Changes
:Գնացքը դուրս գլորվեց կայարանից։ Հարրին ուզում էր մինչև վերջին պահը դիտել Հագրիդին և նստած տեղից կանգնեց ու քիթը հպեց պատուհանի ապակուն, սակայն աչքը թարթելուն պես, Հագրիդը չքացավ։
==Գլուխ վեցերորդ.Երկաթուղային կառամատույց թիվ ինը եւ երեք քառորդ ==
:Դարզլիների հետ ապրած վերջին օգոստոսը Հարրիի համար բավականին տաղտկալի անցավ։ Ճիշտ է, Հագրիդի հետ ծանոթանալուց հետո Դադլին այնքան վախեցած էր, որ առանց ծնողների Հարրիի հետ նույն սենյակում մենակ չէր մնում, իսկ մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը Հարրիին ո՛չ խորդանոցի մեջ էին փակում, ո՛չ ստիպում էին որևէ գործ անել, ո՛չ էլ բղավում էին նրա վրա, ինչպես միշտ։
:Իրականում, նրանք ընդհանրապես չէին էլ խոսում նրա հետ։ Միևնույն ժամանակ և՛ սարսափահար, և՛ կատաղած, նրանք իրենց այնպես էին պահում, ասես Հարրիի զբաղեցրած աթոռը պարզապես դատարկ էր։ Թեև առաջվա համեմատությամբ նման կարգավիճակը բազմաթիվ առումներով հաճելի բարեփոխում էր, սակայն շատ շուտով Հարրիի կյանքը բավականին տխուր ու ձանձրալի դարձավ։
:Հարրին օրվա մեծ մասն անց էր կացնում իր ննջասենյակում։ Բարեբախտաբար, նա արդեն մենակ չէր և, թեև ոչ շատախոս, բայց գոնե իրեն լսող զրուցակից ընկեր ուներ, դա բևեռային ձյունաճերմակ բուն էր, որին Հագրիդն էր նրան նվիրել ծննդյան տասնմեկերորդ տարեդարձի առթիվ։ Նա իր բվի անունը դրեց Հեդվիգ։ Այդ անունը կարդացել էր «Հրաշագործության պատմությանը» դասագրքում։
:Հարրիի դպրոցական դասագրքերը անչափ հետաքրքիր էին։ Նա մահճակալին պառկած կարդում էր մինչև ուշ գիշեր, մինչ Հեդվիգն ուզածի չափ ներս ու դուրս Էր թռչում բաց պատուհանից։ Բարեբախտաբար, մորաքուր Պետունիան նույնիսկ փոշեկուլով չէր մտնամ Հարրիի սենյակը, որովհետև Հեդվիգը գիշերային որսից շարունակ սատկած մկներ էր նվեր բերում իր տիրոջը։ Ամեն գիշեր քնելաց առաջ, Հարրին ևս մեկ խազ էր գծում պատին փակցված թղթի կտորի վրա՝ նշելով անցած օրերը և հաշվելով, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1֊ը։
:Օգոստոսի վերջին օրը նա մտածեց, որ ճիշտ կանի, եթե մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ խոսի հաջորդ օրը Քինգզ Քրոս կայարան գնալու մասին, և իր ննջասենյակից իջավ հյուրասենյակ, որտեղ Դարզլիները հեռուստատեսային վիկտորինա էին դիտում։ Նա թեթև հազաց, որ իր ներկայության մասին հայտնի։ Դադլին ծղրտաց ու դուրս փախավ սենյակից։
:— Ըհ-հը՜մ... Քեռի Վերնո՞ն...
:Քեռի Վերնոնը մռնչաց ի նշան, որ լսում է։
:— Ը~ը... Ես պետք է վաղը ժամը տասն անց կեսին Քինգզ Քրոս կայարանում լինեմ Հոգվարթս գնալու համար։
:Քեռի Վերնոնը կրկին մռնչաց։
:— Կարո՞ղ եք ինձ մեքենայով այնտեղ հասցնել։ Կրկին մռնչոց, և Հարրին ենթադրեց, որ դա դրական պատասխան էր նշանակում։
:— Շնորհակալություն։
:Նա արդեն պատրաստվում էր վերադառնալ իր ննջասենյակը, երբ քեռի Վերնոնը վերջապես խոսեց։
:— Տարօրինակ չէ՞, արդյոք, հրաշագործության դպրոց գնացքով գնալը։ Բոլոր թռչող խալիները ցեցը կերե՞լ է, ի՞նչ է...
:Հարրին ոչինչ չասաց։
:— Ինչևէ, որտե՞ղ է գտնվում այդ դպրոցը...
:— Չգիտեմ, ―...... ասաց Հարրին՝ ինքն էլ առաջին անգամ այդ մասին մտածելով։ Նա գրպանից հանեց Հագրիդի տված տոմսը։
:― Ես պետք է նստեմ ժամը տասնմեկին մեկնող գնացքը թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցից, — կարդաց նա։
:Մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հայացքները սառեցին օդի մեջ։
:― Ո՞ր կառամատույցից...
:― Ինը և երեք քառորդ։
:― Հիմար բաներ ես ասում, ինը և երեք բառորդ կառամատույց չի լինում։
:― Տոմսիս վրա այդպես է գրված։
:― Ի՜նչ ապուշություն... Զուռնա֊զրնգի... Խելքները լրիվ են թռցրել... Դեհ, ի՞նչ ասեմ... Ինքդ կտեսնես... Շատ լավ, մենք քեզ կտանենք Քինգզ Քրոս կայարան։ Միևնույն Է, այսպես, թե այնպես վաղը Լոնդոն ենք գնալու, թե չէ շատ ինձ պետք էր...
:― Իսկ դու ինչո՞ւ եք Լոնդոն գնալու․․․ ― հարցրեց Հարրին, պարզապես քաղաքավարի լինելու համար։
:― Դադլրին հիվանդանոց ենք տանում, ― մռայլ ասաց քեռի Վերնոնը, ― պետք է մինչև դպրոց գնալը հեռացնել այդ անիծյալ պոչը։
:Հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ ուղիղ ժամը հինգին և, չաջազանց հուզված ու անհանգիստ լինելով, էլ չկարողացավ քնել։ Նա վեր կացավ, հագավ իր ջինսը, որովհետև չէր ուզում կայարան գնալ դյութական համազգեստով և որոշեց երկար սև պարեգոտը հագնել գնացքի մեջ։ Կրկին ստուգեց հոգվորթսյան պիտույքների իր ցանկը, արդյոք ոչինչ չի՞ մոռացել, արդյոք ամու՞ր է փակված Հեդվիգի վանդակը, իսկ հետո սենյակում երկու ժամ ետ ու առաջ քայլեց՝ սպասելով մինչև Դարզլիները կարթնանան։
:Եվս երկու ժամ անց Հարրիի հսկայական ծանր ճամպրուկն արդեն բարձված էր Դարզլիների մեքենայի բեռնախցիկի մեջ, մորաքույր Պետունիան մի կերպ համոզել էր Դադլիին նստել Հարրիի կողքին՝ ետևի նստարանին, և նրանք արդեն սլանում էին խճուղով դեպի Լոնդոն։
:Քինգզ Քրոս կայարան հասան տասն անց կեսին։ Քեռի Վերնոնը Հարրիի ճամպրուկը դրեց մի շարժասայլակի վրա և անձամբ քշեց երկաթուղային կառամատույցների ուղղությամբ։ Հարրին մի պահ մտածեց, որ քեռի Վերնոնը ինչ-որ անսովոր բարի է իր նկատմամբ, սակայն նրա սիրալիրության բուն պատճառը շատ շուտով պարզ դարձավ։
:Երկաթուղային կառամատույցներին հասնելուն պես, քեռի Վերնոնը շեշտակի կանգ առավ թիվ 9 և 10 երկաթուղակայանների փոսերն անջատող երկկողմանի կառամատույցի մեջտեղում կանգնած աղյուսաշար հաստ սյան դիմաց և, չարախնդորեն քմծիծաղելով, ասաց.
:— Դե՛հ, տղա, հասանք... Խնդրեմ՝ կառամատույց թիվ 9 և կառամատույց թիվ 10... Քո կառամատայցը պետք է ինչ-որ տեղ սրանց արանքում լինի, սակայն, ինչպես տեսնում ես, երևի դեռ չեն հասցրել կառուցել։
:Նա միանգամայն իրավացի էր, անշուշտ։ Հենց նրանց դիմաց սկսվող երկկողմանի կառամատույցի մի կողմից սկսվող երկաթուղակայանի փոսի վերևում կախված մեծ ցուցանակի վրա պարզ երևում էր թիվ 9֊ը, իսկ կառամատույցի մյուս կողմի երկաթուղակայանի փոսի վերևում, ճիշտ նույնպիսի ցուցանակի վրա երևում էր թիվ 10-ը։ Երկու ցուցանակների միջև կառամատույցի լայն հարթակից բացի ուրիշ ոչինչ չկար։
:— Քեզ բարի կիսամյակ... — ասաց քեռի Վերնոնը հաղթական չարանենգ ժպիտով և հեռացավ՝ էլ ուրիշ ոչինչ չասելով։
:Հարրին ետ շրջվեց ու տեսավ, թե ինչպես էր Դարզլիների մեքենան հեռանում կայարանից։ Բոլոր երեքն էլ մեքենայի մեջ նստած ծիծաղում էին։ Հարրիի լեզուն չորացավ։ Ի՞նչ է անելու այստեղ մեն֊մենակ։ Նրա վրա արդեն սկսել էին խեթ-խեթ նայել Հեդվիգի պատճառով։ Պետք էր մեկն ու մեկին հարցնել։
:Նա կանգնեցրեց իր կողքով անցնող երկաթուղային հսկիչին, բայց չհամարձակվեց հարցնել թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցի մասին։ Հսկիչը երբեք չէր լսել Հոգվորթս տեղանունը և, երբ Հարրին չկարողացավ անգամ նկարագրել, թե երկրի ո՞ր աշխարհագրական մասում է գտնվում այդ վայրը, հսկիչը սկսեց նյարդայնանալ, ասես Հարրին դիտավորյալ ինքն իրեն ապուշի տեղ էր դրել։ Հետզհետե հուսահատվելով, Հարրին հարցրեց ժամը տասնմեկին մեկնող գնացքի մասին, սակայն հսկիչն ասաց, որ տասնմեկին մեկնող գնացք ընդհանրապես չկա։
:Ի վերջո, հսկիչը պարզապես հեռացավ՝ քթի տակ մրթմրթալով բան ու գործ չունեցողների և ուրիշի ժամանակը վատնողների մասին։ Հարրին իր բոլոր ներքին ուժերը լարել էր խուճապի չմատնվելու համար։ Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատախտակի վերևում կախված մեծ ժամացույցին, նրան ընդամենը տաս րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնացքը նստելու համար, իսկ նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես է դա անելու, կանգնած էր կայարանի մեջտեղում ՝ մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել, գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով, ձեռքին մի մեծ թռչնավանդակ՝ մեջն էլ իսկական կենդանի բու։
:Հագրիդը երևի մոռացել էր նրան ասել, թե ինքն ինչ պետք է անի կայարանում, օրինակ թխկթխկացնի սրահի մեջտեղում սալահատակի աստղաձև նախշի աջից երրորդ վանդակին, ինչպես Շեղաձիգ փողոց տանող աղյուսե պատի վրա։ Նա սկսեց մտածել, որ գուցե պետք է հանել կախարդական փայտիկը և հարվածել թիվ 9 և 10 երկաթուղային կառամատույցների արանքում կանգնած աղյուսաշար սյանը։
:Այդ պահին մի խումբ մարդիկ անցան նրա կողքով, և նրա ականջին մի բանի բառեր հասան նրանց խոսակցությունից։
:— ...Այդպես էլ գիտեի, որ կայարանը լեփ-լեցուն է լինելու մագլներով...
:Հարրին արագ ետ շրջվեց։ Մի թմբլիկ կին խոսում էր չորս կարմրահեր պատանիների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ ճիշտ Հարրիի պես, շարժասայլակին դրված մի մեծ ճամպրուկ էր հրում, և նրանք էլ վանդակի մեջ մի բու ունեին։
:Սեփական սրտխփոցից խլացած, Հարրին իր ճամպրուկն արագ քշեց նրանց ետևից։ Նրանք կանգ առան։ Հարրին նույնպես կանգնեց այնքան մոտ, որ լսի նրանց խոսակցությունը։
:— Ո՞ր կառամատույցից եք գնալու, — հարցրեց տղաների մայրը։
:— Ինը և երեք քառորդ, — անհամբեր ասաց մոր ձեռքը բռնած նույնպես կարմրահեր մի աղջնակ։
:— Մա՜մ, ես էլ գնամ, ի՜նչ կլինի...
:— Դու դեռ փոքր ես, Ջիննի, իսկ հիմա քեզ պարկեշտ պահիր։ Փե՚րսի, դու առաջինը կգնաս։
:Տղաներից տեսքով ավագը քայլեց թիվ 9 և 10 երկաթուղակայաններն անջատող երկկողմանի կառամատույցի ուղղությամբ։ Հարրին ուշի-ուշով, աչքերն առանց թարթելու նայում էր նրա ետևից, որ հանկարծ ոչինչ բաց չթողնի։ Սակայն հենց այն պահին, երբ տղան հասավ երկկողմանի կառամատույցի հարթակը մեջտեղից երկու մասի բաժանող մեծ աղյուսաշար սյանը, տուրիստների մի մեծ ամբոխ օտարալեզու ժխորով առաջ անցավ Հարրիից, և մինչև նրանց վերջին ուսապարկը դուրս կգար տեսադաշտից, ավագ կարմրահերն արդեն չքացել էր։
:— Ֆրե՛դ, հաջորդը դու ես, — ասաց թմբլիկ կինը՝ դիմելով կարմրահեր երկվորյակներից մեկին։
:— Ես Ֆրեդը չեմ, ես Ջորջն եմ... Ո՜վ դու, կին արարած, որ մայր ես մեզ անգին, պատասխանի՛ր որդուդ հարցին թախանձագին, միթե չե՞ս ճանաչում, թե արդեն մոռացա՞ր, քո խոհեմ ու պարկեշտ որդյակ՝ Ջորջին... — ակնհայտ դերասանական տաղանդ ցուցադրելով, մենախոսեց երկվորյակներից մեկը։
:― Ա՛հ, Ջո՜րջ, սիրելիս, ներիր ինձ խնդրում եմ ― ասաց մայրը մեղավոր ձայնով։
:― Դեհ, որ անկեղծ լինենք, ես իրականում բոլորովին էլ Ջորջը չեմ... Ֆրեդն եմ ես, թմբլիկս, ― ասաց տղան և առաջ շարժվեց։
:― Ավազա՛կ...
:Նրա երկվորյակ եղբայրը ետևից բղավեց, որ շտապի, և երևի նա իսկապես շտապեց, որովհետեև մի վայրկյան անց այս մեկն էլ չքացավ, սակայն այդ ինչպե՞ս արեց։
:Հետո երրորդ եղբայրը շարժվեց կառամատույցի հարթակը երկու մասի բաժանող սյան ուղղությամբ և հաջորդ ակնթարթին նույնպես անէացավ օդի մեջ։ Ուրիշ կերպ անհնար էր նկարագրել այդ երևույթը։ Հարրին խոր շունչ քաշեց և հավաքելով իր ամբողջ համարձակությունը մոտեցավ կառամատույցին դեռ կանգնած կարմրահերներին։
:― Ներեցեք, ― ասաց Հարրին դիմելով թմբլիկ կնոջը։
:― Ողջույն, սիրելիս, ― ժպտադեմ ասաց կինը, ― առաջի՞ն անգամ ես Հոգվորթս մեկնում։ Ռոնը նույնպես առաջին դասարան է գնում այս տարի։
:Նա մատնացույց արեց իր որդիներից վերջինին և ամենակրտսերին։ Տղան բարձրահասակ էր, նիհար, լող-լող և պեպենոտ, մեծ ձեռքերով, մեծ ոտքերով ու երկարուկ սուր քթով։
:― Այո, ― ասաց Հարրին, ― և ճիշտն ասած... ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչպես...
:― Ինչպես մտնես 9 և երեք քառորդ կառամատու՞յց, ― գլուխը բաջալերիչ թափահարելով սիրալիր ասաց կինը, և Հարրին շնորհակալությամբ գլխով արեց։
:― Անհանգստանալու կարիք չկա, ընդամենը պետք է քայլես թիվ 9 և 10 կառամատույցների արանքում գտնվող սյան միջով։ Կանգ չառնես և չվախենաս, որ կարող ես խփվել սյանը, դա շատ կարևոր է։ Եթե հուզված ես, լավ կլինի մի փոքր թափ վերցնես ու այստեդից արագ գնաս։ Դե՛հ, առաջ անցիր, նախ դու գնա, իսկ Ռոնը կգա քո ետևից։
:— Ըը՜ը... լավ, — ասաց Հարրին, թեև ներսից նրա սիրտն ու ոգին տակնուվրա էին լինում, իսկ ականջները խշշում էին արյան ճնշումից։
:Նա իր շարժասայլակը թեքեց և ուղիղ նայեց անթափանց սյանը։ Սյունը շատ ամուր ու անսասան տեսք ուներ։ Հարրին սկսեց քայլել սյան ուղղությամբ, ինչը սակայն այնքան էլ հեշտ չէր։ Նախ շարժասայլակը բավականին ծանր էր, կարծես դա քիչ էր, դեռ անցորդներն էլ աջ ու ձախ էին հրմշտումմ նրան՝ դեպի թիվ 9 կամ թիվ 10 երկաթուղային կառամատույցներ ուղղվելիս։
:Հարրին արագացրեց քալլերը՝ մի քանի վայրկյանից նա կընդհարվի սյանը, և ահա թե երբ կսկսվեն նրա իսկական անհաջողությունները։ Սակայն Հոգվորթս չհասնելու վախն այնէան ուժեղ էր, որ գերազանցում էր նրա մյուս բոլոր երկյուղները։ Շարժասայլակն արդեն մեծ արագություն էր հավաէել։ Սյունը անողոքաբար մոտենում էր։ Նա արդեն չէր հասցնի և չէր էլ կարող կանգնեցնել ծանր շարժասայլակը։ Սայլակն ինքն էր նրան քաշում իր ետևից։ Մի ոտնաչափ էր մնացել...
:Հարրին աչքերը փակեց՝ պատրաստվելով հարվածին...
:Հարված չեղավ... Նա շարունակում էր վազել շարժասայլակի ետևից... Հարրին աչքերը բացեց...
:Մարդկանցով լեփ-լեցուն կառամատույցի մոտ կանգնած էր մի ալ կարմիր փայլփլուն շոգեքարշ։ Կառամատույցի բարձր ծածկի տակ կախված ցուցանակն ազդարարում էր. «Հոգվորթսի ճեպընթաց, ժամը 11:00»։ Հարրին ետ նայեց և սյան տեղում տեսավ մի մետաղակուռ կամարակապ անցում, որի կամարից կախված էր ՝ «երկթուղային կառամատույց թիվ 9 3/4» ցուցանակը։
:Նա անցել էր։
:Շոգեքարշի շարժիչներից դուրս եկող գոլորշին գալարվում էր կառամատույցի վրա կանգնած աշխույժ շատախոսող մարդկանց գլխավերևում, իսկ հնարավոր բոլոր գուներանգներով բազմաթիվ կատուներ խլրտում էին նրանց ոտքերի տակ։ Բվերը, կարծես բարկացած ու գռգռված, բղլտոցներ էին փոխանակում և մերթ ընդ մերթ անհանգիստ ուհու֊բուհում ժխորի և ծանր ճամպրուկների դղրդոցի մեջ։
:Առաջին հինգ վագոններն արդեն լեփ-լեցուն էին ուսանողներով, որոնցից շատերը պատուհաններից կախված վերջին հրահանգներն ու ուղերձներն էին փոխանակում իրենց ընտանիքների հետ, շատերը դեռ հրմշտվում էին տեղավորվելու համար։ Հարրին իր շարժասայլակը կառամատույցով առաջ հրեց՝ վագոններից մեկում ազատ տեղ փնտրելով։ Նա անցավ մի կլորաթուշ տղայի կողքով, որն ասում էր.
:— Տա՜ատ, դոդոշս էլի կորել է։
:— 0՜հ, Նեվիլ, — լսվեց մի տարեց կնոջ հոգոցը։ Մազերը բազմաթիվ մանր հյուսքեր արած, «դրեդ» սանրվածքով մի պատանի կանգնած էր՝ շրջապատված երիտասարդների մի փոքր խմբով։
:— Դե՜հ, ցույց տուր, Լի։ Շուտ արա՛, ցույց տու՛ր..
:Հյուսքերով տղան մի փոքր բացեց ձեռքերի մեջ պահած տուփի կափարիչը, և նրան շրջապատող մարդիկ ճվճվոցով ու գոռգոռոցով ետ ցատկեցին, երբ մի երկար փրչոտ թաթ դուրս ցցվեց տուփի միջից։
:Հարրին առաջ էր շտապում ամբոխի միջով՝ ազատ տեղ փնտրելով վագոնների մեջ, մինչև, վերջապես, գնացքի վերջին վագոնում մի դատարկ բաժանմունք տեսավ։ Նա նախ Հեդվիգի վանդակը դրեց սրահակի մեջ ու հետո սկսեց աստիճաններով դեպի վեր հրել իր ճամպրուկը։ Նա փորձեց ծանր ճամպրուկը դնել առաջին աստիճանի վրա, բայց միայն ճամպրուկի մի կողմը կարողացավ հազիվ մի փոքր բարձրացնել և երկու անգամ վայր գցեց ոտքին ՝ անչափ ցավեցնելով։
:— Օգնաթյո՞ւն է պետք, — կարմրահեր երկվորյակներից մեկն էր, որոնց ետևից նա մտել էր երկաթուղային կառամատույց։
:— Օ՜հ, այո, խնդրում եմ, — ծանր հոգոցով ասաց Հարրին։
:— Հո՜յ, Ֆրեդ, մի այստեղ արի՛... Գործ կա։
:Հարրին ու երկվորյակները երեքով ճամպրուկը վերջապես բարձրացրին ու մտցրին գնացք և խցկեցին ազատ խցիկի նստարաններից մեկի տակ։
:—Շնորհակալություն, ― ասաց Հարրին, մազերը քրտնած ճակատից մի կողմ տանելով։
:— Դա ի՞նչ է, — ասաց տղաներից մեկը, մատով ցույց տալով Հարրիի կայծականման սպին։
:— Հոպ-պա֊պա՜, — ասաց մյուս երկվորյակը, — ախր, դու...
:— Ինքն է, — ասաց առաջին երկվորյակը, — Դու չե՞ս... — շարունակեց նա դիմելով Հարրիին։
:—Ի՞նչ, — ասաց Հարրին։
:— Հա՛րրի Փոթթերը, — միաձայն ասացին երկվորյակները։
:— Ա՛խ, նա՜... — ասաց Հարրին, անասելի շփոթվելով ու կարմրելով, ― օ՛հ, այո՜... Այսինքն, ուզում էի ասել, որ ես եմ։
:Տղաները երկուսով աչքները չռեցին նրա վրա, և իրավիճակը գնալով ավելի անհարմար էր դառնում, երբ, վերջապես, ի մեծագույն հանգստություն Հարրիի, մի բարեհունչ ձայն լսվեց դրսից։
:— Ֆրե՜դ... Ջո՜րջ... որտե՞ղ եք...
:— Գալիս ենք, մաա՜մ...
:Հայացքները մի կերպ Հարրիից կտրելով, երկվորյակները դուրս ցատկեցին վագոնից։
:Հարրին նստեց խցիկի պատուհանի մոտ, որտեղ կիսով չափ թաքնված, կարող էր դիտել կառամատույցին կանգնած կարմրահեր ընտանիքին և լսել, թե նրանք ինչ են խոսում հրաժեշտի պահին։ Նրանց մայրիկը հենց նոր պայուսակից հանել էր իր թաշկինակը։
:— Ռո՚ն, քթիդ վրա ինչ-որ բիծ կա...
:Ամենակրտսեր տղան փորձեց խույս տալ, սակայն մայրը նրան հմտորեն որսաց, պինդ բռնեց ու սկսեց քթի ծայրը թաշկինակով տրորել։
:― Մաա՜մ, դե թո՜ղ... մի՛ արա՜... ― բողոքում էր տղան՝ ապարդյուն փորձելով ազատվել մոր ձեռքերից, և ազատվեց միայն, երբ մայրն ինքը բաց թողեց նրան։
:― Ույ-ու՜յ, մամայի բալիկ Ռոնիկի քիթիկին բոբոյի՜կ կա, ― սվսվացրեց երկվորյակներից մեկը։
:― Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը։
:―Իսկ Փերսին ո՞ւր կորավ, ― ասաց մայրը։
:― Հրե՛ն, գալիս է։
:Տղաներից ավագը մտավ տեսադաշտի մեջ։ Նա արդեն հագել էր իր հոգվորթսյան երկար, սև, լայնափեշ պարեգոտը, որը ծածանվում էր քայլելիս։ Հարրին նրա կրծքին նկատեց «Ա» տառով արծաթափայլ մի կրծքանշան։
:― Չեմ կարող ձեզ հետ երկար մնալ, մա՛մ։ Ավագները առաջին վագոնում են։ Մեզ համար այնտեղ երկու խցիկ են առանձնացրել։
:― Օ՜յ, Փե՜րսի, դու ավա՞գ ես, — ասաց երկվորյակներից մեկը շինծու զարմանքով, ― իսկ մենք գաղափա՜ր անգամ չունենք, թե ու՜մ ազգականներն ենք։ Ինչպե՞ս կարելի է, Փե՛րսի, գոնե շուտ ասեիր, իմանայինք։
:― Սպասի՛ր, սպասի՛ր, ինչ-որ բան մտաբերում եմ, կարծեմ նա մի անգամ արդեն ասել է մեզ այդ մասին, — ասաց մյուս երկվորյակը, — հա՛, մի անգամ։
:― Թե՞, երկու անգամ...
:― Հաստատ՝ երկուսից ավելի կլիներ...
:― Ինքը չէ՞ր ամբողջ ամառ գլլախներս տանում...
:― Դե՜հ, վերջացրե՛ք, երկուսդ էլ, ― ասաց Փերսի Ավագը։
:― Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի Փերսին նոր համազգեստ է ունենում, — հանկարծ ընդվզեց երկվորյակներից մեկը։
:― Որովհետև նա Ավագ է, — սիրասուն ժպիտով ասաց մայրիկը, ակնհայտորեն հպարտանալով իր ավա՛գ որդով ― Դե՜հ, լավ, սիրելիս, գնա գործիդ, քեզ բարի կիսամյակ, տեղ հասնելուն պես մի բու կուղարկես ինձ։
:Մայրիկը համբուրեց Փերսիի այտը, և նա հեռացավ։ Հետո մայրիկը շրջվեց երկվորյակների կողմը.
:—Հիմա դուք՝ երկուսդ. այս տարի ձեզ կարգին կպահեք։ Եթե անգամ մեկ բու ինձ լուր հասցնի, որ դուք... զուգարանում հրավառություն եք սարքել կամ դրա նման մի բան...
:— Ի՞նչ... հրավառությո՞ւն... զուգարանո՞ւմ... Մենք զուգարանում ԴԵՌ հրավառության չենք սարքել։
:— Բայց հրաշալի գաղափար Է գիտե՞ս... Մամ, դու հանճար ես... Ա՛յ, շնորհակալության հիանալի մտահղացման համար։
:— Ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, և ես ձեզ հետ այստեղ կատակ չեմ անում։ Առավել ևս, որ այս տարի Ռոնը ձեր պատասխանատվության տակ է լինելու։ Հոգ կտանեք նրա մասին։
:— Մի անհանգստացիր, սրտիդ պատառիկ Ռոնիկ բալիկը մեզ հետ ապահով կլինի։
:— Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը կրկին։ Նա թեև տարիքով փոքր էր երկվորյակներից բայց գրեթե նույն հասակի էր, ինչ նրանք, և քթի ծայրը դեռ կարմրած էր մայրիկի շփած տեղում։
:— Մա՛մ, ապա մի կռահիր, թե հենց նոր ում հանդիպեցինք գնացքի մեջ։
:Հարրին անմիջապես ետ քաշվեց պատուհանից, որ ընտանիքը նրան հանկարծ չտեսնի իրենց հետևելիս։
:— Գիտե՞ս թե ով էր այն սևահեր տղան, որ կայարանում մեր կողքին էր կանգնած։
:— Ո՞վ։
:— Հարրի Փո՛թթերը։
:Հարրին լսեց փոքր աղջնակի ձայնը.
:— Օ՛յ, մա՜մ, կարելի՞ է մտնել գնացք ու տեսնել նրան, մա՜մ, խնդրո՜ւմ եմ...
:— Դու արդեն տեսել ես նրան, Ջիննի, և հետո դա ի՞նչ շնորհք է։ Քեզ համար այստեղ կենդանաբանական այգի՞ է, ինչ է, որ գնաս աչքերդ պլշես խեղճ տղայի վրա... Համոզվա՞ծ ես, որ նա էր, Ֆոեդ։ Ինչի՞ց իմացար։
:— Հարցրի իրեն... Սպին տեսա, այստեղ՝ ճակատին... Իսկապես շատ նման է կայծակի...
:— Խե՜ղճ երեխա... Ահա թե ինչու էր մենակ եկել... Ես էլ մտածեցի, այս ի՜նչ հրաշալի դաստիարակված երեխա է, այնքան քաղաքավարի հարցրեց, թե ինչպես կառամատույց դուրս գալ։
:― Լավ, էլ այդպես մի՛ հուզվիր։ Ի՞նչ ես կարծում նա կհիշի՞, թե Գիտես-թե֊ովը ի՞նչ տեսք ուներ։ Նրանց մայրը հանկարծ միանգամից խստացավ։
:— Ֆրե՛դ, ես քեզ արգելո՛ւմ եմ նրան հարցնել այդ մասին։ Չհամարձակվե՛ս։ Կարծես խեղճ երեխան առաջին օրը դպրոց գնալիս էլ ուրիշ հոգս չունի, ու միայն դա էր մնում պակաս, որ հիշեցնեն։
:— Լավ, լավ, անհոգ եղիր, չեմ հարցնի։ Լսվեց շոգեքարշի սուլոցը։
:— Դե՛հ շտապեք ձեր տեղերը, ― ասաց մայրիկը, և երեք տղաները վեր մագլցեցին վագոնի աստիճաններով։ Նրանք հերթով կախվեցին վագոնի սրահակից, որ մայրիկը բոլորին հրաժեշտի համբույր տա, իսկ նրանց փոքր քույրն սկսեց լաց լինել։
:— Լաց մի լինի, Ջիննի, մենք քեզ մի երամ բու կուղարկենք։
:— Մի հատ Էլ Հոգվորթսի զուգարանի խուփ։
:— Ջոո՜րջ...
:— Միայն կատակում եմ, մա՜մ։
:Գնացքը տեղից շարժվեց։ Հարրին տեսավ, թե ինչպես էր տղաների մայրը ձեռքի թաշկինակը թափահարում, իսկ նրանց քույրը՝ արցունքոտ աչքերով ծիծաղելով, վազում էր գնացքի ետևից, մինշև գնացքն այնքան արագություն հավաքեց, որ փոքրիկը սկսեց ետ մնալ։ Հետո նա կանգնեց և ձեռքով արեց։
:Հարրին նայում էր կնոջն ու աղջնակին այնքան ժամանակ, մինշև նրանք անհետացան տեսադաշտից, երբ գնացքը կայարանից դուրս եկավ։ Տները արագ դեպի ետ էին սլանամ պատուհանի կողքով։ Հուզմունքի մի մակընթաց ալիք բարձրացավ Հարրիր կոկորդով։ Նա չգիտեր, թե առջևում ինչ էր սպասում իրեն, սակայն ինչ էլ որ լիներ, միևնույն է, անցյալում թողածից ավելի լավ էր լինելու։
:Խցիկի դուռը մի կողմ սահեց, և կարմրահերներից կրտսերը ներս մտավ Հարրիի մոտ։
:— Այստեղ զբաղվա՞ծ է, — հարցրեց նա, մատնացույց անելով Հարրիր դիմացի նստարանը, — ուրիշ ոչ մի ազատ տեղ չկա գնացքում։
:Հարրին գլուխը բացասաբար օրորեց, և տղան նստեց ազատ նստարանին։
:Նա նայեց Հարրիին և հետո արագ հայացքը շրջեց պատահանից դուրս՝ ձևացնելով, որ բոլորովին էլ Հարրիի վրա չի ուզում նայել։ Հարրին տեսավ, որ սև կետը դեռ մնացել էր նրա քթի ծայրին։
:— Հե՛յ, Ռոն... Երկվորյակները ներխուժեցին խցիկ։
:— Լսի՛ր, մենք գնում ենք գնացքի մեջտեղի վագոնը։ Լի Ջորդանը հսկա տարանտուլ է հետը բերել։
:— Լավ, ― քթի տակ ասաց Ռոնը։
:— Հա՛րրի, ― ասաց մյուս երկվորյակը, — մենք դեռ չենք ներկայացել՝ Ֆրեդ և Ջորջ Ուիզլի, իսկ սա մեր եղբայր Ռոնն է։ Դեռ կտեսնվենք։
:― Առայժմ, ― ասացին Ռոնն ու Հարրին, և երկվորյակներն իրենց ետևից փակեցին խցիկի դուռը։
:— Ուրեմն, դա իսկապե՞ս Հարրի Փոթթերն ես, — վրա տվեց Ռոնը, ասես էլ ուժ չուներ իրեն զսպելու։
:Հարրին գլխով արեց։
:— Օ՛հ, ես էլ կարծեցի, թե Ջորջի ու Ֆրեդի հերթական կատակներից մեկն է, — ասաց Ռոնը, ― և դու իսկապես ունես այդ․․․ դեհ, գիտես...
:Նա մատնացույց արեց Հարրիի ճակատը։ Հարրին մի կողմ տարավ ճակատի մազափունջը, որ Ռոնը տեսնի իր կայծակնաձև սպին։ :Ռոնը հայացքը սևեռեց նրա ճակատին։
:— Ուրեմն, այդտե՞ղ է Գիտես-թե-ովը...
:— Այո՛, — ասաց Հարրին, — բայց ես ոչինչ չեմ հիշում։
:— Բոլորովին ոչի՞նչ, ― ասաց Ռոնը հիսաթափված։
:— Դե՛հ, հիշում եմ ուժեղ կանաչ լույս ու էլ ուրիշ ոչ մի բան։
:— Վաա՜ու, — ասաց Ռոնը, չռած աչքերով։ Մի քանի վայրկյան նա անթարթ նայում էր Հարրիին, հետո՝ կարծես, հանկարծ գլխի ընկնելով, որ իր արածն անշնորհքություն է, հայացքն անմիջապես պատուհանից դուրս ուղղեց։
:— Ձեր ընտանիքում բոլո՞րն են հրաշագործ կախարդներ, — հարցրեց Հարրին, որի համար Ռոնը նույնքան հետաբրբիր էր, որքան ինքը՝ Ռոնի համար։
:— Այո, — ասաց Ռոնը, — ընդհանուր առմամբ կարելի է այդպես ասել։ Մայրիկի մորաքրոջ տղաներից մեկը մագլներից է, հաշվապահ է աշխատում, բայց մենք նրա մասին գրեթե չենք խոսում։
:— Ուրեմն դու պետք է արդեն շատ կախարդանքներ իմանաս։
:Ակնհայտ էր, որ Ուիզլիներն այն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքներից էին, որոնց մասին խոսում էր Շեղաձիգ փողոցի գունատ տղան։
:— Ես քո մասին լսել եմ, որ մագլների մոտ ես ապրել, ինչպիսի՞ն են նրանք։
:— Ահավոր... Իհարկե ոչ բոլորը, բայց իմ մորաքույրը, մորաքրոջ ամուսինը ու նրանց տղան ամենավատ տեսակիցն են։ Երնեկ ես էլ երեք կախարդ եղբայրներ ունենայի։
:— Հինգ, ― ասաց Ոոնը մռայլ տեսքով։ Չգիտես ինչու այդ հարստությունը նրան այնքան էլ չէր ուրախացնում։
:— Ես մեր ընտանիքից վեցերորդն եմ Հոգվորթս գնում։ Կարելի է ասել, որ մեծ ժառանգության եմ ստացել եղբայրներիցս և պիտի անցնեմ նրանց բացած ճանապարհով։ Բիլն ու Չարլին արդեն ավարտել են։ Բիլը դպրոցի առաջին աշակերտն էր, իսկ Չարլին իր միաբանության քվիդիչի թիմի կապիտանն էր։ Հիմա Փերսին ավագ է։ Ճիշտ է Ֆրեդն ու Ջորջը շատ են անկարգության անում, բայց նրանք բավականին լավ են սովորում և բոլորի կարծիքով, շատ ուրախ տդերք են։ Բոլորն ինձնից սպասում են, որ եթե մյուսներից լավը չլինեմ, ապա առնվազն նրանցից ետ չպիտի մնամ, բայց ինչ էլ որ անեմ, միևնույն է մեծ բան չի լինի, որովհետև բոլոր լավ բաները նրանք արդեն ինձնից առաջ արել են։ Եթե ինձ նման հինգ եղբայր ունենաս, քեզ երբեք ոչ մի նոր բան չի հասնի։ Ինձ միայն հասնում են Բիլի հագած համազգեստները, Չարլիի հին կախարդական փայտիկը և Փերսիի դպրոցական կենդանին՝ նրա զառամյալ մոխրագույն առնետը։
:Ռոնը ձեռքը տարավ բաճկոնի ներսի գրպանը և պոչից բռնած դուրս հանեց տեսքից մեծ բոքոն հիշեցնող մի արտակարգ գեր մոխրագույն առնետ, որը խոր քնած էր։
:― Սրա անունը Բոքոն Է։ Բացարձակապես անպետք արարած է, գրեթե երբեք չի արթնանում, անդադար քնած է։ Հայրիկը Փերսիին մի բա նվիրեց նրա ավագ ընտրվելու կապակցությամբ, բայց ինձ համար փողը չհերիք... մի խոսքով... ինձ էլ հասավ Բոքոնը։
:Ռոնի ականջները կարմրեցին։ Կարծես նա ինքն իրենից դժգոհ էր չափազանց շատ խոսելու համար, որովհետև հայացքը կրկին պատուհանից դուրս ուղղեց։
:Հարրին ասաց, որ ինքը չի կարծում, թե նոր բու գնելու հնարավորություն չունենալը ամոթալի բան է. բոլորովին էլ՝ ոչ։ Ի վերջո, մեկ ամիս առաջ ինքն էլ գրպանում ոչինչ չուներ և իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ունեցել։ Եվ նա պատմեց Ռոնին, թե ինչպես ծնված օրվանից միշտ հագել է իր մորաքրոջ որդի Դադլիի մաշեցրած կամ նրա համար արդեն փոքրացած հագուստները, որոնք, ամեն ինչից բացի, չորս անգամ ավելի մեծ էին իր չափերից։
:Դեռ ավելին, մինչև իր տասնմեկերորդ տարեդարձը երբեք կյանքում նույնիսկ կարգին ծննդյան նվեր էլ չէր ստացել։ Այս պատմությունը կարծես փոքր-ինչ բարձրացրեց Ռոնի տրամադրությունը։
:―...Եվ քանի դեռ Հագրիդն ինձ չէր պատմել, ես ընդհանրապես ոչինչ չգիտեի ծնողներիս, իմ կախարդ լինելու կամ Վալդեմորթի մասին։
:Ռոնի շունչը կտրվեց։
:― ի՞նչ եղավ, ― ասաց Հարրին։
:― Դու ասացիր Գիտես֊թե-ում անունը, ― ասաց Ռոնը, միևնույն ժամանակ և՛ հիացած, և՛ ցնցված, ― ես կարծում էի, որ ով-ով բայց առնվազն դու պետք է բոլորից շատ...
:― Ես բոլորովին էլ չէի ուզում ցույց տալ, թե՝ տեսե՛ք֊տեսե՛ք, ի՜նչ խիզախն եմ ես, որ բարձրաձայն ասում եմ նրա անունը, ես պարզապես չգիտեի, որ պետք չէ այդ անունը բարձրաձայն ասել։ Տեսնում ես, թե ինչքա՜ն բան դեռ չգիտեմ... Գրազ կգամ, ― ասաց Հարրին առաջին անգամ բարձրաձայն արտահայտելով այն միտքը, որը վերջերս գրեթե երբեք չէր լքում իրեն և անդադար պահում էր մտատանջության մեջ, — գրազ կգամ, որ ես դասարանում ամենավատ աշակերտն եմ լինելու
:― Չես լինի, մի անհանգստացիր։ Բազմաթիվ աշակերտներ լրիվ մագլական ընտանիքներից են գալիս և ամեն ինչ բավականին արագ են սովորում։
:Մինչ նրանք զրուցում էին, գնացքն արդեն դուրս էր եկել Լոնդոնից և սլանում էր դաշտերով, որտեղ կովեր ու ոչխարներ էին արածում։
:Միառժամանակ, լուռ ու մունջ նստած, նրանք նայում էին պատուհանի մոտով սլացող արտերին ու մարգագետիններին։
:Մոտավորապես տասներկուսն անց կեսին միջանցքում աղմուկ բարձրացավ, և փոսիկավոր այտերով, ժպտադեմ մի կին բացեց նրանց խցիկի դուռն ու ասաց.
:― Որևէ բան կցանկանա՞ք գնել շարժասայլակից, սիրելիներս։
:Հարրին, որն առավոտվանից ընդհանրապես չէր նախաճաշել, անմիջապես ոտքի կանգնեց, բայց Ռոնի ականջները կրկին կարմրեցին, և նա կմկմաց, որ իր հետ սենդվիչներ է բերել։ Հարրին դուրս եկավ միջանցք։
:Դարզլիները նրան երբեք փող չէին տալիս քաղցրավենիք գնելու համար, և այժմ, ոսկյա ու արծաթյա մետաղադրամներով լի գրպանով, նա պատրաստվում էր այնքան «Մարս» ու «Սնիքերս» գնել, ինչքան կկարողանար հետը ներս տանել։ Սակայն կնոջ մոտ «Մարս» ու «Սնիքերս» շոկոլադե սալիկներ չկային։ Շարժասայլակի վրա կային «Բերթի Բոթի աճեն-հաճի-սիսեռահատիկներով» տոպրակներ, «Դրուբլի սուպեր-պղպջող-փչովի-ծամոնի» տուփիկներ, շոկոլադե գորտեր, դդումով քաղցր կարկանդակներ, տարբեր մրգային խյուսերով կաթսայաձև կեքսեր, շաքարած հատապտուղներով ու թանձր օշարակներով լցված խրթխրթան գլանակներ և մի շարք այլ անծանոթ ու տարօրինակ քաղցրավենիքներ, որոնք Հարրին կյանքում ո՛չ տեսել էր, ո՛չ էլ համտես արել։ Որպեսզի ոչինչ բաց չթողնի նա ամեն ինչից քիչ֊քիչ վերցրեց և կնոջը վճարեց տասնմեկ արծաթյա սիբել և յոթ բրոնզե նաթ։
:Ռոնը ապշադեմ նայում էր, թե ինչպես էր Հարրին այդ ամենը ներս բերում և լցնում ազատ նստարաններից մեկի վրա։
:— Կա-չկա լավ քաղցած ես։
:― Ուղղակի սովամահ եմ լինում, — ասաց Հարրին՝ մի մեծ կտոր կծելով դդումով քաղցր կարկանդակից։
:Ռոնը, իր հերթին, ուսապարկից մի ուռած թղթե տոպրակ էր հանել ու բացել սեղանի վրա։ Մեջը չորս բրդուճ կար։ Նա դրանցից մեկը բացեց ու ասաց.
:— Մայրիկը միշտ մոռանում է, որ ես տավարի ապխտած միս չեմ սիրում։
:— Արի փոխանակենք, ա՛յ սրանով — ասաց Հարրին, վերցնելով դդումով մի քաղցր կարկանդակ, —դե՛հ, վերցրու, համտես արա։
:— Դժվար թե սա քեզ դուր գա, լրիվ չոր է, մայոնեզ էլ վրան չկա... — ասաց Ռոնը, հետո շփոթվելով, արագ ավելացրեց — խեղճը մոռացել է, գիտես, ուղղակի չի հասցնում, պատկերացնո՞ւմ ես թե ինչքա՜ն դժվար է հինգ երեխայի հետ։
:— Դեհ, մի կարկանդակ վերցրու, էլ մի ստիպիր, որ խնդրեմ քեզ, — ասաց Հարրին, որը մինչ այդ կյանքում երբեք ոչինչ չէր ունեցել ուրիշի հետ կիսելու համար և, եթե անկեղծ լինենք, նույնիսկ չէր ունեցել այնպիսի մի ընկեր, ում հետ որևէ բան ուզենար կիսել։ Դա մի շատ հաճելի զգացում էր, այդպես նստել Ռոնի հետ և հերթով փորձել բոլոր կարկանդակներն ու կոնֆետները (բրդուճներն անմխիթար մոռացված մնացին սեղանին)։
:— Իսկ սա ի՞նչ է, — հարցրեց Հարրին, բարձրացնելով շոկոլադե գորտերով տոպրակը, — սրանք, հուսով եմ, իսկական գորտեր չեն, չէ՞, — նա այնպիսի զգացում ուներ, ասես արդեն ոչինչ չէր կարող զարմացնել իրեն։
:— Ոչ, — ժպտալով ասաց Ռոնը, — գորտերը շոկոլադից են, իսկ ա՛յ, քարտերը հանկարծ դեն չգցես, ուշադիր կլինես՝ ինձ պակասում է Ագրիպան։
:— Ինչը՞, — ասաց Հարրին։
:— Օ՛հ, իհարկե, դժվար թե դա իմանաս։ Շոկոլադե գորտերի մեջ քարտեր կան... դեհ, գիտես, հավաքածուի համար՝ բոլոր հանրահայտ դյութերի, դյութանույշների, կախարդների ա վհուկների նկարներով։ Ես արդեն մոտ հինգ հարյուր հատ ունեմ դրանցից, բայց դեռ ոչ մի անգամ ձեռքս չեն ընկել ո՛չ Ագրիպան, ո՛չ էլ Պտղոմեոսը։
:Հարրին բացեց շոկոլադե գորտի մի փաթեթ և հանեց դրա մեջ դրված քարտը։ Այնտեղ մի տարեց մարդ էր պատկերված։ Մարդը կիսալուսնաձև ապակիներով ակնոց էր կրում, երկար ու կեռ քիթ ուներ, իսկ դեմքը. բոլորում էին ալիքաձև թափվող արծաթափայլ մազերը, մորուքն ու բեղերը։ Նկարի տակ գրված էր մարդու անունը՝ Ալբուս Դամբլդոր։
:― Ուրեմն այս մա՞րդն է Դամբլդորը, ― ասաց Հարրին։
:― Միայն չասես, թե երբեք ոչինչ չես լսել Դամբլդորի մասին, ― ասաց Ռոնը, ― կարելի՞ է մի գորտ վերցնել, գուցե բախտս բերի ու Ագրիպային հանեմ...
:Շնորհակալություն։
:Հարրին շրջեց իր քարտը և կարդաց.
<center><em>
Ալբուս Դամբլդոր <br>
Ալբուս Դամբլդորը այժմ Հոգվորթսի տնօրենն է եւ շատերի կողմից համարվում է մեր ժամանակների մեծագույն գրաշագործներից ու տաղանդավոր դյութահմաներից մեկը: <br>
Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է սեւ մոգ Գրինդեվալդի հետ 1945թ․ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործմամբ եւ ալքիմիայի բնագավառում իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ ձեռք բերած մեծ նվաճումներով։ <br>
Պրոֆեսոր Դամբլդորը սիրում է դասական կամերային երաժշտություն։ Նրա նախընտրած մարզաձեւը ավտոմատ կեգելբանն է։
</em></center>
:Հարրին ետ շրջեց նկարը և մեծագույն զարմանքով տեսավ, որ Դամբլդորի դեմքն անհետացել Է։
:— Էս ու՞ր կորավ... — բացականչեց Հարրին։
:— Դեհ, հո ամբողջ օրը չի լռվի մնա նկարի մեջ, — ասաց Ռոնը, ― ոչինչ, կվերադառնա։ Էէ՜հ... կրկին Մորգանան է։ Ես արդեն վեց հատ Մորգան ունեմ, ահա, վերցրո՛ւ, կարոդ ես ինքդ էլ սկսել հավաքել։
:Ռոնի աչքերը կրկին կանգնեցին շոկոլադե գորտերի վրա, որոնք դեռ իրենց փաթեթների մեջ էին։
:— Հյուրասիրվի՛ր, էլի վերցրու, — ասաց Հարրին, ― բայց գիտե՞ս, մագլների մոտ մարդիկ լուսանկարի միջից ոչ մի տեղ չեն հեռանում։
:— Իսկապե՞ս։ Ի՞նչ է, բոլորովին նույնիսկ չեն էլ շարժվում, ― Ռոնը շատ զարմացած էր երևում, — ի՜նչ տարօրինակ է։
:Հարրին աչքերը լայն չռեց, երբ Դամբլդորը կրկին հայտնվեց նկարի մեջ և նույնիսկ մի թեթև ժպտաց իրեն։ Ռոնին իրականում ավելի շատ հետաքրքրում էր շոկոլադ ուտելը,քբան հանրահայտ դյութերի ու վհուկների նկարներին նայելը։ Իսկ Հարրին արդեն շատ շուտով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ, որտեղ կային ոչ միայն Դամբլդորի ու Մորգանայի քարտերը, այլ նաև Վուդքրոֆտցի Հենգիստի, Կիրկեի, Ալբերիկ Գրանիոնի, Պարացելսիասի և Մեռլինի նկարները։ Վերջապես նա աչքը կտրեց քիթը քորող դրուիդ քրմուհի Քլիոդնայի նկարից և ուշադրությունը կենտրոնացրեց «Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկների» տոպրակի վրա։
:— Դրանց հետ պետք է շա՜տ զգույշ լինես, — ասաց Ռոնը Հարրիին, — երբ ասում են «ամեն համի», նկատի ունեն իսկապես ամեն համի, այսինքն ՝ կարող ես հանդիպել բոլոր սովորական կոնֆետային համերին՝ շոկոլադի, մանանեխի, դարչնի, մեղրով ընկույզի, նարնջի մարմելադի, բայց մեկ էլ հանկարծ, մի այնպիսի համ կպատահի, որ բոլորովին պատրաստ չես կամ ուղղակի այնքան զզվելի է, որ սիրտդ կխառնի, օրինակ՝ խաշած սպանախի, ձկան յուղի, դառը վարունգի, թթված կաթի, հավի փորոտիքի կամ հում թոքի։ Ջորջը հավատացնում է, որ մի անգամ իրեն... ուու՜ըհ... մեքենայի յուղի համ է պատահել, իսկ Ֆրեդն ասում, է, որ իրեն... վյա՜խք... խլինքի համ է պատահել։
:Ռոնը վերցրեց մի կանաչ սիսեռահատիկ, բոլոր կողմերից ուշադիր զննեց և մի կողմից թեթևակի կծեց։
:― Թու՛հ... Ասացի չէ՞... Այս մեկը խաշած կաղամբի համ ուներ։
:Նրանք բավականին ուրախ ժամանակ անցկացրին ամեն-համի֊սիսեռահատիկներ համտես անելով։ Հարրին հերթով համտես արեց կարմրացրած հացի, կոկոսի, խաշած լոբու, ելակի, կծոխուրի, բարրիի, հնձած խոտի, սուրճի, ձկան պահածոյի համերով սիսեռահատիկներ և նույնիսկ այնքան խիզախ գտնվեց, որ ատամով մի փոքր կծեց տարօրինակ մոխրագույն սիսեռահատիկից, որին Ռոնը վախենում էր ձեռք տալ, և որը, պարզվեց, ընդամենը կծու պղպեղի համ ուներ։
:Պատուհանի կողքով սլացող բնապատկերը գնալով ավելի վայրի էր դառնում։ Կոկիկ մշակված դաշտերն ու մարգագետիններն այլևս չէին երևում, հիմնականում խիտ անտառներ էին, ոլորապտույտ գետեր և մուգ կանաչ բլուրներ։
:Խցիկի դուռը թակեցին և այն կլորաթուշ տղան, որին Հարրին հանդիպել էր երկաթուղային կառամատույցի վրա, արցունքոտ աչքերով մտավ ներս։
:— Ներեցեք, դուք պատահաբար դոդոշ չե՞ք տեսել, — հարցրեց նա։
:Երբ տղաները գլուխները բացասաբար օրորեցին, նա լացակումած բողոքեց.
:— Կրկին կորցրել եմ դոդոշիս։ Ախր անընդհատ փախչում է ինձնից։
:— Ետ կգա, ոչինչ, — ասաց Հարրին։
:— Հա՛, ― ասաց տղան թշվառ տեսքով, — եթե հանկարծ տեսնեք նրան... — ու հեռացավ։
:— Չեմ հասկանում, թե ինչու է այդպես տառապում, ― ասաց Ռոնը, — եթե ինձ դոդոշ նվիրած լինեին, ես նրան հնարավորին չափ շուտ կկորցնեի։ Ի՞նչ ասեմ... ինձ իմ Բոքոնն էլ հերիք է, որ ձայնս կտրեմ։
:Առնետը Ռոնի գոգին մուշ-մուշ քնած ֆսսացնում էր՝ բեղիկները շարժելով։
:— Եթե անգամ սատկի էլ, միևնույն է տարբերությանը չես զգա, — ասաց Ռոնը զզվանքով, — Երեկ նույնիսկ փորձեցի նրան դեղին դարձնել, որ մի քիչ ավելի հետաքրքիր տեսք ունենա, բայց կախարդանքը չստացվեց... Տե՛ս...
:Նա ձեռքը կոխեց ճամպրուկի մեջ ու մի քիչ խառնշտելուց հետո դուրս քաշեց մի բավականին ծեծված ու մաշմշված տեսքով կախարդական փայտիկ, որի մի ծայրից էլ դուրս ընկած ինչ-որ սպիտակ բան էր պսպղում։
:— Միեղջյուրի մազն էլ արդեն գրեթե դուրս է գալիս, — ասես ներողություն խնդրելով, ասաց Ռոնը, — ինչևէ...
:Նա արդեն բարձրացրել էր իր փայտիկը, երբ խցիկի դուռը, կողքի սահելով, նորից բացվեց։ Դարձյալ դոդոշը կորցրած տղան էր, սակայն այս անգամ մի աղջկա հետ։ Աղջկա հագին արդեն հոգվորթսյան սև պարեգոտն էր։
:— Ոչ ոք դոդոշ չի՞ տեսել։ Նեվիլը կորցրել է իր դոդոշին, — ասաց աղջիկը։
:Նա շատ ինքնավստահ ու կարգադրիչ ձայն ուներ, շագանակագույն խիտ մազերը սաղարթախիտ թփի պես պսակում էին գլուխը, իսկ վերին շրթունքի տակից մի փոքր դուրս ցցված երևում էին սպիտակ ատամները։
:— Մենք արդեն ասել ենք նրան, որ ոչ մի դոդոշ էլ չենք տեսել, — ասաց Ռոնը, — բայց աղջիկը նրան չէր լսում, միայն անթարթ նայում էր նրա ձեռքի փայտիկին։
:— Ա՜հ, դուք ուրեմն այստեղ կախարդանքո՞վ եք զբաղված, ապա մի տեսնե՜նք։
:Աղջիկը նստեց։ Ռոնը անակնկալի եկավ։
:— է՛հ, ինչ արած...
:Նա կոկորդը մաքրեց ու...
:Արև իջնի ջրաղացի քարին,
:Կարմիր կակաչ բուսնի սարին,
:Սարի գլխին կանաչ եղևնի,
:Թող էս հիմար առնետը դեղնի։
:Ռոնը թափահարեց իր փայտիկը, բայց ոչինչ չփոխվեց։ Բոքոնը մնաց մոխրագույն և խոր քնած։
:― Դու համոզվա՞ծ ես, որ ասածդ իսկական հմայախոսք էր, ― ասաց աղջիկը, ― Հը՛մ, եթե իսկական էր, ուրեմն այնքան էլ հաջողը չէր։ Ես ինքս վարժվելու համար արդեն փորձել եմ մի քանի պարզ հմայախոսքեր, և ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Իմ ընտանիքում ոչ ոք երբեք կախարդանքի հետ գործ չի ունեցել։ Ինձ համար այնպիսի անակնկալ էր, երբ նամակը ստացա, բայց ես, իհարկե, անչափ ուրախացա։ Ինչպես կարող էի չուրախանալ, չէ՞ որ Հոգվորթսը հրաշագործության ու դյաթագիտաթյան աշխարհում երբևէ եղած լավագույն դպրոցն է։ Ես արդեն հասցրել եմ ծայրից ծայր անգիր անել մեր ցուցակում գրված բոլոր դասագրքերը, հուսով եմ, որ առնվազն սկզբում այդքանը բավարար կլինի բարձր առաջադիմություն ապահովելու համար։ Հա, ի միջի այլոց, ես Հերմիոնա Գրեյնջերն եմ, իսկ դուք ովքե՞ր եք։
:Այս ամենը նա շատ արագ ասաց։
:Հարրին նայեց Ռոնի երեսին և նրա դեմքի ապշահար արտահայտությունից գոհունակությամբ կռահեց, որ նա էլ, իր պես, բոլոր գրքերն անգիր չէր արել։
:― Ես Ռոն Ուիզլին եմ, ― ատամների արանքից կրճտացրեց Ռոնը։
:― Հարրի Փոթթեր, ― ներկայացավ Հարրին։
:― Իսկապե՞ս, այդ դո՞ւ ես, ― ասաց Հերմիոնան, ― կարող ես չկասկածել, որ ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Ես մի քանի լրացուցիչ գրքեր եմ գնել ընդհանուր ընթերցանության համար, և քո մասին գրված է «Հրաշագործության ժամանակակից պատմությունը», ինչպես նաև «Սև մոգական արվեստների վերելքն ու անկումը» և «Քսաներորդ դարի մեծ կախարդական իրադարձությունները» գրքերամ:
:― Իսկապե՞ս, իմ մասի՞ն է գրված... ― ասաց Հարրին ապշահար։
:―Տե՛ր աստված, մի՞թե դու ոչինչ չգիտես։ Ես քո տեղը լինեի, վաղո՜ւց արդեն ամեն ինչ տակնուվրա էի արել, ― ասաց Հերմիոնան, ― իսկ դուք գիտե՞ք արդեն, թե որ միաբանությունից եք լինելու։ Ես բոլորին հարցնում եմ և հույս ունեմ, որ ինքս Գրիֆինդոր կընտրվեմ։ Օհ, աստված իմ, ի՛նչքան եմ ուզում Գրիֆինդոր ընտրվել, բոլորն ասում են, որ դա լավագույն Տունն է։
:Դամբլղորն ինքը, լսել եմ, Գրիֆինդորից է եղել, սակայն Ռեյվենքլոն նույնպես վատ չէր լինի... Ինչևէ, մենք գնանթ Նեվիլի դոդոշին փնտրելու։ Իսկ դուք երկուսդ լավ կանեք ձեր համազգեստները հագնեք, կարծում եմ, շատով տեղ կհասնենք։
:Եվ նա դուրս եկավ, իր հետ տանելով դոդոշը կորցրած տղային։
:― Ինչ Միաբանություն էլ, որ ընկնեմ, միայն թե սրա հետ նայն Տանը չլինեմ... — ասաց Ռոնը և իր փայտիկը ետ շպրտեց ճամպրուկի մեջ, — Ապուշ դյութասելուկ էր։ Ջորջն էր սովորեցրել, բայց համոզված եմ, որ նա շատ լավ էլ գիտեր, որ դա բանի պետք չէ և ուղղակի ուզում էր ծիծաղել ինձ վրա։
:―Իսկ բո եղբայրները որ Տանից են, — հարցրեց Հարրին։
:― Գրիֆինդոր, — ասաց Ռոնը, կրկին մռայլ տրամադրությամբ, ― մայրիկս ու հայրիկս էլ են Գրիֆինդորից եղել։ Չգիտեմ, թե ինչ կասեն բոլորը, եթե ես հանկարծ Գրիֆինդոր չընտրվեմ։ Չեմ կարծում, թե Ռեյվենքլոն շատ վատ կլիներ, բայց ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի մերոնց հետ, եթե ինձ հանկարծ Սլիզերին ընտրեն։
:― Դա այն միաբանաթյո՞ւնն է, որտեղ Վոլ... ուզում էի ասել Գիտես-թե-ովն է սովորել։
:―Հա, — ասաց Ռոնը և ետ ընկավ իր նստարանի վրա բավականին մռայլ ու մտահոգ տեսքով։
:― Տե՛ս, կարծես Բոքոնի բեղերի ծայրերը փոքր-ինչ Դեղնել են, ― ասաց Հարրին փորձելով Ռոնի մտքերը շեղել միաբանություններից։
:― Իսկ ի՞նչ են անում քո մեծ եղբայրները դպրոցն ավարտելուց հետո։
:Հարրիին անչափ հետաքրքրում էր, թե ինչով են զբաղված կախարդները հրաշագործական կրթություն ստանալուց հետո։
:— Չարլին Ռումինիայում վիշապների կենսաձևն է ուսումնասիրում, իսկ Բիլը Գրինգոթսում է աշխատում և հիմա գործուղման Է գնացել Աֆրիկա. բանկի համար ինչ-որ գործ է անում այնտեղ, — ասաց Ռոնը, — Գրինգոթսի մասին լսել ես, չէ՞։ Մի քանի օր անդադար գրում էին «Մարգարե» օրաթերթում, բայց դժվար թե մագլների մոտ այդ թերթը կարդալու հնարավորություն լինի։ Ինչ-որ մեկը փորձել է կողոպտել Գրինգոթսի մեծ ապահովության պահոցներից մեկը։
:Հարրին անթարթ նայեց Ռոնին։
:— Իսկապե՞ս... և ի՞նչ է պատահել գողի հետ։
:— Ոչ մի բան. գողերը չեն բռնվել, ահա թե ինչն է այդպիսի մեծ աղմուկ բարձրացել։ Պապան ասում է, որ գողը պետք է շատ հզոր սև ուժերի մոգ լինի, եթե համարձակվել է քիթը Գրինգոթս խոթել։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ գողերը ոչինչ չեն տարել, ա՛յ, թե ինչ։ Իհարկե բոլորն անչափ վախեցած են։ Երբ նման բան է կատարվում, մարդիկ սկսում են ամեն ինչից վախենալ։ Ո՞վ իմանա, գուցե դրա ետևում Գիտես֊թե-ովն է կանգնած։
:Հարրին սկսեց մտքում ծանր ու թեթև անել այդ նորությունը։ Նա ինքը սկսել էր ինչ-որ անհանգստության զգալ ամեն անգամ, երբ նշվում էր Գիտես-թե-ում անունը։ Նա ենթադրեց, որ դա երևի հրաշագործական աշխարհ մտնելու նախապայմաններից մեկն էր, սակայն ինքը կնախընտրեր պարզապես Վոլդեմորթ ասել՝ առանց որևէ խորհրդավորության։
:― Ո՞րն է քո սիրած քվիդիչի թիմը, — հարցրեց Ռոնը։
:— Հը՞մ... ճիշտն ասած, ես ոչ մեկին չգիտեմ, — խոստովանեց Հարրին։
:— Ինչպե՞ս թե, ― ապշահար բացականչեց Ոոնը,
:— Օ՜հ, դու դեռ կտեսնե՜ս, դա աշխարհում ամենալավ խաղն է, — և նա սկսեց ոգևորված պատմել Հարրիին խաղի կանոնների մասին, որը խաղում են չորս գնդակներով և ամեն կողմից յոթ խաղացողներով, և թե ով ինչ է անում խաղի ժամանակ։
:Սկսեց նկարագրել այն առավել հանրահայտ խաղերը, որոնք ինքը տեսել էր իր եղբայրների հետ միասին, և թե ինչ սպորտային ցախավել կուզենար ունենալ, եթե հարուստ լիներ։ Նա արդեն նկարագրում էր խաղի ամենահետաքրքիր դրվագները, երբ խցիկի դուռը կրկին կողմ սահեց, և այս անգաճ ներս մտնողները դոդոշը կորցրած Նեվիլ անունով տղան ու Հերմիոնա Գրեյնջերը չէին։
:Երեք տղաներ մտան ներս, որոնցից մեկին Հարրին անմիջապես ճանաչեց։ Դա այն գունատ տղան էր մադամ Մալբինի խանութից։ Այս անգամ նա Հարրիին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան Շեղաձիգ փողոցում հանդիպած ժամանակ։
:— Ուրեմն դա ճի՞շտ է, — ասաց նա, — ամբողջ գնացքում խոսում են, որ Հարրի Փոթթերը գտնվում է այս խցիկում։ Ուրեմն այդ դո՞ւ ես Հարրի Փոթթերը։
:— Այո, — ասաց Հարրին և նայեց մյուս երկուսին։ Նրանք բավականին ամրակազմ ու թիկնեղ տղաներ էին և անբարեհամբույր տեսք ունեին։
:Գունատ տղայի երկու կողմերում կանգնելով, այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես նրա թիկնապահները լինեին։
:— Օ՛հ, սա Քրեբն է, իսկ սա՝ Գոյլը, — անտարբեր ասաց գունատ տղան՝ նկատելով, թե Հարրին ուր է նայում, ― իմ անունը Մալֆոյ է, Դրաքո Մալֆոյ։
:Ռոնը թեթևակի հազաց, որը շատ նման էր քմծիծաղը ծածկելուն։ Դրաքո Մալֆոյը նայեց նրա վրա։
:— Գուցե մտածեցիր, որ իմ անունը ծիծաղելի՞ է հնչում։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Ուիզլիները կարմրահեր են, պեպենոտ և այնքան շատ են, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, որ սովից չմեռնեն։
:Նա շրջվեց Հարրիի կողմը։
:— Փոթթեր, դու շուտով կհասկանաս, որ որոշ մոգական ընտանիքներ շատ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան մյուսները։ :Անշուշտ, դա միայն արժանավոր մարդկանց հետ կընկերանաս։ Ես կօգնեմ քեզ, որ բոլորին ճանաչես։
:Նա ձեռքը առաջ մեկնեց, որ Հարրիի ձեռքը սեղմի, սակայն Հարրին նրա ձեռքը չբռնեց։
:— Շնորհակալություն, ես ինքս գլուխ կհանեմ, թե ով է արժանի կամ անարժան, — սառն ասաց Հարրին։
:Դրաքո Մալֆոյը չկարմրեց, բայց մի վարդագույն շողք անցավ նրա այտերի վրայով։
:— Ես քո փոխարեն զգույշ կլինեի, Փոթթեր, — ասաց նա շատ դանդաղ, — եթե, իհարկե, մի քիչ քաղաքավարություն չսովորես, վաղ թե ուշ կարժանանաս ծնողներիդ ճակատագրին։ Նրանք էլ չգիտեին, թե իրենց համար ինչն էր լավ։ Եթե շարունակես շփվել Ուիզլիների ու Հագրիդի նման թափթփուկների հետ, շատ շուտով կզգաս հետևանքները մաշկիդ վրա։
:Հարրին ու Ռոնը երկուսով ոտքի կանգնեցին։ Ռոնի դեմքը մազերի գույնի պես կարմիր էր։
:— Հապա, կրկնի՛ր ասածդ, — հրամայեց Ռոնը։
:— 0՜յ, դուք պատրաստվում եք կռվե՞լ մեզ հետ, — արհամարհանքով ասաց Մալֆոյը։
:— Եթե միայն անմիջապես չհեռանաք այստեղից, — ասաց Հարրին ավելի խիզախ ձայնով, քան կսպասեր ինքն իրենից, որովհետև :Քրեբն ու Գոյլը շատ ավելի ամրակազմ ու թիկնեղ էին, քան ինքն ու Ռոնը։
:— Բայց մենք բոլորովին էլ հեռանալու ցանկության չունենք, չէ՞ տղաներ։ Մենք արդեն կերել վերջացրել ենք, ինչ ունեինք, իսկ դուք այստեղ դեռ խաղասիրության մեծ սեղան ունեք։
:Գոյլը ձեռքը մեկնեց նստարանի վրա դրված շոկոլադե գորտերին։ Ռոնը առաջ նետվեց, բայց մինչև նա կհասցներ դիպչել անգամ Գոյլին, վերջինս մի սարսափելի աղաղակով ետ ցատկեց։
:Բոքոն առնետը ատամներով կախվել էր նրա մատից։ Առնետի սուր ատամները մխրճվել էին Գոյլի միջնամատի հոդի մեջ։ Քրեբն ու Մալֆոյը ետ քաշվեցին, իսկ Գոյլը ոռնում էր՝ ձեռքը աջ ու ձախ թափահարելով և Բոքոնին օդի մեջ պտտեցնելով։
:Վերջապես, Բոքոնը ծնոտները բացեց և Գոյլի մատից պոկվելով մի կողմ թռավ ու թրմփոցով խփվեց փակ պատուհանին, իսկ երեք տղաները խուճապահար դուրս փախան խցիկից։ Երևի նրանց թվաց, որ կոնֆետների մեջ ուրիշ առնետներ էլ կան թաքնված կամ երևի լսեցին միջանցքում խցիկի դռանը մոտեցող ոտնաձայները, որովհետեև նրանց փախուստից հետո մեկ վայրկյան անց ներս մտավ Հերմիոնա Գրեյնջերը։
:— Այդ ի՞նչ էր կատարվում այստեղ, — ասաց նա ՝ նայելով հատակին թափթփված կոնֆետներին և Բոքոնին պոչից բռնած վեր բարձրացնող, Ռոնին։
:— Կարծես թե ուշագնաց է եղել, — ասաց Ռոնը և մոտիկից ուշադիր զննեց Բոքոնին, — Օ՛հ, ո՜չ, աչքերիս չեմ հավատում, էս ապուշը նորից քնել է...
:Եվ, իսկապես, Բոքոնը կրկին խոր քնած էր։
:— Դու Մալֆոյին ճանաչու՞մ էիր։
:Հարրին նկարագրեց Մալֆոյի հետ իր ունեցած հանդիպումը Շեղաձիգ փողոցում։
:— Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, — ասաց Ռոնը մռայլորեն, — նրանք առաջիններից էին, որ Գիտես-թե-ում անհետանալաց հետո վերադարձան մեր կողմը։ Ասացին, իբր թե իրենց դյութել էին, բայց հայրիկս բոլորովին չի հավատում։ Նա ասում է, որ Մալֆոյի հորը որևէ պատրվակ պետք էլ չէր մութ ուժերի կողմն անցնելու համար։
:Ռոնը շրջվեց դեպի Հերմիոնան, որը դեռ կանգնած էր Խցիկի շեմին.
:— Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ, օրիորդ։
:— Դուք լավ կանեք շտապ հագնեք ձեր պարեգոտները։ Ես գալիս եմ շոգեքարշի մեքենավարի մոտից, և նա ինձ ասաց, որ շատ շուտով տեղ կհասնենք։ Հուսով եմ դուք այստեղ չէիք կռվում։ Մենք դեռ տեղ չենք հասել իսկ դուք արդեն գլխներիդ փորձանք եք բերում։
:— Բոքոնն էր կռվում, ոչ թե մենք, — ասաց Ռոնը, դեմքը խոժոռելով Հերմիոնայի վրա, — Իսկ դուք միգուցե դո՞ւրս գաք այստեղից, որպեսզի մենք մեր համազգեստները հագնենք։
:— Իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մոտ մտա միայն այն պատճառով, որ դրսում մարդիկ իրենց փոքր երեխաների պես էին պահում և խելագարի նման վազվզում էին միջանցքով, — ասաց Հերմիոնան նեղացած ձայնով, — իսկ քո քթին, ի միջի այլոց, ինչ-որ սև բիծ կա, եթե չգիտես։
:Ռոնը Հերմիոնայի ետևից հայացքով կայծակներ արձակեց։ Հարրին դուրս նայեց պատուհանից։ Արդեն մթնում էր։ Հորիզոնին մոտ մուգ մորեգույն երկնքի վրա դեռ երևում էին սարերի ու անտառների կատարների ուրվագծերը։ Գնացքը կարծես դանդաղեցնում էր ընթացքը։
:Հարրին ու Ռոնը հանեցին բաճկոնները և հագան երկար սև պարեգոտները։ Ռոնի պարեգոտը մի փոքր կարճ էր նրա հասակի համար, և լայնեզր փեշի տակից երևում էր նրա մեղ մարզական շալվարը։
:Շոգեքարշի մեքենավարի ձայնը արձագանքի պես տարածվեց ամբողջ գնացքով.
:— Հոգվորթս կհասնենք հինգ րոպեից։ Բոլորին խնդրում ենք պայուսակներն ու իրերը թողնել գնացքի մեջ, դրանք ավելի ուշ կբերվեն դպրոց։
:Հարրիի ստամոքսը կծկվեց հուզմունքից։ Նա տեսավ, որ Ռոնը նույնպես գունատվել էր պեպենների տակ։ Նրանք իրենց գրպանները լցրին մնացած կոնֆետներն ու քաղցրավենիքը և միացան միջանցքով դեպի առաջին վագոնը շարժվող ամբոխին։
:Գնացքը դանդաղեցրեց ընթացքը և վերջապես կանգ առավ։ Բոլորը շարժվեցին դեպի դուռը և իրար ետևից դուրս եկան աղոտ լուսավորված մի փոքր կառամատույց։ Հարրին սկսեց դողալ գիշերային սառը օդից։ Հետո ուսանողների գլուխներից վեր մթության մեջ՝ օդում վեր ու վար ցատկոտելով, մի լապտեր մոտեցավ, և Հարրին լսեց մի ծանոթ ձայն.
:— Առաջին դասարանցինե՜ր... առաջին դասարանցինե՜ր, բոլորդ էս կո՜ղմը... Հա՛րրի, այստե՞ղ ես... Ամեն ինչ կարգի՞ն է։
:Հագրիդի խոշոր մազմզոտ դեմքը փարոսի պես հայտնվեց աշակերտների գլուխներից վեր։
:— Դե՛հ, բոլորդ իմ ետևից... Էլ չմնա՞ց առաջին դասարանցի... Էստեղ զգույշ քայլե՚ք... Ոտքերիդ տակ նայե՛ք... Առաջին դասարանցինե՜ր, իմ ետևից...
:Սայթաքելով ու սահելով, նրանք գնացին Հագրիդի ետևից մի բավականին նեղ ու զառիվայր արահետով։ Երկու կողմից այնքան մութ էր, որ Հարրին մտածեց, թե արահետը երևի անցնում է խիտ անտառի միջով։ Գրեթե ոչ ոք չէր խոսում։ Նեվիլը ՝ այն տղան, որը կորցրել էր իր դոդոշին, մեկ֊երկու անգամ ուժեղ փռշտաց։
:— Մի վայրկյանից բոլորդ առաջին անգամ կտեսնեք Հոգվորթսը, — բղավեց Հագրիդը ՝ ուսի վրայով ետ նայելով, — ա՛յ, հիմա էստեղ կթեքվենք, ու...
:Ամբոխից լսվեց մի հիացական «Ուաա՜ու...» Նեղ արահետը հանկարծ դուրս եկավ մի մեծ սև լճի մոտ։
:Լճի դիմացի ափին, բարձր ժայռի վրա բազմաթիվ աշտարակներով, կլոր ու բրգաձև գմբեթներով և կայծկլտող անթիվ պատուհաններով, աստղաշատ երկնքի մեջ հստակ ուրվագծված, կանգնած էր մի հսկայական անրոց։
:— Ամեն նավակում չո՜րս հոգի... Չորս հոգուց ավելի մարդ չնստի՛ մի նավակի մեջ, — բղավեց Հագրիդը ձեռքով ցույց տալով ափին մոտ ջրի վրա հանդարտ կանգնած նավակների փոքրիկ նավատորմը։ Հարրիի ու Ռոնի ետևից նույն նավակը նստեցին Նեվիլն ու Հերմիոնան։
:— Բոլորը տեղավորվեցի՞ն... ― բղավեց Հագրիդը, որն իր անձնական նավակն ուներ, ― Ուրեմն, ԱՌԱ՜Ջ։
:Եվ փոքրիկ նավատորմը միանգամից առաջ շարժվեց, սահելով լճի ապակու պես հարթ մակերեսի վրայով։ Բոլորը լուռ դիտում էին երկնքի մեջ վեր խոյացող ամրոցը։ Հետզհետե ամրոցի ուրվագծերը ավելի ու ավելի էին բարձրանում նրանց գլխավերևում մինչ նավակները մոտենում էին ամրոցի տակ մթության մեջ նշմարվող լճափնյա ժայռին։
:— Գլուխներդ իջեցրե՛ք, — բղավեց Հագրիդը, — երբ առաջին նավակները մոտեցան առափնյա ժայռին։ Բոլորը գլուխներն իջեցրին, ու նավակները նրանց առաջ տարան ուռենիների ճյուղերի վարագույրի միջով, որը ծածկում էր ժայռի մեջ թաքնված մի լայն բացվածք։ Նավակները շարունակեցին ընթանալ մի մութ թունելով և, խորանալով ամրոցի տակ, հասան յուրատեսակ ստորգետնյա նավամատույցի, որտեղ բոլորը դուրս եկան նավակներից ու կանգնեցին քարքարոտ ափին։
:— Հո՜յ, տղա՛... Էս քո դոդոշը չի՞, — ասաց Հագրիդը, որը նավակներն էր ստուգում՝ մինչ բոլորը ափ էին դուրս գալիս։
:— Թրեվո՜ր, — բղավեց Նեվիլը, երանության մեջ ձեռքերն առաջ պարզելով։
:Հետո բոլորը արահետով մագլցեցին դեպի վեր՝ հետևելով Հագրիդի լապտերին և, վերջապես, դուրս եկան հավասար խուզված ու խոնավ խոտով ծածկված մի հարթակի վրա, ուղիղ ամրոցի ստվերի մեջ։
:Առաջին դասարանցիների փոքրիկ ջոկատը Հագրիդի առաջնորդությամբ վեր բարձրացավ քարե աստիճաններով և խմբվեց կաղնու փայտից պատրաստված հսկայական դռան առջև։
:— Բոլորդ էստե՞ղ եք։ Դու, տղա՛, հո դոդոշդ նորից չես կորցրել...
:Հագրիդը բարձրացրեց իր աժդահա բռունցքը և երեք անգամ թակեց ամրոցի դուռը։