Առավոտվանից Վասյուկիով քայլում էր բարձրահասակ, լղար մի ծերուկ՝ ոսկե պենսնեով և կարճ, շատ կեղտոտ, ներկոտած սապոգներով։ Նա պատերին փակցնում էր ձեռագիր աֆիշներ։
::::::::::1927 թ․ հունիսի 22-ին
::«Կարտոնաժնիկ» ակումբի շենքում կկայանա գրոսմայստեր
::::(ավագ վարպետ) Օ․ Բենդերի դասախոսությունը
:::::::«Արդյունավետ դեբյուտային իդեա»
::::::::::::թեմայով
:::::::::::::և
:::::::Շախմատի միաժամանակյա սեանս
:::::::::::160 տախտակի վրա
:::::::Բոլորը գալիս են իրենց տախտակներով
::::::Խաղի վարձը ― 50 կոպ․ Մուտքի վարձը ― 20 կոպ․
::::::::::Սկզիբը երեկոյան ժամը վեցին
::::::::::Ադմինիստրացիա՝ Կ․ Միխելսոն։

Ինքը գրոսմայստերը նույնպես ժամանակ չէր կորցնում։ Երեք ռուբլով ակումբը վարձելով, նա իրեն նետեց շախսեկցիա, որը չգիտես ինչու տեղավորված էր ձիագործարանի վարչության միջանցքում։