Changes
Հատվածը կամայական կետում հատելիս՝ ստացված հատվածներից պատահականորեն ընտրված մեկի և ողջ հատվածի քառակուսիների գումարը հավասար է ողջ և նախապես ընտրված հատվածներով կառուցված ուղղանկյան մակերեսի կրկնապատիկի և հատման արդյունքում առաջացած մյուս հատվածի երկարության քառակուսու գումարին։
[[Պատկեր:Screenshot_2024-11-23_210514.png|center|200px|thumb|left|էջ 56․]]
Տրված AB հատվածը հատենք C կետում: AB և BC հատվածների քառակուսիների գումարը հավասար է AB և BC հատվածներով որոշված ուղղանկյան մակերեսի կրկնապատիկի և CA կողմով քառակուսու մակերեսի գումարին։
Հատվածը կամայական կետում հատելիս՝ այդ հատվածով և հատման արդյունքում առաջացած կտորներից մեկով սահմանված ուղղանկյան մակերեսի քառապատիկի և հատման արդյունքում առաջացած մյուս հատվածով կառուցված քառակուսու մակերեսի գումարը հավասար է վերոնշյալ և ողջ հատվածների գումարով սահմանված քառակուսու մակերեսին։
[[Պատկեր:Screenshot_2024-11-24_182156.png|center|200px|thumb|left|էջ 58․]]
Տրված AB հատվածը հատենք C կետում: AB և BC կողմերով ուղղանկյան մակերեսի քառապատիկի և AC կողմով քառակուսու մակերեսի գումարը հավասար է AB և BC կողմերի գումարով սահմանված քառակուսու մակերեսին։
Հատվածը հավասար և անհավասար մասերի բաժանելիս՝ անհավասար մասերի վրա կառուցված քառակուսիների գումարը հավասար է հատվածի կեսի և հավասար ու անհավասար մասերի տարբերության վրա կառուված քառակուսիների գումարի կրկնապատիկին։
[[Պատկեր:Screenshot_2024-12-01_123926.png|center|200px|thumb|left|էջ 59․]]
Տրված AB հատվածը հավասար կիսենք C կետով, անհավասար՝ D-ով։ AD և DB հավտածների վրա կառուցված քառակուսիների գումարը հավասար է AC և CD կողմերով քառակուսիների գումարի կրկնապատիկին։
Եթե հատվածը հավասար կիսենք և որպես հատվածի շարունակություն նրան կցենք նոր հատված, ապա ստացված ողջ և ավելացված հատվածի վրա կառուցված քառակուսիների գումարը հավասար կլինի նախնական հատվածի կեսի և այդ կեսի ու կցված հատվածի վրա կառուցված քառակուսիների գումարին։
[[Պատկեր:Screenshot 2024Screenshot_2024-12-04 201136.png|center|200px|thumb|left|էջ 61․]]
Տրված է AB հատվածը, հավասար կիսենք այն C կետում և որպես AB-ի շարունակություն կցենք BD հատվածը։ Պետք է ցույց տալ, որ AD և DB հիմքերով քառակուսիների գումարը AC և CD հիմքերով քառակուսիների կրկնապատիկն է։
Հատվածը հատել այնպես, որ ողջ հատվածով և հատման արդյունքում առաջացած հատվածներիից մեկով կառուցված ուղղանկյունը հավասար լինի հատման արդյունքում առաջացած հատվածներիից մյուսի վրա սահմանված քառակուսուն։
[[Պատկեր:Screenshot_2024-12-02_201853.png|center|200px|thumb|left|էջ 63․]]
Տրված է AB հատվածը։ Այն պետք է բաժանել այնպես, որ AB-ով և հատման արդյունքում առաջացած մասերից մեկով կառուցաված քառակուսին հավասար լինի հատման արդյունքում առաջացած մյուս մասով կառուցված քառակուսուն։
Բութանկյուն եռանկյուններում բութ անկյանը հանդիպակաց կողմի վրա կառուցված քառակուսին բութ անկյանը կից կողմերով կառուցված քառակուսիների գումարից մեծ է բութ անկյանը կից կողմով, որի վրա ընած է ուղղահայացը և դրսի կողմից բութ անկյանը միացող հատվածով, որը հատած է ուղղահայացով, կառուցված ուղղանկյան կրկնապատիկի չափով։
[[Պատկեր:Screenshot_2024-12-04_101416.png|center|200px|thumb|left|էջ 64․]]
Դիցուք՝ ABC-ն բութանկյուն եռանկյուն է, որում BAC-ն բութ անկյունն է։ B կետով՝ CA-ին ուղղահայաց կառուցենք BD ուղիղը [Պնդում 1․12]։ Արդյունքում՝ BC-ի վրա կառուցված քառակուսին BA և AC կողմերի վրա կառուցված քառակուսիների գումարից մեծ է CA և AD կողմերով կառուցված ուղղանկյան կրկնապատիկի չափով։
Սուրանկյուն եռանկյուններում սուր անկյանը հանդիպակաց կողմի վրա կառուցված քառակուսին սուր անկյանը կից կողմերի վրա կառուցված քառակուսիների գումարից փոքր է սուր անկյանը այն կից կողմով, որի վրա ընկնում է ուղղահայացը և ներսի կողմից եռանկյան սուր անկյանը միացող այն հատվածով, որը հատած է ուղղահայացով, կառուցված ուղղանկյան կրկնապատիկի չափով։
[[Պատկեր:Screenshot_2024-12-04_111313.png|center|200px|thumb|left|էջ 65․]]
Դիցուք՝ ABC-ն սուրանկյուն եռանկյուն է, որում B-ն սուր անկյունն է։ A կետով՝ BC-ին ուղղահայաց կառուցենք AD-ն [Պնդում 1․12]։ Արդյունքում՝ AC հիմքով քառակուսին CB և BA հիմքերով քառակուսիներից փոքր է CB և BD կողմերով կառուցված ուղղանկյան կրկնապատիկի չափով։
Կառուցել տրված ուղղագիծ պատկերին հավասար քառակուսի։
[[Պատկեր:Screenshot_2024-12-04_175205.png|center|200px|thumb|left|էջ 66․]]
Դիցուք՝ տրված է A ուղղագիծ պատկերը։ Պահանջվում է կառուցել A-ին հավասար քառակուսի։