Changes

Անասնաֆերմա

Ավելացվել է 4 բայտ, 20:51, 19 Հունիսի 2013
/* ԳԼՈՒԽ 6 */
==ԳԼՈՒԽ 6==
:Այդ ամբողջ տարին անասուններն աշխատում էին ստրուկի պես։ Բայց նրանք երջանիկ էին, ջանք ու եռանդ չխնայելով, քանի որ գիտեին, որ այդ աշխատանքի պտուղներն իրենց եւ իրենց նմանների սերունդների համար են եւ ոչ թե՝ անբան ավազակների՝ մարդկային ոհմակի։
:    Ամբողջ գարունն ու ամառը նրանք աշխատեցին շաբաթական վաթսուն ժամ, իսկ օգոստոսին Նապոլեոնը հայտարարեց, որ կիրակի օրերը մինչեւ կեսօր նույնպես կլինեն աշխատանքային։ Այդ օրերի աշխատանքը խստիվ կամավոր էր, սակայն բացակայողների օրաբաժինը կիսով չափ կկրճատվեր։ Դրանով հանդերձ անհրաժեշտ եղավ որոշ ծրագրեր թողնել անավարտ։ Բերքահավաքը նախորդից պակաս հաջող դուրս եկավ, իսկ վաղ ամռանը պտղարմատների համար նախատեսված երկու դաշտը չցանվեցին, որովհետեւ ժամանակին չէին հերկվել։ Կարելի էր կանխատեսել, որ ձմեռը ծանր է անցնելու։
:    Հողմաղացի շինարարությունն անսպասելի դժվարությունների հանգեց։ Ֆերմայում կրաքարի լավ հանք կար, իսկ պահեստներից մեկում՝ բավական քանակությամբ ցեմենտ ու ավազ, այնպես որ շինանյութն շինանյութի պակաս չէր զգացվում։ Սակայն սկզբում անասունները չէին կարողանում լուծել քարերը հարմար կտորների կիսելու հարցը։ Թվում էր, թե դա հնարավոր է միայն քլունգների ու բրիչների օգնությամբ, իսկ անասուններն այդ անել չէին կարող, քանի որ ընդունակ չէին կանգնել հետեւի ոտքերի վրա։ Մի քանի շաբաթվա ապարդյուն փորձերից հետո միայն ինչ֊որ մեկը երկնեց ճիշտ գաղափարը, մասնավորապես՝ օգտագործել ձգողության ուժը։ Քարհանքով մեկ հսկա ապառաժներ էին ցրված, որոնք որպես այդպիսին ոչ մի բանի պիտանի չէին։ Դրանց շուրջը պարաննեց գցելով, բոլոր անասունները՝ կովերը, ձիերը, ոչխարները, ամեն ոք, ով կարող էր պարան բռնել,— վճռական պահերին միանում էին անգամ խոզերը,— կրիայի արագությամբ ապառաժները քաշում էին քարհանքի եզրին ու ցած հրում, մանր կտորների փշրելով։ Բեկորները տեղափոխելն արդեն համեմատաբար հեշտ էր։ Ձիերը քարը տեղափոխում էին սայլերով, իսկ ոչխարները քարշ էին տալիս առանձին բեկորներ։ Մի հին սայլակի լծվելով, իրենց լուման էին ներդնում նույնիսկ Մյուրիելն ու Բենիամինը։ Ամառվա վերջին, երբ արդեն բավականաչափ քար էր կուտակվել, խոզերի վերահսկողությամբ սկսվեց շինարարությունը։
:    Աշխատանքը դանդաղ ու ծանր էր ընթանում։ Հաճախ մի ամբողջ օրվա ուժասպառ ջանքեր էին պահանջվում ընդամենը մեկ ապառաժ վեր հանելու համար, իսկ ցած գցելուց այն երբեմն չէր փշրվում։ Առանց Դմբուզի ոչ մի բան գլուխ չէր գա, նրա ուժը գրեթե հավասար էր մնացած անասունների գումարված զորությանը։ Երբ ապառաժը ցած էր սողում, իսկ անասունները սկսում էին հուսահատ ճչալ, լանջն ի վար սահելով, ամեն անգամ միայն Դմբուզն էր, որ պարանին ուժ տալով կասեցնում էր սողքը։ Ամենքը լցվում էին հիացմունքով, տեսնելով, թե ինչպես նա, կողերը քրտնաթաթախ, սմբակները հողին մխրճելով, հեւալով, քայլ առ քայլ ընթանում էր վեր։ Երեքնուկը նրան բազմիցս զգուշացրել էր, որ խուսափի ուժերի գերլարումից, բայց Դմբուզը նրան ականջ չէր դնում։ Նրա համար իր երկու կարգախոսները՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» եւ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», բավարար պատասխան էին թվում բոլոր հարցերին։ Նա անգամ պայմանավորվել էր, որ աքլորը կես ժամի փոխարեն իրեն արթնացնի մնացածներից քառասունհինգ րոպե շուտ։ Իսկ իր ազատ պահերին, որոնք վերջերս այնքան էլ շատ չէին, նա մենակ գնում էր քարհանք, բեկորներ հավաքում եւ առանց օգնության քարշ տալիս շինհրապարակ։
:    Չնայած աշխատանքի ծանրությանը, անասուններն այդ ամառն այնքան էլ վատ չանցկացրեցին։ Եթե նրանց ստացած կերը Ջոնզի օրերից շատ չէր, համենայն դեպս պակաս էլ չէր։ Սեփական ջանքերով կերակրվելու առավելությունը, առանց հինգ անման անբան մարդկանց ապրուստ ապահովելու անհրաժեշտության, այնքան զգալի էր, որ այն վարկաբեկելու համար չափից շատ ձախողություններ կպահանջվեին։ Բացի այդ շատ բաներում անասունների գործելակերպը մարդկայինից ավելի արդյունավետ էր ու խնայողական։ Օրինակ, քաղհանելու տիպի աշխատանքները կատարվում էին մարդու համար անհասանելի մանրախնդրությամբ։ Դեռ ավելին, քանի որ ոչ մի անասուն այլեւս չէր գողանում, վերացել էր արոտները դաշտերից անջատելու անհրաժեշտությունը, որից խնայվում էր ցանկապատների ու դարպասների նորոգման աշխատանքը։ Չնայած այդ ամենին, աշնան գալուստի հետ սկսեցին նկատվել մի շարք չնախատեսված պակասություններ։ Առաջացավ պարաֆինայուղի, մեխերի, պարանների, շների բլիթների եւ պայտերի պակասորդ, որը հնարավոր չէր բավարարել ֆերմայի միջոցներով։ Ավելի ուշ պահանջվելու էին նաեւ սերմեր ու արհեստական պարարտանյութ, չհաշված բազմապիսի գործիքները եւ, վերջապես՝ հողմաղացի համար մեքենաներ։ Ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես է այդ ամենը ճարվելու։:    Հերթական կիրակի առավոտյան, երբ անասունները հավաքվել էին հրահանգներ ստանալու, Նապոլեոնն ազդարարեց նոր քաղաքականության սկիզբը։ Այսուհետեւ Անասնաֆերման առեւտուր էր անելու հարեւան ֆերմաների հետ, անշուշտ, ոչ թե շահադիտական նկատառումներով, այլ պարզապես հպատապ հրատապ անհրաժեշտություն կազմող որոշ նյութեր ձեռք բերելու համար։ Հողմաղացի կարիքները պետք է գերիշխեն մնացած ամեն ինչի վրա, ասաց նա։ Դա նրան ստիպում է վաճառքի հանել խոտի մեկ դեզ եւ ցորենի բերքի մի մասը, իսկ ավելի ուշ, եթե դրամի կարիք առաջանա, այն կծածկվի ձվերի վաճառքով, որոնք Վիլինգդոնում միշտ լայն պահանջարկ ունեն։ Հավերը, ասաց Նապոլեոնը, պիտի ողջունեն այդ զոհողությունը որպես իրենց հատուկ ներդրում հողմաղացի շինարարության գործին։
:    Անասուններին այս անգամ էլ ինչ֊որ անորոշ անհանգստություն համակեց։ Երբեք գործ չբռնել մարդկանց հետ, երբեք առեւտուր չանել, փողի հետ չշփվել՝ արդյո՞ք Ջոնզին վռնդելուց հետո կայացած ցնծագին Միտինգում նման որոշումներ չէին ընդունվել։ Բոլոր անասունները հիշում էին, որ ընդունվել են, համենայն դեպս նրանց թվում էր, թե հիշում էին։ Չորս երիտասարդ գոճիները, որոնք բողոքել էին Նապոլեոնի կողմից Միտինգների վերացման դեմ, փորձեցին երկչոտ առարկել, բայց շների սարսռազդու գռմռոցը նրանց լռեցրեց։ Ապա, ինչպես միշտ, ոչխարները սկսեցին՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», եւ փոքրիկ թյուրիմացությունը հարթվեց։ Վերջապես Նապոլեոնը բարձրացրեց իր տոտիկը, լռություն պահանջելով, եւ հայտնեց, որ արդեն տեսել է բոլոր անհրաժեշտ պատրաստությունները։ Անասուններից եւ ոչ մեկը կարիք չի ունենա շփվել մարդկանց հետ, որն անկասկած խիստ անցանկալի է։ Նապոլեոնն ամբողջ ծանրությունը վերցնում է իր ուսերին։ Ոմն միստր Վիմփըր, Վիլինգտոնում բնակվող մի փաստաբան, համաձայնվել էր միջնորդ ծառայել Անասնաֆերմայի եւ արտաքին աշխարհի միջեւ, եւ ամեն երկուշաբթի պիտի առավոտյան այցելի ֆերմա հանձնարարություններ ստանալու։ Նապոլեոնն իր ելույթն ավարտեց սովորական կոչով՝ «Կեցցե՛ Անասնաֆերման», եւ «Անգլիայի գազանները» երգելուց հետո, անասունները ցրվեցին։
:    Ավելի ուշ Զռանը ֆերմայով մեկ պտույտ գործեց, փարատելով անասունների կասկածները։ Նա հավաստիացրեց, որ առեւտրի եւ դրամի դեմ որոշում երբեք չի ընդունվել կամ անգամ առաջարկվել։ Այն մաքուր երեւակայության արդյունք է, որի հետքերը, թերեւս, հասնում են Ձնագնդու տարածած հերյուրանքներին։ Անասուններից ոմանք դեռեւս երկմտում էին, բայց Զռանը նրանց կտրուկ հարցրեց՝ «Դուք վստա՞հ եք, ընկերներ, որ այդ ամենը երազում չեք տեսել։ Որտե՞ղ է հիշատակվում նման որոշումը։ Որտե՞ղ է այն արձանագրված»։ Եվ քանի որ միանգամայն ակնհայտ էր, որ նման բան ոչ մի տեղ արձանագրված չէ, անասունները ստիպված էին ընդունել, որ սխալվել են։
:    Ամեն երկուշաբթի միստր Վիմփըրն ըստ պայմանավորվածության այցելում էր ֆերմա։ Նա խարդախ տեսքով ու այտմորուսով փոքրիկ մի մարդ էր, ցածրորակ փաստաբան, սակայն բավականաչափ ճարպիկ, մնացածներից շուտ հասկանալու համար, որ Անասնաձերման Անասնաֆերման միջնորդի կարիք կունենա, եւ որ գործթ գործը եկամտաբեր է։ Անասունները որոշակի երկյուղով էին հետեւոււմ նրա անցուդարձին եւ նրանից հնարավորին չափ խուսափում էին։ Բայց եւ այնպես Նապոլեոնի տեսքը, որը չորեքթաթ հրահանգներ էր տալիս երկու ոտքի վրա կանգնած Վիմփըրին, հպարտությամբ էր լցնում նրանց սրտերը եւ մասամբ հաշտեցնում նոր կարգի հետ։ Նրանց հարաբերությունները մարդկային ցեղի հետ այժմ փոքր֊ինչ այլ էին, քան նախկինում։ Հիմա, երբ Անասնաֆերման բարգավաճում էր, մարդիկ նրան պակաս չէին ատում՝ իրականում ատում էին ավելին։ Ամեն մարդ անսասան հավատում էր, որ ֆերման վաղ թե ուշ կսնանկանա, իսկ հողմաղացի ծրագիրը կձախողի։ Նրանք հավաքվում էին գինետներում ու գրաֆիկների միջոցով փորձում էին իրար ապացուցել, որ հողմաղացն ուզած֊չուզած պիտի փլվի, իսկ եթե անգամ չփլվի, ապա երբեք չի գործելու։ Բայց եւ այնպես, հակառակ իրենց կամքին, նրանք որոշակի հարգանք էին տածում սեփական գործերն արդյունավետ կերպով վարելու անասունների հատկության հանդեպ։ Դրա դրսեւորումներից մեկն այն էր, որ նրանք սկսել էին Անասնաֆերման կոչել իր իսկական անունով, փոխանակ ձեւացնելու, թե այն «Մենըր ֆերմա» է կոչվում։ Նրանք նաեւ դադարել էին օգնել Ջոնզին, որը հրաժարվել էր ֆերման վերագրավելու իր հույսերից եւ տեղափոխվել էր ապրելու ուրիշ երկրամասում։ Վիմփըրին չհաշված, Անասնաֆերման արտաքին աշխարհի հետ դեռ կապեր չէր պահպանում, սակայն համառ լուրեր էին շրջում, որ Նապոլեոնն ուր որ է գործնական համաձայնություն է կնքելու Ֆոքսվուդի միստր Փիլքինգդոնի կամ Փինչֆիլդի միստր Ֆրեդրիքի հետ, սակայն՝ ոչ, նշվում էր, երկուսի հետ միաժամանակ։
:    Մոտավորապես հենց այդ ժամանակ էր, որ խոզերը տեղափոխվեցին բնակելի տունը եւ հաստատվեցին այնտեղ։ Անասուններին վերստին թվաց, որ ժամանակին դրա դեմ ընդունված է եղել բանաձեւ, սակայն Զռանը կրկին կարողացավ նրանց համոզել, որ դա այդպես չէ։ Բացարձակապես անհրաժեշտ է, ասաց նա, որպեսզի խոզերը, որոնք ֆերմայի ուղեղն են, աշխատելու հարմարավետ պայմաններ ունենան։ Բացի այդ Առաջնորդին (վերջերս նա սկսել էր Նապոլեոնին անդրադառնալ «Առաջնորդ» տիտղոսով) ավելի վայել է ապրել տանը, քան գոմում։ Չնայած դրան, այն լուրը, թե խոզերը ոչ միայն ուտում են խոհանոցում եւ հանգստանում հյուրասենյակում, այլ նաեւ քնում անկողիններում, որոշ անասունների մոտ անհանգստություն առաջացրեց։ Դմբուզը սովորականի պես դրան պատասխանեց՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», սակայն Երեքնուկը, որը կարծես թե անկողինների դեմ որոշակի օրենք էր հիշում, գնաց ամբարի մոտ եւ փորձեց վերծանել պատին գրանցված Յոթ պատվիրանները։ Չկարողանալով կարդալ առանձին տառերից ավելին, նա կանչեց Մյուրիելին։
:    — Մյուրիել,— ասաց նա,— կարդա ինձ համար Չորրորդ պատվիրանը։ Այնտեղ ոչինչ չի՞ գրված անկողիններում երբեք չքնելու մասին։
:    — Այստեղ գրված է՝ «Անասունը երբեք չի քնի անկողնում սավանով»։— Վերջապես հայտնեց նա։
:    Զարմանալի է՝ սակայն Երեքնուկը Չորրորդ պատվիրանում սավանների հիշատակություն չէր մտաբերում, բայց քանի որ դա գրված էր պատին, ուրեմն այդպես էլ կար։ Զռանը, որը մի երկու֊երեք շան ուղեկցությամբ պատահաբար անցնում էր կողքով, հարցը լուսաբանեց ճիշտ անկյան տակ։
:    — Ուրեմն դուք, ընկերներ,— ասաց նա,— արդեն լսե՞լ եք, որ մենք, խոզերս, անկողնի մեջ ենք քնում։ Իսկ ի՞նչ կա որ։ Դուք, իհարկե, չէի՞ք կարծում, թե երբեւղ երբեւէ օրենք է եղել անկողինների դեմ։ Անկողին պարզապես նշանակում է քնելու տեղ։ Խոտի խուրձը գոմում փաստորեն նույնպես անկողին է։ Մենք հանել ենք տան անկողինների սավանները եւ քնում ենք վերմակների միջեւ։ Պետք է ասել, որ դրանք շատ հարմարավետ անկողիններ են։ Սակայն ոչ ավել, քան մեզ հարկավոր է, ընկերներ, հաշվի առնելով մեզանից պահանջվող մտավոր աշխատանքը։ Դուք հո չե՞ք ուզում մեզնից խլել մեր հանգիստը, ընկերներ։ Դուք չեք հանդուրժի, որ մենք հոգնածության պատճառով թերանանք մեր պարտականություններում։ Ձեզանից ոչ մեկն, իհարկե, չի ցանկանում Ջոնզի վերադարձը, այդպես չէ՞։
:    Անասուններն իսկույն հավաստեցին նրա իրավացիությունը, եւ անկողիններում քնելու հարցին ոչ ոք այլեւս չանդրադարձավ։ Իսկ երբ որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ այսուհետեւ խոզերն առավոտյան արթնանալու են մնացածներից մեկ ժամ ուշ, այդ հարցով նույնպես ոչ մի գանգատ չեղավ։
:    Աշնանն անասունները հոգնած էին, բայց երջանիկ։ Դժվարին տարուց, խոտի եւ հացահատիկի մի մասը վաճառելուծ հետո անասնակերի ձմռան պաշարն այնքան էլ առատ չէր, բայց հոմաղացը հողմաղացը հատուցում էր այդ ամենը։ Այն համարյա կիսով չափ կառուցված էր։ Բերքահավաքից հետո եղանակը դեռ որոշ ժամա նակ ժամանակ բարենպաստ էր, եւ անասուններն աշխատում էին ավելի եռանդուն, քան երբեւէ, արդարացված համարելով ամբողջ օրը քար կրելը, եթե դրանով հողմաղացի պատերը գեթ մի քիչ պիտի բարձրանային։ Դմբուզը լուսնի լույսի տակ մեկ֊երկու ժամ աշխատում էր անգամ գիշերները։ Ազատ պահերին անասունները ճեմում էին կիսավարտ հողմաղացի շուրջը, զմայլվելով պատերի ուղղաձիգությամբ ու ամրությամբ եւ հիանալով, որ ընդունակ են եղել այդքան տպավորիչ մի կառույց ստեղծել։ Միայն ծեր Բենիամինն էր հրաժարվում հողմաղացով խանդավառվել, չնայած, ինչպես միշտ, ոչինչ չէր ասում, բացի իր առեղծվածային դիտողությունից, որ էշերը երկար չեն ապրում։
:    Նոյեմբերին սկսվեցին հարավ֊արեւմտյան կատաղի քամիները։ Շինարարությունն ընդհատվեց, որովհետեւ ցեմենտ շաղախելու համար օդը չափից ավելի խոնավ էր։ Վերջապես մի գիշեր քամին այնքան սաստկացավ, որ ֆերմայի կառույցները սկսեցին դղրդալ, իսկ ամբարի տանիքից մի քանի կղմինդր պոկվեց։ Հավերն արթնացան, սարսափից կչկչալով՝ նրանք երազում հրացանի հեռավոր կրակոց էին լսել։ Առավոտյան գոմից դուրս գալով, անասունները հայտնաբերեցին, որ դրոշի կայմն ընկած է, իսկ բոստանի ծայրի ծփին բողկի պես արմատախիլ է արված։ Հազիվ էին նրանք հասցրել դա նկատել, երբ բոլորի կոկորդից հուսահատության ճիչ դուրս թռավ։ Նրանց առջեւ սոսկալի մի տեսարան էր։ Հողմաղացն ավերված էր։
:    Մի ընդհանուր մղումով նրանք նետվեցին դեպի բլուրը։ Նապոլեոնը, որը հազվադեպ էր շտապում, վազում էր բոլորի առջեւից։ Այո, նրանց տքնաջան աշխատանքի արդյունքը հավասարեցված էր հողին, այդքան դժվարություններով կտրված ու կրած քարերը թափված էին շուրջ բոլորը։ Չկարողանալով խոսել, բոլորը վշտահար նայում էին ցաքուցրիվ քարերին։ Նապոլեոնը լուռ հետ ու առաջ էր անում, երբեմն հոտոտելով գետինը։ Նրա պոչը տնկվել եւ կտրում կտրուկ տարուբերվում էր, որը լարված մտավոր գործունեություն էր վկայում։ Հանկարծ նա կանգ առավ, ասես որոշում կայացնելով։
:    — Ընկերներ,— ասաց նա անվրդով,— գիտե՞ք թե ո՛վ է սրա պատասխանատուն։ Ո՛վ է այն թշնամին, որը գիշերով եկել ու փլել է մեր հողմաղացը։ ՁՆԱԳՆԴԻ՛Ն։— Հանկարծ բացականչեց նա ամպագոռգոռ մի ձայնով։— Ձնագնդի՛ն է արել այս ամենը։ Քինախնդրությունից դրդված, ցանկանալով լուծել իր անփառունակ արտաքսման վրեժը, այդ դավաճանը գիշերով սպրդել է ներս եւ ավերել է մոտ մեկ տարվա մեր աշխատանքի արդյունքը։ Հենց այստեղ, ընկերներ, ես մահվան եմ դատապարտում Ձնագնդուն։ Երկրորդ կարգի «Հերոս Անասուն» եւ կես բուշել խնձոր կստանա նա, ով իրագործի դատավճիռը։ Մի ամբողջ բուշել խնձոր նրան, ով դավաճանին կենդանի բռնի։
:    Անասուններ Անասուններն անսահման ցնցված էին, իմանալով, որ անգամ Ձնագնդու պես մեկն ընդունակ էր այդ աստիճանի չարագործության։ Լսվեցին վրդովմունքի բացականչություններ, ամեն մեկը սկսեց Ձնագնդուն բռնելու ձեւեր հորինել, եթե վերջինս փորձեր վերադառնալ։ Բլրակից ոչ հեռու համարյա իսկույն խոզի ոտնահետքեր հայտնաբերվեցին։ Դրանք կարծես թե տանում էին ցանկապատի միջի անցքի ուղղությամբ։ Հետքերը հոտոտելով, Նապոլեոնը հայտարարեց որ դրանք Ձնագնդունն են։ Նրա կարծիքով, Ձնագնդին ամենայն հավանականությամբ եկել էր Ֆոքսվուդ ֆերմայի կողմից։:    — Ընկերներ, այլեւս ոչ մի րոպե չենք կորցնում։— Ասաց Նապոլեոնը, հետքերն ուսումնասիրելուր ուսումնասիրելուց հետո։— Անելիք դեռ շատ կա։ Հենց այս առավոտից սկսում ենք հողմաղացի վերականգնումը եւ կշարունակենք ամբողջ ձմեռ, անկախ եղանակից։ Մենք ցույց կտանք այդ ողորմելի դավաճանին, որ մեզ այդքան էլ հեշտ չէ կասեցնել։ Լավ հիշեք, ընկերներ, ոչ ոք չի կարող խափանել մեր ծրագրերը՝ դրանք անշեղորեն կիրագործվեն մինչեւ վերջ։ Առա՛ջ, ընկերներ։ Կեցցե՛ հողմաղացը։ Կեցցե՛ Անասնաֆերման։