Changes
Կոնտրիձե
,[[Կատեգորիա:Արձակ]]
: Հայրս մանկության ընկեր ուներ՝ Լեւան Կոնտրիձե։
: 1937 թվի մայիսի 1-ին 1֊ին իր տան դարպասից դուրս եկավ, որ մասնակցի շքերթին։ Հենց այնտեղ կանգնած մարդիկ մոտեցան նրան։
: — Ընկե՛ր, դուք այստեղ եք բնակվում, Ցքոնդիա Շալվան ո՞ր հարկում է։
: — Ցխոնդիան, պարոնա՛յք, երրորդ հարկում է,— պատասխանեց Կոնտրիձեն։
: Նույն տարվա վերջում՝ Ամանորի գիշերը, նորից տարան, եւ կրկին հայտնվեց Մագադանում։ Իր հարցին, թե հիմա ինչու են բռնում, չեկիստը զարմանքից ապշած նայում է եւ գոռում։
: — Եթե մի մարդու ազգանունը Կոնտրիձե լինի, նա ի՞նչ իրավունքով պիտի հարցնի, թե իրեն ինչու ենք բռնում։
: Իսկ երբ ռուս «վախտյորն» է բարձրաձայն կարդացել Լեւան Կոնտրիձե անուն-ազգանունըանուն֊ազգանունը, բոլորը միաբերան գոչել են՝ «էլի՞ կոնտրա», եւ մականունը դրել են «կոնտրա»։
: Երեք տարի անց վերադարձավ։ Հայրս եւ նրա մանկության մյուս ընկերները ջերմորեն դիմավորեցին եւ մի ամբողջ շաբաթ քեֆի մեջ էին։
: Իբրեւ «կոնտրա» Թբիլիսիում բնակվելու իրավունք չուներ։ «Գործուղեցին» Խաշուր։ Ամեն կիրակի գալիս էր, հանդիպում էր ընկերներին եւ ուրախանում։ Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին ընտանիք կազմել, սեփական ապագայի մասին մտածել։ Ի պատասխան՝ Լեւանը դառնորեն ժպտում էր՝ ո՞ւմ համար։
: 1951 թվականին նորից սկսեցին բռնոտել։ Երբ իմացավ «լագերի» գործընկերներից մի քանիսին տարել են, մտերիմներին հավաքեց, սուփրա գցեց եւ հարցին, թե ինչ է նշում, պատասխանեց՝ ոչինչ, պարզապես ձեզ հրաժեշտ եմ տալիս...տալիս…
: Տղաները՝ թե գուցե քեզ այլեւս ձեռք չեն տանլիս։ Տխուր ժպտաց ու ասաց․ «Սիքարուլիձեին աքսորել են, Մշվիդոբաձեին աքսորել են, Սաղվարելիձեին<ref>Սիխարուլիձե, Մշվիդոբաձե, Սաղվարելիձե ազգանունների հիմքում ընկած են ուրախ, խաղաղ, սիրել բառերը։</ref> աքսորել են, ինձ, որ Կոնտրիձե եմ, կթողնե՞ն։ Միայն թե, ի տարբերություն նրանց, ապրանքատար վագոնով չեմ գնում։
: Եվ վրացական պատշաճ աղ ու հացով բեռնված՝ հաջորդ օրը Մոսկվայով մեկնեց Մագադան։