Changes

Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս

1 byte removed, 11:56, 30 Դեկտեմբերի 2016
«Ներս կմտնեմ, ծունկ կչոքեմ և ամեն ինչ կպատմեմ․․․», մտածեց նա՝ բարձրանալով չորրորդ հարկ։
Սանդուղքը նեղ էր, դիք և ամբողջովին կեղտոտ։ Չորս հարկերում բոլոր բնակարանների բոլոր խոհանոցների դռները այդ սանդուղքի կողմում էին և համարյա ամբողջ օրը բաց էին լինում։ Հենց դրանից էլ օդը սարսափելի ծանր էր։ Սանդուղքով բարձրանում և իջնում էին կռնատակերին գրքույկներ գրած դրած դռնապաններ, թղթատարներ ու երկու սեռի զանազան մարդիկ՝ հաճախորդներ։ Գրասենյակի դուռը նույնպես բոլորովին բաց էր։ Ռասկոլնիկովը ներս մտավ ու կանգ առավ նախասենյակում։ Այստեղ կանգնած սպասում էին ինչ-որ մուժիկներ։ Այստեղ նույնպես օդը չափազանց ծանր էր ու բացի դրանից, սիրտ խառնելու չափ զգացվում էր նեխած օլիֆով պատրաստած, թարմ, դեռ լավ որակ չստացած ներկի հոտը, սենյակները դրանով էին ներկված։ Մի փոքր սպասելով, Ռասկոլնիկովը որոշեց անցնել առաջ, հետևյալ սենյակը։ Սենյակները փոքր էին, ցածրիկ առաստաղներով։ Սարսափելի անհամբերությունը նրան առաջ ու առաջ էր մղում։ Ոչ ոք նրան չէր նկատում։ Երկրորդ սենյակում նստել ու գրում էին ինչ-որ գրագիրներ, որոնք նրանից միայն մի քիչ ավելի լավ էին հագնված, տեսքով ինչ֊որ տարօրինակ մարդիկ էին։ Ռասկոլնիկովը դիմեց նրանցից մեկին։
— Ի՞նչ ես ուզում։
— Հաճե֊ցեք լռե֊ե՛լ։ Դուք ատյանում եք։ Մի՛ կոո-պտե֊եք, պարոն։
— Ախր դուք էլ եք ատյանում,— գոչեց ՌասկոյնիկովըՌասկոլնիկովը,— բացի այն, որ գոռում եք, պապիրոս եք ծխում, հետևապես մեզ բոլորիս արհամարհում եք։— Այս ասելով, Ռասկոլնիկովը անասելի հաճույք զգաց։
Գործավարը ժպտալով նայում էր նրանց։ Տաքարյուն պորուչիկը ըստ երևույթին շփոթված էր։
— Հը, անիծվածի մեկը,— հանկարծ բղավեց նա ամբողջ կոկորդով (սգաշորով կինը արդեն գնացել էր),— անցած գիշերը քեզ մոտ ի՞նչ է կատարվել, հը՞։ Էլի խայտառակություն, տուրուդմբոց ես սարքում ամբողջ փողոցով մեկ։ Էլի ծեծկռտոց ու հարբեցողություն։ Ուզում ես բա՞նտ ընկնել, հա՞։ Չէ՞ որ ես արդեն քեզ ասել եմ, տասն անգամ քեզ նախազգուշացրել եմ, որ տասնմեկերորդ անգամ չեմ ների։ Իսկ դու էլի, էլի չես խրատվում, ա՛յ ջադու, ա՛յ նզովված։
Ռասկոլնիկովի ձեռքից նույնիսկ ընկավ թուղթը, և նա ապշած նայեց փարթամ կնոջը, որին այդպես անպատկառորեն շշպռում էին. սակայն շուտով գլխի ընկավ, թե ինչումն էր բանը, և իսկույն այդ ամբողջ պատմությունը սկըսեց սկսեց նույնիսկ շատ դուր գալ նրան։ Նա լսում էր հաճույքով, այնպես, որ ուզում էր նույնիսկ քրքջալ, քրքջալ, քրքջալ․․․ նրա բոլոր ջղերը կարծես ցատկոտում էին։
— Իլյա Պետրովիչ,— հոգացողությամբ ասաց գործավարը, բայց առայժմ կանգ առավ, որովհետև ցասկոտած պորուչիկին անկարելի էր զսպել այլ կերպ, քան ձեռքից բռնելով, մի բան, որ նա գիտեր սեփական փորձից։
Ինչ վերաբերում է փարթամ կնոջը, ապա սկզբում նա ուղղակի ցնցվում էր շանթ ու կայծակից, բայց տարօրինա՛կ բան. որքան շատանում և թնդանում էին հայհոյանքները, այնքան նա սիրալիր տեսք էր ընդունում, այնքան հմայիչ էր դառնում նրա ժպիտը, որ ուղղված էր ահարկու պորուչիկին։ Նա մանր-մանր քայլում էր տեղում և շարունակ ծընկածալ ծնկածալ ողջույն էր տալիս, անհամբերությամբ սպասելով, որ վերջապես իրեն էլ թույլ տան խոսել, ու նրա սպասածը կատարվեց։
— Ինձ մոտ ոչ մի աղմուկ ու տուրուդմբոց չի եղել, պ․ կապիտան,— հանկարծ բլբլացրեց նա, ասես սիսեռ էին թափում. նա խոսում էր գերմաներեն թունդ ակցենտով, թեպետև ռուսերեն աշխույժ կոտրատելով,—ու ոչ մի, ոչ մի շկանդալ չի եղել, իսկ նա եկավ հարբած, ու այդ բոլորը ես կպատմեմ, պ. կապիտեն, իսկ ես մեղավոր չեմ․․․ Իմ պահած տունը կարգին է, պ. կապիտեն, ու վարվեցողությունը կարդին է, պ. կապիտեն, ու ես, միշտ, միշտ ինքս ոչ մի շկանդալ չեմ ուզեցել։ Իսկ նա եկավ բոլորովին հարբած, հետո էլ դարձյալ երեք շիշ պահանջեց, հետո էլ բարձրացրեց ոտքը ու սկսեց ոտքով դաշնամուր նվագել, իսկ դա ամենևին լավ չէ կարգին տան մեջ, ու նա ջարդեց դաշնամուրը, ու ես ասի, որ դա ամենևին, ամենևին էլ մարդավարի վարմունք չէ։ Իսկ նա մի շիշ վերցրեց ու սկսեց բոլորի հետևից հրել շշով։ Ես շուտով կանչեցի դռնապանին, ու Կարլը եկավ, նա խփեց ու վնասեց Կարլի աչքը, Հենրիետայի աչքին էլ խփեց ու վնասեց, ինձ էլ հինգ անգամ ապտակ կերցրեց։ Եվ դա այնպե՜ս անվայել բան է կարգին տան մեջ, պ. կապիտեն, ու ես լաց էի լինում։ Իսկ նա բաց արեց ջրանցքի կողմի լուսամուտը ու կանգնեց լուսամուտին ու վժվժաց խոզի ճուտի նման, այդ էլ հո խայտառակություն է։ Ինչպե՞ս կարելի է լուսամուտից փողոցով մեկ վժվժալ ճուտի պես։ Ֆո՛ւյ-ֆո՛ւյ-ֆո՛ւյ։ Կարլը քաշեց նրա ֆրակի փեշից, որ նա ցած իջնի, ու ճիշտն ասեմ, պ. կապիտեն, պատռեց փեշը։ Ու հարբածը հետո գոռում-գոչում էր, որ իրեն տասնհինգ մանեթ տուգանք վճարեն։ Ու ես ինքս, պ. կապիտեն, նրան հինգ մանեթ վճարեցի։ Նա անազնիվ հյուր է, պ․ կապիտեն, ու ամեն տեսակ շկանդալ է անում։— Ես,— ասում է,— ձեզ վրա մի մեծ սատիրա կգրեմ, ես կարող եմ բոլոր թերթերում ձեր դեմ ամեն տեսակ բան գրել։
Լուիզա Իվանովնան շտապեց սիրալիրությամբ ծնկածալ ողջույն տալ դեպի բոլոր կողմերը ու այդ կերպ ետ֊ետ գնաց մինչև դուռը, բայց դռան շեմքին հետույքով հրեց բարեկազմ մի սպայի, որը շիտակություն արտահայտող և զվարթ դեմքով էր ու փարթամ, խիտ, բաց-շիկավուն այտամորուքով։ Դա ինքը Նիկոդիմ Ֆոմիչն էր, թաղային վերակացուն։ Լուիզա Իվանովնան շտապեց ծնկածալ ողջույն տալ՝ կռանալով համարյա մինչև հատակը, ու արագ, մանր քայլերով, շորորալով, գրասենյակից դուրս թռավ։
— Էլի՛ դղրդյուն, էլի՛ շանթ ու կայծակ, մրրի՛կ, փոթորի՛կ,— սիրալիր ու բարեկամաբար դիմեց Նիկոդիմ Ֆոմիչը Իլյա Պետրովիչին,— էլի՛ վրդովեցին սիդտդսիրտդ, էլի զայրացար, դեռ սանդուղքից էի լսում։
— Դե ի՞նչ արած,— շիտակ անփութությամբ (և նույնիսկ կարծես մի քիչ բարկացկոտ) ասաց Իլյա Պետրովիչը, ինչ֊որ թղթերով անցավ դեպի մի այլ սեղան՝ յուրաքանչյուր քայլափոխում գեղեցիկ թոթվելով ուսերը․ ձախ ոտքը մեկնելիս առաջ էր տալիս ձախ ուսը, աջ ոտքը մեկնելիս՝ աջ ուսը։— Ահա, հաճեցեք տեսնել, պարոն հեղինակը թե ուսանողը, այսինքն՝ նախկին ուսանողը, փող չի վճարում, մուրհակներ է տվել, բնակարանը չի ազատում, նրա դեմ անընդհատ գանգատներ են ստացվում, սակայն բարեհաճում է դժգոհություն հայտնել, որ ես իր ներկայությամբ պապիրոս ծխեցի։ Ինքը ստորություն է անում, ուրիշին կպչում, ահա, հաճեցեք նայել դրան, ահա նա իր հիանալի տեսքով։
— Բայց ախր դա մեր գործը չէ,— դարձյալ ասաց գործավարը։
— Ներեցեք, ներեցեք, ես ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, բայց թույլ տվեք բացատրեմ,— նորից վրա բերեց Ռասկոլնիկովը՝ դիմելով ոչ թե գործավարին, այլ դարձյալ Նիկոդիմ Ֆոմիչին, բայց ամեն կերպ աշխատելով դիմել նաև Իլյա Պ ետրովիչինՊետրովիչին, թեև սա համառորեն ձևացնում էր, որ թղթերով է զբաղված և արհամարհաբար ուշադրություն չի դարձնում նրա վրա,— թույլ տվեք ես էլ իմ կողմից բացատրեմ, որ ես նրա մոտ ապրում եմ արդեն մոտ երեք տարի, հենց գավառից ժամանելուց սկսած, ու առաջ․․․ առաջ․․․ հա, ինչո՞ւ չխոստովանեմ, հենց սկզբից ես խոստում տվի, որ կամուսնանամ նրա աղջկա հետ, խոստումս բանավոր էր, ոչ մի բանի չպարտավորեցնող․․․ այդ աղջիկը․․․ սակայն․․․ ինձ նույնիսկ դուր էր գալիս․․․ թեև ես սիրահարված չէի․․․ մի խոսքով, դե ջահելություն էր, էլի, այսինքն՝ ուզում եմ ասել, որ տանտիրուհիս այն ժամանակ ինձ շատ փող էր տրամադրում, ու ես մասամբ շռայլ կյանք էի վարում․․․ Ես շատ թեթևամիտ էի․․․
— Ձեզնից ամենևին էլ այդպիսի գաղտնիքներ չեն պահանջում, հարգելի պարոն, ու ժամանակ էլ չկա դրանք լսելու,— կոպտաբար և հրճվանքով վրա բերեց Իլյա Պետրովիչը, բայց Ռասկոլնիկովը տաքանալով ընդհատեց նրան, թեև հանկարծակի զգաց, որ խոսելը չափազանց ծանր էր իր համար։
— Բայց թույլ տվեք ինձ, թույլ տվեք պատմել․․․ թե բանը ինչպես է եղել․․․ թեև դա ավելորդ է, համաձայն եմ ձեզ հետ։ Մի տարի առաջ այդ աղջիկը մեռավ տիֆից, ես էլի մնում էի այդ տանը։ Երբ տանտիրուհին տեղափոխվեց այժմյան բնակարանը, բարեկամաբար ասաց ինձ․․․ որ միանգամայն վստահ է իմ նկատմամբ․․․ բայց արդյոք ես չե՞մ ուզենա իրեն տալ հարյուր քսան ոուբլու ռուբլու այդ պարտագիրը, այդ էր նրան տալիք իմ ամբողջ պարտքը, թույլ տվեք, նա ասաց, թե հենց որ ես այդ թուղթը տամ իրեն, նա էլի ինձ փոխարինաբար փող կտա, ինչքան որ ուզենամ, թե ինքը իր հերթին երբեք, երբեք չի օգտվի այդ թղթից, մինչև որ ես ինքս վճարեմ. նա հենց այդպես էլ ասաց․․․ Եվ ահա այժմ, երբ ես դասեր չունեմ ու սոված եմ մնացել, նա գանգատ է տալիս այդ փողը ինձնից բռնագանձելու համար․․․ Հիմա ես ի՞նչ ասեմ։
— Այդ բոլոր սենտիմենտալ մանրամասնությունները մեզ չեն վերաբերում, հարգելի պարոն,— լկտիաբար ընդհատեց Իլյա Պետրովիչը,— դուք պետք է պատասխան և պարտավորագիր տաք, իսկ եթե դուք բարեհաճել եք սիրահարված լինել և այդ տեսակ տրագիկ պահեր ապրել, դա բոլորովին մեր գործը չէր։
— Ես ձեզ կթելադրեմ։
Ռասկոլնիկովին թվաց, թե իր խոստովանությունից հետո գործավարը սկսել է իր նկատմամբ անփույթ և արհամարհական վերաբերմունք ցույց տալ. բայց, տարօրինակ բան, հանկարծ նա զգաց, որ իր համար բոլորովին միևնույն է, թե ով ինչ կարծիքի է իր մասին, և այդ փոփոխությունը կատարվեց գրեթե մեկ ակնթարթում, մեկ րոպեում։ Եթե նա ուզենար մի քիչ մտածել, ապա, իհարկե, կզարմանար, թե ինչպես կարող էր մի րոպե առաջ այդպես խոսել նրանց հետ և նույնիսկ հրամցնել իր զգացմունքները։ Եվ որտեղից է՞լ հայտնվեցին այդ զգացմունքները։ Իսկ հիմա ընդհակառակը, եթե հանկարծ սենյակը լցվեր ոչ թե թաղապետներով, այլ իր ամենաառաջին բարեկամներով, ապա այդ դեպքում էլ ինքը կարծես թե անկարող կլիներ նրանց որևէ մարդկային խոսք ասել, այնքա՜ն հանկարձակի հանկարծակի դատարկվել էր իր սիրտը։ Տանջալից, անհուն մենության ու խորթացման մռայլ զգացումը հանկարծ անդրադարձավ նրա հոգու և գիտակցության վրա։ Իլյա Պետրովիչի հանդեպ իր սրտի զեղումների նվաստությունը չէր, իր նկատմամբ պորուչիկի ծաղրանքի նվաստությունը չէր, որ հանկարծ այդպես տակնուվրա արեց իր սիրտը։ Օ, այժմ նա իսպառ անտարբեր էր դեպի հենց իր ստորությունը, դեպի այդ բոլոր պատվազգացությունները, պորուչիկները, գերմանուհիները, բռնագանձումները, գրասենյակները և այլն, և այլն։ Եթե իրեն այդ րոպեին այրման դատապարտեին, ապա այդ դեպքում էլ նա ոչ մի շարժում չէր անի, նույնիսկ հազիվ թե ուշադրությամբ լսեր դատավճիռը։ Նրա մեջ իրեն բոլորովին անծանոթ մի ինչ-որ նոր, հանկարծակի ու երբեք չեղած բան էր կատարվում։ Նա չէ թե հասկանում, այլ զգացողության ամբողջ ուժով զգում էր, որ ոչ միայն քիչ առաջվա սրտազեղություններով, այլ նույնիսկ ինչով էլ որ լիներ, ինքը արդեն չէր կարողանա դիմել թաղամասի ոստիկանատանը գտնվող այդ մարդկանց ու եթե այնտեղ լինեին հարազատ եղբայրներ ու քույրեր, այլ ոչ թե ոստիկանատան պորուչիկներ, ապա այդ դեպքում էլ ինքը չէր դիմի նրանց ու նույնիսկ կյանքի ոչ մի դեպքում էլ այդ բանը չէր անի, մինչև այդ րոպեն նա դեռ երբեք այդպիսի տարօրինակ ու սարսափելի զգացում չէր ապրել։ Եվ որ ամենից տանջալին էր, դա ավելի շուտ զգացում էր, քան գիտակցություն, քան հասկացողություն, անմիջական զգացում էր, մինչև այժմ կյանքում ապրած բոլոր զգացումներից ամենատանջալին։
Գործավարը սկսեց նրան թելադրել այդպիսի դեպքերում սովորական պատասխանի ձևը, այսինքն՝ թե չեմ կարող վճարել, խոստանում եմ վճարել այսինչ ժամկետում (երբևէ), քաղաքից չեմ մեկնի, գույքս ոչ կծախեմ, ոչ էլ կնվիրեմ որևէ մեկին և այլն։
Գործավարը վերցրեց թուղթը և զբաղվեց ուրիշ այցելուներով։
Ռասկոլնիկովը վերադարձրեց գրիչը, բայց փոխանակ վեր կենալու և գնալու, արմունկները հենեց սեղանին և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Ասես մեխ խփեցին նրա կատարին։ Հանկարծ իր գլխում մի տարօրինակ միտք ծագեց. հենց այժմ վեր կենալ, մոտենալ Նիկոդիմ Ֆոմիչին ու նրան պատմել ամեն ինչ, որ կատարվել էր նախորդ օրը, ամեն ինչ, մինչև վերջին մանրամասնությունը, այնուհետև նրա հետ գնալ իր բնակարանը և ցույց տալ անկյունում, խոռոչում գտնվող իրերը։ Այդ տենչը այնքան ուժեղ էր, որ նա արդեն տեղից վեր կացավ այն կատարելու։ «Չմտածե՞մ գոնե մի րոպե»,— անցավ նրա մտքով։— «Ոչ, ավելի լավ է առանց մտածելու ուսերիցս թոթափեմ այս ծանրությունը»։ Սակայն հանկարծ նա կանդ կանգ առավ քարացածի նման. Նիկոդիմ Ֆոմիչը տաքացած խոսում էր Իլյա Պետրովիչի հետ ու նա լսեց հետևյալ խոսքերը.
— Այդ անկարելի է, երկուսին էլ կազատեն։ Նախ՝ ամեն ինչ հակասական է. ինքներդ դատեցեք, եթե դա իրենք էին արել, ինչո՞ւ պետք է կանչեին դռնապանին, իրենց մատնելու համա՞ր, ինչ է, թե՞ խորամանկություն բանեցնելու համար։ Ոչ, դա անմիտ խորամանկություն կլիներ։ Եվ վերջապես, երկու դռնապանները և մի կին ուսանող Պեստրյակովին տեսել են հենց դարպասի մոտ, հենց այն րոպեին, երբ նա ներս էր մտնում. նա եկել էր երեք ընկերների հետ, դարպասի մոտ բաժանվել էր նրանցից և դեռ նրանց ներկայությամբ դռնապանին հարցրել պառավի բնակարանը։ Ինչո՞ւ պետք է այդ հարցներ, եթե այդպիսի դիտավորությամբ էր գնում։ Իսկ Կոխը նախքան պառավի մոտ գնալը կես ժամ նստել էր ներքևում, արծաթաջրող վարպետի մոտ, և ճիշտ ութից քառորդ պակաս այնտեղից վերև էր գնացել։ Դե հիմա գլխի ընկեք․․․
Այո, դա այդպես է. այդ ամենը այդպես է։ Նա, սակայն, առաջ էլ այդ գիտեր, ու ամենևին էլ դա նոր հարց չէ իր համար. ու երբ գիշերով որոշել էր իրերը ջուրը գցել, որոշել էր առանց որևէ տատանման և առարկության, այլ այնպես, որ կարծես թե դա այդպես էլ պետք է լիներ, կարծես թե այլ կերպ չէր էլ կարող լինել․․․ Այո, նա այդ բոլորը գիտեր և բոլորը հիշում էր. ու համարյա թե այդ որոշվել էր երեկ, հենց այն րոպեին, երբ ինքը բացել էր սնդուկը և դրա միջից պատյանով իրեր էր հանում․․․ այդպես է, էլի․․․
«Սա նրանից է, որ ես խիստ հիվանդ եմ», ի վերջո մռայլորեն եզրակացրեց նա, «ես ինքս չարչարեցի ու տանջեցի ինձ, ու ինքս չգիտեմ, թե ինչ եմ անում․․․ Երեկ էլ, երկու օր առաջ էլ և այս ամբողջ ժամանակ տանջում էի ինձ...» Կառողջանամ և․․․ էլ ինձ չեմ տանջի․․․ Իսկ եթե բոլորովին էլ չառողջանա՞մ։ Տեր աստված, որքա՜ն ձանձրացրել է ինձ այս ամենը․․․ Նա գնում էր առանց կանգ առնելու։ Նա սաստիկ ուզում էր որևէ կերպ զվարճանալ, բայց չգիտեր ինչ անել և ինչ ձեռնարկել։ Համարյա յուրաքանչյուր րոպե նրան հետզհետե մի նոր, անհաղթահարելի զգացում էր համակում, դա մի ինչ-որ անվերջանալի, գրեթե ֆիզիկական, համառ, ցասկոտ, ատելությամբ լեցուն զզվանք էր դեպի այն ամենը, ինչ որ հանդիպում ու շրջապատում էր նրան։ Նրա համար գարշելի էին բոլոր հանդիպողները, գարշելի էին նրանց դեմքերը, քայլվածքը, շարժումները։ Թվում էր, որ նա կթքեր որևէ մեկի վրա, կկծեր, եթե մեկն ու մեկը խոսեր իր հետ․․․
Երբ նա հասավ Մալայա Նևայի առափնյա փողոցը, Վասիլևսկի կղզին, հանկարծ կանգ առավ կամուրջի մոտ։ «Նա ապրում է ահա այստեղ, այս տանը»,— մտածեց նա։— «Ի՞նչ է սա, էլի՞ ինքս եմ գնում Ռազումիխինի մոտ։ Դարձյալ կլինի նույն պատմությունը, ինչ որ եղավ այն ժամանակ․․․ Սակայն շատ հետաքրքիր է՝ ի՞նքս եկա, թե՞ գնում էի հենց այնպես, ու այստեղ հասա։ Միևնույն է, երկու օր առաջ․․․ ես ասել էի․․․ որ ''այն բանից'' հետո, մյուս օրը նրա մոտ կգնամ, դե ի՞նչ կա որ, կգնամ։ Մի՞թե հիմա չեմ կարող անցնել նրա մոտ․․․»
Նա բարձրացավ հինգերորդ հարկը, Ռազումիխինի մոա։ մոտ։ Ռազումիխինը տանն էր, իր խցիկում, այդ րոպեին պարապում էր, գրում ու ինքը բացեց դուռը։ Չորս ամիս էր, որ նրանք չէին տեսնվել։ Ռազումիխինը նստած էր բոլորովին քրքրված խալաթով, բոբիկ ոտքերին մուճակներ, մազերը գզգզված, չսափրված ու անլվա։ Նրա դեմքը զարմանք արտահայտեց։
— Հը, ի՞նչ կաաեսկասես,— հարցրեց նա՝ ոտքից֊գլոլխ ոտքից֊գլուխ նայելով ներս մտած ընկերոջը. հետո մի փոքր լռեց ու թույլ շվացրեց։
— Մի՞թե այդքան վատ է քո դրությանը։ Հը՛մ, աղբերս, դու պճնամոլությամբ գերազանցել ես մեզ նմաններին,— ավելացրեց նա՝ նայելով Ռասկոլնիկովի ցնցոտիներին,— դե նստիր, էլի, երևի հոգնած կլինես,— ու երբ Ռասկոլնիկովը ընկավ բազմոցին, որը իր բազմոցից է՛լ ավելի վատ էր, Ռազումիխինը հանկարծ նկատեց, որ իր հյուրը հիվանդ է։
Նա քսան կոպեկանոցը ձեռքին անցավ տասը քայլ ու շուռ եկավ դեպի Նևա, պալատի կողմը։ Երկինքը բոլորովին անամպ էր, Նևայի ջուրը կապույտ, որ հազվադեպ է լինում։ Տաճարի գմբեթը, որը ոչ մի կետից ավելի լավ չի ուրվագծվում, քան այստեղից, կամրջից, մատուռից քսան քայլ հեռավորությունից նայելիս, ուղղակի շողում էր, ու մաքուր օդի միջով կարելի էր պարզ տեսնել նույնիսկ նրա յուրաքանչյուր զարդարանքը։ Մտրակի պատճառած ցավն անցնում էր, ու Ռասկոլնիկովը մոռացավ հարվածը, այժմ նրան բացառապես մի տագնապալից և ոչ այնքան պարզ միտք էր զբաղեցնում։ Նա կանգնել էր, ու երկար, ակնապիշ նայում էր դեպի հեռուները. այդ վայրը լավ ծանոթ էր նրան։ Համալսարան գնալիս, մանավանդ տուն վերադառնալիս թերևս հարյուրերորդ անգամ կանգ էր առնում հենց այստեղ, ակնապիշ դիտում էր իրոք հիասքանչ այդ համապատկերը ու ամեն անգամ գրեթե զարմանում էր մի անորոշ ու անլուծելի տպավորության վրա։ Անմեկին սառնություն էր միշտ նրա վրա փչում այդ հոյակապ համապատկերից ըստ իր զգացման, լռին և խուլ ոգով էր լեցուն այդ շքեղ պատկերը․․․ Ամեն անգամ նա զարմանում էր իր ստացած մռայլ ու հանելուկային տպավորության վրա, ու ինքն իրեն չվստահելով, դրա լուծումը հետաձգում էր մինչև գալիք օրերը։ Այժմ նա հանկարծ, միանգամից վերհիշեց նախկինում իրեն զբաղեցրած հարցերն ու տարակուսանքները ու նրան թվաց, որ հիմա այդ հիշողությունը անսպասելի չէր։ Նրան օտարոտի և տարօրինակ թվաց հենց միայն այն, որ ինքը առաջվա պես կանգ է առել նույն տեղում, կարծես թե իրոք երևակայել էր, թե կարող է միևնույն բանի մասին այժմ մտածել այնպես, ինչպես առաջ, ու հետաքրքրվել առաջվա նույնպիսի թեմաներով ու պատկերներով, որոնցով հետաքրքրվում էր․․․ օրեր առաջ։ Այդ նրան նույնիսկ ծիծաղելի թվաց և ցավ պատճառելու չափ ծանրացավ նրա կրծքին։ Ինչ֊որ խորքերում, ներքևում, ոտքերի տակ այժմ հազիվ նկատելի նշմարվեցին և՛ այդ ամբողջ անցյալը, և՛ առաջվա մտքերը, և՛ առաջվա խնդիրները, և՛ առաջվա թեմաները և՛ առաջվա տպավորությունները և՛ այդ ամբողջ համապատկերը, և՛ նա ինքը, և՛ ամեն, ամեն ինչ․․․ Կարծես թե նա դեպի վեր էր թռչում և ամեն ինչ չքանում էր իր աչքից․․․ Ակամայից շարժելով ձեռքը, նա հանկարծ զգաց, որ բռունցքով սեղմել է քսան կոպեկանոցը։ Նա բացեց բռունցքը, աչքերը հառեց դրամին, թափ առավ ու դա նետեց ջուրը, հետո շուռ եկավ ու գնաց տուն։ Նրան թվաց, թե այդ րոպեին կարծես մկրատով ինքն իրեն կտրեց ամենքից և ամեն ինչից։
Նա իր խցիկը վերադարձավ արդեն իրիկնադեմին, ուրեմն մոտ վեց ժամ տանը չէր եղել։ Թե ինչ տեղերով և ինչպես վերադարձավ, այդ բոլորովին չէր հիշում։ Հանվելով և ամբողջովին դողալով, ինչպես վազքից ուժասպառ եղած ձի, նա պառկեց բազմոցի վիավրա, ծածկվեց վերարկուով և իսկույն անզգայացավ։
Բոլորովին մթնել էր, երբ նա սթափվեց զարհուրելի մի ճչոցից, Տե՛ը ճչոցից։ Տե՛ր աստված, այդ ի՞նչ ճիչ է։ Այդպիսի անբնական ձայներ, այդպիսի ոռնոց, ողբ, կրճտոց, ծեծ ու հայհոյանքներ նա դեռ երբեք չէր լսել ու չէր տեսել։ Այդպիսի գազանություն, այդպիսի կատաղություն նա չէր էլ կարող երևակայել։ Նա սարսափահար վեր կացավ ու նստեց իր անկողնու վրա՝ յուրաքանչյուր ակնթարթ նվաղելով ու տանջվելով։ Տուրուդմբոցը, ճիչերն ու հայհոյանքները ավելի ու ավելի էին ուժեղանում։ Եվ ահա մեծագույն զարմանքով նա հանկարծ լսեց իր տանտիրուհու ձայնը։ Վերջինս բղավում, ճղճղում ու ճչում էր արագ-արագ, բաց թողնելով առանձին բառեր, այնպես որ անկարելի էր հասկանալ, թե ինչ էր աղերսում. դե, իհարկե, աղերսում էր, որ իրեն չծեծեն, որովհետև նրան անողոքաբար ծեծում էին սանդուղքի վրա։ Ծեծողի ձայնը զայրույթից ու կատաղությունից այնքան զարհուրելի էր դարձել, որ արդեն միայն խռխռում էր, բայց և այնպես ծեծողն էլ ինչ-որ բան էր ասում ու նույնպես արագ-արագ, անհասկանալի, շտապելով ու խեղդվելով։ Հանկարծ Ռասկոլնիկովը դողաց տերևի նման, նա ճանաչեց այդ ձայնը, դա Իլյա Պետրովիչի ձայնն էր։ Իլյա Պետրովիչը այստեղ է ու ծեծո՜ւմ է տանտիրուհուն։ Նա տանտիրուհուն խփում է ոտքերով, նրա գլուխը զարկում է սանդուղքի աստիճաններին— դա պարզ է, դա զգացվում է ձայներից, ճիչերից, հարվածներից։ Ի՞նչ է դա, աշխարհը հո չի՞ շուռ եկել։ Լսվում էր, թե ինչպես բոլոր հարկերից մարդիկ հավաքվում էին սանդուղքի վրա, լսվում էին ձայներ, բացականչություններ, դոփյուն, դռների թակոց ու շրխկոց, վազվզոց։ «Բայց ինչի՞ համար, ինչի՞ համար են ծեծում, ու մի՞թե այդ կարելի է»,― կրկնում էր Ռասկոլնիկովը՝ լրջորեն մտածելով, թե ինքը բոլորովին խելագարվել է։ Բայց ոչ, ինքը շատ պարզ է լսում․․․ հետևաբար, եթե բանը այդպես է, հիմա իր մոտ էլ կգան, «որովհետև․․․ այդ ամենը նույն պատճառով է․․․ երեկվա դեպքի պատճառով․․․ Տեր աստված»։ Նա ուզեց դուռը փակել կեռով, բայց ձեռքը չբարձրացավ․․․ և դա ապարդյուն կլիներ։ Վախը սառույցի պես պատեց նրա հոգին, խոշտանգեց նրան, քարացրեց նրան․․․ Բայց ահա, վերջապես, այդ ամբողջ աղմուկը, որ ամբողջ տասը րոպե էր տևել, սկսեց հետզհետե հանդարտվել։ Տանտիրուհին տնքում էր ու հառաչում։ Իլյա Պետրովիչը դեռ էլի սպառնալիք ու հայհոյանք էր թափում․․․ Բայց ահա, վերջապես, նա էլ կարծես լռեց, էլ չի լսվում նրա ձայնը, «Միթե գնաց․ տեր աստված»։ Այո, ահա դեռևս տնքալով ու լալով, հեռանում է նաև տանտիրուհին․․․ ահա և շրխկալով փակվեց նրա դուռը․․․ Ահա և ամբոխը ցրվում է սանդուղքից ու գնում բնակարանները. մարդիկ «ախ» են քաշում, վիճում, կանչում իրար, մերթ բղավում են ու մերթ փսփսում։ Երևի դրանք շատ են եղել, համարյա ամբողջ տունն էր հավաքվել։ «Բայց, աստված իմ, մի՞թե հնարավոր է այդ ամենը։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ էր նա այստեղ եկել»։
Ռասկոլնիկովը ուժասպառ ընկավ բազմոցին, բայց արդեն չէր կարողանում աչքերը փակել. նա մոտ կես ժամ պառկեց ծանր տանջվելով, անսահման սարսափի այնպիսի անտանելի զգացումով, որը դեռ երբեք չէր ապրել։ Հանկարծ նրա սենյակը լուսավորվեց պայծառ լույսով. ներս մտավ Նաստասյան, ձեռքին վառվող մոմ և մի ափսե սուպ։ Ուշադրությամբ նայելով նրան ու տեսնելով, որ նա քնած չէ, Նաստասյան մոմը դրեց սեղանին ու սկսեց տեղավորել իր բերած հացը, ափսեն, գդալը։
Այդ կատարվեց առավոտյան ժամը տասին։ Առավոտյան այդ ժամին, պարզ օրերին միշտ էլ արևի մի երկար ցոլք էր ընկնում սենյակի աջ պատին ու լուսավորում դռան կողքի անկյունը։ Ռասկոլնիկովի անկողնու մոտ կանգնել էին Նաստասյան ու էլի մի մարդ, որը լարված հետաքրքրությամբ նայում էր նրան ու բոլորովին անծանոթ էր։ Դա կապա հագած, կարճլիկ մորուքով մի մարդ էր, իր արտաքինով արտելականի էր նմանվում։ Կիսաբաց դռնից նայում էր տանտիրուհին։ Ռասկոլնիկովը մի քիչ բարձրացավ տեղից։
— Այդ ո՞վ է, Նաստասյա,— հարցրեց նա՝ ցույց տալով երիաաաարդին։երիտասարդին։
— Ըհը՜, զարթնեց,— ասաց Նաստասյան։
— Սակայն ես մի ուրիշ անգամ էլ կգամ։
— Ոչ, ոչ, ինչո՞ւ դուք անհանգստանաք։ Դուք խելոք մարդ եք․․․ Դեհ, Ռոդյա, մի ուշացնի հյուրին․․․ Տեսնո՞ւմ էսես, սպասում է,— ու Ռազումիխինը լրջորեն պատրաստվեց Ռասկոլնիկովի ձեռքից բռնելու և ստորագրել տալու։
— Թող, ես ինքս․․․— ասաց Ռասկոյնիկովը, վերցրեց գրիչը և ստորագրեց մատյանում։ Արտելականը հանձնեց փողը և գնաց։
— Շուտ արա, թեյ էլ բեր, Նաստասյա, որովհետև թեյի մասին կարծես թե կարելի է և չխորհրդակցել։ Ահա և գարեջուրը։— Ռազումիխինը վեր կացավ ու նստեց իր աթոռին, սուպն ու տավարի միսը քաշեց իր կողմը ու սկսեց ուտել այնպիսի ախորժակով, որ կարծես թե երեք օր ոչինչ չէր կերել։
— Ես, ախպեր֊տղա, ամեն օր այսպես ճաշում եմ ձեզ մոտ,— փնթփնթաց նա, որքան այդ թույլ էր տայիս տալիս տավարի մսով լիք լցված բերանը,— և այս ամենը Պաշենկան, քո տանտիրուհին է, տնօրինում, սրտանց պատիվ է անում ինձ։ Ես, իհարկե, որևէ բան չեմ պահանջում, ոչ էլ բողոքում։ Ահա և Նաստասյան թեյ թեթեց։ Ա՜յ թե ճարպիկն է, հա՜֊ա։ Նաստենկա, գարեջուր կուզե՞ս։
— Ի-ի՜հ, ա՛յդ էր պակաս։
— Լցրու։ Կաց, ես ինքս կլցնեմ քեզ համար․ սեղան նստիր։
Ռազումիխինը իսկույն գործի անցավ, թեյ լցրեց, հետո մի ուրիշ բաժակ էլ լցրեց, թողեց իր նախաճաշը, վեր կացավ ու դարձյալ նստեց բազմոցին։ Նա էլի ձախ ձեռքով գրկեց հիվանդի գլուխը, բարձրացրեց այն ու սկսեց թեյի գդալով թեյ խմեցնել նրան՝ նորից անընդհատ և մի առանձին եռանդով փչելսվ փչելով թեյը, կարծես թե փչելու հենց այդ պրոցեսն էր ապաքինման ամենագլխավոր ու փրկարար միջոցը։ Ռասկոլնիկովը լուռ էր և չէր դիմադրում, թեև իր մեջ բավականաչափ ուժ էր զգում առանց որևէ կողմնակի օգնության քիչ բարձրանալու և նստելու բազմոցին, ու ոչ միայն կարող էր ձեռքերը այնքան շարժել, որ բռներ գդալը կամ բաժակը, այլև կարող էր գուցե և քայլել։ Բայց մի ինչ-որ տարօրինակ, համարյա գազանային խորամանկությամբ նա հանկարծ միտք հղացավ առժամապես թաքցնել իր ուժերը, սպասել, անճարակ ձևանալ, եթե հարկավոր լինի, նույնիսկ ցույց տալ, թե այնքան էլ հասկացող չէ, ու միաժամանակ լսել ու իմանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Ասենք նա չէր կարողանում հաղթահարել իր զզվանքը, տասը գդալ թեյ կուլ տալով, նա հանկարծ գլուխը հանեց Ռազումիխինի թևի տակից, քմահաճորեն ետ մղեց գդալը ու նորից ընկավ բարձին։ Նրա գլխի տակ հիմա իսկական, փետուրե և մաքուր երեսներով բարձեր էին դրված, նա այդ էլ նկատեց և ուշադրության առավ։
— Հարկավոր է, որ Պաշենկան հենց այսօր մեզ մորու մուրաբա ուղարկի, Ռոդյայի համար խմելիք կլինի,— ասաց Ռազումիխինը, նստեց իր տեղը ու էլի սկսեց սուպ ուտել և գարեշուր գարեջուր խմել։
— Նա որտեղի՞ց մորի վերցնի,— հարցրեց Նաստասյան, որը բացած հինգ մատների վրա պահել էր ափսեիկը և դրանից «կծովի» թեյ էր խմում։
— Ի-ի՜հ, փուչ կենդանի,— դարձյալ գոչեց Նաստասյան, որին այդ խոսակցությունը ըստ երևույթին անասելի երանություն էր պատճառում։
— Վատ է, սիրելիս, որ դու հենց սկզբից չկարողացար գործին ձեռնամուխ լինել։ Տանտիրուհու հետ այդպես չպետք էր վարվել։ Չէ՞, որ նա, այսպես ասած, բոլորովին յուրատեսակ բնավորություն ունի։ Հա՛, բնավորության մասին հետո կխոսենք․․․ Միայն թե, զորօրինակ, ինչպե՞ս կարելի էր բանը այնտեղ հասցնել, որ նա համարձակվեր քեզ ճաշ չուղարկել։ Կամ, զորօրինակ, վերցնենք այդ մուրհակը։ Դու գժվե՞լ էիր, ինչ է, որ մուրհակ էիր ստորագրում։ Կամ, զորօրինակ, այդ ամուսնությունը, որ ենթադրվում էր այն ժամանակ, երբ տանտիրուհու դուստրը, Նատալյա Եգորովնան դեռ կենդանի էր․․․ Ես ամեն ինչ գիտեմ։ Սակայն ես տեսնում եմ, որ դա նրբաբնույթ հարց է, և որ ես ավանակ եմ. դու ինձ ներիր։ Բայց, ի դեպ, խոսենք հիմարության մասին, դու ի՞նչ ես կարծում, Պրասկովյա Պավլովնան հո այնքան էլ հիմար չէ, ինչպես այդ կարելի է ենթադրել առաջին հայացքից, հը՞։
— Այո․․․— քրթմնջաք Ռասկոլնիկովը՝ նայելով մի կողմ, բայց հասկանալով, որ ավելի շահավետ է մասնակցել խոսակցությանը։
— Պաշենկա՛ է անվանում, դրա ռեխին մտիկ,— նրա հետևից ասաց Նաստասյան. հետո բացեց դուռը և սկսեց ականջ դնել, բայց չհամբերեց ու վազեց ներքև։ Նրա համար շատ հետաքրքիր էր իմանալ, թե Ռազումիխինը ինչի մասին է խոսում տանտիրուհու հետ. առհասարակ երևում էր, որ Ռազումիխինը բոլորովին հրապուրել էր նրան։
Հենց որ Նաստասյայի ետևից դուռը ծածկվեց, հիվանդը իր վրայից դեն գցեց վերմակը ու գժվածի պես վեր թռավ անկողնուց։ Այրող, ջղաձգական անհամբերությամբ նա սպասում էր, որ նրանք շուտ հեռանան, որպեսզի ինքը նրանց բացակայությամբ գործի անցնի։ Բայց ի՞նչ գործի, նա կարծես թե հիմա հակառակի պես մոռացավ այդ բանը։ «Տեր իմ, ասա ինձ միայն այսքանը, արդյոք նրանք գիտե՞ն ամեն ինչ, թե՞ չգիտեն։ Գուցե արդեն գիտեն, ու քանի դեռ պառկած եմ, հակառակն են ձևացնում, ձեռ են առնում, հետո էլ հանկարծ ներս կմտնեն ու կասեն, որ ամեն ինչ վաղուց հայտնի է, և որ իրենք հենց այնպես, լռում էին․․․ Հիմա ի՞նչ անեմ։ Թարսի պես մոռացա, մոռացա։ Հանկարծ մոռացա, իսկ քիջ քիչ առաջ հիշում էի․․․»։
Նա կանգնել էր սենյակի մեջտեղում և տանջալից տարակուսանքով նայում էր շուրջը․ մոտեցավ դռանը, բացեց, ականջ դրեց, բայց դա այն չէ, ինչ֊որ ինքը կուզենար անել։ Հանկարծ կարծես ինչ֊որ բան հիշելով, նետվեց դեպի այն անկյունը, ուր պաստառի տակ խոռոչ էր բացված, սկսեց հայացքով զննել այն, ձեռքը տարավ խոռոչի մեջ, շոշափեց, բայց դա էլ այն չէր, ինչ-որ պետք էր անել։ Նա մոտեցավ վառարանին, բացեց ու սկսեց շոշափել մոխիրը. անդրավարտիքի ծոպերի կտորները և պատառոտած գրպանի ծվենները այնպես էլ ընկած էին, ինչպես որ ինքը դրել էր այն ժամանակ, հետևաբար ոչ ոք չէր նայել։ Այստեղ նա հիշեց գուլպան, որի մասին քիչ առաջ պատմում էր Ռազումիխինը։ Ճիշտ է, ահա դա բազմոցի վրա է, վերմակի տակ, բայց այն ժամանակներից այնքան է ճմռթվել ու կեղտոտվել, որ իհարկե, Զամետովը ոչինչ չէր կարող նկատել։
— Տե՛ր աստված, ինչո՞ւ այսպես եղավ․․․
— Դե ինչ կա որ, առողջ կլինես։ Ո՞ւր ես շտապում , տեսակցությա՞ն, թե՞ ինչ։ Հիմա ամբողջ ժամանակը մեր տրամադրության տակ է։ Երեք ժամ է, որ ես քեզ էի սպասում, երեք անգամ եկա, քնած էիր։ Երկու անգամ գնացի Զոսիմովի մոտ, տանը չէր։ Ոչինչ, կգա․․․ Իմ գործերով էլ էի զբաղվում։ Ես այսօր տեղափոխվեցի, հորեղբորս հետ բոլորովին տեղափոխվեցի։ Ես հիմա հորեղբայր ունեմ․․․ Դեհ, գործի անցնենք․․․ Նաստենկա, բեր կապոցը։ Հիմա մենք․․․ հա՛, ինչպե՞ս ես քեզ զգում։
— Ես առողջ եմ, հիվանդ չեմ․․․ Ռազումիխին, դու վաղո՞ւց ես այստեղ։
Դուռը բացվեց, ներս մտավ բարձրահասակ ու պնդակազմ մի մարդ, որը իր տեսքով կարծես թե արդեն մի քիչ ծանոթ էր Ռասկոլնիկովին։
— Զոսի՛մով, վերշապե՜սվերջապե՜ս,— ուրախ գոչեց Ռազումիխինը։
== IV ==
— Այդ սպանության մասին ես քեզնից առաջ եմ լսել ու նույնիսկ հետաքրքրվում եմ այդ գործով․․․ մասամբ․․․ մի առիթով․․․ լրագրերում էլ եմ կարդացել, և ահա․․․
— Լիզավետային էլ են սպանել,— հանկարծ բերանից թոցրեց թռցրեց Նաստասյան՝ դիմելով Ռասկոլնիկովին։ Նա ամբողջ ժամանակ մնացել էր սենյակում, կուչ էր եկել դռան մոտ ու լսում էր։
— Լիզավետայի՞ն,— հազիվ լսելի ձայնով քրթմնջաց Ռասկոլնիկովը։
— Սպասում եմ տվյալներ ներկարարի մասին։
— Հա՛, դե լսիր այս պատմությունը. սպանությունից հետո ճիշտ երրորդ օրվա առավոտն էր, նրանք դեռ գլուխ էին ցավեցնում Կոխի ու Պեստրյակովի հետ, թեև սրանցից ամեն մեկը ապացուցել էր իր յուրաքանչյուր քայլը, ակներևությունը աչք է ծակում։ Հենց այդ ժամանակ հանկարծ բոլորովին անսպասելի մի փաստ է հայտնվում։ Մի ոմն գյուղացի Դուշկին, հենց այն տան դիմաց գտնվող օղետան տերը, գնում է ոստիկանության գրասենյակ, բերում ոսկե գինդերով մի զարդեղենի տուփ ու ահա թե ինչ է պատմում․ «Երկու օր առաջ, երեկոյան, մոտավորապես ժամը ութից քիչ անց (ուշադրության առ օրը և ժամը) ինձ մոտ եկավ ներկարար բանվոր Միկոլայը, որը մինչ այդ ցերեկով էր գալիս ինձ մոտ։ Նա բերեց ոսկե ականջօզերով ականջօղերով ու թանկագին քարերով այս տուփը ու երկու ռուբլի խնդրեց, ասելով, որ սրանք թողնում է ինձ մոտ իբրև գրավական։ Ես հարցրի՝ ո՞րտեղից ես վերցրել. ասաց, որ մայթի վրա է գտել։ Այդ մասին ես նրան էլ ոչինչ չհարցրի (սա Դուշկինն է ասում), այլ նրան տվի մի թղթե մանեթանոց (այսինքն մի ոուբլի), որովհետև մտածում էի, որ եթե ինձ մոտ չթողնի, ուրիշի մոտ կտանի, մեկ է, խմելու կտա, ավելի լավ է սա ինձ մոտ մնա, դրանից հո վնաս չե՞մ քաշի, իսկ թե որ տերը դուրս գա կամ լուրեր տարածվեն, ես կներկայացնեմ»։ Դե, իհարկե, Դուշկինը գլխից դուրս է տալիս, շնավարի ստում է, ես ճանաչում եմ այդ Դուշկինին, նա ինքը գրավական վերցնող է, թաքցնում է գողացածը ու երեսուն ռուբլի արժողությամբ իրը Միկոլայից ամենևին էլ «ներկայացնելու» համար չի վերցրել։ Ուղղակի վախենալուց է գրասենյակ գնացել։ Հա՛, գրողի ծոցը, լսիր, Դուշկինը շարունակում է. «Այդ գյուղացուն, Միկոլայ Դեմենտևին, փոքրուց եմ ճանաչում, մեր նահանգից է, Զարայսկի գավառից, մենք ինքներս հո Ռյազանի նահանգից ենք։ Իսկ Միկոլայը թեև հարբեցող չէ, բայց խմում է, ու մեզ հայտնի էր, որ նա հենց այդ տանն է աշխատում, ներկում Միտրիի հետ, իսկ նա ու Միտրին մի տեղից են։ Ու ստանալով մանեթանոցը, նա իսկույն մանրեց, միանգամից երկու թաս արաղ խմեց, վերցրեց մանրը ու գնաց, իսկ Միտրիին ես այդ պահին նրա հետ չտեսա։ Մյուս օրը մենք լսեցինք, որ Ալյոնա Իվանովնային ու նրա քույր Լիզավետա Իվանովնային սպանել են կացնով, մենք նրանց ճանաչում էինք, ու ես այստեղ կասկած տարա ականջօղերի մասին, քանի որ մեզ հայտնի էր, որ հանգուցյալ պառավը գրավականով փող էր տալիս։ ես Ես գնացի նրանց ապրած տունը, կամացուկ բարձրացա ու նախ և առաջ հարցրի՝ այստե՞ղ է Միկոլայը։ Միտրեյը ասավ, թե Միկոլայը քեֆ է արել, տուն է եկել լուսաբացին, հարբած, տանը մնացել է մոտ տասը րոպե ու էլի գնացել է, իսկ Միտրեյը հետո նրան չի տեսել ու աշխատանքը մենակ է վերջացնում։ Իսկ նրանք աշխատում էին սպանվածների բնակարանից ներքև, երկրորդ հարկում։ Լսելով այդ բոլորը, մենք այդ ժամանակ ոչ ոքի ոչինչ չհայտնեցինք (սա Դուշկինն է ասում), իսկ սպանության մասին ինչ որ կարող էինք իմացանք ու էլի նույն կասկածանքով տուն վերադարձանք։ Իսկ այսօր առավոտյան, ժամը ութին (այսինքն սպանության երրորդ օրը, հասկանո՞ւմ ես) մեկ էլ տեսնեմ ինձ մոտ է գալիս Միկոլայը, խմած, բայց այնքան էլ հարբած չէ, կարող է խոսք հասկանալ։ Նստեց նստարանին, լռում է։ Այդ պահին, բացի նրանից, օղետանը կար ընդամենը մեկ կողմնակի մարդ, մի ծանոթ մարդ էլ քնել էր նստարանի վրա, այնտեղ էին և մեր երկու տղաները։— Տեսե՞լ ես Միտրեին,— հարցնում եմ ես։ — Ոչ,— ասում է,— չեմ տեսել։— Ու այստեղ չե՞ս եղել։— Երկու օր չեմ եղել,— ասում է նա։— Իսկ այս գիշեր որտե՞ղ ես եղել։— Պեսկիում— ասում է,— կոլոմնացիների մոտ։— Իսկ այն օրը որտեղի՞ց էիր վերցրել ականջօղերը,— ասում եմ ես։ — Մայթի վրա եմ գտել,— ու նա այդ այնպես է ասում, որ կարծես թե դա վատ բան է, ու չի նայում։— Լսե՞լ ես, թե այն երեկո, այն ժամին ինչ է պատահել ձեր ներկած բնակարանի վերևում,— հարցնում եմ ես։— Ոչ,— ասում է,— չեմ լսել,— իսկ ինձ լսում է աչքերը չռած ու հանկարծ սփրթնում, կավճի գույն առնում։ Ես սա պատմում եմ, նայում նրան, իսկ նա վերցնում է գլխարկը, վեր է կենում։ Ուզեցի բռնել նրան. «Կաց, Միկոլայ,— ասում եմ,— արաղ կխմե՞ս»։ Ու աչքով եմ անում տղային, որ դուռը պահի, ու դուրս եմ գալիս վաճառասեղանի հետևից. Միկոլայը փախչում է ինձնից, վազում փողոց, հետո էլ մյուս փողոցը, ու էլ չտեսա նրան։ Այստեղ իմ կասկածները արդարացան, քանի որ մեղավորը հենց նա է որ կա․․․»
— Անշուշտ․․․— ասաց Զոսիմովը։
— Կաց, լսիր վերջը։ Հասկանայի Հասկանալի է, որ սկսեցին արագ փնտրել Միկոլային. Դուշկինին բռնեցին ու նրա մոտ խուզարկություն կատարեցին, Միտրեին նույնպես, կոլոմնացիներին էլ մի լավ թափ տվին. միայն երրորդ օրը հանկարծ բերում են հենց Միկոլային. նրան բռնել էին № ուղեկալի մոտ, իջևանում։ Նա մտել էր այնտեղ, հանել վզի արծաթե խաչը ու դրա փոխարեն մի բաժակ օղի խնդրել։ Տվեցին։ Քիչ հետո մի կին գնում է գոմ ու պատի անցքից տեսնամ տեսնում է, որ նա սարայում գոտին կապել է գերանին, կախաղան սարքել․ բարձրանում է գերանի կտորի վրա և ուզում է օղակը վիզը գցել. կինը լեղապատառ ճչաց, հավաքվեցին մարդիկ։ «Այ թե դու ինչ տեսակ մարդ ես»։— «Ինձ տարեք,— ասում է,— այսինչ ոստիկանատունը, կխոստովանեմ մեղքս»։ Նրան պատշաճ օնյորներով ներկայացրին այստեղի ոստիկանատունը։ Էհ, ով ես, ինչ ես, քանի տարեկան ես և այլն, և այլն։ «Քսաներկու»,— ասում է նա։ Հարց. «Երբ դու և Միտրեյը աշխատում էիք, այսինչ ժամին սանդուղքով բարձրացող որևէ մեկին չտեսա՞ք»։ Պատասխան, «Հայտնի բան է, գուցե և ինչ֊որ մարդիկ էին անցնում, բայց մենք չնկատեցինք»։ «Իսկ որևէ ձայն կամ աղմուկ կամ ուրիշ բան չլսեցի՞ք»։— «Առանձին ոչինչ չլսեցինք»։— «Իսկ այն օրը քեզ, Միկոլա՛յ, հայտնի՞ էր, որ այսինչ այրի կնոջը և նրա քրոջը այսինչ օրը և ժամին սպանել են ու կողոպտել»։— «Ամենևին ոչինչ հայտնի չէր։ Երրորդ օրը օղետանը Աֆանասի Պավլովիչից լսեցի»։— «Իսկ գինդերը որտեղի՞ց վերցրիր»։— «Մայթի վրա գտա»,— «Ինչո՞ւ մյուս օրը Միտրիի հետ աշխատանքի չգնացիր»։— «Որովհետև քեֆ էի անում»։— «Ո՞րտեղ էիր քեֆ անում»։— «Այսինչ ու այնինչ տեղը»։— «Ինչո՞ւ փախար Դուշկինից»։— «Ինչո՞ւ, որովհետև շատ վախեցա»։— «Ինչի՞ց վախեցար»։ — «Դատից ու պատժվելուց»։— «Ի՞նչպես կարող էիր վախենալ, եթե դու քեզ ոչ մի բանի համար մեղավոր չես զգում»․․․ Էհ, հավատո՞ւմ ես, թե՞ չես հավատում, Զոսիմով, այսպիսի հարց էր տրվել, ու տառացիորեն այսպիսի արաահայտություններով, ես հաստատ գիտեմ, ինձ ճիշտ են հաղորդել։ Ի՞նչ կասես, հը՞։
— Օ, ոչ, այնուամենայնիվ հանցանշաններ կան։
— Ճիշտ չես ասում, է՛, տաքանում ես։ Հապա գինդե՞րը: Պառավի սնդուկում եղած գինդերը այն օրը և այն ժամին գտնվում էին Նիկոլայի մոտ. համաձայնիր, որ դրանք որևէ կերպ պետք է որ ընկնեին նրա ձեռքը։ Այդպիսի հետաքննության դեպքում դա քիչ բան չէ։
— Ինչպե՞ս են ընկել, ի՞նչպես են ընկել,— բղավեց Ռազումիխինը,— և մի՞թե դու, բժիշկ, դու, որ ամենից առաջ պարտավոր ես ուսումնասիրել մարդուն և առիթ ունես ամեն մեկից ավելի շուտ ուսումնասիրել մարդկային բնավորությունը,— մի՞թե այդ բոլոր տվյալներից դու չես տեսնում, թե ինչ բնավորոլթյուն բնավորություն ունի այդ Նիկոլայը։ Մի՞թե մի անգամից չես տեսնում, որ հարցաքննությունների ժամանակ նրա տված բոլոր ցուցմունքները սրբազան ճշմարտութչուն են։ Գինդերը ճիշտ այնպես են ընկել նրա ձեռքը, ինչպես որ նա ասել է։ Ոտքը դրել է տուփին և դա վերցրել։
— Սրբազան ճշմարտութչո՜ւն։ Այնուամենայնիվ ինքը հո խոստովանե՞լ է, որ առաջին անգամ սուտ է ասել։
— Լսիր ինձ։ Ուշադրությամբ լսիր. դռնապանը, Կոխը, Պեստրյակովը, մյուս դռնապանը, առաջին դռնապանի կինը, այդ ժամին դռնապանի սենյակում նստած մեշչանուհին և արքունի խորհրդական Կրյուկովը, որ հենց այդ րոպեին իջել էր կառքից և մի կնոջ հետ դարպասից ներս էր մտնում՝ այդ բոլորը, ութ թե տասը վկաները, միաձայն ասում են, որ Նիկոլայը գետնել էր Դմիտրիին, ընկել նրա վրա և դնքսում էր նրան, իսկ Դմիտրին բռնել էր նրա մազերից ու նույնպես գնքսում էր։ Նրանք ընկել են ճանապարհի վրա ու խափանում են անցումը, նրանց նախատում են ամեն կողմից, իսկ նրանք «ինչպես փոքր երեխաներ» (տառացիորեն վկաների արտահայտությունը) ընկել են իրար վրա, ճվճվում են, կռվում ու քրքջում, երկուսն էլ քրքջում են ասես իրար հետ մրցելով, դեմքերին ամենածիծաղելի արտահայտություն տալով, ու երեխաների պես իրար ետևից վազում են փողոց։ Լսեցի՞ր։ Հիմա խստորեն նկատի առ. վերևում դիակները դեռ տաք են, լսո՞ւմ ես, տաք են, այդպիսի վիճակում են դրանց գտել։ Եթե նիկոլայն Նիկոլայն ու Դմիտրին են սպանել, կամ միայն Նիկոլայն է սպանել, ու կոտրելով թալանել են սնդուկները կամ որևէ կերպ մասնակցել կողոպուտին, ապա թույլ տուր քեզ միայն մի բան հարցնեմ, արդյո՞ք այդպիսի հոգեկան տրամադրությունը, այսինքն՝ ճվճվոցները, քրքիջը, դարպասի մոտ եղած երեխայական տուրուդմբոցը սազական է կացիններին, արյանը, եղեռնագործի խորամանկությանը, զգուշությանը, կողոպուտին։ Սպանությունից հետո ընդամենը մի հինգ կամ տաս րոպե է անցել,— բանից այդպես է դուրս գալիս,— դիակները դեռ տաք են, ու հանկարծ թողնելով և՛ դիակները, և՛ բաց բնակարանը, ու գիտենալով, որ այդ րոպեին մարդիկ են անցել այդտեղ, ու դեն գցելով թալանած գույքը, փոքր երեխաների պես ընկել են ճանապարհին, քրքջում են, ընդհանար ուշադրություն գրավում, և այս ամենին տասը միաձայն վկաներ կան։
— Իհարկե, տարօրինակ է. հասկանալի է, որ դա հնարավոր բան չէ, բայց․․․
― Ոչ, եղբայր, էլ ի՞նչ ''բայց''։ Եթե նույն օրը և ժամին Նիկոլայի ձեռքն ընկած գինդերը իրոք նրա դեմ ուղղված կարևոր փաստ են հանդիսանում, որը, սակայն, ուղղակի բացատրվում է նրա ցուցմունքներով, հետևաբար դեռ ''վիճելի է'', ապա պետք է նաև նկատի առնել արդարացուցիչ փաստերը, մանավանդ որ դրանք ''անհերքելի'' փաստեր են։ Իսկ դու ի՞նչ ես կարծում, ըստ մեր իրավաբանության բնույթի այդպիսի փաստը, որ հիմնված է միայն հոգեբանական անկարելիության, միայն հոգեկան տրամադրության վրա, արդյո՞ք նրանք կընդունեն կամ ընդունակ են ընդունելու իբրև այնպիսի փաստ, որը անհերքելի է և բացասում է բոլոր մեղադրական ու իրեղեն փաստերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Ոչ, չեն ընդունի, ոչ մի կերպ չեն ընդունի, որովհետև,— ասում են նրանք,— տուփը գտնված է, և այդ մարդը ուղում ուզում էր խեղդվել, «Այդ չէր լինի, եթե նա իրեն մեղավոր չզգար»։ Ահա հիմնական հարցը, ահա թե ինչու եմ ես տաքանում։ Հասկացիր։
— Ես հո տեսնում եմ, որ դու տաքանում ես։ Կաց, մոռացա հարցնել՝ ինչո՞վ է ապացուցված, որ գինդերով տուփը իսկապես պառավի սնդուկից է։
— Դա ապացուցված է,— հոնքերը կիտելով ու կարծես դժկամ պատասխանեց Ռազումիխինը։— Կոխը ճանաչել էր իրը և մատնացույց արել այն գրավ դնողին, իսկ սա հաստատել էր, որ դա իրենն է։
— Հը՛մ։ Հիմա էլի մի հարց. արդյոք որևէ մեկը նիկոլային Նիկոլային չի՞ տեսել այն ժամանակ, երբ Կոխը և Պեստրյակովը բարձրացել էին սանդուղքով, և արդյոք չի՞ կարելի դա ապացուցել որևէ բանով։
— Հենց բանն էլ այդ է, որ ոչ ոք չի տեսել,— սրտնեղելով պատասխանեց Ռազումիխինը,— հենց այդ էլ վատ է, նույնիսկ Կոխն ու Պեստրյակովն էլ վերև անցնելիս չեն նկատել Նիկոլային ու Միտկային, թեև նրանց վկայությունը հիմա այնքան էլ մեծ նշանակություն չէր ունենա։ Ասում են՝ «Տեսանք, որ բնակարանը բաց էր, որ այնտեղ երևի մարդիկ էին աշխատում, բայց անցնելիս ուշադրություն չդարձրինք և ստույգ չենք հիշում, թե այդ րոպեին այնտեղ աշխատողներ կայի՞ն, թե՞ չէ»։
— Ահա Ռասկոլնիկովը,— ծամծմեց Զոսիմովը՝ գլխով ցույց տալով հիվանդին, հետո էլ հորանջեց՝ չափից դուրս շատ բաց անելով բերանը և երկար պահելով այդ վիճակում։ Այնուհետև ձեռքը դանդաղ տարավ բաճկոնակի գրպանը, հանեց ահագին, կորնթարդ, ոսկե փակ ժամացույցը, բացեց, նայեց և նույնպես դանդաղ ու ծուլորեն դրեց տեղը։
Ինքը՝ Ռասկոլնիկովը, շարունակ լուռ պառկած էր մեջքի վրա ու համառորեն, թեպետև առանց որևէ մտքի, նայում էր եկվորին։ Նրա դեմքը, որ հիմա շուռ էր եկել պաստառի հետաքրքիր ծաղկից, չափազանց գունատ էր և արտասովոր տառապանք էր արտահայտում, կարծես նա հենց քիչ առաջ տանջալից վիրահատության էր ենթարկվել կամ նրան հենց նոր էին ազատել խոշտանգումից։ Բայց եկվոր պարոնը հետզհետե ավելի ու ավելի գրավեց նրա ուշադրությանը, նրա մեջ տարակուսանք, հետո անվստահություն և նույնիսկ կարծես թե վախ առաջացրեց։ Իսկ երբ Զոսիմովը ցույց տվեց նրան ու ասաց՝ «Ահա Ռասկոլնիկովը», նա հանկարծ արագ րաբձրացավ բարձրացավ տեղից, ասես վեր ցատկեց, նստեց անկողնու վրա ու համարյա ցասկոտ, բայց կցկտուր և թույլ ձայնով ասաց.
— Այո, ես եմ Ռասկոլնիկովյը, դուք ի՞նչ եք ուզում։
Պյոտր Պետրովիչը թունդ վիրավորվեց, բայց լռեց։ Նա խիստ շտապում էր գլխի ընկնել, թե այդ ամենը ինչ է նշանակում։ Լռությունը մոտ մի րոպե տևեց։
Այնինչ Ռասկոլնիկովը, որ պատասխանելիս մի փոքր շուռ էր եկել նրա կողմը, հանկարծ նորից սկսեց նրան զննել հայացքով ու մի ինչ֊որ առանձին հետաքրքրությամբ, կարծես թե քիչ առաջ չէր կարողացել ամբողջովին զննել նրան, կամ կարծես թե Պյոտր Պետրովիչի մեջ ինչ֊որ մի նոր բան կար, որ զարմացրել էր նրան, Ռասկոլնիկովը դրա համար նույնիսկ հատուկ մի քիչ բարձրացավ բարձից։ Հիրավի, Պյոտր Պետրովիչի ընդհանուր տեսքում կարծես ապշեցուցիչ էր ինչ֊որ մի առանձնահատկություն, այն է՝ ինչ֊որ մի բան, որը արդարացնում էր այժմ նրան անպատկառորեն տրված «փեսացու» անունը։ Նախ՝ երևում էր, և նույնիսկ խիստ նկատելի էր, որ Պյոտր Պետրովիչը եռանդով շտապել էր օգտագործել մայրաքաղաքում գտնվելու մի քանի օրերը, որպեսզի մինչև հարսնացուի ժամանումը կարողանար զուգվել֊զարդարվել, սակայն դա միանգամայն անմեղ բան էր և թույլատրելի։ Դեպի լավագույնը իր հաճելի փոփոխության նույնիսկ սեփական, գուցե և նույնիսկ չափազանց ինքնագոհ սեփական գիտակցությունը այդպիսի դեպքում կարող էր ներվել, քանի որ Պյոտր Պետրովիչը փեսացու դառնալու ճանապարհին էր գտնվում։ Նրա ամբողջ հագուստը հենց նոր էր դերձակից վերցված, ու ամեն ինչ լավ էր, բացի միայն այն, որ ամեն ինչ չափազանց նոր էր և չափազանց պարզ էր ցույց տալիս որոշակի նպատակը։ Նույնիսկ պճնամոլական, բոլորովին նոր, կլոր ու լայնեզր գլխարկը վկայում էր այդ նպատակը. Պյոտր Պետրովիչը ինչ֊որ մի առանձին պատկառանքով էր դրա հետ վարվում և մեծ զգուշությամբ էր պահում իր ձեռքերում։ Նույնիսկ գեղեցիկ, յասամանագույն, իսկական ժուվենևյան ձեռնոցներն էլ էին նույնը վկայում, թեկուզ հենց միայն նրանով, որ դրանք չէին հագնում, այլ միայն պահում էին ձեռքերին, շքեղության համար։ Իսկ Պյոտր Պետրովիչի հագուստի մեջ գերակշռում էին երիտասարդական, բաց գույները։ Նա հագել էր բաց֊դարչնագույն երանգի ամառային գեղեցիկ պիջակ, բաց գույնի թեթև անդրավարտիք, նույնպիսի բաճկոնակ, հենց նոր գնված նուրբ սպիտակեղեն, կապել վարդագույն զոլերով բոլորովին թեթև փողկապ, և որ ամենից լավ էր, այդ ամենը նույնիսկ սազում էր Պյոտր Պետրովիչին։ Նրա դեմքը, որ միանգամայն թարմ էր և նույնիսկ գեղեցիկ, առանց այն էլ ավելի երիտասարդական էր թվում, քան այդ թույլ կտար իր քառասունհինգ տարեկան հասակը։ Թուխ այտամորուքը երկու կողմից հաճելի ստվերում էր այն, ասես երկու կոտլետ լիներ, ու խիստ դեղեցիկ խտանում էր մաքուր սափրած, պլպլան կզակի մոտ։ Նույնիսկ մազերը, որոնք, սակայն, միայն մի քիչ ալեխառն էին, սափրիչի ձեոքով սանրած ու գանգրացրած, դրանով որևէ ծիծաղելի կամ որևէ հիմար տեսք չէին տալիս նրան, որպիսին սովորաբար միշտ լինում է մազերի դանգրացման գանգրացման դեպքում, որովհետև դեմքը անխուսափելիորեն նմանվում է պսակի գնացող գերմանացու դեմքին։ Իսկ եթե բավական գեղեցիկ ու պատկառելի այդ դեմքին իրոք որևէ անհաճելի ու վանող բան կար, ապա դա արդեն ուրիշ պատճառներից էր առաջանում։ Առանց քաշվելու դիտելով պ. Լուժինին, Ռասկոլնիկովը թունոտ ժպտաց, նորից ընկավ բարձին ու շարունակեց նայել առաստաղին։
Բայց պարոն Լուժինը սրտապնդվեց, ու թվում է, որ որոշեց առժամապես չնկատել այդ բոլոր տարօրինակությունները։
— Մանրամասն գիտե՞ք։
― Չեմ կարող ասել, բայց այնուհանդերձ ինձ հետաքըոքըրում հետաքրքրում է մի ուրիշ հանգամանք, այսպես ասած՝ մի ամբողջ հարց։ Էլ չեմ խոսում այն մասին, որ վերջին հինգ տարում ստորին դասակարգի մեջ շատացել են հանցագործությունները. չեմ խոսում ամենուրեք անընդհատ տեղի ունեցող կողոպուտների ու հրդեհների մասին. ինձ համար ամենից տարօրինակն այն է, որ հանցագործությունները նույն կերպ և այսպես ասած՝ զուգահեռաբար, շատանում են նաև բարձր դասակարգերում։ Մի տեղ, մեծ ճանապարհի վրա նախկին ուսանողը փոստն է կողոպտել. մի տեղ իրենց հասարակական դիրքով առաջավոր մարդիկ կեղծ թղթադրամներ են շինում. այնտեղ, Մոսկվայում, վերջին փոխառության ու վիճակախաղի տոմսերը կեղծողների մի ամբողջ խումբ է բռնվում, ու գլխավոր մասնակիցներից մեկը ընդհանուր պատմության դասախոս է. մի տեղ, արտասահմանում դրամական և հանելուկային պատճառով սպանում են մեր քարտուղարին․․․ Ու եթե հիմա այդ վաշխառու պառավը սպանված է գրավադիրներից մեկի ձեռքով, ապա ուրեմն սա է՛լ ավելի բարձր դասակարդի դասակարգի մարդ է եղել, որովհետև մուժիկները ոսկե իրեր գրավ չեն դնում. ինչո՞վ բացատրել մեր հասարակության քաղաքակրթված մասի այդ սանձարձակությունը։
— Տնտեսական փոփոխություններ շատ են եղել․․․— արձագանքեց Զոսիմովը։
— Ամեն բանի համար չափ կա,— գոռոզաբար շարունակեց Լուժինը,— տնտեսական իդեան դեռ սպանության հրավեր չէ, ու եթե միայն ենթադրենք․․․
— Իսկ ճի՞շտ է արդյոք, որ դուք,— հանկարծ Ռասկռլնիկովը Ռասկոլնիկովը նրան նորից ընդհատեց բարկությունից դողացող ձայնով, որի մեջ վիրավորանքի ինչ֊որ բերկրանք էր զգացվում,— ճի՞շտ է, որ դուք հենց այն ժամին, երբ ձեր հարսնացուից համաձայնություն ստացաք, ասացիք նրան, որ նրա աղքատ լինելը․․․ առավելապես ուրախալի է ձեզ համար․․․ որովհետև ավելի ձեռնտու է աղքատ կին առնել, հետո նրա վրա իշխելու համար․․․ ու երեսովը տալու, որ դուք նրան բարերարություն եք արել․․․
— Հարգելի պարոն,— ցասկոտ ու ջղայնացած բղավեց բոլորովին կարմրատակած և շփոթված Լուժինը,— հարդելի հարգելի պարոն․․․ աղավաղում եք ասածս։ Ներեցեք ինձ, բայց ես պետք է ձեզ հայտնեմ, որ ձեզ հասած, ավելի լավ է ասել ձեզ հասցրած լուրերի մեջ առողջ հիմքի նշույլ անգամ չկա, ու ես․․․ գլխի եմ ընկնում, թե ով․․․ մի խոսքով․․․ այն կարճամիտը․․․ մի խոսքով, ձեր մայրիկը․․․ առանց այդ էլ ինձ թվում էր, որ նա մի փոքր խանդավառ ու ռոմանտիկ մտքերով է տարվում, թեև, ասենք, զուրկ չէ շատ և շատ գերազանց հատկություններից․․․ Բայց ես այնուամենայնիվ հազարավոր վերստերով հեռու էի այն ենթադրությունից, թե նա կարող էր երևակայությամբ աղճատված այդպիսի ձևով հասկանալ ու ներկայացնել գործը․․․ Ու վերջապես․․․ վերջապես․․․
― Գիտե՞ք ինչ,— գոռաց ՌասկոլևիկովըՌասկոլնիկովը, քիչ բարձրացավ բարձից և սուր, առկայծող հայացքով սևեռուն նայեց Լուժինին,— գիտե՞ք ինչ։
― Ի՞նչ։— Լուժինը կանգ առավ և սպասեց վիրավորված ու ցասկոտ տեսքով։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց։
— Եթե մնայինք, ավելի վատ բան կարող էր լինել,— արդեն սանդուղքի վրա ասաց Զոսիմովը։— Չի կարելի ջղայնացնել․․․
—— Ի՞նչ պատահեց նրան։
— Եթե մի որևէ նպաստավոր շարժառիթ լիներ, նա իրեն ավելի լավ կզգար։ Քիչ առաջ վատ չէր նրա վիճակը․․․ Գիտե՞ս, նրա մտքում մի ինչ-որ բան կա, ինչ֊որ ծածուկ, ճնշող բան․․․ անշուշտ այդպես է. ես դրանից շատ եմ վախենում։
— Այո, այո,— վրա բերեց Ռազումիխինը,— շատ լավ նկատեցի, հետաքրքրվում է, վախենում։ Հենց հիվանդանալու օրը նրան վախեցրել էին ոստիկանության գրասենյակում, վերակացուի մոտ. ուշաթափվել էր։
— Դու այդ մանրամասն ինձ պատմիր երեկոյան, իսկ ես հետս հետո քեզ որոշ բան կասեմ։ Նա շատ է հետաքրքրում ինձ։ Կես ժամից հետո կայցելեմ նրան․․․ Ասենք, բորբոքում չի լինի․․․
— Շնորհակալություն քեզ։ Իսկ ես այդ ժամանակ կսպասեմ Պաշենկայի մոտ և կհետամտեմ Նաստասյայի միջոցով․․․
== VI ==
Բայց հենց որ նա դուրս ելավ, Ռասկոլնիկովը վեր կացավ, կեռով փակեց դուռը, արձակեց ժամ առաջ Ռազումիխինի բերած և նրա ձեռքով նորից կապած հագուստի կապոցը և սկսեց հագնվել։ Տարօրինա՛կ բան. կարծես թե նա հանկարծ բոլորովին հանգստացավ. չկար վերջին ամբողջ ժամանակվա ընթացքում եղած ծանր զառանցանքը, խուճապային վախը։ Այդ մի ինչ-որ տարօրինակ, հանկարծակի հանգստացման առաջին րոպեն էր։ Նրա շարժումները ճշգրիտ և պարզ էին, դրանք հաստատուն մտադրություն էին արտահայտում։ «Հենց այսօր, հենց այսօր․․․»,— քթի աակ տակ փնթփնթում էր նա։ Սակայն նա հասկանում էր, որ դեռ թույլ է, թեև հոգեկան ամենաուժեղ լարվածությունը, որ անդորրության ու կայուն մտադրության էր հասնում, նրան ուժ և ինքնավստահություն էր տալիս, ասենք, նա հուսով էր, որ փողոցում չի ընկնի։ Հագնելով բոլոր նոր շորերը, նայեց սեղանին դրված դրամին, մի փոքր մտածեց ու դրեց գրպանը։ Դրամը քսանհինգ ռուբլի էր։ Վերցրեց նաև պղնձե հինգ կոպեկանոցները, հագուստ գնելու համար Ռազումիխինի ծախսած տասը ռուբլու մանրը։ Հետո կամացուկ հանեց դռան կեռը, դուրս եկավ սենյակից, իջավ սանդուղքով ու խոհանոցի բոլորովին բաց դռնից ներս նայեց. Նաստասյան կանգնել էր մեջքը նրա կողմը, ու կռանալով, փչում էր տանտիրուհու ինքնաեռի կրակը։ Նա ոչինչ չլսեց։ Եվ ո՞վ կարող էր ենթադրել, որ ինքը տանից կգնա։ Մի րոպե հետո նա արդեն փողոցում էր։
Ժամը ութն էր, արևը մայր էր մտնում։ Օդը դարձյալ ծանր էր, բայց նա ագահությամբ շնչում էր այդ գարշահոտ, փոշոտ, քաղաքի վարակված օդը։ Գլուխը սկսեց մի փոքր պտտվեր հանկարծ մի ինչ֊որ օտարոտի եռանդ փայլեց նրա բորբոքված աչքերում և նիհարած, դեղնադալուկ դեմքին։ Նա չգիտեր և չէր էլ մտածում, թե ուր պիտի գնա. միայն գիտեր, «որ այդ ամենը պետք է վերջացնել հենց այսօր, միանգամից, անմիջապես, որ ինքը այլ կերպ չի վերադառնա տուն, որովհետև ''չի ուզում այդպես ապրել''»: »։ Ինչպե՞ս վերջացնել, ինչո՞վ վերջացնել, այդ մասին նա պատկերացում անգամ չուներ և չէր էլ ուզում մտածել։ Նա վանում էր միտքը, միտքը տանջում էր նրան։ Նա միայն զգում էր և գիտեր, որ հարկավոր է այսպես թե այնպես փոխել ամեն ինչ, «թեկուզ ինչ կերպ էլ լինի», կրկնում էր նա մոլեգին, հաստատուն ինքնավստահությամբ ու վճռականությամբ։
Հին սովորությամբ, իր առաջվա զբոսանքների սովորական ճանապարհով նա գնաց ուղիղ դեպի Սեննայա հրապարակը։ Դեռ այնտեղ չհասած, փողոցում, կաթի խանութի առջև տեսավ մի երիտասարդ, սևամազ երգեհոնահարի, որը փոքրիկ երգեհոնով խիստ հուզիչ մի ռոմանս էր նվագում։ Նա նվագակցում էր իր առջև, մայթի վրա կանգնած մի աղջկա, որը մոտ տասնհինգ տարեկան էր, հագնված էր ինչպես ազնվական աղջիկ, լայն շրջազգեսաով շրջազգեստով էր, թիկնոցով, ձեռնոցներով ու ծղոտե գլխարկով, որը վառ֊կարմիր փետուրով էր զարդարված, այդ ամենը հին էր ու մաշված։ Աղջիկը երգում էր փողոցային, ճռճռան, բայց բավական հաճելի և ուժեղ ձայնով, սպասելով, որ խանութից մի երկու կոպեկ տան։ Ռասկոլնիկովը կանգ առավ երկու֊երեք ունկնդիրների կողքին, լսեց, հանեց մի հինգկոպեկանոց ու դրեց աղջկա ձեռքի մեջ։ Վերջինս հանկարծ երգը ընդհատեց առավել հուզիչ ու բարձր նոտայի վրա, ասես կտրեց այն, կտրուկ ասաց երգեհոնահարին՝ «հերիք է», ու երկուսն էլ հեռացան դեպի հետևյալ խանութը։
— Դուք սիրո՞ւմ եք փողոցային երգեցողությունը,— հանկարծ դիմեց Ռասկոլնիկովը արդեն տարեց մի անցորդի, որ կանգնել էր իր կողքին և թափառաշրջիկի տեսք ուներ։ Սա նայեց նրան ու զարմացավ։— Ես սիրում եմ,— շարունակեց Ռասկոլնիկովը, այն էլ այնպիսի տեսքով, որ կարծես թե ամենևին էլ փողոցային երգեցողության մասին չէր խոսում,— ես սիրում եմ, երբ երգեհոնի նվագակցությամբ երգում են աշնանային ցուրտ, խավար ու խոնավ, անպայման խոնավ երեկոյին, երբ բոլոր անցորդների դեմքերը դալկականաչ ու հիվանդոտ են լինում, կամ, որ ավելի լավ է, երբ թաց ձյուն է իջնում ուղղակի գլխավերևիցդ, առանց քամու, գիտե՞ք այդ, իսկ ձյան միջից գազով լապտերներն են փայլում․․․.
— Չգիտեմ․․․ ներեցեք․․․— փնթփնթաց պարոնը՝ վախենալով թե հարցից և թե Ռասկոլնիկովի տարօրինակ տեսքից, ու անցավ փողոցի մյուս կողմը։
Ռասկոլնիկովը անցավ հրապարակով։ Այնտեղ, անկյունում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել, բոլորը մուժիկներ էին։ Նա մտավ բազմության մեջ՝ նայելով նրանց դեմքերին։ Չգիտես ինչու նա ուզում էր խոսել բոլորի հետ։ Բայց մուժիկները ուշադրություն չէին դարձնում նրա վրա, տեղ-տեղ խմբվում, բարձրաձայն խոսում էին։ Ռասկոլնիկովը մի քիչ կանգնեց, մտածեց ու մայթով գնաց աջ կողմը, դեպի Վ․․․ պողոտան։ Անցնելով հրապարակը, նա մտավ մի նրբանցք․․․
Նա առաջ էլ հաճախ անցնում էր այդ կարճ նրբանցքով, որը ծնկաձև թեքվում էր ու հրապարակից ձգվում դեպի Սադովայա փողոցը։ Վերջին ժամանակներում, երբ ձանձրանում էր, նույնիսկ պահանջ էր զգում թրևելու այդ բոլոր վայրերում, «որպեսզի է՛լ ավելի ձանձրանար»։ Իսկ հիմա այնտեղ գնաց առանց որևէ բանի մասին մտածելու։ Այստեղ կա մի մեծ տուն, որը ամբողջովին զբաղեցրած է օղեկրպակներով և ուտել֊խմելու այլ ձեռնարկություններով, դրանցից ամեն րոպե դուրս էին գալիս կանայք, որոնք հագնված էին այնպես, ինչպես հագնվում են «մոտիկ տեղ գնալիս», գլխաբաց ու միայն շրջազգեստներով։ Նրանք խմբվում էին երկու֊երեք տեղ, մայթի վրա, գլխավորապես ստորին հարկերի մուտքի առջև, որտեղից երկու աստիճանով կարելի էր իջնել խիստ զվարճացուցիչ այլևայլ ձեռնարկություններ։ Մի զվարճատեղից ամբողջ փողոցով մեկ թփթփոց ու աղմուկ էր լսվում, հնչում էր կիթառը, երգում էին, ու այնտեղ շատ ուրախ էր։ Մուտքի առջև կանանց մի մեծ խումբ էր հավաքվել, ոմանք նստել էին աստիճաններին, ոմանք՝ մայթին, ոմանք էլ կանգնած զրուցում էին։ Մոտիկում, փողոցում, բարձրաձայն հայհոյանք թափելով, պապիրոսը բերանին թրևում էր մի հարբած զինվոր ու կարծես ուզում էր մտնել մի որևէ տեղ, բայց ըստ երևույթին մոռացել էր, թե ուր պետք է մտնի։ Երկու քրջոտ մարդ հայհոյում էին իրար, ու փողոցի մեջտեղում մի թունդ հարբած մարդ էր փռվել։ Ռասկոլնիկովը կանգ առավ կանանց մեծ խմբի մոտ։ Նրանք խոսում էին խռպոտ ձայներով, բոլորն էլ չթե շրջազգեստներով էին, այծենու ոտնամաններովդ ոտնամաններով ու գլխաբաց։ Ոմանք քառասուն տարեկանից ավելի էին, կային և տասնյոթ տարեկաններ, համարյա բոլորի աչքատակեըը կապտած էին։
Չգիտես ինչու Ռասկոլնիկովին հետաքրքրում էր այնտեղից, ներքևից լսվող երգեցողությունը, այդ ամբողջ թփթփոցն ու աղմուկը․․․ Այնտեղ, քրքիջի ու ճզճզոցի, աշխույժ երգի բարալիկ ֆալցետի ներքո, կիթառի նվագով կատաղի պարում էր ինչ֊որ մեկը, երգ ու նվագի տակտով կրունկները խփում հատակին։ Ռասկոլնիկովը մուտքի առջև կռացած, ուշադրությամբ, մռայլադեմ ու մտազբաղ լսում էր և մայթից հետաքրքրությամբ նայում դեպի նախասենյակը։
<poem>
Դուն իմ սրտի ճարն ու դեղը,<br />Ինձ մի խփի իզուր տեղը։</poem>
Գեղգեղում էբ էր երգչի բարալիկ ձայնը։ Ռասկոլնիկովը շատ էր ուզում լսել, թե ինչ են երգում, ասես հենց այդ էր ամբողջ գործը։
«Ներս չմտնե՞մ»,— մտածեք նա։— «Հռհռում են, հարբած են։ Դե, ինչ կա որ, չխմե՞մ ու հարբեմ»։
«Էհ, թեկուզև նա լինի»,— մտածեց Ռասկոլնիկովը։
Օդի Օղի կհրամայե՞ք,— հարցրեց սպասավորը։
— Թեյ մատուցիր։ Բեր ինձ թերթեր, հները, վերջին հինգ օրվա, իսկ ես քեզ օղեդրամ կտամ։
Վերջապես, նա գտավ այն, ինչ որ փնտրում էր, ու սկսեց կարդալ, տողերը ցատկոտում էին նրա աչքերում, սակայն նա մինչև վերջ կարդաց ամբողջ «լուրը» ու սկսեց հետևյալ համարներում ագահությամբ փնտրել հետագա հավելումները։ Թերթերը շուռումուռ անելիս նրա ձեռքերը դողում էին ջղաձգական անհամբերությունից։ Հանկարծ ինչ-որ մեկը նստեց նրա կողքին, նրա սեղանի մոտ։ Ռասկոլնիկովը նայեց. Զամետովն էր, հենց այն Զամետովը, նույն տեսքով, մատանիներով, ոսկե շղթաներով, սև, գանգուր և օծված մազերի բաժուկով, պճնամոլական բաճկոնակով, մի քիչ մաշված սերթուկով և չլվացած շապկով։ Նա ուրախ էր, գոնե շատ ուրախ և բարեսիրտ էր ժպտում։ Նրա թուխ դեմքը մի փոքր կարմրել էր շամպայն խմելուց։
— Ինչպե՞ս, դուք այստե՞ղ,— հարցրեց նա տարակուսանքով և այնպիսի տոնով, որ կարծես թե իր ամբողջ կյանքում ծանոթ էր Ռասկոլնիկովի հետ,— իսկ դեռ երեկ Ռազումիխինը ինձ ասել էր, որ դուք ուշագնաց վիճակում եք։ Ա՛յ քեղ քեզ տարօրինակ բան։ Ես հո եղել եմ ձեզ մոտ․․․
Ռասկոլնիկովը գիտեր, որ նա կմոտենա։ Լրագրերը մի կողմ դրեց և դարձավ դեպի Զամետովը։ Նրա շրթունքները քմծիծաղ էին տալիս, և այդ քմծիծաղը ինչ֊որ մի նոր, ջղայնոտ անհամբերություն էր արտահայտում։
Ռասկոլնիկովը հանկարծ խիստ ուզեց դարձյալ «լեզու ցույց տալ»։ Րոպե առ րոպե նրա մեջքով սարսուռ էր անցնում։
— Ես այդպես չէի անի,— սկսեց նա հեռվից։— Ահա թե ես ինչպես կմանրեի. կհաշվեի առաջին հազարը, այնպես, բոլոր ծայրերից, զննելով յուրաքանչյուր թղթադրամը, ու կսկսեի հաշվել հետևյալ հազարը, կհաշվեի կեսը, կհանեի մի որևէ հիսուն ռուբլիանոց, կնայեի լույսի տակ, շուռ կտայի ու էլի կնայեի լույսի տակ, արդյոք կեղծ չէ՞։ «Ես վախենում եմ,— կասեի,— օրերս իմ մի ազգականուհին այս կերպ քսանհինգ ռուբլի կորցրեց»,— ու այստեղ մի այդպիսի դեպք կպատմեի։ Ու հենց որ սկսեի երրորդ հազարը հաշվել, կասեի՝ ներողություն, կարծես երկրորդ հազարի յոթ հարյուրը սխալ եմ հաշվել, կասկածում եմ. կթողնեի երրորդ հազարը ու էլի կհաշվեի երկրորդը, ու ամբողջ հինգ հազարը, այդպես կհաշվեի։ Ու երբ վերջացնեի, հինգերորդ ու երկրորդ հազարից կհանեի մեկական թղթադրամ, էլի կնայեի լույսի տակ, ու էլի կասկածելով կասեի՝ «խնդրում եմ փոխեք»,— ու գրասենյակի ծառայողին համբերությունից կհանեի, այնպես որ նա չէր էլ գիտենա, թե ինչպես ազատվի ինձնից։ Վերջապես, ամեն ինչ կվերջացննիկվերջացնեի, կգնայի, դուռը կբանայի, բայց ոչ, ներեցեք, նորից ետ կդառնայի որևէ բանի մասին հարցնելու, որևէ բացատրություն ստանալու, ահա թե ես ինչ կանեի։
— Փո՛ւ, ինչ սարսափելի բաներ եք ասում, — ծիծաղելով ասաց Զամետովը։— Դրանք բոլորը լոկ խոսքեր են, իսկ իրականում անշուշտ կսայթաքեիք։ Ես ձեզ պետք է ասեմ, որ իմ կարծիքով ոչ մի այն ես և դուք, այլ փորձված, հանդուգն մարդն էլ չի կարող իր նկատմամբ երաշխավորված լինել։ Էլ ինչո՞ւ հեռու գնանք, ահա մի օրինակ, մեր թաղամասում սպանեցին պառավին։ Կարծես թե սպանողը հանդուգն մարդ է, օրը ցերեկով իրեն այդպիսի վտանգի է ենթարկել, միայն հրաշքով է փրկվել, բայց արի ու տես, որ ձեռքերը դողացել են. չկարողացավ կողոպտել. չդիմացավ, գա դա գործից է երևում․․․
Ռասկոլնիկովը կարծես վիրավորվեց։
― Գործի՜ց է երևում։ Դե հիմա բռնեցեք նրան,— Գոչեց գոչեց նա՝ չարախնդությամբ գրգռելով Զամետովին։
— Ինչ կա որ, կբռնեն։
— Դուք ըստ երևույթին շատ եք հետաքրքրվում դրանով և ուզում եք իմանալ, թե ես ինչպե՞ս կվարվեի նաև այս դեպքում,— հարցրեց դժգոհությամբ։
— Կուզենայի,— կտրուկ և լուրջ պատասխանեց Զամետովյը։ Զամետովը։ Նա սկսել էր չափազանց լուրջ խոսել ու նայել Ռասկոլնիկովին։
— Շա՞տ կուզենայիք։
— Շատ։
— Լավ։ Ահա թե ես ինչպես կվարվեի,— ասաց Ռասկոլնիկովը, դարձյալ դեմքը հանկարծ մոտեցրեց Զամետովի դեմքին, դարձյալ ակնապիշ նայեց նրան ու շշնջալով շարունակեց,— ահա թե ես ինչ կանեի, կվերցնեի փողը և իրերը, ու հեռանալով այնտեղից, ոչ մի տեղ չմտնելով, կգնայի որևէ խուլ վայր, ուր միայն ցանկապատեր են և համարյա ոչ ոք չկա, մի որևէ բանջարանոց կամ նման մի վայր։ Դեռ առաջուց ես այնտեղ կնշեի որևէ անկյունում, ցանկապատի մոտ ընկած, ասեմ թե մեկ կամ մեկուկես փութ ծանրությամբ մի որևէ քար, որը գուցե տան կառուցման օրերից է այնտեղ գտնվում, կբարձրացննի կբարձրացնեի այդ քարը, որի տակ փոս կլիներ, ու բոլոր իրերն ու փողը կդնեի այդ փոսի մեջ, քարը կդնեի իր տեղը, այնպես ինչպես առաջ ընկած էր այն, ոտքով հուպ կտայի ու կհեռանայի։ Ու մի տարի, երկու տարի չէի վերցնի, երեք տարի էլ չէի վերցնի։ Դե թող փնտրեին։ Էլ ո՞նց կգտնեին։
— Դուք խելագար եք,— չգիտես ինչու ասաց Զամետովը նույնպես համարյա շշնջալով, ու չգիտես ինչու հանկարծ Ռասկոլնիկովից ետ քաշվեց։ Ռասկոլնիկովի աչքերը փայլեցին, նա սարսափելի գունատվեց, նրա վերին շրթունքը դողաց ու սկսեց ցնցվել։ Նա որքան կարելի էր թեքվեց դեպի Զամետովը ու սկսեց առանց որևէ բան ասելու շարժել շրթունքները, այդպես շարունակվեց մոտ կես րոպե, նա գիտեր, թե ինչ էր անում, բայց չէր կարողանում զսպվել։ Սարսափելի խոսքը, ինչպես այն ժամանակ դռան սողնակը, այնպես էլ ցատկոտում էր իր շուրթերի վրա. ահա, ահա կթռցնի այն, քիչ է մնում, քիչ է մնում նա ասի այդ խոսքը։
Ռազումիխինը մի քիչ սպասեց, մտածեց ու բաց թողեց նրա թևը։
— Դե ուրեմն գնա գրողի ծոցը,— ասաց նա կամացուկ և համարյա մտազբաղ։— Կաց,— հանկարծակի գոռաց նա, երբ Ռասկոլնիկովը շարժվել էր տեղից,— լսիր ինձ։ Հայտարարում եմ քեզ, որ դուք բոլորդ առանց բացառության պոռոտախոսներ ու սնապարծներ եք։ Ձեր մեջ տանջանք է առաջանում, և դուք այն կրում եք ինչպես հավը՝ հավկիթը․․․ Նույնիսկ այստեղ էլ ուրիշ հեղինակներից եք խոսք գողանում։ Ձեր մեջ ինքնուրույն կյանքի նշույլ անգամ չկա։ Դուք կետաճարպային քսուքից եք կերտված, իսկ արյան փոխարեն ձեր մեջ շիճուկ է հոսում։ Ես ձեզնից ոչ մեկին չեմ հավատում։ Բոլոր հանգամանքներում ձեր առաջին գործն այն է, որ մի կերպ չնմանվեք մարդուն։ Սպասիր,— կրկնապատկված կատաղությամբ բղավեց Ռազումիխինը, նկատելով, որ Ռասկոլնիկովը դարձյալ փորձում է հեռանալ, լսիր մինչև վերջ։ Գիտե՞ս, նոր բնակարան տեղափոխվելու առթիվ այսօր ինձ մոտ մարդիկ խնջույքի են հավաքվում, գուցե և արդեն եկել են, ես այնտեղ թողի հորեղբորս, որ ընդունի մարդկանց, ու վազեցի այստեղ։ Դե ուրեմն եթե դու հիմար չլինեիր, գռեհիկ հիմար, հիմարի գլուխ, օտար լեզվից թարգմանություն չլինեիր․․․ Տեսնո՞ւմ ես, Ռոդյա, ես խոստովանում եմ, դու խելոք տղա ես, բայց և հիմար ես. դե ուրեմն, եթե դու հիմար չլինեիր, ավելի լավ կլիներ այսօր երեկոյան գայիր ինձ մոտ, կնստեինք, էլի, փոխանակ իզուր տեղը դրսում կոշիկ մաշելու։ Դե որ տանից դուրս ես եկել, էլ ի՞նչ պիտի անես։ Տանտերերը փափուկ բազկաթոռ ունեն, ես կվերցնեի քեզ համար․․․ Կլինի թեյ, ընկերական խումբ․․․ Կարող եմ քեզ պառկեցնել թախտին, միայն թե մեր մեջ լինես, թեկուզև պառկած․․․ Զոսիմովն էլ է գալու։ Գուցե կմտնե՞ս ինձ մոտ։
― Ոչ։
— Մակո՛ւյկ վերցրեք, մակո՛ւյկ,— բղավում էին բազմության մեջ։
Բայց արդեն մակույկ հարկավոր չէր․ մի քաղաքապահ վայրէջքի սանդուղքով վազեվազ իջավ ջրի ափը, հանեց վերարկուն և կոշիկները ու նետվեց ջուրը․ գործը շատ չէր․ հոաանքը հոսանքը ջրահեղձին տանում էր վայրէջքի սանդուղքից երկու քայլ հեռավորությամբ, քաղաքապահը աջ ձեռքով բռնեց նրա հագուստից, ձախով իր ընկերոջ մեկնած ձողից, ու ջրահեղձը իսկույն հանվեց ջրից։ Նրան պառկեցրին սանդուղքի գրանիտե սալերին։ Նա շուտով ուշքի եկավ, քիչ բարձրացավ, նստեց ու սկսեց փռշտալ և փնչալ, անհեթեթորեն քամել թրջված հագուստը։ Նա ոչինչ չէր ասում։
— Մեռնելու չափ խմում էր, ա՛յ մարդիկ, մեռնելու չա՛փ,— արդեն Աֆրոսինյուշկայի մոտ ճղճղում էր նույն կանացի ձայնը,— մի անգամ էլ փորձել էր կախվել, պարանը վզից հանեցին։ Ես գնացել էի խանութ, աղջկաս թողել սրա մոտ, որ մտիկ անի, և ահա պատահեց փորձանքը։ Քաղաքից է, տեղացի, իրար կողքի ենք ապրում, հրե՛ն, ծայրից երկրորդ տունը, այնտեղ ենք ապրում․․․
— Կարելի էր ոստիկանատուն տանել,— ավելացրեց քաղքենին։
— Կարիք չկար նրա հետ գլուխ գնելդնել,— ասաց հաղթանդամ դռնապանը։— Հենց թոկից փախած է որ կա։ Ինքն է այդ ուզում, հայտնի բան է, թե որ կպար, էլ պոկ չես գա․․․ Գիտենք, էլի։
«Գնա՞մ ոստիկանատուն, թե՞ չգնամ»,— մտածում էր Ռասկոլնիկովը փողոցների խաչմերուկում կանգ առած ու նայելով շուրջը, կարծես սպասելով ինչ-որ մեկի վերջին խոսքին։ Բայց ոչ մի տեղից ոչ մի արձագանք. ամեն ինչ խուլ էր և լուռ ինչպես այն քարերը, որոնց վրայով քայլում էր ինքը. ամեն ինչ մեռած էր նրա համար, միայն նրա համար․․․ Հանկարծ հեռվում, իրենից մոտ երկու հարյուր քայլ հեռավորությամբ, փողոցի ծայրում, թանձրացած խավարում նա նշմարեց ինչ֊որ ամբոխ, լսեց խոսակցություն, բղավոցներ․․․ Ամբոխի մեջ մի կառք էր կանգնած․․․ Փողոցի մեջտեղից լույս երևաց։ «Այդ ի՞նչ է»։ Ռասկոլնիկովը դարձավ աջ և քայլեց դեպի ամբոխը։ Նա ասես կառչում էր ամեն ինչից, ու մտածելով այդ մասին, սառն քմծիծաղ տվեց, որովհետև հավանորեն որոշել էր ոստիկանատուն գնալ և հաստատ գիտեր, որ այժմ ամեն ինչ կվերջանա։
Ոստիկանները գոհ էին, որ իմացան, թե ով է վնասվածը։ Ռասկոլնիկովը ասաց նաև իր անունը, տվեց իր հասցեն և ամեն կերպ նրանց համոզում էր, որ անզգայացած Մարմելադովին շուտ տանեն նրա բնակարանը, կարծես խնդիրը վերաբերում էր իր հարազատ հորը։
— Այստեղ մոտիկ է, երեք տուն պետք է անցնել,— համոզում էր նա,— Կոզելի, հարուստ գերմանացու տունն է․․․ երևում է, որ սա հարբած տուն էր դնում։ գնում։ Ես սրան ճանաչում եմ․․․ հարբեցող է․․․ Այնտեղ իր ընտանիքն է, կինը, երեխաները, մի աղջիկ ունի։ Ավելի լավ է տանել ոչ թե հիվանդանոց, այլ իր բնակարանը, հենց այդ տանը բժիշկ էլ կա։ Ես կվճարեմ, կվճարեմ․․․ չէ՞ որ յուրայինները կխնամեն, հենց այժմ կօգնեն, թե չէ մինչև, հիվանդանոց հասցնես, կմեռնի․․․
Ռասկոլնիկովը նույնիսկ կարողացավ աննկատելիորեն փող դնել մի ոստիկանի ձեռքի մեջ. առաջարկը, սակայն, օրինավոր էր և ընդունելի, համենայն դեպս այդ կերպ կարելի էր արագացնել օգնությունը։ Տուժածին վերցրին ու տարան. օգնողներ գտնվեցին։ Մինչև Կոզելի տունը մի երեսուն քայլ կլիներ, Ռասկոլնիկովը գնում էր ետևից, զգուշությամբ բռնել էր վնասվածի գլուխը և ցույց տալիս ճանապարհը։
— Որտե՞ղ պառկեցնենք,— շուրջը նայելով հարցրեց ոստիկանը, երբ ներս բերին արյունոտված և անզգայացած Մարմելադովին։
— Բազմոցի վրա, պառկեցրեք ուղղակի բազմոցի վրա, գլուխը այս կողմը,— gույց ցույց էր տալիս Ռասկոլնիկովը։
— Փողոցում կառքի տակ էր ընկել, հարբած էր,— նախասենյակից ասաց մեկը։
Ռասկոլնիկովը ներկաներից մեկին համոզեց գնալ բժշկին կանչելու։ Ինչպես պարզվեց, բժիշկը մոտակա տանն էր ապրում։
— Ես մարդ ուղարկեցի բժշկին կանչեչուկանչելու,— ասաց նա Կատերինա Իվանովնային,— մի անհանգստանաք, ես կվճարեմ։ Ջուր կա՞․․․ բերեք անձեռոցիկ, երեսսրբիչ, որևէ բան, շո՛ւտ. դեռ հայտնի էլ չէ, թե նա ինչպես է վիրավորված․․․ նա վիրավորված է և ոչ թե սպանված, հավատացած եղեք․․․ Տեսնենք ինչ կասի բժիշկը։
Կատերինա Իվանովնան վազեց պատուհանի կողմը, այնտեղ, անկյունում, խարխուլ աթոռի վրա ջրով լեցուն լագան էր դրված, ջուրը պատրաստված էր գիշերը երեխաների և ամուսնու սպիտակեղենը լվալու համար։ Կատերինա Իվանովնան լվացքը անում էր գիշերով, իր սեփական ձեռքերով, առնվազն շաբաթը երկու անգամ, երբեմն է՛լ ավելի հաճախ, որովհետև բանը այնտեղ էր հասել, որ փոխնորդ սպիտակեղեն համարյա արդեն բոլորովին չկար, ընտանիքի յուրաքանչյուր անդամը միայն մի ձեռք սպիտակեղեն ուներ, իսկ Կատերինա Իվանովնան չէր կարող հանգուրժել անմաքրություն, չէր կարող տանը կեղտոտություն տեսնել, այլ ավելի լավ էր համարում ուժից վեր աշխատանք կատարել, տանջվել գիշերները, բոլորի քնած ժամանակ, որպեսզի կարողանար մինչև առավոտ թաց սպիտակեղենը չորացնել սենյակով մեկ կապած պարանի վրա և հագցնել բոլորին։ Նա վերցրեց լագանը, որպեսզի տար Ռասկոլնիկովին, բայց քիչ մնաց իր բեռով վայր ընկներ։ Իսկ Ռասկոլնիկովը արդեն երեսսրբիչ գտավ, թրջեց ջրով ու սկսեց սրբել Մարմելադովի արյունաշաղախ դեմքը։ Կատերինա Իվանովնան կանգնել էր ցավագին շունչ առնելով ու ձեռքերով կուրծքը բռնած։ Նրան էլ օգնություն էր հարկավոր։ Ռասկոլնիկովը սկսեց հասկանալ, որ ինքը թերևս վատ էր վարվել, որ մարդկանց համոզել էր տուժածին այստեղ բերել։ Քաղաքապահը նույնպես տարակուսանքի մեջ էր։
Դռան ետևից լսվեցին ձայներ հիվանդանոցի և այն մասին, որ այստեղ չպետք է իզուր տեղը անհանգստություն պատճառել։
— Չպետք է մեռնի,— բղավեց Կատերինա Իվանովնան ու նետվեց դուռը բանալու, որպեսզի նրանց վրա բարկության մի ամբողջ տարափ թափեր, բայց դռան շեմքին հանդիպեց հենց տիկին Լիպպևեխզելին, որը նոր էր լսել գժբախտության դժբախտության մասին և եկել էր կարգապահությանը կարգապահությունը հսկելու։ Նա չափազանց կռվարար ու անկարգ մի գերմանուհի էր։
— Ախ, աստված իմ,— ասաց նա ձեռքերն իրար զարկելով և ռուսերեն կոտրատելով,— ձեր ամուսինը հարբած է եղել, ձիու ոտքերի տակ ընկել, հիվանդանոց տարեք, ես տանտիրուհին եմ։
— Դուք ոչ թե Ամայլ-Իվան, այլ Ամալյա Լյուդվիգովնա եք, ու քանի որ ես ձեր ստոր շողոքորթներից չեմ, ինչպիսին պարոն Լեբեզյատնիկովն է, որը հիմա ծիծաղում է դռան ետևում (դռան ետևից իրոք որ լսվեց ծիծաղ և «էլի իրար կպան» բացականչությունը), ուստի ես միշտ էլ ձեզ անվանելու եմ Ամալյա Լյուդվիգովնա, թեև բոլորովին չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այդ անունը ձեզ դուր չի զալիս։ Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է պատահել Սեմյոն Զախարովիչին. նա մեռնում է։ Խնդրում եմ ձեզ իսկույն փակել այդ դուռը և այստեղ ոչ ոքի ներս չթողնել։ Թողեք, որ մարդը հանգիստ մեռնի։ Այլապես, հավատացնում եմ ձեզ, որ հենց վաղը ձեր վարմունքը հայտնի կլինի գեներալ-նահանգապետին։ Իշխանը ճանաչում էր ինձ, երբ ես դեռ փոքրիկ աղջիկ էի, ու շատ լավ է հիշում Սեմյոն Զախարովիչին, որին շատ անգամ բարերարություն է արել։ Բոլորին հայտնի է, որ Սեմյոն Զախարովիչը շատ բարեկամներ և հովանավորներ ուներ, որոնց նա ինքը թողեց ազնիվ հպարտությունից դրդված, զգալով իր չարաբաստիկ թերությունը, բայց հիմա (նա մատնացույց արեց Ռասկոլնիկովին) մեզ օգնում է մի մեծահոգի երիտասարդ, որը միջոցներ և կապեր ունի և որին Սեմյոն Զախարովիչը դեռ մանկությունից էր ճանաչում, և հավատացած եղեք, Ամալյա Լյուդվիգովնա․․․
Այս ամենը ասվեց արտաքո կարգի շուտասելուկով, հետզհետե ավելի արագ, բայց հազը մի անդամից անգամից ընդհատեց Կատերինա Իվանովնայի պերճախոսությունը։ Այդ րոպեին մեռնողը ուշքի եկավ ու տնքաց, Կատերինա Իվանովնան հապճեպ մոտեցավ նրան։ Վիրավորը բացեց աչքերը, ու դեռ ոչ ոքի չճանաչելով և ոչինչ չհասկանալով, սկսեց նայել իր մոտ կանգնած Ռասկոլնիկովին։ Նա ծանր, խոր և դանդաղ էր շնչում, շրթունքների ծայրերին արյուն երևաց, ճակատին քրտինք դուրս տվեց։ Չճանաչելով Ռասկոլնիկովին, նա սկսեց անհանգիստ նայել շուրջը։ Կատերինա Իվանովնան տխուր, բայց խստաբարո հայացքը չէր կտրում նրանից ու աչքերից արցունքներ էին հոսում։
— Աստված իմ, ամբողջ կուրծքը ճզմված է, որքա՜ն, որքա՜ն արյուն,— հուսաբեկ ասաց նա։— Հարկավոր է հանել ամբողջ վերնահագուստը։ Մի քիչ շուռ եկ, Սեմյոն Զախարովիչ, եթե կարող ես,— ասաց նա վիրավորին։
— Փառք աստծո, բժիշկը եկավ,— բացականչեց ուրախացած Ռասկոլնիկովը։
Ներս մտավ բժիշկը, վայելչատես մի ծերուհիծերունի, գերմանացի, ու անվստահ նայեց շուրջը. մոտեցավ վիրավորին, ստուգեց երակազարկը, ուշադրությամբ շոշափեց գլուխը, Կատերինա Իվանովնայի օգնությամբ արձակեց ամբողջովին արյունոտված շապկի կոճակները և բացեց վիրավորի կուրծքը։ Ամբողջ կուրծքը ջնջխված էր, ճմլված ու քերծված. աջ կողմի մի քանի կողոսկրները կոտրված էին։ Ձախ կողմում, հենց սրտի վրա կար մի չարագուշակ, մեծ, դեղնավուն-սև բիծ,— ձիու սմբակի դաժան հարվածի հետքը։ Բժիշկը կիտեց հոնքերը։ Ոստիկանը նրան պատմեց, որ ճզմվածը ընկել էր անիվի մեջ, որը նրան պտտելով, երեսուն քայլի չափ քարշ էր տվել փողոցով։
― Զարմանալի է, որ նա ուշքի է եկել,— կամացուկ շշնջաց բժիշկը Ռասկոլնիկովի ականջին։
Բոլորը ետ քաշվեցին։ Խոստովանությունը շատ կարճ տևեց։ Մեռնողը հազիվ թե որևէ բան պարզ հասկանար, կարող էր միայն կցկտուր, անորոշ ձայներ հանել։ Կատերինա Իվանովնան վերցրեց Լիդոչկային, աթոռից էլ տղային, ու անցնելով վառարանի կողմը, անկյունը, ծունկ չոքեց, երեխաներին էլ իր առջև ծունկ չոքեցրեց։ Աղջիկը հա՛ դողում էր. տղան մերկ ծնկներին կռթնած, համաչափ բարձրացնում էր թաթիկը, խաչակնքում լրիվ չափով ու կռանում, ճակատը դիպցնում հատակին, որ ըստ երևույթին նրան մի առանձին հաճույք էր պատճառում։ Կատերինա Իվանովնան կծում էր շրթունքները և զսպում արցունքները, նա էլ էր աղոթում, երբեմն շտկում երեխայի շապիկը, ու աղոթելով, առանց տեղից վեր կենալու կարողացավ կոմոդից վերցնել գլխաշորը ու գցել աղջկա բոլորովին մերկացած ուսերին։ Այդ պահին կենվորները նորից սկսեցին բանալ դեպի ներքին սենյակները տանող դուռը։ Նախասենյակում ավելի ու ավելի էին խռնվում դիտողները, բոլոր կենվորները, որոնք, սակայն, սենյակի շեմքից ներս չէին անցնում։ Ամբողջ տեսարանը միայն մոմի մնացորդով էր լուսավորվում։
Այդ րոպեին նախասենյակից, ամբոխի միջից արագ անցավ Պոլենկան, որ գնացել էր քրոջը կանչելու։ Հապճեպ վազքից հազիվ շունչ առնելով, նա ներս մտավ, հանեց գլխաշորը, աչքերով փնտրեց ու գտավ մորը, մոտեցավ նրան ու ասաց. «Գալիս է, փողոցում հանդիպեցի»։ Մայրը նրան ծունկ չոքեցրեց իր կողքին։ Ամբոխի միջից լուռ ու երկչոտ անցավ Սոնյան, ու տարօրինակ էր նրա հանկարծակի հայտնրվելը հայտնվելը այդ սենյակում, աղքատության, ցնցոտիների, մահվան ու հուսալքման վայրում։ Նա էլ ցնցոտիներով էր. նրա հագուստը գրոշանոց էր, բայց նախշված էր փողոցային ձևով, իր առանձնահատուկ աշխարհում ընդունված ճաշակով ու կանոններով, բացահայտ ու արատավոր նպատակով։ Սոնյան կանգ առավ նախասենյակում, հենց շեմքի մոտ, բայց շեմքից ներս չանցավ ու նայում էր շփոթված, ասես ոչինչ չգիտակցելով, մոռանալով որ ինքը չորրորդ ձեռքերից վերա գնված, մետաքսե, այստեղ անվայելուչ, երկար ու ծիծաղելի պոչով, գույնզգույն շորով է, ամբողջ դուռը ծածկած անծայրածիր կրինոլիով, բաց գույնի կոշիկներով, գիշերը ավելորդ օմբրելկով, որ նա վերցրել էր իր հետ, ծղոտե կլոր, ծիծաղելի գլխարկով, որին վառ կարմիր ,փայլփլուն փետուր էր կպցրած։ Տղայականորեն թեք դրած այդ գլխարկի տակից նայում էր նիհար, գունատ ու վախեցած դեմքը՝ բաց բերանով ու սարսափից անշարժացած աչքերով։ Սոնյան կարճահասակ էր, մոտ տասնութ տարեկան, նիհար, բայց բավական սիրունիկ ու շիկահեր էր, գեղեցիկ ու կապույտ աչքերով։ Նա ակնապիշ նայում էր անկողնին, քահանային․ նա նույնպես շնչասպառ էր լինում արագ քայլելուց։ Վերշապես, ամբոխի մեջ սկսված փսփսոցը ու մի քանի բառեր հավանորեն հասան նրա ականջին։ Նա կիտեց հոնքերը, շեմքից մի քայլ ներս անցավ ու կանգնեց սենյակում, բայց դարձյալ հենց դռան մոտ։
Խոստովանությունը և հաղորդությունը վերջացան։ Կատերինա Իվանովնան նորից մոտեցավ ամուսնու անկողնին։ Քահանան ետ քաշվեց և նախքան գնալը փորձեց բարի երթի և սփոփանքի երկու խոսք ասել Կատերինա Իվանովնային։
Նա իջնում էր կամացուկ, առանց շտապելու, ամբողջ մարմնի դողով և առանց այդ գիտակցելու, վերահաս լիարյուն ու հզոր կյանքի մի նոր, անսահման զգացումով համակված։ Այդ զգացումը կարող էր նմանվել մահվան պատժի դատապարտված մարդու զգացումին, այն մարդու, որին հանկարծ անսպասելի ներումն են հայտարարում։ Սանդուղքի կեսին նրա ետևից հասավ տուն վերադարձող քահանան։ Ռասկոլնիկովը առանց որևէ բան ասելու ճանապարհ տվեց նրան, ու երկուսն էլ լռությամբ գլուխ տվին միմյանց։ Սանդուղքի վերջին աստիճաններից իջնելիս Ռասկոլնիկովը հանկարծ իր ետևից հապճեպ քայլեր լսեց։ Մեկը հասնում էր նրա ետևից։ Դա Պոլենկան էր, որը վազում էր նրա ետևից ու կանչում՝ «Լսեցեք, լսեցեք»։
Ռասկոլնիկովը ետ նայեց։ Պոլենկան վազեվազ իջավ վերջին սանդուղքից ու կանգ առավ ուղիղ նրա առջև, մի աստիճան նրանից վերև։ Բակից աղոտ լույս էր թափանցում։ Ռասկոլնիկովը նայեց աղջկա լղարիկ, բայց հաճելի դեմքին։ Աղջիկը Ժպտում ժպտում էր և ուրախ, մանկական հայացքով նայում նրան։ Նա եկել էր հանձնարարությամբ, որը ըստ երևույթին հենց իրեն շատ էր դուր գալիս։
— Լսեք, ինչպե՞ս է ձեր անունը․․․ և հետո՝ դուք ո՞րտեղ եք ապրում,— հարցրեց նա հապճեպորեն, խեղդվող ձայնով։
— Օ, ինչպես չէ, վաղուց գիտեմ, քանի որ արդեն մեծացել եմ, աղոթում եմ մտքումս, իսկ Կոլյան ու Լիդոչկան մայրիկի հետ բարձրաձայն են աղոթում, նախ՝ «Աստվածածինն» են ասում, հետո էլի մի աղոթք՝ «աստված, ներիր և օրհնիր Սոնյա քույրիկին», հետո էլ «աստված, ներիր և օրհնիր մեր մյուս հայրիկին», որովհետև մեր մեծ հայրիկը արդեն մեռել է, իսկ սա մեր մյուս հայրիկն է, ու մենք նրա համար էլ ենք աղոթում։
— Պոլեչկա, իմ անունը Ռոդյոն Ռոդիոն է. երբևէ ինձ համար էլ աղոթեք, ասեք՝ «ներիր խեղճ Ռոդյոնին Ռոդիոնին էլ», ուրիշ ոչինչ։
— Իմ ամբողջ ապագա կյանքում կաղոթեմ ձեզ համար,— ջերմագին ասաց աղջիկը ու հանկարծ էլի ծիծաղեց, նետվեց դեպի Ռասկոլնիկովը ու դարձյալ պինդ գրկեց նրան։
«Բավական է,— վճռականորեն ու ցնծագին ասաց նա,— կորչեն միրաժները, կորչեն շինծու վախերը, կորչեն մտապատկերները․․․ Կեցցե կյանքը․․․ Մի՞թե ես հիմա չէի ապրում։ Իմ կյանքը դեռ չի մեռել զառամ պառավի հետ մեկտեղ։ Երկնային արքայություն նրան, ու բավական է, մոքիր, ժամանակն է, որ ինձ հանգիստ թողնես։ Հիմա բանականության ու լույսի և․․․ կամքի, ուժի թագավորությունն է․․․ ու տեսնենք հիմա, չափվենք հիմա», մեծամտորեն ավելացրեց նա՝ կարծես դիմելով ինչ-որ մութ ուժի և դրան կանչելով մարտի։ «Ես հո համաձայնում էի ապրել մի արշին տարածության վրա»։
«․․․ Ես խիստ թույլ եմ հիմա, բայց․․․ կարծես հիվանդությունս իսպառ անցել է։ Երբ այսօր դուրս եկա, գիտեի, որ կանցնի։ Հա՛, Պոչինկովի տունը, բոլորովին մոտիկ է։ Անպայման կգնամ Ռազումիխինի մոտ, թեկուզև հեոու հեռու լինի․․․ Թող գրազը տանի․․․ թող նա ծիծաղի ինձ վրա, թող, ոչինչ․․․ ուժ է հարկավոր, ուժ. առանց ուժի ոչինչ չես կարող անել, իսկ ուժը պետք է ուժով ձեռք բերել, ահա սա է, որ ոմանք չգիտեն», հպարտությամբ ու ինքնավստահ ավելացրեց նա, ու ոտքերը հազիվ քարշ տալով, հեռացավ կամրջից։ Յուրաքանչյուր րոպե նրա մեջ սաստկանում էին հպարտությունը և ինթնավստահությունը, արդեն հետևյալ րոպեին նա այլ մարդ էր դառնում, քան նախընթաց րոպեին։ Սակայն ի՞նչ մի առանձին բան պատահեց, որ այդպես հեղաշրջեց նրան, նա ինքն էլ չգիտեր, նրան, ինչպես ծղոտին ձեռք գցողին, հանկարծ թվաց, որ ինքն էլ կարող է ապրել, որ դեռ կյանք կա, որ իր կյանքը չի մեռել «զառամ պառավի հետ մեկտեղ»։ Գուցե նա խիստ շտապեց այդպիսի եզրակացության հանգել, բայց նա այդ մասին չէր էլ մտածում։
«Հըմ, խնդրեցի աղոթել խեղճ Ռոդյոնի Ռոդիոնի համար, անցավ հանկարծ նրա մտքով, դե այդ արվեց․․․ հենց այնպես, էլի», ավելացրեց նա ու ինքն իսկույն ծիծաղեց իր երեխայական վարմունքի վրա։ Նա գտնվում էր գերազանց հոզեվիճակում։
Նա հիշողությամբ գտավ Ռազումիխինի բնակարանը։ Պոչինկովի տանը արդեն ճանաչում էին նոր կենվորին, ու դռնապանը նրան իսկույն ցույց տվեց ճանապարհը։ Արդեն սանդուղքի կեսից կարելի էր լսել մեծ հավաքույթի աղմուկը և աշխույժ խոսակցությունը։ Բնակարանի դուռը բոլորովին բաց էր. բղավոցներ ու վեճեր էին լսվում։ Ռազումիխինի սենյակը բավական մեծ էր, այնտեղ տասնհինգ մարդ էր հավաքվել։ Ռասկոլնիկովը կանգ առավ նախասենյակում։ Այստեղ, միջնորմի ետևում տանտիրոջ երկու սպասուհիները զբաղված էին երկու մեծ ինքնաեռներով, շշերով, ափսեներով ու սկուտեղներով, որոնց մեջ տանտիրոջ խոհանոցից բերված կարկանդակ և այլ ուտելիք էր դարսված։ Ռասկոլնիկովը պատվիրեց կանչել Ռազումիխինին։ Վերջինս ուրախացած դուրս եկավ սենյակից։ Առաջին հայացքից էլ նկատելի էր, որ նա չափազանց շատ է խմել ու թեև նա երբեք չէր կարողանում հարբելու չափ խմել, այնուամենայնիվ այս անգամ գինովության ինչ-որ նշաններ էին երևում։
— Ես այն ժամանակ ուշաթափվեցի, որովհետև գրասենյակում օդը ծանր էր և յուղաներկի հոտ էր դալիս,— ասաց Ռասկոլնիկովը։
— Դեռ բացատրում է՜լ է։ Բանը միայն ներկը չէ. բորբոքումը դեռ մի ամիս առաջ էր սկսվել, այդ է ասում Զոսիմովը։ Հա՛, դու չես կարող պատկերացնել, թե հիմա ինչպես է ընկճված այն տղան։ «Ես այդ մարդու ճկույթն էլ չարժեմ»,— ասում է նա։ Այսինքն թե քո ճկույթը։ Երբեմն նա բարի զգացմունքներ է ունենում։ Բայց դասը, «Բյուրեղապակյա պալատում» այսօր նրա ստացած դասը գերազանց կատարելություն է։ Դու հո սկզբում վախեցրել էիր նրան, ջղաձգության հասցըրելհասցրել, դու նրան համարյա ստիպել էիր դարձյալ համոզվել, որ այդ ամենը այլանդակ անհեթեթություն է, հետո էլ նրան լեզու էիր ցույց տվել, այսինքն թե, առ քեզ, ա՞յդ էր ուզածդ։ Հիանալի է, այժմ նա ճզմված է, ոչնչացված, Վարպետ ես դու, հոգիս վկա, այդպես էլ պետք է վարվել նրանց հետ։ Ափսոս որ ես այնտեղ չէի։ Հիմա նա շատ էր սպասում քեզ։ Պորիֆիրին նույնպես ցանկանում է ծանոթանալ քեզ հետ․․․
— Հը՛մ․․․ արդեն նա է՞լ է այդ ուզում․․․ իսկ ինչո՞ւ են ինձ խելագար համարել։
― Ի՞նչ պատահեց քեզ, ի՞նչ,— հարցնում էր անհանգստացած Ռազումիխինը։
— Գլուխս մի քիչ պտտվում է, միայն թե բանը այդ չէ, բանն այն է, որ ես այնպե՜ս տխուր եմ, այնպե՜ս տխուր հիրավի, ասես կին լինեմ․․․ Նայիր, այն ի՞նչ է, նայի րնայի՛ր, նայի՛ր։
— Ի՞նչ է որ։
— Լավ, գնանք, դու վկա կլինես․․․
Նրանք սկսեցին բարձրանալ սանդուղքով, ու Ռազումիխինը մտածեց, որ Զոսիմովը գուցե իրավացի է։ «Ախ, ես իմ շատախոսությամբ փչացրի սրա տրամադրությունր»տրամադրությունը»,— քթի տակ փնթփնթաց նա։ Մոտենալով դռանը, հանկարծ նրանք սենյակից ձայներ լսեցին։
— Ախր սա ի՞նչ բան է,— գոչեց Ռազումիխինը։
— Ոչինչ, ոչինչ,— դիմեց նա մորն ու քրոջը,— սա ուշաթափություն է, դատարկ բան է։ Քիչ առաջ բժիշկը ասաց, որ նրա դրությունը շատ լավ է, որ նա բոլորովին առողջ է։ Ջուր բերեք։ Հըմ, ահա և նա ուշքի է գալիս, ահա և բացեց աչքերը․․․
Ու վերցնելով Դունեչկայի թևը, այնպես, որ քիչ մնաց դուրս գցեր, Ռազումիխինը նրան կռացրեց նայելու, թե ինչպես հիվանդը «բաց է անում աչքերը»։ Թե՛ մայրը և թե՛ քույրը խանդաղատանքով ու գոհությամբ էին նայում Ռազումիխինին, ինչպես նախախնամության․ նրանք արդեն Նասաասյայից Նաստասյայից լսել էին, թե հիվանդության ամբողջ ընթացքում իրենց Ռոդյայի համար ինչ էր եղել այդ «աշխույժ երիտասարդը», ինչպես նույն երեկոյան Դունյայի հետ ունեցած մտերմական խոսակցության ժամանակ Ռազումիխինին անվանել էր ինքը, Պույլխերիա Ալեքսանդրսվնա Ռասկոլնիկավան։Ռասկոլնիկովան։
Վստահելի
1396
edits