Changes
/* Գլուխ տասը. Պառակտում */
— Բավական մոտ են,— հաստատեց Արագորնը: — Բայց կարող է պատահել, միայն Սաուրոնի լրտեսներն են, որոնք թափառում են արևելյան ափերին: Մինչև վերջին ժամանակներս, որքան ես գիտեմ, Ամոն-Վեդարի շրջակայքում օրքեր չեն հայտնվել: Ասենք, ինչ գոնդորցիները նահանջել են, գետամերձ հողերում շատ բան է փոխվել: Մեզ այժմ հարկավոր է մեծ զգուշությամբ շարժվել:
Լուսաբացը հեռավոր հրդեհի հրացոլք էր հիշեցնում: Սև ծխի քուլաներից արևելքում թանձր ամպեր էին կուտակվում, որոնք ներքևից լուսավորում էր աղոտ առկայծող արևը: Բայց շուտով արևը բարձրացավ ջինջ երկնակամար, ոսկեփայլ լույսով ողոելով ողողելով Թոլ Բրանդիրի խիստ ուրվագծերը: Ֆրոդոն հետաքրքրությամբ դիտում էր կղզին: Զառիկող ժայռերի պատով այն բարձրանում էր փայլփլուն ծփացող վտակից: Ժայռերի կատարներն ի վեր մագլցում էին կաղնու պուրակներ, իսկ գագաթը բացարձակապես մերկ էր ու լերկ: Կղզու վրա թռչուններ էին պտտվում, բայց Ֆրոդոն ոչ մի գազան կամ գոնե ժայռերի ծերպերում օձ չնկատեց: Նախաճաշից հետո Արագորնն ասաց ուղեկիցներին.
— Ժամանակը եկել է, բարեկամներ: Այսօր ստիպված ենք վերջապես որոշելու, թե ուր ենք թեքվելու՝ արևմու՞տք, Գոնդոր, որպեսզի բացեիբաց կռվենք Թշնամու հետ, թե՞ արևելք, սարսափի ու խավարի երկիր: Բայց և հնարավոր է, որ մենք պետք է բաժանվենք, որպեսզի յուրաքանչյուրս իր սեփական պարտքը կարողանա կատարել: Որոշում կայացնելը հետաձգել չի կարելի, որովհետև Անդուինից այն կողմ վխտում են օրքերը, եթե, իհարկե, դեռ չեն անցել այս ափը, և հապաղումը կարող է մեզ կործանել:
Արագորնը լռեց: Պահապաններից ոչ ոք լռությունը չխախտեց, ոչ ոք չշարժվեց: Այնժամ Արագորնը նորից խոսեց.
Անտառում աննպատակ թափառելով, Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Զառիվեր վերելքի վրա երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն մեքենայորեն բարձրացավ վերև և շուտով հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած. ասես թե իրարից հեռանալով, որպեսզի առավոտյան արևը չծածկեն, ծառերն արևելքում բացում էին Թոլ Բրանդիրը և նրա գագաթի շուրջը պտտվող թռչուններին: Հեռվում ահարկու մռնչում էր Ռերոսը:
Ֆրոդոն նստեց քարի քարին և կզակը ափերին դրած՝ խոր մտքերի մեջ ընկած անշարժացավ: Մտովի նրա հայացքի առջևով սրընթաց անցան Պարկուտից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գանդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում նրա խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց, տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Շնորհակալ եմ, Բորոմիր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենակ թե հազիվ կարողանաս ինձ օգնել, որովհետև ես գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ ու վախենում եմ: Ուղղակի վախենում եմ, Բորոմիր:
Ֆրոդոն լռեց: Ռերոսի հավասարաչափ թնդյունի միջից լսվում էր քամու սուլոցը մերկ ծառերի ճյուղերի մեջ: Բորոմիրը մոտեցավ հոբիթին և նստեց կողքը, նրա քար քարի վրա:
— Իսկ դու համոզվա՞ծ ես, որ չարչարանքդ իզուր չի անցնի,— մեղմ հարցրեց նա: — Ինչու՞ նախապես հրաժարվել ամեն տեսակ օգնությունից... Ես տեսնում եմ, որ քեզ խորհուրդ պետք է: Լսիր ինձ, Ֆրոդո...
— Այդ ուժը հուսալիորեն պահպանում է ձեզ մեծամեծ արհավիրքներից... — բացականչեց Բորոմիրը:
— Ես գոնդորցիները գոնդորցիների քաջությանը դույզն իսկ չեմ կասկածում,— ասաց Ֆրոդոն: — Բայց աշխարհն այժմ արագ է փոխվում: Մինաս Թիրիթի պատերն ամուր են, գիտեմ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ այնքան էլ ամուր չեն, հետո ի՞նչ կլինի...
— Ռազմիկներին վայել կդիմավորենք մահը,— պատասխանեց Բորոմիրը,— բայց չէ որ դեռ հույս կա, որ թշնամական զորքը ատամները կփշրի մեր բերդի պարսպին:
— Այդպիսի հույս չկա, քանի դեռ գոյություն ունի ՄատանիՄատանին,— կտրեց Ֆրոդոն:
— Մատանին,— կրկնեց Բորոմիրն ու նրա աչքերը բռնկվեցին: — Տարօրինակ չէ՞ արդյոք, որ բոլորիս այդքան տագնապ է պատճառում այդ փոքրիկ դատարկ բանը՝ ոսկե մատանին: Հապա մի ցույց տուր ինձ, ի՞նչ տեսք ունի, թե չէ ես Էլրոնդի Խորհրդի ժամանակ լավ չնայեցի:
— Ավելի լավ է չհանեմ,— կարճ ասաց նա:
— Որ լավ է, թող լավ լինի,— իսկույն նահանջեց Բորոմիրը,— դու գիտես: Բայց խոսել դրա մասին, հուսով եմ, կարելի՞ է: Ահա դուք միշտ խոսում եք Թշնամու ձեռքում նրա ահռելի հզորության մասին. իբր աշխարհը այժմ փոխվում է, և եթե Մատանի Մատանին չոչնչացվի, Մինաս Թիրիթը, իսկ հետո էլ Միջերկիրը կչքանա Խավարի Վարագույրի տակ: Հնարավոր է, որ այդպես էլ պատահի, ես չեմ վիճում, եթե Մատանին ընկնի Թշնամու ձեռքը: Իսկ եթե մնա մեզ մո՞տ...
— Էլրոնդը նախազգուշացրեց Խորհրդի ժամանակ, որ Մատանին կարող է միայն Չարին ծառայել,— գոնդորցուն հիշեցրեց Ֆրոդոն:
— Ուրիշի ձայնով մի երգիր,— գոռաց Բորոմիրը: Նա վեր կացավ ու անհանգիստ սկսեց քայլել մարգագետնում: — Իսկ, իմիջիայլոց, գուցեև նրանք իրավացի են՝ Գանդալֆը, Էլրոնդը, բոլոր այդ էլֆերն ու հրաշագործները, իրենք իրենց համար: Գուցե նրանք իսկապես չարագործ դառնան, եթե Մատանին նրանց ձեռքն ընկնի: Չնայած ես մինչև հիմա մի կարգին չգիտեմ, նրանք իսկապե՞ս իմաստուն են, թե պարզապես երկչոտ են... Բայց մեզ, Մինաս Թիրիթի մարդկանց, որոնք արդեն բազում տարիներ Միջերկիրը պաշտպանում են Սև Տիրակալից, չարագործ չես դարձնի... Մեզ պետք չէ տիրել աշխարհի աշխարհին և հրաշքներ գործել: Մենք ցանկանում ենք ջախջախել համընդհանուր թշնամուն, որպեսզի պահպանենք մեր ազատությունը: Բայց նկատի ունեցիր, ինչ զարմանալի զուգադիպություն. հիմա, երբ մեր ուժերը սպառվելու մոտ են, նորից գտնվեց Մեծ Մատանին: Ճակատագրի նվեր է, ուրիշ կերպ չի լինի... Միայն վճռականությունն ու անվախությունն են հասցնում հաղթանակի: Արդարացի մարտում հաղթելու համար խիզախ մարտիկը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Ինչ ասես չի անի մարտիկը հաղթանակի համար, իսկական մարտիկը... Արագորնը ի՜նչ չի անի: Իսկ եթե նա հրաժարվի, մի՞թե Բորոմիրը կտատանվի պայքարում... Համիշխանության Մատանին ինձ մեծամեծ հզորություն կհաղորդի: Իմ դրոշի տակ կհավաքվեց կհավաքվեն բոլոր ազատ հողերի քաջ դյուցազունները, և մենք առավել հիմնովին կջախջախենք Թշնամու զորագնդերը...
Թվում է, Բորոմիրը մոռացել էր Ֆրոդոյի մասին: Նա մարգագետնում գռգռված ետուառաջ էր քայլում, դատողություններ անելով Մինաս Թիրիթի հարձակվողական մարտերի, մարդկանց հզոր դաշնակցությունների և գալիք հաղթանակների մասին: Նրա ձայնը գնալով ավելի ու ավելի բարձր էր հնչում, իսկ Թշնամուն վերջնականապես հաղթելու ինքնավստահությունը սրընթաց աճում էր: Եվ ահա արդեն Թշնամու զորքը խառնիխուռն գլորվեց Մորդոր, վերջին թշնամիների թշնամիներին անխնա ջարդեցին Սև Բերդի պատերի տակ, իսկ ինքը՝ Բորոմիրը դարձավ մեծ, արդարամիտ ու իմաստուն թագավոր...
Հանկարծ գոնդորցին քարացավ գլխիկոր նստած հոբիթի առջև:
— Ոչ... — վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող:
— Հիմա՛ր,— մռնչաց Բորոմիրը: — Համա՛ռ հիմար: Դու կկործանվես սեփական հիմարությանդ պատճառով ու բոլորիս էլ կկործանես: Եթե մահկանացուներից որևէ մեկը կարող է հավակնություն ունենալ Մեծ Մատանու նկատմամբ, ապա, իհարկե, ոչ դուք, կոլոտիկներդ, այլ Նումենորի մարդիկ, և միայն նրանք... Անհեթեթ պատահականությունն է Մատանի Մատանին քո ձեռքը տվել: Այն կարող էր իմը լինել: Այն պետք է իմը լինի... Տու՛ր ինձ...
Ֆրոդոն առանց պատասխանելու հետ-հետ գնաց, որպեսզի իր քարով անջրպետվի խոշորամարմին գոնդորցուց:
Խուսափելով, Ֆրոդոն նորից թաքնվեց քարի հետևը, և, դողացող ձեռքով Մատանին հանելով, հագավ այն, որովհետև Բորոմիրը նորից էր նետվում դեպի նա: Ապշահար գոնդորցին մի պահ քարացավ, իսկ հետո սկսեց դեսուդեն ընկնել մարգագետնում, փորձելով գտնել անհետացած հոբիթին:
— Ողորմելի ձեռնածու,— կատաղի գոռաց նա: — Այժմ ես գիտեմ, թե քո մտքում ինչ կա: Դու ուզում ես Մատանի Մատանին տալ Սաուրոնին և պատեհ պահ ես փնտրում փախչելու համար, որպեսզի բոլորիս մատնես... Սպասիր, դե թող միայն ձեռքս հասնի քեզ... Անիծված լինես, Թշնամու վիժվածք, անիծված լինես առհավետ մթության ու մահվան խավարի... — Կույր մոլեգնության մեջ գոնդորցի քարի կպավ, սայթաքեց, տապալվեց գետնին ու մեռածի պես անշարժացավ, ասես նրան իր սեփական անեծքը դիպավ, իսկ հետո հանկարծ սկսեց անզոր հեծկլտալ:
Քամին ուժեղացավ. թախծալի սուլոցը գոնդորցուն ուշքի բերեց: Նա դանդաղ վեր կացավ, աչքերը սրբեց ու քրթմնջաց.
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որ եզերված էր ջարդված քարերի պատով: Պատից այն կողմ չորս սյուների վրա հենված տաղավար կար և սանդուղք, որ տանում էր դեպի տաղավար: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն-Վեդարն է, կամ համընդհանուր լեզվով Ակն, նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, մտավ տաղավար, նստեց հսկիչ-բազկաթոռում ու սկսեց նայել շուրջը:
Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր: Իսկ հետո հանկարծ ստվերները որոշակիություն ստացան և դարձան անպարփակ աշխարհի պատկերներ, ասես հոբիթը որպես թռչուն երկինք էր հառնել: Արևելք քին էին ձգվում անծանոթ, անանուն թավուտներով եզերված հարթավայրեր, որոնց հետևում բարձրանում էին անանուն լեռներ: Հյուսիսում փայլփլում էր Անդուինի ժապավենը և ձախից գետին էր մոտենում ձյունապատ ժայռերի առկայծող ժանիքներով Մշուշապատը, արևմուտքում կանաչին էին տալիս Մուստանգրիմի արոտավայրերն ու համեստորեն սևին էր տալիս Օրթհանքի աշտարակը, որտեղից Գանդալֆին փախցրել էր Քամիխեղդը: Ծիածանի տակով բոլոնի հարթավայր գահավիժող Ցիցքարի փրփրադեզ վտակներից հարավ Անդուինը սուրում էր դեպի Իթիլյան ճահճուտ և այնտեղ, բազմաթիվ հոսանքների բաժանվելով, թափվում մոխրա-արծաթագույն Ծովը, որի վրա արևի փոշու նման բյուրավոր թռչուններ էին պտտվում:
Ծաղկող Միջերկրում, սակայն, խաղաղություն չկար: Մշուշապատի վրա մրջյունների նման վխտում էին օրքերը: Արևելյան Չարքանտառի կապույտ եղևնիների տակ կռվում էին մարդիկ, էլֆերն ու գազանները: Լորիենի սահմանները ծխով էին պատված: Մորիայի վրա սև ամպեր էին կուտակվել, Բրանդի հողերում հրդեհի բոցեր էին բարձրանում: Զինված հեծյալները ձիերը մտրակելով սուրում էին Մուստանգրիմի լայնարձակ հարթավայրումհարթավայրերում: Իզենգարդը պահպանում էին գայլդարձյակների ոհմակները: Վաստակներն ու հորոդրիմցիները շարժվում էին արևմուտք. նետաձիգներ, թրակիրներ, հեծյալ նիզակակիրներ, հարյուրակայիններ ու հազարյակայիններ՝ թեթև երկանիվ այլակներով, պաշարներով բեռնված սայլեր, դատարկ սայլեր թալանված բարիքների համար. այս բոլորը Թշնամու զորքի անչափելի ուժն է:
Ֆրոդոն նորից նայեց հարավ: Անդուինից արևմուտք, Սպիտակ լեռներում հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր բերդը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից հարավ, Անձոխալեռների մոտ, նախալեռնային սև սարահարթի վրա բարձրանում էր վիթխարի սև ամրոց՝ գիշատիչ, բազմամարդ, ահազազուր: Ֆրոդոն ակամա նայեց արևելք: Անձոխալեռներից այն կողմ Գորգորոթի հովտում նույնիսկ պայծառ արևի տակ սևին էր տալիս Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը: Հոբիթի հայացքը հայացքը սահեց քիչ հեռուն: Եվ ահա մյուս տեսարանները փակեց ամրաշեն դղյակը: Ֆրոդոն ուզում էր շրջվել ու չկարողացավ: սանդղաձև ժայռի վրա, անթիվ պատերից ներս, գետնամած դիտաշտարակներով շրջապատված, որոնք սանդղակ առ սանդղակ վեր էին բարձրանում, սև սարդի նման սառել էր Բարադ-Դուրը՝ Խավարի ամրոցը, Սաուրոնի որջը: Եվ խավարը մարեց հոբիթի հույսը:
Իսկ հետո նա զգաց '''Աչքը''':
Ֆրոդոն կամաց-կամաց ոտքի կանգնեց: Նա թուլություն էր զգում ինչպես հիվանդությունից հետո, բայց նրա կամքը վերջնականապես ամրացավ:
— Ես պետք է մենակ գնամ,— ասաց նա: — Որովհետև Մատանու մութ ուժն արդեն գործում է մեր Ջոկատում: Այո, ինձ հարկավոր է մենակ գնալ: Այժմ ես բոլորին հավատալ չեմ կարող, իսկ նրանց ովքեր ինձ երբեք չեն դավաճանի՝ բարի Սամը կամ Մերի Մերին ու Փինը, ես շատ եմ սիրում, որպեսզի քարշ տամ Մորդոր: Պանդուխտը մեծ ձգտում ունի գոնդորցիներին օգնելու, և այժմ նրանց կրկնակի է հարկավոր, քանի որ Բորոմիրը վարակված է չարագործությամբ: Հարկավոր է գնալ մենակ: Անհապաղ:
Նա ներքև վազեց, այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Տագնապալի ճիչեր էին հասնում նրան:
— Ես էլ կգնամ,— արձագանքեց Լեգոլասը: — Հիմա նրան մենակ թողնելը դավաճանություն կլիներ:
— Դե մեր մեջ, իմ կարծոիքովկարծիքով, դավաճաններ չկան,— ասաց Արագորնը: — Սակայն եթե Ֆրոդոն ուղևորվի Մորդոր, նրան չեն օգնի ոչ յոթ, ոչ յոթանասունյոթ ուղեկիցները... այլ նույնիսկ հնարավոր է, որ խանգարեն, մեծ ջոկատը հայտնաբերելը հեշտ է: Այնպես որ ես ընդամենը երեքին կառաջարկեի՝ Սամին ( նա երբևէ կզատվի՞ իր տիրոջից), ինձ և Ջիմլիին:
— Իսկ մե՞նք,— վրդովված բացականչեց Մերին: — Ես ու Փինը դեռ տանը հաստատ որոշել էինք չբաժանվել Ֆրոդոյից... Եվ կգնանք... Միայն թե դա զարհուրելի է՝ թույլ տալ նրան... ուղիղ Թշնամու երախը... Մենք պետք է նրան հետ պահենք...
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց Փինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ... Այ նա էլ չի կարողանում վճռել... հասկանում է, որ մենք նրան մենակ չենք թողնի գնա, իսկ խնդրել, որ իր հետ մորդոր Մորդոր գնանք՝ չի ուզում... Իհարկե, կարող էր և կռահել, որ մենք առանց որևէ խնդրանքի ինքներս կգնանք, եթե չկարողանանք նրան հետ պահել:
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սամը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Դե դուք ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս ԹիրիթւԹիրիթը... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով, ավելացրեց Սամը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել էր, բայց մեկ-մեկ վախենում էր: Դե հիմա էլ, պարզ բան է, վախենում է: նա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Պարկուտից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: այ Այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, նա ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
— Երևակայեք, Սամն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
Պահապանները վեր կացան և այդ պահին ծառերի հետևից դուրս եկավ Բորոմիրը՝ շփոթված ու խոժոռ: Նա կանգ առավ, ասես իր ուղեկիցներին հաշվելով, և նրանցից քիչ հեռու նստեց խոտերին:
— Որտե՞ղ էիր, Բորոմիր,— նրանց նրան հարցրեց Արագորնը: — Ֆրոդոն քեզ չի՞ հանդիպել:
— Հանդիպել է,— քիչ հապաղելով պատասխանեց գոնդորցին: — Հետո չքացավ... Ես նրան համոզում էի գնալ Մինաս Թիրիթ... և տաքացա... Ու նա անհետացավ: Երևի հագավ Մատանին: Անհետացավ, կարծես գետնի տակն անցավ: Չհաջողվեց գտնել: Կարծում էի, արդեն վերադարձել է:
Սամը չէր կարողանում հասնել հետքագետի հետևից: Նրան աչքից կորցնելով, կանգ առավ:
— Չես կարողանում ոնց որ պետքն է ոտքերով աշխատել՝ գլխով աշխատիր,— ինքն իրեն խորհուրդ տվեց Սամը: — Գոնդորցին խաբելու սովորություն չունի: Բայց թե կարծես ամեն ինչ չպատմեց: Ինչ-որ մի բան վախեցրել է տիրոջը, ու նա հանկարծ գլուխն է մտցրել՝ հեռանալ: Իսկ ու՞ր: Պարզ բան է՝ արևելք: Առանց Սամի՞: Հենց այդպես է դուրս գալիս էլի, առան առանց Սամի (հոբիթի աչքերը լցվեցին արտասուքվ): Իսկ դու մի լա, այլ մտածիր... — խթանեց ինքն իրեն: — Տերը թռչել առայժմ չի կարողանում: Իսկ արևելքը գետի մյուս կողմում է:
Ափին մակույկներն են: Դե՛, Սա՛մ, քեզ տեսնեմ, երկու ոտք էլ փոխ առ ու թռի ափ, գուցե հասնես...
Հոբիթը լռեց ու ցած սուրաց: Ընկավ, արյունոտելու աստիճան ծնկները քերծեց, շտապով վեր թռավ ու վազեց առաջ: Ահա և ափը: Սամը շուրջը նայեց: Եվ մի ակնթարթ աչքերը չռած քարացավ: Ափից դանդաղ դեպի ջուրն էր սահում մի մակույկ: Դատարկ:
Եվ շուրջն էլ ոչ ոք չկար: Ճչալով, հոբիթը նետվեց գետը: Դատարկ մակույկը մտավ ջուրը:
— Ե՜ս էլ,— հուսահատ գոռաց Սամը: — Ե՜ս էլ... Ու թափով վազելով, չրմփաց Անդուինը: մակույկն արդեն ափից հեռացել էր: Սամին իր մեջ առավ հզոր հոսանքը, և նա իսկույն ջրի տակ անցավ:
Դատարկ մակույից հայհոյանք լսվեց: Հետո աշխուժորեն աշխատեցին թիերը՝ իրենք-իրենց, մակույկը շրջվեց ու լողաց դեպի այնտեղ, ուր սուզվեց Սամը:
Սամի գլուխը երևաց ջրի վրա: Նրա լայն բացված աչքերում սարսափն էր սառել: Նա ջղաձգորեն ջուր էր թքում: Ֆրոդոն ձախ ձեռքը մեկնեց նրան, իսկ աջով բռնեց նրա մազերից:
— Դե՛, դե՛, ոչինչ չկա,— վախեցած խոսեց նա,— ձեռքս բռնի, հիմա ափ դուրս կգանք:
— Փրկե՜ք,— պաղատագին բացականչեց Սամը,— ձեռքը չեմ տեսնում... Խեղդվու՜մ եմ... փրկե՜ք...
— Հրե՛ս, ձեռքս, հրե՛ս,— պատասխանեց Ֆրոդոն: նա ձեռքով թփթփացրեց Սամի ուսին, և նա անմիջապես կառչեց: — Նավակողից բռնիր,— ասաց Ֆրոդոն,— ես պետք է թիավարեմ:
Սամը կախվեց կողից:
Ֆրոդոն արագ մոտեցավ ափին, մակույկից դուրս եկավ ու Մատանին հանեց: Սամը անմիջապես իջավ մարգագետին:
— Այ թե պնդերեսն ես, հա՜,— ասաց Ֆրոդոն:
— Ախր էդ ո՞նց էիր, տեր իմ, այդպիսի բան որոշել,— հանդիմանանքով բացականչեց դողդողացող Սամը: — Ի՞նչ էիք անելու, որ ես չհասնեի:
— Ինձ համար հանգիստ գնալու էի արևելք,— ակամա ժպտալով, պատասխանեց Ֆրոդոն:
— Հանգի՞ստ... — վրդովված կրկնեց Սամը: — Առանց բոլորի, ամենագլխավորը՝ առանց ինձ: Իսկ որ ձեզ բան պատահի՞, ո՞վ է օգնելու... Մենա՞կ, հա՞... Էդ մեկը չէ... դրան, տեր իմ, ես դիմանալ չեմ կարող...
— Չե՞ս կարող: Իսկ եթե ճանապարհին կործանվես... Ի՞նչ ես կարծում, ես դրան դիմանալ կկարողանա՞մ,— հարցրեց Ֆրոդոն,— չէ՞ որ ես Մորդոր եմ գնում...
— Թե չէ էլ ու՞ր,— պատասխանեց Սամը: — Իհարկե, Մորդոր, միասին էլ կգնանք:
— Լսիր, Սամ,— ասաց Ֆրոդոն: — Հիմա կվերադառնան մեր բոլոր ուղեկիցները և նորից անվերջանալի վեճեր կսկսվեն: իսկ ինձ հարկավոր է անպայման մեկնել: Միակ փրկությունը դրանում է, հասկացիր...
— Մենակ գնալը կործանում է, ոչ թե փրկություն,— առարկեց Սամը: — Ես էլ կգամ: Կամ էլ մեզնից ոչ ոք ոչ մի տեղ չի գնա: Դե ես հիմա բոլոր մակույկները կծակեմ, որ ձեզ մենակ չթողնեմ Մորդոր...
Ֆրոդոն շնորհակալ և ուրախ ծիծաղեց.
— Գոնե մեկը թող,— ասաց նա Սամին,— թե չէ ինչպե՞ս կանցնենք Անդուինը: Դե լավ, եղած-չեղածդ հավաքիր, պնդերես...
— Էս րոպեիս,— ուրախ ասաց Սամը: — Իմ ուղեպարկը հավաքված է: Միայն մի քիչ ուտելիք կվերցնեմ...
Ափից հրվելով, Ֆրոդոն ասաց.
— Ուրեմն ինձ մենակ գնալ չհաջողվեց: Իսկ ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ չհաջողվեց: Շա՜տ ուրախ եմ, իմ թանկագին Սամ: Երևում է, այդպես է որոշված մեր ճակատագիրը, միասին գնալ մինչև վերջ: Հույս ունենանք, որ մեր ուղեկիցները կկարողանան անվտանգ ճանապարհ գտնել: Բայց հազիվ թե այլևս նրանց հանդիպենք:
— Ասում են՝ սարը սարին չի հանդիպում, մենք հո սա՞ր չենք,— առարկեց նրան Սամը:
Երկու փոքրիկ հոբիթ նավարկում էին դեպի արևելք: Ֆրոդոն ջանադիր աշխատում էր թիերով, բայց հոսանքը թեթև մակույկը արագ տանում էր: Ժայռոտի վեմերը հետևում մնացին. Ցիցարի մռնչոցը բացահայտորեն մոտենում էր: Սամը ջանադրաբար օգնում էր տիրոջը և այնուամենայնիվ դանդաղ, շատ դանդաղ էին հոբիթները նավարկում, անցնում Անդուինը:
Վերջ ի վերջո հասան անտառաշատ Ունկնի հարավային լանջերի ափը: Վերցնելով ուղեպարկերը, նրանք մակույկը դուրս քաշեցին ջրից և թաքցրին խոշոր, մոխրագույն գլաքարի տակ:
Իսկ հետո, առանց հապաղելու ճանապարհ ընկան:
Սրանով ավարտվում է Պահապանների Ջոկատի պատմությունը՝ Համիշխանության Մատանու համար Մեծ Ճակատամարտի Առաջին տարեգրությունը:
Պահապանները մեկնում են տարբեր կողմեր:
Երկրորդ Տարեգրությունը պատմում է երկու հզոր ամրոցների կատաղի պայքարի ժամանակ Պահապանների ճակատագրի մասին:
Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում:
Երրորդ Տարեգրությունը պատմում է դեպի Օրոդրուին Գլխավոր Պահապանի արշավի և Մութ Ուժերի դեմ նրա բարեկամների մղած ճակատամարտի մասին:
Միջերկրի վրա ծագում է Նոր Դարաշրջանի առավոտը: