Changes
― Այ այնտեղ մի ամբողջ հրդեհ է՝ խարույկներ, ջահեր․ լսո՞ւմ եք, երգում են, տավիղ նվագում․․․
Նրանք այդպես էլ արեցին։ Բայց հանգստանալուց հետո Բիլբոյին նեղեցին հարցերով, ամենակարևորը՝ նա ինչպե՞ս կարողացավ անհետանալ։ Մատանու պատմությունը նրանց այնպես էր հետաքրքրել, որ աշխարհում ամեն ինչ մոռացել էին։ Բալինը պահանջեց նորից պատմել Գոլլումի դեպքը, հանելուկները, և առհասարակ ամեն ինչ, հենց սկզբից, բայց այնպես, որ մատանին իր պատշաճ տեղը գրավի։ Շուտով լույսն սկսեց աղոտանալ, և այդ ժամանակ այլ հարցեր տեղացին․ որտե՞ղ են իրենց, որտե՞ղ է արահետը, որտեղի՞ց ուտելիք ճարել, հետ ի՞նչ են անելու։ Այս բոլոր հարցերն այժմ նրանց Բիլբոյին էին տալիս և բացաահայտորեն նրանից պատասխան սպասում։ Ինչպես տեսնում եք, նրանք խիստ փոխել էին իրենց կարծիքը միստր Բեգինսի մասին և (ինչպես կանխագուշակել էր Հենդալֆը) հարգանքով էին լցված նրա հանդեպ։ Այժմ նրանք չէին փնթփնթում Բիլբոյի վրա, այլ սպասում էին, որ նա որևէ ցնցող պլան առաջարկի։ Նրանք շատ լավ էին հասկանում, որ եթե հոբիտը չլիներ, իրենք այժմ կենդանի չէին լինի, դրա համար էլ նորից ու նորից շնորհակալություն էին հայտնեցին նրան։ Մեկը նույնիսկ խոնարհվեց նրա առաջ, բայց թուլությունից չկարողացավ ոտքերի վրա մնալ և բերանքսիվայր ընկավ գետին։
Մատանու պատմությունը բոլորովին չգցեց Բիլբոյին նրանց աչքում․ նրանք հասկացան, որ բացի հաջողությունից ու մատանուց, նա խելք ու հնարամտություն էլ ունի, առանց որոնց ոչինչ չի ստացվի։ Նրանք այնքան գովաբանեցին Բիլբոյին, որ նա իսկապես էլ իրեն խիզախ արկած որոնող զգաց, իսկ եթե ուտելու մի բան էլ գտնվեր, նա ավելի խիզախ կլիներ։
Բայց ուտելու ոչինչ չկար։ Բիլբոն մտածում էր ու մտածում, թե ինչպես գտնի կորցրած արահետը, սակայն նրա հոգնած գլուխն աշխատելուց հրաժարվում էր։ նա ուղղակի նստել ու անքթիթ նայում էր ծառերի անվերջանալի շարքերին։ Բոլորը սսկվել էին, աչքերը փակել, բայց Բալինը դեռ երկար խնդմնդրում էր ու քրթմնջում․
― Գոլլում․․․ Իսկ ես կարծում էի․․․ Ահա, ուրեմն, ինչպես է նա տվել անցել քթի տակով․․․ Հիմա հասկանալի է․․․ Ա՜խ, դուք «ուղղակի թաքնվեցիք, թաքնվեցիք ու թաքուն փախաք» հա, միստր Բեգինս։ Դուք «դռների մեջ շատ կոճակնե՞ր եք կորցրել»։ Ա՜խ դու, ծեր սատանա, սա․․․ սա․․․― Այստեղ Բալինն էլ քնեց։ Եվ երկար ժամանակ շուրջը լռություն տիրեց։
Հանկարծ Դվալինը բացեց աչքերն ու շուրջը նայեց։
― Իսկ ո՞ւր է Տորինը,― հարցրեց նա։
Այ քեզ փորձա՜նք․․․ Նրանք իսկապես տասներեքն էին, տասներկու թզուկը և հոբիտը։ Ո՞ւր է կորելՏորինը։ Ի՞նչ բախտ է բաժին ընկել նրան։ Կախարդե՞լ են նրան, թե՞ կերել են անտառի հրեշները։ Սարսափից դողալով՝ թզուկներն ու Բիլբոն պառկել էին, մինչև որ քնեցին անհանգիստ քնով։ Նրանց տանջում էր մղձավանջը։ Երեկոն գիշերի փոխվեց։ Մենք էլ որոշ ժամանակ նրանց թողնենք այստեղ, քանի դեռ քնած են, հոգնած, տանջված, նույնիսկ առանց պահակներ կարգելու։
Տորինի ճակատագիրը մի քիչ ուրիշ էր։ Նա առաջ գնաց դեպի խարույկը և հարբածի նման ընկավ։ Մոլորված թզուկների ճիչերը, վայնասունը, երբ նրանց բռնեցին ու կապկպեցին սարդերը, հաջորդ օրվա մարտի ձայները Տորինին չէին հասել, նա ոչինչ չէր լսել։ Հետո նրան վերցրին էլֆերը, կապկպեցին ու տարան իրենց հետ։
Այո, հասկանալի է, քեզ անողները անտառային էլֆերն էին։ Նրանք չար էակներ չէին, բայց անվստահությամբ էին վերաբերվում օտարներին, միշտ ծայրահեղ զգուշություն պահպանելով։ Նրանք այնքան իմաստուն չէին, որքան բարձարգույն էլֆերը, բայց նույնպես գիտեին հմտորեն կախարդել և ավելի քան խարդախ էին։ Ախր նրանց մեծ մասը, այդ թվում լեռներում ու բլուրներում գտնվող նրանց ազգականները սերում էին կախարդական թագավորություն չայցելած հնագույն տոհմերից։ Իսկ այ, արեգակնային էլֆերը, ծովային էլֆերը և ստորգետնյա էլֆերը տարիներ շարունակ ապրում ու դաստիարակվում էին այդ թագավորությունում, դառնալով ավելի ու ավելի գեղեցիկ, իմաստուն և ուսյալ ու հետո, Մեծ Աշխարհ վերադառնալով, իրենց կախարդական արվեստն ի սպաս էին դնում ամեն տեսակ գեղեցիկ ու զարմանալի բաներ արարելու համար։ Անտառային էլֆերը երբեմն հայտնվում էին մթնշաղին, երբ արևը մայր էր մտնում և դուրս էր գալիս լուսինը, բայց ավելի շատ գերադասում էին գիշերն ու աստղերը։ Նրանք թափառում էին անտառներում, որպիսիք մեր ժամանակներում բոլորովին չեն մնացել։ Նրանք բնակվում էին անտառի եզրին, որտեղից հեշտ էր գնալ դաշտերը որսի, ձիով վարգել կամ ուղղակի վազվզել ազատ տարածության մեջ, լուսնի կամ աստղերի լույսի տակ։ Մարդկանց գալուց հետո նրանք ավելի շատ սիրեցին մթնշաղն ու խավարը։ Բայց, այնուամենայնիվ, նրանք մնում էին էլֆեր, իսկ էլֆերը բարի ժողովուրդ են։
Սև Անտառի արևելյան սահմանի մոտ, մեծ քաղաքում ապրում էր անտառային էլֆերի հզոր արքան։ Վիթխարի քարե դռների առջևով մի գետ էր հոսում, որ գալիս էր անտառապատ բլուրներից և թափվում էր լեռների ստորոտում գտնվող ճահիճները։ Գետնի տակ գտնվող այդ մեծ քարայրը բաղկացած էր բազմաքանակ սրահներից ու մուտքներից, որոնցից ճյուղավորվում էին բազմաթիվ մանր քարայրներ։ Ե՛վ քարայրը, և՛ միջանցքները անհամեմատ լուսավոր և ուրախ էին գոբլինների քարայրներից․ բոլորովին էլ ոչ նրանց պես պոր և ոչ էլ այդքան վտանգավոր։ Արքայի հպատակները, որ ճիշտն ասենք, ապրում ու որս էին անում մեծ մասամբ բաց օդում, անտառներում։ Ապրում էին նրանք գետնին ու ծառերի վրա, բոլոր ծառերից ավելի սիրում էին հաճարենին։ Դու մի ասա, այդ քարայրը թագավորական պալատն էր, գանձարանը և ամրոցը՝ թշնամիների հարձակման դեպքում։ Այդտեղ էին գտնվում նաև գերիներին պահելու զնդանները։ Հենց այդտեղ էլ քարշ տվեցին Տորինին, որի հետ այնքան էլ քաղաքավարի չվարվեցին, որովհետև թզուկներին այստեղ չէին սիրում։ Հնում նույնիսկ պատահել է, որ էլֆերը կռիվներ են մղել թզուկների դեմ, որոնց մեղադրում էին իրենց գանձերը գողանալու համար։ Արդարությունը պահանջում է ասել, որ թզուկները դա այլ կերպ էին բացատրում․ նրանք, իբր թե, վերցրել են այն, ինչ իրենց է պատկանելիս եղել։ Էլֆերի արքան ինչ֊որ ժամանակ թանկագին զարդեր է պատվիրել նրանց, դրա համար ոսկի և արծաթ է տվել, իսկ հետո հրաժարվել է աշխատանքի դիմաց վճարել։ Եվ այդ ժամանակ թզուկները, վարձը չստանալով, զարդերը պահել են, չեն տվել։ Էլֆերի հզոր արքան իսկապես էլ այդպիսի թուլություն ուներ՝ մի քիչ ժլատ էր։ Նրա գանձարանը ոսկուց, արծաթից ու ադամանդից տրաքվում էր, բայց նա էլի ու էլի էր ուզում, որպեսզի հարստությամբ հավասարվի նախկին էլֆ տիրակալներին։ Նրա ժողովուրդը հանքահանությամբ չէր զբաղվում, մետաղ ու թանկարժեք քարեր չէր մշակում, ոռևտուր չէր անում, հող չէր մշակում։ Ամեն մի թզուկ գիտեր այդ բանը։ Բայց Տորինն ու իր նախնիները ոչ մի կապ չունեին էլֆերի ու թզուկների միջև եղած այդ հին վեճի հետ։ Դրա համար էլ, երբ նրանից հանեցին կախարդանքը, և նա արթնացավ, խիստ վրդովվեց նրանց վերաբերմունքից ու որոշեց, որ իրենից ոչ մի խոսք չեն քաշի ոսկու և թանկարժեք քարերի մասին։
Արքան Տորինի վրա հառեց դաժան հայացքը և սկսեց նրան հարցաքննել, բայց Տորինը բոլոր հարցերին միայն մի բան էր պատասխանում․ ինքը սովից մեռնում է։
― Ինչո՞ւ դու և քո ուղեկիցները խնջույքի ժամանակ երեք անգամ հարձակվեցիք իմ ժողովրդի վրա։
― Մենք չէինք հարձակվում,― պատասխանեց Տորինը,― մենք ուզում էինք ուտելիք խնդրել, քանի որ սովից մեռնում էինք։
― Որտե՞ղ են հիմա քո ընկերները։ Ի՞նչ են անում։
― Չգիտեմ, երևի սովից մեռնում են անտառում։
― Ի՞նչ էիք անում անտառում։
― Սնունդ ու ջուր էինք փնտրում, քանի որ սովից մեռնում էինք։
― Իսկ ի՞նչ էիք կորցրել անտառում,― վերջում զայրանալով հարցրեց արքան։
Բայց Տորինը շրթունքները սեղմեց և չուզեց պատասխանել։
― Շատ լավ,― ասաց թագավորը։― Տարեք և գցեք զնդան, մինչև ճիշտը կասի։ Թող նստի թեկուզ հարյուր տարի։
Էլֆերը Տորինին կապկպեցին կաշեփոկերով և փակեցին ամենահեռավոր փայտե ամուր դռնով զնդաններից մեկում։ Նրան առատ֊առատ ուտելիք ու խմելիք տվեցին, ճիշտ է, ոչ շատ ընտիր, բայց ախր անտառային էլֆերը գոբլիններ չեն, և նույնիսկ ոխերիմ թշնամիների հետ նրանք միանգամայն տանելի են վերաբերվում։ Միայն հսկա սարդերի նկատմամբ են անողոք։ Խեղճ Տորինը պառկել էր արքայական զնդանում։ հացն ու միսը ուտելով և ջուրը խմելով՝ նա ակամա շնորհակալական զգացում էր ապրում։ Հետո հիշեց իր անբախտ ընկերներին։ Նա ստիպված չեղավ երկար գլուխ ջարդելու, թե ինքն ինչ փորձանքի մեջ է ընկել՝ շատ շուտով ամեն ինչ իմացավ։ Բայց այդ մասին կպատմենք հաջորդ գլխում, ուր խոսք կգնա նոր արկածի մասին, որտեղ հոբիտը նորից ցույց տվեց, թե ինքն ինչի է ընդունակ։
== ՏԱԿԱՌՆԵՐԻ ՄԵՋ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ==
Սարդերի դեմ մղած ճակատամարտի հաջորդ օրը Բիլբոն և թզուկները անտառից դուրս գալու վերջին հուսահատ փորձն արեցին։ Նրանք վեր կացան և օրորվելով քարշ եկան դեպի այն կողմը, որտեղով, տասներեք բարեկամներից ութի կարծիքով, անցնում էր արահետը։ Բայց նրանց այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ով էր ճիշտ։ Մռայլ օրվան հաջորդեց մութ երեկոն, և հանկարծ չորս կողմում բոցավառվեցին պայծառ ջահեր, ասես հարյուրավոր կարմիր աստղեր։ Մթության միջից դուրս թռան անտառային էլֆերը՝ աղեղներով ու նիզակներով, և գոռացին․ «Կա՛նգ առ»։
Դիմադրելու մաիսն իսկի մտածելու հարկ էլ չեղավ։ Նույնիսկ եթե թզուկները այդ աստիճան թուլացած չլինեին, միևնույն է, նրանց միակ զենքը՝ դանակը, էլֆերի նետերի հետ չէիր համեմատի․ էլֆերը թռչունի աչքին էին խփում լիակատար մթության մեջ։ Դրա համար էլ ճամփորդները նստեցին ու սկսեցին սպասել։ Բոլորը, բացի Բիլբոյից։ Նա մատանին դրեց ու շտապ քաշվեց մի կողմ։ Դրա համար էլ, երբ էլֆերը թզուկներին կապկպեցին, շարք կանգնեցրին ու հաշվեցին, հոբիտը հաշվից դուրս մնաց։
Նրա քայլերի ձայնը նույնիսկ էլֆերը չլսեցին, երբ նա մանրիկ քայլերով գնում էր շարանի ետևից։ Թզուկների աչքերը կապեցին։ Բիլբոն հազիվ էր հասնում նրանց ետևից, որովհետև էլֆերը թզուկներին անխնա էին քշում, ուշադրություն չդարձնելով այն բանի վրա, որ գերիները հոգնել են, թուլացել։ Արքան նրանց հրամայում էր շտապել, նրանք էլ շտապում էին։
Հանկարծ ջահերն առջևում կանգ առան, և հոբիտը հասավ էլֆերին հենց այն ժամանակ, երբ նրանք բարձրացան կամուրջը։ Կամրջի տակով սրընթաց վազում էր պղտոր գետը, կամուրջը դեմ էր առնում դարպասին, որը փակում էր անտառապատ զառիվայր բլրի խորքը գնացող հսկայական քարայրի մուտքը։ Բարձր հաճարենիները իջնում էին լանջն ի վար մինչև ափը, այնպես որ դրանց արմատները ողողվում էին ջրով։
Այդ կամուրջով էլ հենց քշեցին գերիներին, բայց Բիլբոն մի քիչ հապաղեց։ Նրան բոլորովին դուր չեկավ քարայրի խոր, սևին տվող մուտքը։ Վերջին րոպեին նա, այնուամենայնիվ, որոշեց բարեկամներին չլքել և հազիվ էր վերջին էլֆի ետևից ներս ընկել, երբ դարպասի դռները ճռինչով փակվեցին։
Ներս մտնելով և քայլելով թնդյունով արձագանքող, ջահերի կարմիր լույսով լուսավորված ծուռումուռ անցումներով, էլֆերը սկսեցին երգել։
Միջանցքներն այնտեղ այնպիսին չէին, ինչպես գոբլինների մոտ, սարի մեջ․ կարճ էին, այնքան էլ խոր չէին փորված գետնի տակ, դրա շնորհիվ էլ պակաս խեղդուկ էին։ Ուղղակի ժայռի մեջ փորված սյունազարդ ընդարձակ դահլիճում, փայտե քանդակազարդ գահի վրա բազմել էր էլֆերի արքան։ Նրա գլխին աչքի էր ընկոնւմ հատապտուղներից ու կարմիր տերևներից թագը, քանի որ արդեն աշուն էր։ Գարնանը նա սովորաբար անտառի ծաղիկներից թագ էր կրում։ Նա ձեռքում բռնել էր դրվագազարդ կաղնե գավազանը։
Գերիներին բերեցին նրա մոտ։ Նա տհաճությամբ նայեց սրանց, բայց հրամայեց արձակել կապերը, որովհետև տեսավ, որ նրանք վիրավոր են ու տանջված։
― Առավել ևս, պարաննեն այլևս պետք չեն,― ավելացրեց արքան։― Ով ընկավ այստեղ, նրան այլևս կախարդական դարպասից փախչել չկա։
Նա երկար ու մանրախնդիր հարցաքննեց թզուկներին՝ դեպի ո՞ւր են ուղևորվում, որտեղի՞ց և ինչո՞ւ։ Բայց ավելին չիմացավ, քան Տորինից․ թզուկները բարկացած էին և իրենց, ուղիղն ասենք, անքաղաքավարի էին պահում։
― Ի՞նչ ենք արել քեզ, ով արքա,― դիմեց Բալինը, որը հիմա հանդես էր գալիս որպես ավագ։― Մի՞թե հանցանք է մոլորվել անտառում, սովածանալ, ընկնել սարդոստայնների ցանցերը։ Մի՞թե սարդերը քո ընտանի կենդանիներն են, որ այդպես մոլեգնել ես։
Այդ տեսակ հարցերից արքան, բնական է, ավելի շատ զայրացավ և պատասխանեց․
― Այո, առանց հարցնելու թափառել իմ տիրույթներում հանցանք է։ Անտառում դուք երեք անգամ հարձակվեցիք իմ հպատակաների վրա և անհանգստացրիք սարդերին ձեր ճիչերով ու վայրագությամբ։ Այդպիսի իրարանցումից հետո, որ դուք սարքեցիք, ես լիովին իրավունք ունեմ իմանալու, թե ինչն է ձեզ այստեղ բերել։ Իսկույն չե՞ք պատասխանի՝ ես ձեզ կպահեմ բանտում այնքան ժամանակ, մինչև խելքի կգաք ու քաղաքավարություն կսովորեք։
Արքան հրամայեց յուրաքանչյուր թզուկներին առանձին խցիկում տեղավորել, բոլորին ուտելու բան տալ, սակայն բաց չթողնել, մինչև նրանցից գոնե մկը չխոսի։ Բայց նա թզուկներից թաքցրեց, որ Տորինը գերի է իր մոտ։
Դա հայտնաբերեց Բիլբոն։
Խե՜ղճ միստր Բեգինս։ Ի՜նչ տաղտկալի էր ձգվում ժամանակը, մինչև նա ապրում էր այստեղ բոլորովին մենակ, թաքնված, չհամարձակվլեով մի րոպե անգամ մատից հանել մատանին, համարյա աչք չփակելով, նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողվում էր ծվարել ամենահեռավոր, ամենամութ անկյունում, պարապությունից սկսում էր թրև գալ թագավորական պալատում։ Դարպասը կախարդանքով էր փակվում, բայց Բիլբոն, այնուամենայնիվ, դուրս պրծնելու ելք գտավ։ Անտառային էլֆերը երբեմն ամբողջ խմբով դուրս էին գալիս որսի կամ ուրիշ անտառային գործերի, կամ էլ ուղևորվում էին Արևելքում գտնվող հողերը։ Եթե Բիլբոն բավարար ճարպկություն էր հանդես բերում, ապա դուրս էր թռչում էլֆերի ետևից։ Դա վտանգավոր խաղէր, մի քանի անգամ քիչ էր մնում ճզմվեր դարպասի դռների արանքում, երբ նրանք դղրդյունով փակվում էին էլֆերի ետևից։ Բիլբոն վախենում էր խառնվել նրանց, գիտակցելով, որ իր ստվերը երևում է, չնայած ջահերի լույսի տակ այն թույլ էր ու դողդոջ։ Վախենաում էր նաև այն բանից, որ պատահաբար կարող են իր վրա ընկնել։
Երբ նա,այնուամենայնիվ, դուրս եկավ արտաքին աշխարհ, ապա դա ոչ մի իմաստ չունեցավ․ ընկներներին լքել նա չէր ուզում, դե, ճիշտն ասած, առանց նրանց չգիտեր էլ, թե ուր գնար։ նա չէր կարող ամբողջ ժամանակ որսորդների կողքին գտնվել և ազատորեն գնալ նրանց ետևից, ուստի այդպես էլ անտառից դուրս տանող ուղիներ չգտավ։
Մոլորվելու վախից ընկճված՝ նա թափառում էր դարպասի մոտակայքում և որևէ պատահական առիթի էր սպասում, որպեսզի վերադառնա գետնի խորքը։ Որպես որսորդ նա բանի պետք չէր, դրա համար էլ անտառում միշտ սոված էր մնում, իսկ պալատում պահոցներից կեմ սեղաններից ուտելիք էր փախցնում, երբ մոտակայքում ոչ ոք չկար, այնպես որ սոված չէր մնում։
«Իսկական գող, որ ստիպված է ամեն օր թալանել միևնույն տունը,― մտածում էր Բիլբոն։― Ահա թե երբ սկսվեց մեր տանջալից անհրապույր արշավի ամենաձանձրալի, ամենատխուր արկածը։ Լավ կլիներ հիմա հայտնվեր իր տանը, տաք օջախի մոտ, և որ լամպն էլ վառվեր»։ Որքա՜ն էր ցանկանում կախարդին օգնության կանչել, բայց դրա մասին իսկի երազել չէր կարելի։ Վերջապես, նա հասկացավ հետևյալը․ եթե այստեղ որևէ մեկը որևէ բան անելու է, ապա դա միայն միստր Բեգինսն է՝ միայնակ, առանց կողմնակի օգնության։
Իր ընդհատակյա կյանքի մի երկու շաբաթվա ընթացքում, պահապաններին հետևելով ու հետամուտ լինելով, այսինքն՝ ամեն հարմար առիթի դեպքում լրտեսելով նրանց, Բիլբոն իմացավ, թե որտեղ է փակված թզուկներից յուրաքանչյուրը։ Նա փնտրեց ու գտավ բոլոր տասներկու խցիկները պալատի տարբեր մասերում և աշխատեց սովորել դրանց ճանապարհը։ Ինչպիսին էր նրա զարմանքը, երբ մի անգամ ականջ դրեց երկու պահակների խոսակցությանը և իմացավ, որ բանտում (հատուկ գաղտնի տեղում) մի թզուկ էլ է բանտարկված։
Նա իհարկե, իսկույն գլխի ընկավ, որ դա Տորինն է, և շուտով նրա ենթադրությունը հաստատվեց։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ նա հնար գտավ խցիկին մոտենալու և, քանի դեռ ոչ ոք չկար մոտակայքում, մի քանի խոսք փոխանակեց թզուկների առաջնորդի հետ։
Տորինն այնքան էր տանջվել մենության մեջ, որ արդեն ուժ չէր գտնում իր դժբախտության վրա զայրանալու, նույնիսկ սկսել էր մտածել, թե չպատմի՞ արդյոք թագավորին գանձերի և իրենց արշավի մասին (տեսնում եք ինչ աստիճանի էր ընկճված նա)։ Երբ դռան ետևից լսեց հոբիտի բարալիկ ձայնը, ականջներին չհավատաց։ Ի դեպ, նա արագ ինքն իրեն համոզեց այն բանում, որ չի սխալվում, մոտեցավ դռանը, և նրանք երկար փսփսում էին բանալու անցքի միջով։
Դրանից հետո Բիլբոն յուրաքանչյուր թզուկի ծածուկ հաղորդեց Տորինի հրամանը, այսինքն՝ որ նրանց առաջնորդ Տորինն այստեղ է, իրենց հետ, և որ ոչ մեկը թագավորին չպետք է մատնի իրենց որոնումների նպատակը, մինչև Տորինն այդպիսի կարգադրություն չանի։ Ինչպես տեսնում եք, Տորինը հոգով արիացել էր, լսելով, թե հոբիտն ինչպես է փրկել թզուկներին սարդերից։ Նա նորից որոշեց առայժմ փրկագին չառաջարկել թագավորին և գանձերի մասին հայտնել միայն ծայրահեղ դեպքում, երբ այլևս ուրիշ կերպ փրկվելու ոչ մի հույս չի մնա։ Այլ կերպ ասած, եթե շատ հարգելի միստր Բեգինս անտեսանելին (իսկ վերջինս շատ էր բարձրացել Տորինի աչքում) չկարողանա ելք գտնել։
Բիլբոն, սակայն, այդքան էլ լավատեսորեն չէր տրամադրված։ Նրան բոլորովին էլ դուր չէր գալիս, որ իր հետ այդպիսի հույսեր էին կապում։
Նա գլուխ էր ջարդում այդ նոր խների վրա, այնպես, որ քիչ էր մնում ամբողջովին ջարդեր, բայց փայլուն մտքեր այդպես էլ չծագեցին։ Անտեսանելի մատանին, իհարկե, հիանալի բան է, բայց թե այն տասնչորս մատի միանգամից չես հագցնի։ Ի դեպ, ինչպես դուք գլխի եք ընկնում, վերջ ի վերջո Բիլբոն փրկեց իր բարեկամներին, և ահա թե ինչ կերպ։
Պալատում ման գալիս, ինչպես միշտ, Բիլբոն քիթը բոլոր անցքերից ներս էր խոթում և մի անգամ արտակարգ հետաքրքիր մի բան հայտնաբերեց։ Մեծ դարպասը քարայրի միակ մուտքը չէր․․․ Մի տեղում պալատի տակով գետակ էր հոսում, որ հետո գնում էր դեպի Արևելք ու թափվում Անտառային գետը։ Այնտեղ, ուր վտակը դուրս էր գալիս սարի տակից, ջրարգելակ էր դրված։ Քարե տանիքն այստեղ համարյա շփվում էր ջրի մակերեսին, տանիքից մինչև խոր հատակը ցանց էր իջեցված, որպեսզի ոչ ոք ներս կամ դուրս չթափանցի այդ ճանապարհով։ Բայց ջրարգելակը հաճախակի բարձրացնում էին, քանի որ դրա միջով գետային աշխույժ առևտուր էր տեղի ունենում։
Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլու մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը․․․