Changes
[[Special:Contributions/LevonDa|LevonDa]] ([[User talk:LevonDa|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Հաբեթ|Հաբեթ]] մասնակցի վերջին տարբերակին։
Մկրչենց Վահանը կնոջը՝ Նանոյին հետ տունեն ելան այգիները երթալու, որթատունկերուն տակը բահելու համար։ Երկուքն ալ տրեխներ հագեր էին, բուրդե գուլպաներ քաշեր իրենց ծունկերը, մեկ-մեկ ալ բահ ունեին՝ ուսերնին։ Նանոն երկայն գոգնոցը կապեր էր առջևը, մինչև վիզն ալ գոցեր էր անով։
Այգիները, ինչպես ընդհանրապես կըլլան, գետին երկու եզերքներն էին։ Մոտ չէին, բայց հեռու ալ չէին սեպվեր, միայն թե՝ ճամբաները շիտակ չէին, դարվարները շատ էին, շարունակ զառիվար պիտի իջնային:
Քով-քովի կքալեին։ Արևը նոր կծագեր: Ձորի մը մեջ, կապույտ քռայի մը տակը, կետ մը արծաթի պես կշողար, ջո՞ւր էր, կարելի չէր ճշտել,
հայտնի չէր, բայց ոչ Վահանը, ոչ Նանոն անոր նայեցան։ Դարվար՝ ճամբաներուն վրա մարդ չէր երևար, իրենց ետևեն ալ եկող չկար:
Սալը անցան, երկու լեռներուն միջև սեղմված ձորին ամենեն նեղ տեղը եկան: Վերը երկինքն էր, վարն ալ իրենք էին՝ Էրիկ-կնիկ: Վահան, որ կեռասենիի ճյուղե բարակ ծխափողը ձեռքը թե կծխեր, թե կքալեր, հանկարծ խոսիլ ուզեց:
— Ինծի նայե,— ըսավ Նանոյին։
— Նայեցա, ի՞նչ կա, ի՞նչ պիտի ըսես,– պատասխանեց կինը։
— Եկուր՝ հետդ Գարնան ճամբով երթանք,— ըսավ Վահան։
— Գարնա՞ն ճամբով, խելքի՞դ եկավ, ի՞նչ եղար,– բացականչեց Նանո:— Ամեն —Ամեն մարդ կարճ ճամբեն կերթա, մենք ալ ելլենք լեռնե՞րը պտտինք։ Ձյուները նոր հալած կըլլան, անձրև շատ կուգա, ոտք չբռներ, կսահին՝ Գարնան ճամբեն կերթան։ Հիմա, որ ամեն դի չոփ-չոր է, կարճ ճամբան ձգենք, երկարովը՞ երթանք։
— Թող երկայն ըլլա, հոնկե պիտի երթանք այսօր,— պնդեց Վահան։ Ու Նանոին թևեն քաշեց։
— Գնա բանդ, ես ալ կըսեմ՝ ի՞նչ կըսե, ինչո՞ւ Գարնան ճամբով երթանք կըսե,— բացականչեց Նանո սթափելով,— ինչ անխելք եմ, որ կայներ քեզ մտիկ կընեմ։ Մտքեդ ինչ անցնի՝ ա՞ն պիտի ըլլա։
— Այո, պիտի ըլլա,— պատասխանեց Վահան։ Ու կնոջը թևեն քաշեց նորեն, ստիպելով, որ իրեն հետ քալե։
— Ատոր համար՝ իս մի համոզեր,— ըսավ կինը,— ես չեմ գար, գնա, Հեմ՝ մարդուն ի՞նչ կըսեն։ Հոնկե որ երթանք, չպիտի՞ տեսնեն մեզ, չպիտի հասկնան, ամենուն բերանը պիտի իյնանք։ Ինքզինքդ չե՞ս կրնար բռներ, կեփի՞ս: Հեմ դուն տուն չունի՞ս, տունը ինչո՞ւ համար եղեր է։
Ճամբեն զատվեցան: Գարնան ճամբով գացին: Քով-քովի լեռան զառիվերը ելան, լեռան խուլ ճամբաներեն քալեցին ու չոր, ամայի ձորը իջան:
Նանո անոնց խոսքերեն առնված ըլլալը ցուցնելու համար բողոքեց.