Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 40 բայտ, 17:36, 11 Մայիսի 2017
/* Գլուխ երրորդ. Մատանին մեկնում է հարավ */
Էլրոնդը նայեց նրան ու հառաչեց:
— Ի՜նչ արած, ստիպված ենք քեզ էլ թույլ տալ,— տխուր ժպիտով ասաց նա: — Ուրեմն, Մատանու Պահապանների ջոկատը լրիվ է: Յոթ օր հետո դուք ճանապարհ կընկնեք:
Էլֆ դարբինները նորից կոփեցին Նարսիլը և նրա սայրին խորհրդանշան դակեցին՝ կիսալուսնի և արևի միջև յոթ աստղ, քանզի Արագորնը՝ Արաթհորնի որդին, Նումենորի թագավորների անմիջական ժառանգը, ճանապարհվում էր պաշտպանելու Գոնդոր տերությունը: Ահեղ տեսք ուներ նորոգված թուրը. ցերեկն արևի տակ փայլատակում էր շիկացածի պես, իսկ լուսնի սառը լույսի տակ ցոլցլում էր մռայլ, սառցային փայլով: Արագորնը նրան նոր անուն տվեց՝ Անդուրիլ, որը թարգմանաբար նշանակում էր Արևմուտքի Կայծակ:
Երբ ինձ տրված օրերը կվերջանան:
Բայց ամբողջ ընթացքում, ինչ մտածում եմ
Ականջս ձենի ձայնի է, ու ես սպասում եմ,
Թե երբ պիտի դրսում քայլեր լսվեն
Ու ընկերներիս ուրախ ձայները հնչեն:
— Սաուրոնը շատ սպասավորներ ունի,— ասաց նա,— չորքոտանի, երկոտանի և նույնիսկ թևավոր: Նազգուլները հաստատ արդեն վերադարձել են տիրոջ մոտ, այնպես որ նա գիտե կատարվածի մասին և հիմա կատաղությունից փրփրած իրեն ուտում է: Հյուսիս, իհարկե, լրտեսներ են ուղարկված: Թռչունները, ինչպես հայտնի է, արագ են թռչում, դրա համար էլ զգուշացեք պարզ երկնքից:
Պահապանները Մեկնողները ճանապարհի համար միայն թեթև ռազմական հանդերձանք վերցրին՝ նրանց գլխավոր զենքը թաքնվելն էր: Արագորնը հագել էր թափառաշրջիկի իր կանաչավուն թիկնոցը, որի տակ թաքցրել էր Անդուրիլը. ուրիշ զենք նա չէր վերցրել: Բորոմիրը նույնպես Անդուրիլի պես մի թուր ուներ, թեև ո՛չ այդքան փառաբանված, վահան ու ռազմական եղջերափող՝ լանջափոկից կախված: Նա եղջերափողը փչեց, և հովտի անդորրում ալիք-ալիք տարածվեց թավշյա ուժգին արձագանքը՝ խլացնելով հեռավոր ջրվեժի դղրդյունը, զառիթափի գետի խոխոջյունը և մերկացած ճյուղերի մեջ քամու սուլոցը:
— Թո՛ղ ցրվեն անիծյալ Սաուրոնի դաշնակիցները,— բացականչեց գոնդորցին՝ փողն իջեցնելով:
— Իհարկե հասկանում եմ,— պատասխանեց Բորոմիրը: — Սակայն արշավի դուրս գալուց առաջ ես միշտ էլ փչել եմ այն, և հիմա էլ փչեցի: Իհարկե, մեր առջև մութ ճանապարհ է, բայց ես գերադասում եմ այդ ճանապարհն սկսել որպես ռազմիկ, այլ ոչ թե գողի պես թաքնվելով:
Գիմլին ջոկատից միակն էր, որ բացեիբաց հագավ օղազրահը և գոտու մեջ խրեց ռազմական կացինը: Լեգոլասն աղեղ ուներ, նետերով լի կապարճ և գոտուն ամրացրած երկար դաշույն, Ֆրոդոն՝ Խայթը, Թորինի օղազրահի մասին որոշեց չասել ուղեկիցներին, մյուս հոբիթները զինված էին դամբանատան թրերով: Գենդալֆը վերցրել էր իր կախարդական գավազանը և էլֆական Գլամդրինգ թուրը՝ Օրքրիստի ընկերը, որը դրված էր Թորինի գերեզմանին Մենավոր Լեռան ընդերքում:
Էլրոնդը նրանց տաք հագուստ տվեց՝ բաճկոններ և մորթե աստառներով թիկնոցներ: Մթերքը, տաք հագուստները և վերմակները կապերով բարձեցին պոնիին՝ դա այն նույն զառամյալ պոնին էր, որ Բրիից փախչելիս վերցրին իրենց հետ: Բայց հիմա դժվար էր նրան ճանաչել՝ մի տասնհինգ տարով ջահելացած էր երևում: Սեմը պնդեց, որ նոր ճանապարհորդության համար վերցնեն իրենց հավատարիմ ծեր օգնականին՝ ասելով, որ Բիլը (նա այդպես էր կոչել պոնիին) կարոտից կսատկի, եթե մնա Ազատքում:
— Բարին ընդ ձեզ, բարի՜ ճանապարհ,— գոռաց Բիլբոն՝ կարկամելով հուզմունքից ու սարսռալով: — Հազիվ թե կարողանաս օրագիր պահել, Ֆրոդո, բարեկամս... Բայց երբ վերադառնաս... Իսկ ես համոզված եմ, որ դու կվերադառնաս... Կպատմես ինձ արկածներդ ու ես անպայման կավարտեմ գիրքը... Միայն թե շուտ վերադարձիր... Ցտեսություն...
Ռիվենդելի տիրակալի հպատակներից շատերն էին եկել բարի ճանապարհ մաղթելու Պահապաններինմեկնողներին: Մթության միջից լսվում էին նրանց ճանապարհ դնող հաջողություն ցանկացող էլֆերի մեղմիկ ձայները, ու ոչ ոք չէր ծիծաղում, չէր երգում՝ բավական տխուր էր հրաժեշտը:
Ճամփորդները կամրջակով անցան Բրուինենը, այստեղ՝ ակունքի մոտ գետը նեղ էր, և սկսեցին բարձրանալ երկմասված հովիտը եզրափակող լեռնալանջը: Բարձրանալով լանջի գլուխը, նրանք հրաժեշտի հայացք գցեցին ուրախ կրակներով փայլփլող Ռիվենդելին՝ Ծովից արևելք գտնվող Վերջին Հանգրվանին և խորացան գիշերային քամոտ խավարի մեջ:
Գետանցման մոտ Պահապանները դուրս եկան ճանապարհից: Որոշված էր հարավ գնալ արահետներով ու անճանապարհ վայրերով: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից եզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով: Եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:
Ջոկատի առջևից գնում էր Գենդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր. նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Մշուշապատի սառը շնչառությունը թափանցում էր մինչև ոսկորները, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը, գիշերը՝ ճամփին, և՛ ցերեկը, ցերեկը՝ հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում շրջակա լանջերին աճած փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:
Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. խեղճերին թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում են տեղում: Անցնող օրերը ջրի կաթիլների պես մեկը մյուսին նման էին: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը՝ փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով, ձգվում էր շատ լիգեր, և կարծես թե վերջ չուներ: Սակայն լեռները գնալով մոտենում էին: Մառախլապատ Լեռնաշղթան աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք ու մեծանում: Շուտով սկսեցին գնալ սարահարթով՝ ակոսված մթին կիրճերով, որոնց հատակին աղմկում էին վտակները: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ վերջանալով մե՛րթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափի գլխին, մե՛րթ գահավեժ վայրեջք կատարելով դեպի անհատակ ճահճուտ:
Տասնչորսերորդ գիշերը եղանակը փոխվեց: Արևելյան քամին կարճ ժամանակով դադարեց, իսկ հետո անփոփոխ փչում էր հյուսիսից: Թանձր ամպերը լուսադեմին ցրվեցին, թափանցիկ օդը սառն ու չոր դարձավ, իսկ Մշուշապատ Լեռների հետևից դուրս եկավ ձմեռային դալուկ ու պաղ արևը: Ճամփորդները կանգ առան հզոր կաղնիներով փշարմավներով պսակված բլրաշարի տակ: Թվում էր, թե այդ դրանց հինավուրց հսկաների , մոխրագույն բները կերտված են նույն քարից, ինչից՝ լեռները:
Առջևում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան՝ հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով: Դրանցինց ամենամոտն ու ամենաբարձրը ժանիք էր հիշեցնում. քարքարոտ լերկ լանջը դեռևս ստվերի մեջ էր, բայց այնտեղ, որտեղ ընկել էին արևի ճառագայթները, քարերը բոսորագույն էին ներկվել:
— Այստեղից սկսվում են Էրեգիոնի կամ ինչպես մարդիկ են ասում՝ Փշարմավի երկրի հողերը,— ձեռքն իջեցնելով ասաց նա: — Մի ժամանակ այստեղ էլֆեր էին ապրում: Էրեգիոնի և՛ կլիման է ավելի լավ, և՛ հողերն են ավելի բերրի, բայց հիմա մենք ստիպված կլինենք կրկնապատկել զգուշությունը. այստեղ անպայման լրտեսներ կլինեն:
— Կլինեն, թե ոչ, բայց իսկական արևածագ դիմավորելը հրաշալի է... — կնգուղը գլխանոցը հետ գցելով՝ բացականչեց Ֆրոդոն:
— Իսկ ինչու՞ լեռները հանկարծ հայտնվեցին առջևում,— հարցրեց Փիփինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևե՞լք:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փիփինը: — Մեկ-երկու անգամ եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած Գիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դրանք իմ նախնիների տիրույթներն են: Ահա այնտեղ առասպելներով պսակված երեք գագաթներն են՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են դրանց անունները: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան: Այժմ այն անվանում են Սև Անդունդ: Ամենաբարձրը Բարազինբարն է՝ Բոսոր Կոտոշը՝ Ահեղ Քարադհրասը, իսկ դրա հետևի երկու գագաթները Արծաթասայրն ու Ամպագագաթն են՝ Քելեբդիլ Ճերմակն ու Ֆանուիդոլ Մոխրագույնը, որոնց մենք անվանում ենք Զիրաք-Զիգիլ և Բունդուշաթհուր: Այստեղից Մշուշապատ Լեռնաշղթան ճյուղավորվում է, և լեռների արանքում խորը, անարև հովիտ է ձևավորվում, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոնինչը նշանակում է Սև Գետերի հովիտ կամ Սևագետք: Մարդիկ այն կոչում են Դիմրիլի հովիտ, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետքէլֆերը՝ Նանդուրիոն:
— Մեզ հարկավոր է դուրս գալ Ազանուլբիզար,— հայտարարեց Գենդալֆը, երբ թզուկը լռեց: — Եթե մենք հաղթահարենք լեռնանցքը, որը կոչվում է Բոսոր Կոտոշի Դարպաս, ապա մյուս կողմում Դիմրիլի աստիճաններով կիջնենք Սևագետքի հովիտ: Այնտեղ դուք կտեսնեք Հայելու լիճը և նրանից սկիզբ առնող գետակը՝ Արծաթափայլը:
— Անթափանց է Քելեդ-Զարամի ջուրը,— ասաց Գիմլին,— և սառույցի նման պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Մի՞թե ես այդ երջանիկ բախտն ունեմ՝ տեսնել մեր նվիրական լիճը:
— Առայժմ դեռ ոչ,— քմծիծաղեց Արագորնը: — Բայց ինչ-որ բան ինձ իսկապես չի գոհացնում: Ես Փշարմավի երկրում եղել եմ և՛ ամռանը, և՛ ձմռանը: Այստեղ որսորդներ չկան, որովհետև բնակիչներ չկան: Դրա համար էլ այստեղ միշտ շատ թռչուններ և զանազան մանր գազանիկներ են եղել: Իսկ հիմա ամբողջ երկիրն ամայացել է: Ես զգում եմ, որ շուրջը՝ շատ մեծ տարածության վրա ոչ մի կենդանի արարած չկա: Եվ շատ կուզենայի հասկանալ, թե ինչու:
— Դա , իրոք որ , այնքան էլ հասկանալի չէ,— համաձայնեց Գենդալֆը: — Բայց հետո ավելացրեց: — Իսկ գուցե տեսնելով հոբիթներին՝ և այն էլ չորս հոբիթի, խրտնե՞լ են ու զարմանքից չե՞ն կարողանում ուշքի գալ: Էլ չեմ ասում մեր մասին: Թե՞ ինչ-որ այլ բան կա այստեղ թաքնված:
— Կուզենայի հավատալ, որ՝ ոչ,— ասաց Արագորնը: — Ես միշտ Էրեգիոնում ինձ հանգիստ եմ զգացել, իսկ հիմա ինչ-որ տագնապ եմ ապրում:
Սեմին տարածքային քարտեզները ոչինչ չէին ասում և այս կողմերում բոլոր տարածությունները նրան այնքան վիթխարի էին թվում, որ խճճվել էր:
Պահապանները Ճամփորդները մինչև երեկո թաքնված մնացին: Մի քանի անգամ նրանք տեսան ագռավներին, բայց վերջիններս կարծես թե նրանց չէին նկատում և մութն ընկնելուն պես չքվեցին: Մի քիչ սպասելով՝ Պահապաններն ընթրեցին, ճամբարը հավաքեցին ու շարժվեցին դեպի հարավ-արևելք, այնտեղ, ուր մայր մտած արևի ճառագայթներից դեռ աղոտ կայծկլտում էր Բարազինբարի գագաթը: Աղջամուղջն արդեն պարուրում էր սարահարթը, և մթնող երկնակամարում մեկը մյուսի հետևից վառվում էին գիշերային աստղերը:
Արագորնը նրանց դուրս բերեց լեռնային արահետ: Ավելի ճիշտ, դա ոչ թե արահետ էր, այլ Էրեգիոնը լեռնանցքի հետ կապող հինավուրց, վաղուց լքված ուղին: Լեռների թիկունքից դուրս լողաց լիալուսինը և արծաթափայլ լույս սփռեց ճանապարհին. երկու կողմերի վրա գտնվող քարերը սև ստվերներ տարածեցին: Ֆրոդոն ավելի ուշադիր նայեց քարերին ու նրան թվաց, թե դրանք ոչ միայն ուղղակի քարեր են, այլ՝ քարից վարպետորեն կերտված ֆիգուրներ, որոնց արդեն քայքայել էր անողոք ժամանակը:
— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց Գենդալֆը: — Եթե այստեղ լրտեսներ կան, որոնք ընդունակ են դիմակայելու այսպիսի բորանին, ուրեմն, միևնույնն է, մեզ արդեն նկատել են:
Պահապանները Ճամփորդները և փայտ ունեին և կպչան՝ նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը, բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր խոնավացած ցախը: Գենդալֆը, թեև մեծ դժկամությամբ, ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. ''«նուր են ադրիատ «նաուր ան էդրիաթ ամմին»'': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:
— Եթե ինչ-որ մեկը մեզ հետևում է, ապա նրա համար այլևս գաղտնիք չէ, որ ես էլ եմ մասնակցում արշավին,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Սա նույնն է, թե երկնքում ամպերով գրես. «Գենդալֆն այստեղ է» և, այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվի:
Բայց հազիվ թե Պահապանները մյուսները Գենդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտն ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:
Սակայն ցախը շատ արագ վառվեց:
Բոլորը հասկանում էին, որ պետք է վերադառնալ: Բայց ինչպե՞ս: Քիվից մի քանի քայլ այն կողմ արահետի վրա այնպիսի ձնաթմբեր էին բարձրանում, որ հոբիթներն ամբողջ հասակով կթաղվեին դրանց մեջ: Նույնիսկ քիվի վրա, որտեղ կանգնած էին ճամփորդները, ձյան բլուրներ էին բարձրանում, մինչդեռ քիվը քամիներից պատով պաշտպանված էր:
— Գենդալֆը կոլոտիկների համար իր գավազանով ճանապարհ բաց կանի,— ասաց Լեգոլասը: Բորանը էլֆին բոլորովին չէր անհանգստացնում, և նա ամբողջ ջոկատում Ջոկատում միակն էր, որ մինչև առավոտ լավ տրամադրության մեջ էր:
— Կամ Լեգոլասը կթռչի երկինք,— արձագանքեց Գենդալֆը,— կցրի ամպերը, որպեսզի արևը ձյունը հալեցնի: Իմ գավազանը վառարան չէ,— ավելացրեց նա,— և չի կարող ձյունը հալեցնել:
— Թող խելքին և ուժին ճարպկությունն օգնական եղիցի:
Իսկ հետո վարժ քայլեց ձյան վրայով, և Ֆրոդոն նկատեց (ասես առաջին անգամ, չնայած այդ մասին առաջ էլ գիտեր), որ էլֆը ծանր ոտնամաններ չուներ, ինչպիսիք հագցրել էին Պահապաններին իրենց Իմլադրիսում: Լեգոլասի թեթև էլֆական կոշիկները համարյա հետք չէին թողնում ձյան վրա:
— Ցտեսություն,— ուրախ գոռաց նա Գենդալֆին: — Ես կաշխատեմ ձեզ համար արև բերել:
Նա սլացավ առաջ, ասես ոտքերի տակ ոչ թե ձյուն էր, այլ տրորված ավազ, առաջ անցավ դանդաղ մաքառող մարդկանցից, նրանց ձեռքով արեց, զրնգուն ծիծաղեց ու աչքից ծածկվեց արահետի շրջադարձի հետևում:
Պահապանները Բոլորը լուռ նայում էին Բորոմիրի ու Արագորնի հետևից, մինչև նրանք էլ անհետացան շրջադարձի հետևում: Բարձունքում քուլայաձև ամպերը խտանում էին. ներքև լողացին հատուկենտ փաթիլներ:
Անցավ երևի մոտավորապես մեկ ժամ, թեև հոբիթներին թվաց, թե ավելի շատ, և ահա արահետի վրա երևաց էլֆը: Հետո երևացին ձայն հետ մաքառող Բորոմիրն ու Արագորնը:
Առավոտն արդեն դեպի կեսօր էր թեքվում: Հարթակից, որտեղ կանգնած էին հոգնած ճամփորդները, բացվում էին լայնարձակ հեռաստաններ՝ բլուրներ, լճակներ, ծուռումուռ ձորակներ, փշարմավի թփուտներ, անտառակների կղզյակներ... Իսկ ներքևում երևում էր խոր լեռնագոգը, որտեղ նրանք հանգստանում էին նախօրեին:
Ֆրոդոյի ոտքերն անասելի ցավում էին, նա մինչև ոսկորները սառել էր և ուտել էր ուզում, իսկ երբ հիշեց, որ ներքև տանող ճանապարհը տևելու է ևս կես օր, մի վայրկյան աչքերի առաջ առջև մթնեց: Նա փակեց աչքերը, իսկ երբ բացեց՝ զարմանքով նկատեց, որ ինչ-որ սև կետեր է տեսնում: Նա աչքերը տրորեց, բայց կետերը չվերացան. դրանք պտտվում էին թափանցիկ օդում, և Ֆրոդոն որոշեց, որ ինքն սկսել է կուրանալ...
— Նորից թռչունները,— ասաց Արագորնը՝ ներքև ցույց տալով:
— Այժմ արդեն ոչինչ անել չես կարող,— թռչուններին նայելով, արձագանքեց Գենդալֆը: — Բարեկամնե՞ր են արդյոք, թե Թշնամու լրտեսներ, թե պարզապես անվնաս հավքեր, միևնույնն է, մենք ստիպված ենք իջնել՝ Քարադհրասը գիշերային հյուրեր չի սիրում:
Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել: Նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Այս մարտում հաղթեց Քարադհրասը հաղթանակեց:
==== Գլուխ չորորդ. Ճամփորդություն խավարում ====
Վստահելի
1342
edits