Changes
/* Գլուխ տասնմեկ․ Հարձակում խավարում */
Բոլորը լռեցին, ու հոբիթները մեկը մյուսի հետևից քուն մտան:
====Գլուխ տասնմեկ․ Հարձակում խավարումՇեղբը մթության մեջ====
[[Պատկեր:A Knife in the Dark.jpg|300px|thumb|right]]
— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:
Արդեն կեսօր էր, երբ նրանք վերջապես հասան արահետի վերջին, և հոկտեմբերյան արևի դալուկ լույսի տակ նրանց առջև մոխրականաչ մի պատնեշ աճեց, որը տանում էր լեռան հյուսիսային լանջը: Որոշեցին՝ Որոշեցին քանի արևը երկնքում է, բարձրանալ լեռան գագաթը: Թաէնվելու Թաքնվելու տեղ այլևս չկար. մնում էր հուսալ, որ ո՛չ թշնամիներ, ո՛չ լրտեսներ շրջակայքում չկան: Վերևում դատարկ էր ու մեռած: Եթե Գենդալֆը նույնիսկ եղել էր այստեղ, ապա ոչ մի հետք չէր թողել:
Արևմտյան լանջին մի մեկուսի ձորակ հայտնաբերվեց, իսկ հատակին թավայանման փոս՝ խոտածածկ պատերով: Այստեղ թողնելով Սեմին, Փինին, պոնիներին ու ամբողջ բեռը՝ Պանդուխտը, Մերին ու Ֆրոդոն բարձրացան վերև: Կես ժամ տևողությամբ ծանր վերելքից հետո Պանդուխտն առաջինը հասավ գագաթին: Ուժասպառ Ֆրոդոն ու Մերին մի կերպ հասնում հազիվ էին հասնում նրա հետևից: Վերելքի վերջին մասը, կտրուկ ու քարքարոտ, հաղթահարեցին մեծ դժվարությամբ:
Թխպամածի գագաթը, ինչպես և գուշակում էր Պանդուխտը, պսակված էր շրջանաձև հինավուրց քարե ավերակներով: Դարերի ընթացքում քարերը փշրվել էին ու կորել խոտերի մեջ: Ավերակների կենտրոնում թափված գլաքարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Շրջակայքի խոտն ամբողջությամբ ածխացել էր՝ ասես սառի սարի գլխով հրե փոթորիկ էր անցել: Շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր, և կենդանության ոչ մի շունչնշույլ:
Բարձրանալով փլատակների վրա՝ Պանդուխտն ու հոբիթները տեսան լայնարձակ ու միապաղաղ դաշտեր. միայն հարավում մի փոքրիկ անտառակ էր երևում և, հեռվում ինչ-որ տեղ, ջրի ցոլք: Ուղին շրջանցում էր լեռան ստորոտը, գնում դեպի հարավ և կորչում հորիզոնում երևացող անտառում:
Նրանք արագ սողացին հետ ու իջան ընկերների մոտ:
Այդ ընթացքում Սեմն ու Փինը հետախուզում էին ձորակն ու շրջակա լանջերը: Ոչ հեռու աղբյուր գտնվեց, որի մոտ տրորված էր գետինը, իսկ ձորակում խարույկի մնացորդներ, ու տրորված Խոտ՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում ձորակի ծայրին Սեմը չոր ցախի կույտ տեսավ:
— Սա, երևի ծերուկ Գենդալֆն է հավաքել,— ասաց Փինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ով էլ որ եղած լինի, մտածել է, որ կվերադառնա այստեղ:
— Բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — Համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...
— Դու ճիշտ ես,— պատասխանեց Պանդուխտը՝ աչքերը երկնքին հառելով ու ժամը որոշելով: — Բայց գիտե՞ս, Սեմ, այնուամենայնիվ մնալն ավելի ճիշտ կլինի, թեպետ այս տեղն ինձ էլ դուր չի գալիս: Մինչև գիշեր ավելի հարմար ոչինչ չենք գտնի: Ծայրահեղ դեպքում գոնե թաքնվել ենք, չէ՞ որ նրանք ամեն տեղ լրտեսներ ունեն: Ճիշտ է, կարելի է բլուրների երկայնքով աննկատելի գնալ հյուսիս, բայց դե ամեն տեղ էլ նույն բանն նույնն է: Անտառում թաքնվելու համար հարկավոր է Ուղին հատել, իսկ այն հսկողության տակ է: Իսկ բլուրներից այն կողմ անապատ է:
— Իսկ Հեծյալների աչքերը տեսնու՞մ են,— հետաքրքրվեց Մերին: — Ինձ թվում էր, թե նրանք հոտոտելով (կամ ինչպես դա ճիշտ անվանել, չգիտեմ) են մեզ փնտրում, բայց դու մեզ գագաթին վայրկենապես գետնին փռեցիր, իսկ հիմա էլ ասում ես՝ կտեսնեն, ինչ-որ անհասկանալի է:
Պանդուխտը ձեռքը դրեց նրա ուսին:
Հուսահատվել պետք չէ,— ասաց նա: — Դու մենակ չես: Ճիշտ է, այստեղ ապաստարան չէ, բայց մենք խարույկ կվառենք, և կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կարող է ծառայեցնել կրակն իր օգտին, նա ամեն ինչ էլ կարող է, բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:
— Լավ բարեկամ է,— մռթմռթաց մրթմրթաց Սեմը: — Այ հիմա խարույկը կվառենք ու՝ նույն բանն է, թե գոռաս, ասես. «էստե՜ղ ենք, եկե՜ք»:
Ձորակի խորքում, աչքից հեռու մի անկյուն ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները դարձան մթնշաղ, ցուրտն ընկավ: Հոբիթները հանկարծ զգացին, որ սարսափելի սովածացել են՝ առավոտից ոչինչ չէին կերել: Ընթրիքը համեստ էր, բայց ոչինչ անել չէին կարող: Առջևում ամայի հողեր էին, որտեղ միայն թռչուններ ու գազաններ էին բնակվում: Միջերկրի մյուս բնակիչների կողմից վաղուց լքված անհյուրընկալ ու մռայլ մի տարածք էր դա: Երբեմն այստեղ էին այցելում Հետքագետները, բայց երկար չէին մնում, իսկ այլ հյուրեր հազվադեպ էին այս կողմերում հանդիպում, այն էլ, որպես կանոն, անցանկալի. Օրինակ՝ Մշուշապատի հյուսիսից երբեմն այստեղ էին գալիս թրոլները:
— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե ծախսեցինք ավելին, քան պետք էր, մանավանդ, որ դեռ երկու շաբաթվա ճանապարհ ունենք, այն էլ, եթե բախտներս բերի:
— Անտառը կկերակրի,— հուսադրեց Պանդուխտը: — Հատապտուղներ, արմատներ, մեկ էլ տեսար մի բան որսացի: Մի վախեցեք, դեռ ձմեռ չէ, ուտելիք կգտնվի: Պինդ ձգեք գոտիներդ ու հույսներդ դրեք Էլրոնդի ապագա ճաշկերույթների վրա:
Մութն ընկնելուն պես ավելի ցրտեց: Ձորակից դուրս նայելով՝ հոբիթները, բացի արագորեն խավարի մեջ թաղվող դաշտերից, ուրիշ ոչինչ չէին տեսնում: Երկինքը նորից մաքրվել էր և աստիճանաբար լցվում էր առկայծող աստղերով: Հոբիթներն ավելի մոտեցան կրակին, ամուր սեղմվեցին միմյանց ու ծածկվեցին ուղեպարկերում եղած բոլոր ծածկոցներով: Պանդուխտը բավարարվեց սովորական թիկնոցով. նստել էր կրակից քիչ հեռու և մտահոգ ծխամորճն էր փսփսացնումփստփստացնում:
Երբ բոլորովին մթնեց, և կրակը պայծառ բոցավառվեց, Պանդուխտը, փորձելով ցրել հոբիթներին պատած սարսափելի մտքերը, սկսեց տարբեր պատմություններ պատմել: Նա շատ ասույթներ գիտեր հնագույն ժամանակների մասին, էլֆերի ու մարդկանց մասին, ավագ դարաշրջանի մութ ու լուսավոր գործերի մասին: «Քանի՞ տարեկան է նա,— մտածում էին հոբիթնրը,— որտեղի՞ց այդքանը գիտի»:
— Պատմիր Գիլ-Գալադի մասին,— անսպասելի խնդրեց Մերին, երբ Պանդուխտը վերջացրեց պատմել էլֆական թագավորությունների մասին: — Դու գիտե՞ս այն հին երգի շարունակությունը:
— Թե ուր նրանք արշավեցին, այդ մասին, թերևս, չարժե պատմել. հատկապես հիմա, երբ Թշնամու ծառաները շրջում են մոտերքում: Այ, կհասնենք Էլրոնդի տուն՝ պատմությունն ամբողջությամբ կլսեք:
— Այդ դեպքում մի ուրիշ բան պատմիր այն ժամանակների մասին,— խնդրեց Սեմը: — Ինչպե՞ս էին ապրում էլֆերը հին օրերին: Լավ կլիներ էլֆերի մասին մի բան լսեինք, թե չէ էս մթությունն էնպես է նեղումվրա տվել...
— Ես ձեզ կպատմեմ Թինուվիելի մասին,— համաձայնեց Պանդուխտը: — Բայց հակիրճ, քանզի դա երկար ասք է, իսկ վերջը մոռացված է: Երևի միայն Էլրոնդը գիտե այդ պատմությունը այն մինչև վերջ: Դա մի զարմանահրաշ պատմություն է, ճիշտ է՝ տխուր, ինչպես և Միջերկիր բոլոր ավանդապատումները, բայց, լսելով այն, ձեր հոգին, կարծում եմ, կթեթևանա:
Նա մի փոքր լռեց և հանկարծ, պատմելու փոխարեն, սկսեց երգել.
Քայլերի փափուկ, թեթև ձայն լսում,
Ընդերքից ասես մեղեդի էր հորդում,
Տերևների մեջ՝ մեջ ցոլքեր երևում:
Թոշնել են մոլեխինդի գլխիկները
Եվ Մեկը մեկը մյուսի հետևից կախվել,
Թափվում են դեղնած տերևները
Տխուր անտառում աշուն է եկել: