույզ հարցի, ծերունի վարպետը դանդաղ, ծանր քայլերով անցուդարձ է արել արվեստանոցում և անփոփոխ կերպով կանգ առել «Ակրոբատների» ոչ մեծ վերատպության առջև, հիշելով իր վաղուց արդեն կորսված փառքի մասին։ Եվ երբ մենք դուրս էինք գալիս ավտոբուսից, ես մոսյո Յոշոտային բացատրեցի, որ Պիկասոյի դժբախտությունն այն էր, որ նա երբեք և ոչ ոքի չէր լսում, նույնիսկ իր ամենամոտիկ բարեկամներին։
1939 թվականին «Մեծ վարպետների սիրահարները» տեղավորված էր Մոնռեալի ամենաանբարետես Վերդենյան շրջանում, երևում է վարձով տրվող արտաքուստ զարմանալիորեն մռայլ ոչ մեծ եռահարկ շենքի երկրորդ հարկում։ Դպրոցը գտնվում էր ուղղակի օրթոպեդիկական արհեստանոցի վրա։ «Մեծ վարպետների սիրահարները» զբաղեցնում էր մի մեծ սենյակ, շատ փոքրիկ և չփակվող զուգարանով։ Բայց այդ ամենին հակառակ, երբ մտա այդ շենքը, անմիջապես զարմանալիորեն հաճելի տպավորություն ստացա։ Եվ դա այն պատճառով, որ «ուսուցչանոցի» բոլոր պատերին կտավներ էին կախված, հիմնականում մոսյո Յոշոտոյի ջրաներկ աշխատանքները։ Հիմա էլ դեռ երբեմն երազում տեսնում եմ ճերմակ սագը, որ թռչում է անպատմելի բաց կապույտ երկնքում, ― ըստ որում հենց դրա մեջ էր հմուտ և համարձակ վարպետի նվաճումը, ― երկնքի լազուրը, ավելի ճիշտ այդ լազուրի ոգին արտացոլված էր թռչունի փետուրների մեջ։ Նկարը կախված էր տիկին Յոշոտոյի սեղանի վերևը։ Այդ ստեղծագործությունը և էլի մի երկուսը, որ նման էին իրար կատարման վարպետությամբ, սենյակին յուրորինակ յուրօրինակ բնույթ էին տալիս։
Երբ մտա ուսուցչանոցը, Տիկին Յոշոտոն, գեղեցիկ սև ու բալագույն մետաքսե կիմոնոն հագին, հատակն էր մաքրում կարճ խոզանակով։ Նա ճերմակահեր տիկին էր, գրեթե մի գլուխ բարձր իր ամուսնուց, ավելի շատ նման էր մալայացու, քան թե ճապոնուհու։ Նա ցած դրեց խոզանակը և մոտեցավ մեզ։ Մոսյո Յոշոտոն ներկայացրեց ինձ։ Տիկինն ավելի inscrutable, քան մոսյո Յոշոտոն։ Հետո մոսյո Յոշոտոն առաջարկեց ինձ ցույց տալ իմ սենյակը, ֆրանսերեն բացատրելով, որ դա իրենց որդու սենյակն է, որը գնացել է Բրիտանական Կոլումբիա՝ ֆերմայում աշխատելու։ (Ավտոբուսի մեջ երկարատև լռությունից հետո ես ուրախացա, որ նա խոսեց, և ունկնդրեցի նրան չափազանցված ոգևորությամբ): ։ Նա ուզում էր ներողություն խնդրել, որ որդու սենյակում աթոռներ չկան, միայն խսիրներ են փռված հատակին, բայց ես անմիջապես սկսեցի հավատացնել նրան, որ դա ինձ համար ամենևին էլ երկնային պարգև չէ։ (Կարծեմ նույնիսկ ասացի, թե ատում եմ աթոռները։ Այնպես էի նյարդայնանում, որ եթե ասեր՝ որդուս սենյակում ծնկահար ջուր է կանգնած, հիացմունքից պետք է ոռնայի։ Հնարավոր է, որ նույնիսկ ասեի, թե ես ոտքերի այնպիսի հիվանդություն ունեմ, որ պահանջում է ամեն օր ծայրահեղ դեպքում ութ ժամ պահել ջրի մեջ)։ Մենք վեր բարձրացանք փայտե երերուն սանդուղքով։ Խոսակցության ժամանակ ի միջի այլոց, ընդգծեցի, որ բուդդիզմ եմ ուսումնասիրում։ Հետագայում ես իմացա, որ և՛ նա, և՛ մադամ Յոշոտոն պրեսբիտերականներ են։
Մինչև ուշ գիշեր ես չքնեցի․ մադամ Յոշոտոյի ճապոնամալայական ճաշը en masse<ref>Ամբողջությամբ։</ref> անվերջ վեր էր բարձրանում վերելակի պես, ճնշելով ստամոքս, բացի այդ էլ Յոշոտո ամուսիններից չգիտեմ որը անընդհատ տնքտնքում էր միջնորմի ետևում։ Տնքոցը բարձր էր, բարակ, խղճալի, թվում էր ոչ թե տարեց մարդ է տնքացողը, այլ դժբախտ, օրապակաս երեխա կամ ծեծված մի փոքրիկ գազան։ (Ոչ մի գիշեր առանց համերգի չէր անցնում, բայց ես այդպես էլ չիմացա, թե նրանցից որն է այդ ձայներն արձակում և ինչ պատճառով)։ Երբ միանգամայն անտանելի էր դառնում պառկած վիճակում լսելը, ես վեր էի կենում, հագնում էի գիշերային կոշիկներս և մթության մեջ նստում հատակին փռված խսիրներիցց մեկի վրա։ Այդպես նստում էի մի երկու ժամ, մի քանի սիգարետ ծխում, ստիպված էի լինում դրանք հանգցնել կոշիկիս ներբանին սեղմելով և քնթուկներն էլ լցնել պիժամայիս գրպանը։ (Յոշոտոներն իրենք չէին ծխում, և տանը ոչ մի մոխրաման չկար)։ Քնեցի միայն առավոտյան ժամը հինգին։
Նախաճաշից հետո մոսյո Յոշոտոն հենց այդտեղ խոհանոցում հագավ առանց օձիքի վերնաշապիկը, մադամ Յոշոտոն արձակեց գոգնոցը, ու մենք երեքով, իրար ետևից, մի քիչ անհարմարությամբ, իջանք ուսուցչանոց։ Այնտեղ մոսյո Յոշոտոյի ընդարձակ սեղանի վրա դրված էին կոշտ թղթից մոտ տասը տռուզ վիթխարի ծրարներ։ Դրանք ինձ մի տեսակ լվացված, սանրված թվացին, ինչպես նորեկ դպրացականներ։ Մոսյո Յոշոտոն ինձ ցույց տվեց սենյակի հեռավոր անկյունում դրված սեղանը և խնդրեց նստել այնտեղ։ Մադամ Յոշոտոն նստեց նրա մոտ, և սկսեցին բացել ծրարները։ Ծրարների պարունակության զննման և դասակարգման մեջ ինչ֊որ սիստեմ կար, նրանք ամբողջ ժամանակ խորհրդակցում էին ճապոներեն, այն դեպքում, երբ ես սենյակի հեռավոր ծայրում նստած էի կապույտ կոստյումով ու կարմիր փողկապով և ջանում էի իմ ամբողջ տեսքով ցուցադրել, թե որքան համբերությամբ ու միաժամանակ հետաքրքրությամբ եմ սպասում ցուցումների, իսկ որ կարևորն է, թե ինչպիսի անփոխարինելի անձնավորություն եմ։ Ծոցագրպանիցս հանեցի մի քանի փափուկ մատիտներ, որ Նյու֊Յորքից էի բերել և, աշխատելով չաղմկել, շարեցի սեղանի վրա։ Իսկ երբ մոսյո Յոշոտոն, հավանաբար պատահմամբ, նայեց իմ կողմը, ես նրան պարգևեցի մի գերհմայիչ ժպիտ։ Հանկարծ, առանց մի խոսք ասելու ինձ կամ նայելու իմ կողմը, նրանք գնացին դեպի իրենց սեղաններն ու անցան աշխատանքի։ Արդեն յոթն անց էր կես։
Իննի մոտ մոսյո Յոշոտոն հանեց ակնոցն ու ոտքերը քսքստացնելով եկավ դեպի իմ սեղանը՝ ձեռքին մի կույտ նկարներ։ Ժամուկես ես նստել էի անգործ, հազիվ զսպելով ստամոքսիս գռգռոցը։ Երբ նա մոտենում էր, ես շտապ ոտքի կանգնեցի, թեթևակի կռնալաովկռանալով, որպեսզի չշփոթեցնեմ նրան իմ երկար հասակով։ Նա բերած նկարները հանձնեց ինձ և քաղաքավարությամբ հարցրեց, թե չէ՞ի բարեհաճի արդյոք իր դիտողությունները ֆրանսերենից թարգմանել անգլերեն։ Ասացի․ «Oui, monsier»։ Թեթևակի գլուխ տալով՝ նա ետ գնաց դեպի իր սեղանը։ Ես մատիտները մի կողմ քշեցի, հանեցի ինքնահոսս և տխուր գործի անցա։
Մոսյո Յոշոտոն, ինչպես և ուրիշ շատ իսկապես լավ նկարիչներ, որպես ուսուցիչ բոլորովին բարձր չէր կանգնած մանկավարժական որոշ ընդունակություններ ունեցող ուզածդ միջակ նկարչից։ Նրա գործնական ուղղումները, այսինքն ուսանողների աշխատանքներից կալկայի վրա կատարած նրա նկարներն ու նկարների ետևում արված գրավոր դիտողությունները շատ թե քիչ ունակ ուսանողին կարող էին ցույց տալ, թե ինչպես նկարել խոզ, կամ գեղանկարչորեն ինչպես պատկերել խոզը գեղանկարային խոզաբնում։ Բայց նա իր կյանքում երբեք ոչ մեկին չէր կարող սովորեցնել, թե ինչպես շատ լավ նկարել խոզ կամ նույնքան լավ խոզաբուն, մինչդեռ նրանից հենց այդ վարպետության ոչ մեծ գաղտնիքն էին ուզում իմանալ համեմատաբար ընդունակ ուսանողները։ Եվ բանն այն չէր, որ նա գիտակցաբար թե անգիտակցաբար թաքցնում էր իր տաղանդը կամ ժլատությունից չէր վատնում այն, նա պարզապես չէր կարողանում հաղորդել դա։ Սկզբում այդ դաժան ճշմարտությունը չզարմացրեց և չվրդովեց ինձ։ Բայց դե պատկերացրեք իմ վիճակը, երբ նրա անօգնականության ապացույցները գնալով կուտակվում էին։ Երկրորդ նախաճաշի մոտերքում ես այնպիսի վիճակում էի, որ պետք է մեծ զգուշաություն պահպանեի, որպեսզի թարգմանությանս տողերը չկեղտոտեի քրտնած ափով։ Ի լրումն այդ ամենի, պարզվեց, որ մոսյո Յոշոտոյի ձեռագիրը խիստ դժվարընթեռնելի է։ Ու երբ նախաճաշի գնալու ժամանակն էր, ես վճռականորեն մերժեցի Յոշոտո ամուսինների առաջարկը։ Ասացի, որ ինձ անհրաժեշտ է փոստ գնալ։ Աստիճաններից ցած վազելով, ես բախտապավեն խորացա անծանոթ փողոցների լաբիրինթոսի մեջ։ Նախաճաշարան նկատելով՝ մտա այնտեղ, չորս բաժին «տաք֊տաք» կոնի֊այլենդյան երշիկ կերա և երեք գավաթ պղտոր սուրճ խմեցի։
Վերադառնալով իմ «Les Amis des Viux Maitres»֊ի մոտ, ես սկզբում աղոտ տագնապ զգացի, ճիշտ է անցյալի փորձից ելնելով կարող էի հաղթահարել, բայց այստեղ դա վերածվեց իսկական վախի․ մի՞թե իմ անձնական հատկանիշներն են մեղավոր, որ մոսյո Յոշոտոն ավելի հարմար գործ չէր գտել ինձ համար, քան այդ թարգմանությունները։ Արդյոք պառավ Ֆու Ման֊շուն գլխի՞ է ընկել, որ ես ոչ միայն ոզում ուզում էի պտտեցնել իր գլուխը հազար ու մի հորինովի բաներով, այլև, որ ես տասնիննամյա տղա եմ և դիտմամբ եմ բեղեր պահել։ Անտանելի էր այդպես մտածել։ Արդարության հանդեպ համոզմունքս դանդաղորեն թուլանում էր։ Իսկապես, ինձ՝ առաջին երեք մրցանակներն ստացողիս, ինձ՝ Պիկասոյի անձնական բարեկամիս (ես արդեն ինքս էլ էի դրան հավատում), օգտագործե՜լ որպես թարգմանիչ։ Իմ հանցանքը երբեք նման պատժի արժանի չէր։ Եվ ընդհանրապես այդ բեղիկները, թեկուզև նոսր, բայց իմ սեփականն էին, հո դնովի չէին։ Հանգստանալու համար ճանապարհին անընդհատ շոշափում էի դրանք։ Բայց որքան շատ էի մտածում իմ վիճակի մասին, այնքան արագ էի գնում, վերջում սկսեցի վազել, ասես վախենալով, թե հիմա չորս կողմից քարեր կնետեն վրաս։
Թեև նախաճաշի վրա ես ընդամենը քառսուն րոպե էի կորցրել, Յոշոտո զույգը արդեն նստած աշխատում էր։ Նրանք հայացքները չբարձրացրին, ցույց չտվին, թե նկատել են, որ ես ներս եմ մտել։ Քրտնած, շնչակտուր՝ ես նստեցի տեղս։ Մի տասնհինգ֊քսան րոպե նստել էի ձգված լարի պես, նորանոր անեկդոտներ հորինելով ծերունի Պիկասոյի մասին, եթե մոսյո Յոշոտոն հանկարծ ոտքի կանգեր ու սկսեր մերկացնել ինձ։ Եվ այդ ժամանակ նա իսկապես ոտքի կանգնեց ու մոտեցավ ինձ։ Ես պատրաստ կանգնել էի, անհրաժեշտության դեպքում համառորեն նրան մատուցելու Պիկասոյի մասին թարմ բամբասանքս, բայց երբ մոտեցավ սեղանին, ինչ֊որ մտածել էի, ի սարսափ ինձ, դուրս թռավ գլխիցս։ Սակայն օգտվեցի առիթից, որպեսզի հիացմունք արտահայտեմ մադամ Յոշոտոյի գլխավերևում կախված թռչող սագի մասին։ Ես շռայլորեն գովեստներ տեղացի։ Ասացի, որ Փարիզում մի հարուստ ծանոթ ունեմ, անդամալույծ, բացատրեցի ես, որը փող չի խնայի մոսյո Յոշոտոյի այդ նկարի համար։ Ասացի, եթե մոսյո Յոշոտոն համաձայն է, ես, կարող եմ անհապաղ կապվել Փարիզի հետ։ Բարեբախտաբար մոսյո Յոշոտոն բացատրեց, որ նկարը պատկանում է իր զարմիկին, որը հիմա հյուրըյկալվում հյուրընկալվում է Ճապոնիայում։ Եվ անմիջապես էլ, նախքան ես կհասցնեի ափսոսանք հայտնել, նա ինձ «մոսյո Դոմյե֊Սմիթ Դոմյե֊Սմիթ» անվանելով, հարցրեց չէի՞ բարեհաճի մի քանի առաջադրանքներ կատարել։ Նա գնաց իր սեղանի մոտ ու վերադարձավ երեք հաստ ծրարներ ձեռքին։ Կանգնել էի շշմած, մեքենաբար գլխով անելով և շոշափելով պիջակիս գրպանը, ուր դրել էի մատիտները։ Մոսյո Յոշոտոն բացատրեց դասավանդման մեթոդը դասընթացներում (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ամեն տիպի մեթոդների բացակայությունը): ։ Նա վերադարձավ իր սեղանի մոտ, իսկ իմ խելքը դեռ գլուխս չէր գալիս։
Երեք աշակերտներն էլ անգլերեն էին գրում մեզ։ Առաջին ծրարը Տորոնտոյից ուղարկել էր քսաներեքամյա մի տնային տնտեսուհի, նա իր համար ծածկանուն էր ընտրել՝ Բեմբի Քրեմեր, այդ անունով էլ պետք է ուղարկեինք նամակները։ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացներն ընդունվողները պետք է հարցաթերթիկ լրացնեին և կցեին իրենց լուսանկարը։ Միսս Քրեմերը կցել էր ութ և տասի հարաբերությամբ մի լուսանկար, որտեղ նա պատկերված էր ապարանջանը կոճին հագցրած, առանց ուսակապերի լողազգեստով և ճերմակ ծովային անհովար գլխարկով։ Հարցաթերթիկում նա հայտնում էր, թե իր սիրելի նկարիչներն են Ռեմբրանդը և Ուոլթ Դիսնեյը։ Նա գրում էր, թե հույս ունի երբևէ հասնել նրանց փառքին։ Աշխատանքների նմուշները մի քիչ անփութորեն քորոցով ամրացված էին նրա լուսանկարին։ Դրանք բոլորը զարմանք էին հարուցում։ Բայց մեկը անմոռանալի էր։ Այդ անմոռանալին կատարված էր վառ գույնի ջրաներկով և տակը գրված․ «Եվ ներիր նրանց մեղքերն իրենց»։ Այն պատկերում էր երեք տղաների, որոնք ձուկ էին բռնում մի տարօրինակ ջրամբարում, և մեկի բաճկոնակը կախված էր «Ձուկ բռնելն արգելված է» հայտարարությամբ վահանակի վրա։ Ամենաբարձրահասկի առաջին պլան մղված ոտքը վարակված էր ռախիտով, մյուսը՝ փղային հիվանդությամբ։ ― Հավանաբար միսս Քրեմերը այդպիսով ջանացել էր ցույց տալ, որ տղան կանգնած է ոտքերն իրարից հեռու դրված։
Չհաշված բացառիկ առիթները, տասնինը տարեկանում հումորի զգացումը իմ ամենախոցելի տեղն էր և առաջին իսկ անհաջողությունների դեպքում այն մեռնում էր երբեմն մասամբ, երբեմն էլ ամբողջությամբ։ Ռիջֆիլդն ու Քրեմերը իմ մեջ բազմաթիվ զգացումներ արթնացրին, բայց ծիծաղ՝ ամենևին։ Ու երբ նայում էի նրանց աշխատանքները, մի քանի անգամ իմ մեջ ցանկություն առաջացավ վեր կենալ և ուղղակի պաշտոնական բողոքով դիմել մոսյո Յոշոտոյին։ Բայց ես այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ինչ ձևով պետք է արտահայտվի այդ բողոքը։ Հավանաբար, վախենում էի, որ, մոտենալով նրա սեղանին, ես խզված ձայնով կգոչեմ․ «Իմ մայրը մեռել է, հարկադրված եմ ապրել նրա ամենաողորմած ամուսնու մոտ, և Նյու֊Յորքում ոչ ոք ֆրանսերեն չի խոսում, իսկ ձեր որդու սենյակում իսկի աթոռներ էլ չկան։ Ինչպե՞ս եք ուզում, որ ես նկարել սովորեցնեմ այս ապուշներին»։
Բայց այնքան էի ինձ ընտելացրել զսպել հուսահատության նոպաներս և անտեղի դեսուդեն չնտեվելչնետվել, որ այդպես էլ չելա տեղիցս։ Եվ երրորդ ծրարը բացեցի։
Պարզվեց, որ իմ երրորդ աշակերտուհին միանձնուհի էր Ս․ Հովսեփի կանանց մենաստանից, քույր Իրման, «խոհարարություն և նկարչություն» էր ուսուցանում Տորոնտոյից ոչ հեռու, մենաստանի տարրական դպրոցում։ Չգիտեմ ինչպես ավելի լավ կլինի նկարագրել այն, ինչ գտնվում էր նրա ծրարի մեջ։ Նախ, պետք է ասել, որ իր լուսանկարի փոխարեն քույր Իրման, առանց որևէ բացատրության, ուղարկել էր վանքի պատկերը։ Հիշում եմ նաև, որ չէր լրացրել հարցաթերթիկի «տարիքը» կետը։ Մյուս կողմից էլ, աշխարհում ոչ մի հարցաթերթիկ արժանի չէ լրացվելու այնպես, ինչպես քույր Իրման էր լրացրել։ Նա ծնվել և մեծացել էր Դեթրոյտում, Միչիգանի նահանգ, հայրը «խաղաղությամբ» ծառայել է «ավտոմեքենաների հսկման բաժնում»։ Տարրական կրթությունից բացի, նա մի տարի էլ սովորել է միջնակարգ դպրոցում։ Ոչ մի տեղ նկարչություն չի սովորել։ Նա գրում էր, որ նկարչություն է դասավանդում միայն այն պատճառով, որ քույր այսինչը մեռել է, և հայր Ցիմերմանը (ես այդ ազգանունը լավ եմ հիշում, որովհետև իմ ութ ատամները հանող ատամնաբույժի ազգանունն էլ էր Ցիմերման) ընդունել է իրեն հանգուցյալի փոխարեն։ Նա գրում էր, որ իր խոհարարության դասարանում 34 փոքրիկներ կան, իսկ նկարչության դասարանում 18 փոքրիկներ, ինչպես նաև սիրում է «տերևներ հավաքել, միայն այն ժամանակ, երբ դրանք իրենք են թափվում գետնին։ Նրա սիրելի նկարիչը եղել է Դուգլաս Բանտենգը (խոստովանում եմ, որ ես երկար տարիներ որոնել եմ, բայց նման նկարիչ չեմ գտել)։ Նա գրում էր նաև, որ իր փոքրիկները «սիրում են նկարել վազող մարդուկներ, իսկ ես բոլորովին չեմ կարողանում դա նկարել»։ Նա գտնում էր, որ շատ կաշխատի լավ նկարել սովորել և հույս ունի, որ «մենք ներողամիտ կլինենք իր հանդեպ»։
Ծրարի մեջ ընդամենը վեց նմուշ կար նրա աշխատանքներից։ (Դրանք բոլորը անստորագիր էին, դա ինքնին մանրուք է, բայց այն ժամանակ ինձ շատ դուր եկավ)։ Եվ Բեմբի Քրեմերը, և Ռիջֆիլդը նկարների տակ դրել էին իրենց ստորագրությունը, կամ, որ ավելի էր ինձ զայրացնում, իրենց անվանատառերը։ Այդ ժամանակից արդեն տասներեք տարի է անցել, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ քույր Իրմայի բոլոր վեց նկարներն էլ, բայց դրանցից չորսը այնպես են տպավորվել, որ երբեմն խանգարում են իմ հոգեկան հանգիստը։ Նրա լավագույն նկարը արված էր ջրաներկով, փաթեթավորման թղթի վրա (դարչնագույն փաթեթաթղթի վրա, մանավանդ ոչ շատ ամուր թղթի, այնպե՜ս հարմար է, այնպե՜ա այնպե՜ս հաճելի։ Շատ նշանավոր նկարիչներ են նկարել այդպիսի թղթի վրա, հատկապես երբ որևէ մեծ ասելիք են ունեցել):։
Չնայած ոչ մեծ չափսերին, մոտավորապես տասը֊տասներկու դյույմի վրա շատ մանրամասնորեն ու խնամքով պատկերված էր Քրիստոսի մարմնի տեղափոխությունը Հովսեփ Արիմաթեացու այգու քարանձավը։ Առջևի պլանում, աջից, երկու մարդ, հավանաբար Հովսեփի ծառաները, բավական անճարպկորեն տանում էին մարմինը։ Հովսեփը գնում էր նրանց ետևից։ Այդ իրադրության մեջ նա, թերևս, շատ ձիգ էր պահում իրեն։ Նրա ետևից, պատկառելի տարածության վրա, խառնամբոխի, որոնք թերևս առանց հրավերի էլ եկել էին, լացկան կանանց, բերանբացների, երեխաների միջև գնում էին գալիլիացի կանայք, իսկ նրանց մոտ էլ անաստված կերպով վազվզում էին երեք բակապահ շներ։ Բայց ամենից ավելի իմ ուշադրությունը գրավեց կանացի մի կերպարանք, առաջին պլանում՝ ձախից, դեմքով դեպի հանդիսատեսը կանգնած։ Աջ ձեռքը վեր պարզած՝ նա հուսահատորեն ձեռքով էր անում ինչ֊որ մեկին, գուցե երեխային, կամ ամուսնուն, իսկ գուցեև մեզ՝ հանդիսատեսներիս, ― ամեն ինչ թող և արի այստեղ։ Լուսապսակը շրջանակում էր երկու կանանց գլուխը, որոնք գնում էին ամբոխի առջևից։ Իմ ձեռքի տակ Աստվածաշունչ չկար, այդ պատճառով էլ ես միայն կարող էի ենթադրել, թե ովքեր են դրանք։ Բայց Մարիամ Մագթաղինացուն ես անմիջապես ճանաչեցի։ Համենայն դեպս, համոզված էի, որ նա է։ Նա գնում էր առջևից, ամբոխից անջատ, ձեռքերը կախ գցած։ Ւր Իր վիշտը, ինչպես ասում են, արտաքուստ ցույց չէր տալիս, նրա վրայից բոլորովին չէր երևում, թե հանգուցյալը որքան մտերիմ է եղել իր հետ վերջին օրերին։ Ինչպես բոլոր դեմքերը, այնպես էլ նրա դեմքը նկարված էր էժանագին մարմնագույն ջրաներկով։ Բայց միանգամայն պարզ էր, որ քույր Իրման ինքն էլ էր հասկացել, որ այդ պատրաստի գույնը հարմար չէ նրան, և, ոչ հմտորեն, ամբողջ սրտով աշխատել էր մեղմել այն։ Նկարում ուրիշ լուրջ թերություններ չկային։ Ճիշտն ասած, ամեն տիպի քննադատությունը արդեն բծախնդրություն կլիներ։ Իմ կարծիքով դա իսկական նկարչի գործ էր, բարձր և վերին աստիճանի ինքնատիպ տաղանդի կնիքով, չնայած միայն աստծուն էր հայտնի, թե որքան համառ աշխատանք էր ներդրված այդ նկարի մեջ։
Իմ առաջին մղումը եղավ այն, որ քույր Իրմայի նկարներն առած նետվեմ մոսյո Յոշոտայի մոտ։ Բայց այստեղ էլ չելա տեղիցս։ Չուզեցի ռիսկի դիմել․ հանկարծ ու քույր Իրմային խլեն իմ ձեռքից։ Դրա համար էլ ես խնամքով ծալեցի ծրարն ու մի կողմ դրի, հաճույքով մտածելով, որ երեկոյան, ազատ ժամանակս կաշխատեմ նրա նկարների վրա։ Հետո ես համբերությամբ, որ մտքովս անգամ չէր անցնում, թե ունեմ, մեծահոգորեն ու բարեհաճությամբ սկսեցի ուղղել մերկ բնորդին՝ տղամարդուն և կնոջը (sans<ref>Առանց։</ref> սեռի նշանների), որ սեթևեթանքով ու անվայելչորեն պատկերել էր Ռ․ Հովարդ Ռիջֆիլդը։ Ճաշի ընդմիջման ժամանակ ես արձակեցի բլուզիս երեք կոճակները և քույր Իրմայի ծրարը դրեցի այնտեղ, ուր մուտք չէին կարող գործել ոչ գողերը, ոչ մանավանդ Յոշոտո ամուսինները։
Բոլոր երեկոյան ընթրիքները դպրոցում կայանում էին չհրապարակված, բայց հաստատուն ծիսակատարությամբ։ Ուղիղ հինգն անց կեսին մադամ Յոշոտոն ոտքի էր ելնում և գնում վերև ճաշ պատրաստելու, իսկ ես ու մոսյո Յոշոտոն սովորաբար իրար ետևից նույնպես այնտեղ էինք գնում ուղիղ վեցին։ Ոչ մի շեղում ճանապարհից, թեկուզև դրանք կոչված լինեին առողջապահության կամ հիգիենայի անհետաձգելի պահանջով, չէր նախատեսվում։ Բայց այդ երեկո ջերմացած քույր Իրմայի ծրարից, որ դրված էր ծոցս, ես առաջին անգամ ինձ հանգիստ զգացի։ Ավելին, ճաշի ժամանակ ես այդ հասարակության իսկական ոգին էի։ Պիկասոյի մասին մի այնպիսի անեկդոտ պատմեցի, որ մատներդ կլպստես, թերևս ավելորդ չէր լինի դա պահել սև օրվա համար։ Մոսյո Յոշոտոն միայն թեթևակիորեն իջեցրեց ճապոնական թերթը, փոխարենը մադամը կարծես թե հետաքրքրվեց․ համենայն դեպս չզգացվեց, որ բոլորովին չեն հետաքրքրվում։ Իսկ երբ ավարտեցի, նա առաջին անգամ, եթե չհաշվենք առավոտվա հարցը՝ չէ՞ի ցանկանա ձու ուտել, դիմել ինձ, գուցե, այնուամենայնիվ, մի աթոռ դնեն իմ սենյակում։ Ես շտապ պատասխանեցի․ «Non, non, merci, madamc»։ madame»։ Ես բացատրեցի, որ խսիրը միշտ մոտեցնում եմ պատին և այդպիսով ընտելանում եմ ուղիղ դիրքով նստելու վիճակին, իսկ դա ինձ շատ օգտակար է։ Ես նույնիսկ վեր կացա, որպեսզի ցույց տամ թե որքան եմ կորացած քայլում։
Երբ ճաշից հետո Յոշոտո զույգը ճապոներեն ինչ֊որ, գուցեև շատ հետաքրքիր մի հարց էր քննարկում, ես սեղանի մոտից հեռանալու թույլտվություն խնդրեցի։ Մոսյո Յոշոտոն ինձ նայեց այնպես, ասես զարմացավ, թե ինչպես եմ հայտնվել իրենց խոհանոցում, բայց գլխով համաձայնության նշան արեց, և ես միջանցքով արագ֊արագ գնացի դեպի իմ սենյակը։
«Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացի հաստիքային ոսուցիչ։
Հ․ Գ․ ― Նախորդ նամակում ես ի միջի այլոց հարցրել էի, թե երկնագույն հագուստով էակը, առաջին պլանում, արդյոք Մարիամ Մագթաղինացին չէ՞, մեծ մեղավորումին։ մեղավորուհին։ Եթե դուք դեռևս չեք պատասխանել ինձ, խնդրում եմ, խուսափեք այս հարցին պատասխանելուց։ Հնարավոր է, որ ես սխալված լինեմ, սակայն իմ կայնքի կյանքի ներկա էտապում ես չէի ցանկանա ևս մեկ հիասթափություն ապրել։ Գերադասում եմ մնալ անգիտության մեջ։
Վստահելի
1396
edits