Changes

Պահապանները

No change in size, 14:31, 26 Ապրիլի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց․ հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։
Շատ-շատ էին այնտեղ Պարկինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Նորգորդում Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Քսակ-Պարկինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։
Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։
Վստահելի
1342
edits