Changes

Մատանիների Տիրակալը

30 bytes removed, 21:37, 26 Մայիսի 2017
/* Գլուխ երրորդ. Ուրուք Հայ */
[[Պատկեր:Uruk hai.jpg|300px|thumb|right]]
Փիփինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա ստորերկրյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փիփինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջն այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերն ամուր կապված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Շուրջը կանգնած ու նստած օրքեր էին, մի ամբողջ ոհմակ:
Փիփինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, և նա կարողացավ երազն ու իրականությունն իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է, նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք, նկատելով իրենց, հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերըթրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու-երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց. նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները, քաջալերվելով, ավելի կատաղի հարձակվեցին: Փիփինն այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ, Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փիփինը սառել էր, սիրտը խառնում էր:
«Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել Ջոկատում,— մտածեց նա: — Ինձանից ի՞նչ օգուտ, մենակ խանգարում էիեմ: Պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշն այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, Ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել...»
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ-որ բան կռկռաց հարևանին:
— Ինձ որ մնար, դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,— շարունակեց մյուսը,— ա՜յ թե կճղճղայիր, առնետի ճուտ:
Նա Հետո կռացավ Փիփինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
— Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,— գռմռաց նա ու սկսեց Փիփինի գլխավերևում տարուբերել սև բռնակով, երկար, ատամնավոր դաշույնը: — Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկ էլ տեսար մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':
— Բայց ինչո՞ւ անվնաս,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— այս գաճաճներն ի՞նչ որ մեկին պետք են զվարճանալու համա՞ր:
— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ-որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆական է, ինչ է, ես էլ չգիտեմ: Նշանակում է, նրանց պետք է խուզարկեն ու հարցաքննեն:
— Մենակ էդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքներս խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
— Լուգբուրզ դժվար կլինի գնալ,— առարկեց մի նոր ձայն,— պետք է անցնել Մեծ Գետի մյուս ափը, բայց մենք քիչ ենք, իսկ Գետի բոլոր անցումները հսկվում են:
— Բայց ես ինչ-որ մի կերպ անցել եմ չէ՞,— առարկեց զզվելի ձայնը: — Այստեղից հյուսիս՝ գետի Գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:
— Ախ, ահա՜ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ՝ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ այս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Էլ ի՞նչ կուզեիր: Չէ, այդ մեկը չանցավ, պետք է գնալ միասին: Այս հողերը շատ վտանգավոր են ու լի կեղտոտ ապստամբներով ու ավազակներով:
— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մարտական օրքեր: Այդ մե՛նք նետահարեցինք մեծ ռազմիկին, մենք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ես: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
— Չափից շատ ասացիրչասացի՞ր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց նման մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքն առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ: Սրանք մարդկային միս չեն կրծում: Ես գիտեմ, թե ինչի մսով է Սպիտակ Ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փիփինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող գզվրտող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փիփինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն են: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը, դիպչելով անգիտակից պառկած Մերիին, սայթաքեց ու հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը. Ուգլուկի կողմնակիցներն անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը Փիփինին սպառնացող այն նույն դեղին ժանիքներով Փիփինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է՝ ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, հասկացա՞ք:
«Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը աժդահան հանդարտեցնում է իր ոհմակին»,— մտածեց Փիփինը: Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փիփինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: Իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին. մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փիփինի ոտքերը շատ ամուր էին կապված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել, և ոչ թե մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և, շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավական սուր էր, իսկ սպանվածի ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանն արդեն կտրված էր: Հոբիթն արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փիփինը պառկեց ու քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:
— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնել հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փիփինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված կապկպած ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փիփինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փիփինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան կրկին շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ, անթափանց մշուշի ծովին: Ինչ-որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:
— Հետախույզները վերադարձան,— հաղորդեց ինչ-որ մեկը:
Զեկուցե՛քԽոսե՛ք, ի՞նչ եք տեսել,— խռխռաց Ուգլուկը:
— Ոչ մի կարևոր բան, միայն մի հեծյալ ծլկեց արևմուտք: Ճանապարհն ազատ է:
— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ Սպիտակ Ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Հապա վազքո՛վ, վազքո՛վ, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի:
Եվ ամբողջ ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փիփինը քարշ էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց կկարողանա՞ արդյոք Պանդուխտը նա գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհն սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում մշուշ էր՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փիփինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փիփինին և, մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
«Փախչել չի հաջողվի,— մտածեց Փիփինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնանկմնան»:» Նա կապված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
«Երևի մինչև աշխարհի վերջն էստեղ այստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչի՞ համար ես այդ արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փիփինը հազիվ զսպեց գոռոցը:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փիփինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին հոբիթի ուսը: Նրան բարձրացրին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշե՞ր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փիփինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փիփինը փլվեց խոտերին ու ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարն սկսեց նահանջել, և Փիփինը, ուշքի գալով, հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փիփինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
— Ա՛յ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ-որ բան ես մոռացել: Հիշում եմ՝ շտապում էիր, շնչակտուր չքացար:
— Հա, մի տխմարի ենք էստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը: — Բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսոս են, գնում են ուղիղ մահվանն մահվան ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:
— Օհո՛,— հռհռաց Ուգլուկը,— ապրե՛ս: Միայն Մենակ թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է երկու ոտք էլ փոխ առած Լուգբուրզ ծլկեիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ էնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք Նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն նետահարել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե Նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հնարանք չեն:
— Նազգու՛լ, Նազգու՛լ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ հնարանք: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի, տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբերն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան Մեծ Գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
— Դու ոնց որ չափից ավելի շատ գիտես,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ է այդպես: Ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները՝ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Լավ, հերիք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքի՛ր, վերցրու՛ տխմարներիդ ու ծլկիր անտառ, ա՜յ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է, Գետին այլևս կենդանի չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք ձեր հետևից կրնկակող գալիս ենք:
Իզենգարդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փիփինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևից վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կա՛մ Ուրուքներն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
— Ա՛յ քեզ ճիճուներ,— ծաղրում էին նրանց իզենգարդցիները,— ի՞նչ է կակղել եք: Այ,թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց՝ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգներինմնացածներին:
Ի զարմանս Փիփինի, իզենգարդցիներն սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների Մառախլապատ Լեռների հետևն ու տափաստանն հարթավայրն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես նույնպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:
«Հասցնելու են»,— մտածեց Փիփինը:
Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է էստեղ բնակվում»,— մտածում էր Փիփինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում Ազատքում քարտեզներ ուսումնասիրելու և մեծ աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ-սարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային Ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փիփինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:
«Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ Փիփինը: — Չեմ կարծում, որ էստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին , ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել»:
Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ՝ չտարբերելով նրանց օրքերից:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը կես լիգ էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
— Բռնվեցի՜նք,— ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,: ընտիր Ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ: Եվ ինչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին ու հսկիր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ, երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ՝ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծների ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին վերջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Փիփինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
— Գլուխս չի աշխատում,— շշուկով ասաց Մերին,— հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
— Հենց այդպես,— հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փիփինը: — Մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
— Հիմար ճստիկներ,— խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,— մենք կքամենք ձեր միջից այն ամենը՝ ինչ դուք գիտեք, և կստանանք այն ամենը՝ ինչ դուք ունեք, միայն ժամանակ տվե՛ք: Դուք դեռ կզղջաք, որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, էնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքներդ կտեսնեք: Շտապելու հարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ ճստիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն էդքան այդքան հիմար չէ:
— Չենք էլ կասկածում,— համաձայնեց Մերին,— բայց քո տունը դեռ շատ հեռու է, իսկ ավարը քոնը չէ: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակն ''Այն'' երբեք չի տեսնի, ինչպես իր ականջները: Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Օրքի ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին, շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին, Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով և, սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ խարույկ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց ու սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած, շարժվեց առաջ ու, մի քանի քայլ անելով, նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում ձիավորի ուրվագիծ հայտնվեց: Ձին ծառացավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ-որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց յաթաղանը: Երևում է, որոշել էր, որ ավելի լավ է սպանի հոբիթներին, քան թողնի, որ փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքն ուղղեց նրա նետը, և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: Հաջորդ ակնթարթին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
— Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց, մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ ջոկատով օգնության հասել և, առանց երկար մտածելու, որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փիփինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել՝ ուր ուզում էին:
— Է՜հ, հիմա որ ոտքներս ու ձեռքներս ազատ լինեին, կկարողանայինք փախչել էստեղից,— հոգոց հանեց Մերին: — Ես հանգույցներին հասնել չեմ կարող: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավական հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր ջոկատի հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում վերջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:
— Հարկավոր է ինչ-որ տեղ թաքնվել,— ասաց Փիփինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին — Հո պարաններ չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ-քիչ շարժունակ են դառնում: Իսկ դու ինչպե՞ս ես:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
— Դե ինչ, առա՛ջ , պարոն Բրենդիբաք,— ասաց Փիփինը: — Թե՞... հետ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ, դա քո սովորած գլխից չի՞ թռել:
— Չի թռել,— համաձայնեց Մերին,— բայց, հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտի դաշտ:
Հեռու՜-հեռվում՝ Մեծ Գետի այն կողմում, Շագանակագույն հարթավայրի գլխին սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները. արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փիփինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն խրխնջոցն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և Ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում հետևներից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և սև պարսի պես շարժվեց դեպի անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Չեմ ուզում նորից հանդիպել նրան:
Վստահելի
1342
edits