Changes
==ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՉԻԼՈԵ ԵՎ ՉՈՆՈՍԻ ԿՂԶԻՆԵՐ==
<FONT SIZE="-2">Չիլոե.— Ընդհանուր տեսքը.— Էքսկուրսիա նավակով.— Տեղական հնդիկներ.— Կաստրո.— Մարգընտել Մարդընտել աղվես.— Սան Պեդրո սարը բարձրանալը.— Չոնոսի արշիպելագ.— Տրես Մոնտեսի թերակղզին.— Գրանիտային լեռնաշղթա.— Նավաբեկ նավասաիներնավաստիներ.— Լոուի նավահանգիստը.— Վայրի կարտոֆիլ.— Տորֆի առաջացումը.— Միոպոտամուս (Myopotamus), ջրսամույր և մկներ.— Չեյկաու (GheucouCheucou) և հաջող թռչուն.— Opetiorhynchus.— Թռչնաբանության հատուկ բնույթը.— Մրրկահավեր։</FONT>
'''Նոյեմբերի 10.'''— «Բիգլ»-ը Վալպարայսոյից նավարկեց դեպի հարավ, նպատակ ունենալով հետախուզելու Չիլիի հարավային մասը, Չիչոեի Չիլոեի կղզին և կտրտված խորտուբորտ Չոնոսի արշիպելագը մինչև հարավում գտնվող Տրես Մոնտես թերակղզին։ Ամսի 21-ին խարիսխ դրեցինք Չիլոեի գլխավոր քաղաք Սան Կարլոսի ծոցում։ Այս կղզին ունի մոտ իննսուն մղոն երկարություն, իսկ լայնությունը երեսուն մղոնից էլ պակաս է։ Մակերեսը բլրոտ է, բայց ոչ լեռնային, և ծածկված է մի ընդհանուր մեծ անտառով, եթե չհաշվենք գյուղական ծղնոտածածկ տնակների մոտ գտնվող մաքրված, քիչ կանաչ տարածությունները։ Որոշ հեռավորությունից տեսարանը մի քանի կողմերով նման է Հրո Երկրի տեսարանին, բայց անտառները, երբ դիտում են մոտիկից, անհամեմատ ավելի գեղեցիկ են։ Բազմաթիվ տեսակի գեղեցիկ մշտականաչ ծառեր և տրոպիկական բնույթի բույսեր այստեղ փոխարինում են հարավային ափերի մթագին հաճարի ծառերին։ Ձմեռը կլիման անտանելի է, իսկ ամառը շատ քիչ է լավանում։ Ես այնպես եմ կարծում, որ աշխարհում շատ քիչ մասեր կան բարեխառն գոտում, որտեղ այսքան շատ անձրև է տեղում։ Քամիները չափազանց աղմկոտ են, իսկ երկինքը գրեթե միշտ ամպամած. չափազանց հազվադեպ և զարմանալի է մի ամբողջ շաբաթով պարզ օրեր լինելը։ Մինչև անգամ Կորդիլյերները դժվարությամբ են իրենց դեմքը ցույց տալիս, մեր առաջին այցելության ժամանակ միայն Օսորնո հրաբուխը մի անգամ պարզ և լրիվ երևաց մեզ, և այդ արևածագից առաջ էր։ Հետաքրքրական էր դիտել, թե ինչպես արեգակը բարձրանալու ժամանակ այս լեռան ուրվագիծն աստիճանաբար անհետանում էր արևելյան երկնքի ցոլքի մեջ։
Այս կղզու բնակիչները, նկատի ունենալով նրանց ցածը հասակը և դեմքի գույնը, իրենց երակներում պետք է ունենան երեք քառորդով հնդիկի արյուն։ Սրանք խոնարհ, հանգիստ և ժրանան մարդիկ են։ Թեև արգավանդ հողը, որը կազմված է հրաբխային ապառների քայքայումից, ունի բարձրաճուն բուսականություն, բայց և այնպես կլիման նպաստավոր չէ մի շարք բույսերի համար, որոնց հասունացումը պահանջում է շատ արևոտ օրեր։ Խոշոր եղջերավոր անասունների համար շատ քիչ արոտատեղեր կան. հետևաբար սննդի գլխավոր աղբյուրները հանդիսանում են խոզը, կարտոֆիլը և ձուկը։ Ամբողջ բնակչությունը հագնում է բրդե ամուր հագուստներ, որ յուրաքանչյուր ընտանիք պատրաստում է իր համար և ներկում է մութ-կապույտ գույնի ինդիգոյով։ Արհեստները գտնվում են ամենակոպիտ և անշնորհք վիճակում,— ինչպես այդ տեսնում ենք նրանց վարելու տարօրինակ ձևերից, մանելու եղանակից, հացահատիկն աղալուց և նավակներ շինելուց։ Անտառներն այնպես անթափանց են, որ ցամաքը ոչ մի տեղ չի մշակվում, եթե նկատի չառնենք ծովափնյա վայրերը և հարևան կղզիները։ Մինչև անգամ եթե մի տեղ շավիղ գոյություն ունենա, հազիվ թե հնարավոր լինի այդ շավղով շարժվել, որովհետև գետինը փափուկ է և ճահճոտ։ Բնակիչները Հրո Երկրի բնակիչների նման մի տեղից մի այլ տեղ գնում են գլխավորապես ծովափով կամ նավակներով։ Թեև այս մարդիկ ուտելու շատ բան ունեն, բայց չափազանց աղքատ են. աշխատանքի ոչ մի պահանջ չկա, հետևաբար ցածր կարգերը չեն կարող բավարար քանակությամբ փող հավաքել մինչև անգամ ամենափոքր պերճանքներ գնելու համար։ Հնչուն դրամի պակասությունը, շրջանառության համար, նույնպես զգացվում է։ Ես տեսել եմ մի մարդ, որը շալակով մի պարկ փայտածուխ էր տանում ծախելու և մի քանի մանր բան գնելու համար, իսկ մի ուրիշը տանում էր մի հաստ տախտակ մի շիշ գինու հետ փոխանակելու համար։ Ուստի յուրաքանչյուր արհեստավոր միաժամանակ ստիպված է առևտրական դառնալ և նորից ծախել իր ապրանքի փոխարեն ստացած ապրանքը։
'''Նոյեմբերի 24.'''— Մակույկը և կետորսական նավակը մր. (այժմ կապիտան) Սելիվանի հրամանատարությամբ ուղարկվեց Չիլոեի արևելյան կամ դեպի ցամաքը նայող ափը քարտեզահանելու համար, միաժամանակ հրաման ստանալով հանդիպելու «Բիգլ»-ին կղզու ամենահարավային ծայրում, որտեղ նա ընթանալու, էր կղզու դրսի կողմով, որպեսզի այսպիսով ամբողջ կղզին շրջանավված լինի։ Ես մասնակցում էի այս էքսպեդիցիային. բայց փոխանակ առաջին օրը նավակով գնալու՝ ես ձիեր վարձեցի Չակաո գնալու համար, որը գտնվում է կղզու ամենահյուսիսային ծայրում։ Ճանապարհն անցնում էր ծովափով, և հաճախ մեզ հանդիպում էին հրվանդաններ՝ ծածկված գեղեցիկ անտառներով։ Այս ստվերոտ շավիղներում բացարձակապես անհրաժեշտ է ամբողջ ճանապարհը պատրաստել փայտի կոճղերով, որոնք լինեն քառակուսի և կողք-կողքի դրված։ Շնորհիվ այն բանի, որ արևը երբեք չի թափանցում մշտականաչ ծառերի սաղարթներից, գետինն այնքան խոնավ և փափուկ է լինում, որ եթե ճանապարհներն այսպես չպատրաստենք այդ տեղերով ոչ մարդ կարող է անցնել, ոչ ձի։ Ես ժամանեցի Տակաո գյուղը, և քիչ հետո նավակի վրանները կանգնեցրինք գիշերելու համար։
Գյուղի շրջակայքում գետինն ընդարձակ տարածություններով մաքրված էր և անտառում կային բազմաթիվ հանդարտ և գեղատեսիլ անկյուններ։ Առաջ կղզու գլխավոր նավահանգիստը Չակաոն է եղելյ եղել, բայց նեղուցների ապառաժների և վտանգավոր հոսանքների պատճառով բազմաթիվ նավեր են կորչում, և սպանական կառավարություն այրում է եկեղեցին և այսպիսով կամավոր կերպով ստիպում է բնակչության մեծ մասին գաղթել Սան Կարլոս։ Դրսում մեր վրանները պատրաստելուց քիչ անց նահանգապետի բոբիկ ոտքերով որդին եկավ մեզ մոտ՝ մեզ տեսնելու և ծանոթանալու։ Տեսնելով անգլիական դրոշակը մակույկի կայմի գլխին բարձրացրած՝ նա հարցրեց ծայրահեղ անտարբերությամբ, թև արդյոք նա մի՞շտ է ծածանվելու Չակաոյի վրա։ Մի քանի տեղ բնակիչները շատ էին զարմացել ռազմանավի նավակների երևալու վրա, և հույսով և հավատով սպասում էին, որ այս նավակները սպանական մի նավախմբի նախակարապետներն են, որը գալիս է կղզին Չիլիի պատրիոտիկ կառավարությունից ետ վերցնելու համար։ Սակայն բոլոր պետական մարդիկ գիտեին մեր մտադրված այցելության մասին և ծայր աստիճան քաղաքավարի էին վարվում մեզ հետ։ Երբ մենք ընթրում էինք, նահանգապետն այցելության եկավ մեզ մոտ։ Նա սպանական բանակում եղել էր փոխգնդապետ, բայց այժմ վերին աստիճանի աղքատ էր։ Նա մեզ տվեց երկու ոչխար և փոխարենը մեզնից ընդունեց բամբակե երկու թաշկինակ, արույրե մի քանի էժան զարդեր և քիչ ծխախոտ։
'''Նոյեմբերի 25.'''— Անձրևի հեղեղներ. բայց մենք կարողացանք մի կերպ ափով հասնել մինչև Հուապի-Լենոու։ Չիլոեի ամբողջ արևելյան կողմը միօրինակ տեսք ունի, այս մի հարթավայր է, որը կտրտված է հովիտներով և բաժանված փոքր կղզիների և ամբողջովին ծածկված խիտ, միապաղաղ սև կանաչ անտառով։ Ծովափերին կան մի քանի մաքրված բաց տարածություններ, որոնք շրջապատում են բարձր ծածկ ունեցող տնակները։
'''Նոյեմբերի 26.'''— Օրը բացվեց փառավորապես պարզ։ Օսորնո հրաբուխը մեծ քանակությամբ ծուխ է արձակում։ Այս վերին աստիճանի գեղեցիկ լեռը, կազմված կատարյալ կոնի ձևով և ծածկված սպիտակ ձյունով, կանգնած է Կորդիլյերների դիմացը։ Մի այլ մեծ հրաբուխ, թամբաձև գագաթով, նույնպես արձակում էր իր ահռելի խառնարանից գոլորշու փոքրիկ զանգվածներ։ Այնուհետև մենք տեսանք բարձր կատարով Կորկովադոն, արժանի իր կոչման՝ „el famoso Corcovado”։ Այսպիսով մենք մի կետից տեսնում էինք գործող երեք մեծ հրաբուխներ, յուրաքանչյուրը մոտ յոթ հազար ոտնաչափ բարձրության։ Սրանց պետք է ավելացնել հեռու հարավում գտնվող այլ բարձր կոներ՝ ծածկված ձյունով, որոնք թեև հայտնի չէ, որ գործող են, բայց պետք է որ հրաբխային ծագում ունենան։ Անդերի գիծն այստեղից այնքան բարձր չէ, ինչպես Չիլիում, և երկու գոտիների միջև նրանք չեն հանդիսանում ուժեղ բաժանող սահման։ Այս մեծ լեռնաշղթան, թեև անցնում է հյուսիսից հարավ ուղիղ գծով, տեսողական պատրանքի շնորհիվ միշտ երևում էր ավելի կամ պակաս չափով կորացած, և որովհետև յուրաքանչյուր կատարից դեպի դիտողի աչքն ուղղված գծերը անհրաժեշտաբար զուգամիտվում էին նման կիսաշրջանի շառավիղների, և որովհետև հնարավոր չէր դատել, թե ո՜րչավ, հեռու էին ամենահեռավոր գագաթները, որը հետևանք էր մթնոլորտի պարզության և բոլոր միջանկյալ առարկաների բացակայության, ուստի նրանք երևում էին այնպես, կարծես թե կանգնած լինեն հարթ կիսաշրջանով։
Կեսօրին ափ դուրս գալով մենք տեսանք զուտ հնդկական ծագում ունեցող մի ընտանիք։ Ընտանիքի հայրը եզակիորեն նման էր Յորք ՄինստրինՄինստըրին, իսկ նրա համեմատաբար երիտասարդ տղաներն այնպես պղնձակարմիր գույն ունեին, որ նրանց կարելի էր շփոթել պամպասների հնդիկների հետ։ Իմ տեսած ամեն մի բանը համոզել է ինձ, որ ամերիկյան տարբեր ցեղերը մոտիկ ազգակցություն ունեն իրար հետ, չնայած որ բոլորն էլ խոսում են տարբեր լեզուներով։ Այս խումբը շատ քիչ բան էր արտահայտում սպաներեն լեզվով, և իրար հետ խոսում էին իրենց սեփական լեզվով։ Հաճելի է տեսնել բնիկներին, քաղաքակրթության այն աստիճանին հասած, որի վրա գտնվում են իրենց սպիտակամորթ նվաճողները, որչափ էլ այդ քաղաքակրթությունը ցածր լինի։ Ավելի հարավում մենք տեսանք բազմաթիվ զտարյուն հնդիկներ. մի քանի կղզիներում բնակիչները պահել են իրենց հնդկական ազգանունները։ 1832 թվի մարդահամարի ժամանակ Չիլոեում և նրանից կախում ունեցող կղզիներում եղել է քառասուներկու հազար բնակիչ։ Սրանց մեծ մասն ըստ երևույթին խառնարյուն է։ Տասն և մեկ հազար հոգի պահում են իրենց հնդիկ ազգանունները, բայց հավանորեն սրանք բոլորն էլ զտարյուն հնդիկներ չեն։ Նրանց կենցաղը նույնն է, ինչ որ մյուս աղքատ բնակիչներինը, և նրանք բոլորն էլ քրիստոնյա են, բայց և այնպես ասում են, որ նրանք դեռ պահում են մի քանի տարօրինակ սնոտիապաշտական ծիսակատարություններ և այնպես են ձևացնում, որ սատանայի հետ հաղորդակցությունը պահում են որոշ քարանձավներում։ Առաջ ով որ դատապարտվում էր այդպիսի մեղադրանքով, նրան ուղարկում էին Լիմա՝ ինկվիզիցիային։ Բնակիչներից շատերը, որոնք տասնևմեկ հազարի մեջ չեն, իրենց արտաքին տեսքով հնդիկներից չեն տարբերվում։ Գոմեսը, Լեմուի նահանգապետը, և՛ հոր և՛ մոր կողմից ծագում է սպանական ազնվականությունից, բայց իր նախնիների և բնիկների միջև շարունակ տեղի ունեցող խնամակցությունից՝ այդ մարդն այժմ հնդիկ է։ Մյուս կողմից՝ Կինչաոյի նահանգապետը շատ է պարծենում, որ ինքը պահպանել է սպանական զտարյունությունը։
Երեկոյան հասանք մի գեղեցիկ փոքրիկ խորշ, Կաուկահուեի կղզուց հյուսիս։ Այստեղ բնակչությունը տրտունջներ հայտնեց հողի պակասության առթիվ։ Այս մասամբ արդյունք է իրենց անփութության, այն է՝ չեն մաքրում մոտակա անտառները և չեն ընդարձակում հողի տարածությունը. և մասամբ էլ արդյունք է պետության արգելքների, որն ամենափոքր տարածությունն անգամ գնելուց առաջ անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր կվադրայի (150 քառակուսի յարդ) համար նախ հողաչափին վճարել երկու շիլինգ, և ապա տարածության արժեքը, որ նշանակում է հողաչափը։ Նրա գնահատումից հետո հողը երեք անգամ աճուրդի են հանում, և եթե ոչ ոք ավելի բարձր գին չի առաջարկում, այդ դեպքում գնորդը կարող է գնել նշանակված գնով։ Այս բոլոր կեղեքումները պետք է համարել մի լուրջ արգելակում անտառապատ տարածությունները մաքրելու և մշակելի հող դարձնելու համար, այն էլ այնպիսի մի երկրում, որտեղ բնակիչները ծայր աստիճան, աղքատ են։ Շատ երկրներում անտառները մաքրում են առանց մեծ դժվարության, այն է՝ հրդեհելով. բայց Չիլոեում կլիմայի խոնավության և ծառերի տեսակների բնույթի պատճառով անհրաժեշտ է նախ կտրել ծառերը։ Այս մի ծանր արգելք է Չիլոեի բարգավաճման համար։ Սպանական տիրապետության ժամանակ հնդիկներն իրավունք չունեին հողն զբաղեցնելու, և եթե մի ընտանիք մաքրում էր մի փոքր հողաբաժին, նրան հեռացնում էին այդ վայրից, և նրա հողը գրավում էր պետությունը։ Չիլիի պետական մարմիններն այժմ որոշ արդար գործ են կատարում՝ փոխհատուցելով այս խեղճ և աղքատ հնդիկներին, տալով յուրաքանչյուր մարդու, ըստ իր դիրքի, որոշ չափի հող։ Չմաքրված հողաբաժնի գինը շատ ցածր է։ Պետությունը մր. Դուգլասին (հողաչափին, որը պատմեց ինձ այս բոլոր մանրամասնությունները) Սան Կարլոսի մոտ տվել էր ութ և կես քառակուսի մղոն անտառ՝ մի պարտքի դիմաց, և նա այդ տարածությունը ծախել էր 350 դոլարի կամ մոտ 70 ֆունտ ստերլինգի։
Հաջորդ երկու օրերը շատ հիանալի էին, և գիշերը հասանք Կինչաո կղզին։ Այս շրջանն արշիպելագի ամենամշակված մասն է, որովհետև գլխավոր կղզու ծովափին ցամաքի մի լայն շերտ, ինչպես և մոտիկ գտնվող մի քանի մանր կղզիների վրա գետինը գրեթե կատարելապես մաքրված է անտառներից։ Գյուղական տներից մի քանիսը շատ հանգստավետ տպավորություն էին թողնում։ Ես հետաքրքրվում էի ստուգելու, թե ի՛նչպիսի կարողության տեր են այս ժողովրդի ներկայացուցիչները։ Բայց մր. Դուգլասն ասում է, որ չկա մեկը, որը կանոնավոր եկամուտ ունենա։ Մեծ կալվածատերերից մեկը երկար և ժրանան կյանքի ընթացքում հավանորեն կկարողանա կուտակել 1000 ֆունտ ստերլինգ. բայց եթե այդ հաջողվի նրան, նա այդ ամբողջ փողը կթաղի մի թաքուն տեղ, որովհետև այստեղ սովորաբար յուրաքանչյուր ընտանիք ունի մի կճուճ կամ գանձարկղ՝ հողի տակ թաղած։
'''Նոյեմբերի 30.'''— Կիրակի օրն առավոտյան կանուխ հասանք Չիլոեի հին մայրաքաղաքը՝ Կաստրո, որն այժմ վերին աստիճանի լքված և ամայացած մի տեղ է։ Այստեղ կարելի էր նկատել սպանական քաղաքի սովորական քառանկյունի դասավորման հետքերը. փողոցները և հրապարակը ծածկվել էին գեղեցիկ կանաչ խոտով, սրտեղ արածում էին ոչխարներ։ Եկեղեցին, որը գտնվում է մեջտեղում, ամբողջապես շինված է հաստ տախտակներից և ունի գեղատեսիլ և պատկառելի տեսք։ Տեղի աղքատության մասին գաղափար կազմելու համար բավական է հիշել մի փաստ. չնայած որ այստեղ ապրում են մի քանի հարյուր մարդ, սակայն մեր ընկերներից մեկը ոչ մի տեղ չկարողացավ մեկ ֆունտ շաքար կամ մի սովորական գանակ դանակ գնել։ Ոչ մեկի մոտ չէր գտնվի գրպանի կամ պատի ժամացույց, և մի ծեր մարդ, որը, կարծում էին, թե շատ լավ է հասկանում ժամանակը, ենթադրությամբ խփում էր եկեղեցու զանգը։ Մեր նավակների ժամանումը մի շատ հազվադեպ բան էր աշխարհի այս մեկուսացած և խաղաղ անկյան համար, և գրեթե բոլոր բնակիչներն էլ ծովեզր եկան վրանները խփելիս մեզ դիտելու։ Նրանք շատ քաղաքավարի էին և մեզ մի տուն առաջարկեցին, և մի մարդ մինչև անգամ մի տակառ խրնձորօղի խնձորօղի ուղարկեց մեղ որպես նվեր։ Կեսօրից հետո մենք ներկայացանք նահանգապետին — մի հանգիստ բնավորությամբ ծեր մարդու, որն իր արտաքին տեսքով և կենցաղով հազիվ թե Անգլիայի սովորական գյուղացուց բարձր կանգնած լիներ։ Երեկոյան սկսվեց մի ուժեղ անձրև, որը հազիվ թե կարողանար մեր վրաններից քշել մեզ շրջապատող դիտողների մեծ խմբերը։ Մի հնդիկ ընտանիք, որը եկել էր մի նավակով Կայլենից, առևտուր անելու համար ափ էր դուրս եկել մեզ մոտիկ, բացօթյա։ Անձրևի ժամանակ, նրանք ոչ մի պատսպարան չունեին։ Առավոտյան ես հարցրի մի երիտասարդ հնդիկի, որը մինչև մորթը լավ թրջված էր, թե ինչպես է անցկացրել գիշերը։ Նա, թվում էր, թե կատարելապես գոհ էր և պատասխանեց. „Muy bien, senor” (շատ լավ, սենյոր)։
'''Դեկտեմբերի 1.'''— Մենք ուղղվեցինք դեպի Լեմուի կղզին։ Ինձ համար հետաքրքրական էր տեսնել մի քարածխի հանք, որի մասին խոսում էին. պարզվեց, որ այդ լիդնիտ է, ցածր որակի, և գտնվում է հավանորեն հին երրորդային էպոխայի ավազաքարի մեջ, որից կազմված են այս կղզիները։ Լեմուի հասնելիս բավականին նեղություն կրեցինք վրանները խփելու տեղ գտնելու համար, որովհետև գարնանային մակընթացություն էր, և ցամաքը ծածկված էր անտառով, և անտառն իջնում էր մինչև ջրի ծայրը։ Կարճ Ժամանակից ժամանակից հետո մենք շրջապատված էինք գրեթե զտարյուն հնդիկ բնակիչների մի մեծ խմբով։ Նրանք շատ էին զարմացել մեր գալուստի վրա և ասում էին իրար, . «Ահա թե ինչու վերջին ժամանակներն այդքան մեծ թվով թութակներ էին երևում, իսկ չեյկաուն (cheucau, մի տարօրինակ կարմրալանջ փոքրիկ թռչուն, որն ապրում է խիտ անտառներում և չափազանց յուրահատուկ ձայներ է արձակում) միշտ կանչում էր՝ զգուշացեք»։ Շուտով նրանք ցույց տվին առևտուր անելու ցանկության նշաններ։ Փողը նրանց համար գրեթե արժեք չուներ, բայց նրանց տենչը դեպի ծխախոտը շատ ուժեղ էր արտահայտվում։ Ծխախոտից հետո մյուս արժեքավոր նյութը ինդիգոն (կապույտ ներկ) էր, ապա գվինեական պղպեղը (Capsicumcapsicum), հին շորեր և վառոդը։ Վերջինս պահանջվում էր մի շատ անմեղ նպատակի համար. ամեն մի թեմ ունի մի հանրային հրացան, և վառոդը պահանջվում էր տոնական օրերին աղմուկ հանելու համար։
Այստեղի բնակչության գլխավոր սնունդը կազմում են խեցիները և կարտոֆիլը։ Որոշ սեզոններում նրանք բռնում են նաև ստորջրյա ցանցերի կամ «կորալների» միջոցով բազմաթիվ ձկներ, որոնք տղմուտ ափերին են մնում տեղատվության ժամանակ։ Երբեմն պատահում են ընտանիքներ, որոնք պահում են հավ, ոչխար, այծ, խոզ, ձի և անասուններ. այն շարքը, որով թվարկեցինք այդ կենդանիները, արտահայտում է նրանց հարաբերական քանակությունը։ Ես երբեք չեմ տեսել ավելի խոնարհ և պարտավորիչ բան, քան այս մարդկանց վարվելակերպը։ Նրանք սովորաբար սկսում էին խոսել շեշտերով, որ իրենք այդ վայրի խեղճ և աղքատ բնիկներն են և ոչ սպանացիներ, և որ իրենք գտնվում են ծխախոտի և այլ կոմֆորտների դառն կարիքի մեջ։ Կայլենում, ամենահարավային կղզում, նավաստիները ծխախոտի մի շարոցով, որն արժեր մեկ և կես պենս (մոտ վեց կոպեկ), գնել էին երկու հավ, որոնցից մեկը, ինչպես, ասում էր հնդիկը, ոտքերի մատների միջև մորթի է ունեցել. հասկանալի է,, որ այդ մի լավ բադ է եղել, . մի քանի բամբակյա թաշկինակներով, մոտ երեք շիլինգի արժողությամբ, ձեռք էին բերել երեք ոչխար և մի մեծ փունջ սոխ։ Այստեղ մակույկը խարիսխ էր գցել ափից քիչ հեռու, և մենք վախենում էինք, որ գիշերն ավազակները կկողոպտեն այն։ Մեր մակույկի ղեկավարը, մր. Դուգլասը, այս առթիվ ասաց շրջանի պետին, որ մենք միշտ պահակներ ենք ունենում՝ լցված հրացաններով. և սպաներեն չիմանալով, եթե մեկին տեսնենք մթության մեջ՝ անպայմանորեն կգնդակահարենք նրան։ Պետը մեծ խոնարհությամբ համաձայնեց այս կարգադրության կատարելապես պատշաճ լինելու մասին և խոստացավ մեզ, որ ոչ ոք այդ գիշեր իր տնից դուրս չգա։
Հաջորդ չորս օրը մենք շարունակեցինք նավարկել դեպի հարավ։ Երկրի ընդհանուր տեսքը մնում էր նույնը, բայց բնակչությունը շատ ավելի նոսր էր։ Տանքուի մեծ կղզու վրա հազիվ թե մի մաքրված կետ լիներ. ամեն կողմ ծառերը տարածել էին իրենց ճյուղերը ծովեզրի վրա։ Մի օր ես նկատեցի, որ ավազաքարե գահավանդի վրա բուսել էին մի քանի պանկե (Gunner ascabra) ծառերը, որոնք որոշ կողմերով նման են խավրծիլին, միայն թե նրանից շատ ավելի մեծ են։ Բնակիչներն ուտում են սրա ցողունը, որը ունի թթվաշ համ, իսկ արմատները գործածում են կաշին դաբաղելու համար, ինչպես և նրանցից պատրաստում են սև ներկ։ Տերևը գրեթե կլոր է բայց ծայրերում խորը արմատավոր է։ Ես չափեցի մեկը, որն ուներ մոտավորապես ութ ոտնաչափ տրամագիծ, ուստի և ոչ պակաս քան քսանչորս ոտնաչափ շրջագիծ։ Ցողունն ունի ավելի քան մեկ յարդ (0,9 մետր) բարձրություն, և յուրաքանչյուր բույս արձակում է այս վիթխարի տերևներից չորս կամ հինգ հատ, բոլորը միասին հոյակապ տեսք ունեն։
'''Դեկտեմբերի 6.'''— Հասանք Կայլեն, որը կոչվում է „el fin del Cristiandad” (քրիստոնեական աշխարհի վերջը)։ Առավոտյան մի քանի րոպե կանգ առանք Լայլեկի հյուսիսա։ին հյուսիսային ծայրում գտնվող տանը. այս վայրը Հարավային Ամերիկայի քրիստոնեական աշխարհի ամենահարավային կետն էր, իսկ տունը մի ողորմելի հյուղակ։ Այս կետը գտնվում է 43°10՛ լայնության վրա, որը երկու աստիճանով ավելի հարավ է, քան Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Ռիո Նեգրոն։ Այս ծայրագույն հարավի քրիստոնյաները չափազանց աղքատ էին և քիչ ծխախոտ էին խնդրում՝ գանգատվելով իրենց դառն վիճակից։ Որպես ապացույց այս հնդիկների աղքատության՝ ես կարող եմ հիշատակել այն, որ նախքան այս մենք հանդիպել էինք մի մարդու, որը երեք և կես օր ոտքով Ճանապարհ ճանապարհ էր գնացել, նույնչափ էլ ետ դառնալու ժամանակ էր կորցրել, մի փոքր կացին և մի քանի ձուկ ծախելու համար։ Ո՜րչափ դժվար պետք է լինի մինչև անգամ ամենափոքր իրը կամ գործիքը գնելը, եթե այդպիսի չնչին մի գումար ձեռք բերելն այդքան դժվարություններ է առաջացնում։4
Երեկոյան հասանք Սան Պեդրո կղզին, որտեղ գտնվում էր «Բիգլ»-ը՝ խարիսխ գցած։ Կատարելով հրվանդանի շուրջը մի պտույտ՝ մեր սպաներից երկուսը ցամաք դուրս եկան, որպեսզի թեոդոլիտով չափեն անկյունը։ Մի աղվես (Canis fulvipes), որն ասում են, հատուկ է այդ կղզուն և չափազանց սակավաթիվ ու մի նոր տեսակ է, նստած էր ժայռերի վրա։ Այնքան նա տարված էր սպաների աշխատանքը դիտելով, որ հետևից կամաց. քայլելով, ես կարողացա իմ երկրաբանական մուրճով հարվածել նրան գլխից։ Այս աղվեսը, թեև ավելի հետաքրքրվող կամ գիտուն, բայց ավելի քիչ իմաստուն, քան իր եղբայրակիցները, այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։
[[Պատկեր:Beagle_pic_23.png|500px|frameless|thumb|center]]
Այս նավահանգստում մնացինք երեք օր. այդ օրերից մեկում կապիտան Ֆից Ռոյը մի խմբով փորձեց բարձրանալ Սան Պեդրոյի գագաթը։ Այստեղ անտառները տարբեր տեսք ունեին՝ համեմատած կղզու հյուսիսում գտնվածների հետ։ Ժայռը նույնպես փայլարային թերթաքարից էր։ Նավի համար հարմար կայան չկար, ժայռի զառիվար կողերն ուղղակի իջնում էին ջրի տակ։ Հետևաբար և վայրի տեսքն ընդհանրապես ավելի շատ նման էր Քրո Հրո Երկրին, քան Չիլոեին։ Մեր բոլոր ջանքերը գագաթը հասնելու համար՝ իզուր էին. անտառն այնպես անթափանցելի էր, որ ոչ ոք, եթե չի տեսել այն, երբեք չի կարող պատկերացնել մեռնող և մեռած ծառերի բների այդպիսի մի խճճված զանգված։ Ես հավատացած եմ, որ շատ հաճախ ավելի քան տաս րոպե մեր ոտքերը երբեք գետին չէին դիպչում, և հաճախ գտնվում էինք տասը կամ տասնհինգ ոտնաչափ գետնից բարձր, այնպես որ նավաստիները կատակի համար բարձր աղաղակներ էին արձակում։ Երբեմն էլ մեկը մյուսի հետևից ձեռքերի և ծնկների վրա սողում էինք փտած բների տակով։ Լեռան ներքին մասերում Drimys Winteri-ի ազնիվ ծառերը և դեղաբույր տերևներով, սասսաֆրասի նման մի դափնի և մի շարք այլ տեսակի ծառեր, որոնց անունները չգիտեմ, խճճվել էին երկարացող բամբուկով կամ եղեգով։ Այստեղ մենք ավելի շատ նման էինք ուռկանն ընկած մաքառող ձկների, քան որևէ այլ կենդանու։ Վերևի մասերում մեծ ծառերին փոխարինում են մացառները. տեղ-տեղ այս մացառների միջից բարձրանում են կարմիր եղևնու և սոճու ծառեր։ Ինձ հաճելի էր տեսնել նաև 1000 ոտնաչափից քիչ պակաս բարձրության վրա մեր հին բարեկամ՝ հարավային հաճարի ծառեր։ Սակայն այստեղ նրանք փոքր թերաճած ծառեր են. և ես կարծում եմ, որ նրանց հյուսիսային սահմանն է այս։ Վերջիվերջո մենք հուսահատված տեղի տվինք գագաթը բարձրանալու մեր փորձերին։
'''Դեկտեմբերի 10.'''— Մակույկը և կետորսական նավակը մր. Սելիվանի հետ շարունակեցին իրենց հետազոտությունները, բայց ես մնացի «Բիգլ»-ի հետ, որը հաջորդ օրը դուրս գալով Սան Պեդրոյից՝ շարժվեց դեպի հարավ։ Ամսի 13-ին մտանք Գուայատեկասի կամ Չոնոսի արշիպելագի հարավային մասում մի բացվածք, և այդ բարեբախտություն էր մեզ համար, որովհետև հաջորդ օրը Հրո Երկրի փոթորիկների նման մի փոթորիկ փչում էր մեծ կատաղությամբ։ Մութ-կապույտ երկինքը բռնվել էր սպիտակ հոծ ամպերով, և նրանց ուղղությամբ արագ անցնում էին շոգու սև պատառոտած շերտերը։ Հաջորդական լեռնաշղթաները երևում էին ինչպես մութ ստվերներ, իսկ մայր մտնող արևն անտառների վրա գցել էր դեղին ցոլք, որը շատ նման էր գինու սպիրտի բոցի առաջացրած գույնին։ Ջուրն սպիտակել էր ցայտերից, իսկ քամին հանդարտում և նորից մռնչում էր նավի ամբողջ պարանասարքի միջից. այդ մի չարագուշակ, վեհապանծ տեսարան էր։ Մի քանի րոպե առաջացավ մի պայծառ ծիածան, և հետաքր֊քրական հետաքրքրական էր տեսնել ջրի կաթիլների ազդեցությունը, որոնք տարվելով ջրի մակերեսով՝ սովորական կիսաշրջանը վերածում էին շրջանի. ծովածոցի վրայով ընդհանուր աղեղի երկու ոտքերից էլ հենց նավի կողքին շարունակվում էր պրիզմատիկ գույների մի երիզ, կազմելով խեղաթյուրված, բայց խիստ մոտավոր ամբողջական օղակ։
Այստեղ մնացինք երեք օր։ Վատ եղանակը շարունակվում էր, բայց այդ մեզ համար շատ նշանակություն չուներ, որովհետև ցամաքի մակերեսն այս բոլոր կղզիներում ամբողջովին անանցանելի է։ Ծովափն այնպես խորտուբորտ է, որ այդ ուղղությամբ քայլելու փորձ անելը պահանջում է շարունակ ճանկռոտելով բարձրանալ և իջնել փայլարային թերթաքարերի սուր ժայռերի վրայով. իսկ ինչ վերաբերում է անտառներին, այսքանը կասենք, որ մեր դեմքերը, ձեռքերը և ծնկները կրում էին մեր ստացած տանջանքների վկայությունները, որ մենք ստացել էինք նրանց արգելված մեկուսարանները թափանցելու փորձ անելիս։
'''Դեկտեմբեր 18.'''— Մենք ծով դուրս եկանք։ Ամսի 20-ին հրաժեշտ տվինք հարավին և օգտվելով մի բարենպաստ քամուց՝ նավի գլուխը դարձրինք դեպի հյուսիս։ Տրես Մոնտես հրվանդանից ուրախ-զվարթ նավարկում էինք հողմահար բարձր ափի երկայնքով, որը հայտնի է իր բլուրների դուրս ցցված ուրվագծերով, և խիտ անտառների ծածկոցով, որոնք ծածկում են մինչև անգամ գահավեժ լանջերը։ Մյուս օրը գտնվեց նավահանգստի համար հարմար մի տեղ, որն այս վտանգավոր ծովափին կորստյան մատնված նավերի համար կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Այս կետը հեշտությամբ կարելի է ճանաչել 1600 ոտնամատի ոտնաչափի բարձրություն ունեցող մի բլրից, որն ավելի կոնաձև է, քան Ռիո դե Ժանեյրոյի հռչակավոր շաքարագլուխը։ Հաջորդ օրը, խարիսխ գցելուց հետո, ինձ հաջողվեց հասնել այս բլրի գագաթը։ Այդ մի տաժանելի ձեռնարկություն էր, որովհետև բլրի կողերն այնպես թեք էին, որ որոշ մասերում անհրաժեշտ էր ծառերը ծառայեցնել որպես աստիճաններ։ Այնտեղ կային նաև ֆուքսայի (fucsiafuchsia) մի քանի ընդարձակ թփուտներ՝ ծածկված գեղեցիկ կերպով կախ ընկած ծաղիկներով, բայց սրանց միջից սողալը չափազանց դժվար էր։ Այս վայրի երկրներում որևէ սարի գագաթ նվաճելը մեծ ուրախություն և բերկրանք է պատճառում։ Մարդ հուզմունքով սպասում է չափազանց տարօրինակ մի բան տեսնելու, որը թեև հաճախ ի դերև է ելնում, բայց ինձ երբեք ետ չի պահել հետագա նոր փորձության ենթարկվելուց։ Յուրաքանչյուր ոք կզգա հաղթանակի և հպարտության այն զգացումը, որը շրջապատում է մեզ, երբ մենք մի բարձրությունից նայում ենք մեր առջև փռված հոյակապ տեսարաններին։ Այս մեկուսացած և քիչ այցելված երկրներում այդ զգացումներին միանում է մի ունայն միտք — այնպես է թվում, թե գուցե ինքն առաջին մարդն է, որ կանգնել է այս սրակատար գագաթին, կամ սքանչանում է այս տեսարանով։ Մի ուժեղ ցանկություն միշտ տիրում է մարդու մտքին — արդյոք այս չհաճախված վայրը նախապես այցելե՞լ է մի մարդկային էակ։ Գտնվում է մի կտոր փայտ՝ մի մեխ մեջը, և ուսումնասիրվում է այն, կարծեք թե հիերոգլիֆներով ծածկված լինի։ Համակված այս զգացողությամբ, ինձ համար շատ հետաքրքրական էր և տարօրինակ՝ ծովափի մի ամայի մասում, ժայռի վիմուտքի տակ կանաչ խոտից պատրաստած մի քնելու տեղ գտնելը։ Այդտեղին շատ մոտիկ կրակ էր վառված, և մարդը կացին էր գործածել։ Կրակը, անկողինը և ամբողջ կացությունն արտահայտում էին հնդիկի հնարագիտությունները. բայց. հազիվ թե նա հնդիկ եղած լիներ, որովհետև հնդիկներն այս մասում, շնորհիվ կաթոլիկական ցանկության, այն է՝ մի հարվածով նրանց քրիստոնյա կամ ստրուկ դարձնելուն, անհետացել վերջացել են։ Մի պահ ես վարանման մեջ էի՝ չլինի թե այդ մենակյաց մարդը, որն իր անկողինը պատրաստել էր այդ վայրի կետում, մի խեղճ նավաբեկ նավաստի լինի, որը փորձելով քայլել այս ափերով՝ այստեղ էր իջել իր տխուր գիշերն անցկացնելու համար։
'''Դեկտեմբերի 30Դեկտեմբեհրի 28.'''— Մենք Եղանակը շարունակեց մնալ շատ վատ, բայց վերջիվերջո թույլ տվեց մեզ շարունակել մեր հետազոտությունները, ժամանակը շատ ծանր կախված էր մեր գլխավերևին, և շարունակ փչող քամիները մեզ օրերով ետ էին պահում և խանգարում մեր առաջ շարժվելուն։ Երեկոյան հայտնաբերեցինք մի նոր նավահանգիստ, որտեղ խարիսխ գցեցինք գցեցինք։ Նույն ժամին երևաց մի անդորր փոքր ծոցում՝ մարդ, որը ծածանում էր իր շապիկը, մի քանի բարձր բլուրների տակիննավակ ուղարկեցինք, Տրես Մոնտեսի ամենահյուսիսային ծայրին մոտ։ Հաջորդ առավոտը նախաճաշից հետո որը վերադարձավ երկու նոր նավաստիներով։ Վեց հոգուց կազմված մի խումբ բարձրացավ այս սարերից մեկի գագաթը, որն ուներ 2400 ոտնաչափ բարձրություն։ Տեսարանը հետաքրքրական էր փախչում է ամերիկյան կետորսական նավից և ուշագրավ։ Լեռնաշարքի գլխավոր մասը կազմում էին գրանիտի մեծցամաք է դուրս գալիս քիչ հարավում մի նավակով, ամուր և գահավեժ զանգվածներ, որոնք այնպես որը կարճ ժամանակից հետո ջարդուփշուր է լինում ալիքների հետ ժայռերին խփվելով։ Այժմ նրանք ծովափով տասնհինգ ամիս թափառել էին թվում՝ կարծեք վեր ու վար՝ առանց իմանալու, թե գոյություն ի՛նչ ճանապարհով պետք է գնան, կամ ո՛րտեղ են ունեցել աշխարհի սկզբից մինչև այժմ։ Գրանիտը ծածկված գտնվում իրենք։ Ի՜նչ եզակի բարեբախտություն էր փայլարային թերթաքարերով, որ այս նավահանգիստը հայտնաբերվեց։ Եթե այս մի հատիկ պատահականությունը չլիներ, նրանք պիտի թափառեին մինչև կատարյալ ծերանալը և երկար տարիների ընթացքում նա մաշվելով վերածվել վերջիվերջո ոչնչանային այս վայրի և անմարդաբնակ ափերում։ Նրանց տառապանքը շատ մեծ էր մատնաձև տարօրինակ կետերի։ Այս երկու ֆորմացիաներըեղել, որոնք տարբերվում և նրանց խմբի անդամներից մեկն իր կյանքը կորցրել էր քարափից ցած գլորվելով։ Նրանք երբեմն ստիպված են իրենց ուրվագծերովեղել իրարից բաժանվել սնունդ փնտրելու համար, գրեթե զուրկ են բուսականությունից։ Երկար ժամանակ վարժված լինել ով մութ կանաչ ծառերի համատարած անտառներին՝ — ահա թե որտեղից կարող էր առաջանալ այն ճգնավորի խոտից պատրաստած անկողինը։ Նկատի ունենալով նրանց գլխին եկածը՝ ես կարծում եմ, որ նրանք կարողացել էին շատ լավ հաշվել ժամանակը, որովհետև նրանց հաշված ամսաթվի և իրական ամսաթվի մեջ եղած տարբերությունը չորս օր էր միայն։
'''Դեկտեմբերի 30.'''— Մենք խարիսխ գցեցինք մի անդորր փոքր ծոցում՝ մի քանի բարձր բլուրների տակին, Տրես Մոնտեսի ամենահյուսիսային ծայրին մոտ։ Հաջորդ առավոտը նախաճաշից հետո մի խումբ բարձրացավ այս սարերից մեկի գագաթը, որն ուներ 2400 ոտնաչափ բարձրություն։ Տեսարանը հետաքրքրական էր և ուշագրավ։ Լեռնաշարքի գլխավոր մասը կազմում էին գրանիտի մեծ, ամուր և գահավեժ զանգվածներ, որոնք այնպես էին թվում՝ կարծեք թե գոյություն են ունեցել աշխարհի սկզբից մինչև այժմ։ Գրանիտը ծածկված էր փայլարային թերթաքարերով, և երկար տարիների ընթացքում նա մաշվելով վերածվել էր մատնաձև տարօրինակ կետերի։ Այս երկու ֆորմացիաները, որոնք տարբերվում են իրենց ուրվագծերով, գրեթե զուրկ են բուսականությունից։ Երկար ժամանակ վարժված լինել ով մութ կանաչ ծառերի համատարած անտառներին՝ նրանց լերկ տեսքն այժմ մեր աչքին շատ տարօրինակ էր երևում։ Ինձ մեծ հաճույք էր պատճառում այս լեռների հորինվածքն ուսումնասիրելը։ Այս բարդ և բարձր լեռնաշղթաներն արտահայտում էին վեհ դիմացկունություն և տևականություն, սակայն հավասարապես անօգուտ էին և՛ մարդու և՛ բոլոր այլ կենդանիների համար։ Երկրաբանի համար գրանիտը կլասիկ գետին է. շնորհիվ նրա լայն տարածականության և իր գեղեցիկ կոմպակտ հյուսվածքի շատ քիչ ապառներ կան, որ ավելի վաղ են հայտնի եղել մարդուն, քան գրանիտը։ Թերևս գրանիտն ավելի շատ դիսկուսիաներ է առաջացրել իր ծագման բացատրության վերաբերյալ, քան որևէ այլ ֆորմացիա։ Սովորաբար մենք դիտում ենք գրանիտը որպես հիմնական լեռնային ապառ, և ինչպես էլ առաջացած լինի նա, ինչ չափով որ մարդը կարողացել է թափանցել երկրի կեղևի խորքերը — գրանիտը հանդիսանում է ամենախորքի տեղադրումը։ Մարդկային գիտելիքների սահմանը որևէ խնդրի նկատմամբ մեծ հետաքրքրություններ է առաջացնում, որը թերևս ավելի է բորբոքվում, երբ վերջինս մոտենում է երևակայության սահմաններին։
'''Հունվարի 1, 1835.'''— Նոր տարին հայտնվում է այս շրջանների կլիմային հատուկ ցերեմոնիաներով։ Նա չի խաբում մեզ կեղծ հույսերով, հյուսիս-արևմտյան ուժեղ քամին միօրինակ անձրևով հայտնում է նոր տարվա գալը։ Փառք տիրոջը, մենք չենք մնալու այստեղ մինչև տարվա վերջը, այլ հուսով սպասում ենք, որ կլինենք Խաղաղ օվկիանոսում, սրտեղ որտեղ կապույտ երկինքն ասում է, որ գոյություն ունի երկինք — մի բան մեր գլխի վերև, ամպերից այն կողմ։
Հաջորդ չորս օրը փչում էր հյուսիս-արևմտյան քամին. և մեզ հաջողվեց անցնել միայն մի մեծ ծովածոց. այնուհետև խարիսխ գցեցինք մի այլ ապահով նավահանգստում։ Կապիտանը նավակով գնում էր դեպի մի խորը խորշի վերջավորությունը, և ես ընկերակցում էի նրան։ Ճանապարհին շատ զարմանալի էր մեր տեսած փոկերի թիվը. հարթ ժայռերի յուրաքանչյուր մաս և ծովեզրի մի մասը ծածկված էր նրանցով։ Թվում էր, թե նրանք գտնվում են շատ խաղաղ տրամադրության մեջ և խոզերի նման իրար վրա կիտված՝ խորը քնել էին, մինչև անգամ խոզերը կամաչեին նրանց աղբից ու կեղտոտությունից և գարշելի հոտից, որը գալիս էր նրանցից։ Յուրաքանչյուր երամակի վրա հսկում էին կաթարտի (անգղ) համբերատար, բայց չարագուշակ աչքերը։
Այս զզվելի թռչունն իր ճաղատ և ծիրանագույն գլխով, որը կազմված է նեխվող մարմինների մեջ թավալելու համար, չափազանց տարածված է արևմտյան ափին և նրանց հսկելը փոկերի վրա ցույց է տալիս, թե ի՛նչն է կազմում նրանց սննդի հիմնական աղբյուրը։ Ջուրը (հավանաբար միայն մակերեսի շերտը) գրեթե անուշահամ էր. այս առաջանում էր այն բազմաթիվ հեղեղատներից, որոնք ջրվեժների ձևով, լերկ գրանիտային լեռների վրայով գլորվելով՝ թափվում էին ծովը։ Անուշահամ ջուրը հրապուրում է ձկներին, ուստի և այստեղ հավաքվում են բազմաթիվ ծովային ծիծեռնակներ, ճայեր և երկու տեսակ ծովագռավ։ Մենք տեսանք նաև մի զույգ գեղեցիկ, սև վզերով կարապ, ծովային և բազմաթիվ փոքր ջրասամույրներ, որոնց մուշտակը շատ բարձր է գնահատվում։ Վերադարձին մեզ նորից զվարճացրեց ջահել և ծեր փոկերի կույտերի շտապ ծովը թափվելը, երբ նավակն անցնում էր նրանց մոտով։ Նրանք երկար չմնացին ջրի տակ, այլ բարձրանալով երեսը՝ հետևեցին մեզ, պարզած վզերով, արտահայտելով մեծ զարմանք և հետաքրքրություն։
'''Հունվարի 7.'''— Շարունակելով մեր ընթացքն ափով՝ խարիսխ գցեցինք Չոնոսի արշիպելագի հյուսիսային ծայրում, Լոուի նավահանգստում, որտեղ մնացինք մի շաբաթ։ Կղզիներն այստեղ, ինչպես և Չիլոեում, կազմված էին փափուկ, ծովեզրյա շերտավոր նստվածքից, այս պատճառով էլ բուսականությունն սքանչելիորեն փարթամ էր։ Անտառներն իջնում էին մինչև ծովեզրը, ճիշտ այնպես, ինչպես մշտականաչ թփուտներն են զբոսարանների խճավոր ճանապարհների վրա։ Խարիսխ գցելով այստեղի այստեղ, մենք հնարավորություն ունեցանք վայելելու Կորդիլյերների չորս ձյունապատ մեծ կոների հոյակապ տեսաբանըտեսարանը, ներառյալ „el famoso Corcovado”-ն։ Լեռնաշղթան ինքնին այս լայնության. վրա այնքան ցածր է, որ մոտակա կղզիների գագաթների վրայից նրա քիչ մասերն էին երևում։ Այստեղ մենք հանդիպեցինք հինգ հոգուց բաղկացած կայլենցի մի խժբիխմբի, „el fin del Christiandad”-ից, որոնք հանդգնորեն կտրել եկել էին իրենց ողորմելի նավակներով ահագին տարածություն՝ նպատակ ունենալով ձուկ որսալու ծովի այն մասում, որը բաժանում է Չոնոսը Չիլոեից։ Ամենայն հավանականությամբ այս կղզիները կարճ ժամանակից հետո Չիլոեի ափին մոտիկ կղզիների նման բնակեցված կլինեն մարդկանցով։
Այս կղզիներում, ծովափին մոտիկ, ավազոտ և խեցավոր հողի վրա վայրի կարտոֆիլն աճում է մեծ առատությամբ։ Ամենաբարձր թուփն ուներ չորս ոտնաչափ բարձրություն։ Պալարները սովորաբար փոքր էին լինում, բայց ես գտա մի պալար, որը ձվաձև էր և երկու մատնաչափ տրամագիծ ուներ։ Այս կարտոֆիլները ամեն բանով նման էին անգլիական կարտոֆիլներին և ունեին միևնույն հոտը, բայց խաշելիս շատ էին կծկվում և ջրալի ու անհամ էին, առանց որևէ դառը համի։ Անկասկած այստեղ նրանք բնիկ բույսեր են. նրանց հարավային սահմանն, ըստ մր. Լոուի, հասնում է մինչև 50° լայնությունը, և այդ մասերում վայրենի հնդիկները նրանց անվանում են աքուինաս (Aquinas), բայց չիլոեցի հնդիկները բոլորովին այլ անուն են տալիս սրանց։ Պրոֆեսոր Հենսլոն, որն ուսումնասիրել է իմ բերած չոր նմուշները, ասում է, որ նրանք նույնն են, ինչ որ Վալպարայսոյում գտնվածները, որ նկարագրել է մր. Սեբայնը,<ref>„Horticultural Transact.” vol. V, p. 249. Մր. Կալդկյուն Կալդկլյուն (Caldcleugh) տուն է ուղարկում երկու պալալպալար, որոնք, լավ պարարտացումից հետո, մինչև անգամ առաջին սեզոնին, առատ կարտոֆիլ և տերևներ են տալիս։ Տես Հումբոլտի հետաքրքրական դիսկուսիաները „Polit. Essay on New Spaing”Spain”, book IV chap. IX-ում. ըստ երևույթին այս բույսը Մեքսիկայում հայտնի չի եղել։</ref> միայն թե սրանք կազմում են մի փոփոխակ, որ մի քանի բուսաբաններ առանձին տեսակ են համարում։ Հետաքրքրականն այն է, որ այդ նույն բույսը կարելի է գտնել և՛ Կենտրոնական Չիլիի անբերրի լեռներում, որտեղ ավելի քան վեց ամիս ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, և՛ այս հարավային կղզիների խոնավ անտառներում։
Չոնոսի արշիպելագի կենտրոնական մասերում (45° լայնություն) անտառն այնպիսի տեսք ունի, որը շատ նման է Հոռն հրվանդանից 600 մղոն դեպի հարավ ամբողջ արևմտյան ափով տարածվող անտառներին։ Այստեղ չկան Չիլոեի ծառանման խոտերը, մինչ Հրո Երկրի հաճարին բավականին լավ ու մեծ է աճում և կազմում է անտառի մի զգալի մասը, իհարկե ոչ այնպես համատարած, ինչպես այդ հարավումն է։ Կրիպտոգամային բույսերն այստեղ գտնում են իրենց համար շատ համապատասխան, կլիմա։ Մագելլանի նեղուցում, ինչպես ես նշել եմ սկզբում, երկիրն ըստ երևույթին այս բույսերի լրիվ զարգացման համար չափազանց ցուրտ է և խոնավ, բայց այս կղզիներում, անտառներում մամուռների, քարաքոսների և փոքր պտերի տեսակների թիվը և առատությունը հասնում է ապշեցուցիչ չափերի։<ref>Այս անտառներում փռելով իմ միջատ բռնող ցանցը, ես ձեռք բերի զգալի թվով մանր միջատներ՝ Staphylinidae ընտանիքից. և Pselaphus-ին ազգակից մի քանի այլ տեսակներ, ինչպես և մանր Hymenoptera-ներ։ Բայց ամբողջ Չիլոեում և Չոնոսում ամենահատկանշական ընտանիքը, և՛ տեսակների թվի, և՛ յուրաքանչյուր տեսակի առատության տեսակետից, Telephoridae-ն է։</ref> Հրո Երկրում ծառերն աճում են միայն բլուրների լանջերին, երկրի յուրաքանչյուր հարթ հողաբաժին անփոփոխ ծածկված է տորֆի հասա շերտով, բայց Չիլոեում հարթ տարածությունների վրա աճում են ամենափարթամ անտառներ։ Այստեղ, Չոնոսի արշիպելագում, կլիման իր բնույթով շատ ավելի մոտիկ է Հրո Երկրի կլիմային, քան հյուսիսային Չիլոեի կլիման, որովհետև հարթ գետնի յուրաքանչյուր մաս ծածկված է բուսական երկու տեսակներով (Astelia pumlila ե pumila և Donatia magellanica), որոնք իրենց քայքայումով առաձգական տորֆի հաստ շերտ են կազմում։
Հրո Երկրում, անտառային գոտուց վերև այս մեծապես համակյաց երկու բույսերից առաջինը տորֆ առաջացնելու ամենագլխավոր գործոնն է։ Կենտրոնական ուղղարմատի շուրջն իրար հետևից անընդհատ հաջորդում են թարմ տերևներ. ներքևի տերևները շուտով քայքայվում են, և եթե մեկը մի որևէ արմատի հետքերով դեպի ներքև դիտողություն կատարի, որտեղ տերևները դեռ պահում են իրենց դիրքը, կնկատի քայքայման բոլոր աստիճանները, մինչև որ ամբողջը խառնվելով՝ կկազմի մի ընդհանուր խառն զանգված։ Աստելիային միանում են մի քանի այլ բույսեր. այս ու այն կողմ մի փոքր սողացող Myrtus (M. nummularia), մեր հավամրդու հավամրգու նման փայտյա ցողունով և քաղցր հատապտղով, մի Empetrum (E. rubrum), մեր ցախի նման, և մի տեսակ եղեգ (Juncus grandiflorus) գրեթե կազմում են միակ բույսերը, որոնք աճում են ճահճոտ մակերեսին։ Թեև այս բույսերը խիստ մոտիկ ընդհանուր նմանություն ունեն միևնույն սեռերի անգլիական տեսակների հետ, բայց տարբեր են նրանցից։ Երկրի համեմատաբար ավելի հարթ մասերում տորֆի մակերեսը տեղ-տեղ վերածվել է ջրի փոքրիկ լճակների, որոնք գտնվում են տարբեր բարձրություններում և այնպիսի տեսք ունեն, կարծեք թե արհեստականորեն են փորված։ Ջրի այն հոսանքները, որոնք հոսում են գետնի տակով, լրացնում են բուսական նյութերի քայքայումը և պնդացնում են ամբողջ զանգվածը։
Ամերիկայի հարավային մասի կլիման ըստ երևույթին մասնավորապես նպաստավոր է տորֆ առաջանալու համար։ Ֆալկլանդական կղզիներում գրեթե յուրաքանչյուր տեսակ բույս, մինչև անգամ կոշտ կանաչ խոտը, որը բռնում է երկրի ամբողջ մակերեսը, փոխարկվում է այս նյութին. հազիվ թե որևէ պայման արգելակի նրա աճումը. շերտերից մի քանիսն ունեն տասներկու ոտնաչափ հաստություն, և ցածի մասը չորացնելիս այնքան է կարծրանում, որ շատ դժվարությամբ է այրվում։ Թեև յուրաքանչյուր բույս հանդես է բերում իր օժանդակությանը, բայց բազմաթիվ շրջաններում գլխավոր գործոնը AsfeliaAstelia-ն է։ Նշանակալի է այն, որ Հարավային Ամերիկայում ոչ մի տեղ ես չտեսա, որ մամուռը քայքայվելով կազմեր տորֆի մի մասը, որ բոլորովին տարբերվում է Եվրոպայում տեղի ունեցող երևույթից։ Ինչ վերաբերում է հյուսիսային սահմանին, որտեղ կլիման թույլ է տալիս այդ յուրահատուկ ձևի դանդաղ քայքայումը, որն անհրաժեշտ է նրա առաջացման համար, իմ կարծիքով՝ այդ վերջանում է Չիլոեում (41°-ից 42° լայնություն), որտեղ թեև շատ ճահճոտ տարածություններ կան, բայց լավ բնորոշ տորֆի չենք պատահել. բայց Չոնոսի կղզիներում, երեք աստիճան հարավ, մենք տեսանք, որ նա շատ առատ է։ Արևելյան ափին Լա Պլատայում (35° լայնութ.), մի սպանացի բնակիչ, որը եղել է Իռլանդիայում, ինձ ասել է, որ նա շատ է փնտրել այս նյութը, բայց ոչ մի տեղ չի գտել։ Որպես այդ նյութին ամենամոտիկ մի բան նա ինձ ցույց է տվել իր հայտնաբերած տորֆանման սև հողը, որի մեջ այնքան արմատներ էին թափանցել, որ վերին աստիճանի դանդաղ և վատ էր այրվում։
Չոնոսի արշիպելագի այս ցրված կղզյակների կենդանական աշխարհը, ինչպես այդ կարելի է սպասել, չափազանց աղքատ է։ Չորքոտանիներից տարածված են երկու ջրային տեսակներ, Myopetamus Coypus-ը (որը նման է կուղբի, բայց կլոր պոչ ունի) շնորհիվ իր ընտիր մորթի բավականին հայտնի կենդանի է, նրա մաշկը Լա Պլատայի բոլոր վտակների վրա առևտրի առարկա է։ Այստեղ նա բացառապես հաճախում է աղի ջրերը. միևնույն առանձնահատկությունը, ինչպես արդեն հիշատակված է, նկատվում է և մեծ կրծող կապիբարայի մոտ։ Չափազանց առատ է ծովասամույրի մի տեսակը. այս կենդանին սոսկ ձկնով չի սնվում, այլ նրա սննդի մի գլխավոր մասը, փոկերի սննդի նման, կազմում է մի կարմիր փոքր խեչափառ, որը լողում է ծանծաղուտներում, ջրի մակերեսից ոչ խորը։ Մր. Բայնոն տեսել է Հրո Երկրում մեկին՝ թանաքաձուկ ուտելիս, և Լոուի նավահանգստում, տեսել են մի ծովասամույր, երբ նա դեպի իր բունն է տանելիս լինում մի մեծ Voluta խխունջ։ Մի տեղ թակարդով ես բռնեցի մի բացառիկ փոքր մուկ (M. brachiotis). երևում էր, որ այս շատ է տարածված բազմաթիվ կղզիների վրա, բայց Լոուի նավահանգստի բնակիչներն ասում էին, որ այդ մկներից բոլոր կղզիներում չկան։ Բախտի ի՞նչ հաջորդականություն<ref>Ասում են, որ մի շարք գիշատիչ թռչուններ իրենց որսը բերում են իրենց բունը կենդանի վիճակում։ Եթե այդպես է, ապա դարերի ընթացքում երբեմն այս կենդանիները հնարավորություն կունենային փախչելու փոքրիկ թռչնիկներից և ազատվելու։ Այդպիսի մի միջոց անհրաժեշտ է, որին վերագրենք իրար ոչ այնքան մոտիկ կղզիների վրա կրծող փոքր կենդանիների տարածման երևույթը։</ref> կամ մակերեսի ի՞նչ փոփոխություն պետք է տեղի ունեցած լինի, որ այս փոքրիկ կենդանիները տարածվեն այս ամբողջ կտրատված արշիպելագի վրա։
Չիլոեի և Չոնոսի բոլոր մասերում տարածված են երկու չափազանց տարօրինակ թռչուններ, որոնք ազգակից են և փոխարինում են կենտրոնական Չիլիի տուրկոյին և տապակոլոյին։ Մեկին տեղացիներն անվանում են «չեյկաու» (Pteroptochos rubecula). նա հաճախակի այցելու մ այցելում է խոնավ անտառների ամենամռայլ և ամենամեկուսացած տեղերը։ Թեև երբեմն նրա ձայնը կարելի է լսել շատ մոտիկից, բայց նա չի երևա, որչափ էլ դիտողն ուշադիր նայի ձայնի ուղղությամբ. այլ դեպքերում, երբ դիտողն անշարժ կանգնում է. , այս կարմրալանջ թռչունը մոտենում է նրան, մինչև նրանց հեռավորությունը մի քանի ոտնաչափ է լինում, վերին աստիճանի մտերմական, համարձակ։ Ապա եռանդով ցատկոտում է փտող եղեգների և ճյուղերի խառնիճաղանճ զանգվածների մեջ՝ փոքրիկ պոչը վեր պահած։ Չեյկաուն իր տարօրինակ և տարբեր ձայների շնորհիվ սնապաշտական երկյուղներ է առաջացնում Չիլոեի բնակիչների մեջ։ Երեք շատ պարզ ու որոշ ձայն է հանում. մեկը կոչվում է «չիդուկո» և բարի նշան է համարվում, մի ուրիշը՝ «hnւիտրեու»«հուիտրեու», որը ծայր աստիճան ձախորդություն է նշանակում. իսկ երրորդ ձայնի իմաստը մոռացել եմ։ Այս բառերն ստացվում են ձայների նմանողությունից, և տեղացիները որոշ բաներում բացարձակորեն առաջնորդվում են սրանցով։ Չիլոեի բնակիչներն անկասկած մի վերին աստիճանի կոմիկ փոքր արարածի ընտրել են որպես իրենց մարգարե։ Մի այլ թռչուն, որն ազգակից է սրան, բայց ավելի մեծ, տեղացիներն անվանում են «գուիդ-գուիդ» (Pteroptochos Tarnii), իսկ անգլիացիները նրան անվանում են հաջող թռչուն։ Այս վերջին անունը շատ հարմար է սրան, որովհետև չի կարող լինել մեկը, որ որոշակի չզգա, որ այդ մի փոքրիկ շուն է կաղկանձում անտառում։ Չեյկաուի նման այս թռչունն էլ լավ թաքնվում է. մեկը կարող է նրա հաջոցը լսել շատ մոտիկից, բայց դիտելով կամ մացառներին խփելով թռչունը տեսնելու բոլոր փորձերն իզուր են. մինչդեռ այլ դեպքերում գուիդ-գուիդն անվախ մոտ է գալիս։ Նրա սնվելու եղանակը և ընդհանուր սովորությունները շատ նման են չեյկաուին։
Ծովափին<ref>Որպես ապացույց այս ափի անտառապատ և բաց տարածությունների միջև գոյություն ունեցող եղանակների տարբերության՝ ես կարող եմ հիշատակել այն, որ սեպտեմբերի 20-ին 34° լայնության վրա այս թռչունների բներում ձագեր կային, մինչ Չոնոսի կղզիներում ամառը երեք ամիս հետո դեռ միայն ձու էին ածում. այս երկու վայրերի լայնության տարբերությունը մղոններով հաշված, 700 մղոն է։</ref> շատ տարածված է մի փոքրիկ, մութ դույնի գույնի թռչուն (Opetiorhynchus Patagonicus)։ Այս նշանավոր է իր հանդարտ սովորություններով. նա ամբողջովին ապրում է ծովափին, ինչպես ծովային կտցարը։ Բացի այս թռչուններից, ուրիշ շատ քիչ թռչուններ են ապրում այս ցրված կղզիներում։ Իմ թռուցիկ նշումների մեջ ես նկարագրել եմ այդ տարօրինակ ձայները, որոնք թեև հաճախ են լսվում այս մռայլ անտառներում, բայց հազիվ թե խանգարում են ընդհանուր լռությունը։ Գուիդ-գուիդի կաղկանձը և չեյկաուի հանկարծակի բարձրացող հյու-հյուն երբեմն գալիս են շատ հեռվից, իսկ երբեմն էլ չափազանց մոտիկից։ Նրա ձայնի վրա երբեմն ավելանում է Հրո Երկրի սև ցախսարեկի ձայնը. այս ինքնակոչին ճչալով և ճռվողելով հետևում է մի փայտփորիկ (Oxyurus). երբմն երևում է հծծող թռչունը (կոլիբրի), որը նետի նման թռչում է մի կողմից մի ուրիշ կողմ՝ արձակելով, միջատի նման, իր սուր ճռվողյունը, վերջապես, կարելի է լսել մի բարձր ծառի գագաթից սպիտակ փուփուլիկով բռնակալ ճանճորսի (Myiobius) ողբագին ձայնը։
Նկատի ունենալով, որ շատ երկրներում մեծ չափով գերակշռում են որոշ տարածված սեռերի թռչուններ, ինչպես սարեկներն են, ապա սկզբում զարմանալի է թվում, երբ մարդ հանդիպում է վերը թված յուրահատուկ ձևերին, որպես շրջանի ամենատարածված թռչուններ։ Կենտրոնական Չիլիում սրանցից երկուսը, այն է՝ Oxyurus-ը և Scytalopus-ը, գտնվում են շատ քիչ թվով։ Այս դեպքերում, երբ մեկը հանդիպում է կենդանիների, որոնք կարծեք թե չափազանց աննշան դեր են խաղում բնության մեծ սխեմայում, իրեն հարց է տալիս, թե ինչո՛ւ են ստեղծվել դրանք։ Բայց պետք է միշտ նկատի ունենալ, որ մի ուրիշ երկրում նրանք գուցե կազմում են համայնքի գլխավոր մասը, կամ գուցե անցյալ մի պերիոդում գերակշռող ձևեր են եղել։ Եթե Ամերիկան 37°-ից հարավ սուզվեր օվկիանոսի ջրի տակ, այս երկու թռչունները կշարունակեին երկար ժամանակ գոյություն ունենալ Կենտրոնական Չիլիում, բայց ոչ մի հավանականություն չկա ասելու, որ նրանց թիվը կմեծանար։ Այսպիսով մենք կտեսնեինք մի դեպք, որն անխուսափելիորեն պատահած կլինի բազմաթիվ կենդանիների հետ։
Այս հարավային ծովերն են այցելում մի քանի տեսակ մրրկահավեր. ամենամեծ տեսակը, Procellaria gigantea (սպաներեն quebrantahuesos կամ ոսկրաբեկ), ամենատարածված տեսակն է և՛ ներցամաքային ջրանցքներում, և՛ բաց ծովում։ Իր սովորություններով և թռիչքի ձևով նա շատ է նմանվում ալբատրոսին, և ալբատրոսի նման մեկը կարող է ժամերով դիտել սրան՝ առանց իմանալու, թե ինչով է սնվում նա։ Սակայն «ոսկրաբեկը» գիշատիչ թռչուն է, որովհետև սպաներից մի քանիսը Սեն Անտոնիո նավահանգստում տեսել են այս թռչունը մի ջրասույզի (թռչուն) հալածելիս. հալածվող թռչունը փորձել է փախչել սուզվելով և թռչելով, բայց միշտ հարվածներ է ստացել, և վերջն ստանալով մի ուժեղ հարված գլխից՝ սատկել է։ Սեն Խուլիան նավահանգստում այս մեծ մրրկահավերին տեսել են ճայի ձագեր սպանելիս և լափելիս։ Մի երկրորդ տեսակ (Puffinus cinereus), որը տարածված է Եվրոպայում, Հոռն հրվանդանում և Պերուի ափերին, շատ ավելի փոքր է, քան P. gigantea-ն, բայց նրա նման կեղտոտ սև գույն ունի։ Սովորաբար նա շատ մեծ խմբերով հաճախում է ներցամաքային խորշերը։ Ես կարծում եմ, որ երբևէ չեմ տեսել որևէ մեկ տեսակի այնքան շատ թռչուններ իրար մոտ հավաքված, ինչպես ես տեսա այս թռչունների մի խումբ Չիլոե կղզու հետևը։ Հարյուր-հազարավոր թռչուններ իրար ետևից, անկանոն, ժամերով թռչում էին մի ուղղությամբ։ Երբ այս երամի մի մասն իջավ ջրի վրա, նրա մակերեսը սևացավ, այնուհետև սկսվեց նրանց ձայնը, որը նման էր հեռվում խոսող մարդկային ձայնի։
Մրրկահավերի մի քանի այլ տեսակներ ևս կան, բայց ես միայն հիշատակելու եմ մեկը՝ Pelecanoides Berardi-ին, որը մի փայլուն օրինակ է հանդիսանում այն տարօրինակ դեպքերի, երբ մի թռչուն ակներևաբար պատկանելով մի լավ հայտնի ընտանիքի՝ իր սովորություններս ու կառուցվածքով մոտենում է մի շատ տարբեր ընտանիքի։ Այս թռչունը երբեք ներցամաքային խաղաղ խորշերից դուրս չի գալիս։ Երբ նրան անհանգստացնում են, նա սուզվում է որոշ հեռավորության վրա և մակերեսը բարձրանալով՝ միևնույն շարժումով թռչում է։ Իր կարճ թևերի արագ շարժումներով ուղիղ գծով որոշ տարածություն թռչելուց հետո նա վայր է ընկնում, կարծես սպանված լինի, և նորից սուզվում է։ Նրա կտուցի և ռունգների ձևը, ոտքի երկարությունը և մինչև անգամ փետուրների գունավորումը ցույց են տալիս, որ այս թռչունը մրրկահավ է։ Մյուս կողմից՝ նրա կարճ թևերը և այդ պատճառով թռիչքների փոքր կարողությունը, մարմնի և պոչի ձևը, ոտքի մի վերջնամասի բացակայությունը, սուզվելու սովորությունը և բնակվելու տեղի ընտրությունը կասկած են առաջացնում, թև թե արդյոք նրա ազգակցությունը բազեի հետ հավասարապես մոտիկ չէ՞։ Անկասկած այն կարելի է շփոթել բազեի հետ, երբ նրան տեսնում են հեռվից թռչելիս կամ սուզվելիս և Հրո Երկրի մեկուսացած կանալներում հանգիստ լողալիս։