Changes

Երկրորդ Բաժին: Կապիտալի Պտույտը

No change in size, 18:12, 15 Սեպտեմբերի 2017
Մի պտուտապարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալն առկա դեպքում = է 500 £. նրանով արտադրված հավելարժեքը նույնպես = է 500 £։ Ուստի մի պտուտապարբերաշրջանում հավելարժեքի նորման = է <math>\frac{500m}{500v}</math> = 100%։ Այս 100%-ը բազմապատկած 10-ով, տարվա ընթացքում եղած պտույտների թվով, տալիս է <math>\frac{5000m}{500v}</math> = 1 000%։
Այս ճիշտ է հավելարժեքի տարենորմայի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է հավելարժեքի այն մասսային, որն արտադրվում է մի որոշ պտուտապարբերաշրջանի ընթացքում, ապա այս մասսան հավասար է այս պարբերաշրջանում կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքին, որ այս դեպքում = է 500 £-ի, բազմապատկած հավելարժեքի նորմայով, ուրեմն այստեղ 500 × <math>\frac{100}{100}</math>) = 500 × 1 = 500 £։ Եթե կանխավճարված կապիտալը = լիներ 1 500 £-ի, և հավելարժեքի նորման էլ նույնը լիներ, ապա հավելարժեքի մասսան կլիներ = 1 500 × <math>\farcfrac{100}{100}</math> = 1 500 £։
500 £-անոց փոփոխուն կապիտալը,— որը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում, տարվա ընթացքում 5 000 £-անոց մի հավելարժեք է արտադրում, հետևաբար հավելարժեքի տարենորման նրա համար = 1 000%-ի,— մենք անվանենք A կապիտալ։
Վստահելի
1396
edits