— Օ՜, ես թախանձագին խնդրեցի, աղաչեցի, ես պատրաստ էի ծնկի ընկնելու և թեկուզ երեք օր ծնկաչոք մնալու ձեր պատուհանների տակ, մինչև ինձ ներս ընդունեիք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, մեծդ դարմանիչ, որպեսզի մեր ամբողջ ցնծագին շնորհակալությունը հայտնենք։ Չէ՞ որ դուք բուժեցիք իմ Լիզային, կատարելապես բուժեցիք, և ի՞նչ միջոցով — աղոթելով նրա վրա հինգշաբթի օր, ձեր ձեռքերը դնելով նրա գլխին։ Մենք փութացինք համբուրելու այդ ձեռքերը, զեղելու մեր զգացումները և մեր ակնածանքը։
— Ինչպե՞ս թե բուժել եմ։ Չէ որ դեռ պառկած է իր բազկտթոռում։բազկաթոռում։
— Բայց գիշերային տենդի նոպաները բոլորովին անցան՝ արդեն երկու օր է, հենց հինգշաբթի օրվանից,— նյարդային աճապարանքով ասաց տիկինը։— Եվ դեռ ավելին՝ ոտքերն ամրացան։ Այս առավոտ առողջ վեր կացավ, ամբողջ գիշերը քնեց, նայեցեք նրա կարմիր այտերին, փայլող աչուկներին։ Առաջ միշտ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է, զվարթ է, ուրախ։ Այսօր համառորեն պահանջեց, որ ոտքի կանգնեցնեն իրեն, և մի ամբողջ րոպե ոտքի վրա մնաց, ինքը՝ առանց որևէ օգնության։ Ինձ հետ գրազ է բռնում, որ երկու շաբաթից կադրիլ է պարելու։ Ես հրավիրեցի այստեղի բժիշկ Հերցենշտուբեին։ Բժիշկն ուսերն է թոթվում և ասում է՝ զարմանում եմ, խելքս բան չի կտրում։ Եվ դուք ուզում եք, որ մենք կարողանայինք չանհանգստացնե՞լ ձեզ, չսլանա՞լ այստեղ, շնորհակալություն չհայտնե՞լ։ Lise դե շնորհակալությո՛ւն հայտնիր, շնորհակալությո՜ւն։
— Օ՜հ, ոչ, ո՜չ, աստված ձեզ չի խլի մեզնից, դուք դեռ երկար կապրեք, երկա՜ր,— բացականչեց տիկինը։— Եվ ինչպես թե հիվանդ եք։ Այնքա՜ն առողջ եք երևում, ուրախ, երջանիկ։
— Ես այսօր արտակարգորեն ավելի լավ եմ գգում, բայց արդեն գիտեմ, որ սա մի վաղանցիկ պահ է։ Ես այժմ անվրեպ հասկանում եմ իմ հիվանդությունը։ Իսկ եթե ես այնքան երջանիկ եմ թվում ձեզ, ապա երբեք ու ոչ մի բանով ինձ այնքան չէիք կարող ուրախացնել, որքան այդ նկատելով ու ասելով։ Վասնզի մարդիկ ստեղծված են երջանկության համար, և ով կատարելապես երջանիկ է՝ ուղղակի արժանի է ասելու ինքնիրեն. «Ես կատարեցի աստուծո պատգամ պատգամը երկրի վրա»։ Բոլոր արդարները, բոլոր սրբերը, բոլոր սուրբ նահատակները երջանիկ են եղել։
— Օ՜հ, ինչպե՜ս եք խոսում, ի՜նչ խիզախ ու վսեմ խոսքեր,— բացականչեց տիկինը։— Ասում եք ու կարծես թափանցում մարդու սիրտը։ Բայց և այնպես՝ երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն — ո՞ւր է երջանկությունը։ Ո՞վ կարող է իր մասին ասել, թե երջանիկ է։ Օ՜հ, քանի որ այնքան բարի եղաք, որ այսօր թույլ տվիք մի անգամ ևս ձեզ տեսնելու, ապա լսեցեք այն, ինչ անցյալ անգամ լրիվ չասացի ձեզ, չհամարձակվեցի ասել, այն ամբողջը, որով ես այնքան եմ տառապում վաղուց, վաղո՜ւց։ Ես տառապում եմ, ներեցեք ինձ, տառապում եմ...
Տիկինն արտասվում էր։
— Lise, Lise, բայց օրհնեցե՜ք նրան, օրհնեցե՜ք իմ աղջկան,— ընդոստ աղաղակեց նա ամրողջ ամբողջ հոգով։
— Սիրել անգամ չարժե նրան։ Տեսնում էի, թե ինչպես անընդհատ չարություն էր անում,— ասաց սրբահայրը կատակով։— Ինչո՞ւ անընդհատ ծիծաղում էիք Ալեքսեյի վրա։
— Իսկ նա ինչո՞ւ է ամեն ինչ մոռացել։ Նա ինձ ձեռքերի վրա էր ման ածում, երբ փոքր էի, մենք խաղում էինք միասին։ Այո, նա գալիս ու կարդալ էր սովորեցնում ինձ, դուք գիտե՞ք այդ։ Երբ երկու տարի առաջ հրաժեշտ էր տալիս, ասաց, թե, երբեք չի մոռանալու, որ մենք հավերժական բարեկամներ ենք, հավերժակա՜ն, հավերժակա՜ն։ Իսկ հիմա հանկարծ վախենո՜ւմ է ինձնից։ Ի՛նչ է, ուտելո՞ւ եմ նրան։ Ինչո՞ւ չի ուզում մոտենալ, ինչո՞ւ չի խոսում։ Ինչո՞ւ չի ուզում մեր տուն գալ։ Դուք նրան թույլ եք տալիս, չէ՞։ Այո, մենք գիտենք, որ նա ամեն տեղ գնում է։ Անհարմար է, որ ես նրան հրավիրեմ, առաջինն ինքը պետք է մտածեր, եթե չի մոռացել։ Չէ՜ նա հիմա իր հոգի՜ն է փրկում։ Ի՞նչ եք այդ երկար փեշերով կապան հագցրել նրա... Վազի՝ կընկնի...
Եվ նա հանկարծ, չդիմանալով, երեսը ձեռքով ծածկեց և անզուսպ ծիծաղեց իր երկարատև, նյարդային, ցնցվող ու անձայն քրքիշով։ քրքիջով։ Սրբահայրը ժպտադեմ նայեց նրան և քնքշալի օրհնեց։ Իսկ աղջիկը, երբ համբուրում էր նրա ձեռքը, հանկարծ սեղմեց այն իր աչքերին և սկսեց լաց լինել։
— Դուք մի՛ բարկանաք ինձ վրա, ես հիմար եմ, անպետք եմ ես... և Ալյոշան գուցե իրավունք ունի, շատ իրավունք ունի, որ չի ուզում այսպիսի մի ծիծաղելի աղջկա երեսը տեսնել։
Վեճը մի րոպե դադարեց, բայց սրբահայրը, իր նախկին տեղը նստելով, նայեց բոլորին, ասես քաղցրությամբ հրավիրելով շարունակել խոսակցությունը։ Ալյոշան, որ ուսումնասիրել էր նրա դեմքի ամեն մի արտահայտությունը, պարզ տեսավ, թե նա սարսափելի հոգնած է և մեծ ճիգով է հաղթահարում ինքն իրեն։ Հիվանդության վերջին շրջանում նա երբեմն նվաղում էր ուժասպառության հետևանքով։ Հիմա էլ նրա դեմքն սկսել էր գունատվել այնպես, ինչպես սովորաբար լինում էր նվաղումից առաջ, շրթունքներն սպիտակել էին։ Բայց նա երևի չէր ուզում վերջացնել հավաքույթը. ըստ որում թվում էր, թե մի հատուկ նպատակ ունի։ Ի՞նչ նպատակ արդյոք։ Ալյոշան ուշադիր հետևում էր նրան։
— Խոսում ենք հարգելի պարոնի չափազանց հետաքրքրրական հոդվածի մասին,— ասաց Իոսիֆ աբեղան՝ գրադարանապետը, դիմելով սրբահորը և ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Շատ նորություններ է առաջադրում, սակայն կարծում եմ, որ հիմնական գաղափարը երկսայրի է։ Պարոնը հոդված է գրել պաբերական պարբերական մամուլում, պատասխանելով մի հոգևորական անձի հեղինակած գրքին, որ եկեղեցահանրային դատարանի և դրա իրավունքի ընդարձակության հարցին է նվիրված...
— Դժբախտաբար ձեր հոդվածը չեմ կարդացել, բայց լսել եմ դրա մասին,— պատասխանեց սրբահայրը, սևեռուն աչալուրջ նայելով Իվան Ֆյոդորովիչին։
Նա հանկարծ լռեց, կարծես զսպելով իրեն։ Իվան Ֆյոդորովիչը, նրան հարգալից և ուշադիր լսելուց հետո, դարձավ սրբահորը և շարունակեց չափազանց հանգիստ, բայց առաջվա պես սիրալիր ու անկեղծ.
— Իմ հոդվածի ամբողջ իմաստը հետևյալն է։ Քրիստոնեությունը հին ժամանակներում, իր պատմության առաջին երեք դարերին, երկրի վրա գոյություն ուներ միայն որպես եկեղեցի և ուրիշ բան չէր, քան միմիայն եկեղեցի։ Իսկ երբ հռոմեական հեթանոս պետությունը կամեցավ քրիստոնյա դառնալ, անխուսափելիորեն այնպես պատահեց, որ քրիստոնյա դառնալով նա պարզապես իր մեջ առավ եկեղեցին, բայց ինքը շարունակեց հեթանոս պետություն մնալ առաջվա նման՝ իր գործունեության շատ ու շատ ասպարեզներում։ Ըստ էության, այդպես էլ պետք է պատահեր անտարակույս։ Բայց Հռոմը, որպես պետություն, չափազանց շատ բան էր պահպանել հեթանոսական քաղաքակրթությունից և իմաստությունից, ինչպես օրինակ պետության բուն նպատակներն ու հիմունքները։ Իսկ Քրիստոսի եկեղեցին, մտնելով պետության մեջ, ոչ մի բան չէր կարող զիջել անշուշտ իր հիմքերից՝ այն վեմից, որի վրա կանգնած էր, և կարող էր հետապնդել ոչ այլ ինչ, քան նույն ինքն ինքը տիրոջ կողմից մի անգամ ընդմիշտ հաստատապես դրված և որպես ուղեցույց նշված նպատակները, ընդ որում նաև այն, որ պետք է եկեղեցու մեջ ընդգրկել ամբողջ աշխարհը, ուստի և ամբողջ հին հեթանոսական պետությունը։ Այսպիսով (այսինքն ապագայի նկատառումներով), ոչ թե եկեղեցին պետք է հետամտի իր համար որոշակի տեղ գտնել պետության մեջ, ինչպես «որևէ հասարակական կազմակերպություն» կամ «որպես կրոնական նպատակներով միացած մարդկանց կազմակերպություն» (ինչպես արտահայտվում է եկեղեցու մասին այն հեղինակը, որին ես հակաճառում եմ), այլ ընդհակառակը՝ երկրային որևէ, պետություն պետք է ի վերջո լիովին վերածվի եկեղեցու և լինի ոչ այլ ինչ, քան միմիայն եկեղեցին, այլևս հրաժարվելով իր բոլոր այն ձգտումներից, որոնք անհարիր են եկեղեցո նպատակներին։ Իսկ այս ամբողջը ոչ մի կերպ չի նվաստացնի դրան, ո՛չ պատվից, ո՛չ էլ փառքից կզրկվի դա իբրև մեծ պետություն, ոչ էլ նրա իշխանավորները կկորցնեն իրենց փառքը, այլ պարզապես, այս բոլորի շնորհիվ, պետությունը դուրս կգա իր սուտ ու սխալ, դեռ հեթանոսական ճանապարհից և կմտնի ճիշտ և ճշմարիտ ճանապարհը՝ այն միակ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական նպատակներ։ Ահա թե ինչու «Եկեղեցա―հանրային դատարանի հիմունքները» գրքի հեղինակը ճիշտ դատած կլիներ, եթե, հետազոտելով ու առաջադրելով այդ հիմունքները, դրանք համարեր ոչ ավելին, քան մի ժամանակավոր փոխզիջում, որ դեռ անհրաժեշտ է մեր մեղավոր և անկատար դարաշրջանում։ Բայց հենց որ հեղինակը համարձակվում է հայտարարել, թե անսասան, տարերային ու հավիտենական են այն հիմունքները, որոնք ինքն առաջադրում է այժմ և որոնց մի մասը քիչ առաջ հայր Իոսիֆը թվեց, նա արդեն ուղղակի հակառակվում է եկեղեցուն և նրա սուրբ, հավիտենական ու անսասան կոչումին։ Ահա իմ հոդվածի ամբողջ ուղն ու ծուծը։
— Այսինքն, երկու խոսքով,— ասաց նորից հայր Պաիսին, շեշտելով յուրաքանչյուր բառը,— ըստ տեսությունների, որոնք չափազանց պարզ դարձան մեր տասնիններորդ դարում, եկեղեցին պետք է վերաճի պետության՝ իբրև թե ստորին տեսակից անցնելով դեպի բարձրագույն տեսակը, որպեսզի հետո անհետանա պետության մեջ, տեղի տալով գիտության, ժամանակի ոգուն ու քաղաքակրթության։ Իսկ եթե եկեղեցին չի ուզում այդ և դիմադրում է, ապա ուրեմն պետության մեջ մի որոշ անկյուն է տրվում նրան պարզապես, այն էլ վերահսկողության տակ,— և մեր օրերում այսպես է ամենուրեք ժամանակակից եվրոպական երկրներում։ Բայց ըստ ռուսական հասկացողության ու ակնկալությունների՝ անհրաժեշտ է, որ ոչ թե եկեղեցին վերաճի պետության՝ որպես անցում ստորին ձևից դեպի բարձրագույն ձևը, այլ ընդհակառակը՝ պետությունը պետք է վերջ ի վերջո արժանի դառնա միայն ու միայն եկեղեցի լինելու և ոչ այլ ինչ։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս ամենայն։
— Ինչպե՞ս այսինքն, կարելի՞ է իմանալ,— հարցրեց Միուսովն աշխույժ հետաքրքրությամբ։
— Ահա թե ինչպես,— սկսեց սրբահայրը։— Բոլոր այդ աքսորները դեպի տաժանակիր աշխատանք, անցյալում նաև ծեծով հանդերձ, ոչ ոքի չեն ուղղում, գրեթե ոչ մի հանցագործի չեն վախեցնում մանավանդ, և ոչ միայն չի նվազում հանցագործությունների թիվը, այլ ավելի է աճում շարունակ։ Պետք է ընդունեք անշուշտ այս փաստը։ Եվ այսպիսով պարզվում է, որ բոլորովին պաշտպանված չէ հասարակությունը, որովհետև վնասակար անդամը մեքենաբար կտրվում է թեև ու վտարվում աչքից հեռու, բայց նրա փոխարեն անմիջապես երևան է գալիս մի այլ հանցագործ, գուցե և ոչ մեկ, այլ երկու հանցագործ։ Եթե մի բան պաշտպանում է հասարակությանը նույնիսկ մեր օրերին ու հանցագործին էլ ազդում է և վերակերպում ուրիշ մարդու, միայն ու միայն Քրիստոսի օրենքն է դարձյալ, որ արտահայտվում է սեփական խղճով մեղքը գիտակցելու մեջ։ Հանցագործը որպես քրիստոնյա հասարակության անդամ, այսինքն որպես եկեղեցվո որդի իր մեղքը գիտակցելով է միայն, որ գիտակցում է նաև իր մեղքը բուն իսկ հասարակության առաջ, այսինքն եկեղեցվո առաջ։ Այսպիսով, միայն եկեղեցվո առաջ կարող է ժամանակակից հանցագործը գիտակցել իր մեղքը, և ոչ թե պետության առաջ։ Եվ եթե հասարակությունը, որպես եկեղեցի, տեր լիներ դատարանին, այնժամ կիմանար, թե ո՛ւմ պետք է ետ կոչի նզովքից ու վերադարձնի իր գիրկը։ Իսկ այժմ եկեղեցին, ոչ մի գործնական դատարան չունենալով իր իրավասության տակ, այլ ունենալով միայն բարոյապես դատապարտելու հնարավորությունը, ինքն է հեռու մնում հանցագործին գործնական պատիժ տալուց։ Չի նզովում նրան, այլ պարզապես շարունակում է հայրաբար խրատել։ Ավելին, նույնիսկ աշխատում է պահպանել քրիստոնեական ամբողջ հաղորդակցությունը հանցագործի հետ, նրան թույլտրում է մասնակցել եկեղեցական արարողություններինհ մերձենալ սրբազան մասունքին, ողորմություն է տալիս նրան և վարվում է այնպես, ինչպես կվարվեր գերյալի հետ, և ոչ թե մեղավորի։ Եվ ի՜նչ կլիներ հանցագործի վիճակը, ո՜վ տեր աստված, եթե քրիստոնեական հասարակությունը ևս, այսինքն եկեղեցին, մերժեր նրան այնպես, ինչպես մերժում ու անջատում է նրան քաղաքացիական օրենքը։ Ի՜նչ կլիներ նրա վիճակը, եթե եկեղեցին ևս, ամեն անգամ, պետական օրենքի տված պատժից անմիջապես հետո պատժեր նրան իր նզովքով։ Դրանից ավելի խոր հուսահատություն չէր կարող լինել՝ գոնե ռուս հանցագործի համար, որովհետև ռուս հանցագործները հավատացյալ են դեռ։ Բայց և, ո՞վ գիտե, գուցե սարսափելի մի բան պատահեր այն ժամանակ՝ հանցագործի հուսալքված սիրտը գուցե կորցներ իր հավատքը... և ի՞նչ պետք է աներ նա այնուհետև։ Սակայն եկեղեցին, որպես մայր քնքշալի ու սիրազեղ, ինքն է հրաժարվում գործնական պատիժ տալուց, քանի որ մեղավորն առանց այդ էլ չափազանց խիստ պատժի է ենթարկվել պետական դատարանի կողմից և պետք է անշուշտ, որ գոնե մեկը խղճա նրան։ Բայց եկեղեցին հրաժարվում է մանավանդ այն պատճառով, որ միայն ի՛ր դատաստանն է ճշմարտություն պարունակում և հետևաբար ոչ մի ուրիշ դատաստանի հետ չի կարող էապես ու բարոյապես զուգորդվել՝ նույնիսկ ժամանակավոր փոխզիջման ձևով։ Այս հարցում արդեն անկարելի է որևէ գործարքի մեջ մտնել։ Օտարազգի հանցագործը, ասում են, հազվադեպ է զղջում, որովհետև հենց ժամանակակից ուսմունքներն իսկ ամրապնդում են նրա մեջ այն համոզմունքը, թե նրա ոճիրը ոճիր չէ, այլ պարզապես ըմբոստություն՝ անարդար կերպով ճնշող ուժի դեմ։ Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան (գոնե իրենք իրենց մասին այդպես են ասում Եվրոպայում), ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը։ Այսպիսով, այդ ամբողջը տեղի է ունենում առանց եկեղեցվո նվազագույն կարեկցանքի, որովհետև շատ դեպքերում ամենևին եկեղեցիներ չկան այլևս այնտեղ, այլ մնացել են միայն եկեղեցականներ ու եկեղեցիների հոյակապ շենքեր, իսկ բուն եկեղեցիներն արդեն վաղուց ձգտում են ստորին ձևից անցնել բարձրագույն ձևին, այսինքն պետության, որպեսզի լիովին անհետանան դրա մեջ։ Կարծես թե այդպես է գեթ լութերական երկրներում։ Իսկ Հռոմում արդեն հազար տարի է՝ եկեղեցվո փոխարեն պետություն է հռչակված։ Ուստի և հանցագործն ինքը եկեղեցվո անդամ չի զգում իրեն արդեն և, արտաքսվելով հասարակությունից, ընկնում է հուսահատության մեջ։ Իսկ եթե վերադառնում է հասարակության, հաճախ այնպիսի ատելությամբ է լցված լինում, որ արդեն հասարակությունն ինքը կարծես ինքնաբերաբար արտաքսում է նրան։ Թե ինչ կլինի դրա վերջը, ինքներդ կարող եք դատել։ Թվում է, թե մեզ մոտ էլ նույն բանն է շատ դեպքերում, բայց խնդիրն այն է, որ մենք, բացի սահմանված դատարաններից, ունենք նաև եկեղեցի, որ մշտապես պահպանում է իր հաղորդակցությունը հանցագործի հետ, ընդունելով նրան որպես իր սիրելի ու դեռ թանկագին որդուն։ Բացի այդ, կա և պահպանվում է, թեկուզ նույնիսկ մտովի, նաև եկեղեցական դատաստանը, որ թեև այժմ չի գործում, բայց այնուամենայնիվ ապրում է ապագայի համար գեթ իբրև երազանք, և որ հանցագործն ինքը անտարակույս ընդունում է իր հոգու բնազդով։ Ճշմարիտ է նաև այն, ինչ այստեղ ասվեց հիմա, որ եթե իրոք եկեղեցվո դատաստանը գործել սկսեր իր ամբողջ զորությամբ, այսինքն եթե ամբողջ հասարակությունը դառնա միայն եկեղեցի, ապա ոչ միայն եկեղեցվո դատաստանը կազդեր հանցագործի վերադաստիարակման վրա այնպես, ինչպես երբեք չի ազդում այժմ, այլև գուցե բուն հանցագործություններն իսկ անհավատալի չափով կնվազեին արդարև։ Եվ եկեղեցին, անտարակույս, շատ դեպքերում բոլորովին այլ կերպ կնայեր ապագա հանցագործին և ապագա հանցագործությանը, քան այժմ, և կկարողանար վերադարձնել վտարյալին, կանխել չարագործություն նյութողին և վերակենդանացնել անկյալին։ Ճիշտ է,— ժպտաց սրբահայրը,— այժմ քրիստոնեական հասարակությունն ինքը դեռ պատրաստ չէ և լոկ յոթը արդարների վրա է կանգուն մնում, բայց քանի որ չեն պակասում արդարները, ուստի նա անսասան է մնում այնուամենայնիվ, սպասելով իր լրիվ վերակերպմանը՝ համարյա դեռ հեթանոսական կապերով միացած հասարակությունից դեպի տիեզերական ու ամենազոր միասնական եկեղեցին։ Եվ եղեցի՛, եղիցի՛ այս, թեկուզ և աշխարհի վախճանին, վասնզի ա՛յս միայն նախասահմանյալ է ի կատար ածվելու։ Եվ հարկ չկա մեր սիրտը խռովելու Ժամանակների ու պայմանաժամերի համար, վասնզի ժամանակների ու պայմանաժամերի խորհուրդն աստուծո իմաստության մեջ է, նրա կանխատեսման ու նրա սիրո մեջ։ Եվ այն, ինչ մարդկային հաշվով կարող է դեռ շատ հեռու լինել, աստուծո նախասահմանումով գուցե արդեն գտնվում է իր հայտնության նախօրյակին, ուղղակի դռան ետին։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս վերջինն։— Ահա թե ինչպես,— սկսեց սրբահայրը։— Բոլոր այդ աքսորները դեպի տաժանակիր աշխատանք, անցյալում նաև ծեծով հանդերձ, ոչ ոքի չեն ուղղում, գրեթե ոչ մի հանցագործի չեն վախեցնում մանավանդ, և ոչ միայն չի նվազում հանցագործությունների թիվը, այլ ավելի է աճում շարունակ։ Պետք է ընդունեք անշուշտ այս փաստը։ Եվ այսպիսով պարզվում է, որ բոլորովին պաշտպանված չէ հասարակությունը, որովհետև վնասակար անդամը մեքենաբար կտրվում է թեև ու վտարվում աչքից հեռու, բայց նրա փոխարեն անմիջապես երևան է գալիս մի այլ հանցագործ, գուցե և ոչ մեկ, այլ երկու հանցագործ։ Եթե մի բան պաշտպանում է հասարակությանը նույնիսկ մեր օրերին ու հանցագործին էլ ազդում է և վերակերպում ուրիշ մարդու, միայն ու միայն Քրիստոսի օրենքն է դարձյալ, որ արտահայտվում է սեփական խղճով մեղքը գիտակցելու մեջ։ Հանցագործը որպես քրիստոնյա հասարակության անդամ, այսինքն որպես եկեղեցվո որդի իր մեղքը գիտակցելով է միայն, որ գիտակցում է նաև իր մեղքը բուն իսկ հասարակության առաջ, այսինքն եկեղեցվո առաջ։ Այսպիսով, միայն եկեղեցվո առաջ կարող է ժամանակակից հանցագործը գիտակցել իր մեղքը, և ոչ թե պետության առաջ։ Եվ եթե հասարակությունը, որպես եկեղեցի, տեր լիներ դատարանին, այնժամ կիմանար, թե ո՛ւմ պետք է ետ կոչի նզովքից ու վերադարձնի իր գիրկը։ Իսկ այժմ եկեղեցին, ոչ մի գործնական դատարան չունենալով իր իրավասության տակ, այլ ունենալով միայն բարոյապես դատապարտելու հնարավորությունը, ինքն է հեռու մնում հանցագործին գործնական պատիժ տալուց։ Չի նզովում նրան, այլ պարզապես շարունակում է հայրաբար խրատել։ Ավելին, նույնիսկ աշխատում է պահպանել քրիստոնեական ամբողջ հաղորդակցությունը հանցագործի հետ, նրան թույլտրում է մասնակցել եկեղեցական արարողություններին, մերձենալ սրբազան մասունքին, ողորմություն է տալիս նրան և վարվում է այնպես, ինչպես կվարվեր գերյալի հետ, և ոչ թե մեղավորի։ Եվ ի՜նչ կլիներ հանցագործի վիճակը, ո՜վ տեր աստված, եթե քրիստոնեական հասարակությունը ևս, այսինքն եկեղեցին, մերժեր նրան այնպես, ինչպես մերժում ու անջատում է նրան քաղաքացիական օրենքը։ Ի՜նչ կլիներ նրա վիճակը, եթե եկեղեցին ևս, ամեն անգամ, պետական օրենքի տված պատժից անմիջապես հետո պատժեր նրան իր նզովքով։ Դրանից ավելի խոր հուսահատություն չէր կարող լինել՝ գոնե ռուս հանցագործի համար, որովհետև ռուս հանցագործները հավատացյալ են դեռ։ Բայց և, ո՞վ գիտե, գուցե սարսափելի մի բան պատահեր այն ժամանակ՝ հանցագործի հուսալքված սիրտը գուցե կորցներ իր հավատքը... և ի՞նչ պետք է աներ նա այնուհետև։ Սակայն եկեղեցին, որպես մայր քնքշալի ու սիրազեղ, ինքն է հրաժարվում գործնական պատիժ տալուց, քանի որ մեղավորն առանց այդ էլ չափազանց խիստ պատժի է ենթարկվել պետական դատարանի կողմից և պետք է անշուշտ, որ գոնե մեկը խղճա նրան։ Բայց եկեղեցին հրաժարվում է մանավանդ այն պատճառով, որ միայն ի՛ր դատաստանն է ճշմարտություն պարունակում և հետևաբար ոչ մի ուրիշ դատաստանի հետ չի կարող էապես ու բարոյապես զուգորդվել՝ նույնիսկ ժամանակավոր փոխզիջման ձևով։ Այս հարցում արդեն անկարելի է որևէ գործարքի մեջ մտնել։ Օտարազգի հանցագործը, ասում են, հազվադեպ է զղջում, որովհետև հենց ժամանակակից ուսմունքներն իսկ ամրապնդում են նրա մեջ այն համոզմունքը, թե նրա ոճիրը ոճիր չէ, այլ պարզապես ըմբոստություն՝ անարդար կերպով ճնշող ուժի դեմ։ Հասարակությունը, հանցագործի վրա մեքենաբար հաղթանակ տանող ուժի միջոցով, անջատում է նրան իրենից և ոչ միայն արտաքսում, այլև միաժամանակ ատում է նրան (գոնե իրենք իրենց մասին այդպես են ասում Եվրոպայում), ատում է և կատարյալ անտարբերության ու մոռացության է մատնում իր մոլորված եղբոր հետագա ճակատագիրը։ Այսպիսով, այդ ամբողջը տեղի է ունենում առանց եկեղեցվո նվազագույն կարեկցանքի, որովհետև շատ դեպքերում ամենևին եկեղեցիներ չկան այլևս այնտեղ, այլ մնացել են միայն եկեղեցականներ ու եկեղեցիների հոյակապ շենքեր, իսկ բուն եկեղեցիներն արդեն վաղուց ձգտում են ստորին ձևից անցնել բարձրագույն ձևին, այսինքն պետության, որպեսզի լիովին անհետանան դրա մեջ։ Կարծես թե այդպես է գեթ լութերական երկրներում։ Իսկ Հռոմում արդեն հազար տարի է՝ եկեղեցվո փոխարեն պետություն է հռչակված։ Ուստի և հանցագործն ինքը եկեղեցվո անդամ չի զգում իրեն արդեն և, արտաքսվելով հասարակությունից, ընկնում է հուսահատության մեջ։ Իսկ եթե վերադառնում է հասարակություն, հաճախ այնպիսի ատելությամբ է լցված լինում, որ արդեն հասարակությունն ինքը կարծես ինքնաբերաբար արտաքսում է նրան։ Թե ինչ կլինի դրա վերջը, ինքներդ կարող եք դատել։ Թվում է, թե մեզ մոտ էլ նույն բանն է շատ դեպքերում, բայց խնդիրն այն է, որ մենք, բացի սահմանված դատարաններից, ունենք նաև եկեղեցի, որ մշտապես պահպանում է իր հաղորդակցությունը հանցագործի հետ, ընդունելով նրան որպես իր սիրելի ու դեռ թանկագին որդուն։ Բացի այդ, կա և պահպանվում է, թեկուզ նույնիսկ մտովի, նաև եկեղեցական դատաստանը, որ թեև այժմ չի գործում, բայց այնուամենայնիվ ապրում է ապագայի համար գեթ իբրև երազանք, և որ հանցագործն ինքն անտարակույս ընդունում է իր հոգու բնազդով։ Ճշմարիտ է նաև այն, ինչ այստեղ ասվեց հիմա, որ եթե իրոք եկեղեցվո դատաստանը գործել սկսեր իր ամբողջ զորությամբ, այսինքն եթե ամբողջ հասարակությունը դառնա միայն եկեղեցի, ապա ոչ միայն եկեղեցվո դատաստանը կազդեր հանցագործի վերադաստիարակման վրա այնպես, ինչպես երբեք չի ազդում այժմ, այլև գուցե բուն հանցագործություններն իսկ անհավատալի չափով կնվազեին արդարև։ Եվ եկեղեցին, անտարակույս, շատ դեպքերում բոլորովին այլ կերպ կնայեր ապագա հանցագործին և ապագա հանցագործությանը, քան այժմ, և կկարողանար վերադարձնել վտարյալին, կանխել չարագործություն նյութողին և վերակենդանացնել անկյալին։ Ճիշտ է,— ժպտաց սրբահայրը,— այժմ քրիստոնեական հասարակությունն ինքը դեռ պատրաստ չէ և լոկ յոթը արդարների վրա է կանգուն մնում, բայց քանի որ չեն պակասում արդարները, ուստի նա անսասան է մնում այնուամենայնիվ, սպասելով իր լրիվ վերակերպմանը՝ համարյա դեռ հեթանոսական կապերով միացած հասարակությունից դեպի տիեզերական ու ամենազոր միասնական եկեղեցին։ Եվ եղեցի՛, եղիցի՛ այս, թեկուզ և աշխարհի վախճանին, վասնզի ա՛յս միայն նախասահմանյալ է ի կատար ածվելու։ Եվ հարկ չկա մեր սիրտը խռովելու Ժամանակների ու պայմանաժամերի համար, վասնզի ժամանակների ու պայմանաժամերի խորհուրդն աստուծո իմաստության մեջ է, նրա կանխատեսման ու նրա սիրո մեջ։ Եվ այն, ինչ մարդկային հաշվով կարող է դեռ շատ հեռու լինել, աստուծո նախասահմանումով գուցե արդեն գտնվում է իր հայտնության նախօրյակին, ուղղակի դռան ետին։ Եվ եղիցի՛, եղիցի՛ այս վերջինն։
— Եղիցի՛, եղիցի՛,— կրկնեց հայր Պաիսին երկյուղածությամբ ու խստաշունչ։
Սրբահայրը բարձրացրեց ձեռքը և ուզում էր նստած տեղից խաչակնքել Իվան Ֆյոդորովիչին։ Բայց Իվանը հանկարծ վերկացավ աթոռից, մոտեցավ նրան, ստացավ օրհնությունը և, համբուրելով նրա ձեռքը, լռելյայն վերադարձավ իր տեղը։ Հաստատակամ և լուրջ արտահայտություն կար դեմքին։ Այդ արարքը, ինչպես և սրբահոր հետ ամբողջ նախընթաց խոսակցությունը, որ անսպասելի էր Իվան Ֆյոդորովիչից, բոլորին զարմացրեց իր առեղծվածայնությամբ ու նույնիսկ մի տեսակ հանդիսավորությամբ, այնպես որ բոլորն էլ մի րոպե լուռ մնացին, իսկ Ալյոշայի դեմքին համարյա վախ երևաց։ Բայց Միուսովը հանկարծ ուսերը թոթվեց և նույն վայրկյանին Ֆյոդոր Պավլովիչը վեր թռավ իր աթոռից։
— Աստվածաբարո՜ և սրբազնագո՜ւյն սրբահայր,— գոռաց նա, մատով ցույց տալով Իվան Ֆյոդորովիչին։— Սա իմ որդի՜ն է, մարմին ի մարմնե իմո, սիրելագո՜ւն սիրելագո՜ւյն մարմինն իմ։ Սա իմ, այսպես ասած, ամենահարգալից Կարլ Մոորն է, իսկ հենց նոր ներս մտած այս որդին, Դմիտրի Ֆյոդորովիչը, որի դեմ արդար դատաստան եմ հայցում ձեզնից, այս մեկն արդեն ամենաանհարգալից Ֆրանց Մոորն է՝ երկուսն էլ Շիլլերի «Ավազակներից», իսկ ես, ես էլ ուրեմն այդ դեպքում Regierender Graf von Moor<ref>Գերիշխան կոմս Ֆոն Մոոր</ref>-ն եմ։ Դատեցե՛ք ու փրկեցե՜ք։ Ոչ միայն ձեր աղոթքներին, այլև ձեր մարգարեություններին ենք կարոտ։
— Խոսեցեք առանց խելառության, և ձեր ընտանիքի անդամներին վիրավորելով մի՛ սկսեք ձեր ասելիքը,— պատասխանեց սրբահայրը թույլ, ուժասպառ ձայնով։ Երևում էր, որ ավելի ու ավելի էր հոգնում, նկատելիորեն տկարանում էր։
— Սո՛ւտ է ծայրից ծայր։ Արտաքուստ ճիշտ է, իսկ խորքում՝ սո՛ւտ,— դողում էր Դմիտրի Ֆյոդորովիչը զայրույթից եռալով։— Հայրի՛կ։ Ես չեմ արդարացնում իմ արածները։ Այո, բոլորի առաջ խոստովանում եմ՝ գաղտնի պես վարվեցի այդ կապիտանի հետ և զղջում եմ հիմա, ինքս զզվում եմ ինձնից՝ գազանային զայրույթիս համար, բայց ձեր այդ կապիտանը, ձեր այդ վստահյալը գնացել է ա՛յ հենց այն տիկնոջ մոտ, որին դուք պչրուհի եք անվանում, և ձեր անունից առաջարկել է, որ տիկինը վերցնի ձեր ձեռքի տակ եղող իմ պարտամուրհակները և դատի տա ինձ՝ այդ պարտամուրհակների միջոցով ինձ բանտ նստեցնելու համար, եթե ես չափից դուրս նեղեմ ձեզ իմ սեփականության հաշիվը պահանջելով։ Իսկ հիմա դուք ինձ հանդիմանում եք, թե ես թուլություն ունեմ այդ տիկնոջ նկատմամբ, այնինչ ինքնե՜րդ նրան մղել եք, որ հրապուրի ինձ։ Ախր նա ուղղակի իմ երեսին է ասել այդ բանը, ինքն է պատմել ինձ, ծիծաղելո՜վ ձեզ վրա։ Իսկ ինձ ուզում եք բանտ նստեցնել պարզ այն պատճառով, որ խանդում եք, որովհետև ինքներդ սկսել եք սիրահետել այդ կնոջը։ Այո՜, այդ էլ հայտնի է ինձ։ Նա է՛լի ծիծաղում էր։ Լսո՞ւմ եք, պատմում էր ամեն ինչ և ծիծաղում ձեզ վրա։ Տեսե՛ք ուրեմն, թե ով է այս մարդը, սուրբ անձինք, տեսեք սա հորը, որ իր այլասերվա՜ծ որդուն է հանդիմանում։ Պարոնայք վկաներ, ներեցեք իմ զայրույթը, բայց ես նախազգում էի, որ այս նենգ ծերունին ձեզ բոլորիդ կանչել է այստեղ՝ խայտառակություն սարքելու համար։ Ես եկա ներելո՛ւ մտքով, եթե նա ինձ ձեռք մեկներ, ներելու և ներո՛ւմն խնդրելու։ Բայց քանի որ նա այս րոպեիս անպատվեց ոչ միայն ինձ, այլև մի ազնվագույն օրիորդի, որի նկատմամբ ակնածանք ունեմ և անունն անգամ չեմ համարձակվում իզուր արտասանել, ապա որոշեցի երևան հանել նրա սարքած ամբողջ խաղը, թեև նա իմ հայրն է...
Դմիտրին չկարողացավ շարունակել։ Աչքերը փայլատակվում էին, դժվար էր շնչում։ Սակայն խուցում բոլորն էլ հուզված էին։ Բոլորը, բացի սրբահայրից, խռովահար վերկացան իրենց տեղերից։ Աբեղաները նայում էին խստահայաց, բայց սրբահոր կամքին էին սպասում։ Իսկ նա մնում էր նսաած՝ նստած՝ արդեն լրիվ գունատ, բայց ոչ թե հուզմունքից, այլ հիվանդության պատճառած թուլությունից։ Աղերսագին մի ժպիտ էր լուսավորում նրա շրթունքները. մերթ ընդ մերթ ձեռքն էր բարձրացնում, ասես ուզում էր կանգնեցնել մոլեգնողներին, և անշուշտ բավական կլիներ նրա մեկ շարժումը, որպեսզի վերջ գտներ այդ տեսարանը, բայց ինքն էլ կարծես դեռ մի բան էր սպասում և ուշադիր նայում էր նրանց, կարծես հասկանալ էր ուզում մի բան, որ դեռ պարզ չէր իրեն համար։ Ի վերջո Միուսովը կատարելապես նվաստացած ու անարգված զգաց իրեն։
— Մենք բոլորս էլ մեղավոր ենք այս խայտառակության համար,— ասաց նա տաքացած,— բայց այնուամենայնիվ ես չէի նախազգում այս բոլորը, երբ գալիս էի այստեղ, թեև գիտեի, թե ո՛ւմ հետ է իմ գործը... Պետք է իսկույն վերջ տալ սրան։ Ձերդ գերաշնորհություն, հավատացեք, որ ես ստույգ չգիտեի այստեղ ի հայտ եկած բոլոր մանրամասնությունները, չէի ուզում դրանց հավատալ և միայն հիմա եմ իմանում առաջին անգամ... Հայրը խանդում է որդուն՝ գեշ վարքի տեր մի կնոջ համար, և ինքն այդ նույն արարածի հետ խոսք մեկ է անում, որ բանտ նստեցնի իր որդուն... Եվ ինձ ստիպեցին ահա այսպիսի՜ մեկի հետ ներկայանալ այստեղ... Խաբվել եմ ես, հայտարարում եմ բոլորին, որ խաբվել եմ ոչ պակաս, քան ուրիշ որևէ մեկը...
Երևում էր, որ Ռակիտինն ասելիք ունի և ուզում է արտահայտվել։
— Ձեր ընտանիքում է լինելու այդ բանը, այսինքն այդ ոճրագործությունը։ Քո եղբայրների և քո հարուստ հայրիկի միջև։ Ա՛յ դրա համար էլ հայր Զոսիման ճակատը խփեց՝ գուցե թե մի բան պատահի հետագայում։ Եթե իրոք մի բան պատահեց, կասեն՝ «Ա՜խ, չէ՞ որ սուրբ հայրը կանխագուշակել էր, մարգարեացել էր»,— թեև ի՞նչ մի մարգարեություն է ճակատը գետնին խփելը։ Չէ՜, դա խորհրդանիշ էր, կասեն, այլաբանություն էր, և էլ ինչե՜ր ասես դուրս չեն տա։ Կփառաբանեն, կհիշեն՝ իբր թե ոճրագործությունը գուշակեց, ոճրագործին նշեց։ Միշտ էլ այդպես են ցնդած մոլեռանգներըմոլեռանդները. գինետան առաջ երեսներին խաչ կհանեն, բայց տաճարի վրա քար կգցեն։ Քո սրբահայրն էլ նույն կտորից է, փայտով կտա արդարին, կերկրպագի մարդասպանին։
— Ի՞նչ ոճրագործություն։ Ի՞նչ մարդասպան։ Ի՞նչ ես ասում,— կանգ առավ Ալյոշան քար կտրած, կանգ առավ նաև Ռակիտինը։
— Տեսնո՞ւմ ես (և ի՜նչ պարզ արտահայտեցիր ասելիքդ), տեսնո՞ւմ ես։ Այսօր նայելով հայրիկիդ ու եղբորդ՝ Միտենկային, ոճրագործության մասին մտածեցիր, չէ՞։ Ուրեմն ես չեմ սխալվել, չէ՞։
— Բայց սպաս՛րսպասի՛ր, սպասի՛ր,— տագնապահար ընդհատեց Ալյոշան,— ինչի՞ց ելնելով է, որ հատկապես դո՛ւ ես տեսնում այդ բոլորը... Ինչո՞ւ է քեզ այդքան հետաքրքրում խնդիրը։ Կարևորն այս է նախ և առաջ։
— Երկու տարբեր, բայց բնական հարց։ Զատ-զատ պատասխանեմ ամեն մի հարցին։ Ինչի՞ց ելնելով եմ տեսնում։ Ոչինչ էլ չէի տեսնի, եթե այսօր հանկարծ չհասկանայի Դմիտրի Ֆյոդորովիչին՝ քո եղբորը, եթե չհասկանայի նրա ամբողջ էությունը, մինչև ուղն ու ծուծը, միանգամից։ Բնավորության մի գիծ նկատեցի և հանկարծ ոտից գլուխ հասկացա նրան։ Այդ չափազանց ազնիվ, բայց տռփոտ մարդիկ մի սահման ունեն, որը չլինի՜ թե անցնես։ Թե չէ՜... թե չէ նա իր հորն էլ դանակով կխփի։ Իսկ ձեր հայրը հարբեցող և անզուսպ մի անառակ է, երբեք ու ոչ մի բանում իր չափը չի իմացել։ Երկուսն էլ սանձերը բաց կթողնեն և թը՛մփ, երկուսն էլ ցեխը կընկնեն...
— Ես հասկանում եմ այդ,— հանկարծ բերանից թռցրեց Ալյոշան։
— Ճի՞շտ։ Դե ուրեմն իսկապես հասկանում ես, քանի որ հենց առաջին խոսքից թռցրիր բերանիցդ, թե հասկանում ես,— չարախնդությամբ ասաց Ռակիտինը։— Դու առանց ուզելու թռցրիր դա, բերանիցդ փախավ։ Այսպիսով ավելի թանկ է դառնում խոստովանությունդ։ Ուրեմն քեզ ծանոթ նյութ է, արդեն մտածել ես դրա մասին, այսինքն այդ հեշտասիրության մասին։ Ա՛յ թե կույսն ես, հա՜։ Սուսիկ-փուսիկ մարդ ես, Ալյոշկա. սուրբ ես, դեմ չեմ, բայց սուսիկ-փուսիկ ես և սատանան գիտե, թե ինչ՜ր ինչե՜ր ես մտածել, ի՜նչ բաներ ես իմանում արդեն։ Կույս ես, բայց այնպիսի խորքեր ես թափանցել... ես վաղուց եմ քեզ հետևում։ Դու ինքդ էլ Կարամազով ես, ոտից գլուխ Կարամազով։ Ուրեմն ծագումն ու բնական ընտրությունը մի բան նշանակում են վերջապես։ Հոր կողմից հեշտասեր, մոր կողմից կրոնախև։ Ի՞նչ ես դողում։ Ճիշտ է ասածս, չէ՞։ Գիտե՞ս ինչ, Գրուշենկան ինձ խնդրեց՝ «Բեր նրան (այսինքն քեզ), սքեմը պոկեմ վրայից»։ Այդպես ասաց։ Եվ տեսնեիր, թե ինչպե՜ս էր խնդրում՝ բեր, անպայմա՛ն բեր։ Եվ մտածեցի՝ քո ի՞նչն է այդպես նրան հետաքրքրում։ Գիտե՞ս, նա էլ արտակարգ կին է, հա՜։
— Բարևս հաղորդիր նրան, ասա, որ չեմ գա,— ծուռ ժպտաց Ալյոշան։— Վերջացրու ասելիքդ, Միխայիլ, հետո ես իմ միտքը կհայտնեմ քեզ։
— Հե՜, նրանք էլ կարծում էին՝ ես գնացի, բայց ես այստե՜ղ եմ ահա,— գոռաց նա ամբողջ սենյակով մեկ։
Մի վայրկյան բոլորն իրենց աչքերը հառեցին նրան և լուռ մացինմնացին, և հանկարծ բոլորն էլ զգացին, թե մի զզվելի, անհեթեթ բան է կատարվելու հիմա, մի անխուսափելի խայտառակություն։ Պյոտր Ալեքսանդրովիչի ամենաբարի տրամադրությունն անմիջապես փոխվեց ծայրահեղ կատաղության։ Նրա սրտում ընդոստ վերազարթնեցին բոլոր այն զգացումները, որոնք արդեն հանդարտվել ու հանգել էին։
— Ո՛չ, չե՛մ կարող հանդուրժել այս բանը,— գոռաց նա,— բնա՛վ չեմ կարող և... ո՛չ մի կերպ չեմ կարող։
— Չէ՜, ներողությո՜ւն կանեք,— ճչան ձայնով վրա ընկավ Ֆյոդոր Պավլովիչը, մի քայլ ևս առաջ գալով սենյակում,— ինձ էլ թույլ տվեք վերջացնեմ։ Այնտեղ՝ խուցում, իմ մասին չարախոսեցիք, թե իբր ես անհարգալից պահեցի ինձ, այսինքն թե հենց խարակաձկների մասին գոռգոռացի։ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, իմ ազգականը, սիրում է, որ խոսքի մեջ լինի plus de noblesse que de sincerite<ref>Ավելի ազնվախոսություն, քան անկեղծություն (ֆրանս.)։</ref>, իսկ ես, ընդհակառակը, սիրում եմ, որ իմ խոսքի մեջ plus de sincerite que de noblesse<ref>Ավելի անկեղծություն, քան ազնվախոսություն. ֆրանս.</ref> լինի, և թքել եմ noblesse<ref>ազնվություն (ֆրանս.)։</ref>-ի վրա։ Այդպես չէ՞, ֆոն Զոն։ Ներեցեք, գերապատիվ հայր, թեև խեղկատակ եմ ես և խեղկատակ եմ ձևացնում, բայց պատվո ասպետն եմ և ուզում եմ իմ ասելիքն ասել։ Այո՛, ես պատվո ասպետն եմ, իսկ Պյոտր Ալեքսանդրովիչի մեջ պարզապես վիրավորված ինքնասիրությունն է խոսում, ուրիշ ոչինչ։ Գուցե և հենց եկել եմ, որ տեսնեմ ինչը ինչոց է և իմ ասելիքն ասեմ։ Այստեղ իմ որդին՝ Ալեքսեյը հոգին է փրկում։ Ես հայր եմ, մտահոգվում եմ նրա ճակատագրով և պետք է մտահոգվեմ։ Ես խելառ էի ձևանում, բայց ականջ էի դնում անընդհատ, աչքի տակով էլ նայում էի, իսկ հիմա ուզում եմ ներկայացման վերջին գործողությունն էլ ցույց տալ ձեզ։ Առհասարակ ո՞նց է լինում մեզ մոտ։ Մի բան ընկավ՝ այդպես էլ մնում է ընկած։ Ընկավ մի անգամ՝ այդպես էլ մնում է հավիտյանս հավիտենից։ Չէ՜, ներողություն կանեք։ Ես ուզում եմ նորից ոտքի կանգնել։ Սրբազան հայրեր, ես վրդովված եմ ձեր դեմ։ Խոստովանանքը մեծ խորհուրդ է, որի առաջ ես էլ պատկառում եմ և պատրաստ իմ երկիր պագանելու, իսկ արի տես, որ այդ խուցում բոլորն էլ ծունկի են գալիս հանկարծ և բարձրաձայն խոստովանանք են անում։ Թույլատրելի՞ է միթե բարձրաձայն խոստովանելը։ Սուրբ հայրերը կարգ են հաստատել, որ խոստովանահոր ականջին ասես մեղքերդ, միայն այդ դեպքում ձեր խոստովանանքը խորհուրդ կլինի, և դա հնուց այդպես է։ Թե չէ՝ ես ինչպե՞ս նրան բացատրեմ բոլորի առաջ, թե... օրինակ, էս եմ արել, էն եմ արել... դե այսինքն էնիքն ու էնիքը, հասկանում եք, թե ինչ, չէ՞։ Երբեմն ախր ասելն էլ անհարմար է։ Է՜հ ուրեմն՝ խայտառակությո՛ւն է դա։ Չէ՜, սրբազան հայրեր, իմ կարծիքով՝ մարդ ձեզ հետ կարող է ինքնախարազանողների աղանդն ընկնել... Առաջին իսկ առիթով ես կգրեմ սինոդին, իսկ իմ որդուն՝ Ալեքսեյին, տուն կտանեմ...
Այստեղ մի նշում անենք։ Ֆյոդոր Պավլովիչը գիտեր, թե քամին որ կողմից է փչում։ Մի ժամանակ չարամիտ հերյուրանքներ էին երևան եկել և նույնիսկ հասել էին արքեպիսկոպոսին (ոչ միայն մեր, այլև ուրիշ վանքերի նկատմամբ, ուր սրբահայրության կարգն է հաստատված), որ իբր թե չափազանցյալ հարգանք են վայելում սրբահայրեըը՝ սրբահայրերը՝ նույնիսկ ի վնաս վանահայրերի կարգին, և որ, ի միջի այլոց, իբր թե սրբահայրերը չարաշահում են խոստովանանքի խորհուրդը և այլն, և այլն։ Անհեթեթ մեղադրանքներ, որոնք ժամանակի ընթացքում ի չիք դարձան ամենուրեք, ինչպես և մեզ մոտ։ Սակայն հիմարության դևը, որ իր ճանկն էր գցել Ֆյոդոր Պավլովիչին և նրա սեփական նյարդերը բորբոքելով քշում-տանում էր դեպի անամոթության խորխորատները, հանկարծ այդ հին մեղադրանքը հուշեց նրան։ Ֆյոդոր Պավլովիչն այդ մեղադրանքի մի բառն անգամ չէր հասկանում և նույնիսկ չկարողացավ կարգին արտահայտել իր ասելիքը, մանավանդ, որ այս անգամ սրբահոր խուցում ոչ ոք ծնկի չէր եկել ու բարձրաձայն չէր խոստովանել, ուստի նա չէր կարող որևէ նմա նման բան տեսած լինել և խոսում էր պարզապես մի կերպ հիշելով հին ասեկոսեներն ու հերյուրանքները։ Բայց արդեն ասած լինելով իր հիմար խոսքը, նա զգաց, թե մի անհեթեթ տխմարություն էր դուրս տվել, և հանկարծ ուզեց ապացուցել անմիջապես իր ունկնդիրներին և մանավանդ ինքն իրեն, որ իր ասածը բնավ էլ տխմարություն չէր։ Ու թեև շատ լավ գիտեր թե իր ասելիք յուրաքանչյուր բառով ավելի ու ավելի անհեթեթ բաներ էր բարդելու իր դուրս տված տխմարության վրա, բայց արդեն չէր կարող զսպել իրեն և թավալգլոր գնաց զառիվայր։
— Ի՜նչ ստորություն,— գոռաց Պյոտր Ալեքսանդրովիչը։
Եվ նա մինչև մեջքը խոնարհվեց Ֆյոդոր Պավլովիչին։
— Բա՛հ-բա՛հ-բա՛հ։ Կե՜ղծ բարեպաշտություն և հնացած, խոսքե՜ր։ Հնացած խոսքեր ու հնացած շարժուձևե՜ր։ Հին կեղծիք ու երկրպագելու ձևամոլությո՜ւն։ Գիտենք այդ երկրպագությունները։ «համբույր շրթներին և դաշույն՝ ուղիղ սրտին», ինչպես Շիլլերի «Ավազակներում»։ Ես կեղծիք չեմ սիրում, հայրե՛ր, ճշմարտություն եմ ուզում։ Բայց խարակաձուկ ուտելու մեջ չէ՛ ճշմարտությունը, արդեն հայտարարել եմ։ Վանական հայրեր, ինչո՞ւ եք ծոմ պահում։ Ինչո՞ւ դրա համար վարձատրություն եք ակնկալում հերկինս։ Ախր այդպիսի վարձատրության սիրուն ես էլ կգամ ծոմ կպահեմ։ Ոչ, սուրբ վանական, դու արի կյանքո՛ւմ առաքինի եղիր, օգուտ բեր հասարակությանը, առանց վանքում փակվելու և պատրաստի հաց ուտելու, առանց վարձատրություն ակնկալելու այնտեղ՝ վերևում, և կտեսնես, որ դա ավելի դժվար է։ Ես էլ հո կարող եմ վայելուչ խոսել, գերապատիվ հայր։ Տեսնենք ինչե՜ր են պատրաստել այստեղ,— մոտեցավ նա սեղանին։— Հին Ֆակտորի պորտվեյն, Ելիսեև եղբայրների վաճառահանած մեղր, վա՜յ սուրբ հայրեր, վա՜յ։ Սա որտե՜ղ, խարակաձակը խարակաձուկը որտեղ։ Հլա տես, ինչ շշե՜ր են մեջտեղ հանել սուրբ հայրերը, հե՛-հե՛-հե՜։ Իսկ ո՞վ է այս բոլորը մատակարարողը։ Ռուս գյուղացին է, մշակը, որ իր կոշկոռոտ ձեռքերով վաստակած դահեկանը բերում է այստեղ, կտրելով իր ընտանիքից ու պետական կարիքներից։ Ախր դուք, սուրբ հայրեր, Ժողովրդի արյո՜ւնն եք ծծում։
— Այս ձեր արածն արդեն չափազանց անվայել է,— ասաց հայր Իոսիֆը։ Հայր Պաիսին համառորեն լուռ էր մնում։ Միուսովը սենյակից դուրս փախավ, ետևից էլ՝ Կալգանովը։
— Բավական է հիմարություններ դուրս տաք, գոնե հիմա հանգստացեք մի քիչ,— կարճ կտրեց Իվան Ֆյոդորովիչը խոժոռ դեմքով։
Ֆյոդոր Պավչովիչը Պավլովիչը նորից երկու րոպե լուռ մնաց։
— Մի կում կոնյակը լավ կլիներ հիմա,— նկատեց նա խրատական շեշտով։ Բայց Իվան Ֆյոդորովիչը չպատասխանեց։