Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
Բեյքըր֊ստրիտի մեր համեստ բեմին հայտնի էին շատ դրամատիկական էպիզոդներ, բայց ես չեմ հիշում ոչինչ ավելի անսպասելի եւ շշմեցուցիչ, քան Տորնիկրոֆտ Հակսթեյբլի՝ արվեստի մագիսրտի, փիլիսոփայության դոկտորի<ref>Մագիստր, դոկտոր — գիտական աստիճաններ (կոչումներ)։</ref> եւ այլ եւ այլի առաջին հայտնվելը այնտեղ։ Այցետոմսը, որը չափազանց փոքր էր թվում գիտական աստիճանների այդպիսի բեռի համար, մի քանի վայրկյանով նրանից շուտ էր եկել, որից անմիջապես հետո հայտնվեց եւ ինքը՝ մի բարձրահասակ, պատկառելի, հոյակազմ մարդ — ոգու տոկունության եւ կայունության մարմնացում։ Եվ ահա դեռ դուռը չէր փակվել նրա հետեւից, երբ նա ձեռքով հենվեց սեղանին, դանդաղորեն հատակին նստեց եւ, կորցնելով գիտակցությունը, իր ամբողջ հզոր հասակով մեկ փռվեց բուխարիկի առջեւ գցած արջի մորթու վրա։