Changes

Երկրորդ Բաժին: Կապիտալի Պտույտը

Ավելացվել է 372 բայտ, 18:12, 15 Սեպտեմբերի 2017
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
Այս բոլոր դեպքերում արտադրաժամանակի մի խոշոր մասի պահին է միայն, որ ավելադիր աշխատանք է միակցվում տեղ-տեղ։ Նախընթաց գլխում նկարագրված հարաբերությունը, երբ արդեն արտադրապրոցեսում ամրակցված կապիտալին պետք է ավելադիր կապիտալ ու աշխատանք միակցվի, լոկ ավելի երկար կամ թե ավելի կարճ ընդհատումներով է պատահում այստեղ։
Այս բոլոր դեպքերում ուրեմն կանխավճարված կապիտալի արտադրաժամանակը կազմված է երկու պարբերաշրջանից.— մի պարբերաշրջան, երբ կապիտալն արտադրապրոցեսումն է գտնվում, ու մի երկրորդ պարբերաշրջան, երբ նրա գոյաձևը — անպատրաստ արդյունքի գոյաձևը — թողնվում է բնական պրոցեսի ներգործությանը ենթարկվելու, չնայած որ նա աշխատապրոցեսի մեջ չի գտնվում։ Այն հանգամանքը, որ այս երկու ժամանակամիջոցը տեղ-տեղ խաչաձևվում են, միմյանց արանք խցկվում, բանի էությունը չի փոխում։ Այստեղ աշխատապարբերաշրջանն ու արտադրապարբերաշրջանը չեն ծածկում իրար։ Արտադրապարբերաշրջանն ավելի մեծ է, քան աշխատապարբերաշրջանը։ Բայց միմիայն արտաղրապարբերաշրջանն արտադրապարբերաշրջանն ավարտելուց հետո է արդյունքը պատրաստ, հասունացած լինում, ուրեմն արտադրողական կապիտալի ձևից ապրանքակապիտալի ձևին փոխարկելի լինում։ Հետևաբար երկարությունն արտադրաժամանակի, որը կազմված է ոչ մենակ աշխատաժամանակից, երկարացնում է արդյունքի պտուտապարբերաշրջանն էլ։ Որչափով որ աշխատաժամանակից դենն անցնող ավելադիր արտադրաժամանակը բնության մի անգամ ընդմիշտ տրված օրենքներով որոշվում, ինչպես որ է հացահատկի հասունանալու, կաղնու աճելու և այլոց ժամանակ, պտուտապարբերաշրջանը հաճախ կարող է ավելի կամ թե պակաս չափով կարճացվել արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու միջոցով։ Այսպես է լինում, օրինակ, մարգագետիններում ճերմակացնելու փոխարեն քիմիական ճերմակացում մտցնելով, չորացման պրոցեսներում ավելի ազդու չորացման ապարատներ գործածելով։ Այսպես էլ աղաղագործության մեջ, որտեղ աղաղաթթվի՝ կաշիների մեջ թափանցելը հին մեթոդներով 6—18 ամիս էր քաշում, նոր մեթոդներով, երբ օդամղոց է կիրառվում, տևում է մեկ ու կես կամ թե երկու ամիս միայն։ (J. G. Courcelle-Seneuil «Traité théorique et pratique des Entreprises industrielles etc.» Paris 1857. 2éd.)։ Բնական պրոցեսներից բռնված, սրանցով լցված սոսկական արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու ամենամեծ օրինակը տալիս է երկաթարտադրության պատմությունն ու հատկապես թուջը պողպատի փոխարկելը վերջին 100 տարում, 1780 թվականին հայտնագործված պուդլինգացումից սկսած մինչև արդի բեսսեմերյան պրոցեսն ու այն ժամանակվանից դեսը մուծված նորագույն եղանակները։ Արտադրաժամանակը կրճատվել է արտակարգորեն, բայց միևնույն չափով մեծացել և հիմնական կապիտալի ներդրումն էլ։
Արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից շեղվելու, մի յուրահատուկ օրինակ տալիս է կոշկի կաղապարների ամերիկյան արտադրությունը։ Վրածախսերի մի նշանավոր մասն այստեղ առաջ է գալիս նրանից, որ փայտը մինչև 18 ամիս պետք է պառկած մնա չորանալու համար, որպեսզի պատրաստի կաղապարը չծռմռվի, յուր ձևը չփոխի։ Այս ժամանակվա ընթացքում փայտն ուրիշ ոչ մի աշխատապրոցեսի չի ենթարկվում։ Այսպիսով ուրեմն, ներդրված կապիտալի պտուտապարբերաշրջանը որոշվում է ո՛չ միայն բուն իսկ կաղապարարտադրության համար պահանջված ժամանակով, այլ և այն ժամանակով, որի ընթացքում կապիտալը պառկած է մնում չորացող փայտի մեջ։ Փայտը նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնել կարողանալը 18 ամիս գտնվում է արտադրապրոցեսում։ Այս օրինակը միաժամամանակ ցույց է տալիս, թե ինչպես շրջանառու ամբողջ կապիտալի տարբեր մասերի պտուտաժամանակները կարող են տարբեր լինել այնպիսի պարագաների հետևանքով, որոնք առաջ են գալիս ոչ թե շրջանառության ոլորտում, այլ արտադրապրոցեսից։
Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունն առանձնապես ցայտուն երևան է գալիս գյուղատնտեսության մեջ։ Մեր բարեխառն կլիմաներում հողը տարեկան մի անգամ է հացահատիկ տալիս։ Արտադրապարբերաշրջանի (սա աշնավարի համար միջին հաշվով ինն ամիս է) կարճացումն ու երկարացումը յուր հերթին կախված է լավ կամ թե վատ տարիների հերթափոխությունից, հետևաբար չի կարող առաջուց ճշտորեն որոշվել ու վերահսկվել այնպես, ինչպես որ լինում է բուն արդյունաբերության մեջ։ Միմիայն օժանդակ արդյունքները, կաթը, պանիրը և այլն կարող են շարունակաբար արտադրվել ու ծախվել ավելի կարճ պարբերաշրջաններում։ Իսկ աշխատաժամանակի վերաբերմամբ այսպես է բանը. «Գերմանիայի տարբեր վայրերում կլիմայական ու այլ ներգործող պայմանների տեսակետից՝ աշխատօրերի թիվը երեք գլխավոր աշխատապարբերաշրջանների համար կարող է ընդունվել հետևյալը, գարնան պարբերաշրջանի համար մարտի կեսերից կամ թե ապրիլի սկզբից մինչև մայիսի կեսերը՝ 50—60, ամառվա պարբերաշրջանի համար հունիսի սկզբից մինչև օգոստոսի վերջը՝ 65—80 ու աշնան պարբերաշրջանի համար սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը կամ թե չէ նոյեմբերի կեսերն ու կամ վերջը՝ 55— 75 աշխատօը։ 55—75 աշխատօր։ Ձմեռվա համար նշելի են սոսկ այն աշխատանքները, որոնք պետք է այս ժամանակ կատարվեն, ինչպես, օրինակ, պարարտանյութ, փայտ, շինանյութ կրելը, շուկա բան տանելը և այլն։» (F. Kirchhof «Handbuch der landwirthschaftlichen Betriebslehre». Dresden 1852, S. 160).
Որքան ավելի անբարենպաստ է կլիման, գյուղատնտեսության աշխատապարբերաշրջանը և ուրեմն կապիտալի ու աշխատանքի ծախսումն այնքան ավելի կարճ ժամանակաշրջանի մեջ է սեղմվում։ Օրինակ՝ Ռուսաստանը։ Այնտեղ հյուսիսային միքանի մարզերում դաշտային աշխատանքը տարվա մեջ հնարավոր է միմիայն 130—150 օրվա ընթացքում։ Հասկանալի է, թե Ռուսաստանն ինչպիսի կորուստ կունենար, եթե նրա եվրոպական բնակչության 65 միլիոնից 50 միլիոնն առանց զբաղմունքի մնար ձմեռվա վեց կամ թե ութ ամսվա ընթացքում, երբ դաշտային ամեն աշխատանք պետք է դադարի։ Բացի այն 200 000 գյուղացիներից, որոնք բանում են Ռուսաստանի 10 500 գործարանում, գյուղերում ամեն տեղ սեփական տնարդյունաբերություններ են զարգացել։ Այսպես, կան գյուղեր, որտեղ բոլոր գյուղացիները սերնդե սերունդ ջուլհակներ են, կաշեգործներ, կոշկակարներ, փականագործներ, դանակագործներ և այլն, այս հատկապես պատահում է Մոսկվայի, Վլադիմիրի, Կալուգայի, Կոստրոմայի ու Պետերբուրգի նահանգներում։ Ի դեպք դեպ, այս տնարդյունաբերությունն արդեն ավելի ու ավելի է ստիպվում կապիտալիստական արտադրությանը ծառայելու. օրինակ, ջուլհակներին հենք ու միջնաթել մատակարարում են վաճառականներն անմիջաբար կամ թե գործակատարների միջոցով։ (Համառոաված Համառոտված է՝ քաղելով հետևյալ հրատարակությունից. «Reports by H. M. Secretaries of Embassy and Legation, on the Manufactures, Commerce etc.» № 8, 1865, p. 86, 87)։ Այստեղից երևում է, թե ինչպես անզուգադիպումն արտադրապարբերացչջանի արտադրապարբերաշրջանի ու աշխատապարբերաշրջանի — վերջինս հանդիսանում է առաջինի մեկ մասը միայն — կազմում է երկրագործության ու գյուղական օժանդակ արդյունաբերության միացման բնական պատվանդանը, մյուս կողմից՝ թե ինչպես գյուղական օժանդակ արդյունաբերությունը յուր հերթին դառնում է հենակետ կապիտալիստի համար, որը նախ և առաջ իբրև վաճառական է ներխցկվում։ Երբ կապիտալիստական արտադրությունը հետագայում ավարտին է հասցնում մանուֆակտուրայի ու հողագործության միջև եղած բաժանումը, գյուղական բանվորն ավելի ու ավելի է կախումն ունենում սոսկ պատահական օժանդակ զբաղմունքից, և նրա դրությունը վատանում է այս հանգամանքի հետևանքով։ Ինչպես հետո կտեսնենք, կապիտալի համար ջնջվում են շրջապտույտի մեջ եղած բոլոր տարբերությունները։ Բանվորի համար՝ ոչ։
Մինչդեռ բուն արդյունաբերության ճյուղերի մեծամասնության մեջ, հանքագործության, փոխադրանքի և այլոց մեջ, արտադրությունը համաչափ է լինում, տարեցտարի հավասարաչափ աշխատաժամանակ է գործադրվում և, մի կողմ թողած գնատատանումները, գործի խափանումներն իբրև աննորմալ ընդհատումներ, այն ծախսերը, որոնք օրական շրջանառության պրոցեսի մեջ մտնող կապիտալի համար են արվում, հավասարաչափ են բաշխվում, այլև մինչդեռ, շրջանառու կապիտալի հետհոսումը կամ թե նրա նորացումն էլ, այլ անփոփոխ շուկայապայմաններում, տարվա մեջ բաշխվում է հավասարաչափ պարբերաշրջանների վրա,— այն կապիտալածախսումների դեպքում, երբ աշխատաժամանակն արտադրաժամանակի լոկ մի մասն է կազմում, տարվա տարբեր պարբերաշրջաններում շրջանառու կապիտալի ծախսման մեծագույն անհավասարաչափությունն է տեղի ունենում, այնինչ հետհոսումը կատարվում է մեկ անգամ միայն, բնական պայմանների կողմից հաստատապես նախորոշված ժամանակին։ Ուստի ձեռնարկության նույնահավասար մասշտաբի դեպքում, այսինքն կանխավճարված շրջանառու կապիտալի նույնահավասար մեծության դեպքում պետք է այս կապիտալն ավելի մեծ քանակով կանխավճարվի մի անգամից ու ավելի երկար ժամանակվա համար, քան շարունակական աշխատապարբեբաշրջաններ ունեցող ձեռնարկություններում։ Հիմնական կապիտալի էլ կենսատևողությունն այստեղ ավելի շատ է տարբերվում այն ժամանակից, երբ նա իսկապես արտադրողաբար է գործում։ Աշխատաժամանակի ու արտադրաժամանակի տարբերության հետ բնականաբար ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով. ընդհատվում է կիրառվող հիմնական կապիտալի գործադրաժամանակն էլ, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ՝ բանող անասունինը, գործիքներինն ու մեքենաներինը։ Որչափով որ այս հինական կապիտալը կազմված է լինում բանող անասուններից, սա կերի ու այլոց միևնույն կամ թե համարյա միևնույն ծախսումներն է շարունակ պահանջում թե՛ այն ժամանակ, երբ նա բանում է, ու թե այն ժամանակ; , երբ նա չի բանում։ Մեռյալ աշխատամիջոցների վերաբերմամբ պետք է ասել, որ չգործածվելն էլ մի հայտնի արժեզրկումն է պատճառում։ Այսպիսով ուրեմն արդյունքի թանգացումն է տեղի ունենում առհասարակ, քանի որ արժեքի փոխանցումն արդյունքին հաշվվում է ոչ թե մենակ այն ժամանակի համաձայն, երբ հիմնական կապիտալը գործում է, այլ և այն ժամանակի համաձայն, երբ նա արժեք է կորցնում։ Հիմնական կապիտալի պարապ ընկած մնալն այս արտադրաճյուղերում,— սա կապված է ընթացիկ ծախսերի հետ, թե ոչ, միևնույն է,— նրա նորմալ կիրառման մի պայման է նմանապես, ինչպես, օրինակ, բամբակի մի հայտնի քանակի կորուստը մանագործության մեջ. և նույն կերպ էլ յուրաքանչյուր աշխատապրոցեսի ժամանակ նորմալ տեխնիկական պայմաններում նա անարտադրողաբար, բայց անխուսափելիորեն ծախսված աշխատույժը վճարահատուցում է ճիշտ այնպես, ինչպես է արտադրողաբար ծախսվածը։ Ամեն մի բարելավում, որ քչացնում է աշխատամիջոցների, հումքի ու աշխատույժի անարտադրողական ծախսումը, քչացնում է արդյունքի արժեքն էլ։
Գյուղատնտեսության մեջ միանում են երկուսն էլ, աշխատապարբերաշրջանի ավելի երկար տևողությունը և աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջի ֊եղած եղած մեծ տարբերությունը։ Հոդսկինն այս մասին նկատում է իրավացիորեն. «Տարբերությունն այն ժամանակի» [թեև նա այստեղ տարբերություն չի դնում աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջև], «որ պահանջվում է գյուղատնտեսության մեջ արդյունքները պատրաստելու համար ու այն ժամանակի, որ պահանջվում է մյուս աշխատաճյուղերում, գյուղական տնտեսատերերի մեծ կախման գլխավոր պատճառն է։ Նրանք չեն կարող իրենց ապրանքները շուկա բերել ավելի կարճ ժամանակում, քան մի տարին է։ Այս ամբողջ ժամանակամիջոցում նրանք պետք է պարտքով գնումներ անեն կոշկակարից, դերձակից, դարբնից, սայլագործից ու զանազան ուրիշ արտադրողներից, որոնց արդյունքների կարիքն ունեն նրանք և որոնք արդյունքները պատրաստում, պրծնում են քիչ օրում կամ թե քիչ շաբաթվա մեջ։ Այս բնական պարագայի հետևանքով ու մյուս աշխատաճյուղերում հարստության ավելի արագ շատանալու հետևանքով՝ հողատերերի որոնք մենաշնորհացրել են ամբողջ պետության հողը, չնայած որ նրանք, բացի սրանից, տիրացել են օրենսդրության մենաշնորհին էլ, այնուամենայնիվ անկարող են իրենց ու իրանց ծառաներին, ֆերմերներին երկրում ամենից ավելի կախումն ունեցող մարդկանց վիճակից ազատելու։» (Thomas Hodgskin «Popular Political Economy». London 1827, p. 147, ծանոթագրությունը։)
Այն բոլոր մեթոդները, որոնցով երկրագործության մեջ աշխատավարձի ու աշխատամիջոցների վրա արվող ծախսումները մասամբ հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա վրա, մասամբ էլ պտույտն է կարճացվում, երբ տարբեր տեսակի արդյունքներ են արտադրվում և այսպիսով հնարավոր է լինում մի տարվա մեջ միքանի տարբեր հունձ ստանալ,— արտադրության համար կանխավճարվող, աշխատավարձի, պարարտանյութի, սերմացուի և այլոց վրա ծախսվող շրջանառու կապիտալի մեծացումն են պահանջում։ Այսպես է լինում եռադաշտյան հարոսավոր տնտեսությունից պտղափոխական անհարոս տնտեսության անցնելիս։ Այսպես է Ֆլանդրիայում cultures dérobées-ի ժամանակ։ «Cultures dérobées-ում մշակելու վերցնում են արմատապտուղները. միևնույն դաշտը նախ տալիս է հացահատիկ, վուշ, գոնգեղ՝ մարդկանց պահանջմունքների համար, իսկ հնձից հետո արմտիքներ են ցանվում՝ անասունները պահելու համար։ Այս սիստեմը, որի ժամանակ եղջերավոր անասունը կարող է շարունակ գոմում մնալ, պարարտանյութի նշանավոր կուտակումն է տալիս և այսպիսով դառնում է պտղափոխական տնտեսության առանցքը։ Մշակվող տարածության մեկ երրորդից ավելին ավազոտ վայրերում դարձրած է cultures dérobées. այս միևնույն է, թե մշակված հողի ընդարձակումը մեկ երրորդով շատացվեր։» Արմատապտուղների կողքին այստեղ մշակվում են առվույտ ու այլ կերախոտեր էլ։ «Հողագործությունը, որն այսպիսով հասցվում է մի կետի, երբ նա փոխարկվում է պարտիզամշակության, հասկանալիորեն պահանջում է մի համեմատաբար նշանավոր ներդրվող կապիտալ։ Անգլիայում հեկտարին հաշվում են 250 ֆրանկ ներդրվող կապիտալ։ Ֆլանդրիայում հեկտարին 500 ֆրանկանոց ներդրվող կապիտալը մեր գյուղացիները հավանորեն շատ ցած աստիճանի կհամարեին։» («Essais sur l’Economie Rurale de la Belgique» par Emile de Laveleye. Paris 1863, p. 59, 60, 63.)
Կիրխհոֆից բերած քաղվածքում հատկապես նշելու արժանի է հետևյալ հատվածը. «Բացի սրանից, հենց տևական անտառարտադրությունն ինքը պահանջում է կենդանի ծառի այնպիսի մի պաշար, որը տարեկան օգտագործման տասից մինչև քառասնապատիկն է կազմում։» Հետևաբար մի անգամվա պտույտ տասից մինչև քառասուն ու ավելի տարում։
Նույնն է նաև անասնաբուծության ժամանակ։ Հոտի մի մասը (անասնապաշարը) մնում է արտադրապրոցեսում, այնինչ նրա մյուս մասը ծախվում է իբրև տարեկան արդյունք։ Այստեղ կապիտալի մեկ մասն է միայն պտույտ գործում ամեն տարի, ճիշտ այնպես, ինչպես հիմնական կապիտալի — մեքենաների, բանող անասունի և այլոց դեպքում։ Թեև այս կապիտալս կապիտալն արտադրապրոցեսում երկար ժամանակվա համար սևեռված կապիտալ է և այսպիսով երկարաձգում է ամբողջ կապիտալի պտույտը, բայց և այնպես նա հիմնական կապիտալ չի կատեգորիկ իմաստով։
Այն, ինչ որ այստեղ կոչվում է պաշար — կենդանի ծառի կամ թե անասունի մի որոշ քանակ — հարաբերաբար է գտնվում արտադրապրոցեսում (միաժամանակ թե՛ իբրև աշխատամիջոց ու թե որպես աշխատանյութեղենի յուր վերարտադրության բնապայմանների համաձայն, կանոնաորված տնտեսության ժամանակ, մի նշանավոր մասը միշտ պետք է այս ձևում գտնվի։
Պտույտի վրա համանման կերպով ներգործում է պաշարի մի ուրիշ տեսակը, որը լոկ պոտենցիալ արտադրողական կապիտալ է, բայց տնտեսության հենց բնության հետևանքով պետք է կուտակված լինի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով, հետևաբար պետք է կանխավճարված լինի արտադրության ավելի երկար ժամանակի համար, չնայած որ նա լոկ հետզհետե է մտնում գործուն արտադրապրոցեսի մեջ։ Այս շարքին է պատկանում, օրինակ, պարարտանյութը նախքան այն, երբ նա դաչա է տարվում, ինչպես և հացահատիկը, խոտը և այլն ու կենսամիջոցների այնպիսի պաշարներ, որոնք մտնում են անասունի արտադրության մեջ։ «Արտադրակապիտալի մի նշանավոր մասը պարունակվում է տնտեսության պաշարների մեջ։ Բայց սրանք կարող են ավելի կամ թե պակաս չափով կորցնել իրենց արժեքից։ Հենց արժեքից, հենց որ նրանց լավ պահպանման համար պահանջվող նախազգուշացման միջոցները պատշաճորեն չկիրառվեն. վերահսկման պակասության հետևանքով արդյունապաշարների մի մասը կարող է տնտեսության համար հենց ամբողջովին կորչել էլ։ Ուստի առավելապես այս կողմից մի հոգատար վերահսկություն է պահանջվում ամբարների, կերանոցների և շտեմարանների ու մառանների վերաբերմամբ, ինչպես և անհրաժեշտ է պաշարանոցները միշտ կարգին փակել, իսկ բացի սրանից՝ մաքուր պահել, օդափոխել և այլն, հացահատիկն ու պահպանման հանձնված պտուղները պետք է ժամանակ առ ժամանակ շուռումուռ տրվեն, կարտոֆիլներն ու ճակնդեղները պաշտպանվեն թե ցրտից եթե ջրից ու կրակից։» (Kirchhof, p. 292). «Սեփական կարիքը հաշվելիս, մանավանդ այն, որ հարկավոր է անասուն պահելու համար, ընդվորում բաշխումը կատարվում է արդյունքի ու նպատակի չափերի համաձայն, պետք է նկատի ունենալ ոչ թե պահանջմունքի բավարարումը միայն, այլ բացի սրանից, նաև այն, որ մի համեմատական պաշար էլ դեռ մնա չնախատեսված դեպքերի համար։ Ընդսմին հենց որ երևում է, որ կարիքը լիովին չի կարող ծածկվել սեփական արդյունքով, ապա պետք է ամենից առաջ նկատի առնվի այն, թե արդյոք այս թերին չի կարելի ուրիշ արդյունքով (փոխմիջոցներով) ծածկել կամ թե պակասողների փոխարեն ավելի էժան ճարել հիշյալները։ Եթե, օրինակ, խոտի պակասություն երևան գա, ապա սա կարող է ծածկվել արմտիքով ու ծղոտի հավելուրդով։ Այստեղ ընդհանրապես պետք է միշտ աչքի առջև ունենալ տարբեր արդյունքների իրական արժեքն ու շուկայագինը և սրա համաձայն էլ որոշումներ կայացնել սպառման համար. եթե, օրինակ, վարսակն ավելի թանգ է, այնինչ սիսեռի ու հաճարի գները համեմատաբար ցածր են, ապա ձիեր պահելիս վարսակի. մի մասն օգտավետ կերպով կարելի է փոխարինել սիսեռով ու հաճարով և սրա հետևանքով մնացած վարսակը ծախել։» (Ibidem, p. 300).
Պաշարագոյացումը քննելիս առաջ արդեն նշել ենք, որ պահանջվում է պոտենցիալ արտադրողական կապիտալի, այսինքն արտադրության համար նախանշված արտադրամիջոցների մի որոշ, ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ, որոնք պետք է ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով գոյություն ունենան իբրև պաշար և հետզհետե մտնեն արտադրապրոցեսի մեջ։ Ընդսմին նշել ենք, թե որոշ ծավալ ունեցող տվյալ մի ձեռնարկության կամ թե կապիտալիստական արտադրության մեջ այս արտադրապաշարի մեծությունը կախված է նրա նորացման ավելի մեծ կամ թե ավելի փոքր դժվարությունից, վաճառահանման շուկաների հարաբերական մոտիկությունից, փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումից և այլն։ Այս բոլոր հանգամանքները ներգործում են կապիտալի այն մինիմումի վրա, որը պետք է առկա լինի արտադրողական պաշարի ձևով, հետևաբար այն ժամանակի երկարության վրա, որի համար պետք է արվեն կապիտալականխավճարումները, այլև ազդում են մի անգամից կանխավճարելի կապիտալամասսայի ծավալի վրա։ Այս ծավալը, որ ուրեմն ներգործում է պտույտի վրա էլ, պայմանավորված է ավելի երկար կամ թե ավելի կարճ այն ժամանակով, որի համար ամրակցվում է շրջանառու կապիտալի արտադրողական պաշարի ձևով իբրև սոսկ պոտենցիալ արտադրողական կապիտալ։ Մյուս կողմից՝ որչափով որ այս կանգառումը կախված է արագ փոխարինման ավելի մեծ կամ թե ավելի փոքր հնարավորությունից, շուկայահաբաբերություններից շուկայահարաբերություններից և այլն, նա ինքը յուր հերթին ծագում է պտուտաժամանակից, այնպիսի պարագաներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։ «Այնուհետև կահույքի բոլոր այսպիսի առարկաները կամ պատկանելիքները, ինչպես ձեռնաշխատանքի գործիքները, մաղերը, կողովները, պարանները, սայլի քսուքը, մեխերը և այլն, այնքան ավելի պետք է նույն վայրկյանում փոխարինելու համար առկա լինեն իբրև պաշար, որքան ավելի քիչ հարմարություն կա մոտակայքում հիշյալները շուտ ճարել կարողանալու համար։ Վերջապես ամեն տարի գործիքների ամբողջ կահույքը ձմռանը պետք է ուշադրությամբ զննվի, և ընդսմին անհրաժեշտ դարձած լրացումն ու սարքինացումն անմիջապես հոգացվի։ Բայց թե ընդհանրապես որքան ավելի մեծ կամ թե ավելի փոքր պաշարներ պետք է պահվեն արդյոք կահույքի կարիքը լրացնելու համար, այս որոշողը գլխավորապես տեղական պայմաններն են։ Որտեղ որ մոտակայքում արհեստավորներ ու կրպակներ չկան, այնտեղ պետք է ձեռքի տակ ավելի մեծ պաշարներ պահվեն, քան այնտեղ, ուր մարդ տեղում կամ թե շատ մոտիկ վայրում այսպիսիները կարող է գտնել։ Իսկ երբ այլ հավասար պայմաններում մարդ կարիք եղած պաշարներն ավելի մեծ քանակությամբ ու մի անգամից է ձեռք բերում, նա էժան գնման օգուտ է շահում ընդհանրապես, մանավանդ երբ սրա համար մի բարենպաստ ժամկետ է ընտրում. բայց իհարկե սրանով նաև մեկ այնպիսի մեծ գումար է միանգամից պոկվում շրջանառող արտադրակապիտալից, առանց որի միշտ չի կարող լավ կառավարվել տնտեսությունը։» (Kirchhof, p. 301).
Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունը, ինչպես տեսել ենք, շատ տարբեր դեպքեր է թուլատրում։ Շրջանառու կապիտալը կարող է արտադրաժամանակում գտնվել, նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնելը (կաղապարարտադրություն ). կամ թե նա գտնում է արտադրաժամանակում՝ բուն աշխատապրոցեսից անցնելուց հետո (գինի, ցանած սերմացու). և կամ արտադրաժամանակը տեղ-տեղ կտրատվում է աշխատաժամանակով (հողագործություն, անտառաբուծություն). շրջանառունակ արդյունքի մի ավելի խոշոր մասը մնում է գործուն արտադրապրոցեսին միակցված, այնինչ մի շատ ավելի փոքրիկ մասը մտնում է տարեկան շրջանառությւսն մեջ (անտառաբուծություն ու անասնաբուծություն). այն ժամանակի ավելի մեծ կամ թե ավելի փոքր երկարությունը, որի համար կանխավճարվում է շրջանառու կապիտալը պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով, հետևաբար նաև ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն մասսան, որով պետք է ծախսվի այս կապիտալը մի անգամից,— բղխում է մասամբ արտադրապրոցեսի տեսակից (երկրագործություն) և մասամբ էլ կախված է շուկաների մոտիկությունից կարճ ասած՝ այնպիսի հանգամանքներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։
Մենք հետո կտեսնենք (III գիրք), թե Մակ-Կուլլոխի, Ջեմս Միլլի և այլոց մոտ ինչպիսի անհեթեթ թեորիաներ է ծնել այն փորձը, որով աշխատաժամանակից շեղվող արտադրաժամանակը նույնացվել է առաջնի հետ, փորձ, որ ինքն էլ յուր հերթին ծագում է արժեթեորիայի սխալ կիրառումից։
===ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ===
Մինչև հիմա քննած բոլոր հանգամանքները, որոնք տարբեր են դարձնում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված տարրեր տարբեր կապիտալների շրջանառության պարբերաշրջանները, ուրեմն և այն ժամանակները, որոնց համար պետք է կանխավճարվի կապիտալը, ծագում են բուն իսկ արտադրապրոցեսի ներսում, ինչպիսիք են՝ հիմնական ու հոսուն կապիտալների տարբերությունը, աշխատապարբեբադրջանների աշխատապարբերաշրջանների տարբերությունը և այլն։ Սակայն կապիտալի պտուտաժամանակը հավասար է նրա արտադրաժամանակի ու նրա շրջանառության կամ ցիրկուլացիայի ժամանակի գումարին։ Ուստի հասկանալի է ինքնըստինքյան, որ շրջանառության ժամանակի տարբեր երկարությունը տարբեր է դարձնում պտուտաժամանակը և հետևաբար պտուտապարբերաշրջանի երկարությունն էլ։ Ամենաշոշափելի կերպով այս ակներև է դառնում կամ այն ժամանակ, երբ համեմատում ենք երկու տարբեր կապիտալաներդրում, որոնցում պտույտը կերպափոխող բոլոր հանգամանքները նույնն են, իսկ տարբեր են շրջանառության ժամանակները միայն, կամ թե այն ժամանակ, երբ վերցնում ենք տվյալ մի կապիտալ, որ ունի հիմնական ու հոսուն կապիտալից գոյացող տվյալ կազմ, տվյալ աշխատապարբերաշրջան և այլն, և վարկածորեն փոփոխում ենք նրա շրջանառության ժամանակները միայն։
Շրջանառության ժամանակի մի հատվածը — և համեմատաբար ամենավճռական հատվածը — կազմված է վաճառաժամանակից, այն ժամանակաշրջանից, երբ կապիտալն ապրանքակապիտալի վիճակում է գտնվում։ Այս ժամկետի հարաբերական մեծության համեմատ երկարում կամ թե կարճանում է շրջանառության ժամանակը և ուրեմն պտուտապարբերաշրջանն ընդհանրապես։ Նաև պահելածախքերի և այլոց հետևանքով կարող է կապիտալի ավելադիր ծախսում անհրաժեշտ լիներ հենց այն գլխից պարզ է, որ նրա պատրաստի ապրանքները ծախելու համար պահանջվող ժամանակը կարող է առանձին կապիտալիստների համար շատ տարբեր լինել միևնույն ձեռնարկաճյուղում, ուրեմն կարող է շատ տարբեր լինել ոչ թե մենակ այն կապիտալամասսաների համար, որոնք տարբեր արտադրաճյուղերում են ներդրված, այլ և այն ինքնակա ու տարբեր կապիտալների համար, որոնք արտադրության միևնույն ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի լոկ ինքնակայացած կտորներն են իրոք։ Միևնույն անհատական կապիտալի վաճառապարբերաշրջանն այլ անփոփոխ հանգամանքներում կփոփոխվի շուկայահարաբերությունների ընդհանրական տատանումների կամ թե նրանց՝ առանձին ձեռնարկաճյուղում կրած տատանումների հետ։ Մենք հիմա երկար կանգ չենք առնի սրա վրա։ Մենք լոկ հավաստում ենք հետևյալ հասարակ իրողությունը. այն բոլոր պարագաները, որոնք ընդհանրապես առաջ են բերում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված կապիտալների պտուտապարբերաշրջանների տարբերություն, եթե նրանք անհատաբար են ներգործում (օրինակ, եթե մի կապիտալիստ հնարավորություն ունի յուր մրցակցից ավելի արագ ծախելու, եթե մեկը մյուսից ավելի շատ է կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք կարճացնում են աշխատապարրերաշրջաններըաշխատապարբերաշրջանները),— ապա նրանց հետևանքը լինում է միևնույն ձեռնարկածյուղում ձեռնարկաճյուղում բունակալած տարբեր առանձին կապիտալների պտույտի տարբերությունը նմանապես։
Վաճառաժամանակի, ուրեմն և ընդհանրապես պտուտաժամանակի տարբերացման մշտապես ներգործող պատճառն ապրանքի վաճառավայրից այն շուկայի հեռավորությունն է, որտեղ նա ծախվում է։ Մինչև շուկան կատարվող յուր ճանապարհորդության ամբողջ ժամանակվա ընթացքում կապիտալն ամրակցված մնում է ապրանքակապիտալի վիճակում.— եթե պատվերով է արտադրվում, մնում է մինչև հանձնման րոպեն, եթե արտադրում է ոչ պատվերով, ապա մինչև շուկան կատարվող ճանապարհորդության ժամանակի վրա ավելանում է այն ժամանակն էլ, երբ ապրանքը ծախվելու համար շուկայումն է գտնվում։ Հաղորդակցության միջոցների ու փոխադրամիջոցների կատարելագործումը բացարձակորեն կարճացնում է ապրանքների թափառապարբերաշրջանը, բայց չի վերացնում թափառումից ծագող այն հարաբերական տարբերությունը, որ լինում է տարբեր ապրանքակապիտալների կամ էլ միևնույն ապրանքակապիտալի՝ տարբեր շուկաներում թափառող տարբեր կտորների շրջանառության ժամանակի միջև։ Օրինակ, կատարելագործված առագաստանավերն ու շոգենավերը, որոնք կարճացնում են ճանապարհը, այս կարճացնում են ինչպես մոտիկ ընկած, այնպես և հեռավոր նավահանգիստների համար։ Հարաբերական տարբերությունը մնում է, թեև հաճախ փոքրացած։ Բայց հարաբերական տարբերությունները փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետևանքով կարող են փոփոխվել մի այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում բնական հեռավորություններին։ Օրինակ, մի երկաթուղի, որն արտադրավայրից տանում է դեպի բնակչության՝ երկրի ներսում գտնվող գլխավոր կենտրոնը, կարող է երկրի ներսում եղած մի այնպիսի կետի հեռավորությունը, ուր ոչ մի երկաթուղի չի գնում, բացարձակորեն կամ թե հարաբերաբար երկարացնել բնականորեն ավելի հեռու եղող կետի համեմատությամբ. միևնույն հանգամանքի հետևանքով բուն իսկ արտադրավայրերի՝ ավելի խոշոր վաճառաշուկաներից ունեցած հարաբերական հեռավորությունը կարող է փոփոխվել, որով բացատրվում է հին արտադրակենտրոնների անկումն ու նորերի բարձրանալը փոխադրանքի ու հաղորդակցության փոփոխված միջոցների հետ միասին։ (Սրան ավելանում է դեռ այն էլ, որ փոխադրանքը հարաբերաբար շատ ավելի էժան է երկար հեռակայությունների, քան կարճերի համար)։ Փոխադրամիջոցների զարգացման հետ միաժամանակ երթևեկության արագությունը չի միայն, որ սաստկանում է, և սրանով էլ տարածական հեռավորությունը ժամանակապես կարճանում։ Հաղորդակցության միջոցների ոչ միայն մասսան է զարգանում, այնպես որ, օրինակ, շատ նավեր են միաժամանակ չվում դեպի միևնույն նավահանգիստը, մի քանի գնացքներ են միաժամանակ տարբեր երկաթգծերի վրա երթևեկում միևնույն երկու կետի միջև, այլև, օրինակ, շաբաթվա մեջ տարբեր հաջորդական օրերում են փոխադրանավեր գնում Լիվերպուլից Նյու-Յորկ, կամ թե օրվա տարբեր ժամերում են ապրանքագնացքներ մեկնում Մանչեստրից Լոնդոն։ Թեև այս վերջին հանգամանքի հետևանքով, փոխադրամիջոցների տվյալ բեռնունակության ժամանակ բացարձակ արագությունը — ուրեմն և շրջանառության ժամանակի այս մասը — չի փոխվում, բայց և այնպես ապրանքների հաջորդական քանակներ կարող են իրար հաջորդող ավելի կարճ ժամանակամիջոցներում ճանապարհ ընկնել և այսպիսով հաջորդաբար շուկա գալ ու չկուտակվել իբրև պոտենցիալ ապրանքակապիտալ մինչև իրենց իսկական առաքումն ավելի մեծ քանակներով։ Ուստի հետհոսումն էլ է բաշխվում հաջորդական ավելի կարճ ժամանակաշրջանների վրա, այնպես որ միշտ մեկ մասը փոխարկում է դրամակապիտալի, այնինչ մյուսը շրջանառում է իբրև ապրանքակապիտալ։ Հետհոսումը մի քանի հաջորդական պարբերաշրջանների վրա բաշխելու շնորհիվ կարճացվում է շրջանառության ընդհանուր ժամանակը, ուրեմն և պտույտը։ Ամենից առաջ զարգանում է ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն հաճախականությունը, որով գործում են փոխադրամիջոցները, օրինակ, մի երկաթուղու գնացքների թիվը։ Իսկ այս լինում է մի կողմից՝ այն աստիճանին զուգահեռ) , որով մի արտադրավայր ավելի շատ է արտադրում, մեկ ավելի խոշոր արտադրակենտրոն դառնում, ու այն էլ արդեն առկա վաճառաշուկայի ուղղությամբ, հետևաբար արտադրության ու բնակչության ավելի խոշոր կենտրոնների ուղղությամբ, արտահանման նավահանգիստների ուղղությամբ և այլն։ Իսկ մյուս կողմից՝ երթևեկության այս առանձին հեշտությունը, ուրեմն և սրա հետևանքով արագացած կապիտալապտույտը (որչափով որ սա պայմանավորված է շրջանառության ժամմանակով), ընդհակառակն, առաջ է բերում մի կողմից արտադրակենտրոնի ու մյուս կողմից շուկայավայրի մի արագացրած համակենտրոնացում։ Մարդկային բազմությունների ու կապիտալամասսաների՝ տվյալ կետերում այսպիսով արագորեն համակենտրոնանալու հետ առաջ է ընթանում այս կապիտալամասսաների համակենտրոնացումը սակավաթիվ ձեռքերում։ Արտադրավայրերի ու շուկայավայրերի հարաբերական տեղադրության հետևանքով, որը փոխվում է հաղորդակցության փոփոխված միջոցների հետ, միաժամանակ դարձյալ կատարվում է նրանց տեղաշարժ ու տեղափոխություն էլ։ Մի արտադրավայր, որը պողոտայի վրա կամ թե ջրանցքի մոտ ընկած լինելու յուր տեղադրությամբ դիրքի առանձին առավելություններ ուներ, հիմա գտնվում է այն մի հատիկ երկաթուղու մոտերքում, որը գործում է համեմատաբար մեծ ընդմիջումներով, այնինչ մի ուրիշ կետ, որը բոլորովին հեռու էր ընկած հաղորդակցության գլխավոր ուղիներից, այժմ գտնվում է մի քանի ճանապարհների խաչմերուկում։ Երկրորդ վայրը բարձրանում է, զարգանում, առաջինն՝ ընկնում, հետադիմում։ Այսպիսով ուրեմն փոխադրամիջոցների փոփոխման շնորհիվ առաջ է գալիս ապրանքների շրջանառության ժամանակի, գնելու, ծախելու է այլոց հնարավորությունների մի տեղային տարբերություն, կամ թե արդեն գոյություն ունեցող տեղային տարբերությունն ուրիշ կերպ է բաշխվում։ Այն կարևորությունը, որ ունի այս հանգամանքը կապիտալի պտույտի համար, երևան է գալիս տարբեր վայրերի վաճառականական ու արդյունաբերական ներկայացուցիչների այն պայքարներում, որ նրանք մղում են երկաթուղային վարչությունների հետ։ (Տես, օրինակ, Railway Committee-ի՝ վերևում մեջբերված Կապույտ գիրքը)։
Ուստի այն բոլոր արտադրաճյուղերը, որոնք իրենց արդյունքի բնության համեմատ նախանշված են գլխավորապես տեղական վաճառահանման համար, ինչպես, օրինակ, գարեջրագործարանները, ամենամեծ չափերով զարգանում են բնակչության գլխավոր կենտրոններում։ Կապիտալի ավելի արագ պտույտն այստեղ մասամբ հավասարակշռում է մի շարք արտադրապայմանների, շինավայրի և այլոց թանգացումը։
Եթե մի կողմից՝ կապիտալիստական արտադրության առաջադիմության հետ փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումը կարճացնում է շրջանառության ժամանակն ապրանքների մի տվյալ քանակի համար, ապա միևնույն առաջադիմությունը և փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետ տրված հնարավորությունն, ընդհակառակը, բերում, հասցնում է ավելի ու ավելի հեռավոր շուկաների համար, մի խոսքով՝' համաշխարհաշուկայի համար աշխատելու անհրաժեշտությանը։ Ճանապարհին գտնվող ու դեպի հեռավոր կետերն ուղևորվող ապրանքների մասսան աճում է արտակարգորեն, ուստի և բացարձակորեն ու հարաբերաբար աճում է հասարակական կապիտալի այն մասն էլ, որն ավելի երկար ժամկետներով միշտ գտնվում է ապրանքակապիտալի փուլում, շրջանառության ժամանակի սահմաններում։ Սրանով միաժամանակ աճում է հասարակական հարստության նաև այն մասը, որը փոխանակ իբրև անմիջական արտադրամիջոց ծառայելու՝ ծախսվում է փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների վրա և նրանց արտադրության համար պահանջված հիմնական ու շրջանառու կապիտալի վրա։
Ապրանքի՝ արտադրավայրից մինչև վաճառավայրը կատարած ճանապարհորդության սոսկ հարաբերական երկարությունն առաջ է բերում շրջանառության ժամանակի ոչ միայն առաջին մասի, վաճառաժամանակի մի տարբերություն, այլև երկրորդ մասի, դրամն արտադրողական տարրերի հետփոխարկելու, գնելաժամանակի տարբերություն։ Օրինակ, ապրանքն ուղարկվում է Հնդկաստան։ Այս տևում է, օրինակ, չորս ամիս։ Դնենք, թե վաճառաժամանակը = 0-ի, այսինքն ապրանքն, ասենք թե, ուղարկվում է պատվերով է վճարահատուցվում է արտադրողի գործակալին հանձնելիս։ Փողի հետառաքումը (այստեղ նշանակություն չունի այն ձևը, որով հետ է առաքվում փողը) տևում է դարձյալ չորս ամիս։ Ուրեմն ընդհանուր առմամբ ութ ամիս է քաշում նախքան այն, որ միևնույն կապիտալը կարողանա էլի որպես արտադրողական կապիտալ գործել, հետևաբար միևնույն գործառնությունը նորից կատարել։ Պտույտի՝ այս կերպով առաջացող տարբերությունները կազմում են տարբեր վարկաժամկետների նյութական հիմքը, ինչպես որ անդրծովյան առևտուրն, օրինակ, Վենետիկում ու Ճենովայում բուն վարկային գործի մի աղբյուրն է կազմում առհասարակ։ «1847 թվականի ճգնաժամը հնարավորություն տվեց այն ժամանակվա բանկային ու առևտրային ձեռնարկություններին, որ սրանք հնդկական ու չինական սովորական ժամկետները (վոր որ գոյություն ունեին այս երկիրների ու Եվրոպայի միջև փոխանակվող մուրհակների ընթացաժամանակի համար) թվագրման տասն ամսից վերածեն ներկայման 6 ամսվա, իսկ հիմա, 20 տարի անց, ուղեգնացության արագացման ու հեռագրության հիմնվելու հետ անհրաժեշտ է դառնում, մի հետագա կրճատում կատարել՝ ներկայման վեց ամսից իջեցնելով թվագրման չորս ամսի, և այս էլ իբրև առաջին քայլ՝ ներկայման չորս ամսվան հասցնելու համար։ Մի առագաստանավի՝ Կալկաթայից Կապի երկրով պտտվելով դեպի Լոնդոն կատարվող ուղեգնացությունը միջին հաշվով տևում է 90 օրից պակաս։ Ներկայման քառամսյա մի ժամկետը համանիշ կլիներ, ասենք, 150-օրյա մի ընթացաժամանակի։ Ներկայման վեցամսյա այժմյան ժամկետը հավասար կգար, ասենք, 210-օրյա մի ընթացաժամանակի։»(«London Economist», 16. Juni 1866).— Ընդհակառակը, «Բրազիլյան ժամկետը դեռ էլի ներկայման երկու. և երեք ամսվա վրա է կանգնած։ Անտվերպենից (Լոնդոնի հասցեին) մուրհակներ քաշվում են թվագրման երեք ամսով, և նույնիսկ Մանչեստրն ու Բրեդֆորդը Լոնդոնի վրա մուրհակ են տալիս երեք ամսով ու ավելի երկար ժամկետներով։ Լռելյայն համաձայնությամբ վաճառականին այսպիսով մի բավարար հնարավորություն է տրվում յուր ապրանքն իրացնելու եթե ոչ ավելի վաղ, գոնե այն ժամանակվա մոտերքը, երբ նրա վրա քաշված մուրհակների ժամկետները հասնում են։ Ուստի հնդկական մուրհակի ժամկետը չափազանց չի։ Հնդկական արդյունքները, որոնք Լոնդոնում ծախվում են մեծ մասամբ երեք ամսվա ժամկետով, չեն կարող հինգ ամսից շատ ավելի կարճ ժամանակում իրացվել, եթե մենք սրա մեջ մի որոշ ժամանակ էլ հաշվենք ծախելու համար. այնինչ միջին հաշվով մի հինգ ամիս էլ անցնում է Հնդկաստանում գնելու և անգլիական պահեսաանոցներին հանձնելու արանքում։ Այս դեպքում մենք ունենում ենք տասնամսյա մի պարբերաշրջան, մինչդեռ ապրանքների դիմաց տրված մուրհակների ժամանակը յոթ ամսից ավելի չի լինում։» (Ibid., 30. Juni 1866). «1866 թվականի հուլիսի 2-ին Լոնդոնի հինգ խոշոր բանկ, որոնք հարաբերություն պահպանում էին գլխավորապես Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչպես է Փարիզի Comptoir d’Escomte-ն ազդարարեցին, որ իրենց բանկային ճյուղերն ու գործակալություններն Արևելքում 1867 թվականի հունվարի 1-ից սկսած գնելու և ծախելու են այնպիսի մուրհակներ միայն, որոնք տրված կլինեն ներկայման չորս ամսից ոչ ավելի ժամկետով»։ (Ibidem, 7. Juli 1866.) Սակայն այս իջեցումը չհաջողվեց, և հարկ եղավ այն նորից վերացնելու։ [Այն ժամանակվանից դեսը Սուեզի ջրանցքը հեղափոխել է այս բոլորը։]
Հասկանալի է, որ ապրանքների շրջանառության ավելի երկար ժամանակի հետ մեծանում է վաճառաշուկայում կատարվող գնափոփոխության ռիսկը, որովհետև երկարում է այն պարբերաշրջանը, որի ընթացքում կարող են գնափոփոխություններ տեղի ունենալ։
Մենք արդեն տեսել ենք, թե շուկայի հեռավորության հետևանքով առաջացած երկարացումն այն ժամանակ, երբ կապիտալը կցակապված է լինում ապրանքակապիտալի ձևի մեջ, ուղղակի առաջ է բերում փողի ուշացած հետհոսում, ուրեմն ձգձգում է կապիտալի՝ դրամակապիտալից արտադրողական կապիտալի փոխարկվելն էլ։
Այնուհետև մենք ապրանքներ գնելու առնչությամբ տեսել ենք (VI գլուխ), թե ինչպես հումքի գնելաժամանակը, հումքի հայթայթման գլխաոր գլխավոր աղբյուրների ավելի մեծ կամ թե ավելի փոքր հեռավորությունը, անհրաժեշտ է դարձնում ավելի երկար պարբերաշրջանի համար հումք գնելն և այնպես պահելը, որ սա կիրառելի լինի արտադրողական պաշարի, ներթաքուն կամ պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով։ Հետևաբար տեսել ենք, որ այս հանգամանքն արտադրության նույնահավասար մասշտաբի դեպքում մեծացնում է թե՛ այն կապիտալի մասսան, որը պետք է մի անգամից կանխավճարվի, ու թե՛ այն ժամանակը, որի համար կանխավճարվելու է նա։
Տարբեր ձեռնարկաճյուղերում նույն կերպ են ներգործում այն — ավելի կարճ կամ թե ավելի երկար — պարբերաշրջանները, երբ հումքի ավելի խոշոր մասսաներ են շուկա նետվում։ Այսպես, օրինակ, Լոնդոնում ամեն երեք ամիսը մեկ անգամ բրդի մեծ աճուրդներ են լինում, որոնք գերիշխում են բրդի շուկայի վրա, այնինչ բամբակի շուկան ընդհանրապես շարունակաբար, թեև ոչ միշտ հավասարաչափ, նորոգվում է բամբակահավաքից բամբակահավաք։ Այսպիսի պարբերաշրջաններն են որոշում այս հումքերի գլխավոր գնելաժամկետները և ներգործում հատկապես այն չարաշահական գնումների վրա էլ, որոնք պայմանավորում են այս արտադրատարրերի համար արվող ավելի երկարատև կամ թե կարճատև կանխավճարումները,— ճիշտ ինչպես որ արտադրված ապրանքների բնությունը ներգործում է արդյունքը պոտենցիալ ապրանքակապիտալի ձևով չարաշահորեն, դիտմամբ, ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով հետ պահելու վրա։ «Այսպիսով ուրեմն գյուղական տնտեսատերն էլ պետք է մի որոշ աստիճան չարաշահորդ լինի է հետևաբար իրեն զսպի յուր արդյունքները ծախելուց՝ ժամանակի պայմանների համեմատ շարժվելով։»... Սրան հաղորդում են միքանի ընդհանուր կանոններ։ ...«Սակայն արդյունքները վաճառահանելիս գլխավոր բանն անձնավորությունն է, բուն իսկ արդյունքն ու վայրը։ Ով որ շնորհքի ու բախտի (!) հետ օժտված է բավարար արտադրակապիտալով, նրան չեն պախարակի, եթե նա յուր ձեռք բերած բերքն անսովոր ցածր գների դեպքում մոտ մեկ տարի պառկեցնի, իսկ ում որ, ընդհակառակը, պակասում է արտադրակապիտալ ու ընդհանրապես (!) չարաշահության ոգի, նա կտքնի ընթացիկ միջին գներ ձեռք գցելու և ուրեմն պետք է վաճառահանի, հենց որ և քանի անգամ որ սրա առիթն ունենա։ Բուրդը մի տարուց ավելի պառկեցնելը գրեթե միշտ վնասներ միայն կբերի, այնինչ հացահատիկների բերքն ու յուղատու սերմերը կարող են երկու տարի պահվել՝ առանց վնաս հասցնելու նրանց հատկությանն ու լավորակությանը։ Այնպիսի արդյունքները, որոնք սովորաբար ենթակա են կարճ ժամանակամիջոցներում գների մի մեծ բարձրացման կամ թե անկման, ինչպիսիք են, օրինակ, յուղատու սերմերը, գայլուկն, ուղտափուշը և այլն, իրավամբ պառկեցնում են այն տարիներում, երբ գինն արտադրագներից շատ ցած է լինում։ Ամենից քիչ պետք է ձգձգել այնպիսի առարկաների վաճառքը, որոնք ամենօրյա պահելածախքեր են պատճառում, ինչպես, օրինակ, բտած անասունը, կամ որոնք փչանալու են ենթակա, ինչպես պտուղը, կարտոֆիլը և այլն։ Միքանի վայրերում մեկ արդյունք տարվա որոշ եղանակներին միջին հաշվով յուր ամենացած գինն է ունենում, ուրիշ ժամանակներում էլ, ընդհակառակը, յուր ամենաբարձր գինը. այսպես, օրինակ, միքանի տեղ Մարտինի տոներին միջին հաշվով ավելի ցած գին է ունենում, քան ծննդյան ու Զատկի արանքում։ Այնուհետև, կան միքանի արդյունքներ, որ այս կամ այն վայրում կարելի է որոշ ժամանակներում միայն լավ ծախել, ինչպես, օրինակ, բուրդն այնպիսի մարզերի բրդի տոնավաճառներում, որտեղ, սրանցից դուրս, բրդի առևտուրը սովորաբար կանգ առած է լինում և այլն»։ (Kirchhof, p. 302).
Այս ու հաջորդ տասնվեցերորդ գլխում մենք հետազոտում ենք պտուտաժամանակի ներգործությունը կապիտալի արժեմեծացման վրա։
Վերցնենք այն ապրանքակապիտալը, որը մի աշխատապարբերաշրջանի, օրինակ, ինը շաբաթվա արդյունք է։ Եթե մենք առայժմ մի կողմ թողնենք ինչպես արդյունքի այն արժեմասը, որ նրան միակցված֊ միակցված է հիմնական կապիտալի միջին մաշվածքի հետևանքով, այնպես և հավելարժեքը, որ նրան միակցված է արտադրապրոցեսի ժամանակ, ապա այս արդյունքի արժեքը հավասար կլինի նրա արտադրության համար կանխավճարված հոսուն կապիտալի արժեքին, այսինքն աշխատավարձի և հիշյալ արդյունքի արտադրության վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքին։ Ասենք, թե այս արժեքը = 900 £-ի, այնպես որ շաբաթածախսումն անում է 100 £։ Ուրեմն պարբերական արտադրաժամանակը, որն այստեղ համընկնում է աշխատապարբերաչրջանի աշխատապարբերաշրջանի հետ, անում է 9 շաբաթ։ Ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք ընդունում ենք, որ այստեղ բանը վերաբերում է մեկ ամբողջակա՞ն արդյունքի մի աշխատապարբերաշրջանին, թե՞ մեկ բաժանելի արդյունքի մի շարունակական աշխատապարբերաշրջանին, միայն թե բաժանելի արդյունքի այն քանակը, որ մի անգամից շուկա է հասցվում, 9 շաբաթվա աշխատանք արժենա։ Դնենք, թե շրջանառության ժամանակը տևում է 3 շաբաթ։ Հետևաբար ամբողջ պտուտապարբերաշրջանը տևում է 12 շաբաթ։ Կանխավճարված արտադրողական կապիտալն 9 շաբաթ անց փոխարկվել է ապրանքակապիտալի, բայց սա հիմա երեք շաբաթ բունակալում է շրջանառության պարբերաշրջանում։ Այսպիսով ուրեմն նոր արտադրաժամկետը կարող է վերսկսվել 13-րդ շաբաթվա սկզբին միայն, և արտադրությունը կանգ առած կլիներ երեք շաբաթ կամ ամբողջ պտուտապարբերաշրջանի մի քառորդի չափով։ Նշանակություն չունի դարձյալ, թե արդյոք ենթադրում ենք, որ միջին հաշվով այսքան երկար կտևեր, մինչև որ ապրանքը ծախվեր, այս ժամանակը պայմանավորված է շուկայի հեռավորությամբ կամ թե ծախված ապրանքի համար սահմանված վճարաժամկետներով։ Եթե յուրաքանչյուր 3 ամսում արտադրությունը կանգ առնի 3 շաբաթ, ապա տարվա ընթացքում կանգ կառնի 4 × 3 = 12 շաբաթ = 3 ամիս = տարեկան պտուտապարբերաշրջանի ¼-ի չափով։ Ուստի եթե արտադրությունը պետք է շարունակական լինի և շաբթե շաբաթ վարվի միևնույն մասշտաբով, ապա այս հնարավոր է երկու կերպ միայն։
Կամ պետք է արտադրության մասշտաբը կրճատվի, այնպես որ 900 £-ը բավարար լինի ուրեմն առաջին պտույտի թե՛ աշխատապարբերաշրջանի ու թե շրջանառության ժամանակի ընթացքում աշխատանքը գործարկած պահելու համար։ Այս դեպքում 10-րդ շաբաթվա սկսվելով մի երկրորդ աշխատապարբերաշրջան, հետևաբար նաև նոր պտուտապարբերաշրջան է սկսվում նախքան առաջին պտուտապարբերաշրջանի վերջանալը, որովհետև պտուտապարբերաշրջանը տասներկուշաբաթյա է, աշխատապարբերաշրջանը՝ ինը շաբաթյա։ 900 £-ը բաժանած 12 շաբաթվա վրա՝ տալիս է շաբաթական 75 £։ Ամենից առաջ պարզ է, որ ձեռնարկության մի այսպիսի կրճատված մասշտաբը կփոփոխեր հիմնական կապիտալի չափերը, հետևաբար մի կրճատված ձեռնարկաներդրումն է ենթադրում ընդհանրապես։ Երկրորդ՝ հարցական է, թե արդյոք այս կրճատումը կարո՞ղ է տեղի ունենալ ընդհանրապես, քանի որ տարբեր ձեռնարկություններում կատարվող արտադրության զարգացման համեմատ՝ կապիտալաներդրման մի նորմալ մինիմում կա, որից ցած արդեն անմրցունակ է դառնում առանձին ձեռնարկությունը։ Այս նորմալ մինիմումն ինքը միշտ աճում է արտադրության կապիտալիստական զարգացման հետ, ուրեմն սևեռուն չի ամենևին։ Բայց յուրաքանչյուր անգամ տրված նորմալ մինիմումի ու մշտապես ընդարձակվող նորմալ մաքսիմումի միջև բազմաթիվ միջնաստիճաններ են լինում — մի արանք, որը կապիտալաներդրման շատ տարբեր աստիճաններ է թուլատրում։ Ուստի այո արանքի սահմաններում կարող է կրճատում էլ տեղի ունենալ, որի սահմանը հենց ինքը յուրաքանչյուր անգամվա նորմալ մինիմումն է։ Արտադրության արգելակման, շուկաների գերալցման, հումքի թանգանալու և այլոց ժամանակ տեղի է ունենում շրջանառու կապիտալի նորմալ ծախսման սահմանափակում հիմնական կապիտալի տվյալ պատվանդանի դեպքում աշխատաժամանակը սահմանափակելով, երբ, օրինակ, միմիայն կես օր են աշխատում. ճիշտ նույն կերպ էլ հիմնական կապիտալի տվյալ պատվանդանի վրա առաջացող ծաղկման ժամանակներում տեղի է ունենում շրջանառու կապիտալի արտակարգ ընդարձակում մասամբ աշխատաժամանակը երկարացնելու, մասամբ էլ սրա լարունացման միջոցով։ Այն ձեռնարկություններում, որտեղ հենց այն գլխից հաշվի են առնվում այսպիսի տատանումները, մարդիկ գործին օգնում են մասամբ վերևի միջոցներով, մասամբ էլ միաժամանակ մեկ ավելի մեծ բանվորաթիվ բանեցնելով, որը շաղկապված է պահեստի հիմնական կապիտալ, օրինակ, երկաթուղիներում պահեստի շոգեկառք գործածելու հետ է այլն։ Բայց այստեղ, որտեղ մենք նորմալ հարաբերություններ ենք ենթադրում, այսպիսի աննորմալ տատանումները մնում են մեր քննարկումից դուրս։
Երրորդ պտուտապարբերաշրջան։ Երկրորդ պտուտապարբերաշրջանի 9-րդ շաբաթվա վերջում 900 £-ի նոր հետհոսում։ Բայց երրորդ աշխատապարբերաշրջանն արդեն սկսվել է նախորդ պտուտապարբերաշրջանի 7-րդ շաբաթում, և 6 շաբաթն արդեն անցել, գնացել է։ Հետևաբար նա դեռ էլի տևում է 3 շաբաթ միայն։ Ուրեմն հետհոսած 900 £-ից միմիայն 300 £-ն է մտնում արտադրապրոցեսի մեջ։ Չորրորդ աշխատապարբերաշրջանը լցնում–բռնում է այս պտուտապարբերաշրջանի մնացած 9 շաբաթը, և այսպիսով տարվա 37-րդ շաբաթվա հետ միաժամանակ սկսվում է չորրորդ պտուտապարբերաշրջանն ու հինգերորդ աշխատապարբերաշրջանը։
Հաշվելու համար դեպքը պարզացնելու նպատակով ընդունենք հետևյալը.— աշխատապարբերաշրջան՝ 5 շաբաթ, շրջանառության ժամանակ՝ 5 շաբաթ, ուրեմն պտուտտպարբերաշրջան՝ պտուտապարբերաշրջան՝ 10 շաբաթ. տարին 50 շաբաթ հաշվելով՝ շաբաթական կապիտալածախսում ընդունենք 100 £։ Հետևաբար աշխատապարբերաշրջանը պահանջում է 500 £-անոց մի հոսուն կապիտալ, իսկ շրջանառության ժամանակն էլ՝ ուրիշ 500 £-անոց մեկ ավելադիր կապիտալ։ Այս դեպքում աշխատապարբերաշրջաններն ու պտուտաժամւսնսւկները պատկերանում են հետևյալ կերպով
<TABLE border=0>
<TD align=center>շբթ.</TD>
<TD>(500 £</TD>
<TD align=center>ապրանք</TD> <TD>)</TD>
<TD align=center>վերադառնում</TD>
<TD align=center>է</TD>
<TD>(500 £</TD>
<TD align=center>»</TD>
<TD>)</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>(500 £</TD>
<TD align=center>»</TD>
<TD>)</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>(500 £</TD>
<TD align=center>»</TD>
<TD>)</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>(500 £</TD>
<TD align=center>»</TD>
<TD>)</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TR>
<TD colspan=12 13 align=center>և այլն։</TD>
</TR>
</TABLE>
Եթե շրջանառության ժամանակը = 0, ուրեմն պտուտապտրբերտշրջանը հավասար է աշխատապարբերաշրջանին, ապա տարվա մեջ պտույտների թիվը հավասար է աշխատապարբերաշրջանների թվին։ Հետևաբար հինգշաբաթյա աշխատապարբերաշրջանի դեպքում նա հավասար կլիներ <math>\frac{50}{5}</math> շաբաթվա =10, իսկ պտույտ գործող կապիտալարժեքը = 500 × 10 = 5 000։ Աղյուսակում, որտեղ շրջանառության մի ժամանակն ընդունված է 5 շաբաթ, տարվա մեջ նույնպես 5 000 £-ի արժեք ունեցող ապրանքներ են արտադրվում, բայց սրա <math>^1/{10}</math>-ը = 500 £-ը միշտ ապրանքակապիտալի կերպարանք է ունենում է հետհոսում է 5 շաբաթից հետո միայն։ Այս դեպքում տասերորդ աշխատապարբերաշրջանի (40—50-րդ աշխատաշաբաթվա) արդյունքը տարվա վերջում յուր պտուտաժամանակը լոկ կիսով չափ է ավարտած լինում, որովհետև նրա շրջանառության ժամանակն ընկնում է հաջորդ տարվա առաջին 5 շաբաթին։
Վերցնենք դեռ մի երրորդ օրինակ էլ. աշխատապարբերաշրջանը 6 շաբաթ, շրջանառության ժամանակը՝ 3 շաբաթ, աշխատապրոցեսի վրա արվող շաբաթական կանխավճարումը՝ 100 £։
<TR>
<TD valign=top>I</TD>
<TD>աշխատապարբերաշրջան. 1—6-րդ շաբաթ։ 6-րդ շաբաթվա վերջում 600 £-անսց անոց մի ապրանքակապիտալ. վերադառնում է 9-րդ շաբաթվա վերջում։</TD>
</TR>
<TR>
</TABLE>
Այսպիսով ուրեմն 9 աշխատապարբերաշրջանում ( = 54 շաբաթում) արտադրվում է 600 × 9 = 5400 5 400 £-ի ապրանք։ Իններորդ աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալիստը ձեռին ունենում է 300 £ դրամով ու 600 £ ապրանքով, որը դեռ չի անցել-պրծել յուր շրջանառության ժամանակը։
Այս երեք օրինակը համեմատելիս մենք գտնում ենք նախ, որ միմիայն երկրորդ օրինակի դեպքումն է 500 £-անոց I կապիտալի ու նույնպես 500 £-անոց ավելադիր II կապիտալի մի հաջորդական հերթափոխություն տեղի ունենում, այնպես որ այս երկու կապիտալամասն իրարից անջատ են շարժվում, և այս էլ լոկ այն պատճառով, որ լիովին բացառիկ այն ենթադրությունն է արված այստեղ, թե աշխատապարբերաշրջանն ու շրջանառության ժամանակը պտուտապարբերաշրջանի երկու նույնահավասար կեսն են կազմում։ Մյուս բոլոր դեպքերում, ինչպիսին էլ որ լինի պտուտապարբերաշրջանի երկու պարբերաշրջանի միջև եղած տարբերությունը, երկու կապիտալի շարժումները, ինչպես I ու III օրինակումն է, հենց երկրորդ պտուտապարբերաշրջանից արդեն խաչաձևվում են իրար հետ։ Այսպիսի դեպքում ահա ավելադիր II կապիտալն I կապիտալի մեկ մասի հետ միասին կազմում է երկրորդ պտուտապարբերաշրջանում գործռղ գործող կապիտալ, այնինչ՝ I կապիտալի մնացորդն ազատարձակվում է II կապիտալի սկզբնական ֆունկցիան կատարելու համար։ Ապրանքակապիտալի շրջանառության ժամանակի ընթացքում գործող կապիտալն այստեղ նույնը չի, ինչ որ այս նպատակի համար սկզբնապես կանխավճարված II կապիտալն է, բայց նա արժեքով սրան հավասար է և կանխավճարված ամբողջ կապիտալի միևնույն բաժնեմասն է կազմում։
Երկրորդ. այն կապիտալը, որը գործել է աշխատապարբերաշրջանում, շրջանառության ժամանակի ընթացքում պարապ ընկած է մնում։ Երկրորդ օրինակի մեջ կապիտալը գործում է աշխատապարբերաշրջանի 5 շաբաթում և պարապ պառկում է շրջանառության ժամանակի 5 շաբաթվա ընթացքում։ Հետևաբար այն ամբողջ ժամանակը, երբ I կապիտալն այստեղ պարապ ընկած է մնում տարվա ընթացքում, կազմում է կես տարի։ Եվ ահա այս ժամանակվա համար հանդես է գալիս ավելադիր II կապիտալը, որն ուրեմն առկա դեպքում յուր հերթին պարապ պառկում է նույնպես կես տարի։ Բայց այն ավելադիր կապիտալը, որը պահանջվnմ պահանջվում է շրջանառության ժամանակի ընթացքում արտադրության շարունակականությունը կենսագործելու համար, որոշվում է ոչ թե տարվա ընթացքում անհրաժեշտ շրջանառության ժամանակների ամբողջ ծավալով, resp. [համապաաասխանորեն, համապատասխան դեպքում] նրանց գումարով, այլ շրջանառության ժամանակի՝ պտուտապարբերաշրջանի նկատմամբ ունեցած հարաբերությամբ միայն։ (Այստեղ իհարկե ենթադրվում է, որ բոլոր պտույտները միևնույն պայմաններում են կատարվում։) Ուստի II օրինակում հարկավոր է ոչ թե 2 500 £-անոց ավելադիր կապիտալ, այլ 500 £-անոց։ Այս պարզապես առաջ է գալիս նրանից, որ ավելադիր կապիտալը նույն եղանակով է ոտք դնում պտույտի մեջ, ինչպես սկզբում կանխավճարված կապիտալը և ուրեմն բոլորովին նույն կերպ, ինչպես է և սա, յուր պտույտների թվով փոխարինում է յուր քանակին։
Երրորդ. արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից ավելի երկար լինելն ամենևին չի փոխում այստեղ քննարկած հանգամանքները։ Սրանով անշուշտ երկարում են պտուտապարբերաշրջանները միասին վերցրած, բայց երկարացված պտույտի պատճառով ոչ մի ավելադիր կապիտալ չի պահանջվում աշխատապրոցեսի համար։ Ավելադիր կապիտալն այն նպատակն ունի լոկ, որ շրջանառության ժամանակի հետևանքով առաջացած բացերը լցնի աշխատապրոցեսում. հետևաբար նա պետք է արտադրությունը պաշտպանի այն խափանումներից միայն, որոնք շրջանառության ժամանակից են ծագում. այն խափանումները, որոնք ծագում են արտադրության սեփական պայմաններից, վերացվում են ուրիշ եղանակով, որն այստեղ չենք քննելու։ Կան, ընդհակառակն, այնպիսի ձեռնարկություններ, որտեղ գործ արվում է հրումներով միայն, պատվերով, որտեղ ուրեմն աշխատապարբերաշրջանների միջև ընդհատումներ կարող են հանդես գալ։ Այսպիսի ձեռնարկություններում pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] վերանում է ավելադիր կապիտալի անհրաժեշտությունը։ Մյուս կոզմից՝ սեզոնաշխատանքի դեպքերի մեծամասնության մեջ մի որոշ սահման տրված է հետհոսման ժամանակի համար էլ։ Միևնույն կապիտալով նույն աշխատանքը չի կարող վերսկսվել հաջորդ տարում, եթե այս կապիտալի շրջանառության ժամանակը մինչ այդ չի անցել-պրծել։ Ընդհակառակը, շրջանառության ժամանակը կարող է ավելի կարճ էլ լինել, քան մի արտադրապարբերաշրջանի հեռավորությունը հաջորդից։ Այս դեպքում կապիտալը պարապ պառկած է մնում, եթե միջնաժամանակում ուրիշ կերպ չի կիրառվում։
Ավելադիր կապիտալը տրոհվում է բոլորովին նույն կերպ, ինչպես սկզբնականը։ Բայց նա (մի կողմ թողած վարկահարաբերությունները) I կապիտալից տարբերվում է նրանով, որ նա, որպեսզի տրամադրելի լինի յուր սեփական աշխատապարբերաշրջանի համար, պետք է արդեն կանխավճարված լինի I կապիտալի առաջին աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ընթացքում, այն I կապիտալի, որի մեջ նա չի մտնում։ Այս ժամանակի ընթացքում արդեն նա, գոնե մասամբ, կարող է փոխարկվել հաստատուն շրջանառու կապիտալի, որը կանխավճարված է լինում ամբողջ պտուտապարբերաշրջանի համար։ Թե ինչ չափով է նա այս ձևն ընդունում կամ թե որքան է հարամնում ավելադիր դրամակապիտալի ձևում մինչև այն րոպեն, երբ այս փոխարկումն անհրաժեշտ է դառնում, այս մասամբ կախված է որոշ ձեռնարկաճյուղերի առանձնահատուկ արտադրապայմաններից, մասամբ տեղական հանգամանքներից, մասամբ էլ հումքերի և այլոց գնատատանումներից։ Ամողջ հասարակական կապիտալի տեսանկյունից քննելով՝ այս ավելադիր կապիտալի շատ կամ թե քիչ նշանավոր մասը միշտ պետք է ավելի երկար ժամանակի համար դրամակապիտալի վիճակում գտնվի։ Ինչ վերաբերում է II կապիտալի՝ աշխատավարձի համար կանխավճարելի մասին, ապա սա, ընդհակառակը, միշտ կամաց-կամաց է աշխատույժի փոխարկվում այն չափով, որով ավելի փոքր աշխատապարբերաշրջաններն են անցնում և վճարահատուցվում։ Հետևաբար II կապիտալի այս մասը դրամակապիտալի ձևով առկա է լինում աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ընթացքում, մինչև որ նա աշխատույժի փոխարկվելով մտնում է արտադրողական կապիտալի ֆունկցիայի մեջ։
Ուրեմն այս միջամտությունն ավելադիր կապիաալիկապիտալի, որն անհրաժեշտ է I կապիտալի շրջանառության ժամանակն արտադրաժամանակի փոխարկելու համար, շատացնում է ոչ թե կանխավճարված կապիտալի լոկ մեծությունն ու այն ժամանակի երկարությունը, որի համար կանխավճարվում է ամբողջ կապիտալն անհրաժեշտորեն, այլ և շատացնում է կանխավճարված կապիտալի հատկապես այն մասը, որը գոյություն ունի որպես դրամապաշար, հետևաբար գտնվում է դրամակապիտալի վիճակում և պոտենցիալ դրամակապիտալի ձև ունի։
Այս նմանապես տեղի է ունենում այն ժամանակ — մի բան, որ վերաբերում է թե՛ արտադրողական պաշարի ձևով ու թե՛ դրամապաշարի ձևով արվող կանխավճարմանը — երբ կապիտալի՝ շրջանառության ժամանակի հետևանքով անհրաժեշտ դարձած տրոհումը երկու մասի — առաջին աշխատապարբերաշրջանի համար հատկացված կապիտալի ու շրջանառության ժամանակի համար նախանշված փոխկապիտալի — առաջ է գալիս ոչ թե ծախսված կապիտալի մեծացման շնորհիվ, այլ արտադրության մասշտաբի փոքրացման շնորհիվ։ Դրամաձևում կցակապված կապիտալի ավելացումն այստեղ ավելի արագ է կատարվում արտադրության մասշտաբի համեմատությամբ։
Որ կապիտալը տրոհվում է սկզբնական արտադրողական կապիտալի ու ավելադիր կապիտալի, սրանով այն հետևանքին են հասնում ընդհանրապես, որ կենսագործվում է աշխատապարբերաշրջանների անընդհատ հաջորդականությունը, կանխավճարված կապիտալի մի հավասարամեծ մասի, իբրև արտադրողական կապիտալի, մշտատև ֆունկցիան։
Զննենք II օրինակը։ Մշտապես արտադրապրոցեսում գտնվող կապիտալը 500 £ է։ Որովհետև աշխատապարբերաշրջանը = 5 շաբաթվա, ուստի նա 50 շաբաթվա ընթացքում (այս հաշվելով մի տարի) գործում է տաս անգամ։ Արդյունքն էլ — մի կողմ թողած հավելարժեքը — անում է 10 × 500 = 5 000 £։ Այսպիսով ուրեմն արտադրապոցեսում անմիջաբար ու անընդհատ աշխատող կապիտալի տեսակետից —500 — 500 £-անոց մի կապիտալարժեքի տեսակետից — շրջանառության ժամանակն ամբողջովին վերացած է ներկայանում։ Պտուտապարբերաշրջանը համընկնում է աշխատապարբերաշրջանի հետ. շրջանառության ժամանակը = է դրվում 0-ի։
Իսկ եթե 500 £-անոց կապիտալի արտադրողական գործունեությունն, ընդհակառակը, կանոնավորապես արգելակվեր շրջանառության 5-շաբաթյա ժամանակի պատճառով, այնպես որ նա նորից արտադրունակ լիներ 10-շաբաթյա ամբողջ պտուտապարբերաշրջանի վերջանալուց հետո միայն, ապա մենք տարվա 50 շաբաթվա մեջ կունենայինք տասշաբաթյա 5 պտույտ. սրա մեջ կլինեին՝ հինգշաբաթյա 5 արտադրապարբերաշրջան, ուրեմն ընդամենը 25 արտադրաշաբաթա արտադրաշաբաթ՝ 5 × 500 = 2 500 £-անոց մի ընդհանուր արդյունքով, այլև շրջանառության հինգշաբաթյա 5 պարբերաշրջան, հետևաբար շրջանառության ամբողջ ժամանակը՝ նույնպես 25 շաբաթ։ Եթե մենք այստեղ ասում ենք, թե 500 £-անոց կապիտալը տարվա մեջ հինգ անգամ է պտույտ գործել, ապա ակնառու և պարզ է, որ յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի կեսի ընթացքում 500 £-անոց այս կապիտալն ամենևին չի գործել իբրև արտադրողական կապիտալ, և որ բոլորը միասին հաշված՝ նա տարվա լոկ մի կեսի ընթացքում է գործել, այնինչ մյուս կիսամյակում բոլորովին չի գործել։
Մեր օրինակում շրջանառության այս հինգ ժամանակի էլ տևողության ընթացքում մեջ տեղ է գալիս 500 £-անոց փոխկապիտալը, և սրա հետևանքով պտույտը 2 500 £-ից բարձրացվում է 5 000 £-ի։ Բայց կանխավճարված կապիտալը հիմա արդեն 1 000 £ է 500 £-ի փոխարեն։ 5 000-ը բաժանած 1 000-ով՝ հավասար է 5-ի։ Ուրեմն տասի փոխարեն հինգ պտույտ։ Իրականում հենց այսպես էլ հաշվում են։ Սակայն երբ այս դեպքում ասվում է, թե 1 000 £-անոց կապիտալը տարվա մեջ պտույտ է գործել հինգ անգամ, ապա կապիտալիստի դատարկ խելապատակից չքանում է շրջանառության ժամանակի մասին հիշողությունը և կազմվում է մի խառնաշփոթ պատկերացում, որ իբր թե հաջորդական հինգ պտույտի ընթացքում այս կապիտալը միշտ էլ արտադրապրոցեսում է գործելիս եղել։ Իսկ մենք երբ ասում ենք, թե 1 000 £-անոց այս կապիտալը պտույտ է գործել հինգ անգամ, ապա սրա մեջ մտնում է թե՛ շրջանառության ժամանակն ու թե՛ արտադրաժամանակը։ Իսկապես էլ, եթե 1 000 £-ն իրոք արտադրապրոցեսում գործեր շարունակ, ապա մեր ենթադրությունների դեպքում արդյունքը պետք է 10 000 £ լիներ 5 000-ի փոխարեն։ Բայց արտադրապրոցեսում շարունակ 1 000 £ ունենալու համար պետք է արդեն հենց 2000 2 000 £ կանխավճարվեր ընդհանրապես։ Տնտեսագետները, որոնց մոտ առհասարակ ոչ մի պարզորոշ բան չի կարելի գտնել պտույտի մեխանիզմի վերաբերմամբ, շարունակ անտեսում են այս գլխավոր մոմենտը, որ փաստորեն արտադրապրոցեսին միշտ լծվել կարող է արդյունաբերական կապիտալի մեկ մասը միայն, եթե արտադրությունը պետք է անընդհատ կատարվի։ Երբ մի մասը գտնվում է արտադրապարբերաշրջանում, միշտ մյուս մասը պետք է շրջանառության պարբերաշրջանում գտնվի։ Կամ, ուրիշ խոսքով ասած, մի մասը կարող է իբրև արտադրողական կապիտալ գործել այն պայմանով միայն, որ մյուս մասն ապրանքակապիտալի կամ թե դրամակապիտալի ձևով դուրս հանված է մնում բուն արտադրությունից։ Երբ այս կետն անտեսվում է, ապա անտեսվում է դրամակապիտալի նշանակությունն ու դերն ընդհանրապես։
Հիմա մենք պետք է հետազոտենք, թե պտույտի մեջ ինչ տարբերություն է առաջ գալիս, նայած այն հանգամանքին, թե արդյոք պտուտապարբերաշրջանի երկու հատվածը — աշխատապարբերաշրջանն ու շրջանառության. պարբերաշրջանը — հավասար են իրար, և կամ աշխատապարբերաշրջանն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է շրջանառության պարբերաշրջանից, իսկ հետո էլ, թե այս բանն ինչպես է ներգործում կապիտալին դրամակապիտալի ձևով կցակապվելու վրա։
Ընդունենք, որ շաբաթական կանխավճարելի կապիտալը բոլոր դեպքերում էլ 100 £ է, իսկ շրջանառության պարբերաշրջանը 9 շաբաթ է. ուրեմն յուրաքանշյուր յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի համար կանխավճարելի կապիտալը = 900 £։
====I. ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ Է ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻՆ====
Այս դեպքը, չնայած որ իրականում լոկ պատահական բացառություն է, պետք է ելակետ ծառայի քննարկման համար, որովհետև հարաբերություններն այստեղ ներկայանում են ամենապարզ ու ամենաշոշափելի կերպարանքով։
Երկու կապիտալը (I կապիտալը, որ կանխավճարված է առաջին աշխատապարբերաշրջանի համար, ու ավելադիր II կապիտալը, որը գործում է I կապիտալի շրջանառության պարբերաշրջանի ընթացքում) իրենց շարժումների ժամանակ հերթափոխվում են առանց խաչաձևվելու։ Ուստի, բացառությամբ առաջին պարբերաշրջանի, երկու կապիտալից ամեն մեկնել մեկն էլ կանխավճարվում է յուր սեփական պտուտապարբերաշրջանի համար միայն։ Թող պտուտապարբերաշբջանը, ինչպես հաջորդ օրինակներումն է, լինի 9 շաբաթ, հետնաբար հետևաբար աշխատապարբերաշրջանն ու շրջանառության պարբերաշրջանն էլ յուրաքանչյուրը 4½ շաբաթ։ Այն ժամանակ մենք ունենում ենք հետևյալ տարեսխեման.
<TABLE border=0>
<TD align=right>37</TD>
<TD align=center>—</TD>
<TD align=right>49½40½-րդ</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
</TABLE>
50 շաբաթվա մեջ, որ մենք այստեղ իբրև տարի ենք ընդունում, I կապիտալն ավարտել է վեց լրիվ աշաատապարբերաշրջանաշխատապարբերաշրջան, ուրեմն արտադրել է 6 × 450 = 2 700 £-ի ապրանք, իսկ II կապիտալը հինգ լրիվ աշխատապարբերսքշրջանում՝ աշխատապարբերաշրջանում՝ 5 × 450 = 2 250 £-ի։ Բացի սրանից, II կապիտալը տարվա վերջին 1½ շաբաթում (50-րդ շաբաթվա կեսից մինչև 51-րդ շաբաթվա վերջը) դեռ էլի արտադրել է 150 £-ի ապրանք.— 51 շաբաթվա մեջ ընդհանուր արդյունքը՝ 5 100 £։ Ինչ վերաբերում է հավելարժեքի անմիջական արտադրությանը, որն արտադրվում է աշխատապարբերաշրջանում միայն, ապա 900 £-անոց ամբողջ կապիտալն այսպիսով պտույտ կգործեր 5<math>^2/_3</math> անգամ (5<math>^2/_3</math> × 900 = 5 100 £)։ Բայց եթե մենք իրական պտույտն ենք քննում, ապա I կապիտալը պտույտ գործել է 5<math>^2/_3</math> անգամ, որովհետև 51-րդ շաբաթվա վերջում դեռ 3 շաբաթ էլ կա, մինչև որ նա ավարտի յուր վեցերորդ պտուտապարբերաշրջանը, ուրեւմն ուրեմն 5<math>^2/_3</math> × 450 = 2 550 £. իսկ II կապիտալը պտույտ գործել է 5<math>^1/_6</math> անգամ, որովհետև սա յուր վեցերորդ պտուտապպրբերաշրջանից պտուտապարբերաշրջանից ավարտել է 1½ շաբաթը միայն, հետևաբար հիշյալից 7½ շաբաթ էլ դեռ հաջորդ տարուն է բաժին ընկնում. ուրեմն 5<math>^1/_6</math> × 450 = 2 325 £. իրական ամբողջ պտույտը = 4875 £։
Մենք I կապիտալն ու II կապիտալը քննում ենք իբրև միմյանցից բոլորովին անկախ կապիտալներ։ Իրենց շարժումների մեջ նրանք լիովին ինքնակա են. այս շարժումներն իրար լրացնում են լոկ այն պատճառով, որ նրանց աշխատապարբերաշրջաններն ու շրջանառության պարբերաշրջաններն անմիջաբար հերթափոխում են միմյանց։ Նրանք կարող են քննարկվել իբրև տարբեր կապիտալիստների պատկանող երկու միանգամայն անկախ կապիտալ։
I կապիտալն անցել է յուր հինգ լրիվ պտուտապարբերաշրջանն ու վեցերորդի էլ երկու երրորդը։ Տարվա վերջում նա գտնվում է ապրանքակապիտալի ձևի մեջ, որի նորմալ իրացման համար պահանջվում է դեռ էլ ի էլի 3 շաբաթ։ Այս ժամանակվա ընթացքում նա չի կարող արտադրապրոցես մտնել։ Նա որպես ապրանքակապիտալ է գործում. նա շրջանառում է։ Յուր վերջին պտուտապարբերաշրջանից նա անցել է <math>^2/_3</math>-ը միայն։ Այս կարելի է արտահայտել այսպես. նա պտույտ գործել է լոկ <math>^2/_3</math> անգամ. նրա ամբողջ արժեքի <math>^2/_3</math>-ն է միայն յուր լրիվ պտույտը կատարել-պրծել։ Մենք ասում ենք. 450 £-ը յուր պտույտը կատարում է 9 շաբաթվա մեջ, ուրեմն 300 £-ը՝ 6 շաբաթում։ Արտահայտման այս եղանակի դեպքում անուշադրության են մատնվում պտուտաժամանակի երկու առանձնապես տարբեր բաղադրամասերի միջև եղած օրգանական հարաբերությունները։ Որ կանխավճարված 450 £-անոց կապիտալը 5<math>^2/_3</math> պտույտ է արել, այս արտահայտության ստույգ իմաստը լոկ այն է, թե նա կատարել է հինգ պտույտը լրիվ ու վեցերորդից էլ՝ <math>^2/_3</math>-ը միայն։ Ընդհակառակը, որ պտույտ գործած կապիտալը = կանխավճարված կապիտալի 5<math>^2/_3</math> անգամին, ուրեմն վերևի դեպքում = է 5<math>^2/_3</math> × 450 £ = 2 550 £,— այս արտահայտության մեջ ճիշտը լոկ այն է, որ եթե 450 £-անոց այս կապիտալը իրացվեր 450 £-անոց մի ուրիշ կապիտալով, ապա նրա մի մասը պետք է իրոք արտադրապրոցեսում գտնվեր, մյուսը՝ շրջանառության պրոցեսում։ Եթե պտուտաժամանակը պետք է արտահայտվի պտույտ գործած կապիտալի մասսայով, ապա նա կարող է միմիայն առկա արժեքի (իրոք պատրաստի արդյունքի) մի մասսայով արտահայտվել միշտ։ Այն պարագան, որ կանխավճարված կապիտալը չի գտնվում մի այնպիսի վիճակում, որով նա կարող լինի արտադրապրոցեսը նորից սկսել, արտահայտվում է այն իրողության մեջ, որ նրա լոկ մի մասն է արտադրունակ վիճակում գտնվում, կամ որ շարունակական արտադրության վիճակում գտնվելու համար կապիտալը պետք է տրոհված լիներ մի այնպիսի մասի, որը միշտ գտնվեր արտադրապարբերաշրջանում, ու մի ուրիշ մասի, որը միշտ գտնվեր շրջանառության պարբերաշրջանում, նայած այս պարբերաշրջանների՝ իրար նկատմամբ ունեցած հարաբերությանը։ Այս նույն այն օրենքն է, ըստ որի մշտապես գործող արտադրողական կապիտալի մասսան որոշվում է շրջանառության ժամանակի՝ պտուտաժամանակի նկատմամբ ունեցած հարաբեությամբ։հարաբերությամբ։
Տարվա 51-րդ շաբաթվա վերջում, որը մենք այստեղ իբրև տարեվերջ ենք ընդունում, II կապիտալից 150 £ կանխավճարված է անպատրաստ արդյունքի արտադրության համար։ Հետագա մի մասը գտնվում է հոսուն հաստատուն կապիտալի — հումքի և այլոց — ձևով, այսինքն մեկ այնպիսի ձևով, որով նա չի կարող արտադրապրոցեսում գործել իբրև արտադրողա կան կապիտալ։ Իսկ երրորդ մի մասն էլ գտնվում է դրամաձևի մեջ, այսինքն՝ առնվազն այն գումարի չափով, որ աշխատապարբերաշրջանի մնացած մասի (3 շաբաթվա) աշխատավարձն է, որը սակայն յուրաքանչյուր շաբաթվա վերջումն է միայն վճարվում։ Արդ, թեև կապիտալի այս մասը նոր տարվա, ուրեմն մի նոր պտուտադարձաշրջանի սկզբին գտնվում է ոչ թե արտադրողական կապիտալի ձևի, այլ դրամակապիտալի ձևի մեջ, որով նա չի կարող լծվել արտադրապրոցեսին, սակայն և այնպես երբ սկսվում է նոր պտույտը, հոսուն փոփոխուն կապիտալը, այսինքն կենդանի աշխատույժը գործում է արտադրապոցեսում։ Այս երևույթն առաջ է գալիս նրանից, որ աշխատույժը թեև աշխատապարբերաշրջանի սկզբին, ասենք, շաբթե շաբաթ է գնվում և գործածվում, բայց վճարահատուցվում է շաբաթվա վերջում միայն։ Փողն այստեղ իբրև վճարամիջոց է գործում։ Ուստի նա մի կողմից իբրև փող դեռ կապիտալիստի ձեռին է գտնվում, այնինչ մյուս կողմից աշխատույժը, այն ապրանքը, որին փոխարկվում և դրամը, արդեն գործունորեն գտնվում է արտադրապրոցեսում, հետևաբար միևնույն կապիտալարժեքն այստեղ հանդես է գալիս երկակի։
<TR>
<TD colspan=3 align=right>ուրեմն ընդամենը</TD>
<TD align=right>5<math>^2/_3</math> × 500 900 = 5 100 £</TD>
</TR>
</TABLE>
<TD align=center>գործել</TD>
<TD align=right>5<math>^2/_3</math> × 450 = 2 550 £</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>5<math>^1/_6</math> × 450 = 2 325 £</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD colspan=4 align=right>ուրեմն ամբողջ կապիտալը՝</TD>
<TD align=right>5<math>^15/_{12}</math> × 900 = 4 875 £։£</TD> <TD>։</TD>
</TR>
</TABLE>
Որովհետև ամբողջ կապիտալի պտույտը հավասար է I-ի ու II-ի պտույտ գործած քանակների գումարին, բաժանած I ու II կապիտալների գումարով։
Պետք է նշել, որ I ու II կապիտալը, եթե միմյանց հանդեպ ինքնակա էլ լինեինք լինեին, կարող էին արտադրության միևնույն ոլորտում կանխավճարված հասարակական կապիտալի տարբեր ինքնակա մասերը միայն կազմել։ Հետևաբար եթե հասարակական կապիտալն արտադրության այս ոլորտում '''միմիայն''' I-ից ու II-ից բաղկացած լիներ, ապա այս ոլորտում հասարակական կապիտալի պտույտի վերաբերմամբ նույն հաշվարկումը կկիրառվեր, ինչ որ այստեղ կիրառվում է միևնույն մասնավոր կապիտալի երկու բաղադրամասի՝ I-ի ու II-ի վերաբերմամբ։ Այնուհետև պետք է ասել, որ հասարակական ամբողջ կապիտալի յուրաքանչյուր մաս, որը ներդրված է արտադրության մի առանձին ոլորտում, կարող է այսպես հաշվարկվել։ Իսկ վերջիվերջո էլ հասարակական ամբողջ կապիտալի պտուտաքանակը հավասար է արտադրության տարբեր ոլորտներում պտույտ գործած կապիտալի գումարին, բաժանած արտադրության այս ոլորտներում կանխավճարված կապիտալի գումարով։
Այնուհետև պետք է նկատել, թե ինչպես որ միևնույն մասնավոր ձեռնարկության մեջ I ու II կապիտալները, ճիշտն ասած, տարբեր պտուտատարիներ ունեն (որովհետև II կապիտալի պտուտադարձաշրջանը 4½ շաբաթ ավելի ուշ է սկսվում, քան I-ինը, ուստի I-ի տարին էլ 4½ շաբաթ ավելի շուտ է անցնում, քան II-ինը),— այնպես էլ տարբեր մասնավոր կապիտալներն արտադրության միևնույն ոլորտում իրենց գործն սկսում են բոլորովին տարբեր ժամանակահատվածներում է այս պատճառով իրենց տարեպտույտն էլ ավարտում են տարվա մեջ տարբեր ժամանակներում։ Միևնույն միջին հաշվարկումը, որ մենք վերևում կիրառեցինք I-ի ու II-ի վերաբերմամբ, այստեղ էլ բավական է՝ հասարակական կապիտալի տարբեր ինքնակա մասերի պտուտատարիները մեկ միասնական պտուտատարվա վերածելու համար։
</TABLE>
Արտադրտպրոցեսն Արտադրապրոցեսն ամբողջ տարում ընթանում է միևնույն մասշտաբով անընդհատ։ Երկու կապիտալը կապիտալը՝ I-ն ու II-ն էլ լիովին անջատված են մնում։ Բայց սրանք այսպես անջատված ներկայացնելու համար մենք ստիպված ենք եղել նրանց իրական խաչաձևումներն ու խառնահյուսումները զատզատել և սրանով էլ պտուտաքանակը փոխել։ Այսինքն՝ վերևի աղյուսակի համաձայն պտույտ կգործեին
<TABLE border=0>
<TD align=center>կապիտալը</TD>
<TD>5<math>^2/_3</math></TD>
<TD>× 600 = 9 3 400 £, և</TD>
</TR>
<TR>
</TR>
<TR>
<TD colspan=2 align=right>ուրեմն ամբողջ կապիտալը </TD> <TD> պտույտ կգործեր</TD>
<TD align=right>5<math>^4/_9</math></TD>
<TD>× 900 = 4 900 £։</TD>
Բայց այս ճիշտ չի, որովհետև, ինչպես մենք կտեսնենք, իրական արտադրապարբերաշրջաններն ու շրջանառության պարբերաշրջանները բացարձակորեն չեն համընկնում վերևի սխեմայինների հետ, սխեմայի, որտեղ գլխավոր խնդիրը եղել է երկու կապիտալը՝ I-ն ու II-ը միմյանցից անկախ ներկայացնելը։
Բանն այն է, որ իրականում II կապիտալն I կապիտալից անջատ, հատուկ աշխատապարբերաշրջան ու շրջանառության պարբերաշրջան չունի ամենևին։ Աշխատապարբերաշրջանը 6 շաբաթ է, շրջանառության պարբերաշրջանը՝ 3 շաբաթ։ Որովհետև II կապիտալը = է միմիայն 300 £-ի, ուստի նա կարող է մի աշխատապարրերաշրջանի աշխատապարբերաշրջանի լոկ որևէ մասը լինել։ Այսպես էլ հենց լինում է։ 6-րդ շաբաթվա վերջում 600 = £-անոց մի արդյունարժեք մտնում է շրջանառության մեջ և 9-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում իբրև փող։ Ընդսմին 7-րդ շաբաթվա սկզբին գործունեության մեջ է մտնում II կապիտալը և բավարարում է հաջորդ աշխատապարբերաշրջանի պահանջմունքները 7—9-րդ շաբաթվա ընթացքում։ Բայց արդ, մեր ենթադրության համաձայն 9-րդ շաբաթվա վերջում անցած–պրծած է լինում աշխատապարբերաշրջանի կեսը միայն։ Հետևաբար 10-րդ շաբաթվա սկզբին դարձյալ գործունեության մեջ է մտնում հենց նոր հետհոսած 600 £-անոց I կապիտալը և 300 £-ով կատարում է 10—12-րդ շաբաթվա համար անհրաժեշտ կանխավճարումները։ Սրանով ավարտվում է երկրորդ աշխատապարբերաշրջանը։ Շրջանառության մեջ գտնվում է 600 £-անոց մի արդյունարժեք, և սա պետք է 15-րդ շաբաթվա վերջում հետհոսի. բայց սրա կողքին ազատարձակվել է 300 £-ը, սկզբնական II կապիտալի գումարը և կարող է գործել հաջորդ աշխատապարբերաշրջանի առաջին կեսում, ուրեմն 13—15-րդ շաբաթում։ Երբ անցնում են այս շաբաթները, այն ժամանակ էլի հետ է հոսում 600 £-ը, որից 300 £-ը բավական է լինում մինչև աշխատապարբերաշրջանի ավարտվելը, 300 £ էլ ազատարձակված է մնում հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։
Այսպիսով ուրեմն բանն ընթանում է հետևյալ կարգով.
<TR>
<TD valign=top>1-ին</TD>
<TD>շրջանառության պարբերաշրջան։ 7—57—9-րդ շաբաթ։ 9-րդ շաբաթվա վերջում 600 £-ը հոսում է հետ։</TD>
</TR>
</TABLE>
II պտուտտպարբերաշրջան՝ պտուտապարբերաշրջան՝ 7—15-րդ շաբաթ։
<TABLE border = 0>
<TR>
<TD></TD>
<TD>Երկրորդ կեսը՝ 10—12-րդ շաբաթ։ Գործում է I կապիտալի 300 £-ը։ I կապիտալի մնացյալ 300 £-ն ազատ արձակված ազատարձակված է մնում։</TD>
</TR>
<TR>
<TR>
<TD valign=top>3-րդ</TD>
<TD>շրջանառության պարբերաշրջան՝ 19—21-րդ շաբաթ, որի վերջում իբրև փող էլի հետ է հոսում 600 £. հիմա արդեն այս 600 £-իմեջ ի մեջ անզանազանելիորեն միաձուլված են I կապիտալն ու II կապիտալը։</TD>
</TR>
</TABLE>
Այսպիսով մինչև 51-րդ շաբաթվա վերջն ստացվում են 600 £ -անոց մի կապիտալի ութ լրիվ պատուտապարբերաշրջան պտուտապարբերաշրջան (I՝ 1—9-րդ շաբաթ, II՝ 7—15-րդ, III՝ 13—21-րդ, IV՝ 19—27-րդ, V՝ 25—33-րդ, VI՝ 31—39-րդ, VII՝ 37—45-րդ, VIII՝ 43—51-րդ)։ Բայց որովհետև 49-51-րդ շաբաթը շրջանառության ութերորդ պարբերաշրջանին են բաժին ընկնում, ուստի նրանց ընթացքում պետք է ազատարձակված 300 £-անոց կապիտալը հանդես գա և արտադրությունը գործարկված պահի։ Ընդսմին տարվա վերջում պտույտը ներկայանում է այս կերպարանքով. 600 £-ը յուր շրջապտույտն ավարտած է լինում ութ անգամ, որ անում և է 4 800 £։ Սրան ավելանում է վերջին 3 շաբաթվա (49—51-րդի) արդյունքը, որը սակայն 9-շաբաթյա յուր շրջապտույտի մեկ երրորդն է անցած լինում, ուրեմն պտուտագումարի վրա ավելացնում է յուր քանակի մեկ երրորդի չափով միայն, որ անում է 100 £։ Հետևաբար եթե 51 շաբաթվա տարեկան արդյունքը = 5 100 £, ապա պտույտ գործած կապիտալը լոկ 4 800 + 100 = 4 900 £. ուրեմն կանխավճարված 900 £-անոց ամբողջ կապիտալը պտույտ է գործել 5<math>^4/_9</math> անգամ, այսինքն մի պստլիկ ավելի, քան I դեպքում։
Մեջբերած այս օրինակում ենթադրել ենք մի այնպիսի դեպք, երբ աշխատաժամանակը = է պտուտապարբերաշրջանի <math>^2/_3</math>-ին, շրջանառության ժամանակը՝ <math>^1/_3</math>-ին, ուրեմն աշխատաժամանակը շրջանառության ժամանակի մի պարզ բազմապատիկն է։ Հարց է առաջ գալիս, թե երբ այս դեպքը չի, այլ ուրիշ դեպք է, արդյոք կապիտալի՝ վերևում հավաստված ազատարձակումն էլի տեղի ունենո՞ւմ է։
</TABLE>
Մինչև 14-րդ շաբաթվա (11—14-րդի) վերջը գործում է վերևում ազատարձակված 400 £-ը. այն միջոցին հետհոսած 500 £-ից 100 £-ը բավարարում է երրորդ աշխատապարբերաշրջանի (11—15-րդ շաբաթվա) կարիքը, այնպես որ դարձյալ 400 £ է ազատարձակվում չորրորդ աշխատապարբերաշրջանի համար։ Միևնույն երևույթը կրկնվում է ամեն մի աշխատապարբերաշրջանում. սրա սկսվելիս առկա գտնվում է 400 £, որ բավական հ է լինում առաջին 4 շաբաթվա համար։ 4-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 500 £, որից միմիայն 100 £-ն է հարկավոր վերջին շաբաթվա համար. մնացյալ 400 £-ն ազատարձակված մնում է հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։
Այնուհետև ընդունենք 7-շաբաթյա մի աշխատապարբերաշրջան 700 £-անոց I կապիտալով, 2-շաբաթյա շրջանառության մի ժամանակաշրջան 200 £-անոց II կապիտալով։
Այն ժամանակ առաջին պտուտապարբերաշրջանը տևում է 1—9-րդ շաբաթը, որից 1—7-րդ շաբաթը՝ առաջին աշխատապարբեբաշրջան 700 £-անոց կանխավճարումով, և 8—9-րդ շաբաթը՝ առաջին շրջանառության պարբերաշրջան։ 9-րդ շաբաթվա վերջում իբրև փող հետ է հոսում 700 £–ը։
շաբաթըԵրկրորդ պտուտապարբերաշրջանը, որից 1—78—16-րդ շաբաթը՝ առաջին աշխատապարբեբաշրջան շաբաթ, ընդգրկում է երկրորդ աշխատապարբերաշրջանը՝ 8—14-րդ շաբաթ։ Սրանից 8 ու 9-րդ շաբաթվա կարիքը գոցվում է II կապիտալով։ 9-րդ շաբաթվա վերջում վերևի 700 £-անոց կանխավճարումով, և 8—9ը հոսում է հետ. սրանից 500 £-ը բանեցվում է մինչև աշխատապարբերաշրջանի (10—14-րդ շաբաթը՝ առաջին շրջանառության պարբերաշրջան։ 9շաբաթվա) ավարտվելը։ 200 £ ազատարձակված է մնում անմիջապես հաջորդող աշխատապարբերաշրջանի համար։ Երկրորդ պտուտապարբերաշրջանը տևում է 15—16-րդ շաբաթն էլ. 16-րդ շաբաթվա վերջում իբրև, փող հետ է հոսում էլի 700 £–ը։£։ Այսուհետև արդեն ամեն մի աշխատապարբերաշրջանում կրկնվում է միևնույն երևույթը։ Առաջին երկու շաբաթվա կապիտալակարիքը գոցվում է նախընթաց աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված 200 £-ով. 2-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում 700, բայց աշխատապարբերաշրջանից դեռ անցնելու մնում է 5 շաբաթ միայն, այնպես որ նա կարող է միմիայն 500 £ բանեցնել, հետևաբար միշտ 200 £ ազատարձակված է մնում հաջորդ աշխատապարբերաշրջանի համար։
Երկրորդ պտուտապարբերաշրջանը, 8—16-րդ շաբաթ, ընդգրկում է երկրորդ աշխատապարբերաշրջանը՝ 8—14-րդ շաբաթ։ Սրանից 8 ու 9-րդ շաբաթվա կարիքը գոցվում է II կապիտալով։ 9-րդ շաբաթվա վերջում վերևի 700 £-ը հոսում է հետ. սրանից 500 £-ը բանեցվում է մինչև աշխատապարբերաշրջանի (10—14-րդ շաբաթվա) ավարտվելը։ 200 £ ազատարձակված է մնում անմիջապես հաջորդող աշխատապարբերաշրջանի համար։ Երկրորդ պտուտապարբերաշրջանը տևում է 15—16-րդ շաբաթն էլ. 16-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում էլի 700 £։ Այսուհետև արդեն ամեն մի աշխատապարբերաշրջանում կրկնվում է միևնույն երևույթը։ Առաջին երկու շաբաթվա կապիտալակարիքը գոցվում է նախընթաց աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված 200 £-ով. 2-րդ շաբաթվա վերջում հետ է հոսում 700, բայց աշխատապարբերաշրջանից դեռ անցնելու մնում է 5 շաբաթ միայն, այնպես որ նա կարող է միմիայն 500 £ բանեցնել, հետևաբար միշտ 200 £ ազատարձակված է մնում հաջորդ աշաատապարբերաշրջանի համար։ Այսպիսով ուրեմն բանից դուրս է գալիս, որ մեր դեպքում, որտեղ աշխատապարբերաշրջանն ավելի մեծ ենք ընդունել, քան շրջանառության պարբերաշրջանը, բոլոր հանգամանքներում էլ ամեն մեկ աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված է լինում մի դրամակապիտալ, որը նույն մեծությունն է ունենում, ինչ որ ունի շրջանառության պարբերաշրջանի համար կանխավճարված կապիտալը։ Մեր երեք օրինակում II կապիտալն առաջնում առաջինում = էր 300 £, երկրորդում = 400 £, երրորդում = 200 £. սրա համապատասխան էլ աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակված կապիտալը 300, 400, 200-ական £ էր։
====III. ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԵԼԻ ՓՈՔՐ Է, ՔԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ====
<TD align=right>24-րդ</TD>
<TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=right>2325</TD>
<TD align=center>—</TD>
<TD align=right>30-րդ</TD>
</TABLE>
Այստեղ մենք ունենք I դապքի դեպքի ճիշտ պատճենը, այն տարբերությամբ միայն, որ հիմա երկսի փոխարեն երեք կապիտալ են հերթափոխում իրար։ Կապիտալների խաչաձևում ու խառնահյուսում տեղի չի ունենում. յուրաքանչյուր առանձին կապիտալ կարող է մինչև տարեվերջն անջատ հետազոտվել, հետևաբար ինչպես I դեպքում, այնպես էլ այստեղ մեկ աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալի մի ազատարձակում տեղի չի ունենում։ I կապիտալն ամբողջովին ծախսված, պրծած է լինում 3-րդ շաբաթվա վերջում ամբողջովին հետ է հոսում 9-րդ շաբաթվա վերջում և էլի գործունեության մեջ է մտնում 10-րդ շաբաթվա սկզբին։ Նույնն է լինում II ու III կապիտալի վերաբերմամբ էլ։ Կանոնավոր ու լիակատար հերթափոխությունը բացառում է ամեն մի ազատարձակում։
Ամբողջ պտույտը հաշվվում է հետևյալ կերպով.
</TABLE>
Հիմա մենք վերցնենք մի օրինակ էլ, որտեղ շրջանառության պարբերաշրջանն աշխատապարբերաշրջանի մի ճիշտ բազմապատիկը չի . օրինակ, աշխատապարբերաշրջանը 4 շաբաթ, շրջանառության պարբերաշրջանը՝ 5 շաբաթ. ուրեմն համապատասխան կապիտալագումարները կլինեին՝ I կապիտալ = 400 £, II կապիտալ = 400 £, III կապիտալ = 100 £։ Մենք տալիս ենք առաջին երեք պտույտը միայն։
<TABLE border=0>
Այստեղ կապիտալների խառնահյուսում տեղի է ունենում լոկ այն չափով, որչափով որ աշխատապարբերաշրջանը III կապիտալի, որը ոչ մի ինքնակա աշխատապարբերաշրջան չունի, որովհետև նա բավական է լինում մեկ շաբաթվա համար միայն,— համընկնում է I կապիտալի առաջին աշխատաշաբաթվա հետ։ Բայց սրա փոխարեն ինչպես I կապիտալի, այնպես էլ II կապիտալի աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակվում է III կապիտալին հավասար 100 £-անոց մի գումար։ Իսկապես էլ, եթե III կապիտալը բռնում, լեցնում է I կապիտալի երկրորդ ու բոլոր հետագա աշխատապարբերաշրջանների առաջին շաբաթը, և այս առաջին շաբաթվա վերջում հետ է հոսում ամբողջ I կապիտալը, 400 £, ապա I կապիտալի աշխատապարբերաշրջանի մնացորդի համար մնում է 3-շաբաթյա մեկ ժամանակ միայն ու սրան համապատասխան 300 £-անոց մի կապիտալածախսում։ Այն ժամանակ այսպիսով ազատարձակված 100 £-ը բավական է լինում II կապիտալի՝ անմիջապես հարակցվող աշխատապարբերաշրջանի առաջին շաբաթվա համար. այս շաբաթվա վերջում 400 £-անոց ամբողջ II կապիտալը հետ է հոսում. բայց որովհետև վերահաս աշխատապարբերաշրջանը դեռ կարող է միմիայն 300 £ կլանել, ապա նրա վերջում ազատարձակված է մնում էլի 100 £, և այլն։ Այսպիսով ուրեմն աշխատապարբերաշրջանի վերջում կապիտալի ազատարձակում տեղի է ունենում այն դեպքում, երբ շրջանառության ժամանակն աշխատապարբերաշրջանի պարզ բազմապատիկը չի, և վրադիր այն էլ կա, որ ազատարձակված կապիտալը հավասար է լինում այն կապիտալամասին, որը բռնել, լեցրել էր շրջանառության պարբերաշրջանի՝ մեկ աշխատապարբերաշրջանի նկատմամբ կամ թե աշխատապարբերաշրջանների մի բազմապատկի նկատմամբ հավելույթ կազմող ժամանակը։
Հետազոտված բոլոր դեպքերում ընդունել ենք, որ ինչպես աշխատապարբերաշրջանը, այնպես էլ շրջանառության ժամանակը տարին բոլոր միևնույնն են մնում այստեղ քննարկված որևէ ուզածդ ձեռնարկության մեջ. մեջ։ Այս ենթադրությունը հարկավոր էր, եթե մենք ուզում էինք հավաստել այն ներգործությունը, որ շրջանառության ժամանակն անում է պտույտի ու կապիտալականխավճարման վրա։ Բանի էությունն ամենևին չի փոխվում նրանից, որ իրականում հիշյալը տեղի չի ունենում այս անպայմանությամբ է հաճախ բոլորովին էլ նշանակություն չունի։
Այս ամբողջ բաժնում մենք քննարկել ենք ոչ թե հիմնական, այլ շրջանառու կապիտալի պտույտները։ Եվ այս էլ այն պարզ պատճառով, որ քննարկվող հարցը ոչ մի առնչություն չունի հիմնական կապիտալի հետ։ Արտադրապրոցեսում կիրառվող աշխատամիջոցները և այլն հիմնական կապիտալ են այն չափով միայն, որչափով որ նրանց գործածության ժամանակն ավելի երկար է տևում, քան հոսուն կապիտալի պտուտապարբերաշրջանը,— որչափով որ այն ժամանակը, որի ընթացքում այս աշխատամիջոցները շարունակում են ծառայել մշտապես կրկնվող աշխատապրոցեսներում, ավելի մեծ է, քան հոսուն կապիտալի պտուտապարբերաշրջանը, հետևաբար = է հոսուն կապիտալի n պտուտապարբերաշրջաններին։ Թե արդյոք ավելի երկար կամ թե ավելի կարճ է այն ամբողջ ժամանակը, որը գոյանում է հոսուն կապիտալի այս n պտուտապարբերաշրջաններից, միևնույն է,— արտադրողական կապիտալի այն մասը, որ հիմնական կապիտալի ձևով կանխավճարվել էր այս ժամանակի համար, սրա ընթացքում նորից չի կանխավճարվում։ Նա շարունակում է յուր հին սպառաձևում պարուրված գործել։ Տարբերությունը լոկ հետևյալն է. նայած հոսուն կապիտալի յուրաքանչյուր պտուտապարբերաշրջանի առանձին '''աշխատապարբերաշրջանի ''' տարբեր երկարությանը հիմնական կապիտալը յուր սկզբնարժեքի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասն է փոխանցում այս աշխաաապարբերաշրջանի արդյունքին, և նայած ամեն մի պտուտապարբերաշրջանի շրջանառության ժամանակի տևողությանը՝ հիմնական կապիտալի այս արժեմասը, որ փոխանցված է արդյունքին, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ է հետհոսում դրամաձևով։ Այն առարկայի բնությունը, որը մենք այս բաժնում քննում ենք — արտադրողական կապիտալի շրջանառու մասի պտույտը — բղխում է բուն իսկ այս կապիտալամասի բնությունից։ Մեկ աշխատապարբերաշրջանում կիրառված հոսուն կապիտալը չի կարող մի նոր աշխատապարբերաշրջանում կիրառվել, քանի դեռ չի ավարտել յուր պտույտը, չի փոխարկվել ապրանքակապիտալի, սրանից էլ՝ դրամակապիտալի ու վերջինիցս էլ՝ դարձյալ արտադրողական կապիտալի։ Ուստի որպեսզի առաջին աշխատապարբերաշրջանին իսկույն մի երկրորդը հարակցվի, պետք է նորից կապիտալ կանխավճարվի և արտադրողական կապիտալի հոսուն տարրերի վերածվի ու այն էլ բավարար քանակով, որպեսզի գոցվեն, լեցվեն այն ծակերը, որոնք առաջ են գալիս առաջին աշխատապարբերաշրջանի համար կանխավճարված հոսուն կապիտալի շրջանառության պարբերաշրջանի հետևանքով։ Այստեղից էլ ծագում է հոսուն կապիտալի աշխատապարբերաշրջանի երկարության այն ներգործությունը, որ նա անում է աշխատապրոցեսի արտադրամասշտաբի վրա ու կանխավճարված կապիտալի բաշխման վրա, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] նոր կապիտալաբաժինների ավելադրման վրա։ Բայց սա հենց այն է, որ մենք պետք է քննարկեինք այս բաժնում։
====IV. ՀԻՏԵՎԱՆՔՆԵՐ====
Մինչայժմյան հետազոտությունից ստացվում է հետևյալը.
A. Այն տարբեր բաժնեմասերը, որոնց որ պետք է տրոհվի կապիտալը, որպեսզի սրա մի մասը կարողանա միշտ աշխատապարբերաշրջանում գտնվել, այնինչ մյուս մասը՝ շրջանառության պարբերաշրջանում գտնվել,— ինչպես տարբեր ինքնակա մասնավոր կապիտալներ իրար հերթափոխում են երկու դեպքում։ 1) Եթե աշխատապարբերաշրջանը հավասար է շրջանառության պարբերաշրջանին, ուրեմն պտուտապարբերաշրջանը բաժանված է երկու նույնահավասար հատվածի։ 2) Եթե շրջանառության պարբերաշրջանն ավելի երկար է, քան աշխատապարբերաշրջանը, բայց միևնույն ժամանակ աշխատապարբերաշրջանի մի պարզ բազմապատիկն է կազմում, այնպես որ շրջանառության մի պարբերաշրջանը = է n աշխատապարբերաշրջանի, ընդվորում n-ը պետք է մի ամբողջ թիվ լինի։ Հաջորդաբար կանխավճարված կապիտալի ոչ մեկ մաս չի ազատարձակվում այս դեպքերում ։դեպքերում։
B. Իսկ ընդհակառակը, այն բոլոր դեպքերում, երբ 1) շրջանառության պարբերաշրջանը մեծ է աշխատապարբերաշրջանից՝ առանց սրա մի պարզ բազմապատիկը կազմելու է 2) երբ աշխատապարբերաշրջանը մեծ է շրջանառության պարբերաշրջանից,— երկրորդ պտույտից սկսած միշտ ու պարբերապես յուրաքանչյուր աշխատապարբերաշրջանի վերջում ազատարձակվում է ամբողջ հոսուն կապիտալի մի մասը։ Եվ ընդսմին այս ազատարձակված կապիտալը հավասար է ամբողջ կապիտալի՝ շրջանառության պարբերաշրջանի համար կանխավճարված մասին, եթե աշխատապարբերաշրջանն ավելի մեծ է, քան շրջանառության պարբերաշրջանը. իսկ եթե շրջանառության պարբերաշրջանն է աշխատապարբեբաշրջանից աշխատապարբերաշրջանից մեծ, ապա հիշյալ ազատարձակված կապիտալը հավասար է այն կապիտալամասին, որը բռնել, լեցրել է շրջանառության պարբերաշրջանի՝ մեկ աշխատապարբերաշրջանի նկատմամբ կամ թե աշխատապարբերաշրջանների մի բազմապատկի նկատմամբ հավելույթ կազմող ժամանակը։
C. Սրանից հետևում է, որ հասարակական ամբողջ կապիտալի համար, եթե այս քննում ենք յուր հոսուն մասի կողմից, կապիտալի ազատարձակումը պետք է ընղհանուր ընդհանուր կանոն լինի, իսկ արտադրապրոցեսում հաջորդաբար գործող կապիտալամասերի սոսկական հերթափոխությունը՝ բացառություն։ Որովհետև աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի հավասարությունը կամ թե շրջանառության պարբերաշրջանի՝ աշխատապարբերաշրջանի մի պարզ բազմապատկին հավասար լինելը, պտուտապարբերաշրջանի երկու բաղադրամասի այս կանոնավոր համամասնականությունը գործի էության հետ առնչություն չունի ամենևին, ուստի և կարող է տեղի ունենալ ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած իբրև բացառություն միայն։
Այսպիսով ուրեմն տարվա մեջ շատ անգամ պտույտ գործող հասարակական շրջանառու կապիտալի մի շատ նշանավոր մասը տարեկան պտուտադարձաշրջանի ժամանակ պարբերաբար գտնվելու է ազատարձակված կապիտալի ձևում։
Առաջին դեպքում մենք պետք է ծախսեինք, օրինակ, շաբաթական 100 £։ Վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանի համար 600 £, շրջանառության երեքշաբաթյա պարբերաշրջանի համար՝ 300 £, ընդամենը՝ 900 £։ Այստեղ միշտ ազատարձակվում է 300 £։ Իսկ ընդհակառակը, եթե շաբաթական ծախսվում է 300 £, ապա մենք աշխատապարբերաշրջանի համար ունենում ենք 1 800 £, շրջանառության պարբերաշրջանի համար՝ 900 £ ուրեմն պարբերաբար էլ կազատարձակվի 300 £-ի փոխարեն 900 £։
D. Ամբողջ կապիտալը, օրինակ, 900 £-անոց կապիտալը պետք է տրոհվի երկու մասի, ինչպես որ վերևումն է, 600 £-ն՝ աշխատապարբերաշրջանի համար ու 300 £-ն էլ՝ շրջանառության պարբերաշրջանի համար: համար։ Սրա հետևանքով այն մասը, որն իրոք աշխատապրոցեսումն է ծախսվում, մեկ երրորդով քչանում է, 900 £-ից իջնում է 600 £-ի, ուստի է արտադրամասշտաբը կրճատվում է մեկ երրորդով։ Մյուս կողմից՝ 300 £-ը գործում է լոկ այն նպատակով, որ աշխատապարբերաշրջանը շարունակական դարձնի, այնպես որ տարվա ամեն մի շաբաթվա մեջ կարող է 100 £ ծախսվել աշխատապրոցեսի վրա։
Վերացականորեն առած՝ միևնույն բանն է, թե արդյոք 600 £ գործում է 6 × 8 = 48 շաբաթվա ընթացքում (արդյունքը = 4 800 £), թե՞ 900 £-անոց ամբողջ կապիտալն աշխատապրոցեսում ծախսվում է 6 շաբաթվա մեջ և հետո էլ շրջանառության 3-շաբաթյա պարբերաշրջանում պարապ ընկած է մնում. վերջին դեպքում 900 £-ը 48 շաբաթվա ընթացքում կգործեր 5<math>^1/_3</math> × 6 = 32 շաբաթ (արդյունքը = 5<math>^1/_3</math> × 900 = 4 800 £) և 16 շաբաթ պարապ կքներ։ Բայց մի կողմ թողած հիմնական կապիտալի ավելի մեծ փճացումը փչացումը 16 շաբաթ պարապ ընկած մնալու ընթացքում ու այն աշխատանքի թանգացումը, որը պետք է ամբողջ տարում վճարահատուցվի, թեև նա գործում է տարվա մեկ մասում միայն,— արտադրապրոցեսի մի այսպիսի կանոնավոր ընդհատումն առհասարակ անհամատեղելի է արդի խոշոր արդյունաբերության ընթացավարման հետ։ Այս շարունակականությունը հենց ինքն աշխատանքի մի արտադրողական ույժն է։
Արդ, եթե մենք ավելի մոտից նայենք ազատարձակված, իրականում կախակայված կապիտալին, ապա բանից կերևա, որ կապիտալի մի նշանավոր մասը պետք է միշտ դրամակապիտալի ձև ունենա։ Կանգնենք հետևյալ օրինակի վրա. աշխատապարբերաշրջան՝ 6 շաբաթ, շրջանառության պարբերաշրջան՝ 3 շաբաթ, շաբաթական ծախսում՝ 100 £։ Երկրորդ աշխատապարբերաշրջանի միջինքին, 9-րդ շաբաթվա վերջում, հետ է հոսում 600 £-ը, որից միմիայն 300 £-ը պետք է ծախսվի աշխատապարբերաշրջանի մնացորդի ընթացքում։ Հետևաբար երկրորդ աշխատապարբերաշրջանի վերջում 600 £-ից ազատարձակվում է 300 £-ը։ Ի՞նչ վիճակ է ունենում այս 300 £-ը, ը։ Ընդունենք, որ սրա <math>^1/_3</math>-ը ծախսվելու է աշխատավարձի համար, <math>^2/_3</math>-ը՝ հումքերի ու օժանդակ նյութերի համար։ Այսպիսով ուրեմն, հետհոսած 600 £-ից 200 £-ը, որ աշխատավարձի համար է, գտնվում է դրամաձևի մեջ, իսկ 400 £-ը՝ արտադրողական պաշարի ձևում, հաստատուն հոսուն արտադրողական կապիտալի տարրերի ձևում։ Բայց որովհետև II աշխատապարբերաշրջանի երկրորդ կեսի համար այս արտադրողական պաշարի միմիայն կեսն է պահանջվում, ուստի մյուս կեսը 3 շաբաթվա ընթացքում գտնվում է հավելութային, այսինքն մի աշխատապարբերաշրջանից դենն անցնող հավելութային արտադրողական պաշարի ձևում։ Սակայն կապիտալիստը գիտե, որ հետհոսած կապիտալի այս մասից (= 400 £) միմիայն կեսի (= 200 £-ի) կարիքն ունի ընթացիկ աշխատապարբերաշրջանի համար։ Ուրեմն շուկայահարաբերություններից կախված կլինի, թե արդյոք նա այս 200 £-ն իսկույն էլի ամբողջովին կամ թե լոկ մասամբ կփոխարկի հավելութային արտադրողական պաշարի՞, թե՞ ավելի նպաստավոր շուկայապայմանների ակնկալությամբ հիշյալ 200 £-ն ամբողջովին կամ թե մասամբ կպահի դրամակապիտալի կերպարանքով։ Մյուս կողմից՝ հասկանալի է ինքնըստինքյան, որ աշխատավարձի վրա ծախսվելիք մասը, որ = 500 £, պահվում է դրամաձևով։ Կապիտալիստն աշխատույժը գնելուց հետո չի կարող վերջինս հումքի նման ապրանքապահեստանոցում մթերել։ Նա պետք է աշխատույժն արտադրապրոցեսին միակցի, և նրան վճարահատուցում է շաբաթվա վերջում։ Ուրեմն ազատարձակված 300 £-անոց կապիտալից համենայն դեպս այս 100 £-ը կունենա ազատարձակված դրամակապիտալի, այսինքն աշխատապարբերաշրջանի համար ոչ-անհրաժեշտ դրամակապիտալի ձև։ Հետևաբար դրամակապիտալի ձևով ազատարձակված կապիտալը պետք է առնվազը հավասար լինի փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասին. ամենաշատը նա կարող է ընդգրկել ամբողջ ազատարձակված կապիտալը։ Իրականում նա մշտապես տատանվում է այս մինիմումի ու մաքսիմումի արանքում։
Պտուտաշարժման սոսկական մեխանիզմի հետևանքով այս կերպ ազատարձակված դրամակապիտալը (հիմնական կապիտալի հաղորդական հետհոսման հետևանքով գոյացած ու ամեն մեկ աշխատապրոցեսում փոփոխուն կապիտալի համար անհրաժեշտ դրամակապիտալի կողքին) պետք է մի նշանավոր դեր խաղա այն ժամանակ, հենց որ զարգանում է վարկասիստեմը, և միաժամանակ պիտի սրա պատվանդաններից մեկը կազմի։
Պտուտաժամանակի՝ կրճատվելով 3 շաբաթից 2-ի իջնելու և ուրեմն պտուտապարբերաշրջանի՝ 9 շաբաթից 8-ի իջնելու հետևանքով ավելորդ է դառնում կանխավճարված ամբողջ կապիտալի <math>^1/_9</math>-ը. վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանը հիմա կարելի է 500 £-ով նույնպես միշտ գործարկված պահել, ինչպես առաջ 900 £-ով։ Ուստի ապրանքակապիտալի մեկ արժեմասը, որ = 100 £, մի անգամ արդեն հետփոխարկվելով դրամի՝ այս վիճակում հարամնում է իբրև դրամակապիտալ առանց այլևս գործելու. որպես արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի մաս։ Մինչդեռ արտադրությունն առաջ է տարվում միևնույն մասշտաբով ու այլ անփոփոխ մնացած պայմաններում, ինչպիսիք են գները և այլն, կանխավճարված կապիտալի արժեգումարը 900 £-ից քչանալով իջնում է 800 £-ի։ սկզբնապես կանխավճարված արժեքի 100 £-անոց մնացորդն անջատվում է դրամակապիտալի ձևով։ Իբրև այսպիսին նա ոտք է դնում դրամաշուկա և կազմում է այստեղ գործող կապիտալների ավելադիր մասը։
Այստեղից երևում է, թե ինչպես դրամակապիտալի մի գերառատություն կարող է առաջ գալ, ու այն էլ ոչ թե լոկ այն իմաստով, որ դրամակապիտալի առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը,— սա լոկ հարաբերական մի գերառատություն է միշտ, որը պատահում է, օրինակ, «մելամաղձոտ պարբերաշրջանում», որով նոր դարձաշրջանն է սկսվում ճգնաժամի վերստնալուց վերջանալուց հետո,— այլ այն իմաստով, որ ամբողջ հասարակական վերարտադրապրոցեսը (որը յուր մեջ պարփակում է շրջանառության պրոցեսն էլ) վարելու համար ավելորդ է լինում կանխավճարված կապիտալարժեքի մի որոշ մասը, ուստի և անջատվում է դրամակապիտալի ձևով. մի գերառատություն, որն արտադրության միևնույն մասշտաբի ու անփոփոխ մնացած գների դեպքում ծագում է պտուտապարբերաշրջանի սոսկական կրճատման հետևանքով։ Այս պարագայում ամենաչնչին ներգործություն անգամ ունեցած չի լինում շրջանառության մեջ գտնվող դրամի — ավելի մեծ կամ թե ավելի փոքր — քանակը։
Ընդունենք հակառակը, որ շրջանառության պարբերաշրջանը երկարել է, ասենք, երեք շաբաթից դառնալով 5։ Այս դեպքում ահա կանխավճարված կապիտալի հետհոսումն արդեն հաջորդ պտույտի ժամանակ 2 շաբաթով ուշ է տեղի ունենում։ Այս աշխատապարբերաշրջանի արտադրապրոցեսի վերջին մասը չի կարող կատարվել բուն իսկ կանխավճարված կապիտալի պտույտի մեխանիզմի միջոցով։ Եթե այս վիճակը երկար տևեր, ապա կարող էր ինչպես նախորդ դեպքում ընդլայնում, այնպես էլ այստեղ արտադրապրոցեսի — այն ծավալի կրճատում տեղի ունենար, որով վարվում է հիշյալ արտադրապրոցեսը։ Բայց պրոցեսը միևնույն մասշտաբով առաջ տանելու համար պետք է կանխավճարված կապիտալը <math>^2/_9</math>-ով = 200 £-ով շատացվեր շրջանառության պարբերաշրջանի այս երկարացման ամբողջ տևողությանը բավարարելու համար։ Այս ավելադիր կապիտալը միմիայն դրամաշուկայից կարող է կորզվել։ Եթե շրջանառության պարբերաշրջանի երկարացումը վերաբերում է մեկ կամ թե միքանի խոշոր ձեռնարկաճյուղի, ապա ուրեմն նա կարող է մի ճնշում գործել դրամաշուկայի վրա, եթե այս ներգործությունը չի ջնջվում ուրիշ կողմի հականերգործությամբ։ Այս դեպքում էլ նկատելի և շոշափելի է, որ այս ճնշումը, ինչպես և առաջվա այն գերառատությունը, ամենափոքրիկ առնչություն անգամ չունի ոչ ապրանքների գների, ոչ էլ շրջանառության առկա միջոցների քանակի մի փոփոխության հետ։
Արդ, եթե այն 300 £-ից, որը պարբերաբար ազատարձակվում է 3 շաբաթվա համար և նույնպես տրոհելի է 240 £-անոց արտադրողական պաշարի ու 60 £ աշխատավարձի, շրջանառության ժամանակի կարճանալու հետևանքով 100 £-ն անջատվում է դրամակապիտալի ձևով, ամբողջովին նետվում պտույտի մեխանիզմից դուրս,— ապա որտեղի՞ց է փող ստացվում այս 100 £ դրամակապիտալի համար։ Նա լոկ մեկ հինգերորդի չափով է կազմված այն դրամակապիտալից, որը պարբերապես ազատարձակված է լինում պտույտների ընթացքում։ Բայց <math>^4/_5</math>-ը, որ = է 80 £-ի, արդեն փոխարինված է միևնույն արժեքն ունեցող ավելադիր արտադրապաշարով։ Այս ավելադիր արտադրապաշարն ի՞նչ եղանակով է դրամի փոխարկվում, և որտեղի՞ց է դրամ ստացվում այս փոխարկման համար։
Մի անգամ որ շրջանառության ժամանակի կարճացումն է տեղի ունենում, ապա վերևի 600 £-ից 480 £-ի փոխարեն միմիայն 400 £-ն է հետփոխարկվում արտադրապաշարի։ Մնացած 80 £-ը պահվում է յուր դրամաձևով և վերևում աշխատավարձի համար նախանշված 20 £-ի հետ կազմում են անջատված 100 £ կապիտալը։ Թեև այս 100 £-ը 600 £-անոց ապրանքակապիտալի գնվելու շնորհիվ շրջանառությունից է ծագում և հիմա սրանից է կորզվում, որովհետև նա էլի չի ծախսվում աշխատավարձի ու արտադրատարրերի վրա, բայց և այնպես չպետք է մոռանալ, որ հիշյալ 100 £-ը դրամաձևում գտնվելով դարձյալ նույն այն ձևի մեջ է, որով նա սկզբնապես շրջանառության մեջ էր նետվել։ Սկզբում 900 £ փող էր ծախսվում արտադրապաշարի ու աշխատավարձի վրա։ Միևնույն արտադրապրոցեսը կատարելու համար հիմա արդեն միմիայն 800 £ է հարկավոր։ Այս հանգամանքի շնորհիվ այն 100 £-ը, որ անջատվել էր դրամաձևով, այժմ կազմում է ներդրում որոնող մի նոր դրամակապիտալ դրամաշուկայի մի նոր բաղադրամաս։ Թեև նա արդեն առաջ էլ պարբերապես գտնվում էր ազատարձակված դրամակապիտալի ու ավելադիր արտադրողական կապիտալի ձևում, բայց հենց այս ներթաքուն կացություններն իրենք արտադրապրոցեսի կատարման պայման էին, որովհետև պայման էին նրա շարունակականության համար։ Հիմա այն 100 £-ն այլևս արտադրապրոցեսի համար անհրաժեշտ չի և այս պատճառով կազմում է նոր դրամակապիտալ ու դրամաշուկայի մի բաղադրամաս, թեև նա ոչ ո՛չ առկա հասարակական համապաշարի մի ավելադիր տարրն է կազմում ամենևին (որովհետև նա գոյություն ուներ ձեռնարկությունն սկսելիս և սրա կողմից էր շրջանառության մեջ նետվել) ու ո՛չ էլ նորակուտակ մի գանձ է։
Այս 100 £-ն իրոք շրջանառությունից է կորզված հիմա, որչափով որ նա կանխավճարված դրամակապիտալի այն մեկ մասն է, որն այլևս չի կիրառվում միևնույն ձեռնարկության մեջ։ Բայց այս կորզումը հնարավոր է լինում լոկ այն պատճառով, որ մի շաբաթով արագացել է ապրանքակապիտալի՝ փող դառնալը, և այս փողի՝ արտադրողական կապիտալ դառնալը, Ա՛—Փ—Ա-ն, հետևաբար արագացել է այս պրոցեսում գործող դրամի շրջանառությունն էլ։ Հիշյալ 100 £-ը կորզվել, հանվել է շրջանառությունից այն պատճառով, որ նա այլևս անհրաժեշտ չի X կապիտալի պտույտի համար։
</TABLE>
Ուրեմն բամբակի մեջ ներդրված փողը լիովին հետհոսում է լոկ մի ամիս ուշ, հոկտեմբերի փոխարեն նոյեմբերին, հետևաբար եթե շրջանառության ժամանակի ու ընդսմին պտույտի կարճացման հետևանքով՝ կանխավճարված կապիտալի <math>^1/_9</math>-ը, որ = 100 £, անջատվում է դրամակապիտալի ձևով է և եթե այս 100 £-ը կազմված է լինում շաբաթավարձի վճարման համար նախանշված ու պարբերապես հավելութային 20 £ դրամակապիտալից ու այն 50 £-ից, որ գոյություն ուներ իբրև մի շաբաթվա համար նախանշված ու պարբերաբար հավելութային արտադրապաշար,— ապա գործարանատիրոջ կողմում հավելութային է 50 £-ի չափով քչացած արտադրապաշարին համապատասխանում է բամբակավաճառի կողմում շատացած ապրանքապաշարը։ Միևնույն բամբակն այնքան ավելի երկար է պառկում պահեստանոցում իբրև ապրանք, ինչքան ավելի կարճ է պառկում գործարանատիրոջ պահեստանոցում որպես արտադրապաշար։
Մինչև հիմա մենք ընդունել ենք, որ X-ի ձեռնարկության մեջ շրջանառության ժամանակի կարճացումն առաջ է գալիս նրանից, որ X-ը յուր ապրանքն արագ է ծախում և վճարն ստանում, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] վարկի, դեպքում վճարաժամկետը կարճանում է։ Հետևաբար այս կարճացումը բղխում է ապրանքի վաճառքի, ապրանքակապիտալի՝ դրամակապիտալի փոխակերպվելու մի կարճացումից, Ա՛—Փ-ից, շրջանառության պրոցեսի առաջին փուլից։ Նա կարող էր ծագել նաև երկրորդ փուլից, Փ—Ա-ից և ուրեմն միաժամանակյա այն փոփոխությունից, որը կատարվում է Y, Z և այլն կապիտալների կա՛մ աշխատապարբերաշրջանում, կա՛մ թե շրջանառության ժամանակի մեջ, այն կապիտալների, որոնք X կապիտալիստին նրա հոսուն կապիտալի արտադրատարրերն են մատակարարում։
Մյուս կողմից՝ եթե կարճանում է, օրինակ, այն կապիտալի աշխատապարբերաշրջանը, որը հումքն է մատակարարում (սրա օրինակները բերել ենք նախորդ գլուխներում), ուրեմն և շատանում է հումքը նորացնելու հնարավորությունը, ապա կարող է արտադրողական պաշարը քչացվել, կարող է կարճանալ նորացման մի պարբերաշրջանից մինչև մյուսը տևող ժամանակամիջոցը։
Իսկ եթե շրջանառության ժամանակը և ուրեմն պտուտապարբերաշրջանն, ընդհակառակը, երկարում է, ապա ավելադիր կապիտալի կանխավճարումն է հարկավոր։ Եվ սա պետք է դուրս գա հենց կապիտալիստի գրպանից, եթե նա ավելադիր կապիտալ ունի։ Բայց այն ժամանակ սա ներդրվում է մի որևէ ձևով իբրև դրամաշուկայի մաս. տրամադրելի ավելադիր կապիտալ դարձնելու համար սա պետք է կեղևահանվի յուր հին ձևից, օրինակ, պետք է բաժնետոմսեր ծախվեն, ավանդներ հետ վերցվեն, այնպես որ այս դեպքումն էլ հանդես է գալիս դրամաշուկայի վրա արվող անուղղակի ներգործություն։ Կամ թե չէ՝ ավելադիր կապիտալը պետք է փոխ առնվի։ Ինչ վերաբերում է ավելադիր կապիտալի այն մասին, որն աշխատավարձի համար է հարկավոր, ապա նորմալ հանգամանքներում նա միշտ պետք է իբրև դրամակապիտալ կանխավճարվի, և հենց սրանով էլ X կապիտալիստը դրամաշուկայի վրա արվող ուղղակի ճնշման յուր բաժինն է ունենում։ Արտադրանյութերի մեջ ներդրելի մասի համար այս կանխավճարումն անխուսափելի է այն ժամանակ միայն, երբ կապիտալիստը հիշյալը պետք է կանխիկ վճարահատուցի։ Եթե նա կարող է վարկով ստանալ այն, ապա սա ոչ մի ուղղակի ազդեցություն չի անում դրամաշուկայի վրա որովհետև ավելադիր կապիտալն այս դեպքում ուղղակի կանխավճարվում է իբրև արտադրապաշար ու ոչ թե հենց այն գլխից որպես դրամակապիտալ։ Եթե նրա վարկատուն X-ից ստացած մուրհակն էլ ի էլի ուղղակի շուկա նետեր, զեղչել տար և այլն, ապա այս արարքն անուղղակի կերպով, երկրորդ անձի միջոցով կներգործեր դրամաշուկայի վրա։ Բայց եթե նա այս մուրհակն օգտագործում է այն նպատակով, որ, օրինակ, հետագայում մարելի մի պարտք գոցի նրանով, ապա ավելադրաբար կանխավճարված այս կապիտալը ո՛չ ուղղակի ու ոչ էլ անուղղակի չի ներգործում դրամաշուկայի վրա։
=====II ԴԵՊՔ. ԱՐՏԱԴՐԱՆՅՈԻԹԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՆԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ՝ ԱՆՓՈՓՈԽ=====
Մենք հենց նոր ընդունեցինք, որ 500 £-անոց ամբողջ կապիտալի <math>^4/_5</math>-ը, որ = 720 £, ծախսվում է արտադրանյութերի վրա, ու <math>^1/_5</math>-ը, որ = 180 £, աշխատավարձի վրա։
Եթե արտադրանյութերի գինն ընկնում է կիսով չափ, ապա նրանք վեցշաբաթյա աշխատապարբերաշրջանի համար պահանջում են 480 £-ի փոխարեն միմիայն 240 £, իսկ ավելադիր № II կապիտալի համար` 240 £-ի տեղակ լոկ 120 £, հետևաբար I կապիտալը 600 £-ից կրճատվելով իջնում է 240 + 120 =360 £-ի, իսկ II կապիտալը՝ 300 £-ից իջնում է 120 + 60 =180 £-ի։ Ամբողջ կապիտալն 900 £-ից իջնում է 360 + 180 = 540 £-ի։ Ուրեմն անջատվում է 360 £։
Այս անջատված ու հիմա անզբաղ մնացած, հետևաբար դրամաշուկայի մեջ ներդրում փնտռող կապիտալը, դրամակապիտալը ոչ այլ ինչ է, բայց եթե սկզբնապես իբրև դրամակապիտալ կանխավճարված 900 £-անոց կապիտալի մի մասը, որն այն արտադրատարրերի գնանկման հետևանքով, որոնց որ նա հետ է փոխարկվում պարբերաբար, ավելորդ է դարձել, քանի որ ձեռնարկությունը դեռ. չի ընդլայնվում, այլ հին մասշտաբով է շարունակվում։ Եթե այս գնանկումը պատահական հանգամանքների (հատկապես հարուստ բերքի, գերառաջարկի և այլոց) հետևանք չլիներ, այլ հումք մատակարարող ճյուղում արտադրողական ույժի շատանալու հետևանք, ապա այս դրամակապիտալը դրամաշուկայի վրա բարդվող, ընդհանրապես դրամակապիտալի ձևով տրամադրելի կապիտալի վրա բարդվող մի բացարձակ հավելում կլիներ, որովհետև արդեն կիրառված կապիտալի ոչ մի բաղկացուցիչ բաղադրամասը չէր կազմի այլևս։
=====III ԴԵՊՔ. ԲՈՒՆ ԻՍԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՇՈՒԿԱՅԱԳՆԻ ԳՆԱՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ=====
Այստեղ գնի անկման դեպքում կապիտալի մի մասը կորչում է, ուստի պետք է դրամակապիտալի նոր կանխավճարմամբ փոխարինվի։ Վաճառորդի այս կորուստը կարող է վերաշահվել գնորդի կողմից։ Ուղղակի, եթե արդյունքի շուկայագինը լոկ պատահական կոնյունկտուրաների հետևանքով է ընկել և հետո բարձրանալով էլի յուր նորմալ գնին է հասնում։ Անուղղակի, եթե գնափոփոխությունն առաջացել է արժեփոփոխության հետևանքով, ընդվորում վերջինս ներգործում է հին արդյունքի վրա, և եթե այս արդյունքը դարձյալ իբրև արտադրատարր մտնում է արտադրության մի ուրիշ ոլորտի մեջ ու այստեղ pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] կապիտալ է ազատարձակում։ Երկու դեպքումն էլ այն կապիտալը, որ կորած է X-ի համար և որի փոխարինման նպատակով նա ճնշումն է գործադրում դրամաշուկայի վրա, կարող են մատուցել նրա գործընկերներն, իբրև նոր ավելադիր կապիտալ։ Այն ժամանակ լոկ փոխանցումն է տեղի ունենում։
Իսկ ընդհակառակը, եթե արդյունքի դինը գինը բարձրանում է, ապա շրջանառությունից կորզվում, յուրացվում է մի կապիտալամաս, որը կանխավճարված չէր։ Սա արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի օրգանական մասը չի և այս պատճառով, եթե արտադրությունը չի ընդարձակվում, անպատված դրամակապիտալ է։ Որովհետև այստեղ ընդունել ենք, որ արդյունքի տարրերի գները տրված են եղել նախքան արդյունքի իբրև ապրանքակապիտալ շուկայում հանդես գալը, ապա մեկ իրական արժեփոփոխություն այստեղ կարող էր գնաբարձրացման պատճառ լինել այն չափով, որչափով որ հիշյալ արժեփոփոխությունը հետադարձորեն կներգործեր, օրինակ, հումքերի գները կբարձրանային հետին թվով։ Այս դեպքում X կապիտալիստը կշահեր յուր իբրև ապրանքակապիտալ շրջանառող արդյունքումն էլ ու յուր առկա արտադրապաշարումն էլ։ Այս շահույթը նրան կմատակարարեր մի ավելադիր կապիտալ, որը նրան հարկավոր է լինում արտադրատարրերի նոր, բարձրացած գների դեպքում յուր ձեռնարկության վարումը շարունակելու համար։
Կամ թե չէ՝ գնաբարձրացումը լոկ վաղանցուկ է։ Այս դեպքում այն, ինչ որ X կապիտալիստի կողմում հարկավոր է լինում իբրև ավելադիր կապիտալ, մյուս կողմում անպատվում անջատվում է որպես ազատարձակված կապիտալ, որչափով որ նրա արդյունքը մի արտադրատարր է ուրիշ ձեռնարկաճյուղի համար։ Ինչ որ կորցրել է մեկը, շահել է մյուսը։
===ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ===
====I. ՀԱՎԵԼԱՐԺԵՔԻ ՏԱՐԵՆՈՐՄԱՆ====
Ենթադրենք 2 500 £-անոց մի շրջանառու կապիտալ, և այն ել՝ էլ՝ սրա <math>^4/_5</math>-ը = 5 2 000 £-ը հաստատուն կապիտալ (արտադրանյութեր) ու <math>^1/_5</math>-ը = 500 £-ը՝ փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալ։
Թող պտուտապարբերաշրջանր = լինի 5 շաբաթվա, աշխատապարբերաշբջանը աշխատապարբերաշրջանը = 4 շաբաթվա, շրջանառության պարբերաշրջանը = 1 շաբաթվա։ Այս դեպքում I կապիտալը = 2 000 £, որը կազմված է 1 600 £-անոց հաստատուն կապիտալից ու 400 £-անոց փոփոխուն կապիտալից. II կապիտալը = 500 £, որից 400 £-ը՝ հաստատուն և 100 £ փոփոխուն։ Յուրաքանչյուր աշխատաշաբաթում ծախսվում է 500 £-անոց մի կապիտալ։ 50 շաբաթանոց մի տարում պատրաստվում է 50 × 500 =25 000 £-ի տարեկան մեկ արդյունք։ Այսպիսով ուրեմն միշտ մի աշխատապարբերաշրջանում կիրառվող 2 000 £-անոց I կապիտալը պտույտ գործում է 12½ անգամ։ 12½ × 2 000 = 25 000 £։ Այս 25 000 £-ից <math>^4/_5</math>-ը =20 000 £-ը հաստատուն, արտադրամիջոցների վրա ծախսվող կապիտալ է, իսկ <math>^1/_5</math>-ը = 5 000 £-ը՝ փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալ։ Իսկ ընդ հակառակըընդհակառակը, 5 2 500 £-անոց ամբողջ կապիտալը պտույտ գործում է <math>\frac{25 \ 000}{2 \ 500}</math> = 10 անգամ։
Արտադրության ժամանակ ծախսված փոփոխուն շրջանառու կապիտալը շրջանառության պրոցեսի մեջ նորից կարող է ծառայել այն չափով միայն, որչափով որ այն արդյունքը, որի մեջ վերարտադրվում է նրա արժեքը, ծախվում է, ապրանքակապիտալից փոխարկվում է դրամակապիտալի՝ նորից աշխատավարձի վճարահատուցման վրա ծախսվելու համար։ Բայց բանը նույն կերպ է արտադրության վրա ծախսված հաստատուն շրջանառու կապիտալի (արտադրանյութերի) վերաբերմամբ էլ, որոնց արժեքն իբրև արժեմաս էլի երևան է գալիս արդյունքի մեջ։ Շրջանառու կապիտալի այս երկու մասի — փոփոխուն ու հաստատուն մասի մեջ ընդհանուրն ու հիմնական կապիտալից նրանց տարբերողն այն չի, որ արդյունքին փոխանցված նրանց արժեքը շրջանառում է ապրանքակապիտալի միջոցով, այսինքն շրջանառում է արդյունքի որպես ապրանք շրջանառելու միջոցով։ Արդյունքի, ուըեմն ուրեմն և իբրև ապրանք շրջանառող արդյունքի, ապրանքակապիտալի մի արժեմասը միշտ կազմված է լինում հինական հիմնական կապիտալի մաշվածքից կամ հիմնական կապիտալի այն արժեմասից, որը նա արտադրության ժամանակ արդյունքին է փոխանցել։ Տարբերությունը սակայն հետևյալն է. հիմնական կապիտալը շարունակում է արտադրապրոցեսում յուր հին սպառակերպարանքով գործել շրջանառու կապիտալի (= շրջանառու հաստատուն + շրջանառու փոփոխուն կապիտալ) պտուտապարբերաշրջանների մի ավելի երկար կամ թե ավելի կարճ դարձաշրջանի ժամանակ. այնինչ ամեն մի առանձին պտույտի պայմանն է՝ արտադրության ոլորտից — ապրանքակապիտալի կերպարանքով — շրջանառության ոլորտը թևակոխած ամբողջ շրջանառու կապիտալի փոխարինումը։ Շրջանառության առաջին փուլ՝ Ա՛—Փ՛-ն ընդհանուր է հոսուն հաստատուն ու հոսուն փոփոխուն կապիտալի համար։ Երկրորդ փուլում նրանք բաժանվում են իրարից։ Այն փողը, որին նորից վեր է ածվում ապրանքը, փոխարկվում է արտադրապաշարի մի մասի (շրջանառու հաստատուն կապիտալ)։ Նայած նրա բաղադրամասերի տարբեր գնելաժամկետներին՝ կարող է մի մասն ավելի շուտ փոխարկվի դրամից արտադրանյութերի, մյուս մասն՝ ավելի ուշ, բայց վերջիվերջո այն դրամն ամբողջովին գնում է հիշյալ արտադրապաշարի վրա։ Ապրանքի վաճառքից ստացված փողի մի ուրիշ մասը պառկած է մնում իբրև դրամապաշար՝ արտադրապրոցեսին լծվող աշխատույժի վճարահատուցման վրա կամաց-կամաց ծախսվելու համար։ Նա կազմում է շրջանառու փոփոխուն կապիտալը։ Այնուամենայնիվ մեկ կամ թե մյուս մասի ամբողջ փոխարինումն ամեն մի անգամ գոյանում, առաջ է գալիս կապիտալի պտույտից, նրա՝ արդյունք դառնալուց, արդյունքից ապրանքի, ապրանքից դրամի փոխակերպվելուց։ Ահա այս է պատճառը, որ նախորդ գլխում աոանձին առանձին ու միատեղ խոսել ենք շրջանառու կապիտալի — հաստատուն ու փոփոխուն կապիտալի պտույտի մասին՝ առանց նկատի ունենալու հիմնական կապիտալը։
Այն հարցի համար, որ մենք հիմա քննարկելու ենք, պետք է մի քայլ առաջ գնանք և շրջանառու կապիտալի փոփոխուն մասն այնպես նկատենք, որ իբր թե բացառապես նա կազմելիս լինի շրջանառու կապիտալը։ Այսինքն՝ մենք անտեսում ենք հաստատուն շրջանառու կապիտալը, որը պտույտ է գործում փոփոխուն շրջանառու կապիտալի հետ միասին։
Մինչև հիմա մենք միանգամայն անտեսել ենք ապրանքակապիտալի մի արժեմասը, այն է՝ նրանում պարունակված հավելարժեքը, որն արտադրվել է արտադրապրոցեսի ժամանակ և միակցվել արդյունքին։ Այժմ մենք մեր ուշադրությունը պետք է նրա վրա դարձնենք։
Եթե ընդունենք, որ շաբաթական ծախսվող 100 £-անոց փոփոխուն կապիտալը 100%-անոց մի հավելարժեք = 100 £ է արտադրում, ապա 5-շաբաթյա պտույտապարբերաշրջանում պտուտապարբերաշրջանում ծախսվող 500 £-անոց փոփոխուն կապիտալն արտադրում է 500 £-անոց մի հավելարժեք, այսինքն աշխատօրվա կեսը կազմված է լինում հավելաշխատանքից։
Իսկ եթե 500 £-անոց փոփոխուն կապիտալն արտադրում է 500 £ հավելարժեք, ապա 5 000-ն արտադրում է 10 × 500 = 5 000 £-անոց հավելարժեք։ Բայց կանխավճարված փոփոխուն կապիտալը = է 500 £։ Տարվա ընթացքում արտադրված հավելարժեքի ամբողջ քանակի հարաբերությունը կանխավճարված փոփոխուն կապիտալի աըժեգումարի արժեգումարի նկատմամբ մենք անվանում ենք հավելարժեքի տարենորմա։ Ուրեմն սա առկա դեպքում = <math>\frac{5 \ 000}{500}</math> = 10001 000%։ Եթե մենք ավելի մոտից վերլուծենք այս նորման, ապա կերևա, որ սա հավասար է կանխավճարած փոփոխուն կապիտալի՝ մի պտուտտպարբերաշրջանում պտուտապարբերաշրջանում արտադրած հավելարժեքի նորմային, բազմապատկած փոփոխուն կապիտալի պտույտների թվով (որը նույնանում է ամբողջ շրջանառու կապիտալի պտույտների թվի հետ)։
Մի պտուտապարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալն առկա դեպքում = է 500 £. նրանով արտադրված հավելարժեքը նույնպես = է 500 £։ Ուստի մի պտուտապարբերաշրջանում հավելարժեքի նորման = է <math>\frac{500m}{500v}</math> = 100%։ Այս 100%-ը բազմապատկած 10-ով, տարվա ընթացքում եղած պտույտների թվով, տալիս է <math>\frac{5000m}{500v}</math> = 1 000 %։
Այս ճիշտ է հավելարժեքի տարենորմայի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է հավելարժեքի այն մասսային, որն արտադրվում է մի որոշ պտուտապարբերաշրջանի ընթացքում, ապա այս մասսան հավասար է այս պարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, որ այս դեպքում = է 500 £-ի, բազմապատկած հավելարժեքի նորմայով, ուրեմն այստեղ 500 × <math>\frac{100}{100}</math>) = 500 × 1 = 500 £։ Եթե կանխավճարված կապիտալը = լիներ 1 500 £-ի, և հավելարժեքի նորման էլ նույնը լիներ, ապա հավելարժեքի մասսան կլիներ = 1 500 × <math>\farcfrac{100}{100}</math> = 1 500 £։
500 £-անոց փոփոխուն կապիտալը,— որը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, տարվա ընթացքում 5 000 £-անոց մի հավելարժեք է արտադրում, հետևաբար հավելարժեքի տարենորման նրա համար = 10001 000%-ի,— մենք անվանենք A կապիտալ։
Հիմա ենթադրենք, թե 5 000 £-անոց մի ուրիշ փոփոխուն B կապիտալ կանխավճարվում է մեկ ամբողջ տարվա համար (այսինքն՝ տվյալ դեպքում 50 շաբաթվա համարի համար) և ուրեմն տարվա մեջ լոկ մի անգամ է պտույտ գործում; գործում։ Այնուհետև ենթադրենք ընդսմին, որ տարվա վերջում արդյունքը վճարահատուցվում է հենց նույն օրում, երբ նա պատրաստ է լինում, հետևաբար այն դրամակապիտալը, որին փոխարկվում է արդյունքը, հետ է հոսում հենց միևնույն օրը։ Ուրեմն շրջանառության պարբերաշրջանն այստեղ = է 0, պտուտապարբերաշրջանը = է աշխատապարբերաշրջանին, այն է՝ մեկ տարվա։ Ինչպես և նախորդ դեպքում, յուրաքանչյուր շաբաթ աշխատապրոցեսում գտնվում է 100 £-անոց մի փոփոխուն կապիտալ, ուստի 50 շաբաթում՝ 5 000 £-անոց։ Այնուհետև, հավելարժեքի նորման թող լինի միևնույնը՝ = 100%, այսինքն աշխատօրվա նույնահավասար երկարության դեպքում կեսը հավելաշխատանքից կազմված լին։ լինի։ Եթե մենք 5 շաբաթն ենք նկատի ունենում, ապա ներդրված փոփոխուն կապիտալը = 500 £, հավելարժեքի նորման = 100%, ուրեմն շաբաթվա ընթացքում արտադրված հավելարժեքի մասսան = 500 £։ Աշխատույժի այն մասսան, որն այս դեպքում շահագործվում է, ու նրա շահագործման աստիճանն այստեղ մեր ենթադրության համաձայն ճիշտ նույնն են, ինչ որ էին A կապիտալի դեպքում։
Ներդրված 100 £-անոց փոփոխուն կապիտալն ամեն մի շաբաթ արտադրում է 100 £-անոց մեկ հավելարժեք, ուստի ներդրված 50 × 100 = 5 000 £-անոց կապիտալը 50 շաբաթում արտադրում է 5 000 £-անոց մի հավելարժեք։ Արտադրված տարեկան հավելարժեքի մասսան միևնույնն է, ինչ որ նախընթաց դեպքում, = 5 000 £-ի, բայց հավելարժեքի տարենորման բոլորովին տարբեր է։ Սա հավասար է տարվա մեջ արտադրված հավելարժեքին, բաժանած կանխավճարված փոփոխուն կապիտալով, այսինքն <math>\frac{5000m}{5000v}</math> = 100%, այնինչ առաջ A կապիտալի համար = էր 10001 000%-ի։
A կապիտալի դեպքում, ինչպես և B կապիտալի ժամանակ մենք փոփոխուն կապիտալ ծախսել ենք շաբաթական 100 £ արժեմեծացման աստիճանը կամ հավելարժեքի նորման էլի միևնույնն է, = 100%-ի. փոփոխուն կապիտալի մեծությունը դարձյալ նույնն է, = 100 £։ Շահագործվում է աշխատույժի միևնույն քանակը, շահագործման մեծությունն ու աստիճանը նույնն են երկու դեպքումն էլ, աշխատօրերը նույնահավասար են և միահավասար տրոհվում են անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի։ Տարվա ընթացքում կիրառված փոփոխուն կապիտալագումարը հավասարամեծ է, 5 000 £-ի, շարժման մեջ է դնում աշխատանքի միևնույն քանակը և երկու նույնահավասար կապիտալի միջոցով շարժման մեջ դրված աշխատույժից կորզում է միևնույն քանակով հավելարժեք, 5 000 £։ Սակայն A-ի ու B-ի հավելարժեքի տարենորմաների միջև 900%-անոց մի տարբերություն կա։
Երևույթի տարօրինակությունը չքանում է իսկույն, հենց որ մենք A կապիտալն ու B կապիտալը ոչ միայն երևութապես, այլ և իրոք ճիշտ միևնույն պայմանների մեջ ենք դնում։ Պայմանները միևնույնն են լինում լոկ այն դեպքում, երբ B փոփոխուն կապիտալը յուր ամբողջ ծավալով ծախսվում է աշխատույժի վճարահատուցման վրա նույն այն ժամանակամիջոցում, որում ծախսվել է A կապիտալը։
5 000 £-անոց B կապիտալն այս դեպքում ծախսվում է 5 շաբաթում. շաբաթական 1 000 £-ը մի տարում անում է 50 000 £-անոց մի ծախս։ Այս դեպքում մեր ենթադրության համաձայն հավելարժեքը նույնպես = 50 000 £։ Պտույտ գործած կապիտալը, որ = 50 000 £-ի, բաժանելով կանխավճարված կապիտալով, որ = է 5 000 £ տալիս է պտույտների թիվը, որ = 10-ի։ Հավելարժեքի նորման, որ = <math>\frac{5000m}{5000v}</math> = 100%, բազմապատկած պտույտների թվով, որ = 10, տալիս է հավելարժեքի տարենորման <math>\frac{50000m}{5000v}</math> = <math>\frac{10}{1}</math> = 10001 000%, Այսպիսով ուրեմն հավելարժեքի տարենորմաներն այժմ A-ի ու B-ի համար հավասար են, այն է՝ 10001 000% են, բայց հավելարժեքի քանակները B-ի համար 50 000 £, A-ի համար 5 000 £ են. արտադրված հավելարժեքի քանակները հիմա հարաբերում են միմյանց այնպես, ինչպես կանխավճարված B ու A կապիտալարժեքները, այն է՝ ինչպես 5 000 : 500 =10 : 1։ Սակայն փոխարենը B կապիտալն էլ միևնույն ժամանակվա ընթացքում տասն անգամ ավելի շատ աշխատույժ է շարժման մեջ դրել, քան A կապիտալը։
Աշխատապրոցեսում իրապես կիրառված կապիտալն է միայն, որ հավելարժեք է արտադրում և որին են հենց վերաբերում հավելարժեքի մասին տրված օրենքները, ուրեմն և այն օրենքը, թե տվյալ նորմայի դեպքում հավելարժեքի մասսան որոշվում է փոփոխուն կապիտալի հարաբերական մեծությամբ։
Աշխատապրոցեսն ինքը չափվում է ժամանակով։ Եթե աշխատօրվա երկարությունը տրված է (ինչպես այստեղ, որտեղ մենք A-ի ու B-ի բոլոր պայմանները հավասարեցնում ենք, որպեսզի հավելարժեքի տարենորմայի տարբերությունն ավելի պարզ լույսով ներկայացնենք), ապա աշխատաշաբաթը կազմված է աշխատօրերի որոշ թվից։ Եվ կամ մենք կարող ենք մի որևէ աշխատապարրերաշրջան, օրինակ, այստեղ հինգշաբաթյա աշխատապարբերաշրջանը, ասենք, 300 ժամից կազմված մի հատիկ աշխատօր նկատել, եթե աշխատօրը = 10 ժամի, իսկ շաբաթը = 6 աշխատօրվա։ Բայց այնուհետև մենք պետք է այս թիվը բազմապատկենք այն բանվորների թվով, որոնք յուրաքանչյուր օր միևնույն աշխատապրոցեսում բանեցվում են միասին։ Եթե բանվորների այս թիվը լիներ, օրինակ, 10, ապա շաբաթվա օրերինը կլիներ = 60 × 10 = 600 ժամ, իսկ հինգշաբաթյա մի աշխատապարբերաշրջանը = կլիներ 600 × 5 = 3 000 ժամ։ Հետևաբար հավասարամեծ փոփոխուն կապիտալներ են կիրառվում հավելարժեքի նույնահավասար նորմայի ժամանակ ու աշխատօրվա միևնույն երկարության դեպքում, եթե միևնույն ժամկետում շարժման մեջ դրվում են աշխատույժի հավասարամեծ քանակներ (նույն գնանոց մի աշխատույժը բազմապատկած միևնույն թվով)։
Հիմա մենք վերադառնանք մեր սկզբնական օրինակներին։ Երկու դեպքումն էլ, թե թե՛ A-ի ու թե թե՛ B-ի դեպքում, տարվա յուրաքանչյուր շաբաթվա մեջ հավասարամեծ փոփոխուն կապիտալներ են կիրառվում, շաբաթական 100 £։ Ուստի կիրառված, աշխատապրոցեսում իրապես գործող փոփոխուն կապիտալները հավասար են, բայց կանխավճարված փոփոխուն կապիտալները բոլորոցվին բոլորովին անհավասար են։ A-ի դեպքում յուրաքանչյուր 5 շաբաթվա համար կանխավճարված է 500 £, որից ամեն մի շաբաթաում շաբաթում բանեցվում է 100 £։ B-ի դեպքում առաջին հինգշաբաթյա պարբերաշրջանի համար պետք է կանխավճարվի 5 000 £, որից սակայն շաբաթական բանեցվում է միմիայն 100 £, ուրեմն 5 շաբաթվա մեջ միմիայն 500 £, որը = է կանխավճարված կապիտալի <math>^1/_{10}</math>-ին։ Հինգշաբաթյա երկրորդ պարբերաշրջանում կանխավճարվելու է 4 500 £, բայց գործադրվում է լոկ 500 £-ը և այլն։ Մի որոշ ժամանակաշրջանի համար կանխավճարված փոփոխուն կապիտալը փոխարկվում է կիրառված, ուրեմն իսկապես գործող ու բանող փոփոխուն կապիտալի լոկ այն չափով, որով նա իրոք մտնում է հիշյալ ժամանակաշրջանի այն հատվածի մեջ, որ լեցված, բռնված է լինում աշխատապրոցեսի կողմից, և որով նա իսկապես գործում է աշխատապրոցեսում։ Այն միջնաժամանակում, երբ նրա մի մասը կանխավճարվում է՝ լոկ հետագա մեկ ժամանակահատվածում կիրառվելու համար, այս մասը բնավ գոյություն չունի աշխատապրոցեսի համար և հետևաբար ոչ մի ազդեցություն չի անում ոչ ո՛չ արժեգոյացման ու ոչ ո՛չ էլ հավելարժեքի գոյացման վրա։ Օրինակ, 500 £-անոց A կապիտալի դեպքում։ Սա կանխավճարված է 5 շաբաթվա համար, բայց յուրաքանչյուր շաբաթ հիշյալ կապիտալից աշխատապրոցեսի մեջ հաջորդաբար մտնում է միմիայն 100 £։ Առաջին շաբաթում նրանից բանեցվում է <math>^1/_5</math>-ը, <math>^14/_5</math>-ը կանխավճարված է լինում առանց կիրառվելու, թեև նա հաջորդ 4 շաբաթվա աշխատապրոցեսի համար պետք է իբրև պաշար պահված և ուրեմն կանխավճարված լինի։
Այն հանգամանքները, որոնք կանխավճարված ու կիրառված փոփոխուն կապիտալի հարաբերության մեջ տարբերություն են առաջ բերում, հավելարժեքի արտադրության վրա — հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ — ներգործում են լոկ այն չափով ու նրանով միայն, որ նրանք տարբերություն են առաջ բերում փոփոխուն կապիտալի այն քանակի մեջ, որն իրոք կարող է կիրառվել մի որոշ ժամանակաշրջանում, օրինակ, մեկ շաբաթվա ընթացքում, 5 շաբաթվա մեջ է այլն։ Կանխավճարված փոփոխուն կապիտալը որպես փոփոխուն կապիտալ գործում է լոկ այն չափով ու այն ժամանակի ընթացքում, որչափով ու որի ընթացքում իսկապես գործադրվում է. ոչ թե ժամանակի ընթացքում, երբ նա կանխավճարված մնում է լոկ իբրև պաշար՝ առանց բանեցվելու։ Բայց այն բոլոր հանգամանքները, որոնք տարբերություն են առաջ բերում կանխավճարված ու կիրառված փոփոխուն կապիտալի հարաբերության մեջ, հանգում են պտուտապարբերաշրջանների տարբերությանը (սա որոշվում է կամ աշխատապարբերաշրջանի, կամ թե շրջանառության պարբերաշրջանի և կամ էլ այս երկսի տարբերությամբ)։ Հավելարժեքի արտադրության օրենքն այն է, որ գործող փոփոխուն կապիտալի նույնահավասար քանակները հավելարժեքի նույն նորմայի ժամանակ հավելարժեքի միահավասար քանակներ են արտադրում։ Հետևաբար եթե հավասար ժամանակահատվածներում հավելարժեքի նույնահավասար նորմայի դեպքում փոփոխուն կապիտալի միահավասար քանակներ են կիրառվում A ու B կապիտալների կողմից, ապա սրանք պետք է միևնույն ժամանակամիջոցներում հավելարժեքի նույնահավասար մասսաներ արտադրեն, ինչքան էլ որ տարբեր լինի որոշ ժամանակամիջոցում կիրառված այս փոփոխուն կապիտալի հարաբերությունը նույն ժամանակամիջոցում կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ, ուրեմն որքան էլ տարբեր լինի հավելարժեքի արտադրված մասսայի հարաբերությունը ոչ թե կիրառված, այլ ընդհանրապես կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ։ Այս հարաբերության տարբերությունը հավելարժեքի արտադրության վերաբերմամբ շարադրած օրենքներին հակասելու փոխարեն, ընդհակառակը, հաստատում է հիշյալները և սրանց մի անխուսափելի հետևությունն է։
Քննենք B կապիտալի հինգշաբաթյա առաջին արտադրահատվածը։ 5-րդ շաբաթվա վերջում կիրառված և պրծած է 500 £։ Արժեքային արդյունքը = է 1 000 £, ուրեմն <math>\frac{500m}{500v}</math> =100%։ Ճիշտ ինչպես A կապիտալի դեպքում։ Այն հանգամանքը, որ A կապիտալի դեպքում հավելարժեքն իրացվում է կանխավճարված կապիտալի հետ միասին, իսկ B-ի դեպքում՝ ոչ, այստեղ դեռ չի վերաբերում մեզ, քանի որ այստեղ խոսքը դեռ միմիայն հավելարժեքի արտադրության մասին, է ու նրա այն հարաբերության մասին, որ նա ունի յուր արտադրության ժամանակ կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ։ Իսկ եթե մենք հաշվենք, ընդհակառակը, B-ի դեպքում հավելարժեքի հարաբերությունը ոչ թե կանխավճարված 5 000 £-անոց կապիտալի այն մասի նկատմամբ, որը կիրառված և ուրեմն պրծած է հավելարժեքի արտագրության արտադրության ժամանակ, այլ կանխավճարված հենց այս ամբողջ կապիտալի նկատմամբ, ապա կստանանք <math>\frac{500m}{5000v}</math> = <math>\frac{1}{10}</math> = 10%։
Այսպիսով ուրեմն, B կապիտալի համար՝ 10%, իսկ A կապիտալի համար՝ 100%, այսինքն տաս անգամ ավելի։ Եթե այստեղ ասվեր, թե հավասարամեծ կապիտալների համար, որոնք աշխատանքի նույնահավասար մի քանակ են շարժման մեջ դրել ու ընդսմին այնպիսի աշխատանքի, որը նույնահավասար մասերով է տրոհված լինում վճարված ու անվձար անվճար աշխատանքի, հավելարժեքի նորմայի այս տարբերությունը հակասում է հավելարժեքի արտադրության վերաբերյալ օրենքներին,— ապա պատասխանը պարզ կլիներ և կտրվեր փաստական հարաբերությունների վրա նետված սոսկական ակնարկով.— մի A-ի դեպքում արտահայտվում է սրա հավելարժեքի իսկական նորման, այսինքն 500 £-անոց մի փոփոխուն կապիտալի՝ 5 շաբաթում արտադրած հավելարժեքի հարաբերությունը 500 £-անոց փոփոխուն կապիտալի նկատմամբ։ B-ի դեպքում, ընդհակառակը, հաշիվն արվում է մի այնպիսի եղանակով, որը ոչ մեկ առնչություն չունի ոչ հավելարժեքի արտադրության հետ ու ոչ էլ հավելարժեքի նորմայի նրան համապատասխանող որոշման հետ։ 500 £ հավելարժեքը, որ արտադրվել է 500 £-անոց մի փոփոխուն կապիտալով, իրապես հաշվվում է ոչ թե այն 500 £-անոց փոփոխուն կապիտալի նկատմամբ, որը նրա արտադրության ժամանակ է կանխավճարվել, այլ 5 000 £-անոց մի կապիտալի, որից <math>^9/_{10}</math>, 4 500 £-ը բոլորովին գործ չունի 500 £-անոց այս հավելարժեքի արտադրության հետ, ընդհակառակը, պետք է հետզհետե գործի հաջորդ 45 շաբաթվա ընթացքում, ուրեմն ամենևին գոյություն չունի այն առաջին 5 շաբաթվա արտադրության համար, որոնց մասին է հենց խոսքն այստեղ։ Հետևաբար այս դեպքում A-ի ու B-ի հավելարժեքի նորմայի տարբերությունը ոչ մի առեղծված չի բոլորովին։
Արդ, համեմատենք հավելարժեքի տարենորմաները B ու A կապիտալների համար։ B կապիտալի համար մենք ունենք <math>\frac{5000m}{5000v}</math> = 100%. A կապիտալի համար՝ <math>\frac{5000m}{500v}</math> = 10001 000%։ Բայց հավելարժեքի նորմաների հարաբերությունը նույնն է, ինչ որ առաջ։ Այնտեղ մենք ունեինք B կապիտալի հավելարժեքի նորմա <math>\frac{B \ կապիտալի \ հավելարժեքի \ նորմա}{A \ կապիտալի \ հավելարժեքի \ նորմա}</math> = <math>\frac{10%}{100%}</math>, իսկ հիմա ունեինք <math>\frac{B \ կապիտալի \ հավելարժեքի \ տարենորմա}{A \ կապիտալի \ հավելարժեքի \ տարենորմա}</math> = <math>\frac{100%}{1000%}</math>, բայց <math>\frac{10%}{100%}</math> = <math>\frac{100%}{1000%}</math>, ուրեմն նույն հարաբերությունը, ինչպես որ վերևումն էր։
Սակայն առեղծվածը հիմա այլաշրջվել է։ B կապիտալի տարենորման՝ <math>\frac{5000m}{5000v}</math> = 100% ամենևին չի ներկայացնում ոչ մի շեղում — նույնիսկ մի շեղման երևութքն էլ չի ներկայացնում — մեզ հայտնի այն օրենքներից, որոնք վերաբերում են արտադրությանն ու հավելարժեքի՝ նրան համապատասխանող նորմային։ Տարվա ընթացքում կանխավճարվել և արտադրողաբար սպառվել է 5 000 v. սa սա արտադրել է 5 000 m։ Ուրեմն հավելարժեքի նորման վերևի կոտորակն է՝ <math>\frac{5000m}{5000v}</math> = 100%։ Տարենորման համերաշխ է հավելարժեքի իսկական նորմայի հետ։ Հետևաբար այս անգամ ոչ թե առաջվա նման B կապիտալը, այլ A կապիտալն է ներկայացնում զարտուղությունը, որը պետք է պարզաբանել։
Այստեղ մենք ունենք հավելարժեքի նորմա՝ <math>\frac{5000m}{500v}</math> = 10001 000%։ Բայց եթե առաջին դեպքում 500 m-ը, 5 շաբաթվա արդյունքը, հաշվվեց կանխավճարված 5 000 £-անոց կապիտալի նկատմամբ, որի <math>^9/_{10}</math>-ը չէր բանեցվել նրա արտադrության արտադրության մեջ, ապա hիմա հիմա 5 000 m-ը հաշվվում է 500 v-ի նկատմամբ, այսինքն այն փոփոխուն կապիտալի լոկ <math>^1/_{10}</math>-ի նկատմամբ, որն իրոք բանեցվել է 5 000 m-ի արտադրության մեջ. որովհետև 5 000 m-ը 50 շաբաթվա ընթացքում արտադրողաբար սպառված 5 000-անոց մի փոփոխուն կապիտալի արդյունք և է ու ոչ թե հինգշաբաթյա մի կենտ պարբերաշրջանում գործադրված 500 £-անոց մի կապիտալի արդյունք։ Առաջին դեպքում 5 շաբաթվա մեջ արտադրված հավելարժեքը հաշվվում էր մի կապիտալի նկատմամբ, որը կանխավճարված է 50 շաբաթվա համար, ուրեմն տաս անգամ ավելի մեծ է 5 շաբաթվա ընթացքում բանեցրածից։ Հիմա 50 շաբաթվա մեջ արտադրված հավելարժեքը հաշվվում է մի կապիտալի նկատմամբ, որը կանխավճարված է 5 շաբաթվա համար, ուրեմն տաս անգամ ավելի փոքր է 50 շաբաթում գործադրածից։
500 £-անսց A կապիտալը երբեք ավելի երկար ժամանակի համար չի կանխավճարվում, քան 5 շաբաթն է։ Սրա վերջում նա հետ է հոսում և կարող է տարվա ընթացքում միևնույն պրոցեսը 10 անգամ վերսկսել տասնանգամյա պտույտի միջոցով։ Այստեղից հետևում է երկու բան։
'''Առաջին'''. A-ի դեպքում կանխավճարված կապիտալը միմիայն հինգ անգամ ավելի մեծ է, քան մի շաբաթվա արտադրապրոցեսում մշտապես կիրառվող կապիտալամասը։ Իսկ ընդհակառակը, B կապիտալը, որ 50 շաբաթում լոկ մի անգամ է պտույտ գործում, ուրեմն պետք է 50 շաբաթվա համար ել էլ կանխավճարված լինի, 50 անգամ ավելի մեծ է, քան հիշյալ կապիտալի այն մասը, որը մի շաբաթում մշտապես բանեցվել կարող է։ Ուստի պտույտը կերպափոխում է այն հարաբերությունը որ լինում է տարվա ընթացքում արտադրապրոցեսի համար կանխավճարված կապիտալի ու մի որոշ արտադրապարբերաշրջանի, օրինակ, մեկ շաբաթվա համար մշտապես կիրառելի կապիտալի միջև։ Եվ սա մեզ ներկայանում է իբրև առաջին դեպք, երբ 5 շաբաթվա հավելարժեքը հաշվվում է ոչ թե այս 5 շաբաթում կիրառված կապիտալի նկատմամբ, այլ 50 շաբաթվա ընթացքում կիրառված, տաս անգամ ավելի մեծ կապիտալի նկատմամբ։
'''Երկրորդ'''. A կապիտալի 5-շաբաթյա պտուտապարբերաշրջանը կազմում է տարվա <math>^1/_{10}</math>-ը միայն, ուստի տարին ընդգրկում է 10 այսպիսի պտուտապարբերաշրջան, որոնցում 500 £-անոց A կապիտալը միշտ նորից է կիրառվում։ Կիրառված կապիտալն այստեղ հավասար է 5 շաբաթվա համար կանխավճարված կապիտալին, բազմապատկած տարվա մեջ եղած պտուտապարբերաշրջանների թվով։ Տարվա ընթացքում կիրառված կապիտալը = է 500 × 10 =5 000 £։ Տարվա մեջ կանխավճարված կապիտալը = է <math>\frac{5 \ 000}{10}</math> = 500 £։ Թեև 500 £-ը միշտ նորից է կիրառվում, իրականում սակայն ամեն 5 շաբաթվա համար նույն 500 £-ից ավելի չի կիրառվում երբեք։ Մյուս կողմից՝ B կապիտալի դեպքում 5 շաբաթվա մեջ թեև միմիայն 500 £ է կիրառվում և կանխավճարվում է այս 5 շաբաթվա համար, բայց որովհետև պարբերաշրջանն այստեղ = է 50 շաբաթվա, ուստի տարվա ընթացքում կիրառված կապիտալը ոչ թե յուրաքանչյուր 5 շաբաթվա համար, այլ 50 շաբաթվա համար կանխավճարված կապիտալին է հավասար։ Սակայն հավելարժեքի՝ տարվա մեջ արտադրված մասսան հավելարժեքի տվյալ նորմայի դեպքում համապատասխանում է տարվա ընթացքում կիրառված ու ոչ թե տարվա մեջ կանխավճարված կապիտալին։ Հետևաբար հավելարժեքի հիշյալ մասսան մի անգամ պտույտ ֊գործող գործող 5 000 £-անոց կապիտալի համար ավելի մեծ չի, քան տաս անգամ պտույտ գործող 500 £-անոց կապիտալի համար, և նա հավասարամեծ է լոկ այն պատճառով, որ տարվա մեջ մեկ անգամ պտույտ գործող կապիտալն հենց ինքը տաս անգամ ավելի մեծ է, քան տարվա մեջ տաս անգամ պտույտ գործող կապիտալը։
Տարվա մեջ պտույտ գործած փոփոխուն կապիտալը — ուրեմն տարեկան արդյունքի մասը կամ տարեկան ծախսման այն բաժինը, որ հավասար է այս մասին — տարվա ընթացքում իսկապես կիրառված, արտադրողաբար սպառված փոփոխուն կապիտալն է։ Այստեղից հետևում է, որ եթե տարվա մեջ պտույտ գործած A փոփոխուն կապիտալն ու տարվա մեջ պտույտ գործած B փոփոխուն կապիտալը հավասարամեծ են և նրանք արժեմեծացման միատեսակ պայմաններում են կիրառվել, ուստի հավելարժեքի նորման երկսի համար միևնույնն է, ապա հավելարժեքի՝ տարվա ընթացքում արտադրված մասսան էլ պետք է միևնույնը լինի երկսի համար. հետևաբար — քանի որ կիրառված կապիտալամասսաները նույնն են — հավելարժեքի՝ տարվա վրա հաշված նորման էլ միևնույնը պիտի լինի, որչափով որ նա արտահայտվում է հետևյալ կերպով. <math>\frac{Հավելարժեքի՝ \ տարվա \ մեջ \ արտադրված \ մասսա}{Տարվա \ մեջ \ պտույտ \ գործած \ փոփոխուն \ կապիտալ}</math>։ Կամ ընդհանրապես արտահայտած՝ ինչ էլ որ լինի պտույտ գործած փոփոխուն կապիտալների հարաբերական մեծությունը, տարվա ընթացքում նրանց արտադրած հավելարժեքի նորման որոշվում է հավելարժեքի այն նորմայով, որ համապատասխան կապիտալներն աշխատել, ձեռք են բերել միջին պարբերաշրջաններում (օրինակ, միջին շաբաթում կամ թե միջին օրում)։
Սա միակ հետևությունն է, որը բղխում է հավելարժեքի արտադրությանը վերաբերյալ ու հավելարժեքի նորմայի որոշմանը վերաբերյալ օրենքներից։
<math>\frac{Տարվա \ մեջ \ պտույտ \ գործած \ կապիտալ}{Կանխավճարված \ կապիտալ}</math> (ընդորում մենք, ինչպես ասել ենք, քննություն առնում ենք փոփոխուն կապիտալը միայն)։ Քանորդը ցույց է մի տալիս ընթացքում կանխավճարված կապիտալի պտույտների թիվը։
A կապիտալի համար մենք ունենք <math>\frac{Տարվա \ մեջ \ պտույտ \ գործած \ 5 \ 000 \ £-անոց \ կապիտալ}{Կանխավճարված \ 500 \ £-անոց \ կապիտալ}</math>. B կապիտալի համար <math>\frac{Տարվա \ մեջ \ պտույտ \ գործած \ 5 \ 000 \ £-անոց \ կապիտալ}{Կանխավճարված \ 5 \ 000 \ £-անոց \ կապիտալ}</math>։
Երկու հարաբերության մեջ էլ համարիչն արտահայտում է կանխավճարված կապիտալը, բազմապատկած պտուտաթվովպտուտա'''թվով'''. A-ի համար՝ 500 × 10, B-ի համար՝ 5 000 × 1։ Կամ թե չէ՝ բազմապատկած մի տարվա վրա հաշված պտուտաժամանակի պտուտա'''ժամանակի''' գլխիվայր կոտորակով։ Պտուտաժամանակն A-ի համար <math>^1/_{10}</math> տարի է. պտուտաժամանակի գլխիվայր կոտորակը <math>\frac{10}{1}</math> տարի է, ուրեմն 500 × <math>\frac{10}{1}</math> = 5 000։ B-ի համար՝ 5 000 × <math>\frac{1}{1}</math> = 5 000։ Հայտարարն արտահայտում է պտույտ գործած կապիտալը, բազմապատկած պտուտաթվի գլխիվայր կոտորակով. A-ի համար՝ 5 000 × <math>^1/_{10}</math>), B-ի համար՝ 5 000 × <math>\frac{1}{1}</math>։
Աշխատանքի այն համապատասխան մասսաները (վճարված ու անվճար աշխատանքի գումարը), որոնք շարժման մեջ են դրվում տարվա մեջ պտույտ գործած երկու փոփոխուն կապիտալով, այստեղ նույնահավասար են) որովհետև հենց իրենք՝ պտույտ գործած կապիտալներն էլ հավասար են, և նրանց արժեմեծացման նորման նույնպես միահավասար է։
Մի ակնթարթ կանգ առնենք վերջին դեպքի վրա։
Մեր առաջվա օրինակի բոլոր ենթադրությունները պահպանենք, միայն թե պտուտապարբերաշրջանը թող երկարելով դառնա 55 չաբաթ։ Աշխատապրոցեսը շաբաթական պահանջում է 100 £ փոփոխուն կապիտալ, ուրեմն պտուտապարբերաշրջանի համար՝ 5 500 £ և արտագրում արտադրում է շաբաթական 100 m. հետևաբար m՛-ն առաջվա պես 100% է։ Պտուտաթիվը՝ n-ն այստեղ = է <math>\frac{50}{55}</math> = <math>\frac{10}{11}</math>, որովհետև պտուտաժամանակը 1 + <math>\frac{1}{10}</math> տարի է (տարին 50 շաբաթ հաշվելով) = <math>\frac{11}{10}</math> տարի։
M՛ = <math>\frac{100\% \ × \ 5 \ 500 \ × \ \frac{10}{11}}{5 \ 500}</math> = 100 × <math>\frac{10}{11}</math> = <math>\frac{1 \ 000}{11}</math> = 90<math>\frac{10}{11}</math>%, ուրեմն 100%-ից փոքր։ Իրոք, եթե հավելարժեքի տարենորման 100% լիներ, ապա 5 500 v-ն մի տարում պետք է արտադրեր 5 500 m, մինչդեռ սրա համար <math>\frac{11}{10}</math> տարի է հարկավոր։ 5 500 v-ն տարվա ընթացքում արտադրում է միմիայն 5 000 m, հետևաբար հավելարժեքի տարենորման = <math>\frac{5000m}{5500v}</math> = <math>\frac{10}{11}</math> = 90<math>\frac{10}{11}</math>%։
Ուստի հավելարժեքի տարենորման կամ այն հարաբերությունը, որ լինում է տարվա ընթացքում արտադրված հավելարժեքի ու ընդհանրապես '''կանխավճարված''' փոփոխուն կապիտալի միջև (վերջինս տարբերելով տարվա ընթացքում '''պտույտ գործած''' փոփոխուն կապիտալից) սոսկ սուբյեկտիվ բան չի ամենևին, այլ հենց կապիտալի իրական շարժումն է առաջ բերում այս հակադրումը։ A կապիտալի տիրոջ համար տարվա վերջում հետհոսած է լինում կանխավճարած փոփոխուն կապիտալը, որ =500 £ , ու սրանից զատ նաև 5 000 £ հավելարժեք։ Ոչ թե այն կապիտալամասսան է արտահայտում նրա կանխավճարած կապիտալի մեծությունը, որ նա կիրառել է տարվա ընթացքում, այլ այն կապիտալամասսան, որը պարբերաբար հետ է հոսում նրա մոտ։ Ներկա հարցի հետ ոչ մի գործ չունի այն հանգամանքը, թե արդյոք կապիտալը տարվա վերջում մասամբ իբրև արտադրապաշա՞ր գոյություն ունի, թե՞ մասամբ որպես ապրանքակապիտալ կամ թե դրամակապիտալ, և թե նա ինչպիսի համամասնությամբ է տրոհված այս տարբեր բաժնեմասերին։ B կապիտալի տիրոջ համար հետհոսած է լինում 5 000 £, նրա կանխավճարած կապիտալը, վրադիր՝ 5 000 £ հավելարժեք։ C կապիտալի (ամենավերում քննարկած 5 500 £-անոց կապիտալի) տիրոջ համար տարվա ընթացքում արտադրված է 5 000 £ հավելարժեք (ծախսված է 5 000 £, և հավելարժեքի նորման էլ՝ 100%), բայց նրա կանխավճարած կապիտալը դեռ հետ չի հոսել, ոչ էլ նրա արտադրած հավելարժեքը։
M՛ = m՛n-ն արտահտյտում է այն, որ կիրառված փոփոխուն կապիտալի համար մեկ պտուտապարբերաշրջանում եղած հավելարժեքի նորման՝ <math>\frac{Մի \ պտուտապարբերաշրջանում \ արտադրված \ հավելարժեքի \ մասսա}{Մի \ պտուտապարբերաշրջանում \ կիրառված \ փոփոխուն \ կապիտալ}</math> պետք է բազմապատկել պտուտապարբերաշրջանների կամ թե կանխավճարված փոփոխուն կապիտալի վերարտադրապարբերաշրջանների թվով, այն պարբերաշրջանների թվով, որում նա վերանորոգում է յուր շրջապտույտը։
Արդեն տեսել ենք I գրքում, IV գլուխ («Փողի վերափոխվելը կապիտալի») ու հետո I գիրք, XXI գլխում («Պարզ վերարտադրություն») որ կապիտալարժեքն ընդհանրապես կանխավճարվում է, բայց չի ծախսվում, որովհետև այս արժեքը յուր շրջապտույտի տարբեր փուլերով անցնելուց հետո էլի յուր ելակետին է վերադառնում և այն էլ՝ հավելարժեքով հարստացած։ Այս նրան բնորոշում է իբրև կանխավճարված կապիտալարժեքի։ Այն ժամանակը, որ տևում է նրա ելակետից սկսած մինչև նրա վերադարձակետը, այն ժամանակն է, որի համար կանխավճարված է նա։ Կապիտալարժեքի կատարած ամբողջ շրջապտույտը, որը չափվում է նրա կանխավճարումից մինչև նրա հետհոսումը եղած ժամանակով, կազմում է նրա պտույտը, իսկ այս պտույտի տևողությունը՝ մի պտուտապարբերարջան։ պտուտապարբերաշրջան։ Եթե այս պտուտապարբերաշրջանն անցել, պրծել է, շրջապտույտը վերջացել, ապա միևնույն կապիտալարժեքը կարող է նույն շրջապտույտը նորից սկսել, ուրեմն և նորից արժեմեծանալ, հավելարժեք արտադրել։ Եթե փոփոխուն կապիտալը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, ինչպես A-ի դեպքում, ապա տարվա ընթացքում միևնույն կապիտալականխավճարումով տաս անգամ է արտադրվում հավելարժեքի այն մասսան , որը մի պտուտապարբերաշրջանի է համապատասխանում։
Մենք պետք է մեզ համար պարզենք կանխավճարման բնությունը կապիտալիստական հասարակության տեսակետից։
A կապիտալը, որը տարվա ընթացքում տաս անգամ է պտույտ գործում, տարվա մեջ կանխավճարված է տաս անգամ։ Նա ամեն մի նոր պտուտապարբերաշրջանի համար նորից է կանխավճարվում։ Բայց միաժամանակ A-ն տարվա ընթացքում երբեք միևնույն 500 £-անոց կապիտալարժեքից ավելի չի կանխավճարում և մեր քննարկած արտադրապրոցեսի համար նա իրոք յուր տրամադրության տակ երբեք 500 £-ից ավելի չի ունենում։ Հենց որ այս 500 £-ը վերջացնում է մի շրջապտույտը, A-ն միևնույն շրջապտույտը նորից է սկսել տալիս նրան. ճիշտ ինչպես որ կապիտալը յուր բնության համեմատ հենց նրանով է պահպանում յուր կապիտալաբնույթը, որ նա կրկնվող արտադրապրոցեսներում միշտ իբրև կապիտալ է գործում։ Այլև նա երբեք 5 շաբաթվանից ավելի երկար ժամանակվա համար չի կանխավճարվում։ Եթե պտույտն ավելի երկար և է տևում, ապա 500 £-ը չի բավականացնում։ Եթե պտույտը կարճանում է, 500 £-ի մի մասն ավելորդ է դառնում։ Կանխավճարվում են ոչ թե 500 £-անոց տասը կապիտալ, այլ 500 £-անոց մեկ կապիտալը հաջորդական ժամանակահատվածներում տաս անգամ է կանխավճարվում։ Ուստի հավելարժեքի տարենորման հաշվվում է ոչ թե տաս անգամ կանխավճարված 500 £-անոց կապիտալի վրա կամ 5 000 £-ի վրա, այլ մի անգամ կանխավճարված 500 £-ի վրա, ճիշտ ինչպես որ երբ 1 թալերը տաս անգամ է շրջանառում, նա շրջանառության մեջ գտնվող լոկ մի հատիկ թալեր է միշտ, թեև 10 թալերի ֆունկցիա է կատարում։ Բայց այն ձեռքում, որի մեջ նա գտնվում է ամեն մի տիրափոխության ժամանակ, նա առաջվա պես էլի հենց միևնույն 1 թալերանոց արժեքն է մնում։
A կապիտալը յուր ամեն մի անգամվա հետհոսման ու նաև տարվա վերջում յուր հետհոսման ժամանակ ցույց է տալիս նմանապես, որ յուր տերը միշտ միևնույն 500 £-անոց կապիտալարժեքով է գործառում։ Ուստի յուրաքանչյուր անգամ էլ միմիայն 500 £ է հետհոսում նրա ձեռը։ Հետևաբար նրա կանխավճարած կապիտալը երբեք 500 £-ից ավելի չի։ Կանխավճարված 500 £-անոց կապիտալը հենց այս պատճառով կազմում է այն կոտորակի հայտարարը, որը հավելարժեքի տարենորման է արտահայտում։ Սրա համար մենք վերևում ունեինք հետևյալ ֆորմուլան. M՛ = <math>\frac{m՛vn}{v}</math>= m՛n։
Որովհետև հավելարժեքի իսկական նորման, m՛ = <math>\frac{m}{v}</math>-ն, հավասար է հավելարժեքի մասսային, բաժանած վերջինս արտադրող փոփոխուն կապիտալով, ուստի մենք կարող ենք m՛n-ում m՛-ի արժեքը փոխել, ուրեմն <math>\frac{m}{v}</math> դնել և այս դեպքում կստանանք ուրիշ ֆորմուլա. M = <math>\frac{mn}{v}</math>։
Բայց 500 £-անոց կապիտալը յուր տաս անգամ պտու֊յտ պտույտ գործելով և ուրեմն յուր կանխավճարումը տաս անգամ վերանորոգելով կատարում է տաս անգամ ավելի մեծ մի կապիտալի, 5 000 £-անոց մի կապիտալի ֆունկցիա, ճիշտ ինչպես որ մեկ թալերանոց 500 ստակ, որը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, նույն ֆունկցիան է կատարում, ինչ որ կատարում է լոկ մի անդամ անգամ պտույտ գործող 5 000 ստակը։
====II. ՓՈՓՈԽՈՒՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ====
«Արտադրապրոցեսը հասարակական ինչ ձև էլ որ ունենա, նա պետք է շարունակական լինի կամ պարբերաբար միշտ միևնույն փուլերով անցնի նորից... Յուր մշտատև կապակցությամբ ու յուր նորոգման մշտատև հոսանքի մեջ քննվելով՝ հասարակական ամեն մի արտադրապրոցես վերարտադրապրոցես է միաժամանակ... Իբրև կապիտալարժեքի պարբերական աճ կամ կապիտալի պարբերական պտուղ, հավելարժեքը կապիտալից ծագող մի '''եկամուտի ձե ''' ձև է ընդունում» (I գիրք, XXI գլուխ, էջ 588—589<ref>Հայ. հրատ. »Կապիտալ»«Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 533—534։</ref>)։
Մենք ունենք A կապիտալի հինգշաբաթյա 10 պտուտապարբերաշրջան. առաջին պտուտապարբերաշրքանում պտուտապարբերաշրջանում կանխավճարվում է 500 £ փոփոխուն կապիտալ, այսինքն ամեն մի շաբաթ 100 £ է փոխարկվում աշխատույժի, այնպես որ առաջին պտուտապարբերաշրջանի վերջում աշխատույժի վրա ծախսված է լինում 500 £։ Այս 500 £-ը, որ կանխավճարված ամբողջ կապիտալի մասն էր սկզբնապես, դադարել է կապիտալ լինելուց։ Նա ծախսվել-պրծել է աշխատավարձի վրա։ Բանվորներն իրենց հերթին հիշյալը վճարում են իրենց կենսամիջոցներ գնելու համար, ուրեմն սպառում են 500 £-ի արժեք ունեցող կենսամիջոցներ։ Հետևաբար այս արժեգումարի չափով մի ապրանքամասսա է ոչնչացվում (այն, ինչ որ բանվորը տնտեսում է, ասենք, իբրև փող և այլն, նույնպես կապիտալ չի)։ Բացի այն դեպքերից, երբ հիշյալ ապրանքամասսան գործունակ է պահում բանվորի աշխատույժը, ուրեմն կապիտալիստի մի անհրաժեշտ գործիքը, այս ապրանքամասսան անարտադրողաբար է սպառվում բանվորի համար։
— Երկրորդ. այս 500 £-ը սակայն կապիտալիստի համար փոխարկվում է միևնույն արժեքով (resp. [համապատասխանաբար, համապատասխան դեպքում] գնով) աշխատույժի։ Աշխատույժը կապիտալիստի կողմից արտադրողաբար սպառվում է աշխատապրոցեսում։ 5-րդ շաբաթվա վերջում առկա է լինում 1 000 £-անսց արժեքային մի արդյունք։ Սրա կեսը, 500 £-ը, աշխատույժի վճարահատուցման վրա ծախսված փոփոխուն կապիտալի վերարտադրված արժեքն է։ Մյուս կեսը, 500 £, նոր արտադրված հավելարժեք է։ Բայց այն փոխակերպության հետևանքով, որով կապիտալի մի մասը փոփոխուն կապիտալի է վերածված լինում, հինգ շաբաթվա աշխատույժը նույնպես ծախսվում, սպառվում է, թեև արտադրողաբար։ Երեկ գործած աշխատանքը նույն այն աշխատանքը չի, որն այսօր է գործում։ Նրա արժեքը, պլյուս նրա ստեղծած հավելարժեքը, հիմա գոյություն ունի իբրև բուն իսկ աշխատույժից տարբեր մեկ իրի, արդյունքի արժեք։ Սակայն շնորհիվ նրա, որ արդյունքը դրամի է փոխարկվում, արդյունքի այն արժեմասը, որ հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, կարող է նորից աշխատույժի վերածվել է ուրեմն նորից որպես փոփոխուն կապիտալ գործել։ Այն հանգամանքը, որ ոչ այն միայն վերարտադրված, այլև դրամաձևի հետփոխարկված կապիտալարժեքով միևնույն բանվորները, այսինքն աշխատույժի միևնույն կրիչներն են գործի դրվում,— ոչ մի նշանակություն չունի։ Հնարավոր է, որ կապիտալիստը երկրորդ պտուտապարբերաշրջանում նոր բանվորներ է բանեցնում հների փոխարեն։
Այսպիսով ուրեմն, հինգշաբաթյա 10 պտուտապարբերաշրջանում աշխատավարձի վրա հաջորդաբար ծախսվում է իրոք 5 000 £-անոց մի կապիտալ ու ոչ թե 500 £-անոց, իսկ աշխատավարձը բանվորները ծախսում են կենսամիջոցների վրա։ Այս եղանակով կանխավճարված 5 000 £-անոց կապիտալը բանեցրած պրծած է։ Նա այլևս գոյություն չունի։ Մյուս կողմից՝ արտադրապրոցեսին հաջորդաբար միակցվում է ոչ թե 500, այլ 5 000 £ արժեքով աշխատույժ, և սա վերարտադրում է ոչ միայն յուր սեփական արժեքը, որ = 5000 5 000 £, այլ և արտադրում է որպես հավելույթ 5 000 £-անոց մի հավելարժեք։ 500 £-անոց փոփոխուն կապիտալը, որ կանխավճարվում է երկրորդ պտուտապարբերաշրջանում, 500 £-անոց նույն այն կապիտալը չի, որն առաջին պտուտապարբերաշրջանումն էր կանխավճարվել։ Սա սպառված է, աշխատավարձի վրա է ծախսված։ Բայց սա '''փոխարինված է''' 500 £-անոց փոփոխուն մի նոր կապիտալով, որն առաջին պտուտապարբերաշրջանում արտադրվեց ապրանքաձևով և հետ փոխարկվեց դրամաձևի։ Հետևաբար այս նոր դրամակապիտալն առաջին պտուտապարբերաշրջանում նոր արտադրված ապրանքամասսայի դրամաձևն է։ Այն հանգամանքը, որ կապիտալիստի ձեռին էլի 500 £-անոց մի նույնաքանակ դրամագումար է գտնվում, այսինքն հավելարժեքը մի կողմ թողած՝ ճիշտ նույնքան դրամակապիտալ, որքան նա կանխավճարեց սկզբնապես,— սքողում է այն պարագան, որ նա նոր արտադրված մի կապիտալով է գործ առում։ (Ինչ վերաբերում է ապրանքակապիտալի մյուս արժեբաղադրամասերին, որոնք հաստատուն կապիտալամասերն են փոխհատուցում, ապա նրանց արժեքը ոչ թե նոր է արտադրվում, այլ միմիայն փոխում է այն ձևը, որով գոյություն ունի այս արժեքը)։— Վերցնենք մենք երրորդ պտուտապարրերաշրջանը։ Այստեղ ակներև է, որ երրորդ անգամին կանխավճարված 500 £-անոց կապիտալը ոչ թե մեկ հին, այլ նոր արտադրված մի կապիտալ է, որովհետև նա երկրորդ պտուտապարբերաշրջանում ու ոչ թե առաջին պտուտապարբերաշրջանում արտադրված ապրանքամասսայի դրամաձևն է, այսինքն այս ապրանքամասսայի այն մասի, որի արժեքը հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին։ Առաջին պտուտապարբերաշրջանում արտադրված ապրանքամասսան ծախվել է։ Նրա այն արժեմասը, որը հավասար էր կանխավճարված կապիտալի փոփոխուն արժեմասին, փոխարկվեց երկրորդ պտուտապարբերաշրջսնի նոր աշխատույժի և արտադրեց մի նոր ապրանքամասսա, որն էլի ծախվեց, և որի մի արժեմասը երրորդ պտուտապարբերաշրջանում կանխավճարված 500 £-անոց կապիտալն է կազմում։
Եվ այսպես է լինում տասը պտուտապարբերաշրջանումն էլ։ Սրանց ժամանակ յուրաքանչյուր հինգ շաբաթ նոր արտադրված ապրանքամասսաները (ոըոնց որոնց արժեքը, որչափով որ սա փոփոխուն կապիտալն է փախհատուցում, նույնպես նոր է արտադրվում և ոչ թե լոկ վերահայտնվում է, ինչպես հաստատուն շրջանառու կապիտալամասի դեպքում) շուկա են նետվում, որպեսզի արտադրապրոցեսին նոր աշխատույժ միակցվի միշտ։
Հետևաբար կանխավճարված 500 £-անոց փոփոխուն կապիտալի տաս անգամվա պտույտով ոչ թե այն հետևանքն է ձեռք բերվում, որ 500 £-անոց այս կապիտալը կարող է տաս անգամ արտադրողաբար սպառվել, կամ թե այն, որ 5 շաբաթվանը բավարարող փոփոխուն կապիտալը կարող է 50 շաբաթ կիրառվել։ Ընդհակառակը, 50 շաբաթում 10 × 500 £ փոփոխուն կապիտալ է կիրառվում, իսկ 500 £-անոց կապիտալը միշտ էլ բավական է լինում 5 շաբաթվա համար միայն և 5 շաբաթն անցնելուց հետո պետք է նոր արտադրված 500 £-անոց կապիտալով փոխարինվի։ Այս տեղի է ունենում ինչպես A կապիտալի վերաբերմամբ, այնպես էլ B կապիտալի վերաբերմամբ։ Բայց այստեղ սկսվում է տարբերությունը։
5-շաբաթյա առաջին ժամանակահատվածի վերջում B-ի, ինչպես և A-ի կողմից կանխավճարված և ծախսված է լինում 500 £-անոց փոփոխուն մի կապիտալ։ B-ի, ինչպես և A-ի կողմից նրա արժեքը փոխարկվել է աշխատույժի և փոխհատուցվել այս աշխատույժի միջոցով նոր ստեղծված արդյունքի արժեքի այն մասով, որը հավասար է կանխավճարված 500 £-անոց փոփոխուն կապիտալի արժեքին։ B-ի, ինչպես և A-ի համար աշխատույժը ոչ միայն ծախսված 500 £-անոց փոփոխուն կապիտալի արժեքը փոխարինել է միևնույն գումարի մի նոր արժեքով, այլ և ավելացրել է մի հավելարժեք — և ենթադրության համաձայն՝ միևնույն մեծության հավելարժեք։
Բայց արժեքային այն արդյունքը, որով փոխհատուցվում է կանխավճարված փոփոխուն կապիտալը և յուր արժեքի վրա մի հավելարժեք է ավելացնում, B-ի համար գտնվում է ոչ այն ձևում, որով նա կարող է նորից իբրև արտադրողական կապիտալ, resp* [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալ գործել։ A-ի համար նա այս ձևումն է գտնվում։ Եվ մինչև տարին վերջանալը B-ի ձեռին ունենում է առաջին 5 շաբաթում ու հետո էլ յուրաքանչյուր 5 շաբաթում ծախսվող փոփոխուն կապիտալ, թեև սա փոխարինվում է նոր արտադրված արժեքով, պլյուս հավելարժեքը, բայց ոչ այն ձևով, որով նա կարող է նորից իբրև արտադրողական կապիտալ, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալ գործել։ Չնայած որ նրա '''արժեքը''' փոխարինվել է մի նոր արժեքով, ուրեմն նորացվել է, բայց նրա արժեձևը (այստեղ՝ բացարձակ արժեձևը, նրա դրամաձևը) չի նորացվել։
Այսպիսով ուրեմն 5-շաբաթյա երկրորդ ժամանակամիջոցի համար (և այսպես հաջորդաբար տարվա ընթացքում յուրաքանչյուր 5 շաբաթվա համար) նույնպես պետք է հետագա 500 £ լինի որպես պաշար, ինչպես որ կար առաջին ժամանակամիջոցի համար։ Հետևաբար վարկահարաբերությունները մի կողմ թողած՝ տարվա սկզբում պետք է իբրև պաշար, որպես կանխավճարված ներթաքուն կապիտալ առկա լինի 5 000 £, թեև սա տարվա մեջ իրոք լոկ աստիճանաբար է ծախսվում, աշխատույժի փոխարկվում։
Իսկ A-ի դեպքում, ընդհակառակը, որովհետև կանխավճարված կապիտալի շրջապտույտը, պտույտն ավարտված է, ուստի առաջին 5 շաբաթն անցնելուց հետո արդեն արժեփոխհատուցումը գտնվում է այն ձևում, որով նա կարող է նոր աշխատույժ շարժման մեջ դնել 5 շաբաթվա համար. նա գտնվում է սկզբնական դրամաձևում։
A-ի դեպքում, ինչպես և B-ի դեպքում 5-շաբաթյա երկրորդ պարբերաշրջանում նոր աշխատույժ է գործադրվում, և 500 £-անոց մի նոր կապիտալ է ծախսվում այս աշխատույժի վճարահատուցման համար։ Բանվորների այն կենսամիջոցները, որոնք առաջին 500 £-ով են վճարահատուցված, սպառվել, պրծել են. համենայն դեպս նրանց համար վճարված արժեքը չքացել է կապիտալիստի ձեռից։ Երկրորդ 500 £-ով նոր աշխատույժ է գնվում, նոր կենսամիջոցներ են կորզվում շուկայից։ Կարճ ասած՝ 500 £-անոց մի նոր կապիտալ է ծախսվում, ոչ թե հինը։ Բայց A-ի դեպքում 500 £-անոց այս նոր կապիտալն առաջ ծախսված 500 £-ի նոր արտադրված արժեփոխհատուցման դրամաձևն է։ B-ի դեպքում այս արժեփոխհատուցումը գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա չի կարող գործել իբրև փոփոխուն կապիտալ։ Նա առկա է, բայց ոչ թե փոփոխուն կապիտալի ձևով։ Ուստի մերձակա 5 շաբաթում արտադրապրոցեսը շարունակելու համար պետք է 500 £-անոց մի ավելադիր կապիտալ լինի այստեղ անխուսափելի դրամաձևով և կանխավճարվի։ Այսպիսով A-ի, ինչպես և B-ի կողմից 50 շաբաթվա ընթացքում նույնաքանակ փոփոխուն կապիտալ է ծախսվում, նույնքան աշխատույժ է վճարահատուցվում և բանեցվում։ Բայց B-ն հիշյալը վճարահատուցում է նրա ամբողջ արժեքին հավասար եղող մի կանխավճարված կապիտալով, որ = 5 000 £։ A-ն հիշյալը վճարահատուցում է յուրաքանչյուր 5 շաբաթում կանխավճարված 500 £-անոց կապիտալի այն արժեփոխհատուցման միշտ նորացված դրամաձևով, որն արտադրված է լինում յուրաքանչյուր 5 շաբաթվա ընթացքում։ Հետևաբար այստեղ երբեք մի ավելի մեծ դրամակապիտալ չի կանխավճարվում, քան 5 շաբաթվա համար է հարկավոր, այսինքն երբեք մի ավելի մեծ դրամակապիտալ, քան առաջին 5 շաբաթվա համար կանխավճարված 500 £-անոց կապիտալն էր։ Այս 500 £-ը բավական է լինում ամբողջ տարվա համար։ Ուստի պարզ է, որ աշխատանքի շահագործման նույնահավասար աստիճանի, հավելարժեքի նույնահավասար իսկական նորմայի ժամանակ A-ի ու B-ի տարենորմաները պետք է հակառակ հարաբերական լինեն այն փոփոխուն դրամակապիտալների մեծությունների նկատմամբ, որոնք պետք է կանխավճարվեն՝ տարվա ընթացքում աշխատույժի միևնայն քանակը շարժման մեջ դնելու համար։ A-ն՝ <math>\frac{5000m}{500v}</math> = 10001 000%, իսկ B-ն՝ <math>\frac{5000m}{5000v}</math> = 100%։ Բայց 500v : 5000v =1 : 10 = 100% : 10001 000
Տարբերությունն առաջ է գալիս պտուտապարբերաշրջանների տարբերությունից, այսինքն այն պարբերաշրջանների, երբ մի որոշ ժամանակամիջոցում կիրառված փոփոխուն կապիտալի արժեփոխհատուցումը կարող է նորից գործել որպես կապիտալ, ուրեմն իբրև նոր կապիտալ։ B-ի դեպքում, ինչպես է A-ի դեպքում միևնույն արժեփոխհատուցումն է տեղի ունենում նույն պարբերաշրջաններում կիրառված փոփոխուն կապիտալի համար։ Միևնույն պարբերաշրջաններում հավելարժեքի նաև միևնույն աճ է լինում։ Բայց B-ի դեպքում թեև ամեն 5 շաբաթում առկա է 500 £-անոց մի արժեփոխհատուցում, պլյուս 500 £ հավելարժեք, սակայն այս արժեփոխհատուցումը նոր կապիտալ չի կազմում դեռ, որովհետև նա դրամաձևում չի գտնվում, A-ի դեպքում հին կապիտալարժեքը ոչ միայն փոխարինված է նորով, այլ և դարձյալ վերականգնված է յուր դրամաձևով, ուրեմն փոխարինված է գործունակ նոր կապիտալի կերպարանքով։
Արժեփոխհատուցման ավելի վաղ կամ թե ավելի ուշ փոխարկվելը դրամի, և ուրեմն այն ձևի, որով կանխավճարվում է փոփոխուն կապիտալը, ակներևորեն մի բոլորովին անտարբեր հանգամանք է բուն իսկ հավելարժեքի արտադրության համար։ Սա կախումն ունի կիրառված փոփոխուն կապիտալի մեծությունից ու աշխատանքի շահագործման, աստիճանից։ Բայց հիշյալ հանգամանքը կերպափոխում է այն դրամակապիտալի մեծությունը, որը պետք է կանխավճարվի՝ տարվա ընթացքում աշխատույժի մի որոշ քանակ շարժման մեջ դնելու համար, և հետևաբար որոշում է հավելարժեքի տարենորման։
====III. ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ, ՀԱՆՐՈՐԵՆ ՔՆՆԱԾ====
Որքան ավելի կարճ է կապիտալի պտուտապարբերաշրջանը — ուրեմն տարվա մեջ որքան ավելի կարճ ժամանակամիջոցներում են նորոգվում նրա վերարտադրաժամկետները — այնքան ավելի արագ է սկզբնապես կապիտալիստի կողմից դրամաձևով կանխավճարված նրա փոփոխուն կապիտալամասը փոխարկվում այն արժեքային արդյունքի դրամաձևին, որ բանվորն ստեղծել էր իբրև այս փոփոխուն կապիտալի փոխհատուցում (և որը, բացի հիշյալից, հավելարժեք էլ է պարունակում). հետևաբար այնքան ավելի կարճ է այն ժամանակը, որի համար կապիտալիստը պետք է յուր ֆոնդից փող կանխավճարի, այնքան ավելի փոքր է, արտադրամասշտաբի տվյալ ծավալի համեմատությամբ, այն կապիտալը, որ նա կանխավճարում է ընդհանրապես. և հարաբերաբար այնքան ավելի մեծ և հավելարժեքի այն մասսան, որ տարվա ընթացքում նա դուրս է կորզում հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ, որովհետև նա այնքան ավելի հաճախակի կարող է բանվորին նորից ու նորից գնել սրա սեփական արժեքային արդյունքի դրամաձևով և նրա աշխատանքը շարժման մեջ դնել։
Արտադրության տվյալ մասշտաբի ժամանակ պտուտապարբերաշրջանի կարճության համեմատ փոքրանում է կանխավճարված փոփոխուն դրամակապիտալի (ինչպես և ընդհանրապես շրջանառու կապիտալի) բացարձակ մեծությունը, և աճում է հավելարժեքի տարենորման։ Կանխավճարված կապիտալի տվյալ մեծության դեպքում արտադրության մասշտաբը, ուրեմն և հավելարժեքի տվյալ նորմայի ժամանակ մի պտուտապարբերաշրջանում արտադրված հավելարժեքի բացարձակ մասսան աճում է հավելարժեքի տաըենորմայի տարենորմայի այն բարձրացման հետ միաժամանակ, որն առաջ է գալիս վերարտադրապարբերաշրջանների կարճացման հետևանքով։ Ընդհանրապես մինչայժմյան հետազոտությունից երևան է եկել, որ պտուտապարբերաշրջանի տարբեր մեծություններին նայած՝ շատ տարբեր ծավալով դրամակապիտալ պետք է կանխավճարել՝ արտադրողական շրջանառու կապիտալի միևնույն մասսան ու աշխատանքի շահագործման նույն աստիճանի ժամանակ միևնույն աշխատաքանակը շարժման մեջ դնելու համար։
'''Երկրորդ''' — և սա կապ ունի առաջին տարբերության հետ — B-ի դեպքում, ինչպես և A-ի դեպքում, բանվորը յուր գնած կենսամիջոցների համար վճարում է այն փոփոխուն կապիտալով, որը նրա ձեռքին շրջանառության միջոց է դարձել։ Նա, օրինակ, ոչ միայն ցորեն է հանում շուկայից, այլև նրա դիմաց մի համարժեք է փոխհատուցում դրամով։ Բայց որովհետև այն դրամը, որով B-ի դեպքում բանվորը վճարում է յուր կենսամիջոցների համար և սրանք շուկայից հանում, տարվա ընթացքում շուկա նետած մի արժեքային արդյունքի դրամաձևը չի, ինչպես որ է A-ի դեպքի բանվորի ժամանակ, ուստի նա թեև յուր կենսամիջոցների համար վաճառորդին փող է տալիս, բայց չի մատակարարում ոչ մի ապրանք — լինի արտադրամիջոց, կամ թե կենսամիջոց — որը սա գնել կարողանար ձեռք բերած փողով, մի բան, որ սակայն կատարվում է A-ի դեպքում։ Այսպիսով ուրեմն շուկայից. ճիշտ է, կորզվում են աշխատույժ, այս աշխատույժի համար կենսամիջոցներ, B-ի դեպքում կիրառված աշխատամիջոցների ձևով հիմնական կապիտալ ու արտադրանյութեր, բայց տարվա մեջ ոչ մի արդյունք շուկա չի նետվում՝ փոխարինելու համար արտադրողական կապիտալի այն նյութական տարրերին, որոնք կորզվել էին շուկայից։ Եթե երևակայենք ոչ թե կապիտալիստական, այլ կոմունիստական հասարակություն, ապա ամենից առաջ բոլորովին վերանում է մեջտեղից դրամակապիտալը, ուրեմն և այն գործարքների զգեստավորումները, որոնք նրանով են կատարվում։ Գործը պարզապես այն բանին է հանգում, որ հասարակությունն առաջուց պետք է հաշվի, թե առանց որևէ վնաս հասցնելու ինչքան աշխատանք, արտադրամիջոց ու կենսամիջոցներ կարող է բանեցնել այնպիսի ձեռնարկաճյուղերի վրա, որոնք, ինչպես, օրինակ, երկաթուղիների կառուցումը, երկար ժամանակ, մի տարի կամ թե ավելի, ո՛չ արտադրամիջոց, ո՛չ կենսամիջոց ու ոչ էլ մի որևէ օգտակար էֆֆեկտ չեն տալիս, բայց, իհարկե, աշխատանք, արտադրամիջոցներ ու կենսամիջոցներ խլում են տարեկան ամբողջ արտադրությունից։ Իսկ ընդհակառակը, կապիտալիստական հասարակության մեջ, որտեղ հասարակական գիտակցությունը միշտ իրեն զգալի է դարձնում post festum [իրողությունից հետո, հետագայում] միայն, կարող են և պետք է այսպիսով խոշոր խանգարումներ տեղի ունենան միշտ։ Մի կողմից՝ ճնշումը դրամաշուկայի վրա. մինչդեռ, ընդհակառակը, դրամաշուկայի լավ դրությունը յուր հերթին այնպիսի ձեռնարկություններ է կյանքի կոչում մասսայորեն, ուրեմն հենց այն հանգամանքներն է կյանքի կոչում, որոնք հետագայում ճնշում են առաջ բերում դրամաշուկայի վրա։ Դրամաշուկան ճնշված վիճակ է ունենում այն պատճառով, որ խոշոր մասշտաբով դրամակապիտալի կանխավճարումն այստեղ միշտ երկար ժամանակամիջոցի համար է հարկավոր։ Դեռ բոլորովին մի կողմ թողած այն, որ արդյունաբերողներն ու վաճառականներն իրենց ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալը նետում են երկաթուղային չարաշահությունների ու այլոց մեջ և հիշյալը փոխարինում դրամաշուկայում արվող փոխառություններով։— Մյուս կողմից՝ այն ճնշումը, որ տրվում է հասարակության տրամադրության տակ գտնվող արտադրողական կապիտալի վրա։ Որովհետև շուկայից շարունակ կորզվում են արտադրողական կապիտալի տարբեր և սրանց դիմաց լոկ մի դրամահամարժեք է շուկա նետվում , ուստի վճարունակ պահանջարկը շատանում է՝ առանց յուր կողմից առաջարկի մի որևէ տարր մատակարարելու։ Այստեղից առաջ է գալիս ինչպես կենսամիջոցների, այնպես էլ արտադրանյութերի գների բարձրացում։ Սրա վրա ավելանում է այն, որ այս ժամանակ ընդհանրապես ծաղկում է չարաշահությունը, կապիտալի մեծաքանակ փոխանցումն է տեղի ունենում։ Չարաշահների, կապալառուների, ճարտարագետների, փաստաբանների և այլոց մի հրոսախումբ հարստանում է։ Նրանք պատճառ են լինում, որ սպառողական սաստկացած պահանջարկ է առաջադրվում շուկային, ընդվորում աշխատավարձերը բարձրանում են։ Սրանով անշուշտ գյուղատնտեսությանն էլ մի խթան է տրված լինում սննդամիջոցների առնչությամբ։ Բայց որովհետև այս սննդամիջոցները չի կարելի հանկարծակի, մեկ տարվա մեջ շատացնել, ուստի աճում է նրանց առբերումը, ինչպես և օտարերկրյա սննդամիջոցների (սուրճի, շաքարի, գինու և այլոց) ու պերճանքառարկաների ներմուծումն ընդհանրապես։ Այստեղից առաջ են գալիս գերներմուծում ու չարաշահություն ներմուծման գործի այս մասում։ Մյուս կողմից՝ այն արդյունաբերաճյուղերում, որտեղ արտադրությունը կարող է արագորեն շատացվել (բուն մանուֆակտուրան, լեռնագործությունը է այլն), գների բարձրանալն առաջ է բերում հանկարծակի ընդարձակում, որին շուտով հաջորդում է փլուզումը։ Միևնույն ներգործությունն է լինում աշխատաշուկայի վրա՝ ներթաքուն հարաբերական գերբնակչության ու նույնիսկ զբաղված բանվորների խոշոր մասսաներ նոր ձեռնարկաճյուղերի մեջ քաշելու համար։ Ընդհանրապես խոշոր մասշտաբով այն տեսակ ձեռնարկություններ, ինչպիսիք երկաթուղիներն են, աշխատաշուկայից կարող են կորզել ույժերի մի որոշ քանակ, որը կարող է ստացվել հայտնի ճյուղերից միայն, ինչպիսին գյուղատնտեսությունն է և այլն, որտեղ բացառապես ուժեղ տղաներ են բանեցվում։ Այս բանը տեղի է ունենում դեռ նույնիսկ նրանից հետո էլ, երբ նոր ձեռնարկություններն արդեն կայուն արտադրաճյուղեր են դարձել, և ուրեմն արդեն կազմվել է նրանց համար անհրաժեշտ թափառուն բանվորների դասակարգը։ Օրինակ, հենց որ երկաթուղային շինարարությունը վայրկենապես մի ավելի մեծ մասշտաբով է վարվում, քան միջին մասշտաբն է։ Կլանվում է մի մասը բանվորական պահեստազորի, որի ճնշումն աշխատավարձն ավելի ցած է պահում։ Վարձերը բարձրանում են ընդհանուր առմամբ, նույնիսկ աշխատաշուկայի այն մասերում, որոնք մինչ այդ լիովին բռնված են լինում բանվորներով։ Այս շարունակվում է այնքան, մինչև որ անխուսափելի ճարճատափլումը դարձյալ ազատարձակում է բանվորների պահեստազորը, և վարձերն էլի ներքև են մղվում մինչև իրենց մինիմումն ու սրանից էլ ցած։<ref>Ձեռագրում այստեղ հետևյալ նկատողությունն է միջարկած՝ ապագայում զարպացնելու նպատակով. «Արտադրության կապիտալիստական եղանակի հակասությունը.— բանվորներն իբրև ապրանքի գնորդներ կարևոր են շուկայի համար։ Բայց որպես իրենց ապրանքի — աշխատույժի — վաճառորդների՝ կապիտալիստական հասարակությունը տենդենց ունի նրանց ապրանքի գինը մինիմումով սահմանափակելու։— Հետագա հակասություն. այն դարաշրջանները, երբ կապիտալիստական արտադրությունը լարում է յուր բոլոր ույժերը, իբրև կանոն հանդիսանում են գերարտադրության դարաշրջաններ. որովհետև արտադրողական կարողությունները երբեք չեն կարող լոկ այն չափով կիրառվել, որ սրանով ոչ միայն ավելի շատ արժեք արտադրվե, այլև իրացվել կարողանա. բայց ապրանքների վաճառքը, ապրանքակապիտալի, ուրեմն և հավելարժեքի իրացումը սահմանափակված է ոչ միայն հասարակության սպառողական պահանջմունքներով ընդհանրապես, այլև մի այնպիսի հասարակության սպառողական պահանջմունքներով, որի խոշոր մեծամասնությունը միշտ աղքատ է և միշտ էլ պետք է աղքատ մնա։ Սակայն այս վերաբերում է լոկ հալորդ բաժնին։»</ref>'''Երկրորդ''' — և սա կապ ունի առաջին տարբերության հետ — B-ի դեպքում, ինչպես և A-ի դեպքում, բանվորը յուր գնած կենսամիջոցների համար վճարում է այն փոփոխուն կապիտալով, որը նրա ձեռքին շրջանառության միջոց է դարձել։ Նա, օրինակ, ոչ միայն ցորեն է հանում շուկայից, այլև նրա դիմաց մի համարժեք է փոխհատուցում դրամով։ Բայց որովհետև այն դրամը, որով B-ի դեպքում բանվորը վճարում է յուր կենսամիջոցների համար և սրանք շուկայից հանում, տարվա ընթացքում շուկա նետած մի արժեքային արդյունքի դրամաձևը չի, ինչպես որ է A-ի դեպքի բանվորի ժամանակ, ուստի նա թեև յուր կենսամիջոցների համար վաճառորդին փող է տալիս, բայց չի մատակարարում ոչ մի ապրանք — լինի արտադրամիջոց, կամ թե կենսամիջոց — որը սա գնել կարողանար ձեռք բերած փողով, մի բան, որ սակայն կատարվում է A-ի դեպքում։ Այսպիսով ուրեմն շուկայից. ճիշտ է, կորզվում են աշխատույժ, այս աշխատույժի համար կենսամիջոցներ, B-ի դեպքում կիրառված աշխատամիջոցների ձևով հիմնական կապիտալ ու արտադրանյութեր, բայց տարվա մեջ ոչ մի արդյունք շուկա չի նետվում՝ փոխարինելու համար արտադրողական կապիտալի այն նյութական տարրերին, որոնք կորզվել էին շուկայից։ Եթե երևակայենք ոչ թե կապիտալիստական, այլ կոմունիստական հասարակություն, ապա ամենից առաջ բոլորովին վերանում է մեջտեղից դրամակապիտալը, ուրեմն և այն գործարքների զգեստավորումները, որոնք նրանով են կատարվում։ Գործը պարզապես այն բանին է հանգում, որ հասարակությունն առաջուց պետք է հաշվի, թե առանց որևէ վնաս հասցնելու ինչքան աշխատանք, արտադրամիջոց ու կենսամիջոցներ կարող է բանեցնել այնպիսի ձեռնարկաճյուղերի վրա, որոնք, ինչպես, օրինակ, երկաթուղիների կառուցումը, երկար ժամանակ, մի տարի կամ թե ավելի, ո՛չ արտադրամիջոց, ո՛չ կենսամիջոց ու ոչ էլ մի որևէ օգտակար էֆֆեկտ չեն տալիս, բայց, իհարկե, աշխատանք, արտադրամիջոցներ ու կենսամիջոցներ խլում են տարեկան ամբողջ արտադրությունից։ Իսկ ընդհակառակը, կապիտալիստական հասարակության մեջ, որտեղ հասարակական գիտակցությունը միշտ իրեն զգալի է դարձնում post festum [իրողությունից հետո, հետագայում] միայն, կարող են և պետք է այսպիսով խոշոր խանգարումներ տեղի ունենան միշտ։ Մի կողմից՝ ճնշումը դրամաշուկայի վրա. մինչդեռ, ընդհակառակը, դրամաշուկայի լավ դրությունը յուր հերթին այնպիսի ձեռնարկություններ է կյանքի կոչում մասսայորեն, ուրեմն հենց այն հանգամանքներն է կյանքի կոչում, որոնք հետագայում ճնշում են առաջ բերում դրամաշուկայի վրա։ Դրամաշուկան ճնշված վիճակ է ունենում այն պատճառով, որ խոշոր մասշտաբով դրամակապիտալի կանխավճարումն այստեղ միշտ երկար ժամանակամիջոցի համար է հարկավոր։ Դեռ բոլորովին մի կողմ թողած այն, որ արդյունաբերողներն ու վաճառականներն իրենց ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալը նետում են երկաթուղային չարաշահությունների ու այլոց մեջ և հիշյալը փոխարինում դրամաշուկայում արվող փոխառություններով։— Մյուս կողմից՝ այն ճնշումը, որ տրվում է հասարակության տրամադրության տակ գտնվող արտադրողական կապիտալի վրա։ Որովհետև շուկայից շարունակ կորզվում են արտադրողական կապիտալի տարբեր և սրանց դիմաց լոկ մի դրամահամարժեք է շուկա նետվում , ուստի վճարունակ պահանջարկը շատանում է՝ առանց յուր կողմից առաջարկի մի որևէ տարր մատակարարելու։ Այստեղից առաջ է գալիս ինչպես կենսամիջոցների, այնպես էլ արտադրանյութերի գների բարձրացում։ Սրա վրա ավելանում է այն, որ այս ժամանակ ընդհանրապես ծաղկում է չարաշահությունը, կապիտալի մեծաքանակ փոխանցումն է տեղի ունենում։ Չարաշահների, կապալառուների, ճարտարագետների, փաստաբանների և այլոց մի հրոսախումբ հարստանում է։ Նրանք պատճառ են լինում, որ սպառողական սաստկացած պահանջարկ է առաջադրվում շուկային, ընդվորում աշխատավարձերը բարձրանում են։ Սրանով անշուշտ գյուղատնտեսությանն էլ մի խթան է տրված լինում սննդամիջոցների առնչությամբ։ Բայց որովհետև այս սննդամիջոցները չի կարելի հանկարծակի, մեկ տարվա մեջ շատացնել, ուստի աճում է նրանց առբերումը, ինչպես և օտարերկրյա սննդամիջոցների (սուրճի, շաքարի, գինու և այլոց) ու պերճանքառարկաների ներմուծումն ընդհանրապես։ Այստեղից առաջ են գալիս գերներմուծում ու չարաշահություն ներմուծման գործի այս մասում։ Մյուս կողմից՝ այն արդյունաբերաճյուղերում, որտեղ արտադրությունը կարող է արագորեն շատացվել (բուն մանուֆակտուրան, լեռնագործությունը է այլն), գների բարձրանալն առաջ է բերում հանկարծակի ընդարձակում, որին շուտով հաջորդում է փլուզումը։ Միևնույն ներգործությունն է լինում աշխատաշուկայի վրա՝ ներթաքուն հարաբերական գերբնակչության ու նույնիսկ զբաղված բանվորների խոշոր մասսաներ նոր ձեռնարկաճյուղերի մեջ քաշելու համար։ Ընդհանրապես խոշոր մասշտաբով այն տեսակ ձեռնարկություններ, ինչպիսիք երկաթուղիներն են, աշխատաշուկայից կարող են կորզել ույժերի մի որոշ քանակ, որը կարող է ստացվել հայտնի ճյուղերից միայն, ինչպիսին գյուղատնտեսությունն է և այլն, որտեղ բացառապես ուժեղ տղաներ են բանեցվում։ Այս բանը տեղի է ունենում դեռ նույնիսկ նրանից հետո էլ, երբ նոր ձեռնարկություններն արդեն կայուն արտադրաճյուղեր են դարձել, և ուրեմն արդեն կազմվել է նրանց համար անհրաժեշտ թափառուն բանվորների դասակարգը։ Օրինակ, հենց որ երկաթուղային շինարարությունը վայրկենապես մի ավելի մեծ մասշտաբով է վարվում, քան միջին մասշտաբն է։ Կլանվում է մի մասը բանվորական պահեստազորի, որի ճնշումն աշխատավարձն ավելի ցած է պահում։ Վարձերը բարձրանում են ընդհանուր առմամբ, նույնիսկ աշխատաշուկայի այն մասերում, որոնք մինչ այդ լիովին բռնված են լինում բանվորներով։ Այս շարունակվում է այնքան, մինչև որ անխուսափելի ճարճատափլումը դարձյալ ազատարձակում է բանվորների պահեստազորը, և վարձերն էլի ներքև են մղվում մինչև իրենց մինիմումն ու սրանից էլ ցած։<ref>Ձեռագրում այստեղ հետևյալ նկատողությունն է միջարկած՝ ապագայում զարգացնելու նպատակով. «Արտադրության կապիտալիստական եղանակի հակասությունը.— բանվորներն իբրև ապրանքի գնորդներ կարևոր են շուկայի համար։ Բայց որպես իրենց ապրանքի — աշխատույժի — վաճառորդների՝ կապիտալիստական հասարակությունը տենդենց ունի նրանց ապրանքի գինը մինիմումով սահմանափակելու։— Հետագա հակասություն. այն դարաշրջանները, երբ կապիտալիստական արտադրությունը լարում է յուր բոլոր ույժերը, իբրև կանոն հանդիսանում են գերարտադրության դարաշրջաններ. որովհետև արտադրողական կարողությունները երբեք չեն կարող լոկ այն չափով կիրառվել, որ սրանով ոչ միայն ավելի շատ արժեք արտադրվել, այլև իրացվել կարողանա. բայց ապրանքների վաճառքը, ապրանքակապիտալի, ուրեմն և հավելարժեքի իրացումը սահմանափակված է ոչ միայն հասարակության սպառողական պահանջմունքներով ընդհանրապես, այլև մի այնպիսի հասարակության սպառողական պահանջմունքներով, որի խոշոր մեծամասնությունը միշտ աղքատ է և միշտ էլ պետք է աղքատ մնա։ Սակայն այս վերաբերում է լոկ հաջորդ բաժնին։»</ref>
Որչափով որ պտուտապարբերաշրջանի ավելի մեծ կամ թե ավելի փոքր երկարությունը կախված է բուն իմաստով աշխատապարբերաշրջանից, այսինքն այն պարբերաշրջանից, որ հարկավոր է արդյունքը շուկայի համար պատրաստելու, ապա նա հիմնվում է տարբեր կապիտալաներդրումների՝ յուրաքանչյուր անգամ տրված իրեղեն արտադրապայմանների վրա, որոնք երկրագործության մեջ ավելի շատ՝ արտադրության բնական պայմանների բնույթ ունեն, իսկ մանուֆակտուրայում ու հայթայթող արդյունաբերության մեծագույն մասի մեջ փոփոխվում են բուն իսկ արտադրապրոցեսի հասարակական զարգացման հետ միասին։
Վերջապես որչափով որ պտուտապարբերաշրջանի երկարությունը կախված է շրջանառության պարբերաշրջանի երկարությունից, սա, ճիշտ է, մասամբ պայմանավորված է շուկայի կոնյունկտուրաների մշտական փոփոխությամբ, ծախելու ավելի մեծ կամ թե ավելի փոքր հեշտությամբ ու սրանից ծագող այն անհրաժեշտությամբ, որն ստիպում է արդյունքը մաս-մաս նետելու ավելի մոտակա կամ թե ավելի հեռավոր շուկա։ Մի կողմ թողած պահանջարկի ծավալն ընդհանրապես՝ այստեղ մի գլխավոր դեր խաղում է գների շարժումը, ընդորում ընկնող գների դեպքում վաճառքը դիտմամբ սահմանափակում են, այնինչ արտադրությունն առաջ են տանում. հակառակն է լինում բարձրացող գների դեպքում, երբ արտադրությունն ու վաճառքը համաքայլ են ընթանում, կամ թե արդյունքը կարող է առաջուց ծախվել։ Սակայն բուն նյութական պատվանդան պետք է նկատել արտադրավայրի իրական հեռավորությունը վաճառաշուկայից։
Օրինակ, անգլիական բամբակագործվածքը կամ մանվածքը ծախվում է Հնդկաստանին։ Դնենք, թե արտահանորդ վաճառականն է վճարում անգլիական բամբակեղենի գործարանատիրոջը (արտահանորդ վաճառականն այս բանը հոժարությամբ, է անում դրամաշուկայի լավ վիճակի ժամանակ։ Բայց հենց որ գործարանատերն ինքն էլ յուր դրամակապիտալի փոխարեն վարկագործառնություններ է կիրառում, արդեն բանը վատանում է)։ Արտահանորդը յուր բամբակեղեն ապրանքը հետագայում ծախում է հնդկական շուկայում, որը նրա կանխավճարած կապիտալը վերադարձնում է նրան։ Մինչև այս հետհոսումը գործի դրությունը ճիշտ այնպես է լինում, ինչպես այն դեպքում, երբ աշխատապարբերաշրջանի երկարությունն անհրաժեշտ է դարձնում նոր դրամակապիտալի կանխավճարումը՝ արտադրապրոցեսը տվյալ մասշտաբով գործընթացքի մեջ պահելու համար։ Այն դրամակապիտալը, որով գործարանատերը վճարում է յուր բանվորներին, այլև նորացնում է յուր շրջանառու կապիտալի մնացած տարրերը, նրա արտադրած մանվածքի դրամաձևը չի։ Այս կարող է լինել այն դեպքում միայն, երբ այս մանվածքի արժեքը որպես դրամ կամ թե արդյունք Անգլիա է հետհոսած լինում։ Հիշյալ դրամակապիտալն ավելադիր կապիտալ է, ինչպես և առաջ։ Տարբերությունը լոկ այն է, որ գործարանատիրոջ փոխարեն այս կանխավճարում է վաճառականը, որը գուցե հենց ինքն էլ վարկագործառնությունների միջոցով է ճարում այն։ Նմանապես այս դրամը շուկա նետելուց առաջ կամ թե սրա հետ միաժամանակ անգլիական շուկա չի նետվում մի ավելադիր արդյունք, որը կարող լինի այս դրամով գնվել և արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ մտնել։ Եթե այս կացությունը երկար ժամանակ ու ավելի խոշոր մասշտաբով է հարատևում, ապա պետք է միևնույն հետևանքները հանդես բերի, ինչ որ սրանից առաջ ունենում էր երկարացված աշխատապարբերաշրջանը։
Արդ, հնարավոր է, որ հենց Հնդկաստանումն էլ մանվածքը վարկով է ծախվում։ Այս վարկով Հնդկաստանում արդյունք է գնվում և իբրև փոխվճար Անգլիա է ուղարկվում, կամ թե նույն գումարի մուրհակ է փոխգրվում։ Եթե աայս կացությունը երկարում է, ապա երևան է գալիս մի ճնշում հնդկական դրամաշուկայի վրա, որի՝ Անգլիայի վրա արած հետազդեցությունն այստեղ կարող է ճգնաժամ առաջ բերել։ Ճգնաժամը յուր հերթին, եթե նույնիսկ զուգորդված է Հնդկաստան ազնիվ մետաղներ արտահանելու հետ, այս վերջին երկրում մի նոր ճգնաժամ է առաջ բերում այն պատճառով, որ սնանկանում են անգլիական ձեռնարկածներն ու սրանց հնդկական այն բաժանմունքները, որոնց վարկ է տրված եղել հնդկական բանկերից։ Այսպես առաջ է գալիս միաժամանակյա մեկ ճգնաժամ ինչպես այն շուկայում, որի '''դեմ է''' լինում առևտրաբալանսը, այնպես և այն շուկայում, որի '''օգտին է''' լինում նա։ Այս երևույթը կարող է դեռ էլ ավելի բարդ լինել։ Օրինակ, Անգլիան ձույլ արծաթներ է ուղարկել Հնդկաստան, բայց Հնդկաստանի անգլիական վարկատուները հիմա այնտեղ իրենց պահանջներն են ուզում, և Հնդկաստանը շուտով պետք է յուր ձույլ արծաթները հետ ուղարկի Անգլիա։
Հնարավոր է, որ դեպի Հնդկաստան արտահանող առևտուրն ու Հնդկաստանից ներմուծող առևտուրը մոտավորապես հավասարակշռում են իրար, թեև վերջինս (բացի այնպիսի հատուկ հանգամանքներից, ինչպիսին է բամբակի թանգանալը և - այլն) ըստ յուր ծավալի որոշվում է առաջինով և սրա կողմից է խթաավում։ խթանվում։ Առևտրաբալանսն Անգլիայի ու Հնդկաստանի միջև կարող է հավասարակշռված թվալ կամ թե թույլ տատանումներ ցույց տալ դեպի մեկ կամ թե մյուս կողմը։ Բայց հենց որ ճգնաժամը պայթում է Անգլիայում, ապա երևում է, որ չծախված բամբակեղեն ապրանքները Հնդկաստանում ընկած քնած են (ուրեմն ապրանքակապիտալից չեն փոխարկվել դրամակապիտալի — գերարտադրություն այս կողմից), և որ մյուս կողմից՝ Անգլիայում ոչ միայն հնդկական արդյունքների չծախված պաշարներ են քնած մնում, այլ որ ծախված ու բանեցված պաշարների մի խոշոր մասը դեռ բոլորովին չի վճարահատուցված։ Հետևաբար այն, ինչ որ հանդես է գալիս իբրև ճգնաժամ դրամաշուկայում, բուն իսկ արտադրապրոցեսի ու վերարտադրապրոցեսի անոմալիաներ է արտահայտում իրապես։
'''Երրորդ'''. հենց կիրառված շրջանառու (փոփոխուն, ինչպես և հաստատուն) կապիտալի առնչությամբ պտուտապարբերաշրջանի երկարությունը, որչափով որ սա առաջ է գալիս աշխատապարբերաշրջանի երկարությունից, այս տարբերությունն է անում.— տարվա ընթացքում միքանի պտույտներ արվելու դեպքում կարող է իբրև փոփոխուն կամ թե հաստատուն շրջանառու կապիտալի մեկ տարր մատակարարվել նրա սեփական արդյունքը, ինչպես և, օրինակ, ածխարդյունաբերության, զգեստարտադրության մեջ և այլն։ Ուրիշ դեպքում այս բանը չի լինում, գոնե տարվա ընթացքում չի լինում։
Մինչև հիմա մենք տեսանք, որ պտուտապարբերաշրջանի տարբերությունը հավելարժեքի տարենորմայի մի տարբերություն է առաջ բերում նույնիսկ այն ժամանակ, երբ տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսան նույնն է մնում։
Բայց այնուհետև անհրաժեշտորեն տարբերություն է առաջ գալիս հավելարժեքի կապիտալացման, '''կուտակման ''' մեջ և ըստ այսմ, հավելարժեքի անփոփոխ նորմայի դեպքում, տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսայի մեջ էլ։
Արդ, ամենից առաջ նկատենք, որ A կապիտալը (նախընթաց գլխի օրինակում հիշվածը) մի ընթացիկ պարբերական հասույթ ունի, հետևաբար, բացի ձեռնարկությունն սկսելու ժամանակվա պտուտապարբերաշրջանից, տարվա մեջ ունեցած յուր սեփական սպառումը հավելարժեքի յուր արտադրությունից է բավարարում, գոցում և չպետք է յուր սեփական ֆոնդից կանխավճարի։ Ընդհակառակը, հենց այս վերջինս է լինում B-ի դեպքում։ Թեև սա միևնույն ժամանակահատվածում նույնքան հավելարժեք է արտադրում, որքան և A-ն, բայց հավելարժեքն իրացված չի, ուստի է չի կարող ոչ անհատորեն սպա ավել ու ոչ էլ արտադրողաբար։ Որչափով որ անհատական սպառումն է նկատի առնվում, հավելարժեքը կանխակայվում է։ Նրա համար նախանշվող ֆոնդը պետք է կանխավճարվի։
Արտադրողական կապիտալի այն մասը, որը դժվար է ճիշտ սահմանել, այն է՝ հիմնական կապիտալի վերանորոգման ու սարքին պահելու համար անհրաժեշտ ավելադիր կապիտալը, նույնպես մի նոր լույսով է ներկայանում հիմա։
A-ի դեպքում այս կապիտալամասը — ամբողջովին կամ թե մեծ մասամբ — չի կանխավճարվում արտադրությունն սկսելիս։ Կարիք չկա, որ նա ո՛չ տրամադրելի լինի ու ոչ էլ նույնիսկ առկա։ Նա բուն իսկ ձեռնարկությունից է ծագում հավելարժեքի՝ անմիջաբար կապիտալ դառնալով, այսինքն նրա՝ անմիջաբար որպես կապիտալ կիրառվելով։ Տարվա ընթացքում պարբերաբար ոչ միայն արտադրված, այլ և իրացված հավելարժեքի մի մասը կարող է գոցել վերանորոգման և այլոց համար անհրաժեշտ ծախսերը։ Ձեռնարկությունը յուր սկզբնական մասշտաբով վարելու համար անհրաժեշտ կապիտալի մի մասն այսպիսով գործի ընթացքում հենց ինքը ձեռնարկությունն է արտադրում՝ հավելարժեքի մի մասը կապիտալացնելով։ Այս անհնարին բան է B կապիտալիստի համար։ Խնդրական կապիտալամասը պետք է սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կազմի նրա մոտ, մոտ։ Երկու դեպքում էլ այս կապիտալամասը կապիտալիստի մատյաններում կկերպակայվի որպես կանխավճարված կապիտալ, ինչպիսին որ հենց է՛ էլ, որովհետև հիշյալ կապիտալամասը մեր ենթադրության համաձայն կազմում է ձեռնարկությունը տվյալ մասշտաբով վարելու համար անհրաժեշտ արտադրողական կապիտալի մի մասը։ Բայց մեկ վիթխարի տարբերություն է անում, նայած թե ո՛ր ֆոնդից է կանխավճարվում հիշյալը։ B-ի դեպքում նա սկզբնապես կանխավճարելի կամ թե տրամադրության տակ պահելի կապիտալի մասն է իրոք։ Իսկ A-ի դեպքում նա, ընդհակառակը, հավելարժեքի որպես կապիտալ կիրառված մասն է։ Այս վերջին դեպքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես ոչ միայն կուտակված կապիտալը, այլ և սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կարող է սոսկ կապիտալացված հավելարժեք լինել։
Երբ մեջտեղ է գալիս վարկի զարգացումը, սկզբնապես կանխավճարված կապիտալի ու կապիտալացված հավելարժեքի հարաբերությունն է՛լ ավելի է խառնահյուսվում։ Օրինակ, A-ն բանկիր C-ից պարտք է վերցնում այն արտադրողական կապիտալի մեկ մասը, որով նա սկսում է ձեռնարկությունը կամ թե շարունակում է տարվա ընթացքում։ Նա հենց այն գլխից բավարար չափով յուր սեփական կապիտալը չունի գործը վարելու համար։ Բանկիր C-ն փոխ է տալիս նրան մի գումար, որը D, E, F և այլն արդյունաբերողների՝ նրա մոտ ավանդադրված հավելարժեքից է կազմված սոսկ։ A-ի տեսակետից այստեղ դեռ խոսք չի կարող լինել կուտակված կապիտալի մասին։ Իսկ D, E, F է այլն կապիտալիստների համար A-ն ուրիշ ոչինչ է իրոք, բայց եթե մի գործակալ, որը նրանց յուրացրած հավելարժեքը կապիտալացնում է։
Մենք I գրքի մեջ, XXII գլխում տեսել ենք, որ կուտակումը, հավելարժեքի՝ կապիտալ դառնալը, յուր իրական բովանդակությամբ՝ վերարտադրապրոցես է ընդլայնված մասշտաբով, ուզում է՝ այս ընդլայնումը տարածունորեն արտահայտվի հին գործարանների կողքին նորերն ավելացնելու ձևով, թե արտադրության մինչայժմյան մասշտաբը լարունորեն ընդարձակելով, միևնույն է։
Արտադրամասշտաբի ընդլայնումը կարող է փոքր առ փոքր կատարվել, երբ հավելարժեքի մի մասը կիրառվում է այնպիսի բարելավումների վրա, որոնք կա՛մ կիրառվող աշխատանքի լոկ արտադրողականությունն են բարձրացնում, կամ թե միաժամանակ թուլատրում են աշխատանքը լարունորեն շահագործել։ Կամ էլ, երբ աշխատօրը սահմանափակված չի օրենքով, շրջանառու (արտադրանյութերի ու աշխատավարձի վրա գործադրված) կապիտալի մի ավելադիր ծախսում բավական է լինում արտադրամասշտաբին ընդլայնելու՝ չընդարձակելով հիմնական կապիտալը, որի օրական գործադրաժամանակն է միայն երկարացվում, այնինչ նրա պտուտապարբերաշրջանը կարճացվում է համապատասխանորեն։ Կամ թե չէ՝ կապիտալացված հավելարժեքը կարող է շուկայական նպաստավոր կոնյունկտուրաների ժամանակ հումքով կատարվող չարաշահություններ թուլատրել, գործառնություններ, որոնց համար բավարար չէր լինի սկգբնապես սկզբնապես կանխավճարված կապիտալը և այլն։
Սակայն պարզ է, որ այնտեղ, որտեղ պտուտապարբերաշրջանների ավելի մեծ թիվը յուր հետ բերում է տարվա ընթացքում հավելարժեքի մի ավելի հաճախակի իրացում, այնտեղ կարող են վրա հասնել այնպիսի պարբերաշրջաններ, երբ ոչ կարելի է աշխատօրը երկարացնել, ու էլ առանձնակի բարելավումներ մտցնել. այնինչ մյուս կողմից էլ՝ ամբողջ ձեռնարկությունը համամասնական մասշտաբով ընդարձակելը — մասամբ գործի մեջ այնպիսի ամբողջական ներդրումներ անելու պատճառով, ինչպիսին, օրինակ, շենքերն են, մասամբ էլ աշխատաֆոնդի ընդարձակման պատճառով, ինչպես լինում է գյուղատնտեսության մեջ,— հնարավոր է հայտնի, ավելի լայն կամ թե ավելի նեղ, սահմաններում միայն, և ընդսմին պահանջվում է ավելադիր կապիտալի մի այնպիսի գումար, որպիսին հավելարժեքի բազմամյա կուտակումը միայն կարող է մատակարարել։
Բանն այսպես ներկայանում է առանձին կապիտալիստի տեսակետից։ Սակայն կապիտալիստական արտադրության զարգացման հետ միաժամանակ զարգանում է վարկասիստեմն էլ։ Այն դրամակապիտալը, որ կապիտալիստը դեռ չի կարող յուր սեփական ձեռնարկության մեջ գործադրել, ուրիշներն են կիրառում, որոնցից նա սրա համար տոկոսներ է ստանում։ Հիշյալ դրամակապիտալը կապիտալիստի համար գործում է իբրև մասնահատուկ իմաստով դրամակապիտալ, որպես արտադրողական կապիտալից տարբեր տեսակի մի կապիտալ։ Բայց նա ուրիշի ձեռին իբրև կապիտալ է գործում։ Պարզ է, որ հավելարժեքի ավելի հաճախակի իրացման ու մեծացող այն մասշտաբի դեպքում, երբ արտադրվում և հավելարժեքը, աճում և այն համամասնությունն էլ, որով նոր դրամակապիտալ կամ դրամ է իբրև կապիտալ նետվում շուկա և այստեղից էլ դարձյալ, գոնե մեծ մասամբ, կլանվում ընդլայնվող արտադրություն վարելու համար։
Այն ամենապարզ ձևը, որով կարող է ներկայանալ այս ավելադիր ներթաքուն դրամակապիտալը, գանձի ձևն է։ Հնարավոր է, որ այս գանձն ավելադիր ոսկի կամ թե արծաթ է, որն ուղղակի կամ թե անուղղակի ստացվել է ազնիվ մետաղներ արտադրող երկիրների հետ փոխանակություն անելով։ Եվ միմիայն այս եղանակով է դրամագանձը մի երկրում աճում բացարձակորեն։ Մյուս կողմից՝ հնարավոր է,— և սա դեպքերի մեծամասնությունն է կազմում, որ այu այս գանձն ուրիշ բան չի, քան եթե ներերկրյա շրջանառությունից կորզված դրամ, որն աոանձին առանձին կապիտալիստների ձեռին գանձի ձև է ընդունել։ Հնարավոր է այնուհետև, որ այս ներթաքուն դրամակապիտալը կազմված է սոսկ արժենիշերից — այստեղ մենք դեռ մի կողմ ենք թողնում վարկադրամը — կամ էլ կապիտալիստների՝ օրինական փաստաթղթերով հավաստված պարզ պահանջներից (իրավատիտղոսներից), որոնք երրորդ անձերի են հասցեագրված։ Այս բոլոր դեպքերում, ինչն էլ որ լինի այս լրացուցիչ դրամակապիտալի գոյաձևը, նա, որչափով որ in spe [ապագա] կապիտալ է, ուրիշ բան չի ներկայացնում ամենևին, քան կապիտալիստի լրացուցիչ ու իբրև պահեստում պահվող իրավատիտղոս՝ հասարակության ապագա, լրացուցիչ տարեկան արտադրության նկատմամբ։
«Այսպիսով ուրեմն իրապես կուտակված հարստության մասսան, յուր մեծությամբ քննած, ...բոլորովին աննշան է այն հասարակության արտադրողական ույժերի համեմատությամբ, որին նա պատկանում է, քաղաքակրթության ինչ աստիճանի վրա էլ որ լինի հիշյալ հասարակությունը, կամ թե նույն այս հասարակության՝ լոկ միքանի տարում ունեցած իրական սպառման համեմատությամբ միայն. այնքան աննշան, որ օրենսդիրների ու քաղաքատնտեսների գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լիներ արտադրողական ույժերին ու սրանց ապագա ազատ զարգացմանը, բայց ոչ թե, ինչպես մինչև հիմա է եղել, սոսկ կուտակված հարստությանը, որ աչք է շլացնում։ Այսպես կոչվող կուտակված հարստության անհամեմատ խոշոր մասը լոկ անվանական է և կազմված է ոչ թե իրական առարկաներից, նավերից, տներից, բամբակեղեն ապրանքներից, երկրագործական հողալավումներից, այլ սոսկական իրավատիտղոսներից, հասարակության ապագա տարեկան արտադրողական ույժերի նկատմամբ ունեցած պահանջներից, իրավատիտղոսներ, որոնք ստեղծվում է հավերժացվում են անապահովության ծնունդ ներկայացող միջոցներով ու հիմնարկներով... Այսպիսի առարկաները (ֆիզիկական իրերի կուտակումները կամ իրական հարստությունը) որպես սոսկական միջոց գործածելս գործածելն այն բանի համար, որ նրանց տերերը յուրացնեն այն հարստությունը, որ հասարակության ապագա արտադրողական ույժերը դեռ պիտի ստեղծեն, այս գործածությունը նրանցից աստիճանաբար կխլվեր բաշխման բնական օրենքների միջոցով, առանց բռնություն բանեցնելու, միքանի տարում նա նրանցից կխլվեր ընկերակցական աշխատանքի (cooperative labour) աջակցությամբ։» (William Thompson «Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1850, p. 453.— Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1827-ին։)
«Քչերն են մտածում, շատ շատերի մտքով չի անցնում էլ, թե հասարակության իրական կուտակումներն, ըստ քանակի ու ներգործության, ինչպիսի արտակարգորեն փոքր համամասնություն են կազմում մարդկային արտադրողական ույժերի նկատմամբ, մարդկային հենց մեկ սերնդից լոկ մի քանի տարում ունեցած սովորական սպառման նկատմամբ։ Պատճառն ակներև է, բայց ներգործությունը՝ շատ վնասաբեր։ Այն հարստությունը, որ սպառվում է ամեն տարի, չքանում է յուր գործածվելու հետ. նա աչքի առջև լինում է մեկ ակնթարթ միայն և տպավորություն անում է լոկ այն ժամանակ, երբ հիշյալ հարստությունը վայելում կամ թե բանեցնում են։ Բայց հարստության այն մասը, որ միմիայն դանդաղ կարող է սպառվել, բանեցվել, կահ-կարասին, մեքենաները, շենքերը, որոնք մեր մանկությունից մինչև ծերություն մեր աչքի առջև են, մարդկային ճիգերի երկարատև հուշարձաններն են։ Շնորհիվ հանրային հարստության այս հիմնական, երկարատև, լոկ դանդաղորեն սպառվող մասի տիրապետության — հողի ու այն հումքերի, որոնց վրա մարդիկ աշխատում են, գործիքների, որոնցով աշխատում են, տների, որոնք աշխատանքի ժամանակ իբրև պատսպարան են ծառայում — այս տիրապետության շնորհիվ այս առարկաների սեփականատերերն իրենց անձնական օգտին ծառայեցնելով տիրանում են հասարակության իսկապես արտադրողական բոլոր բանվորների տարեկան արտադրողական ույժերին, որքան էլ որ աննշան լինեն հիշյալ առարկաներն այս աշխատանքի մշտապես վերահայտնվող արդյունքների համեմատությամբ։ Բրիտանիայի ու Իռլանդիայի բնակչությունը 20 միլիոն է. ամեն մի անհատի, տղամարդի, կնոջ ու երեխայի, միջին սպառումը հավանորեն մոտ 20 £ է. ընդամենն անում է մոտ 400 միլիոն մի հարստություն — տարվա մեջ սպառված աշխատարդյունքը։ Այս երկիրնեըի կուտակված կապիտալի ամբողջ գումարը հաշվի համաձայն չի գերազանցում 1 200 միլիոնից կամ տարեկան աշխատ արդյունքի եռապատիկից. հավասար բաժանելիս ամեն մի գլխին ընկնում է 60 £։ Մեզ այստեղ ավելի շատ շահագրգռում է այս հաշվեգումարների հարաբերությունը, քան ավելի կամ թե պակաս ստույգ նրանց բացարձակ քանակները։ Այս ամբողջ կապիտալի տոկոսները բավական կլինեին ամբողջ բնակչությունը տարվա մեջ մոտ երկո՜ւ ամիս յուր ներկա կենսամակարդակով պահելու համար, իսկ կուտակված ամբողջ կապիտալն ինքը (եթե գնորդներ գտնվեին) ամբողջ երե՜ք տարի կբավարարեր հիշյալ բնակչությունն առանց աշխատանքի պահելու համար։ Որպիսի ժամանակի վերջում նրանք տներից, հագուստներից ու սննդից զուրկի պետք է սովամահ լինեին կամ թե չէ՝ դառնային նրա՛նց ստրուկները, ովքեր նրանց պահել են երեք տարվա ընթացքում։ Ինչպես որ երեք տարին է հարաբերում մեկ առողջ սերնդի կենսաժամանակին, ասենք թև 40 տարվանը, այնպես էլ նույնիսկ ամենահարուստ երկրի իրական հարստության մեծությունն ու նշանակությունը, կուտակված կապիտալն է հարաբերում նրա արտադրողական ույժին, մարդկային մի հատիկ սերնդի արտադրողական ույժերին. հարաբերում է ոչ այն բանին, ինչ որ նրանք կարող էին արտադրել միահավասար ապահովության բանական կարգերում ռլ մանավանդ ընկերակցված աշխատանքի ժամանակ, այլ այն բանին, որ նրանք իրոք բացարձակորեն արտադրում են անապահովության պակասավո՜ր ու ոգելքո՜ղ հայթայթամիջոցների ժամանակ... Եվ պահպանելու ու հավերժացնելու համար առկա կապիտալի ըստ երևույթին վիթխարի այս մասսան կամ, ավելի շուտ, սրա միջոցով ձեռք բերված հրամանատարությունն ու մենաշնորհը տարեկան աշխատանքի արդյունքների վերաբերմամբ՝ բռնադատված բաշխման յուր ներկա վիճակում — պետք է հավերժացվի անապահովության ամբողջ զարհուրելի մեխանիզմը, մոլությունները, հանցանքներն ու տառապանքները, ոչինչ չի կարող կուտակվել, եթե նախ բավարարված չեն անհրաժեշտ պահանջմունքները, և մարդկային հակումների մեծ հորձանքը դեպի վայելքն է հոսում. այս է պատճառը, որ հասարակության իրական հարստության գումարը հարաբերաբար աննշան է լինում յուրաքանչյուր տվյալ վայրկյանում։ Արտադրության ու սպառման մի հավիտենական շրջապտույտ է այս։ Տարեկան արտադրության ու սպառման այս ահռելի քանակի դեպքում բանը հազիվ թե կատարվեր առանց մի բուռ իրական կուտակման. սակայն և այնպես գլխավոր ուշադրությունն ուղղվել է ոչ թե արտադրողական ույժի հիշյալ քանակին, այլ այս մի բուռ կուտակմանը։ Բայց միքանի սակավաթիվներ բռնագրավել են այս մի բուռ կուտակումը և այս դարձրել խոշոր բազմության աշխատանքի մշտապես տարեցտարի վերահայտնվող արդյունքները յուրացնելու գործիքը։ Այստեղից էլ առաջ է գալիս մի այսպիսի գործիքի վճռական կարևորությունն այս սակավաթիվների համար... Ազգային տարեկան արդյունքի մոտ մի երրորդը հիմա խլվում է արտադրողներից հանրային հարկերի անվան տակ և անարտադրողաբար սպառվում այն մարդկանց կողմից, որոնք նրա փոխարեն ոչ մի համարժեք չեն տալիս, այսինքն ոչ մի այնպիսի բան, որ արտադրողների համար համարժեքի նշանակություն ունի... Բազմությունը զարմացած աչքով նայում է կուտակված քանակներին, մանավանդ եթե սրանք կուտակված են լինում միքանի սակավաթիվների ձեռին։ Բայց տարեկան արտադրած քանակներն ինչպես մի հզոր հորձանքի մշտնջենական ու անհամար ալիքներ թավալվում են կողքից է կորչում սպառման անհիշելի օվկիանոսում։ Սակայն և այնպես այս մշտնջենական սպառումը պայմանավորում է մարդկային ամբողջ սեռի ոչ միայն բոլոր վայելքը, այլն գոյությունը։ Պետք է ամենից առաջ այս տարեկան արդյունքի քանակն ու բաշխումը դառնային կշռադատության առարկա։ Իրական կուտակումը բոլորովին երկրորդական նշանակություն ունի և այս նշանակությունն էլ հենց ստանում է գրեթե բացառապես տարեկան արդյունքի բաշխման վրա ունեցած յուր ազդեցության հետևանքով... Իրական կուտակումն ու բաշխումն այստեղ (Տոմպսոնի աշխատության մեջ) միշտ քննարկվում է արտադրողական ույժի առնչությամբ ու սրան ստորադասելով։ Գրեթե մյուս բոլոր սիստեմներում արտադրողական ույժը քննարկվել է կուտակման առնչությամբ ու ստորադասմամբ և բաշխման առկա եղանակը հավերժացնելու նպատակով։ Բաշխման այս առկա եղանակի պահպանման համեմատությամբ մի վայրկյանի ուշադրության արժանի չի համարվել ամբողջ մարդկային սեռի մշտապես վերանորոգվող թշվառությունն ու բարօրությունը։ Բռնության, խաբեբայության ու պատահարի հետևանքները հավերժացնելը մարդիկ ապահովություն են անվանել, և այս սուտ ու պատիր ապահովությունը պահպանելուն անգթորեն զոհաբերվել են մարդկային սեռի բոլոր արտադրողական ույժերը։ (Ibidem, p. 440—443).«Քչերն են մտածում, շատ շատերի մտքով չի անցնում էլ, թե հասարակության իրական կուտակումներն, ըստ քանակի ու ներգործության, ինչպիսի արտակարգորեն փոքր համամասնություն են կազմում մարդկային արտադրողական ույժերի նկատմամբ, մարդկային հենց մեկ սերնդից լոկ մի քանի տարում ունեցած սովորական սպառման նկատմամբ։ Պատճառն ակներև է, բայց ներգործությունը՝ շատ վնասաբեր։ Այն հարստությունը, որ սպառվում է ամեն տարի, չքանում է յուր գործածվելու հետ. նա աչքի առջև լինում է մեկ ակնթարթ միայն և տպավորություն անում է լոկ այն ժամանակ, երբ հիշյալ հարստությունը վայելում կամ թե բանեցնում են։ Բայց հարստության այն մասը, որ միմիայն դանդաղ կարող է սպառվել, բանեցվել, կահ-կարասին, մեքենաները, շենքերը, որոնք մեր մանկությունից մինչև ծերություն մեր աչքի առջև են, մարդկային ճիգերի երկարատև հուշարձաններն են։ Շնորհիվ հանրային հարստության այս հիմնական, երկարատև, լոկ դանդաղորեն սպառվող մասի տիրապետության — հողի ու այն հումքերի, որոնց վրա մարդիկ աշխատում են, գործիքների, որոնցով աշխատում են, տների, որոնք աշխատանքի ժամանակ իբրև պատսպարան են ծառայում — այս տիրապետության շնորհիվ այս առարկաների սեփականատերերն իրենց անձնական օգտին ծառայեցնելով տիրանում են հասարակության իսկապես արտադրողական բոլոր բանվորների տարեկան արտադրողական ույժերին, որքան էլ որ աննշան լինեն հիշյալ առարկաներն այս աշխատանքի մշտապես վերահայտնվող արդյունքների համեմատությամբ։ Բրիտանիայի ու Իռլանդիայի բնակչությունը 20 միլիոն է. ամեն մի անհատի, տղամարդի, կնոջ ու երեխայի, միջին սպառումը հավանորեն մոտ 20 £ է. ընդամենն անում է մոտ 400 միլիոն £ մի հարստություն — տարվա մեջ սպառված աշխատարդյունքը։ Այս երկիրնեըի կուտակված կապիտալի ամբողջ գումարը հաշվի համաձայն չի գերազանցում 1 200 միլիոնից կամ տարեկան աշխատ արդյունքի եռապատիկից. հավասար բաժանելիս ամեն մի գլխին ընկնում է 60 £։ Մեզ այստեղ ավելի շատ շահագրգռում է այս հաշվեգումարների հարաբերությունը, քան ավելի կամ թե պակաս ստույգ նրանց բացարձակ քանակները։ Այս ամբողջ կապիտալի տոկոսները բավական կլինեին ամբողջ բնակչությունը տարվա մեջ մոտ երկո՜ւ ամիս յուր ներկա կենսամակարդակով պահելու համար, իսկ կուտակված ամբողջ կապիտալն ինքը (եթե գնորդներ գտնվեին) ամբողջ երե՜ք տարի կբավարարեր հիշյալ բնակչությունն առանց աշխատանքի պահելու համար։ Որպիսի ժամանակի վերջում նրանք տներից, հագուստներից ու սննդից զուրկի պետք է սովամահ լինեին կամ թե չէ՝ դառնային նրա՛նց ստրուկները, ովքեր նրանց պահել են երեք տարվա ընթացքում։ Ինչպես որ երեք տարին է հարաբերում մեկ առողջ սերնդի կենսաժամանակին, ասենք թև 40 տարվանը, այնպես էլ նույնիսկ ամենահարուստ երկրի իրական հարստության մեծությունն ու նշանակությունը, կուտակված կապիտալն է հարաբերում նրա արտադրողական ույժին, մարդկային մի հատիկ սերնդի արտադրողական ույժերին. հարաբերում է ոչ այն բանին, ինչ որ նրանք կարող էին արտադրել միահավասար ապահովության բանական կարգերում ու մանավանդ ընկերակցված աշխատանքի ժամանակ, այլ այն բանին, որ նրանք իրոք բացարձակորեն արտադրում են անապահովության պակասավո՜ր ու ոգելքո՜ղ հայթայթամիջոցների ժամանակ... Եվ պահպանելու ու հավերժացնելու համար առկա կապիտալի ըստ երևույթին վիթխարի այս մասսան կամ, ավելի շուտ, սրա միջոցով ձեռք բերված հրամանատարությունն ու մենաշնորհը տարեկան աշխատանքի արդյունքների վերաբերմամբ՝ բռնադատված բաշխման յուր ներկա վիճակում — պետք է հավերժացվի անապահովության ամբողջ զարհուրելի մեխանիզմը, մոլությունները, հանցանքներն ու տառապանքները, ոչինչ չի կարող կուտակվել, եթե նախ բավարարված չեն անհրաժեշտ պահանջմունքները, և մարդկային հակումների մեծ հորձանքը դեպի վայելքն է հոսում. այս է պատճառը, որ հասարակության իրական հարստության գումարը հարաբերաբար աննշան է լինում յուրաքանչյուր տվյալ վայրկյանում։ Արտադրության ու սպառման մի հավիտենական շրջապտույտ է այս։ Տարեկան արտադրության ու սպառման այս ահռելի քանակի դեպքում բանը հազիվ թե կատարվեր առանց մի բուռ իրական կուտակման. սակայն և այնպես գլխավոր ուշադրությունն ուղղվել է ոչ թե արտադրողական ույժի հիշյալ քանակին, այլ այս մի բուռ կուտակմանը։ Բայց միքանի սակավաթիվներ բռնագրավել են այս մի բուռ կուտակումը և այս դարձրել խոշոր բազմության աշխատանքի մշտապես տարեցտարի վերահայտնվող արդյունքները յուրացնելու գործիքը։ Այստեղից էլ առաջ է գալիս մի այսպիսի գործիքի վճռական կարևորությունն այս սակավաթիվների համար... Ազգային տարեկան արդյունքի մոտ մի երրորդը հիմա խլվում է արտադրողներից հանրային հարկերի անվան տակ և անարտադրողաբար սպառվում այն մարդկանց կողմից, որոնք նրա փոխարեն ոչ մի համարժեք չեն տալիս, այսինքն ոչ մի այնպիսի բան, որ արտադրողների համար համարժեքի նշանակություն ունի... Բազմությունը զարմացած աչքով նայում է կուտակված քանակներին, մանավանդ եթե սրանք կուտակված են լինում միքանի սակավաթիվների ձեռին։ Բայց տարեկան արտադրած քանակներն ինչպես մի հզոր հորձանքի մշտնջենական ու անհամար ալիքներ թավալվում են կողքից է կորչում սպառման անհիշելի օվկիանոսում։ Սակայն և այնպես այս մշտնջենական սպառումը պայմանավորում է մարդկային ամբողջ սեռի ոչ միայն բոլոր վայելքը, այլն գոյությունը։ Պետք է ամենից առաջ այս տարեկան արդյունքի քանակն ու բաշխումը դառնային կշռադատության առարկա։ Իրական կուտակումը բոլորովին երկրորդական նշանակություն ունի և այս նշանակությունն էլ հենց ստանում է գրեթե բացառապես տարեկան արդյունքի բաշխման վրա ունեցած յուր ազդեցության հետևանքով... Իրական կուտակումն ու բաշխումն այստեղ (Տոմպսոնի աշխատության մեջ) միշտ քննարկվում է արտադրողական ույժի առնչությամբ ու սրան ստորադասելով։ Գրեթե մյուս բոլոր սիստեմներում արտադրողական ույժը քննարկվել է կուտակման առնչությամբ ու ստորադասմամբ և բաշխման առկա եղանակը հավերժացնելու նպատակով։ Բաշխման այս առկա եղանակի պահպանման համեմատությամբ մի վայրկյանի ուշադրության արժանի չի համարվել ամբողջ մարդկային սեռի մշտապես վերանորոգվող թշվառությունն ու բարօրությունը։ Բռնության, խաբեբայության ու պատահարի հետևանքները հավերժացնելը մարդիկ ապահովություն են անվանել, և այս սուտ ու պատիր ապահովությունը պահպանելուն անգթորեն զոհաբերվել են մարդկային սեռի բոլոր արտադրողական ույժերը։ (Ibidem, p. 440—443).
<br>
Պարզ վերարտադրության ժամանակ տարվա ընթացքում արտադրված կամ թե տարվա մեջ միքանի պտույտներով պարբերաբար արտադրված ու իրացված հավելարժեքն անհատորեն, այսինքն անարտադրողաբար սպառում է նրա սեփականատերը, կապիտալիստը։
Այն հանգամանքը, որ արդյունարժեքը մասամբ հավելարժեքից է բաղկացած, մասամբ էլ այն արժեմասից, որը գոյանում է նրա մեջ վերարտադրված փոփոխուն կապիտալի, պլյուս նրա վրա բանեցրած հաստատուն կապիտալի շնորհիվ,— բացարձակորեն չի փոխում այն ամբողջ արդյունքի ոչ քանակն ու ոչ էլ արժեքը, որն իբրև ապրանքակապիտալ միշտ մտնում է շրջանառության մեջ և նույնպես միշտ կորզվում, հանվում է շրջանառությունից՝ արտադրողական կամ թե անհատական սպառման բաժին դառնալու համար, այսինքն որպես արտադրամիջոց կամ թե իբրև սպառամիջոց ծառայելու համար։ Եթե մի կողմ թողնենք հաստատուն կապիտալրկապիտալը, ապա հիշյալ հանգամանքն ազդում է տարեկան արդյունքը բանվորների ու կապիտալիստների միջև բաշխելու վրա միայն։
Ուստի նույնիսկ պարզ վերարտադրություն ենթադրելիս պետք է հավելարժեքի մի մասը միշտ որպես դրամ ու ոչ թե իբրև արդյունք գոյություն ունենա, որովհետև այլապես նա չի կարող դրամից արդյունքի փոխարկվել սպառվելու համար, հավելարժեքի՝ յուր սկզբնական ապրանքաձևից դրամի փոխարկվելը մենք այստեղ մանրամասն ենք հետազոտելու։ Բանը պարզեցնելու նպատակով ենթադրում ենք առեղծվածի ամենապարզ ձևը, այն է՝ բացառապես շրջանառությունը մետաղադրամի, այն փողի, որն իսկական համարժեք է։
Վերջապես այս տեղի է ունենում ազնիվ մետաղ հանդիսացող արդյունքի այն մասի վերաբերմամբ էլ, որը հավասար է պարբերապես բանեցված հաստատուն կապիտալի արժեքին,— ինչպես հաստատուն շրջանառու, այնպես էլ տարվա մեջ գործադրված հաստատուն հիմնական կապիտալի արժեքին։
Զննենք ազնիվ մետաղի արտադրության մեջ ներդրված կապիտալի շրջապտույտը, resp* [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] պտույտը Փ—Ա ... Արտ ... Փ՛ ձևի տակ։ Որչափով որ Փ—Ա-ի մեջ Ա-ն կազմված է ոչ միայն աշխատույժից ու արտադրամիջոցներից, այլ և հիմնական կապիտալից, որից լոկ մի արժեմասն է բանեցում Արտ-ի մեջ, պարզ է, որ Փ՛-ն — արդյունքը — մի դրամագումար է, որը հավասար է աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալին, պլյուս արտադրամիջոցների վրա ծախսված շրջանառու հաստատուն կապիտալը, պլյուս մաշված կապիտալի արժեմասը, պլյուս հավելարժեքը։ Եթե գումարն ավելի փոքր լիներ ոսկու անփոփոխ մնացած ընդհանրական արժեքի դեպքում, ապա հանքաներդրումն անարտադրողական կլիներ և կամ էլ — եթե սա ընդհանրական երևույթ լիներ — ոսկու արժեքն ապագայում կբարձրանար այն ապրանքների համեմատությամբ, որոնց արժեքը չի փոփոխվում, այսինքն ապրանքների գները կընկնեին, ուրեմն ապագայում Փ—Ա-ի վրա ծախսվող դրամագումարն ավելի փոքր կլիներ։
Եթե մենք ամենից առաջ քննում ենք Փ-ի համար, Փ—Ա ... Արտ ... Փ՛-ի ելակետի համար կանխավճարված կապիտալի շրջանառու մասը միայն, ապա տեսնում ենք, որ մի որոշ դրամագումար կանխավճարվում է, շրջանառության մեջ նետվում՝ աշխատույժը վճարահատուցելու և արտադրանյութեր գնելու համար։ Բայց նա այս կապիտալի շրջանառության հետևանքով դարձյալ չի կորզվում շրջանառությունից՝ նորից նրա մեջ նետվելու նպատակով։ Արդյունքը յուր բնաձևով արդեն փող է, հետևաբար նա կարիք չունի այլևս փոխանակության միջոցով, շրջանառության մի պրոցեսի միջոցով փողի վերածվելու։ Նա արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության ոլորտը ոչ թե ապրանքակապիտալի ձևով, որը պետք է դրամակապիտալի փոխարկվի, այլ իբրև դրամակապիտալ, որը պետք է հետփոխարկվի արտադրողական կապիտալի, այսինքն նորից պետք է աշխատույժ ու արտադրանյութեր գնի։ Շրջանառող, աշխատույժի ու արտադրամիջոցների վրա բանեցված կապիտալի դրամաձևը ոչ թե արդյունքը ծախելով, այլ արդյունքի հենց բնաձևով է փոխարինվում, հետևաբար փոխարինվում է ոչ թե նրա արժեքը շրջանառությունից դրամաձևով հետկորզելով, այլ ավերադիր, նոր արտադրված դրամով։
Եթե մենք քննենք այս շրջանառու կապիտալի փոփոխուն մասը և դնենք, թե նա վերևի նման = է 100 £, ապա սովորական ապրանքարտադրության ժամանակ այս 100 £-ը տասն անգամ պտույտ գործելու դեպքում բավական կլիներ միշտ աշխատույժը վճարահատուցելու համար։ Այստեղ, դրամարտադրության մեջ, բավական է լինում միևնույն գումարը. բայց հետհոսումը կազմող այն 100 £-ը, որով աշխատույժն է վճարահատուցում յուրաքանչյուր 5 շաբաթվա մեջ, ոչ թե նրա արդյունքի փոխակերպյալ ձևն է, այլ նրա մշտապես նորոգվող արդյունքի մի մասն է հենց։ Ոսկի արտադրողը յուր բանվորներին ուղղակի վճարահատուցում է հենց նրանց՝ արտադրած ոսկու մի մասով։ Ուստի տարվա մեջ այս եղանակով աշխատույժի վրա ծախսված ու բանվորների կողմից շրջանառության մեջ նետված 1 000 £-ը շրջանառության միջոցով չի վերադառնում դեպի յուր ելակետը։
Այնուհետև, ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, ապա ձեռնարկությունն առաջին անգամ հիմնադրելիս պահանջվում է, որ ծախսվի մի ավելի խոշոր դրամակապիտալ, որն այսպիսով շրջանառության մեջ է նետվում։ Ինչպես ամեն հիմքնական հիմնական կապիտալ, նա էլ լոկ մաս-մաս է հետ հոսում տարիների ընթացքում։ Բայց նա հետ է հոսում իբրև արդյունքի, ոսկու անմիջական կտոր, ոչ թե արդյունքը ծախելու և այս միջոցով կատարված նրա ոսկիացման հետևանքով։ Հետևապես նա աստիճանաբար յուր դրամաձևն է ընդունում ոչ թե շրջանառությունից ոսկի դուրս կորզելով, այլ արդյունքի մի համապատասխան մասը դիզելով։ Այս կերպով վերականգնված դրամակապիտալը մի այնպիսի դրամագումար չի, որն աստիճանաբար շրջանառությունից է դուրս կորզվում՝ հիմնական կապիտալի համար սկզբնապես շրջանառության մեջ նետված դրամագումարը հավասարակշռելու նպատակով։ Նա դրամի մեկ ավելադիր քանակ է։
Վերջապես ինչ վերաբերում է հավելարժեքին, ապա նա էլ յուր հերթին հավասար է նոր ոսկեարդյունքի մի մասին, որը յուրաքանչյուր նոր պտուտապարբերաշրջանում նետվում է շրջանառության մեջ՝ մեր ենթադրության համաձայն անարտադրողաբար ծախսվելու, կենսամիջոցների, ու պերճանքառարկաների համար վճարվելու նպատակով։
Սակայն այս ամբողջ տարեկան ոսկեարտադրությունը — որով շուկայից միշտ աշխատույժ ու արտադրանյութեր են կորզվում, բայց ոչ թե փող, և որով լրացուցիչ փող է մշտապես ավելացվում շուկայինի վրա — մեր ենթադրության համաձայն փոխարինում է տարվա ընթացքում մաշված դրամը միայն և ուրեմն լրիվ է պահում հասարակական լոկ այն դրամաքանակը, որը, թեև փոփոխվող բաժնեմասերով, միշտ գոյություն է ունենում գանձի ձևով ու շրջանառության մեջ գտնվող դրամի ձևով։
Ապրանքաշրջանառության օրենքի համաձայն դրամամասսան պետք է հավասար լինի շրջանառության համար պահանջվող դրամամասսային, պլյուս գանձաձևում գտնվող դրամաքանակը, որը, նայած շրջանառության սեղմվելուն կամ թե ընդարձակվելուն, շատանում կամ թե քչանում է, բայց հատկապես ծառայում է նաև վճարամիջոցների անհրաժեշտ պահեստաֆոնդ կազմելուն։ Ապրանքների արժեքը — որչափով որ վճարումների փոխմարում չի կատարվում — պետք է փողով վճարվի։ Բանի էությունը բացարձակապես չի փոխվում նրանից, որ այս արժեքի մի մասը հավերարժեքից հավելարժեքից է կազմված, այսինքն ապրանքների վաճառորդի վրա ոչինչ չի նստել։ Դնենք, թե արտադրողները բոլորն էլ իրենց արտադրամիջոցների ինքնակա սեփականատերերն են, հետևաբար շրջանառությունը տեղի է ունենում հենց իրենց՝ անմիջական արտադրողների միջև։ Եթե նրանց կապիտալի հաստատուն մասը մի կողմ թողնենք, այս դեպքում նրանց տարեկան հավելարդյունքը կապիտալիստական կացության համանմանությամբ կարելի էր երկու մասի բաժանել.— մի մասը՝ a, որը նրանց անհրաժեշտ կենսամիջոցներն է փոխհատուցում սոսկ, մյուսը՝ b, որը նրանք մասամբ գործադրում են պերճանքարդյունքների վրա, մասամբ էլ կիրառում են արտադրությունն ընդլայնելու համար։ Այս դեպքում a-ն ներկայացնում է փոփոխուն կապիտալը, b-ն՝ հավելարժեքը։ Բայց այս բաժանումը ոչ մի ազդեցություն չէր անի նրանց ամբողջ արդյունքի շրջանառության համար. պահանջված դրամամասսայի մեծության վրա։ Շրջանառող ապրանքամասսայի արժեքը, ուրեմն և սրա համար պահանջվող դրամամասսան միևնույնը կմնար այլ հավասար հանգամանքներում։ Այլև նրանք պտուտապարբերաշրջանների նույնահավասար բաժանման դեպքում պետք է միևնույն դրամապահեստներն ունենային, այսինքն, իրենց կապիտալի միևնույն մասը միշտ դրամաձևով առկա ունենային, քանի որ մեր ենթադրության համաձայն նրանց արտադրությունն առաջվա պես ապրանքարտադրություն էր լինելու։ Հետևաբար այն հանգամանքը, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված լինում, բացարձակապես ոչ մի ներգործություն չի անում ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամի մասսայի վրա։
Տուկի մի հակառակորդ, որը կառչում է Փ—Ա—Փ՛ ձևից, հարցնում է նրանից, թե հապա ի՞նչպես կարող էր կապիտալիստը միշտ ավելի շատ փող կորզել շրջանառությունից, քան նետում է շրջանառության մեջ։ Շատ հասկանալի է։ Այստեղ բանը չի վերաբերում հավելարժեքի '''գոյանալուն'''։ Սա, որ միակ գաղտնիքն է հենց, կապիտալիստական տեսակետից ինքնըստինքյան հասկանալի է։ Չէ՞ որ կիրառված կապիտալը կապիտալ չէր լինի, եթե չհարստանար մի հավելարժեքով։ Ուրեմն որովհետև նա ենթադրության համաձայն կապիտալ է, հավելարժեքը հասկանալի է ըստինքյան։
Այս դժվարությունը չպետք է շրջանցել վայելչատես խուսափանքներով։
Օրինակի համար. ինչ վերաբերում է հաստատուն շրջանառու կապիտալին, պարզ է, որ բոլորն այս կապիտալը միաժամանակ չեն ծախսում։ Մինչդեռ A կապիտալիստը ծախում է յուր ապրանքը, ուրեմն կանխավճարված կապիտալը դրամաձև է ընդունում նրա համար, նույն այն ժամանակ B գնորդի համար, ընդհակառակը, դրամաձևով առկա նրա կապիտալն ընդունում է նրա այն արտադրամիջոցների ձևը, որ հենց A-ն է արտադրած լինում։ Միևնույն ակտով, որով A-ն յուր արտադրած ապրանքակապիտալին նորից դրամաձև է տալիս, B-ն յուր ապրանքակապիտալին նորից արտադրողական ձև է տալիս, դրամա ձևից դրամաձևից փոխարկում է արտադրամիջոցների ու աշխատույժի. միևնույն դրամագումարը երկկողմանի պրոցեսում գործում է այնպես, ինչպես գործում էր յուրաքանչյուր Ա—Փ պարզ գնման մեջ։ Մյուս կողմից՝ եթե A-ն դրամն էլի արտադրամիջոցների է փոխարկում, ապա նա գնում է C-ից, իսկ սա էլ այն վճարում է B-ին և այլն։ Բանի ծագումն այսպիսով բացատրված կլիներ այն ժամանակ։ Բայց.—
Ապրանքաշրջանառության ժամանակ շրջանառող դրամի քանակի վերաբերմամբ սահմանված բոլոր օրենքները (I գիրք, III գլուխ) ամենևին չեն փոխվում արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի հետևանքով։
Հետևաբար եթե ասվում է, թե հասարակության՝ դրամաձևով կանխավճարվի շրջանառու կապիտալն անում է 500 £, ապա սրանով արդեն հաշվի է առնված լինում այն, որ մի կողմից՝ սա այն գումարն է, որը կանխավճարվել էր միաժամանակ, բայց որ մյուս կողմից՝ այս գումարը 500 £-իցավելիմեծաքանակ ից ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ է շարժման մեջ դնում, որովհետև նա փոփոխակիորեն իբրև դրամաֆոնդ տարբեր արտադրողական կապիտալների է ծառայում։ Ուրեմն բացատրության այս եղանակն արդեն առկա է ենթադրում այն փողը, որի գոյությունը նա պետք է բացատրի։—
Այնուհետև կարող էր ասվել հետևյալը. A կապիտալիստն արտադրում է այնպիսի առարկաներ, որ B կապիտալիստն անհատորեն, անարտադրողաբար է սպառում։ Հետևաբար B-ի փողն A-ի ապրանքակապիտալը դրամացնում է, և այսպիսով միևնույն դրամագումարը ծառայում է B-ի հավելարժեքի ու A-ի շրջանառու հաստատուն կապիտալի դրամացման համար։ Բայց այստեղ այն հարցի լուծումը, որին պատասխան պետք և տրվի, է՛լ ավելի ուղղակի է ենթադրվում։ Այսինքն՝ ո՞րտեղից է B-ն ճանկում այս փողը՝ յուր հասույթը գոցելու, իրացնելու համար։ Ի՞նչպես է նա ինքը դրամացրել յուր արդյունքի այս հավելարժեքային մասը։
Հետո, կարող էր ասվել, թե շրջանառու փոփոխուն կապիտալի այն մասը, որ A-ն միշտ կանխավճարում է յուր բանվորներին, մշտապես հետ է հոսում շրջանառությունից դեպի A-ն, և հիշյալի լոկ մի հերթափոխվող մասն է հենց նրա մnտ մոտ պինդ պառկած մնում միշտ՝ աշխատավարձը վճարելու համար։ Սակայն ծախսելու և հետհոսելու արանքում մի հայտնի ժամանակ է անցնում, որի ընթացքում այն փողը, որը վճարվել է աշխատավարձ, կարող է ի միջի այլոց ծառայել հավելարժեքի դրամացման համար էլ։— Բայց նախ մենք գիտենք, թե որքան ավելի մեծ է այս ժամանակը, այնքան ավելի մեծ պետք է լինի դրամապաշարի այն մասսան էլ, որ A կապիտալիստը միշտ պետք է in petto [պատրաստի] ունենա։ Երկրորդ, եթե բանվորը փող է ծախսում, նրանով ապրանքներ է գնում, ապա ուրեմն նա այս ապրանքների մեջ պարունակված արժեքը pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] դրամացնում է։ Հետևաբար միևնույն փողը, որ կանխավճարվում է փոփոխուն կապիտալի ձևով, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] ծառայում է նաև հիշյալ նպատակին, հավելարժեքը դրամացնելու համար։ Առանց այստեղ էլ ավելի խորը մտնելու այս հարցի մեջ՝ այստեղ նկատենք այսքանը միայն, որ կապիտալիստների ամբողջ դասակարգի ու սրանցից կախված անարտադրող անձերի սպառումը միաժամանակ համաքայլ է ընթանում բանվորների դասակարգի սպառման հետ. հետևապես բանվորների կողմից շրջանառության մեջ նետած փողի հետ միաժամանակ պետք է կապիտալիստների կողմից էլ փող նետվի շրջանառության մեջ՝ իրենց հավելարժեքն իբրև հասույթ ծախսելու. ուրեմն սրա համար պետք է փող դուրս կորզվի շրջանառությունից։ Հենց նոր տրված այս բացատրությունը լոկ կփոքրացներ այսպիսով անհրաժեշտ եղած դրամաքանակը, բայց չէր վերացնի նրա ծագման հարցը։—
Վերջապես կարող էր ասվել, թե հիմնական կապիտալի առաջին ներդրման ժամանակ սակայն շրջանառության մեջ միշտ նետվում է փողի մի ավելի խոշոր քանակ, որը լոկ հետզհետե, մաս-մաս, տարիների ընթացքում է շրջանառությունից կորզում, հանում նանա՛, ով այն նետել էր նրա մեջ։ Այս գումարը չի՞ կարող բավական լինել՝ հավելարժեքը դրամացնելու համար։— Սրան պետք է պատասխանեի թե 500 £-անոց գումարի մեջ (որը գանձագոյացման համար անհրաժեշտ պահեստաֆոնդն էլ է յուր մեկ մեջ պարփակում) գուցե արդեն կա այն իրողությունը, որ այս գումարն իբրև հիմնական կապիտալ կիրառված է եթե ոչ այն անձի կողմից, որն այն նետել է շրջանառության մեջ, ապա համենայն դեպս ուրիշ որևէ մեկի կողմից։ Բացի սրանից, այն գումարի դեպքում, որը ծախսվում է՝ որպես հիմնական կապիտալ ծառայող արդյունքներ հայթայթելու համար, արդեն ենթադրվում է, թե այս ապրանքների մեջ պարունակվող հավելարժեքն էլ է վճարահատուցված լինում, և տրվող հարցն էլ հենց սա է, թե ո՛րտեղից է ստացվում այս փողը։—
Ընդհանրական պատասխանը տրված է արդեն.— եթե շրջանառելու է x × 1000 1 000 £-անոց մի ապրանքամասսա, ապա այս շրջանառության համար անհրաժեշտ դրամագումարի քանակը բացարձակապես չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքամասսայի արժեքը հավելարժեք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք ապրանքամասսան կապիտալիստորե՞ն է արտադրված, թե՞ ոչ-կապիտալիստորեն։ '''Հետևաբար հենց ինքն առեղծվածը գոյություն չունի։''' Երբ մյուս պայմանները — փողի շրջանառության արագությունը է այլն — տրված են, x × 1000 1 000 £-անոց ապրանքարժեքի շրջանառելու համար մի որոշ դրամագումար է պահանջվում, բոլորովին անկախ այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքների անմիջական արտադրողներին որքան ո՛րքան շատ կամ թե որքան ո՛րքան քիչ է բաժին ընկնում այս արժեքից։ Եթե այստեղ մի առեղծված կա էլ, ապա սա համընկնում է այն ընդհանրական առեղծվածի հետ, թե ապրանքների շրջանառության համար մի երկրում հարկավոր դրամագումարը որտեղից է ստացվում։
Այնինչ, կապիտալիստական արտադրության տեսակետից, մի հատուկ առեղծվածի '''երևութք ''' գոյություն ունի անշուշտ։ Այսինքն՝ այստեղ կապիտալիստն է հանդես գալիս իբրև այն ելակետը, որտեղից որ փողը շրջանառության մեջ է նետվում։ Այն դրամը, որ բանվորը ծախսում է յուր կենսամիջոցները վճարահատուցելու համար, նախապես գոյություն ունի իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև և ուրեմն սկզբնապես կապիտալիստի կողմից է շրջանառության մեջ նետվել որպես աշխատույժի գնելամիջոց ու վճարամիջոց։ Բացի սրանից, կապիտալիստն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը նրա համար կազմում է նրա հաստատուն, հիմնական ու հոսուն կապիտալի դրամաձևը. կապիտալիստն է այն ծախսում իբրև աշխատամիջոցի ու արտադրանյութերի գնելամիջոց ու վճարամիջոց։ Իսկ սրանից ավելի կապիտալիստն այլևս հանդես չի զալիս իբրև շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի ելակետ։ Բայց արդ, գոյություն ունի երկու ելակետ միայն — կապիտալիստն ու բանվորը։ Երրորդ անձերի բոլոր տարակարգերը կա՛մ պետք է իրենց ծառայությունները մատուցելու համար փող ստանան այս երկու դասակարգից, կամ էլ, որչափով որ փող ստանում են առանց ծառայություններ մատուցելու, նրանք ռենտայի, տոկոսի և այլոց ձևով ներկայացող հավելարժեքի տիրակիցներն են։ Որ հավելարժեքն ամբողջովին չի մնում արդյունաբերական կապիտալիստի գրպանում, այլ սա պետք է այն բաժանի ուրիշ անձերի հետ, այս հանգամանքը գործ չունի մեր առջև դրված հարցի հետ։ Հարցումն այն մասին է, թե արդյունաբերական կապիտալիստն ի՛նչպես է դրամացնում յուր հավելարժեքը, ոչ թե այն մասին, թե հավելարժեքի համար դուրս կորզած արծաթը հետո ինչպես է բաշխվում։ Հետևաբար մեր տվյալ դեպքում դեռ կապիտալիստը պետք է նկատի առնվի իբրև հավելարժեքի միակ տեր։ Իսկ ինչ վերաբերում է բանվորին, ապա արդեն ասել ենք, որ նա երկրորդական ելակետ է միայն, իսկ կապիտալիստը բանվորի կողմից շրջանառության մեջ նետված փողի առաջնական ելակետն է։ Նախապես իբրև փոփոխուն կապիտալ կանխավճարված դրամն արդեն յուր երկրորդ շրջանառությունն է կատարում, երբ բանվորն այն ծախսում է կենսամիջոցների վճարահատուցումների համար։
Այսպիսով ուրեմն, կապիտալիստների դասակարգը դրամաշրջանառության միակ ելակետն է։ Եթե արտադրամիջոցների վճարահատուցման համար նրան 400 £ է հարկավոր, աշխատույժի վարձատրության համար՝ 100 £, ապա հիշյալ դասակարգը շրջանառության մեջ նետում է 500 £։ Բայց արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքը, հավելարժեքի 100%-անոց նորմայի դեպքում, հավասար է 100 £-անոց մի արժեքի։ Կապիտալիստների դասակարգն ի՞նչպես կարող է շրջանառությունից միշտ 500 £ դուրս կորզել, եթե միշտ 500 £ է միայն նետում նրա մեջ։ Ոչնչից ոչինչ է ստացվում։ Կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող շրջանառությունից կորզել ոչ մի այնպիսի բան, որն առաջ նետված չի եղել շրջանառության մեջ։
Վերևում ենթադրել ենք, որ ազնիվ մետաղների ամբողջ արտադրությունը (դնելով = 500 £-ի) բավական է լինում դրամամաշվածքին փոխարինելու համար միայն։
Ոսկի արտադրող կապիտալիստները ոսկու ձևով են ստանում իրենց ամբողջ արդյունքը, թե՛ սրա այն մասը, որը փոխարինում է հաստատուն կապիտալին ու փոփոխուն կապիտալին, և թե՛ այն մասը, որը կազմված է հավելարժեքից։ Հետևաբար հասարակական հավելարժեքի մի մասը կազմված է ոսկուց, ոչ թե այնպիսի արդյունքից, որը միմիայն շրջանառության մեջ է ոսկիանում։ Նա հենց այն գլխից ոսկուց է կազմված և շրջանառության մեջ նետվում է՝ սրանից արդյունքներ դուրս կորզելու համար։ Այստեղ միևնույնը վերաբերում է նաև աշխատավարձին, փոփոխուն կապիտալին ու կանխավճարված հաստատուն կապիտալի փոխհատուցմանը։ Այսպիսով ուրեմն, եթե կապիտալիստների դասակարգի մի մասը շրջանառայության մեջ է նետում մեկ ապրանքարժեք, որը (հավելարժեքի չափով) մեծ է նրա կանխավճարած դրամակապիտալից, ապա կապիտալիստների մի ուրիշ մասը շրջանառության մեջ նետում է մի ավելի մեծ դրամարժեք (հավելարժեքի չափով ավելի մեծ), քան այն ապրանքարժեքը, որ նրանք միշտ կորզում են շրջանառությունից՝ ոսկու արտադրության համար։ Եթե կապիտալիստների մի մասը միշտ ավելի շատ դրամ է հանոցով դուրս քաշում շրջանառությունից, քան լցնում է նրա մեջ, ապա ոսկի արտադրող մասը միշտ ավելի շատ փող է լցնում հանոցով, քան դուրս է կորդում կորզում շրջանառությունից արտադրամիջոցների ձևով։
Արդ, թեև 500 £-անոց այս ոսկի արդյունքի մի մասը ոսկի արտադրողների հավելարժեքն է, բայց և այնպես ամբողջ գումարը նախանշված է ապրանքների շրջանառությանն անհրաժեշտ դրամին փոխարինելու համար, ընդորում նշանակություն չունի, թե սրանից որքանն է ծառայում ապրանքների հավելարժեքը դրամացնելուն, որքանը՝ նրանց մյուս արժեբաղադրամասերը դրամացնելուն։
Եթե ոսկու արտադրությունը փոխադրենք երկրից դուրս՝ ուրիշ երկիրներ, ապա սրանից բանի էությունը բացարձակապես չի փոխվի։ Հասարակական աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների մի մասն A երկրում փոխարկվել է մեկ արդյունքի, օրինակ, 500 £-անոց արժեք ունեցող կտավի, որն արտահանվում է B երկիրը՝ այնտեղ ոսկի գնելու համար։ A երկրում այս եղանակով կիրառված արտադրողական կապիտալը նույնքան քիչ է ապրանք նետում A երկրի շուկան — ապրանքը համարելով փողից տարբերվող ապրանք — որքան քիչ որ կլիներ այն դեպքում, եթե հիշյալ կապիտալն ուղղակի ոսկու արտադրության մեջ կիրառվեր։ A-ի այս արդյունքը ներկայանում է հանձին 500 £ ոսկու է լոկ իբրև փող է մտնում A երկրի շրջանառության մեջ, հասարակական հավելարժեքի այն մասը, որը պարունակվում է այս արդյունքի մեջ, գոյություն ունի ուղղակի որպես փող է A երկրի համար երբեք ուրիշ կերպ չի գոյություն ունենում, բայց եթե դրամի ձևով։ Թեև այն կապիտալիստների համար, որոնք ոսկի են արտադրում, արդյունքի լոկ մի մասն է հավելարժեք ներկայացնում, իսկ մյուսը կապիտալափոխհատուցումն է ներկայացնում, բայց և այնպես այն հարցը, թե այս ոսկուց, շրջանառու հաստատուն կապիտալը չհաշված, որքանն է փոփոխուն կապիտալին փոխարինում, և որքանն է հավելարժեք ներկայացնում,— այս հարցն, ընդհակառակը, բացառապես կախված է այն համապատասխան համամասնություններից, որ աշխատավարձն ու հավելարժեքը կազմում են շրջանառող ապրանքների արժեքի մեջ։ Այն մասը, որ կազմում է հավելարժեքը, բաշխում է կապիտալիստների դասակարգի տարբեր անդամների միջև։ Չնայած որ այս մասը սրանք միշտ ծախսում են անհատական սպառման համար և էլի ձեռք են բերում նոր արդյունք ծախելով — հենց այս առուծախն է պատճառ, լինում, որ ընդհանրապես հենց միայն նրանց միջև է շրջանառում հավելարժեքի ոսկիացման համար անհրաժեշտ փողը — բայց և այնպես, թեկուզ է փոփոխվող բաժնեմասերով, հասարակական հավելարժեքի մի մասը դրամի ձևով գտնվում է կապիտալիստների գրպանում, ճիշտ ինչպես որ աշխատավարձի մի մասը, գոնե շաբաթվա մեկ մասում, դրամի ձևով բանվորների գրպանումն է լինում։ Եվ այս մասը սահմանափակված չի դրամարդյունքի այն մասով, որը ոսկի արտադրող կապիտալիստների հավելարժեքն է կազմում սկզբնապես, այլ, ինչպես ասեցինք, սահմանափակված է այն համամասնությամբ, որով վերևի 500 £-անոց արդյունքն ընդհանրապես բաշխվում է կապիտալիստների ու բանվորների միջև և որով այն ապրանքապաշարը, որ շրջանառելու է, կազմված է լինում հավելարժեքից ու արժեքի մյուս բաղադրամասերից։
Սակայն հավելարժեքի այն մասը, որը գոյություն է ունենում ոչ թե մյուս ապրանքների մեջ, այլ հենց այս մյուս ապրանքների կողքին՝ դրամի մեջ, լոկ այնչափով է կազմված տարվա մեջ արտադրված ոսկու մի մասից, որչափով որ ոսկու տարեկան արտադրության մի մասը շրջանառում է հավելարժեքի իրացման համար։ Փողի մյուս մասը, որը շարունակ փոփոխվող բաժնեմասերով գտնվում է կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև նրա հավելարժեքի դրամաձև, ոչ թե տարվա ընթացքում արտադրված ոսկու, այլ երկրում առաջ կուտակված դրամամասսայի տարրն է։
Պտույտի քննարկման ժամանակ մենք տեսել ենք, որ, այլ անփոփոխ հանգամանքներում, պտուտապարբերաշրջանների մեծության փոփոխվելու հետ դրամակապիտալի փոփոխվող մասսաներ են հարկավոր՝ արտադրությունը միևնույն մասշտաբով վարելու համար, հետևաբար դրամաշրջանառության առաձգականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի հարմարվի ընդարձակման ու սեղմվելու այս փոփոխությանը։
Այնուհետև, եթե ընդունենք մնացած հանգամանքներն անփոփոխ — այլև աշխատօրվա անփոփոխ մեծություն, լարունություն ու արտադրողականության — բայց '''արժեքային արդյունքի փոփոխված տրոհում''' աշխատավարձի ու հավելարժեքի, այնպես որ կա՛մ աոաջինն առաջինն է բարձրանում, և վերջինն ընկնում, կամ էլ ընդհակառակը, ապա այս պարագան չի ազդի շրջանառող դրամի քանակի վրա։ Այս փոփոխությունը կարող է կատարվել, և ընդսմին շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի որևէ ընդարձակվում կամ թե սեղմում տեղի չունենա։ Քննարկենք հատկապես այն դեպքը, երբ աշխատավարձն, ասենք, բարձրանում է ընդհանրականորեն, և ուրեմն — ենթադրված պայմաններում — հավելարժեքի նորման ընկնում է ընդհանրականորեն, բացի սրանից, դարձյալ ենթադրության համաձայն, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում շրջանառող ապրանքամասսայի արժեքի մեջ։ Այս դեպքում անշուշտ աճում է այն դրամակապիտալը, որը պետք է կանխավճարվի որպես փոփոխուն կապիտալ, հետևաբար աճում է այն դրամամասսան, որը ծառայում է այս ֆունկցիային։ Բայց որքանով որ աճում է փոփոխուն կապիտալի ֆունկցիայի համար պահանջված դրամամասսան, հենց ճիշտ այնքանով էլ քչանում է հավելարժեքը, ուրեմն այն դրամամասսան էլ, որը հարկավոր է նրա իրացման համար։ Այս հանգամանքը չի ազդում ապրանքարժեքի իրացման համար անհրաժեշտ դրամամասսայի գումարի վրա ճիշտ այնպես, ինչպես և բուն իսկ այս ապրանքարժեքի վրա։ Ապրանքի արտադրածախքը բարձրանում է առանձին կապիտալիստի համար, բայց նրա հասարակական արտադրագինն անփոփոխ է մնում։ Փոխվում է այն հարաբերությունը, որով ապրանքների արտադրագինը, մի կողմ թողած հաստատուն արժեմասը, բաժանվում է աշխատավարձի ու շահույթի։
Բայց,— ասում են,— փոփոխուն դրամակապիտալի ավելի մեծ ծախսումը (դրամի արժեքն իհարկե անփոփոխ է ենթադրվում) նշանակում է, թե դրամամիջոցների ավելի խոշոր քանակ է լինում բանվորների ձեռին։ Սրանից առաջ է գալիս ապրանքների նկատմամբ ավելի մեծ պահանջարկ բանավորների կողմից։ Հաջորդ հետևանքը լինում է ապրանքների գնի բարձրացումը։— Կամ թե ասում են. եթե բարձրանում է աշխատավարձը, ապա կապիտալիստները բարձրացնում են իրենց ապրանքի գները։— Երկու դեպքումն էլ աշխատավարձի ընդհանրական բարձրացումը պատճառ է լինում ապրանքագների բարձրացման։ Ուստի պետք է մի ավելի խոշոր դրամամասսա հարկավոր գա՝ ապրանքները շրջանառության մեջ պտտեցնելու համար, անկախ նրանից, թե գների բարձրացումը մե՞կ, թե՞ մյուս եղանակով է բացատրվում։
Պատասխան առաջին ըմբռնման վերաբերմամբ.— բարձրացող աշխատավարձի հետևանքով կաճի բանվորների՝ անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ ունեցած պահանջարկը հատկապես։ Մի ավելի փոքրիկ աստիճանով կավելանա նրանց պահանջարկը պերճանք առարկաների նկատմամբ, կամ առաջ կգա պահանջարկ այնպիսի իրերի նկատմամբ, որոնք առաջ չէին մտնում բանվորների սպառման շրջանակի մեջ։ Անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի հանկարծակի ու խոշոր մասշտաբով բարձրանալն անպայման կբարձրացնի նրանց գինը րոպեապես։ Սրա հետևանքը լինում է այն, որ հասարակական կապիտալի մի ավելի մեծ մասն է կիրառվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա, իսկ մեկ ավելի փոքր մասը՝ պերճանքամիջոցների արտադրության վրա, որովհետև վերջիններիս գներն ընկնում են քչացած հավելարժեքի պատճառով և ուրեմն նրանց նկատմամբ կապիտալիստների նվազած պահանջարկի շնորհիվ։ Իսկ ընդհակառակը, որչափով որ հենց բանվորներն իրենք պերճանքամիջոցներ են գնում, նրանց վարձի բարձրացումը այս վերցրած ծավալի սահմաններում չի ազդում անհրաժեշտ կենսամիջոցների գնի բարձրանալու վրա, այլ պերճանքի ապրանքների գնորդների կազմն է լոկ փոխում։ Պերճանքի ավելի շատ ապրանքներ են մտնում բանվորների սպառման մեջ, քան մինչև հիմա, և համեմատորեն ավելի քիչ են մտնում կապիտալիստների սպառման մեկ։ Voilà tout. [Ահա բոլորը։] Միքանի տատանումներից հետո շրջանառում է միևնույն արժեքով մի ապրանքամասսա, ինչպես և առաջ։ Ինչ վերաբերում է րոպեական տատանումներին, ապա նրանք ուրիշ ոչ մի հետևանք չեն ունենում բացի նրանից, որ ներերկրյա շրջանառության մեկ մեջ են նետում անզբաղ մնացած դրամակապիտալը, որը մինչև այժմ զբաղմունք էր փնտռում բորսայի չարաշահական ձեռնարկությունների մեկ կամ թե արտասահմանում։
Պատասխան երկրորդ ըմբռնման վերաբերմամբ.— եթե կապիտալիստական արտադրողների ձեռին լիներ իրենց ապրանքների գներն ուզածի պես բարձրացնելը, ապա նրանք կարող էին այս անել ու կանեին առանց աշխատավարձի բարձրանալուն էլ։ Աշխատավարձը երբեք չէր բարձրանա ընկնող ապրանքագրերի ժամանակ։ Կապիտալիստների դասակարգը երբեք չէր դիմադրի տրեդ-յունիոններին, որովհետև նա միշտ ու ամեն պարագայում կարող էր անել այն, ինչ որ նա հիմա իրոք անում է իբրև բացառություն որոշ, հատուկ ու, այսպես ասած, տեղական հանգամանքներում, այն է՝ կարող էր աշխատավարձի յուրաքանչյուր բարձրացում օգտագործել ապրանքագները շատ ավելի վերին աստիճանի բարձրացնելու, հետևաբար ավելի մեծ շահույթ գրպանելու համար։
Այն պնդումը, թե կապիտալիստները կարող են պերճանքամիջոցների գները բարձրացնել, որովհետև նրանց նկատմամբ եղած պահանջարկը նվազում է (կապիտալիստների քչացած պահանջարկի հետևանքով, որոնց պերճանքի իրերի գնելամիջոցները պակասել են),— պահանջարկի ու առաջարկի օրենքի մի բոլորովին յուրահատուկ կիրառումը կլիներ։ Որչափով որ պերճանքի իրերի գնորդների սոսկական փոփոխություն չի, որ տեղի է ունենում, բանվորներ չեն հանդես գալիս կապիտալիստների փոխարենըփոխարեն,— իսկ որչափով այս փոփոխությունը տեղի է ունենում, բանվորների առաջադրած պահանջարկը չի ներգործում անհրաժեշտ կենսամիջոցների գնաբարձրացման վրա, որովհետև վարձալրացման այն մասը, որ բանվորները պերճանքամիջոցների վրա են ծախսում, սրանք չէին կարող անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսել,— այն ժամանակ պերճանքամիջոցների գներն ընկնում են պակասած պահանջարկի հետևանքով։ Սրա հետևանքով կապիտալը հանվում է պերճանքի իրերի արտադրությունից, մինչև որ սրանց առաջարկը կրճատվելով հասնում է այն չափին, որը համապատասխանում է հասարակական արտադրապրոցեսում նրանց փոփոխված դերին։ Այս քչացած արտադրության հետ, սակայն անփոփոխ արժեքի դեպքում, նրանք էլի բարձրանալով հասնում են իրենց նորմալ գներին։ Քանի դեռ տեղի է ունենում այս սեղմում-կրճատումը կամ հավասարակշռման այս պրոցեսը, կենսամիջոցների՝ բարձրացող գների դեպքում այս վերջինների արտադրության մեջ նմանապես միշտ նույնքան կապիտալ է ներքաշվում, որքան դուրս է կորզվում արտադրության ուրիշ ճյուղից, և ներքաշվում է այնքան, մինչև որ պահանջարկը հագենում է։ Այն ժամանակ էլի հավասարակշռություն է հանդես գալիս, և ամբողջ պրոցեսի վերջն այն է լինում, որ հասարակական կապիտալը, հետևաբար նաև դրամակապիտալը փոփոխված համամասնությամբ է բաշխվում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների արտադրության միջև։
Ամբողջ առարկությունը կապիտալիստների ու նրանց տնտեսագետ սիկոֆանտների մի սին կրակոց է։
Այն իրողությունները, որոնք պատրվակ են տալիս այս սին կրակոցի համար, երեք տեսակ են։
1) Դրամաշրջանառության մի ընդհանրական օրենքն այն է, որ եթե շրջանառող ապրանքների գնագումարը բարձրանում է — արդյոք գնագումարի այս շատացումը միևնույն միևնո՞ւյն ապրանքամասսայի վերաբերմամբ է, թե՞ մեկ շատացած ապրանքամասսայի վերաբերմամբ, միևնույն է,— այլ անփոփոխ հանգամանքներում աճում է շրջանառող դրամի քանակը, քանակը։ Արդ, ներգործությունը շփոթում են պատճառի հետ։ Աշխատավարձը (թեկուզ հազվադեպ անգամ ու, լոկ իբրև բացառություն, հարաբերաբար) բարձրանում է անհրաժեշտ կենսամիջոցների վերընթաց գնի հետ։ Աշխատավարձի բարձրանալն ապրանքագների բարձրանալու հետևանքն է, ոչ թե պատճառը։
Աշխատավարձի մասնակի կամ թե տեղական մի բարձրացման — այսինքն լոկ առանձին արտադրաճյուդերում արտադրաճյուղերում կատարվող բարձրացման — ժամանակ կարող է սրա հետևանքով այս ճյուղերի արդյունքների մի տեղական գնաբարձրացում առաջ գալ։ Բայց հենց այս էլ կախված է շատ հանգամանքներից։ Օրինակ, նրանից, որ աշխատավարձն այստեղ իջեցված չի եղել արտակարգորեն, և ուրեմն շահութանորման արտակարգորեն բարձր չի եղել, որ այս ապրանքների շուկան չի նեղացել գնաբարձրացման հետևանքով (հետևաբար նրանց գնաբարձրացման համար անհրաժեշտ չի նրանց առաջարկի նախապես սեղմվել-կրճատվելը) և այլն։
Աշխատավարձի ընդհանրական բարձրացման ժամանակ բարձրանում է այն արդյունաբերաճյուղերում արտադրված ապրանքների գինը, որտեղ փոփոխուն կապիտալն է գերիշխում, իսկ ընկնում է այնպիսի ճյուղերում, որտեղ գերիշխում է հաստատուն, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հիմնական կապիտալը։
<br>
Պարզ ապրանքաշրջանառության ժամանակ երևաց (I գիրք, գլուխ III, 2), որ թեև ամեն մի որոշ ապրանքաքանակի շրջանառության սահմաններում հիշյալ ապրանքաքանակի դրամաձևը լոկ վաղանցուկ է, սակայն մի ապրանքի փոխակերպության ժամանակ մեկի ձեռքում չքացող մի դրամ անհրաժեշտորեն յուր տեղն է գրավում մի ուրիշի ձեռին, հետևաբար ապրանքներն առաջին հերթին ոչ միայն փոխանակվում են հանրակողմանիորեն կամ թե իրար փոխարինում, այլև այս փոխարինման միջնորդագործածն միջնորդագործողն է և նրան ուղեկցում է փողի մի հանրակողմանի սիկ։ «Ապրանքի՝ ապրանքով փոխարինվելը միաժամանակ դրամապրանք է թողնում երրորդ ձեռքում։ Շրջանառությունը շարունակ փող է քրտնում»։ (I գիրք, էջ 92<ref>ՀայՏե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 80։</ref>)։ Կապիտալիստական ապրանքարտադրության պատվանդանի վրա նույն այս իրողությունն արտահայտվում է նրանով, որ կապիտալի մի մասը միշտ գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, իսկ հավելարժեքի մի մասը միշտ նույնպես դրամաձևով գտնվում է յուր սեփականատերերի ձեռին։
Եթե այս մի կողմ թողնենք, '''փողի շրջապտույտը''' — այսինքն փողի '''հետհոսելը''' դեպի յուր ելակետը — որչափով որ սա կապիտալի պտույտի մի մոմենտն է կազմում, '''փողի շրջանառությունից''' բոլորովին տարբեր ու նույնիսկ հակադիր մեկերևույթ է<ref>Եթե ֆիզիոկրատները դեռ իրար հետ շփոթում են այս երկու եըևույթըերևույթը, բայց այնուամենայնիվ նրանք առաջինն են, որ ուշադրություն են դարձնում դրամի՝ յուր ելակետին վերադառնալու վրա, իբրև կապիտալի շրջանառության էական ձևի վրա, որպես վերարտադրությունը միջնորդագործող շրջանառության ձևի վրա։ «Նայեցեք Tableau Economique-ին, և դուք կտեսնեք, որ արտադրողական դասակարգն է այն փողը տալիս, որով մյուս դասակարգերը նրանից արդյունքներ են գնում, է որ սրանք նրան են վերադարձնում հիշյալ փողը, որպեսզի հաջորդ տարում էլ նույնպիսի գնումներ անեն նրանից։ Այսպիսով դուք այստեղ ուրիշ պտուտաշրջան չեք տեսնում բացի նրանից, որ ծախսումը հաջորդում է վերարտադրությանը, իսկ վերարտադրությունը՝ ծախսմանը, պտուտաշրջան, որ կատարում է ծախսման ու վերարտադրության չափանիշ ծառայող դրամի շրջանառությունը։» (Quesnay «Problèmes économiques», Daire Physiocr.-ում, I, p. 208, 209.) — «Կապիտալների այս մշտական կանխավճարումն ու այս մշտական վերադարձը կազմում են այն, ինչ որ պետք է անվանել փողի շրջանառություն, այն օգտակար ու արդյունավետ շրջանառությունը, որ ոգի է տալիս հասարակության բոլոր աշխատանքներին, օժանդակում է քաղաքական օրգանիզմի մեջ կատարվող շարժմանն ու կյանքին և որը լիակատար հիմունքով կարելի է համեմատել կենդանի օրգանիզմի արյան շրջանառության հետ։» (Turgot «Réflexions etc.» Oeures éd. Daire, I, p. 45.)։</ref>, իսկ փողի շրջանառությունն արտահայտում է նրա մշտական '''հեռացումը''' ելակետից՝ մի շարք ձեռքերից անցնելով։ (I գիրք, էջ 92<ref>Տես Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 81—82։</ref>)։ Այնուամենայնիվ արագացած պտույտը յուր մեջ eo ipso [ինքնըստինքյան] պարփակում է արագացրած շրջանառություն։
Ամենից առաջ ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին.— եթե, օրինակ, 500 £-անոց մի դրամակապիտալ փոփոխուն կապիտալի ձևով պտույտ է գործում տարվա մեկ տաս անգամ, ապա պարզ է, որ շրջանառող դրամամասսայի այս պատկական մասը շրջանառության մեկ պտտեցնում է յուր տասնապատիկի չափ արժեգումար = 5 000 £։ Հիշյալ մասը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում կապիտալիստի ու բանվորի միջև։ Բանվորը տարվա ընթացքում տաս անգամ է վարձատրվում և վճարում շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական մասով։ Եթե արտադրության նույնահավասար մասշտաբի ժամանակ այս փոփոխուն կապիտալը մի անգամ պտույտ գործեր տարվա մեջ, ապա 5 000 £-ի մեկ անգամվա պտույտ տեղի կունենար։
Այնուհետև. շրջանառու կապիտալի հաստատուն մասն, ասենք թե, = է 1 000 £։ Եթե կապիտալը տաս անգամ է պտույտ գործում, ապա կապիտալիստը տարվա մեջ տաս անգամ է ծախում յուր ապրանքը, ուրեմն և սրա արժեքի հաստատուն շրջանառու մասը։ Շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական (= 1 000 £) տարվա ընթացքում տաս անգամ է յուր տերերի ձեռից անցնում կապիտալիստի ձեռը։ Սա այս դրամի տասը տեղափոխություն է մի ձեռից մյուսը։ Երկրորդ՝ կապիտալիստը տարվա մեկ մեջ տաս անգամ է արտադրամիջոց գնում. սա էլի դրամի տասը շրջանառություն է մի ձեռից մյուսը։ 1 000 £ գումարի դրամով արդյունաբերական կապիտալիստը 10 000 £-ի ապրանք է ծախում է էլի 10 000 £-ի ապրանք է գնում։ 1 000 £ դրամի քսան անգամվա պտույտի միջոցով 20 000 £-անոց մի ապրանքապաշար է շրջանառում։
Վերջապես արագացած պտույտի ժամանակ ավելի արագ է պտույտ գործում այն դրամամասն էլ, որով հավելարժեքն է իրանում։
Իսկ ընդհակառակը, մի ավելի արագ դրամաշրջանառություն յուր մեկ անհրաժեշտորեն չի պարփակում մեկ ավելի արագ կապիտալապտույտ, ուրեմն և դրամապտույտ, այսինքն յուր մեջ անհրաժեշտորեն չի պարփակում վերարտադրապրոցեսի կարճացում ու ավելի արագ նորոգում։
Ավելի արագ դրամաշրջանառություն տեղի է ունենում ամեն մի անգամ, երբ միևնույն դրամամասսայով գործարքների մի ավելի խոշոր քանակ է գլուխ բերվում, բերվում։ Այս կարող է պատահել կապիտալի միահավասար վերարտադրապարբերաշրջանների ժամանակ էլ՝ դրամաշրջանառության փոփոխված տեխնիկական կարգաորումների կարգավորումների հետևանքով։ Հետո կարող է շատանալ այն գործարքների քանակը, որոնց ժամանակ դրամը շրջանառում է՝ առանց իսկական ապրանքափոխանակություն արտահայտելու (տարբերության գործարքներ բարսայում և այլն)։ Մյուս կսղմից՝ կարող են դրամաշրջանառություններ բոլորովին չլինեն էլ։ Օրինակ, որտեղ գյուղական տնտեսատերը հենց ինքն է հողատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի կատարվում ֆերմերի ու հողաաիրոջ հողատիրոջ միջև, որտեղ արդյունաբերական կապիտալիստը հենց ինքն է կապիտալի սեփականատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի լինում նրա ու վարկատուի միջև։
<br>
Որչափով որ կուտակումը տեղի է ունենում ընդլայնված մասշտաբ ունեցող վերարտադրության ձևով, պարզ է, որ նա ոչ մի նոր առեղծված չի առաջադրում դրամաշրջանառության առնչությամբ։
Ամենից առաջ ինչ վերաբերում է այն ավելադիր կապիտալին, որը պահանջվում է հարաճուն արտադրողական կապիտալի գործունեյության գործունեության համար, ապա նա մատակարարվում է հանձին իրացված հավելարժեքի այն մասի, որը կապիտալիստը շրջանառության մեջ է նետում իբրև դրամակապիտալ ու ոչ թե որպես հասույթի դրամաձև։ Դրամն արդեն կապիտալիստների ձեռին է է։ Նրա լոկ կիրառումն է տարբեր։
Բայց արդ, ավելադիր արտադրողական կապիտալի հետևանքով, իբրև այս կապիտալի արդյունք, մի ավելադիր ապրանքամասսա է նետվում շրջանառության մեջ։ Այս ավելադիր ապրանքամասսայի հետ միաժամանակ՝ նրա էր իրացման համար անհրաժեշտ ավելադիր դրամի մեկ մասն է նետվում շրջանառության մեջ այն չափով, հենց որչափով որ այս ապրանքամասսայի արժեքը հավասար է սրա արտադրության վրա սպառված արտադրողական կապիտալի արժեքին։ Այս ավելադիր դրամա մասսան դրամամասսան ուղղակի կանխավճարվել է որպես ավելադիր դրամակապիտալ, ուստի և հետ է հոսում կապիտալիստի մոտ՝ սրա կապիտալի պտույտի հետևանքով։ Այստեղ էլի միևնույն հարցն է մեջտեղ գալիս, ինչ որ վերևումն էր։ Ո՞րտեղից է ստացվում ավելադիր փողը հիմա ապրանքաձևով առկա ավելադիր հավելարժեքն իրացնելու համար։
Ընդհանրական պատասխանը դարձյալ միևնույնն է։ Շրջանառող ապրանքամասսայի գնագումարը շատացել է ոչ թե այն պատճառով, որ տվյալ մի ապրանքամասսայի գներն են բարձրացել, այլ այն պատճառով, որ այժմ շրջանառող ապրանքների մասսան ավելի շատ է, քան առաջ շրջանառող ապրանքներինը, և այս շատացումն էլ հավասարակշռված չի եղել գների մի անկումով։ Ավելի մեծ արժեք ունեցող այս ավելի շատ ապրանքամասսայի շրջանառության համար պահանջված ավելադիր փողը պետք է հայթայթվի կամ շրջանառող դրամամասսայի շատացած տնտեսումով — լինի այս տնտեսումը վճարումների փոխմարմա՞ն միջոցով, թե՞ այնպիսի միջոցներով, որոնք արագացնում են միևնույն ստակների շրջանառությունը, միևնույն է — կամ թե չէ՝ դրամը գանձաձևից փոխարկելով շրջանառող ձևի։ Վերջինս յուր մեջ պարփակում է ոչ թե մենակ այն, որ պարապ ընկած դրամակապիտալն սկսում է գործել իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց կամ էլ այն, որ արդեն իբրև պահեստաֆոնդ գործող դրամակապիտալը, երբ յուր տիրոջ համար պահեստաֆոնդի ֆունկցիա է կատարում հասարակության համար շրջանառում է ակտիվորեն (ինչպես, օրինակ, բանկերում դրված ավանդների դեպքում, որոնք միշտ փոխ են տրվում), հետևաբար երկակի ֆունկցիա է կատարում,— այլ նաև այն, որ ստակների լճացող պահեստաֆոնդեր են տնտեսվում։
Եթե այս իրադարձությունն իբրև մասնակի դեպք պատկերացնենք, ապա այստեղ բան չկա պարզաբանելու։ Կապիտալիստների մի մասը յուր արդյունքի վաճառքից ստացած փողի մեկ մասը պահում է՝ սրա դիմաց շուկայից արդյունք չկորզելով։ Մի ուրիշ մասն, ընդհակառակը, յուր փողն ամբողջովին արդյունք է դարձնում, բացի միշտ վերադարձող, արտադրությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալից։ Իբրև հավելարժեքի կրիչ շուկա նետված արդյունքի մեկ մասը կազմված է լինում արտադրամիջոցներից կամ թե փոփոխուն կապիտալի իրական տարրերից, անհրաժեշտ կենսամիջոցներից։ Ուրեմն հիշյալ մասն իսկույն կարող է արտադրության ընդլայնմանը ծառայել։ Չէ՞ որ մենք ամենևին չենք ենթադրում, թե կապիտալիստների մի մասը դրամակապիտալ է կուտակում, մինչդեռ մյուս մասը յուր հավելարժեքն սպառում է ամբողջովին, այլ այն միայն, որ մի մասը յուր կուտակումը դրամաձևով է կատարում, ներթաքուն դրամակապիտալ է կազմում, այնինչ մյուս մասն իսկապես կուտակում է, այսինքն ընդլայնում է արտադրամասշտաբը, իրոք ընդարձակում է յուր արտադրողական կապիտալը։ Առկա դրամամասսան բավարար է մնում շրջանառության պահանջմունքների համար, եթե նույնիսկ փոփոխակիորեն կապիտալիստների մի մասը դրամ է կուտակում, այնինչ մյուս մասն արտադրամասշտաբն է ընդլայնում, և ընդհակառակը։ Այն էլ կա, որ դրամակուտակումը մի կողմում կարող է կատարվել առանց կանխիկ փողի էլ, պարտապահանջումների սոսկական կուտակմամբ։
Բայց դժվարությունը մեջտեղ է գալիս այն ժամանակ, երբ մենք ենթադրում ենք կապիտալիստների դասակարգի մեջ դրամակապիտալի ոչ թե մասնակիf մասնակի, այլ ընդհանրական կուտակում։ Մեր ենթադրության համաձայն — որ է՝ կապիտալիստական արտադրության ընդհանրական ու բացառիկ տիրապետություն — բացի կապիտալիստների այս դասակարգից ընդհանրապես ուրիշ էլ ոչ մի դասակարգ չկա բանվոր դասակարգից զատ։ Այն ամենը, ինչ բանվոր դասակարգն է գնում, հավասար է նրա աշխատավարձի գումարին, հավասար է կապիտալիստների ամբողջ դասակարգի կանխավճարած փոփոխուն կապիտալի գումարին։ Այս փողը հետ է հոսում դեպի այս վերջին դասակարգը՝ սրա արդյունքը բանվոր դասակարգին ծախելու հետևանքով։ Սրանով կապիտալիստների դասակարգի փոփոխուն կապիտալը յուր դրամաձևն է վերստանում։ Ասենք, թե փոփոխուն կապիտալի գումարը = x × 100 £-ի, այսինքն ոչ թե տարվա մեջ կանխավճարված, այլ կիրառված փոփոխուն կապիտալին. թե արդյոք այս փոփոխուն կապիտալարժեքը, պտույտի արագության համեմատ, շատ կամ թե քիչ փողով է կանխավճարված լինում տարվա ընթացքում, այս հանգամանքը հիմա բոլորովին նշանակություն չունի քննարկվող հարցի համար։ Կապիտալիստների դասակարգն այս x × 100 £ կապիտալով գնում է աշխատույժի մի հայտնի քանակ կամ վարձ է վճարում մեկ որոշ թվով բանվորների.— առաջին գործարք։ Բանվորները կապիտալիստներից նույն գումարով գնում են ապրանքների մի քանակ, որով x × 100 £-անոց գումարը հետ է հոսում կապիտալիստների ձեռը.— երկրորդ գործարք։ Եվ այս կրկնվում է մշտապես։ Հետևաբար x × 100 £-անոց գումարը բանվոր դասակարգին երբեք չի կարող ունակ դարձնել արդյունքի այն մասը գնելու, որում կապիտալիստների դասակարգի հաստատուն կապիտալն է ներկայանում, դեռ չխոսենք այն մասի վերաբերմամբ, որում հավելարժեքն է ներկայանում։ Բանվորները x × 100 £-ով միշտ կարող են հասարակական արդյունքի այն մեկ արժեմասը միայն գնել, որը հավասար է այն արժեմասին, որում ներկայանում է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքը։
Մի կողմ թողած այն դեպքը, երբ այս հանրակողմանի դրամակուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան լրացուցիչ կերպով ներմուծած ազնիվ մետաղի բաշխումը տարբեր առանձին կապիտալիստների միջև, ինչ համամասնությամբ էլ որ լինի այս բաշխումը,— հապա ի՞նչպես պետք է ուրեմն փող կուտակի կապիտալիստների ամբողջ դասակարգը։
1) բանկերում ներդրած ավանդներից. և սա համեմատաբար մի փոքր դրամագումար է, որ իրոք տնօրինում է բանկը։ Այստեղ լոկ անվանապես է դրամակապիտալ կուտակվում։ Իսկապես կուտակվողը դրամապահանջումներն են, որոնք դրամացնելի են լոկ այն պատճառով (որչափով որ նրանք երբևէ դրամացվում են), որ մի հավասարակշռություն է գոյանում հետպահանջված ու ներդրված դրամի միջև։ Բանկի ձեռին իբրև փող գտնվող մասը համեմատաբար մի փոքր գումար է լոկ։
2) Պետական արժեթղթերից. սրանք ընդհանրապես կապիտալ չեն, այլ սոսկական պարտապականջումներ պարտապահանջումներ ազգի տարեկան արդյունքի վերաբերմամբ։
3) Բաժնետոմսերից։ Որչափով որ չարաշահություն չկա մեջտեղում. նրանք մի կորպորացիայի պատկանող գույքատիտղոս են, իրական կապիտալ ու հատկացագիր ամեն տարի նրանից հոսող, ստացվող հավելարժեքի վերաբերմամբ։
Տարեկան արդյունքի այն մասին, հանձին որի հավելարժեքն է ներկայանում ապրանքաձևով, ամբողջովին վերաբերում է այն, ինչ որ ասվեց, տարեկան արդյունքի մյուս մասի վերաբերմամբ։ Նրա էլ շրջանառության համար մի հայտնի դրամագումար է պահանջվում։ Այս դրամագումարը նույնպես կապիտալիստների դասակարգին է պատկանում, ինչպես և ամեն տարի արտադրվող այն ապրանքամասսան, որը հավելարժեք է ներկայացնում։ Հիշյալ դրամագումարը հենց կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում սկզբնապես։ Այն դրամագումարը բուն իսկ շրջանառության հետևանքով միշտ նորից բաշխվում է կապիտալիստների միջև։ Ինչպես և ստակների շրջանառության դեպքում ընդհանրապես, այս դրամաքանակի մեկ մասը միշտ կանգ է առնում մերթ այս ու մերթ այն կետում, այնինչ մյուս մասը շրջանառում է մշտապես։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս կուտակման մի մասը դիտավորյալ է լինում դրամակապիտալ գոյացնելու համար։
Այստեղ մենք մի կողմ ենք թողնում շրջանառության այն պատահարները, երբ մի կապիտալիստ իրեն է գջլում մյուսի հավելարժեքի ու մինչև անգամ կապիտալի մի բաժինը, և ուրեմն ինչպես դրամակապիտալի, այնպես էլ արտադրողական կապիտալի մեկ միակողմանի կուտակում ու կենտրոնացում է տեղի ունենում։ Այսպես, օրինակ, տվարած ավարած հավելարժեքի այն մասը, որ A-ն կուտակում է իբրև դրամակապիտալ, կարող է լինել B-ի հավելարժեքի մի այնպիսի բաժինը, որը հետ չի հոսում նրա մոտ։
Վստահելի
1396
edits