Changes
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
[[Պատկեր:Mirror of Galadriel.jpg|300px|thumb|right]]
Ջոկատը շարունակեց ճանապարհը: Արևը թեքվեց Մշուշապատ լեռների Լեռների կողմը, և անտառում սկսեցին թանձրանալ երեկոյան ստվերները: Արահետը խորացավ թավուտներում, որտեղ կիսամութն արդեն գիշեր էր դառնում: Էլֆերը վառեցին իրենց արծաթափայլ լապտերները:
Բայց հանկարծ մութը նորից թուլացավ, և ճամփորդները մի ընդարձակ բացատ դուրս եկան: Առջևում այն սահուն լայնանում էր և վերջանում երեկոյան ստվերների մեջ թաղված լայն խանդակով: Բայց խանդակի եզրը դեռ կանաչին էր տալիս՝ ասես դեռևս անդրադարձնելով քիչ առաջ մայր մտած արևի ճառագայթները: Խանդակից այն կողմ հսկայական կանաչ պատ էր բարձրանում, որը շրջապատում էր բարձր կանաչ բլուրը: Բլրի վրա, արծաթե աստղերից պտավոր դարձած մթնող երկնքի հովանու տակ այնպիսի հսկայական մելորններ էին բարձրանում, որպիսիք նրանք չէին տեսել նույնիսկ այստեղ՝ Լորիենում: Մթնշաղում դրանք վեր էին խոյանում պատի հետևում որպես կենդանի աշտարակներ. այդ աժդահաների ճյուղերը բոլորաձև աճում էին տարբեր բարձրությամբ, ասես հարկեր գոյացնելով: Յուրաքանչյուր հարկի խիտ տերևների միջից փայլփլում էին բազմաթիվ գույնզգույն կրակներ՝ արծաթե, կապույտ, կանաչ և ոսկի: Հալդիրը շրջվեց Պահապանների կողմն ու ասաց.
— Բարի գալուստ Քարաս Գալաթհոն: Ձեր առջև Գալադրիմների քաղաքն է, որտեղ հնուց ապրում են Լորիենի տիրակալներ Սելեբորնն ու Գալադրիելը: Բայց այստեղից քաղաք ընկնել հնարավոր չէ, քանի որ դարպասը հարավային կողմում է: Ստիպված ենք շրջանցել պատը, իսկ դա այնքան էլ կարճ ճանապարհ չէ՝ Գալաթհոնը մեծ է:
Խանդակի երկարությամբ սպիտակ քարերով սալարկված լայն ճանապարհ էր ձգվում: Շրջանցելով զմրուխտե պատը՝ ճամփորդները նկատեցին, որ սաղարթների կանաչ ամպը ձախ կողմում գնալով ավելի է բարձրանում դեպի երկինք: Վերջապես բլուրն ամբողջությամբ երևաց, և Պահապանները ճամփորդները տեսան կրակներով գունազարդված Գալաթհոնը: Սաղարթներում վառվում էին նորանոր կրակներ, և բլրի թեք լանջը աստղալից երկնքի արտացոլումն էր թվում:
Առջևում երևաց սպիտակ քարից կամարակապ կամուրջը, որն անցնելով ճամփորդները մոտեցան դարպասին: Դարպասը նայում էր հարավ արևմուտք և գտնվում էր նեղ միջանցքի խորքում: Իսկ այդպես էր ստացվել, որովհետև հին վարպետները քաղաքի շուրջը կառուցած պատը չէին պարփակել, այլ ծայրերը կանգնեցրել էին մեկը մյուսին զուգահեռ՝ մեջտեղում նեղ միջանցք թողնելով: Ահա այդ միջանցքում էլ գտնվում էր դարպասը: Դռներից բազմաթիվ լապտերներ էին ամրացված:
— Առաջինը ես կբարձրանամ,— ասաց Հալդիրը: — Իմ հետևից թող բարձրանան Ֆրոդոն ու Լեգոլասը, ապա՝ մյուսները: Տիրակալների բնակարանը բարձրում է, եթե հոգնեք՝ կարող եք հանգստանալ:
Տիրակալների բնակարանը բարձրանալիս Ֆրոդոն շատ թալանններ անցավ: Դրանք հայտնվում էին մեկ աջից, մեկ՝ ձախից, երրորդներն էլ այնպես էին ամրացված ծառի բնին, որ սանդուղքը սանդուղքն անցնում էր դրանց միջով: Վերջապես, բնի ճյուղավորման կոնքում, գլխապտույտ բարձրության վրա մի հսկայական սպիտակ թալան երևաց, որի վրա տուն էր կառուցված: Այդ տունը նույնիսկ գետնին ապրողներին դղյակ կթվար: Հալդիրը բացեց երկփեղկանի դուռը և հոբիթին մտնելու նշան արեց:
Նրանք հայտնվեցին օվալաձև դահլիճում. մելորնի բունը, որը վերևում բավական նեղացել էր, հզոր սյան պես վեր էր բարձրանում դահլիճի կենտրոնում: Դահլիճը ողողված էր մեղմ , արծաթավուն լույսով: Ձվաձև, զմրուխտե հատակով, ոսկեգույն առաստաղով և փիրուզագույն պատերով այդ դահլիճն ասես թանկագին քար լիներ, որի ներսում քարացել էր հավերժական կախարդական կյանքի մի պահը: Կենտրոնում՝ բնի մոտ, կենդանի ճյուղերի հովանու տակ դրված գահերի վրա նստած էին Սելեբորնը և Գալադրիելը:
Հոբիթներին տեսնելով՝ նրանք վեր կացան՝ էլֆերի մոտ այդպես էին ողջունում հյուրերին նույնիսկ ամենամեծ տիրակալները, և Ֆրոդոն, նրանց վեհաշուք գեղեցկությունից ապշած, հազիվ զսպեց հիացմունքի ճիչը: Երկուսն էլ բարձրահասակ էին՝ Սելեբորնը Գալադրիելից քիչ ավելի: Լայն, շլացուցիչ ճերմակ թիկնոցներն ի վիճակի չէին թաքցնել նրանց պատանեկան բարեկազմությունը: Գեղեցիկ ու խիստ թվացին Լորիենի տիրակալները հյուրերին: Տիրակալուհու ուսերին թափվող փարթամ վարսերը ոսկեփայլ էին, տիրակալինը՝ արծաթափայլ: Դեմքերից տարիքը չէր զգացվում, միայն աստղերի պես փայլփլուն ու ծովի պես անհատակ աչքերն էին խոսում նրանց անթիվ անհամար ապրած տարիների, Միջերկրի հնագույն իմաստունների, հինավուրց հիշողության և փորձի մասին:
— Պատմե՛ք մեզ այդ մասին,— ասաց Սելեբորնը:
Եվ Արագորնը Լորիենի տիրակալին պատմեց Քարադրասի Քարադհրասի ձնահողմի, ագռավների, գայլդարձյակների, Մորիա նահանջելու և ընդերքի Պահակի, Տարեգրության սրահի, Բալինի գերեզմանի, օրքերի և կամրջի վրա տեղի ունեցած մարտի մասին:
— Այդ չարքը Հին Աշխարհից էր,— եզրակացրեց Արագորնը,— ես դրանում վստահ եմ, որովհետև երբեք նման բան չէի տեսել: Նրա մեջ միավորվել էին սարսափելի բոսոր կրակն ու սև խավարը:
— Ներեցեք ինձ կոպիտ խոսքերի համար... Դրանք ցավի ու տագնապի ծնունդ են: Մենք կաշխատենք օգնել բոլորիդ, ձեզանից յուրաքանչյուրին և հատկապես նրան, ով իր վրա է վերցրել ամենածանր բեռը:
— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանքի դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով՝ ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գենդալֆը հենց այնպես չէր համառորեն ձեզ բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որ դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ մի թագավոր կամ տիրակալ չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոթրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր, պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գենդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը՝ և դուք, իսկ ձեզ հետ միասին և ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
Տիրուհին լռեց, ապա հայացքով գամեց Պահապաններին և սկսեց զննել յուրաքանչյուրին անհատական: Նրանք զգում էին, որ շարժվել չեն կարող, և , բացի Արագորնից ու Լեգոլասից , ոչ ոք չդիմացավ նրա հայացքին: Սեմը կաս-կարմիր կտրած խոնարհեց գլուխը: Վերջապես տիրուհին հայացքն իջեցրեց և հանգստացնող, մեղմ տոնով ասաց.
— Իսկ այժմ, բարեկամներ, ժամանակն է, որ հանգստանաք:
Գալաթհոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով ճամփորդները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալաթհոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ մյուս էլֆերի հետ նրանք չէին շփվում, որովհետև վերջիններս համընդհանուր ընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ այնտեղ ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս: Զբոսանքի գնալիս նա հաճախ էր Գիմլիին վերցնում իր հետ, և բոլորը զարմանում էին դրա այդ բանի վրա:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գենդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ Գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին:
</poem>
— Սակայն էստեղ ձեր քառյակներն ավելի կսազեին, քան՝ քան իմը:
— Չէ, Սեմ, այդ մեկը քեզ եմ թողնում: Կամ Բիլբոյին: Չնայած... Ոչ, Սեմ, արի այլևս Գենդալֆի մասին չխոսենք: Սարսափելի է... Ինչպե՞ս ենք պատմելու Բիլբոյին...
Մի անգամ խաղաղ, զով մթնշաղին Ֆրոդոն ու Սեմը զբոսնում էին շատրվանի մոտի պուրակում: Երկուսն էլ իրենց տեղը չէին գտնում: Մելորնների տխուր շրշոցը լսելով՝ Ֆրոդոն սրտի խորքում զգում էր, որ Լորիենից բաժանման պահը մոտենում է:
— Ի՞նչ ես մտածում էլֆերի մասին, Սեմ,— շրշացող լռությունն ընդհատեց Ֆրոդոն: — Ես քեզ արդեն հարցրել եմ, բայց այդ ժամանակից ի վեր մենք ավելի մոտիկից ենք ճանաչել նրանց: Ի՞նչ ես մտեածում մտածում նրանց մասին հիմա...
— Դե ախր, նրանք, էդ էլֆերը շատ տարբեր են,— պատասխանեց Սեմը,— իզուր էլ ազգակից են: Էլֆը, դա, իհարկե, մեկ բառ է՝ էլֆ... Ձայնից էլ ոչ մեկի հետ չես շփոթի... Իսկ որ նայում ես, մեկը մյուսին նման չեն: Այ, վերցրեք թեկուզ էստեղացիներին, մերը՝ Լեգոլասը, ախր բոլորովին ուրիշ է: Սրանք սերտաճել են էս անտառի հետ, հասկանու՞մ եք: Ու կապված են էս տեղի հետ ավելի շատ, քան հոբիթները՝ Հոբիթստանին: Թե նրանք են էս երկիրը էսպես փոխել, թե անտառն է նրանց իրեն հարմարացրել, էդ ձեզ ասել չեմ կարող, բայց իրենց երկիրն իրենց համար այն է, ինչ պետք է: Կարելի է մտածել՝ էստեղ ոչինչ չի կատարվում, ոչինչ չի փոխվում: Նրանք ախր ոչ մի փոփոխություն չեն ուզում, էստեղ որ ուզես էլ, ոչինչ չես փոխի: Նրանց մոտ նույնիսկ վաղը չի լինում, առավոտյան արթնանում ես՝ նորից էսօր է... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում: Եթե սա կախարդանք է, ապա լավ թաքնված է, որովհետև հրաշքներ էլ ոչ մի անգամ չեմ տեսել...
— Ոչ, ասաց Ֆրոդոն: — Այստեղ առանց դրա էլ լավ է: Իսկ Գենդալֆին ես կարոտում եմ ոչ նրա հրավառությունների պատճառով:
— Էդպես է, իհարկե,— համաձայնեց Սեմը: — Եվ դուք մի կարծեք, թե ես նրան փնովում եմ: Ուղղակի շատ եմ ուզում իսկական հրաշքներ տեսնել՝ ինչպես հեքիաթներում է: Իսկ որ նայեք, էս երկիրը նույնիսկ Ազատքից է լավը: Ախր էստեղ ապրում ես ոնց որ տանը, կարծես թե տոներին հյուր ես եկել՝ թե հասկանում եք ինչի մասին եմ խոսում: Ինձ էստեղից զոռով էլ չես քշի, բայց ինչ-որ բան կարծես հուշում է. եթե չենք փոշմանել, ուրեմն ճանապարհ ընկնելու ժամանակն է: Որովհետև, ինչպես իմ ծերուկը Ծերուկը կասեր, Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզով գործդ առաջ չի գնա: Ոչ, ինչքան ես հասկանում եմ, էստեղի էլֆերը մեր ճամփորդության մեջ օգնական չեն, նույնիսկ իրենց էլֆական հրաշագործությամբ: Նրանք իսկական հրաշագործի մոտ ի՜նչ են որ... Ճանապարհին առանց Գենդալֆի դեռ շատ լաց կլինենք...
— Երևի,— հառաչեց Ֆրոդոն: — Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ էլֆերի տիրուհին կցանկանա մեզ հրաժեշտ տալ:
Ուշադիր նայելով՝ Սեմը հայտնաբերեց, որ հին ջրաղացի տեղում աղյուսե այլանդակ շենք է կառուցվում, իսկ շինության կողքին դեպի երկինք է բարձրանում կարմիր աղյուսից մրոտ ծխնելույզը: Ծխի քուլաները, արագ թանձրանալով, սև վարագույրով պատեցին Հայելին:
— Իսկ Հոբիթոնում ավելի վատ է,— քրթմնջաց Սեմը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Բեգշոթ նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը խեղճուկրակն իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց նրան Գալադրիելը: — Եվ մինչև Հայելու մեջ նայելը դու չէիր ուզում վերադառնալ: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
Տիրուհին հանկարծակի զրնգուն ծիծաղեց:
— Ուրեմն իմաստուն եմ, անվախ և արդարամիտ,— շարունակելով ծիծաղել, կրկնեց նա: — Գուցե և այդպես է, բայց դու զարմանալի խորաթափանց ես դառնում, Պահապան... Երբ դու առաջին անգամ ներկայացար ինձ, ես քեզ փորձության ենթարկեցի՝ ահա և դու վրեժ լուծեցիր ինձանից դրա համար: Ինչու՞ թաքցնել, շատ անգամ եմ մտածել, թե ինչպես կվարվեմ, եթե պատահականության կամքով Թշնամու Մատանին ինձ մոտ հայտնվի, և ահա հիմա կարող եմ այն ստանալ... Չարը անդադար չար է ծնում՝ անկախ նրանից, թե ով է այն բերել աշխարհ: Գուցե ես մեծագույն բարի՞ք կգործեմ քեզ վստահված Մատանուն տիրանալով... Առավել ևս, որ այն ինձ կհասնի առանց բռնության, և ես Սև Տիրակալուհի չեմ դառնա՝ դու ինքդ քո կամքով առաջարկեցիր: Ես կլինեմ հրաշագեղ ու զարհուրելի, ինչպես առավոտն ու գիշերը, արդար, ինչպես ծովն ու արևը, և ձյունը լեռնագագաթների, ահարկու, ինչպես փոթորիկն ու կայծակը... Ես ավելի զորեղ կդառնամ, քան աշխարհի հիմքն է: Բոլորը կսիրեն ինձ և կմոխրանան իմ ոտքերի առաջ:
Նա ձախ ձեռքը պարզեց առ երկինք, և Նենիայի քարը քարն ակնթարթորեն բռնկվեց. Ֆրոդոն վախեցած ընկրկեց, որովհետև տեսավ նույն այն տիրակալուհուն, որի մասին հենց հիմա լսում էր՝ շլացուցիչ, գեղատեսիլ, զարմանահրաշ և ահարկու: Բայց նա կրկին քնքուշ ծիծաղեց ու ձեռքն իջեցրեց. քարը խամրեց, և Ֆրոդոն թեթևացած հասկացավ, որ իր առջև կրկին կանգնած է էլֆերի տիրուհին՝ բարձրահասակ, նրբանուրբ, գեղահրաշ, սպիտակ հագուստով ու նուրբ, հանգիստ ձայնով:
— Ես անցա փորձությունը,— ասաց նա: — Կգնամ ծովից Ծովից այն կողմ ու կմնամ Գալադրիել:
Երկարատև լռությունից հետո տիրուհին ասաց.
— Գնանք: Վաղը դուք մեկնելու եք Լորիենից, քանզի ընտրությունը կատարված է և ժամանակն անցնում է:
— Բայց քանի դեռ չենք հեռացել, ես ուզում եմ մի հարց տալ, որը չեմ տվել Գենդալֆին,— ասաց նրան Ֆրոդոն: Միշտ ուզում էի հարցնել, բայց չէի համարձակվում, իսկ հետո նա զոհվեց Մորիայի քարանձավներում: Ինձ վստահված է Մեծ Մատանին. հապա ինչու ես չեմ տեսնում մյուս Մատանիների պահապաններինՊահապաններին: Ինչու՞ չեմ կարդում նրանց գաղտնի մտքերը:
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գենդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նենիան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին Սեմին:
— Ի՞նչ մատանի,— հարցին հարցով պատասխանեց Սեմը: — Անկեղծ ասած, իսկի չհասկացա էլ, թե ինչ մասին եք խոսում: Դու ձեռքով ցույց տվեցիր աստղը, և այն շատ պայծառ քեզ լուսավորեց: Բայց դե որ ինքդ թույլ տվեցիր ինձ խոսել, տիրուհի, ապա ես էլ իմ տիրոջ հետ միասին խնդրում եմ. վերցրու նրանից այդ Թշնամու Մատանին... Ախր որ այն քեզ անցներ, էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ չլսել... Դու էլ հո կարգուկանոն կգցեիր այս աշխարհում: Չարագործները չէին քանդի Բեգ-Էնդը և իմ ծերուկին փողոց չէին գցի: Պատասխան կտային իրենց արածի համար:
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը: