Changes
/* Գլուխ առաջին. Նորանոր հանդիպումներ */
— Այո՛, ես այստեղ եմ,— արձագանքեց նա: — Բայց ամենազարմանալին այն է, որ դու նույնպես այստեղ ես՝ ճանապարհին քո արած բոլոր անհեթեթ հիմարություններից հետո:
Ֆրոդոն լռեց ու նորից պառկեց: Նա չափազանց հարմարավետ ու խաղաղ էր զգում իրեն և տրամադրություն չուներ վիճելու, իսկ ամենագլխավորը՝ քաջ գիտեր, որ Գենդալֆի փաստարկներն ավելի համոզիչ են: Նա վերջնականապես ուշքի էր եկել և աստիճանաբար վերհիշեց ճանապարհորդության ահավոր փուլերը. կարճ ճանապարհը Զառամյալ Անտառով, փախուստը «Սիգարշավող Պոնի» պանդոկից և իր խելահեղ արարքը Թխպամած լեռան ստորոտի ձորակում, երբ մատին հագավ Մատանին: Մինչ նա խորհում էր այդ բոլոր իրադարձությունների մասին և ճգնում էր, սակայն սակայն՝ ապարդյուն, հիշել, թե ինչպես է ընկել այստեղ՝ Ազատք, Գենդալֆը լռելյայն փստացնում էր ծխամորճը՝ պատուհանից դուրս փչելով ծխի քուլաները:
— Իսկ ու՞ր է Սեմը,— վերջապես հարցրեց Ֆրոդոն: — Եվ մյուսները... նրանց հո բան չի՞ պատահել...
— Հանգստացիր, նրանք բոլորը ողջ առողջ են,— պատուհանից շրջվելով՝ պատասխանեց Գենդալֆը: — Իսկ Սեմը հերթապահում էր քո մահճի մոտ, մինչև ես չքշեցի նրան հանգստանալու: Կես ժամ առաջ նա գնաց քնելու:
— Բայց ի՞նչ տեղի ունեցավ գետանցումի Գետանցումի մոտ,— զգուշորեն Գենդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Այն ժամանակ աշխարհն ինձ ինչ-որ տեսիլքային էր թվում, իսկ հիմա համարյա ոչինչ չեմ հիշում:
— Ամեն ինչ ճիշտ է,— հաստատեց Գենդալֆը: — Դու արդեն կերպարանափոխվում էիր, ուրվական էիր դառնում ուսիդ վերքի պատճառով: Այդ վերքը քիչ էր մնում քո վերջը տար: Մի երկու ժամ էլ ուշ հայտնվեիր գետանցումի Գետանցումի մոտ, քեզ արդեն ոչ ոք փրկել չէր կարողանա: Եվ այնուամենայնիվ դու զարմանալի քաջ ու դիմացկուն դուրս եկար. փա՛ռք ու պատի՛վ քեզ, իմ թանկագին հոբի՛թ... Գերեզմանոցում դու քեզ ուղղակի քաջի պես ես պահել, իսկ դա իրոք, վտանգավոր պահ էր, հնարավոր է, ամենավտանգավորը ողջ ճամփորդության ընթացքում: Ափսոս, որ Թխպամածի մոտ ենթարկվել ես թշնամուն:
— Տեսնում եմ, քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գենդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո այնքան բան կատարվեց, որ պատմություններով զբաղվելու ժամանակ չկար: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու այդ մասին գիտես...
— Բայց ախր խոսելն ու լսելը մտածելուց հեշտ է,— առարկեց Ֆրոդոն: — Մտածելը հոգնեցուցիչ է: Ես արդեն, ինչպես տեսնում ես, արթնացել եմ և բազմաթիվ անհասկանալի իրադարձություններ եմ վերհիշում, որոնց մասին պետք է մտածեմ: Քեզ ի՞նչը ուշացրեց, գոնե այդ ինձ բացատրիր:
— Ամեն ինչ իր ժամանակն ունի,— պատասխանեց Գենդալֆը: — Երբ առողջանաս, Խորհուրդ խորհուրդ կհավաքենք և այնտեղ բացարձակապես ամեն ինչ կիմանաս: Իսկ այժմ քեզ միայն մի բան կասեմ. ինձ դավադրաբար թակարդն էին քաշում:
— Քե՞զ,— զարմացած հարցրեց Ֆրոդոն:
— Ուզում ես ասել, որ Պանդուխտի նախնիները Անդրծովյան Տիրակալնե՞րն են,— սեփական ականջներին չհավատալով բացականչեց Ֆրոդոն: — Նշանակում է, նրանց տոհմը մինչև հիմա չի՞ մարել: Իսկ ես նրան պարզապես թափառականի մեկն էի համարում:
— Թափառակա՞ն,— բացականչեց Գենդալֆը: — Դե ուրեմն իմացիր. Դունադանները դունադանները Արևմուտքի մարդկանց մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Նրանք անցյալում էլ էին ինձ օգնում, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը, քանզի մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց Մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել:
— Ըստ երևույթին, այդպես է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես միայն մեկ ցանկություն ունեի՝ ինչքան հնարավոր է արագ ընկնել այստեղ... Եվ հույս ունեմ, որ այլևս ինձ հարկ չի լինի ճանապահը շարունակել: Մի ամբողջ ամիս անցկացրել եմ օտարության մեջ, ճամփաներին, և հիմա լրիվ կշտացած եմ դրանից: Այժմ ուզում եմ ինչպես հարկն է հանգստանալ: — Ֆրոդոն լռեց և աչքերը փակեց: Բայց մի քիչ լռելուց հետո նորից խոսեց: — Ես մտքում հաշվեցի և, ըստ իս, ստացվեց, որ այսօր միայն հոկտեմբերի քսանմեկն է: Որովհետև մենք գետանցումին Գետանցումին մոտեցանք քսանին:
— Բավական է,— ասաց Գենդալֆը,— քեզ հոգնել չի կարելի: Էլրոնդը ճիշտ էր... Իսկ ուսդ ինչպե՞ս է...
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ճիշտն ասած չեմ զգում: — Նա շարժվեց: — Ոնց որ թե լավ է... Կարծես թե ձեռքս էլ է շարժվում: Այո, կամաց վերականգնվում է: Ձեռքս արդեն սառը չէ,— ավելացրեց հոբիթը՝ աջ ձեռքով ձախը շոշափելով:
— Հոյակա՜պ է,— ասաց Գենդալֆը: — Դու արագորեն ապաքինվում ես: Շուտով Էլրոնդը թույլ կտա քեզ վեր կենալ՝ այս բոլոր օրերին նա բուժել է քո վերքը...
— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞:
— Այո՛,— հաստատեց հրաշագործը: — Գլորֆինդելը զորեղ Առաջնածիններից մեկն է, էլֆ իշխան՝ արքայական տոհմից: Այո, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում, թեև՝ բոլորովին այլ տիպի... Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, վերջին ազատ ամրոցները կվերածվեն Սև զորքերի ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, ԱզատքումՌիվենդելում, քեզ ոչինչ չի սպառնում... Առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:
— Որտեղի՞ց ինձ արիություն, որ խաղաղություն պահպանեմ,— ձեռքը թափ տվեց Ֆրոդոն: — Մի խոսքով, ես առայժմ այդ մասին չեմ անհանգստանում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:
— Գենդալֆը սուր նայեց Ֆրոդոյին, բայց վերջինս արդեն լռել էր ու աչքերը փակել:
— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... Առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք գետանցումի Գետանցումի ձեր հաղթանակը, և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:
— Մի՞թե մեզ,— զարմացավ Ֆրոդոն: — Գիտե՞ս, մինչև հիմա ինձ զարմացնում է, որ մեր մասին հոգ տարան Գլորֆինդելն ու Էլրոնդը, ընդ որում, առանց որևէ պատճառի:
— Սիրելի Բիլբո... Տեսնես որտե՞ղ է հիմա... — քնկոտ ձայնով քրթմնջաց Ֆրոդոն: — Ա՜յ մի պատմեինք նրան մեր գլխին եկածը, կզվարճացներ նրան... — Այս խոսքերն ասելով՝ նա քնեց:
Եվ այսպես, Ֆրոդոն բարեհաջող հասավ Ծովից արևելք ընկած գտնվող Վերջին Հյուրընկալ ՀանգրվանՀանգրվանը: Այդ Հանգրվանում, ինչպես հաճախ ասում էր Բիլբոն, ընդունված էր և՛ ուտել, և՛ քնել, և՛ իրենց արկածների մասին պատմել, և երգեր լսել ու բանաստեղծություններ կարդալ կամ բուխարու մոտ նստած խորհել, և կամ բոլորովին ոչինչ չանել: Եթե մեկն ընկնում է այնտեղ, պատմում էր Բիլբոն բարեկամներին Հոբիթստանում, ապա վայրկենապես բուժվում է հոգնածությունից ու ձանձրույթից, հոգսերից, վախից ու բոլոր հիվանդություններից:
Երեկոյան, երբ Ֆրոդոն նորից արթնացավ, իրեն բոլորովին առողջացած զգաց ու հասկացավ, որ շատ է ուզում ուտել, իսկ գուցեև մի գավաթ գինի խմել: Դրանից հետո չէր խանգարի բանաստեղծություններ կարդալ, ուրախ երգեր երգել կամ սեփական ճանապարհորդության մասին պատմել: Նա վերմակը նետեց վրայից, թռավ հատակին և ուրախությամբ զգաց, որ ձախ ձեռքն աշխատում է նույնքան լավ, որքան առաջ: Մահճակալի մոտ՝ աթոռին, կանաչ կտորից հագուստ էր դրված՝ ըստ երևույթին այն կարել էին, երբ ինքը քնած էր եղել՝ իսկ և իսկ վրայովն էր: Հագնվելիս հայելու մեջ նայեց իրեն և զարմանքով հայտնաբերեց, որ շատ է նիհարել. նա նորից դարձել էր այն պատանի Ֆրոդոն, որին մի օր ապաստան տվեց Բիլբոն: Բայց հայելու միջից նայող նրա աչքերը հասուն հոբիթի աչքեր էին:
— Դա այստեղ հեշտ գործ է,— ասաց Փիփինը,— առավել ևս, որ քո հոտառությունը քեզ չի խաբել՝ կարողացել ես արթնանալ հենց ընթրիքի ժամին:
— Ոչ թե ընթրիքի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գենդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, որ մեզ ճոխ խրախճանք է սպասումսպասվում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին:
Արարողությունների սրահն արդեն լիքն էր: Գերակշռում էին էլֆերը, բայց այլ ցեղերի ներկայացուցիչներ էլ կային: Էլրոնդը նստած էր մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլխին: Տանտիրոջ մոտ իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն ու Գենդալֆը: Ֆրոդոն նայում էր նրանց աչքերը լայն բացած. Նա նա Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, առաջին անգամ էր տեսնում, իսկ Գլորֆինդելն ու Գենդալֆը, նույնիսկ Գենդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին կերպարանափոխվել էին ու ստացել անպարտելի ու փառաբանված դյուցազունների տեսք:
Գենդալֆը էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան հնագույն առասպելների իմաստուն արքայի տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:
Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նրան ո՛չ կարելի էր ծեր համարել, ո՛չ երիտասարդ, թեև անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունները թողել էին իրենց անջնջելի հետքը նրա դեմքին: Նրա մթնշաղի պես մուգ մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ աչքերը պարզ էին, ինչպես պայծառ աղջամուղջը և պսպղում էին աստղերի պես: Նա արժանապատիվ ու իմաստուն թվաց Ֆրոդոյին, ինչպես հնամյա տիրակալը, և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկը: Եվ այդպես էլ կար, նա Ռիվենդելի զորական-տիրակալն էր և մեծ իմաստունի համբավ էր վայելում մարդկանց ու էլֆերի շրջանում:
Էլրոնդի դիմաց, ամպահովանու տակ դրված բազկաթոռում նստած էր փերու պես հրաշագեղ մի օրիորդ, այնքան նման Էլրոնդին, որ կամա, թե ակամա, կռահվում էր, որ նա Էլրոնդի ազգականուհին է: Դեռատի՞ էր նա... Ե՛վ այո, և՛ ոչ: Ճերմակի շաղը դեռ չէր արծաթապատել նրա մազերը, մատաղ դեմքն ասես հենց նոր էր լվացվել ցողով, իսկ վճիտ աչքերը ճառագում էին վաղորդյան աստղերի ջինջ փայլով... Սակայն այնտեղ թաքնված էր հասուն իմաստնությունիմաստություն, որը միայն կյանքի փորձն է տալիս, ապրած տարիների փորձը: Նրա արծաթե թագաձև վարսակալի վրա մեղմորեն փայլում էին ադամանդները, իսկ համեստ զգեստը զարդարում էր միայն արծաթե տերևներով ասեղնագործված գոտին:
Այդպես Ֆրոդոն տեսավ նրան, ում մինչ այդ պահը մահկանացուներից քչերին էր հաջողվել տեսել: Նա Էլրոնդի աղջիկն էր. հանձին նա, ինչպես տարածված էր ժողովրդի մեջ, աշխարհ էր վերադարձել Լութիենի գեղեցկությունը, իսկ էլֆերը նրան տվել էին Անդոմիել անունը, քանզի նա իր ժողովրդի համար Իրիկնային Աստղն էր: Անդոմիելը վերջերս էր վերադարձել Լորիենից: Այնտեղ, լեռներից այն կողմ անտառապատ հովտում ապրում էին նրա մոր հարազատները: Իսկ Էլրոնդի որդիները՝ Էլադանը և Էլրոհիրը, ճամփորդում էին ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում, որովհետև նրանք երդվել էին վրեժ լուծել իրենց մորը տանջողներից՝ հյուսիսային օրքերից:
Ֆրոդոն նստեց Բիլբոյի կողքին, իսկ քիչ անց նրանց միացավ Սեմը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր ոտքերը կտանեին, և պարզվել էր, որ ոտքերը հենց Ռիվենդել են բերել նրան:
— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու այնտեղ ամեն ինչ փոխվել էր: Ինձ նորից ձգեց Ռիվենդելը և ես, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: Չէ՞ որ պետք է ավարտեի գիրքս: Դե մեկ էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերը ժամանակ առ ժամանակ երգում են դրանք, բայց կասկածում եմ, որ միայն ինձ հաճույք պատճառելու համար՝ էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես կանգնած է ու էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի... Ոչ մի եղել է , կամ լինելու է, միայն՝ կա: Զարմանալի վայր է: Ռիվենդել են հասնում բոլոր կարևոր նորությունները, և ես ամեն ինչից տեղյակ եմ, միայն Հոբիթստանից լուր չունեմ: Գենդալֆը հաճախ է լինում այստեղ, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գենդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, և առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ Ռիվենդել, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գենդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Գենդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գենդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացավ հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ կանգ առավ ու տարօրինակ նայեց Ֆրոդոյին:
— Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն:
— Իսկ ես այնուամենայնիվ ուզում եմ տեսնել:
Դեռ խնջույքից առաջ, երբ Ֆրոդոն հագնվում էր, Մատանին հայտնաբերեց կրծքի վրա՝ ըստ երևույթին ինչ-որ մեկն իր քնած ժամանակ գրպանից հանել էր, անցկացրել շղթային ու գցել վիզը: Շղթան շատ բարակ էր, բայց դիմացկուն... Ֆրոդոն դժկամությամբ հանեց Մատանին: Բիլբոն ձեռքը մեկնեց, բայց հանկարծ Ֆրոդոն վախեցած ու զայրացած ընկրկեց: Տհաճ զարմանքով նա հանկարծ նկատեց, որ իր առջև բոլորովին էլ Բիլբոն չէ: Նրանց միջև ասես ստվեր աճեց, իսկ ստվերի մյուս կողմից Ֆրոդոյին էր նայում կնճռապատ մի գաճաճ, որի աչքերն ընչաքաղց փայլում էին, իսկ ոսկրոտ ձեռքերն ագահությունից դողում էին: Նա ցանկություն ունեցավ խփել ինքնակոչին:
Քաղցրածոր երաժշտությունը հանկարծ հեռացավ ու մարեց՝ Ֆրոդոյի ականջներում արյունը խշշում էր: Բիլբոն սարսուռով նայեց նրան ու ձեռքով տենդագին ծածկեց աչքերը:
Պանդուխտը լրջությամբ նայեց նրան:
— Գիտեմ,— ասաց նա: Բայց իմ ժամանակը ժամանակն ուրախությունների համար հաճախ չի բավականացնում: Անսպասելիորեն վերադարձան Էլլադանը և Էլրոհիրը: Պետք է նրանց հետ զրուցեի, կարևոր լուրեր են բերել:
— Այո, հասկանում եմ, բարեկամս,— ասաց Բիլբոն: — Բայց հիմա, երբ դու գիտես նրանց նորությունները, մի քիչ ժամանակ կգտնե՞ս ինձ համար: Առանց քո օգնության գործը գլուխ չի գա: Էլրոնդն ասաց, որ տոնախմբության ավարտին ուզում է մի նոր երգ լսել, իսկ ես վերջին տողերը չեմ կարողանում գլուխ բերել: Եկ գնանք մի խաղաղ անկյուն ու փորձենք երկուսով ավարտել իմ երգը:
Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սեմը քնել էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: Բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին աշուղների երգը: Եվ Ֆրոդոն ստիպված ինքն էլ սկսեց ունկնդրել:
Էլֆական մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ազատք մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, թե երաժշտությունն ու բառերը ձեռք են բերում հեռավոր աշխարհների ուրվագծեր, որոնց գոյության մասին ինքը նույնիսկ չէր պատկերացնում: Բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումները վերածվեցին ոսկեգույն մեգի, որը թանձրանում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին հառաչող Ծովի վրա: Իրականությունն իր տեղը զիջեց հմայքին, և Ֆրոդոն զգաց, որ իր գլխավերևում խշշում են անվերջանալի գետի ոսկե և արծաթե ալիքները: Օդը խառնվեց ջրին, Ֆրոդոյի սիրտը լցվեց պայծառ երաժշտությամբ ու այդ քաղցր բեռի ծանրության տակ արագ ընկղմվեց երազների թաքավորության թագավորության խորքերը: Հմայվածությունը դարձավ քուն, որի մեջ հոբիթի շուջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:
Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, և Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում.
— Ոչ, նույնիսկ չեմ էլ փորձել,— ժպտաց Ֆրոդոն:
— Եվ պետք էլ չէ,— ասաց Բիլբոն: — Երգն ամբողջությամբ իմն է: Դունադանը միայն առաջարկեց հակինթը փոխարինել զմրուխտով: Չգիտեմ ինչու, դա նրան կարևոր թվաց: Իսկ ընդհանուր առմամբ նա ասաց, որ ես այս անգամ որոշել եմ գլիցս գլխիցս վերև թռչել, և եթե համարձակվում եմ Էլրոնդի տանը քառյակներ հորինել Էարենդիլի մասին, ապա դրա պատասխանատվությունն ամողջությամբ ամբողջությամբ իմ ուսերին է: Եվ նա, թերևս, ճիշտ է:
— Չգիտեմ,— ասաց Ֆրոդոն: — Քո երգից առաջ քնեցի, ու ինձ թվում էր, թե դա ոչ թե երգ է, այլ ուղղակի իմ երազի շարունակությունը: Քո ձայնը միայն վերջում ճանաչեցի:
</poem>
Ֆրոդոն կանգ առավ ու հետ նայեց: Էլրոնդն անշարժ նստած էր բազկաթոռին, և կրակի ցոլքերը, արևի շողերի նման, խաղում էին նրա դեմքին: Էլրոնդի կողքին նստած էր Արվենը, իսկ նրա կողքին կանգնած էր Արագորնը, և դա մի քիչ զարմացրեց Ֆրոդոյին: Բաց թիկնոցի տակ հետքագետի կրծքին աստղ էր փայլփլում, որն ընդգծվում էր խավարափայլ զրահի վրա: Նա ինչ-որ բանի մասին զրուցում էր Արվենի հետ: Երբ Ֆրոդոն արդեն շրջվում էր, նրան թվաց, թե Արվենը շրջվեց ու նայեց իրեն: Այդ հայացքը խոցեց Ֆրոդոյի սիրտը և հավերժ մնաց նրա հշողության հիշողության մեջ:
Նա կանգնել էր Արվենի հայացքով հմայված, և երգի բառերը, երաժշտության հետ ձուլվելով, հնչում էին որպես աղբյուրի զրնգուն կարկաչ: