Changes
</tr>
</table>
Այս 183 բառերից 16 հատը հատուկ անուն է, 167 հասարակ անուն։ Հատուկ անուններից երկուսը (Ալանք եւ Մարք) հայկական չեն։
Եթե բոլոր բառերը վերածենք իրենց արմատական ձեւերին (օրինակ՝ Վարդգէս հաշվել երկու բառ, որովհետեւ կազմված է ''վարդ'' եւ ''գէս'' բառերից, ընդհակառակը ''եղեգնիկ, պատանեկիկ, տեղալ'' չհաշվել, որովհետեւ արդեն ունինք ''եղեգն, պատանի, տեղ'' արմատականները), այն ժամանակ կունենանք ընդամենը 162 արմատական բառ (միասին առնելով նաեւ բնիկ հայերենի ''ի, զ'' նախդիրները), որոնք ցուցակում ''շեղատառ'' են եւ ըստ ծագման բաժանվում են հետեւյալ ձեւով․
:բնիկ հայերեն բառեր 73 (45 տոկոս)
:պարսկերենից փոխառյալ 30 (18 տոկոս)
:անծանոթ ծագումով 51 (31 տոկոս)
:խալդի֊վրացական (ծուխ, ծիրան, տեղ, գաւառ) 4 (2 տոկոս)
:ասուրական (քաղաք, փոխ) 2 (1 տոկոս)
:ասորական (ցամաք) 1
:հունական (մարգարիտ) 1
Հատուկ անունները հաշվի մեջ չենք առնում։
Այս տախտակից հետեւում է, որ վիպասանական հայերեն լեզվի մեջ անծանոթ եւ հնդեվրոպական բառերը կազմում էին մեծագույն տոկոսը․ պարսկերեն փոխառությունները թեեւ հետագային գերազանցելու էին բնիկ հայերեն բառերից (960 ընդդեմ 713֊ի), բայց այդ շրջանին բուն հայկական բառերից դեռ պակաս էին․ իսկ ասորական փոխառությունները դեռ այնքան քիչ էին, որ համեմատությամբ բնիկ, պարսիկ ու խալդյան բառերի՝ տոկոս էլ չէին կազմում։ Զարմանալի է, որ այդ հնագույն ժամանակից ունինք նաեւ մի հունական փոխառյալ բառ (''մարգարիտ''), որ լեզվի պատմության հետ համաձայնեցնելու համար՝ պետք է համարել ավելի հռոմեական փոխառություն, քանի որ լատինական margarit, margaritum ձեւերը դեռ Կիկերոնի եւ Տակիտոսի ժամանակից գործածական են։