Changes

Մատանիների Տիրակալը

237 bytes removed, 16:23, 30 Ապրիլի 2017
===Նախաբան===
==== 1. Հոբիթների մասին ====
Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Պարկինսը։ Բեգինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։
Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։
Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:
Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների Բեգինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Պարկինսները Բեգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
==== 2. Ծխամորճի խոտի մասին ====
==== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ====
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Պարկինսների Բեգինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.)
Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը, Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես կարողանյում կարողանում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար փոխանցվում էին:
Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր, որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:
Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛ Գորլումից։
Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։Բեգինս․․․»։
Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։
Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։
Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն Բեգիինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։
==ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ==
===ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ===
 
[[Պատկեր:Պահ_գիրք1.png|400px|center|Գիրք առաջին]]
====Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն====
[[Պատկեր:A Long-expected Party.jpg|300px|thumb|right]]
Երբ Բիլբո ՊարկինսըԲեգինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալըԶառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։
Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Պարկինսը Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։
― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․
Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի Բեգինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի ՔսակՍաքվիլ-ՊարկինսներիցԲեգինսներից), իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։
Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն Բեգինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և ՔսակՍաքվիլ-Պարկինսները Բեգինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։
— Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է։
Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:
Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Հանգիստ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի ՊարկուտումԲեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Պարկուտի Զառիթափ-Զառիթափի Բեքշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:
— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:
— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Պարկինս Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Պարկինսի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ տարած ծալապակաս են:
— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Հավերժական Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:
— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Հավերժական Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք տարած ծալապակաս են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Պարկինս Բեգինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո ՊարկինսըԲեգինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:
— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել:
— Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր: Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար, որ Ֆրոդոն պարոն Պարկինսին Բեգինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:
— Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ նավակը չի դիմացել:
— Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի ջրաղացպանը:
— Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛, կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է, ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի: Դե ՔսակՍաքվիլ-ՊարկինսներինԲեգինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք վաղուցվանից աչք ունեն Պարկուտի Բեգ-Էնդի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Պարկուտում Բեգ-Էնդում աճուրդ էին հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ, ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, ՔսակՍաքվիլ-Պարկինսներն Բեգինսներն ավելի լավ է Պարկուտի Բեգ-Էնդի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:
— Ասում են, Պարկուտի Բեգ-Էնդի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:
— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանյձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Պարկուտում Բեգ-Էնդում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Պարկուտից Բեգ-Էնդից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:
Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
— Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ ՊարկուտըԲեգ-Էնդը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:
— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Պարկինսնե՞րն Բեգինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Պարկինսները Բեգինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:
Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանյակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:
Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Զառիթափի Պարկուտի Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում․ «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։
― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։
Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Պարկուտից Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր․ մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը․․․
Հրավերները իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։
Պարկուտի Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը․ «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։
Մի առավոտ հոբիթները տեսան, որ Պարկուտի Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Զառիթափ-նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:
Վրանները աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։
Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։
Բիլբո Պարկինսն Բեգինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Հոբիթոնում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։
Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի հրաշք էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում հյուրասիրությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել՝ վառ, գեղեցիկ, իսկ ոմանց, կարելի է ասել, նույնիսկ՝ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Դեյլից ու Սարամիջի թագավորությունից․ դա թզուկների ջանքերի արդյունքն էր։
Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց․ հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։
Շատ-շատ էին այնտեղ Պարկինսներն Բեգինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո ՔսակՍաքվիլ-ՊարկինսըԲեգինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։
Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։
Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին․ մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։
― Իմ սիրելի Պարկինսնե՜ր Բեգինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Տուկե՜ր և Բրենդիբաքե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր․․․
― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, ոչ ոք չկասկածեց. սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։
― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի ՔսակՍաքվիլ-ՊարկինսներԲեգինսներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Զառիթափի Պարկուտում։ Բեգ-Էնդում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ․․․
― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։
Նախկին խրախուսիչ գվվոցը։
― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այսօր նա չափահաս է դառնում և կարող է այսուհետ իր վրա վերցնել Պարկուտի Բեգ-Էնդի տնօրինությանը։
Ավագներից ինչ-որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜․․․ ծերուկ Ֆրո՜դո․․․» գոչգոչում էին երիտասարդները։ ՔսակՍաքվիլ-Պարկինսները Բեգինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում Պարկուտի Բեգ-Էնդի տնօրինությանը»։
― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։
Անհարմար լռություն։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես ՔսակՍաքվիլ-Պարկինսները Բեգինսները վիրավորվեցին՝ ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։
― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի․ «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է․ չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը․․․
― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ Հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով․․․
Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ ՊարկինսներըԲեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։
Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց․
― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ ՊարկինսըԲեգինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։
Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։
Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Պարկինսի Բեգինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն ՔսակՍաքվիլ-Պարկինսները։ Բեգինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց․ նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։
Բիլբո Պարկինսը Բեգինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան այլևս ոչ մի հոբիթ չտեսավ։
Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես էն խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց գլխանոցով թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր բծերով ու խունացած էր, ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց․ ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Կապոցը խոթեց իր մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Ոսկե շղթայով Մատանին դրեց ծրարի մեջ և ծրարը դրեց բուխարիկի թարեքին: Բայց հետո շտապով վերցրեց ու դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գենդալֆը։
Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, բայց չբացեց։
― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի Բեգ-Էնդի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։
― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Չնայած, պետք կգա։
― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։
Այժմ Ֆրոդոն Պարկուտի Բեգ-Էնդի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:
Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). ՊարկինսներԲեգինսներ, Բոքոնակներ, Կուղբնոցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Պարկուտի Բեգ-Էնդի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:
Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Պարկինսը Բեգինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:
Նախասրահում մանր կահույքի, փաթեթների ու կապոցների մի մեծ կույտ էր գոյացել: Յուրաքանչյուր իրի վրա պիտակ էր փակցված, իսկ պիտակի վրա՝ գրվածք: Գրություններն այսպիսին էին.
«Ադելարդ Տուկին, որպես սեփականություն, Բիլբոյից»՝ փակցված էր հովանոցին: Ադելարդը հաճախ էր ուրիշի հովանոց վերցնում տուն գնալուց, թեև միշտ չէ, որ այդ հովանոցների վրա նշված էին, որ դրանք նվեր են իրեն:
«Դորա Պարկինսին՝ Բեգինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով:
«Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.Պ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում:
«Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Պարկինսների Բեգինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին:
«Հավելում Հուգո Ցմփորի գրադարանին ներդրում ունեցող անձանցից մեկից»՝ փակցված էր գրապահարանին: Հուգոն սիրում էր ուրիշներից գրքեր վերցնել, բայց վերադարձնել չէր սիրում:
«Սերինիա ՔսակՍաքվիլ-Պարկինսին՝ Բեգինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Պարկուտից Բեգ-Էնդից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:
Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:
Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափ-Զառիթափի Բեքշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:
Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:
Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակվում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին ՔսակՍաքվիլ-Պարկինսները։ Բեգինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։
― Նա վատառողջ է, ― ասաց նա։
― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։
Մերին գնաց զեկուցելու, և Քսակները Սաքվիլները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա դեմքին պարզ գրված էր, որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, մանավանդ, եթե այդ հյուրերը ՔսակՍաքվիլ-Պարկինսներն Բեգինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։
Իսկ Քսակներն Սաքվիլներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։
― Մի բան ինձ համար պարզ է, ― կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․
Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Սերինիան, սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց․
― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Բեգինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիբաք ես․․․
― Լսեցի՞ր, Մերի, ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։
― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։
― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ ՊարկուտըԲեգ-Էնդը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․
― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գենդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։
[[Պատկեր:The Shadow of the Past.jpg|300px|thumb|right]]
Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Պարկինսի Բեգինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Հոբիթոնում, այլ ամեն տեղ ու ամենուրեք․ քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, և հետզհետե Խենթ ՊարկինսըԲեգինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր և պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ և մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։
Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գենդալֆը։
Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը կատարելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։
Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Պարկուտում Բեգ-Էնդում Փերեգրին Տուկը (ընկերների համար պարզապես Փին) և Մերի Բրենդիբաքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով, կապերի մեջ է մտել էլֆերի հետ։
Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում»․ նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։
Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի Բեգ-Էնդի տեր, պարոն Պարկինս Բեգինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։
Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։
― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու և առհասարակ Հոբիթստանում որևէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։
― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սեմը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած ասույթներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Պարկինսը։ Բեգինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։
― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, տղերք, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք․․․ ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։
― Բայց սարսափելի ոչինչ չի պատահել, չէ՞ ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։
― Նա հենց որ Մատանուց ազատվեց, իսկույն թեթևացավ, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, և կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների և այն մասին, թե ինչ են սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել և որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, դրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։ Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն է եղել և շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել է նրա կյանքին, և այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլևս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն գուցե առանց դրա էլ շատ երկար ապրի: Տալով Մատանին, նա կտրեց կապող թելը և այլևս ենթակա չէ նրան: Չէ՞ որ նա ինքնակամ թողոց այն, և դա ամենագլխավորն է։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է և քեզ համար եմ ես պատասխանատու։ Քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար և ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, և Բոքոնակները, Ցմփորիկներն ու մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Պարկինսների Բեգինսների մասին, խղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։
Ֆրոդոն կուչ եկավ։
― Իսկ ի՞նչ եղավ նրան հետագայում, Բիլբոյի փախուստից հետո․․․ Դու գիտե՞ս։
― Շատ աղոտ։ Ինչը որ քեզ պատմեցի, Գոլլումն էր ինձ պատմել, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գոլլումը սոսկալի ստախոս է, և նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրև թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի-պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագորլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ և շուռ տված։ Գոլլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագորլին և ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից․ մթության մեջ սև ոսկորներ էր կրծում, միևնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչև ինքն էլ համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, և Դեագորլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է և այլն և այլն։ Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետև հարկավոր էր պարզել եղելությունը, բայց վերջում ստիպված եղա խիստ վարվել... ես նրան սպառնացի կրակով և, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի և հանելուկների, և Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո նա ասես համր կտրեց և միայն երբեմն-երբեմն լացախառն մութ ակնարկներ էր անում։ Երևում էր, ինչ-որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի և ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գոլլումը այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, և նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Պարկինսը Բեգինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գոլլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։
― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։
― Ոչինչ էլ չի լինի, ― ասաց Գենդալֆը, ― համենայն դեպս՝ առայժմ: Դու բավական լավ ես սկսում։ Մատանին քեզ դեռ շուտ չի շեղի դեպի չարը։
― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, և իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երևույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին և բարեկամներիս, եթե մնամ տանը… Ստիպված պետք է լինեմ լքել ՊարկուտըԲեգ-Էնդը, լքել ամեն ինչ ու հեռանալ Հոբիթստանից։ ― Նա հառաչեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ-մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով՝ նրանց երկրաշարժ ու վիշապների ներխուժում հղելով, բայց հիմա այդպիսի բան չեմ ցանկանում։ Ինձ թվում է, իմանալով, որ հարազատ Հոբիթստանը թիկունքումս է, որ նրան վտանգ չի սպառնում և ամեն ինչ այնտեղ առաջվա պես է, օտար հողերում դեգերելն ինձ համար փոքր ինչ ավելի հեշտ կլինի։ Կիմանամ, որ ինչ-որ տեղ դեռ ամուր ու հուսալի հողակտոր է մնացել, և ոչինչ, որ ինձ վիճակված չէ ոտք դնել այդ հողի վրա... Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք ինչ-որ տեղ, բայց մի բան է արձակուրդ, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում և բոլորն էլ լավ են վերջանում, և բոլորովին այլ բան է թափառել անընդհատ վախը սրտումդ, մահն էլ՝ կրնկակոխ։ Եվ, ինչպես երևում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, եթե ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ինձ այնքան փոքր եմ զգում այդպիսի սխրագործության համար… Այնտեղ ես բոլորի համար օտար եմ և, չգիտեմ ինչպես ասեմ, նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։
Նա Գենդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետևից գնալու՝ գուցև հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց․ նա, երևի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։
― Սիրելի՜ Ֆրոդո, ― բացականչեց Գենդալֆը, ― այդ դու՞ ես արդյոք: Իրոք որ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամսում կարելի է մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրել նրանց ու հարյուր տարի հանգստանալ: Իսկ նրանք հարյուր տարի հետո կվերցնեն ու անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզանից։ Ո՛չ, Բիլբոն չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարևոր է։ Այո, երևում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Հոբիթստանում Մատանին երկար ժամանակ թաքցնել չի ստացվի. ստիպված ես հեռանալ և որոշ ժամանակով մոռանալ, որ դու Պարկինս Բեգինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաև Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի: Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ: Հիշիր, դու նրան տանում ես մահացու վտանգներին ընդառաջ, ուստի ընտրության հարցում չսխալվես: Եվ լեզվիդ զոռ չտաս, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մոտ․․․ Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։
Հրաշագործը հանկարծ լռեց ու ականջ դրեց։ Սենյակում ու այգում զրնգուն լռություն էր տիրում։ Գենդալֆը ծածուկ մոտեցավ պատուհանին, թռավ պատուհանի գոգին, երկար ձեռքը պարզեց՝ և պատուհանի մեջ, խղճալիորեն ծվծվալով հայտնվեց Սեմ Գեմջիի գանգրահեր գլուխը՝ ականջից ձգված։
― Լսել եմ, բա ո՞նց։ Այ էդտեղ էր, որ հազս կատիկս թռավ, ու դուք էլ լսեցիք։ Ախր շատ ցավալի է․․․
― Ի՜նչ արած, Սեմ, ― տխուր ասաց Ֆրոդոն։ Նա հանկարծ հասկացավ, որ Հոբիթստանին հրաժեշտ տալը շատ դժվար է լինելու և որ ինքը հրաժեշտ է տալիս ոչ միայն Պարկուտին։ Բեգ-Էնդին։ ― Ես պետք է մեկնեմ, իսկ դու, ― նա խստությամբ նայեց Սեմին, ― եթե դու իսկապես անհանգստանում ես ինձ համար, ապա լեզուդ քեզ քաշիր, լա՞վ․․․ Որևէ բան դուրս տվեցիր անմեղ լսածներիցդ, մեկ էլ տեսար Գենդալֆը կվերցնի քեզ պտավոր գորտ կդարձնի ու բաց կթողնի լորտուների մեջ, իսկ լորտուները, գիտես, մի բարի պտուղ չեն։
Սեմը դողաց ու ծնկի եկավ։
― Գուցե աշնա՞նը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչև այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։
Ճիշտն ասած, այժմ, երբ բանը հասել էր գործին, լրիվ կորել էր ճամփորդելու ցանկությունը։ Պարկուտը Բեգ-Էնդը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նրա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին և Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Չգիտես ինչու նրան թվում էր, որ դա ամենահարմար օրն է Բիլբոյի օրինակին հետևելու համար։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի: Միտքը, որ ինքը գնում է ծեր հոբիթի հետքերով, շատ էր ոգևորում էր նրան։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել և Գենդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում էր, բայց ըստ սովորության, լռում էր․․․
― Այո, ամեն ինչ կկարգավորեմ և ճանապարհ կընկնեմ։
― Առանց հիմարությունների, ― հոնքերը կիտեց Գենդալֆը։ ― Խոսքն այն մասին չէ, հասցեդ փոստում թողնես թե ոչ։ Բայց Հոբիթստանից հեռանում ես, և հարկավոր է, որ քանի դեռ բավականաչափ չես հեռացել, այդ մասին ոչ ոք չիմանա։ Իսկ ուր կգնաս՝ հյուսիս, հարավ, արևմուտք թե՞ արևելք, դա կարևոր չէ, բայց ուղղությունը հարկավոր է գաղտնի պահել։
― Ես այնքան տխուր եմ, որ Պարկուտը Բեգ-Էնդը պիտի թողնեմ ու բոլորին հրաժեշտ տամ, որ նույնիսկ չեմ մտածել, թե ուր եմ ճանապարհվելու, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկապես ո՞ւր։ Ես ի՞նչ գիտեմ, որտեղ կարելի է թաքնվել։ Բիլբոն գնաց գանձ բերելու և վերադարձավ, իսկ ես ուրեմն, պետք է գանձը վերադարձնեմ, իսկ ինքս չքվե՞մ, հա՞։
― Այդպես է, ու այդպես չէ, ― արձագանքեց Գենդալֆը։ ― Այստեղ ես էլ քեզ ցուցում տվող չեմ։ Գուցե դու կհասնես մինչև Օրոդրուին, իսկ գուցե դա բոլորովին էլ քո գործը չէ, ի՞նչ իմանաս։ Սակայն առայժմ դու այդպիսի ճանապարհի համար պատրաստ չես։
Նա իբրև թե իմիջիայլոց էր խոսում, բայց իրականում շատ էր ցանկանում լինել այդ երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։
Ամռան մի երեկո «Գողտրիկ անկյուն» և «Կանաչ վիշապ» պանդոկների այցելուները ցնցված քննարկում էին անհավանական մի լուր: Սահմանների հսկաներն ու այլ չարաբաստիկ արարածները ժամանակավորապես մոռացվել էին: Ցնցող իրադարձություն էր տեղի ունեցել. պարզվում է, Ֆրոդոն որոշել է վաճառել, եթե արդեն չի վաճառել, ՊարկուտըԲեգ-Էնդը, և այն էլ ում՝ ՔսակՍաքվիլ-Պարկինսներին։ Բեգինսներին։
― Դե, մեծ գումարով, ― ասում էին ոմանք։
― Իր գնով, ― առարկում էին մյուսները, ― հանգիստ եղեք, Սերինիան մի գրոշ անգամ ավելի չի տա (Օթհոն արդեն հասցրել էր մեռնել, ապրելով մինչև հարյուր երկու տարի և չհասնելով իր իղձերի կատարմանը)։
Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաև պարոն Պարկինսն Բեգինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Հոբիթոնում հաշիվները փակելու և Բրենդիդուիմք՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։
― Միայն թե Քսակներից Սաքվիլներից հեռու, ― ավելացրեց ինչ-որ մեկը։
Բայց բոլորն այնպես էին վարժվել Բիլբոյի անհամար հարստությունների մասին ասեկոսներին, որ դրանցից հրաժարվելու ուժ չունեին: Միայն ո՛չ դա: Շատերը Գենդալֆին էին մեղադրում։ Թեպետ նրան ոչ տեսնող էր եղել, ոչ լսող, բայց դե նա ապրում էր, հայտնի է, Ֆրոդոյի մոտ՝ իբր թաքնվում է Պարկուտում։ Բեգ-Էնդում։ Ասենք, այնքան էլ հասկանալի չէ, թե հրաշագործին ինչու է հարկավոր, որ Ֆրոդոն տեղափոխվի Բրենդիդուիմք, բայց, երևում է, ինչ-որ բանի համար պետք է։ Փաստը մնում է փաստ՝ Ֆրոդոն իսկապես տեղափոխվում էր:
― Այո, աշնանը տեղափոխվում եմ, ― հաստատում էր նա։ ― Մերի Բրենդիբաքն այնտեղ ինձ համար մաքուր բույն, իսկ գուցեև հարմարավետ տնակ է փնտրում։
Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը, Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ․ ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։
Երբ աշունը վերջնականապես մտավ իր իրավունքների մեջ, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գենդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակը քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում կալվածքում նախատոնական խառնաշփոթ սկսվեց։ Ֆրոդոյի բարեկամները ժամանակավոր Պարկուտ Բեգ-Էնդ տեղափոխվեցին՝ օգնելու կապկպել իրերը: Դրանյք էին՝ Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և իհարկե լավագույն ընկերներ Փերեգրին Տուկն ու Մերի Բրենդիբաքը։ Նրանց ընդհանուր ջանքերով Պարկուտում Բեգ-Էնդում ամեն ինչ տանկուվրա արվեց։
Սեպտեմբերի քսանին Բրենդիդուիմյան կամուրջով դեպի Ֆրոդոյի նոր տուն ուղևորվեցին երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գենդալֆին սպասելով։ Մյուս՝ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գենդալֆը չկար ու չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու սեղան բացեց իր և ընկերների համար՝ փորձելով ցրել վհատությունը։ Տոնի տրամադրություն չուներ, հոգին տանկնուվրա էր լինում: Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Ի՞նչ պետք է նրանց ասի:
Իսկ երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիբաքը, Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը և Փերեգրին Տուկը աղմկալի ու անհոգ ուրախանում էին, և շուտով սեղանի շուրջ ուրախ տրամադրություն տիրեց: Խոհանոցից ամեն ինչ դուրս էին հանել, բացի սեղանից ու աթոռներից, բայց ուտելիք, ինչպես նաև գինի շատ կար: Ֆրոդոն չցանկացավ գինին վաճառել ՔսակՍաքվիլ-ՊարկինսներինԲեգինսներին:
— Չգիտեմ՝ ինչ կլինի մնացած իրերիս, երբ դրանք հայտնվեն Սերինիայի ճիրաններում, բայց սրա համար, համարեք լավ տուն եմ գտել,— հայտարարեց նա՝ մինչև վերջին կաթիլը դատարկելով «Հին այգի» գինու վերջին գավաթը: Դա իրոք վերջինն գավաթն էր՝ ընկերներն արդեն մնացածի հախից եկել էին:
― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա հետ էր վարժվել ոտքով զբոսանքներից և, ինչպես իրեն թվաց, ահագին լայնքին էր տվել։
Կեսօրից քիչ անց հայտնվեցին ՔսակՍաքվիլ-Պարկինսները՝ Բեգինսները՝ Սերինիան իր շիկամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Վերջապես տիրացանք այս կալվածքին», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի․ մինչև գիշերվա ժամը տասներկուսը Պարկուտի Բեգ-Էնդի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան կարծում էր: Նրա հարյուրն արդեն անց էր։ Այնուամենայնիվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ հին տերն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր․ նա իր հետ բերել էր վաճառված ապրանքների ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։
Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Զառիթափ-Նրբանցքում՝ Բեքշոթ նրբանցքում՝ Գեմջիների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Գեմջիներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։
Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:
Պարկուտում Բեգ-Էնդում վերջին թեյախմությունն էր․․․ ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ հրեց աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սեմը և Փինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սեմն անհետացավ ինչ-որ տեղ։
Արևը թեքվեց դեպի մայրամուտ: Պարկուտը Բեգ-Էնդը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում, մինչև մայրամուտի լույսը դժգունեց, և անկյուններից մռայլ ստվերներ դուրս լողացին։ Շուտով բոլորովին մթնեց։ Նա շեմից դուրս եկավ, գնաց այգու հեռավոր դռնակի մոտ ու նայեց բլուրը բարձրացող ճանապարհին: Հույսը չէր կորցնում, որ այնուամենայնիվ կտեսնի մեծ-մեծ քայլերով բլուրը բարձրացող Գենդալֆին։
Պարզ երկնքում աստղեր վառվեցին։
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Զառիթափ-ՆրբանցքիցԲեքշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը․ ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
― Ոչ, պարոն Պարկինսը Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովուրդը տարած ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։
Նա մեկ ուզեց ծերուկ Գեմջիից իմանալ, թե ով էր նրան նեղում, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Պարկուտ։ Բեգ-Էնդ։ Փինը իր տոպրակին հենված նստած էր։ Սեմը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։
― Սե՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես․․․ ժամանակն է։
Առավոտը գունատ էր ու մշուշապատ: Ֆրոդոն առաջինը արթնացավ և տնքալով հայտնաբերեց, որ ծառի արմատն իր մեջքին խորը հետք է թողել, իսկ վիզն առհասարակ չի կարողանում թեքել:
«Ա՛յ քեզ զբոսանք. և ինչու՞ սայլով չգնացի,— մտածեց նա, ինչպես բոլորն են մտածում արշավի սկզբում: — Իսկ իմ փափուկ ներքնակների վրա հիմա ՔսակՍաքվիլ-Պարկինսներն Բեգինսներն են քնած... Մեծ հաճույքով այս արմատե անկողինը կզիջեի նրանց»:
Նա հորանջեց, ամբողջ մարմնով ձգվեց ու կանչեց.
— Ծեր Բիլբոյի չափածոներին է նման,— ասաց Փինը: — Թե՞ դու ես գրել էդ նույն ոճի մեջ: Էնքան էլ հուսադրող չի հնչում:
— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան հետևից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Պարկուտից Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...
— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց Փինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:
― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սեմի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։
― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել․ երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել-պոկ չէր գալիս․ ո՞ւր է, ասում է, մեկնել Պարկինսը Բեգինսը Զառիթափի Պարկուտից։ Բեգ-Էնդից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկնել է պարոն Պարկինսը Բեգինսը և հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց որ հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սև, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երևում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, պակաս բան չի թողել: Է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։
― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։
Հոբիթները մտան փչակի մեջ ու նստեցին չորացած տերևների կույտի վրա: Հանգստացան, մի քիչ կերան և ցածրաձայն մի երկու բառ փոխանակեցին՝ ժամանակ առ ժամանակ լռելով ու ականջ դնելով:
Երբ նրանք նորից դուրս եկան արահետ, արդեն մթնում էր: Սաղարթներում հառաչում էր արևմտյան քամին: Տերևները փսփսում էին: Արահետն աստիճանաբար սուզվեց խավարի մեջ: Արևելքում, սաղարթների գլխին տարածված մութ երկնքում, վառվեց առաջին աստղը: Հոբիթները քայլում էին արագ, կողք կողքի, ուս ուսի, որպեսզի չկորցնեն արիությունը: Բայց շուտով երկնակամարը լցվեց աստղերով, երկինքը լուսավորվեց, և նրանք դադարեցին անհանգստանալ: Այլևս ականջ չէին դնում սմբակների ձայնի և նույնիսկ սկսեցին հոբիթական սովորության համաձայն քթի տակ մռմռալ. հոբիթները սիրում են քթի տակ երգել, հատկապես գիշերը տուն վերադառնալիս: Սովորաբար նրանք երգում են ընթրիքի և տաք անկողնու մասին, բայց այս մեկը ճանապարհի մասին էր (թեև ընթրիքի և անկողնու մասին այնտեղ հիշատակվում էր): Բիլբո պարկինսն Բեգինսն էր գրել այդ երգի բառերը սարերի պես հինավուրց մի մեղեդու վրա և սովորեցրել էր Ֆրոդոյին, երբ նրանք զբոսնում էին Գետահովտում ու խոսում Բիլբոյի արկածների մասին: Երգն սկսվում էր այսպես.
<poem>
― Շնե՞րը, քանի հրաման չեմ տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։
― Պարոն Ֆրոդո Պարկինսն Բեգինսն է, ― ներկայացրեց Փինը։ ― Երևի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։
«Պարկինս» «Բեգինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։
― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք․․․ Խոսելիք կա։
― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն, մենք կալվածքին հակառակ կողմից մոտեցանք: Անտառային Օթևանից կարճ ճանապարհով ուզում էինք հասնել Լաստանավին՝ ակամա ընկանք այստեղ։ Գալիս անտառում մոլորվեցինք։
― Որ շտապում էիք, ինչու՞ չէիք ճանապարհով գնում, ― զարմացավ տանտերը։ ― Չնայած, դա ձեր գործն է։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Պարկինս․․․ Բեգինս․․․ Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Պարկինսին։ Բեգինսին։ Այ թե ավազակն էր, հա՜․․․ Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում․․․
Հոբիթներն ականջները սրեցին։
Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։
Նա ինձ բոլորովին դուր չեկավ․ նույնը և Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սևը, նստել է ու չի շարժվում։ «Ես էնտեղից եմ գալիս, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արևմուտքի կողմն է ցույց տալիս իմ հողի միջով․․․ ― Պարկինսն Բեգինսն այստե՞ղ է»։ ֆսֆսացնում է մի տեսակ ու կռանում է վրաս։ Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երևում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դեհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ․․․ Դրան տես, թմբերս ոտնատակ է տվել ու հեչ պետքն էլ չէ:
«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ ՊարկինսԲեգինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Պարկինսները Բեգինսները Հոբիթոնում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։
«Պարկինսն «Բեգինսն այնտեղից հեռացել է, ― շշնջում է,― նա այստեղ է գալիս։ Արդեն հեռու չէ։ Կասե՞ս, եթե հայտնվի այստեղ: Որ ասես՝ ոսկի կբերեմ»։
«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել․․․»։
― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― վերջապես ասաց նա։
― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Հոբիթոնում: Չարժեր դրանց հետ կապվել՝ էնտեղի ժողովուրդը տարած ծալապակաս է (Սեմը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Չնայած դուք միշտ էլ տաքգլուխ եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, հետո՝ անեք։ Հենց լսեցի, որ հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիբաքերից, ու կպել ձեր պապի եղբորը, միանգամից ասեցի. լավ բան չսպասեք։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ ո՞վ պետք է ուտի։ Դու՛ք: Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ գտնվել են էնպիսինները, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Հոբիթոնի բլուրում։
Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։
― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սեմին և գնաց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։
― Ես պարոն Պարկինսի Բեգինսի հետևից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ․․․ Դե, իհարկե, Մերի Բրենդիբաքն է։ Թիկնոցի տակից երևաց լապտերը և լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։
― Պարոն Մերի՜, ― բացականչեց նա։
Ֆերմերը լապտերները վառեց, բարձրացավ սայլի վրա ու նստեց նստատեղին։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։
― Էն է հա՜ մոռանում էի։ Էս կնոջս կողմից, մեջը մի քիչ բան կա, երևի կհավանեք՝ հատուկ ողջույններով պարոն Պարկինսին։ Բեգինսին։
Նա զամբյուղը տվեց Ֆրոդոյին ու պոնիներին խթանեց: Հոբիթները շնորհակալություն հայտնեցին ու բարի գիշեր մաղթեցին: Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, մինչև որ դրանք անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց․ նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։
― Դեհ, ի՞նչ կասեք, ― հարցրեց նա, ― մենք, ճիշտ է, շատ հապճեպ, բայց աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ինչպես տանը։ Վերջին սայլը երեկ երեկոյան ենք դատարկել՝ այնպիսի թոհուբոհ էր այստեղ։
Ֆրոդոն նայեց շուրջը։ Իսկապես, նման էր իրենց տանը։ Նրա սիրած իրերը՝ Բիլբոյի սիրած իրերը (եթե ճշգրտենք), բոլոր գտել էին իրենց տեղերը, ասես Պարկուտում Բեգ-Էնդում լինեին։ Հաճելի, հարմարավետ, խաղաղ... Նա ցավ զգալու աստիճան ուզեց մնալ այստեղ ու ապրել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Բարեկամներն այնքան ջանք են թափել իր համար, իսկ ինքը․․․ Հիմա ինչպե՞ս պետք է բացատրի նրանց, որ ինքը շուտով գնալու է, և շատ շուտով, հենց վաղն առավոտյան։ Բացատրությունն էլ հնարավոր չէ հետաձգել։
― Զարմանալի՜ է, ― բացականչեց նա՝ կոկորդին դեմ առած գունդը մի կերպ կուլ տալով։ ― Ասես ոչ մի տեղ էլ չեմ գնացել։
Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքը բոլորին ծիծաղեցրեց։
― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում․ «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի ՊարկուտըԲեգ-Էնդը, և հետն էլ ու՞մ՝ Քսակներին․․․Սաքվիլներին․․․
― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։
― Պատմիր, ― մեղմ արձագանքեց Ֆրոդոն։
― Սխալմունքի մեջ ընկավ նա Քսակների Սաքվիլների պատճառով։ Մի անգամ, Հյուրասիրությունից մեկ տարի առաջ ես գնում էի ճանապարհով և տեսա Բիլբոյին։ Գնում եմ նրա հետևից, մեկ էլ տեսնեմ հեռվում երևացին ՔսակներըՍաքվիլները, գալիս են ընդառաջ։ Բիլբոն հետ-հետ եկավ, ձեռքը մտցրեց գրպանը և հանկարծ՝ այ քեզ բա՜ն, չքացավ։ Ես սկզբում ապշեցի, հետո ուշքի եկա, թռա ցանկապատի վրայով ու՝ թրըմփ խոտի մեջ։ Քսակներն Սաքվիլներն անցան, իսկ դատարկ ճանապարհին հանգիստ ծլեց Բիլբոն ու գրպանը մտցրեց մի ինչ-որ փայլփլուն ոսկե բան։ Ինձ, իհարկե, շատ հետաքրքրեց դա։ Դե ինչ եմ ասում, ուղղակի սկսեցի լրտեսել նրան։ Ինչքան կուզեք դատապարտեք՝ բայց ինչ անեմ, այդպիսի հետաքրքրասերն էի տասնութ տարեկանում։ Ավաղ, Ֆրոդո, հարկավոր է նաև խոստովանել, որ Հոբիթստանում միայն ես եմ, բացի քեզնից, տեսել Բիլբոյի հուշագրությունները։
― Հուշագրություննե՞րն էլ, ― ճչաց Ֆրոդոն։ ― Իսկապես սա ի՞նչ բան է։ Մի՞թե ոչինչ չի կարելի գաղտնի պահել։
― Ինչո՞ւ, կարելի է, բայց ո՛չ բոլորից, ― ասաց Մերին։ ― Ես, ճիշտ է, միայն մի աչքով եմ ծիկրակել, բայց դե ի՜նչ ճարպկություն բանացրի․․․ Նա իր հուշագրությունները աչքի լույսի պես էր պահպանում։ Հետաքրքիր է, ի՞նչ եղան դրանք, ես էն մյուս աչքովս էլ կնայեի։ Նրանք քեզ մո՞տ են, հո հետդ չե՞ս վերցրել։
― Ոչ։ Հուշագրությունները Պարկուտում Բեգ-Էնդում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։
― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Բայց հենց փորձանքի հոտ եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գենդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ մեր գլխավոր աչքուականջին:
― Ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն, աշխարհումս Հավերժական Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսեք։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ. պետք է չէ՞ ինչ-որ մեկը մնա, որ Գենդալֆին պատմի, թե ուր եք խցկվել։
Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել․ ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Պարկինսն Բեգինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայնդեպս, նույնիսկ Պարկուտից Բեգ-Էնդից հին զգեստներ էին բերել․ Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ վտանգավոր դեր է դա։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա․ ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընդհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիբաքերն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:
— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա էլ Պարկինս Բեգինս չեմ: Պարկինս Բեգինս անունը տալ չի կարելի: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ:
Նստելով պոնիներին՝ նրանք գնացին աղջամուղջին ընդառաջ: Մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվայր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներքևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գտնել գիշերելու համար:
— Պարզ է, ուրեմն, այսպես, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Լեռնամոտում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:
Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց: Ապա հայացքը դարձրեց դեպի Փինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Պարկինսի Բեգինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:
Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Իսկ եթե լինեն այնպիսիսնները, որոնք արդեն լսել են Բիլբոյի անհետացման մասի՞ն (նույն ինքը Լավր Նարկիսը): Կլսեն երկու ականջ էլ փոխ առած, Պարկինս Բեգինս ազգանունը ջրի երես կելնի, և ինչ իմանաս, թե ինչ կարող է պատահել:
Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե Մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...
— Չեմ հասկանում, ինչի՞ մասին եք խոսում,— գռգռված ասաց Ֆրոդոն:
— Հասկանում եք, լավից էլ լավ եք հասկանում,— քմծիծաղեց Պանդուխտը: — Թող միայն աղմուկը դադարի, այն ժամանակ, եթե թույլ կտաք, պարոն ՊարկինսԲեգինս, ես ձեզ հետ իսկապես կուզեի խոսել:
— Այդ ինչի՞ մասին պետք է իրար հետ խոսենք,— հարցրեց Ֆրոդոն՝ ասես չնկատելով, որ իրեն իսկական անունով կոչեցին:
Նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ:
— Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա՝ ձայնը ցածրացնելով: — Ճիշտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունին անգամ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ մտան Ուղի Դամբանաթմբերի կողմից: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբադիլին, բայց կարևորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա էլ Պարկինս Բեգինս չեմ: Պարկինս Բեգինս անունը տալ չի կարելի: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի մինչև դարպասը, և դրանից հետո՝ «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Պարկինսն Բեգինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:
— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:
— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Պարկինս Բեգինս անունով մի հոբիթի: Նա ինձ պետք է և շատ շտապ: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից՝ թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Սպասե՛ք, մի՛ շտապեք,— գոչեց նա, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սեմը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա կռացավ ու կիսաձայն ավելացրեց. — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի: — Սև Հեծյալներն արդեն եղել են Լեռնամոտում: Մեկը, ասում են, երեկ եկել է Մամռոտով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:
Լռություն տիրեց: Վերջապես Ֆրոդոն ասաց Փինին ու Սեմին.
Նա դուռը փակեց ու շրջվեց դեպի հոբիթները:
— Ահա թե ինչ կուզեի ասել,— սկսեց պանդոկպանը շփոթված ու անվճռական: — Եթե իմ պատճառով ինչ-որ տհաճություն է եղել, մեծահոգաբար ներեք: Ինքներդ էլ գիտեք, ախր, մեկը մյուսի վրա է թափվում, իսկ ես գործի մեջ խեղդված մարդ եմ: Հասկանում եք, ինձ կարգադրված էր Հոբիթստանից Ֆրոդո Պարկինս Բեգինս անունով մի հոբիթի սպասել:
— Իսկ ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,— հարցրեց Ֆրոդոն:
— Դե ինչ ասեմ,— գլխով արեց պանդոկպանը: — Ես ձեզ չեմ մատնի, հանգիստ եղեք: Ինձ ասված էր, որ այդ Պարկինսը Բեգինսը կգա Զառիթափցի անվան տակ և նույնիսկ տրված են, կներեք, նշանները:
— Այո՞, և ի՞նչ նշաններ են,— հապճեպ ընդհատեց նրան Ֆրոդոն:
Նա գրպանից հանեց նամակը, շատ լուրջ տեսք ընդունեց (քանի որ շատ էր պարծենում իր գրագիտությամբ) և վանկերով կարդաց.
''«Հոբիթստան, Զառիթափի ՊարկուտԲեգ-Էնդ, Ֆրոդո Պարկինսին»Բեգինսին»:''
— Նամակ, ի՜նձ Գենդալֆի՜ց,— բացականչեց Ֆրոդոն:
— Այսի՞նքն,— զգուշացավ Ֆրոդոն:
— Դե այդ սևերին նկատի ունեմ,— բացատրեց պանդոկպանը՝ ձայնը ցածրացնելով: — Ախր նրանք Պարկինսին Բեգինսին էին հարցնում, և հոբիթ լինեմ, թե բարի նպատակով էին հարցնում: Երկուշաբթի ժամանեցին՝ շները վնգստում էին ու ոռնում, սագերը ղռվռում էին ու կռնչում: Մի սարսափելի՜ բան, ազնիվ խոսք: Երկուսը դռնից ներս խցկվեցին ու ֆսֆսացնում են՝ Պարկինս Բեգինս պահանջում... Նոբի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Դե դրանց մի կերպ ճամփու դրի. իբր շարունակեք ճամփան, էնտեղ էլ կգտնեք ձեր Պարկինսին Բեգինսին էլ, ու էլ ինչ կուզեք: Իսկ նրանք գնալը գնացին, բայց, ասում են, մինչև Արչետ ձեզ են ամեն տեղ հարցրել: Եվ էդ հետքագետն էլ, ինչ էր անունը, դե էդ Պանդուխտը՝ նա էլ էր ամբողջ ժամանակ ձեզանից հարցնում և ուղղակի իրեն կոտորում էր այստեղ գալու համար. չէր համբերում, որ ընթրեիք ու հանգստանայիք:
— Ճիշտ ես ասում, ինձ կոտորում էի,— հանկարծ խոսեց Պանդուխտը մթությունից դուրս գալով: — Եվ իզուր դու, Լավր, ինձ չէիր թողնում՝ քո հոգսերն ավելի քիչ կլինեին...
— Այդ Խավարի դեմ, որ խտանում է արևելքում,— վերջացրեց Պանդուխտը: — Օգուտը քիչ է, Լավր, բայց ինչ էլ որ կա, կա: Օրինակ, դու կարող ես առանց վախենալու գիշերը քեզ մոտ թողնել պարոն Զառիթափցուն և նրա ազգանունը չհիշատակել:
— Իհարկե՛, իհարկե՛,— տեսանելի վախով, բայց և վճռականությամբ գլխով արեց պանդոկպանը: — Բայց այդ Սևերը, ախր առանց իմ օգնության էլ գլխի կընկնեն, թե որտեղ է նա: Ա՜խ, ինչ ափսոս էր, որ պարոն Պարկինսն Բեգինսն այդպես իրեն ջրի երես հանեց: Բիլբոյի մասին էստեղ վաղուց են լսել ու կշտացած են: Նոբը որ Նոբ է, էլի տեսա՞ք, հասկացավ, բայց չէ՞ որ մենք ավելի շուտ գլխի ընկնողներ էլ ունենք:
— Դե ինչ, մնում է հուսալ, որ Հեծյալներն այս գիշեր վրա չեն տա,— ասաց Ֆրոդոն:
— Որպեսզի լուսադեմին մեզ արթնացնեն,— պատվիրեց Ֆրոդոն: — Հարկավոր է առավոտ կանուխ դուրս գալ: Վաղը, բարի եղեք, ժամը վեցն անց կեսին:
— Եղավ, պատվերը՝ պատվեր է,— ուրախացավ պանդոկպանը: — Բարի գիշեր, պարոն ՊարկինսԲեգինս, այսինքն՝ ներեցեք, Զառիթափցի... Ա՜, մի վայրկյան, իսկ ու՞ր է պարոն Բրենդիբաքը:
— Չգիտեմ,— վայրկենապես անհանգստանալով արձագանքեց Ֆրոդոն: Մերիի մասին նրանք ինչ-որ մոռացել էին, իսկ ժամն արդեն շատ ուշ էր: — Զբոսնում է երևի, ասաց, որ գնում է մաքուր օդ շնչելու:
''Իմ բարեկամ Ֆրոդո...''
''Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Պարկուտից Բեգ-Էնդից արագ դուրս արի, հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Լեռնամոտով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գենդալֆ:''
''Հա, ի դեպ, չհագնես այն, ոչ մի դեպքում չհագնես... Գնացեք ցերեկը, գիշերը թաքնվեք...''
— Ուրեմն, այսպես կանենք,— մտածկոտ ու կարծես ոչ վստահ խոսեց Պանդուխտը: — Հիմա կգնանք ուղիղ դեպի բլուրները, բայց միանգամից չենք մոտենա Թխպամածին: Այնտեղ մի արահետ կա՝ հյուսիսից է մոտենում Թխպամածին և կօգնի որոշ ժամանակ թաքնվել ուշադիր աչքերից: Իսկ հետո կտեսնենք:
Մինչև սառն ու խոնավ երեկոյի սկսվելը նրանք գնում էին ու գնում: Ոտքերի տակ մի քիչ չորացավ, խոտերը նոսրացան: Հետևում՝ ճահիճների գլխին թանձրանում էր մառախուղը: Միալար տնքում ու հեծեծում էին անտեսանելի թռչունները: Վերջապես արևի կարմիր սկավառակը դանդաղորեն թաքնվեց հորիզոնի հետևում, և մեռելային լռություն իջավ: Հոբիթները թախիծով հիշեցին մեղմ, անխռով մայրամուտները, որ դիտում էին Պարկուտի Բեգ-Էնդի կլոր պատուհաններից:
Մթնշաղին ճանապարհը հատեց բլուրներից ցած վազող ու ճահիճներում կորչող մի առվակ: Ճամփորդները գնացին առվի երկայնքով և, երբ բոլորովին մթնեց, դադար առան ջրի մոտ, լաստենիների մացառուտում: Մութ երկնքում, առջևում, ուրվագծվում էին բլուրների դժգույն, ծառազուրկ լանջերը:
— Ողջ լինես ու զորանաս, հարգելի հոբիթ: — Նա բազկաթոռից վեր կացավ և խոնարհվելով ավելացրեց. — թզուկ Գլոին: Պատրաստ եմ ծառայելու,— իսկ հետո մի անգամ էլ խոնարհվեց:
— Ֆրոդո ՊարկինսԲեգինս, պատրաստ ծառայելու և՛ քեզ, և՛ քո հարգելի ազգականներին,— քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն՝ զարմացած տեղից վեր թռչելով և ամենափոքր ուշադրություն անգամ չդարձնելով բազկաթոռից թափվող բարձերին: — Ասա խնդրեմ, Ճի՞շտ է իմ ենթադրությունը, որ դու այն նույն Գլոինն ես՝ նշանավոր Թորին Կաղնեվահանի ուղեկիցը:
— Միանգամայն ճիշտ է,— հաստատեց թզուկը: Նա հատակից բարձրացրեց ընկած բարձերն ու Ֆրոդոյին օգնեց բազկաթոռին նստելու: — Մի զարմացիր, որ ես քեզ նման հարց չեմ տալիս,— քաղաքավարի նկատեց նա,— ինձ արդեն հաղորդել են, որ դու բոլորի կողմից հարգված Բիլբո Պարկինսի Բեգինսի ազգականն ու ժառանգորդն ես: Շնորհավորում եմ քեզ ապաքինվելուդ առթիվ:
— Շնորհակալ եմ,— անկեղծ ասաց Ֆրոդոն:
Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, և ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:
Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Մամռոտ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան Գեմջիին: Երկար հարցուփորձ արեցի, բայց քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Պարկուտի Բեգ-Էնդի նոր տերերի մասին:
«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»:
Ես գիշերեցի Նարկիսի պանդոկում ու շարունակ մտածում էի, թե ուր են անհետացել Նազգուլները. չէ՞ որ լեռնամոտցիները միայն երկուսին էին տեսել: Սակայն գիշերը դրությունը պարզվեց: Հարավ-արևմուտքից ժամանեցին ևս հինգը: Նրանք տապալեցին արևմտյան դարպասն ու սուրացին գյուղի միջով, ճիշտ մրրկահողմի պես: Լեռնամոտցիները մինչև հիմա ահից ցնցվում են ու րոպե առ րոպե սպասում աշխարհի վերջին: Առավոտյան կողմ Հեծյալների հետևից ուղևորվեցի և ես:
Հաստատ չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով ահա թե ինչպես էին իրադարձությունները ծավալվել: Նազգուլների առաջնորդը երկու հեծյալների հետ մնացել էր հարավային սահմանի մոտի դարանում, երկուսը մեկնել էին Լեռնամոտ, իսկ չորսը սլացել էին ՊարկուտԲեգ-Էնդ: Հետո, երբ ոչ ոքի չէին գտել ո՛չ ՊարկուտումԲեգ-Էնդում, ո՛չ Ճագարի Գերանում, ստիպված էին եղել վերադառնալ իրենց առաջնորդի մոտ՝ զեկուցելու, և այդ ընթացքում ճանապարհը չի հսկվել՝ մանր-մունր լրտեսները հաշվի մեջ չեն: Հասկանալով, որ հոբիթները փախել են Հոբիթստանից՝ առաջնորդը հրամայել էր չորս Հեծյալներին անճանապարհ վայրերով մեկնել արևելք, իսկ ինքը մյուսների հետ կատաղած սուրացել էր Ուղիով:
Դե իսկ ես սլացա Հողմակործ բլուրների կողմը, քանզի հասկացա, թե դեպի ուր կարող էր շարժվել Արագորնը, և երկրորդ օրն արդեն Թխպամածի մոտ էի, բայց Թշնամու սպասավորներն ինձ կանխել էին: Ես կատաղած էի, և զգալով այդ, ցերեկով մարտ ընդունելու վճռականություն նրանք չունեցան: Ես անարգել բարձրացա Թխպամածի գլուխը, սակայն մութն ընկնելուն պես նրանք շրջապատեցին Ամոն Սուլը, և ստիպված եղա բավական չարչարվել մոլեգնած Նազգուլներին հետ մղելու համար: Կարծում եմ, որ նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ Թխպամածի գլխին կայծակներ են փայլատակում, այդպես լուսավոր չի լինում, ինչպես այդ գիշեր:
— Իհարկե, ու Մորդոր կհասնենք ձմռանը,— մռայլ ու դժգոհ փնթփնթաց Սեմը:
— Ինչ արած,— նկատեց Բիլբոն,— չէ՞ որ այստեղ մասամբ Ֆրոդոն է մեղավոր. ինչու՞ էր սպասում մեր ծննդյան օրվան: Էլ չեմ խոսում, թե ինչ տարօրինակ ձևով է այն տոնել: Մի՞թե նա մտածում էր, թե ինձ կուրախացնի, երբ այդ օրը իմ տունը տվեց հիմար Քսակ ՊարկինսներինՍաքվիլ-Բեգինսներին: Բայց եղածը եղած է, իրավիճակը թույլ չի տալիս մինչև գարուն սպասել, իսկ մեկնել մինչև հետախույզների վերադառնալը՝ անմտություն է:
<poem>
— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գենդալֆը: — Ես ծեր հոբիթին ոչ մի անգամ չեմ ասել, բայց այդ օղազրահն ավելին արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:
Ֆրոդոն ոչինչ չասաց, բայց չդիմացավ, ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ ու շոյեց օղազրահի սառը օղերը: Գենդալֆի խոսքերն ապշեցրին նրան: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի գիտեր, այն էլ ոնց գիտեր: Այո, նա իրեն արքայական ընծա է նվիրել: Ֆրոդոն մի պահ մոռացավ, որ գտնվում է մութ Մորիայում և մտքով տեղափոխվեց հեռավոր Հոբիթստան, հիշեց այն օրերը, երբ ինքն ու Բիլբոն իրենց համար ապրում էին Զառիթափի ՊարկուտումԲեգ-Էնդում, ու ինքը ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել, նորից զբոսնել ծաղկազարդ մարգագետիննեում ու մոռանալ ամեն ինչ...
Լռություն տիրեց: Հոգնած ճամփորդները մեկը մյուսի հետևից քնեցին, և Ֆրոդոն մեն-մենակ մնաց սև մթության հետ՝ նա ժամապահ էր:
<poem>
Երբեմն հայտնվում էր նա երոկոյան
Զառիթափի ՊարկուտումԲեգ-Էնդում,
Իսկ առավոտյան անհետանում էր,
Չասելով, թե ուր է գնում:
— Իսկ դու՞,— Սեմին դիմեց տիրուհին: — Որքան գիտեմ,— ավելացրեց նա,— դուք հենց դա եք անվանում կախարդություն: ''Կախարդություն'' բառն ինձ այնքան էլ հասկանալի չէ, առավել ևս, որ դուք կախարդություն եք անվանում նաև Թշնամու նենգամիտ արարքները: Դու ուզում էիր տեսնել էլֆական հրաշագործությունը կամ, ըստ քեզ, իսկական կախարդություն: Դե ուրեմն փորձիր նայել Հայելու մեջ:
— Կփորձեմ,— անվստահ արձագանքեց Սեմը և, շրջվելով դեպի Ֆրոդոն, հառաչելով ասաց. — Էհ, լավ կլիներ Պարկուտի Զառիթափ Նրբանցքը Զառիթափի Բեքշոթ նրբանցքը տեսնեի: Մենք, ախր, սարսափելի է, թե ի՜նչ երկար տանը չենք եղել... Մի՞թե կախարդանքը ցույց կտա Հոբիթոնը... Երևի թե ինչ-որ աստղեր կտեսնեմ... Կամ այնպիսի մի բան, որ հասկանալ էլ չի լինի:
— Եվ այնուամենայնիվ փորձիր,— ասաց Գալադրիելը: — Միայն թե ջրին ձեռքով չդիպչես:
Ուշադիր նայելով՝ Սեմը հայտնաբերեց, որ հին ջրաղացի տեղում աղյուսե այլանդակ շենք է կառուցվում, իսկ շինության կողքին դեպի երկինք է բարձրանում կարմիր աղյուսից մրոտ ծխնելույզը: Ծխի քուլաները, արագ թանձրանալով, սև վարագույրով պատեցին Հայելին:
— Իսկ Հոբիթոնում ավելի վատ է,— քրթմնջաց Սեմը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Պարկուտի Զառիթափ-Նրբանցքը Բեքշոթ նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց նրան Գալադրիելը: — Եվ մինչև Հայելու մեջ նայելը դու չէիր ուզում վերադառնալ: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գենդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նենիան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին Սեմին:
— Ի՞նչ մատանի,— հարցին հարցով պատասխանեց Սեմը: — Անկեղծ ասած, իսկի չհասկացա էլ, թե ինչ մասին եք խոսում: Դու ձեռքով ցույց տվեցիր աստղը, և այն շատ պայծառ քեզ լուսավորեց: Բայց դե որ ինքդ թույլ տվեցիր ինձ խոսել, տիրուհի, ապա ես էլ իմ տիրոջ հետ միասին խնդրում եմ. վերցրու նրանից այդ Թշնամու Մատանին... Ախր որ այն քեզ անցներ, էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ չլսել... Դու էլ հո կարգուկանոն կգցեիր այս աշխարհում: Չարագործները չէին քանդի Պարկուտը Բեգ-Էնդը և իմ ծերուկին փողոց չէին գցի: Պատասխան կտային իրենց արածի համար:
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը:
Անտառում աննպատակ թափառելով՝ Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Կտրուկ վայրերում դեռևս երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն բարձրանում էր՝ չանհանգստանալով, թե ուր կհասցնի իրեն արահետը, մինչև որ հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած: Լեռնային մարգագետինն արևելքից բաց էր վաղորդյան արևի ճառագայթների համար: Ֆրոդոն նայեց ներքևում փայլող գետին, ապա Թոլ Բրանդիրին, որի գագաթի շուրջը պտտվում էին թռչունները: Հեռվում ահարկու մռնչում էր Ռաուրոսը:
Հոբիթը նստեց քարին և կզակը ափերին հենած, խոր մտքերի մեջ ընկած, անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Պարկուտից Բեգ-Էնդից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց Փինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ: Ա՛յ նա էլ չի կարողանում վճռել... Հասկանում է, որ մենակ գնալ չենք թողնի, իսկ խնդրել, որ իր հետ Մորդոր գնանք՝ չի ուզում... Խեղճ Ֆրոդո... Մի՞թե չի կռահում, որ առանց խնդրանքի էլ կգնանք, եթե չկարողանանք հետ պահել:
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սեմը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Ինքներդ ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս Թիրիթը... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով՝ ավելացրեց Սեմը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել է, բայց վախենում է, ահա և ամենը: նա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Պարկուտից Բեգ-Էնդից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: Այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
— Երևակայեք, Սեմն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
</poem>
— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա՝ խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք, թե ինչի համար: Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի ՊարկինսըԲեգինսը: — Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:
Գոլլումը շարունակեց.
— Իսկ բարի հոբի՞թսը:
— Ոչ, նրան չենք դիպչի: Եթե մենք չենք ուզում, կարող ենք չստիպել նրան սողալ: Բայց, մյուս կողմից, նա Պարկինս Բեգինս է, իմ սքանչելի, այո՛, այո՛, Բե՛գինս: Այդ Բե՛գինսը գողացավ Այն մեզանից: Նա գտավ Սքանչելիին և մեզ չասեց, այո՛, ոչինչ չասեց: Մենք ատու՛մ ենք ՊարկինսներինԲեգինսներին:
— Ո՛չ, ո՛չ այս ՊարկինսինԲեգինսին:
— Բոլոր Պարկինսներն Բեգինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:
— Բայց Ինքը կտեսնի, Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելին մեզանից:
«Դժվար թե մենք այդ ժամանակահատվածում հասնենք Հրամեջ Լեռանը, եթե միայն բախտներս չբերի,— մտածում էր Սեմը: — Իսկ հետո՞ ինչ կլինի: Բա որ ուզենանք վերադառնա՞լ: Իսկ ինչու՞ ոչ»:
Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի Զառիթափ-Նրբանցքի Զառիթափի Բեքշոթ նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:
— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան, որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելիք գտնե՞ս սոված հոբիթի ատամին հարմար:
— Երևի գնաց որս անելու, հորանջելով ասաց Սեմը:
Այս անգամ առաջինը քնելու հերթը նրանն էր, և նա անմիջապես օգտվեց դրանից: Երազում նա տեսավ, իբր քայլում է Պարկուտի Բեգ-Էնդի այգում և ինչ-որ բան փնտրում, իսկ մեջքին պարկ է կախված՝ այնքան ծանր, որ ծանրությունից կորացել է ու չի կարողանում ուղղվել: Այգին չգիտես ինչու ամբողջովին լցվել է մոլախոտերով, իսկ ներքևի ցանկապատի մոտի ծաղկաթմբերը ծածկվել են փշերով ու պտերով: «Ահագին գործ կա անելու, իսկ ես հակառակի պես էնպես եմ հոգնել... — ասաց նա քթի տակ և հանկարծ հիշեց, թե ինչ էր փնտրում: — Ծխամո՜րճ,— բարձրաձայն բացականչեց նա և արթնացավ:»
— Այ քեզ հիմար,— նախատեց նա ինքն իրեն՝ բացելով աչքերը և զարմանալով, թե այդ ինչու է պառկած ցանկապատի տակ: Հետո հասկացավ, որ ծխամորճը փնտրել պետք չէ՝ այն պարկի մեջ է, բայց նախ՝ ծխելու խոտ չկա, և հետո՝ ինքը հարյուրավոր մղոններ հեռու է ՊարկուտիցԲեգ-Էնդից: Նա նստեց: Այդ ինչու՞ տերն իրեն չի արթնացրել: Ոնց որ երեկո՞ է արդեն:
— Էդ դուք էդպես էլ չե՞ք քնել, տեր իմ,— հարցրեց նա վախեցած: — Ժամը քանի՞սն է: Ոնց որ արդեն ուշ է:
Աչքերն անշտապ մոտենում էին:
— Գալա՛դրիել,— բացականչեց Ֆրոդոն և մեծ չարչարանքով կրկին անոթը բարձրացրեց վեր: Աչքերը կանգ առան և մի պահ թեքվեցին այլ կողմ, ասես համակվեցին ինչ-որ կասկածով: Ֆրոդոյի սիրտը բոցկլտաց: Չհասկանալով, թե ինչ է անում, լցված քաջությամբ կա՛մ հուսահատությամբ, կա՛մ, հնարավոր է, խելագարությամբ՝ նա ձախ ձեռքով բռնեց անոթը, իսկ աջով՝ մերկացրեց թուրը: Սուր և հուսալի էլֆական պողպատը շողշողաց ապակե աստղիկի արծաթավուն լույսի տակ՝ բոցավառվելով կապույտ կրակով: Մի ձեռքին աստղիկը, իսկ մյուսում՝ թուրը, Ֆրոդո Պարկինսը՝ Բեգինսը՝ փոքրիկ հոբիթը փոքրիկ Հոբիթստանից, հաստատուն քայլերով գնաց սարսափազդու աչքերին ընդառաջ:
Եվ աչքերը տատանվեցին: Որքան լույսը մոտենում էր, այնքան ավելի հստակ էր դրանց մեջ շփոթություն կարդացվում: Ի վերջո աչքերը խամրեցին ու ընկրկեցին այդ ատելի ու աննախադեպ լույսից: Ո՛չ արևի, ո՛չ լուսնի և ո՛չ էլ աստղերի լույսը չէր թափանցում այդ որջը, բայց ահա այս անգամ աստղն ինքն էր իջել լեռների ընդերքը և մոտենում էր... Եվ աչքերը տատանվում էին... Մեկը մյուսի հետևից դրանք հանգան, ապա այնտեղ, որտեղ լույսը չէր հասնում, շրշոց լսվեց: Մի ակնթարթ հակառակ ուղղությամբ շրջվող հսկայական սև ստվեր երևաց: Աչքերն անհետացան:
Վստահելի
1342
edits