</TABLE>
Ամենից առաջ նկատվում է, որ հասարակական տարեկան արդյունքի ամբոջջ գումարը = է 8252, ավելի քիչ, քան առաջին սխեմայում, որ տեղ նա = էր 9 000-ի։ Մենք բոլորովին նույն կերպ կարող էինք վերցնել շատ ավելի մեծ մի գումար, ասենք, տասնապատկել այն։ I սխեմայում եղածից ավելի փոքր մի գումար է ընտրված՝ հենց ակնբախ դարձնելու համար, որ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը (որն այստեղ մենք հասկանում ենք իբրև ավելի խոշոր կապիտալաներդրումով վարվող արտադրություն) ոչ մի գործ չունի արդյունքի բացարձակ մեծության հետ, նա տվյալ արդյունքի տարբեր տարրերի լոկ մի տարբեր տեղաբաշխում ու ֆունկցիապես տարբեր նախանշում է ենթադրում տվյալ մի ապրանքամասսայի համար, և որ հետևաբար նա ըստ արժեծավալի ամենից առաջ պարզ վերարտադրություն է միայն։ Փոխվում է պարզ վերարտադրության տվյալ տարրերի ոչ թե քանակը, այլ որակային նախանշումը, և այս փոփոխությունը հետագայում հաջորդող ընդլայնված մասշտաբով վերարտադրության նյութական նախադրյալն է։<ref>Սա մի անգամ ընդմիշտ վերջ է դնում կապիտալի կուտակման վերաբերմամբ Ջեմս Միլլի ու Ա. Բեյլու միջև եղած երկպառակությանը, ոք որ մենք I գրքում (գլուխ XXII) 5, էջ 634, ծանոթագրություն 64, 65 || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 578—579 || քննարկել ենք ուրիշ տեսակետից, այսինքն վերջ է դնում այն վեճին, որը վերաբերում է արդյունաբերական կապիտալի գործելու առաձգականությանը՝ նրա անփոփոխ մեծության ժամանակ։ Հետո պետք է վերադառնալ այս կետին։</ref>
Մենք կարող էինք սխեման ուրիշ կերպ ներկայացնել փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղող տարբեր հարաբերությունների դեպքում. օրինակ, այսպես.