|վերնագիր = Հայրենի գյուղից
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
|թարգմանիչ=
|աղբյուր = [[«Գառնիում»]]
}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
[[Կատեգորիա:Պատմվածք]]
==Մեր գյուղը==
Մի ձայն հասավ ականջիս, երբ բազմության հոսքը դադարեց փողոցում․
― Աղջի Վարդանո՜ ւշ․․․Վարդանո՜ւշ․․․
Անթառամ մայրիկն էր․․․
Մեր ոտնաձայնից զարթնեց, աչքերը տրորեց և ակներևաբար գուշակելով մեր այցի նպատակը․
― ՀրամմեցեքՀրամեցեք,― ասաց․ բազկաթոռում ուղղվելու ճիգ անելով,― գիտեմ, թուղթ գրիչ ու թանաքաման կուզեք․․․ աս օրերուս իմ մուշտարիներս դպրոցական տղաներն են, և բոլորը ատ ապրանքները կուզեն։
Խանութպանը ճիշտ էր գուշակել։ Շաբաթներե ի վեր հեգելով կարդում էի և վարժապետը հանձնարարել էր գնել թուղթ, գրիչ ու թանաքաման, գրքից՝ այբբենարանից տառեր արտագրելու համար։
Այն օրից անցել են շատ տասնյակ տարիներ, և դեռ մինչև հիմա ցավ է իմ սրտին, որ ես իմ առաջին ձախողությանը հանիրավի մեղսակից դարձրի խեղճ ու անմեղ խանութպանին, երբ նա հիացրել էր ինձ իր բարությամբ․․․ ցավ է իմ սրտին, որ ես թաքցրի ճշմարտությունը մայրիկից․ որ թափալ Հրանտը գեշ ապրանք չէր տվել ինձ և թե ինձ պատահած այն մեծ դժբախտության համար մեղավոր էին միայն սիրուն մանչուկի մանրիկ մատները, որոնք դեռ թույլ ու անվարժ էին գրիչ շարժելու համար․․․
==Պարոն Սիմոնը==
Իմ ցանկությունը ուրախացնում էր նրան, և նա սկսում էր երգել ինձ համար, ցածրաձայն, իր ներդաշնակ ձայնով։
Նպատակիս հասնիմ միայն, </pbr>Թող զիս հանեն կախաղան, </pbr>Կախաղանեն խեղդուկ ձայնով, </pbr>
Պի՛տ գոչեմ «Ախ Հայաստան»։
Մայրիկի պատմած գեղեցիկ հեքիաթը կապված մեր ծովակի անվան հետ, Նիկիական հանգանակի պատմությունը, որ լսել էի պր․ Սիմոնի պերճ լեզվով, և ապա Տոնո հայրիկի երգը, որի համար մայրիկը պատվիրում էր չերգել ուրիշների մոտ, այս բոլորը միասին ու միաբան ինձ ասում էին հեռավոր ու կախարդական այն աշխարհի մասին, որ, հիշում եմ, ուսուցիչը արցունքն աչքերում, դրախտավայր անվանեց․․․
Նպատակիս հասնիմ միայն,</pbr>
Թող զիս հանեն կախաղան․․․
Ամիսներ առաջ Սուլթան Համիդի ծննդյան տարեդարձի տոնակատարության ավանդական հանդեսության նախապատրաստման օրերին, երբ կառավարական շենքը զարդարում էին լապտերներով, դրոշակներով ու գույնզգույն թղթե ժապավեններով, այնտեղ հավաքված մարդկանցից շատերը հարցնում էին իրար, թե ինչ դեպքերի առնչությամբ է կատարվում այս բոլորը։
― Լրագիր չե՞ք կարդացեր,― մեջ է ընկնում Տոնո հայրիկը,― չէ՞, անանկ է նը իմացեք,որ վաղը մեր օգոստափառ կայսեր, սուլթան թամ֊իթի##ծանոթագրություն ֊ <ref>Իսկական շուն։## </ref> ծննդյան օրն է․․․
Սուլթանի անվան այնքան նմանահնչյուն, բայց այնքան իմաստավոր այս զույգ առերի արտասանության վրա ներկաներն սկսում են քահ֊քահ ծիծաղել։