Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
==== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ====
[[Պատկեր:Dead marshes.jpg|300px|thumb|right]]
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և՛ երկու ոտքով, և՛ չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր պատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ: