Changes
Նա Էզրա Պաունդի դեմ զայրացել էր սոսկ նրա համար, որ վերջինս բավականին փութաջան կերպով է նստել փոքրիկ, մաշված եւ հավանաբար բավականին անհարմարավետ աթոռին(որ, հնարավոր է, հենց հատուկ նրա համար էլ դրել էին), եւ այդ աթոռը չեմ հիշում ճաքել էր, թե ջարդվել։ Իսկ այն, որ նա մեծ պոետ էր, նրբազգաց ու ազնիվ մարդ եւ, անշուշտ, կարող էր նստել սովորական աթոռին, դա ուշադրության չի առնվել։ Էզրայի նկատմամբ նրա անբարյացկամության՝ մեծ ու չարաշունչ արվեստով շարադրված պատճառները հնարվել են շատ տարիներ անց։
Երբ մենք Կանադայից վերադարձել եւ բնակություն էինք հաստատել Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցում, եւ միսս Ստայնն ու ես դեռեւս լավ բարեկամներ էինք, ահա հենց այդ օրերին էլ նա արտասանեց իր դարձվածքը կորած սերնդի մասին։ Այն տարիներին միսս Ստայնին պատկանող «Թ» մոդելի հին «ֆորդի» վառոցքի հետ ինչ֊որ բան էր պատահել, եւ ջահել մեքենագետը, որը ընդամենը մեկ տարի ռազմաճակատում ծառայելուց հետո այժմ աշխատում էր գարաժում, չէր կարողացել կարգի բերել այն, իսկ գուցե եւ չէր ցանկացել արտահերթ նորոգել նրա «ֆորդը»։ Մի խոսքով, նա չէր դրսեւորել բավականաչափ serieuxserieŭ<ref>Լրջություն (ֆրանս․)։</ref>, եւ միսս Ստայնի բողոքից հետո գարաժի տերը նրան խիստ նկատողություն էր հայտարարել։ Տերը նրան ասել էր․ «Դուք բոլորդ génération perdue եք»։
— Ահա թե դուք ինչ եք։ Դուք բոլորդ՝ պատերազմում եղած ամբողջ երիտասարդությունը, այդպիսին եք,— ասաց միսս Ստայնը,— դուք կորած սերունդ եք։
Նրան տնտղելով, ես ինձ համար գրեթե ոչինչ չհայտնաբերեցի բացի այն, որ նա ուներ ոչ այնքան փոքր, գեղեցիկ, եռանդուն ձեռքեր, իսկ երբ նա վաճառասեղանի մոտ նստեց աթոռակին, ես նկատեցի, որ նրա ոտքերը շատ կարճ են։ Եթե նրա ոտքերը բնականոն լինեին, նա երկում մատնաչափ բարձր կլիներ։ Մեք խմեցինքշ շամպայնի առաջին շիշը, անցանք երկրորդին, եւ Սկոտի պերճախոսությունը սկսեց սպառվել։
Իսկ ես ու Դանկը մեզ նույնիսկ ավելի լավ էինք զգում, քան մինչեւ շամպայնը, եւ շատ հաճելի էր, որ ճառը մոտենում էր իր ավարտին։ Մինչ այդ ես ենթադրում էի, թե իմ՝ հանճարեղ գրող լինելու նվիրական գաղտնիքը հայտնի է միայն ինձ, կնոջս եւ մեր մերձավոր ծանոթներին։ Ես ուրախ էի, որ Սկոտը հանգել էր այդ նույն հաճելի եզրակացությանը՝ իմ պոտենցիալ հանճարեղության հարցում, բայց ես ուրախ էի նաեւ, որ նրա պերճախոսությունը սկսել էր հատնել։ Սակայն ճառին հետեւեցին հարցերը։ Ճառը կարելի էր չլսել եւ նայել նրան, բայց հարցերից փրկություն չկար։ Սկոտը, ինչպես ես շուտով համոզվեցի, ենթադրում էր, թե վիպասանը իրավասու է իր բարեկամներից ու ծանոթներից իմանալ այն ամենը, ինչ իրեն պետք է։ Նա հարցերը նետում էր ուղիղ ճակատիդ․
— Էռնեստ, — ասաց նա,— դուք չե՞ք նեղանա, եթե ես ձեզ Էռնեստ անվանեմ։
— Դանկին հարցրեք,— ասացի ես։
— Մի սրամտեք։ Ես լուրջ եմ խոսում։ Ասացեք, մինչեւ ամուսնությունը դուք քնե՞լ եք ձեր կնոջ հետ։
— Չգիտեմ։
— Այսինքն ո՞նց թե չգիտեք։
— Չեմ հիշում։
— Բայց ինչպե՞ս կարող եք չհիշել նման կարեւոր բաները։
— Չգիտեմ,— ասացի,— տարօրինակ է, չէ՞։
— Դա ավելի քան տարօրինակ է,— ասաց Սկոտը։— Դուք պետք է անպայման հիշեք։
— Ներեցեք, չեմ կարող։ Ցավալի է, չէ՞։
— Խնդրում եմ, թողեք արտահայտվելու անգլիական այդ ձեւը,— ասաց նա,— լուրջ վերաբերվեցեք գործին եւ աշխատեցեք վերհիշել։
— Չի ստացվի,— ասացի,— դա անհուսալի բան է։
— Բայց գոնե փորձեցեք։
Նրա գովասանքը բավականին թանկ է նստում, որոշեցի ես։ Ուզում էի մտածել, թե նա իր բոլոր նոր ծանոթներին դիմում է նման ճառերով։ Բայց հետո հրաժարվեցի այդ մտքից եւ տեսա, թե նա ինչպես էր քրտնել, քանի խոսում էր։ Նրա վերին, իսկական իռլանդական երկար շրթունքի վրա քրտինքի ման կաթիլներ էին գոյացել։ Ես աչքերս շրջեցի նրա դեմքից եւ մտովի չափեցի նրա ոտքերի երկարությունը, որոնք նա, վաճառասեղանի մոտի աթոռակին նստած, սեղմել էր իրեն։ Այժմ ես կրկին նայեցի նրա դեմքին, եւ ահա հենց այստեղ էր, որ պատահեց այն տարօրինակությունը, որի մասին ես հիշատակեցի սկզբում։
Գավաթը ձեռքին, վաճառասեղանի մոտ նստած, նրա դեմքի մորթը ասես թե ձգվեց, այնպես որ դեմքի ուռածությունը անցավ, հետո ավելի ուժեղ ձգվեց, եւ դեմքը սկսեց նմանվել գանգի։ Աչքերը դուրս պրծան ու ապակիացան, այտերից չքացավ կարմրությունը, եւ նրանք կեղտոտ մոմի գույն ստացան։ Դա իմ երեւակայության խաղը չէր։ Նրա դեմքը իրոք վերածվել էր գանգի կամ հանգուցյալի երեսից հանած դիմակի։
— Սկոտ,— ասացի,— ի՞նչ պատահեց ձեզ։
Նա չպատասխանեց։ Նրա դեմքը է՛լ ավելի սմքեց։
— Պետք է նրան տանել առաջին օգնության կետ,— ասացի ես Դանկ Չապլինին։
— Կարիք չկա։ Նա միանգամայն առողջ է։
— Նա այնպիսի տեսք ունի, ասես մեռնում է։
— Ոչ։ Նրա հետ այդպես պատահում է։
Մենք նրան տաքսի նստեցրինք, եւ ես շատ էի անհանգստանում, բայց Դանկն ասաց, որ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու կարիք չկա։
— Մինչեւ տուն հասնի, հավանաբար, միանգամայն լավ կզգա իրեն,— ասաց նա։
Երեւի հենց այդպես էլ եղավ, որովհետեւ երբ մի քանի օր անց ես նրան «Կլոզերի դե Լիլա»֊յում հանդիպեցի ու ասացի, թե շատ եմ ցավում, որ շամպայնը նրա վրա այնպես ազդեց, հնարավոր է մենք զրույցի ընթացքում շատ արագ էինք խմում, նա ասաց․
— Չեմ հասկանում։ Ի՞նչ շամպայն։ Եվ ինչպե՞ս է այն ինձ վրա ազդել։ Դուք ինչի՞ մասին եք խոսում, Էռնեստ։
— Այն երեկոյի մասին, «Դինգո»֊յում։
— «Դինգո»֊յում ինձ հետ ոչինչ չի պատահել։ Ինձ ուղղակի ձանձրացրին այն ստոր անգլիացիները, որոնց հետ դուք նստած էիք, եւ ես տուն գնացի։
— Ձեր ներկայությամբ այնտեղ ոչ մի անգլիացի չկար։ Միայն բարմենն էր։
— Ի՞նչ եք դրանից ինչ֊որ գաղտնիքներ սարքում։ Դուք գիտեք, թե ես ում մասին եմ խոսում։
— Ա՜,— ասացի ես, մտածելով, որ նա ավելի ուշ կամ հաջորդ օրը վերադարձել է «Դինգո»։ Բայց ես հանկարծ հիշեցի, որ այնտեղ իրոք երկու անգլիացի կային։ Նա ճիշտ էր։ Ես հիշեցի։ Այո, նրանք իրոք այնտեղ էին։— Այո։— ասացի ես,— իհարկե։
— Իբր տիտղոսավոր այն կոպիտ կինը եւ նրա հետ եղած հարբած ապուշը։ Նրանք ասացին, որ ձեր բարեկամներն են։
— Դա ճիշտ է։ Եվ այդ կինը իրոք երբեմն կոպիտ է լինում։
— Այ, տեսնում եք։ Պետք չէ գաղտնիք սարքել, եթե որեւէ մեկը ուղղակի մի քանի գավաթ գինի է խմել։ Դա ձեր ինչի՞ն է պետք։ Ես ձեզնից այդ չէի սպասում։