Changes
/* Նախաբան */
==Նախաբան==
Որոշեցի գրել այս գիրքը՝ հաղորդելու համար վերջին տասնամյակում հայ իրականության մեջ տեղ գտած իրադարձությունների եւ նրանց նշանակության վերաբերյալ իմ խոհերը Ա և ասելու համար, թե, իմ կարծիքով, ի՛նչն է, որ բախտախաղի է դրված։ Գրքում ներկայացված տեսակետների զգալի մասը կաբելի կարելի է գտնել վերջին երկու֊երեք տասնամյակում, 1974֊ից ի վեր, իմ գրած, հրատարակած կամ ներկայացրած զեկուցումների ու հոդվածների մեջ։
Այդ տեսակետներից շատերը քննության ենթարկվեցին ու բյուրեղացան, երբ հայ ժողովուրդն ընդունեց պետականության մարտահրավերը, եւ ես բացառիկ հնարավորությունն ունեցա վերջին տասնամյակի իրադարձությունների ոչ թե սոսկ դիտողը, այլ դրանց մի մասի մասնակիցը լինել։ Ղարաբաղ Կոմիտեի կողմից հիմնադրված Հայոց համազգային շարժումը 1990 թ․֊ի ամռանը հոգեվարք ապրող խորհըրդային խորհրդային խորհրդարանում շահեց տեղերի մեծամասնությունը Ա և իր ղեկավարներից մեկին՝ Լեւոն Տեր֊Պետբոսյանին Տեր֊Պետրոսյանին ընտրեց դրա նախագահ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինձ հրավիրեց Երեւան՝ Գերագույն խորհրդում իրազեկման եւ վերլուծության բաժին հիմնելու նպատակով։ Հայաստանում աշխատանքս սկսեցի 1991֊ի հունվարին՝ վեց ա– միս ամիս ժամանակով։ Իմ առջեւ դրված խնդիրն իրականացված էր, երբ 1991֊ի սեպտեմբերին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանն րնտրվեց ընտրվեց Հայաստանի Նախագահ։ Նորընտիր Նախագահն ինձ խնդրեց մի փոքր ավեփ մնալ՝ իբրեւ իբրև իր խորհրդական։ 1994֊ին Նախագահն ինձ նշանակեց գլխավոր խորհրդական եւ Ան֊վտանգության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նա ինձ շնորհեց նաեւ նաև դեսպանի կոչում եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն՝ հատուկ առաքելություններով երկրից դուրս գտնվելիս աշխատանքներս դյուրացնելու նպատակով։ Մի կարճ շրջան՝ 1993թ․֊ի7մարտից մինչեւ 1994թ․֊ի սեպտեմբեր, ես, համատեղության կարգով, եւ բավական դժկամորեն, ծառայեցի նաեւ իբրեւ Արտաքին գործերի ա– ռաջին առաջին փոխնախարար։ Հայաստանում աշխատանքիս յոթ տարիների ընթացքում ընդգրկված եմ եղել քաղաքականության ձեւավորման եւ մի շարք երկբներիերկրների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ, աշխատել եմ նոր պետության առջեւ ծառացած բախտորոշ խնդիրներից մի քանիսի, այդ թվում սույն գրքում որոշակի մանրամասնությամբ քննարկվող Դարաբաղյան հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերի վրա։ 1997 թ․ սեպտեմբերին, անձնական պատճառներով, հրաժարական ներկայացրի եւ վերադարձա Քեմբրիջ, Մասաչոաեթս։ Մասաչուսեթս։ Վեց ամիսը տեւեց տևեց յոթ տարի։
Նախնական այս ծանոթությունն ամբողջացնելու համար ընթերցողին պետք է տեղեկացնեմ նաեւ, որ դաստիարակվել եմ դաշնակցական կամ ՀՅԴ միջավայրում եւ երկար ժամանակ եղել եմ այդ կուսակցության անդամ։ Դրա հիմնադիրներն ու պատմությունն ինձ համար եղել են ներշնչանքի աղբյուր, որպիսին եղել են նաեւ դրա շատ ղեկավարներ, որոնք 1918֊ին հիմնադրել ու ղեկավարել են Հայաստանի Աոաջին Առաջին Հանրապետությունը։ Թեեւ Թեև չէի ասի, թե համաձայն եմ նրանց բոլոր գործողություններին ու քաղաքականությանը, սակայն նրանք, իրենց սերնդակից ուրիշ ականավոր անձանց հետ միասին, առանձնանում են իրենց անհատականությունների ուժով եւ մտավոր կարողություններով։ Նրանցից մեկը՝ Աոաջին Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը եղել է իմ ուսուցիչներից եւ և իմ հաճախած դպրոցի՝ Բեյրութի Փալանջյան ճեմարանի տնօրենը։ Նրան ճանաչելուս հանգամանքը միշտ մեջս անսասան է պահել Հայաստանի անկախ պետականության վեբածննդի վերածննդի հանդեպ հավատը։ Ես ՀՅԴ֊ից դուրս եկա 1988֊ի դեկտեմբերին, երբ եզրակացրեցի, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդական շարժման եւ այդ շարժման ղեկավարների հանդեպ Դաշնակցության րնդդիմադիբ րնդդիմադիր կեցվածքը պատահական չէ եւ հիմնված չէ անտեղյակության վրա։ Թեեւ Թեև այս ոաումնասիրության ուսումնասիրության մեջ Դաշնակցությանը հատկացված տեղը կարող է բացատրվել ՀՅԴ֊ի հետ իմ ունեցած անհամաձայնություններով, սակայն կարծում եմ, որ այդ երեւույթի երևույթի պատճառն այն արտասովոր դիրքն է, որ ՀՅԴ֊ն գրավել եւ և դեռեւս գրավում է հայ կյանքում։
Սա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմություն չէ՝ որքան էլ այդ խնդիրն առանցքային դեր ունենա քննարկված հարցերի համատեքստում։ Թեեւ Թեև այժմ արդեն հնարավոր է վերջին տասնամյակի պատմագիտական հետազոտություն գրել, սակայն ինչ֊ինչ բնագավառներ դեռեւս դեռևս որոշ ժամանակ փակ են մնալու։ Ղա– րաբաղն Ղարաբաղն այստեդ քննարկվում է քաղաքական գործընթացների ու բանավեճերի մեջ կատալիզատորի իր դերով, ինչպես նաեւ՝ նաև՝ իբրեւ այդ գործընթացները պայմանավորող գործոն։ Թե որեւէ որևէ կուսակցություն կամ անհատ ինչպե՛ս է տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնա– խնդիրն հիմնախնդիրն ու դրա լուծումը, այդ խնդիրը նրա աշխարհայացքի մեջ ի՛նչ տեդ տեղ է գրավում, եւ թե կուսակցությունր կամ անհատն ինչպե՛ս է պատկերացնում այդ հիմնախնորի հիմնախնդրի լուծումը՝ հարցեր են, որոնք արծարծվում են այս գրքում։
Եվ, վերջապես, այս գիրքր գիրքը ո՛չ այն քաղաքականության պաշտպանությունն է, որին մաս եմ կազմել, եւ ո՛չ այն քննադատության ու գրոհների պատասխանրպատասխանը, որոնց ենթարկվել եմ՝ Հայաստանում իմ պաշտոնավարությունից առաջ, ընթացքում եւ հետո։ Քննադատված լինելը կապված է աշխատանքի բնույթի հետ։ Երբեմն ինձ բաժին է հասել ավեփնավելին, քան վաստակել եմ, հատկապես երբ այն, ինչ գրվել կամ ասվել է, որեւէ քաղաքակիրթ հասարակության մեջ չէր կարող քննադատություն կոչվել։
Ես ստանձնում եմ այս գրքում ներկայացված յուրաքանչյուր կարծիքի, գաղափարի, վերլուծության պատասխանատվությունը։ Այսպիսի ժամանակները վտանգավոր են նրանց համար, ովքեր իրադարձությունների իմաստը ցանկանում են տեսնել կամ տեղավորել հեռանկարայնության մեջ։ Տեղեկատվության ու կարծիքների անողոք հորձանուտի մեջ որոշել, թե ինչն է կարեւոր կարևոր կամ ինչը կարող է կարեւոր կարևոր լինել, ավեփ ավելի լավ կլինի թողնել աստղագուշակներին։ Սակայն, այնուամենայնիվ, մարդ, փնի լինի քաղաքականություն մշակող, թե հետաքրքրված կողմնակի դիտող, մշտապես կոչված է բացատրելու իրադարձությունները, գնահատելու միտումները եւ դատողություններ անելու։
Եթե ներկայացվող վերլուծություններն ու տեսակետները նպաստեն ճիշտ հարցադրումների եւ բանավեճի առաջացման, ես լիովին հատուցված կլինեմ։