Changes
/* Գլուխ առջին */
==Ասք կորուսյալ երկրի մասին==
==Գլուխ առջինառաջին==
Քամելոտ
Քաղաքում, անկանոն ցրված խրճիթների արանքում տեղ֊տեղ բարձրանում էին մեծ, անպատուհան քարե տներ, փողոցները ծուռտիկ էին և չսալարկված, շների և մերկ երեխաների ոհմակը աղմկոտ խաղ էր անում արևի տակ, ամենուրեք խոզեր էին թափառում․ ամբողջովին ցեխակոլոլ մի մերուն առոք֊փառոք պառկել էր գարշահոտ ջրափոսի մեջ, ուղիղ գլխավոր փողոցի կենտրոնում և կերակրում էր իր խոճկորներին։ Հանկարծ հեռվից ռազմական երաժշտության հնչյուններ հասան ականջներիս։ Երաժշտությունն ավելի ու ավելի էր մոտենում, և շուտով մի հեծելախումբ երևաց, որը արտակարգ փառաշուք տեսք ուներ՝ փետուրազարդ սաղավարտներ, պսպղուն զրահներ, ծփացող դրոշներ, շքեղ հագուստներ և սթարներ, ոսկեզօծ նիզակներ։ Հեծելախումբը հանդիսավոր անցավ ցեխաջրերի, խոզերի, մերկ երեխաների, զվարթ շների, թշվառ խրճիչների արանքով, և մենք գնացինք նրա ետևից։ Անցանք մի կեղտոտ փողոց, ապա երկրորդը, անընդհատ բարձրանալով բլուրն ի վեր, մինչև որ հասանք քամաշատ կատարին, որտեղ կանգնած էր ամրոցը։ Եղջրափողի ազդանշաններ փոխանակվեցին, բանակցություններ վարվեցին․ մեզ պատասխանում էին պատերի վրայից, որտեղ փողփողացող վիշապանկար դրոշների ներքո ետ ու առաջ էին քայլում լայնջապանակ և թեթև սաղավարտ հագած, ուսերին գեղարդներ կրող զինվորներ։ Ապա բացվեցին վիթխարի դարպասները, իջավ կամուրջը և հեծելախմբի գլխավորը շարժվեց դեպի խստատես կամարներից ներս։ Մենք էլ, նրան հետևելով, շուտով հայտնվեցինք մի բավական ընդարձակ սալարկված բակում, որը բոլոր չորս կողմերից շրջափակված էր դեպի երկնքի կապույտը խոյացող բուրգերով ու աշտարակներով։ Շուրջ բոլորը զվարթ աղմուկ ու շփոթ էր տիրում․ ձիերից իջնելը, ողջագուրանքը, ետ ու առաջ վազվզելը, խայտաբղետ և զվարթ եռուզեռը իրար էին խառնվել։
==Գլուխ երկրորդ==