-ձեր ուժերը պահելու համար,֊նրա աչքերը լի էին ժպիտով։
Նա նստում էր նրանց կողքին, հիւսելով իր զամբիւղը։ Նրա ասեղների ձայնը մեղմ երաժշտութեան էր նման։ Յաճախ նա Միեկօյին եւ Եօշիին հանում էր դուրս մաքուր օդ շնչելու եւ մարզուելու։
-ձեր աչքերին հանգիստ տուէք,֊խորհուրդ էր տալիս նա։
Ծանր բաճկոններով, ձեռնոցներով, կօշիկներով նրանք դուրս էին գալիս բակ։ Ձիւնը փայլում էր ադամանդի պէս։ Նոյնիսկ անտեղ Միեկօն վերցնում էր փայտը եւ նկարում ձեան վրայ, մինչեւ Եօշին դադար էր տալիս։
-Խաղի ժամն է,֊գոռում էր նա,֊ես կը վազեմ դէպի անկիւնը։
Սառոյցի վրայով սահելով նրանք երգում էին Թենգուի երգը։
Թենգուի քիթը աճում է, աճում։
Թենգուի ոտքերը կարմիր են, ինչպէս բազուկ։
Թենգուի ճանկերը կեղտոտ են,
Թենգուի գլխում լրիւ կապար է։
Թուլանալով ծիծաղեց, Միեկօն եւ Եօշին ընկնում էին, քերծելով իրենց արմունկներն ու ոտքերը։
==Յոյս==
մի երեկոյ Միեկոն չարչարուում էր «ճաշկերոյթ» բառապատկերտի դժուար գծերը տանելու համար։ Նա փորձեց կրկին ու կրկին, բայց դա ոչ մի կերպ ճիշտ չէր ստացուում։ Միեկոն փորձեց մտածել լաւ ուտելիքի մասին՝ տապակած միս, բանջարեղեն, փքաբլիթներ՝ այնքան, մինչեւ իսկապէս սովածացաւ։ Եւս մեկ անգամ վրձինը տարաւ թղթի վրայով։
Միեկոն հետ նստեց եւ ուսումնասիրեց բառապատկերը։ Լաւ ստացուեց։ իր հեքիաթային աշխարհի գաղտնի դուռը բացուեց։ Գուցէ մի փոքր մաս գեղեցկութեան վերադարձել էր իր սիրտը։ Բայց արդեօ՞ք դա բաւական էր, որպէսզի գծերը լինեն կատարեալ եւ զգացմունքով լինի։ Իսկ մրցոյթի ժամանա՞կ։
մի ելք կար հասկանալու։ փորձել։ Եւ միեկոն որոշեց պարապել այնքան շատ, որքան կարող է, եթէ անգամ ձեռքը սարսափելի ցաւայ։ Յետոյ, երբ հինգերորդ գանձը չվերադառնայ, նա կալիգրաֆիան հաւէտ կը թողնի։
երբեմն նա անում էր երկու կամ երեք ճիշտ կալիգրաֆիա մեկ օրում։ իսկ այլ պահերի նա քիչ էր մնում լաց լինէր, երբ ամբողջ գծապատկերը վատ էր ստացուում՝ թանաքը լինում էր շատ հաստ կամ շատ բարակ, կամ մի մասը լինում էր կախարդական, իսկ միւսը՝ շատ վատ։
Քնելու ժամին պապիկը դրեց իր ակնոցները եւ գնահատեց Միեկօյի թղթերը։ Նա դրանք խնամքով դրել էր իր արմունկի տակ, որպէսզի ուշադիր զննի։ Նա համեմատում էր բառապատկերները մօրաքոյր Հիսակոյի գրքի պատկերների հետ։
-հմմմ, այս կաթիլը շատ հաստ է․․․այս եզրն աւելի սուր պիտի լինի․․․փղի ոտքն աւելի ուժեղ։ Եւ յիշիր, որ բառապատկերի բոլոր մասերը պէտք է այնպէս միանան, ինչպէս քո մարմնի մասերը։
Միեկօն ընկճուում էր։ Դա անյոյս էր թուում, բայց յաջորդ օրը նա շարունակում էր աշխատել։
Դասարանն աւելի ոգեւորուած էր դառնամ, ինչքան մօտենում էր մրցոյթի օրը։ Օրիորդ Սուզուկին նկարիչներին ասաց, որ բերեն օրինակներ իրենց աշխատանքներից։ Երբ Միեկօն տարաւ իր թղթերը բոլորը հիացած էին Միեկօյի մեծ, գեղեցիկ բառապեատկերներով՝ նոյնիսկ Աքիրան։
֊Ֆու,֊փսփսաց նա,֊միլիոն տարի էլ անցնի, ես այսպէս ջանասիրաբար չեմ աշխատի։
Նա ժպտաց Միեկօյին, Միեկօն էլ՝ նրան։ Միեկոն մտածեց, որ նա իրօք գեղեցիկ ժպիտ ունի, երբ չի ծամածռում իր դէմքը։
Այնուամենայնիւ, չնայած իր չարչարանքներին՝ Միեկոն գիտէր, որ այնուամենայնիւ ինչ-որ բան պակասում է իր բառապատկերներում։
Նոյնիսկ պապիկը համաձայնեց։
քո բառապատկերները ճիշտ են,-մտածկոտ ասաց նա,- բայց դրանք կարծես կեանքից զուրկ լինեն։ կարծես մեքենայի կողմից ստեղծուած լինեն։
Արցունքի ծանր կաթիլներ գլորուեցին Միեկոյի աչքերից։ Իր ամբողջ աշխատանքն արժէք չունէր։
դա անպէտք է,-լացեց նա,-Առանց հինգերորդ գանձի, այն լաւը չի լինի։
Պապիկը մօտ նստեց։
֊Հինգերորդ գանձն ասեղ չէ, որ կորցնես։
-բայց ռումբից յետոյ․․․
պապիկը սրբեց նրա արցունքները։
֊ռումբը շատ մարդկանց սպանեց, միեկո։ այն վնասեց քո ձեռքը։ բայց այն չի կարող հասնել նրան, ինչ քո ներսում է, ռումբը չի կարող հասնել նրան։ գուցէ քեզ համար դժուար է։ լուծումը քեզ եւ քո վրձնին հանգիստ տալու մէջ է։
ես չեմ կարող, լացեց նա,-մի քանի օրից մրցոյթն է։
ա բռնեց Միեկոյի դէմքն իր ուժեղ ձեռքերով եւ նայեց նրա աչքերի մէջ։
֊Միեկօ, սիրելիս, լսիր։ Մի քանի մղոն անցնելու յետոյ, դու չես կարողանայ պարել։ Նոյնն է եւ Կալիգրաֆիայում։ Դու պիտի թարմ լինես, որպէսզի անես քո լաւագոյնը։
Միեկոն խորը շունչ քաշեց։
-ճիշտ ես, -ասաց նա։
Յաջորդ օրը նա չնկարեց։ Նա փորձում էր մտքից հանել նկարչութիւնը եւ մտածել միայն նոր տարուայ տօների մասին։ Նա օգնում էր տատիկին, մաքրում էր փոշիները եւ պատրաստուում նոր տարին դիմաւորելու։
Երեկոյեան տնից նամակ եկաւ․
սիրելի միեկո,
ես յոյս ունեմ, որ դու մասնակցում ես մրցոյթին։ աշխատելը կօգնի քո ձեռքին արագ լաւանալ։ Ես գիտեմ, որ քո սրտի գեղեցկութիւնը կրկին կը ծաղկի, ինչպէս ծառը մեր այգում։ Եւ քո վրձինը կրկին կը պարի թղթի վրայ։ Ես վստահ եմ։
Սէր,
մայրիկ։
միեկոն կարդաց նամակը մի քանի անգամ։ նա կարդում էր դա իր սենեակում, դպրոցում։ բայց նա շարունակում էր մնալ անիքնավստահ։ նա չէր հաւատում, որ իր վրձինը կարող է կրկին պարել թղթի վրայ։ Նա կասկածում էր, որ հինգերորդ գանձը կրկին կը գտնի։
==Գանձը==
մրցոյթի նախորդ գիշերը, միեկոն երազ էր տեսնում, որ ընտանիքը կրկին միասին լինի։ նրանք զբոսնում էին բալի ծառերի տակ, որոնք ծաղկած էին, ինչպէս վարդագոյն ամպեր։ միեկոն պոեմ էր գրել այդ ծաղիկների մասին իր վրձնով։ եւ բառապատկերները կեանքով լի էին։
Իսկ յետոյ քամի եղաւ, եւ ճիւղերը շարժուեցին՝ քսուելով իրար։ Առաւօտեան սօսափիւնի ձայնը փոխուեց աւելի ձայնով։ Տատն աւլում էր հիւրասենեակը։
Միեկօն փորձում էր վերադարձնել երազը։ Բայց այն արդէն գնացել էր։ Ցրտից դողդղալով նա արագ հագաւ շորերը։ Նա արդէն կերել էր նախաճաշը, երբ Եօշին եկաւ։ Նրա դէմքը ցրտից եւ յուզմունքից կարմրել էր։ Նա ինչ֊որ բան էր թաքցնում մէջքի հետեւում։
֊Գուշակիր թէ ինչ է,֊ասաց նա՝ մի ոտքից միւսը ցատկելով՝ փորձելով գաղտնիքը բերնից չթռցնել։
Միեկօն չկարողացաւ ծիծաղը զսպել։
֊Ես չեմ կարող գուշակել։
֊Ուրեմն փակի՛ր աչքերդ,֊հրամայեց Եօշին,֊մինչեւ ես բացեմ այն։
Միեկօն փակեց աչքերը։ Թղթի ճռճռոց էր լսուում։ Չէր կարողանում այլեւս համբերել։ Եօշին բացեց ձեռքով պատրաստուած բրնձէ թուղթը։
֊Ո՜հ,֊շունչը պահեց Միեկօն։ Նա վստահ էր, որ սա ամենալաւ թուղթն է նկարելու համար ողջ Ճապոնիայում։ Այն ամբողջովին ճերմակ էր։ Քիչ էր մնում, որ նախանձէր։
֊Որտեղի՞ց դա, Եօշի։
֊Մօրաքոյր Հիսակօն է տուել։ Նա այն պատուիրել է Տոկիոյից։
֊Ես ուրախ եմ քեզ համար,֊շունչը տեղն էր բերում Միեկօն։
Եօշիի աչքերը փայլեցին, երբ նա ասաց, որ դա իր համար չէ։ Նա ծիծաղեց, երբ Միեկօյի զարմացած բացեց բերանը։
֊Այն քեզ համար է։
Միեկօն կանգնեց քարացած՝ ամաչելով իր նախանձի համար։
Եօշին ժպտաց․
֊Դու իսկական տաղանդ ես, Միեկօ։ Իսկ իմ բառապատկերները գունատ են եւ թերի։
֊Բայց,֊հակաճառում էր Միեկօն,֊դու չես կարող․․․
֊Ոչ մի բայց,֊կտրեց նրա խօսքը Եօշին։ Ես ցանկանում եմ, որ այս թուղթը քոնը լինի։ Մօրաքոյր Հիսակոն նոյնպէս համաձայն է։ Երդուում եմ։
Երբ Միեկօն չհաւատաց, նա ձեռքերն իրար խփեց․
֊Երդուում եմ։
Վերջապէս, Երբ Միեկոն տեղի տուեց՝ նրանք խաչեցին մատները, երդումը հաստատելու համար։
Դպրոցում, սեղաններն օրիորդ Սուզուկիի դասարանում գեղեցիկ դրուած էին, այնպէս որ աշակերտները հանգիստ նստեն ցածր սեղանների մօտ։ Տասներկու մասնակիցները լուռ նստած էին։
Նրանք աչքերը հառել էին գրատախտակին, որտեղ օրիորդ Սուզուկին պէտք է գրէր բառը։
Միեկոյի ձեռքերը դողում էին, երբ նա թանաքը, թանաքամանը, ջրի ամանը եւ վրձինը դնում էր սեղանին։ Նա թաթախում էր վրձինը թանաքի մէջ, յետոյ նա դադարեց դա անել եւ սեղանին դրեց սպիտակ նուրբ թուղթը։
Օրիորդ Սուզուկին գրեց բառը՝
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Միեկոն փորձում էր կենտրոնանալ եւ նա դադարեց շուրջը մարդկանց տեսնել։ Իր ներսի հեքիաթային ախարհում՝ որտեղ գծերը եւ պատկերները կեանք էին առնում, նա տեսնում էր միայն թուղթն ու վրձինը։ Իր մտքի աչքերով նա նկարում էր իւրաքանչիւր գիծը։ Ընկերութիւնը Եօշին էր։
Իր ողջ սէրը նա դնում էր բառապատկերի մէջ։ Եւ իւրաքանչիւր գիծ լի էր կեանքով եւ էներգիայով։
Միեկօն շատ արագ էր նկարում, նրան իր ձեռքն էր կառավարում։ Եւ նրա վրձինն իրօք պարում էր թղթի վրայ՝ նրան պէտք էր ուղղակի բռնել վրձինը։
Երազների մէջ ճախրելով, Միեկօն թուղթը դրեց օրիորդ Սուզուկիի սեղանին, հագաւ իր տաք վերադրկուն եւ դուրս եկաւ սենեակից։
Նա կանգնել էր բակում, իսկ ցուրտ օդը հարուած էր իր այտերին։ Երջանիկ էր։ Հինգերորդ գանձը կրկին իրն էր։ Կասկած չկար։
Եօշին դուրս վազեց եւ բռնեց իր ձեռքը։
֊Ի՞նչ է պատահել, տարօրինակ տեսք ունես։
Փայլող աչքերով Միեկօն ասաց․
֊Վրձինը պարում էր։ Այն իրօք պարում էր։
֊Դու կը յաղթես,֊բացականչեց Եօշին։
֊Եթէ ես յաղթեմ,֊հանգիստ ասաց Միեկօն,֊դա քո շնորհիւ կը լինի։ Երբ ես մտածում էի ընկերութեան մասին՝ դու եկար մտքից։ Դա այն էր, ինչ ես նկարեցի։
Եօշին ձեռքը դրեց մեծ քարի վրայ։
֊Եթէ դու յաղթես, եւ քո բառապատկերը փակցուի այս քարին,֊ասաց նա տխուր,֊բոլորը քեզ կը յիշեն։ Յատկապէս ես,֊նա բռնեց Միեկոյի ձեռքը։֊Ես քեզ շատ կը կարօտեմ։
Միեկօն արտասուեց, երբ մտածեց ընկերոջը լքելու մասին։
֊Երբ ես այստեղ եկայ, ես միայն ցանկանում էի տուն վերադառնալ։ Իսկ այժմ դժուար է քեզ լքել։
֊Բայց դու կարող ես նամակ գրել,֊ասաց Եօշին պայծառացած,֊Եւ մի գուցէ, դու այստեղ գաս ամառային արձակուրդներին։
֊Այո,֊լացեց Միեկօն,֊եւ մենք կրկին կը գնան լիճ, եւ մեր թաքուն տեղը․․․
֊Եւ կրկին կը սպասենք Թենգուին։
Նրանք կրկին պայթեցին ծիծաղից։ Եւ ձեռք ձեռքի տուած քայլեցին դէպի տուն՝ նուրբ ձեան վրայ թողնելով իրենց ոտնահետքերը։