Changes
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
{{Վերնագիր
|վերնագիր = Վիպասանական հայերեն
|աղբյուր = [[«Վիպասանական հայերեն»]]
}}
Նախ քան Ե դարը հայերը գրավոր գրականություն չեն ունեցել․ մինչեւ այդ ժամանակ հայերեն լեզվով ոչ մի տող, ոչ մի տեսակ գրությամբ կամ այբուբենով գրի չէ առնված<ref>Ընդարձակ տես մեր «Հայոց գրերը», էջ 106—126</ref>։ Եղածը միայն բանավոր գրականություն էր, որ բաղկացած էր ժողովրդական երգերից, զրույցներից ու առասպելներից, որոնք երգվում ու պատմվում էին բերնե բերան ավանդաբար։ Այս շրջանը կոչվում է <i>վիպասանական շրջան</i>, հանուն այն երգիչների կամ վիպասանների, որոնք (հատկապես Գողթն գավառից) շրջում էին Հայաստանի այլ եւ այլ կողմերը եւ ժողովրդի մեջ երգում բանդիոի վրա այն վիպական երգերը, որ իրենք էին հնարում դյուցազների, քաջ թագավորների եւ նշանավոր հերոսների վրա։ Այս երգերից ամենամեծը մի դյուցազներգություն էր, որ պատմում էր հայոց Արտաշես Ա թագավորի, Մեծն Տիգրանի, Արտավազդ Ա֊ի, Արտաշես Բ֊ի, ինչպես եւ Միհրդատի, Հրադամիզդի եւ Տրդատ Ա֊ի պատմությունը, ընդգրկելով Արտաշատի հիմնարկությունից (180 ն․ Ք․) մինչեւ Ալանաց արշավանքը (72 թիվ), այն է՝ ամբողջ 252 տարվա մի շրջան<ref>Տես Աբեղյան, Հայ ժող․ առասպելները, էջ 595—6։</ref>։