Changes
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
Նրանք փոխըմբռնման հայացքներ փոխանակեցին և խոսակցություն սկսեցին իրենց հարազատ վայրերի մասին, որ չսպառվեց մինչև խնջույքի վերջը: Ավելի ճիշտ, հիմնականում խոսում էր Գլոինը, որովհետև լուրջ իրադարձությունները, ինչպես գտնում էր Ֆրոդոն, շրջանցում էին Հոբիթստանը (նա հաստատ որոշել էր Մատանու մասին չհիշատակել), իսկ թզուկը բավական բան ուներ պատմելու Խլուտի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա Ֆրոդոյին տեղեկացրեց, որ Մշուշապատ Լեռների և Չարքանտառի միջև ընկած հողերի տերն է դարձել այժմ Գրիմբեորնը՝ Բեորնի որդին, և նրա լայնատարած տիրույթների սահմանները չեն կարող խախտել ոչ օրքերը, ոչ գայլդարձյակները:
— Ես համոզված եմ,— աշխուժորեն պատմում էր Գլոինը,— որ Դեյլից Դոլից Ազատք հին ճանապարհով կարելի է ապահով ճանապարհորդել միայն Գրիմբեորնի ռազմիկների շնորհիվ: Նրանք պահպանում են Լեռնանցքը և Ծանծաղուտը՝ Զառիվայրի մոտ: Բայց նրանց մաքսերը բարձր են և նրանք, առաջվա նման, թզուկներին չեն խնայում,— գլուխն օրորելով ավելացրեց Գլոինը: — Դրա փոխարեն նրանց մեջ դույզն իսկ նենգություն չկա, իսկ դա այսօր շատ արժե: Բայց բոլորից լավ մեզ վերաբերվում են ԴեյլումԴոլում, Լճափի թագավորությունը հիմնադրած մարդիկ: Այժմ այնտեղ կառավարում է Բարդ Նետաձիգի թոռը, Բեյնի ավագ որդին՝ Բրանդ թագավորը: Նա հմուտ կառավար է, և նրա թագավորությունը տարածվում է Երկար լճի Էսգարոթ քաղաքից մինչև հեռավոր հարավ ու արևելք:
— Իսկ ինչպե՞ս է քո ժողովուրդը,— նրան հարցրեց Ֆրոդոն: