Changes

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ

4 bytes removed, 17:31, 14 Հունվարի 2016
— Իսկապես քեզ չարթնացրի՞։ Ազնիվ խո՞սք։
— Դե ոչ,, ասացի,— պատասխանեց ալեհերը։— Ճիշտն ասած, արդեն վարժվել եմ մի չորս ժամ քնելուն…
— Գիտե՞ս ինչու եմ զանգահարել, Լի՛։ Դու պատահաբար չե՞ս տեսել, թե ե՞րբ է մեկնել Ջոաննան։ Դու պատահաբար չե՞ս տեսել, նա հո Էլլենբոգենների հետ չի՞ մեկնել։
— Իսկ Էլլենբոգեններին զանգահարե՞լ ես,— հարցրեց ալեհերը։
— Զանգապաեք եմ։ Դե չեի Դեռ չի վերադարձել։ Չգիտեմ։ Գրողը տանի, ես համոզված էլ չեմ, որ նրանց հետ մեկնած լինի։ Միայն մի բան գիտեմ։ Միայն մի բան, սատանան տանի։ Գլուխս պատեպատ չեմ տալու։ Բավական է։ Այս անգամ հաստատ վճռել եմ։ Հինգ տարի՜։ Գրողը տանի։
— Լսի՛ր, Արթուր, իզուր ես այդպես հուզվում,— ասաց ալեհերը։— Նախ, Էլլենբոգեններին ճանաչում եմ, նրանք, ըստ երեւույթին, բոլորով մի տաքսի են վերցրել եւ մեկ֊երկու ժամով քշել դեպի Գրինչ Վիլլեջ։ Շատ հնարավոր է, որ նրանք երեքն էլ…
— Ինձ թվում է, որ Ջոաննան այնտեղ, խոհանոցում ինչ֊որ մի շան որդու է մշակում։ Այդպիսի զգացում ունեմ։ Լակում է թե չէ, միշտ խոհանոց է վազում եւ կախվում մի ինչ֊որ շան որդու վզից։ Չէ՛, արդեն բավական է։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռկ վճիռը վճիռ է։ Հի՜նգ տարի, գրողը ինձ տանի…
— Դու որտեղի՞ց ես խոսում,— հարցրեց ալեհերը։— Տնի՞ց։
— Չգիտեմ։ Որտեղի՞ց իմանամ, գրողը տանի։
— Դե լավ, սպասի՛ր, գիտե՞ս ինչ… Գիտե՞ս ինչ, դու հանգիստ եղիր։ Դու միայն հանգիստ եղիր,— ասաց ալեհերը։— Տեր աստված, դու ախր ճանաչում ես Էլենբոգեններին։ Էլլենբոգեններին։ Ավելի շուտ, նրանք բոլորն էլ պարզապես ուշացած կլինեն վերջին գնացքից։ Ավելի շուտ, նրանք երեքով էլ ուր֊որ է իրենց հարբածի կատակներով կխուժեն քո տունը եւ…
— Նրանք արդեն իրենց տանն են։
— Ինձ լսիր,— ասաց ալեհերը։— Առաջին հերթին, լուրջ բան եմ ասում, անկողին մտիր ու հանգստացիր։ Որպեսզի լավ քնես, մի գավաթ որեւէ թունդ բան կոնծիր, հետո լավ ծածկվիր…
— Մի գավա՜թ։ Ինչ է, կատակո՞ւմ ես։ Ախր ես, գրողը տանի, այս վերջին երկու ժամում, երեվիերեւի, լիտրից ավելի լակած լինեմ։ Մի գավա՜թ։
— Դե, լա՛վ, լա՛վ։ Ուրեմն անկողին մտիր,— ասաց ալեհերը։— Եվ հանգստացիր, լսո՞ւմ ես։ Ինքդ ասա, ի՞նչ օգուտ, որ այդպես նստել ու տանջվում ես։
— Մի րոպե համբերիր։ Ես քեզ հիմա կասեմ, թող անիծվեն այդ բոլոր… Ստիպված եմ լինում օձիքս բռնելու, որպեսզի տանը եղած պատի բոլոր պահարանները չնայեմ․ երդվում եմ։ Ամեն երեկո, երբ տուն եմ գալիս, դու չգիտես, թե ինչպես եմ տագնապում, որ բոլոր անկյուններում ամեն տեսակի շան որդիների ոհմակ թաքնված լինի։ Ինչ֊որ լիֆտյորներ։ Ցրիչներ։ Ոստիկաններ…
— Դե լա՛վ, լա՛վ, Արթուր։ Փորձիր մի քիչ հանգստանալ։ Քանի անգամ կրկնում եմ արդեն, Արթուր․ ախր հենց այստեղ էլ դու քո ամենամեծ սխալն ես կատարում։ Հասկանո՞ւմ ես քո արածը։ Ասե՞մ։ Դու կարծես դիտավորյալ, լուրջ բան եմ ասում, կարծես դիտավորյալ ես ինքդ քեզ տանջում։ Ըստ էության, դու ես Ջոաննային ներշնչում… — Նա խոսխը խոսքը կիսատ թողեց,— քո բախտը բերել է, որ նա տղամարդ աղջիկ է։ Լուրջ բան եմ ասում։ Իսկ քո կարծիքով, նա այնքան անճաշակ է եւ կամ, գրո՛ղը տանի, այնքան անխելք, որ այդպիսի բաներով…
— Խե՜լք։ Կատակո՞ւմ ես։ Գրո՛ղը տանի, նրան խելք որտեղի՞ց։ Նա պարզապես անասուն է։
— Ուրեմն, տանուլ տվեցիր, հա՞,— հարցրեց նա։
— Այո՛, ասացի։ Ես էլ հենց պատմել էի ուզում։ Ոչ մի շանս չունեի այդ խճճված պատմության մեջ։ Քո կարծիքով շեֆը պատեպա՞տ կընկնի։ Ես, իհարկե, թքել եմ, բայց , համենայն դեպս, քո կարծիքով… Նա շա՞տ կկատաղի։
Ալեհերը ձախ ձեռքով մոխիրը թափ տվեց մոխրամանի եզրին։
— Չեմ կարծում, թե նա պատեպատ ընկնի, Արթուր,— ասաց նա հանգիստ ձայնով։— Բայց որ չի ուրախանա, դա էլ փաստ է։ Գիտե՞ս, թե ինչքան ժամանակ է, որ մենք կարգի ենք բերում այդ երեք անիծյալ հյուրանոցները։ Այս պատմությունը դեռեւս ծերուկ Շենլին է սկսել…
— Գիտե՛մ։ Գիտե՛մ։ Շեֆն արդեն մի հիսուն անգամ ինձ պատմել է։ Ծնված օրից ավելի հետաքրքիր բան չեմ լսել։ Ինչ էի ասում․ ես տանուլ տվեցի այդ զզվելի գործը։ Այդ փսիխոպատը, սատանա Վիտտորիոն հենց սկզբից էլ սկսեց թունավորել ինձ․ անասունի տեղ էր դրել։ Հետո այդ անխելք, այդ հիմար աղախինը մեջտեղ բերեց փայտօջիլոտ փայտոջիլոտ սավանները…
— Ոչ ոք էլ չի ասում, թե դա քո մեղքն է, Արթուր,— ասաց ալեհերը։— Դու իմ կարծիքն ուզեցիր իմանալ, թե շեֆը շա՞տ կկատաղի։ Դե՛, ես էլ առանց թաքցնելու ասացի…
— Թույլ չես։ Միայն պետք է մի քիչ ուղեղդ շարժես,— ասաց ալեհերը եւ երիտասարդ կնոջից վերցրեց կպցրած սիգարեթը։
— Իհարկե, ես թույլ մարդ եմ։ Իհարկե, թույլ եմ։ Ա՛խ, գրողի տարած, ես ինքս գիտեմ՝ թույլ մարդ եմ, թե ոչ։ Թե որ թույլ մարդ չլինեի, քո կարծիքով, միթե՞ մի՞թե կհանդուրժեի որ բոլորը այսպես… Է՜հհ, ի՛նչ ասեմ… Տեր աստված, այս գիշեր ես եզ քնել չեմ թողնում։ Լսափողն էլ չես կախում, սատանի ծնունդ։ Լուրջ բան եմ ասում։ Լսափողը կախիր եւ վե՛րջ։
— Ես բնավ էլ միտք չունեմ լսափողը կախելու, Արթուր։ Ես կուզենայի օգնել քեզ, եթե դա մարդկային ուժից վեր չէ,— ասաց ալեհերը։— Իսկապես, դու ինքդ քեզ…
— Վեր կացել գնացել էր Թրիպլեր է, ի՛նչ է, նրա մոտ եւ ինձ համար կոստյում գնել։ Ի՛նքը, առանց ինձ ասելու։ Գրողը տանի․ ուզում եմ ասել, նրա մեջ ինչ֊որ լավ բան կա։ Զարմանալին այն է, որ կոստյումը ճիշտ վրայովս էր։ Անհրաժեշտ էր միայն տաբատը փոքր֊ինչ նեղացնել եւ մի քիչ էլ կարճացնել։ Գրո՛ղը տանի, ուզում եմ ասել, որ նա ինչ֊որ լավ գծեր ունի։
Ալեհերը մի րոպե էլ ականջ դրեց։ Հետո կտրուկ շրջվեց դեպի կինը։ միայն Միայն հայացքով անցավ նրա վրայով, բայց կինն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում հաղորդալարի մյուս ծայրին։
— Դե լավ, Արթուր։ Լսի՛ր, դրանով գործին չես օգնի,— ասաց նա լսափողի մեջ։— Չե՛ս օգնի։ Լուրջ եմ ասում։ Դե՛, լսիր։ Սրտանց եմ ասում։ Խելո՛ք եղիր։ Հանվիր ու անկողին մտիր, լա․վ։ լա՞վ։ Եվ հանգստացիր։ Ջոաննան երեւի մի քանի րոպե հետո կհայտնվի։ Դու հո չե՞ս ուզում, որ նա քեզ այդ վիճակում տեսնի, ճի՞շտ է։ Եվ նրա հետ, երեւի, կխուժեն նաեւ այդ գրողի տարած Էլլենբոգենները։ Դու հո չե՞ս ուզում, որ նրանք քեզ այդ վիճակում տեսնեն, ճի՞շտ է։— Նա լռեց․ լսում էր։— Արթուր, դու լսո՞ւմ ես ինձ։
— Աստված իմ, ամբողջ գիշեր չեմ թողնելու որ քնես։ Ինչ էլ որ անեմ, ես…
— Այո՛, ինչո՞ւ չէ։ Միայն թե, Արթուր, կարծում եմ, որ չարժե,— ասաց ալեհերը եւ ձեռքն իջեցրեց։— Այսինքն, ինձ միայն կուրախացնես, եթե գաս, բայց հավատացնում եմ քեզ, հիմա դու պետք է քեզ բուռդ հավաքես ու հանգստանաս, եւ սպասես Ջոաննային։ Հավատացնում եմ։ Հենց որ նա գա, դու պետք է տանը սպասելիս լինես նրան։ Միթե՞ ճիշտ չեմ ասում։
Այո՜֊․։ Այո՜։ Չգիտեմ։ Ազնիվ խոսք, չգիտեմ։
— Իսկ ես գիտեմ․ կարող ես հավատալ ինձ,— ասաց ալեհերը։— Լսի՛ր, ախր ինչո՞ւ անկողին չես մտնում, մի քիչ հանգստանում, իսկ հետո, եթե սիրտդ ուզի, նորից զանգ տուր ինձ։ Այսինքն, եթե ինձ հետ խոսելու ցանկություն ունենաս։ Եվ իզուր մի հուզվիր։ Ամենագլխավորը դա է։ Լսո՞ւմ ես։ Դե՛, ասա, համաձա՞յն ես։
— Տե՛ր աստված։ Իսկ դու ի՞նչ ասացիր։
— Ինքդ լսեցիր,— ասաց ալեհերը, նայելով կնոջը։— Ինքդ լսեցիր։ Մի՞թե չլսերիցչլսեցիր, թե ինչ պատասխանեցի,— նա տրորեց սիգարեթը։
— Դու հրաշալի պահեցիր քեզ։ Ուղղակի հոյակապ էր,— ասաց կինը, աչքը չհեռացնելով նրանից։— Աստվա՜ծ իմ, ինչ սարսափելի, ինչ նողկալին եմ։
— Ըհը՛։ Հենց նոր ներս ընկավ։ Քեզ հետ խոսելուց դեռ տասը վայրկյան էլ չէր անցել։ Դրա համար էլ որոշեցի զանգահարել քեզ, քանի դեռ նա զուգարանում է։ Լսիր, Լի՛, սրտանց շնորհակալ եմ։ Լուրջ եմ ասում։ Դու գիտես, թե բանն ինչումն է։ Ես քեզ չարթնացրի, չէ՞։
— Ո՛չ։ Ո՛չ։ Ես հենց նոր… ո՛չ, ո)չո՛չ,— ասաց ալեհերը, ձեռքը չհեռացնելով աչքերից ու հազաց։
— Տեսնո՞ւմ ես։ Երեւի այսպես է ստացվել, Լեոնան մի լավ խմելուց հետո հիստերիայի մեջ է ընկել, եւ Բոբը Ջոաննային խնդրել է իրենց հետ որեւէ տեղ գնալ ու խմել, մինչեւ որ հալից ընկնեն։ Իմ խելքը չի կտրում դու ավելի լավ կիմանաս։ Այս ամենը չափազանց բարդ բաներ են ինձ համար։ Բայց, ահա, նա արդեն տանն է։ Իհարկե, հիմար բան է։ Ազնիվ խոսք, այս ամենի պատճառը անիծյալ Նյու֊Յորքն է։ Իսկ ես կարծում եմ, որ եթե ամեն բան խաղաղվի, գուցե մի տուն կվարձենք Քոննեքթիքութի կողմերում։ Պարտադիր չէ, որ շատ հեռու լինի, բայց մի այնպիսի տեղ, ուր հնարավոր լինի մարդավարի ապրել, գրողը տանի։ Հասկանո՞ւմ ես, նա յուրահատուկ կիրք ունի ծաղիկների, թփերի եւ այդ կարգի բաների նկատմամբ։ Եթե իր պարտեզն ունենա, երեւի ուրախությունից խելքը կթռցնի։ Դու ինձ հասկանո՞ւմ ես։ Ախր, Նյու֊Յորքում մեր բոլոր ծանոթները, իհարկե, բացի քեզնից, փսիխոպատներ են, հասկանո՞ւմ ես։ Դրանից խելոք մարդն էլ կգժվի վաղ, թե ուշ։ Դու ինձ հասկանո՞ւմ ես։
Վստահելի
1396
edits