Changes

Կիպլինգ֊Անդերսոն

24 bytes removed, 10:44, 12 Հունվարի 2017
― Ինչ լավ է, որ դու տղամարդ չես, ― կտրուկ ասել էր մայրը։ ― Շատ անգամներ եմ սպասել հորդ տուն գալուն՝ չիմանալով թե ինչ նոր փորձանքի է հանդիպել։ Ես ապրել եմ անորոշության իմ բաժինը և դու չես կարող այժմ ինձ մեղադրել այն բանի համար, որ չեմ ցանկանում քո մեջ տեսնել նրա վատթարագույն գծի վերարտադրությունը։
:::::::::::::::::::❋ ❋ ❋
Ջորջ Ուիլարդի նկատմամբ տածած համակրանքից այրվում էր Քեյթ Սվիֆթի միտքը։ Նրա դպրոցական շարադրություններից մեկը կարդալով, Քեյթը այնտեղ տաղանդի ինչ֊որ նշույլ գտավ և ցանկացավ խրախուսել նրան։
::::::::::::::::::❋ ❋ ❋
Փոթորկոտ այդ գիշեր, մինչ կղերականը եկեղեցում նստած սպասում էր նրան, Քեյթ Սվիֆթը գնաց «Ուայնզբուրգ Իգըլ» թերթի խմբագրություն, երիտասարդի հետ մի անգամ էլ զրուցելու։ Ձյան մեջ երկար քայլելուց նա սկսեց մրսել, միայնակ ու հոգնաց զգաց իրեն։ Բարձրանալով Մեյն Սթրիթ փողոցով, Քեյթը նշմարեց տպարանի լուսամուտից եկող լույսը, որի փայլն ընկել էր ձյան վրա։ Նա բացեց դուռը և ներս մտավ։ Գրասենյակում, կրակարանի մոտ մի ժամ նստած, նա խոսեց ընդհանրապես կյանքի մասին, խոսեց կրքոտ, լրջությամբ։ Ինչ֊որ մղիչ մի ուժ նրան տնից դուրս, դեպի ձյունն էր քշել։ Այժմ այդ նույն մղիչ ուժն էր, որ իրեն խոսեցնում էր։ Խոսելու ընթացքում նա ոգևորվեց այնպես, ինչպես երբեմն պատահում էր դպրոցում, աշակերտների ներկայությամբ։ Նրա մեջ բուռն ձգտում առաջացավ կյանքի դուռը նորից բացելու երիտասարդի առջև, որը մի ժամանակ իր աշակերտն էր եղել և, իր կարծիքով, կյանքը հասկացնելու թաքուն տաղանդ ուներ։ Այնքան ուժեղ էր նրա կիրքը, որ այն ֆիզիկական մղում դարձավ։ Քեյթի ձեռքերը նորից դիպան երիտասարդի ուսերին, և նա Ուիլարդին դարձրեց իր կողմը։ Աղոտ լույսի տակ ուսուցչուհու աչքերը բոցկլտացին։ Նա վեր կացավ և ծիծաղեց, բայց ոչ թե սովորականի պես սուր, այլ՝ տարօրինակ, անհամարձակ կերպով։
::::::::::::::::::❋ ❋ ❋
Ջորջը հանգցրեց լուսամուտի մոտ գտնվող ճրագը, կողպեց տպարանի դուռը և գնաց տուն։ Հասնելով հյուրանոց, որտեղ Հոպ Հիգինսը ժանտաքիսներ բուծելու երազանքով էր տարված, նա բարձրացավ իր առանձնասենյակը։ Վառարանի մեջ կրակը հանգել էր, և Ջորջը հանվեց ցուրտ սենյակում։ Երբ անկողին մտավ, սավանները նրան ձյունե սառած ծածկոցներ թվացին։
Ադմին, Վստահելի
1876
edits