Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 14 բայտ, 07:32, 23 Հունիսի 2013
/* ՔԱՆԻ ՏԱՆՏԵՐԸ ՏԱՆԸ ՉԷՐ */
==ՔԱՆԻ ՏԱՆՏԵՐԸ ՏԱՆԸ ՉԷՐ==
   Այդ միջոցին թզուկները նստած էին անթափանց խավարի մեջ։ Բոլոր կողմերից նրանց շրջապատում էր մեռելային լռությունը։ Նրանք քիչ էին ուտում և քիչ էլ խոսում էին։ Ժամանակն անցնում էր, ու նրանք չգիտեին հիմա գիշե՞ր է, թե ցերցկ ցերեկ կամ քանի՞ օր է անցել։ Վախենում էին շարժվել, քանի որ թունելում բարձր արձագանք էին տալիս իրենց ձայներն ու շփոփոցները։ շփթփոցները։ Նրանք քնում ու արթնանում էին միևնույն անվերջանալի խավարի ու լռության մեջ։ Նստելով այնտեղ, ինչպես նրանց թվում էր, շատ օրեր, նրանք սկսեցին խեղդվել օդի անբավարարությունից, գլուխներն արդեն մթագնում էին։ Այլևս դիմանալ չէին կարող։ Թվում էր, թե նրանք կուրախանային նույնիսկ վիշապի վերադարձը վկայող ձայներից։ Լռության մեջ նրանց թվում էր, թե Սմոգը նոր դավ է նյութում։ Եվ հետո, նրանք հո չէին կարող այդպես հավերժ նստել։
   Վերջապես Տորինը չհամբերեց․
   ― Փորձենք դուռը բացել։ Ես ուղղակի կմեռնեմ առանց մաքուր օդի։ Ավելի լավ է այնտեղ Սմոգն ինձ ոչնչացնի, քան թե այստեղ խեղդվեմ։
   Թզուկներից մեկը վեր կացավ և խարխափելով հասավ այն տեղիցտեղին, նորտեղ առաջ դուռն էր։ Բայց պարզվեց, որ թափված ժայռաբեկորները փակել են թունելի վերին ծայրը։ Բանալին ու հմայությունն այսուհետ անկարող էին բացել այն․
   ― Ծուղակն ընկանք,― ողբացին նրանք։― Վերջ։ Էստեղ էլ մեռնելու ենք։
   ― Այժմ ավելի զգույշ եղեք,― շշնջաց հոբիտը,― կատարյալ լռություն պահպանեք։ Սմոգը գուցե իսկի տեղում էլ չէ, գուցեև տեղում է։ Իզուր ռիսկի չդիմենք։
   Նրանք գնում էին ու գնում։ Թզուկները, բնական է, չէին կարող հոբիտի նման անշշուկ շարժվել, նրանք ամեն կերպ փնչացնում էին, ոտքերով քստքստացնում, իսկ արձագանքը բազմապատիկ ուժեղացնում էր փնչոցն ու քստքստոցը։ Բիլբոն շատ անգամ քարացավ տեղում ու վախով ականջ դրեց, բայց ներքևից ոչ մի ծպտում ծպտուն չէր լսվում։ Երբ մինչև ներքևի անցքը, ըստ նրա ենթադրության, քիչ էր մնացել, նա դրեց մատանին և թզուկներից բավական առաջ անցավ։ Մատանու անհրաժեշտություն չկար․ առանց դրան էլ բոլորն անտեսանելի էին, քանի որ համատարած խավար էր տիրում։ Այնքան, որ հոբիտը չնկատեց ինչպես դուրս եկավ թունելից․ նա ձեռքով հենվեց դատարկությանը և․․․ գլուխկոնծի թռավ փոսի մեջ։
   Բիլբոն պառկած էր բերանքսնիվայր, շունչը պահած, չհամարձակվելով շարժվել։ Ոչինչ տեղի չունեցավ։ Երբ նա դանդաղ գլուխը բարձրացրեց, իր վերևում, բարձր ու հեռու, սպիտակին տվող մի կետ տեսավ, որ բոլորովին նման չէր վիշապի արձակած կարմիր լույսին։ Սակայն փոսում կանգնած էր վիշապի թանձր ու գարշ հոտը։
   ― Անիծվես դու, ծեր մողես,― ծղրտաց նա բարձրաձայն։― Բավական է տափկնոցի խաղաս․․․ Լուսավորիր ինձ ու հետո խժռիր, եթե կարողանաս բռնել․․․
   Անտեսանելի դահլիճում միայն թույլ արձագանք լսվեց։ Բիլբոն վեր կացավ և այդ ժամանակ գլխի ընակվընկավ, որ չգիտե, թե որ կողմը գնա։ «Հետաքրքիր է, Սմոգն ինչո՞վ է զբաղված,― մտածեց նա։― Այսօր ցերեկը (թե երեկոյան) նա հաստատ տանը չէր։ Եթե Օյնն ու Գլոյնը աբեթն ու կայծքարը չեն կորցրել, կարելի է կրակ ստանալ ու մի լավ տնտղել շուրջը։ Հետո էլ, տեսնենք, գուցե որևէ բան տեղի ունենա»։
   ― Կրա՜կ,― գոռաց նա։― Ո՞վ կրակ կտա․․․
   Թզուկներն, իհարկե, իրար իէն էին անցել, երբ Բիլբոն թրմփոցով փոսը գլորվեց, և մուքից ոչ հեռու խռնվել էին իրար գլխի։
   ― Շը՜շ֊շ․․․ ֆշշացին նրանք՝ հոբիտի ձայնը լսելով։
   Հոբիտն այսպիսով հայտանաբերեց, թե որ կողմում են նրանք, բայց բոլորովին էլ միանգամից չհաջողվեց թզուկներից որևէ օգուտ ստանալ։ Միայն, երբ Բիլբոն ոտքերը գետնին խփելով սուր ձայնով գոռաց․ «Կրա՜կ, կրա՜կ»․― Տորինը սթափվեց և Օյնին ու Գլոյնին ուղարկեց թունելի մյուս ծայրը՝ աբեթն ու կայծքարը բերելու։
   Որոշ ժամանակ անց կրակն առկայծեց․ երևաց Օյնը, ոչ մեծ ջահը ձեռքին, Գլոյնը մի քանի հատ էլ թևի տակ դրած էր բերում։ Բիլբոն ճարպկորեն վազեց դեպի անցքը և հափշտակեց ջահը։ Բայց չկարողացավ համոզել թզուկներին, որ վառեն մնացած ջահերը և միանան իրեն։ Ինչպես հանգամանորեն բացատրեց Տորինը, միստր Բեգինսը դեռևս մնում էր պաշտոնական Գողն ու Հետախույզը։ Եթե նա իր կյանքը վտանգի ենթարկելով հարկ է համարում կրակ վառել, ապա դա իր գործն է։ Իսկ իրենք առանց թունելից դուրս գալու կսպասեն նրա զեկույցին։ Թզուկները նստեցին անցքի մոտ և սկսեցին հետևել Բիլբոյին։
   Նրանք տեսան, թե ինչպես փոքրիկ գորշ կերպարանքը, ջահը բարձր բռնած, կտրեց անցավ քարայրը։ Քանի Բիլբոն մոտիկ էր, նրանք ջահի լուսյով տեսնում էին ոսկու փայլը և լսում զնգոցը, երբ հոբիտի ոտքը կպչում էր որևէ ոսկե առարկայի։ Հետո կրակն սկսեց հեռանալ, վետվետաց ինչ֊որ տեղ վերևում․ դա Բիլբոն էր մագլցում գանձերի կույտի վրա։ Շուտով նա հայտնվեց կույտի կատարին և շարունակեց ետ ու առաջ շարժվել։ Թզուկները տեսան, որ նա մի ակնթարթ կռացավ, բայց չկարողացան հասկանալ, թե ինչու։
   Իսկ նա խոնարհվեց Արկենստոնի պատճառով։ Բիլբոն Սարի Սիրտը իսկույն ճանաչեց Տորինի նկարագրածով, ասենք ամբողջ աշխարհում չէր կարող երկու այդպիսի ադամանդ լինել, նույնիսկ մեկ ուրիշ այդպիսի նմանը չունեցող գանձարանում։ Դա էլ հենց այն սպիտակավուն փայլն էր, որ Բիլբոյին վեր էր քաշում։ Աստիճանաբար կետը վերածվեց լուսափայլ սպիտակ գնդի։ Այժմ գունդն առկայծում էր երփներանգ կայծով, որովհետև ջահի լույսը խաղում էր նրա նիստերի մեջ։ Վերջապես գունդը հայտնվեց ուղիղ հոբիտի առջև, և նրա շունչը կտրվեց։ Գանձերից ամենամեծագույնը լուսավորում էր խորքից եկող սեփական լույսով, միաժամանակ, անյիշելի անհիշելի ժամանակներում թզուկների հանած, հղկած ու փայլեցրած քարն իր մեջ էր հավաքում դրսի լույսը և բեկում տասնյակ հազարավոր սպիտակ կայծկլտուն նիստերով, և այդ սպիտակ լուսավորությունը հուրհրատում էր ծիածանի բոլոր գույներով։ Բիլբոյի ձեռքը, հնազանդվելով խորհրդավոր ուժին, ձգվեց դեպի Արկենստոնը և վերցրեց այն։ Նրա կարճ մատները չէին կարողանում պարփակել մեծ ու ծանր քարը, բայց Բիլբոն հաջողացրեց բարձրացնել այն և, աչքերը փակելով, խցկեց գրպանը։
   «Այ հիմա ես իսկական գող եմ,― մտածեց նա։― Հասկանալի է, ես սրա մասին կասեմ թզուկներին․․․ իր ժամանակին։ Չէ որ նրանք ասում էին, որ ես կարող եմ իմ փայն ինքս ընտրել։ Ես կընտրեի Արկենստոնը, իսկ իրենք թող վերցնեն մնացած բոլորը»։ Բայց, այնուամենայնիվ, նրա սիրտը մի տեսակ անհանգիստ էր, ասես զգում էր, որ այն ժամանակ խոսքը գնում էր Արկենստոնի մասին, և որ դրա պատճառով Բիլբոն դեռ մեծ անախորժություններ կունենա։
   Նրանք մի քիչ էլ սպասեցին ու ականջ դրին, բայց, բացի Բիլբոյի հեռավոր ճիչերից, ոչ մի ձայն չէր լսվում։
   ― Որևէ մեկդ մի ջահ էլ վառեք,― հրամայեց Տորինը։― Ինչ արած, ստիպված ենք օգնության գնալ մեր Գողին։
   ― Վերջապես ժամանակն է, որ մենք էլ նրան օգնենք,― արձագանքեց Բալինը։― Ես հաճույքով կգնամ, մանավանդ որ հիմա, իմ կարծիքով, մեզ վտանգ չի սպառնում։
   ― Չղջիկից վախեցա, և ջահը հանգավ, այսքան բան,― բացատրեց նա։
   Նրանք թեթևացած շունչ քաշեցին, բայց իսկույն էլ սկսեցին փնթփնթալ, դժգոհ այն բանից, որ զուր տեղը վախեցել են։ Իսկ ինչ կասեին, եթե Բիլբոն այդ րոպեին նրանց ցույց տար Արկենստոնը, ուղղակի չգիտեմ։ Բայց բավական էր գանձերի կողքով անցնելիս աչքի ծայրով նշմարել դրանց փայլը, որ նրանց սրտերը վառվեին գլխավոր կրքով։ Իսկ երբ թզուկի սրտում, թող նույնիսկ ամենապատվական թզուկի, վառվում է կիրքը ոսկու և թանկարժեք քարերի նկատմամբ, ապա նա դառնում է խիզախ, իսկ երբեմն նույնիսկ կատաղի։
   Դրա համար էլ թզուկներին երկար համոզելու հարկ չեղավ։ Նրանք անհամբեր նետվեցին քարայրը զննելու։ Յուրաքանչյուրը մի վառվող ջահ վերցրեց, ու, դահլիճի շուրջը պտտվելուց հետո, թզուկները մոռացան վախի ու զգուշության մասին։ Սկսեցին բարձր֊բարձր խոսել, իրար կանչել, միմյանց զանազան իրեր ցույց տալ, որ հանում էին կույտի միջից կամ իջեցնում պատից։ Նրանք թանկարժեք իրերը մոտեցնում էին աչքներին, դիտում լույսի տակ, շոշափում էին ու շոյում, ջոկում էին թանկարժեք քարերը և խցկում գրպանները, իսկ ինչ որ տանել չէին կարող, հոգոց հանելով նորից գցում էին տեղը՝ մատների արանքից բաց թողնելով։ Տորինն այդ տեսակետից համարյա ոչնչով չէր տարբերվում մյուսներից։ Ընդ որում նա դեսուդեն էր նետվում, ինչ֊որ բան էր փնտրում ու չէր գտնում։ Նա Արկենստոնն էր փնտրում, բայց առայժմ ոչ ոքի ոչինչ չէր ասում։
   ― Միստր Բեգինս,― ձայն տվեց նա։― Ստացեք առաջին պարգևը ձեր բաժնի հաշվին․․․ Հանեք հին թիկնոցը և հագեք այ սա․․․
   Եվ նա Բիլբոյի վրա գցեց ոչ մեծ մի օղազրահ, որ հյուսված էր վաղ ժամանակներում, էլֆերի արքայազներից մեկի համար։ Արծաթակուռ պողպատից այդ օղազրահին, որ էլֆերը միտրիլ էին կոչում, մարգարտակուռ ու բյուրեղապակյա գոտի էր վայլեում։ վայելում։ Հոբիտի գլխին կաշվե թեթև սաղավարտ դրեցին՝ դրոշմվածքներով, ներսից պողպատե օղագոտիներով, եզրերին մանր ադամանդներ շարած։
   «Ես ինձ հրաշալի եմ զգում,― մտածեց Բիլբոն։― Բայց իմ տեսքը պետք է որ շատ անհեթեթ լինի։ Այ թե ձեռ կառնեին ինձ տանը, Բլրատակում։ Այնուամենայնիվ, ափսոս, որ հայելի չկա այստեղ․․․»։
   Միստր ԲեինսըԲեգինսը, ի տարբերություն թզուկների, հարստությունը տեսնելով գլուխը չկորցրեց և դիմացավ դրա հմայքներին։ Թզուկները դեռ փորփրում էին գանձարանը, բայց Բիլբոյին այդ զբաղմունքը ձանձրացրեց․
   ― Տորին,― բացականչեց նա։― Հետո՞ ինչ ենք անելու։ Մենք զինվեցինք, բայց մի՞թե զենքն ու զրահը երբևէ օգնել են հաղթելու Սմոգ Սարսափելուն։ Գանձերը դեռ նվաճված չեն։ Առայժմ մեզ համար կարևորը ոչ թե ոսկին է, այլ այստեղից դուրս գալը։ Առանց այդ էլ մենք բավական ժամանակ է դիմանում ենք ճակատագրի փորձությանը։
   ― Դուք ճիշտ եք,― ասաց Տորինը՝ ինքն իրեն բուռը բահաքելով։― հավաքելով։― Գնանք։ Այժմ ես ձեզ կտանեմ։ Հազար տարի էլ անցներ, պալատի ելքերն ու մուտքերը ես չէի մոռանա։
   Նա թզուկներին ահվաքեց, և, ջահերը գլպներից գլխներից վեր պահելով, բոլորը միասին դուրս եկան բարձր դռնից, ափսոսանքով ետ նայելով։
   Փայլփլուն օղազրահները նրանք նորից ծածկեցին հին թիկնոնցերով, իսկ փայլուն սաղավարտները՝ մաշված կնգուղներով։ Նրանք գնում էին Տորինի ետևից, ասես մթության մեջ կրակների շղթա լինեին, շարունակ ականջ դնելով՝ վիշապի ձայնը չի՞ լսվում արդյոք։ Չնայած շուրջն ամեն ինչ ժամանակից քայքայված էր կամ քանդրտված, փչացած ու աղտոտված՝ հրեշի ելումուտ անելուց, Տորինը ճանաչում էր յուրաքանչյուր միջանցքը, յուրաքանչյուր շրջադարձը։ Նրանք մագլցում էին երկար սանդուղքով, նորից շրջադարձ կատարում ու նորից աստիճաններով վեր բարձրանում։ Աստիճանները ողորկ էին, փորված ուղղակի ժայռի մեջ, լայն ու հարմար։ Թզուկները բարձարոնւմ բարձարանում էին վեր ու վեր, բայց ոչ մի տեղ կենդանի շնչի մի հետք անգամ չհանդիպեցին, միայն ստվերներ էին գողերի պես այս ու այն կողմ փախչում՝ ջահերի միջանցիկ քամուց թրթռացող կրակների մոտենալու հետ։ Սանդուղքներն իրենց ողջ հարմարությամբ հանդերձ հոբիտի կարճլիկ ոտքերի համար չէին։ Բիլբոն արդեն ուժասպառվել էր և զգում էր, որ մի քիչ էլ՝ ու ինքը մի քայլ անգամ անել չի կարող։ Եվ այստեղ հանկարծ առաստաղը վեր նետվեց, դժգույն մի շող երևաց, օդը մաքրվեց, առջևում մի թույլ լույս առկայծեց լայն, կիսով չափ վառված դռներից, որ կորացած կախված էին ծխնիներից։
   ― Սա Տրորի գլխավոր դահլիճն է,― ասաց Տորինը,― այստեղ խնջույքներ էին անում և հավաքվում էր թագավորական խորհուրդը։ Այստեղից արդեն Գլխավոր դարպասը հեռու չէ։
   Նրանք անցան նախկին դահլիճի միջոց․ միջով․ այնտեղ փտել էին սեղանները, փոշիացել էին ածխացած, շուռ եկած աթոռներն ու նստարանները․ հատակին, շշերի, թասերի ու կոտրված եղջյուրե գավաթների արանքներում, փոշու մեջ, գանգեր ու ոսկորներ էին ընկած։ Նրանք մի դուռ էլ անցան, էլի մի դուռ անցան, և հանկարծ ականջներին ջրի քչքչոց հասավ, և լույսն ավելի պայծառ դարձավ։
   ― Այստեղից իր սկիզբն է առնում Արագահոս գետը,― ասաց Տորինը։― Նա մեզ դուրս կբերի Գլխավոր դարպասի մոտ։
   Ժայռի մութ անցքից դուրս էր վազում վարար գետն ու հոսում հանգույն հնագույն վարպետների հմուտ ձեռքերով քարի մեջ փորված նեղ ջրհորդանով։ Կողքով գնում էր սալարկած ճանապարհը, այնքան լայն, որ այնտեղով իրար կողքի շատ մարդիկ կարող էին անցնել։ Բարեկամները սլացան այդ ճանապարհով, շրջանցեցին ելուստը և․․․ ո՜վ հրաշք,, հորդեց ցերեկային լույսը։ Նրանց առջև մի բարձր կամար հայտնվեց՝ սևացած, պլոկված, բայց հնագույն փորագրությունների հետքերով։ Միգապատ արևը Սարի ճյուղավորումների միջով թույլ շողեր էր ուղարկում, որոնք ոսկեզօծում էին շեմքը։ Ջահերի ծխից տագնապահար՝ չղջիկների երամը փոթորկի պես անցավ նրանց գլխավերևով։ Ճամփորդները վախեցած առաջ նետվեցին և սայթաքեցին քարերի վրա, որոնք հղկվել էին ու ծածկվել լորձով, որովհետև դրանց վրայով մշտապես սողացել էր վիշապը։ Այնուհետև գետը սլանում էր դեպի հովիտ՝ ազատ խշշալով, փրփրելով։ Նրանք ցած գցեցին այժմ արդեն ոչ պիտանի ջահերն ու քարացան՝ իրենց աչքերին չհավատալով․ խումբը դուրս էր եկել Գլխավոր դարպասից և նրանց առջև փռված էր հովիտը, որտեղ առաջ Դեյլ քաղաքն է եղել։
   ― Այո,― ասաց Բիլբոն։― Այ արդեն չէի սպասում, թե մի օր կհաջողվի նայել այս դարպասից։ Երբեք ավելի մեծ հաչույքով հաճույքով չեմ զմայլվել արևով և դեմքիս չեմ զգացել քամին։ Բու֊ու֊ո՜ւ։Բայց լավ էլ պաղ քամի է, հա՜։
   Իրոք որ արևելյան սուր քամի էր փչում՝ անգթորեն ձմեռ գուշակելով։ Սարի ճյուղավորումների վրա պտույտ գործելով՝ քամին թռչում էր հովիտ և ոռնում ժայռերի մեջ։ Ճամփորդներն այնքան էին խաշվել վիշապի քարայրի շոգ խորխորատներում, որ հիմա բաց օդում նրանց վրա դող էր գալիս։
   Հանկարծ Բիլբոն հոգնածությունից բացի նաև սաստիկ քաղց զգաց։
   ― Այժմ ամեն ինչից դատելով, վաղ առավոտ է,― ասաց նա,― և, ուրեմն, նախաճաշելու ժամանակն է, եթե ուտելու բան ճարվի։ Բայց ես վստահ չեմ, թե Սմոգի քարայրի գլխավոր մուտքը այդ նպատակի համար ամենաանվտանգ տեղն է։ Չի՞ կարելի արդյոք ավելի հանգիստ տեղ գտնել։
   ― Հարկավոր է հեռանալ այստեղից,― ասաց Դորին։― Ես ամբողջ ժամանակ թիկունքիս զգում եմ նրա հայացքը։
   ― Այստեղ շատ ցուրտ է ու տհաճ,― ավելարցրեց Բոմբուրը։― Ծարավից այստեղ չենք մեռնի՝ ջուրը կողքներիս է, իսկ այ, ուտելիք, ինչ֊որ չեմ տեսնում։ Վիշապն այստեղ, հավանական է, միշտ էլ սով է զգում։
   ― Գնացինք, գնացինք,― գոռացին մյուսները։― Արագ դեպի Բալինի արահետը։
   Ժայռից դեպի աջ ճանապարհ առհասարակ չկար։ Նրանք գլաքարերի միջով առաջ շարժվեցին գետի ձախ ափով։ Ամայությունը, անմարդաբնակությունը նորից սթափեցրին նույնիսկ Տորինին։ Կամուրջը, որի մասին հիշում էր Բալինը, վաղուց քանդվել էր, դրա քարերը, որպես հասարակ գլաքարեր, թափվել էին ծանծաղ, աղմկոտ գետը։ Նրանք առանց դժվարության հաղթահարեցին ծանծաղուտը և հինավուրց աստիճաններով մագլցեցին բարձր ափը։ Կարճ ժամանակ անց ընկան հին ճանապարհը և շուտով դուրս եկան ժայռերի մեջ ծածկված խոր լեռնագոգը։ Այստեղ մի քիչ հանգստացան, նախաճաշեցին չորահացով, վրայից էլ ջուր խմեցին։ (Եթե ուզում եք իմանալ ինչ բան է չորահացը, ապա կարող եմ ասել միայն, որ նրա հիմքում չորացած հացն է, որ գործանակնում հավիտյանս չի փչանում, սննդարար է համարվում, բայց ամենևին ոչ համեղագույն, քանի որ հետաքրքրություն ներկայանցում է միայն ծնոտների վարժության տեսակետից։ Լճաշեն քաղաքի բնակիչները դա հատուկ պատրաստում էին երկար ճանապարհորդությունների համար)։
   Ապա նրանք շարժվեցին առաջ։ Ճանապարհը գետից թեքվեց, և այժմ անշեղորեն սկսեց մոտենալ Սարի հարավային ճյուղին։ Վերջապես նրանք ոտք դրին լեռնային արահետի վրա, որը կտրուկ դեպի վեր էր գնում։ Դանդաղ և երկար բարձրանում էին ճամփորդները մեկը մյուսի ետևից և կեսօրից հետո մի կերպ հասան գագաթի ծայրն ու տեսան, որ արևմուտքում աշնանային պաղ արևը մայր է մտնում։
   Նրանք մի հարթ տեղ գան, որ երեքն երեք կողմերից զառիվայր իջնող եզրեր ուներ, իսկ չորրորդը վերջանում էր ժայռով, որի մեջ դռան նման մի անցք կար։ հարթակից լայն տեսադաշտ էր բացվում դեպի Արևելք, Հարավ և Արևմուտք։
   ― Այստեղ,― ասաց Բալինը,― վաղ ժամանակներում միշտ ժամապահներ էին կանգնում։ Այս դուռը տանում էր ժայռափոր մի սենյակ, որ փոխարինում էր պահակային շինությունը։ Սարի շուրջը մի քանի այդպիսի պահակակետեր կային, բայց մեր բարեբախտ ժամանակներում առանձնապես դրանց անհրաժեշտությունը չկար, և մեր ժամապահները, հավանաբար, երես էին առել ու կորցրել զգոնությունը, հակառակ դեպքում մենք աղետից դեռ շատ առաջ կլսեինք մեր կողմերում վիշապի հայտնվելու մասին, և ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ։ Մենք կարող ենք թաքնվել այստեղ և շատ բան տեսնել՝ մնալով անտեսանելի։