Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 101 976 բայտ, 10:49, 20 Հունիսի 2013
==ՍՐՏԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ==
 
 
   Որքան նրանք լողում էին առաջ, այնքան լուսավոր ու տաք էր դառնում։ Շուտով գետը շրջադարձ կատարեց՝ շրջանցելով ձախից զառիթափ բարձրացող ելուստը, որի ստորոտում եռում ու փրփրում էր ջուրը, ափերը դարձան ողորկ, ծառերն աչքից կորան, և Բիլբոյի առջև այսպիսի պատկեր բացվեց․ գետը այստեղ բաժանվում էր հարյուրավոր ոլոր֊մոոր առուների․ ջուրը կանգնած էր կղզյակներով ծածկված ճահիճներում ու գետախորշերում։ Բայց դաշշտավայրի մեջտեղով սովորականի պես համառորեն հոսում էր ուժեղ, արագընթաց գետը։ Իսկ հեռվում, սև գագաթը պատառոտված ամեպերի մեջ, վեր էր խոյանում Սարը։ Այստեղից չէին երևում նրա հարևաններըն ու բլրաշատ մատույցները։ Սարը կանգանծ էր մեկուսի և ճահիճների վրայով նայում էր անտառին։ Ահա նա՝ Մենավոր Լեռը։ Երկար ճանապարհ անցավ Բիլբոն, բազմաթիվ վտանգավոր արկածների հանդիպեց Սարը տեսնելու համար։ Իսկ այժմ Սարն այնպե՜ս դուր չեկավ Բիլբոյին։ Լաստավարների խոսակցություններից Բիլբոն իմացավ, որ արևելքից Սև Անտառ տանող ցամաքային ճանապարհները փակվել են, որ այն ժամանակից ի վեր, ինչ թզուկներն ապրում են լեռներում, երկրաշարժերը փոփոխել են ամբողջ երկիրը, ճահիճներն ու ճմուտները տարածվել, շատացել են։ Արահետներն անհետանում էին, ձիավորներն ու հետիոտները՝ նույնպես, եթե փորձում էին ճանապարհ փնտրել ճահճուտների մեջ։ Սև Անտառի միջոց անցնող արահետը, որով Բեորնի խորհրդով գնում էին թզուկները, արևելյան ծայրում դարձել էր վայրի։ Առայժմ միայն գետն էր միակ հուսալի ճանապարհը Սև Անտառի հյուսիսային եզրից մինչև Սարի հովանու տակ ընկած դաշտավայրը։
 
   Այնպես որ, ինչպես ինքներդ էլ տեսնում եք, Բիլբոն շատ հաջող ընկավ միակ կարգին ճանապարհը։ Եթե նա իմանար, որ իրենց փախուստի մասին լուրը հասել էր Հենդալֆի ականջը, որն այդ միջոցին շատ հեռու էր գտնվում, և նա, իրենց ճակատագրի համար անհանգստացած, վերջացնում է մյուս գործերը և պատրաստվում է որոնելու Տորին և Ընկ․, բավականաչափ կմխիթարվեր։ Սակայն Բիլբոն, տակառի վրա դողալով, անտեղյակ էր այդ բոլորին։ Նա գիտեր միայն, որ գետը ոչ մի կերպ չի վերջանում, որ ինքը սովից մեռնում է, սարսափելի հարբուխ է ընկել, և որ իրեն դուր չի գալիս Սարի չարագուշակտեսքը, որը որքան մոտենում, այնքան բացահայտորեն ավելի անբարյացկամ ու սպառնալից էր նայում իրեն։ Շուտով, սակայն, գետը թեքվեց Հարավ, Սարը մնաց մի կողմ, օրվա վերջում ափերը ժայռոտ դարձան, և գետը, իր բոլոր դեսուդեն փախչող վտակներն ի մի հավաքելով, վերածվեց հզոր, սրընթաց և խոր հոսանքի։ Արևն արդեն մայր էր մտել, երբ, ևս մի կտրուկ շրջադարձ անելով, գետը թափվեց Երկար Լիճը։ Երկար Լիճ․․․ Բիլբոն կարծում էր, որ միայն ծովում է այդքան ջուր լինում։ Լիճը այնքան լայն էր, որ հանդիպակաց ափերը հեռո՛ւ֊հեռավոր էին թվում, և այնքան երկար, որ նրա հյուսիսային ծայրը առհաստարակ չէր երևում։ Միայն քարտեզից Բիլբոն հիշում էր, որ հեռվում, որտեղ առկայծում են Մեծ Արջի աստղերը, Դեյլից դեպի լիճ է իջնում Արագահոս գետը և Անտառայինի հետ միասին լցնում երբեմնի լեռնային հովիտը։ Լճի հարավային ծայրին ջուրը ջրվեժի նման գահավիժում էր ցած, և երկու գետն էլ շտապում էին առաջ, արդեն միասին, դեպի անհայտ երկրներ։ Իրիկնային լռության մեջ ջրվեժի շառաչը որոտի հեռավոր ճայթյունի պես էր հնչում։
 
   Անտառային գետաբերանի մոտ այն տարօրինակ քաղաքն էր կանգնած, որի մասին հիշատակել էին էլֆերը թագավորական մառանում։ Այդ քաղաքը կառուցել էին ոչ թե ցամաքում (թեպետ ափին ինչ֊որ շինություններ երևում էին), այլ ուղղակի լճի վրա։ Այստեղ թափվող գետի ուժգին հոսանքից քաղաքը պաշտպանվում էր ժայռոտ հրվանդանով։ Փայտե լայն կամուրջն ափից տանում էր դեպի բարձր ամուր հենասյուները, որոնց վրա փռվել էր փայտե քաղաքը։ Աշխույժ, գործարար այդ քաղաքը դեռևս հաջողակ էր առևտրի ասպարեզում, ապրանքները Հարավից այստեղ էին բերում գետով, մինչև ջրվեժները, իսկ այնտեղից քաղաք էին ուղարկվում ցամաքով։ Բայց վաղեմի փառավոր ժամանակներում, երբ Հյուսիսում ծաղկում էր Դեյլը, Լճաշեն քաղաքն ավելի հարուստ էր, ավելի հզոր, քան հիմա, նավակների մի ամբողջ նավատորմիղ ուներ՝ ոսկի և զինված ռազմիկներ բարձելու համար։ Այն ժամանակներում պատերազմներ էին լինում և գործեր էին արարվում, որոնց մասին հուշը միայն առասպելներում է մնացել։ Նախկին մեծ քաղաքի ավերակները երևում էին ջրի մեջ, ափի մոտ, երբ լիճը երաշտներից ծանծաղում էր։
 
   Շատ բան էր արդեն մոռացվել, չնայած մարդիկ հին երգեր էին երգում Սարի տերերի՝ թզուկների մասին, Դյուրին ցեղի թագավորներ Տրորի և Տրեյնի մասին, վիշապի հայտնվելու և Դեյլի տիրակալների կործանման մասին։ Երգում էին նաև այն մասին, որ մի գեղեցիկ օր Տրորն ու Տրեյնը կվերադառնան, և այն ժամանակ ոսկին Սարի դարպասներից գետի պես կհոսի, ամբողջ երկիրը կթնդա նոր երգերով և ուրախ ծիծաղով։ Բայց առասպելը՝ առասպել, իսկ գործը՝ գործ, և առօրյա կյանքն ընթանում էր իր սովորական հունով։
 
   Լճի վրա լաստանավը տեսնելուն պես հենասյուներից մակույնկներ անջատվեցին, լաստավարներին ձայն տվեցին, սրանք ճոպանները նետեցին, նավակների թիերն աշխուժորեն գործի անցան, լաստանավը դուրս քաշեցին սրընթաց հոսանքից և տարան բարձր հրվանդանի ետևը՝ գետախորշը։ Այնտեղ կապեցին կամրջին։ Շուտով պետք է Հարավից մարդիկ ժամանեին և տակառների մի մասը տանեին իրենց հետ, իսկ մյուս մասը՝ լցնեին մթերքով, որպեսզի դրանք նորից գետով ուղարկեին վերև՝ անտառային էլֆերի պալատը։ Առայժմ տակառները մնացին ջրի վրա ճոճվելու, իսկ լաստավարներն ու մակույկավարները գնացին Լճաշեն քաղաքում քեֆ անելու։
 
   Այ թե կզարմանային նրանք, տեսնելով, թե ինչ էր կատարվում ափին իրենց գնալուց հետո, երբ մութն ընկավ։ Ամենից առաջ Բիլբոն կտրեց պարանները, մի տակառ գլորեց ցամաք և բաց արեց։ Տնքոցներ լսվեցին, և այնտեղից ամենախղճալի տեսքով մի թզուկ դուրս եկավ։ Գզուզ մորուքի մեջ թաց ծղոտ էր մնացել, ամբողջ մարմինն այտուցվել ու ցավում էր, և նա այնքան ծեծկված էր ու ջարդված, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Նա մի քանի քայլ արեց եպի ափ և իսկույն էլ տնքոցով փլվեց ավազների վրա։ Նա սոված շան տեսք ուներ, որին կապել են բնում ու մի շաբաթ մոռացել։ Դա Տորինն էր, և նրան ճանաչել կարող էիք միայն ոսկե շղթայից ու մի ժամանակ երկնագույն, իսկ հիմա կեղտոտ ու պատառոտված, խունացած, արծաթե ծոպով կնգուղից։ Բավական ուշ նա սկսեց քիչումիչ քաղաքավարի խոսել հոբիտի հետ։
 
   ― Դե ինչ, դուք ո՞ղջ եք, թե ոչ,― հարցրեց վերջապես Բիլբոն բավականին ջղայնացած։ Նա, երկևում է, մոռացել էր, որ ախր ինքը հասցրել է մեկ անգամ կուշտ ուտել, ամբողջ ժամանակ ազատ շարժել է ձեռքերն ու ոտքերը ու քեֆն ուզածի պես շնչել։― Ազատության մեջ չե՞ք, ինչ է։ Եթե ուզում եք ուտել և մտադիր եք շարունակել ձեր հիմար ձեռնարկությունը (այո՛, այո՛, ձեր, և ոչ թե իմ), ապա ձեռքերով ինքներդ ձեզ թփթփացրեք, ոտքներդ լավ շփեց և աշխատեք օգնել ինձ՝ մնացածներին հանելու, քանի դեռ ժամանակ ունենք․․․
 
   Տորինն, իհարկե, ենթարկվելով բանականությանը, տնքոցով վեր կացավ և, աստված օգնել համարի, իբրև թե օգնեց Բիլբոյին։ Նրանց համար հեշտ չէր մթության մեջ, սառը ջրում տնտնալով գտնել, թե որ տակառներում են նստած թզուկները։ Տկտկացնելուն և կանչերին արձագանքեցին միայն վեցը։ Նրանց տակառների բերանները բացեցին և օգնեցին ափ դուրս գալ, ու նրանք տեղնուտեղը տնքտնքալով ու ախուվախով փռվեցին ավազներին։ Այն աստիճան էին նրանք թրջված, կծկված ու ջարդված, որ չէին կարող ինչպես հարկն է զգալ իրենց փրկվածությունը և երախտագիտության զգացում ապրել փրկարարի նկատմամբ։
 
   Դվալինն ու Բալինը բոլորից շատ էին տուժել, և նրանցից օգնություն սպասելն անօգուտ էր։ Բիֆուրն ու Բոֆուրը ավելի չոր էին ու ավելի քիչ վնասված, բայց չնայած դրան պառկեցին ավազին և չէին ուզում վեր կենալ․ Ֆիլին ու Կիլին, նրանցից երիտասարդ և փոքրիկ տակառներում մեծ քանակությամբ ծղոտի մեջ խնամքով փաթեթավորված լինելով, բավական բարետես դուրս եկան․ նրանք ընդամենը մի քանի կապտուկներով էին սահմանափակվել, իսկ ոտքերի ու ձեռքերի ուռածությունը շուտով իջավ։
 
   ― Այնքան եմ խնձորի հոտ քաշել, որ ամբողջ կյանքումս բավական է,― ասաց Ֆիլին։― Տակառում խնձորի այնպիսի բուրմունք էր․․․ Անվերջ խնձորի հոտ շնչել, երբ շարժվել չես կարող, երբ մինչև ոսկորդներդ սառել ես, և սովը տանջում է քեզ՝ խելագարվելու բան է։ Ես հիմա կուտեի ու կուտեի ինչ ասես, առանց կանգ առնելու, բայց խնձոր բերանս չեմ դնի։
 
   Ֆիլին ու Կիլին հաճույքով սկսեցին օգնել, և շուտով մնացած թզուկներին ափ հանեցին։ Գիրուկ Բոմբուրը ոչ այն է քնած էր, ոչ այն է ուշագնաց էր։ Դորին, Նորին, Օրին, Օյնը և Գլոյնը շատ ջուր էին կուլ տվել և համարյա կիսամեռ էին, ստիպված եղան նրանց գրկած տեղափոխել ափ։
 
   ― Եվ այսպես, մենք իրար գլխի հավաքվեցինք,― ասաց Տորինը։― Ըստ երևույթին դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք ճակատագրին և միստր Բեգինսին։ Նա, անտարակույս, վաստակել է մեր երախտագիտությունը, չնայած ցավալի է, որ նա տեղափոխման ավելի հարմար ձև չէր գտել։ Այսուամենայնիվ, մեկ անգամ էլ պատրաստ ենք ձեզ ծառայելու, միստր Բեգինս։ Երախտագիտությունը մենք իսկականից կզգանք, երբ կուտենք և ուշքի կգանք։ Իսկ այժմ՝ ի՞նչ ենք անելու․․․
 
   ― Առաջարկում եմ գնալ Լճաշեն քաղաքը, ― պատասխանեց Բիլբոն։― Ուրիշ ի՞նչ։
 
   Ուրիշ ոչինչ չէր մնում, և, մնացածներին թողնելով ափին, Տորինը, Ֆիլին, Կիլին և հոբիտը լճի երկարությամբ ուղղվեցին դեպի կամուրջը։ Կամուրջի մոտ պահակներ էին կանգնած, բայց նրանք շատ էլ զգոն չէին հսկում, քանի որ վաղուց արդեն անհանգստանալու առիթ չէր եղել։ Եթե չհաշվենք անտառային էլֆերի հետ առանձին վեճերը՝ գետից օգտվելու համար մաքսի կապակցությամբ, նրանք իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին։ Մերձակայքում այլևս ոչ ոք չէր ապրում։ Երիտասարդներից ոմանք ընդհանրապես կասկածում էին վիշապի գոյությանը և ծիծաղում էին իրենց տատիկների ու պապիկների վրա, որոնք պնդում էին, թե իբր ջահել ժամանակ տեսել են քաղաքի վրայով թռչող վիշապին։ Զարմանալի է, որ պահակները խմում ու զվարճանում էին պահակատան օջախի մոտ և չէին լսում, թե ինչպես են բացել տակառները, չէին լսել չորս լրտեսների քայլերի ձայնը։ Նրանք ուղղակի շշմեցին, երբ ներս մտավ Տորին Օուքենշիլդը։
 
   ― Ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում,― գոռացին նրանք՝ տեղներից վեր թռնելով ու ձեռքերը զենքերին գցելով։
 
   ― Ես Տորինն են, Տրեյնի որդին, Տրորի թոռը, Սարատակի թագավորը,― հպարտությամբ պատասխանեց թզուկը, և այդ պահին նա իսկապես էլ արքայական տեսք ուներ, չնայած պատառոտված հագուստին ու կեղտոտված կնգուղին։ Ոսկին փայլում էր նրա օձիքի ու գոտու վրա, աչքերը վառվում էին ներքին, խորհրդավոր կրակով։― Ես վերադարձել եմ։ Ուզում եմ տեսնել ձեր քաղաքագլխին։
 
   Պահակներն աննկարագրելի հուզմունքի մեջ ընկան։ Նրանք, որ ավելի հիմար էին, պահակատնից դուրս փախան, կարծես թե սպասում էին գետով հոսող ոսկի տեսնել։ Կապիտանն առաջ եկավ։
 
   ― Իսկ սրա՞նք ովքեր են,― հարցրեց նա՝ Ֆիլիին, Կիլիին և Բիբլոյին ցույց տալով։
 
   ― Իմ հոր աղջկա որդիները,― պատասխանեց Տորինը,― Ֆիլին և Կիլին՝ Դյուրինի ցեղից։ Իսկ սա միստր Բեգինսն է։ Արևմուտքից է եկել մեզ հետ։
 
   ― Եթե դուք խաղաղությամբ եք եկել, զենքերը ցած դրեց,― պահանջեց կապիտանը։
 
   ― Մեզ մետ զենք չկա,― պատասխանեց Տորինը, և դա համարյա թե ճիշտ էր։ Թզուկների դանակները վերցրել էին անտառային էլֆերը, Օրկրիստը՝ նույնպես։ Ճիշտ է, Բիլբոյի մոտ մնում էր դաշույնը, բայց, ինչպես միշտ, թաքցրած էր հագուստի տակ, և Բիլբոն լռեց։― Ինչներիս է պետք զենքը, երբ վերադարձել ենք մեր թագավորությունը, ինչպես կանխագուշակված է հնում։ Ասենք, մենք չէինք էլ կարող կռվել այս բազում ամբոխի դեմ։ ՈՒղեկցեք մեզ ձեր քաղաքագլխի մոտ։
 
   ― Նա խնջույքի է,― առարկեց կապիտանը։
 
   ― Առավել ևս, ուղեկցեք,― պայթեց Ֆիլին, որին այս ձևականությունները ձանձրացրին։― Մենք հոգնած ենք, երկար ճանապարհից հետո ուտել ենք ուզում, հիվանդներ ունենք։ Արագացրեք, թե չէ տեսեք, որ ձեր քաղաքագլուխը ինչպես պետք է չշշպռի ձեզ։
 
   ― Լավ, հետևեցեք ինձ,― վերջնականապես համաձայնեց կապիտանը և վեց զինվորի ուղեկցությամբ նրանց անցկացրեց կամուրջը, դարպասը և դուրս բերեց գլխավոր հրախարակ։ Ասենք, հրապարակ ասվածը նույնպս ջուր էր, և դրա շուրջը, բարձր ցցագերանների վրա, օղակաձև շարված էին ավելի մեծ տներ։ Հետո նրանք անցան մինչև փայտե առափը, որից դեպի ջուրն էր իջնում բազմաթիվ աստիճաններով սանդուղքը։ Մի ամենամեծ տան մեջ (դա քաղաքապետարանն էր) փայլում էին կրակները և ձայների գվվոց էր լսվում։ Նրանք ներս մտան և լույսից կուրացած կանգ առան՝ նայելով երկար սեղաններին ու դրանց շուրջը նստած մարդկանց։
 
   ― Ես Տորինն եմ, Տրեյնի որդին, Տրորի թոռը, Սարատակի թագավորը․․․ Ես վերադարձել եմ,― բացականչեց Տորինը հենց շեմից, որպեսզի կանխի կապիտանին։
 
   Բոլորը տեղներից վեր թռան։ Քաղաքագլուխը նույնպես ելավ բազկաթոռից։ Բայց ոչ ոք այնքան զարմացած չէր, որքան էլֆ֊լաստավարները, որ նստած էին դահլիճի հեռավոր անկյունում։ Նրանք խռնվեցին սեղանի շուրջը և գոռացին․
 
   ― Դրանք մեր թագավորի գերիներն են, նրանք փախել են բանտից։ Այդ շրջմոլիկները չցանկացան բացատրել, թե իրենց ովքեր են և ինչու են չափչփում անտառն ու վախեցնում մեր էլֆերին։
 
   ― Դա ճի՞շտ է,― հարցրեց քաղաքագլուխը։ Անկեղծ ասած, նա այնքան էլ չէր հավատում Սարատակի թագավորի վերադարձին (եթե, իհարկե, այդպիսին առհասարակ գոյություն ուներ)։
 
   ― Ճիշտն այն է, որ մեզ անօրինաբար բռնեցին ու էլֆերի թագավորի հրամանով զնդանում փակեցին առանց որևէ առիթի։ Մենք ճանապարհորդություն էինք կատարում դեպի մեր երկիրը,― պատասխանեց Տորինը։― Բայց ոչ մի կողպեք և ոչ մի փականք չեն կարող արգելք հանդիսանալ թագավորի վերադարձին, որ հնուց է գուշակված։ Որքան ինձ հայտնի է, ձեր քաղաքը անտառային էլֆերի թագավորության մեջ չի մտնում։ Ես խոսում եմ Լճաշենի քաղաքագլխի հետ և ոչ թե էլֆ թագավորի լաստավարների հետ։
 
   Քաղաքագլուխը տարակուսեց և հարցական նայեց խնջույքավորներին։ Էլֆերի թագավորն այս կողմերում հզոր տիրակալ էր համարվում։ Քաղաքագլուխը չէր ուզում նրա հետ գժտվել, բացի դրանից մեծ նշանակություն չէր տալիս հին երգերին։ Նրան հետաքրքրում էին առևտուրը, մաքսը, բեռները, ոսկին, սրանց օգուտը լավ էր հասկանում, որի շնորհիվ էլ գրավում էր իր այժմյան պաշտոնը։ Բայց մյուսներն այլ կարծիքի էին, և հարցը շատ արագ լուծվեց անկախ քաղաքագլխից։ Նորությունը տարածվեց հրդեհի արագությամբ։ Քաղաքապետարանում և դրսում ողջույնի բացականչություններ էին հնչում, ափից վազող ոտքերի թփթոց էր լսվում։ Ինչ֊որ մեկը մի հին երգ սկսեց, որտեղ պատմվում էր Սարատակի թագավորի վերադարձի մասին (այն, որ վերադարձել էր ոչ թե Տրորն ինքը, այլ թոռը, նրանց չէր հուզում), ինչ֊որ մեկը ձայնարկեց, և երգը թևածեց լճի վրա․
 
   Շրջակա բոլոր սարերի արքան,
   Քարանձավների, ժայռերի արքան
   Վերջապես նորից տիրացավ գահին,
   Ու մենք ուրախ ենք, երջանիկ այնքան։
 
   Արքայի թագը կշողա նորից
   Ադամանդներով, քարերով անգին,
   Եվ ամենուրեք, և ամենուրեք
   Հին ու հարազատ երգեր կերգեն։
 
   Ազատ կխշշան ծառերը բոլոր,
   Խոտը կշրշա զարթունքի խոսքեր,
   Դեպի դաշտերը, հեռաստանները
   Կվազեն նորից գետերը ոսկե։
 
   Հողը կնայի լճակ աչքերով,
   Հողը կշնչի, հողը կծաղկի
   Եվ այսուհետև ոչ խռովություն,
   Ոչ էլ գժտություն ու վեճ կծագի։
 
   Ահա այսպիսի խոսքեր կային այդ երգում, միայն թե այն ավելի երկար էր ու խառնվում էր ճիչերին, տավիղների ու ջութակների հնչյուններին։ Իսկականից այդպիսի հուզմունքը քաղաքում չէր հիշում նույնիսկ ծերերից ամենածերը։ Անտառային էլֆերը նույնպես զարմացան տեղի ունեցածից և մի քիչ վախեցան։ Ախր նրանք չգիտեին, թե ինչպես է փախել Տորինը, և մտածեցին, որ իրենց թագավորը լուրջ սխալ է թույլ տվել։ Ինչ վերաբերում է քաղաքագլխին, ապա նա բարվոք համարեց ունկնդրել ժողովրդի ձայնին և, թեկուզ ժամանակավոր, ձևացնել, թե հավատում է Տորինին ու նրա բարբաջանքներին։ Նա Տորինին զիջեց իր մեջ բազկաթոռը և Ֆիլիին ու Կիլիին նստացրեց նրա կողքին, պատվավոր տեղում։ Նույնիսկ Բիլբոյին տեղ հատկացրին սեղանի գլխավերևում, և ընդհանուր խժդժության մեջ ոչ ոք չխնդրեց նրան բացատրել՝ իսկ ինքը որտեղից է հայտնվել (չէ՞ որ նրա մասին երգերում նույնիսկ ամենահեռավոր ակնարկն անգամ չկար)։
 
   Շուտով համընդհանուր ցնծության մեջ քաղաք բերեցին նաև մնացած թզուկներին․ վնասվածքներն ու քերծվածքները վիրակապեցին, կերակրեցին, բնակարաններ տրամարդեցին և սիրաշահեցին ամենահրաշալի ու ամենասպառիչ կերպով։ Տորինին իր խմբով տեղավորեցին մի մեծ տան մեջ, մակույկներ ու թիավարներ տրամադրեցին, ամբողջ օրերով նրանց տան առաջ ժողովուրդ էր հավաքվում և երգեր երգում․ բավական էր թզուկներից որևէ մեկը քիթը դուրս հաներ, նրան ջերմորեն ողջունում էին։ Երգում էին գլխավորապես հին երգեր, բայց հանդիպում էին և բոլորովին նորերը, որտեղ համոզվածությամբ խոսվում էր վիշապի մոտալուտ կործանման և այն մասին, թե ուր որ է գետով դեպի Լճաշեն կլողան թանկարժեք նվերներով բեռնված նավերը։ Այդ նոր երգերի ոգեշնչոն ինքը քաղաքագլուխն էր, բայց դա թզուկներին առանձնապես հաիցմունք չէր պատճառում։ Այդ ընթացքում նրանք ապրում էին լիության մեջ, լավ կերան, գիրացան և ուժ հավաքեցին։ Իսկապես, մեկ շաբաթ անց նրանք լրիվ կազդուրվել էին, հրաշալի կտորներից նոր հագուստներ հագել, յուրաքանչյուրն իր սիրած գույնի, մորուքները սանրված էին ու խնամված, թզուկները շատ գոռոզ էին պահում իրենց, իսկ Տորինն այնպիսի հպարտությամբ էր քայլում, ասես թե արդեն ետ էր նվաճել իր թագավորությունն ու Սմոգին կտոր֊կտոր արել։ Այ այստեղ էր, որ, ինչպես և կռահում էր Բիլբոն, թզուկների երախտագիտությունն ու հարգանքը փոքրիկ հոբիտի նկատմամբ սկսեց օրեցօր աճել։ Այլևս ոչ ոք չէր փնթփնթում, ոչ ոք չէր տրտնջում։ Նրանք խմում էին հոբիտի առողջության կենացը, թփթփացնում մեջքին և առհասարակ ամեն կերպ նրան շրջապատում էին հոգածությամբ։ Դա շատ տեղին էր, որովհետև Բիլբոյի տրամարդությունը շատ վատ էր։ Նա չէր կարողանում մոռանալ Սարի չարագույժ տեսքը, չէր դադարում մտածել վիշապի մասին և, բացի դրանից, խիստ մրսած էր։ Երեք օր շարունակ նա փռշտում ու հազում էր, իսկ երբ սկսեց դուրս գալ, միևնույն է, խնջույքներում նրա ճառերը սահմանափակվում էին «ինձ խիշտ հաշելի է» բառերով։
 
   Այդ ընթացքում անտառի էլֆերը բեռներով լողացին տուն և իրենց լուրերով ցնցեցին ողջ պալատը։ Ես այդպես էլ չգիտեմ, թե ինչ պատահեց պահակապետին ու ծառայապետին։ Թզուկներից ոչ ոք Լճաշենում գտնվելու ընթացքում, բնական է, մի խոսք անգամ բերանից բաց չթողեց բանալիների և տակառների մասին, և Բիլբոն էլ ոչ մի անգամ չդրեց մատանին։ Բայց էլֆերը որոշ բան կռահում էին, թեպետ միստր Բեգինսն առաջվա պես հանելուկ էր նրանց համար։ Ինչ էլ որ լիներ, թագավորն այժմ գիտեր, թե ինչու էին բարեհաճել այստեղ թզուկները, և ինքն իրեն ասաց․ «Այդպե՜ս, այդպե՜ս․․․ Տեսնենք․․․ Միևնույն է, առանց իմ գիտության Սև Անտառով նրանք ոչ մի գանձ չեն կարողանա անցկացնել։ Ավելի շուտ նրանց վերջը վատ կլինի, և տեղն է դրանց»։ Թագավորը բոլորովին չէր հավատում, թե թզուկները կուզենան կռվել և կկարողանան հաղթել այնպիսի փորձված վիշապի, ինչպիսին Սմոգն էր, և խիստ կասկածում էր, որ նրանք գողության փորձ կանեն։ Սա վկայում էր նրա խորաթափանցության մասին, որը պակասում էր Լճաշեն քաղաքի մարդկանց, չնայած, ինչպես վերջում կտեսնենք, թագաորն այնքան էլ իրավացի չէր։ Իր լրտեսներին ուղարկելով լիճ և ավելի հեռու, Սարին այնքան մոտիկ, որքան թույլ էր տալիս վիշապի հանդեպ ունեցած վախը, էլֆերի թագավորն սկսեց սպասել։
 
   Երկրորդ շաբաթվա վերջում Տորինը ճանապարհի պատրաստություն տեսավ։ Քանի դեռ բնակիչների ոգևորությունը չէր սառել, հարկավոր էր նրանց օգնությունն ապահովել։ Ձգձգելը վտանգավոր էր։ Նա դիմեց քաղաքագլխին ու նրա խորհրդականներին և հայտարարեց, թե ժամանակն է, որ շարունակեն իրենց ճանապարհը։
 
   Այստեղ ամբողջ ժամանակվա ընթացքում առաջին անգամ քաղաքագլուխը զարմացավ և մի քիչ էլ վախեցավ։ Նա մտածմունքների մեջ ընկավ․ հանկարծ Տորինն իսկապես նախկին թագավորների շառավիղներից է։ Նրա մտքով էլ չէր անցել, թե թզուկները սիրտ կանեն Սմոգի դեմ գնալ։ Նա կարծում էր, թե սրանք խաբեբաներ են, որոնց վաղ թե ուշ կմերկացնեն ու կվռնդեն։ Նա սխալվում էր։ Ախր Տորինն իսկապես Սարատակի թագավորի թոռն էր, իսկ ազնվատոհմիկ թզուկն ինչ ասես չէր անի, եթե մտքին դրել էր վրեժխնդիր լինել կամ ետ խլել իր սեփականությունը։ Բայց քաղաքագլուխը նաև ուրախացավ, որ թզուկները գնում են։ Նրանց պահել էժան չէր նստում, սրանց օրոք կյանքը վերածվել էր մի իսկական անվերջանալի տոնախմբության, իսկ գործերը մնում էին։ «Թող գնան իրենց համար, խցկվեն Սմոգի մոտ, տեսնենք նա սրանց ոնց կդիմավորի»,― մտածեց նա։ Իսկ բարձրաձայն ասաց․
 
   ― Դե, հասկանալի է, ով Տորին, որդի Տրեյնի, թոռ Տրորի․․․ Դու պարզպաես պարտավոր ես ետ խլել քո գանձերը։ Ծերունիների կանխագուշակած ժամը հասել է։ Ինչով կարող ենք, նրանով էլ կօգնենք, բայց դե դուք էլ մեզ երախտահատույց կլինեք, երբ ետ կնվաճեք թագավորությունը։
 
   Եվ ահա մի աշնանային ցուրտ օր, երբ փչում էր սառը քամին ու ծառերից թափվում էին տերևները, երեք մեծ նավակներ հեռացան Լճաշեն քաղաքից՝ տանելով թիավարներին, թզուկներին, միստր Բեգինսին և մթերքի ահագին պաշարներ։ Քաղաքագլուխն ու նրա խորհրդականները դուրս էին եկել քաղաքապետարանի աստիճանների վրա, որպեսզի նրանց բարի ճանապարհ մաղթեն։ Քաղաքի բնակիչները նրանց ետևից երգեր երգեցին, ջուրն իջան չներկված թիակները, նավակները շարժվեցին դեպի Հյուսի։ Սկսվեց երկար ճանապարհորդության վերջին փուլը։
 
   Եվ միակը, որ տխուր էր ու դժբախտ, դա Բիլբոն էր։
 
 
==ՇԵՄՔԻՆ==
 
   Երկու օրում նրանք կտրեցին Երկար Լիճը և դուրս եկան Արագահոս գետը։ Այժմ Մենավոր Լեռը ուղիղ նրանց առջևում էր։ Հոսանքին հակառակ լողալը դժվար էր։ Երրորդ օրվա վերջում մի քանի մղոն վեր բարձրանալով, նրանք լողացին ձախ, դեպի արևմտյան ափը, և ցամաք դուրս եկան։ Այստեղ նրանց սպասում էին նախօրոք ուղարկված մարդիկ ու մթերքներով և անհրաժեշտ այլ բաներով բեռնված պոնիներ։ Թզուկները որքան կարող էին բարձեցին պոնիներին, մնացածները դարսեցին վրանի մեջ։ Լճաշեն քաղաքի մարդիկ, որ բերել էին պոնիներին, չհամաձայնվեցին նույնիսկ մեկ գիշեր օթևանել Սարին այդքան մոտիկ։
 
   ― Կսպասենք, մինչև որ երգերն իրականանան,― ասացին նրանք։
 
   Այդ վայրի տեղում ավելի հեշտ էր վիշապին հավատալ, քան Տորինին։ Վրանում գտնվող մթերքի պաշարներն, ըստ էության, պահպանելու հարկ չկար, քանի որ տեղանքն անմարդաբնակ էր։ Դրա համար էլ ուղեկցողների խումբը թողեց դրանք և բռնեց ետդարձի ճանապարհը։
 
   Մեր ճանապարհորդները տագնապալի գիշեր անցկացրին և մի քիչ ընկճված էին։ Հաջորդ օրը նրանք հեծան պոնիներն ու շարունակեցին ճանապարհը։ Բալինն ու Բիլբոն, որ վերջից էին գնում, սանձին բռնած տանում էին երկու ծանր բեռնված պոնի, մնացածները առջևում արահետ էին բաց անում, քանի որ ճանապարհ չկար։ Նրանք ուղղություն վերցրին Արագահոս գետից դեպի հյուսիս֊արևմուտք և քանի գնում, մոտենում էին Մենավոր Լեռան դուրս ցցված թևին։ Ճանապարհորդներն ընթանում էին լուռ ու անխոս։ Վերջացան ծիծաղը, տավիղի նվագն ու երգեցողությունը, այն գոռոզ հույսերը, որ խլրտում էին նրանց հոգում, մինչև նրանք լչի վրա հնագույն երգեր էին ունկնդրում, մարեցին, դրանց փոխարինեց անթափանց խավարը։ Նրանք գիտեին, որ ճանապարհորդությունն իր ավարտին է մոտենում, իսկ այդ ավարտը կարող է սարսափելի լինել։ Շրջապատող բնությունն աղքատիկ ու միապաղաղ դարձավ, գույները խամրեցին, այն դիպքում, երբ Տորինի խոսքերով, մի ժամանակ դրանք աչքի էին ընկնում իրենց թարմությամբ ու բազմազանությամբ։ Խոտը նոսրացավ, ծառերն ու թփերը անհետացան, նրանց տեղը մնացին սևացած, ծուռումուռ կոճղեր։ Ճամփորդները հասան Վիշապի Ամայություն, և հասան, երբ տարին վերջանում էր։ Նրանք մոտեցան Սարի ստորոտին, առանց որևէ վտանգավոր բանի հանդիպելու։ Սարը խոյանում էր ուղիղ նրանց վերևում, գորշ և զզվելի։ Ճամփորդները ճամբարը հիմնեցին մեծ թևի արևմտյան լանջին, որ վերջանում էր Ագռավի Բարձունք կոչվող բլրով։ Այստեղ ինչ֊որ ժամանակ պահակակետ էր գտնվում, բայց նրանք առայժմ չհամարձակվեցին բարձրանալու այնտեղ․ դա մի չափազանց լերկ վայր էր։
 
   Սարի արևմտյան կողմում գաղտնի մուտքը փնտրելուց առաջ Տորինը հետախույզների ջոկատ ուղարկեց հարավային լանջը, որտեղ պետք է գտնվեր Գլխավոր դարպասը։ Դրա համար նա ընտրեց Բալիին, Ֆիլիին, Կիլիին և Բիլբոյին։ Սրանք գորշ, անկենդան քարափների երկարությամբ գնալով հասան Ագռավի Բարձունքի ստորոտը։ Այնտեղ Արագահոս գետը, մի լայն պտույտ գործելով հովտում, որտեղ մի ժամանակ գտնվում էր Դեյլը, Սարից գնում էր լճի կողմը, վարար ու աղմկոտ, ինչպես բոլոր լեռնային գետերը։ Նրա լերկ ու ժայռոտ ափերը կտրուկ թեքությամբ իջնում էին դեպի վտակը։ Վերևից, նեղ գետի վրայով նայելով, նրանք ընդարձակ հովտում ամրոցի պատերի, աշտարակների և հինավուրց շինությունների սևին տվող ավերակներ տեսան։
 
   ― Ահա այն ամենը, ինչ մնացել է Դեյլ քաղաքից,― խոսեց Բալինը։― Լեռան լանջերը մի ժամանակ կանաչին էին տալիս անտառներից, հովիտը լիառատ էր ու աչք շոյող, քաղաքում զանգերի ղողանջն էր հնչում։
 
   Բալինի ձայնը տխուր էր, դեմքը մռայլվել էր․ նա ուղեկցում էր Տորինին այն օրը, երբ հայտնվեց վիշապը։
 
   Նրանք սիրտ չարեցին առաջ գնալ, այլ լեռնաճյուղը շրջանցեցին և, մի մեծ քարի ետևը թաքնվելով, գլուխները դուրս հանեցին։ Նրանք մի սև անցք տեսան բարձր պատի մեջ։ Դա Գլխավոր դարպասն էր։ Այնտեղից դուրս էր վազում Արագահոս գետը և այդ նույն տեղից էլ գոլորշի ու սև ծուխ էր ժայթքում։ Շուրջն ամեն ինչ անշարժ էր, շարժվում էին միայն գոլորշին, ջուրը, մեկ֊մեկ էլ մռայլ չարագուշակ ագռավն էր թևածում։ Լռությունը խախտում էր միայն քարերի միջով վազող գետի աղմուկը և խռպոտ կռկռոցը։ Բալինը սարսռեց․
 
   ― Ետ դառնանք,― ասաց նա։― Այստեղ անելիք չունենք։ Ինձ բնավ դուր չեն գալիս էդ զզվելի թռչունները, դրանք թշնամական լրտեսների են նմանվում։
 
   ― Իսկ վիշապը, ուրեմն կենդանի է, նստած է սարի տակ, ինչ֊որ տեղ, եթե ծխից դատելու լինենք,― ավելացրեց հոբիտը։
 
   ― Ամենայն հավանականությամբ դու ճիշտ ես, թեպետ ծուխը դեռ ոչինչ չի ապացուցում,― առարկեց Բալինը։― Եթե նույնիսկ վիշապը թռել է կամ թաքնվել լանջերից մեկում, որսի հետևելու համար, ապա ծուխն ու գոլորշին, երևի, կշարունակվեն դուրս գալ։ Երևի Սարի ընդերքը լեփլեցուն է դրա գարշահոտ գոլորշիներով։
 
   Ընկճված ջանալով չաղմկել, ագռավների կռկռոցի ուղեկցությամբ նրանք վերադարձան ճամբար։ դեռ բոլորովին վերջերս, հունիսին, նրանք հյուրընկալվել էին Էլրոնդի գեղատեսիլ տանը․ հիմա նոր֊նոր աշուն էր սկսվում, բայց թվում էր, թե մի ամբողջ դար է անցել։ Նրանք հայտնվեցին անմարդաբնակ, լքված տեղում՝ օգնության ոչ մի հույս չունենալով։ Նրանց ճամփորդությունն ավարտվել էր, բայց արկածների վերջը առաջվա պես հեռու էր, իսկ արիությունն ու տոկունությունը կարող էին բավականացնել շատ կարճ ժամանակով։
 
   Որքան էլ տարօրինակ է, բայց միստր Բեգինսի մոտ դրանցից ավելի շատ էր մնացել, քան մյուսների մոտ։ Նա հաճախ էր Տորինից վերցնում քարտեզն ու զննում, խորհրդածելով սեպագրերի ու լուսնատառերի նշանակության մասին։ Հենցնա էր, թր թզուկներին ստիպեց սկսել գաղտնի դռան վտանգավոր որոնումներն արևմտյան լանջերին։ Նրանք ճամբարը տեղափոխեցին երկար նեղ հովիտը, որ ծածկված էր լեռան ցածր ելուստներով։ Այս արևմտյան լանջին վիշապի ավազակային հարձակումների հետքերը քիչ էին, նույնիսկ մի քիչ խոտ էր մնացել նրանից պոնիների համար։ Սարի ստվերով մշտապես ծածկված այդ նոր ճամբարից օրը օրին, խմբերի բաժանվելով, նրանք դուրս էին գալիս որոնումների։ Եթե քարտեզին հավատանք, այստեղ, այս լանջի վրա, վերևում թաքնված էր գաղտնի դուռը։ Օրը օրին էլ նրանք ձեռնունայն վերադառնում էին ճամբար։
 
   Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Մի անգամ Ֆիլին, Կիլին ու հոբիտը դուրս եկան նեղ հովտի վերջավորությունը և քարերի մեջ սկսեցին փորփրել։ Կեսօրին մոտ Բիլբոն անտաշ աստիճանների նմանվող ինչ֊որ բան տեսավ։ Նա երկու թզուկներին կանչեց, և երեքով հուզված սկսեցին բարձրանալ աստիճաններով, որը նրանց դուրս բերեց մի կածան՝ տեղ֊տեղ կորճող, տեղժտեղ, այնուամենայնիվ, նշմարվող, և այդպես, այդ կածանով հասան հարավային թևի կատարը, իսկ այնտեղից մի նեղ ելուստ, որ գոտևորում էր Սարը։ Ներքը նայելով՝ նրանք տեսան, որ ուղիղ իրենց տակ ճամբարն է։ Զգուշությամբ, ժայռի վրայով բարձրանալով, նրանք իծաշարուկի անցան նեղ ելուստը, անկյունից շրջվեցին և հայտնվեցին աչքից հեռու, խոտով ծածկված մի փոքրիկ հարթակում։ Սրա մուտքը ճամբարից տեսանելի չէր։ Ժայռը, որին դեմ էր առնում հարթակը, կատարելապես հարթ էր և ուղիղ, ասես որմնադիրն էր շարել։ Ոչ ճեղք կար, ոչ կցվածք, բարավոր,կողափայտ կամ շեմք հիշեցնող ոչ մի բան, փականքների, սողնակների կամ բանալու անցքի ոչ մի հետք։ Եվ, սակայն, նրանք չէին կասկածում, որ իրենց առջև հենց այն դուռն է։
 
   Նրանք թակեցին դուռը, հրեցին, բոթեցին, թափվեցին վրա վրա, աղաչեցին, որ բացվի, դռները բացող հմայախոսություններ ասացին, բայց ժայռը մնաց անշարժ։ Վերջապես ուժասպառ փռվեցին խոտերին, իսկ երբ սկսեց մթնել, իջան ներքև։
 
   Այդ գիշեր ճամբարում իրարանցումը չդադարեց։ Առավոտյան բոլորը հեռացան ճամբարից՝ Բոֆուրին ու Բոմբուրին թողնելով հսկելու պոնիներին և այն պաշարները, որ հետները վերցրել էին գետից։ Մնացածները, հովիտն անցնելով, նախօրեին գտած կածանով բարձրացան նեղ ելուստը։ Սակայն հակերն այստեղ տանել չէր լինի՝ կածանը մի կողմից գահավիժում էր ցած, մոտ հիսուն մետր խորությամբ։ Բայց թզուկները մեջքներին պարաններ էին փաթաթել։ Նրանք բարեհաջող հասան խոտածածկ խորշը, այնտեղ նոր ճամբար դրեցին և պարաններով վեփր բարձրացրին բոլոր անհրաժեշտ բաները։ Այդ եղանակով էլ նրանք հետո իջեցնում էին մեկը մյուսին, որպեսզի պահակներից նորություններ իմանան կամ փոխարինեն Բոֆուրին։ Բոմբուրը ոչ մի թևով վերև բարձրանալ չցանկացավ՝ ոչ պարաններով, էչ էլ կածանով։
 
   ― Ես ճանճ չեմ, որ անդունդի վրա ճախրեմ,― պատասխանեց նա։― Գլուխս կպտտվի, մորուքս կընկնի ոտքերիս տակ, և նորից դուք կմնաք տասներեքով։ Իսկ պարաններն իմ ծանրությանը չեն դիմանա։
 
   Ինչպես կտեսնեք հետագայում, պարանները, ի բարեբախտություն Բոմբուրի դիմացան․․․
 
   Այդ ընթացքում բարեկամները հետազոտեցին ելուստի մնացած մասը և մի արահետ հայտնաբերեցին, որ տանում էր դեպի վեր։ Բայց վախեցան հեռուն գնալ, ասենք անհրաժեշտություն էլ չէին տեսնում։ Գագաթին լռություն էր տիրում, միայն քամին էր շրշում ճեղքերում։ Նրանք ցածր էին խոսում, չէին երգում, իրար ձայն չէին տալիս՝ ամեն տեղ վտանգ էր դարանած։ Նրանք, որ դռան վրա էին չարչարվում, դեռ արդյունքի չէին հասել։ Անհամբերությունից ձեռքները թափ տվին սեպագրերի ու լուսնագրերի վրա և անխոնջ փորձեցին աչքաչափով որոշել, թե ժայռի հարթ մակերևույթի հատկապես ո՞ր մասում է դուռը թաքնված։ Նրանք Լճաշեն քաղաքից քլունգներ ու այլ գործիքներ էին բերել և սկզբում փորձեցին օգտագործել դրանք։ Բայց հենց առաջին հարվածից կոթերը ջարդուփշուր եղան և քիչ մնաց իրենց թևերն էլ տեղից դուրս գային․ պողպատե մասերը կոտրվեցին կամ ծռվեցին, ասես արճճից լինեին։ Թզուկները հասկացան, որ լեռնային գործում իրենց ունեցած հմտությունն անզոր է այդ հմայությունների դեմ, որոնք փակել են այդ դուռը։ Նրանք իրենց իսկ բարձրացրած աղմուկիցէլ վախեցան․ յուրաքանչյուր հարված արձագանքելով՝ ավելի ուժգին էր հնչում։ Բիլբոյին սաստիկ ձանձրացրել էր շեմքին նստելը։ Այսինքն, ոչ մի շեմք էլ, հասկանալի է, չկար, պարզապես թզուկները կատակով այդպես էին անվանել խոտածածկ փոքրիկ հրապարակը․ նրանք Բիլբոյին հիշեցրին իր խոսքերը, որ ասել էր վաղուց, երբ նրա բույնը խուժեցին անկոչ հյուրերը։ Նա այն ժամանակ ասաց, թե իրենք կնստեն շեմքին ու մի բան կմտածեն։ Եվ հիմա ահա նստում են ու նստում, մտածում են ու մտածում կամ աննպատակ թրևվում են մոտակայքում, ու նրանց դեմքերն էլ սրվում են հա սրվում։
 
   Արահետը գտնելով, նրանք մի փոքր արիացել էին հոգով, իսկ հիմա բոլորովին ընկճված էին։ Բայց, այնուամենայնիվ, չէին ուզում պարտվել ու ձեռնույնայն վերադառնալ։ Այժմ հոբիտն էլ մյուսներից աշխույժ չէր։ Նա ոչինչ չէր անում, միայն ժայռին հենված, նստում էր և ելուստների ու լայնարձակ տարածությունների վրայով նայում էր արևմուտք՝ Սև Անտառի սև պատից այն կողմ, որտեղ նրա աչքին շարունակ երևում էին Մառախլապատ Լեռները։ Երբ նրան հարցնում էին, թե ինչ է անում, հոբիտը պատասխանում էր․
 
   ― Դուք էիք ասում, չէ՞, որ իմ գործն է նստել շեմքին ու մտածել, թե ինչպես ներս մտնենք, ահա ես էլ մտածում եմ։
 
   Բայց ենթադրում եմ, որ նա մտածում էր ոչ այնքան գործի մասին, որքան այն երկրի, որ ընկած էր կապույտ հեռվում, խաղաղ հարազատ երկրի և Բլրատակի իր հոբիտական բնի մասին։
 
   Կանաչի մեջ, հրապարակի մեջտեղում մի գորշ քար էր ընկած։ Բիլբոն սովորաբար նստում էր ու վհատ հայացքը հառում դրա վրա կամ հեռևում էր մեծ խխունջներին։ Սրանց, երևում է, դուր էր եկել մեկուսի այդ հարթակը, զով պատերը, և նրանք դանդաղ սովում էին դրանց վրայով, հաճույքով քարին կպչելով։
 
   ― Վաղը աշնան վերջին շաբաթը կսկսվի,― մի անգամ ասաց Տորինը։
 
   ― Իսկ նրան կհաջորդի ձմեռը,― ավելացրեց Բիֆուրը։
 
   ― Եվ կգա հաջորդ տարին,― վերջացրեց Դվալինը,― և մեր մորուքները կաճեն, մինչև կկախվեն ժայռից ու կհասնեն հովիտ, իսկ այստեղ առաջվա նման ոչինչ տեղի չի ունենա։ Ինչո՞վ է զբաղված մեր գողը։ Քանի որ նա անտեսանելի մատանի ունի, նշանակում է այժմ պահանջը նրանից ավելի մեծ է, հանգիստ կարող է ներս մտնել Գլխավոր դարպասից և հետախուզել, թե ինչն ինչոց է։
 
   Բիլբոն լսեց նրա խոսքերը (թզուկները վերևում էին գտնվում, ուղիղ խորշի վրա) և մտածեց․ «Ողորմած աստված, ուրեմն, ահա թե ինչ են մտածել սրանք․․․ Դժբախտ եմ ես, դժբախտ․ շարունակ ես պետք է սրանց դուրս բերեմ անախորժություններից, համենայն դեպս՝ հրաշագործի գնալուց հետո։ Ի՞նչ անեմ․․․ Այդպես էլ գիտեի, որ վերջում ինձ ինչ֊որ սարսափելի բան է սպասվում։ Ոչ, ես ուղղակի ի վիճակի չեմ նորից տեսնելու Դեյլի այդ չարաբասխտ հովիտը։ Իսկ ինչ արժե ծխացող դարպասը․․․»։
 
   Նա այնպես հուզվեց, որ գիշերը համարյա աչք չկպցրեց։ Հաջորդ օրը թզուկները ցրվեցին զանազան կողմեր․ ոմանք ներքև իջնելով զբոսնում էին պոնիներով, ոմանք մագլցում լանջն ի վեր։ Բիլբոն ամբողջ օրը տրտում նստած էր խորշում՝ քարին կամ նեղ անցումի միջով դեպի հեռուն նայելով։ Նա տարօրինակ զգացում ուներ, ասես ինչ֊որ բանի էր սպասում։ «Գուցե հրաշագործը հանկարծ հայտնվի»,― մտածեց նա։ Երբ գլուխը բաձրացրեց, տեսավ հեռավոր անտառի մի կտորը։ Ահա արևը թեքվեց դեպի արևմուտք և անտառի վրա դեղին խալ ընկավ, ասես արևը լուսավորում էր աշնան վերջին տերևը։ Շուտով մեծ նարնջագույն գունդը գլորվեց դեպի հորիզոն։ Բիլբոն հորիզոնի վրա, բավական բարձր, տեսավ նորալուսնի հազիվ նկատելի գունատ նեղ մանգաղը։ Այդ նույն պահին իր թիկունքում սուր չրթոց լսեց։ Նա շրջվեց․ գորշ քարի վրա նստել էր մեծ֊մեծ, ածխի պես սև, բաց դեղնավուն, մուգ բծերով ծածկված կրծքով կեռնեխը։ Չը՛ըթ․․․ Կեռնեխը հափռեց խխունջն ու խփեց քարին։ Չը՛ըթ, չը՛ըթ․․․
 
   Հանկարծ Բիլբոյի գլխում մի միտք փայլատակեց․․․ Զգուշության մասին մոռանալով, քիվի ծայթին կանգնած, նա սկսեց բարձրաձայն կանչել թզուկներին և ձեռքերը թափահարել։ Թզուկները, քարերի վրա սայթաքելով, վազեցին դեպի նա՝ գլխի չընկնելով, թե ինչ է պատահել։
 
   Բիլբոն արագորեն ամեն ինչ բացատրեց։ Բոլորը լռեցին։ Հոբիտը կանգնեց գորշ քարի կողքը։ Թզուկներն անհամբեր սպասում էին։ Արևն ավելի ու ավելի էր իջնում ցած, և նրանց հույսերը հալվում էին։ Արևը մտավ բոսոր ամպերի շերտի մեջ ու ծածկվեց։ Թզուկները տնքացին, բայց Բիլբոն առաջվա պես անշարժ կանգնած էր։ Նեղ մանգաղն իջավ դեպի հորիզոն։ Սկսեց մթնել։ Եվ հանկարծ, երբ բոլորն արդեն իսպառ հույսները կորցրել էին, ամպերի արանքից կարմիր մի ճառագայթ դուրս պրծավ։ Այն նեղ անցումով թափանցեց խորշ և ընկավ ժայռի հարթ մակերեսին։ Կեռնեխը, որը, գլուխը մի կողմ թեքած, իր ուլունքանման աչուկներըով նույնպս հետևում էր ճառագայթին, հանկարծ կչկչաց։ Պատից ճայթյունով քարի մի բեկոր թռավ։ Գետնից երեք ոտնաչափ բարձրության վրա, այնտեղ, ուր ընկել էր ճառագայթը, ժայռի մեջ հանկարծ մի անցք բացեվց։
 
   Թզուկները, վախենալվ, որ պահը բաց կթողնեն, վազեցին ու իրենց գցեցին ժայռի վրա, ժայռը տեղից չշարժվեց։
 
   ― Բանալին, բանալին,― գոռաց Բիլբոն։― Ո՞ւր է Տորինը։
 
   Տորինը վազելով մոտեցավ։
 
   ― Բանալին, ― գոչեց Բիլբոն։― Այն, որ քարտեզի հետ էր։ Շուտ, թէ չէ ուշ կլինի։
 
   Տորինը հանեց բանալին, որ կախված էր իր վզից, և մտցրեց անցքը։ Բանալին համընկավ։ Տորինը պտտեց այն։ Չըխկ․․․ Ճառագայթն անհետացավ, լուսինը կորավ, երկինքը սևացավ։
 
   Նրանք նորից սեղմեցին դուռը, և պատի մի մասը կամաց֊կամաց ետ գնաց։ Երկար, ուղիղ ճեղքեր հայտնվեցին։ Հինգ ոտնաչափ բարձրությամբ, երեք ոտնաչափ լայնությամբ մի դուռ ուրվագծվեց և անձայն ու ծանր բացվեց դեպի ներս։ Խորքից, ասես գոլորշի, դուրս լողաց խավարը, նրանց աչքերի առջև բացվեց մի անտակ սևություն՝ լայնաբաց մուտքը դեպի Սարի խորքը։
 
== Ի՞նչ էր սպասում նրանց ներսում ==
 
   Թզուկները երկար կանգնել էին դռան առջև և վիճում էին։ Վերջապես Տորինը ճառ ասաց․
 
   Եկել է ժամանակը, որ շատ պատվարժան միստր Բեգինսը, որը երկար ճամփորդության ընթացքում իրեն դրսևորեց որպես հիանալի գործընկեր, որպես հոբիտ, որը աչքի ընկավ խիզախությամբ ու հնարագիտությամբ, որոնք ապշեցնում են նրա ցածր հասակի հետ իրենց անհամապատասխանությամ և, եթե կարող եմ այդպես արտահայտվել, օժտված հաջողակության պաշարով, որը գերազանցում է սովորականը, ճակատագրով հատկացվածը․․․ Եկել է, կրկնում եմ, ժամանակը, որ նա մեզ մատուցի մի ծառայություն, որի համար նրան ներգրավել ենք մեր ընկերության մեջ, և վաստակի խոստացված բաժինը։
 
   Դուք արդեն ծանոթ եք բացառիկ կարևոր դեպքերում Տորինի ոճին, դրա համար էլ նրա ճառը բառացիորեն չեմ վերապատմի։ Նա դեռ շատ երկար ծավալվեց։ Առիթն իսկապես կարևոր էր, բայց հոբիտն անհամբեր էր դարձել։ Նա ևս բավականաչափ լավ էր ուսումնասիրել Տորինին և իսկույն հասկացավ, թե նրա մտքինն ինչ է։
 
   ― Եթե ինձնից սպասում եք, որ ես առաջինը մտնեմ գաղտնադռնով, ով Տորին Օուքենշիլդ, որդիդ Տրեյնի, թող անվերջ երկարի ոք մորուքը,― վրդովված ասաց Բիլբոն,― ապա այդպես էլ ասացեք։ Իհարկե, ես կարող եմ և հրաժարվել։ Առանց այդ էլ արդեն երկու անգամ ձեզ փրկել եմ, իսկ դա գործարքի մեջ չի մտնում, այնպես որ որոշ պարգևի ես արդեն արժանի եմ։ Բայց, ինչպես իմ հայրն էր միշտ ասում․ «Ամեն ինչ երեք անգամից է լինում»։ Եվ, պատկերացրեք, չեմ հրաժարվի։ Ես հիմա իմ բախտավոր աստղին ավելի եմ հավատում, քան առաջներում (նա նկատի ուներ անցած գարունը, հարազատ տունը թողնելուց առաջ, բայց նրան թվում էր, թե դա հազար տարի առաջ էր)։ Լ՛ավ, գլուխս ազատելու համար համաձայն եմ մի անգամ մտնել այնտեղ։ Ո՞վ ինձ կընկերակցի։ Նա չէր էլ սպասում, թե կամավորների մի ամբողջ խմբի կանչերը կսլի, դրա համար էլ հիասթափություն չապրեց։ Ֆիլին ու Կիլին բացահայտորեն անհարմար զգացին և մի ոտքից մյուսը փոխվեցին։ Մյուսները նույնիսկ չթաքցրին իրենց դժկամությունը՝ բոլորը, բացի ծերուկ Բալինից, հավերժական պահակից, որը շատ էր կապվել հոբիտի հետ։ Նա ասաց, որ համենայն դեպս կմտնի ներս և գուցե նույնիսկ մի տասը քայլ առաջ կգնա, որպեսզի ծայրահեղ դեպքում գոնե մեկը լինի, որ օգնություն կանչի։
 
   Ի՞նչ կարող եմ ասել թզուկներին արդարացնելու համար։ Որ նրանք մտադիր էին Բիլբոյին առատորեն վարձատրե՞լ իր ծառայությունների դիմաց։ Քանի որ նրանք Բիլբոյին վերցրել էին հատկապես նրա համար, որ իրենց փոխարեն դժվար աշխատանք կատարի, ապա և չէին առարկում կատարելուն, մանավանդ որ ինքն էլ դեմ չէր։ Բայց թզուկներն անպայման նրան օգնության ձեռք կմեկնեին փորձանքի պահին, ինչպես արդեն վարվել էին ճանապարհորդության սկզբում, տրոլների հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ ոչ մի պատճառ չունեին հոբիտին երախտապարտ լինելու։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է՝ թզուկները հերոսներ չեն, այլ հաշվենկատ մարդիկ, որոնք փողը ամեն ինչից վեր են դասում․ պատահում են խորամանկ, խարդախ և ընդհանրապես անպետք թզուկներ։ Բայց և կան և միանգամայն օրինավոր թզուկներ, ինչպես Տորինն և Ընկերությունը, միայն թե նրանցից չափազանց շատ բան սպասել պետք չէ։
 
   Սև ամպերով պատված դժգույն երկնքում տեղ֊տեղ աստղեր երևացին։ Հոբիտը կախարդված դռնից ներս ծլկեց։ Սարի խորքում քայլելը, պարզվեց, բարդ գործ է։ Դա ձեզ համար ոչ գոբլինյան ցածր թունելներն են, ոչ էլ ծուռումուռ ստորգետնյա անցումներն անտառային էլֆերի քարայրում։ Սարի տակ թունելը թզուկներն էին պատրաստել իրենց հզորության ու վարպետության ծաղկման շրջանում․ ուղիղ, ասես քանոնով գծած, ողորկ հատակով ու ողորկ պատերով, հարթ ու հավասար թեքությամբ թունելն իջնում էր դեպի ինչ֊որ խորհրդավոր սևություն։
 
   Կարճ ժամանակից հետո Բալինը Բիլբոյին հաջողություն ցանկացավ և կանգնած մնաց թունելի մեջտեղում, որտեղից դեռևս երևում էր դռան աղոտ պատկերը, և թունելի հատուկ կառուցվածքի շնորհիվ թզուկների քչփչոցը շատ մոտրիից էր լսվում։ Հետո Բիլբոն մատանին դրեց և սկսեց զգույշ առաջ գնալ դեպի թունելի խորքը։ Ձայների չափազանց բարձր արձագանքից վախեցած՝ նա ինքն իրեն գերազանցեց զգուշության ու անշշուկ քայլելու մեջ։ Նա վախից դողում էր, բայց դեմքին վճռականություն ու դաժանություն էր գրված։ Ախր նա բոլորովին էլ այն հոբիտը չէր, որ մի ժամանակ առանց թաշկինակի դուրս վազեց Բեգ֊Էնդից։ Նա առանց թաշկինակի յոլա էր գնացել արդեն մի ամբողջ հավիտենականություն։ Ստուգելով՝ տեղո՞ւմ է արդյոք դաշույնը, նա գոտին ձգեց ու շարունակեց ճանապարհը։
 
   «Ահա քեզ, Բիլբո Բեգիսն,― ասաց ինքն իրեն։― Քո սեփական կամքով գլխովին խրվեցիր այս գործի մեջ, դե հիմա էլ պատասխան տուր հիմարությանդ համար։ Ի՜նչ ապուշն եմ ես,― նրա ներսում պնդում էր ամենևին ոչ տուկովյան ձայնը։― Իմ ինչին էին պետք վիշապի գանձերը։ Ի՜նչ լավ կլիներ, թե որ կարողանայի արթնանալ ու հայտնվել ոչ թե այս անիծյալ թունելում, այլ իմ հաշտում։ Եվ թող գանձերը մնային այստեղ հավիտյանս հավիտենից»։
 
   Բայց քանի որ դա երազ չէր, նա չարթնացավ, այլ շարունակեց գնալ առաջ ու առաջ։ Վերջապես դռան գծագրությունն անհետացավ, Բիլբոն բոլորովին մենակ մնաց։ Շուտով օդը տաքացավ։ «Գուցե տապը խորքի՞ց է գալիս։ Առջևում վառ հրացոլք եմ տեսնում»,― մտածեց նա։ Այդպես էլ կար։ Կարմիր լույսը ավելի ու ավելի պայծառ էր վառվում, և թունելում շոգը գնալով ուժեղանում էր։ Բիլբոյի գլխավերևում սկսեցին գոլորշու քուլաներ լողալ, պարուրել նրան։ Բիլբոն քրջինքի մեջ կորել էր, նա ինչ֊որ բլթբլթացող համաչափ աղմուկ էր լսում, որ նման էր կրակի վրա եռացող մեծ կաթսայի խլթխլթոցի և, միաժամանակ, հսկայական կատվի մռռոցի։ Շուտով Բիլբոն անսխալ ճանաչեց խոշոր գազանի խռմփոցը։ Առջևում, կարմիր հրացլոքի մեջ մեկը քնած էր։ Բիլբոն մի պահ կանգ առավ։ Բայց միայն մի պահ, և իսկույն էլ առաջ շարժվեց։ Դա նրա կյանքում ամենախիզախ քայլն էր։ Բիլբոն իսկական հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ, առջևում դարանող անծանոթ վտանգի դեմ հանդիման։ Եվ այսպես, կարճատև դադարից հետո Բիլբոն գնաց առաջ։ Այժմ պատկերացրեք այսպիսի տեսարան․ Բիլբոն հասնում է թունելի ծայրը, մինչև մոտավորապես նույն մեծության ու ձևի մի բացվածքի, ինչ արտաքին դուռն էր, նայում է ներս․ նրա առջև բացվում է հինավուրց թզուկների գանձարանը՝ ամենացածր քարայրը Սարի ամենախորքում։ Այնտեղ մութ է, հսկայական քարայրի սահմանները չեն երևում, կարելի է միայն կռահել դրա մեծության մասին․ շատ մոտիկ, քարե հատակին մի հրե զանգված է։ Եվ այդ զանգվածը Սմոգն է։
 
   Աժդահա ոսկեկարմրավուն վիշապը պառկած էր ու պինդ քնած։ Երախից ու ռունգներից դողդողացող ձայն էր դուրս գալիս և ծխի շիթեր, բայց առայժմ կրակ չէր ժայթքում։ Նրա մարմնի տակ, բոլոր թաթերի և հաստ, ոլորված պոչի տակ, նրա չորս կողմը բարձրանում էին թանկարժեք գանձերի կույտեր․ ոսկու ձուլակտորներ, ոսկեղեն իրեր, ակնեղեն, թանկարժեք քարեր՝ շրջանակներով, մարգարիտ ու արծաթ, որ այդ բոսոր լույսի տակ կարմիրին էին տալիս։
 
   Սմոգը կողքի վրա էր քնած, թևերը ծալած վիթխարի չղջիկի նման․ հոբիտը ներքևից տեսավ նրա երկար փորը, որիմեջ այդ հարուստ հահճում երկար պառկելուց թանկագին քարեր ու ոսկի էին խրվել։ Պատի վրա աղոտ փայլփլում էին օղազրահներ, սաղավարտներ, տապարներ, թրեր ու նիզակներ։ Հատակին շարքերով դրված էին մեծ֊մեծ կճուճներ ու ամաններ, որոնք լեփլեցնուն էին անհամար հարստություններով։
 
   Ասել, թե Բիլբոյի շունչը կտրբեց, շատ մեղմ կլիներ։ Այն ժամանակից ի վեր, ինչ մարդիկ աղավաղել են էլֆերի լեզուն, որ սովորում էին այն դարաշրջանում, երբ աշխարհն անասելի գեղեցիկ էր, խոսքեր չեն գտվնի Բիլբոյի ողջ զարմանքն ու հիացմունքը արտահայտելու համար։ Նա առաջներում էլ վիշապների գանձարանների մասին պատմություններ ու երգեր լսել էր, բայց չէր կարող երևակայել դրանց պերճությունը, ասենք ոսկու նկատմամբ թզուկների մոլուցքն էլ օտար էր նրան։ Բայց այժմ նրա հոգին բերկրանքով էր համակված․ կախարդվածի նման նա քարացել էր տեղում՝ մոռանալով սարսափելի հսկիչի մասին։
 
   Նա նայում էր, նայում ու չէր կարողանում աչքը կտրել, հետո ասես նրան ինչ֊որ ուժ ձգեց․ գողեգող մոտեցավ գանձերի կույտին։ Նրա գլխավերևում քնած էր վիշապը, որ սարսափելի ու ահավոր էր նույնիսկ քնած ժամանակ։ Բիլբոն հափշտակեց երկու բռնակներով մի մեծ թաս, այնքան ծանր, որ հազիվ բարձրացրեց, և վախեցած հայացքով նայեց վերև։ Սմոգը թևը շարժեց, ճանկերը բաց արեց, խռմփոցի փայնը փոխվեց։ Բիլբոն նետվեց դեպի ելքը։ Բայց վիշապն առայժմ չէր արթնացել, ուղղակի հիմա նա ուրիշ երազ էր տեսնում։ Փոքրիկ հոբիտը սուրում էր երկար թունելով։ Նրա սիրտը խփում էր, ոտքերը դողում էին։ Նա թասը սեղմեց կրծքին ու մտքում ասաց․ «Այ թե ով եմ ես։ Հիմա նրանք կտեսնեն․․․ Այդպես, ուրեմն․ ես ավելի շատ մթերավաճառի՞ եմ նման, քան գողի։ Դե թող փորձեն կրկնել»։
 
   Բայց որևէ մեկը չէր էլ մտածում կրկնելու մասին։ Բալինը երջանիկ էր հոբիտին ողջ տեսնելու համար և բոլորովին էլ ոչ պակաս հիացած։Նա գրկեց Բիլբոյին ու դուրս տարավ։ Գիշեր էր, ամպերը ծածկել էին աստղերը, Բիլբոն պառկել էր փակ աչքերով, շունչը տեղը բերելով, և ըմբոշխնում էր թարմ օդը, չնկատելով, թե հուզված թզուկներն ինչպես են գովաբանում իրեն, թփթփացնում ուսին և խոստանում սերնդե սերունդ իրենց ընտանիքի բոլոր անդամների ծառայությունը։
 
   Թզուկները դեռ թասը ձեռքից ձեռք էին փոխանցում ու ոգևորությամբ քննարկում, թե ինչպես մոտ ապագայում կտիրանան իրենց բոլոր գանձերին։ Հանկարծ Սարի ներսում որոտի խուլ ճայթյուն լսվեց, ասես հանգած հարբուխ էր որոտում, որ որոշել էր նորից ժայթքել։ Նրանք դուռը ծածկեցին և տակը մի քար դրեցին, որ ճփակվի, բայց Սարի խորքից ահավոր դղրդյուն, մռնչոց ու դոփյուն էր լսվում, այնպես որ ժայռը նրանց տակ ցնցվում էր։
 
   Թզուկներն իսկույն մոռացան իրենց ինքնավստահ պարծենկոտությունը և վախից կուչ եկան։ Սմոգին անտես առնելը վաղ էր։ Եթե ապրում ես վիշապի հետ կողք կողքի, ապա բարի եղիր հաշվի նստել նրա հետ։ Վիշապներն իրենց հարստությունն օգտագործել չեն կարողանում, բայց դրա փոխարեն, որպես օրենք, յուրաքանչյուր առարկա հինգ մատի պես գիտեն։ Սմոգը բացառություն չէր կազմում։ Անհանգիստ երազը (այնտեղ ամենատհաճ կերպով գործում էր ինչ֊որ մանրահասակ ռազմիկ, որ չտեսնված կերպով խիզոխաւոյան տեր էր և սարսափելի թուր ուներ) փոխվեց նինջի, հետո վիշապը հանկարծ արթնացավ։ Քարայրում ինչ֊որ անծանոթ հոտ կար։ Գուցե հոտը այդ անցքի՞ց էր գալիս։ Չնայած անցքը փոքր էր, բայց միշտ թեթևակի տանգապ էր ներշնչում Սմոգին։ Նա կասկածանքով հայացքը հառեց այնտեղ։ Վաղուց պետք է փակած լիներ։ Վերջին ժամանակներս նրան նույնիսկ թվում էր, թե այնտեղից թույլ թակոց է լսվում։ Նա գլուխը բարձրացրեց և օդ ներս քաշեց։ Եվ այստեղ էլ նակտեց, որ թասը չկա։
 
   Գողե՜ր․․․ Հրդե՜հ․․․ Սպանությո՛ւն։ Այն օրվանից, ինչ ինքը բնակվում է սարում, դեռ ոչ մի անգամ այդպիսի բան չէր պատահել։ Նրա կատաղությունը նկարագրել չի լինի․ այդպիսի կատաղություն ունենում են միայն հարստության մեջ լող տվող ունևնորները, եթե հանկարծ կորչում է այն իրը, որը նարքն վաղուց ունեին, բայց որը կյանքում ոչ մի անգամ հարկավոր չի եղել։ Սմոգի երախից կրակ ժայթքեց, քարայրը լցվեց ծխով, սարը սասանվեց։ Նա փորձեց գլուխը մտցնել անցքը, հետո ինչքան ուժ ուներ մռնչաց և, վիզը ներս քաշելով, լեռնային պալատի լայնարձակ թունելներով որջից սուրաց դեպի Գլխավոր դարպասը։ Նրա գլխում մի միտք էր նստած․ քրքրել ամբողջ լեռը, բռնել գողին, պատառոտել ու կոխկրտել․․․ Սմոգը դարպասից դուրս թռավ, ջուրը գետում թշաց, ֆշշոցով գոլորշի բարձրացավ։ Կրակ շատ տալով՝ Սմոգը օդ խոյացավ և վայրէջք կատարեց Սարի գագաթին, որ շրջապատված էր կրակի կանաչ ու ալ լեզուներով։ Թզուկները լսեցին նար թևերի սարսափելի աղմուկը և ծեփվեցին պատին՝ հուսալով թաքնվել վիշապի աչքից, որ թշնամուն էր փնտրում։
 
   Նրանք բոլորն անխուսափելիորեն կկործանվեին, եթե դարձյալ չլիներ Բիլբոն։
 
   ― Շո՛ւտ,― շշուկով հրամայեց նա։― Դեպի դուռը։ Մտեք թունել։ Այստեղ մնալ չի կարելի։
 
   Հենց այն է, նրանք ուզում էին սուզվել լեռան խորքը, երբ հանկարծ Բիֆուրը գոռաց․
 
   ― Իմ եղբայրները․․․ Բոմբուրն ու Բոֆուրը։ Մենք մոռացել ենք նրանց։ Նրանք հովտում են, ներքևում․․․
 
   ― Նրանք կկործանվեն, մեր պոնիներն էլ հետը, մենք կմնանք առանց մթերքի․․․― տնքացին մնացած թզուկները։ ― Ոչինչ անել չենք կարող։
 
   ― Անմտությո՛ւն,― ընդհատեց նրանց Տորինը։ Նա վերստացավ իր նախկին արժանապատվությունը։― Մենք չենք կարող նրանց լքել։ Ներս կմտնեն միստր Բեգինսը, Բալինը, ինչպես նաև Ֆիլին ու Կիլին։ Բոլորը միանգամից վիշապի փայ չեն դառնա։ Մնացածները․․․ պարանն ո՞ւր է։ Շո՜ւտ․․․
 
   Հավանաբար, արշավի ամբողջ ընթացքում նրանք այսպիսի իրարանցման մեջ դեռ չէին ընկել։ Վերևում, լեռնային կիրճերում խուլ թնդում էր մոլեգնած վիշապի մռնչոցը։ Ցանկացած րոպեին նա կարող էր կրակ թափելով թռչել ներքև կամ Սարի շուրջը պտույտ գործել և նրանց տեսնել այն պահին, երբ կատաղորեն պարաններն էին ձգում զառիթափի եզրին։ Բոֆուրը հասցրեց բարձրանալ, ամեն ինչ խաղաղ էր։ Հետո հայտնվեց Բիֆուրը, նա հևում էր ու փնչացնում, պարանները ճռճռում էին, բայց շուրջը առաջվա նման խաղաղ էր։ Ապա վերև քաշեցին գործիքներն ու սննդամթերքի պարկերը․․․ Եվ այստեղ ամպրոպ պայթեց։ Լսվեց թևերի ուժգին շաչյուն։ Ժայռերի կատարներին դիպավ կարմիր լույսը։ Դա Սմոգն էր։
 
   Նրանք հազիվ էին հասցրել սուզվել թունելը և ներս քաշել իրենց պարկերը, երբ Սարի թիկունքից դուրս թռավ վիշապը։ Նրա թևերը ահավոր շաչյուն էին արձակում, որ նման էր քամու ոռնոցի, կրակը լիզում էր Սարի լանջը։ Հրե շունչը այրեց դռան առջևի խոտը, ներս թափանցեց կիսաբաց դռնից և վառեց թզուկներին։ Դողդոջուն բոցը նետվեց դեպի վեր, ժայռերի սև ստվերները պար եկան։ Հետո նորից խավար իջավ։ Ներքևում պոնիները խրխնջացին, պարանները կտրեցին և խուճապահար փախան։ Վիշապն ընկավ նրանց ետևից։
 
   ― Էլ չենք տեսնի․․․― ասաց Տորինը։― Եթե Սմոգը մեկին նկատեց, էլ նրանից փրկություն չկա։ Էստեղ էլ մեզ վիճակված է մնալ, եթե, իհարկե, ձեզ մոտ ցանկություն չառաջանա Սմոգի աչքի առաջ բաց տարածության միջով գետը վերադառնալ։
 
   Այդպիսի հեռանկարը ոչ ոքի էլ չէր շոյում։ Նրանք մուտքից հեռու սողացին և այդպես պառկեցին, մինչև կիսաբաց դռնից երևաց աղոտ լուսաբացը։ Նրանք ամբողջ մարմնով դողում էին, չնայած ներսում տաք էր և հեղձուկ։ Գիշերվա ընթացքում նրանք մի քանի անգամ լսեցին Սարի շուրջը պտտվող վիշապի մեկ ուժեղացող, մեկ թուլացող մռնչոցը։
 
   Տեսնելով պոնիներին և ճամբարի հետքերը, վիշապն, իհարկե, գլխի ընկավ, որ գետից ու լճից ինչ֊որ մեկը եկել է, և հիմա իրար ետևից սանրում էր Սարի լանջը այն կողմից, որտեղ կանգնած էին պոնիները։ Բայց քարե դուռը նա չէր նկատել, իսկ փոքրիկ դարատափը թույլ չէր տալիս, որ այրող կրակը թունել հասնի։ Վիշապն ապարդյուն խուզարկում էր Սարը, լուսադեմին, վերջապես, նրա բարկությունն իջավ, ու նա ուղղվեց դեպի իր ոսկե մահիճը՝ քնելու և ուժ հավաքելու։ Կողոպուտը նա չէր մոռացել և չէր ների, թեկուզ անցներ հազար տարի, երբ ժամանակը իրեն՝ վիշապին, ածխացած քար կդարձներ, բայց կարող էր սպասել։ Անշտապ նա սողաց իր որջը և աչքերը փակեց։
 
   Լույսը բացվելու հետ թզուկների վախը մի քիչ անցավ։ Նրանք հասկացան, որ նման կարգի իրադարձություններն անխուսափելի են, երբ գործ ունես գանձերի այդպիսի ահեղ ու խարդախ պահապանի հետ, և առայժմ իրենց մտադրությունից հրաժարվելը վաղ է։ Միևնույն է, իրենք, ինչպես արդարացիորեն ասաց Տորինը, այստեղից գնացողը չեն։ Իրենց պոնիներնը կորել էին կամ վիշապը կերել էր, անհրաժեշտ էր սպասել, մինչև Սմոգը թուլացներ իր զգոնությունը, իսկ իրենք սիրտ անեին ետդարձի ճանապարհը ոտքով անցնելու։ Դեռ լավ էր, որ մթերքի մի մասը փրկեցին ու կարող էին որոշ ժամանակ դիմանալ։
 
   Նրանք երկար քննարկում էին, թե ինչ անեն, բայց Սմոգից ազատվելու ոչ մի հնար չկարողացան գտնել։ Հոբիտը շատ էր ուզում հանդիմանել թզուկներին այն բանի համար, որ հենց սկզբից այդ խնդիրը նրանց մտահղացման ամենաթույլ տեղն էր։ Բայց այդ ժամանակ, ինչպես հատուկ է անելանելի դրության մեջ ընկածներին, թզուկներն սկսեցին փնթփնթալ ու կշտամբել հոբիտին այն բաի համար, ինչն սկզբում իրենց այնքան դուր էր եկել, այսինքն՝ որ նա վերցրել է թասը և չափազանց վաղ զայրացրել Սմոգին։
 
   ― Իսկ գողին ուրիշ ի՞նչ կհարմայեք անել,― զայրացած վրա պրծավ Բիլբոն։― Ինձ վարձել են ոչ թե վիշապներ սպանելու, դա ռազմիկների գործն է, այլ գանձ գողանալու համար։ Ես գործն սկսեցի այնպես, ինչպես կարող էի։ Իսկ դուք, ինչ է, սպասում էիք, որ ես շալակած կբերեմ Տրորի ողջ հարստությո՞ւնը։ Եթե մեկը պետք է բողոքի, դա ես եմ։ Դուք պետք է հինգ հարյուր գող վերցնեիք ձեզ հետ, ոչ թե մեկ։ Ձեր պապն, իհարկե, ամեն տեսակ գովասանքի արժանի է, բայց ձեր մտքով չանցավ ինձ ծանոթացնել նրա հարստության չափսերին։ Այդ ամբողջ գանձը վերև հանելու համար ինձ հարկավոր կլիներ մի քանի հարյուր տարի, այն էլ եթե ես հիսուն անգամ ավելի մեծ լինեի, իսկ Սմոգը՝ գառնուկի պես պստլիկ։
 
   Դրանից հետո թզուկները ներողություն խնդրեցին Բիբլոյից։
 
   ― Ի՞նչ եք առաջարկում, միստր Բեգինս,― հարգալից տեղեկացավ Տորինը։
 
   ― Եթե հարցնում եք այն մասին, թե ինչպես դուրս բերել գանձերը, ապա առայ֊մ չեմ պատկերացնում։ Անկասկած դա կախված է նրանից, թե որքանով հաջող ընթացքկստանան մեր գործերը և կհաջողվի՞ արդյոք ազատվել Սմոգից։ Առհասարակ վիշապներից ազատվելը իմ մասնագիտությունը չէ, բայց ես կաշխատեմ ինձնից կախված ամեն ինչ անել։ Անձամբ ես ոչ մի բանի վրա հույս չունեմ և կուզենայի միայն ողջ ու առողջ տուն հասնել։
 
   ― Դե, տուն հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ի՞նչ անենք այսօր, հիմա։
 
   ― Լավ, եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա մենք պետք է նստած մնանք այնտեղ, որտեղ որ նստած ենք։ Ցերեկը, երևի, կկարողանանք մաքուր օդ դուրս գալ։ Իսկ շուտով, հնարավոր է, սիրտ անենք, մեկնումեկին ուղարկենք ներքև՝ պահեստ, մեր պաշարները համալրելու համար։ Բայց հիմա առաջարկում եմ հետևյալը։ Ես մատանի ունեմ։ Հենց այսօր, ցերեկը, երբ Սմոգը ամենայն հավանականությամբ կքնի, ես կմտնեմ այնտեղ։ Գուցե մի ինչ֊որ նոր բան տեղի ունենա։ «Ամեն վիշապ իր թույլ տեղն ունի»,― ասում էր իմ հայրը, բայց մտածում եմ, որ նա հիմնվում էր ոչ անձնական փորձի վրա։
 
   Թզուկները, ինքնըստինքայն հասկանալի է, ոգևությամբ ընդունեցին նրա առաջարկը։ Նրանք արդեն շատ էին հարգում փոքրիկ Բիլբոյին։ Կեսօրին նա պատրաստ էր երկորդ անգամ մտնել վիշապի որջը։ Եթե նա ավելի շատ բան իմանար վիշախների և նրանց խարդախությունների մասին, երևի այդքան իր վրա վստահ չլիներ և չմտածեր, թե Սմոգը քնած կլինի։
 
   Դրսում արևը փայլում էր, բայց թունելում մութ էր, ինչպես գիշերը։ Կիսաբաց դռնից ընկնող լույսի շերջը շուտով վերացավ։ Այնքան անաղմուկ էին Բիլբոյի քայլերը, որ ավելի անձայն կարող էր լինել միայն ծխի քուլան թույլ քամու բերանին։ Թունելի հեռավոր ծայրը հասնելով՝ նա արդեն շնորհավորում էր իրեն։ Այնտեղից լույսը հազիվ էր երևում։
 
   «Ծեր Սմոգը հոնգնել ու քնել է,― մտածեց Բիլբոն։― Նա ինձ տեսնել չի կարող, լսել՝ նույնպես։ Մի՛ վհատվիր, Բիլբո»։ Նա չգիտեր կամ էլ մոռացել էր վիշապների սուր հոտառության մասին։ Բացի դրանից, նրանք բավական ոչ ձեռնտու մի յուրահատկություն ունեն՝քնում են կիսաբաց աչքերով, եթե որևէ բան նրանց մեջ կասկած է հարուցում։ Բիլբոն քարայրից ներս նայեց։ Սմոը, թվում է, պինդ քնած էր և պառկած էր մեռածի պես՝ մթության մեջ, իր կարկը հանգցրած, ռունգներից նույնիսկ ծուխ դուրս չէր գալիս։ Բիլբոն, այն է, ուզում էր ոտքը իջեցնել հատակին, երբ հանկարծ վիշախի ձախ աչքի տակ կոպի տակից բարալիկ, կարմրավուն մի ճառագայթ փայլեց։ Սմոգը ձևացնում էր, թե քնած է։ Նա հետևում էր մուտքին։ Բիլբոն ընկրկեց և մի անգամ էլ փառք տվեց ճակատագրին մատանու համար։ Ես այստեղ Սմոգը խոսեց․
 
   ― Ահա, գողը բարեհաճեց․․․ Ես քո հոտը զգում եմ, լսում եմ քո շնչառությունը։ Շնորհ արա, խնդրեմ, էլի վերցրու, այստեղ ամեն ինչ առատ է, մի՛ ամաչիր․․․
 
   Սակայն Բիլբոն այդքան էլ տգետ չէր վիշապների հարցում։ Եթե Սմոգը մտածում էր հրապուրելով ներս քաշել, ապա սխալվում էր իր հաշիվներում։
 
   ― Շնորհակալություն, ով Սմոգ Սարսափելի,― պատասխանեց նա։― Ես նվերների համար չեմ եկել։ Ես ուղղակի ուզում էի տեսնել՝ իրո՞ք այնքան վիթխարի ու ահավոր ես դու, որքան պատմում են։ Ես հեքիաթներին այնքան էլ չեմ հավատում։
 
   ― Եվ ինչպիսի՞ն եմ քո կարծիքով․․․― հարցրեց վիշապը ակամա շոյված, չնայած Բիլբոյի ոչ մի խոսքին էլ չհավատաց։
 
   ― Իրականում երգերն ու հեքիաթները հեռու են իսկությունից, ով Սմոգը, Կործանում արարող,― պատասխանեց Բիլբոն։
 
   ― Որպես գող ու ստախոս՝ դու շատ դաստիարակված ես,― նկատեց վիշապը։― Դու, պարզվում է, գիտես իմ անունը, բայց ինձ քո հոտն ինչ֊որ անծանոթ է։ Ո՞վ ես դու և որտեղի՞ց։
 
   ― Ես Բլրատակից եմ․ իմ ճանապարհն անցել է լեռների վրայով, լեռների միջով և օդով։ Ես նա եմ, ում ոչ ոք չի տեսնում։
 
   ― Էդ մեկը ինքս էլ եմ տեսնում,― պատասխանեց Սմոգը։― Բայց հազիվ թե դա քո իսկական անունն է։
 
   ― Ես Հանելուկներ հանողն եմ ու Սարդոստայններ Ջարդողը, ես Խայթող Ճանճն եմ, ինձ ընտրել են, որ թիվը բախտավոր լինի։
 
   ― Հրաշալի մականուններ են,― փնչացրեց վիշապը։― Բայց բախտավոր թիվը միշտ չէ, որ շահում է։
 
   ― Ես նա եմ, ով կենդանի֊կենդանի թաղում է բարեկամներին, ջրասույզ անում և կենդանի հանում ջրից։ Ես նա եմ, ով անվնաս է դուրս գալիս խարույկից, ջրից, գետնի տակից։
 
   ― Ինչ֊որ դժվար է հավատալը,― քմծիծաղեց վիշապը։
 
   ― Ես արջերի բարեկամն եմ և արծիվների հյուրը։ մատանի գտնողը, Երջանկություն բերողը, Տակառների հեծյալը,― շարունակեց Բիլբոն, շատ գոհ իր հանելուկներից։
 
   ― Դա արդեն լավ է,― խրախուսեց Սմոգը։― Բայց շատ մի՛ հրապուրվիր։ Սնաձիր քո երևակայությունը։
 
   Վիշապների հետ հենց այդպես պետք է խոսես, երբ չես ուզում իսկական անունդ բացահայտել (որ չափազանց խելամիտ է) և չես ուզում բարկացնել նրանց ուղղակի մերժումով (որ նույնպես չափազանց խելամիտ է)։ Ոչ մի վիշապ չի դիմանա հանելուկներով խոսելու և դրանք լուծելու վրա ժամանակ կորցնելու գայթակղությանը։ Սմոգն ամեն ինչ չէ, որ հասկացավ (ի տարբերություն ձեզ, չէ՞ որ ձեզ հայտնի են Բիլբոյի բոլոր արկածները), բայց ինչ֊որ բան գլխի ընակվ և գոհ ծիծաղեց իր նողկալի մտքում։
 
   «Այդպես էլ կարծում էի,― մտածեց նա։― Պարզ է, լճի մարդիկ ինչ֊որ գարշելի բան են մտադրվել։ Տակառների ողորմելի վաճառականներ, թող ես մողես դառնամ․․․ Ես մի ամբողջ հավիտենականություն դրանց կողմերը չեմ նայել, բայց հիմա դրանցով կզբաղվե՜մ»։
 
   ― Հիանալի է, Տակառների հեծյալ,― ասաց նա բարձրաձայն։― Գուցե քո պանի՞ն էր Տակառ կոչվում։ նա իսկապես բավական յուղալի էր։ Երևում է դու միայն օդով ու ոտքով չես եկել մինչև այստեղ։ Պետք է զեկուցեմ քեզ, անցած գիշեր ես վեց պանի կերա և շուտով կբռնեմ ու կուտեմ մնացածներին։ Ի հատուցումն համեղ ընթրիքի, ես քեզ մի օգտակար խորհուրդ կտամ․ թզուկների հետ գործ մի՛ ունեցիր, քեզ համար դա ավելի լավ կլինի։
 
   ― Թզուկների հե՞տ,― հարցրեց Բիլբոն զարմացած ձևանալավ։
 
   ― Ձևանալ պետք չէ,― ընդհատեց Սմոոգը։― Ով՝ ով, բայց ես հո գիտեմ թզուկների համն ու հոտը։ Չլինի՞ կարծում ես, թե ես կարող եմ ուտել թզուկի տակի պոնին և հոտը չզգալ․․․ Քո վերջը վատ կլինի, Տակառով գող, եթե շարունակես թզուկների հետ գործ ունենալ։ Այդպես էլ նրանց հաղորդիր իմ անունից։
 
   Նա Բիլբոյից թաքցրեց, որ մի հատ միայն, հոբիտի հոտը չճանաչեց, քանի որ առաջներում երբեքնրա հետ չէր շփվել և հիմա բավականին մտահոգ էր։
 
   ― Հը, շա՞տ փող ստացար երեկ իմ թասի համար,― շարունակեց վիշապը։― Դե ազնվորեն ասա։ Ո՞նց թե, բոլորովին ոչի՞նչ։ Նրանց շատ է նման։ Նրանք, ուրեմն, թաքնվում են քո թիկունքում, իսկ դու նրանց փոխարեն տանջվիր, գողացիր ինձնից, ինչ որ աչքդ կկտրի, այո՞։ Եվ ինչո՞ւ ես կաշվիցդ դուրս գալիս։ Քեզ պատկառելի գումա՞ր են խոստացել։ Մտքովդ էլ չանցնի, դեռ ուրախ եղիր, թե գլուխդ պրծացնես։
 
   Բիլբոն շատ վատ զգաց։ Ամեն անգամ, երբ վիշապի աչքի ճառագայթը, որ շարունակ շրջում էր քարայրում, ընկնում էր նրա վրա, սարսափից ցնցվում էր, ու նրան մի պահ անբացատրելի ցանկություն էր տիրում՝ դուրս թռչել քարայրի մեջտեղը, հանել մատանին և ամեն ինչ խոստովանել Սմոգին։ Մի խոսքով, վիշապի հմայքներն սկսել էին ազդել նրա վրա։ Իր ողջ արիությունը հավաքելով՝ Բիլբոն պատասխանեց․
 
   ― Քեզ ոչ բոլորն է հայտնի, ով Հզորագույն Սմոգ, միայն ոսկին չէ, որ մեզ բերել է այստեղ։
 
  ― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղեց Սմոգը։― Ահա և բերանիցդ թռցրիր։ Մեզ։ Միանգամից ասա՝ «մենք տասնչորսն ենք», միստր Բախտավոր Թիվ։ Ուրախ եմ լսելու, որ դուք ուրիշ գործեր էլ ունեք մեր կողմերում։ Այդ դեպքում, գուցե դեռ ամեն ինչ կորած չէ ձեզ համար։ Իսկ քո մտքով չի՞ անցել, որ ոսկին գողանալը՝ կգողանայիր, քիչ֊քիչ, ասենք թե էսպես մի հարյուր կամ ավելի տարվա ընթացքում, բայց հեռու կտանեի՞ր։ Ինչի՞դ է պետք գանձը Սարի վրա կամ անտառում։ Ո՜վ երկնային ուժեր․․․ Ոչ մի անգամ չե՞ս խորհել՝ շահութաբե՞ր է արյդոք այդ գործը։ Տասնչորսերորդ մասը․․․ ինչքա՞ն են խոստացել քեզ։ Իսկ ինչպե՞ս տեղ կհասցնես։ Իսկ տեղափոխելու արժե՞քը։ Իսկ ինչքա՞ն կգնա զինված պահպանության ու հարկերի վրա։
 
  Եվ Սմոգը բարձր հռհռաց։ Նա չար ու ստոր հոգի ուներ․ նա գիտեր, որ իրն ենթադրությունները ճշմարտությունից հեռու չեն։ Բայց կարծում էր, թե այդ բոլորը լճի մարդկանց հնարածներն են, և ավարի մեծ մասը կմնա Լճաշեն քաղաքում, որն իր երիտասարդության տարիներին կոչվում էր Էսգարոտ։