Changes
Նախօրոք ասեմ, և ասեմ հաստատապես՝ ես բնավ էլ ինձ ի վիճակի չեմ համարում պատմելու այն ամբողջը, որ տեղի ունեցավ դատի ընթացքում, և ոչ միայն հարկ եղած լիությամբ, այլև հարկ եղած կարգով պատմել չեմ կարող։ Ինձ միշտ էլ թվում է, որ եթե ամեն ինչ հիշեի և ամեն ինչ բացատրեի այնպես, ինչպես պետք է, մի ամբողջ գիրք հարկավոր կլիներ գրել և նույնիսկ շատ խոշոր գիրք։ Ուստի թող չդժգոհեն ինձնից, որ ես պատմում եմ միայն այն, ինչ անձնապես ինձ վրա տպավորություն է գործել, և որ հատկապես հիշում եմ ես։ Կարող է պատահել, որ երկրորդականը որպես գլխավոր եմ ընդունել, գուցե նույնիսկ բոլորովին աչքաթող եմ արել ամենացցուն, ամենաէական կետերը... Բայց տեսնում եմ, որ ավելի լավ է չարդարանալ։ Կանեմ, այնպես, ինչպես կարող եմ, և ընթերցողները իրենք կհասկանան, որ արել եմ միայն այն, ինչ կարող էի։
Եվ նախ, դատարանի դահլիճ մտնելուց առաջ, հիշատակեմ այն, ինչ հատկապես զարմացրեց ինձ այդ օրը։ Ի դեպ, ինչպես պարզվեց հետո, ոչ միայն ինձ զարմացրեց դա, այլև բոլորին։ Խնդիրն այս է. բոլորս էլ գիտեինք, որ այս գործը շատ-շատերին է հետաքրքրել և բոլորն էլ այրվում են անհամբերությունից, թե երբ է սկսվելու դատը, որ մեր քաղաքի հասարակությունն ամբողջ երկու ամիս խոսում էր դրա մասին, ենթադրություններ անում, բացականչում ու գլխից դուրս տալիս։ Բոլորս էլ գիտեինք նույնպես, որ այս գործը ամբողջ Ռուսաստանում է հռչակվել, բայց այնուամենայնիվ չէինք պատկերացնում, որ այդ աստիճան այրող, այդ աստիճան ցնցող հետաքրքրություն է առաջացրել բոլորի և յուրաքանչյուրի մեջ, և ոչ միայն մեր քաղաքում, այլև ամենուրեք, ինչպես պարզվեց այդ օրը, բուն իսկ դատավարության ժամանակ։ Այդ օրը մեզ մոտ հյուրեր եկան ոչ միայն նահանգի կենտրոնական քաղաքից, այլև Ռուսաստանի մի քանի ուրիշ քաղաքներից, և վերջապես Մոսկվայից ու Պետերբուրգից։ Եկան իրավաբաններ, եկան նույնիսկ մի քանի ականավոր անձինք, ինչպես նաև տիկիններ։ Բոլոր տոմսերը խլխլվեցին։ Դատավորների սեղանի ետև նույնիսկ բոլորովին արտակարգ տեղեր էին հատկացրել առանձնապես պատվարժան ու մեծազարմ այրերի համար, որոնք հյուր էին եկել. այդ այլազան անձնավորոլթյոլնների անձնավորությունների համար բազկաթոռների մի ամբողջ շարք էր երևացել այնտեղ, մի բան, որ առաւջ առաջ երբեք չէր թույլատրվում մեր դատարանում։ Հատկապես շատ էին տիկինները՝ թե՛ մեր քաղաքից, թե՛ դրսից. կարծում եմ նույնիսկ, որ ներկա եղող հասարակության կեսն էին կազմում նրանք, ոչ պակաս։ Ամեն կողմից եկած իրավաբանները միայն այնքան բազմաթիվ էին, որ էլ չգիտեին մինչև իսկ, թե ուր տեղավորեին նրանց, քանի որ բոլոր տոմսերն արդեն վաղուց բաժանել էին խնդրողներին ու աղաչողներին։ Ես ինքս տեսա, թե ինչպես դահլիճի խորքում, վերնահարթակի ետև, ժամանակավոր մի ցանկափակ էին կառուցել հապճեպորեն, և բոլոր այդ իրավաբաններին ընդունել էին այնտեղ, և նրանք մինչև իսկ երջանիկ էին համարել իրենց, որ կարող են գոնե կանգնել ցանկափակում, որովհետև, տեղ շահելու համար, բոլոր աթոռները դուրս էին հանել այդ վայրից. և հավաքված բազմությունը ամբողջ «գործի» ընթացքում ուս-ուսի կանգնեց այնտեղ, մի մեծ կույտ կազմած։
Տիկիններից ոմանք, հատկապես հյուրերից, արտակարգորեն զուգված ֊զարդարված զուգված֊զարդարված եկան ու տեղ գրավեցին դահլիճի վերնատանը, բայց տիկինների մեծ մասը նույնիսկ արդուզարդն էր մոռացել։ Նրանց դեմքերին հիստերիկ, ագահ, գրեթե հիվանդագին հետաքրքրասիրություն էր դրոշմված։ Դահլիճում հավաքված ամբողջ այդ հասարակության ամենաբնորոշ յուրահատկություններից մեկն այն էր (և սա պետք է նշել), որ համարյա բոլոր տիկինները, գոնե նրանց մեծագույն մասը, Միտյային էին պաշտպանում և կողմնակից էին նրա արդարացմանը, և այդ պարագան հետագայում հաստատվեց բազմաթիվ դիտումներով։ Դրա գլխավոր պատճառը գուցե այն էր, որ Միտյան կանացի սրտեր նվաճողի համբավ էր վայկում։ վայելում։ Գիտեին, որ երկու մրցակից կանայք պետք է ներկայանան դատարան։ Նրանցից մեկը, այսինքն Կատերինա Իվանովնան, հատկապես հետաքրքրում էր բոլորին, չափից ավելի շատ և արտասովոր բաներ էին պատմում նրա մասին, զարմանալի անեկդոտներ էին շրջում, թե նա բուռն կիրք է տածում Միտյայի նկատմամբ, հակառակ նույնիսկ նրա կատարած ոճրագործության։ Հատկապես շեշտում էին Կատերինա Իվանովնայի հպարտ բնավորությունը (նա գրեթե ոչ ոքի մոտ այցելության չէր գնացել մեր քաղաքում), հիշում էին նրա «ազնվականական կապերը»։ Ասում էին, թե նա մտադիր է խնդրանք ներկայացնել կառավարությանը, որ իրեն թույլ տան ուղեկցել հանցագործին մինչև աքսորավայր և նրա հետ պսակվել մի որևէ հանքում, գետնի տակ։ Գրեթե նույն անհամբերությամբ սպասում էին նաև, որ Գրուշենկան երևա դատարանի առաջ, որպես Կատերինա Իվանովնայի մրցակիցը։ Տանջալի հետաքրքրասիրությամբ ապառում ապասում էին երկու մրցակցուհիների՝ ազնվական հպարտ օրիորդի և «հետերայի» հանդիպմանը դատարանի առաջ։ Բայց Գրուշենկան ավելի հայտնի էր մեր տիկիններին, քան Կատերինա Իվանովնան։ Մեր տիկինները առաջ էլ տեսել էին նրան՝ «Ֆյոդոր Պավլովիչի և նրա դժբախտ որդու կործանման պատճառ եղողին», և բոլորն էլ, գրեթե առանց բացառության, զարմանում էին, թե ինչպես հայր ու որդի կարող էին այդ աստիճան սիրահարվել այդպիսի «ամենահասարակ մի ռուս քաղքենուհու, որ նույնիսկ գեղեցիկ էլ չէ բոլորովին»։ Մի խոսքով, շատ էին ասեկոսեները։ Հաստատ գիտեմ նույնիսկ, որ հենց մեր քաղաքում մի քանի ընտանեկան լուրջ վեճեր էին տեղի ունեցնլ ունեցել Միտյայի պատճառով։ Տիկիններից շատերը բուռն բախվել էին իրենց ամուսինների հետ՝ այս ամբողջ սարսափելի գործի նկատմամբ տարբեր հայացքների հետևանքով, և դրանից հետո բնական էր, որ բոլոր տիկինների ամուսինները դատարան էին եկել ոչ միայն արդեն անբարեհաճ տրամադրված լինելով մեղադրյալի նկատմամբ, այլև նույնիսկ նրա դեմ զայրույթով լցված։ Եվ առհասարակ հաստատորեն կարելի էր ասել, թե ամբողջ արական տարրը, ի հակադրություն տիկինների, տրամադրված էր մեղադրյալի դեմ>։ դեմ։ Երևում էին խստահայաց, խոժոռ դեմքեր, նույնիսկ ուղղակի քինախնդիր դեմքեր, և այդ բոլորը մեծ թիվ էին կազմում։ Ճիշտ էր և այն, որ Միտյան, մեր քաղաքում ապրած ժամանակ, կարողացել էր արդեն անձնապես վիրավորանք հասցնել նրանցից շատերին։ Իհարկե, այցելուներից ոմանք գրեթե զվարթ էին նույնիսկ և շատ անտարբեր էին բուն իսկ Միտյայի ճակատագրի նկատմամբ, բայց և նրանց էլ այնուամենայնիվ հետաքրքրում էր դատաքննության ենթակա գործը։ Բոլորին էլ մտահոգում էր գործի ելքը, և տղամարդկանց մեծ մասը ուղղակի ցանկանում էր, որ հանցագործը պատժվի, բացի թերևս իրավաբաններից, որոնց համար թանկ էր ոչ թե գործի բարոյական կողմը, այլ լոկ, այսպես ասած, իրավաբանական հանգամանքը՝ ժամանակակից տեսանկյունով։
Բոլորին հուզել էր նշանավոր դատապաշտպան Ֆետյուկովիչի ժամանումը։ Նրա տաղանդը հայտնի էր ամենուրեք և արդեն առաջին անգամը չէր, որ նա երևում էր գավառական վայրում՝ քրեական մեծադղորդ գործեր պաշտպանելու համար։ Եվ նրա պաշտպանությունից հետո այդպիսի գործերը միշտ էլ նշանավոր էին դառնում ամբողջ Ռուսաստանում և երկար ժամանակ հիշվում էին։ Մի քանի անեկդոտ էր շրջում նաև մեր դատախազի, ինչպես և դատարանի նախագահի մասին։ Պատմում էին, որ մեր դատախազը դողում էր Ֆետյուկովիչի հետ հանդիպելուց, և որ նրանք հին թշնամիներ էին դեռ Պետերբուրգից, դեռ իրենց գործունեության սկզբից, ասում էին, թե մեր պատվախնդիր Իպոլիտ Կիրիլովիչը, որ դեռ պետերբուրգյան օրերից էլ մշտապես իրեն վիրավորված էր համարում, որովհետև պատշաճ կերպով չէր գնահատվել նրա տաղանդը, հիմա նորից ոգի էր առել Կարամազովների գործով և նույնիսկ երազում էր այս առթիվ վերականգնել իր գործունեության խամրած ասպարեզը, բայց միայն Ֆետյուկովիչն էր վախեցնում նրան։ Սակայն այդ խոսակցությունները, թե նա դողում է Ֆետյուկովիչի առաջ, այնքան էլ ճիշտ չէին։ Մեր դատախազը այն մարդկանցից չէր, որոնք վհատվում են վտանգի առջև, այլ ընդհակառակը, մեկն էր այն մարդկանցից, որոնց ինքնասիրությունը աճում ու թևեր է առնում հենց այն չափով, որքանով մեծանում է վտանգը։ Իսկ առհասարակ պետք է նկատել, որ մեր դատախազը չափազանց տաքարյուն էր և հիվանդագին կերպով զգայունակ։ Երբեմն մի դատական գործի մեջ իր ամբողջ հոգին էր դնում և այնպես էր վարում, որ կարծես դրա լուծումից էր կախված ամբողջ իր ճակատագիրը և ամբողջ իր ունեցած֊չունեցածը։ Իրավաբանական աշխարհում մի քիչ ծիծաղում էին դրա վրա, որովհետև մեր դատախազը հենց իր այդ հատկությամբ էր որոշ ճանաչում ձեռք բերել, եթե ոչ ամենուրեք, համենայն դեպս շատ ավելի, քան կարելի էր ենթադրել, նկատի առնելով իր համեստ պաշտոնը մեր դատարանում։ Հատկապես ծիծաղի առարկա էր իր կրքոտ հակումը հոգեբանության նկատմամբ։ Ըստ իս, բոլորն էլ սխալվում էին, մեր դատախազը, ինձ թվում է, ավելի լուրջ մարդ էր, լուրջ բնավորությամբ, քան կարծում էին շատերը։ Բայց դե այդ հիվանդկախ մարդը այնպես էլ չէր կարողացել ըստ պատշաճի հաստատել իրեն իր գործունեության առաջին իսկ քայլերից, հետո էլ արդեն ամբողջ կյանքի ընթացքում։
=== II։ Վտանգավոր վկաներ ===
Չգիտեմ, նախագահն առանձին խմբերի բաժանե՞լ էր արդյոք դատախազության կողմից և պաշտպանության կողմից ներկայացված վկաներին, և չգիտեմ, թե հատկապես ի՞նչ կարգով էր ենթադրվում կանչել նրանց։ Երևի այդ ամբողջը նախատեսվել էր։ Գիտեմ միայն, որ առաջին հերթին կանչեցին դատախազության վկաներին։ Կրկնում եմ, ես մտադիր չեմ բոլոր հարցաքննությունները նկարագրել քայլ առ քայլ։ Մանավանդ որ իմ նկարագրելը մասամբ ավելորդ կլիներ, որովհետև երբ անցան դատավեճին՝ բոլոր տրված ու լսված վկայությունների ամբողջ ընթացքն ու իմաստը ի մի բերվեց դատախազի և դատապաշտպանի ճառերում, վառ ու բնորոշ լույսի տակ, իսկ ես այդ երկու նշանավոր ճառերի գոնե առանձին մասերը լրիվ գրի եմ առել ու կներկայացնեմ ընթերցողին, երբ դրա ժամանակը հասնի, կնկարագրեմ նաև դատավարության մի արտակարգ ու բոլորովին անսպասելի դրվագը, որ հանկարծ տեղի ունեցավ դեռ դատավեճից առաջ և անտարակուսելիորեն ազդեց դատի ահավոր ու ճակատագրական վախճանի վրա։ Նշեմ միայն, որ դատավարության հենց առաջին իսկ րոպեներից ակնհայտորեն երևան եկավ այս «գործի» մի յուրահատուկ կողմը, որ բոլորը նկատեցին, այսինքն մեղադրանքի արտասովոր ուժը՝ համեմատած այն միջոցների հետ, որ ուներ պաշտպանությունը իր տրամադրության տակ։ Բոլորն այդ բանը հասկացան հենց առաջին վայրկյանից, երբ դատարանի այդ ահավոր դահլիճում փաստերն սկսեցին համախմբվել ու կենտրոնանալ մի կետի վրա և աստիճանաբար ի հայտ եկան ամբողջ այդ զարհուրանքն ու այդ արյունը։ Հենց առաջին իսկ քայլերից գուցե հասկանալի դարձավ բոլորին, որ սա բնավ էլ վիճելի գործ չէ այլևս, որ էլ ոչ մի տարակույս չկա արդեն, որ ըստ էության դատավեճի կարիք էլ չկա, որ դատավեճը պարզապես ձևի համար է լինելու, և որ մեղավո՛ր է հանցադործըհանցագործը, ակնհայտորեն մեղավոր է, վերջնականորեն մեղավոր։ Կարծում եմ նույնիսկ, որ տիկիններն էլ, բոլորն առանց բացառության, թեև այնպիսի անհամբերությամբ ցանկանում էին հմայիչ դատապարտյալի արդարացումը, բայց միաժամանակ կատարելապես համոզված էին, որ նա մեղավոր է։ Ավելին, ինձ թվում է, որ նրանք պիտի վշտանային նույնիսկ, եթե լիովին չհաստատվեր նրա հանցապարտությունը, որովհետև այդ դեպքում գործի վախճանը այնքան տպավորիչ չէր լինի, երբ արդարացնեին ոճրագործին։ Տարօրինակ բան, բոլոր տիկինները համարյա մինչև վերջին րոպեն հաստատ համոզված էին, որ կարդարացնեն նրան. «Մեղավոր է, բայց կարդարացնեն մարդասիրությունից դրդված, այն նոր գաղափարներից, նոր զգացումներից, որ սկսել են տիրել հիմա», և այլն, և այլն։ Հենց դրա համար էլ տիկիններն այդպիսի անհամբերությամբ վազել-հավաքվել էին այստեղ։ Իսկ տղամարդկանց էլ ամենից ավելի հետաքրքրում էր դատախազի և հռչակավոր Ֆետյուկովիչի պայքարը։ Բոլորը զարմանում էին և հարց տալիս իրենց մտքում, թե նույնիսկ Ֆետյուկովիչի նման տաղանդը ի՞նչ կարող է գլուխ բերել այսպիսի անհուսալի գործից, այսպիսի կոտրած տաշտակից։ Եվ դրա համար էլ քայլ առ քայլ հետևում էին նրա քաջագործություններին, լարված ուշադրությամբ։
Բայց Ֆետյուկովիչը մինչև վերջ, մինչև իր ճառը, հանելուկ մնաց բոլորի համար։ Փորձառու մարդիկ նախազգում էին, որ նա մի որոշ սիստեմով է գործում, նրա մտքում արդեն կազմվել է մի բան, և նա որոշ նպատակ ունի իր առաջ. բայց ի՞նչ նպատակ էր դա՝ համարյա թե անկարելի եղավ գուշակել։ Սակայն աչքի էին զարնում նրա վստահությունն ու անձնապաստան վարվելակերպը։ Բացի այդ, բոլորն էլ անմիջապես հաճույքով նկատեցին, որ նա, այդքան կարճ ժամանակ գտնվելով մեր քաղաքում, գուցե ընդամենը մի երեք օրվա մեջ, կարողացել էր զարմանալիորեն ծանոթանալ գործին և «ուսումնասիրել էր ամենայն նրբությամբ»։ Հետագայում, օրինակ, հրճվանքով էին պատմում, թե ինչպես նա կարողացավ դատախազության բոլոր վկաներին «անհարմար վիճակի մեջ գցել» և ըստ հնարավորին շփոթեցնել նրանց, մանավանդ արատավորել նրանց բարոյական վարկը, ուրեմն և, բնականաբար, արժեքազրկել նրանց տված վկայությունը։ Բայց ենթադրում էին, որ նա այդ բանը անում էր պարզապես խաղի համար, այսպես ասած՝ մի քիչ իրավագիտական փայլ տալու, որպեսզի ընդունված փաստաբանական հնարներից ոչ մեկը անտեսված չլինի. բոլորը համոզված էին, որ նա չէր կարող մի մեծ ու վերջնական օգուտ ձեռք բերել վկաների այդ «արատավորումով» և որ հավանաբար ինքը ամենից լավ է հասկանում դա, խորքում ունենալով իր մտադրությունը, առայժմ դեռ թաքցրած իր պաշտպանական զենքը, որ հանկարծ երևան է հանելու, երբ ժամանակը հասնի։ Բայց մինչ այդ, գիտակցելով իր ուժը, նա մի տեսակ խաղում էր այնուամենայնիվ, ուրախ֊զվարթ, հրճվելով։ Այսպես օրինակ, երբ հարցաքննում էին Գրիգորի Վասիլևիչին՝ Ֆյոդոր Պավլովիչի նախկին սենեկապետին, որ ամենից ավելի ծանրակշիռ ցուցմունքն էր տվել «այգու վրա բացված դռան» մասին, դատապաշտպանն ուղղակի կպավ նրա օձիքից, երբ իր հերթին սկսեց հարցեր առաջարկել նրան։
Պետք է նշել, որ Գրիգորի Վասիլևիչը դահլիճում կանգնեց հանգիստ ու համարյա վեհաշուք երևույթով, մազաչափ անգամ չշփոթվելով ո՛չ դատարանի վեհությունից, ոչ էլ իրեն լսող հսկայական բազմության ներկայությունից։ Իր ցուցմունքները տալիս էր այնպիսի վստահությամբ, որ կարծես առանձին խոսում էր իր Մարֆա Իգնատևնայի հետ, միայն թե գուցե ավելի հարգալից։ Անկարելի էր նրան շփոթեցնել։ Սկզբում դատախազը երկար֊բարակ հարցաքննեց նրան՝ Կարամազովների ընտանեկան բոլոր մանրամասնությունների մասին։ Ընտանիքի պատկերը վառ գույներով երևան եկավ։ Կարելի էր աչքով ու ականջով համոզվել, որ վկան անկեղծ ու անկողմնակալ մարդ է։ Իր նախկին տիրոջ հիշատակի հանդեպ խորագույն հարգանք ունենալով հանդերձ, նա այնուամենայնիվ հայտարարեց, օրինակ, թե հանգուցյալը անարդար էր Միտյայի նկատմամբ և «այնպես չէր դաստիարակում երեխաներին։ Եթե ես չլինեի, փոքր մանչուկին ոջիլները կուտեին,— ավելացրեց նա, Միտյայի մանկության տարիների մասին պատմելով։— Նմանապես, հոր համար անվայել բան էր, որ իր որդուն նեղացրեց նրա մայրական ժառանգության հարցում»։ Իսկ դատախազի այն հարցին, թե նա ի՞նչ հիմքեր ունի պնդելու, որ Ֆյոդոր Պավլովիչը դրամական հաշիվների մեջ նեղացրել է որդուն, Գրիգորի Վասիլևիչը, ի զարմանս բոլորի, ոչ մի հիմնական տվյալ չներկայացրեց բացարձակապես, բայց այնուամենայնիվ հաստատ մնաց իր ասածի վրա, թե որդու հետ կատարված հաշվարկը «սխալ» էր, և թե իսկապես «պետք էր մի քանի հազար էլ դեռ վճարել նրան»։ Ի դեպ նշեմ, որ այդ հարցը, թե ինչպե՞ս արդյոք Ֆյոդոր Պավլովիչը մի բան պակաս էր տվել Միտյային, դատախազը հետագայում էլ համառորեն դրեց բոլոր այն վկաների առաջ, որոնց կարելի էր հարցնել այդ բանը, չբացառելով ո՛չ Ալյոշային, ոչ Իվան Ֆյոդորովիչին, բայց ոչ մի վկայից էլ որևէ ճշգրիտ տեղեկություն չստացավ. բոլորը հաստատում էին փաստը, բայց ոչ ոք չէր կարողանում գոնե մի քիչ որոշակի ապացույց բերել։ Երբ Գրիգորին նկարագրեց ճաշից հետո պատահած տեսարանը, այսինքն այն, որ Դմիտրի Ֆյոդորովիչը ներս էր խուժել, ծեծել էր հորը և սպառնացել, որ կվերադառնա ու կսպանի նրան, մռայլ մի տպավորություն տարածվեց դահլիճում, մանավանդ որ ծերունի սպասավորը պատմում էր հանգիստ, առանց ավելորդ խոսքերի, յուրահատուկ լեզվով, և սակայն սոսկալի պերճախոս մի բան ստացվեց։ Ծերունին հիշեց նաև այդ նույն օրը իր կրած վիրավորանքը, երբ Միտյան հարվածել էր իր դեմքին ու գետին էր գլորել իրեն, բայց ավելացրեց, որ չի բարկանում դրա համար և վաղուց է ներել։ Հանգուցյալ Սմերդյակովի մասին խոսելով, Գրիգորին խաչակնքեց ու ասաց, որ ընդունակություն ունեցող տղա էր նա, բայց հիմար էր ու հիվանդությունից ընկճված, և մանավանդ անաստված մարդ էր, և որ անհավատությունը նրան սովորեցրել էին Ֆյոդոր Պավլովիչն ու նրա միջնակ որդին։ Բայց Սմերդյակովի ազնվությունը համարյա թե եռանդով հաստատեց և պատմեց, թե ինչպես Սմերդյակովը մի ժամանակ բակում գտել էր տիրոջ կորցրած փողը և չէր թաքցրել, այլ բերել էր տիրոջը և սա էլ նրան «մի ոսկի» էր նվիրել դրա համար և այնուհետև սկսել էր լիուլի վստահել նրան։ Իսկ գալով դռան հարցին, նա համառորեն պնդեց, թե բաց էր եղել դուռը այգու վրա։ Բայց այնքան շաա շատ հարցեր տվեցին նրան, որ ես այդ բոլորը չեմ էլ կարող հիշել։
Վերջապես դատապաշտպանն սկսեց հարցեր տալ և առաջին հերթին ուզեց տեղեկանալ այն ծրարի մասին, որի մեջ «իբր թե» Ֆյոդոր Պավլովիչը երեք հազար ռուբլի էբ էր պահել «մի որոշ անձնավորության» համար։ «Դոք անձամբ տեսե՞լ եք այդ ծրարը, դուք, որ այնքան երկար տարիներ եղել եք ձեր տիրոջ մերձավոր մարդը»։ Գրիգորին պատասխանեց, որ չի տեսել, և ոչ ոքից չի էլ լսել այդպիսի փողի մասին, «մինչև հենց այն ժամանակ, որ այ հիմա բոլորն էլ սկսեցին խոսել»։ Ծրարի մասին այդ հարցը Ֆետյուկովիչն իր կողմից նույնպես առաջարկում էր բոլոր այն վկաներին, որոնք կարող էր հարցնել այդ բանը, նույն համառությամբ, որով դատախազը ժառանգության մասին իր հարցն էր տալիս, և Ֆետյուկովիչը նույնպես բոլորից էլ ստանում էր միայն մեկ պատասխան, թե ոչ ոք չի տեսել ծրարը, թեև շատ շատերը լսել են դրա մասին։ Այդ հարցում դատապաշտպանի համառությանը բոլորն էլ նկատեցին հենց սկզբից։
— Հիմա կարո՞ղ եմ ձեզ դիմել մի հարցով, եթե իհարկե թույլ կտաք,— հարցրեք հանկարծ Ֆետյուկովիչը, բոլորովին անսպասելիորեն։— Ինչի՞ց էր բաղկացած այն բալասանը կամ այսպես ասած այն թրմօղին, որով դուք այդ երեկո, քնելուց առաջ, ինչպես հայտնի է նախնական քննությունից, շփել եք ձեր մեջքը, հուսալով, որ դա կբուժի ձեզ։
Մի թեթև խնդուք անցավ դահլիճով։
— Տեսնում եք-, — նույնիսկ սպիրտի մեջ։ Ձեր մեջքը շփելուց հետո, շշի մնացյալ պարունակությունը հաճեցիք խմել մի որոշ բարեպաշտ աղոթքով, որ միայն ձեր կողակցին է հայտնի, այնպես չէ՞։
— Խմեցի։
Գրիգորին լուռ էր մնում։ Նորից մի խնդուք անցավ դահլիճով։ Նախագահը շարժվեց իր տեղում։
— Հաստատ գիտե՞ք արդյոք,— ավելի ու ավելի ամուր կպչում էր Ֆետյուկովիչը,— այն րոպեին, երբ դուռը բաց տեսաք, ննջո՞ւմ էիք։ էիք, թե չէ։
— Ոտքի վրա կանգնել էի։
— Ես բուլդոգ չեմ,— քրթմնջաց նաև Գրիգորին։
— Դե ուրեմն ե՛ս եմ բուլդոգը, ե՛ս,— դոոաց գոռաց Միտյան։ — Եթե վիրավորական է, ի՛նձ վրա եմ վերցնում, իսկ նրանից ներողություն եմ խնդրում. գազա՛ն էի և դաժան վարվեցի նրա հետ։ Եզոպոսի հետ էլ դաժան վարվեցի։
— Ի՞նչ էզոպոս,— նորից խստորեն նայեց նախագահը։
— Ձեր դատավորների կարծիքի առաջ ինքներդ եք ձեզ վնասում դրանով։
Ճիշտ նույն ձևով, դատապաշտպանը շատ վարպետորեն իր գործը տեսավ նաև Ռակիտինի վկայաքննության ժամանակ։ Նշեմ, որ Ռակիտինը ամենակարևոր վկաներից մեկն էր և դատախազն անտարակուսելիորեն թանկ էր գնահատում նրան։ Պարզվեց, որ նա ամեն ինչ գիտեր, զարմանալիորեն շատ բան գիտեր, բոլորի մոտ եղել էր, ամեն ինչ տեսել էր, բոլորի հետ խոսել էր, ամենայն մանրամասնությամբ գիտեր Ֆյոդոր Պավլովիչի և բոլոր Կարամազովների կենսագրությունր։ Ճիշտ է, ծրարի մեջ դրված երեք հազար ռուբլու մասին նա էլ հենց Միտյայից էր լսել միայն։ Բայց նա մանրամասնորեն նկարագրեց Միտյայի քաջագործությունները «Մայր քաղաք» գինետանը, հիշեց նրան վարկաբեկող բոլոր խոսքերն ու արարքները և պատմեց փոխկապիտան Սնեգիրյովի «ճիլոպի» պատմությունը։ Սակայն Ռակիտինն անգամ չկարողացավ որևէ բան ասել այն հատուկ կետի մասին, թե Ֆյոդոր Պավլովիչը ժառանգության հարցում Միտյային պարտք մնացե՞լ էր արդյոք, նա պարզապես արհամարհական ձևով ընդհանուր բաներ ասաց, այսինքն՝ «ո՞վ կարող էր գլուխ հանել, թե նրանցից ո՞ր մեկն է մեղավորը, ո՞վ ում պարտք է մնացել այդ խենթուխելառ կարամազովականության մեջ, ուր ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ինքը, ի՞նչ է ուզում»։ Այս ոճրագործության ամբողջ ողբերգությունը նա ներկայացրեց որպես արգասիքն այն հնացած բարքերի, որոնք հատուկ են ճորտատիրական իրավունքին և անկարգության մեջ թաղված, համապատասխան հաստատությունների պակասից տառապող Ռուսաստանին։ Մի խոսքով, թույլ տվեցին, որ նա մի քիչ արտահայտվի։ Այս դատավարության առթիվ պարոն Ռակիտինը աոաջին առաջին անգամ ցույց տվեց իր շնորհքը և նկատելի, դարձավ. դատախազը գիտեր, որ վկան այս ոճրագործության մասին հոդված է պատրաստում ամսագրի համար, և հետո իր մեղադրական ճառում (ինչպես կտեսնենք հետո) մի քանի միտք մեջբերեց այդ հոդվածից, ուրեմն արդեն ծանոթ էր Ռակիտինի գործին։ Վկայի նկարագրած պատկերը մռայլ ու ճակատագրական էր և մեծապես ամրապնդեց «մեղադրող» կողմի դիրքերը։ Իսկ առհասարակ Ռակիտինի ատենաբանությունը ունկնդիրներին գրավեց մտքի անկախությամբ և արտակարգորեն ազնիվ թռիչքով։ Նույնիսկ երկու-երեք անգամ ծափահարություն պայթեց անակնկալորեն, հենց այն պահին, երբ նա խոսում էր ճորտատիրական իրավունքի և անկարգությունից տառապող Ռուսաստանի մասին։ Բայց Ռակիտինը, այնուամենայնիվ երիտասարդ լինելով, մի փոքրիկ սայթաքում արեց, և դատապաշտպանն անմիջապես կարողացավ գերազանցորեն օգտվել դրանից։ Երբ պատասխանում էր Գրուշենկային վերաբերվող որոշ հարցերի, Ռակիտինը, տարվելով իր հաջողությամբ, որ ինքն էլ արդեն գիտակցում էր անշուշտ, ոգևորվելով ազնիվ զգացմունքների այն բարձունքից, ուր նա ճախրում էր, իրեն թույլ տվեց մի քիչ արհամարհական արտահայտվել Ագրաֆենա Ալեքսանդրովնայի մասին՝ որպես «վաճառական Սամսոնովի հոմանուհու»։ Հետո նա ամե՜ն ինչ պատրաստ էր տալու, որպեսզի ետ առնի իր այդ ասածը, որովհետև հենց այդ խոսքի վրա էլ Ֆետյուկովիչը բռնեց նրան անմիջապես։ Եվ պատճառն ամբողջ այն էր, որ Ռակիտինի մտքով անգամ չէր կարող անցնել, թե դատապաշտպանը կարող էր այդքան կարճ ժամանակում ծանոթանալ գործի այդպիսի նուրբ մանրամասնություններին։
— Թույլ տվեք իմանալ,— սկսեց դատապաշտպանը ամենասիրալիր ու նույնիսկ հարգալից ժպիտով, երբ հարցեր տալու հերթը հասավ իրեն,- — դուք, անշուշտ, այն նույն պարոն Ռակիտինն եք, չէ՞, որի «Վարք ի տեր հանգուցյալ սրբահայր Զոսիմայի» կոչվող գրքույկը, թեմական առաջնորդարանի կողմից հրատարակված, խորունկ և կրոնաշունչ մտքերով լի, Սրբազան առաջնորդին ուղղված հոյակապ ու բարեպաշտ մի ձոնով, վերջերս առիթ ունեցա այնպիսի՜ հաճույքով կարդալու։
— Ես մամուլի համար չեմ գրել... հետո էր, որ հրատարակեցին,— մրթմրթաց Ռակիտինը, հանկարծ չգիտես ինչու շվարելով ու գրեթե ամոթ զգալով։
— Ուրեմն վերցրիք։ Բայց դե մինչև հիմա էլ ետ չեք տվել, չէ՞... և կամ տվե՞լ եք։
— Դատարկ բան է...— քրթմնջաց Ռակիտինը,— ես չեմ կարող այսպիսի հարցնրի հարցերի պատասխանել... Իհարկե կտամ։
Միջամտեց նախագահը, բայց դատապաշտպանը հայտարարեց, որ այլևս հարցեր չունի պ. Ռակիտինին։ Պ. Ռակիտինը մի քիչ արատավորված իջավ բեմից։ Այնուամենայնիվ փչացավ այն գերագույն ազնվության տպավորությունը, որ մնացել էր նրա ճառից, և Ֆետյուկովիչը, աչքերով ուղեկցելով նրան, կարծես ցույց էր տալիս հասարակությանը և ասում. «Ահա՜ թե ինչպիսի մարդիկ են ձեր ազնվամիտ մեղադրողները», հիշում եմ, այդ դրվագն էլ առանց միջադեպի չանցավ. Միտյան, կտաաղելով կատաղելով այն շեշտից, որով Ռակիտինը արտահայտվում էր Գրուշենկայի մասին, հանկարծ իր տեղից գռաց. «Բեռնա՜ր»։ Իսկ երբ նախագահը, Ռակիտինի հարցաքննության վերջանալուց հետո դարձավ մեղադրյալին, թե արդյոք նա չի՞ ցանկանում որնէ բան ասել իր կողմից, Միտյան բարձր ձայնով գոռաց։
— Նա իմ ձերբակալվելո՜ւց հետո էլ պարտքով փող է պոկել ինձնից։ Անպե՛տք բեռնարի մեկն է, կարիերիստ, և աստծո էլ չի հավատում, խաբե՜լ է Սրբազան առաջնորդին։
Միտյային լռեցրին իհարկե, բայց երիտասարդ բժշկի կարծիքը վճռական ազդեցություն ունեցավ ինչպես դատավորների, այնպես էլ հասարակության վրա, որովհետև, ինչպես պարզվեց հետագայում, բոլորն էլ համաձայնվեցին նրա հետ։ Բայց դոկտոր Հերցենշտուբեն, արդեն որպես վկա հարցաքննվելով, հանկարծ բոլորովին անսպասելիորեն օգտակար եղավ Միտյային։ Որպես քաղաքի հին բնակիչ, որ վաղուց ծանոթ էր Կարամազովների ընտանիքին, նա «մեղադրող կողմի» համար շատ հետաքրքրական մի քանի վկայություններ տվեց և հանկարծ, կարծես մի բան մտաբերելով, ավելացրեց.
— Եվ սակայն, խեղճ երիտասարդը կարող էր անհամեմատ ավելի լավ ճակատագիր ձեռք բերել, որովհետև լավ սիրտ ուներ թե՛ երեխա ժամանակ, թե՛ երեխայությունից հետո, որովհետև ես գիտեմ այդ բանը։ Բայց ռուսական առածն ասում է. «Եթե մարդս մի խելք ունի, լավ բան է, իակ իսկ եթե մի ուրիշ խելացի մարդ էլ հյուր գա, ավելի լավ կլինի, որովհետև այն ժամանակ երկու խելք կլինի միասին, և ոչ թե միայն մի խելք...»։
— Մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ,— անհամբեր հուշեց դատախազը, որ վաղուց գիտեր ծերուկի այդ սովորությունը՝ խոսել դանդաղ, ձգձգված, առանց մտահոգվելու, թե ինչ տպավորություն է գործում, և թե մարդկանց ստիպում է սպասել, այլև ընդհակառակը՝ շատ բարձր գնահատելով իր գերմանական ծանրաշարժ, անհամ և միշտ ուրախորեն ինքնագոհ սրամտությունը։ Իսկ ծերուկը սիրում էր սրամտել։
— Կաղի՞ն։
— Դե այո՜, կաղին, ես էլ նույնն եմ ասում,— հաստատեց բժիշկը ամենայն հանգստությամբ, կարծես բոլորովին էլ չէր փնտրել այդ բառը։— Եվ ես մի ֆունտ կաղին բերեցի նրան, որովհետև ոչ ոք դեռ երբեք մի ֆունտ կաղին չէր բերել մանչուկին, և ես մատս բարձրացրի և ասացի նրան. «Մանչո՛ւկ, Gott der Vater»։<ref>Հայր աստված (գերմ.)։</ref> Նա ծիծաղեց ու ասաց, «Gott der Vater»— «Gott der Sohn»<ref>Հայր աստված ― Որդի աստված (գերմ.)։</ref>։ Նա նորից ծիծաղեց ու թոթովեց, «Gott der Sohn>»— Sohn»— «Gott der heilige Geist»<ref>Որդի աստված։-Հոգին սուրբ աստված (գերմ.)։</ref>։ Եվ նա նորից ծիծաղեց ու ասաց ինչքան որ կարող էր. «Gott der heilige Geist»։ Իսկ ես գնացի։ Երկու օր հետո անցնում էի, և նա ինքը գոռաց ինձ, «Քեռի՛, Gott der Vater, Gott der Sohn», և միայն մոռացավ Gott der heilige Geist, բայց ես հիշեցրի, և նորից շատ մեղքացա նրան։ Բայց տարան այստեղից, և ես այլևս չտեսա մանչուկին։ Եվ ահա անցավ քսաներեք տարի, մի առավոտ նստել եմ իմ աշխատասենյակում, արդեն սպիտակ գլխով, և հանկարծ ներս է մտնում մի ծաղկուն երիտասարդ, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ճանաչել, բայց նա մատը բարձրացրեց և ծիծաղելով ասաց. «Gott der Vater, Gott der Sohn, Gott der heilige Geist! Ես հենց նոր ժամանեցի այս քաղաքը և եկա շնորհակալություն հայտնելու ձեզ մի ֆունտ կաղինի համար, որովհետև ոչ ոք երբեք ինձ մի ֆունտ կաղին չի գնել, և միայն դուք մի ֆունտ կաղին գնեցիք ինձ»։ Եվ այն ժամանակ ես հիշեցի իմ երջանիկ երիտասարդությունը, հիշեցի խեղճ մանչուկին բակում, առանց կոշիկների, և սիրտս տակնուվրա եղավ, և ես ասացի. «Դու երախտագետ երիտասարդ ես, որովհետև ամբողջ կյանքիդ մեջ հիշել ես այն մի ֆունտ կաղինը, որ ես բերեցի քեզ քո մանկության օրերին»։ Եվ ես գրկեցի նրան ու օրհնեցի։ Եվ սկսեցի արտասվել։ Նա ծիծաղում էր, բայց և նա էլ արտասվում էր... որովհետև ռուս մարդը շատ հաճախ ծիծաղում է այնտեղ, ուր պետք է արտասվել։ Բայց և արտասվում էր նա, ես տեսա այդ բանը։ Իսկ հիմա, ավա՜ղ...
— Հիմա՜ էլ արտասվում եմ, գերմանացի, հիմա՜ էլ արտասվում եմ, սրբաշնորհ մարդ,— գոռաց հանկարծ Միտյան իր տեղից։
Համենայն դեպս այդ փոքրիկ պատմությունը որոշ բարենպաստ տպավորություն գործեց հասարակության վրա։ Բայց Միտյայի օգաին օգտին ամենակարևոր ներգործությունն ունեցավ Կատերինա Իվանովնայի ցուցմունքը, որի մասին կասեմ հիմա։ Եվ առհասարակ, երբ սկսեցին հարցաքննվել a decharge վկաները, այսինքն նրանք, ովքեր կանչվել էին դատապաշտպանի կողմից, բախտը կարծես միանգամից և նույնիսկ լրջորեն ժպտաց Միտյային, և ամենաուշագրավն այն էր, որ մինչև իսկ դատապաշտպանի համար անսպասելի էր դա։ Բայց դեռ Կատերինա Իվանովնայից առաշ Ալյոշան հարցաքննության ենթարկվեց, և նա հանկարծ հիշեց մի փաստ, որ կարծես նույնիսկ դրական վկայություն էր երևում՝ մեղադրող կողմի առաջ քաշած մի շատ կարևոր կետի դեմ։
=== IV։ Բախտը ժպտում է Միտյային ===
— Իմ եղբայր Դմիտրիի ասածից ելնելով տվեցի այդ ցուցմունքը։ Դեռ հարցաքննությունից առաջ ինձ պատմել էին, թե ինչ է կատարվել ձերբակալության ժամանակ, և թե ինքը այդ երեկո մատնանշել է Սմերդյակովին։ Ես լրիվ հավատում եմ, որ եղբայրս անմեղ է։ Եվ եթե նա չի սպանել, ուրեմն...
— Ուրեմն Սմերդյակո՞վը։ Իսկ ինլո՞ւ ինչո՞ւ հատկապես Սմերդյակովը։ Եվ ինլո՞ւ մանավանդ դուք այնպես վերջնականորեն համոզվեցիք, որ անմեղ է ձեր եղբայրը։
— Չէի կարող չհավատալ եղբորս։ Ես գիտեմ, որ նա ինձ սուտ չի ասի։ Ես նրա դեմքից տեսա, որ սուտ չի ասում ինձ։
Նախագահը դիմեց Միտյային, հարցնելով թե Ի՞նչ կարող է ասել տվյալ ցուցմունքի առթիվ։ Միտյան հաստատեց, որ հենց այդպես է եղել այդ ամբողջը, ինքը հենց ցույց էր տալիս այդ հազար հինգ հարյուր ռուբլին, որ կրում էր կրծքի վրա, վզից անմիջապես ներքև, և իհարկե, անպատվություն էր դա, «անպատվություն, որը չեմ ուրանում, ամենախայտառա՛կ արարքը ամբողջ կյանքումս»,— գոչեց Միտյան։ «Կարող էի վերադարձնել ու չվերադարձրի։ Նախընտրեցի գող մնալ նրա աչքում, բայց չվերադարձրի, իսկ ամենագլխավոր անպատվությունն այն էր, որ նախօրոք գիտեի՝ չեմ վերադարձնելու։ Ճի՛շտ է Ալյոշան։ Շնորհակա՛լ եմ, Ալյոշա»։
Դրանով վերջացավ Ալյոշայի հարցաքննթյունը։ հարցաքննությունը։ Կարևոր ու բնորոշ էր հատկապես այն հանգամանքը, որ գոնե գտնվեց մի փաստ միայն, գոնե մի ապացույց, ասենք ամենաչնչին ապացույցը, համարյա թե ապացույցի մի նշույլ պարզապես, որը գեթ դույզն չափով հավաստում էր այնուամենայնիվ, թե իրոք գոյություն է ունեցել այդ քսակը, թե հազար հինգ հարյուր ռուբլի է եղել դրա մեջ, և թե մեղադրյալը չէր ստում նախնական քննության ժամանակ, երբ հայտարարում էր Մոկրոեում, թե «իրենն էր» այդ հազար հինգ հարյուր ոուբլին։ Ալյոշան ուրախ էր, լրիվ կարմրած, շարունակեց կրկնել ինքնիրեն. «Ինչպե՜ս էի մոռացել այդ բանը։ Ինչպե՜ս կարող էի մոռանալ։ եվ Եվ ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա՛ հիշեցի հանկարծ»։
Սկսվեց Կատերինա Իվանովնայի հարցաքննությունը։ Հենց որ նա երևաց, արտակարգ մի բան կատարվեց դահլիճում։ Տիկինները կպան իրենց կոթակնոցներին ու հեռադիտակներին, տղամարդիկ խլրտացին, ոմանք վեր կացան, որ ավելի լավ տեսնեն։ Հետագայում բոլորը պնդում էին, որ Միտյան հանկարծ գունատվեց «պատի նման», երբ օրիորդը ներս մտավ։ Ոտից գլուխ սև հագնված, համեստ ու գրեթե երկչոտ արտահայտությամբ մոտեցավ նա ու կանգնեց իրեն ցույց տրված տեղը։ Կարելի չէր կռահել դեմքից, որ հուզված է նա, բայց վճռականության մի փայլ կար նրա մութ, մռայլ հայացքում։ Պետք է նշել հետագայում շատ շատերը պնդում էին, որ նա զարմանալիորեն գեղեցիկ էր այդ րոպեին։ Սկսեց խոսել մեղմ, բայց հստակ, ամբողջ դահլիճում լսելի ձայնով։ Չափազանց հանգիսա հանգիստ էր արատահայտվում կամ գոնե ճիգ էր անում հանգիստ երևալու։ Նախագահն սկսեց իր հարցերը տալ զգուշությամբ, չափազանց հագալիցհարգալից, կարծես վախենալով դիպչել «որոշ լարերի» և հարգելով նրա մեծ դժբախտությունը։ Բայց Կատերինա Իվանովնան, պատասխանելով առաջարկված հարցերից մեկին, հենց ինքը աոաջին առաջին իսկ խոսքերից հայտարարեց հաստատորեն, որ մեղադրյալի նշանածն էր եղել «մինչև այն պահը, երբ նա լքեց ինձ...»,— ավելացրեց նա մեղմ ձայնով։ Երբ հարցրին այն երեք հազարի մասին, որ նա Միտյային հանձնել էր՝ փոստատուն տանելու և իր ազգականներին ուղարկելու համար, Կատերինա Իվանովնան հաստատորեն ասաց. «Ես նրան տվեցի ոչ թե ուղղակի փոստատուն տանելու համար, նախազգում էի, որ փողը շատ անհրաժեշտ է նրան... այդ րոպեին... Այդ երեք հազարը տվեցի այն պայմանով, որ եթե ուզում է՝ մի ամսվա ընթացքում ուղարկի։ Իզուր էր նա հետո այդքան տանջում իրեն այդ պարտքի համար...»։
Ես չեմ վերարտադրում բոլոր հարցերը և նրա բոլոր պատասխանները ամենայն ճշգրտությամբ, տալիս եմ միայն նրա ցուցմունքների էական իմաստը։
— Ես հաստատ համոզված էի, որ նա միշտ էլ կկարողանա ուղարկել այդ երեք հազարը, հենց որ ստանա իր հորից,- — շարունակեց Կատերինա Իվանովնան, պատասխանելով հարցերին։— Ես միշտ էլ վստահ էի նրա անշահախնդրության ու ազնվոլթյան ազնվության վրա... բարձր ազնվության... դրամական հարցերում։ Նա հաստատ համոզված էր, որ երեք հազար ռուբլի կստանա հորից, և մի քանի անգամ ասել էր ինձ այդ մասին։ Ես գիտեի, որ նա հակառակություն ունի հոր հետ, և միշտ էլ համոզված էի, մինչև հիմա էլ համոզված եմ, որ հայրը վիրավորել էր նրան։ Ես նրա կողմից ոչ մի սպառնալիք չեմ հիշում հոր նկատմամբ։ Գոնե ինձ մոտ ոչինչ չի ասել, ոչ մի սպառնալիք։ Եթե այն ժամանակ գար ինձ մոտ, ես իսկույն կփարատեի նրա տագնապը այդ չարաբաստիկ երեք հազար ռուբլու համար, որ պարտք էր ինձ, բայց նա այլևս չեկավ ինձ մոտ... իսկ ես ինքս... ես այնպիսի վիճակի մեջ էի դրված... որ չէի կարող նրան կանչել ինձ մոտ... Եվ ես իրավո՛ւնք էլ չունեի նրա հանդեպ խստապահանջ լինելու այդ պարտքի համար,— ավելացրեց նա հանկարծ, և վճռական մի բան զնգաց նրա ձայնի մեջ,— ես ի՛նքս մի անգամ դրամական օժանդակություն եմ ստացել նրանից՝ երեք հագարից ավելի մեծ մի գումար, և ընդունել եմ օժանդակությունը, չնայած որ այն ժամանակ չէի էլ կարող նախատեսել, թե երբևիցե ի վիճակի կլինեմ վերադարձնելու նրան իմ պարտքը...
Նրա ձայնի մեջ կարծես հախուռն մի շեշտ զգացվեք։ զգացվեց։ Հենց այդ րոպեին Ֆետյուկովիչը սկսեց իր հարցերը տալ։
— Այդ բանը կատարվեց ոչ թե այստեղ, այլ ձեր ծանոթության սկզբո՞ւմ,— զգույշ մոտեցումով արձագանքեց Ֆետյուկոկովիչը, բարենպաստ մի բան նախազգալով ակնթարթորեն։ (Փակագծում նշեմ, որ նա, չնայած որ մասամբ նաև հենց Կատերինա Իվանովնայի նախաձեռնությամբ էր հրավիրվել Պետերբուրգից, այնուամենայնիվ ոչինչ չգիտեր այն հինգ հազար ռուբլու մասին, որ Միտյան դեռ այն քաղաքում տվել էր Կատյային, չգիտեր «մինչև գետին խոնարհվելու» պատմությունը։ Կատյան չէր ասել այդ բանը նրան, թաքցրե՛լ էր։ Եվ զարմանալի էր դա։ Կարելի է հաստատ ենթադրել, որ Կատյան ինքն էլ մինչև վերջին րոպեն չգիտեր՝ կպատմի՞ այդ դրվագը դատարանում, թե ոչ, և մի տեսակ վայրկենական ներշնչման էր սպասում)։
Չէ՜, երրեք չեմ կարող մոռանալ այդ րոպեները։ Նա սկսեց պատմել, ամեն ինչ պատմեց, ամբողջ այն դրվագը, որ Միտյան հայտնել էր Ալյոշային, և՛ «մինչև գետին խոնարհվելը», և՛ պատճառները, և՛ իր հոր խնդիրը, և՛ իր գալը Միտյայի մոտ, բայց ոչ մի բան չասաց, մի հատիկ ակնարկ անգամ չարեց այն մասին, որ Միտյան ինքը, նրա քրոջ միջոցով, առաջարկել էր «իր մոտ ուղարկել Կատերինա Իվանովնային՝ փողն ստանալու»։ Վեհանձնորեն թաքցրեց այդ բանը և չամաչեց այնպես ներկայացնել, որ իբր թե ի՛նքը անձամբ վազել է երիտասարդ սպայի մոտ, իր սեփական մղումով, հույսը դնելով մի բանի վրա... որպեսզի փող խնդրի նրանից։ Ցնցող մի բան էր դա։ Ես սառչում ու դողում էի լսելու ժամանակ, դահլիճը քարացել էր, որսում էր ամեն մի բառը։ Անօրինակ մի բան կար դրա մեջ, այնպես որ մինչև իսկ Կատյայի նման ինքնիշխան ու արհամարհող հպարտությամբ տոգորված աղջկանից էլ համարյա անկարելի էր սպասել այդպիսի խիստ անկեղծ մի վկայություն, այդպիսի զոհողություն, այդպիսի ինքնազոհաբերում։ Եվ ինչի՞ համար, ո՞ւմ համար։ Փրկելո՜ւ համար նրան, ով դավաճանել ու անարգել էր իրեն, գեթ մի որևէ բանով, գեթ մի փոքր բանով նպաստելո՜ւ համար նրա փրկությանը, լավ տպավորություն ստեղծելով նրա օգտին։ Եվ իրոք, շատ համակրելի ու հմայիչ մի կերպար կանգնեց բոլորի աչքի առաջ՝ մի սպա, որ տալիս է իր վերջին հինգ հազար ռուբլին, այն ամբողջը, որ կյանքում մնացել էր իրեն, և հարգալից խոնարհվում է մի անմեղ աղջկա առջև։ Բայց... սիրտս ցավագին սեղմվեց։ Զգացի, որ հետագայում կարող է զրպարտոլթյա՜ն զրպարտությա՜ն առիթ լինել այդ բանը (և այդպես էլ եղավ հետո, եղա՜վ)։ Հետագայում չարախնդորեն սկսեցին խոսել ամբողջ քաղաքում, թե եղելությունը գուցե այնքան էլ ճիշտ չէր պատմվել, հատկապես այն մասը, ուր սպան «իբր թե միայն հարգալից խոնարհությամբ» թողել է, որ օրիորդը գնա իր մոտից։ Ակնարկում էին, թե մի բան «բաց է թողնվել» այդ կետում։ «Բայց եթե նույնիսկ բաց չի թողնվել, եթե նույնիսկ ճշմարիտ է այդ ամբողջը,— ասում էին մեր ամենապատկառելի տիկիններն անգամ,— դեՌ դեռ այդ դեպքում էլ պարզ չէ, թե մի օրիորդի համար շա՞տ ազնիվ բան էր արդյոք այդպես վարվելը, թեկուզ և իր հորը փրկելու սիրույն»։ Եվ մի՞թե Կատերինա Իվանովնան իր այդ խելքով, իր այդ հիվանդագին խորաթափանցությամբ չէր կարողացել զգալ նախօրոք, թե մարդիկ կսկսեն խոսել այդպես։ Զգացել էր անպայման, բայց թե ահա սիրտ արեց ամե՜ն ինչ պատմել։ Իհարկե, հետագայում էր միայն, որ ծայր առան այդ լղրճուկ կասկածները նրա պատմածի ճշմարիտ լինելու մասին, իսկ առաջին րոպեին լրիվ ցնցվել էին բոլորը։ Դատական կազմի անդամները լսեցին երկյուղածությամբ, նույնիսկ, այսպես ասած, ամոթխած լռությամբ։ Դատախազը մի հատիկ հարց անգամ թույլ չտվեց իրեն այդ նյութի շուրջ։ Ֆետյուկովիչը խոր հարգանքով գլուխ տվեց օրիորդին։ Օ՜, համարյա թե հաղթանակում էր դատապաշտպանը։ Շատ բան էր ձեռք բերվել. մի մարդ, որ ազնիվ մղումով տալիս է իր վերջին հինգ հազար ռուբլին, և հետո նո՜ւյն մարդը իր հորն է սպանել գիշերը՝ նրանից երեք հազար ռուբլի գողանալու նպատակով... դա մասամբ անհարիր մի բան էր արդեն։ Գոնե առնվազն կողոպուտի խնդիրը կարող էր վերացնել հիմա Ֆետյոլկովիչը։ Ֆետյուկովիչը։ «Գործը» հանկարծ մի նոր լույսի տակ երևաց։ Համակրանքի մի շունչ տարածվեց Միտյայի օգտին։ Իսկ նա... պատմում էին, որ Կատերինա Իվանովնայի վկայության ընթացքում նա մեկ կամ երկու անգամ վեր էր թռել տեղից, հետո նորից ընկել էր նստարանին և ափերով ծածկել դեմքը։ Բայց երբ Կատյան վերջացրեց, Միտյան հանկարծ բացականչեց հեկեկան ձայնով, ձեռքերը մեկնելով նրան։
— Կա՜տյա, ինչո՛ւ խորտակեցիր ինձ։
Եվ ամբողջ դահլիճը լսեց նրա բարձրաձայն հեկեկոցը։ Սակայն նա վայրկենապես զսպեց իրեն և նորից գոռաց,.
— Էլ հիմա դատապարտվե՛լ եմ արդեն։
Հետո նա մի տեսակ փայտացավ իր տեղում, ատամները սեղմած ու թևերը կրծքին խաչաձևած։ Կատերինա Իվանովնան մնաց դահլիճում և նստեց իրեն ցույց տրված աթոռի վրա։ Գունատ էր նա և նստել էր աչքերը խոնարհած։ Նրա մոտ եղողները պատմում էին, որ երկար ժամանակ դողում էր ստից ոտից գլուխ, կարծես տենդի մեջ։ Հարցաքննության ներկայացավ Գրուշենկան։
Արդեն մոտենում եմ այն աղետին, որ տեղի ունեցավ անակնկալորեն և գուցե իսկապես Միտյայի կործանման պատճառը եղավ։ Որովհետև ես համոզված եմ, և բոլորն էլ նմանապես, բոլոր իրավաբաններն այդպես էին ասում հետո, որ եթե չլիներ այդ դրվագը, հանցագործին գոնե մեղմացում կտային։ Բայց դրա մասին՝ քիչ հետո։ Նախ մի երկու խոսք միայն՝ Գրուշենկայի մասին։