Changes

Մատանիների Տիրակալը

61 bytes removed, 17:41, 3 Մայիսի 2017
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
Նրանք այնքան երգեցին այդ երգը Թոմի հետ միասին, մինչև վերջինս գոհ մնաց արդյունքից, ծիծաղելով թփթփացրեց յուրաքանչյուրի ուսին և, մոմերը բարձր պահած, տարավ նրանց ննջարան։
====Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցումութ. Մշուշ Գերեզմանոցի գլխին====
[[Պատկեր:Barrow.jpg|300px|thumb|right]]
Տան մոտից ոլոր-մոլոր արահետ էր սկսվում: Այն վազում էր զառիվեր լանջով վերև և գրեթե գագաթի մոտ շրջանցում բլուրը: Այդտեղ լանջը չափից ավելի թեք էր. հոբիթներն իջան ձիերից և սանձերից բռնած սկսեցին բարձրանալ, բայց Ֆրոդոն հանկարծ վարանումով կանգ առավ։
― Ոսկեհատի՜կը, ― բացականչեց նա։ ― Չէ՞ որ նրան հրաժեշտ չենք տվել, երեկ երեկոյից նրան չենք տեսել․․․տեսել...
Նա այնքան վշտացավ, որ երևի նույնիսկ հետ շրջվեր, բայց հանկարծ վերևից զրնգուն գետակի ձայն լսվեց: Ոսկեհատիկն էր. նա կանգնած էր բլրի գագաթին ու ձեռքն էր թափահարում: Նրա արձակված մազերը ծածանվում էին քամուց ու փայլում արևի շողերից, իսկ ոտքերի տակ ոսկե կայծեր էին խայտում, ինչպես առավոտյան ցողը խոտի վրա:
Երազանքներից նրանց սթափեցրեց Ոսկեհատիկի ձայնը:
― Շտապեցե՛ք, սիրելի բարեկամնե՛ր, ― ասաց նա։ ― Մտքներումդ դրածից մի նահանջեք, համառ եղեք․․․ եղեք... ― Եվ դիմեց Ֆրոդոյին։ ― Մնա՛ս բարով, Էլֆերի Բարեկամբարեկամ, մենք ուրախությամբ հանդիպեցինք և ուրախությամբ էլ բաժանվում ենք․․․ենք...
Ֆրոդոն խոսքեր չգտավ պատասխանելու։ Նա միայն խոր խոնարհվեց, ցատկեց թամբին ու պոնին առաջ մղեց. նրա հետևից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը և Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր և քաղցր բուրում էր թառամող խոտը։ Իջնելով ներքև՝ նրանք հետ նայեցին և նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ ու գեղեցիկ, ասես արևով ողողված մի ծաղիկ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած և, տեսնելով, որ հոբիթները շրջվել են, բարձր ու զրնգուն ինչ-որ բան ասաց, ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետևում։
Արահետը գալարվեց բլրի կանաչ ստորոտում, և նրանց դուրս բերեց մի ուրիշ ձորակ՝ ավելի լայն ու խոր, իսկ հետո սկսեց վերև-ներքև ոլորվել լանջերով, բլուր բլրի հետևից, ձորակ ձորակի հետևից։ Ոչ ծառ կար, ոչ առու՝ խոտ ու լռություն, և միայն զեփյուռն էր շշնջում ձորակներում ու երբեմն թռչունների հեռավոր կանչեր էին լսվում։ Արևն ավելի ու ավելի էր բարձրանում և ավելի ու ավելի ուժեղ էր տաքացնում։ Ամեն անգամ բարձրանալով մի նոր բլրի գլուխ, նրանք նկատում էին, որ արևմտյան զով քամին աստիճանաբար թուլանում է: Հերթական գագաթից տեսարան բացվեց դեպի հեռավոր անտառը: Ծառերի խոնավ մթին շերտը կարծես ծխում էր. երեկվա անձրևն էր գոլորշիանում ու քուլա-քուլա բարձրանում երկինք: Տերևներն ու արմատները բաց էին թողնում ներծծած ջուրը: Հորիզոնը պատվել էր մշուշով, որի գլխին ծանրորեն բազմել էր երկնքի կապույտ գմբեթը:
Մոտավորապես կեսօրին հոբիթները բարձրացան հերթական բլրի լայնարձակ ու տափակ գագաթը, որը նման էր բարձր կանաչ եզրերով պնակի։ Այստեղ քամին բոլորովին կտրվեց, իսկ երկինքն ասես կախվեց բլրի հենց գլխին։ Հոբիթները հատեցին գագաթը, նայեցին մյուս կողմը և տեսածից կայտառացան: ի՜նչ ճանապարհ են անցել․․․ անցել... Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց կասկած չկար, որ Դամբանաբլուրներն ուր որ է կվերջանան։ Առջևում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերի միջև ընկած նեղ անցումով։ Իսկ հետո բլուրներ չէին երևում, միայն աղոտ մութ շերտ էր։
― Դրանք ճամփեզրի ծառերն են, ― գուշակեց Մերին։ ― Ուրեմն, այնտեղ Ուղին է։ Այդ ծառերն սկսվում են կամուրջից ու ձգվում տասնյակ լիգեր: Ասում են, հայտնի չէ, թե երբ են տնկել։
Այս խոսքերով նա նայեց արևելք՝ և հանկարծ նկատեց հարևան բլրի վրա տարածված կանաչ դամբանաթմբերը: Մի քանիսի գագաթները լերկ էին, իսկ մյուսների վրա ջարդված ատամների նման սպիտակ քարեր էին ցցված։
Այդ տեսարանը բարին չէր խոստանում, և հոբիթները, մեջքով շրջվելով դեպի դամբանաթմբերը, շտապեցին «պնակի» կենտրոնը, որտեղ մի բարձր քար կար։ Կեսօր էր, և քարը ստվեր չէր գցում: Հոբիթները սովածացել էին, իսկ ժամանակ, դատելով արևից, դեռ շատ կար. որոշեցին նստել քարի տակ ու ճաշել: Նույնիսկ թիկնոցի միջով նրանք զգացին քարից եկող սառնությունը՝ ասես արևն ի զորու չէր տաքացնելու այն: Սակայն շոգից ուժասպառ հոբիթներին սառնությունը դուր եկավ: Նրանք կերան, խմեցին, ուրախացան՝ ի՜նչ համեղ էր ամեն ինչ․․․ ինչ... Դե Թոմը ջանք չէր խնայել։ Իսկ թամբերից ազատ պոնիները թափառում էին մոտակայքում։
Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արև ու խոտի բույր... Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Չորսն էլ հանկարծակի ու ծանր սրտով արթնացան. ախր բոլորովին չէին մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արևելք։ Դեղին արևը հասել էր «պնակի» եզրին ու դժգունել, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։
― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց Ֆրոդոն ու առաջ շտապեց։
Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց. առջևում մութի կուտակումներն ավելի սևացան, նեղացան ու հանկարծ խավարի միջից վախեցած հոբիթի առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցումն է, միայն հասկանալի չէ, թե որտեղից այդ քարերը հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն, չհասցնելով ուշքի գալ, արագ անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ ու հոբիթին վայր գցեց: Վեր կենալով Ֆրոդոն շրջվեց ու տեսավ, որ ինքը մենակ է․ է. ընկերներն անհետացել էին։
― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի․․․ Մե՜րի... Այստեղ, հետ մի մնացեք․․․ մնացեք...
Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հոբիթին սարսափ պատեց. նա հետ վազեց, անցավ քարե ցցերի արանքով՝ կանչելով. «Սե՜մ, Սե-ե՜-եմ, Փին, Մերի, որտե՞ղ եք»։
Պոնին նետվեց առաջ ու կորավ գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, հոբիթին հասավ հազիիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա մոլորված կանգ առավ ու ականջ դրեց՝ լայնացած աչքերով նայելով խավարին: Ապա նետվեց ձայնի ուղղությամբ և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից կանչեց ընկերներին։
Սկզբում պատասխան չկար, բայց որոշ ժամանակ անց վերևից լսվեց թույլ արձագանք «Ֆրոդո՜, հե՜յ»։ Ապա լռություն և հանկարծ՝ հուսահատ աղաղակ․ աղաղակ. «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր՝ չիմանալով նույնիսկ, ճի՞շտ է գնում արդյոք:
Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, և նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի գլուխը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր և ցրտից դողում էր։ Լռություն էր ու անթափանց խավար։
Մինչ նա պառկած, լարված մտածում էր ու ուժ հավաքում, անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, իր կողքին թափված քարե սալիկներից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողում էր նրա դեմքն ու մարմինը, բայց պատերն ու կամարակապ առաստաղն առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց ու տեսավ, որ իր կողքը փռված են Սեմը, Փինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, թեև կանաչավուն լույսից խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։
Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ այդ ձայնն ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Տխուր, բայց սարսափելի հնչյուններն աստիճանաբար բառեր դարձան՝ դաժան, մռայլ, մահաշունչ, բայց լի հուսահատությամբ ու աղիողորմ տնքոցներով։ Կարծես գիշերը լույսի կարոտից զայրացած գանգատվում էր լուսաբացին, կարծես ցուրտն անիծում էր տաքությանը, որն այնքա՜ն ցանկալի էր, բայց՝ հավետ անհասանելի։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը․ խոսքերը.
<poem>
Ոսկրացե՛ք․․․ Ոսկրացե՛ք... գետնի տակ պառկե՛ք,
Մինչև այն պահը այնտեղ մնացեք,
Երբ որ երկնքում այգաբացի տեղ
Նրա գլխավերևում ինչ-որ բան ճռռաց ու քերվեց։ Ֆրոդոն բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են ոչ թե դամբարանում, այլ ինչ-որ անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սեմին: Եվս մի քիչ՝ ու կհասնի նրա կոկորդին դրված սրի բռնակին։
Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա: Սկզբում նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Հիմա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից և լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սեմի, Փինի և Մերիի կորուստը, բայց ինքը կենդանի ու փրկված։ Նույնիսկ Գենդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի․ դատապարտի. ուրիշ ի՞նչ է մնում իրեն:
Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց Մատանին... Իսկ հոգեառի ձեռքն ավելի էր մոտենում Սեմի կոկորդին... Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց. նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Սրի շեղբը կտոր-կտոր եղավ, և հոբիթի ձեռքին մնաց միայն կոթը: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից:
Հե՛յ, դու՛, հոգեա՛ռ, չքվի՛ր, վառ արև է երկնքում,
Մշուշի պես նոսրացի՛ր, հեռացի՛ր քամու թևով,
Մուժոտ լեռներից անդին անեացիրանէացիր, դարձիր ամպ,Որ շիրիմներն այսուհետ այսուհետև մաքրվեն չարից անդարձ:
Քանի աշխարհում լույս է, հանգստացիր դու այնտեղ
Ուր այգաբացի լույսը գիշերվա մութից էլ է սև:
Հոբիթները հրճվանքի մեջ էին և նրանց շնորհակալություններին վերջ չկար, իսկ Թոմը ծիծաղեց ու ասաց.
— Թոմը հոգսերի մեջ խրված է մինչև ծոծրակը, պետք է երգի, աշխատի, թափառի անտառում և բոլորի մասին հոգ տանի: Նա չի կարող միաժամանակ ամեն տեղ լինել. էստեղ Գերեզմանոցն է, էնտեղ՝ անտառը, իսկ էնտեղ՝ Ծփին... Եվ Ոսկեհատիկն էլ շուտով առանց Թոմի կտխրի: Թոմը կուղեկցի հոբիթներին, որպեսզի անհանգիստ չլինի: Ախր նրանք ի՞նչ տեսակ ժողովուրդ են: Անթիվ անհամար հոգսեր են պատճառում: Հազիվհազ ազատում ես Ծփուց՝ գետնի տակ են մտնում: Եթե մինչև ուղի Ուղի չհասնեն, ապա վաղը ի՞նչ կանեն... Ոչ, ավելի լավ է ուղեկցել նրանց ու ազատվել:
Դատելով արևից՝ դեռ ժամը տասը չկար: Հոբիթները հաճույքով կնախաճաշեին: Վերջին անգամ երեկ էին սնվել՝ միայնակ քարի մոտ: Նրանք կերան բոլորը, ինչ պահել էին նախօրյակից և համարյա բոլորը, ինչ բերել էր Թոմը: Ճիշտ է, նախաճաշն առատ չէր, բայց նրանց հոգին կարգին թեթևացավ: Մինչ նրանք ուտում էին, Թոմը բարձրացավ դամբանաթմբի վրա և գանձերը հավաքեց: Դրանց մեծ մասը նա մի կայծկլտուն կույտ արեց ու ասաց. «Թող գտնի, ով կգտնի՝ թռչուն լինի, գազան, մարդ, թե էլֆ, միայն թե չարը խափանվի»: Քանզի միայն այդ ժամանակ վերջնականապես կհանվեր գերեզմանային նզովքը, որպեսզի հոգեառները նորից չհայտնվեին այստեղ: Իր համար Թոմն ընտրեց մի կրծքազարդ՝ ծածկված կապտավուն երանգի մանր շափյուղաներով, ասես թիթեռի թևեր: Նա երկար նայեց դրան, կարծես ինչ-որ բան էր հիշում: Հետո գլուխն օրորեց ու ասաց.
Վստահելի
1342
edits