Changes

Տարերք/Գիրք 3

Ավելացվել է 29 407 բայտ, Friday at 23:03
== Պնդում 7 ==
 
Եթե շրջանի տրամագծի վրա վենցնենեք կետ, որը շրջանի կենտրոնը չէ և որից մինչ շրջանագիծ հատված է ընկած, ապա ամենաերկար հատվածը կլինի այն, որը բխում է շրջանի կենտրոնից, իսկ ամենակարճը՝ նույն տրամագծի մնացած մասը։ Մյուս դեպքերի համար էլ՝ ինչքան հատվածը մոտ է կենտրոնից բխող հատվածին, այնքան ավելի երկար է քան ավելի հեռու գտնվողները։ Նույն կետից դեպի շրջանագիծ կարող են բխել միայն երկու հավասար հատվածներ՝ տրամագծի մնացած մասի երկու կողմերից։
 
[[Պատկեր:Screenshot_2024-12-12_223710.png|center|200px]]
 
Դիցուք՝ տրված է AD տրամագծով ABCD շրջանը։ AD-ի վրա վերցնենք F կետը, որը շրջանի կենտրոնը չէ։ Շրջանի կենտրոնը E-ն է։ Կառուցենք F կետից մինչ ABCD շրջանագիծ հասնող հատվածները՝ FB, FC և FG։ Ես պնդում եմ, որ FA-ն ամենաերկար հատվածն է, FD-ն՝ ամենակարճը, FB-ն FC-ից մեծ է, և FC-ն էլ FG-ից է մեծ։
Կառուցենք BE, CE և GE հատվածները։ Եվ քանի որ ցանկացած եռանկյան ցանկացած երկու կողմ ավելի մեծ է քան երրորդը [Պնդում 1.20], EB-ն ու EF-ը BF-ից մեծ են։ AE-ն ու BE-ն էլ հավասար են [BE-ն ու EF-ը հավասար են AF-ին]։ Հետևաբար, AF-ը BF-ից մեծ է։ Կրկին, քանի որ BE-ն հավասար է CE-ին և FE-ը ընդհանուր է, BE և EF հատվածները համախատասխանաբար հավասար են CE և EF հատվածներին։ Սակայն BEF անկյունն էլ մեծ է CEF-ից։ Հետևաբար, BF հիմքը CF հիմքից մեծ է [Պնդում 1.24]։ Նույն պատճառներով էլ, CF-ը նույնպես FG-ից մեծ է։
Քանի որ GF-ն ու FE-ը մեծ են EG-ից [Պնդում 1.20], EG-ն էլ հավասար է ED-ին, հետևում է, որ GF-ն ու FE-ն մեծ են ED-ից։ Երկու կողմից էլ հանենք EF-ը։ Ստացվում է, որ մնացյալ GF-ն FD-ից մեծ է։ Հետևաբար, FA-ն ամենամեծն է, FD-ն՝ ամենափոքրը, FB-ն մեծ է FC-ից, FC-ն էլ FG-ից։
Ես պնդում եմ նաև, որ F կետից միայն երկու հավասար հատվածներ կարող են ձգվել մինչև ABCD շրջանագիծ, որոնցից ամեն մեկը կլինի FD-ի մի կողմում։ E կետով՝ EF հատվածի վրա կառուցենք GEF անկյանը հավասար FEH անկյունը [Պնդում 1.23], միացնենք FH-ը։ Հետևաբար, քանի որ GE-ն ու EH-ը հավասար են և EF-ը ընդհանուր է, GE և EF հատվածները համապատասխանաբար հավասար են HE և EF հատվածներին։ GEF անկյունն էլ հավասար է HEF-ին։ Ստացվում է, որ FG հիմքը հավասար է FH հիմքին [Պնդում 1.4]։ Ես պնդում եմ, որ F կետից ելնող, FG-ին հավասար այլ հատված չի կարող ձգվել մինչև շրջանագիծ։ Եթե հնարավոր է, կառուցենք նշված ձևով ընթացող FK հատվածը։ Քանի որ FK-ն ու FG-ն հավասար են, և FH-ն էլ FG-ին է հավասար, FK-ն նույնպես հավասար է FH-ին։ Այսինքն կենտրնից ամնեամոտիկ և ամենահեռու հատվախները հավասար են, ինչը հնարավոր չէ։ Հետրաբար, F կետից բխող և GF-ին հավասար այլ հատված չկա, որը ձգվում է մինչ շրջանագիծ։ Ստացվում է, որ այդպիսինը միակն է։
Արդյունքում՝ եթե շրջանի տրամագծի վրա վենցնենեք կետ, որը շրջանի կենտրոնը չէ և որից մինչ շրջանագիծ հատված է ընկած, ապա ամենաերկար հատվածը կլինի այն, որը բխում է շրջանի կենտրոնից, իսկ ամենակարճը՝ նույն տրամագծի մնացած մասը։ Մյուս դեպքերի համար էլ՝ ինչքան հատվածը մոտ է կենտրոնից բխող հատվածին, այնքան ավելի երկար է քան ավելի հեռու գտնվողները։ Նույն կետից դեպի շրջանագիծ կարող են բխել միայն երկու հավասար հատվածներ՝ տրամագծի մնացած մասի երկու կողմերից։
== Պնդում 8 ==
 
Դիցուք՝ շրջանից դուրս վերցված որևէ կետից մինչև շրջանագիծ կառուցենք հատվածներ, որոնցից մեկն անցնում է կենտրոնով, իսկ մյուսները պատահական են ընրրված։ Ապա, դեպի ներս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենաերկարը կենտրոնով անցնողն է։ Մյուսների համար, ինչքան կենտրոնին մոտ է ընկած հատվածը, այդքան ավելի մեծ է, քան նրանից հեռու գտնվողը։
Դեպի դուրս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենակարճը կետի և տրամագծի միջև գտնվողն է։ Մյուսների համար, ամենակարճ հատվածին մոտ ընկած հատվածը ավելի փոքր է, քան նրանից հեռու գտնվողը։ Եվ միայն երկու հավասար հատվածներ կարող են բխել այդ կետից դեպի շրջանագիծ՝ ամենակարճ հատվածի երկու կողմերով։
Դիցուք՝ տրված է ABC շրջանը, և նրանից դուրս որևէ D կետ, որով էլ կառուցում էնք ՝ DA, DE, DF և DC հատվածները, որտեղ DA-ն անցնում է շրջանի կենտրոնով։ Ես պնդում եմ, որ դեպի շրջանագծի ներս գոգավրությամբ մաս ուղղված հատվածներից (AEFC շրջանագծի հատվածը) ամենաերկարը կենտրոնով անցնողն է, այսինքն՝ AD, DE-ն էլ մեծ է DF-ից, իսկ DF-ը՝ DC-ից։
Դեպի շրջանագծի դուրս գոգավրությամբ մաս (HLKG շրջանագծի հատվածւ) ուղղված հատվածներից ամենակարճը կետի և AG տրամագծի արանքում գտնվողն է՝ DG-ն։ Եվ ամենակարճ հատվածին՝ DG-ին մոտ գտնվող հատվածը միշտ ավելի կարճ է, քան դրանից հեռու գտնվողը, այնպես, որ DK-ն փոքր է DL-ից, իսկ DL-ը՝ DH-ից։
 
[[Պատկեր:Screenshot_2024-12-12_234946.png|center|200px]]
 
Դիցուք՝ գտնենք շրջանի կենտրոնը [Պնդում 3.1] և մշանակենք M-ով [Պնդում 3.1]։ Կառուցենք ME, MF, MC, MK, ML և MH հատվածները։
Եվ քանի որ AM-ը հավասար է EM-ին, երկու կողմերին էլ ավելացնենք MD-ը ։ Արդյունքում, AD-ը հավասար է EM-ին և MD-ին։ Բայց EM-ը և MD-ը մեծ են ED-ից [Պնդում 1.20]: Հետևաբար, AD-ը նույնպես մեծ է ED-ից։ Կրկին, քանի որ ME-ն հավասար է MF-ին և MD-ը ընդհանուր է, EM և MD հատվածները հավասար են FM և MD հատվածներին։ EMD անկյունն էլ մեծ է FMD-ից։ Արդյունքում, ED հիմքը մեծ է FD հիմքից [Պնդում 1.24]: Նմանապես, կարող ենք ցույց տալ, որ FD-ը մեծ է նաև CD-ից։ Ուստի, AD-ը ամենաերկար հատվածն է, DE-ն մեծ է DF-ից, իսկ DF-ը՝ DC-ից։
Եվ քանի որ MK և KD հատվածների գումարը մեծ է MD-ից [Պնդում 1.20], իսկ MG-ը հավասար է MK-ին, ապա մնացյալ KD-ը մեծ է GD-ից։ Այսպիսով, GD-ն փոքր է KD-ից։ Եվ քանի որ MLD եռանկյան ներքին MK և KD հատվածները կառուցված են MD կողմի վրա, ապա MK և KD հատվածները փոքր են ML-ից և LD-ից [Պնդում 1.21]: MK-ն էլ հավասար է ML-ին։ Հետևաբար, մնացյալ DK-ը փոքր է DL-ից։ Նմանապես, կարող ենք ցույց տալ նաև, որ DL-ն փոքր է DH-ից։ Հետևաբար, DG-ը ամենակարճ հատվածն է, DK-ը փոքր է DL-ից, իսկ DL-ը՝ DH-ից։
Ես նաև պնդում եմ, որ միայն երկու հավասար հատվածներ կարող են բխել D կետից դեպի շրջագիծ՝ ամենափոքր հատվածի՝ DG-ի երկու կողմերից մեկական։ Դիցուք՝ անկյուն DMB-ը, որը հավասար է KMD-ին, կառուցված է MD հատվածի վրա՝ M կետում [Պնդում 1.23], կառուցենք նաև DB-ն։ Քանի որ MK-ն հավասար է MB-ին, իսկ MD-ն ընդհանուր է, MK և MD հատվածները համապատասխանաբար հավասար են BM-ին և MD-ին։ Անկյուն KMD-ն էլ հավասար է անկյուն BMD-ին։ Ուստի DK հիմքը հավասար է DB հիմքին [Պնդում 1.4]։ Հետևաբաև, ես պնդում եմ, որ D կետից՝ DK-ին հավասար այլ հատված չի կարող ձգվել մինչև շրջանագիծ։ Ենթադրենք, որ դա հնարավոր է և կառուցենք DN-ն։ Հետևաբար, քանի որ DK-ն հավասար է DN-ին, DK-ն էլ՝ DB-ին, ապա DB-ն նույնպես հավասար է DN-ին, ստացվում է, որ ամենափոքր հատվածին՝ DG-ին ամենամոտը գտնվող հատվածը հավասար է ամենահեռվում գտնվողին, ինչը անհնար է։ Ուստի, D կետից՝ ABC շրջագծի ուղղությամբ․ շրջանի ամենափոքր հատվածի՝ DG-ի երկու կողմերից մեկական ուղղորդված, մեկից ավել հատված չի կաչող բխել։
Հետևաբար, եթե դիցուք՝ շրջանից դուրս վերցված որևէ կետից մինչև շրջանագիծ կառուցենք հատվածներ, որոնցից մեկն անցնում է կենտրոնով, իսկ մյուսները պատահական են ընրրված։ Ապա, դեպի ներս գոգավրությամբ շրջանագիծ ուղղված հատվածներից ամենաերկարը կենտրոնով անցնողն է։ Մյուսների համար, ինչքան կենտրոնին մոտ է ընկած հատվածը, այդքան ավելի մեծ է, քան նրանից հեռու գտնվողը։
== Պնդում 9 ==
Ենթադրենք, որ ABC և DEF շրջանները հատվում են երկուսից ավել՝ B, G, F և H կետերում։ Կառուցենք BH և BG հատվածները և համապատասխանորեն հավասար կիսենք դրան K և L կետերում։ K և L կետերով համապատասխանորեն կառուցենք KC և LM հատվածներն այնպես, որ BH-ի և BG-ի հետ ուղիղ անկյուններ կազմեն, [Պնդում 1.11], որից հետո շարունակենք այդ հատվածները մինչ A և E կետերը։
== pages 80-105 == [[Պատկեր:ExampleՇրջանների_հատում.jpgpng]]  Հետևաբար, քանի որ ABC շրջանում որոշակի ուղիղ գիծ AC-ն հատում է որոշակի (այլ) ուղիղ գիծ BH-ը երկու կեսի և հանդիսանում է ուղղահայաց, այդ պատճառով ABC շրջանի կենտրոնը AC-ի վրա է [Պնդում 3.1 ուղղում]: Կրկին, քանի որ նույն ABC շրջանի մեջ որոշակի ուղիղ գիծ NO-ն հատում է որոշակի (այլ ուղիղ գիծ) BG-ին երկու կեսի և հանդիսանում է ուղղահայաց, այդ պատճառով ABC շրջանի կենտրոնը NO-ի վրա է [Պնդում 3.1 ուղղում]: Նաև ցույց էր տրված, որ այն AC-ի վրա է։ Եվ ուղիղ գծեր AC-ն և NO-ն հանդիպում են ոչ այլ որևէ կետում, այլ P-ում։ Հետևում է, որ P կետը ABC շրջանի կենտրոնն է։ Այսպիսով նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ P-ն նաև DEF շրջանի կենտրոնն է։ Հետևում է, որ երկու շրջան (ABC և DEF), հատելով մեկը մյուսին, ունեն նույն կենտրոնը՝ P-ն։ Տակավին բան անհնարին է [Պնդում 3․5]: Հետևաբար շրջանը չի հատում մեկ այլ շրջան ավելի քան երկու կետում։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 11 ==  Եթե երկու շրջանները շոշափվում են մեկը մյուսին ներսից և նրանց կենտրոնները հայտնի են, ապա նրանց կենտրոնները միացնող ուղիղ գիծը կընկնի շրջանների հատման կետի վրա։ Դիցուք, երկու շրջանները, ABC-ն և ADE-ն ներսից հարում են մեկը մյուսին A կետում և ABC շրջանի կենտրոն F-ը և ADE շրջանի կենտրոն G-ն հայտնի են [Պնդում 3.1]։ Ես ասում եմ, որ G-ն F-ին միացնող ուղիղ գիծը ընկնելու է A կետի վրա։ Դիցուք այն կընկնի ինչպես FGH-ը (պատկերում) և AF-ը և AG-ն կմիացվեն։ Հետևաբար, քանզի AG-ն և GF-ը ավելի երկար են, քան FA-ն կամ FH-ը [Պնդում 1.20], թող FG-ն վերցված լինի երկուսից։ Հետևաբար, մնացորդ AG-ն ավելի երկար է քան մնացորդ GH-ը և AG-ն հավասար է GD-ին։ Հետևում է, որ GD-ն նույնպես ավելի երկար է քան GH-ը։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, ուղիղ գիծը, որը միացնում է F-ը G-ին չի ընկնի մեկ շրջանից դուրս, այլ կընկնի մյուս շրջանի ներսում։ Հետևաբար, այն կընկնի շրջանների միավորման կետի վրա՝ A կետում։ [[Պատկեր:Շոշափող_շրջաններ.png]]  Հետևում է, որ եթե երկու շրջան շաշափում են իրար ներքին կողմից [և նրանց կենտրոնները գտնված են], ապա նրանց կենտրոնները միացնող ուղիղ գիծը, [լինելով առաջացված], կընկնի շրջանների միավորման կետում։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 12 ==  Եթե երկու շրջան շոշափում են մեկը մյուսին արտաքին կողմից, ապա նրանց կենտրոնները միացնող ուղիղ գիծը կանցնի նրանց միացման կետով։ [[Պատկեր:Արտաքուստ_Շոշափող_Շրջաններ]]  Դիցուք, ABC և ADE շրջանները շոշափում են միմյանց արտաքին կողմից A կետում, և ABC շրջանի կենտրոն F-ը գտնված է [Պնդում 3․1] և ADE շրջանի կենտրոն G-ին նույնպես [Պնդում 3․1]։ Ես ասում եմ, որ F-ը G-ին միացնող ուղիղ գիծը կանցնի շրջանների միավորման A կետով։ Դիցուք այն կլինի ինչպես FCDG-ն (պատկերում), և AF-ը և AG-ն միացված կլինեն։ Հետևաբար, քանզի F-ը ABC շրջանի կենտրոնն է, FA-ն հավասար է FC-ին։ Կրկին քանզի G կետը ADE շրջանի կենտրոնն է, GA-ն հավասար է GD-ին: Եվ FA-ի հավասարությունը FC-ին ցույց է տրված։ Հետևում է, որ ուղիղ գծեր FA-ն և AG-ն հավասար են ուղիղ գծեր FC-ին և GD-ին: Այսպիսով, ամբողջական FG-ին ավելի երկար է քան FA-ն և AG-ին։ Բայց այն նաև կարճ է [Պնդում 1․20]։ Տակավին բան անհնարին է։ Հետևում է, որ F-ը G-ին միացնող ուղիղ գիծը չի կարող չանցնել միացման A կետով և այն կանցնի դրա միջով: Այսպիսով, եթե երկու շրջան շոշափում է մեկը մյուսին արտաքին կողմից, ապա նրանց կենտրոնները միացնող ուղիղ գիծը կանցնի նրանց միացման կետով։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 13 ==  Որևէ շրջան չի շոշափում արևէ (այլ) շրջան ավելի քան մեկ կետում, անկախ այն բանից, թե նրանք շոշափում են միմյանց արտաքուստ, թե ներքուստ։ [[Պատկեր:Շոշափող_Շրջաններ_2]]  Դիցուք ABDC շրջանը շոշափում է EBFD շրջանին, ի սկզբանե ներսից, ավելի քան մեկ կետում՝ D և B։ Եվ թող ABDC շրջանի կենտրոն G-ն ու EBFD շրջանի կենտրոն H-ը գտնված լինեն [Պնդում 3.1]։ Հետևաբար, G-ն H-ին միացնող ուղիղ գիծը կընկնի B-ի և D-ի վրա [Պնդում 3.1]։ Թող այն ընկնի ինչպես BGHD-ն (պատկերում)։ Եվ քանի որ G կետը ABDC շրջանի կենտրոնն է, BG-ն հավասար է GD-ին։ Հետևում է, որ BG-ն ավելի երկար է քան HD-ին։ Ինչից էլ հետևում է, որ BH-ն շատ ավելի երկար քան HD-ին։ Կրկին քանի որ H կետը EBFD շրջանի կենտրոնն է, BH-ը հավասար է HD-ին։ Բայց նաև ցույց էր տրված, որ այն ավելի երկար է դրանից։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, որևէ շրջան չի շոշափում մեկ այլ որև շրջան ներսի կողմից ավելի քան մեկ կետում։ Այսպիսով ես ասում եմ, որ արտաքին կողմից նույնպես այն չի կարող շոշափել ավելի քան մեկ կետում։ Դիցուք ACK շրջանը շոշափում է ABDC շրջանը արտաքին կողմից ավելի քան մեկ կետում՝ A և C։ Եվ AC-ն միացված է։ Հետևաբար, քանի որ երկու կետեր A-ն և C-ն կամայական են վերցված եղել յուրաքանչյուր շրջանի (ABDC և ACk) շրջանագծի վրա, կետերը միացնող ուղիղ գիծը կընկնի ամեն յուրաքանչյուր շրջանի ներսում [Պնդում 3.2]։ Բայց այն ընկնում է ABDC-ից ներս և ACk-ից դուրս [Սահմանում 3.3]։ Տակավին բան անհեթեթություն է։ Հետևում է, որ որևէ շրջան չի շոշափում մեկ այլ որևէ շրջան արտաքին կողմից ավելի քան մեկ կետում։ Եվ ցույց էր տրված, որը նույնը ճիշտ է նաև ներքին կողմի համար։ Հետևաբար, որևէ շրջան չի շոշափում մեկ այլ որևէ շրջան ավելի քան մեկ կետում, անկախ այն փաստից, թե նրանք շոշափում են ներքուստ թե արտաքուստ։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։  == Պնդում 14 == Շրջանի մեջ հավասար ուղիղ գծերը հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից և այն ուղիղ գծերը, որոնք հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից հավասար են մեկը մյուսին։ [[Պատկեր:Հավասարաչափ_ուղիղ_գծեր_շրջանի_մեջ.png]]  Դիցուք ABDC-ն շրջան է, և AB-ն և CD-ն հավասար ուղիղ գծեր են նրա մեջ։ Ես ասում եմ, որ AB-ն և CD-ն հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից։ Դիցուք ABDC շրջանի կենտրոնը գտած է [Պնդում 3.1] և նշանակված է E։ Եվ EF-ն ու EG-ն տարված են E կետից ուղղահայաց AB-ին և CD-ին համպատասխանաբար [Պնդում 1․12]։ Եվ AE-ն ու EC-ն միացված են։ Հետևաբար, քանի որ որոշակի ուղիղ գիծ՝ EF հատում է մեկ այլ որոշակի ուղիղ գիծ՝ AB շրջանի կենտրոնի միջով, այն նաև կիսում է AB-ն երկու հավասար մասերի ոչ շևջանի կենտրոնի միջով [Պնդում 3.3]։ Հետևում է, որ AF-ը հավասար է FB-ին, որից էլ հետևում է, որ AB-ն հավասար է 2 AF: Նույն պատճառով CD-ն նույնպես հավասար է 2 CG։ Եվ AB-ն հավասար է CD-ին։ Հետևում է, որ AF-ը նույնպես հավասար է CG-ին։ Եվ քանի որ AE-ն հավասար է EC-ին AE-ի վրա գտնվող քառակուսին նույնպես հավասար է EC-ի վրա գտնվող քառակուսուն։ Բայց AF-ի և EF-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է AE-ի վրա գտնվող քառակուսուն։ Քանզի F-ի մոտ գտնվող անկյունը ուղիղ է [Պնդում 1․47], EG-ի ու GC-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է EC-ի վրա գտնվող քառակուսուն և G-ի մոտ գտնվող անկյունը ուղիղ է [Պնդում 1․47]։ Հետևում է, որ AF-ի և FE-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է CG-ի և GE-ի ու վրա գտնվող քառակուսիների գումարին, որոնցից AF-ի վրա գտնվող քառակուսին հավասար է CG-ի վրա գտնվող քառակուսուն, քանի որ AF-ը հավասար է CG-ին։ Հետևաբար, FE-ի վրա մնացող քառակուսին հավասար է EG-ի վրա մնացող քառակուսուն։ Հետևում է, որ EF-ը հավասար է EG-ին։ Եվ շրջանի միջի ուղիղ գծերը հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից, երբ ուղղահայաց ուղիղ գծերը, որոնք տարված են շրջանի կենտրոնից հավասար են [Պնդում 3.4]։ Հետևում է, որ AB-ն և CD-ն հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից։ Այսպիսով թող AB և CD ուղիղ գծերը հավասարաչափ հեռու լինեն շրջանի կենտրոնից։ Դա նույնն է, ինչ ասել, թող EF-ը հավասար լինի EG-ին։ Ես ասում եմ, որ AB-ն նույնպես հավասար է CD-ին։ Նույն կառուցվածքով մենք կարող ենք նմանապես ցույց տալ, որ AB-ն հավասար է 2 AF, և CD-ն՝ 2 CG։ Եվ քանի որ AE-ն հավասար է CE-ին, AE-ի վրա գտնվող քառակուսին հավասար է CE-ի վրա գտնվող քառակուսուն։ Բայց EF-ի և FA-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է AE-ի վրա գտնվող քառակուսուն [Պնդում 1․47]։ Եվ EG-ի ու CG-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է CE-ի վրա գտնվող քառակուսուն [Պնդում 1․47]։ Հետևաբար, EF-ի և FA-ի վրա գտնվող քառակուսիների գումարը հավասար է EG-ի և GC-ի վրա գտնվող քառակուսիների գումարին, որոնցից EF-ի վրա գտնվող քառակուսին հավասար է EG-ի վրա գտնվող քառակուսուն, քանի որ EF-ը հավասար է EG-ին։ Հետևում է, որ AF-ի վրա մնացած քառակուսին հավասար է CG-ի վրա մնացած քառակուսուն և AF-ը հավասար է CG-ին։ Եվ AB-ն հավասար է 2 AF, CD-ն էլ 2 CG: Հետևաբար AB-ն հավասար է CD-ին։ Հետևաբար, շրջանի մեջ հավասար ուղիղ գծերը հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից և ուղիղ գծրը, որոնք հավասարաչափ հեռու են շրջանի կենտրոնից հավասար են մեկը մյուսին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 15 ==  Շրջանի մեջ տրամագիծը ամենաերկար ուղիղ գիծն է, և մյուսների համար կենտրոնին ավելի մոտիկ ուղիղ գիծը միշտ ավելի երկար է քան կենտրոնից հեռու գտնվողը։ Թող ABCD-ն լինի շրջան և թող AD-ն լինի նրա տրամագիծը և E-ն նրա կենտրոնը։ Եվ թող BC-ն ավելի մոտ լինի AD† տրամագծին, իսկ FG-ն հեռու։Ես ասում եմ, որ AD-ին ամենաերկար ուղիղ գիծն է և BC-ին ավելի երկար է քան FG-ին։ Դիցուք EH-ը և EK-ն տարված են կենտրոն E-ից դեպի BC և FG համապատասխանաբար հանդիսանալով ուղղահայացներ [Պնդում 1․12]։ Եվ քանզի BC-ն ավելի մոտ է կենտրոնին և FG-ն հեռու, EK-ն ավելի երկար է, քան EH-ը [Պնդում 3․5]։ Թող EL-ը հավասար լինի EH-ին [Պնդում 1․3]։ Եվ L կետից LM-ը ուղղահայց լինի EK-ին [Պնդում 1․11] և շարունակվի մինչև N: Եվ թող ME-ն, EN-ը, FE-ն և EG-ն միացված լինեն։ Եվ քանի որ EH-ը հավասար է EL-ին, BC-ն նույնպես հավասար է MN-ին [Պնդում 3․14]։ Կրկին քանի որ AE-ն հավասար է EM-ին և ED-ին՝ EN-ին, AD-ն հետևաբար հավասար է ME-ին և EN-ին։ Բայց ME-ն և EN-ը ավելի երկար են քան MN-ը [Պնդում 1․20] [նաև AD-ն ավելի երկար է քան MN-ը], և MN-ը հավասար է BC-ին։ Հետևաբար, AD-ն ավելի երկար է, քան BC-ին։ Եվ քանի որ երկու ուղիղ գծերը՝ ME-ն և EN-ը հավասար են երկու ուղիղ գծեր FE-ին և EG-ին համապատասխանաբար, և անկյուն MEN-ը ավելի մեծ է քան անկյուն FEG†-ը, MN հիմքը ավելի երկար է քան FG հիմքը [Պնդում 1․24]։ Բայց ցույց էր տրված, որ MN-ը հավասար է BC-ին [այսպիսով BC-ն նույնպես ավելի երկար է քան FG-ն]։ Հետևում է, որ AD տրամագիծը ամենաերկար ուղիղ գիծն է, և BC-ն ավելի երկար է քան FG-ին։  [[Պատկեր:Շրջանի_տրամագիծ.png]]  Հետևաբար, շրջանի մեջ տրամագիծը ամենաերկար ուղիղ գիծն է և մյուսների համար կենտրոնին ավելի մոտիկ ուղիղ գիծը միշտ ավելի երկար է, քան հեռու գտնվողը։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 16 ==  Ուղիղ գիծը, որը ուղղահայաց է շրջանի տրամագծին իր վերջից կընկնի շրջանից դուրս։ Եվ մեկ այլ ուղիղ գիծ չի կարող տեղակայվել վերոնշյալ ուղիղ գծի և շրջանագծի միջև եղած տարածքում։ Եվ կիսաշրջանի անկյունը ավելի մեծ է, քան որևէ սուր ուղղագիծ անկյուն և մնացած անկյունը ավելի փոքր քան որև սուր ուղղագիծ անկյուն։ Թող ABC-ն լինի շրջան D կենտրոնի շուրջ և AB տրամագծով։ Ես ասում եմ, որ A-ից տարված ուղղահայացը AB-ին [Պնդում 1․11] իր վերջից կընկնի շրջանից դուրս։ Դիցուք այն ընկնում է ներս ինչպես CA-ն (պատկերում) և DC-ին միացված է։ Քանի որ DA-ն հավասար է DC-ին, անկյուն DAC-ին նույնպես հավասար է անկյուն ACD-ին [Պնդում 1․5]։ Եվ DAC-ին ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ ACD-ն նույնպես ուղիղ անկյուն է։ Այսպիսով ACD եռանկյան մեջ երկու նակյուններ DAC-ն և ACD-ն հավասար են 2 ուղիղ անկյունների։ Տակավին բան անհնարին է [Պնդում 1․17]։ Հետևաբար, A կետից տարված ուղղահայացը BA-ին չի ընկնի շրջանի մեջ։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ այն ոչ էլ կընկնի շրջանագծի վրա։ Հետևաբար, այն կընկնի շրջանագծից դուրս։ [[Պատկեր:Ուղիղ_գիծ_և_շրջանի_տրամագիծ.png]]  Թող այն ընկնի ինչպես AE-ն (պատկերում)։ Այսպիսով ես ասում եմ, որ մեկ այլ ուղիղ գիծ չի կարող տեղակայված լինել AE ուղիղ գծի և CHA շրջանագծի միջև ընկած տարածքում։ Դիցուք այն տեղակայված է ինչպես FA-ն (պատկերում), և DG-ն D կետից ուղղահայաց է տարված FA-ին [Պնդում 1․12]։ Եվ քանի որ AGD-ն ուղիղ անկյուն է, և DAG-ն ուղիղ անկյունից փոքր է, հետևում է, որ AD-ն ավելի ավելի երկար է քան DG-ն [Պնդում 1․19]։ Եվ DA-ն հավասար է DH-ին։ Հետևաբար DH-ը ավելի երկար է քան DG-ին։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, մեկ այլ ուղիղ գիծ հնարավոր չէ տեղակայել ուղիղ գծի (AE-ի) և շրջանագծի միջև։ Ես նաև ասում եմ, որ կիսաշրջանային անկյունը, որը պարունակվում է ուղիղ գիծ BA-ի կողմից և տրամագիծ CHA-ն ավելի մեծ են քան ցանկացած սուր ուղղագիծ անկյուն և մնացած CHA շրջանագծով պարունակվող անկյունը և AE ուղիղ գիծը ավելի փոքր է քան ցանկացած սուր ուղղագիծ ոնկյուն։ Եթե ցանկացած ուղղագիծ անկյուն ավելի մեծ է քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվող անկյունը կամ ավելի փոքր քան CHA շրջանագծով և AE ուղիղ գծով պարունակվող անկյունը, ապա ուղիղ գիծը կարող է տեղակայվել CHA շրջանագծի և AE ուղիղ գծի միջև ընկած տարածքում․ որևէ բան, որ կդարձնի ուղղահայացներով պարունակվող անկյունը ավելի մեծ քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվող անկյունը կամ ավելի փոքր քան CHA շրջանագծով և AE ուղիղ գծով պարունակվող անկյունը։ Բայց այդպիսի ուղիղ գիծ հնարավոր չէ տեղակայել։ Հետևաբար ուղղահայցներով պարունակվող սուր անկյունը չի կարող ավելի մեծ լինել քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվողը, ոչ էլ այն կարող է ավելի փոքր լինել CHA շրջանագծով և ուղիղ գիծ AE-ով պարունակվող անկյունից։  == Հետևանք ==  Այսպիսով հայտնի է, որ իր եզրից և ուղղահայացներից դեպի շրջանի տրամագիծ տարված ուղիղ գիծը շոշափում է շրջանը [և որ ուղիղ գիծը շոշափում է շրջանը մեկ կետում այնքանով, որքանով նաև ցույց էր տրված, որ ուղիղ գիծը հանդիպելով շրջանին երկու կետում ընկնում է նրա ներքին մասում [Պնդում 3․2]]։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 17 ==  Որպեսզի տանել ուղիղ գիծ շոշափող տրված շրջանը տրված կետից։ [[Պատկեր:Շրջանի_շոշափող.png]]  Թող A-ն լինի տրված կետը, և BCD-ն տրված շրջանը։ Այսպիսով պահանջվում է տանել A կետով BCD-ին շոշափող ուղիղ գիծ։ Համարենք, որ շրջանի կենտրոն E-ն գտնված է [Պնդում 3․1], և AE-ն միացված է։ Եվ շրջան AFG-ն տարված է կենտրոն E-ով և շառավիղ EA-ով։ Եվ DF-ն տարված է D կետից ուղղահայաց EA-ին [Պնդում 1․11]։ Եվ EF-ն ու AB-ն միացված են։ Ես ասում եմ, որ ուղիղ գիծ AB-ն տարված է A կետից՝ շոշափելով BCD շրջանը։ Քանի որ E-ն BCD և AFG շրջանների կենտրոնն, EA-ն հետևաբար հավասար է EF-ին, և ED-ն՝ EB-ին։ Այսպիսով երկու ուղիղ գծերը՝ AE-ն և EB-ն հավասար են երկու ուղիղ գծեր FE-ին և ED-ին համապատասխանաբար։ցԵվ նրանք պարունակում են ընդհանուր անկյուն E-ի մոտ։ Հետևաբար, DF հիմքը հավասար է AB հիմքին, և եռանկյունի DEF-ը հավասար է եռանկյունի EBA-ին, և մնացած անկյունները հավասար են համապատասխան մյուս մնացած անկյուններին [Պնդում 1․4]։ Հետևում է, որ անկյուն EDF-ը հավասար է անկյուն EBA-ին։ Եվ EDF-ը ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ EBA-ն նույնպես ուղիղ անկյուն է ու EB-ն շառավիղ է։ Եվ իր եզրից շրջանի տրամագծին տարված ուղղահայացը շոշափում է շրջանը [Պնդում 3․16 ուղղում]։ Հետևում է, որ AB-ն շոշափում է BCD շրջանը։ Հետևաբար AB ուղիղ գիծը տարված է շոշափելով տրված BCD շրջանը տրված A կետից։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 18 ==  Եթե որևէ ուղիղ գիծ շոշափում է որևէ շրջան և արևէ մեկ ուրիշ ուղիղ գիծ միացված է շրջանագծի կենտրոնից շոշափման կետին, ապա այսպես միացված ուղիղ գիծը ուղղահայաց կլինի շոշափողին։ [[Պատկեր:Շրջանի_շոշափողի_ուղղահայաց_ուղիղ_գիծ.png]]  Թող որևէ ուղիղ գիծ DE շոշափի ABC շրջանը C կետում, և թող ABC շրջանի կենտրոն F-ը գտնված լինի [Պնդում 3․1], և թող FC-ն միացված լինի F-ից C-ին։ Ես ասում եմ, որ FC-ին ուղղահայաց է DE-ին։ Եթե ոչ, թող FG-ն տարված լինի F-ից ուղղահայաց DE-ին [Պնդում 1․12]։ Հետևաբար քանի որ անկյուն FGC-ն ուղիղ անկյուն է, անկյուն FCG-ն սուր է [Պնդում 1․17]։ Եվ մեծ կողմը մեծ անկյան տակ է [Պնդում 1․19]։ Հետևում է, որ FC-ն ավելի երկար է քան FG-ին և FC-ին հավասար է FB-ին։ Հետևաբար FB-ն նույնպես ավելի երկար է քան FG-ին։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, FG-ն ուղղահայաց չէ DE-ին։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ ոչ էլ որևէ ուրիշ ուղիղ գիծ ուղղահայաց է, բացառությամբ FC-ին։ Հետևում է, որ FC-ն ուղղահայաց է DE-ին։ Հետևաբար, եթե որևէ ուղիղ գիծ շոշափում է որևէ շրջան և արևէ մեկ ուրիշ ուղիղ գիծ միացված է շրջանագծի կենտրոնից շոշափման կետին, ապա այսպես միացված ուղիղ գիծը ուղղահայաց կլինի շոշափողին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 19 ==  Եթե որևէ ուղիղ գիծ շոշափում է շրջան, և նրանց շոշափման կետից ուղիղ գիծ է տարվում ուղիղ անկյունների մոտ դեպի շոշափող, ապա շրջանի կենտրոնը կընկնի տարված ուղիղ գծի վրա։ Թող որևէ ուղիղ գիծ DE շոշափի ABC շրջանը C կետում։ Եվ թող CA-ն տարված լինի C-ից ուղիղ անկյունների մոտ դեպի DE [Պնդում 1․11]։ Ես ասում եմ, որ շրջանի կենտրոնը AC-ի վրա է։ [[Պատկեր:Շրջանի_կենտրոնը_և_ուղիղ_գիծը.png]]  Դիցուք F-ը շրջանի կենտրոնն է և CF-ը միացված է։ Հետևաբար, քանի որ որոշակի ուղիղ գիծ DE շոշափում է ABC շրջանը, և FC-ն միացված է կենտրոնից շոշափման կետին, FC-ն ուղղահայաց է DE-ին [Պնդում 3․18]։ Հետևում է, որ FCE-ն ուղիղ անկյուն է։ Եվ ACE-ն նույնպես ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ FCE-ն հավասար է ACE-ին։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար F-ը ABC շրջանի կենտրոնը չէ։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ ոչ էլ ուրիշ որևէ կետ է կենտրոն, բացի մեկից AC-ի վրա։ Հետևաբար, եթե որևէ ուղիղ գիծ շոշափում է շրջան, և նրանց շոշափման կետից ուղիղ գիծ է տարվում ուղիղ անկյունների մոտ դեպի շոշափող, ապա շրջանի կենտրոնը կընկնի տարված ուղիղ գծի վրա։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 20 ==  Շրջանի մեջ կենտրոնի մոտ գտնվող անկյունը շրջանագծի մոտ գտնվող անկյան կրկնակին է, երբ անկյունները ունե նույն շրջանագծային հիմքը։ Թող ABC-ն լինի շրջան, և թող BEC-ն լինի նրա կենտրոնի մոտ գտնվող անկյուն, և BAC-ն լինի նակյուն շրջանագծի մոտ։ Եվ թող նրանք ունենան նույն շրջանագծային հիմք BC-ն։ Ես ասում եմ, որ անկյուն BEC-ն անկյուն BAC-ի կրկնակին է։ Միացված լինելու համար, թող AE-ն տարված լինի դեպի F։ Հետևաբար քանի որ EA-ն հավասար է EB-ին, անկյուն EAB-ն նույնպես հավասար է անկյուն EBA-ին [Պնդում 1․5]։ Հետևում է, որ անկյուն EAB-ն և EBA-ն անկյուն EAB-ի կրկնակին են։ Եվ BEF-ը հավասար է EAB-ին և EBA-ին [Պնդում 1․32]։ Հետևում է, որ BEF-ը նույնպես EAB-ի կրկնակին է։ Նույն պատճառներով FEC-ն նույնպես EAC-ի կրկնակին է։ Հետևաբար ամբողջ անկյուն BEC-ն ամբողջ անկյուն BAC-ի կրկնակին է։ [[Պատկեր:Շրջանի_միջի_անկյուններ.png]]  Այսպիսով թող ևս մեկ ուղիղ գիծ թեքված լինի, և թող առաջանա ևս մեկ անկյուն՝ BDC: Եվ DE-ն միացնելով թող այն առաջանա դեպի G։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ անկյուն GEC-ը անկյուն EDC-ի կրկնակին է, որից GEB-ը EDB-ի կրկնակին է։ Հետևաբար մնացած անկյուն BEC-ը մնացած անկյուն BDC-ի կրկնակին է։ Հետևաբար շրջանի մեջ կենտրոնի մոտ գտնվող անկյունը շրջանագծի մոտ գտնվող անկյան կրկնակին է, երբ անկյունները ունե նույն շրջանագծային հիմքը։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 21 == Շրջանի մեջ նույն հատվածում գտնվող անկյունները հավասար են մեկը մյուսին։ [[Պատկեր:Շրջանի_նույն_հատվածի_անկյուններ.png]]  Թող ABCD-ն լինի շրջան, և թող BAD-ն և BED-ն լինեն անկյուններ նույ BAED հատվածում։ Ես ասում եմ, որ BAD և BED անկյուններըհավասար են մեկը մյուսին։ Թող ABCD շրջանի կենտրոնը լինի գտնված [Պնդում 3․1] և լինի F կետում։ Եվ թող BF-ը և FD-ին միացված լինեն։ Եվ քանի որ անկյուն BFD-ն կենտրոնի մոտ է, և BAD-ն՝ շրջանագծի մոտ, և նրանք ունեն նույնշրջանագծային հիմք BCD-ն, անկյուն BFD-ին հետևաբար BAD-ի կրկնակին է [Պնդում 3․20]։ ԱՅսպիսով նույն պատճառներով BFD-ն նույնպես BED-ի կրկնակին է։ Հետևում է, որ BAD-ը հավասար է BED-ին։ Հետևաբար շրջանի մեջ նույն հատվածում գտնվող անկյունները հավասար են մեկը մյուսին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 22 ==  Շրջանին ներգծած քառանկյունների համար հակադիր անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյուններին։ [[Պատկեր:Շրջանին_ներգծած_քառանկյուն.png]]  Թող ABCD-ն լինի շրջան, և թող ABCD-ն լինի նրա միջի քառանկյունը։ Ես ասում եմ, որ հակադիր անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյունների։ Թող AC-ն և BD-ն միացված լինեն։ Հետևաբար քանի որ ցանկացած եռանկյունու երեք անկյունները հավասար են երկու ուղիղ անկյունների [Պնդում 1․32], ABC եռանկյան երեք անկյուններ CAB-ն, ABC-ն և BCA-ն հավասար են երկու ուղիղ անկյունների։ Եվ CAB-ն ահվասար է BDC-ին, քանի որ նրանք նույն BADC հատվածում են [Պնդում 3․21]։ Եվ ACB-ն հավասար է ADB-ին, քանի որ նրանք նույն ADCB հատվածում են [Պնդում 3․21]։ Հետևում է, որ ամբողջ ADC-ն հավասար է BAC-ին և ACB-ին։ Թող ABC-ն ավելացված լինի երկուսին։ Հետևաբար ABC-ն, BAC-ն և ACB-ն հավասար են ABC-ին և ADC-ին։ Բայց ABC-ն, BAC-ն և ACB-ն հավասար են երկու ուղիղ անկյունների։ Հետևում է, որ ABC-ն և ADC-ն նույնպես հավասար են երկու ուղիղ անկյունների։ Նմանապես մենք կարող ենք ցույց տալ, որ անկյուններ BAD-ն և DCB-ն նույնպես հավասար են երկու ուղիղ անկյունների։ Հետևաբար շրջանին ներգծած քառանկյունների համար հակադիր անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյուններին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 23 ==  Երկու նման և անհավասար շրջանների հատվածները չեն կարող կազմվել նույն ուղիղ գծի նույն կողմում։ Եթե հնարավոր է, թող երկու նման և անհավասար շրջանների հատվածները՝ ACB-ն և ADB-ն նույն ուղիղ գիծ AB-ի նույն կողմում կազմվեն։ Եվ թող ACD-ն տարված լինի հատվածների միջով, և թող CB-ն և DB-ն միացված լինեն։ [[Պատկեր:Երկու_նման_և_անհավասար_հատվածներ.png]]  Հետևաբար քանի որ ACB հատվածը նման է ADB հատվածին, և շրջանների նման հատվածնորը նրանք են, որոնք ընդունում են հավասար անկյուններ [Պնդում 3․11], անկյուն ACB-ն հավասար է անկյուն ADB-ին, արտաքինից դեպի ներքին։ Տակավին բան անհնարին է [Պնդում 1․16]։ Հետևաբար երկու նման և անհավասար շրջանների հատվածները չեն կարող կազմվել նույն ուղիղ գծի նույն կողմում։ == Պնդում 24 ==  Շրջանների նման հատվածները նման ուղիղ գծերի վրա հավասար են մեկը մյուսին։ [[Պատկեր:Շրջանների_նման_հատվածներ.png]]  Թող AEB-ն և CFD-ն լինենշրջանների նման հատվածները հավասար ուղիղ գծեր AB-ի և CD-ի վրա համապատասխանաբար։ Ես ասում եմ, որ AEB հատվածը հավասար է CFD հատվածին։ Եթե AEB հատվածը դրված է CFD հատվածի վրա, և A կետը դրված է C կետի վրա, և ուղիղ գիծ AB-ն CD-ի վրա, ապա B կետը նույնպես կհամընկնի D կետի հետ, հաշվի առնելով, որ AB-ն հավասար է CD-ին։ Եվ եթե AB-ն համընկնի CD-ի հետ, ապա AEB հատվածը նույնպես կհամընկնի CFD-ի հետ։ Քանի որ եթե ուղիղ գիծ AB-ն համընկնում է CD-ի հետ, և AEB հատվածը չի համընկնում CFD-ի հետ, ապա այն անպայման պետք է ընկնի դրա մեջ, դրանից դուրս† կամ այն կխափանվի ինչպես CGD-ն (պատկերում), և մեկ շրջանը կհատի մյուս շրջանը ավելի քան երկու կետում։ Տակավին բան անհնարին է [Պնդում 3․10]։ Հետևաբար, եթե ուղիղ գիծ AB-ն դրվում է CD-ի վրա, AEB հատվածը չի կարող նույնպես չհամընկնել CFD-ի հետ։ Հետևում է, որ այն կհամընկնի և կլինի դրան հավասար [C. N. 4]: Հետևաբար շրջանների նման հատվածները նման ուղիղ գծերի վրա հավասար են մեկը մյուսին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։ == Պնդում 25 ==  Շրջանագծի տրված հատվածի համար շրջանագիծը վերջնականացնելու համար, հենց այն որի մի հատված է։ [[Պատկեր:Շրջանագիծը_վերջնականացնող_հատված.png]]  Թող ABC-ն լինի շրջանագծի տրված հատվածը։ Այսպիսով պահանջվում է վերջնականացնել շրջանը ABC հատվածի համար, հենց այն որի մի հատվածն է։ Թող AC-ն բաժանված լինի երկու կեսի D կետում [Պնդում 1․10], և թող DB-ն տարված լինի D կետից ուղիղ անկյունների մոտ դեպի AC [Պնդում 1․11]։ Եվ թող AB-ն միացված լինի։ Հետևաբար անկյուն ABD-ն հաստատ կամ ավելի մեծ է քան կամ հավասար է կամ ավելի փոքր է քան անկյուն BAD-ին։ Սկզբի համար, թող այն լինի ավելի մեծ։ Եվ թող անկյուն BAE-ն հավասար լինի անկյուն ABD-ին և կառուցված լինի BA ուղիղ գծի վրա՝ A կետում [Պնդում 1․23]։ Եվ թող DB-ն տարված լինի E-ի միջով, և թող EC-ն միացված լինի։ Հետևաբար քանի որ անկյուն ABE-ն հավասար է անկյուն BAE-ին, ուղիղ գիծ EB-ն նույնպես հավասար է EA-ին [Պնդում 1․6]։ Եվ քանի որ AD-ն հավասար է DC-ին և DE-ն ընդհանուր է, երկու ուղիղ գծեր AD-ն և DE-ն հավասար են երկու ուղիղ գծեր CD-ին և DE-ին համապատասխանաբար։ Եվ անկյուն ADE-ն հավասար է անկյուն CDE-ին, քանի որ ամեն մեկը ուղիղ անկյուն է։ Հետևում է, որ AE հիմքը հավասար է CE հիմքին [Պնդում 1․4]։ Բայց ցույց էր տրված, որ AE-ն հավասար էր BE-ին։ Հետևաբար BE-ն նույնպես հավասար է CE-ին։ Հետևում է, որ երեք ուղիղ գծեր AE-ն, EB-ն և EC-ն հավասար են մեկը մյուսին։ Հետևում է, որ եթե շրջանը տարված է E կենտրոնով և AE, EB կամ EC շառավիղներից մեկով, ապա այն նաև կանցնի հատվածի մնացած կետերով և պատկերացրած շրջանը վերջնականացված կլինի [Պնդում 3․9]։ Հետևաբար շրջանը վերջնականացված էր շրջանի տրված հատվածից։ Եվ պարզ է, որ ABC հատվածը ավելի քիչ է քան կիսաշրջան, որովհետև կենտրոն E-ն դրանից դուրս է գտնվում։ Եվ նմանապես նույնիսկ եթե անկյուն ABD-ն հավասար է BAD-ին, քանի որ AD-ն դառնում է ամեն BD-ի [Պնդում 1․6] և DC-ի հավասար, երեք ուղիղ գծեր DA-ն, DB-ն և DC-ն կլինեն մեկը մյուսին հավասար։ Եվ D կետը կլինի վերջնականացրած շրջանի կենտրոնը։ Եվ ABC-ն բացահայտորեն կլինի կիսաշրջան։ Եվ եթե ABD-ն ավելի փոքր է քան BAD-ն, և մենք կառուցենք անկյուն BAE-ն հավասար անկյուն ABD-ին BA ուղիղ գծի վրա՝ A կետում [Պնդում 1․23], ապա կենտրոնը կընկնի DB-ի վրա՝ ABC հատվածի ներսում։ Եվ ABC հատվածը բացահայտորեն ավելի մեծ կլինի, քան կիսաշրջանը։ Հետևաբար շրջանը կարող է լինել վերջնականացված շրջանի տրված հատվածից։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։
== pages 106-108 ==