Changes
/* ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱն ԽՆԴԻՐԸ */
Սփյուռքն ավելի դյուրությամբ ընդհանրություններ է գտնում անցյալում, քան ապագայում։ Սփյոտքահայերի մեծ մասը շարունակելու է ապագան պատկերացնել իրենց բնակության երկրներամ եւ ոչ թե Հայաստանում կամ Ղարաբաղում՝ չնայած ազգային գաղափարախոսների կողմից «տուն վերադառնալու» կոչերին։ Սվւյոտքյան կազմակերպությունները շատ առումներով այնքան մեծ բան են ներդրել ներկա կառույցների մեջ, որ հազիվ թե այժմ հրաժարվեն իրենց հաստատություններից, նվիրապետությունից եւ ազդեցության ոլորտներից։ Ապագայում սակայն կարող են փոփոխություններ լինել։
===ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱն ԽՆԴԻՐԸՄիասնությունը և Լեգիտիմության Խնդիրը===
Միասնությունն իբրեւ քաղաքական ծրագիր առաջ է բերում իշխանության օրինականության հարցը։ Լավագույն պայմանների դեպքում, «ապամիասնությանները» տեղի են ունենում իբրեւ ազգային շահերի եւ ապագայի ընթացքի հիմնարար խնդիրների շուրջ էական տարաձայնությունների արգասիք։ Հայոց աշխարհի առջեւ ծառացած են բազմաթիվ նման խնդիրներ։ Բնական է, որ էական տարբերություններ լինեն սոցիալական, տնտեսական եւ այլ հարցերում, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի, հարեւանների հետ հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության այլ խնդիրների շուրջ։ Սակայն մեծ հարցերի շուրջ, որոնք պետք է լուծվեն սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, կա ընդհանուր համաձայնության։ Տարաձայնությունները վերաբերում են առաջնություններին, հարցերի պատճառական հարաբերությանը եւ այն խնդրին, թե ով լավագույնս կարող է լուծել այդ հարցերը։ Հայաստանի օրակարգի որոշ հարցեր սփյուռքահայության սրտին ավեփ մոտ են, քան մյուսները։
137
===ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՍԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ===
Հայոց Ցեղասպանության խնդիրը եւ դրա ճանաչման քաղաքականությունը հանգամանալի քննարկման կարիք ունեն։ Իր ներգործությունն ունենալով Սփյուռքի մւոածողության վրա՝ պրոբլեմն իր սփյոտքյան րնկալմամբ ներկայումս ներմուծվում է Հայաստան։