Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 16 բայտ, 20:08, 15 Մայիսի 2017
/* Գլուխ երկրորդ. Էլրոնդի Խորհուրդը */
Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:
— Դժվար է ասել, թե երբ է մեզ մոտ հասել Խավարի ստվերը,— պատմում էր Գլոինը: — Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Շատ տարիներ առաջ մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը: Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները, ձգտելով հարստության ու փառքի, փորել են լեռների ընդերքները, թանկագին քարեր ու մետաղներ հանել, և այնքան են խորացել, մինչև որ արթնացրել են հրե անդունդներում զմռսված սարսափը: Այժմ ստորերկրյա սրահներում ոչ ոք չի ապրում. թզուկները վաղուց փախել են Մորիայից: Բայց վերջերս մեզ մոտ նորից սկսեցին խոսել այդ մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն անցած այս դարերի ընթացքում ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չունեցավ իր պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվել որոշեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին ու , Օինին և այլ խիզախ թզուկների:
Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...
Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մեկ սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: Նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով պահակային աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծն ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակեց սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:
Դա չափազանց տարօրինակ խնդրանք էր, և մենք բոլորս անհանգստացանք: Դաինը իսկույն պատասխան չտվեց, և Սաուրոնի սուրհանդակն արհամահական ավելացրեց. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու , ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվեց սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ մատանին ոչինչ չարժե,— շարունակեց սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանիները, որոնք հին ժամանակներում պատկանում էին թզուկների արքաներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ եթե քեզ համար դժվար է, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և նույնիսկ դրա համար առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:
Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրեց, կարծես թե հանկարծ օձ դարձավ, և մենք բոլորս սարսռացինք: Սակայն Դաինը հանգիստ ասաց.
Սակայն նա երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թե դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ ժամանակից ի վեր հյուսիսում Մատանին սկսեցին անվանել Իսիլդուրի Նզովք:
Թե ինչպես էր նա զոհվել, գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակեց Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ ջախջախվել էր նրա ջոկատը, վերադարձան ընդամենը երեք ռազմիկ: Նրանցից մեկը Օհթարն էր՝ Իսիլդուրի զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը և կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի ժառանգին, որը փոքրուց դաստիարակվել էր այստեղ՝ Ռիվենդելում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, այժմ պահվում է Ռիվենդելում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքն անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններ ու նրանց ռազմիկները: Այլևս երբեք Մարդիկ ու էլֆերը նման Դաշն չեն կնքի: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, իսկ Առաջնածինները՝ առաջնածինները՝ գնալով պակասում, մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց: Իսկ նումենորցիներ քիչ են մնացել, և նրանց կյանքը կրճատվել է:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիցիների հյուսիսցիների տիրապետությունն անկում է ապրել` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաբլուրներ:
Գոնդորի թագավորությունը դիմացել է դժվարություններին և մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են: Կար ժամանակ, երբ նրա փառքն ու հզորությունը հիշեցնում էին հին Նումենորը: Գոնդորցիների գոռոզաշուք դղյակները, բերդերը և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, և շրջակա ժողովուրդները հարգում ու մեծարում էին արքաների թևավոր թագը: Գոնդորի արքայանիստ քաղաքն Օսգիլիաթն էր՝ Աստղային Մինջնաբերդը: Քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում, և գետը հոսում էր հենց քաղաքի միջով՝ բաժանելով այն երկու մասի: Քաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Մայր մտնող Արևի Բերդը: Այնտեղ, Մինաս Անորի արքայական բակում, տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Այն հասունացել էր դեռ Նախասկզբնական օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ:
Հավատացեք, նումենորյան արյունը դեռ ամբողջությամբ չի վերացել, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել: Այդ մեր քաջության ու արիության շնորհիվ է արևմուտքը մինչև հիմա Մորգուլից պատնեշված, այդ մենք ենք պաշտպանում Միջերկիրը չարից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, թե ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...
Իսկ այդ ժամն արդեն հեռու չէ: Սև Զորաց ուժերն աճում են: Թշնամին՝ թող չհնչի նրա անունը, նորից բարձրացրել է գլուխը: Նզովյալ Օրոդրուինը, որին մենք Ճակատագրի Լեռ ենք անվանում, կրկին ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Երբ Թշնամին վերադարձավ Մորդոր, գոնդորցիներն ստիպված եղան լքել Իթիլիենը՝ երանելի երկիրը Գետից արևելք, սակայն մենք մինչև հիմա այնտեղ գաղտի գաղտնի ամրություններ ունենք: Իսկ այս տարվա ամռանը, հունիսին, հանկարծակի մեզ վրա հարձակվեց մի հսկա զորագունդ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հարադրիմներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց պատճառը միայն թվական գերակշռությունը չէր: Թշնամին մեր դեմ էր հանել ինչ-որ Մութ Ուժեր, որոնց մասին մենք առաջներում չէինք լսել:
Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին պարուրում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան կայազորից կենդանի մնացին միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետի այս կողմը, քանդեցին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում ինչ-որ հրաշքով պահպանված միակ կամուրջը: Ջոկատը, որը քողարկում էր նահանջը և որում մարտնչում էի ես, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց: Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...
— Եվ այստեղ՝ Էլրոնդի տանը, քեզ համար շատ գաղտնիքներ կբացվեն,— վեր կենալով տեղից՝ ասաց Արագորնը: Նա իր թուրը դրեց սեղանին, Էլրոնդի առջև, և բոլորը տեսան, որ շեղբը կոտրված է:
— Նայի՛ր, ահա՛ այն, այն՝ Թուրը, որ Կոտրվել էր,— գոչեց նա:
— Ո՞վ ես դու և ի՞նչն է քեզ կապում Գոնդորի հետ,— չափազանց զարմացած հարցրեց Բորոմիրը՝ նայելով նրա խունացած թիկնոցին և հետքագետի նիհարած դեմքին:
Արագորնը ժպտաց ծեր հոբիթին, իսկ հետո, լրջանալով, ասաց Բորոմիրին.
— Ես ներում եմ քո անվստահությունը: Մի՞թե ես չգիտեմ, որ բոլորովին նման չեմ Իսիլդուրի և Էլենդիլի արքայական քարե քանդակներին, որոնք դու ամեն օր տեսնում ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար ու դժվարին ուղի եմ անցել, և, հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ռիվենդելիի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, տեսել եմ բազում հեռավոր երկրներ, եղել եմ նույնիսկ Հարադում և Ռունում, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ ու օտար աստղեր: Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները՝ սերնդե-սերունդ փոխանցելով գահի իրավունքը: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը միշտ էլ տեր է ունեցել և հիշեցրել է մեզ մեր երբեմնի հզորության մասին... Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր, նախքան խոսքս ավարտելը. մենք՝ հյուսիսի հետքագետներս, միայնակ ենք որսի դուրս գալիս, բայց ամեն տեղ անխոնջ հետապնդում ենք թշնամու Թշնամու սպասավորներին: Գոնդորը բարու միակ կացարանը չէ աշխարհում: Մենք նույնպես կռվում ենք չարի դեմ: Աշխարհում այլ չար ուժեր էլ կան, որոնց հետ ձեր ամուր պատերը և սուր նիզակները գործ չեն ունենում: Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հյուսիսի ժողովուրդներն ի՞նչ կիմանային, թե հանգիստն ի՞նչ է, եթե մենք չլինեինք: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորագնդերից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ հյուսիսի պահակներս, պայքարում ենք բոլոր մութ ուժերի դեմ: Եվ երբ անարև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են իրենց որջերը: Ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, դաշտում կամ անկողնում, եթե արնորցիները չլինեին: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ:
Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, իսկ գյուղացիներն ու գեղջուկներն արհամարհալի կարեկցանքով մեզ թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն է «թափառականների» համար կարևոր: Մենք թաքցնում ենք մեր իրական դեմքը, որպեսզի իրերի ընթացքը չխանգարվի: Դա է մեր կոչումը և մենք անշեղորեն հետևում ենք այդ կոչմանը, թեև այս երկար տարիների ընթացքում շատ բան է խոտով ծածկվել:
— Քո հարցերը,— պատասխանեց Էլրոնդը,— այնպես սերտ են միահյուսվում մեկը մյուսին, որ դրանք մեզ համար կպարզի միայն այն պատմությունը, որը կպատմի Գենդալֆը: Նա էլ կավարտի Մատանու պատումը, քանի որ մեր բոլորից շատ գիտե այդ մասին:
— Գելդորն ուղղակի ի մի չբերեց այն ամենը, ինչ լսեց Խորհրդում,— սկսեց Գենդալֆը: — Ֆրոդոյին հետապնդում են Սև Հեծյալները, Դաինին խոստանում են վերադարձնել Մոգական Մատանիները... եթե նա տեղեկություն տա Բիլբոյի մասին... Մի՞թե պարզ չէ, որ Բիլբոյի գտածը Մորդորի Տիրակալին խիստ հարկավոր է: Իսկ Բիլբոն, ինչպես հայտնի է, քարանձավներում մատանի է գտել: Այժմ եկեք հաշվենք: Ինը Մատանիներին տիրում են Սև Հեծյալների կերպարանք ընդունած Նազգուլները. Յոթը վերադարձված են Թշնամուն կամ՝ ոչնչացված: — Այս խոսքերից Գլոինը ցնցվեց, բայց, ինքն իրեն տիրապետելով՝ լռեց: — Երեքի ճակատագիրը նույնպես մեզ հայտնի է: Ուրեմն ո՞ր մատանին Մատանին է փնտրում Թշնամին: Բորոմիրն իրավացի է. գետի և անձավի միջև՝ Մատանու կորստի և գտնվելու միջև, բազմադարյա անդունդ կա բացված, որն իմաստուններն անշտապ ուսումնասիրում են... Չափազանց անշտապ և չափազանց երկար, նրանք մոռացել են Թշնամու իմաստության մասին: Իսկ նա, իհարկե, անգործ չի նստել և բացահայտել է իսկությունը մեզանից քիչ ուշ, բարեբախտաբար ուշ՝ այս ամառ: Եվ այնուամենայնիվ, քիչ էր մնում իմաստուններն ուշանային:
Հավաքվածներից ոմանց հայտնի է, որ ես մի անգամ համարձակվել եմ թափանցել Դուլ Գուլդուր և գաղտնի հետևել եմ այնտեղ բնակվող կախարդին: Տեսնելով, թե ինչով է նա զբաղվում, ես հասկացա, որ մեր կասկածները հաստատվում են՝ դա Սաուրոնն էր, նորից կենդանացած և ուժ հավաքող մեր դարավոր Թշնամին: Եվ ինչ-որ մեկը, իմ կարծիքով, դեռ հիշում է, որ Սարումանն այն ժամանակ Իմաստունների Խորհրդին համոզեց պատերազմ չսկսել, ու երկար տարիներ մենք միայն դիտում էինք: բայց երբ մռայլ Դուլ Գուլդուրի գլխին կուտակված չարագույժ ամպն սկսեց մեծանալ, Սարումանը ստիպված եղավ հավանություն տալ պատերազմին, և Իմաստունների Միացյալ Խորհուրդը Սև Տիրակալին դուրս քշեց Սև Անտառից: Նույն տարում գտնվեց Մատանին՝ տարօրինակ զուգադիպություն, եթե դա զուգադիպություն է:
«Եթե քեզ, ինչպես ինքդ ես ասում, հետաքրքում են միայն հնամյա տարեգրությունները, ինչ կա որ, կարդա,— մռայլ ասաց նա: — Իսկ ինձ համար անցյալն այնքան մութ չէ, որքան ապագան... Դե դա արդեն իմ գործն է: Սակայն նույնիսկ Մեծ Իմաստուն Սարումանն այստեղ գտել է միայն այն, ինչ ես գիտեմ, քանզի ես Գոնդորի հնագույն ավանդույթների պահապանն եմ»:
Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք այսօր քչերն են ընդունակ հասկանալ՝ թեկուզ եռապատիկ ավելի ավադույթների ավանդույթների պահապան լինեն, քանի որ հին լեզուները վաղուց մոռացվել են, և դրանց տիրապետում են միայն իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրված մի ձեռագիր, որը, ինչպես ես կռահում եմ, ոչ ոք չի կարդացել, բացի ինձանից և Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը եկել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրն սկզբում եկել է Մինաս Անոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության գահանիստ քաղաքում:
Եվ այսպես, իմ ենթադրություններն արդարացան ու ես հասկացա, որ իմ որոնումներն ավարտված են: Թշնամին օգտագործել էր էլֆերի տառերը, բայց մակագրությունն արել էր Մորդորի լեզվով, և այդ մակագրությունը, պարզվեց, որ ինձ վաղուց հայտնի է, քանի որ երբ Թշնամին դարբնում էր Մատանին, էլֆ Սելեմրիմբորը կռահել էր նրա մտահղացումները և հստակ լսել մոգական բառերը, որոնք Սաուրոնը բարձրաձայն արտասանել էր մակագրությունը Համիշխանության Մատանու վրա դակելիս:
Ես անմիջապես հրաժեշտ տվեցի Դենեթորին և շտապեցի Հոբիթստան, բայց ճանապարհին Լորիենի էլֆերից լուր ստացա, որ Արագորնը Արագորնն այնուամենայնիվ բռնել է Գոլլումին, և որոշեցի սկզբում նրան հանդիպել: Արագորնը մահացու վտանգներ էր հաղթահարել Մորդորի սահմանների մոտ Գոլլումին հետապնդելիս: Բայց այդ մասին թող ինքը պատմի:
— Իսկ ի՞նչ կարելի է պատմել այդ մասին,— խոսեց Արագորնը: — Երբ անցնում ես Սև Դարպասի մոտով կամ քայլում ես Մորգուլի հովտի մեռած ծաղիկների միջով, մահացու վտանգներն այնտեղ ամեն տեղ են, ամեն քարի հետևում: Ինձ չհաջողվեց Գոլլումին գտնել և, հուսահատված արդեն շրջվել էի դեպի հյուսիս, բայց հանկարծ հայտնաբերեցի այն, ինչ փնտրում էի. կեղտոտ ջրափոսի մոտ երևում էին բոբիկ ոտքերի դրոշմներ, որոնց հետքը տանում էր ոչ թե հետ՝ դեպի Մորդոր, այլ՝ Մորդորից դուրս: Գոլլումը շարժվում էր Մեռյալ Ճահիճների երկարությամբ, և մի երկու օր հետո ես նրան բռնեցի: Նա ինչ-որ բան էր փնտրում գարշահոտ լճակում և ամբողջապես ծածկված էր կանաչավուն տիղմով. զզվելին ձեռքս կծեց, ես էլ քնքուշ չվերաբերվեցի իրեն: Այնպես որ հետագայում համառորեն լռում էր, իսկ բերանը բաց էր անում միայն ուտելու համար՝ ստիպված էի ճանապարհին նրա համար կեր ճարել, բայց իմ հարցերն անպատասխան էին մնում: Բռնված Գոլլումի հետ հյուսիս վերադառնալն ինձ համար ավելի ծանր էր, քան նրան որոնելը: Ամբողջ ճանապարհին նրան քշում էի իմ առջևից բերանը լաթի կտոր խցկած, իսկ վզին՝ պարանի օղ գցած: Եվ երբ մենք վերջապես հասանք Չարքանտառ, ու նրան հանձնեցի Թրանդուիլի էլֆերին, հոգնածությունից օրորվում էի անգամ քամուց: Հուսով եմ, մենք այլևս իրար չենք հանդիպի. ախր նա, իր բոլոր բարեմասնություններից բացի, նաև գարշահոտ է՝ սատկած լեշի նման: Սակայն Գենդալֆը նրանից այնքան էլ չզզվեց, ու նրանք բավական երկար զրուցեցին:
</poem>
Այո, Գոլլումն ինձ շատ բան պատմեց, թեպետ հազիվհազ ու դժկամորեն էր խոսում: Նրան հաջողվել էր հասնել Մորդոր, որտեղ նրան բռնել էին Թշնամու սպասավորները և նրանից դուրս կորզել բացարձակապես ամեն ինչ, և Թշնամին գիտե, որ Մատանին գտնվել է ու Երկար երկար ժամանակ պահվել է Հոբիթստանում: Եվ շուտով նրան հայտնի կդառնա, իսկ գուցեև հիմա արդեն հայտնի է, որ հոբիթները Մատանին ուղարկել են էլֆերի մոտ, քանզի Ինը Ուրվական սպասավորները հետևել են Ֆրոդոյին ընդհուպ մինչև Ազատք:
Որոշ ժամանակ լռություն տիրեց:
Իր տիտղոսը լսելով, Սարումանը զայրացավ:
— Դու՞ ես օգնություն խնդրում, Գենդալֆ Մոխրագո՞ւյնդ... — ձայնի մեջ ծաղր հարցրեց նա: — Ուրեմն խորամանկամիտ ու ամենագո հրաշագործը, որը որն ահա արդեն Երրորդ Դարաշրջանն է խառնված է Միջերկրի բոլոր գործերին, ընդ որում սովորաբար անկոչ ու անխնդիրք, նու՞յնպես կարող է օգնության կարիք ունենալ:
Ինձ զարմացրեց նրա չար տոնը:
— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների ահեղ տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս, Գենդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Իմաստունս, Սարուման Մատանիների Արարիչս, Սարուման Բազմագույնս ...
Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ թվացող հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ: Երբ նա շարժվում էր, գործվածն գործվածքն առկայծում էր ու փոխում գույնը, և իմ աչքերի առջև կայծեր էին երևում:
— Սպիտակն ինձ ավելի էր դուր գալիս,— ասացի ես:
— Սպիտա՞կը... ինչու՞... — Սարումանը ծիծաղեց: — Սպիտակ գույնը իմաստուններին հարկավոր է միայն սկզբում: Սպիտակը Սպիտակ կտորը դյուրությամբ է ընդունում ամեն երանգ, սպիտակ թուղթը՝ ամեն իմաստություն:
— Բայց կորցնում է իր սպիտակությունը,— ասացի ես,— իսկ իմաստունը մնում է իսկապես իմաստուն, քանի դեռ նա հավատարիմ է իր գույնին:
Ես գիշերեցի Նարկիսի պանդոկում ու շարունակ մտածում էի, թե ուր են անհետացել Նազգուլները. չէ՞ որ բրիեցիները միայն երկուսին էին տեսել: Սակայն գիշերը դրությունը պարզվեց: Հարավ-արևմուտքից ժամանեցին ևս հինգը: Նրանք տապալեցին արևմտյան դարպասն ու սուրացին գյուղի միջով, ճիշտ մրրկահողմի պես: Բրիեցիները մինչև հիմա ահից ցնցվում են ու րոպե առ րոպե սպասում աշխարհի վերջին: Առավոտյան կողմ Հեծյալների հետևից ուղևորվեցի և ես:
Հաստատ չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով ահա թե ինչպես էին իրադարձությունները ծավալվել: Նազգուլների առաջնորդը երկու հեծյալների Հեծյալների հետ մնացել էր հարավային սահմանի մոտի դարանում, երկուսը մեկնել էին Բրի, իսկ չորսը սլացել էին Բեգ-Էնդ: Հետո, երբ ոչ ոքի չէին գտել ո՛չ Բեգ-Էնդում, ո՛չ Ճագարի Գերանում, ստիպված էին եղել վերադառնալ իրենց առաջնորդի մոտ՝ զեկուցելու, և այդ ընթացքում ճանապարհը չի հսկվել՝ մանր-մունր լրտեսները հաշվի մեջ չեն: Հասկանալով, որ հոբիթները փախել են Հոբիթստանից՝ առաջնորդը հրամայել էր չորս Հեծյալներին անճանապարհ վայրերով մեկնել արևելք, իսկ ինքը մյուսների հետ կատաղած սուրացել էր Ուղիով:
Դե իսկ ես սլացա Հողմակործ բլուրների կողմը, քանզի հասկացա, թե դեպի ուր կարող էր շարժվել Արագորնը, և երկրորդ օրն արդեն Թխպամածի մոտ էի, բայց Թշնամու սպասավորներն ինձ կանխել էին: Ես կատաղած էի, և զգալով այդ, ցերեկով մարտ ընդունելու վճռականություն նրանք չունեցան: Ես անարգել բարձրացա Թխպամածի գլուխը, սակայն մութն ընկնելուն պես նրանք շրջապատեցին Ամոն Սուլը, և ստիպված եղա բավական չարչարվել մոլեգնած Նազգուլներին հետ մղելու համար: Կարծում եմ, որ նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ Թխպամածի գլխին կայծակներ են փայլատակում, այդպես լուսավոր չի լինում, ինչպես այդ գիշեր:
Առավոտյան դուրս պրծա պաշարումից ու արշավեցի հյուսիս: Փնտրել Ֆրոդոյին Հողմակործ բլուրներում՝ գիշերները Թշնամու սպասավորների հետ կռվելով, անօգուտ էր և ուղղակի հիմարություն. չէ՞ որ եթե ես հոբիթներին գտնեի, ապա հետապնդող Թշնամու ողջ ջոկատն իմ հետևից այստեղ կբերեի: Դրա համար էլ ամբողջ հույսս դրեցի Արագորնի վրա և բացահայտ կերպով շրջվեցի դեպի հյուսիս՝ ենթադրելով, որ գոնե մի քանի Նազգուլ անխուսափելիորեն կգան իմ հետքերով, իսկ ես մեծ շրջան գծելով նրանցից առաջ կանցնեմ, հյուսիսից կմտնեմ Ազատք և էլֆերի մի ուժեղ ջոկատի գլուխ անցած Թշնամու ջոկատը կմասնատեմ: Սակայն մի քանի օր հետո հետապնդողներից չորսն անհետացան ինչ-որ տեղ: Ինչպես հետո պարզվեց՝ մեկնել էին Գետանցում: Եվ այնուամենայնիվ ես մի քիչ օգնել եմ Արագորնին. նրա վրա միայն հինգ Նազգուլ է են հարձակվել:
Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ, կհայտնվի ինձ մոտ:
— Սակայն իր գծած սահմաններում նա առաջվա նման իր երկրի անսահման տե՞րն է,— Գենդալֆին լսելուց հետո հարցրեց Էրեսթորը: — Ուրեմն, գուցե նա կվերցնի Մատանին պահպանելո՞ւ:
— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց Գենդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան Պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:
— Բոլոր դեպքերում,— նկատեց Գլորֆինդելը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ՝ առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Իսկ եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ բոլոր լուսավոր ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավար կիջնի Միջերկրի վրա:
— Ես Յարվենին չգիտեմ,— միջամտեց Գելդորը,— չնայած, իհարկե, նրա մասին լսել եմ, բայց, իմ կարծիքով, Գլորֆինդելը բացարձակապես իրավացի է: Ուժը, որ ի վիճակի է ընդդիմանալ Թշնամուն, եթե այն իրոք գոյություն ունի, Յարվենի հզորության մեջ չէ թաքնված: Թշնամին, ինչպես հաճախ համոզվել ենք, իշխում է նույնիսկ կուսական բնության վրա: Ես կարծում եմ միայն էլֆերը՝ Առաջնածիններըառաջնածինները, կարող են արժանի հակահարված տալ Սաուրոնին: Արդ նրանք ուժ կունենա՞ն դրա համար:
— Իմ ուժը չի բավականացնի,— ասաց Էլրոնդը: — Եվ, կարծում եմ, մյուսներինը՝ նույնպես:
— Ցավոք, ճիշտ չես,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Ուզում եմ ավելացնել,— միջամտեց Գելդորը,— որ Ծով տանող ճանապարներրում ճանապարհներում հաջողություն փնտրել պետք չէ: Քանզի սիրտս ինձ հուշում է, որ Թշնամին, իմանալով կատարվածի մասին, մեզ կսպասի հենց արևմուտքում: Իսկ այդ մասին նրան կտեղեկացնեն Նազգուլները, որոնք զրկվել են ձիերից ու վերադարձել տուն: Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: Միայն օր օրի թուլացող Գոնդորն է խանգարում Թշնամուն այսօր ևեթ իր ամբողջ զորքով շարժվել հյուսիս ու փակել Ծով տանող ճանապարհները: Իսկ եթե Թշնամին գրավի Արծաթափայլ Նավահանգիստը, էլֆերը հավերժ կմնան Միջերկրի վրա տարածվող խավարում...
— Չափազանց արագ լուծեցիք Գոնդորի հարցը,— զայրույթով առարկեց Բորոմիրը: — Գոնդորը թուլացել է, այո, բայց այն ինչպես կանգնած էր, այնպես էլ կանգնած է: Ես ասացի, որ մենք կռվում ենք մինչև վերջին ուժերը, սակայն նույնիսկ մեր վերջին ուժերը Թշնամու զորքերի ատամի բանը չեն:
Բորոմիրի աչքերում անվստահություն փայլեց, բայց նա համակերպվեց ու վշտամած գլուխը կախեց:
— Թող այդպես լինի,— ասաց նա: — Ուրեմն մենք, գոնդորցի ռազմիկներս, պետք է հույսներս դնենք միայն սեփական զենքի վրա: Քանի դեռ Իմաստունները պահպանում են Մատանին, մենք կկասեցնենք Թշնամու զորքը: Եվ գուցե Էլենդիլի կոտրված թուրը Կոտրված Թուրը Գոնդորի թշնամիների համար նզովք դառնա... Եթե նա, ով այն ժառանգել է, ժառանգել է ոչ միայն կոտրված սուրըԿոտրված Թուրը:
— Կգա օրը,— ասաց Արագորնը,— երբ մենք դա կստուգենք մարտում:
Վստահելի
1342
edits