Changes
/* ԳԼՈՒԽ 10 */
:Անցան տարիներ։ Փոխվում էին տարվա եղանակները, անցնում֊գնում էին անասունների կարճատեւ կյանքերը։ Եկավ մի ժամանակ, երբ էլ ոչ ոք չէր հիշում նախաապստամբական օրերը, բացի Երեքնուկից, Բենիամինից, Մովսես ագռավից եւ մի քանի խոզերից։
: Մյուրիելը մեռել էր, չկային Զանգակը, Ջեսին եւ Փինչըրը։ Մեռել էր նաեւ Ջոնզը՝ ուրիշ մի երկրամասի գինելոլների հանգրվանում։ Դմբուզին հիշում էին միայն նրան անձամբ ճանաչած քչերը։ Երեքնուկը պառավ ու պարարտ մի ձի էր, փայտացած հոդերով ու թրջվելու հակված աչքերով։ Երկու տարի առաջ լրացել էր նրա թոշակի տարիքը, սակայն դեռ ոչ մի անասուն իրականում թոշակի չէր անցել։ Արոտի մի մասը զառամյալ անասունների համար առանձնացնելու մաիսն մասին վաղուց արդեն ոչ ոք չէր խոսում։ Նապոլեոնն այժմ մեկեւկես ցենտներանոց հասուն մի կինճ էր։ Զռանն այնքան էր գիրացել, որ ծալքերի միջից հազիվ էր կարողանում տեսնել։ Միայն Բենիամինը համարյա չէր փոխվել՝ թերեւս մռութն էր փոքր֊ինչ մթնել եւ մեկ էլ խառնվածքը։ Դմբուզի մահից հետո նախկինից խոժոռ ու լռակյաց էր դարձել։
: Ֆերմայի գլխաքանակը մեծապես աճել էր, բայց ոչ այնքան, ինչքան նախատեսվել էր վաղ տարիներին։ Ծնվել էին շատ անասուններ, որոնց համար Ապսատմբությունը սոսկ ուրիշներից լսած աղոտ մի հուշ էր։ Բացի այդ ձեռք էին բերվել նաեւ նորերը, որոնք նախքան ֆերմա գալն ընդհանրապես երբեւէ նման բան չէին լսել։ Երեքնուկից բացի, ֆերմայում այժմ երեք ուրիշ ձի կար։ Նրանք հրաշալի անասուններ էին, եռանդուն աշխատողներ եւ լավ ընկերնե՛ր, բայց՝ բացառիկ բութ։ Նրանցից ոչ մեկն այբուբենի Բ տառից այն կողմ չսովորեց։ Նրանք ընդունում էին Ապստամբության եւ Անասնիզմի սկզբունքների մասին իրենց լսած ամեն ինչը, մանավանդ, երբ պատմողը Երեքնուկն էր, որի հանդեպ նրանք համարյա որդիական հարգանք էին դրսեւորել, սակայն կասկած չկար, որ նրանք այդ ամենից ոչինչ չէին հասկանում։
: Ֆերման այժմ ավելի բարգավաճ էր եւ ավելի լավ կազմակերպված։ Նրան անգամ կցվել էր երկու նոր դաշտ, որոնք ձեռք էին բերվել միստր Փիլքինգտոնից։ Վերջապես բարեհաջող ավարտվել էր հողմաղացի շինարարությունը, եւ ֆերման այժմ կալսիչ ու հարդի սեփական էլեւատոր ուներ, չհաշված բազում այլ նոր շինությունները։ Վիմփըրն իր համար երկանիվ կառք էր գնել։ Այդուհանդերձ հողմաղացն այդպես էլ չգործածվեց էլեկտրականություն ստանալու համար՝ նրանում ալյուր էին աղում, որը շոշափելի եկամուտ էր տալիս։ Անասունները տքնաջան աշխատում էին երկրորդ հողմաղացի շինարարության վրա, ասում էին, թե դինամոները տեղադրվելու են այնտեղ։ Այն ամենն, ինչ անասուններին սովորեցրել էր երազել Ձնագնդին՝ էլեկտրական լուսավորությամբ տաք ու սառը ջրով գոմեր եւ եռօրյա աշխատանքային շաբաթ, այլեւս չէր հիշատակվում։ Նապոլեոնը դատապարտել էր այդ գաղափարները որպես Անասնիզմի ոգուն հակասող։ Իսկական երջանկությունը, ասում էր նա, անդադար աշխատանքի եւ ժուժկալ կյանքի մեջ է։
: Մի տեսակ այնպես էր ստացվել, որ ֆերման կարծես հարստացել էր՝ առանց անասունների կյանքի բարելավման, չհաշված, իհարկե, խոզերին ու շներին։ Թերեւս դրա պատճառը մասամբ նաեւ այն էր, որ խոզերն ու շները շատ ու շատ էին։ Չի կարելի ասել, որ վերջիններս զուրովի չէին աշխատում։ Ֆերմայում, ինչպես երբեք չէր հոգնում բացատրել Զռանը, վարչական եւ կազմակերպչական բնույթի անծայրածիր աշխատանք կար անելու։ Այդ աշխատանքի մեծ մասի էությունը հասկանալու համար անասունները չափից ավելի թանձրամիտ էին։ Օրինակ, Զռանը նրանց բացատրում էր, որ խոզերն ամեն օր ստիպված են տաժանակիր աշխատանք կատարել ինչ֊որ խորհրդավոր «հաշվետվություններ», «հանձնարարականների», «հաշվեկշիռների» ու «քաղվածքնեցի» «քաղվածքների» հետ։ Մեծ֊մեծ թղթեր ոտքից֊գլուխ ծածկում էին մանր ձեռագրով, իսկ լրացվելուց հետո նետվում էին արխիվը։ Զռանն ասում էր, որ ֆերմայի բարեկեցության համար դա մեծագույն կարեւորություն է ներկայացնում։ Դրանով հանդերձ ո՛չ շները, եւ ո՛չ էլ խոզերն իրենց աշխատանքով անասնակեր չէին արտադրում, չնայած միշտ հիանալի ախորժակ ունեին։
: Ինչ վերաբերվում է մնացածներին, ապա նրանց կյանքը, ինչքան որ իրենք էին հասկանում, միշտ էլ նույնն էր եղել։ Նրանք հիմնականում քաղցած էին, քնում էին ծղոտի վրա, խմում էին ջրափոսից, աշխատում էին դաշտում, ձմռանը հանգիստ չունեին ցրտից, իսկ ամռանը՝ ճանճերից։ Երբեմն առավել տարեցները քրքրում էին իրենց աղոտ հիշողությունը, փորձելով որոշել, թե արդյոք Ապստամբության օրերին, երբ Ջոնզը նոր էր վտարվել, կյանքն ավելի լա՞վն էր թե՞ վատ։ Չկար ոչինչ, որի հետ կարելի լիներ ներկան համեմատել, միակ չափանիշը Զռանի թվերն էին, որոնք անշեղորեն հավաստում էին, թե ամեն ինչ գնալով ավելի ու ավելի լավ է դառնում։ Անասունների համար այդ հարցը մնում էր անլուծելի, ամեն դեպքում նրանք այժմ նման բաների մասին մտածելու ժամանակ էլ չունեին։ Ծեր Բենիամինը պնդում էր, որ պարզ հիշում է իր կյանքի բոլոր մանրամասները, ասելով, որ ոչինչ երբեւէ ավելի վատ կամ ավելի լավ լինել չէր կարող․ ըստ նրա քաղցը, զրկանքներն ու հիասթափությունը կյանքի անսասան օրենքներն էին։
: Բայց եւ այնպես անասունները երբեք չէին դադարում հույս փայփայելուց։ Դեռ ավելին, նրանք երբեք, մի ակնթարթ անգամ չէին կորցնում Անասնաֆերմայի անդամների իրենց արտոնության պարծանքը։ Նրանք շարունակում էին մնալ ամբողջ երկրի,— ամբո՜ղջ Անգլիայի,— միակ ֆերման, որը պատկանում էր անասուններին։ Նրանցից ոչ մեկը, անգամ մատղաշները, անգամ հեռավոր տեղերից բերված նորեկները, չէին դադարում հիանալ այդ փաստով։ Իսկ երբ նրանք լսում էին հրացանի կրակոցը եւ տեսնում ծածանվող կանաչ դրոշը, նրանց հոգիներն անսահման հպարտությամբ էին լցվում, եւ խոսակցությունն անպայման դառնում էր այն հերոսական օրերին, երբ վռնդվեց Ջոնզը, գրվում էին Յոթ Պատվիրանները եւ պանծալի ճակատամարտերում ջախջախվում էին զավթարար մարդիկ։ Անցյալի երազանքներից ոչ ոք չէր հրաժարվել։ Բոլորը հավատում էին Գնդապետի կանխատեսած Անասունների Հանրապետությանը, որում Անգլիայի հողին չպիտի ոտք դներ մարդը։ Այդ օրը դեռ գալու էր, թեկուզ ոչ շուտ, գուցե անգամ ոչ իրենց կյանքի ընթացքում, բայց անպայման գալու էր։ Թերեւս տեղ֊տեղ նույնիսկ կամացուկ լսվում էր «Անգլիայի գազանների» մեղեդին, համենայն դեպս ֆերմայի բոլոր անասուններն այն գիտեին, չնայաց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն երգել։ Եթե անգամ կյանքը չարքաշ էր ու ոչ բոլոր իղձերն էին իրականացել, նրանք գիտեին, որ տարբերվում են մնացած անասուններից։ Եթե նրանք քաղցած էին, ապա պատճառը բռնակալ մարդկանց կերակրելու կարիքը չէր, եթե նրանք հյուծվում էին աշխատանքից, ապա գոնե իրենց համար էին աշխատում։ Ոչ ոք նրանց մոտ երկու ոտքի վրա չէր քայլում։ Ոչ ոք ուրիշին «տեր» չէր կոչում։ Բոլոր անասունները հավասար էին։
: Ոչխարների վերադարձից շատ չանցած, երբ գեղեցիկ մի երեկո անասունները հետ էին գալիս դաշտային աշխատանքներից, ֆերմայի բակից ձիու սարսափելի մի խրխինջ լսվեց։ Ընկրկելով, անասունները մեխվեցին իրենց տեղերում։ Խրխինջը կրկնվեց։ Ճանաչելով Երեքնուկի ձայնը, բոլորը վարգով նետվեցին բակը եւ տեսան… Երեքնուկի տեսածը։
: Մի խոզ քայլում էր հետեւի ոտքերի վրա։
: Այո, հենց Զռանը։ Մի քիչ անշնորհք, ասես դեռ անսովոր իր զգալի քաշը պահելուն, սակայն կատարյալ հավասարակշռությամբ, նա կտրում֊անցնում էր բակը։ Հաջորդ պահին տան դռնից դուրս եկավ խոզերի երկար մի շարան՝ բոլորը հետեւի ոտքերի վրա։ Ոմանք մյուսներից ավելի լավ էին քայլում, իսկ մի երկուսը թեթեւակի երերում էին, ասես ձեռնափայտի կարիք զգալով, բայց բոլորը հաջողությամբ անցան ամբողջ բակով մեկ։ Վերջապես, շների զարհուրելի հաչոցի ու եսւ սեւ աքաղաղի զիլ կանչի ներքո, տնից դուրս եկավ փառավորապես ուղղաձիգ Նապոլեոնը։ Նա ամբարտավան հայացքներ էր գցում չորս կողմը, շուրջը թռչկոտում էին շները։
: Նրա տոտիկում մտրակ էր սեղմված։
: Մեռյալ լռություն տիրեց։ Ապշահար ու ահաբեկված, անասուններն իրար սեղմված դիտում էին խոզերի դանդաղ երթը բակով մեկ։ Աշխարհն ասես շուռ էր եկել։ Ապա, առաջին ցնցումը հանդարտվելուն պես, եկավ մի պահ, երբ, հակառակ ամեն ինչի,— հակառակ շների վախի, հակառակ երբեք չտրտնջալու, ինչ էլ որ լինի՝ երբեք չբողոքելու տարիներով մշակված սովորույթի,— անասուններն ուր որ է կընդվզեին։ Սակայն հենց այդ պահին, ասես ազդանշանվոազդանշանով, ոչխարները սկսեցին բարձր մայել։
: — Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։
: Այսպես շարունակվեց հինգ րոպե անընդմեջ։ Երբ ոչխարները լռեցին, բողոքելու հնարավորությունն արդեն անցել էր, քանի որ խոզերը շարքով մտել էին տուն։
: ՍԱԿԱՅՆ ՈՐՈՇ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ
: ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒՍՆԵՐԸ
: Դրանից հետո արդեն զարմանալի չթվաց, որ հաջորդ օրն աշխատանքները վերահսկող բոլոր խոզերը մտրակներ ունեին։ Զարմանալի չթվաց, որ խոզերը ռադիոընդունիչ են գնել, հեռախոս են անցկացնում եւ բառանորդագրվել բաժանորդագրվել են «Զոն Բուլ», «Դեսից֊դենից» եւ «Դեյլի միրըր» թերթերը։ Զարմանալի չթվաց, որ Նապոլեոնը պարտեզում զբուզնում զբոսնում է ծխամորճը բերնին, եւ որ խոզերը պահարանից հանել ու հագնում են միստր Ջոնզի շորերը։ Նապոլեոնը սեւ բաճկոն, որսորդական անդրավարտիք ու կաշվե ոտնակալներ էր հագնում, իսկ իր սիրելի մերունը՝ միսիս Ջոնզի կիրակնօրյա մետաքսե զգեստը։: Մեկ շաբաթ անց ֆերմա ժամանեցին մի քանի երկանիվ կառքեր։ Հարեւան ֆերմերների պատվիրակությունը հրավիրված էր ստուգայցի։ Ամբողջ ֆերման ուսումնասիրելով, նրանք իրենց հիացմունքը հայտնեցին տեսածով եւ մանավանդ՝ հողմաղացով։ Անասուններն այդ ժամանակ զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին, խուսափելով հողից կտրել մռությներըմռութները, չիմանալով՝ խոզերի՞ց ավելի վախենալ, թե՞ մարդկանցից։
: Այդ երեկո տնից բարձր ծիծաղ ու երգեցողություն լսվեց։ Խառը ձայները հանկարծ շարժեցին անասունների հետաքրքրասիրությունը։ Ի՞նչ էր այնտեղ կատարվում այժմ, երբ անասուններն ու մարդիկ առաջին անգամ հանդիպում էին որպես հավասարներ։ Միասնական մղումով նրանք սկսեցին հնարավորին չափ անձայն սողոսկել տան հետեւի այգին։
: Դռնակի մոտ նրանք կանգ առան, վախենալով անցնալանցնել, բայց Երեքնուկը նրանց առաջնորդեց ներս։ Կճղակների ծայրերին նրանք մոտեցան տանը, եւ այն անասունները, ում հասակը բավարարում էր, ներս նայեցին հյուրասենյակի պատուհանից։ Երկար սեղանի շուրջ նստած էին հինգ֊վեց ֆերմերներ եւ նույնքան բարձրաստիճան խոզեր։ Նապոլեոնը գրավում էր սեղանի գլխի պատվավոր տեղը։ Խոզերն իրենց աթոռներին նստած էին միանգամայն անբռնազբոս։ Բոլորն ակներեւաբար մի պահ ընդհատել էին թղթախաղը կենաց ասելու համար։ Մի մեծ սափոր փոխանցվում էր մեկից մյուսին, թարմացնելով գավաթների պարունակությունը։ Պատուհանից նայող ապշահար անասուններին ոչ ոք չէր նկատել։
: Ֆորքսվուդի միստր Փիլքինգտոնը ոտքի կանգնեց, գավաթը ձեռքին։ Քիչ անց, ասաց նա, ինքը ներկաներին խնդրելու է կենաց խմել։ Սակայն նախքան այդ ինքն իր պարտքն է համարում մի քանի խոսք ասել։
: Ինքը, ինչպես եւ, անկասկած, բոլոր ներկաները, մեծագույն գոհունակությամբ է ընդունում այն փաստը, որ կասկածամտության եւ թյուրիմացությունների շրջանն ի վերջո ավարտված է։ Եղել է ժամանակ, իհա՜րկե, երբ Անասնաֆերմայի մեծապատիվ տերերը հարեւան մարդկանց մոտ, ինքը չէր ասի թշնամական, համենայն դեպս որոշ չափով անբարյացակամ վերաբերմունք էին հարուցում։ Եղել են դժբախն դժբախտ միջադեպեր, հաճախ տարբեր տեսակի տարաձայնություններ են ծագել։ Խոզերին պատկանող ֆերմայի գոյությունը համարվել է աննորմալ եւ շրջապատի համար գաղափարապես վտանգավոր։ Շատ ֆերմերներ, առանց նյութի մեջ խորանալու, համարել են, որ նման ֆերմայում տիրելու է թողտվության ու անկարգապահության ոգին։ Նրանց անհանգստացրել է սեփական անասունների եւ անգամ աշխատավորների վրա դրա թողած հնարավոր ազդեցությունը։ Սակայն այժմ բոլոր նման կասկածները ցրված են։ Այսօր, ընկերների հետ այցելելով Անասնաֆերման եւ սեփական աչքերով ուսումնասիրելով դրա ամեն մի թիգը, ինքը տեսավ ոչ միայն ամենաժամանակակից մեթոդների կիրառություն, այլեւ այնպիսի մի կարգապահություն, որը կարող է օրինակ ծառայել բոլոր մնացած ֆերմերների համար։ Ինքը չի մեղանչի ճշմարտության դեմ, եթե ասի, որ Անասնաֆերմայի ստորին անասուններն ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ կեր են ստանում, քան երկրի ցանկացած այլ անասունները։ Հիրավի, ինքը, իր ընկերների հետ միասին, այսօրվա տեսածից շատ բան մտադիր է անմիջապես ներմուծել իրենց ֆերմաներում։: Ինքը ուզում է ավարտել, կրկին անգամ շեշտելով, որ Անասնաֆերմայի եւ իր հարեւանների միջեւ հաստատված բարեկամական զգացումները միանգամայն օրինաչափ են։ Մարդկանց եւ խոզեցի խոզերի միջեւ շահերի որեւէ ընդհարում երբեք չի եղել եւ չպիտի լինի։ Նրանց դժվարություններն ու պայքարն ընդհանուր են։ Չէ՞ որ աշխատուժի հետ կապված պրոբլեմներն ամենուր միեւնույնն են։ Այստեղ պարզ դարձավ, որ միստր Փիլքինգտոնը մտադրվում է խնամքով պատրաստված մի սրամտություն անել, բայց հրճվանքից մի պահ չէր կարողանում այն արտահայտել։ Մի քանի անգամ փղձկալով, որից նրա բազմաթիվ կզակները շառագունեցին, նա վերջիվերջո կարողացավ ասել․ «Եթե դուք ստիպված եք զսպել ձեր ստորին անասուններին, մենք էլ մեր ստորին դասակարգերն ունենք»։ Այդ սրամտությունից սեղանը պոռթկաց ծիծաղով, իսկ միստր Փիլքինգտոնը նորից խոզերին շնորհավորեց ֆերմայի ցածր օրաբաժինների, երկար աշխատաժամերի եւ ընդհանուր երեսառածության բացակայության համար։
: Վերջապես, ասաց նա, ժամանակն է ոտքի կանգնել եւ լցնել գավաթները։ «Պարոնայք», եզրափակեց միստր Փիլքինգտոնը, «պապոնայք, ես առաջարկում եմ խմել Անասնաֆերմայի բարգավաճման կենացը»։
: Սենյակը լցվեց խանդավառ բացականչություններով ու դոփյունով։ Նապոլեոնն այն աստիճան շոյված էր, որ, տեղից ելնելով, սեղանը շրջանցեց, իր գավաթը Փիլքինգտոնի հետ չխկացնելու համար։ Երբ իրարանցումն ավարտվեց, Նապոլեոնը, որը մնացել էր կանգնած, տեղեըացրեցտեղեկացրեց, որ ինքն էլ մի քանի խոսք ունի ասելում։ասելու։
: Ինչպես Նապոլեոնի բոլոր ճառերը, այս մեկն էլ կարճ էր ու տեղին։ Նա նույնպես ասաց, որ ուրախ է տեսնել փոխադարձ կասկածամտության դարաշրջանի ավարտը։ Երկար ժամանակ տարածված էր այն տեսակետը,— նա հիմք ուներ կարծելու, որ դա չարակամ թշնամիների բանսարկության հետեւանքն է,— թե իր եւ իր գործընկերների աշխարհայացքը քայքայիչ եւ անգամ հեղափոխական տարրեր է պարունակում։ Նրանց վերագրում էին հարեւան ֆերմաների անասուններին ապստամբության հրահրելու նկատառումներ։ Դրանից մեծ սուտ դժվար է հորինել։ Նրանց միակ ցանկությունն ինչպես այժմ, այնպես եւ անցյալում, հարեւանների հետ խաղաղ եւ գործնական հարաբերությունների պահպանումն է։ Այս ֆերման, որը պատիվ ունի ղեկավարելու ինքը, կոոպերատիվ հաստատություն է։ Այդ ապացուցող իրավական փաստաթղթերը, որոնք գտնվում են իր մոտ, հանդիսանում են բոլոր խոզերի միասնական սեփականությունը։
: Հավատալով, որ նախկին կասկածամտությունը հաղթահարված է ֆերմայում, այդուհանդերձ, մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք պիտի ծառայեն վստահության հետագա ամրամնդմանը։ ամրապնդմանը։ Անասունների միջեւ մինչ այդ տարածված էր իրար դիմելու «ընկեր» հիմար ձեւը։ Այսուհետեւ այն հայտարարվում է ապօրինի։ Կար նաեւ տարօրինակ մի սովորույթ, որի ծագումն անհայտ է, ամեն կիրակի շարքով անցնել այգում գամված մի ծեր խոզի գանգի կողքով։ Դա նույնպես պիտի դադարեցվի։ Այցելուները նկատած կլինեն այգում ծածանվող կանաչ դրոշը։ Նրանց ուշադրությունը հրավիրվում է այն փաստին, որ նախկինում դրոշի վրա տեղ գտած սպիտակ կճղակն ու պոզն այլեւս չկան։ Այսուհետեւ դրոշը լինելու է պարզապես կանաչ։
: Նապոլեոնն ավելացրեց, որ ընդամենը մի ճշտում է ուզում մտցնել միստր Փիլքինգտոնի սքանչելի հարեւանական ճառի մեջ։ Միստր Փիլքինգտոնն իր խոսքում բազմիցս անդրադարձավ «Անասնաֆերմային»։ Նա, իհարկե, չէր կարող իմանալ, քանի որ Նապոլեոնն առաջին անգամ է դա ազդարարում, որ «Անասնաֆերմա» անունը վերացվում է։ Այսուհետեւ այն կոչվելու է «Մենըր ֆերմա», որն, ըստ նրա, հանդիսանում է ֆերմայի իսկական եւ ստույգ անվանումը։
: — Պարոնայք,— եզրափակեց Նապոլեոնը,— ես առաջարկում եմ նույն կենացը, սակայն փոքր֊ինչ ձեւափոխված։ Բերնեբերա՛ն լցրեք ձեր գավաթները։ Խմենք Մենըր ֆերմայի բարգավաճման կենա՛ցը։
: Հետեւեցին նույն սրտաբուխ բացականյությունները, եւ գավաթները մինչեւ վերջ խմվեցին։ Մինչ դրսի անասունները դիտում էին, նրանց թվաց, որ ներսում տարօրինակ մի բան է կատարվում։ Ի՞նչ էր պատահել խոզերի դեքմերին։ Ծեր Երեքնուկի մշուշոտ աչքերը դարնում դառնում էին մեկից մյուսին։ Ոմանք հինգ կզակ ունեին, ոմանք՝ չորս, ոմանք՝ երեք։ Սակայն ինչ֊որ սան բան կարծես երերար ու հալչեր։ Ծափահարությունից հետո վերսկսվեց ընդհատված թղթախաղը, եւ անասունները լուռ ու մունջ հեռացան։
: Հազիվ էին նրանք մի քսան քայլ հեռացել, երբ հանկարծ կտրուկ կանգ առան։ Տնից սոսկալի աղաղակ էր գալիս։ Հետ նետվելով, անասունները նորից հպվեցին պատուհանին։ Ներսում կատաղի վեճ էր բռնկվել։ Բոլորը գոռում էին, գազազած ինչ֊որ բան հերքում, խփում սեղանին ու կասկածոտ հայացքներ փոխանակում։ Պատճառը կարծես թե այն էր, որ Նապոլեոնն ու միստր Փիլքինգտոնը միաժամանակ ագռավի մեկնոց էին դրել։
: Լսվում էր տասներկու գազազած ու միանման ձայն, եւ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվել խոզերի դեմքերի հետ։ Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։